Առողջապահությունը Հայաստանում. որակ, մատչելիություն, հասանելիություն

Page 1

հրապարակմամբ «Ամփոփ Մեդիայի» խմբագրակազմը փորձել է պարզ և պատկերավոր ներկայացնել այն իրավիճակը, որն առկա է Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգում։

Մեզ հետաքրքրում էր, թե որքանով է արդյունավետ

պետության վարած քաղաքականությունն առողջա-

պահության ոլորտում՝ հատկապես 2020թ-ի համա-

ճարակի և 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի

ունեցած մասշտաբային ցնցումներից հետո։

Ի՞նչ դասեր քաղեց պետությունը և արդյոք իրականացնո՞ւմ է այնպիսի բարեփոխումներ, որ հնարավորինս արագ հաղթահարի արմատացած խնդիրներն ու պատրաստ լինի արձագանքելու նոր մարտահրավերներին։

Այս համատեքստում կարևոր էր նաև հասկանալ առողջապահական ծառայությունների հասանելիության ու մատչելիության մակարդակը երկրի բնակչության համար, մասնավորապես՝ անապահով և հատուկ խմբերի շրջանում։

Պատասխանները փորձել ենք տեղավորել հրապարակման մեջ տեղ գտած երկու տասնյակ պատմությունների շրջանակում, որոնք ներառում

են շուրջ 70 ինֆոգրաֆիկներ և վիզուալ նյութեր:

Մասնավոր պատմությունների միջոցով ներկայացրել

ենք նաև այն խնդիրները, որոնց առերեսվել են ՀՀ

քաղաքացիները բժշկական ծառայություններից

օգտվելիս։

Գրեթե բոլոր նյութերում ոլորտի մասնագետները

կիսվել են դիտարկումերով ու առաջարկներով,

որոնք, ըստ նրանց, անհրաժեշտ է իրականացնել

համակարգն առավել որակյալ, մատչելի և արդյու-

նավետ դարձնելու համար։

Մենք լիահույս ենք, որ այս հրապարակումն օգտակար

կլինի բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են՝

նպաստելու Հայաստանում ֆիզիկապես, հոգեպես և

սոցիալապես առողջ հասարակության ձևավորմանը։

Սուրեն Դեհերյան «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ

Սուրեն Դեհերյան

Հեղինակներ

Արուսյակ Կապուկչյան

Գարիկ Հարությունյան

Լիլիթ Պողոսյան

Լիլիթ Հովհաննիսյան

Կարինե Դարբինյան

Սեդա Ղուկասյան

Գրաֆիկների մշակում և դիզայն

Անուշ Բաղդասարյան

Գարիկ Հարությունյան

Կարինե Դարբինյան

Ձ

Որոշ լուսանկարներ

տրամադրվել են նյութերում

նշված աղբյուրների կողմից

կամ վերցված են առցանց

բաց աղբյուրներից

Նախագծի գործընկեր

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի

հայաստանյան մասնաճյուղ

Սույն հրապարակման մեջ արտահայտած մտքերի համար պատասխանատվությունը

կրում են հեղինակները։ Արտահայտած

Հրատարակող-խմբագիր
ևավորում և էջադրում Ռոբ Եգորյան Անուշ Բաղդասարյան Լուսանկարներ Ֆոտոլուր
կարծիքները կարող են չհամընկնել Ֆրիդրիխ էբերտ հիմնադրամի
հետ։ Ⓒ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ, 2023թ․ Ⓒ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ, 2023թ․ Այս
կարծիքի

Ուշադրության կենտրոնում

Առողջապահության որակը փոխկապակցված է ժողովրդագրական պատկերի հետ

ՀՀ սոցիալ - տնտեսական ցուցանիշներ, որոնք անմիջականորեն ազդում են քաղաքացիների առողջական վիճակի վրա

Վճարելով գրպանից. պետպատվերի բաշխումը

առողջապահական համակարգում

ՀՀ-ում մահվան ամեն 5-րդ դեպքը նորագոյացությունից է

Համակարգի ներուժը

Հայաստանում առողջապահական համակարգի մարդկային և նյութական ռեսուրսները

Բուժաշխատողների կադրային խնդիրը մարզերում

Առողջապահությանը հատկացվող բյուջե և անցում առողջապահական ապահովագրության

Հայաստանում խախտվում է պացիենտի

տվյալների գաղտնիության իրավունքը

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ www.ampop.am
4. 8. 10. 16. 22. 24. 30. 34. 4 24 34 16 10

Հատուկ թեմա

Հիվանդությունների և բարդությունների

աճ հղիների շրջանում

Լյարդի և երիկամի փոխպատվաստումների

կազմակերպումը Հայաստանում

Քովիդ-19 - ի ազդեցությունը

տուբերկուլոզի բուժման վրա

Ինչպե՞ս են Հայաստանում

պայքարում ալերգիայի դեմ

Դեղամիջոցների համակարգում

Ո՞ր հիվանդությունների դեպքում է

շահառուներին հատկացվում անվճար դեղ

Դեղերի շրջանառության ոլորտում

առկա օրենսդրական խնդիրները

Դեղ ներմուծողներն ու արտադրողները

ՀՀ խոշոր հարկատուների շարքում

Օգնելով երեխաներին

Երեխաների մոտ արյան հիվանդությունների

բուժման արժեքն ու ֆինանսավորումը ՀՀ-ում Փոքրիկ Ադամի փորձությունը. ոսկրածուծի փոխպատվաստման հաջողված օրինակ

Տակդիրների օգտագործման հետևանքները

40. 44. 50. 56. 60. 64. 70. 72. 78. 80. 40 44 56 60 78 72

ավելի վաղ։ Համենայնդեպս, Հասմիկի երազանքից նպատակ անցումը

այդ օրը։ Երեք տարեկանում, ծնողների որոշմամբ, Արմավիրից Մոսկվա տեղափոխված Հասմիկ Ահարոնյանը հայրենիք վերադառնալու որոշում վաղուց էր կայացրել։ Հետաձգման միակ պատճառն ուսումն էր։ Հայաստան վերադառնալը, նրա

ապա մի դրական փոփոխություն անելու նպատակադրմամբ ու ներուժով։

«Երբ փոքր էի, ճամպրուկ ունեի, որի մեջ անձնական իրերս էի դրել՝ այն ամենը, ինչ կարևոր էր ինձ համար, որպեսզի որ պահին ծնողներս որոշեին վերադառնալ Հայաստան, ես պատրաստ լինեի, հանկարծ չուշացնեի։ Ինձ ոչ ոք երբևէ չի ասել, որ պետք է սիրեմ հայրենիքս։ Դա, կարծում եմ, ասելով չի լինում․․․ ներսից է գալիս»,- ասում է հայրենիք վերադարձած մանկաբույժ-նեֆրոլոգ Հասմիկ Ահարոնյանը։ Հասմիկը 27 տարի ապրել է Մոսկվայում, բժշկական կրթություն ստացել, հետո աշխատանքի Է անցել Մոսկվայի Երեխաների առողջության ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնում (Национальный медицинский исследовательский центр здоровья детей)։

Ասում է՝ կրթական բոլոր մակարդակներում՝ բակալավրից մինչև ասպիրանտուրա,

Հայաստանից սովորող բժիշկներին օգնելու նպատակով ընկերների հետ [այդ թվում՝ օտարազգի] հիմնել էին Հայկական բժշկական ասոցիացիա։ Բժշկական կրթություն ստացող հայ ուսանողների համար կազմակերպում էին հանդիպումներ փորձառու բժիշկների հետ, իրականացնում սեմինարներ, հնարավորություն էին ստեղծում հերթապահել Մոսկվայի բժշկական կենտրոններում։

2020թ․ պատերազմը փոխեց պատկերացումներն ու հստակեցրեց, որ պետք է առաջնահերթ աշխատել Հայաստանի ու Արցախի բժիշկների հետ։

«Պատերազմի օրերին Մոսկվայում ոչինչ չէի ուզում անել․ դեկտեմբերին Արցախ եկա։ Դա իմ հինգերորդ այցն էր Արցախ, պատերազմից հետո՝ առաջին։ Առաջին անգամ Ստեփանակերտ ոտք եմ դրել 26 տարեկանում, ու այն, ինչ զգացել եմ, ուրիշ ոչ մի տեղ երբևէ չեմ զգացել․ ինձ իմ տանն էի զգում․․․», - հիշում է մանկաբույժը։

Առողջապահության համակարգի խնդիրները խորքային ուսումնասիրելու հնարավորություն առաջացավ Հասմիկի՝ Հայաստան տեղափոխվելուց հետո։ Հասմիկը որոշեց ամիսը գոնե մեկ անգամ մարզային որևէ ԲԿ այցելել և ծանոթանալ աշխատելաոճին։ Երևանում

4 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
հնարավորինս շատ գիտելիք ու փորձ ձեռք բերելու գլխավոր մոտիվացիան
ծառայելն
առողջապահական համակարգի «ուռուցքային» խնդիրներից Հասմիկը տեղեկացված էր դեռ Մոսկվայում: Ռուսաստանում ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ Է ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԻ ՀԵՏ ՀԱՅՐԵՆԻՔ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ԲԺՇԿԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ Ամեն ինչ սկսվեց 2022թ․ ապրիլի 24-ի Մոսկվա-Երևան չվերթից կամ գուցե՝
խորին համոզմամբ, որևէ պարագայում ինքնանպատակ չպետք է լինի․ եթե վերադառնալ,
Հայաստանի առողջապահական համակարգի զարգացմանը
էր։ Հայաստանի
կատարվեց
նա աշխատանքի է անցել այն բժշկական կենտրոնում, որն իր պատկերացրած մոդելով է աշխատում։ Վերադարձից հետո Ն եֆրոլոգը մասնագիտանում է երիկամների հիվանդության ախտորոշման, բուժման և կանխարգելման մեջ

բժշկուհին հասցրել է 5 մարզային հիվանդանոց այցելել։ Խնդիրների քարտեզագրումն

օգնել է հասկանալ, որ կառավարման

արդյունավետության բարձրացման խիստ անհրաժեշտություն կա։

Փաստ է այն, որ վերջին 3 տարիների ընթացքում (2019-2021թթ․) առողջապահության համակարգին պետբյուջեից հատկացված գումարները 2018թ․-ի համեմատ միջինում աճել են 27,4%-ով՝ 2021-ին կազմելով պետական բյուջեի 8%-ը։ Միևնույն ժամանակ, առողջապահական ծառայությունների որակը դեռևս զգալիորեն կաղում է։

«Որակյալ առողջապահական ծառայության

հիմքում միշտ ընկած է ճիշտ, արդյունավետ կառավարումը։ Եթե առողջապահական

հաստատության ղեկավարը կառավարման հմտությունների չի տիրապետում, չի կարող ճիշտ բաշխել տրամադրված ռեսուրսները»,համոզված է Հասմիկը։

ԻՆՉԻՑ ՍԿՍԵԼ

Ցանկացած երկրի ժողովրդագրական պատկեր զգալիորեն կախված է առողջապահության որակից։ Երկարաժամկետ կտրվածքով դեմոգրաֆիական աճ ունենալու համար կարևոր է ունենալ այնպիսի առողջապահական համակարգ, որն այդ աճը կկարողանա ապահովել։

Դրան հասնելու միակ տարբերակը, մեր զրուցակցի համոզմամբ, առողջապահության զարգացման ազգային ռազմավարություն ունենալն է, որն իրոք կլինի ազգային, այսինքն՝ լիովին տեղայնացված․

«Ազգային ռազմավարությամբ առաջնորդվելն այլընտրանք չունի։ Այն ներառում է նաև հիվանդությունների վարման ուղեցույցները․ այսինքն՝ որևէ երկրում կիրառվող ուղեցույցը նույնությամբ կիրառելու փոխարեն՝ գերադասելի

է ընտրել այն տարբերակը, որն ամենամոտն է մեզ և, իհարկե, անպայման տեղայնացնել», –ասում է նա։

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 5

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ըստ երիտասարդ մասնագետի, հարկավոր են աշխատանքային խմբեր, որոնք անմիջական կապի մեջ կլինեն մարզային բժիշկների հետ։ Պետք է հասնել մի վիճակի, երբ հիվանդը ժամանակին ու ճիշտ բուժում կստանա իր իսկ մարզում։ Ճիշտ աշխատող առողջապահական համակարգի մշակման և գործընթացի արդյունավետ կազմակերպման համար սփյուռքահայ մասնագետների ներգրավումը, մանկաբույժ Հասմիկ Ահարոնյանի խորին համոզմամբ, շատ կարևոր է։ Բժշկական հաստատությունների գործունեության

արդյունավետության գնահատման առումով բժշկական հաստատություններից

ու

գործընթաց չի լինելու, բայց հենց նման ցուցանիշներով՝ մահճակալների քանակով, նշանակված հակաբիոտիկներով, տրված ախտորոշումներով է ճիշտ գնահատվում բժշկի աշխատանքի արդյունավետությունը։

Հայաստանի Հանրապետությունում Նմանատիպ վիճակագրական տվյալների վերլուծության արդյունքում է նաև պարզ դառնում, թե համակարգին հատկացված հանրային ռեսուրսները որքանով են արդյունավետ բաշխվում։

Աղբյուրներ՝ ՀՀ Առողջապահության նախարարություն, ՀՀ Վիճակագրական կոմիտե

Նրա համոզմամբ, հանրապետությունում առավել տարածված հիվանդությունների ու դրանց աշխարհագրության մասին ինֆորմացիան կանխարգելիչ միջոցառումների մշակման հիմքում պետք է դրվի։

«Այդ ցուցանիշներն ունենալու դեպքում կհասկանանք, թե որ ախտորոշման դեպքում է ավելի հաճախ հակաբիոտիկ նշանակվում։ Դա իր հերթին կօգնի կողմնորոշվել,

Առողջության պահպանման առաջնային օղակն այդ առումով ահռելի դերակատարում ունի և ըստ այդմ՝ ուշադրության կենտրոնում պետք է լինի մշտապես։

Բժշկուհին շեշտում է՝ կանխարգելիչ բժշկության նպատակահարմարությունը թե՛ դեմոգրաֆիական, թե՛ ֆինանսական առումով վաղուց ապացուցված փաստ է։

6 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ
ստացված վիճակագրական տվյալների ամենօրյա վերլուծությունն առանցքային դեր է խաղում ամբողջ աշխարհում։ Մեր զրուցակիցը գիտակցում է՝ Հայաստանում այդ
ու զարգացնելն
Մահացության ցուցանիշները
պրակտիկան ներդնելն
արագ
հեշտ
թե որ մասնագետների հետ ավելի շատ աշխատելու, նրանց վերապատրաստելու կարիք կա։ Այդ ցուցանիշների օգնությամբ նաև այս կամ այն հիվանդության տարածվածությունն ավելի լավ կպատկերացնենք»,- ասում է բժշկուհին։

Հիվանդության վաղ հայտնաբերումը մեծացնում է և՛ դրա հետագա զարգացումը կանխելու, և՛ այն լիովին բուժվելու հավանականությունը։ Միևնույն ժամանակ, որպես կանոն՝ հիվանդության կանխարգելումն ավելի քիչ ֆինանսական միջոցներ է պահանջում, քան բուժումը։

«Այն նաև ապահովում է մարդու աշխատունակությունը, երկարացնում կյանքի տևողությունը», - նկատում է զրուցակիցն, ում համար կանխարգելիչ բժշկության հաջողության լավագույն օրինակներից մեկը Ճապոնիան է։ Ունենալով ստամոքսի քաղցկեղով հիվանդների բավականին բարձր ցուցանիշներ՝ այդ երկրի առողջապահական համակարգը ճիշտ հաշվարկված կանխարգելիչ քայլերի շնորհիվ հասել է նրան, որ հիվանդների շուրջ 80 տոկոսի մոտ հիվանդությունն ախտորոշվում է 1-ին կամ 2-րդ փուլում, և բուժվելու հավանականությունը զգալիորեն մեծանում է։

Բժշկուհին լիահույս

առողջապական

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 7
է, որ աշխարհի տարբեր երկրներում գիտելիք ու փորձ կուտակած հայ բժիշկների ջանքերը համադրելու արդյունքում, իրոք, հնարավոր կլինի կառուցել որակյալ
այնպիսի համակարգ, որը կմատուցի բարձր որակի ծառայություն և կնպաստի ժողովրդագրական աճին։ ՀՀ քաղաքացու գրպանից առողջապահական ծախսերի աճը քրոնիկ հիվանդությունների աճի պատճա՞ռ, թե՞ հետեւանք *2021թ․-ին ուղղակի գրպանից վճարումներն արտացոլող տվյալները դեռ հրապարակված չեն Աղբյուրը՝ Առողջապահության ազգային ինստիտուտ

ՀՀ ՍՈՑԻԱԼ - ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԱԶԴՈՒՄ ԵՆ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՎՐԱ

Կարո՞ղ է արդյոք հասարակությունն առողջ լինել

8 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
հետևյալ ցուցանիշների պայմաններում։ ՀՀ բնակչության ծերացման ցուցանիշների աճ (%), 2016-2020 Քրոնիկ հիվանդությունների աճ 2016-2020

Առողջությունը լիարժեք ֆիզիկական, մտավոր և սոցիալական բարեկեցության վիճակ է, այլ ոչ միայն հիվանդության կամ հաշմանդամության բացակայություն։

Առողջապահական համակարգի

ՀՀ քաղաքացու գրպանից առողջապահական ծախսերի աճ, 2016-2020

Աղքատության բարձր մակարդակ (%)

2016-2020

Գործազրկության բարձր մակարդակ (%)

2016-2020

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 9
բոլոր ջանքերը դատապարտված են, եթե պատշաճ ուշադրություն չդարձվի մարդու կենցաղային պայմաններին և շրջակա միջավայրին։ Նյութի անիմացիոն տարբերակն այստեղ՝ https://fb.watch/ir4OrPh-SK/

- Պետպատվերի շահառո՞ւ եք։

- Չգիտեմ, իսկ ինչպե՞ս իմանամ։

Այսպիսի կարճ խոսակցություն ունեցանք բժշկական կենտրոններից մեկում, երբ պատրաստվում էինք հարազատներիցս մեկի վիրահատությանը։ Դրա գինը կրկնակի գերազանցում էր Հայաստանում միջին ամսական աշխատավարձը [2022թ․ ապրիլ ամսվա դրությամբ միջին ամսական աշխատավարձը կազմում էր 217 հազ․ դրամ]։ Բժշկական կենտրոնում, որտեղ պետք է անցներ վիրահատությունը, փակցված պաստառներից մեկի վրա գրված էր Առողջապահության նախարարության թեժ գծի հեռախոսահամարը՝ 8003: Զանգեցինք։ Թեժ գծի հերթապահն սկսեց թվարկել պետպատվերից օգտվողների խմբերը՝ բռնադատվածներ, զինծառայողների հարազատներ, սոցիալական ապահովության որոշակի շեմից ցածր նիշ ունեցողներ և այլն, ասաց նա։

