ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԿՈԴԵՔՍ

Page 1

Գերմանական մամուլի խորհուրդ

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԿՈԴԵՔՍ Գերմանական մամուլի խորհրդի լրագրության կանոններ Հայցերի քննության ընթացակարգ

ԲԵՌԼԻՆԻ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ 2016


Գերմանական մամուլի կոդեքսը թարգմանվել և հրապարակվել է հայերեն Բեռլինի Լրագրության

դպրոցի

«Միջսահմանային

և

հայաստանյան

դիտարկումներ.

Ներքին

«Լրագրողներ

հանուն

Սաքսոնիայում

և

ապագայի»

ՀԿ-ն

Հայաստանում

ՏԻՄ

ընտրությունների անաչառ լուսաբանում» խորագրով համատեղ ծրագրի շրջանակներում։ Թարգմանությունը կատարվել է Գերմանական մամուլի խորհրդի կողմից 13.03.2013 թ. հաստատված Գերմանական մամուլի կոդեքսի ամբողջական տարբերակից: Ծրագիրը ֆինանսավորվել է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության «Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ամրապնդման» ծրագրի շրջանակներում:

Թարգմանիչ՝ Կարինե Դարբինյան

Translator: Karine Darbinyan

Խմբագիր` Սուրեն Դեհերյան

Editor: Suren Deheryan

Ծրագրի համակարգող՝ Քլեմենզ Ա. Շոլ

Program coordinator: Clemens A. Schöll

Ծրագրի տնօրեն` Օլաֆ Յան

Program director: Olaf Jahn

The German Press Code was translated into Armenian and published within the framework of the “Cross border observations: reliable coverage of local elections in Lower Saxony and Armenia” program implemented by Berlin Journalism School and “Journalists for the Future” NGO in Armenia. The translation was done on the basis of the full version of German Press Code approved by German Press Council on 13.03.2013. The program was supported by the German Federal Foreign Office program “Strengthening cooperation with civil society in the Eastern Partnership countries”.

German Press Code

2


ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԿՈԴԵՔՍ Գերմանական մամուլի խորհրդի լրագրության կանոններ Հայցերի քննության ընթացակարգ

Երևան 2016

German Press Code

3


ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԿՈԴԵՔՍ

Կազմվել է Գերմանական մամուլի խորհրդի կողմից մամուլի ասոցիացիաների հետ համատեղ և ներկայացվել դաշնային նախագահ Գուստավ Հեյնմանին 1973 թ. դեկտեմբերի 12-ին Բոննում: ՆԱԽԱԲԱՆ

Հիմնական օրենքում ամրագրված մամուլի ազատությունը ներառում է տեղեկատվության անկախությունն ու ազատությունը, արտահայտվելու և քննադատելու իրավունքը: Հրատարակիչները, խմբագիրներն ու լրագրողներն իրենց աշխատանքում պետք է տեղյակ լինեն հանրության առջև պատասխանատվության և մամուլի պատիվը բարձր պահելու պարտավորության մասին: Նրանք անաչառ կերպով իրականացնում են իրենց լրագրողական աշխատանքը՝ առաջնորդվելով ձեռքի տակ եղած տեղեկություններով և տուրք չտալով անձնական շահերին ու շարժառիթներին, որոնք կապ չունեն խնդրո առարկա հարցի հետ: Լրագրության սկզբունքները սահմանում են մամուլի մասնագիտական էթիկայի կանոնները: Դրանք ներառում են Սահմանադրության և սահմանադրական օրենքների շրջանակներում մամուլի դերը պահպանելու և հանուն մամուլի ազատության արտահայտվելու պարտավորությունը: Խմբագրական տվյալների պաշտպանության մասին կանոնակարգերը մամուլում կիրառվում են լրագրողախմբագրական նպատակով` անձանց մասին տեղեկատվություն հավաքելիս, մշակելիս կամ օգտագործելիս: Այս տվյալները հետազոտելուց մինչև խմբագրելը, հրապարակելը, փաստաթղթավորելն ու պահպանելը՝ մամուլը պետք է հարգի մարդկանց անձնական կյանքի գաղտնիության և ազատ կամքի դրսևորման իրավունքը իրենց մասին տեղեկատվությունում: Մասնագիտական էթիկայի այս կանոնները յուրաքանչյուրին իրավունք են տալիս իրենց դժգոհությունն արտահայտել մամուլից: Դժգոհությունները հիմնավորված են, եթե մասնագիտական էթիկայի կանոնները ոտնահարվում են: Սույն նախաբանը էթիկայի ստանդարտների մաս է:

Բաժին 1 ՀԱՎԱՍՏԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ ______________________________________________ Ճշմարտության հանդեպ հարգանքը, մարդկային արժանապատվության պահպանումն ու հանրության անաչառ իրազեկումը մամուլի գերակա սկզբունքներն են: Այսկերպ, յուրաքանչյուր ոք, ով ակտիվ գործունեություն է ծավալում մամուլում, պաշտպանում է մամուլի դերն ու արժանահավատությունը: ______________________________________________ ԿԱՆՈՆ 1.1 ԳԱՂՏՆԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հանրությանը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող իրադարձությունների մասին իրազեկելը և հասարակական կարծիք ու տրամադրություն ձևավորելու կարևորությունը չպետք է սահմանափակվեն կամ կանխվեն լրատվության աղբյուրների կամ նրանց հովանավորների հետ գաղտնի պայմանավորվածության պատճառով: Նրանք, ովքեր ձգտում են տեղեկատվության հանդեպ մենաշնորհի, զրկում են մամուլի մյուս ներկայացուցիչներին՝ ձեռք բերել անհրաժեշտ լուրեր՝ այսկերպ խոչընդոտելով տեղեկատվության ազատությունը: ԿԱՆՈՆ 1.2 ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ

Քարոզարշավի ընթացքում հանրությանը ճշգրիտ տեղեկատվությամբ ապահովել՝ նշանակում է լուսաբանել նաև այնպիսի կարծիքներ, որոնք մամուլը չի կիսում: ԿԱՆՈՆ 1.3 ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամուլի հաղորդագրությունները կհամարվեն որպես այդպիսին, եթե դրանք հրապարակվեն առանց խմբագրական թիմի կողմից հետագա խմբագրման ենթարկվելու:


Բաժին 2 ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆ ________________________________________________ Ուսումնասիրությունը լրագրողական պատշաճ ջանասիրության անփոխարինելի գործիքն է: Տեքստի, նկարի և գրաֆիկայի միջոցով կոնկրետ տեղեկության հրապարակման հավաստիությունը պետք է ուշադիր ստուգել առկա հանգամանքների լույսի ներքո: Չպետք է աղավաղել կամ կեղծել դրա իմաստը խմբագրմամբ, վերնագրմամբ կամ նկարների մակագրությամբ: Չհաստատված տվյալները, ասեկոսեները կամ ենթադրությունները պետք է մեջբերել որպես այդպիսին:

սեղմ նյութերի համար, որոնք տեղեկացնում են սպասվող հոդվածի մասին: Յուրաքանչյուրը, ով կանխավ հրապարակումներ է անում մամուլում՝ նշելով աղբյուրը, պետք է, ըստ էության, կարողանա ապավինել աղբյուրի հավաստիությանը: Կրճատումները կամ լրացումները չպետք է հանգեցնեն մի իրավիճակի, որը նյութի հիմնական տարրերին կտա նոր երանգ կամ կստիպի սխալ եզրակացություններ անել, ինչը կարող է վնաս հասցնել երրորդ անձանց օրինական շահերին:

Խորհրդանշական լուսանկարները պետք է հստակ նշված լինեն որպես այդպիսին: ______________________________________________

Լրագրողական տեսանկյունից հարցազրույցի բառացի հրապարակումը լիովին ճիշտ է, եթե ճիշտ է փոխանցվում այն, ինչ ասվել է: Եթե հարցազրույցի տեքստը լրիվ կամ մասնակիորեն մեջբերվում է, ապա հրապարակողը պետք է նշի աղբյուրը: Եթե բանավոր արտահայտած մտքերի հիմնական բովանդակությունը վերաշարադրված է, այնուամենայնիվ, աղբյուրի նշումը լրագրողական պատվի հարց է:

ԿԱՆՈՆ 2.1 ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Հարցումների արդյունքները հրապարակելիս մամուլը պետք է ներկայացնի հարցվածների թիվը, հարցման ամսաթիվը, հարցումը պատվիրած անձի կամ կազմակերպության ինքնությունը և տրված հարցերը: Միևնույն ժամանակ, այն պետք է նաև փաստի, թե արդյոք այդ արդյունքները ներկայացուցչական են: Եթե հետազոտական հաստատությունը հարցում իրականացնելու պատվեր չի ստացել, ապա պետք է նշվի, որ հարցումն իրականացվել է այդ իսկ հաստատության նախաձեռնությամբ: ԿԱՆՈՆ 2.2 ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Եթե պատկերը, հատկապես լուսանկարը, ընթերցողի կողմից կարող է ընկալվել որպես փաստագրական նկար, թեև դա խորհրդանշական լուսանկար է, ապա պետք է հստակեցնել: Այս նպատակով՝ • փոխարինող կամ օժանդակ պատկերները (նմանատիպ առարկա մի ուրիշ անգամ, կամ միաժամանակ մեկ ուրիշ առարկա և այլն), • խորհրդանշական պատկերները (վերակառուցված տեսարաններ, տեքստին ուղեկցող արհեստականորեն վիզուալացված իրադարձություններ և այլն), • ֆոտոմոնտաժները կամ այլ փոփոխությունները պետք է հստակ նշվեն որպես այդպիսին կա´մ նկարի տակ, կա´մ ուղեկցող տեքստում: ԿԱՆՈՆ 2.3 ԿԱՆԽԱՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ Մամուլը լիարժեք լրագրողական պատասխանատվություն է կրում կանխավ հրապարակած

ԿԱՆՈՆ 2.4 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

ԿԱՆՈՆ 2.5 ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ Զգոնության պարտավորությունը պահանջում է բացառել ապակողմնորոշող աղավաղումները գրաֆիկական պատկերներում: ԿԱՆՈՆ 2.6 ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐ (1) Ընթերցողների նամակներ հրապարակելիս պետք է հաշվի առնել Մամուլի կոդեքսը: «Ընթերցողների նամակներ» բաժնում կարծիքներ արտահայտելու թույլտվությունը և ոչ թե դրանք խմբագրական թիմի կողմից հրապարակելը բխում է հանրությանը տեղեկացնելու շահերից: (2) Նամակագրությունը հրատարակիչների կամ խմբագրական գերատեսչությունների հետ կարող է հրապարակվել որպես ընթերցողների նամակներ, եթե շնորհիվ ձևի ու բովանդակության պարզ է, որ նամակագիրը համաձայն է: Որպես համաձայնություն կարող է ընկալվել այն, որ նամակը վերաբերում է շահագրգիռ թերթի կամ ամսագրի կողմից հրապարակված հոդվածներին կամ համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերին: Ընթերցողների նմանատիպ նամակների հեղինակներին չի թույլատրվում հրապարակել: (3) Տարածված պրակտիկա է, որ ընթերցողների նամակները պետք է հրապարակվեն հեղինակի անվամբ: Միայն բացառիկ դեպքերում՝ հեղինակի խնդրանքով, կարող է մեկ այլ նշում օգտագործվել: Տպագրելիս մամուլը պետք է ձեռնպահ մնա հասցեներ հրապարակելուց, քանի դեռ դրանց հրապարակումը հիմնավորված չէ: Եթե

German Press Code

5


նամակագրի ինքնությունը կասկածելի է, նամակը չպետք է հրապարակվի: Ընթերցողների կեղծ նամակների հրապարակումը համատեղելի չէ մամուլի պարտավորությունների հետ: (4) Առանց հեղինակի համաձայնության նամակներում փոփոխությունները կամ կրճատումները բացարձակ անթույլատրելի են: Սակայն, կրճատումներ հնարավոր են, եթե «Ընթերցողների նամակներ» բաժինը պարունակում է ծանուցում առ այն, որ խմբագիրն իրավասու է կրճատել նամակները` առանց փոխելու դրանց իմաստը: Եթե նամակագիրը հստակորեն արգելում է փոփոխություններ կամ կրճատումներ անել իր նամակում, ապա խմբագրական բաժինը կամ պետք է հարգի այդ ցանկությունը, նույնիսկ եթե իրավասու է կրճատումներ անել, կամ հրաժարվի նամակը հրապարակելուց: (5) Խմբագրությունը պետք է պահպանի խմբագրին ուղարկված ընթերցողների բոլոր նամակների գաղտնիությունը: Դրանք երբեք չպետք է հասանելի դառնան երրորդ անձանց: Բաժին 3 ՇՏԿՈՒՄՆԵՐ ________________________________________________ Հրապարակված լուրերը կամ պնդումները, մասնավորապես այնպիսիք, որոնք անձնական բնույթի են, ինչը հետագայում պարզվում է, որ ճիշտ չէր, պետք է համապատասխան կարգով շահագրգիռ պարբերականի կողմից անհապաղ շտկվեն: ______________________________________________ ԿԱՆՈՆ 3.1 ՊԱՀԱՆՋՆԵՐ Ընթերցողը պետք է կարողանա ընդունել, որ նախորդ հոդվածը ամբողջությամբ կամ մասամբ ճիշտ չէր: Այդ իսկ պատճառով իրական փաստերի հրապարակումը պետք է ընդգրկի նաև սխալ հոդվածը: Իրական փաստերը պետք է հրապարակվեն, եթե նույնիսկ սխալն արդեն հրապարակայնորեն այլ կերպ է ընդունվել: ԿԱՆՈՆ 3.2 ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Եթե անձի հետ կապված տվյալների լրագրողախմբագրական ուսումնասիրման, մշակման կամ օգտագործման արդյունքում մամուլը ստիպված է շահագրգիռ անձանց կողմից կատարված շտկումներ, կրճատումներ, հերքումներ կամ Գերմանական մամուլի խորհրդի կողմից տրված դիտողություն հրապարակել, ապա տվյալ պարբերականը պետք է բնագրի տվյալների հետ միասին պահպանի դրանք և փաստաթղթավորի նույն ժամանակահատվածով, ինչ բնագրի տվյալները:

Բաժին 4 ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ______________________________________________ Անձին առնչվող լուրեր, տեղեկատվություն կամ լուսանկարներ ձեռք բերելու համար չպետք է կիրառվեն անազնիվ մեթոդներ: ______________________________________________ ԿԱՆՈՆ 4.1 ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ Լրագրողները, որպես հիմնարար սկզբունք, պետք է բացահայտեն իրենց ինքնությունը: Լրագրողի կողմից սեփական ինքնության մասին իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները և դրանց հրապարակումը հետաքննություն կատարելիս սկզբունքորեն անհամատեղելի են մամուլի դիրքորոշման և գործունեության հետ: Գաղտնի հետաքննությունը կարող է արդարացվել առանձին դեպքերում, եթե այս կերպ ձեռք է բերվում հանրային շահից բխող որոշակի տեղեկատվություն, որը այլ միջոցներով ձեռք բերել հնարավոր չէ: Վթարների և տարերային աղետների դեպքում մամուլը պետք է նկատի ունենա, որ զոհերի և վտանգի մեջ գտնվողների համար առաջնայինը արտակարգ իրավիճակների ծառայություններն են և ոչ թե հանրության տեղեկատվություն ստանալու իրավունքը: ԿԱՆՈՆ 4.2 ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ Պաշտպանության կարիք ունեցող մարդկանց շրջանում հետաքննություն անցկացնելիս անհրաժեշտ է դրսևորել առանձնակի զսպվածություն: Սա վերաբերում է հատկապես այն մարդկանց, ովքեր չեն կարողանում հոգեպես կամ ֆիզիկապես լիարժեք կերպով տիրապետել իրենց, կամ ովքեր ենթարկվել են ծանր էմոցիոնալ ապրումների, ինչպես նաև երեխաներին և անչափահասներին: Նման մարդկանց սահմանափակ կամքի ուժը կամ արտակարգ իրավիճակը չպետք է միտումնավոր կերպով օգտագործվի տեղեկատվություն ձեռք բերելու նպատակով: ԿԱՆՈՆ 4.3 ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄ ԿԱՄ ՋՆՋՈՒՄ Մամուլի կոդեքսը խախտելու միջոցով հավաքված անձնական տվյալները պետք է արգելափակվեն կամ ջնջվեն տվյալ պարբերականի կողմից:

German Press Code

6


Բաժին 5 ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ________________________________________________ Մամուլը պետք է հարգի մասնագիտական գաղտնիությունը, օգտվի վկայությունից հրաժարվելու իրավունքից և չպետք է բացահայտի աղբյուրների ինքնությունն առանց նրանց հստակ թույլտվության: Պետք է սկզբունքորեն հետևել գաղտնիության պահպանմանը: ________________________________________________ ԿԱՆՈՆ 5.1

քանի դեռ չկա պաշտոնական հայցի քննության եզրակացությունը: Տվյալների փոխանցումը պետք է պարունակի

ծանոթագրություն

այն

մասին,

որ

տվյալները պետք է խմբագրվեն կամ օգտագործվեն միայն լրագրողախմբագրական նպատակներով: Բաժին 6 ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՈՒՄ ________________________________________________ Լրագրողներն ու հրատարակիչները չպետք է զբաղվեն այնպիսի գործունեությամբ, որը կարող է կասկածի տակ դնել մամուլի նկատմամբ վստահությունը: ________________________________________________

ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՈՆ 6.1 Եթե աղբյուրը պայման է դնում, որ իր ասածներն օգտագործելու դեպքում ինքը պետք է անհայտ և անվտանգ մնա որպես աղբյուր, ապա այս պայմանը պետք է հարգվի: Գաղտնիությունը կարող է լինել ոչ պարտադիր, եթե տեղեկատվությունը վերաբերում է ինչ-որ հանցանքի, և ոստիկանությանը տեղյակ պահելու անհրաժեշտություն կա: Գաղտնիությունը կարելի է չպահել նաև, եթե մանրակրկիտ կերպով ծանրութեթև անելուց հետո պարզ է դառնում, որ պետական շահը գերակա է, հատկապես, եթե դա

ԿՐԿՆԱԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ Եթե

լրագրողը

կամ

հրատարակիչը,

ի

լրումն

լրագրողական գործունեության, իրականացնում է նաև այլ գործառույթ` օրինակ, կառավարությունում, պետական մարմնում կամ գործարար ձեռնարկությունում, ապա դրանում ներգրավված բոլոր անձինք պետք է ուշադիր լինեն այդ գործառույթները միմյանցից հստակորեն տարանջատելու համար: Նույնը վերաբերում է հակառակին:

կազդի կամ կվտանգի սահմանադրական կարգը:

Բաժին 7

Գաղտնի

ԳՈՎԱԶԴԻ ԵՎ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒ-

համարվող

գործողություններն

ու

պլանները կարելի է լուսաբանել, եթե մանրազնին

ԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄ

քննարկումից հետո որոշվում է, որ հանրության

________________________________________________

տեղեկացված լինելու անհրաժեշտությունը գերակա

Հասարակության

է այն պատճառներին, որոնք առաջ են քաշվում՝

խանատվությունը պահանջում է, որ երրորդ անձանց

հիմնավորելու գաղտնիությունը:

մասնավոր

կամ

լրագրողների

ԿԱՆՈՆ 5.2 ԳԱՂՏՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ

առջև

մամուլի

գործարար

անձնական

պատաս-

շահերը

տնտեսական

կամ շահերը

չազդեն խմբագրական հրապարակումների վրա: Հրատարակիչներն ու խմբագիրները պետք է մերժեն

Լրագրողների և հրատարակիչների կողմից գաղտնի ծառայությունների մատուցումն անհամատեղելի է այն պարտավորությունների հետ, որոնք բխում են մամուլի մասնագիտական գաղտնիությունից և պատվից:

նմանատիպ ցանկացած փորձ և հստակ տարանջա-

ԿԱՆՈՆ 5.3

________________________________________________

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ Բոլոր

տեսակի

հավաքվում,

և

տվյալները,

որոնք

օգտագործվում

են

լրագրողախմբագրական նպատակներով, պետք է մնան

որպես

միջև: Եթե հրապարակումը վերաբերում է հրատարակչի

սեփական

շահերին,

ապա

պետք

է

պարզորոշ կերպով նշվի այդ մասին:

ԿԱՆՈՆ 7.1

անձնական

մշակվում

տում մտցնեն խմբագրական և առևտրային նյութերի

խմբագրական

գաղտնիք:

Նման

տվյալների փոխանցումը խմբագրության բաժինների միջև թույլատրելի է: Տվյալների պաշտպանության մասին օրենքի համաձայն`նման բան չի կարելի,

ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ՏԵՔՍՏԻ ԵՎ ԳՈՎԱԶԴԻ ՄԻՋԵՎ Վճարովի հրապարակումները պետք է կառուցված լինեն այնպես, որ ընթերցողը կարողանա հասկանալ, որ դա գովազդ է: Դրանք կարող են առանձնացվել խմբագրական բաժնից նշումով և/կամ կառուցվածքով: Բացի այդ, պետք է կիրառվեն

German Press Code

7


գովազդի մասին օրենքով նախատեսված կանոնա-

համար: Ֆինանսական վերլուծությունների մասին

կարգերը:

գրելիս

կամ

հաղորդելիս

շահերի

բախումները

կբացահայտվեն համապատասխան ձևով: ԿԱՆՈՆ 7.2 ԹԱՔՆՎԱԾ ԳՈՎԱԶԴ Խմբագրական հոդվածները, որոնք վերաբերում են ընկերություններին,

նրանց

արտադրանքին,

ծառայություններին կամ միջոցառումներին, չպետք է մտնեն թաքնված գովազդի սահման: Այս ռիսկը հատկապես մեծ է, երբ հոդվածը դուրս է գալիս հիմնավորված հանրային շահը կամ ընթերցողի հետաքրքրությունը բավարարող տեղեկատվության սահմաններից կամ վճարվում է երրորդ անձի կողմից,

կամ

արժանանում

է

դրամական

փոխհատուցման: Մամուլի` որպես տեղեկատվության աղբյուրի, արժանահավատությունը փիառ (PR) նյութի հետ գործ ունենալիս պահանջում է հատուկ զգոնություն:

Բաժին 8 ԱՆՁԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ________________________________________________ Մամուլը պետք է հարգի անձի մասնավոր կյանքը և անձնական տեղեկատվության մասին նրա ազատ կամքի դրսևորման իրավունքը: Սակայն, եթե անձի վարքը հանրային հետաքրքրություն է ներկայացնում, ապա այն կարող է քննարկվել մամուլում: Ինքնությունը բացահայտող լուսաբանման պարագայում հանրային հետաքրքրությունը տեղեկատվության հանդեպ պետք է գերակշռի ներգրավված անձանց պաշտպանության արժանի շահերը. զուտ սենսացիոն շահերը չեն արդարացնում բացահայտող լուսաբանումները: Եթե պահանջվում է անանունության, ապա այն պետք է պահպանել: Մամուլը երաշխավորում է խմբագրական տվյալների պաշտպանությունը: ________________________________________________

ԿԱՆՈՆ 7.3 ՀԱՏՈՒԿ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ Խմբագրական հատուկ հրապարակումները ենթակա են նույն պատասխանատվությանը, ինչպես բոլոր

ԿԱՆՈՆ 8.1 ՔՐԵԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄՆԵՐ

մյուս խմբագրական նյութերը: Գովազդային հատուկ հրապարակումների

դեպքում

պետք

է

հաշվի

առնվեն Կանոն 7.1-ի պահանջները: ԿԱՆՈՆ 7.4 ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԹԵՄԱՆԵՐՈՎ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄՆԵՐ Լրագրողները և հրատարակիչները, ովքեր ուսումնասիրություն թյուններ

