Իմ հեքիաթները

Page 1

ԳՈՌ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

ՀԵՔԻԱԹՆԵՐ

1


Ցանկ ……………

էջ

Ջելսոմինոն ճամփորդում է……………………………………………………………………. …….. 3 Երկու ալիքներ……………..…………………………………………………………………………… 4 Երեք քույր ………..……………………………………………………………………………………….5 Երեք խնձոր……………………………………………………………………………………………… 6 Համակարգիչն ու Wi-fi-ին ……………………………………………………………………………...7 Մատների զրույցը………………………………………………………………………………………. 8 Նամակ տանող շունը …………………………………………………………………………………..9 Բարի գործ………………………………………………………………………………………………..10 Մարդը, որ ցածր խոսել չգիտեր……………………………………………………………………… 11 Նեղացկոտ արևը………………………………………………………………………………………. 12 Աշխատողն անոթի չի մնա…………………………………………………………………………… 13 Հարցական նշան………………………………………………………………………………………. 14 Հալվող քաղաքը………………………………………………………………………………………. 15 Գունավոր քաղաքը ………………………………………………………………………………….. .16 Բազալթցիների նոր արկածները…………………………………………………………………… .17 Կացին ախպոր և Պոչատ աղվեսի զրույցը ………………………………………………………. .17 Ի՞նչ է պատմում անձրևը …………………………………………………………………………….18 Քաջ նազար……………………………………………………………………………………………. 19 Խոսող պինգվինները………………………………………………………………………………….. 20 Կախարդական գորգը…………………………………………………………………………………. 21 Ծովային արկածներ…………………………………………………………………………………… 22 Ազնիվ գյուղացին………………………………………………………………………………………. 23

2


Ջելսոմինոն ճամփորդում է

Լինում է, չի լինում մի տղա, անունը՝ Ջելսոմինո: Մի օր նա որոշում է ճամփորդել, աշխարհ տեսնել: Գնում է, գնում, հայտնվում է մի քաղաքում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Նունիսկ այդ քաղաքի վարդերը փուշ չունեին: Ջելսոմինոն մի գեղեցիկ ծաղկեփունջ է

քաղում իր

մայրիկի ու տատիկի համար և շարունակում իր ճանապարհը: Գնում է, գնում և հանդիպում է Փոքրիկ Իշխանին, նա շատ մտահոգված տեսք ուներ, չէր կարողանում իր մոլորակը պաշտպանել բաոբաբերից (դրանք ամենամեծ ծառերն են): Ջելսոմինոն մի դեղ է տալիս Փոքրիկ Իշխանին , որը

ոչնչաչնում

է

անպիտան

մոլախոտերը

և

շարունակում

իր

ճանապարհը: Գնում է, գնում, հանդիպում է Սուտլիկ որսկանին, նա էլ իր բարեկամների հետ անտակ կաթսայի մեջ եփած բադով փլավն է ուտում: Որսկանը հրավիրում է Ջելսոմինոյին համտեսելու փլավը: Ջելոսմին շատ սոված էր և ախորժակով ուտում է , կշտանում, շնորհակալություն հայտնում և շարունակում իր ճանապարհը: Երբ վերադռնում է տուն, պատմում

է

իր

արկածների

, ոչ ոք նրան չի հավատում:

3

մասին


Երկու ալիքներ

Ծովում երկու ալիք էր ապրում, մեկը մեծ, մյուսը` փոքր: Մեծ ալիքի անունը Մեծ էր, փոքրինը` Փոքր: Նրանք միշտ միասին էին լինում: Բայց մի օր, երբ շատ ուժեղ և երկարատև անձրև եկավ, նրանք առանձնացան: Փոքրին շատ ուժեղ անձրևը տարավ շատ հեռու: Փոքրիկը ասաց. -Օգնի՛ր ինձ, օգնի՛ր: Մեծը վազում էր փոքրի հետևից , որ նրան փրկի, նրանք միաձույլվեցին ՝դարձան հզոր , մեծ ալիք և այլևս ոչ ոքից չվախեցան: Միշտ էլ այդպես է, ամեն ինչ շատ հեշտ է, եթե միասնական են անում:

