ՕԹԵՎԱՆ | Տեղեկագիր 2011 թ.օգոստոս, թողարկում 10 (2)

Page 1

Օ Թ Ե Վ ԱՆ Տ եղեկ ա գ իր

« Քա ղ ա ք ա կ ա ն մ շ ա կ ո ւ յ թ ի և հա մ ա ձ ա յ ն ո ւ թ յ ո ւ ն ն ե ր ի զ ա րգ ա ց մ ա ն « Շ իրա կ կ են տ րոն » Հ Կ 2011 թ. օգոստոս , թողարկում 10

Ա յ ս հա մ ա ր ո ւ մ ● ՔԱ Ղ Շ Ի Ն Ն Ա Խ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ը

ՀԱՄ ԱՁ ԱՅ Ն Վ Ե Լ Է

● Խ Ո Չ Ը Ն Դ Ո Տ Ն Ե Ր Ե ՐԿ ՐԱՇ ԱՐԺ Ի Ց

Ա Ն Օ Թ և Ա Ն Ը Ն Տ Ա Ն Ի ՔՆ Ե Ր Ի Բ Ն ԱԿ ԱՐԱՆ Ն Ե Ր Ս Տ ԱՆ ԱԼ Ո Ւ Գ Ո ՐԾ Ո Ւ Մ

● ԳՅՈՒՄՐԻՈՒՄ 3500 ԱՆՕԹևԱՆ

Ը Ն Տ Ա Ն Ի ՔՆ Ե Ր Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ի Ց Փ Ո Խ ՀԱՏ Ո Ւ Ց Ո Ւ Մ Չ Ե Ն Ս Տ ԱՆ Ա

● ԱՆ Օ Թ և ԱՆ Ն Ե ՐԸ Զ Ե ՐԾ Կ Մ Ն ԱՆ

և Ս Մ Ե Կ ՔԱ Շ ՔՇ Ո Ւ Կ Ի Ց

Հ րա տ ա րա կ իչ ՝

«Շիրակ կենտրոն» ՀԿ Խմբագրակազմ՝ Վ.Թումասյան Ա. Խաչատրյան Գ. Մկրտչյան Ն.Թումասյան Ա. Դավթյան

ՔԱ Ղ Շ Ի Ն Ն Ա Խ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ը Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Վ Ե Լ Է Նախորդ ամիս «Շիրակ կենտրոնը» Գյումրիում երկրաշարժից մինչ օրս անօթևան ընտանիքներին բնակարանների բաշխման գործընթացում թափանցիկություն ապահովելու նպատակով, ՀՀ քաղաքաշինության նախարարին դիմում-առաջարկ էր հղել, առաջիկա երկու ամիսներին անցկացվելիք 1756 բնակարանների բաշխման վիճակահանությունների ողջ ընթացքը տեսաձայնագրելու անհրաժեշտության մասին (http://www.shirakcentre.org/hy/lurer/1028-shirak-centre-ngo): Դիմում-առաջարկում նշված էր. «Աղետի գոտում նախորդ տարիներին իրականացված բնակբաշխման փորձը հաշվի առնելով կարելի է ասել, որ ոչ պակաս կոռուպցիոն ռիսկեր է պարունակում բնակարանների հատկացման փուլը: Պատճառը պարզ և միանգամայն հասկանալի է. յուրաքանչյուր ընտանիք էլ կնախընտրեր բնակվել ցանկալի` հիմնականում 2-րդ կամ 3-րդ հարկի հարավային պատուհաններով բնակարաններից որևէ մեկում: Նույնիսկ 2010 թվականին, երբ բնակարանները հատկացվեցին հրապարակային վիճակահանություններով, բազմաթիվ անօթևան ընտանիքների մոտ առկա էր մտահոգություն դրանց արդարացի ընթացքի վերաբերյալ: Նրանք կասկածում էին, որ ոչ բոլոր բնակարաններն են վիճակահանությամբ բաշխվում: Կարելի է հասկանալ անօթևան ընտանիքների մտավախությունը. 22 տարի շարունակ ծայրահեղ ծանր պայմաններում ապրելով տնակներում, նրանք իրենց մաշկի վրա են զգացել բազում անարդարություններ, ինչպես ասում են` «Աչքը տեսածից է վախենում»: Նման մտավախություններն առավել ևս ներկա փուլում են առկա բնակարան ստանալու հավակնորդ ընտանիքների շրջանում, քանի որ ի տարբերություն 2010 թ.-ի` ընթացիկ տարում Գյումրիում երկրաշարժից անօթևան ընտանիքների համար բնակելի շենքերը կառուցվել են երկու տարբեր ` Մուշ-2 և Անի թաղամասերում: Իսկ շահառուների մեծ մասը ձգտում են բնակարաններ ստանալ Անի թաղամասից, քանի որ այն առավել հին և կայացած թաղամաս է, համեմատաբար ավելի մոտ է քաղաքին և ունի կենսապահովման պայմաններ: «Շիրակ կենտրոնն» իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու, որ բնակարանների բաշխման վիճակահանություններն ընթանան թափանցիկ և այդ նպատակով սեփական տեխնիկական ու ֆինանսական (www.shirakcentre.org) վեբ կայքում տեղադրելու է 2011 թվականին բաշխման վիճակահանությունների ամբողջ ընթացքի