Ցանկը, կարծես, երկար էր, թեժ գծի հեռախոսավարի համբերությունը՝ կարճ։

«Եթե պետպատվերի շահառու լինեիք, հաստատ կիմանայիք», – ամփոփեց նա։

Հավատացինք, ստուգելու ժամանակ չըկար։ Գումարը վճարեցինք մեր գրպանից։ Վիրահատությունն անցավ հաջող։

Մենք չօգտվեցինք առողջապահության ոլորտի պետական ֆինանսավորումից, բայց այս նյութով կներկայացնենք, թե ինչպես է աշխատում պետպատվերի համակարգը՝ ներառյալ, թե ում համար է այն նախատեսված և ինչ մեխանիզմներով է բաշխվում։

ՄԻՇՏ ԱՃՈՂ, ԲԱՅՑ ԵՐԲԵՔ ՉԲԱՎԱՐԱՐՈՂ ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Պետպատվերի միջոցներն ամեն տարի բնականոն աճում են։ Դա փաստ է։

10
ՎՃԱՐԵԼՈՎ ԳՐՊԱՆԻՑ. ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Եթե 2017 թվականին պետպատվերին ուղղվել է ավելի քան 66 մլրդ 524 մլն դրամ, ապա 2021 թվականին այդ ծախսերը հասել են ավելի քան 107 մլրդ 194 մլն դրամի՝ ավելանալով ավելի

Պետպատվերին ուղղվող գումարները վերջին 5 տարում

Նարնջագույնով՝ զինծառայողների և փրկարարների, ինչպես նաև նրանց ընտանիքների բժշկական օգնությանն ուղղված պետպատվերի միջոցները

քան 60%-ով։ Սակայն փաստ է նաև այն, որ այդ հատկացումները երբեք չեն բավարարում։ Քիչ անց դուք ևս դրանում կհամոզվեք։ Պետպատվերի հաջորդ մեծ աճը գրանցվել է երկու տարի անց՝ 2021 թվականին՝ հետքովիդյան և հետպատերազմական տարում, ինչը ենթադրաբար կապված է հենց համավարակի և պատերազմի հետևանքների հաղթահարման, վիրավորների բուժման և այլ հարցերի հետ։

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 11
Ինչպես երևում է գրաֆիկից՝ 2017 և 2018 թվականներին պետպատվերի համար հատկացված գումարները գրեթե նույնն են եղել, 2018-ին նույնիսկ փոքր-ինչ նվազել են։ Իսկ 2019 թ.-ին ավելացել են ավելի քան 18 մլրդ դրամով։
Գրաֆիկի ինտերակտիվ տարբերակն այստեղ՝ https://bit.ly/3JsGwBr *2022 թվականի տվյալները ներկայացված են ապրիլի 22-ի դրությամբ Աղբյուրը՝ ՀՀ առողջապահության նախարարություն (Ամփոփ Մեդիայի հարցմամբ)

Առավել շատ պետպատվեր

ամեն տարի հիմնականում աճում են, ավելի քիչ դեպքերում՝ նվազում։ Այս ամենով

• տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ,

• հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,

շուրջ 20.1%-ը չի այցելում բժշկի՝ առողջության

առաջնային պահպանման հաստատություններում:

դեռևս չընդունված հայեցակարգի հիմնավորման համաձայն՝ Իսկ կա՞ արդյոք լիարժեք ինֆորմացիա՝ ովքեր կարող են օգտվել պետպատվերից։ Հայաստանի օրենսդրական համակարգը սահմանում է սոցիալական այն խմբերը, որոնց ներկայացուցիչները կարող են պետբյուջեի միջոցներով, անվճար օգտվել առողջապահական, բժշկական ծառայություններից։ «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ կառավարության որոշման (4 մարտի 2004 թվականի N 318Ն) համաձայն՝ ամբողջ բնակչությանը տրամադրվում են հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման հետևյալ տեսակները և ծառայությունները․

• վերակենդանացման միջոցառումներ,

• աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ,

• զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնության ծառայություններ,

• ծննդօգնություն,

• մինչև 18 տարեկան երեխաների բժշկական օգնության ծառայություններ,

• հեմոդիալիզի ծառայություններ։

Ենթադրենք՝ ի տարբերություն մեզ, դուք քաջ տեղյակ եք, որ կարող եք պետպատվերի շրջանակում օգտվել բժշկական ծառայություններից։ Սակայն հանկարծակիի չգաք, երբ բժշկական կենտրոնում, ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը, պետպատվերից օգտվելու համար Ձեզ սիրալիր պատասխանեն՝ պետպատվերի գումարը վերջացել է։ Իսկ դա հնարավոր է։ Բայց․․․

12 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ինչ վերաբերում է առողջապահական տարբեր ուղղությունների հատկացումներին, ապա պետպատվերին ուղղվող բյուջետային միջոցները տարբեր նեղ ճյուղերում
հանդերձ՝
5-րդ
ասելով, թե փող չկա։ Առողջության համապարփակ ապահովագրության
Հայաստանում յուրաքանչյուր
մարդը հրաժարվում է բուժումից,
ստացած ուղղությունները (մլրդ դր․) Ֆինանսական պատճառներով բնակչության
Աղբյուրը: ՀՀ ԱՆ՝ Ամփոփ Մեդիայի հարցմամբ Ցուցանիշները նշված են մլրդ դրամներով։ Պետպատվեր տրամադրվում է 27 ուղղություններով․ դրանցից ներկայացված 13-ի դեպքում գումարը տարեկան գերազանցում է 1 մլրդ դրամը։

Առողջապահության նախարարության Armed. am կայքը թույլ է տալիս պարզել, թե որ բժըշկական հաստատությունում բժշկական որ ծառայության համար նախատեսված որքան գումար է մնացել պետպատվերի գծով։ Հունիսի կեսի դրությամբ՝ կան բժշկական հաստատություններ, որոնք սպառել են ամբողջ տարվա համար նախատեսված պետպատվերի միջոցները։ Օրինակ․

• Սլավմեդ ԲԿ-ում «արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների» գծով նախատեսված մոտ 8 մլն դրամից մնացել է ընդամենը 1800 դրամ,

• Վայոց ձորի՝ Ջերմուկի առողջության կենտրում «Շտապ բժշկական օգնության ծառայությունների» գծով նախատեսված ավելի քան 12 մլն դրամից մնացել է ընդամենը 7800 դրամ և այլն։ Ստացվում է, որ այստեղ կոնկրետ այս ծառայությունների մասով պահանջարկն այնքան է եղել, որ պետպատվերի համար գործնականում հատկացված ամբողջ գումարը 12 ամսվա փոխարեն ծախսվել է 6 ամսից էլ քիչ ժամանակում։ Այսինքն, բժշկական հաստատությունները գումարը ստացել են ամբողջ տարվա համար, բայց այդ ամբողջ տարվա գումարը ծառայությունների վրա ծախսել են շատ ավելի կարճ ժամանակում։

Նման դեպքերում հնարավոր է նույն ծառայություններից օգտվել այն բժշկական կենտրոններում, որտեղ դեռ պետպատվերի միջոցներ կան։ Սակայն այստեղ էլ հարց է ծագում․ իսկ ի՞նչ, եթե նախընտրում էինք այս կամ այն բուժհաստատության բժշկին, կամ էլ տանը մոտ գտնվող բուժհաստատությունը։

Հարցի պատասխանը նույնն է՝ օգտվել այլ տեղից կամ վճարել ինքնուրույն։

Armed.am կայքում նշվում է պետպատվերի շրջանակում տրամադրվող 40 ծառայություն։ Դրանցից յուրաքանչյուրի ֆինանսավորումը բաժանված է ամիսների, ու մեծ մասի դեպքում

ապահովագրության համակարգի վերաբերյալ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի կազմակերպած

կլոր-սեղան քննարկման ժամանակ

առողջապահության հարցերի մշտական

հանձնաժողովի փորձագետ Արա Սինանյանը

հաստատեց, որ տարվա կեսից այս կամ այն բժշկական հաստատությունում պետպատվերի

գումարներն ավարտվել են։

«Գուցե ոչ ճիշտ պլանավորման արդյունք է»,նշեց փորձագետը: Զգալի թվով մարդիկ, սակայն, չեն օգտվում պետպատվերից՝ սոցիալական խմբերից ոչ մեկի չափորոշիչները չբավարարելու պատճառով։ Եվ երբ վիրահատությունների սեղանին են պառկում, ստիպված են լինում «թանկ ու կրակ» բժշկական ծառայությունների համար վճարել գրպանից։ Վճարման այդպիսի մեխանիզմն

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆՈՐՈՇ

առողջապահական ոլորտի բոլոր ծախսերի առյուծի բաժինը հենց գրպանից ուղղակի վճարումներն են։ Եվ թեպետ պետպատվերի համար հատկացվող գումարը տարեցտարի աճում է, ընդհանուր առողջապահության ծախսերի կազմում գրպանից վճարումների չափը նույնպես աճում է։

Համապարփակ ամենաթարմ տվյալները ներկայացված են «Առողջապահության ազգային հաշիվներ, 2018» զեկույցում։

Ենթադրվում է, որ այս խնդիրը կարելի է լուծել առողջության ապահովագրության միջոցով։ Միտքն այն է, որ մարդիկ չբախվեն հանկարծակի ծագող առողջապահական ծախսերի հետ, այլ իրենց եկամուտներից որոշակի տոկոս վճարեն ապահովագրական ընկերություններին, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք վճար առողջապահական ծառայությունների համար։

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 13
պետպատվերի միջոցներ դեռ կան, այսինքն՝ գալիք ամիսների համար նախատեսված հատկացումները ժամանակից շուտ չեն ծախսվել։ Ապրիլի վերջին առողջության
ԱԺ
ընդունված է անվանել հենց «գրպանից ուղղակի վճարումներ» (out-of-pocket):
Հայաստանում

Առողջապահության ֆինանսավորման

Վճարների մեծ մասը կատարվում է ուղիղ՝ գրպանից

ՀՀ-ում

Աղբյուրը՝ Առողջապահության ազգային հաշիվներ, 2018 Գրաֆիկի ինտերակտիվ տարբերակն այստեղ՝ https://bit.ly/3JsGwBr

Հայաստանի ներկայիս իշխանությունն առողջության համապարփակ ապահովագրության անցնելու ռազմավարության առաջին տարբերակը մշակել է դեռ 2019-ին։ Դրա փոխարեն հիմա մշակվում է երկրորդը։ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի մեջ նույնիսկ նշվել էին ժամկետներ, թե երբ է ընդունվելու առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը, համապատասխան օրենքները, երբ էր ստեղծվելու այդ միջոցները կուտակող հատուկ հիմնադրամը և այլն։ Նշված ժամկետների մեծ մասն անցել է։ Խնդիրը ֆինանսավորման մեջ է։ 2022թ․ փետրվարին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սպուտնիկ Արմենիա»ին հայտնել էր, որ իրենց պատկերացմամբ՝ առողջության

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի կազմակերպած կլոր-սեղան քննարկման ժամանակ «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյանը պնդում էր, որ համապարփակ ապահովագրության ներդրումը բնակչության աշխատող հատվածին հարվածող քայլ է` հարկերի անուղղակի բարձրացում, որը միաժամանակ մեծացնելու է գործատուի բեռը։ «Այս համակարգն անընդունելի եմ համարում նաև սոցիալական արդարության տեսանկյունից, եթե աշխատողը պետք է վճարի չաշխատողի ապահովագրության համար», - ասում է Թադևոսյանը։

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ ղեկավար Վիոլետա Զոփունյանն այս համակարգի ներդրման տեսանկյունից ուշադրություն է հրավիրում դրա կիրառման ժամանակ սպասվող

14 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ապահովագրության համար աշխատող քաղաքացիներն իրենց եկամտից կվճարեն 3%, և դրան գումարած` գործատուն էլ իր կողմից պետք է վճարի 3%։
խնդիրներին։
աղբյուրները

իրենց այդ իրավունքը: Եվ հիմա, երբ ասում ենք՝ ժողովուրդ ջան, դուք բոլորդ ունեք դրա իրավունքը, այս փաթեթներով օգտվելու եք, մենք այստեղ կանգնելու ենք մի լրիվ ուրիշ իրավիճակի առաջ: Ես ունեմ մեծ մտավախություն, որ նույնիսկ այն եզակի խմբերը [խոցելի խմբերը], որոնք 318-Ն որոշմամբ՝ գոնե ինչ-որ չափով այդ ծառայությունները ստանալու հնարավորություն ունեն, ապահովագրության պարագայում ընդհանրապես դուրս կմնան ու չեն կարողանա օգտվել դրանցից», - նշում է Զոփունյանը:

Նա հիշեցնում է նաև Armed համակարգի մասին, - «Երբ այն ներդրվում էր 2017-ին, նպատակն այն էր, որ առողջապահության ոլորտում թղթաբանությունից անցում կատարվեր էլեկտրոնային համակարգի։ Մինչդեռ հիմա էլ, երբ գնում ենք պոլիկլինիկաներ, շարունակվում է ամբուլատոր քարտերի [անկետա] փնտրտուքը»։

փորձագետ Արա Սինանյանն էլ նշում է, որ մինչև այդպիսի համակարգի ներդրումը շատ ուղղություններով պետք է ուսումնասիրվեն գործնական իրավիճակները։

«Պետությունն ամեն տարի մեծացնում է առողջապահությանը հատկացվող միջոցները, ընդլայնում պետպատվերով մատուցվող բուժծառայությունների ցանկը։ Բայց առկա են խնդիրներ, օրինակ` գոյացող հերթերը

պետպատվերի պարագայում, ինչին նպաստեցին Քովիդն ու պատերազմը։ Եվ այդ խնդիրն այսօր էլ կա: Պատկերացրեք՝ համապարփակ

ապահովագրության դեպքում ինչ հերթեր են լինելու», - ասում է փորձագետը: Սինանյանի խոսքով՝ առանց թերությունները շտկելու անթույլատրելի է պարտադիր ապահովագրության անցնելը. կունենանք ոչ միայն սթրեսային իրավիճակ, այլ նաև ծառայությունների ճգնաժամ:

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 15 «Շատ, շատ առնչություն ենք ունենում բոլոր այն պացիենտների
իրավունք ունեն դե յուրե,
ֆակտո չեն կարողանում իրացնել
հետ, որոնք պետպատվերի
բայց դե
ԱԺ

ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆԻՑ Է. ԼՈՒԾՈՒՄԸ ՎԱՂ

ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄՆ Է

2002-2022 թվականների ընթացքում Հայաստանում ավելի քան 109 հազար մարդ է մահացել նորագոյացությունների՝ քաղցկեղի պատճառով։ Սա Հայաստանում մահվան դեպքերի երկրորդ ամենատարածված պատճառն է

և զիջում է միայն արյան շրջանառության

համակարգի հիվանդություններին։

Հայաստանում միջինում օրական 14-15

մարդ է մահանում նորագոյացությունների հետևանքով։

2022 թ. առաջին 8 ամիսներին՝ հունվարից օգոստոսը ներառյալ, նորագոյացությունների պատճառով մահացել է 3457 մարդ։ Անդեմ վիճակագրությունից դուրս՝ նրանք բոլորը անփոխարինելի մարդիկ էին իրենց հարազատ-

անգամ դիմել

կյանք։ Նախորդ օրը նա աշխատունակ քաղաքացի էր, հաջորդ օրը՝ անբուժելի հիվանդ։ Ենթարկվեց վիրահատությունների, տևական ժամանակ անցկացրեց հիվանդանոցներում ու ապրեց բժիշկների նախատեսածից էլ մեկ ամիս ավելի։ Բայց հեռացավ։

Հնարավոր է, որ խնդրի վաղ հայտնաբերման դեպքում տղամարդու կյանքը հաջողվեր փրկել։ Սակայն նորագոյացությունների մեծ մասն

իրենց մասին իմաց են տալիս այն ժամանակ, երբ հիմնականում արդեն ուշ է լինում։ Եվ հակառակը՝ որքան շուտ է հայտնաբերվում ուռուցքը, այնքան մեծ են շանսերը։

16
ՀՀ-ՈՒՄ ՄԱՀՎԱՆ ԱՄԵՆ 5-ՐԴ ԴԵՊՔԸ
ների համար։ Նրանցից մեկն էլ 72-ամյա Արարատն էր, որ մահացավ ապրիլին։ Երբ
դեղնության պատճառով
առաջին
էր բժշկի, մասնագետներն ասել էին, որ արդեն ուշ է․ մնացել էր 2-3 ամսվա
նրա մաշկի կասկածելի
ընտանիքն

Սրա միջով անցած մարդիկ հակված են պատմել իրենց անցածը՝ ուրիշներին քաջալերելու հնարավորինս շուտ հետազոտվել, որ խընդիրները վաղ հայտնաբերվեն։ «Ամփոփ Մեդիայի» զրուցակիցների մի մասը, որ հաղթահարել է քաղցկեղը, նշում է, որ խնդրի մասին իմացել է, երբ շոշափելով ինչ-որ գոյացություն է զգացել մաշկի տակ։ Դրանից հետո ստուգումների է գնացել, պարզվել է՝ նորագոյացություն կա։

Նրանցից Էլեոնորա Խաչատրյանը պատմում է, որ թեև զգում էր գոյացությունները մաշկի տակ, սակայն անընդհատ հետաձգում էր ստուգումը և ի վերջո դրան գնաց, երբ արդեն սուր ցավեր եղան։ Խնդիրը ստուգումներով հաստատվեց 2020 թվականի փետրվարմարտին, ու երիտասարդ կինը բուժման ամբողջ ընթացքում ստիպված էր հաղթահարել նաև կորոնավիրուսային սահմանափակումները,

քաղցկեղ՝ 2-րդ փուլում։

«Հոգեվիճակս սարսափելի էր, քանի որ կորցրել էի նաև մայրիկիս՝ հենց կրծքի քաղցկեղից։ Ուղեղումս միայն երեխաներս էին, որ հանկարծ չթողնեմ։ Մի կողմից` ուզում էի ամեն ինչ շուտ ավարտվեր՝ մահանայի առանց տանջվելու, մյուս կողմից` մտածում էի՝ իրավունք չունեմ հանձնվելու», - նշում է Պարսամյանը։

Նա նախ ստացել է քիմիաթերապիա, հետո անցել է վիրահատություն, կրկին վերսկսել է քիմիաթերապիան, այնուհետև ճառագայթային թերապիան։

Վիրահատությունից 3 ամիս անց տեղափոխվել է Գերմանիա՝ շարունակելու մնացած բուժումները, որտեղ էլ 2019 թ․-ին հիվանդությունը կրկնվել է՝ ավելի ագրեսիվ։ Վիրահատությունն անհնար է եղել, և փորձարարական քիմիաթերապիա