4


Երեք քույր

Լինում է, չի լինում երեք քույր է լինում՝ Էլսի ն, Լասին ու Թիլլին: Նրանք բնակվում էին ջրհորի հատակում: Մի օր նրանց ծնողները խնդրեցին ձուկ որսալ: Ճանապարհին ձկնորսները իրենց ցանցերով բռնեցին քույրերին: Աղջիկները պատմեցին , որ իրենք եկել են ջրհորի հատակից և պեռք է ձուկ բռնեն ՝ տուն տանելու համար, իսկ տանը իրենց անհամբեր սպասում են ծնողները: Ձկնորսները նրանց տվեցին անհրաժեշտ քանակությամբ ձուկ և ճանապարհեցին քույրերին տուն:

5


Երեք խնձոր

Լինում են, չեն լինում, երեք քայլող խնձորներ են լինում: Խնձոր եղբայրներ մտածում են ճամփորդել: Նրանք որշում են գնալ խնձորների աշխարհ (այնտեղ են ապրում բոլորը խնձորներ են): Հավաքում են իրենց իրերը և գնում: Երեք-չորս օր գնում են և հասնում:Այդ աշխարհում ամենինչ խնձորից է, և ով վատ բան է անում, նրան պատժում են ՝ բանտարկում: Երեք եղբայր խնձորները տուն գնեցին և միաին սկսեցին ապրել:Եղբայրներից մեկը վատ բան արեց, և նրան քաղաքի բնակիչներ բանտ գցեցին: Եղբայրները գնացին դատավորի մոտ և խոստացան իրենց եղբորը հետևել և ճիշտ ուղղու վրա դնել, եթե դատավորը ազատ արձակի նրան: Քանի որ այնտեղ ամեն ինչ խնձորից էր և միայն խնձորներ էին ապրում, իսկ խնձորները բարի են, դատավորի լինեն, թե սովորական քաղաքացի, ազատ արձակեցին փոքրիկ խնձորին:

6


Համակարգիչն ու Wi-fi-ին

Կար-չկար մի համակարգիչ կար: Նա ապրում էր անտառի ծայրին գտնվող տնակում և բոլորովին միայնակ էր: Ոչ ոք չկար, ոչ ոքի հետ չէր կարող զրուցել, բայց մի օր անտառում հայտնվեց Wi-fi-ին: Նրանք մտերմացան: Wi-fi-ին ասաց. -Արի միասին լինենք և այլևս չբաժանվենք: Համակարգիչը համաձայնվեց, նա հիմա էլ միայնակ չէր: Նրանք դարձան լավ ընկերներ և միանալով օգուտ տվեցին մարդկանց:

7


Մատների զրույցը Լինում են , չեն լինում հինգ մատ , նրանք շատ մոտ ընկերներ են լինում: Մի օր միջնամատը ասաց. -Եկեք գնանք անտառ: Բոլորը համաձայնվեցին, իսկ ճկույտը ասաց. -Այնտեղ չգնաք, այնտեղ գայլեր կան: Ընկերները լսեցին ճկույտին և մնացին տանը: Երբեմն այսպես է լինում, նույնիսկ ամենափոքրը կարող է խելացի լինել:

8


Նամակ տանող շունը

Լինում է, չի լինում մի շուն: Նա նամակներ էր տանում ,բաժանում հասցեատերերին.