միջոցներով նկարահանելու ու Գյումրիում բնակարանների տեսաձայնագրությունները»: Այսօր ստացվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանը, որում ասվում է. «վիճակահանության ողջ ընթացքը տեսաձայնագրումը ողջունելի է և այն ավելի կբարձրացնի վիճակահանության գործընթացի թափանցիկության նկատմամբ հասրակության վստահությունը» (http://www.shirakcentre.org/images/stories/pdf_documents/dimum_arajark_qax_naxararutyan_0021.pdf):


ՕԹԵՎԱՆ տեղեկագիր, թողարկում 10

2011 թ. օգոստոս

Խ Ո Չ Ը Ն Դ Ո Տ Ն Ե Ր Ե Ր Կ Ր Ա Շ Ա Ր Ժ Ի Ց Ա Ն Օ Թ և Ա Ն Ը Ն Տ Ա Ն Ի ՔՆ Ե Ր Ի Բ Ն Ա Կ Ա Ր Ա Ն Ն Ե Ր Ս Տ Ա Ն Ա Լ Ո Ւ Գ Ո Ր Ծ Ո Ւ Մ Աղետի գոտում երկրաշարժից անօթևան ընտանիքներին պետության կողմից բնակարանանային փոխհատուցման ավելի քան երկու տասնամյակ ձգձգվելու պատճառով բնակարանի հավակնորդ հարյուրավոր ընտանիքներում առաջացել են մի շարք խնդիրներ, որոնք նրանցից շատերին առանց ՀՀ կառավարության բնակբաշխման կարգը սահմանող որոշումներում փոփոխությունների հնարավորություն չեն տալիս համալրել բնակարաններ ստանալու համար պահանջվող փաստաթղթերի փաթեթները և մասնակցել բնակարանների բաշխման գործընթացին: Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի կողմից սահմանվել է, որ ընթացիկ տարում Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում կարող են դիտարկվել սահմանված կարգով հաշվառված և մինչև 2011 թվականի օգոստոսի 1-ը անհրաժեշտ փաստաթղթերով համալրված ամբողջական փաստաթղթային փաթեթներ ունեցող ընտանիքները: Սակայն այս պահի դրությամբ, վերոհիշյալ հանձնաժողովի աշխատանքներին աջակցող խմբի կողմից տրված տեղեկանքի համաձայն (http://www.shirakcentre.org/hy/-/1029-shirak-centre-ngo) Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված 4270 ընտանիքների կողմից հանձնաժողովին հանձնված գործերից 362-ը թերի է, 462-ը առհասարակ փաստաթղթեր չի ներկայացրել, իսկ 279 ընտանիքներ էլ բնակբաշխման այս փուլում ենթակա չեն բնակարանային փոխհատուցման, այն պատճառաբանությամբ , որ այդ ընտանիքները երկրաշարժին կորցրել են կամ սեփական տներ, կամ նրանց ընտանիքների մի մասը նախկինում բնակարաններով փոխհատուցվել են կորցրած սենյակների թվով: Երկրաշարժից անցած 23 տարիների ընթացքում բնակարանի շահառու շատ ընտանիքների ներսում ձևավորվել են մեկից մինչև մի քանի նոր ընտանիքներ, որոնք սակայն, գործող կարգի համաձայն, միասին ստանալու են մեկ բնակարան, բաղկացած այնքան սենյակներից, որքան