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 17
որ գործում էին Հայաստանում։ Նազելի Պարսամյանն էլ պատմում է, որ առաջին հետազոտություններն անցել է 2014-ին Մոսկվայում։ Հաստատվել է
է անցել։ «Հետևանքները սարսափելի էին․ պոկվել էին բոլոր եղունգներս, մազերս, լեզուս սևացել էր։ ՀԱՂԹԱՀԱՐՈՂՆԵՐԸ Հայաստանում ամեն 5-րդ մահվան պատճառը նորագոյացությունն է Գրաֆիկի ինտերակտիվ տարբերակն այստեղ՝ https://bit.ly/3DsI8rj

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Բայց օգնեց․ ընդունման օրվանից 9 օր հետո հիվանդությունը նահանջեց 70 տոկոսով։ Արդեն 3 տարի է` շարունակում եմ բուժումներս: Ամեն

ինչ ստաբիլ է, բժիշկները գոհ են արդյունքներից»։

Նազելիի համար հետազոտությունները, նախնական քիմիաթերապիաները և վիրահատությունը կազմել են շուրջ 5-6 հազար դոլար։ Էլեոնորան էլ պատմում է, որ հետազոտության առաջին օրից մինչև վերջ բուժումը կազմել է շուրջ 3 մլն:

«Որովհետև բացի քիմիայի դեղերից կային նաև այլ դեղեր, որ մենք էինք գնում, որովհետև շատ ծանր էի տանում քիմիան, իսկ այդ դեղերը շտապ անհրաժեշտ էին լինում, թեկուզ մեծ գումարներով գնում էինք»,

արդեն ուշացած փուլում գտնվող քաղցկեղ։ Շատ սթրեսային էր, ու արդեն իմ ամեն մի գանգատը վերագրում էի նրան, որ իմ մոտ էլ կա քաղցկեղ։ Այդպես մի օր որոշեցի՝ հետազոտվեմ, որ բացառվի, հանգիստ լինեմ։ Սոնոգրաֆիայի միջոցով երևաց կասկածելի հանգույց, նշանակվեց պունկցիա։ Պատասխանը եկավ՝ չարորակ», – պատմում է Արփինեն։

Նա անցել է ճառագայթային բուժում, բայց դա հեշտ կողմն է եղել։

«Երևի հոգեբանորեն էր դժվար ընդունել, որ այդ ամենն իմ հետ է կատարվում, որ հնարավոր է չըհասցնեմ բալիկիս մեծացնել, դպրոց տանել։ Ամեն օրվա կարևորությունը զգացի։ Ամենադժվարը

դա էր։ Այժմ արդեն մի քանի ամիսը մեկ անցնում եմ անալիզներ, սոնոգրաֆիա, ռադիոյոդով դիագնոստիկա։ Հիմա համարվում եմ առողջ»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2020 թվականին աշխարհում գրանցվել է քաղցկեղից

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ
- նշում է քաղցկեղը հաղթահարած կինը։ Նախորդ երկու պատմություններից Արփինեի պատմությունը տարբերվում է նրանով, որ վերջինս ստուգումների գնացել է մինչև ինչ-որ բան զգալը։ «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մորս մոտ հայտնաբերվեց
մահվան 10 մլն դեպք ։ Դրանցից կեսը բաժին է ընկել քաղցկեղի 5 տեսակներին, որոնց թվում է նաև կրծքագեղձի քաղցկեղը։

մահվան ամեն 2 դեպքից 1-ի պատճառը քաղցկեղի այս տեսակներն են

աղբյուրը՝ ԱՀԿ (2020)

ինտերակտիվ տարբերակն այստեղ՝ https://bit.ly/3DsI8rj

անցկացվել են իրազեկման ամիսներ՝ արշավներ, որոնք պետք է տեղեկացնեն մարդկանց քաղցկեղի վաղ հայտնաբերման նշանակության մասին։ Առհասարակ քաղցկեղների 100-ից ավելի տեսակներ կան (ցանկն այստեղ)։

Հայաստանում այս արշավի շեշտը դրվել է կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ իրազեկման վրա։ Սա քաղցկեցի ամենամահաբեր տեսակներից մեկն է և ամենաշատ հայտնաբերվածը։

Միաժամանակ, ԱՀԿ-ն պարզաբանում է, որ տարբեր երկրներում գերակշռում են տարբեր տեսակի նորագոյացություններ։ Դրանց տեսակների տարածվածությունը

է նաև սեռերից․ ֆիզիոլոգիական տարբերությունների պատճառով երկու սեռերի մոտ կան նորագոյացությունների յուրահատուկ տեսակներ։

վելով նյարդային համակարգի ազդակներին։ Երբեմն այդ բջիջները գենի մուտացիաների պատճառով սկսում են չենթարկվել, բազմանում են անկանոն, չեն մահանում, իրենց շուրջ ստեղծում են իրենցից սերող և նյարդային համակարգին չենթարկվող բջիջների «համայնք», որն էլ դառնում է նորագոյացություն։

Ավելին, այդ բջիջները կարող են պոկվել իրենց հյուսվածքից ու տեղափոխվել օրգանիզմի այլ հատված, այնտեղ շարունակել անկանոն բազմացումը։ Սրան անվանում են մետաստազ։

Բջիջների մուտացիաների համար էլ պատճառ

են հանդիսանում՝

• բջիջների բազմացման խախտումները,

• ժառանգական խնդիրները,

• արտաքին գործոնները։

Ամենամեծ ազդեցությունն ունենում են երրորդ խմբի գործոնները, որոնց թվում են նաև ծխախոտը, ալկոհոլը, ճարպակալումը, միջավայրի աղտոտվածությունը, ճառագայթումը (մինչև իսկ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները), որոշ նյութեր, երբեմն նաև վիրուսային հիվանդությունները և այլն։

Ըստ էության՝ նորագոյացությունները կարող են առաջանալ մարդու մարմնի ցանկացած մասում, և դա պայմանավորված է հենց նորագոյացությունների բնույթից․ դրանք առաջանում են բջիջների անկանոն, անհնազանդ աճի պատճառով։

Կան գնահատականներ, թե նորագոյացությունների որքան դեպքերի պատճառն է այս կամ այն գործոնը, սակայն այդ գնահատականները տարբեր են։ Դրանք բոլորն առաջին հորիզոնականներում են դիտարկում ծխախոտ օգտագործելը, ճարպակալումը և միջավայրի աղտոտվածությունը։ Կարևոր

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 19
Նորմալ պայմաններում բջիջները ապրում, կիսվելով բազմանում և մահանում են՝ ենթարկՀենց վաղ հայտնաբերմանը նպաստելու համար հոկտեմբերին աշխարհում
կախված
է ընկալել, որ այս ամենից հրաժարվելը չի երաշխավորում քաղցկեղից զերծ լինելը, ԱՇԽԱՐՀԻ ՓՈՐՁԸ ԻՆՉԻՑ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ ՔԱՂՑԿԵՂ Քաղցկեղի ամենամահաբեր
Տվյալների
Գրաֆիկի
Քաղցկեղից
տեսակները

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

սակայն էականորեն նվազեցնում է նորագոյացությունների առաջացման ռիսկը՝ հավանականությունը։

շարք քաղցկեղների արդյունավետ

կանխարգելումը կարող է կանխել դրանց զարգացումը։ Մասնավորապես, դրանցից մեկը՝ արգանդի պարանոցի քաղցկեղը, զարգացած երկրներում ընդունված է կանխարգելել մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների միջոցով։ Հենց մարդու պապիլոմավիրուսն էլ հանդիսանում է արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը։ Այսինքն, վիրուսով մարդը չի հիվանդանում, ու դրանով իսկ կանխարգելվում է»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ քաղցկեղի դեպքերի 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե մարդիկ խուսափեն ռիսկի գործոններից և հետևեն կանխարգելման փաստահեն մեթոդներին։ ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանն այդպիսի փաստահեն մեթոդներից նշում է մի քանիսը, որոնք կանխարգելում են կոնկրետ տեսակի քաղցկեղների առաջացումը: կանացվում։ Սա թույլ է տալիս քաղցկեղը հայտնաբերել շատ վաղ փուլերում և օգնում է ոչ միայն մահվան դեպքերը նվազեցնելուն, այլև ավելի թեթև բուժում կազմակերպելուն։

Տվյալների աղբյուրը՝ ԱՀԿ (2020) Գրաֆիկի ինտերակտիվ տարբերակն այստեղ՝ https://bit.ly/3DsI8rj

երկրներ, որոնք իրենց առջև խնդիր են դրել առաջիկա տարիներին ի սպառ վերացնել արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերը։ Իսկ Հայաստանում, ըստ մասնագետի, ամեն տարի 200

նման դեպք է հայտնաբերվում։

Որպես կանխարգելման մեկ այլ տարբերակ՝ Մելիք-Նուբարյանը նշում է կոլոռեկտալ քաղցկեղ առաջացնող պոլիպների վաղ հայտնաբերումը սքրինինգի միջոցով։ Հայաստանում հիմա գործում

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արթուր Ավետիսյանը նշում է, որ քաղցկեցի դեմ պայքարի՝ այսօր հայտնի ամենաարդյունավետ միջոցը հենց վաղ հայտնաբերումն է։ Ըստ Ավետիսյանի՝

հետազոտությունները և սարքավորումներն էլ իրենց դերն ունեն, բայց

20 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ
գերխնդիրն այն է, որ ավելի շատ մարդիկ դիմեն վաղ հայտնաբերման համար։ «Վաղ փուլում հայտնաբերված ուռուցքը ոչ Մելիք-Նուբարյանը նշում է, որ կան
են սքրինինգային փորձնական ծրագրեր, որոնցով հատկապես ռիսկի խմբերում գտնվող անձանց շրջանում համատարած կամավոր ստուգումներ են իրաՊԱՅՔԱՐ ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՄ 2020թ․-ի ընթացքում աշխարհում նորագոյացությունների նոր հայտնաբերված դեպքերի ամենամեծ բաժինը կազմել են հետևյալ տեսակները «Մի

միայն ապրելիության առումով նշանակություն ունի, այլ նաև բուժման ընթացքի։ Բուժումը հաճախ ավելի մեղմ է լինում, պատահում է, որ պացիենտը այդ դեպքում քիմիաթերապիայի կարիք էլ չունենա, այսինքն լրացուցիչ,

կարիք չունենա», – նշում

Մելիք-Նուբարյանը բացատրում է. «Այս երեք գործոնների համադրությունը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ Հայաստանում քաղցկեղների կեսից ավելին

հրապարակումներ, թե իբր քաղցկեղը կարելի է բուժել թեյով, մեզով ու այլ բաներով։ Մելիք-Նուբարյանը նշում է, որ սա կապված է կրթական ցածր մակարդակի հետ, ընդ որում՝ հանդիպում է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։

թյունը

նույն

• Գարդասիլ պատվաստանյութի օրի-նակը․

էմոցիոնալ, կեղծ դաշտում հայտարարություններ և կոչեր արվեցին, ինչը ազդեց ցածր գիտելիք ունեցողների վրա՝ արմատավորելով հակապատվաստումային տրամադրություն,

• Պետական ոչ ինտենսիվ քաղաքականությունը․ իրազեկման բավարար աշխատանքներ չեն տարվում, որ մարդիկ հասկանան քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունն ու դիմեն ստուգումների համար,

անվճար է բուժվում, բայց անվճար չի բուժվում նախաքաղցկեղային վիճակը (օրինակ՝ պոլիպը, որից կարող է քաղցկեղ զարգանալ)։

Մելիք-Նուբարյանը։

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 21
(դա շատ վատ ցուցանիշ է) հայտնաբերվում է երրորդ ու չորրորդ փուլերում, երբ բանը բանից անցած է լինում»։ Հայկական մամուլում մինչև հիմա էլ հանդիպում են
կեղծ և վտանգավոր
արգելքները և այլն այնքան էլ լավ չեն աշխատելու։ Պիտի շատ ճիշտ ինֆորմացիա տաս, որ մարդիկ կարիք չունենան այլ ինֆորմացիա փնտրելու», - նշում է
ավելի ագրեսիվ բուժման
«Դրա դեմ կարելի է պայքարել՝ մարդկանց առողջության մասին գիտելիքներ տալով՝ սկսած մանկապարտեզից։ Որովհետև է Ավետիսյանը։ Նրա
խոսքով՝ սքրինինգային ծրագրերով անցկացված ստուգումների արդյունքում քաղցկեղի կասկածի դեպքում ուռուցքաբանական կենտրոնը պացիենտներին առաջարկում է հետագա անվճար ստուգումներ, իսկ քաղցկեղի հաստատման դեպքում՝ դրա բուժում։ Ըստ Ավետիսյանի, սակայն, մարդիկ դժվարությամբ են գալիս հետազոտությունների։
որ ինչոր բան գտնեն»։ Վախենում են, որ ինչ-որ բան կհայտնաբերվի։ Ես հակադարձում եմ․ «բա որ խնդիր լինի, ու չիմանա՞ք դրա մասին»։ Դա ավելի վտանգավոր է․ չէ՞ որ
բուժվելու
է տալիս»,- բացատրում
«Մենք հաճախ շփվում ենք, փորձում ենք պարզել պատճառը։ Մարդկանց ճնշող մեծամասնու-
պատասխանն է տալիս․ «բա՞
ինֆորմացիան
հնարավորություն
է մասնագետը։ Առողջապահության կազմակերպիչ Դավիթ Մելիք-Նուբարյանն էլ մի քանի պատճառ է նշում, թե ինչու մարդիկ չեն դիմում կանխարգելման, վաղ հայտնաբերման համար․
• Ֆինանսական գործոնը․ քաղցկեղը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

22 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ
ՀՀ-ում հիվանդանոցային մահճակալների թիվը՝ ըստ մարզերի, 2020թ․ (1000 բն․ հաշվով) 1980-ականներից սկսած՝ հիվանդանոցային մահճակալների ցուցանիշները 1000 բնակչի հաշվով շարունակ նվազել են Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում ավելի քան 50% ով՝ 2020 թ.-ին միջինում կազմելով 4,6 մահճակալ։
ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ
ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 23 2020 թ.-ին հանրապետությունում բժշկական օգնություն տրամադրել են 1251 հաստատություններ Բուժանձնակազմն ընդհանուր առմամբ կազմել է 31․140 մարդ Երևանում կենտրոնացված է առողջապահական հաստատությունների և աշխատուժի հիմնական մասը Նյութի անիմացիոն տարբերակն այստեղ՝ https://fb.watch/ir4MO7729E/

ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀՐԱՊՈՒՐԻՉ ՉԵՆ Կապանից 4-ամյա Հենրին մոր՝ Անիի հետ Երևան է հասել առողջական վիճակի հաճախակի դիտվող բարդացումների պատճառը պարզելու ակնկալիքով։ Երեխան այնպիսի հաճախականությամբ էր ջերմում, որ Կապանի ԲԿ-ի մանկական բաժանմունքում ռիսկային են

համարել հիվանդին իրենց հսկողության տակ վերցնելը։ Երիկամի ֆունկցիայի խանգարման կասկածանքով Կապանի ԲԿ-ի մանկական բաժանմունքի վարիչը երեխային ուղեգրել է Երևան։

«Գնացինք ուղիղ Արաբկիր բժշկական կենտրոն։ Երեխային պետք է հետազոտեր նեֆրոլոգը (երիկամաբան), ու քանի որ ահավոր հերթ էր բաժանմունքում, մի քանի ժամ սպասեցինք մինչև մասնագետը կընդուներ։ Երեխային հետազոտելուց հետո հաստատվեցին կասկածները․ ստրեպտոկոկ վիրուսի բարդացումը երեխայի մոտ հանգեցրել էր երիկամի ֆունկցիայի խանգարման», - պատմում է Հենրիի մայրը՝

անցել, ուստի Հենրին շարունակում է դիսպանսեր հսկողության տակ մնալ Արաբկիր ԲԿ-ում։

Նեֆրոլոգը միակ մասնագետը չէ, որի կարիքը ներկա դրությամբ ունի Կապանի ԲԿ-ն։ Անին էլ ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, որ համապատասխան պրոֆիլի բժշկի բացակայության պատճառով ստիպված է եղել 4-ամյա տղայի հետ անցնել 300 կիլոմետրից ավելի ճանապարհ և հասնել Երևան։

Մարզային հիվանդանոցներում սուր է ոչ միայն նեղ մասնագետների խնդիրը։ Ավագ բուժաշխատողները կենտրոնացած են մայրաքաղաքում։ Եթե Երևանում 10000 բնակչին բաժին է ընկնում 59 բժիշկ, ապա մարզերում երեքուկես անգամ ցածր է այդ ցուցանիշը․ 10000 բնակչին ընդամենը 17 բժիշկ է հասնում։

Մարզային բուժհաստատությունները պահանջվող մասնագետներով համալրելու նպատակով 2011 թվականից Առողջապահության նախարարությունն իրականացնում է նպատակային կլինիկական օրդինատուրա ծրագիրը։

24
ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿԱԴՐԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ
ՄԱՐԶԵՐՈՒՄ
Անի Սարգսյանը։ Մայր ու որդի արդեն Կապանում են․ հիվանդանոցից դուրս են գրվել, բայց վտանգը, չի

Բժիշկների

դրությամբ

թափուր աշխատատեղերը՝

ըստ մարզերի, 2021թ․ սեպտեմբերի

Աղբյուրը՝ Առողջապահության ազգային ինստիտուտ

Այսինքն՝ ամեն տարի ԱՆ առաջարկի հիման վրա Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայում անվճար տեղեր են հատկացվում այն մասնագիտությունների գծով, որոնց պահանջարկը կա մարզերում։

Առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման բաժնի պետ Քրիստինե Գյուրջյանն ասում է, որ մարզային պահանջարկը հավաքագրվում է տարին երկու անգամ՝ հասկանալու համար, թե որտեղ ինչ մասնագետի կարիք կա։

«Նպատակային կլինիկական օրդինատուրայում պետպատվերով տեղեր ենք հատկացնում հենց այդ՝ մեծ պահանջարկ ունեցող մասնագետների

համար», - ասում է Գյուրջյանը և հավելում՝ համապատասխան տեղերի համար դիմած ուսանողների հետ նախարարությունը կնքում է պայմանագիր։ Համաձայն պայմանագրի՝ այդ մասնագետները պարտավորվում են ուսումն ավարտելուց հետո նվազագույնը երեք տարի աշխատել

հաջողվում է 30-40%-ով ծածկել մարզերում

ԳՐԱՎԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

ՄԱՐԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ

ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ

Այս համատեքստում ուշագրավ է ԵՊԲՀ-ի հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի ներկայացրած վիճակագրությունը, ըստ որի՝ միայն այս տարի կլինիկական օրդիանատուրայում մանկաբուժության գծով մասնագիտանում է 42 հոգի։

«ԱՆ կայքի տվյալների համաձայն՝ մարզերում 2022-ի փետրվարի դրությամբ՝ մանկաբույժի 22 թափուր հաստիք կա։ Այդ մասով առկա պահանջարկը կարճ ժամանակում կարելի է բավարարել։

