ՕԹԵՎԱՆ | Տեղեկագիր 2011 թ. դեկտեմբեր , թողարկում 13

Page 1

Օ Թ Ե Վ ԱՆ Տ եղեկ ա գ իր

« Քա ղ ա ք ա կ ա ն մ շ ա կ ո ւ յ թ ի և հա մ ա ձ ա յ ն ո ւ թ յ ո ւ ն ն ե ր ի զ ա րգ ա ց մ ա ն « Շ իրա կ կ են տ րոն » Հ Կ 2011 թ. դեկտեմբեր , թողարկում 13

Ա յ ս հա մ ա ր ո ւ մ ● Մ Ի Ջ Ն Ո ՐԴ ԱԳ Ի Ր ՀՀ ՔԱ Ղ Ա ՔԱ Շ Ի Ն Ո Ւ Թ Յ Ա Ն Ն ԱԽ ԱՐԱՐԻ Ն ● Գ Յ Ո Ւ Մ Ր Ի . Ա Ղ ՔԱ Տ Ո Ւ Թ Յ Ա Ն Ե Վ Ա Ն Տ Ա Ր Բ Ե Ր Ո Ւ Թ Յ Ա Ն Դ Ե Մ ՔԸ ● Գ Յ Ո Ւ Մ ՐԵ Ց Ի ԱՆ Օ Թ Ե Վ ԱՆ Ն Ե ՐԸ Փ ԱՍ Տ Ի ԱՌ ԱՋ Ե Ն ● Ս ՐԲ ԱԶ ԱՆ Ն ԱՊ ԱՀՈ Վ Ե Ց Կ ԱՑ ԱՐԱՆ Ո Վ ● Գ Յ Ո Ւ Մ ՐԻ Ո Ւ Մ Զ Գ ԱՑ Ե Լ Ե Ն Վ ԱՆ Ի ՀԶ Ո Ր Ե ՐԿ ՐԱՇ ԱՐԺ Ի Ց Ն Ց Ո Ւ Մ Ն Ե ՐԸ ● Գ Յ Ո Ւ Մ ՐԻ Ո Ւ Մ ԱՆ Օ Թ Ե Վ ԱՆ Ն Ե ՐԸ Ց ՐՏ ԱՀԱՐՎ Ո Ւ Մ ԵՆ

Հ րա տ ա րա կ իչ ՝

«Շիրակ կենտրոն» ՀԿ Խմբագրակազմ՝ Վ.Թումասյան Ա. Խաչատրյան Գ. Մկրտչյան Ն.Թումասյան Ա. Դավթյան

Մ Ի Ջ Ն Ո Ր Դ Ա Գ Ի Ր Հ Հ ՔԱ Ղ Ա ՔԱ Շ Ի Ն Ո Ւ Թ Յ Ա Ն Ն Ա Խ Ա Ր Ա Ր Ի Ն

Այսօր, «Շիրակ կենտրոնը» Գյումրու կիսակառույցներից մեկում բնակվող, բնակարան ստանալու շահառու ճանաչված անօթևանին, մինչև հաջորդ տարի Գյումրիում նախատեսված բնակարանամուտը, բնակարան հատկացնելու մասին միջնորդագիր է հղել ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին: Այն ներկայացվում է ամբողջությամբ. Հարգելի պարոն նախարար Անօթևան Սուսաննա Եղտիարյանի ընտանիքը երկրաշարժին կորցրել է 2 սենյականոց բնակարան, սակայն ներկայումս մնացել է միայնակ, որդին և քույրը մահացել են: Նա հաշվառված է Գյումրու անօթևանների հերթացուցակի 1 սենյականոց բնակարանի հավակնորդների 812-րդ հերթական համարում: Սուսաննա Եղտիարյանը մեկ տարի է` ամառ-ձմեռ ապրում է կիսակառույց, դուռ, պատուհան և կտուր չունեցող շինության մեջ (http://www.shirakcentre.org/hy/news/1116-shirak-centre-ngo): Թեև նա նախորդ շաբաթ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի կողմից ճանաչվեց որպես շահառու, սակայն ինչպես գիտենք ընթացիկ տարում Գյումրիում բնակարանամուտ նախատեսված չէ, ուստի նա պարտադրված կլինի ևս մեկ ձմեռ գոյատևել այդ կիսակառույցում: Պարոն նախարար Մեր ունեցած տեղեկատվության համաձայն դեռևս նախորդ տարի Գյումրիում շահագործման հանձնված Մուշ2 թաղամասում կան 5 հատ մեկ սենյականոց ազատ բնակարաններ, որոնք նախատեսում եք բաշխել բնակարանաշինության երկրորդ փուլով շահագործվելիք բնակարանների հետ միասին: Առաջարկում ենք Մուշ-2 թաղամասի վերը նշված ազատ բնակարաններից որևէ մեկը բացառության կարգով հատկացնել, բառիս բուն իմաստով, փողոցում բնակվող Սուսաննա Եղտիարյանին, չսպասելով հաջորդ տարվա ընդհանուր բնակարանների բաշխման գործընթացին:


ՕԹԵՎԱՆ տեղեկագիր, թողարկում 13

2011 թ. դեկտեմբեր

Գ Յ Ո Ւ Մ Ր Ի . Ա Ղ ՔԱ Տ Ո Ւ Թ Յ Ա Ն Ե Վ Ա Ն Տ Ա Ր Բ Ե Ր Ո Ւ Թ Յ Ա Ն Դ Ե Մ ՔԸ

Հալեպից 1965 թ.-ին հայրենիք վերադարձած քույր ու եղբայր, 81-ամյա Ազատուհի և 86-ամյա Գևորգ Կասարջյանները երկրաշարժին կորցրել են «Նոր Հայրենադարձ» ֆոնդից ստացած Գյումրու Մանուշյան 20շ. 3 բնակարանը, սակայն նրանք պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն միայն այն պատճառով, որ ժամանակին չեն հասցրել քաղաքապետարան հանձնել պահանջվող փաստաթղթերը և չեն վերահաշվառվել անօթևանների հերթացուցակում: Նրանց 230/150 տնակի հարևանությամբ, կրկին ծայրահեղ աղքատության մեջ ապրում է Գևորգի որդին իր կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ: Նախորդ տարի նրանց տնակում բռնկվել էր հրդեհ, իսկ փոքրիկ երեխան` երեքամյա տղան ստացել էր 3-րդ կարգի այրվածքներ: Նրանց բոլորի ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է: Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակազմը այցելություն կատարեց և հագուստի տեսքով մի փոքրիկ աջակցություն ցուցաբերեց նաև նրանց ընտանիքին: Փոքրիկ Գևորգը մի երազանք ուներ` հեծանիվ…. Մենք նախորդ ամիս մեր տեսանյութերից մեկում անդրադարձել էինք ամառ-ձմեռ դուռ, պատուհան և կտուր չունեցող շինության անկյունում բնակվող անօթևան 62-ամյա Սուսաննա Եղտիարյանի բնակարանային խնդրին http://www.shirakcentre.org/hy/news/1116-shirak-centre-ngo: Շիրակ կենտրոնի աջակցությամբ նրա բոլոր փաստաթղթերը հանձնվել է բնակբաշխման հանձնաժողով և նա շատ շուտով բնակարան կստանա: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները այցելեցին նաև Գյումրու Սարգսյան փողոցի, 1-ին նրբանցքի 15 տանը վարձով բնակվող Քրիստինե Մանուկյանի բնակարան, այս երիտասարդ ընտանիքի հայրը գործազուրկ է, սակայն նրա խոսքերով ամենացավալին այն է, որ 5-ամյա տղան ծանր հիվանդ է… Գյումրու Տերյան 94ա շենքի 2-րդ հարկի 1 սենյականոց բնակարանում ապրում են Աթոյանների երիտասարդ ընտանիքն իրենց վեց անչափահաս երեխաներով, որոնցից մեկը մանկուց հաշմանդամ է… Մանկուց հաշմանդամ երեխային խնամող միայնակ մայր Արմինե Մկրտչյանը նույնպես բնակվում է տնակում, սակայն բնակարանային փոխհատուցման ենթակա չէ, քանզի երկրաշարժին բնակարան չի կորցրել… Նրա միակ երազանքն է, որ չքանդեն տնակը և ինքն իր երեխայի հետ հանգիստ բնակվի այդ տնակում… Գ Յ Ո Ւ Մ ՐԵ Ց Ի ԱՆ Օ Թ Ե Վ ԱՆ Ն Ե ՐԸ Փ ԱՍ Տ Ի ԱՌ ԱՋ Ե Ն