նախկին մեկ ամբողջական ընտանիքը կորցրել է երկրաշարժի ժամանակ: Մեր գրասենյակ են դիմում բազմաթիվ ընտանիքներ, որոնց կազմում հաշվառված մեկ կամ մի քանի անդամներ, համաձայնության չգալով ստանալիք բնակարանների ապագա պատկանելիության հարցում կամ այլ դրդապատճառներով` հրաժարվում են ընտանիքի մյուս անդամներին տրամադրել իրենց անձնական փաստաթղթերը, ինչի պատճառով հնարավոր չի լինում ամբողջացնել պահանջվող փաստաթղթերի փաթեթը: Աղետի գոտում և մասնավորապես Գյումրիում ներկայումս ընթացող բնակբաշխման գործընթացին չեն կարողանում մասնակցել նաև այն 150 ընտանիքները, որոնք թեև երկրաշարժին բնակարան են կորցրել և մինչև օրս չեն փոխհատուցվել, սակայն անօթևանների հերթացուցակում հաշվառված չեն: Մեր ուսումնասիրություններով` այդ ընտանիքների գերակշիռ մասը վերահաշվառման ժամանակ բացակայել են Հայաստանից և փաստորեն զրկված են բնակարան ստանալու իրավունքից, քանի որ աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման կարգը սահմանող կառավարական որոշումներով անօթևանների հերթացուցակում հաշվառվելու դիմումների ընդունման վերջնաժամկետը սահմանված է եղել 2008 թ. նոյեմբերի 1-ը: Անտարակույս, աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից անօթևանության խնդրի լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարությունն ու բնակբաշխումը կանոնակարգող ՀՀ կառավարության որոշումներում անցած մեկ տարվա ընթացքում կատարված մի շարք փոփոխությունները հարյուրավոր ընտանիքների հնարավորություն տվեցին մասնակցելու բնակբաշխման գործընթացին (http://shirakcentre.org/hy/lurer/892-shirak-centre-ngo, http://shirakcentre.org/hy/lurer/191-2010-08-15-10-38-49): Սակայն, ինչպես տեսնում ենք, կան ընտանիքներ, որոնք շարունակում են զրկված մնալ այդ հնարավորությունից: Վերոհիշյալ խոչըդոտների վերացման և աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության խնդրով «Շիրակ կենտրոնը» դիմում-առաջարկ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին, ուր մասնավորապես ասվում է. Աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացին բոլոր անօթևան ընտանիքների մասնակցությունն ապահովելու և նրանց խարխուլ տնակներից օր առաջ ձերբազատվելու հնարավորություն ընձեռելու նպատակով առաջարկում ենք բնակարանների բաշխման ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները: Առաջին փոփոխությամբ սահմանել բնակարաններ ստանալու նպատակով ներկայացվելիք փաստաթղթերի