Շաբաթական կտրվածքով 1300-1400 երեխա ընդունվում է միայն «Մուրացան» համալսարանական հիվանդանոց՝ ՀՀ տարբեր մարզերից», - ասում է Ավետիսյանը, բայց նաև ավելացնում է, որ մարզերում խնդրահարույց ծառայություններում ակնկալվող մասնագետների համար ավելի հրապուրիչ պայմաններ պետք է ստեղծվեն, քան Երևանում։

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 25
այն մարզային բուժհաստատությունում, որտեղ կուղեգրի նախարարությունը։ Գյուրջյանի վստահեցմամբ՝ նպատակային կլինիկական օրդինատուրա ծրագրով
առկա մասնագիտական պահանջարկը։

Աղբյուրը՝ ՀՀ Առողջապահության նախարարություն

Գյուրջյանը ևս հակված է կարծելու, որ երիտասարդ մասնագետների՝ մարզերից խուսափելու պատճառները սոցիալ-կենցաղային հարթությունում են։ Նրա համոզմամբ՝ նորավարտ բժիշկը՝ այն էլ ընտանիքով, մարզում ապրելու համար կենցաղային գոհացուցիչ պայմաններ ու առօրյան հետաքրքիր դարձնելու հնարավորություններ է պահանջում։

Նախկինում բժիշկներն ուղեգրվում էին 5 տարի ժամկետով, բայց այսօր տեղերն ավելացրել են, ժամկետը կրճատել՝ դարձնելով 3 տարի։ «Բժիշկների հետ զրուցելով՝ հասկացել ենք, որ 5 տարին երկար ժամանակ է նրանց համար՝ հատկապես, եթե Երևանից են տեղափոխվում։ Մարդիկ զբաղմունք չեն գտնում մարզերում, կենցաղային խնդիրների են բախվում։ Այդ խնդիրները պետք է լուծել, հրապուրիչ պայմաններ ստեղծել», - համոզված է ԱՆ ներկայացուցիչը։

մասնագետներով հրատապ կերպով ապահովելն է, համեմատաբար հրապուրիչ պայմաններ է առաջարկում։ Այն մասամբ ներկայացված է պատկերում։

2022թ․ ընթացքում հրատապ պահանջարկով ներկայացված բացը լրացնելու նպատակով 8 բժիշկ-մասնագետներ ուղեգրվել են Կապանի, Նոյեմբերյանի, Մեղրու տարածաշրջանային, Տաշիրի և Վանաձորի բժշկական կենտրոններ։

Հիմնական մասնագետները, որոնցով հրատապ համալրման կարիք են ունեցել նշված մարզային ԲԿ-ները, վիրաբույժները, անեսթեզիոլոգռեանիմատոլոգներն ու մանկաբարձ-գինեկոլոգներն

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՌԵԲՐԵՆԴԻՆԳ» ԿԱՄ ՔՈՎԻԴ-19-Ի «ԴՐԱԿԱՆ ԷՖԵԿՏԸ»

շատերն ընտրում են այն մասնագիտությունները, որոնք շահութաբեր են կամ, սովորաբար, կիրառելիության ավելի մեծ շրջանակ ունեն։

26 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Առողջապահության նախարարության կողմից 2020-ից վերագործարկված մեկ այլ ծրագիր, որի էությունը մարզային բուժհաստատությունները պահանջվող
են։ Քրիստինե Գյուրջյանը նկատում է՝ որպես հիմնական մասնագիտություն՝

Մարզեր ուղեգրվող բուժաշխատողների փոխհատուցման կարգը

Աղբյուրը՝ ՀՀ Առողջապահության նախարարի N 567-Ա հրաման, 12 փետրվարի 2020 թ․

Այս պատճառով ֆինանսապես պակաս հրապուրիչ, բայց պահանջված բազմաթիվ մասնագիտություններ անտեսվում են։ «Օրինակ՝ ռեանիմատոլոգիա մասնագիտությունը շատ քիչ էին ընտրում։ ՔՈՎԻԴ-19-ի համավարակից հետո այդ մասնագետների աշխատավարձը կտրուկ բարձրացավ, սկսեցին դիմել։ Կլինիկական օրդինատուրայում նպատակային 12 տեղ տրամադրեցինք ռեանիմատալոգիային, անգամ մանկական ռեանիմատալոգիայի տեղերը համալրվեցին։ Մրցակցությունը շատ մեծ

ԵՊԲՀ պրոռեկտորն այն համոզմունքին է, որ հիմնական մասնագիտության ընտրությունը պետք է համապատասխանի կարիքին՝ աշխատաշուկայի պահանջարկին։ Եվ որպեսզի ինչոր պահի գործազրկության խնդիր չառաջանա, Ավետիսյանն առաջարկում է նաև գերառաջարկը սահմանափակել։

«Կան մասնագիտություններ, որոնք շատ կարեվոր են ու հետաքրքիր, բայց ճիշտ չեն ընկալվում, և, ըստ այդմ, դիմորդները խուսափում են դրանք ընտրել, ինչպես օրինակ՝ դատական բժշկությունը, կլինիկական պաթոլոգիան։

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 27
էր, քանի որ ֆինանսական գրավչություն կար արդեն»,ասում է Գյուրջյանը։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Աշխատանքի բնույթն ու հնարավորություններն ամբողջությամբ չեն պատկերացնում դիմորդները»,- ասում է Ավետիսյանը։

Ի տարբերություն պաթոլոգիայի, որի թաքնըված գրավչությունը դիմորդների համար բացահայտելու և առաջ մղելու գործում ԵՊԲՀ-ն որոշակի հաջողության է հասել, դատական

բժշկություն մասնագիտությունն ընտրելու հարցում երիտասարդները չեն շտապում։ Աշխատաշուկան այս մասնագետների գծով մեծ պահանջարկ չունի, բայց եղածը բավարարելու համար էլ կադրերը քիչ են։ Նույնանման խնդիր կա նաև համաճարակաբանների և ինֆեկցիոնիստների հետ կապված։ Քովիդ-19 համավարակից հետո, սակայն, պատկերացումները որոշակիորեն փոխվել են՝ փոխելով նաև հետաքրքրությունների շրջանակը։

«Կան մասնագիտություններ, որոնք կարևոր են դառնում որոշակի պայմաններում։ Վերջին տարիներին համաճարակաբանություն ընտրողները քիչ են եղել, բայց, ինչպես ցույց տվեց Քովիդ-19-ը, մենք ապրում ենք համաճարակների, համավարակների շըրջանում, և համաճարակաբաններն աշխարհում ամենապահանջված մասնագետներից են։ Նրանք շատ կարևոր են հիվանդանոցային օղակում՝ համաճարակների կանխարգելման, պլանավորման գործում», - շեշտում է Ավետիսյանը։

Նույն ձևով համավարակը թոքաբանների կարևորությունն է ընդգծել։ Անցած տարի առաջին անգամ անոթային վիրաբուժության, թոքաբանության և կրծքային վիրաբուժության համար կլինիկական օրդինատուրայում անվճար տեղեր են հատկացվել։

Ինչպես նշել է Գյուրջյանը, պատերազմն ու կորոնավիրուսային համավարակը ցույց են տվել, որ կա նաև այս մասնագետների կարիքը։ Առաջարկն ու պահանջարկը որոշակիորեն բալանսավորելու, «մոդայիկ» համարվող

մշակել՝ արտոնյալ պայմաններ սահմանել

պահանջարկ ունեցող մասնագիտությունների

համար։ Այդ տրամաբանությամբ մանկական

մասնագիտությունների դեպքում սահմանված

վարձավճարը գրեթե 50 տոկոսով նվազել է:

Թերևս, այս տարվա օրդինատորների քանակն ինքնին վկայությունն է այն բանի, որ ներբուհական մակարդակում մոդելը բավականին հաջողել է։ Հաջորդ փուլում արդեն անհրաժեշտ է պատրաստի կադրերն ըստ կարիքի բաշխելու խելամիտ տարբերակ գտնել։

28 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ
մասնագիտությունների փոխարեն դիմորդներին արդարացված ընտրության մղելու համար ԵՊԲՀ-ն որոշակի մարտավարություն է

ԱՆՑՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ

2023 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտին հատկացվող գումարը 4%-ով ավելացել է 2022-ին հատկացվածից, սակայն ցուցանիշը Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) ընդամենը 1․6%-ն է կազմում։

Նախատեսված է, որ ՀՀ բյուջեն կունենա 2 տրլն 364 մլրդ դրամի եկամուտ և 2 տրիլիոն 652 մլրդ դրամի ծախս, իսկ դեֆիցիտը կկազմի՝ 288 մլրդ դրամ։

Ընդհանուր առմամբ, առողջապահության ոլոր-

տին կհատկացվի 146 մլրդ 373 մլն դրամ։ Որքան էլ նախագծի ուղերձում առողջապահությունը

համարվի առաջնահերթություն, սակայն ընդհանուր առմամբ բյուջեի կառուցվածքում այն դեռևս տեսակարար կշիռ չունի։

Օրինակ, պետական պարտքի սպասարկման

համար նախատեսված գումարը գրեթե

գումարը ՀՆԱ-ի կառուցվածքում փոփոխության չենթարկվի։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկմանը հիշեցրեց, որ եթե կառավարության պարտքը 50%-ից բարձր շեմում է, ապա ընթացիկ ծախսերը պետք է աճի զսպում արձանագրեն։ Միևնույն ժամանակ նախարարը վստահեցրեց՝ կառավարությունում քննարկումների արդյունքում կա ձեռք բերված համաձայնություն առ այն, որ միջնաժամկետ ծրագրերում ոլորտին հատկացված ֆինանսավորումն էական աճ պետք է արձանագրի։

Ֆինանսների նախարարը մանրամասնեց, որ առողջապահությանը հատկացվող գումարը չի նվազել, նախորդող տարիներին ավելին թվացող ֆինանսավորումը վերաբերել է կորոնավիրուսի համավարակի չեզոքացմանն ուղղված ծրագրերին, որն այս տարի նվազել է, քանի որ որոշակի կանխատեսելիություն կա։

30
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԲՅՈՒՋԵ ԵՎ
շատ
գումարից․ սպասարկմանը հատկացվելու է 272 մլրդ 122 մլն դրամ։ Եվ հենց պետական պարտքին ուղղվող գումարն էլ պատճառ է դարձել, որ առողջապահությանը հատկացվող
կրկնակի
է առողջապահությանը հատկացվող

կառուցվածքում (մլրդ

դրամ)

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ընդգծեց՝ նախարարության համար կարևոր է, որ առողջապահությանը հատկացվող բյուջետային միջոցները կազմեն ՀՆԱ-ի ոչ պակաս, քան 4 տոկոսը:

ԵՊԲՀ դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Մելիք-Նուբարյանն արձանագրում է՝ 2018 թվականից ի վեր առողջապահությանը հատկացվող ֆինանսական միջոցները գրեթե կրկնապատկվել են, ինչն, ըստ նրա՝ ողջունելի է, սակայն միևնույն ժամանակ հավելում

2023թ. պետբյուջեի

Ըստ Մելիք-Նուբարյանի՝ դրա համար առնվազն երկու անգամ ավելի գումար է հարկավոր․ ՀՆԱ-ի կառուցվածքում գոնե պետք է կրկնապատկվի այդ ցուցանիշը։ Մասնագետը

վկայակոչում է եվրոպական երկրներին, որոնք իրենց ՀՆԱ-ի 7-10%-ն են հատկացնում ոլորտին, և դա համարվում է օպտիմալ ցուցանիշ

առողջապահական համակարգի առջև դրված խնդիրները լուծելու համար։

«Եթե դու առողջապահության համակարգը

կառուցում ես հիվանդանոցների շուրջ, դա լինում է հիվանդաբուժության համակարգ

և մարդկանց առողջության, այսինքն առողջություն ստեղծելու տեսանկյունից անարդյունավետ

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 31
է՝ դրանք բավարար չեն առողջապահական ծառայությունների համընդհանուր
ապահովելու համար։
ընդգրկումն
Առողջապահության հատկացումները
է»,- ասում է Մելիք-Նուբարյանը: Գրաֆիկի ինտերակտիվ տարբերակն այստեղ՝ https://bit.ly/3wNRaet Աղբյուրը՝ Պետբյուջեի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Նրա խոսքով, հիվանդաբուժության համակարգը ծայրաստիճան անարդյունավետ է նաև ֆինանսական միջոցներ ծախսելու առումով, որովհետև ըստ ԱՀԿ-ի հիվանդանոցներն անարդյունավետության թիվ մեկ աղբյուրն են։

Այդ տեսանկյունից առողջության առաջնային պահպանման օղակը հզորացնելը չափազանց

մեծ նշանակություն ունի։

Հաջորդ տարվա բյուջեով 1,7 մլրդ դրամ հատկացվելու է առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը:

Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) տնօրեն Ահարոն Բարսեղյանը «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում մանրամասնում է, թե աշխատավարձերի վերանայումն ինչպես է կատարվելու։

«Առողջապահության ոլորտում ունենք խնդիրներ, որոնց լուծումը մեծամասամբ պայմանավորված է առաջնային օղակի աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ, ուստի առաջնային օղակի բժշկի աշխատանքի արդյունավետության համապատասխան ցուցանիշներ ենք սահմանելու, որոնց կատարման կամ գերակատարման դեպքում բժիշկներին վճարելու ենք համապատասխան բոնուսներ»,ասում է Բարսեղյանը։

Այսպիսով՝ առաջնային օղակ համարվող բժիշկների (տեղամասային թերապևտ, մանկաբույժ, ընտանեկան բժիշկ) աշխատավարձը մյուս տարվանից հաշվարկվելու է ըստ կատարած աշխատանքի ծավալի և որակի։ Պաշտոնյայի համոզմամբ՝ հատկացված բոնուսը կարող է բավականին էական և մոտիվացիոն լինել բժշկի համար:

Նախարարությունը մեկ մասնագետի հաշվարկով միջինում 55-60 հազար դրամի աճ է նախատեսում։

ՊԱԳ տնօրենը վստահեցնում է՝ այս փոփո-

օգնությունն

քանի

արտահիվանդանոցային ծառայությունները կանխարգելման առումով ամենաարդյունավետն են», - իր համոզմունքն է հայտնում Բարսեղյանը։

Պոլիկլինիկաներում առկա խնդիրները պաշտոնյան բացատրում է այն հանգամանքով, որ տարիներ շարունակ՝ խրոնիկ կերպով, այս օղակը թերֆինանսավորվել է։ Որպես առաջնահերթություն՝ գումարները միշտ ուղղվել են հիվանդանոցային օղակին։ Եվ դա է պատճառը, որ պոլիկլինիկաների արդյունավետությունն այսօր հեռու է նույնիսկ լավ որակվելուց, սակայն ոլորտի պատասխանատուների համար կարևոր է տեսլականի ընդգծումը։

«Մենք ուզում ենք ունենալ բավականին արդյունավետ աշխատող առաջնային օղակ, միայն բարդ դեպքերը պետք է բժշկական օգնություն ստանան հիվանդանոցային պայմաններում»,- ասում է Բարսեղյանը։

Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ քաղաքացիների մոտ թյուր կարծիք կա, որ պոլիկլինիկայում հնարավոր է բարդ խնդիրներ լուծել՝ օրինակ, լյարդի տրանսպլանտացիա իրականացնել։

«Մենք ենք ձևավորել այդպիսի սպասելիքներ, բայց նման խնդիրներ պոլիկլինիկաների առջև դրված չէ, և այն նյութատեխնիկական հագեցվածությունը, որ իրենք ունեն, լրիվ բավարար է իրենց առջև դրված խնդիրները լուծելու համար։ Մարդիկ էլ պետք է իրենց սպասելիքները փոխեն, օրինակ՝ զարկերակային գերճնշումով մարդն ինչի՞ պետք է հայտնվի հիվանդանոցում։ Իր խնդրով ավելի լավ կզբաղվի առաջնային օղակի բժիշկը»,- նշում է ՄելիքՆուբարյանը։

Առողջապահության ոլորտի համար շարունակում է առաջնային մնալ նաև «Մոր և մանկան առողջության պահպանում» ծրագիրը, որի համար շուրջ 7,2 տոկոս գների ավելացում

32 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ
խությունները
նավորված աշխատավարձի բարձրացման մասին չեն, այլ՝ ըստ փաստացի կատարած աշխատանքի ծավալի ու որակի։ «Մենք ուզում ենք աստիճանաբար անցում կատարել նրան, որ արտահիվանդանոցային ծառայությունների հզորացմամբ սահմանափակենք հիվանդանոցային
բժշկի որակավորմամբ պայմա-
բժշկական
ու սպասարկումը,
որ
է նախատեսված։ Ծրագրին ուղղվելու է 21 մլրդ 17 մլն դրամ։ Սիրտանոթային, շաքարային դիաբետի ու չարորակ նորագոյացությունների բուժմանն ուղղվելու է 20 մլրդ 103 մլն 500 հազար դրամ:

2022թ-ին փաստացի հատկացված գումարը 78%-ով գերազանցել է 2018-ի նույն ցուցանիշը։

Գրաֆիկի ինտերակտիվ տարբերակն այստեղ՝ https://bit.ly/3wNRaet Աղբյուրը՝ ՀՀ Վիճակագրական կոմիտե

ՊԱԳ տնօրենն ասում է, որ չնայած դեռ 90-ականներից բժշկական ապահովագրության ներդրման վերաբերյալ հայեցակարգ եղել է, սակայն ենթակառուցվածքների առումով պետությունը երբեք այսքան պատրաստ չի եղել ապահովագրության ներդրմանը, որքան՝ հիմա։ «Նախարարությունը վերջնական հայեցակարգի տեխնիկական մշակման փուլում է։ Գրեթե վերջնական փուլում մշակած օրենսդրական նախաձեռնություններ և ենթաօրենսդրական ակտեր ունենք, և ամենակարևորը՝ կա քաղաքական կոնսենսուս, որ բժշկական ապահովագրությունը պետք է ներդրվի։ Կարևոր եմ համարում ընդգծել, որ ներդրվում է հենց պետական բժշկական ապահովագրություն», –ասում է Ահարոն Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ պետությունը երաշխավորում է իր քաղաքացիներին բժշկական ապահովագրության ծառայությունների մատուցումը։ Համակարգը ներդրվելու է փուլային տարբերակով․ սկզբում կլինի որոշակի թիրախային խմբերի համար, ամենայն հավանականությամբ՝

պետական ծառայողների, հետո շրջանակը կընդլայնվի։

Մինչև բոլորի համար պարտադիր դառնալը պետությունը հնարավորություն է ընձեռելու կամավոր միանալ համակարգին՝ որոշակիորեն սուբսիդավորելով ապահովագրավճարի

Բարսեղյանը վստահեցնում է՝ համակարգի ներդրումից հետո պետությունը շարունակելու է հոգալ որոշակի թիրախային խմբերի, պետության համար կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց ապահովագրավճարի տրամադրումը։