այսինքն նա փոստատար է լինում: Մի օր նրան

նամակ տվեցին ,որ տանի Անտրակտիդա: Շունը նստեց մի մեծ նավ, որ գնա այդ երկիրը: Հանկարծ սկսեց ուժեղ փոթորիկ: Շունը ընկավ ջրի մեջ, հեռվում երևում էր մայրցամաքը, նա սկսեց լողալ: Շատ լողաց, թե քիչ, զգաց, որ շատ է հոգնել, թաթերը իրեն այլևս չեն ենթարկվում, քիչ էր մնում հանձվեր ջրի ալիքներին, բայց մտածելով , որ այդ նամակը ինչ-որ մեկի համար շատ կարևոր է, հավաքեց իր ողջ ուժերը ու հասավ ափ:

9


Բարի գործ

Լինում է, չի լինում մի տղա : Նա մի օր տունդարձի ճանապարհին հանդիպում է վիրավոր ճնճղուկի: Թռչունի թևը վնասվել էր , և նա չէր կարողանում թռչել: Տղան զգուշությամբ վերցնում է թռչնին և գնում տուն, մայրիկին խնդրում է մշակել վիրավոր թևը և կապել: Մի քնի օր տանը պահելուց հետո , երբ թռչունը ապաքինվում է, տղան բաց է թողնում թռչնակին: Այդ օրվանից հետո ճնճղուկը ամեն օր այցելում է իր բարի ընկերոջը:

10


Մարդը, որ ցածր խոսել չգիտեր Կար-չկար մի տղա ,որ ցածր խոսել չգիտեր: Որտեղ խոսում էր այս տղան,

այնտեղ քաոս էր սկսվում ՝ տանը երգեց,

տունը քանդվեց,

դպրոցում խոսեց՝ դպրոց քանդվեց: Նա այնքան գոռաց, մինչև ձայնը կորավ: Դրանից հետո տղան մի քանի օր չէր կարում խոսել , և երբ նրա ձայնը վերականգվեց , նա սկսեց ցածր խոսել:

11


Նեղացկոտ արևը Մի անգամ արևը խռովեց և այլևս դուրս չեկավ: Աշխարհում մթություն եղավ, մարդիկ չէին կարողանում դաս անել, խաղալ և ավտոմեքենա վարել: Մի տղա կար, անունը՝ Էրիկ, նրա մոտ լապտեր կար, նա ուզում էր գտնել արևին և աշխարհին վերադարձնել խաղաղությունը և ներդակաշությունը: Էրիկն ամեն տեղ ման եկավ, բացի ամպերից: Նա նստեց օդապարիկ և թռչեց երկինք, տեսավ արևի շողք և հարցրեց . -Դու տեսել ես արևին: Շողքը ասաց. -Արի՛ իմ հետևից, և ես քեզ կասեմ որտեղ է արևը: Շողքը տարավ նրան արևի մոտ և նա ասաց.

12


-Արև, դու ինչո՞ւ էլ չես շողում: Արևը պատասխանեց. -Ես 2014 տարի շողում եմ, իսկ դուք ինձ շնորհակալություն չեք ասել: Ես կգամ, երբ շնոհակալություն ասեն: - Լավ,- ասաց Էրիկը,-արի իմ ետևից, և մարդիկ քեզ կհայտնեն շնորհակալություն, բայց աչքերդ փակիր: Էրիկը գնաց բոլորին ասաց. -Արևը ինձ հետ է, դուք պետք է ուղղակի ասեք շնորհակալություն, որ նա վերադառնա: Բոլորը համաձայնվեցին և արևին ասացին. -Շնորհակալ ենք ,որ դու մեզ այդքան տարի տաք ես պահում և մեզ լուս տալիս: Արևը շնորհակալություն ասեց և նորից սկսեց շողալ:

Աշխատողն անոթի չի մնա Երկու եղբայր են լինում, մեկը՝ աշխատասեր, մյուսը՝ անբան: Նրանք ճանապարհորդելիս հայտնվում են մի անծանոթ քաղաքում: Անբան եղբայրը քաղցած, ուժասպառ այս ու այն կողմ էր ման գալիս և ողորմություն խնդրում: Մեծ եղբայրը, հանդիպելով խանութպանին, առաջարկում է տեղափոխել ներմուծվող ապրանքը: Խանութպանը համաձայնում է և լավ վարձատրում նրան: Եղբայր այդ գումարով սնունդ