էջ 2


2011 թ. օգոստոս

ՕԹԵՎԱՆ տեղեկագիր, թողարկում 10

աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովին հանձնելու կոնկրետ ժամանակացույց: Նաև բնակբաշխման գործընթացին մասնակցելու հնարավորություն ընձեռել պահանջվող փաստաթղթերի փաթեթները մասնակի համալրած այն ընտանիքներին, որոնց մեկ կամ մի քանի անդամները գրավոր և պատշաճ իրազեկվելուց հետո էլ հրաժարվում են տրամադրել իրենց անձնական փաստաթղթերն ու մասնակցել բնակարանների բաշխման գործընթացին, իսկ իրենց փաստաթղթերը տրամադրելուց հրաժարվող քաղաքացիներին այլևս չճանաչել բնակարան ստանալու շահառու: Կարծում ենք` երկրորդ փոփոխությամբ անհրաժեշտ է բնակբաշխման գործընթացին մասնակցելու հնարավորություն տալ անօթևանների հերթացուցակում հաշվառման և վերահաշվառման ժամանակ Հայաստանից ժամանակավորապես բացակայելու և տարաբնույթ այլ պատճառներով հաշվառումից դուրս մնացած այն ընտանիքներին, որոնք երկրաշարժին բնակարան են կորցրել, սակայն մինչև օրս չեն փոխհատուցվել: Անհրաժեշտ է նաև ՀՀ կառավարության կողմից մինչև 2013 թ. աղետի գոտում իրականացվող բնակարանաշինության ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել նաև երկրաշարժի հետևանքով սեփական տուն կորցրած և նախկինում բնակարաններով ոչ ամբողջովին ապահովված ընտանիքներին: Մենք համոզված ենք, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում առաջարկվելիք փոփոխությունները կատարելու դեպքում աղետի գոտում երկրաշարժից անօթևան հարյուրավոր այդպիսի ընտանիքներին հնարավորություն կտրվի մասնակցելու բնակբաշխման գործընթացին, ինչը կթեթևացնի անօթևանության խնդիրը Գյումրիում: ԳՅՈՒՄՐԻՈՒՄ 3500 ԱՆՕԹևԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՉԵՆ ՍՏԱՆԱ Գյումրիում այս տարի բնակարաններ կստանան 1756 անօթևան ընտանիքներ, 2010-ին բնակարան էին ստացել 1050-ը: Հաշվառված ընտանիքների ցուցակում դեռ կմնան 1400 ընտանիքներ: «Առաջին լրատվականի» հետ զրույցում «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը տեղեկացրեց, որ գյուղական համայնքներում բնակարանով ապահովելու ծրագիրը սկսվելու է 2012 թ.-ին՝ բացառությամբ Ախուրյան համայնքի: Շիրակի գյուղական համայնքներում անօթևան է համարվում 574 ընտանիք, որոնցից 182-ը Ախուրյանում են, 282-ը՝ տասը և ավելի անօթևան ընտանիք ունեցող տասնմեկ համայնքներում, 110-ը՝ տասից պակաս անօթևան ընտանիքներ ունեցող համայնքներում։ Հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրները լուծվում են 2 ուղղությամբ՝ բնակարանային շինարարության ծրագիր է իրականացվելու Ախուրյանում և մարզի՝ 10 և ավելի անօթևան ընտանիքներ ունեցող համայնքներում, իսկ 10-ից պակաս անօթևան ընտանիքներ ունեցող համայնքներում տրամադրվում են բնակարանների գնման վկայագրեր (ԲԳՎ)։ Վ. Թումասյանը նշեց, որ կան 150 անօթևան ընտանիքներ, որոնք հաշվառված չեն ցուցակներում և այդ ընտանիքները ենթակա չեն կառավարության կողմից փոխհատուցման, որովհետև կառավարության N432 որոշմամբ մինչև 2008 թ. նոյեմբերի 1-ը հաշվառված ընտանիքներն են միայն փոխհատուցվելու. «Մարդիկ կան, ովքեր երկրաշարժի ժամանակ բնակարան են կորցրել, բայց չեն հասցրել մինչև սահմանված ժամկետը հաշվառվել. բացակա են եղել, վեճեր են եղել, փաստաթղթերը չեն հասցրել հանձնել, և, ըստ էության, դուրս են մնացել փոխհատուցման ծրագրից»: ՀԿ նախագահը նշեց, որ նրանց խնդրին կառավարությունը հնարավոր է անդրադառնա բնակարանաշինության ծրագրի ավարտից հետո: Ախուրյանում սկսվել է 3 բազմաբնակարան շենքի կառուցումը, որոնք շահագործման կհանձնվեն 2012 թ.ին, իսկ Գյումրիում բնակարանաշինությունը կավարտվի մինչև տարեվերջ: Վ. Թումասյանի խոսքով, Գյումրիում 1400 հաշվառվածներ դեռևս կմնան, բայց դրանցից մոտ 400-ը փաստաթղթեր չեն հանձնել: Այսինքն՝ այդ մարդիկ կամ չկան, կամ վախենում են փաստաթղթերը հանձնել (խնդիրներ ունեն), կամ ընտանիքներում բնակարանի ապագա պատկանելության մասին անհամաձայնություններ կան, և ընդհանուր որոշման չեն գալիս: Վ. Թումասյանը հայտնեց նաև, որ Գյումրիում կան նաև տնակներում ապրող 3500 անօթևան ընտանիքներ, որոնք պետության կողմից ենթակա չեն փոխհատուցման: Այսինքն՝ կամ այլ բնակավայրերից են եկել Գյումրի, տնակ են ձեռք բերել և ապրում են, կամ ընտանիքները կիսվել են, կամ բնակարանը ստացել ու վաճառել են, կամ ԲԳՎ-ներ ձեռք են բերել, որոնց գումարը փոքր է եղել ու չեն կարողացել բնակարան գնել, բայց հազար ու մի կարիքից դրդված բանկերի հետ համաձայնության են գնացել ու գումարը վերցրել կոռուպցիոն ճանապարհներով:

էջ 3


2011 թ. օգոստոս

ՕԹԵՎԱՆ տեղեկագիր, թողարկում 10

«Ընդ որում, գյուղական բնակավայրերում սեփական տուն կորցրածներին փոխհատուցում են, իսկ Գյումրիում միայն բազմաբնակարան շենքերի դեպքում են փոխհատուցում տրամադրում, սեփական տուն կոցրածներին չեն փոխհատուցում: Սա բացարձակ անհեթեթություն է: Մարդը տուն է կորցրել: Ի՞նչ տարբերություն՝ սեփական տուն, թե շենք»,- ասաց Վ. Թումասյանը: Նրա կարծիքով, ԲԳՎ-ները խթանում են արտագաղթը. ընտանիքը ստանում է գումարը, բնակարան չի գնում, արտագաղթում է, հետագայում գալիս ու տնակներում են բնակվում: 1988 թ. երկրաշարժից հետո Շիրակում տարբեր աղբյուրների միջոցով են բնակարաններ բաշխվել: Ընդհանուր առմամբ մոտ 19,000 բնակարան է բաշխվել միայն Գյումրիում: «Եթե կոռուպցիան չլիներ, բնակարան տրվեր այն մարդկանց, ովքեր իրոք կորցրել էին բնակարանը, այսօր առնվազն 1500-2000 բնակարանի կարիք պակաս կունենայինք: Եթե 20 տարի առաջ 1 ընտանիք է եղել, այսօր այն բաժանվել է՝ եղբայրներն առանձնացել են, հարս ու կեսուր բաժանվել են: Հիմա այդ ընտանիքների ներսում պատերազմ է՝ տարբեր տեղեր են ապրում, բայց 1 բնակարան պետք է ստանան: Եթե բնակարանների հարցը վաղուց լուծվեր, այժմ խնդիրներն անհամեմատ ավելի քիչ կլինեին, ու արտագաղթն էլ քիչ կլիներ»,- նշեց Վ.Թումասյանը: 1in.am, 06 օգոստոսի, 2011 թ.