Պարզ չէ, սակայն, թե ինչպես է ներդրվելու համակարգը․ արդյոք ֆիքսված գումա՞ր է հատկացվելու, թե՞ աշխատավարձի որոշակի տոկոսային հարաբերակցությամբ ինչ-որ թիվ։ ՊԱԳ տնօրենի խոսքով՝ այդ հարցով դեռ քննարկումները շարունակվում են։

Նոյեմբերի 17-ին խորհրդարանի լիագումար նիստում պետական բյուջեի նախագծի քննարկմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը որոշ մանրամասներ է հայտնել պարտադիր ապահովագրական համակարգի փուլային ներդրման մասին։

2023 թ-ին համակարգի ներդրման գործընթացների համար նախատեսվում է հատկացնել 134 մլրդ դրամ: 2024 թ. տեղի կունենա շահառուների թվի համահարթեցում: Նույն թվականին կհատկացվի 175 մլրդ դրամ, որպեսզի ապահովագրական ծառայության

փաթեթը հասանելի լինի բոլորին, նաև կիրականացվի կամավոր ապահովագրության պիլոտային ծրագիրը: 2025-ին կշարունակվի քաղաքացիների ներգրավումը համակարգում։

Ապահովագրության փաթեթով կսպասարկվեն շաքարային դիաբետը, սիրտանոթային, ուռուցքային և այլ հիվանդություններ: Փաթեթի մեջ չեն ընդգրկվի ատամնաբուժական, պլաստիկ վիրաբուժության և մի քանի այլ ծառայություններ:

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 33
չափը։ Բարսեղյանի կարծիքով՝ հայեցակարգի հաստատումից հետո մեկ տարի լինելու է նախապատրաստական փուլ։ Այդ ընթացքում գնագոյացման հաշվարկների իրականացում կարվի, որից հետո պետական ապահովագրության համակարգը կներդրվի։ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ Վերջին
5 տարիներին առողջապահությանը հատկացվող գումարները

ԽԱԽՏՎՈՒՄ Է ՊԱՑԻԵՆՏԻ

ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Երբ պացիենտի բժշկական հետազոտության կամ բժշկի աշխատասենյակում նրա գանգատները ներկայացնելիս, ինչպես նաև նույն պացիենտի ախտորոշման մասին բժշկական անձնակազմի քննարկմանը ներկա են լինում այլ անձինք (օրինակ՝ այլ պացիենտներ), խախտվում է պացիենտի տվյալների գաղտնիության իրավունքը:

Առողջապահական ոլորտի փորձագետներն արձանագրում են՝ հայաստանյան բժշկական պրակտիկայում առողջական վիճակի մասին տվյալներին վերաբերում են անփութորեն․ պացիենտի տվյալների գաղտնիության իրավունքի հիմնահարցերը շարունակում են մնալ խիստ արդիական:

կարելի է դիտարկել:

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ. ԲԺՇԿԱԿԱՆ ԷԹԻԿԱ

Պացիենտի առողջական վիճակին վերաբերող տվյալների գաղտնիության հարցերը կարգավորված են համաշխարհային իրավական պրակտիկայում: Մինչդեռ Հայաստանում առողջությանը վերաբերող տվյալների պահպանումը, ըստ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ ղեկավար Ժենյա Մայիլյանի, հայաստանյան մշակույթում չկա։

«Վերջերս բժիշկների վերապատրաստման նպատակով մարզային այցի էինք. բժիշկներից մեկը դուրս եկավ հիվանդասենյակից ու փոքր համայնքի 20 բժիշկների ներկայությամբ հայտարարեց՝ Գոհարի հարսի մոտ հիվանդությունը հաստատվեց»,- ասում է Մայիլյանը և հետևություն անում,- «Չեմ կարծում, թե դա միտումնավոր արվեց. մեր մշակույթի մի մասն է ամեն ինչ իրար պատմելը»։

34
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Անձի
ների խախտումները մի
առողջական վիճակի վերաբերյալ տվյալ-
քանի շերտերում

Ըստ Մայիլյանի՝ խնդիրը համընդհանուր է և բնորոշ է ոչ միայն մարզերին: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնամքի և աջակցության տրամադրմամբ զբաղվող հասարակական կազմակերպության ղեկավարի խոսքով՝ պացիենտի տվյալների գաղտնիության իրավունքի խախտման դեպքերն առավել հաճախ հանդիպում են բնակչության խոցելի խմբերում։ Այդպիսիք են, օրինակ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդիկ, թմրամիջոց օգտագործողները, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք և այլն։

«Եթե մարդը գրիպ է, ու դրա մասին իմանում են այլ անձինք, նրան դրա համար չեն խտրականացնում: Բայց, երբ առողջական տվյալը

խոցելի խմբերի դեպքում է հասանելի դառնում, դրանից հետո կտրուկ փոխվում է հասարակության վերաբերմունքը նրա նկատմամբ»,նշում է Մայիլյանը:

Իրավապաշտպանն ասում է, որ խոցելի խմբերի դեպքում առողջական տվյալի գաղտնիության չպահպանումը վնասում է տվյալ անձին:

«Մեր պրակտիկայում եղել է դեպք, երբ կնոջ առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունն անզգուշորեն տարածվել է համայնքում, դրանից հետո նա չէր կարողանում ոչ աշխատանք գտնել, ոչ երեխային մանկապարտեզ տանել։ Արդյունքում՝ ստիպված էր փոխել բնակության վայրը»:

Մայիլյանը պատմում է, որ եղել են դեպքեր, երբ անձի բժշկական կամ ամբուլատոր քարտի վրա մեծ կարմիր տառերով գրված է եղել «ՄԻԱՎ»:

«Երբ հարցնում էինք՝ ինչո՞ւ եք այդպես գրել, ասում էին՝ «դե, որ այդ անձի հետ աշխատող բժիշկը զգույշ լինի»: Մինչդեռ հիվանդությունները կոդավորում ունեն, կարող է կոդավորումով գրել, մասնագետն էլ իմանա՝ որևէ խնդիր չի առաջանա»: Ժենյա Մայիլյանի խոսքով՝ կազմակերպությունը

որտեղ

նագրում են խոցելի խմբերի առողջական տվյալների գաղտնիության խախտումները:

այդ հարցով:

ՊԱՑԻԵՆՏԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է ՕՐԵՆՔՈՎ

2020 թվականին ընդունվել և ուժի մեջ է մտել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն

կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով, ի թիվս այլնի, տրվել է «բժշկական գաղտնիք» հասկացության սահմանումը, ինչպես նաև օրենսդրորեն ամրագրվել են բժշկական գաղտնիքը և դրա մշակմանը ներկայացվող պահանջները:

Ըստ փոփոխության՝ բժշկական գաղտնիք է համարվում ընդհուպ մինչև բժշկական հաստատություն դիմելու փաստը:

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ ծրագրի տնօրեն Վիոլետա Զոփունյանը դրական է գնահատում օրենքի փոփոխությունը, բայց ուշադրություն է հրավիրում կիրառության վրա: «Շատ լավ է, որ երկու տարի առաջ սահմանվեց բժշկական գաղտնիք եզրույթը, բայց գործնականում կիրառության մեջ բազմաթիվ խնդիրներ են առաջանում:

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 35
պատրաստում
Ըստ այդմ՝ ձևավորվելու է աշխատանքային խումբ, որն զբաղվելու է
է զեկույցներ,
արձա-

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Օրինակ՝ հղիների հաշվառման գործընթացը․ այնպես է շրջանառվում այդ փաստաթուղթը բժշկական հաստատությունում՝ սեղանին դրված է ու այլ անձն ակամայից կարող է կարդալ մեկ ուրիշի առողջական վիճակի մասին տեղեկությունը, իսկ հղիների հաշվառման առաջին էջում կարող է գրված լինել մարդու ՄԻԱՎ-ի ստատուսը»: Ըստ փորձագետի՝ բուժհաստատության աշխատակցի աշխատանքային պայմանագրում պետք է նշված լինի բժշկական գաղտնիքը պահպանելու պարտավորությունը:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից «Ամփոփ Մեդիային» տեղեկացնում են, որ բժշկական օգնություն և սպասարկում

իրականացնող աշխատակիցների հետ կնքվող աշխատանքային պայմանագրում բժշկական գաղտնիք համարվող տվյալներին տիրապետող անձի պարտականությունները նշելը պարտադիր չէ։ Տեսչական մարմինը նաև նշում է, որ չունի տեղեկատվություն՝ արդյոք Հայաստանում բժըշկական գաղտնիք խախտող որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր լուծարվե՞լ է։ «Անգամ կատարյալ օրենքների առկայությունը չի կարող երաշխիք լինել ցանկալի արդյունքի հասնելու համար», - վստահեցնում է հանրային առողջության մասնագետ Դավիթ ՄելիքՆուբարյանը:

ՕՐԵՆՔԸ ԵՐԱՇԽԻՔ ՉԷ. ՄՇԱԿՈՒՅԹՆ Է ՊԵՏՔ ՓՈԽԵԼ

սեղաններին ցաքուցրիվ են, կարող է բուժքույրը կամ որևէ երրորդ անձ կարդալ: «Հիվանդության պատմությունների հասանելիությունը բարձր է կողմնակի անձանց համար: Բժիշկն աշխատում է, պացիենտի պատմագիրը դրված է սեղանին, շտապ կանչ եղավ, գնաց այլ պացիենտի մոտ», – ասում է Մելիք-Նուբարյանը:

Մելիք-Նուբարյանի կարծիքով՝ որքան էլ օրենք փոխվի, արդյունավետություն չի լինի, պետք է գաղտնիության պահպանման պահանջի մշակույթ ձևավորել:

«Ընտանիքներով են գալիս բժշկի, բժիշկները ընտանիքների հետ են խոսում. մշակութային հարց է, ոչ թե կանոնակարգերի բացակայության:

Երկու կողմն էլ՝ թե՛ բժիշկը, թե՛ պացիենտը նորմալ են այդ ամենին վերաբերվում։ Հարկավոր է հասարակական իրավագիտակցություն ձևավորել»,- ասում է Մելիք-Նուբարյանը: Մասնագետը նշում է հետևյալ իրավիճակները․ պոլիկլինիկայում նույն սենյակում բժիշկը

«Մարդիկ պետք է իմանան, որ իրենց առողջությանը վերաբերող հարցերը շատ նուրբ հարցեր են: Շատ կարևոր է, որ օրենքներից բացի մշակութային դաշտում փոփոխություն լինի, կարևոր է դրա մասին խոսելը: Մարդիկ պետք է գիտակցեն, որ նորմալ չէ ո՛չ առողջության տվյալի մասին ասելը, ո՛չ թույլ տալը, որ ասեն: Երբեք չեմ լսել, որ բժշկական գաղտնիքի հրապարակման համար պատասխանատվության ենթարկված լինեն»:

36 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ
պացիենտին բուժօգնություն, խորհրդատվություն է տրամադրում մեկ այլ բժշկի ներկայությամբ․ հաճախ պայմաններ չկան, որ բժիշկն առանձին խորհրդատվություն տա, բժշկի սեղանին դրված են անալիզի պատասխաններ կամ թղթերը

Բժշկական գաղտնիք պարունակող տվյալները օրենքով նախատեսված անձնական տվյալներ մշակողի կողմից, առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության, օրենքով չնախատեսված դեպքերում փոխանցելու, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակելու կամ տեղեկատվական հաղորդակցման ԲԺՇԿԱԿԱՆ

ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆՐԱՅՆԱՑՆԵԼԸ՝ ՔՐԵՈՐԵՆ ՀԵՏԱՊՆԴԵԼԻ ԱՐԱՐՔ Քրեական օրենսգրքի 145-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ, պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով:

«Տարիներ առաջ, երբ մարզում տղան պետք է ամուսնանար, ծնողները գնում էին պոլիկլինիկա ու աղջկա հիվանդության պատմությանն էին ծանոթանում, որպեսզի պարզեին՝ ում են հարս տանում: Բժիշկն

էլ պատմում էր, իսկ մարդիկ դրան ուշադրություն չէին դարձնում»,- «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նշում է ՀՀ արդարադատության նախարարության Անձնական

տվյալների գաղտնիությունը պահելու կարևորության մասին:

«Նախկինում նաև խնդրի մասին չէին խոսում, չէին բարձրաձայնում, հիմա նման խնդիր չկա»,վստահեցնում է Գևորգ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ Քովիդի պայմաններում, երբ մի քանի դեպքում տեղի ունեցավ բժշկական տվյալների արտահոսք, գործակալությունը առիթ ունեցավ կազմակերպել մի քանի հարյուր բուժաշխատողների ուսուցում անձնական տըվյալների պաշտպանության ոլորտում:

«Ի տարբերություն ամենօրյա աշխատանքի՝

Քովիդի ժամանակ շատ տարբեր դերակատարներ կային, բոլորի հետ դասախոսություն կազմակերպեցինք, թե ինչպես է պետք վարվել անձնական տվյալների հետ»:

Ինչ վերաբերում է առողջապահության ոլորտի մասնագետների բարձրաձայնած խնդիրներին, Գևորգ Հայրապետյանը նշում է՝ գործակալությունը բողոքներ չի ստացել: «Մեզ չեն բողոքել, խորհրդատվության համար էլ չեն դիմել: Եթե մեկն էլ ասի, գոնե վիճակագրություն կձևավորվի, որ նման խնդիր կա»:

Թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանն ասում է, որ ամենատարածված դեպքերից է, երբ հղի հարսի ամբուլատոր քարտից քաղվածք վերցնելու համար գալիս է նրա սկեսուրը։

«Տվյալ անձին մենք չենք ճանաչում, քանի որ սովորաբար այլ բուժհիմնարկում են հաշվառված: Ցանկացած պարագայում տեղամասային

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 37 տվյալների պաշտպանության գործակալութան պետ Գևորգ Հայրապետյանը: Ըստ նրա՝ տարիներ առաջ խնդիրը համակարգային էր: Շատ քչերը գիտեին անձնական
թերապևտը նախ հեռախոսով ճշտում է՝ արդյոք համաձա՞յն է, որ տվյալ փաստաթուղթը տրամադրենք ներկայացած անձին, նոր միայն տրամադրում է: Թեպետ զգուշացնում ենք, որ հաջորդ անգամ այլևս որևէ փաստաթուղթ չենք տրամադրելու», – «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նշում է Դուրգարյանը։ ցանցերում տեղադրելու համար նախատեսվում է պատիժ։

փորձագետ Տաթև Թոխյանի կարծիքով՝ թեև Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, թե հաղորդումներ են պատրաստվում իրազեկման առումով, բայց բուժաշխատողների շրջանում բժշկական գաղտնիքի պահպանումը շարունակում է խնդրահարույց մնալ:

Ըստ նրա՝ հարկավոր է համապատասխան որակավորման դասընթացների միջոցով իրազեկումն իրականացնել: «Շատ դեպքերում

բուժաշխատողները չեն գիտակցում, որ մարդու

առողջական գաղտնիքը տարածում են երրորդ անձանց շրջանում: Պացիենտներին ևս պետք է իրազեկել՝ ինչ է բժշկական գաղտնիքը»: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ) բժշկական գաղտնիք համարվող տվյալների փոխանցման վերաբերյալ հարցումներ է ստացել քաղաքացիներից ու կազմակերպություններից: Մասնավորապես, հարցադրումը եղել է հետևյալը՝ ի՞նչ կարգով և ո՞ր մարմիններին

պարզել՝ բժշկական գաղտնիք համարվող

տվյալների փոխանցման կարգ, այն դեպքերում, երբ պացիենտի համաձայնությունը առկա չէ, գոյություն չունի:

Բնակչության օգնության և սպասարկման մասին օրենքի 11-րդ հոդվածը նախատեսում է այն դեպքերը և այն մարմիններին, երբ առանց պացիենտի համաձայնության բժշկական գաղտնիք համարվող տվյալը կարող է փոխանցվել:

«Բայց քանի դեռ այդ կարգը գոյություն չունի, ստացվում է, որ այդ մարմինները, բժշկական գաղտնիքին տիրապետող անձինք առանց իրավական հիմքի են փոխանցում տվյալները», –«Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նշում է ՀՔԱՎ ներկայացուցիչ Անահիտ Ղազարյանը: Հանրային քննարկման էր դրվել բժշկական գաղտնիք համարվող տվյալները առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության փոխանցելու կարգը սահմանելու նախագիծը: Սակայն, ըստ Ղազարյանի, նախագիծը չի նախատեսում մերժման հիմքեր: Բնակչության օգնության և սպասարկան մասին օրենքը սահմանում է այն սուբյեկտները, որոնք իրավասություն ունեն առանց պացիենտի համաձայնության դիմել և ստանալ տվյալը։ Այս պարագայում պետք է պատճառաբանված որոշում ներկայացվի, նշում է Ղազարյանը:

«Մինչդեռ «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքը, որը ևս սահմանում է բժշկական գաղտնիք հասկացությունը, պատճառաբանված որոշման պահանջ չի պարունակում, ինչը խնդրահարույց է»,- պարզաբանում է նա:

Ըստ Ղազարյանի, հնարավոր է՝ շաբլոնային ձևակերպումներով, առանց պատճառաբանության, առանց անհրաժեշտության ներկայացվեն դիմումներ, որոնք կապ չունենան վարույթային գործողության հետ, և բուժհաստատություններից ստանան բժշկական տվյալներ, որոնք օգտագործվեն այլ նպատակներով:

Այդ պատճառով պետք է կարգ լինի, և հստակ երաշխիքներ նախատեսված լինեն, ինչպես նաև պատճառաբանված որոշման պահանջ

38 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
լինի: Ոստիկանությունը, հետաքննության մարմինՍոցիալական իրավունքի
կարող է փոխանցվել բժշակական գաղտնիք համարվող տվյալը: ՀՔԱՎ-ը նշվածի կապակցությամբ ուսումնասիրություն է իրականացրել ու ԲԺՇԿԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ

ները, բժշկասոցիալական փորձաքննություն իրականցնող մարմիններն ամենօրյա ռեժիմով դիմում են բուժհաստատություններ բժշկական տվյալներ ստանալու համար: Եթե այդ կարգը դեռ հաստատված չէ, պացիենտները համաձայնություն չեն տալիս․ ստացվում է՝ առանց ընթացակարգի այդ տվյալները տրամադրվում են:

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԴԵՐԸ

Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման նպատակներից է նաև պացիենտների տվյալների պահպանման պատշաճ կազմակերպումը: Առողջապահության ոլորտի փորձագետների գնահատմամբ՝ այս համակարգը կարող է օգնել առողջական տվյալների գաղտնիության որակապես ավելի բարձր պահպանման: Սեղաններին դրված թղթային պատմագրերից ու մատյաններից էլեկտրոնային Armed համակարգին անցում կատարելով՝ անձի առողջական տվյալները հասանելի կդառնան միայն մուտքի հնարավորություն ունենալու դեպքում: Այդուհանդերձ, ըստ փորձագետների, ցանկացած համակարգ, որքան էլ կատարյալ լինի, պարունակում է վտանգներ, որոնք հարկավոր է կանխատեսել և կանխարգելել նախքան հանրության լայն շրջանում կիրառելը։