են

են

անցկացնում

ստանում

իրենց

կամ

տեղեկու-

մասնագիտական

գործունեության համատեքստում, նախքան հրապարակումն այս տեղեկությունները պետք է օգտագործեն միայն լրագրողական նպատակներով և ոչ թե հանուն իրենց կամ այլոց անձնական շահերի: Լրագրողներն ու հրատարակիչները չեն կարող հրապարակել նյութեր արժեթղթերի և/կամ դրանք թողարկողների մասին սեփական անձի, ընտանիքի անդամների կամ մերձավոր անձանց հարստացման նպատակով: Նրանք չպետք է գնեն կամ վաճառեն արժեթղթեր ո՛չ ուղղակիորեն, ո՛չ գործակալների միջոցով, ում մասին նախորդ երկու շաբաթների ընթացքում ինչ-որ բան են հրապարակել կամ ում մասին պատրաստվում են հրապարակել հաջորդ երկու շաբաթների ընթացքում: Լրագրողներն ու հրատարակիչները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն սույն կանոնակարգով առաջնորդվելու

(1) Հանրությունն օրինական իրավունք ունի՝ տեղեկացված լինելու հանցագործությունների, հետաքննական վարույթների և դատավարությունների մասին: Այս թեմաների լուսաբանումը մամուլի խնդիրն է: (2) Մամուլը պարտավոր է հրապարակել միայն անուններ, լուսանկարներ և այլ տեղեկատվություն, որոնք հնարավորություն կտան ճանաչել կասկածյալներին կամ հանցագործներին, եթե հանրության օրինական շահը գերակա է տվյալ գործում ներգրավված անձանց շահերի պաշտպանությունից: Գործոնները, որոնք պետք է հաշվի առնել, մասնավորապես հետևյալն են՝ կասկածանքի հիմնավորվածությունը, մեղադրանքի ծանրությունը, վարույթների վիճակը, կասկածյալի կամ հանցագործի համբավի աստիճանը, կասկածյալի կամ հանցագործի ավելի վաղ դրսևորած վարքը և այն եռանդը, որով նա ձգտում է ճանաչում ձեռք բերել: Ընդհանուր առմամբ, հանրային գերակա շահը ենթադրում է`  խնդրո առարկա այն հանցագործությունը, որը չափազանց ծանր է կամ տարբերվում է իր տեսակով ու չափերով,  կապ և/կամ հակասություն անձի աշխատավայրի, պարտավորությունների, սոցիալական դերի կամ գործառույթի և այն գործողության միջև, որում նա մեղադրվում է,  կապ հայտնի մարդու պաշտոնի և այն հանցագործության միջև, որում նա մեղադրվում

German Press Code

8


է, կամ հանցագործությունը, որում մեղադրվում է անձը, հակասում է նրա հանրային կերպարին,  հրապարակավ իրականացված ծանր հանցանք,  նախաքննության մարմինների կողմից կիրառված կալանավորման միջնորդություն: Եթե պատճառներ կան ենթադրելու, որ կասկածյալը ի վիճակի չէ հանցագործություն կատարել, ապա մամուլը պետք է ձեռնպահ մնա ինքնությունը բացահայտող լուսաբանումներից: (3) անցյալում կատարված քրեական գործի մասին թարմացված լուսաբանման դեպքում, որպես կանոն, հանցագործի անունը կամ պատկերը պետք է հրապարակվի ի շահ սոցիալական վերականգնման: Որքան մեծ է դատավարությունից հետո անցած ժամանակը, այնքան մեծ է սոցիալական վերականգնման նշանակությունը: (4) արդարադատության ոլորտում ներգրավված անձանց՝ դատավորների, դատախազների, փաստաբանների և դատական փորձագետների մասին բացահայտող լուսաբանումները թույլատրելի են, որպես կանոն, եթե տվյալ անձինք այդ պահին իրականացնում են իրենց գործառույթները: Վկաների անունների կամ լուսանկարների հրապարակումը, ընդհանուր առմամբ, անթույլատրելի է: ԿԱՆՈՆ 8.2 ՏՈՒԺՈՂԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ Տուժողները սեփական ինքնության հատուկ պաշտպանության իրավունք ունեն: Տուժողի ինքնության վերաբերյալ տեղեկատվությունը, ընդհանուր առմամբ, անհրաժեշտ չէ պատահարի, աղետի կամ հանցագործության հանգամանքները հասկանալու համար: Տուժողի անվան և լուսանկարի հրապարակումը թույլատրվում է, եթե տուժողը և/կամ նրա հարազատները կամ այլ լիազորված անձինք տվել են իրենց համաձայնությունը, կամ եթե տուժողը հասարակական գործիչ է: ԿԱՆՈՆ 8.3 ԵՐԵԽԱՆԵՐ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ Ինչ վերաբերում է հանցագործությունների և պատահարների լուսաբանմանը, որպես կանոն՝ երեխաների և երիտասարդների ինքնության բացահայտումը մինչև նրանց 18 տարին լրանալն անթույլատրելի է: ԿԱՆՈՆ 8.4 ՀԱՐԱԶԱՏՆԵՐ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻՆՔ Հարազատների և այլ անձանց պարագայում, ում վրա անուղղակիորեն ազդում է մամուլի հրապարակումը, և ովքեր, ըստ էության, կապ չունեն լուսաբանման օբյեկտի հետ, անունների ու

լուսանկարների հրապարակումը, որպես կանոն, անթույլատրելի է: ԿԱՆՈՆ 8.5 ԿՈՐԱԾ ԱՆՁԻՆՔ Անհայտ կորած անձանց անունները և լուսանկարները կարող են հրապարակվել, սակայն միայն պատասխանատու մարմինների համաձայնությամբ: ԿԱՆՈՆ 8.6 ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ֆիզիկական և մտավոր հիվանդությունները կամ վնասվածքները մարդու մասնավոր կյանքի մաս են կազմում: Որպես կանոն, մամուլը պետք է ձեռնպահ մնա ազդակիր անձանց հիվանդությունները կամ վնասվածքները լուսաբանելուց` առանց նրանց համաձայնության: ԿԱՆՈՆ 8.7 ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Ինքնասպանությունների լուսաբանումը պահանջում է զսպվածություն: Սա վերաբերում է, մասնավորապես, անունների և լուսանկարների հրապարակմանը և կոնկրետ հանգամանքների նկարագրությանը: ԿԱՆՈՆ 8.8 ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐ Մասնավոր հասցեն, ինչպես նաև այլ մասնավոր վայրերը, ինչպիսիք են հիվանդանոցները, խնամքի հաստատությունները, վերականգնողական կենտրոնները, ենթակա են հատուկ պաշտպանության: ԿԱՆՈՆ 8.9 ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ Ոչ հանրային անձանց հոբելյանական տարեթվերի հրապարակումից առաջ խմբագրությունը պետք է նախապես ճշտի` արդյոք ներգրավված անձինք համաձա՞յն են դրանց հրապարակմանը, թե՞ ոչ: ԿԱՆՈՆ 8.10 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Եթե մամուլի լուսաբանումը բացասաբար է ազդում որևէ մեկի անձնական իրավունքների վրա, ապա ըստ պահանջի ազդակիր անձին պետք է տեղեկատվություն տրվի այն մասին, որ նշված անձնական տվյալները պահպանվում են պատասխանատու հրապարակող մարմնի կողմից:

German Press Code

9


Տեղեկատվությունը կարող է արժեզրկվել, եթե՝ • տվյալները պարունակում են անձանց անուններ, ովքեր համագործակցում կամ համագործակցել են հոդվածների հետաքննության, մշակման կամ հրապարակման աշխատանքներին` որպես իրենց լրագրողական աշխատանքի մաս, • տվյալները պարունակում են հոդվածների աջակիցների, երաշխավորների կամ աղբյուրների անուններ, փաստաթղթեր և հաշվետվություններ խմբագրական բաժնի համար, • հրապարակված տվյալները, որոնք ստացվել են հետաքննական կամ այլ միջոցներով, կարող են բացասաբար ազդել հրապարակող լրատվամիջոցի լրագրողական առաքելության վրա՝ բացահայտելով այն տեղեկությունները, որին տիրապետում է լրատվամիջոցը, • պարզվում է, որ այլ կերպ դա անհրաժեշտ է, որպեսզի մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը համաձայնեցվի խոսքի ազատության մասին կիրառելի կանոնակարգերի հետ: ԿԱՆՈՆ 8.11 ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓԱԽՈՒՍՏ Այնպիսի երկրների մասին լուսաբանումներում, որտեղ կառավարությանն ընդդիմանալը կարող է վտանգ ներկայացնել կյանքի և առողջության համար, մամուլը պետք է միշտ հաշվի առնի, թե արդյոք անուններ կամ լուսանկարներ հրապարակելով չե՞ն հայտնաբերվի և հալածվի ներգրավված անձինք: Բացի այդ, փախուստ իրականացնողներին և նրանց փախուստին վերաբերող մանրամասների հրապարակումը կարող է վտանգել փախուստի դիմածի հարազատներին ու ընկերներին, ովքեր դեռ գտնվում են հայրենիքում, կամ նպաստել, որպեսզի դեռևս գոյություն ունեցող փախուստի երթուղիները փակվեն: Բաժին 9 ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ________________________________________________ Բառի և նկարի ոչ համապատասխան պատկերմամբ մարդկանց արժանապատվության ոտնահարումը հակասում է լրագրողական էթիկային: ________________________________________________ Բաժին 10 ԿՐՈՆ, ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ, ՍՈՎՈՐՈՒՅԹ ________________________________________________ Մամուլը պետք է ձեռնպահ մնա կրոնական, փիլիսոփայական և բարոյական համոզմունքները պախարակելուց: ________________________________________________

