Աշխարհն այնպիսին է ինչպիսին դու այն տեսնում ես

Page 1

Աշխարհն այնպիսին է, ինչպիսին դու այն տեսնում ես...

Թարգմանություններ

0


Ցանկ

…………………………….

էջ

1. Աղվեսն ու այծը ……………………………………………………….

2

2. Արքայի որդեգրված որդին .…………………………………………

3

3. Երփներանգիկն ու մուկը ..…………………………………………..

4

4. Աշխարհն այնպիսին է, ինչպիսին դու այն տեսնում ես... ..…….

5

5. Ջուրը և սառույցը ……………………………………………………... 6. Մահվանից չես թաքնվի ………………………………………………

6 6

7. Ինչո՞ւ են մարդիկ բղավում ……………………………………………

7 8

8. Սուտ այն մասին, որ անկյուններ գոյություն չունեն…

………...

2013 թ. ապրիլ, մայիս

1


Աղվեսն ու այծը

Աղվեսն ու այծն ընկերացան: Նրանք միասին հնձում էին դաշտը, հավաքում ցորենն ու փունջ-փունջ կապում:Հետո սկսում են աղալ: Ցոենը հավաքում են մի տեղ, իսկ անպետք խոտհունձը՝ մի այլ տեղ: Այծն ասում է. -Իսկ հիմա, եղբա՛յրս, արի՛ բաժանենք բերքը մեր միջև: Աղվեսը պատասխանեց. -Ինչպե՞ս թե բաժանենք: Պարզ չէ, ցորենի կույտը ինձ, անպետք կույտը՝ քեզ: -Ինչո՞ւ այդպես: Պետք է ցորենն էլ հավասար բաժանենք,- ասաց այծը: Այդժամ աղվեսը գնաց գայլի ետևից այն հույսով, որ նա կարող է ճիշտ դատել իրենց: Մինչ աղվեսը գնացել էր գայլի ետևից, այծը կանչեց երկու շների և նրանց թաքցրեց կույտերի մեջ: Գայլը եկավ աղվեսի հետ և կատաղած աչքերով գոռաց այծի վրա՝ ասելով. -Ինչո՞ւ ես նեղացնում իմ զարմիկ աղվեսին: -Ի՞նչ եք ասում, պարո՛ն, ես եմ նրան նեղացնում: Նա առաջարկեց ամբողջ ցորենն իրեն վերցնել, իսկ ինձ պահել միայն անպետք կույտը: -Եվ ի՞նչ, սխա՞լ է բաժանել: -Բայց արդյոք այդպես արդար է,- հարցրեց այծը: -Լիովին արդար է,- պատասխանեց գայլը: -Ա՛խ այդպես,- ասաց այծը,- դե ուրեմն բարձրացիր այս երկու կույտերի վրա և երդվիր, որ ասում ես այս ամենը մաքուր սրտով: Գայլը բարձրանում է կույտերի վրա, հետո բարձր ոռնում, իսկ այդ պահին շները դուրս են պրծնում և կտոր-կտոր անում թե՛ աղվեսին, թե՛ գայլին: Իսկ ողջ բարիքը մնում է այծին:

Վրացական առակ Թարգմանեց Ծովինար Սիմոնյանը

2


Արքայի որդեգրված որդին

Մի ժամանակ ապրում էր արքա, որը երեխաներ չուներ: Եվ այսպես, նա իր նազիրվեզիրներին ուղարկեց խելացի տղա գտնելու, որին կորդեգրեր և կդարձներ իր ժառանգորդը: Նազիր-վեզիրները շրջեցին երկրով, տեսան շատ տղաների, բայց ոչ ոքի չհավանեցին: Նրանք չէին եղել միայն թագավորության ծայրում գտնվող մի փոքրիկ գյուղակում: Եկան նրանք այդտեղ և մի աղքատ հյուղակի շեմին տեսան տղայի: Նազիր-վեզիրները հարցրեցին, թե ո՞ւր է նրա հայրը: -Կյանք է ցանում,- պատասխանեց նա: -Ինչպես թե <<կյանք է ցանում>>,- զարմացան վեզիրները: -Հաց է ցանում դաշտում: Կհավաքի բերքը, ապրելու բան կլինի: Այդ ժամանակ նազիր-վեզիրները հարցրեցին, թե ո՞ւր է նրա մայրը: -Արցունքներն է պարտքով տալիս,- պատասխանեց նա: -Ինչպես թե <<արցունքներն է պարտքով տալիս>>,- կրկին զարմացան վեզիրները: -Հենց այդպես, մեր հարևանը մահացել է, մայրս գնացել է նրա համար լացելու: Իսկ երբ մայրս մահանա, հարևանները կլացեն նրա համար: Վեզիրները տղային խնդրեցին իրենց համար ուտելիք բերել և մի քիչ գինի լցնել: Տղան ասաց. -Սկզբում կապեք ձիերին խաղողի վազից, հետո գինի կլցնեմ: Վեզիրները պտտվեցին շրջակայքում, ոչ մի տեղ խաղողի այգի չկար: Նրանք վերադարձան տղայի մոտ և ասացին. -Չկա ո՛չ խաղողի այգի, ո՛չ էլ խաղողի վազ: -Ապա որտեղի՞ց մեզ մոտ գինի հայտնվի: Վեզիրներին դուր եկավ ճարպիկ, հնարամիտ տղան, դուր եկան նրա ողջամիտ բառերը: -Այսպիսի խելացի տղան արժանի է ժառանգորդ լինելու,- ասացին նրանք և տղային տարան արքայի մոտ:

Վրացական առակ Թարգմանեց Արփինե Գրիգորյանը

Երփներանգիկն ու մուկը 3


Ճանապարհով վազում էր մուկը, թփերի մեջ տեսավ թռչնիկ-երփներանգիկին և սկսեց գանգատվել: -Չգիտեմ ուր կորչեմ: Ամենուրեք կատուները հետապնդում են ինձ, իսկ մարդիկ թակարդներ են դնում: Չեն թողնում ապրեմ: -Իմ կյանքն էլ է այդպես,- պատասխանեց երփներանգիկը:-Կատուն տեսնում է, ուտել է ուզում, սկյուռն է տեսնում, ետևիցս է ընկնում: -Արի՛ միասին ապրենք,- առաջարկեց մուկը: -Արի՛,- համաձայնվեց երփներանգիկը: Երկուսով մի պատառիկ հող ընտրեցին և սկզբի համար որոշեցին մաքրել այն մոլախոտերից: Անցան գործի, բայց երփներանգիկը սովոր չէր այդպես աշխատել: -Հա՜... քիչ մնաց մոռանայի ... եղբայրս ամուսնանում է,- ստեց երփներանգիկը,- ես պետք է շնորհավորեմ նրան: Ստիպված եմ քեզ մենակ թողնել: -Գնա՛, ես կաշխատեմ,- պատասխանեց մուկը: Երփներանգիկը թռավ, փախավ անտառ: Այնտեղ նա ճյուղից ճյուղ ճախրեց՝ հեռվից հետևելով թե ինչպես է մուկն աշխատում: Երբ տեսավ, որ մուկն ավարտում է աշխատանքը, դուրս թռավ անտառից: -Ինչո՞ւ այդքան ուշացար: Ես այնքան տանջվեցի,- խոսեց մուկը, երբ տեսավ երփներանգիկին: -Խնջույքը երկար տևեց և ես չկարողացա հյուրերին թողնել,- պատասխանեց երփներանգիկը: Մաքրած հողը փորեցին, եգիպտացորեն ցանեցին: Երբ եգիպտացորենը ծլեց, սկսեցին քաղհանել: Նորից երփներանգիկին աշխատանքը ծանր թվաց: -Հայրս է մահացել,- ասաց նա տխուր,- պետք է գնամ, հրաժեշտ տամ նրան: -Է՜հ, ո՞ւմ հետ դա չի պատահում: Գնա՛, հրաժե՛շտ տուր,-ասաց մուկը: Նորից երփներանգիկն անտառ թռավ: Այնտեղ նա ուրախ ճախրում էր ճյուղից ճյուղ՝ հեռվից հետևելով ընկերուհու աշխատանքին: Հենց մուկն ավարտին էր հասցնելու քաղհանը, երփներանգիկը օգնության հասավ: -Ես տանջամահ եղա, ո՞ւր էիր այսքան ժամանակ,- հարցրեց դժգոհ մուկը: -Հորս թաղեցի, մայրս հիվանդացավ: Ահա և ուշացա նրա պատճառով,- սովորականի պես ստեց երփներանգիկը: Բերքը հասավ, եգիպտացորենը հավաքեցին: Սկսեցին կիսել այն: Վիճեցին: -Ով շատ է աշխատել, նա էլ շատ կստանա,- ասաց մուկը: Երփներանգիկը լսել անգամ չէր ցանկանում այդ մասին: Նա կեսն էր պահանջում: Վեճը վերածվեց կռվի: Այդ պահին ձիավորներ էին անցնում մոտերքով: Մուկն ու երփներանգիկը խնդրեցին դատել իրենց: Ձիավորները լսեցին նրանց և ասացին. -Միմյանց պատերազմ հայտարարեք և հաղթողին թող հասնի ողջ բերքը: Երփներանգիկը կանչեց բոլոր թռչուններին, իսկ մուկը՝ բոլոր չորքոտանիներին: Պատերազմ սկսվեց: Հաղթեցին չորքոտանիները: Նա, ով չցանկացավ աշխատել, չստացավ ոչինչ: Վրացական առակ Թարգմանեց Լիլիթ Սահակյանը