13


էր գնում և կերակրում նաև անբան եղբորը:Անբան եղբայր հասկանում է , որ հնարավոր չէ ապրել առանց աշխատանքի:

Հարցական նշան Բոլոր կետադրական նշանները ապրում էին միասին՝ մի քաղաքում: Մի օր հարցականաը որոշեց թողնել իր քաղաքը և հեռանալ, ճամփորդել , տարբեր քաղաքներ գնալ, մի խոսքով ապրել առանց պարտականությունների: Շատ գնաց թե քիչ , հանդիպեց մի ծեր, ալեհեր նախադասության.

14


-Ո՞ւր ես գնում, երիտասա՛րդ , -հարցրեց նախադասությունը: -Ճամփորդում եմ , ցանկանում եմ ամեն ինչ տեսնել, ամեն տեղ գնալ, ամեն ինչ իմանալ,-պատասխանեց հարցականը: -Դա շատ լավ է , որ ցանկանում ես ամեն ինչ իմանալ, բայց կյանքում մեզանից յուրաքանչյուրն իր տեղն ու պարտականություններն ունի, եթե դու թողել ես քո քաղաքը և գնացել, ապա ի՞նչպես պետք է հարցական նախադասություններ կազմվեն, ի՞նչպես մարդիկ հարց տան և պատասխանեն, ի՞նչպես խոսեն միմյանց հետ: Ինձ լսիր, երիտասա՛րդ, տուն վերադարձի՛ր և զբաղեցրո՛ւ քո տեղը, քանի դեռ քաոս չի սկսվել կետադրության նշանների երկրում: Հարցականը, լսելով ծեր նախադասության խորհուրդը, շտապեց վերադառնալ իր քաղաքը:

Հալվող քաղաքը

Կար-չկար մի քաղաք՝ անունը Լապլանդիա: Այդ քաղաքում ամեն ինչ սառույցից էր: Մարդիկ այդ քաղաք էին գնում ,որ զվարճանան: Բայց մի 15


օր երկիրը սկսեց տաքանալ, և սառույցները սկսեցին հալվել: Մարդիկ կամաց-կամաց

լքեցին

երիտասարդների

մի

այդ խումբ

սառցե

աշխարհը:

պատահաբար

Մի

հայտվեց

անգամ <<հալվող

քաղաքում>>: Նրանք զարմացան՝ տեսնելով այդքան սակավաթիվ բնակչյություն: Հարցուփորձ անելուց հետո , նրանք հասկացան , թե որն է այդ փաստի պատճառը և քանի որ նրանք շատ խելացի, կրթված և նախաձեռող

երիտասարդներ

էին,

քաղաքում

ստեղծված

նոր

պայմաններին համապատասխան կառուցներ, խաղահրապարակներ, այգիններ կառուցեցին: Քաղաքը նոր շունչ ու տեսք ստացավ՝ շատ ավելի գրավիչ,

գեղեցիկ

և

հարմարավետ:

Արդյունքում

քաղաքը

վերաբնակեցվեց շատ ավելի շատ քաղաքացիներով , քան նախկինում էր:

Գունավոր քաղաքը Կար-չկար մի ճամփորդ, մի օր նա հայտնվում է մի քաղաքում, որտեղ ամեն ինչ գունավոր է , բացառությամբ մարդկանց: Մի օր թագավորը

16


հրամայում

է

գունավորել

բոլոր

մարդկանց,

որ

նրանք

էլ

համապատասխանեն քաղաքին: -Եթե մեր երկրում ամեն ինչ գունավոր է, ուրեմն մարդիկ էլ պետք է գունավոր լինեն,- ասաց թագավորը: Թագավորի ծառաները ներկեցին մարդկանց: Բայց մարդկանց մաշկը բորբոքվեց, և նրանք գնացին այդ քաղաքից: Երբ թագավորը հասկացավ , որ մեծ սխալ է գործել,