Գյումրիում զգացվում է ձմռան շունչը, եւ եթե սոցիալապես ապահով խավը կարողանում է դիմակայել եղանակային պայմաններին, վիճակն առավել անմխիթար է տնակային թաղամասերի բնակիչների համար։ 23 տարի բնակարան երազած գյումրեցիների հույսերն այս տարի էլ չարդարացան։ Տնակները, որոնցում ապրել են, վաղուց արդեն բնակության համար պիտանի չեն, դրան գումարած նաեւ կապույտ վառելիքի բարձր սակագինը։ Շատերը պարզապես որոշել են այս տարի գազի փոխարեն փայտ կամ աթար վառել։ Զրուցեցինք, Գյումրու Շատրվաններ կոչվող տնակային թաղամասի բնակիչներից մի քանիսի հետ։ Ալվարդ Սարգսյանի ընտանիքը ժամանակին բազմանդամ է եղել, սակայն հիմա 75 ամյա տատիկը ապրում է միայնակ, որդիները իրենց ընտանիքներով տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն։ Տնակը, որտեղ երկրաշարժից հետո ապրում է Ալվարդ Սարգսյանը, զուրկ է կոմունալ բոլոր հարմարություններից: Խոստացան, որ շուտով բնակարան ենք ստանալու, ինչու՞ մինչեւ հիմա չեն տալիս, սպասում են, որ մեռնենք, նոր բնակարան բաշխեն։ Սա էլ մեր պետությունը, 23 տարի ապրեցինք տնակներում, հիմա գոնե խոր ծերություն կարողանանք բնակարանում մարդավարի ապրենք, նշում էին թաղամասի բնակիչները։