Բաժին 11 ՍԵՆՍԱՑԻՈՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ. ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ________________________________________________ Մամուլը պետք է ձեռնպահ մնա բռնությունը, դաժանությունն ու տանջանքը անհարկի սենսացիոն ներկայացնելուց: Մամուլը պետք է հարգի երիտասարդների պաշտպանության իրավունքը: ________________________________________________ ԿԱՆՈՆ 11.1 ԱՆՀԱՐԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ Լուսաբանումը համարվում է անհարկի սենսացիոն, եթե անձը, որին անդրադարձ է արվում, ներկայացվում է որպես խղճուկ, թշվառ արարած: Սա մասնավորապես վերաբերում է այն դեպքերին, երբ մահացող, ֆիզիկապես կամ հոգեպես տանջվող անձի մասին լուսաբանումը դուրս է գալիս հասարակության հետաքրքրությունը և ընթերցողների տեղեկատվություն ստանալու պահանջը բավարարելու սահմաններից: Առաջին էջերին բռնության և պատահարների վերաբերյալ պատկերավոր նյութեր զետեղելիս մամուլը պետք է հաշվի առնի դրանց հնարավոր ազդեցությունը երեխաների և երիտասարդների վրա: ԿԱՆՈՆ 11.2 ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ Իրական և ակնկալվող բռնության դեպքեր լուսաբանելիս մամուլը պետք է մանրակրկիտ կերպով գնահատի, թե որքանով է տեղեկատվության նկատմամբ հանրության հետաքրքրությունը կարևոր տուժողների և այլ ներգրավված անձանց շահերից: Մամուլը պետք է նման դեպքերը լուսաբանի անկախ և ճշգրիտ, չդառնալով, սակայն, գործիք հանցագործների համար: Ոչ էլ ոճրագործների և ոստիկանության միջև միջնորդ դառնալու ինքնուրույն քայլեր ձեռնարկի: Արգելվում են հարցազրույցները ոճրագործների հետ բռնությունների ժամանակ: ԿԱՆՈՆ 11.3 ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ԵՎ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐ Պատահարների և դժբախտ դեպքերի վերաբերյալ լուսաբանումների թույլատրելիության սահմանագիծը համարժեք է տուժողների կրած տանջանքների և նրանց ընտանիքի անդամների զգացմունքներին: Դժբախտ պատահարներից տուժածները չպետք է երկրորդ անգամ տառապեն լրատվամիջոցներում իրենց վերաբերող լուսաբանման պատճառով:

German Press Code

10


ԿԱՆՈՆ 11.4 ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ/ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ Մամուլը սկզբունքորեն չի ընդունում լուրերի սահմանափակում: Համաձայնեցումը լրատվամիջոցների և ոստիկանության միջև տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ լրագրողների գործողությունները կարող են պաշտպանել տուժողների և այլ ներգրավված անձանց կյանքն ու առողջությունը: Մամուլը պետք է հետևի ոստիկանության կողմից սահմանված լուրերի մասնակի կամ լրիվ արգելքին հստակ ժամանակահատվածում` ելնելով հանցագործությունը բացահայտելու շահերից, եթե պահանջը հստակորեն հիմնավորված է: ԿԱՆՈՆ 11.5 ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հանցագործների, այսպես կոչված, պատմությունների հրապարակումը խախտում է լրագրողական սկզբունքները, եթե հանցագործությունները հիմնավորվում կամ նշվում են հետին ամսաթվով, տուժողների վրա անհարկի ազդեցություն է լինում, իսկ հանցագործության մանրամասն նկարագրությունը պարզապես բավարարում է սենսացիայի պահանջարկը: ԿԱՆՈՆ 11.6 ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐ Լրատվական հոդվածները չպետք է լռության մատնեն թմրանյութերի չարաշահումները: Բաժին 12 ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ________________________________________________ Անթույլատրելի է խտրականություն դնել մարդու սեռի, հաշմանդամության կամ նրա էթնիկական, կրոնական, սոցիալական և ազգային պատկանելության միջև: ________________________________________________ ԿԱՆՈՆ 12.1 ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄՆԵՐ Հանցագործությունները լուսաբանելիս չի թույլատրվում անդրադառնալ կասկածյալի կրոնական, էթնիկական կամ այլ փոքրամասնությունների պատկանելությանը, եթե հիմնավորված չէ, որ տվյալ տեղեկատվությունն անհրաժեշտ է դեպքն ընթերցողների կողմից ընկալելու համար: Մասնավորապես, պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ այսպիսի տեղեկատվությունը կարող է փոքրամասնությունների նկատմամբ կանխակալ կարծիք ձևավորել:

Բաժին 13 ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ ________________________________________________ Հետաքննությունների, քրեական դատավարությունների և այլ պաշտոնական ընթացակարգերի վերաբերյալ զեկույցները պետք է զերծ մնան կանխակալ կարծիքից: Այս սկզբունքը վերաբերում է նաև մամուլին: ________________________________________________ ԿԱՆՈՆ 13.1 ԿԱՆԽԱԿԱԼ ԿԱՐԾԻՔ Հետաքննությունների և այլ դատական գործերի վերաբերյալ լուսաբանումները միտված են հանրությանը շրջահայաց կերպով տեղեկացնելու հանցագործությունների և այլ օրինազանցությունների, դրանց դատական հետապնդման և դատարանի վճռի մասին: Մամուլը չպետք է կանխակալ կարծիք հրապարակի վարույթի ընթացքում: Մամուլը կարող է որպես մեղավոր հրապարակել այն անձին, ով խոստովանել է իր հանցանքը, եթե կա ապացույց տվյալ անձի դեմ կամ եթե, ըստ հանրային կարծիքի, տվյալ անձը հանցագործություն է կատարել: Մամուլը չպետք է կիրառի այնպիսի իրավական տերմիններ, որոնք անհասկանալի կմնան ընթերցողին: Այն պետությունում, որը հիմնված է օրենքի գերակայության վրա, դատական լուսաբանման նպատակը չպետք է լինի դատապարտյալներին սոցիալապես պատժելը, ինչպես նաև մամուլը որպես «անարգանքի սյուն» օգտագործելը: Լուսաբանումներում պետք է հստակորեն տարանջատվի կասկածելին ապացուցված հանցագործությունից: ԿԱՆՈՆ 13.2 ՀԱՋՈՐԴՈՂ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄՆԵՐ Եթե մամուլը հրապարակել է անձի չհաստատված դատապարտման մասին, ապա այն պետք է հրապարակի նաև հաջորդող արդարացման կամ մեղադրանքը մեղմված լինելու մասին, եթե ազդակիր անձի օրինական շահերը չեն թելադրում հակառակը: Այս կանոնը գործում է նաև հետաքննության ձախողման դեպքում: ԿԱՆՈՆ 13.3 ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ Երիտասարդների դեմ դատական վարույթների և դատարանում նրանց հայտնվելու մասին լուսաբանումներում մամուլը պետք է դրսևորի հատուկ զսպվածություն` հաշվի առնելով նրանց ապագան:

German Press Code

11


Բաժին 14 ԲԺՇԿԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄՆԵՐ ________________________________________________ Բժշկական թեմաներով լուսաբանումները չպետք է անհարկի սենսացիոն բնույթի լինեն, քանի որ դրանք որոշ ընթերցողների մոտ կարող են սին հույսեր կամ վախեր առաջացնել: Հետազոտությունների նախնական արդյունքները չպետք է ներկայացվեն որպես վերջնական կամ գրեթե վերջնական տվյալներ: ________________________________________________ Բաժին 15 ԳՈՐԾԱՐՔԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ ________________________________________________ Ցանկացած տեսակի գործարք, որը կարող է ազդել հրատարակիչների և խմբագիրների որոշման ազատության վրա, անհամատեղելի է մամուլի վարկանիշի, անկախության և պարտավորությունների հետ: Յուրաքանչյուր ոք, ով կաշառք է վերցնում լրատվական գործունեություն իրականացնելու համար, գործում է անպատվաբեր և ոչ պրոֆեսիոնալ ձևով: ________________________________________________ ԿԱՆՈՆ 15.1 ՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ՆՎԵՐՆԵՐ

Բաժին 16 ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ _____________________________________________ Լուսաբանումը համարվում է անաչառ, եթե Գերմանական մամուլի խորհրդի կողմից թողարկված հանրային դիտողությունը հրապարակվում է հատկապես մամուլին առնչվող պարբերականի կամ հեռահաղորդակցության միջոցների կողմից: ______________________________________________ ԿԱՆՈՆ 16.1 ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ Ընթերցողին պետք է տեղեկացնել դիտողություն ստացած հոդվածի փաստերի և լրագրողական այն սկզբունքի մասին, որը խախտվել է հոդվածում: ԿԱՆՈՆ 16.2 ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԸ Դիտողությունները պետք է հրապարակվեն պարբերականներում կամ հեռահաղորդակցության միջոցներով պատշաճ ձևով: Հեռահաղորդակցության միջոցներում դիտողությունները պետք է պարունակեն հղում դեպի դիտողություն ստացած հոդվածը:

Նույնիսկ մտքից, որ հրատարակչության և նրա խմբագրակազմի որոշման ազատությունը կարող է արժեզրկվել, պետք է խուսափել: Այդ իսկ պատճառով լրագրողները չպետք է ընդունեն այնպիսի հրավերներ կամ նվերներ, որոնց արժեքը կգերազանցի նշաձողը, որը սովորական է բիզնեսում և որն աշխատանքի անհրաժեշտ մաս է: Գովազդի տարրեր պարունակող հոդվածներին համաձայնելը կամ ցածրարժեք իրեր ընդունելն անվտանգ է: Նվերների, հրավերների կամ զեղչերի ընդունումը չպետք է ազդի, խանգարի կամ նույնիսկ կանխի ուսումնասիրությունն ու լուսաբանումը: Հրատարակչություններն ու լրագրողները պետք է պնդեն, որ անկախ նվերի կամ հրավերի ընդունումից իրենց տեղեկատվություն տրվի: Եթե լրագրողները գրում են մեդիա ճամփորդությունների մասին, որոնց մասնակցելու համար նրանք հրավեր են ստացել, ապա պետք է հստակեցվի ֆինանսավորման աղբյուրը:

German Press Code

12


ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՑԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

ընդունված 15.12.2006 թ., տարբերակ 14.12.2012 թ. ԲԱԺԻՆ 1 ՀԱՅՑԻ ԻՐԱՎՈՒՆՔ (1) Յուրաքանչյուր ոք, որպես կանոն, իրավունք ունի բողոք ներկայացնել Գերմանական մամուլի խորհրուրդ գերմանական տպագիր այն պարբերականների հրապարակումների կամ գրառումների վերաբերյալ, որոնք թողարկում են լրագրողական ու խմբագրական բովանդակությամբ պարբերական տպագիր նյութեր և/կամ զբաղվում են հեռահաղորդակցական լրատվական գործունեությամբ, ինչպես նաև բողոք ներկայացնել միևնույն բովանդակությամբ այն հրապարակումների և գրառումների վերաբերյալ, որոնք թողարկվում են հեռարձակող չհանդիսացող հեռահաղորդակցական այլ լրատվամիջոցներում: Բացի այդ, յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ ուսումնասիրության կամ հրապարակման համատեքստում լրագրողական կամ խմբագրական նպատակներով անձնական տվյալների մշակումը խախտում է տվյալների պահպանման իրավունքը, ապա նա ևս կարող է հանդես գալ հայցով: (2) Գերմանական մամուլի խորհուրդը ևս կարող է հայցի հիման վրա վարույթ հարուցել: ԲԱԺԻՆ 2 ՀԱՅՑԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ (1) Յուրաքանչյուր հայց պետք է լինի գրավոր և կարող է ներկայացվել փոստով կամ էլփոստով: Այն պետք է հիմնավորի հայցի պատճառը և կարող է ներառել դիմում: Հրապարակված հոդվածի մասին հայցը պետք է ներառի հրապարակման բնագիրը կամ պատճենը, առցանց հրապարակման մասին հայցը պետք է ներառի ճեպապատկերը (screenshot) կամ տպածոն (printout) և համապատասխան հղումը՝ նշելով հրապարակման ամսաթիվը և ժամը: Անանուն և բացահայտ վիրավորանք պարունակող հայցերը հաշվի չեն առնվում: (2) Գերմանական մամուլի խորհուրդը, որպես կանոն, չի ընդունում այնպիսի գործընթացների վերաբերող հայցեր, որոնք կամ ում առաջին հրապարակումն ավելի քան մեկ տարվա վաղեմություն ունի: Տվյալների պաշտպանության իրավունքի խախտումներին առնչվող հայցերի դեպքում պետք է հիմք ընդունել այն պահը, թե երբ է հայցվորը իմացել դրանց մասին:

ԲԱԺԻՆ 3 ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ (1) Բացի 5-րդ բաժնից և 7-րդ բաժնի (2)-րդ կետից, հայցերով պետք է զբաղվեն գանգատարկման հանձնաժողովները: (2) Տվյալների պաշտպանության իրավունքի հնարավոր խախտումներին առնչվող հայցերով պետք է զբաղվի Խմբագրական տվյալների պաշտպանության մասին գանգատարկման հանձնաժողովը: (3) Գանգատարկման հանձնաժողովի երկու անդամների խնդրանքով հայցը պետք է ուղարկվի Գերմանական մամուլի խորհրդի ղեկավար մարմին: (4) Եթե Գանգատարկման հանձնաժողովը իրավունքի չարաշահման ակնհայտ փաստեր է հայտնաբերում, ապա վերջնական որոշման համար այն պետք է հայցն ուղարկի Գերմանական մամուլի խորհրդի ղեկավար մարմին: ԲԱԺԻՆ 4 ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՐՀՐԴԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ (1) Գերմանական մամուլի խորհրդի ղեկավար մարմինը պարտավոր է զբաղվել առաջնային կարևորության բոլոր հայցերով: Բացի այդ, նա պետք է ամփոփիչ որոշում կայացնի այն մասին, թե արդյոք հայցը ներկայացվել է օրենքի բացահայտ չարաշահմամբ: (2) Գերմանական մամուլի խորհրդի ղեկավար մարմինը պարտավոր է նաև զբաղվել բոլոր այն հայցերով, որոնք ուղարկվում են Հայցերի համապատասխան կոմիտեի կողմից` համաձայն 3րդ բաժնի (3)-րդ կետի: (3) Գերմանական մամուլի խորհրդի ղեկավար մարմինը կարող է ստանձնել ցանկացած հայցով զբաղվելու պարտավորություն նախքան Գանգատարկման հանձնաժողովի կողմից վերջնական վճռի հրապարակումը: (4) Բոլոր այն դեպքերում, երբ հայցով զբաղվելու պարտավորությունը ստանձնում է ղեկավար մարմինը, ներգրավված կողմերը պետք է տեղեկացվեն գրավոր ձևով: (5) Հայցերի ընթացակարգը պետք է կիրառվի ղեկավար մարմնում կիրառվող ընթացակարգին համապատասխան: ԲԱԺԻՆ 5 ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ (1) Պետք է իրականացվի նախնական ուսումնասիրություն: Եթե Գերմանական մամուլի խորհուրդը ակնհայտորեն պարտավորություն չի կրում հայցի համար, ապա նա պետք է այդ մասին տեղյակ պահի հայցվորին և ըստ անհրաժեշտության տեղեկացնի նրան իրավասու գրասենյակի մասին: (2) Գերմանական մամուլի խորհուրդը պետք է մերժի անորոշ կամ ակնհայտորեն չհիմնավորված հայցերը:

German Press Code

13


(3) Դիմողը պետք է հնարավորություն ունենա բողոքարկելու դիմումը մերժվելուց հետո երկու շաբաթվա ընթացքում: Գանգատարկման հանձնաժողովը պետք է որոշում կայացնի բողոքարկման վերաբերյալ: Այն կարող է կա´մ հաստատել մերժումը համաձայն (2)-րդ կետի, կա´մ որոշել հայցերի քննության ընթացակարգ սկսել՝ համաձայն (6)-րդ և հաջորդող մյուս կետերի: ԲԱԺԻՆ 6 ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ (1) Այն հայցերը, որոնք վերջնականապես չեն լուծվել 5-րդ բաժնի համաձայն, պետք է ուղարկվեն պատասխանողին՝ խնդրանքով, որ մինչ ուղարկելը երեք շաբաթվա ընթացքում վերջինս հանդես գա հայցի մասին հայտարարությամբ: (2) Մամուլի խորհուրդը կարող է միջնորդ դառնալ կողմերի միջև: Նմանատիպ միջնորդության ընթացքում հայցի քննության ընթացակարգը և վերջնաժամկետը պետք է հետաձգվեն: Արդյունավետ միջնորդության դեպքում հայցի քննության ընթացակարգը պետք է ավարտվի: Եթե փոխադարձ համաձայնությամբ հայցը չի լուծվում, հայցի քննության ընթացակարգը պետք է շարունակվի: (3) Համաձայն (1)-ին կետի՝ մինչև ժամկետի լրանալը պատասխանողը պետք է տեղեկացված լինի ինքն իրեն ստուգելու հնարավորության մասին. արդյոք տեղի ունեցե՞լ է Մամուլի կոդեքսի խախտում, և արդյոք նա շտկե՞լ է այդ խախտումը, ըստ 4-րդ բաժնի, կամ արդյոք մտադի՞ր է դա անել: (4) Համապատասխան շտկումը պետք է ներառի պատասխանողի կողմից այնպիսի գործողություն, որը նպատակաուղղված կլինի մասնագիտական էթիկայի պահպանմանը, ուստի և մամուլի վարկանիշի վերականգնմանը: Այս գործողությունը պետք է լինի հրապարակային, եթե դեպքի վերաբերյալ կրկնվող հրապարակումը չի հակասում շահագրգիռ կողմի/կողմերի շահերին: Խմբագրական տվյալների պաշտպանության խախտման դեպքում շահագրգիռ կողմը պետք է պատասխանողի կողմից արված շտկումը ընդունի որպես ճշմարտություն: (5) Ըստ (1)-ին կետի` վերջնաժամկետը լրանալուց հետո Մամուլի խորհուրդը պետք է ստուգի՝ արդյոք պատասխանողը շտկե՞լ է Մամուլի կոդեքսի խախտումը: Եթե չի շտկել, կամ հայցվորը խմբագրական տվյալների պաշտպանության խախտման առիթով շտկումը չի ընդունում որպես ճշմարտություն, ապա հայցի քննության ընթացակարգը պետք է շարունակվի` համաձայն այստեղ նշված կանոնների:

ԲԱԺԻՆ 7 ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄ (1) Գանգատարկման հանձնաժողովի նախագահը պետք է նախաձեռնի հաջորդ գործողությունը հաջորդ հանդիպման համար, օրինակ՝ կողմերից ձեռք բերելով լրացուցիչ ամփոփիչ հայտարարություն: Ստացվող հայտարարությունները և տեղեկությունները պետք է փոխանցվեն կողմերին այն դեպքում, եթե նրանք առնչություն ունեն որոշման հետ: (2) Ինչ վերաբերում է պարզ հայցերին, նախագահը կարող է իր որոշմամբ` • մերժել դրանք` որպես չհիմնավորված կամ, • հայտարարել դրանք հիմնավորված և հրաժարվել գործողություն իրականացնելուց, • հայտարարել դրանք հիմնավորված և ծանուցագիր տալ (Բաժին 12 (5)): Գանգատարկման հանձնաժողովը պետք է տեղեկացվի նախագահի որոշման հիմնական շարժառիթների մասին: (3) Կողմերը պետք է բողոքարկելու հնարավորություն ունենան նախագահի որոշումն ուղարկելու պահից երկու շաբաթվա ընթացքում: Գանգատարկման հանձնաժողովը պետք է որոշում կայացնի բողոքարկման շուրջ: ԲԱԺԻՆ 8 ԼՍՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ (1) Գանգատարկման հանձնաժողովի անդամները, նրանց տեղակալները, գանգատարկման այլ հանձնաժողովների նախագահները և մեկական ներկայացուցիչ յուրաքանչյուր աջակցող կազմակերպությունից պետք է հրավիրվեն լսումներին: Ղեկավար մարմնի մյուս անդամները կարող են մասնակցել՝ գործի հետ առնչություն ունեցող գանգատարկման հանձնաժողովի հանդիպմանը գրանցվելով: Նրանք բոլորը պետք է ընդունեն ամբողջական հայցը: Կարող են ներկա գտնվել նաև մասնաճյուղային գրասենյակի աշխատակիցները: (2) Ավելին, կողմերը (հայցվորները, պատասխանողները) և վկաները կարող են հրավիրվել: (3) Հրավերները պետք է ուղարկվեն գրավոր: Դրանցում պետք է նշված լինեն լսումների անցկացման ժամը և վայրը: Հրավերը պետք է ուղարկվի հանդիպումից առնվազն չորս շաբաթ առաջ: Հրավիրված կողմերը պետք է հաստատեն իրենց մասնակցությունը հանդիպումից երկու շաբաթ առաջ: (4) Ցանկացած դեպքում գործի հետ առնչություն ունեցող կողմերը պետք է ստանան ծանուցում, որը կպարունակի՝ 1. հանդիպման ժամը և վայրը, 2. մասնակիցների անունները, 3. նրանց իրավունքը՝ մարտահրավեր նետելու ցանկացած մասնակցի հնարավոր կողմնակալության հիմքով,

German Press Code

14


4. տվյալներ այն մասին, որ հանձնաժողովը կարող է տվյալ հայցի վերաբերյալ որոշում կայացնել նույնիսկ հրավիրված կողմերից որևէ մեկի բացակայության պարագայում, 5. տվյալներ այն մասին, որ հանձնաժողովը կարող է տվյալ հայցի վերաբերյալ որոշում կայացնել նույնիսկ եթե պատասխանողը ձախողել է պատասխանել հայցին (Բաժին 6 (1)), 6. հրավիրված բոլոր վկաների անունները: ԲԱԺԻՆ 9 ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ (1) Համաձայն 8-րդ բաժնի՝ առանձին մասնակիցներ կարող են վիճարկվել հնարավոր կողմնակալության հիմքով, կամ իրենք իրենց կողմնակալ հայտարարեն, եթե նրանց անկողմնակալության վերաբերյալ հիմնավոր կասկածներ կան: (2) Մերժման դիմումը պետք է ներկայացվի գրավոր և ժամանակին հիմնավորվի իրավասու հանձնաժողովին ներկայացնելու համար: (3) Գանգատարկման իրավասու հանձնաժողովը պետք է որոշում կայացնի ըստ մերժման դիմումի՝ առանց շահագրգիռ կողմի ներկայության: Յուրաքանչյուր խնդիր պետք է լուծվի ըստ տվյալ գործի հանգամանքների: Որոշումները վիճարկման ենթակա չեն: (4) Գերմանական մամուլի խորհրդի անդամները համարվում են կանխակալ, եթե բողոքի առարկան վերաբերում է իրենց, իրենց իսկ հրատարակչությանը կամ խմբագրակազմին: (5) Մասնակիցները, ովքեր, 9-րդ բաժնի (1)-(4)-րդ կետերի համաձայն, կանխակալ են, չպետք է մասնակցեն խնդրի շուրջ ընթացող դատական լսումներին և որոշումների կայացմանը: ԲԱԺԻՆ 10 ԼՍՈՒՄՆԵՐ (1) Լսումները, որոնք փակ են հանրության համար, պետք է վարի նախագահը: Գանգատարկման հանձնաժողովի անդամները պետք է քվեարկության իրավունք ունենան. եթե նրանք բացակա են, ապա նրանց փոխարեն քվեարկելու իրավունք ունեն տեղակալները: (2) Լսումների արձանագրությունը պետք է կազմվի՝ փաստելով վարույթի հիմնական բովանդակությունը: Շահագրգիռ կողմերի ցանկացած միջնորդություն և որոշումներ կայացնող մարմնի կողմից կայացվող որոշումները պետք է արձանագրվեն բառ առ բառ կամ կցվեն լսումների արձանագրությանը որպես հավելված: (3) Որոշումներ կայացնող մարմնի ցանկացած անդամ կարող է պահանջել, որ անհատական հայտարարություններն արձանագրվեն բառ առ բառ: ԲԱԺԻՆ 11 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ

Խորհրդատվական ծանուցումներն ու առաջարկությունները, որոնք կարող են շտկել (պարզաբանել) իրավիճակը և, եթե անհրաժեշտ է, փոխհամաձայնության բերել շահագրգիռ կողմերին, հնարավոր են վարույթի ցանկացած փուլում: ԲԱԺԻՆ 12 ՎՃԻՌՆԵՐ (1) Գանգատարկման հանձնաժողովը պարտավոր չէ բավարարել շահագրգիռ կողմերի ներկայացրած միջնորդությունները: Եթե բողոքը հետ է վերցվել հայցվորի կողմից, հանձնաժողովը կարող է շարունակել բողոքի քննությունը՝ ելնելով մամուլի էթիկայից: Կողմերը որոշակի ժամկետներում պետք է տեղեկացվեն այն կետերի մասին, որոնք առանցքային նշանակություն ունեն վճռի կայացման համար, որպեսզի այդ կետերի շուրջ հայտարարություն տալու ևս մեկ հնարավորություն ունենան: (2) Գանգատարկման հանձնաժողովը պետք է գնահատի յուրաքանչյուր ներկայացված փաստաթուղթ, ստացված տեղեկատվություն և վկաների կողմից տրված հայտարարություն՝ հիմնվելով սեփական անկախ համոզմունքների վրա: (3) Հայցը կարող է մերժվել, եթե այն չի ընդունվում դատարանի կողմից կամ անհիմն է: (4) Հայցերի ընթացակարգը պետք է դադարեցվի, եթե գործի հանգամանքները հնարավոր չէ պարզել: (5) Եթե հայցը հիմնավորվում է, ապա կարելի է` 1. խորհրդատվական ծանուցում տալ, 2. անհամաձայնություն հայտնել, 3. դիտողություն անել: Չնայած հիմնավորված հայցին՝ առանձին դեպքերում գանգատարկման հանձնաժողովը կարող է հրաժարվել որևէ գործողություն իրականացնելուց: Հայցի ընթացակարգը կարող է կասեցվել, եթե` 1. դրա վերաբերյալ վճիռը հնարավոր է ազդի քրեական նախաքննության կամ դատական գործի վրա, 2. ըստ շահերի գնահատման պարզվի, որ այս ազդեցության հնարավորությունը գերակա է կողմերից մեկի շահերին Մամուլի խորհրդի կողմից կայացված վճիռներում, և 3. կասեցումը չի խոչընդոտում մամուլի էթիկայի հիմնարար դրույթներին: (7) Վերջնական գրավոր վճիռը պետք է հիմնավորվի, ստորագրվի նախագահի կողմից և ուղարկվի կողմերին լսումներն ավարտվելուց հետո ամենաուշը երեք շաբաթ անց: (8) Գերմանական մամուլի խորհրդին աջակցող կազմակերպությունները պետք է իրենց ասոցիացիայի հրապարակումներում առարկությունները զետեղեն համաձայն 15-րդ բաժնի: ԲԱԺԻՆ 13 ՀԻՄՔԵՐ ՎՃԻՌՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

German Press Code

15


Գնահատելով, թե որն է պետք հրապարակել՝ գրաքննության մասին ծանուցումը, դիտողությունը, թե պարզապես խորհրդատվական ծանուցումը, որոշումներ կայացնող մարմինը, ի թիվս այլ բաների, պետք է հաշվի առնի խախտման, ազդակիր անձի կամ անձանց վրա հրապարակման հետևանքների և պատասխանողի կողմից որոշակի քայլերի ձեռնարկման կարևորությունը՝ մեղմելու այդ հետևանքները և/կամ խուսափելու դրանց կրկնությունից: Գերմանական մամուլի խորհրդում վճիռների կայացման պրակտիկայում փոփոխության դեպքում հրապարակվել կարող է միայն խորհրդատվական ծանուցումը:

2. խնդրին առնչվող որոշ առանձնահատկություններ չեն հաղորդվել ժամանակին կամ հաշվի չեն առնվել Գերմանական մամուլի խորհրդի կողմից: ԲԱԺԻՆ 17 ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ Ներքին ընթացակարգերը պետք է կարգավորվեն կանոնակարգով:

ԲԱԺԻՆ 14 ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ Գերմանական մամուլի խորհրդի անդամները, այս խորհրդին աջակցող կազմակերպությունների ներկայացուցիչները և խորհրդի աշխատակիցները պետք է պահպանեն քննարկումների և փաստաթղթերի վերաբերյալ գաղտնիությունը: Նախքան որոշում կայացնելը Գերմանական մամուլի խորհրդի անդամները պետք է հանդես գան միայն վարույթի ֆորմալ կարգավիճակի մասին հրապարակային հայտարարություններով և ոչ թե այնպես, որ ակնարկեն, թե ինչ որոշում է կայացվելու: ԲԱԺԻՆ 15 ԱՌԱՐԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Համաձայն Գերմանական մամուլի կոդեքսի 16-րդ բաժնի ՝ դիտողությունները լրատվամիջոցներով և հեռահաղորդակցության շահագրգիռ միջոցներով պետք է հրապարակվեն համապատասխան ձևով: Գանգատարկման հանձնաժողովը կարող է հրաժարվել հրապարակման պարտավորությունից, եթե դա անհրաժեշտ է պաշտպանելու ազդակիր անձի շահերը: ԲԱԺԻՆ 16 ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐՍԿՍՈՒՄ Հանձնաժողովի (Գանգատարկման հանձնաժողով, Խմբագրական տվյալների պաշտպանության գանգատարկման հանձնաժողով կամ Գերմանական մամուլի խորհրդի ղեկավար մարմին) կողմից կայացվող որոշումը կարող է փոփոխվել վարույթի վերսկսմամբ: Հայցի քննության ավարտված ընթացակարգի վերսկսումը թույլատրելի է, եթե դրա համար հայցվորը կամ պատասխանողը դիմում է անմիջապես, կամ եթե հանձնաժողովը որոշում է դա անել, և/կամ 1. երևան են եկել նոր հանգամանքներ, որոնք առանձին կամ նախորդ որոշման կայացման հիմքերով կարող են հիմնավորել միանգամայն այլ որոշման կայացումը, կամ

German Press Code

16


CONTACTS: German Press Council (Deutscher Presserat) Fritschestr. 27/28 10585 Berlin, Germany Tel: 030- 367007-0 Fax: 030- 367007-20 E-Mail: info@presserat.de www.presserat.de Berlin Journalism School (BJS) Karl-Liebknecht-StraĂ&#x;e 29 10178 Berlin, Germany Tel: 030 - 23 27 60 02 Fax: 030 - 23 27 60 03 E-Mail: info@berliner-journalisten-schule.de www.berliner-journalisten-schule.de Jounalists fo the Future NGO (JFF Armenia) 24 Azatutyan Ave., 3rd floor, 0014 Yerevan, Armenia Tel/Fax: 010 - 20 45 67 Email: info@jnews.am ww.jnews.am

German Press Code

17


German Press Code

18


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.