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 39

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃ ՀՂԻՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

Լենան կուզեր երրորդ երեխան ունենալ, բայց վախը ցանկությունից մեծ է։ Երկու երեխաներին

կյանք տալիս մահվանն այնքան մոտ է եղել, որ

հետո նոր հղիություն պլանավորելու մասին բոլոր մտքերն ավարտվել են մերժմամբ։

Աղջիկները հիմա 11 և 10 տարեկան են, բայց հղիության ընթացքում և ծննդաբերության

ժամանակ առաջացած խնդիրները շատ պարզ է հիշում։ Առաջին հղիության ժամանակ ախտորոշվեց Պրեէկլամպսիա՝ բազմօրգանային ախտահարմամբ ուղեկցվող հղիության հիպերտենզիվ խանգարում։ Դա հիվանդության նախավերջին ստադիան է, եթե հասնի Էկլամպսիայի, ոչ մայրը, ոչ երեխան չեն փրկվի։

«Առաջին հղիությունս էր, բոլոր ստուգումներն անցել էի, ասում էին՝ ամեն ինչ նորմալ է, դպրոցական աղջնակի առողջություն ունեմ։

Բայց ես զգում էի, որ մի բան այն չէ։ Ինչքան պտուղը մեծանում էր, այնքան նոր խնդիրներ էի նկատում․ այտուցվում էին ոտքերս, ձեռքերս, անգամ դեմքս, նստած էի քնում։ Բայց բժիշկներն ասում էին՝ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա։ Բոլոր անալիզների պատասխանները ևս, կարծես թե, դրական էին»,- հիշում է Լենան։

Հղիության 7 ամիսների ընթացքում Լենան բժիշներին ասել է, որ զգում է՝ խնդիր կա, սակայն ստացել է հանգստացնող պատասխան։

7-րդ ամսում հերթական ստուգման ժամանակ բժշկուհին անհանգստացել է, անալիզ պահանջել, իսկ երկու ժամ հետո ահաբեկված զանգել ու Լենային անհապաղ հիվանդանոց է կանչել։

«Պարզվեց՝ մեզի մեջ սպիտակուցի զգալի քանակություն կա, ճնշումս էլ սարսափելի ու անկառավարելի բարձր է։ Մի քանի ժամ տևած

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ջանքերից հետո, երբ բժիշկները ոչ մի կերպ չկարողացան ճնշումս իջեցնել, ամուսնուս

ու բարեկամներիս ասացին՝ անհապաղ միջամտություն է պետք, այլապես ոչ իմ, ոչ երեխայի կյանքը չի փրկվի»։

Հղիության ընթացքում առաջացած այս հիվանդությունը կարող էր կյանքեր արժենալ։

Լենան համարում է, որ գանգատների նկատմամբ բժիշկների անտարբերությունն է իրեն հանգեցրել այդ վիճակին։

Համոզված է, որ հակառակ դեպքում խնդիրը

վաղ կկանխվեր, երեխան թերհաս չէր ծնվի, և նրա կյանքի համար կյանքի առաջին իսկ օրերից պայքարելու

երկրորդ հղիության ընթացքում խնդիրներ չկային, բայց կեսարյան հատման ժամանակ սարքի անսարքության պատճառով այրվածքներ եմ ստացել։ Չգիտեմ՝ ինչն է խափանվել այդ ժամանակ, բայց իմ որովայնն ամբողջությամբ

ԾՆՆԴԱԲԵՐԱԿԱՆ

ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃ ՀՂԻՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

Ըստ «Մոր և մանկան առողջություն» վիճակագրական տարեգրքի՝ ծննդաբերական և հետծննդյան շրջանում կանանց մոտ առաջացող մի շարք բարդություններ վերջին 30 տարվա ընթացքում կտրուկ աճ են գրանցել։ Եթե 1990թ-ին հղիության ընթացքում 1000 ծննդից 13.8 հղիի (1,4%) մոտ էր սակավարյունություն ախտորոշվում, ապա 2021-ին այդ թիվը կազմել է 135.1, ասել է թե հղիների 13,5%-ի մոտ գրանցվել է սակավարյունություն։

Միզասեռական համակարգի հիվանդություններ (նախկինում կոչվում էր՝ երիկամների հիվանդություններ) 1990թ-ին գրանցվում էին 1000 հղիից ընդամենը 3-ի մոտ, մինչդեռ 2021-ին՝ 1000-ից 83-ի մոտ (ավելի քան 8%-ի մոտ)։

յուրաքանչյուր երկրորդն ունեցել է ծննդաբերական կամ հետծննդյան շրջանի բարդություններ: Աճել են հատկապես սակավարյունության և գերճնշման հետ

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 41
«Իսկ
կարիք չէր լինի։
ԵՎ ՀԵՏԾՆՆԴՅԱՆ
Ծննդաբերական
հետծննդյան շրջանի բարդությունները ՀՀ-ում 2021թ․-ի տվյալներով՝ 1000 հղիներից
կապված դեպքերը (տվյալները՝ 1000 ծննդի հաշվով) Աղբյուր՝ Առողջապահության ազգային ինստիտուտ, «Մոր և մանկան առողջություն» վիճակագրական տարեգիրք Գրաֆիկի ինտերակտիվ տարբերակն այստեղ՝ https://bit.ly/3Rk3EE2 այրված էր, բժշկուհու ձեռքը ևս վնասվել էր»,«Ամփոփ Մեդիային» պատմում է Լենան։
և

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Ռուզան Մարտիրոսյանը «Ամփոփ Մեդիային» ասում է, որ տարբեր բարդությունների աճը տարբեր պատճառներ կարող է ունենալ։

«Օրինակ, վահանաձև գեղձի խնդիրների աճը կարող է պայմանավորված լինել Հայաստանում յոդի պակասով։ Երակային պաթոլոգիաների պատճառները բազմաթիվ են՝ ժառանգական նախատրամադրվածություն, նստակյաց

կամ երկար ոտքի վրա մնալ ենթադրող

կարող է պայմանավորված լինել կեսարյան հատումներով։ Դրանց ակտիվ կիրառման պայմաններում հաջորդ տարիներին կանանց ավելի մեծ մասը կարող է այս խնդրին բախվել։ Այսինքն, ըստ Մարտիրոսյանի, հիվանդություններն ու բարդությունները կարող են կապվել ժամանակաշրջանի կամ անձամբ հղիի վարած կենսակերպի հետ։

Ծննդաբերությունը և հետծննդյան շրջանը բարդացնող հիվանդությունները՝

ըստ մարզերի, 2021թ․ (տվյալները՝ 1000 ծննդի հաշվով) Աղբյուր՝ Առողջապահության ազգային

տարեգրքում

ունի։ Ըստ նրա, պարզ չէ՝ հիվանդություննե՞րն են առավել հաճախադեպ դարձել, վիճակագրությու՞նն է թերի վարվել 1990-ականներին, թե՞, օրինակ, և՛ նախկինում, և՛ հիմա հիվանդությունները եղել են, սակայն այժմ ստուգումներն ավելացվել

հղիության հետ։ Հաճախ հղիությունը ոչ թե դրանց առաջացման պատճառն է, այլ արտահայտման առիթը։

հսկողության կարիք։ Այդ ժամանակ բազմաթիվ հետազոտություններ են արվում և հայտնաբերվում են շեղումներ։ Մյուս կողմից էլ նախկինում չհետազոտված կինը չի կարող իմանալ ասիմպտոմ բարդությունների մասին, իսկ հղիությունը (որը կնոջ օրգանիզմի համար հորմոնալ, ֆիզիկական

42 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ
կյանք
Սակայն
ներառված թվերի մասին Մարտիրոսյանը պատասխան չունեցող հարցեր
են, բացահայտումները՝ ևս։ Սակայն Մարտիրոսյանը հստակ գիտի՝ այս վիճակագրության մեջ ներառված բարդություններից բոլորը չեն, որ ուղիղ կապ ունեն աշխատանք։ Եթե ինչ-որ շրջանում կանանց կյանքը ենթադրում է այսպիսի վարք, ապա այդ շրջանում բարդությունները կարող են սրվել»։ Մեկ այլ
սերտաճումը,
բարդություն՝ ընկերքի
կատարյալից շատ է հեռու, և կինը, որպես կանոն, գիտակից կյանքում առաջին անգամ բժշկի դիմում է, երբ արդեն հղի է և ունի մանկաբարձ-գինեկոլոգի
«Բժշկի դիմելու մշակույթը
ինստիտուտ, «Մոր և մանկան առողջություն» վիճակագրական տարեգիրք Գրաֆիկի ինտերակտիվ տարբերակն այստեղ՝ https://bit.ly/3Rk3EE2

ծանրաբեռնվածություն է), խթանում է այդ բարդությունների արտահայտումը։ Այս ամենը ևս գրանցվում է վիճակագրության մեջ»։

ԵՐԵԽԱ ՊԼԱՆԱՎՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԲՈՒԺԶՆՆՈՒՄ ԱՆՑՆԵԼ

2020-ից Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է, որ նոր ամուսնացած զույգերը կարող են անվճար բուժզննում անցնել և բացահայտել առողջական այն խնդիրները, որոնք հղիության ընթացքում սրվելու ռիսկեր են պարունակում։ Այս ստուգումը կարելի է անցնել

ամուսնանալուց հետո 3 ամսվա ընթացքում՝

ԶԱԳՍ-ի վկայականով այցելելով պոլիկլինիկա։

«Հետազոտությունները տարբեր են։ Օրինակ՝

կարող են արվել որոշ պատվաստումներ, որոնք չանցնելու ու հղիության ընթացքում հիվանդանալու դեպքում կինը կարող է խնդիրների առաջ կանգնել։ Խրոնիկ հիվանդությունների դեպքում վաղ հայտանբերում կլինի, քանի որ հղիության ժամանակ դրանց գլուխ բարձրացնելիս բժիշկը հաճախ չի կարողանում դեղեր նշանակել։ Տեղի կունենա նաև ինֆեկցիոն հիվանդությունների հայտնաբերում, դըրանց թաքնված գոյությունը ևս հղիության ընթացքում կարող է անդառնալի լինել։ Անվճար հետազոտությունների ցանկն իրականում շատ երկար է»,- նշում է Ռուզան Մարտիրոսյանը։

Այս հնարավորությունը գործում է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար։

Դիմելիության մակարդակը շատ դանդաղ, բայց աճում է։ Սակայն համակարգում դեռևս գոհ չեն, կարծում են՝ իրազեկվածությունն է թերի։

ԵՐԲ ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎՍ ՉԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄ

Ադելն ունի երկու երեխա, ունեցել է 3 հղիություն։ Առաջինը՝ աղջկա ծնունդը, շատ թեթև է եղել։ Սակայն դրանից 5 տարի անց բոլոր ստուգումներն անցած ու բացարձակ առողջ կնոջ երկրորդ

հանգստացել էր, ինքը՝ հոգեպես պատրաստվել էր նորից հղիանալուն։

«Երրորդ հղիության մասին իմանալուն պես տեղեկացա նաև, որ կրկին հեմատոմա կա։ Առաջին օրից բժիշկների հսկողության տակ էի, 5-րդ ամսում կրկին ինքնազգացողությունս վատացավ, կրկին 2 ամիս օրուգիշեր պառկած անցկացրի։ 7-րդ ամսում այլևս պայքարել հնարավոր չէր․ կեսարյան հատմամբ ունեցա տղայիս։ Շատ բարդ պրոցես էր, բարեբախտաբար՝ հիմա որևէ խնդիր չկա»։ Ծննդաբերությունից հետո Ադելը նորից արյան հետ կապված որևէ խնդիր չունի։

Հղիության ընթացքում

անկանխատեսելի լինել։ Սակայն Լենան իր օրինակով է հորդորում՝

ուշադիր ու համառ լինել․ անտարբերությունը կարող է կյանք արժենալ։

Ադելն էլ իր օրինակով կոչ է անում հետևողական լինել․ եթե կարիք կա, ապա կյանքն ամիսներ շարունակ պետք է բժիշկներին վստահել։ Բժիշների միակ հորդորն էլ ստուգումներ անցնելն է։ Եթե տարեգրքում բարդություններն ընդամենը թվեր են, ապա իրական կյանքում՝ երբեմն անդառնալի խնդիրներ։

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 43
հղիությունն
«Հղիության 3-րդ ամսում պարզվեց՝ արգանդի ուժեղ տոնուս ու հեմատոմա ունեի․ արյունս շատ խիտ էր։ 3-5-րդ ամիսները պառկած եմ անցկացրել։ Պատահում էր՝ միանգամից 2 թևից էին սիստեմա միացնում։ Բայց ջանքերն իզուր էին», – «Ամփոփ Մեդիային» պատմում է Ադելը։ Վիժումից հետո նա կրկին հանձնեց բոլոր անալիզները, համոզվեց՝ առողջ է։ Արյան խնդիրը վերացել էր, օրգանիզմը
ընդհատվեց 5-րդ ամսում։
առաջացող կամ արտահայտվող բարդությունները կարող են անկառավարելի ու

ԼՅԱՐԴԻ ԵՎ ԵՐԻԿԱՄԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղում բնակվող Անահիտ Աթայանը երկու տարվա ընթացքում հասցրել է լինել Երևանի գրեթե բոլոր խոշոր հիվանդանոցներում։ Լյարդի՝ կյանքի հետ անհամատեղելի հիվանդությունը երիտասարդ կնոջ մոտ գլուխ է բարձրացրել, երբ նա ընդամենը 22 տարեկան էր։

2017 թ. դեկտեմբերին Անահիտի մոտ ախտորոշվել է Վիլսոնի հիվանդություն։ Կասկածները, որ երիտասարդ կնոջ մոտ զարգացած լյարդի «սպիացումը» (ցիռոզ) օրգանիզմում պղնձի կուտակման հետևանք է, հաստատվել են ակնաբույժի մոտ հետազոտվելուց հետո։

Հազվադեպ հանդիպող այս հիվանդությունը, սովորաբար, ընթանում է լյարդում և գլխուղեղում պղնձի կուտակմամբ։ Հիվանդությունն ախտորոշելը բավականին բարդ է․ այդ հարցում բժիշկներին օգնում են սակավաթիվ կողմնորոշիչներ։ Անահիտի դեպքում տեսողության զննումն է օգնել։

«Միքայելյան հիվանդանոցում բժիշկը կռահել էր, որ հենց այդ հիվանդությունն է մոտս և ինձ ուղարկել էր Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա։ Այնտեղ տեսողությունս ստուգելուց հետո ասացին, որ լյարդիս մեջ պղինձ է կուտակվել և բախտս բերել է, որ չեմ կուրացել»,- «Ամփոփ Մեդիային» պատմում է Անահիտը։

Երիտասարդ կինը հիշում է՝ ինքնազգացողությունը հաճախակի վատանում էր, անընդհատ թուլություն էր զգում, ջերմում էր։

Պարբերաբար կրկնվող գանգատների պատճառը պարզելու համար Անահիտից ու բժիշկներից մի քանի ամիս է պահանջվել։ Այդ ընթացքում երիտասարդ զույգի ֆինանսական խնդիրներն աստիճանաբար աճել են։ Տարբեր բանկերում բացված վարկային գծերին ավելացել են տույժերը, երբ Անահիտի ամուսինը՝ Արմենը, ստիպված մեկ տարով ընդհատել է աշխատանքը։

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Երկու օրը մեկ պետք է գայի Երևան, որ անալիզներ հանձնեի։ Քանի որ այդտեղ մնալու հնարավորություն չկար, ամուսինս ստիպված

դուրս եկավ աշխատանքից [պայմանագրային

զինծառայող էր], որ կարողանա մեքենայով

ինձ բերել։ Մոտ մեկ տարի որևէ եկամուտ

չունեինք և տույժերի տակ ընկանք։ Որոշ

բանկեր սառեցրեցին վարկերը, որոշները չհամաձայնեցին ու ընկանք ԴԱՀԿ [Դատական ակտերի հարկադիր կատարում]», - հիշում է նա։ Երիտասարդ ամուսինների կյանքում ֆինանսական ճգնաժամը 2017 թվականից մինչև հիմա չի հաղթահարվել։ Թեկուզ Արմենը վերականգնվել է նույն աշխատանքում, բայց վարկերի ամսական վճարումները հազիվ են հասցնում կատարել։ Այդուհանդերձ, Անահիտը չի սրտնեղում․ ասում է՝ կարևորը՝ ամենադժվարը հետևում է մնացել, «պարտքն էլ կաշխատենք, կտանք»։

Անահիտի լյարդի փոխպատվաստումն արվել է 2019թ․ դեկտեմբերին Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Անահիտն ասում է, որ միայն վիրահատության արժեքը 17 մլն դրամ էր, որից 10 մլն-ը տրամադրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, 3 մլն-ը զեղչել է հիվանդանոցը, մնացած 4 մլն-ը Անահիտի ընտանիքն է հայթայթել։

Հաջորդ՝ 2020 թ․-ից, ՀՀ կառավարությունը սկսեց փոխհատուցել նմանատիպ վիրահատությունների գումարի մի մասը՝ 5 մլն դրամը։

Վիրահատությունից հետո Անահիտի բժիշկը զգուշացրել է՝ առնվազն երկու տարի հղիությունը հակացուցված է։

Յոթ ամիս անց՝ հերթական ստուգման ժամանակ բժիշկները պարզում են, որ Անահիտը հղի է։ Բժշկի ցուցումով հղիությունն ընդհատվում է։ Մեկ տարի անց՝ նույն օրը, Անահիտն իմանում է, որ դարձյալ բալիկի

Մի քանի վայրկյան լռելուց հետո ասաց՝ ժամը յոթին կասեմ՝ ընդհատում ենք

այդպես էլ եղավ։ երեկոյան յոթի կողմերը գրեց․ «Անահիտ ջան, քեզ բարով-խերով հղիություն»։

Ուրախությունից գոռում էի, որ նորից կարող եմ մայրանալ», - հիշում է Անահիտը։

Թե՛ հղիությունը, թե՛ ծննդաբերությունն անցել են բավականին թեթև։ Բալիկն արդեն մեկ տարեկան է։ Երեխայի ու մոր մոտ առողջական որևէ խնդիր, բարեբախտաբար, չկա։ Անահիտի քույրը, ով եղել է նրա դոնորը, նույնպես գանգատներ չունի։ «Աստղիկ» ԲԿ վիրահատական բաժանմունքի ղեկավար Արայիկ Ոսկանյանը նկատում է, որ անկախ փոխպատվաստման անհրաժեշտությունից, որևէ պարագայում դոնորի կյանքին պետք է վտանգ չսպառնա։ Դոնորային մահ միջազգային պրակտիկայում հազվադեպ է լինում, բայց բարդություններ լինում են։