էջ 2


2011 թ. դեկտեմբեր

ՕԹԵՎԱՆ տեղեկագիր, թողարկում 13

Ս ՐԲ ԱԶ ԱՆ Ն ԱՊ ԱՀՈ Վ Ե Ց Կ ԱՑ ԱՐԱՆ Ո Վ «Շիրակ կենտրոնը» իշխանության տարբեր մարմիններին պարբերաբար հղում է տարաբնույթ գրություններ անօթևան ընտանիքներին հուզող խնդիրների և բնակբաշխման գործընթացի մասին: Նմանատիպ մի գրություն-միջնորդագիր էլ (http://shirakcentre.org/hy/news/1218-shirak-centre-ngo) հոկտեմբերի 17-ին ուղարկեցինք ՀՀ քաղաքաշինության նախարարին, խնդրելով դուռ-պատուհան և կտուր չունեցող կիսակառույց շինության մեջ, իսկ ձմռան ամիսներին էլ կայարանում կամ շենքերի մուտքերում պարտադրված գիշերող Սուսաննա Եղտիարյանին բացառության կարգով հատկացնել դեռևս նախորդ տարի Մուշ-2 թաղամասում շահագործված, սակայն մինչև օրս չբաշխված հինգ բնակարաններից որևէ մեկը` չսպասելով բնակարանների հաջորդ տարի նախատեսված ընդհանուր բաշխմանը: Ավելացրել էինք, որ Սուսաննա Եղտիարյանի ընտանիքը երկրաշարժին կորցրել է 2 սենյականոց բնակարան, սակայն ներկայումս նա` բարձրագույն կրթությամբ 62-ամյա կինը մնացել է միայնակ, որդին և քույրը մահացել են, ուստի հաշվառված է Գյումրու անօթևանների հերթացուցակի 1-սենյականոց բնակարանի հավակնորդների 812-րդ հերթական համարում: Նշենք նաև, որ նա երկար ժամանակ չէր կարողանում բնակբաշխման հանձնաժողովին ներկայացնել բնակարան ստանալու համար պահանջվող բոլոր փաստաթղթերը: 2011 թ. սեպտեմբերին մեր աջակցությամբ վերջապես համալրվեց նրա փաստաթղթերի փաթեթը, և նա հանձնաժողովի կողմից ճանաչվեց շահառու: Մեր միջնորդագրին հաջորդող բնակբաշխման առաջին իսկ նիստում` հոկտեմբերի 19-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանից ստացանք բանավոր մերժում: Թեև բառիս բուն իմաստով փողոցում հայտնված կնոջը իրեն հասանելիք բնակարանն ընդամենը մի քանի ամիս շուտ հատկացնելու մեր միջնորդագիրը մերժվեց, սակայն մեր առաջարկությունը հենց այդ նույն նիստում քննարկման թեմա դարձավ, և ՀՀ քաղաքաշինության նախարարի հորդորով` նիստին ներկա Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի բնակարանների հաշվառման և բաշխման բաժնի պետը խոստացավ մինչև հաջորդ տարի նախատեսվող բնակարանամուտը այդ կնոջն ապահովել հանրակացարանով, անգամ օգնել իրերի տեղափոխման հարցում: Եվ որպեսզի քաղաքապետարանի պաշտոնյան չմոռանար ժամանակավոր կացարան տրամադրելու իր խոստումը, մի միջնորդագիր էլ հոկտեմբերի 20-ին հղեցինք Գյումրու քաղաքապետին: Երբ մի քանի օր առաջ կրկին այցելեցինք Սուսաննա Եղտիարյանին, նրան տեսանք ցրտից կապտած, հիվանդ և անօգնական վիճակում: Խղճի մի փոքր նշույլ ունեցող մարդու համար դժվար էր անգամ տեսնել, թե ինչպես է մարդը փողոցում, բոլորիս աչքի առաջ մահանում` անհոգության և անտարբերության պատճառով: Մենք օգնության ակնկալիքով տարբեր դռներ նույնպես թակեցինք… Եվ բարեբախտաբար, ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդը մեր խնդրանքին արձագանքեց` անտուն կնոջը տաք և ապահով ապաստան տրամադրելով թեմի սոցիալ-կրթական կենտրոնի շենքում: «Շիրակ կենտրոն» ՀԿ Հ.Գ. Ի դեպ, մինչև օրս Գյումրու քաղաքապետարանին հղած մեր միջնորդագրի պատասխանը չենք ստացել: Գ Յ Ո Ւ Մ ՐԻ Ո Ւ Մ Զ Գ ԱՑ Ե Լ Ե Ն Վ ԱՆ Ի ՀԶ Ո Ր Ե ՐԿ ՐԱՇ ԱՐԺ Ի Ց Ն Ց Ո Ւ Մ Ն Ե ՐԸ Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ հյուսիս 7.3 մագնիտուդ ուժգնությամբ գրանցված երկրաշարժը իրեն բավականին հզոր զգացնել տվեց նաև Գյումրում: Գյումրեցիների պատմելով երկրաշարժի ցնցումները առավել ուժգին են զգացել քաղաքի արևմտյան մասում ընկած թաղամասերի բնակիչները, ովքեր երկրաշարժից անմիջապես հետո վախեցած դուրս են փախչել տներից: Նման խուճապային վիճակ է եղել նաև Գյումրու կենտրոնական, շուկայամերձ տարածքում, որտեղ գտնվող խանութներից մարդիկ նույնպես դուրս են փախչել: Բջջային կապը Գյումրում մինչև այս պահը մասամբ չի գործում: Մենք քաղաքում տիրող վիճակին առավել մոտիկից ծանոթանալու համար ուղևորվեցինք Գյումրու Բուլվարային կոչվող թաղամաս, ուր դեռևս պահպանվում են 88-ի Սպիտակի երկրաշարժից առաջ կառուցված բարձրահարկերը: Այդ թաղամասի հիմնակաում 9 հարկանի շենքերը ներկայումս մասամբ են բնակեցված: Ասենք նաև, որ մենք մի փոքր ուշացումով հասանք այդ թաղամաս, քանի որ ոչ մի տաքսի մեքենայի վարորդ քարուքանդ ճանապարհների պատճառով չէր համաձայնում մեզ տանել այդ թաղամաս: Երկրաշարժից մի ժամ անց Բուլվարային թաղամասի շենքերի բնակիչները դեռևս դրսում էին և վախենում էին իրենց բնակարանները մտնել:

էջ 3


2011 թ. դեկտեմբեր

ՕԹԵՎԱՆ տեղեկագիր, թողարկում 13 Գ Յ Ո Ւ Մ ՐԻ Ո Ւ Մ ԱՆ Օ Թ Ե Վ ԱՆ Ն Ե ՐԸ Ց ՐՏ ԱՀԱՐՎ Ո Ւ Մ Ե Ն

Նոյեմբերի 9-ին լուր տարածվեց, որ Գյումրիում ցրտահարության հետևանքով մահվան առաջին դեպքն է արձանագրվել: Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից տնակային ավանում հայտնաբերվել է մահացած տղամարդու մարմին: Գյումրու ոստիկանության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն` մահացածը Գյումրու բնակիչ 1946 թվականին ծնված Ռաֆիկ Շավարշի Գևորգյանն է: Նրա մահը վրա է հասել ցրտահարության հետևանքով: 65-ամյա տղամարդը մինչ այդ բնակության մշտական հասցե չի ունեցել. նախնական տեղեկություններով՝ բաժանված է եղել կնոջից և դրսում է գիշերել: Գյումրու «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի տվյալով` Գյումրիում դրսում գիշերող չորս մարդ կա: Նրանցից երկուսն ամուսիններ են, գիշերում են «Անի» թաղամասում, սակայն, ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը, տաքսու վարորդի նախանշած վայրում իրենք ամուսիններին չեն գտել: «Այս երկրում, որտեղ մարդն արժեք չունի, ոչ ոքի չի հուզում այս մարդկանց ճակատագիրը: Մենք ցանկանում ենք գտնել այս մարդկանց, փորձել խնդիրները լուծելու գործում աջակցել: Նրանք ոչ տնակ ունեն, ոչ թեկուզ փլված հանրակացարան»,- ասաց Վահան Թումասյանը: Օրեր առաջ ՀԿ-ն օգնել էր դրսում գիշերող Սուսաննա Եղտիարյանին ճանաչվել որպես անօթևաններին բնակարաններով ապահովելու ծրագրի շահառու: Ի դեպ, կնոջը Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը տաք և ապահով ապաստան է տրամադրել թեմի սոցիալ-կրթական կենտրոնի շենքում: Դեռևս այս տարվա փետրվարին վերին և ստորին վերջույթների ցրտահարությամբ Գյումրու Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց էր տեղափոխվել 1962 թ. ծնված Լևոն Մարուքյանը: Բժիշկները չէին բացառել վերջույթների անդամահատումը: tert.am

Կ ԱՊ Մ Ե Զ ՀԵ Տ

Տ Ե Ղ Ե Կ ԱԳ Ի ՐԸ Պ ԱՏ ՐԱՍ Տ Վ Ե Լ Է

Շիրակի մարզ, 3104, Գյումրի Վարպետաց 176, 301, հեռ. +(374 312) 6-69-92 +(374 91) 45-13-37 Էլ. փոստ` info@shirakcentre.org Վեբ կայք` www.shirakcentre.org

էջ 4

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի կողմից, ԲՀՀՀՄ-ի ֆինանսական աջակցությամբ: Այստեղ տպագրված նյութերի բովանդակության համար պատասխանատու է «Շիրակ կենտրոնը», և հրապարակումներում արտահայտված տեսակետները չեն կարող համարվել ԲՀՀՀՄ-ի դիրքորոշումը:


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.