4


Աշխարհն այնպիսին է, ինչպիսին դու այն տեսնում ես... Մի երիտասարդ եկավ օազիս, ջուր խմեց և աղբյուրի մոտ հանգստացող ծերուկին հարցրեց. -Ինչպիսի՞ մարդիկ են այստեղ ապրում: Ծերունին իր հերթին հարցրեց երտասարդին. -Իսկ ինչպիսի՞ մարդիկ են ապրում այնտեղ, որտեղից դու ես եկել: -Մի խումբ եսասերներ՝ վատ մտքերով,-պատասխանեց երիտասարդը: -Այդպիսիններին կգտնես և այստեղ,-ասաց ծերունին: Նույն օրը մեկ այլ երիտասարդ մոտեցավ աղբյուրին, որ ծարավը հագեցնի: Տեսնելով ծերունուն՝ նա բարևեց և հարցրեց. -Ինչպիսի՞ մարդիկ են ապրում այստեղ: Ի պատասխան՝ ծերունին տվեց նույն հարցը. -Իսկ ինչպիսի՞ մարդիկ են ապրում այնտեղ, որտեղից դու ես եկել: -Հիանալի, ազնիվ, հյուընկալ, բարի: Ցավալի էր նրանցից բաժանվելը: -Այդպիսիններին կգտնես և այստեղ: Մի տղամարդ, լսելով երկու խոսակցությունները, հարցրեց. -Ինչպես կարող էիր տալ միանման պատասխան այդ երկու նույն հարցերին: Ծերունին պատասխանեց. -Մեզանից յուրաքանչյուրը կարող է տեսնել միայն այն, ինչ կրում է իր սրտում: Նա, ով չգտավ ոչ մի լավ բան ամենուր, որտեղ եղել է, չի կարող գտնել ուրիշ ոչինչ այստեղ և ցանկացած ուրիշ վայրում: Եթե ինչ- որ բան դուր չի գալիս մեզ շրջապատող աշխարհում, ապա ամենից շատ մեզ հիասթափեցնում է ոչ թե ինքնին երևույթը, այլ մեր կարծիքը նրա մասին:

Թարգմանեց Նարեկ Մարտիրոսյանը

Ջուրը և սառույցը 5


Մի ձմեռ ուսուցիչը և աշակերտը քայլում էին գետի ափին: -Ուսուցի՛չ, մարդիկ չեն հասկանում իրար: Մարդիկ փորձում են շփվել, կարդալ գրքեր, որոնք պատմում են փոխըմբռնման մասին և բախվում են անտեսանելի պատին: Ինչո՞ւ է այդպես: Մի՞թե իսկապես հնարավոր չէ դա սովորել: -Արի՛ ինձ հետ: Ուսուցիչը սառույցի վրայով քայլեց դեպի գետի մեջտեղը: -Նայի՛ր ներքև, դու այստեղ ինչ-որ բան տեսնո՞ւմ ես: -Ո՛չ: Ինչպե՞ս կարող եմ ինչ-որ բան տեսնել սառույցի միջով: -Այնտեղ՝ սառույցի տակ, քեզ անհայտ մի ամբողջ աշխարհ կա: Հալեցրո՛ւ սառույցը և այն կդառնա ջուր, որ կյանք է տալիս ողջ աշխարհին: Բայց այստեղ թափի՛ր ջուր և այն կսառչի ու միայն կամրացնի սառույցի թագավորությունը:

Թարգմանեց Արթուր Սայպեդենովը

Մահվանից չես թաքնվի Բաղդադում ապրում էր մի առևտրական: Մի անգամ նա ծառային ուղարկեց շուկա՝ առևտրի, բայց ծառան գունատված ու դողալով ներս վազեց ու ասաց. -Պարո՛ն, շուկայում՝ ամբոխի մեջ, ինձ մի ծեր կին հրեց, ես շրջվեցի և տեսա, որ ինձ հրել է հենց ինքը՝ մահը: Նա նայեց ինձ և սպառնաց: Տե՛ր իմ, ինձ ձի տո՛ւր, ես կգնամ այս քաղաքից, կթաքնվեմ իմ ճակատագրից: Ես կգնամ Սամարա, կթաքնվեմ այնտեղ և մահն ինձ չի գտնի: Առևտրականը ձի է տալիս ծառային, ծառան նստում է ձին, քաշում է սանձերը և սլանում ողջ արագությամբ: Իսկ առևտրականը գնում է շուկա, ամբոխի մեջ գտնում է մահին, մոտենում է և հարցնում. -Ինչո՞ւ ես սպառնացել իմ ծառային, երբ այսօր՝ առավոտյան, տեսել ես նրան: -Ես չեմ սպառնացել, -պատասխանում է մահը,- ես ընդամենը զարմացել եմ: Ես չէի սպասում նրան տեսնել Բաղդադում, որովհետև այսօր երեկոյան Սամարայում նրա հետ հանդիպում ունեմ:

Թարգմանեց Աստղիկ Հովհաննիսյանը

6


Ինչո՞ւ են մարդիկ բղավում

Մի անգամ ուսուցիչը հարցրեց իր աշակերտներին. -Երբ մարդիկ վիճում են, նրանք բղավում են, ինչո՞ւ: -Որովհետև նրանք կորցնում են իրենց հավասարակշռությունը,- պատասխանեց մի աշակերտ: -Բայց ինչո՞ւ բղավել, եթե մարդը գտնվում է հենց քո կողքին,-հարցրեց ուսուցիչը,հնարավոր չէ խոսել շշուկով: Ինչո՞ւ բղավել, եթե դու բարկացած ես: Աշակերտներն առաջարկեցին իրենց տարբերակաները, բայց պատասխաններից ոչ մեկը չգոհացրեց իրենց ուսուցչին: Վերջապես նա բացատրեց. -Երբ մարդիկ գոհ չեն միմյանցից և վիճում են, նրանց սրտերը հեռանում են իրարից: Այդ տարածությունը ծածկելու և միմյանց լսելու համար նրանք ստիպված են բղավել: Ինչքան շատ են նրանք բղավում, այնքան բարձր են բղավում: Իսկ ի՞նչ է պատահում, երբ մարդիկ սիրահարվում են, նրանք չեն բղավում, հակառակը խոսում են ավելի ցածրաձայն, որովհետև նրանց սրտերը գտնվում են ավելի մոտ, և նրանց միջև գտնվող տարածությունը շատ փոքր է դառնում: Իսկ երբ ավելի ուժեղ են սիրահարվում ինչ է կատարվում,- շարունակեց ուսուցիչը,- չեն խոսում, այլ պարզապես շշնջում են և ավելի են մոտենում իրենց սիրուն: Վերջում անգամ շշնջալը հնարավոր չի լինում, նրանք պարզապես նայում են միմյանց , հասկանում առանց խոսքերի: Այդպես է լինում, երբ իրար կողք կողքի լինում են երկու սիրող մարդիկ: Ահա այսպես, եթե վիճում եք, ապա թույլ մի տվեք ձեր սրտերին հեռանալ միմյանցից, մի՛ արտաբերեք ոչ մի խոսք, որոնք ավելի են մեծացնում ձեր միջև գտնվող այդ տարածությունը: Որովհետև կգա մի օր, երբ այդ տարածությունն այնքան մեծ կլինի, որ դուք չեք կարող գտնել հետադարձ ճանապարհը:

Թարգմանեց Հռիփսիմե Մարտիրոսյանը

Սուտ այն մասին, որ անկյուններ գոյություն չունեն... 7


Մի մարդ քայլում էր քաղաքով... Թե որ քաղաքով կամ որ փողոցով չեմ ասի, դա գաղտնիք է: Եվ ահա, քաղաքով քայլում էր անցորդը, մտածում էր ինչ որ բանի մասին և հանկարծակի գիտակցեց, որ կանգնած է տեղում: Շուրջը նայելով նա հասկացավ, որ սեղմված է անկյունում և հետդարձի ճանապարհ չկա: Նա այնքան տխրեց, որ պառկեց և քնեց: Եվ երազում տեսավ, որ շարունակում է քայլել ու ոչ մի անկյուն էլ չկա: Դա այնքան նրան դուր եկավ, որ նա որոշեց չարթնանալ: Մեկ այլ մարդ հայտնվեց անկյունում: Լինելով նպատակասլաց և կամքի ուժ ունեցող մարդ` նա որոշեց պայքարել այդ անկյունի հետ: Եվ նա պայքարում էր, պայքարում՝ պայքարի նորանոր ձևեր մտածելով: Քիչ-քիչ մարդը մոռացավ, որ ժամանակին ինքն ուրիշ նպատակ ուներ: Երրորդ մարդն ընկավ անկյուն: Նա հայտնաբերեց, որ մենակ չէ այդ անկյունում: Նա ծանոթացավ ուրիշ մարդկանց հետ, իմացավ նրանց պատմությունները, ցավակցեց նրանց: Եվ նրան ցավակցեցին: Նա ընդհանրություն զգաց այդ մարդկանց հետ, իսկ հետո այնքան զբաղվեց խմբի գործերով, որ էլ ժամանակ չուներ անկյունների մասին խորհելու: Եվ նա հոգու խորքում դրա համար նույնիսկ ուրախ էր: Քայլեց, քայլեց չորրորդ մարդը և հանկարծ մտավ անկյունի մեջ: Նա տխրեց և պատրաստվեց մեռնել: Կողքով մի այլ մարդ էր անցնում, տեսավ առաջինին և ասաց. -Ոչ մի անկյուն էլ չկա, դու ինքդ ես հորինել այդ անկյունը և նստել նրա մեջ: Առաջինը չհամաձայնեց: -Ինչպես թե: Ահա՛ անկյունը, ահա՛ ես, ելք չկա և դա հորինվածք չէ: Այդ ժամանակ երկրորդը պատասխանեց. -Գուցե դու ճիշտ ես, բայց ինքդ դատիր, ինչը կբերի քեզ ավելի օգուտ՝ ճշմարտությունն այն մասին, որ դու անկյունում ես, թե սուտն այն մասին, որ անկյուններ գոյություն չունեն: Առաջինը խոր մտածմունքների մեջ ընկավ: Եվ մինչ նա մտածում էր, հանկարծակի մի քայլ արեց, հետո երկրորդը... Սկզբում մարդն ուղղակի ուշադրություն չէր դարձնում, թե ինչ է իր հետ կատարվում և ինչ է իրեն շրջապատում: Եվ երբ մի օր բարձրացրեց գլուխը և նայեց շուրջ, ապա պարզեց, որ աշխարհը դարձել է ուրիշ, և նա նույնպես ուրիշ է դարձել: Եվ մարդն անկեղծ ժպտաց՝ առաջին անգամ երկար ժամանակի ընթացքում:

Թարգմանեց Արթուր Սայպեդենովը

8


Թարգմանությունները ռուսերենից՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի 2012-2013 ուստարվա 11-րդ դասարանի սովորողների

Թարգմանությունների նախագծի ղեկավար և համակարգող՝ Տաթև Աբրահամյան

Աղբյուրը՝ http://abrahamyan-tatev.blogspot.com/

http://mskh.am/

9


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.