խնդրեց ժողովրդին

վերադառնալ: Քաղաքը նորից լցվեց աշխուժությամբ:

Բալզաթցիների նոր արկածները

17


Մի քաղաք կա, անունը Բալզաթ: Այդ քաղաքի բնակիչներին կոչում են բալզաթցիներ: Մի օր նրանք որոշում են արևը հեռացնել, որովհետև ամբողջ առավոտ այրում նրանց աչքերը: Առաջնորդն ասաց. -Եկեք գնանք սարի հետևը, քանի որ արևն ամեն երեկո թաքնվում է այնտեղ: Առաջնորդն և Բալզաթցիները վազում են արևի հետևից, նրանք այնքան են վազում, որ արևը բոլորին այրում է իր շողերով:

Կացին

ախպոր

և

Պոչատ

աղվեսի

զրույցը

-Բարև Կացին ախպեր,

ի՞նչպես ես: -Բարև Պոչատ Աղվես, լավ եմ, իսկ դո՞ւ -Ես էլ եմ լավ, արդեն պոչս գտել եմ , կցել-կցմցել եմ և ընկերներիս հետ անհոգ խաղում եմ:Իսկ դու ի՞նչ գործի ես: -Ինձ էլ մի խելացի գյուղացի է վերցրել, կարողանում է փայտ կոտրատել, ինձ էլ այլևս տարբեր դժբախտությունների մեջ չեն մեղադրում, ինձ համար հանգիստ աշխատում և ապրում եմ:

18


Ի՞նչ է պատմում անձրևը Անձրևը երբեք այդտեղ չի եկել, որտեղից ես գալիս եմ, շատ հեռու է: Մի տղա կար, անունը Ռաֆայել: Ռաֆայելը ուզում էր գտնել անձրևին, որ ծաղիկները, ծառերը ծաղկեն, և եկիրը թարմանա: Ռաֆայելը օդապարիկ նստեց և թռչեց երկինք: Նա այնտեղ տեսավ արևին և ասաց. -Ներեցեք, դուք չեք տեսել անձրևին : Արևը պատասխանեց. -Արի իմ ետևից , և ես քեզ կտանեմ անձրևի մոտ : Ռաֆայելը համաձայնվեց, գտավ անձրևին և խնդրեց. -Կարող ես դու գալ մեր երկիր, և մեր ծաղիկներին, ծառերին ջրել: Խնդրում եմ: Անձրևը համաձայնվեց ,և այդ երկրում առատ անձրև եկավ:

19


Քաջ Նազարը Լինում է, չի լինում ,մի տղա՝ անունը Քաջ Նազար: Նրա բախտն ամեն տեղ բերում էր : Մի օր որոշեց ճամփորդել աշխարհից աշխարհ և իր շնորհքը բոլորին ցույց տալ: Մի օր նա քնել էր ծառի վրա , որի տակը պառկած էր գայլը, հանկարծ նա ծառից ընկնում է գայլի վրա, գայլը վախեցած փախչում է, մարդիկ , տեսնելով գայլին հեծած տղային, զարմանում են և կարծում , որ նա շատ խիզախ է: Հաջորդ օրը բոլոր սոցիալական կայքերում քնարկվում էր տղայի արարքը:Այսպիսով նա դառնում է հայտնի և ճանաչված:

20


Խոսող պինգվինները Լինում են, չեն լինում չորս պինգվին: Նրանք կարողանում էին մարդկանց հետ խոսել:Մի օր մարդիկ հարձակվում են նրանց վրա և բռնում, բայց պինգվիների ավագը խնդրում է. -Մեզ չվնասեք, աստծու սիրուն, մենք էլ էլ ենք ցանկանում ապրել և բազմանալ : Որսորդները զարմանում են, որ նրանք կարողանում են խոսել, և ասում են. -Լավ, մենք ձեզ չենք վնասի, բայց մի պայման ունենք, դուք պետք է գաք մեզ հետ, մեզ մոտ ապրեք, որ մենք կարողանանք ցույց տալ ձեզ բոլորին, մենք կկառուցենք պինգվինարիում և այնտեղ տարբեր հետաքրքիր ներկայացումներ կբեմադրենք: Պինգվինները իրար երես են նայում, խորհրդակցում միմյանց հետ և պատասխանում. - Շատ լավ, թող ձեր կամքը լինի, բայց եթե օրերից մի օր մենք հոգնենք ձեզ հետ ապրելուց, նորից կվերադառնանք մեր հարազատ վայրերը:

21


Կախարդական գորգը Կար- չկար մի գորգ, այդ գորգը սովորական գորգ չէր, նա կախարդական գորգ էր: Նրա վրա, եթե բարի մարդ էր նստում , օդ էր բարձրանում, իսկ եթե չար մարդ է նստում, նա չէր թռչում: Մի օր մի բարի մարդ մի քարտեզ է գտնում, նա նստում է կախադական գորգի վրա, գորգը թռչում: Մարդը սկզբում վախենում է, գորգը խոսում է նա հետ և ասում. -Ուր ուզես, քեզ կտանեմ: -Ուրեմն գնում ենք գանձեր գտնելու,-ասաց մարդը: Նրանք գտան առյուծի մի մեծ հուշարձան, մտան հուշարձանի բերանի մեջ և սկսեցին գանձեր փնտրել : Երկար փնտրելուց հետո, գտան գանձերի տեղը մատնանշող կետը, սկսեցին փորել, գտան գանձերով լի արկղ և այդ մարդը իր կաղարդական գորգի հետ, գանձերով լի ակղով ապրեց երկար, անհոգ և երջանիկ:

22


Ծովային արկածներ Ես մի մեծ նավի նավապետն էի, մենք ընկերներով գնում էինք գանձեր որոնելու: Մենք ունեինք քարտեզ, որը մեզ տանում էր գանձերի մոտ: Ճանապարհին մենք տեսանք կոկորդիլոսի, թաթերի վրա կամաց-կամաց մոտեցանք կոկորդիլոսին, բայց նա մեզ տեսավ: Որպեսզի կոկորդիլոսը մեզ չբռնի, արագ հեռացանք: Հեռանալիս նեկատեցինք մի քարանձավ, այնտեղ մենք գտանք բազմաթիվ գանձեր, բայց մեզ պետք էր միայն մեկը: Մենք գտանք մեր փնտրած գանձը`Spanj Bobi տոմսը:

23


Ազնիվ գյուղացին Լինում է, չի լինում մի ազնիվ, աղքատ գյուղացի է լինում: Նա գիշեր-ցերեկ աշխատում էր, բայց չէր կարողանում լավ ապրել: Մի օր գյուղացու հողամասի մոտով վաճառակաների քարավան է անցնում: Վաջառականի տղան կորում է, իսկ գյուղացին գտնում է և վաճառականը գյուղացուն տալիս է մի կախարդական տուփ, որի մեջ ամենօր մի քիչ դրամ էր ավելանում:

24


Այդ դրամի շնորհիվ գյուղացին կարողանում մշակել իր հողամասը և մեծ բերք ստանալ: Չնայած հիմա նա կարող էր էլ չաշխատել, բայց միևնույնն է աշխատում էր, որովհետև գիտեր, որ անբան մարդը ոչ ոքի պետք չէ:

<<Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիր

25


Նոր դպրոց, 4-2 դասարան Բարխուդարյան Գոռ Ղեկավար՝ Տաթև Աբրահամյան Նկարները՝ Գոռ Բարխուդարյանի

mskh.am nor.mskh.am

Երևան 2014

26


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.