Ա Ն Օ Թ և Ա Ն Ն Ե Ր Ը Զ Ե Ր Ծ Կ Մ Ն Ա Ն և Ս Մ Ե Կ ՔԱ Շ ՔՇ Ո Ւ Կ Ի Ց Նախորդ ամիս «Շիրակ կենտրոնը» ահազանգ էր հնչեցրել այն մասին, որ աղետի գոտու բնակարան ստանալու հավակնորդ անօթևան ընտանիքների բնակարանային սեփականության առկայության վերաբերյալ պետկադաստրի կողմից տրամադրվող սխալ տեղեկությունների պատճառով քաշքշուկների մեջ են հայտնվում սոցիալապես ծանր պայմաններում ապրող հարյուրավոր անօթևան ընտանիքներ: Մեր հաղորդագրությունում որպես կոնկրետ փաստ նշվել էր նման խնդրի առաջ հայտնված հարյուրավոր ընտանիքներից մեկի` գյումրեցի անօթևան, նպաստառու Պետրոսյանների հինգ անձից բաղկացած ընտանիքի դեպքը, երբ պետկադաստրն ընտանիքի անդամների անունով չորս հատ Երևանում և մեկ հատ էլ Գյումրիում սեփական բնակարան ունենալու մասին տեղեկատվություն էր ուղարկել աղետի գոտու բնակարանների բաշխման հանձնաժողովին: Եվ որպեսզի այդ ընտանիքը կարողանար մասնակցել բնակբաշխման գործընթացին, պետք է կարողանար անձամբ ապացուցել, որ այդ բնակարաններն իրենը չեն: Իսկ դա ենթադրում է որոշակի գումարների ծախսում և զգալի թղթարարություն: Ներկայումս աղետի գոտում ընթացող բնակբաշխման գործընթացում հաճախակի հանդիպող այդ երևույթի բացառման նպատակով «Շիրակ կենտրոնը» ՀՀ բարձրագույն իշխանություններին մի շարք դիմումներ, հաղորդագրություններ և տեղեկատվության հարցումներ է ուղարկել: Մեր կողմից առաջ քաշված խնդրին նախորդ շաբաթ անդրադառնալով` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն երևույթը բացատրել էր իրենց համակարգում քաղաքացիների սեփականության մասին ոչ ամբողջական տեղեկատվության առկայությամբ: Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարությունից ստացվեց պատասխան նամակ, որում ասվում է, թե ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ այսուհետև Երևանում և հանրապետության այլ համայնքներում անօթևան ընտանիքների անունով գրանցված սեփականության վերաբերյալ տեղեկատվությունները ճշտելու է ՀՀ քաղաքաշինության նախարությունը կադաստրի համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ: «Շիրակ կենտրոն» ՀԿ 15 օգոստոսի 2011 թ.

Կ ԱՊ Մ Ե Զ ՀԵ Տ

Տ Ե Ղ Ե Կ ԱԳ Ի ՐԸ Պ ԱՏ ՐԱՍ Տ Վ Ե Լ Է

Շիրակի մարզ, 3104, Գյումրի Վարպետաց 176, 301, հեռ. +(374 312) 6-69-92 +(374 91) 45-13-37 Էլ. փոստ` info@shirakcentre.org Վեբ կայք` www.shirakcentre.org

էջ 4

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի կողմից, ԲՀՀՀՄ-ի ֆինանսական աջակցությամբ: Այստեղ տպագրված նյութերի բովանդակության համար պատասխանատու է «Շիրակ կենտրոնը», և հրապարակումներում արտահայտված տեսակետները չեն կարող համարվել ԲՀՀՀՄ-ի դիրքորոշումը:


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.