«Ցավոք, այսօր դիակային փոխպատվաստում Հայաստանում չի արվում, ինչը սահմանափակում է ազատ գործելու հնարավորությունը․ դա նշանակում է՝ եթե փոխպատվաստումից հետո տրանսպլանտը մերժվի օրգանիզմի կողմից

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 45
է սպասում։ «Զանգեցի բժշկիս, ասացի՝ բժիշկ ջան, մի բան եմ ասում, բայց չջղայնանաք։ Անմիջապես հարցրեց՝ ի՞նչ է պատահել, Անահիտ։ Ասացի, որ հղի եմ։
հղիությունը, թե ոչ։ Սիրտս վկայում էր, որ ամեն ինչ նորմալ է լինելու և
կամ որևէ բարդություն առաջանա, երկրորդ փոխպատվաստում հնարավոր չի լինի իրականացնել»,- ասում է Ոսկանյանը։ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՄԱԼՐՎԱԾ ԸՆՏԱՆԻՔԸ՝ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱԿԱԿՇԻՌ

Աղբյուրը՝ ՀՀ Առողջապահության նախարարություն (օգոստոս, 2022թ․)

Առողջական նման խնդիր ունեցող երեխաներին «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը» հաճախակի է օգնության ձեռք մեկնում։ Թե՛ վիրահատության արժեքի մի մասը, թե՛ նախավիրահատական ու հետվիրահատական հետազոտությունների գումարը հիմնադրամը հիմնականում փակում է։

«Երիկամի ու լյարդի փոխպատվաստման կարիք ունեցող երեխաները քիչ են, ուստի կարողանում ենք այնպես անել, որ ֆինանսական խնդիրների պատճառով որևէ մեկը ստիպված չլինի հետ կանգնել փոխպատվաստումից, եթե կա անհրաժեշտություն։ Պետության հետ համատեղ լուծում ենք խնդիրը»,- «Ամփոփ Մեդիայի» հետ

զրույցում ասում է «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի»

հիմնադիր-տնօրեն

Արմեն (Արմոս) Մարտիրոսյանը։

Այդ նպատակով ֆինանսական միջոցների զգալի մասը հիմնադրամը հայթայթում է հանրային դրամահավաքների միջոցով։ Մարտիրոսյանի համոզմամբ՝ պետք է հետամուտ լինել, որ պետությունն ամբողջությամբ փոխհատուցի

Հայաստանում լյարդի առաջին փոխպատվաստումն արվել է 2019 թվականին «Աստղիկ» ԲԿ-ում՝ տեղում ձևավորված բժշկական թիմով, բայց Մոսկվայի Բուռնազյանի անվան պետական բժշկագիտական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար Սերգեյ Ոսկանյանի ղեկավարությամբ։ «Արաբկիր» ԲԿ-ում էլ լյարդի փոխպատվաստումները Բելառուսի մասնագետների հետ համատեղ են արվում։ Թեկուզ Հայաստանում օրգանների փոխպատվաստման պրակտիկան լայն տարածում չունի, հիմքերը դրվել են շուրջ երեք տասնամյակ առաջ։ «Արաբկիր» ԲԿ մի խումբ բժիշկներ՝ շվեյցարացի ու բելգիացի գործընկերների հետ, 1991-1995թթ․ երիկամի շուրջ 20 փոխպատվաստում են իրականացրել, բոլորն էլ՝ դիակային դոնորներից։ Երիկամի փոխպատվաստման պրակտիկան վերականգնվել է շուրջ 20 տարի անց՝ 2022 թվականին, բայց արդեն՝ բացառապես կենդանի դոնորից։

ԵՐԻԿԱՄԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՈՒՄ. ՌԵՍՏԱՐՏ 20 ՏԱՐԻ ԱՆՑ

46 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
նմանատիպ վիրահատությունների ամբողջ գումարը, իսկ հիմնադրամները ռեսուրս ծախսեն բժշկության տարբեր ուղղություններ զարգացնելու վրա։

Հայաստանում դիակային փոխպատվաստումն օրենսդրորեն արգելված չէ, սակայն դեռևս չի կիրառվում՝ համակարգի թերի լինելու պատճառով։

Առողջապահության նախարարի՝ հեմոդիալիզի

գծով խորհրդատու, «Արաբկիր» ԲԿ հեմոդիալիզի և երիկամային փոխպատվաստման բաժանմունքի ղեկավար Հելեն Նազարյանն ասում է՝ տարեկան, միջինացված հաշվարկով, երիկամի 20 փոխպատվաստում է արվում։

Հաշվի առնելով, որ մեր երկրում քրոնիկ երիկամային անբավարարությամբ մոտ 1200 քաղաքացի է հաշվառված հեմոդիալիզի կենտրոններում, ըստ մասնագետի՝ այլ երկրների համեմատ փոխպատվաստումների թիվն առանձնապես բարձր չէ:

*Հեմոդիալիզն օրգանիզմից դուրս արյան արտաերիկամային մաքրման մեթոդ է, որը կիրառվում է այն ժամանակ, երբ մարդու մոտ ախտորոշվում է քրոնիկ երիկամային անբավարարություն։

• Հայաստանում ամենամեծ խնդիրը կենդանի դոնոր գտնելն է, ով պատրաստակամ կլինի տրամադրել իր երիկամը փոխպատվաստման նպատակով:

• Հայաստանում դիակային փոխպատվաստումն օրենսդրորեն արգելված չէ, սակայն դեռևս չի կիրառվում՝ համակարգի թերի լինելու պատճառով։

հատկապես երիտասարդ հիվանդները երիկամի փոխպատվաստման հակացուցում

Հայաստանում

դիակային փոխպատվաստում, ապա հնարավորություններն անհամեմատ մեծ կլինեին»։

Անշուշտ, դիակային փոխպատվաստման դեպքում օրգանի ապրելիությունը փոքրինչ կարճատև է լինում, բայց դրա կարիքն ունեցող շատ մարդկանց կյանքեր մի քանի տարով երկարում են։ Թե որքան կծառայի օրգանը, կախված է նաև դոնորի տարիքից․ որքան դոնորը երիտասարդ է լինում,

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 47
արտաերիկամային
է, որը կիրառվում է այն ժամանակ, երբ մարդու մոտ ախտորոշվում է քրոնիկ երիկամային անբավարարություն։ Հելեն Նազարյանը, ով բազմիցս է շփվել երիկամային անբավարարություն ունեցող հիվանդների հետ, նկատում է․ «Հեմոդիալիզ ստացող՝
գրեթե չեն ունենում, բայց դժվար է դոնոր գտնելը՝ այն էլ համատեղելի։ Եթե
Հեմոդիալիզն օրգանիզմից դուրս արյան
մաքրման մեթոդ
արվեր
այնքան փոխպատվաստված օրգանի պոտենցիալը մեծ է լինում։ Աղբյուրը՝ ՀՀ Առողջապահության նախարարություն (օգոստոս, 2022թ․)

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տիկին Նազարյանի խոսքով՝ փոխպատվաստված երիկամը հիմնականում 12-13 տարի է ծառայում՝ չհաշված բացառությունները։ Հայաստանում

կան հիվանդներ, որոնք փոխպատվաստված երիկամով ապրում են արդեն 30 տարի։

«Հնարավոր է՝ փոխպատվաստումից անմիջապես հետո որևէ խնդիր չնկատվի, բայց կարճ ժամանակ անց երիկամը դադարի աշխատել։ Դա հիմնականում այն դեպքում է լինում, երբ օրգանիզմը չի ընդունում փոխպատվաստված օրգանը։ Նման դեպքում արդեն 2-րդ, 3-րդ փոխպատվաստումը դժվարանում է, քանի որ օրգանիզմում առաջանում է կոնֆլիկտ արդեն իսկ առկա հակամարմինների հետ»,- ասում է բժիշկ-նեֆրոլոգը։

Հայաստանյան պրակտիկայում նման դեպքեր՝ ոչ շատ, բայց եղել են։ Նման պարագայում հիվանդները ստիպված կյանքը շարունակում են ծրագրային հեմոդիալիզով։

Ծրագրային հեմոդիալիզ ստացող հիվանդների շրջանում բավականին բարձր է մահացության ցուցանիշը և հոսպիտալիզացիաների քանակը՝ երիկամ փոխպատվաստված հիվանդների համեմատ: Բացի այդ, ծրագրային հեմոդիալիզ ստացող հիվանդները ստիպված են լինում տարիներ շարունակ՝ շաբաթական երեք անգամ, հաճախել հիվանդանոց։

2002 թվականից առայսօր Հայաստանում կրկնակի փոխպատվաստման երեք դեպք է եղել, բոլորը՝ «Արաբկիր» ԲԿ-ում։

Օրգան-փոխպատվաստված բոլոր հիվանդները մինչև կյանքի վերջը իմունաճնշիչ դեղորայքի

կարիք են ունենում։ Հայաստանում ապրող

միջին վիճակագրական քաղաքացու համար այդ

դեղորայքը մատչելի չէ, ուստի այն տրամադրվում է պետպատվերի շրջանակներում։

Այդուհանդերձ, քաղաքացին, որը բախվում

է երիկամային անբավարարության խնդրին, անխուսափելիորեն

ֆինանսական

48 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ
կրում է
դժվարություններ։ Պետությունը փոխհատուցում է վիրահատության գումարի՝ 5 մլն 700 հազար դրամի մեծ մասը՝ 4 մլն դրամը կամ 70%-ը։ Հելեն Նազարյանի խոսքով՝ ամբողջ գործընթացում հիվանդը ծախսում է առնվազն 2,5-3 մլն դրամ՝ ներառյալ նախավիրահատական հետազոտությունները, ինդուկցիոն թերապիան և վճարում է վիրահատության արժեքի մի մասը։ Հ․Գ․ Անահիտի լուսանկարը հրապարակվում է նրա համաձայնությամբ։
նաև

Քովիդ-19 համաճարակը համաշխարհային մակարդակով ձախողել է տուբերկուլոզի (այսուհետ ՏԲ) դեմ պայքարում հիմնական ծառայությունների մատուցման և ՏԲ-ի բեռը նվազեցնելու տարիների առաջընթացը, փաստում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները։

Ամենից ակնհայտ ազդեցությունը 2020թ․-ին տուբերկուլոզի նոր ախտորոշումների թվի նվազումն է, ինչը հանգեցրել է նոր դեպքերի հայտնաբերելիության 18% անկման 2019-ի համեմատ, երբ դեռ չկար համաճարակը։ Ըստ նախնական տվյալների՝ 2021թ․-ի հունիս ամսվա դրությամբ՝ այս միտումը դեռ շարունակվել է։ Իսկ ՏԲ-ի ախտորոշման

Կանխատեսումներն առավել վատատեսական են 2021 և 2022 թվականների համար:

Այնպես որ, ԱՀԿ-ն ահազանգում է, որ Քովիդի ազդեցությունները մեղմելու և

դրանք վերացնելու համար անհրաժեշտ է հրատապ գործողություններ ձեռնարկել՝

առաջնահերթություն տալով ՏԲ-ի հիմնական ծառայությունների տրամադրման վերականգնմանն ու հասանելիությանը, որպեսզի ՏԲ-ի նոր դեպքերի հայտնաբերման և բուժման ցուցանիշները հնարավոր լինի կրկին հասցնել առնվազն 2019թ.-ի մակարդակին։

Հայաստանում, ըստ տվյալների, իրավիճակը գոհացնող է՝ արձանագրում են մասնագետները, թեև վերջիններս չեն հերքում, որ ՏԲ-ի նոր դեպքերը հնարավոր է չեն ավելացել, քանի որ համաճարակի ընթացքում կանոնակարգված

ախտորոշումներ չեն իրականացվել։

50
ՔՈՎԻԴ-19-Ի ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ
ԲՈՒԺՄԱՆ ՎՐԱ
և բուժման հասանելիության կրճատումն էլ իր հերթին հանգեցրել է նոր իրողության՝ ՏԲ-ից մահացությունների աճի` ավելի քան մեկ տասնամյակ անց։

Բացի նշված ազդեցություններից, նոր կորոնավիրուսի ի հայտ գալը նոր մարտահրավերներ է առաջացրել նաև ՏԲ-ի բուժման գործընթացում

ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Դրանցից մեկը համաճարակի ընթացքում, տեղաշարժի սահմանափակումներով պայմանավորված, պացիենտների ամենօրյա ռեժիմով պոլիկլինիկա այցելելու անհնարինությունն էր։

Մինչդեռ ՏԲ-ի բուժումը երկարատև է և իրականացվում է բժիշկների ամենօրյա անմիջական հսկողության ներքո։ Այլ կերպ ասած, պացիենտներն ամեն օր պետք է այցելեն տուբերկուլոզային կաբինետներ և բժիշկների հսկողությամբ ընդունեն իրենց դեղերը։

Հայաստանում գործում է հակատուբերկուլոզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող արտահիվանդանոցային (տուբերկուլոզային կաբինետ) 58 և հիվանդանոցային 2 բուժհաստատություն՝ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը: Տեղաշարժի սահմանափակման այս մարտահրավերը հնարավոր է եղել հաղթահարել ի շնորհիվ մինչև համաճարակի բռնկումը «Թոքաբանության ազգային կենտրոնի» կողմից ներդրված հեռավար բուժման և հաղորդագրությունների միջոցով դեղորայքի ընդունման ժամի և այլ մանրամասների մասին պացիենտներին ծանուցումներ ուղարկելու միջոցով։

Կենտրոնի փոխտնօրեն, տուբերկուլոզի կառավարման ծրագրի գծով (ՏԱԾ) գրասենյակի

ղեկավար Նաիրա Խաչատրյանն ասում է, որ տեխնոլոգիաների լայն կիրառության շնորհիվ

բուժառուների բուժման վերահսկողությունն ու նրանց հետ անմիջական կապը ոչ մի օր չի դադարել։

Մասնագետների խոսքով, ՏԲ-ն ու Քովիդն ունեն որոշակի նմանություններ։ Հատկապես սկզբնական շրջանում, պացիենտի գանգատների վրա հիմնվելով, շատ դժվար

Քովիդի հեռակա պատճառահետևանքային կապը և ազդեցությունը ՏԲ-ի հայտնաբերելիության վրա պարզելու համար ՀՀ «Թոքաբանության ազգային կենտրոն»-ը ԱՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է հետազոտություն, որը նախատեսված է ավարտել 2023թ․-ին։

ԻՐԱՎԻՃԱԿ

Տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն

է, որը հարուցվում է տուբերկուլոզի

միկրոբակտերիաներով: Հիվանդությունը

փոխանցվում է օդակաթիլային

ճանապարհով, հազվադեպ՝ նաև սննդի հետ։

Հարուցիչները, օդի միջոցով թափանցելով մարդու օրգանիզմ, ախտահարում են առաջին հերթին շնչառական համակարգը: Կարող են ախտահարել նաև այլ օրգան համակարգեր, ինչպիսիք են ուղեղը, երիկամները կամ ողնաշարը՝ առաջացնելով ծանր հիվանդություններ:

Աշխարհի բնակչության շուրջ մեկ երրորդի մոտ առկա է լատենտ (թաքնված) տուբերկուլոզ, ինչը նշանակում է, որ մարդիկ վարակված են տուբերկուլոզի բակտերիայով, բայց հիվանդ չեն և չեն կարող փոխանցել հիվանդությունը:

Ըստ ԱՀԿ տվյալների, լատենտ տուբերկուլոզի բակտերիայով վարակված մարդկանց մոտ ակտիվ տուբերկուլոզով հիվանդանալու վտանգը կազմում է 5-10%, ինչին նպաստում են կյանքի անբարենպաստ պայմանները՝ թերսնուցումը, երկարատև ֆիզիկական և հոգեբանական լարվածությունը, որոշ քրոնիկական հիվանդություններ (շաքարային դիաբետ, խոցային հիվանդություն, խրոնիկական ալկոհոլիզմ և այլն), որոնք թուլացնում են օրգանիզմի դիմադրողականությունը։

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 51
է եղել տարբերակել դրանք։ ՏԲ-ը, ինչպես և Քովիդը ճշգրիտ հնարավոր է ախտորոշել PCR թեստերի, սակայն տարբեր լաբորատոր մեթոդների կիրառման միջոցով։
Սակայն մասնագետները հավաստիացնում են, որ տուբերկուլոզն այսօրվա դրությամբ և արդեն տարիներ շարունակ բուժելի հիվանդություն է։

Նաիրա Խաչատրյանի` «տուբերկուլոզով ապրող մարդ» արտահայտությունն արդիական

ժամանակ, որքան տևում է

բուժումը։ Այսինքն, այն հարատև կամ ցմահ չի հետապնդում մարդուն։ «Եթե պացիենտը ճիշտ կերպով պահպանում է այն կանոնակարգերը, որոնք նշանակված են, բուժվում է», – «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում նշում է Խաչատրյանը։

Տուբերկուլոզը նաև ՄԻԱՎ-ով հիվանդների մահվան հիմնական պատճառներից մեկն է: 2021 թ․-ին հաշվառվել է տուբերկուլոզի 369 նոր դեպք՝ ճիշտ այնքան, որքան 2020-ին: Փաստացի նախորդ 2 տարիներին՝ համաճարակի բռնկումից հետո, ՏԲ-ի հայտնաբերված նոր դեպքերի ցուցանիշը 2019թ-ի համեմատ նվազել է 32%-ով:

ՏԲ-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՆՈՐ ԴԵՊՔԵՐ

Աջակողմյան գրաֆիկից, որտեղ արտացոլված է ՏԲ-ի հայտնաբերելիության դինամիկան յուրաքանչյուր նախորդ տարվա համեմատ, պարզ է դառնում, որ չնայած ՏԲ-ի դեմ պայքարի շարունակական հաջողություններին, կանանց դեպքում 2021թ․-ին նախորդ տարվա համեմատ կտրուկ նվազել է հիվանդացության հաղթահարման դինամիկան, իսկ տղամարդկանց դեպքում անգամ աճի միտում կա։

52 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ըստ
է այնքան
հիվանդի

կտրվածքով տուբերկուլոզային մահերը նվազել

երեք անգամ, սակայն, մահերի կտրուկ նվազում արձանագրվել է հատկապես 2021թ․ին։ Փաստացի, 2017-2019 թթ-ին ՏԲ-ից ամեն

տարի գրանցվել է գրեթե նույնքան՝ 51-55 մահ։

Մինչդեռ 2020-ին՝ համաճարակի բռնկման պայմաններում, այդ թիվը նվազել է շուրջ մեկ տասնյակով (43 մահ), իսկ 2021-ին՝ մեկ տարի անց՝

ավելի քան երկու տասնյակով (ընդամենը 18 մահ)։

պացիենտների շրջանում գրանցվել է Քովիդ-19-ի հաստատված 35 դեպք, որից 3-ը կամ 8.6%-ը` մահվան ելքով: Համեմատության համար նշենք, որ Հայաստանում Քովիդ-19-ից մահերը նշված ժամանակաշրջանի դրությամբ կազմել են 2%:

ԴԵՂԱԿԱՅՈՒՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶ

Տուբերկուլոզը բուժվում է 4 հիմնական դեղորայքով։

Ըստ ԱՀԿ 2011-2015թթ․-ի «Բազմադեղակայուն ՏԲ-ի դեմ պայքարի և կանխարգելման ճանապարհային քարտեզի»՝ դեղակայուն տուբերկուլոզն առաջանում է տուբերկուլոզի անբավարար բուժման, այդ թվում՝ դեղորայքի չկանոնակարգված ընդունման կամ առողջապահական և փակ հաստատություններում օդակաթիլային վարակի վատ վերահսկման հետևանքով: Հայաստանի Հանրապետությունում

տուբերկուլոզի դեպք, ինչը կազմում է տվյալ տարում բոլոր հայտնաբերված դեպքերի 17%ը, իսկ 2022 թ․-ի 1-ին եռամսյակի տվյալներով՝ հայտնաբերվել և բուժման մեջ է ընդգրկվել 14 բազմադեղակայուն տուբերկուլոզի դեպք:

ՀՀ-ում տուբերկուլոզի դեմ պատվաստումն ընդգրկված է պատվաստումների ազգային օրացույցում՝ յուրաքանչյուր նորածին ծնվելուց հետո՝ առաջին օրերին ստանում է հակատուբերկուլոզային «ԲՑԺ» պատվաստում: Լրացուցիչ

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 53 Ըստ «Թոքաբանության ազգային կենտրոն»-ին հասանելի տվյալների` սույն թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ-ում
բուժում ստացած
հակատուբերկուլոզային
թը-
բուժման մեջ է ընդգրկվել ընդհանուր 64 բազմադեղակայուն Ըստ ԱՆ տրամադրած տվյալների՝ հինգ տարվա
են
2021
վականին հայտնաբերվել և
ՄԱՀԵՐ
պատվաստում կարող է կատարվել 12 կամ 16 տարեկան հասակում, ինչպես նաև հիվանդների հետ սերտ շփված մեծահասակներին:

Տուբերկուլոզի ախտորոշման, բուժառուների խնամքի և դեղորայքի համար «Թոքաբանության

կենտրոն» ՊՈԱԿ-ին պետության և այլ աղբյուրների, մասնավորապես՝ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում հատկացված գումարի չափը 2017-2021թթ.-ի համար կազմել է 4,3 մլրդ դրամ։

Ըստ «Ամփոփ Մեդիա»-ի հարցմանն ուղղված ԱՆ պատասխան նամակի՝ հատկացումների աճը կապված է հիմնականում նոր ծառայությունների ծավալման և ընդլայնման հետ, մասնավորապես`

• նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված՝ «Թոքաբանության ազգային կենտրոն»-ում բացվել է այդ հիվանդության բարդությունների բուժման բաժանմունք,

• ընդլայնվել են վիրաբուժական բնույթի ծառայությունները,

միջոցներից

մեթոդներ (մասնավորապես` տեսահսկվող բուժումը),

• բնակչության, հատկապես խոցելի խըմբերի շրջանում սկսել են իրականացվել տուբերկուլոզի վաղ հայտնաբերմանը, նաև լատենտ տուբերկուլոզի հայտնաբերմանն

ուղղված լայնածավալ սքրինինգային բնույթի միջոցառումներ,

կիրառվել հակատուբերկուլոզային նոր, զգալիորեն ավելի թանկ դեղորայք: ՏԲ-ի դեմ պայքարին ուղղված գումարները, նախարարության հավաստմամբ, բավարարում ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ Այս նպատակով, 2022թ. պետական բյուջեի

54 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
• մեկնարկել են նոր ծրագրեր, ներդրվել են տուբերկուլոզով հիվանդ պացիենտների բուժման հսկողության նոր` հիվանդակենտրոն ազգային
նախատեսված է հատկացնել
հիմնադրամից՝ շուրջ 500 մլն ՀՀ դրամ, ընդհանուր առմամբ՝ մոտ 1,5 մլրդ դրամ, ինչը նախորդ երկու տարիների համեմատ շատ է ավելի քան 40%-ով։
• 2019 թվականի օգոստոս ամսից սկսվել է համընդհանուր
957 մլն, իսկ վերոնշյալ

են տուբերկուլոզով հիվանդ պացիենտներին որակյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցելու համար:

2020 թ․-ից ՏԲ-ի ախտորոշման և ՏԲ-ով հիվանդ

պացիենտների բուժման հսկողության հետ կապված արտահիվանդանոցային մասնագիտական խորհրդատվությունների (ներառյալ

լաբորատոր գործիքային հետազոտությունները) ողջ ծավալն իրականացվում է հենց «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի կողմից: Դա պայմանավորված է 2018-2019 թթ․ մարզային հակատուբերկուլոզային բաժանմունքների և Երևանի հակատուբերկուլոզային դիսպանսերի լուծարմամբ։

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 55

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱԼԵՐԳԻԱՅԻ ԴԵՄ

Մարիաննա Հայրապետյանը մեկ տարեկան էր, երբ մաշկի վրա հանկարծակի հայտնված ցանը ծնողներին ստիպեց անհապաղ դիմել բժշկի։ Ցանի պատճառը բժիշկներին պարզել դեռ չէր հաջողվել, երբ ցանավորման տեղակայումը սկսեց փոփոխվել՝ վզից ու մեջքից տեղափոխվելով դեպի վերջույթներ ու այտեր։ Մարիաննայի մոր կասկածները, որ պատճառը ցիտրուսային մրգերի չարաշահումն է, հաստատել են նաև հետազոտության արդյունքները՝ սննդային ալերգիա՝ պայմանավորված ցիտրուսի օգտագործմամբ։ Մինչև 12-13 տարեկան Մարիաննայի մաշկի վրա՝ հիմնականում վերջույթներին, ժամանակ առ ժամանակ ցանավորում է նկատվել։

«2016-ի ամառն էր․ հիշում եմ՝ բավականին շոգ

էր։ Կարմիր բշտիկներ սկսեցին նկատվել մաշկի վրա՝ հիմնականում ձեռքերին։ Հենց եղանակը մի քիչ փոխվում էր, թուլանում էր ցանավորումը

ու այդպես մի քանի տարի։ Բարեբախտաբար, երկու տարի է՝ էլ ցան չի նկատվում, կարծես

անցել է»,- ասում է մայրը և հավելում՝ տարբեր բժիշկների է դիմել, բայց հստակ ախտորոշում այդպես էլ չի տրվել, միայն ժամանակ առ ժամանակ հակաալերգիկ դեղամիջոցներ են նշանակել։

Չնայած նրան, որ ալերգիաները շատ արագ ձևափոխվում ու տարածվում են, այդուհանդերձ, բժիշկ-ալերգոլոգ Սոնա Հարությունյանի պընդ-

մամբ, մոլեկուլային ալերգոդիագնոստիկայի մեթոդը թույլ է տալիս պարզել պատճառային ալերգենի մեջ առկա ալերգենային մոլեկուլը և սպեցիֆիկ իմունոթերապիա իրականացնել։

Ալերգոլոգն ասում է, որ մեր երկրում, ի թիվս այլ նորարար ախտորոշիչ մեթոդների, կիրառվում

է թե՛ հետազոտական վերոնշյալ մեթոդը, թե՛ սպեցիֆիկ իմունոթերապիա։ Այդ մեթոդի արդյունավետությունը, ինչպես պարզվում է, կախված է նրանից՝ ճի՞շտ է որոշվել պատճառային ալերգենը, թե՞ ոչ։ Սեզոնային ալերգիկ ռինիտի պատճառ կարող է լինել տարբեր ծառերի, ծաղիկների ծաղկափոշին,

56

և տևական ծաղկման շրջան: Բազմաթիվ մարդկանց մոտ սեզոնային ալերգիայի պատճառ կարող է դառնալ սիզախոտը։ Դա, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համարվում է ամենատարածված ալերգեններից մեկը։

2000-ականներին ԱՄՆ-ում հայտնաբերված Lone star tick կոչվող տզի խայթոցից հետո նկատվող ալերգիան վերջին մի քանի տարիներին սկսել է հանդիպել նաև Հայաստանում։ Դրան բնորոշ գանգատներով պացիենտները հիմնականում

անտառաշատ հատվածներում, մասնավորապես, Սյունիքի և Տավուշի մարզերում ապրող մարդիկ են։

Բժիշկ-ալերգոլոգ Սևան Իրիցյանը, ում պրակտիկայում հանդիպել են նման խնդրով պացիենտներ, շեշտում է՝ տիզը բազմիցս կարող է կծած լինել մարդուն, բայց որևէ ռեակցիա առաջացած չլինի: Մինչդեռ ինչ-որ պահի՝ կարմիր մսի օգտագործումից կարճ ժամանակ անց, ալերգիա նկատվի։

ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ

«Ախտորոշման մեթոդների կատարելագործումը ոչ միայն թույլ է տալիս հասկանալ, որ օրինակ՝ սիզախոտից կամ ցորենից է ալերգիան, այլև հնարավորություն է ընձեռում պարզել, թե սիզախոտի կամ ցորենի որ մոլեկուլն է ալերգիայի պատճառը», - ասում է ալերգոլոգ Իրիցյանը։ Հաճախակի են դարձել ալերգիաների ձևափոխված դրսրևորումները։ Վերջին շըրջանում, ալերգոլոգ Սոնա Հարությունյանի խոսքով, ավելի շատ են պոլիսենսիբիլիզացված պացիենտները, այսինքն՝ երբ մի հիվանդը զգայուն է մի քանի ալերգենների հանդեպ: Վիճակագրությունը

«Ի տարբերություն անտառներում մեծ տարածվածություն ունեցող տզերի՝ մեր բջջի պատի կառուցվածքի մեջ բացակայում է ալֆա գալակտոզ կոչվող շաքարը։ Երբ տիզը կծում է, նրա օրգանիզմում եղած բջիջները՝ այդ թվում այդ շաքարը, շրջանցելով մարսողական համակարգը, միանգամից անցնում է մեր արյան մեջ։ Դրանից հետո մարդու օրգանիզմը շատ զգայուն է դառնում ալֆա գալակտոզի նկատմամբ, ու կարմիր

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 57 որոշ սնկերի սպորները և այլն։ Հայաստանում ալերգիկ ռինիտի տարածվածությունը մեծ է, քանի որ առկա են նպաստող կլիմայական պայմաններ՝ առատ բուսականություն
հուշում է, որ մեր օրերում մոնոսենսիբիլիզացված են մեծամասամբ մինչև 2-3 տարեկան երեխաները: ՆՈՒՅՆ
ՏԱՐԲԵՐ
ԱԼԵՐԳԻԱՆ ԿԱՐՈՂ Է
միս ընդունելիս, որը ևս պարունակում է ալֆա գալակտոզ, հակազդեցություն է առաջանում», - ասում է ալերգոլոգ Իրիցյանը։

խուճապի մատնվելու կարիք չեն տեսնում։ Ալերգիաների որոշ տեսակներ, օրինակ, 7-10 տարեկանում առանց որևէ միջամտության կարող են անհետանալ։ Ալերգիան ոչ միշտ, բայց երբեմն կարող է ծնողից փոխանցվել երեխային։ Հաճախ հանդիպող և տարածված ալերգիկ հիվանդությունները՝ ինչպես օրինակ ալերգիկ ռինիտը, բրոնխիալ ասթման, սովորաբար ժառանգական նախատրամադրվածություն ունեն։ «Երբ հիվանդը գալիս է այդպիսի պաթոլոգիայով, շատ դեպքերում պարզվում է, որ ընտանիքում նույն կամ նմանատիպ պաթոլոգիայով այլ հիվանդներ էլ կան», - նշում է ալերգոլոգ Հարությունյանը։

Կա նաև տեսակետ, որ վաղ մանկական տարիքում հակաբիոտիկների չարաշահումը մեծացնում է ալերգիաների հավանականությունը։

58 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ի տարբերություն այս տեսակի, սեզոնային, սննդային ու մնացյալ տեսակի ալերգիաների աշխարհագրությունը բավականին լայն է։ Մասնագետները, այդուհադերձ,
Ադյուհանդերձ, «ալերգիան բուժում չունի թեզը», ինչպես վստահեցնում է Սոնա Հարությունյանը, վաղուց հնացել է։ Տարատեսակ ալերգիաների բուժման ուղղությամբ հսկայական ձեռքբերումների է հասել համաշխարհային առողջապահությունը: Հայաստանն էլ հետ չի մնում այդ տեմպից՝ հետզհետե բոլոր փուլերը դարձնելով հասանելի։ Այն ալերգենները, որոնք մարդուն ուղեկցում են տարիներ շարունակ, ինվիտրո (ապարատային) կամ ինվիվո (պրոբաների օգնությամբ) եղանակով, բացահայտվում են և սպեցիֆիկ իմունոթերապիայի օգնությամբ չեզոքացվում:

Սևան Իրիցյանը նկատում է՝ Հայաստանում չկան ալերգոլոգիայով զբաղվող գիտահետազոտական կենտրոններ, որոնք ի թիվս այլ խնդիրների՝ կուսումնասիրեին ալերգոլոգիայի պատճառները։ Գիտության մեջ արված ներդրումը արդյունք

պատրաստ լինելն է։ Երբ կորոնավիրուսային վարակը բռնկվեց, նոր հասկացանք, որ չունենք մասնագետներ։ Նույն խնդիրը լինելու է ալերգոլոգիայում։ Իմունոլոգիական շատ հետազոտություններ կան, որոնք Հայաստանում չեն կատարվում, ուղարկվում են արտերկիր։ Դա և՛ թանկ է, և՛ ժամանակատար։ Բայց ամենավտանգավորն այն է, որ հեզտհետե այդ ուղղությունները թուլանում են, մասնագետներն էլ՝ գնալով պակասում»,-

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 59
է տալիս 10, 20 գուցե ավելի շատ տարիներ անց, բայց այն հսկայական ինդուստրիա կարող է բերել երկիր։ «Ինստիտուտների նպատակը մասնագետների, թիմերի մշտապես
ասում է Իրիցյանը։ Հայաստանում մինչև օրս չկա ալերգոլոգիական հիվանդությունների ռեեստր, որը թույլ կտար վիճակագրական ցուցանիշների համադրմամբ պարզել, օրինակ, թե ՀՀ որ մարզում ալերգիաներից որն է ավելի հաճախ հանդիպում:

ՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԴԵՊՔՈՒՄ Է

ՀԱՏԿԱՑՎՈՒՄ ԱՆՎՃԱՐ ԴԵՂ

Տիկին Արևիկը (անունը փոխված է տիկնոջ խնդրանքով) թոշակառու է, ունի առողջական բազմաթիվ խնդիրներ։ Բժշկական մանրազնին հետազոտություններ վաղուց չի անցել։ Ասում է, որ միակ բժշկական հաստատությունը, որտեղ դիմում է սրտի աշխատանքի ծայրաստիճան վատացման դեպքում, Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկան է։ Տիկին Արևիկը հաշմանդամության 3-րդ կարգ ունի արդեն ավելի քան 10 տարի։ Ըստ

ու գնում էի տուն։ Բայց վերջին մի 5-6 տարին ընդհանրապես դեղ չեմ ստացել․ երբ գնում էի, ասում էին վերջացել է կամ դեռ չենք ստացել, հետո արի։ Ես էլ տեսնելով, որ անիմաստ գնումհասնում եմ այնտեղ ու դատարկաձեռն հետ գալիս, սկսեցի էլ չգնալ»,- «Ամփոփ Մեդիա»-ին պատմում է տիկին Արևիկը։

այդմ՝

Մի քանի ամիս առաջ նա նորից սկսել է սրտի դեղեր ստանալ։ Ուրախացած ասում է՝ թանկարժեք դեղ է, բայց լավ է, որ նորից դուրս գրեցին։

փոխտնօրեն

60
ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ
է ստացել բժշկի դուրս գրած դեղը՝ դարձյալ 50% զեղչով։ Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայի
բժշկի
Փոփոխությունը, որ տևական ընդմիջումից հետո գրավել էր տիկին Արևիկի ուշադրությունը, այն էր, որ ոչ թե պոլիկլինիկայից, այլ արդեն դեղատնից չի ունեցել։ «Որ նոր էի կարգ ստացել, գնում էի պոլիկլինիկա, դեղս դուրս էին գրում, հաշվապահությունում դեղի արժեքի 50%-ը մուծում էի, դեղս ստանում
նշանակած որոշ դեղեր, որոնք ընդգրկված են «հիմնական դեղերի ցանկ»-ում, պետք է ստանա պոլիկլինիկայից 50% զեղչով։ Տարիներ շարունակ իր այդ իրավունքից մեր զրուցակիցն օգտվելու հնարավորություն

«Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ շահառուներն անմիջապես դեղատներից դեղեր սկսել են ստանալ 2022թ-ից։

Ղազարյանի գնահատմամբ՝ այդ փաստը բովանդակային փոփոխություն չի մտցրել գործընթացում․ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շահառու հանդիսացող ոչ բոլոր պացիենտներն են ապահովվում իրենց հասանելիք

դեղորայքով․ ով հասցրեց՝ ստանում է, ով չէ՝ չի ստանում։

«Բոլոր շահառուներին դեղորայքով ապահովելն

անհնար է, քանի որ մենք գնումներն անում ենք Առողջապահության նախարարության հատկացրած բյուջեի սահմաններում։ Բնականաբար, այդ բյուջեով բոլոր շահառուներին պարբերաբար իրենց հասանելիք դեղորայքով ապահովել չի ստացվում»,- ասում է Ղազարյանը։ Հիմնական պատճառը, ըստ պոլիկլինիկայի տնօրինության, գնումների կազմակերպման գործընթացն է, որն իրականացվում է նախորդ տարվա շահառուների

ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ,

հայտարարելուց հետո։ Տենդերը պացիենտների մոտավոր թվի հիման վրա է հայտարարվում, որից հետո կատարվում է գնումը։

Կառավարության 2019թ․ մայիսի 30-ին ընդունած N 642-Ն որոշմամբ՝ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները դեղորայքը պետք է ստանան անվճար, իսկ 3-րդ կարգի հաշմանդամները՝ 50% համավճարով։

Նույն օրենքի Հավելված 2-ով սահմանվել են այն հիվանդությունները, որոնց դեպքում դեղերը շահառուներին տրամադրվում են դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ, այսինքն՝ անվճար։ Մեկ այլ՝ 2021թ․ հուլիսի 28-ին ընդունված որոշմամբ՝ հստակ սահմանված է հիմնական ցանկը․ այսինքն՝ այն դեղերի ցանկը, որոնք շահառուներին տրամադրվում են անվճար կամ համավճարով։

Այդ ցանկը երկու տարին մեկ հաստատվում է՝ հաշվի առնելով ԱՀԿ երաշխավորությունները, առողջապահության նախարարի կողմից հաստատված բուժման ուղեցույցները, բժշկական կազմակերպությունների

ՈՐԱԿ,
61
ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
և քաղաքացիների
Մարինե Ղազարյանն
պահանջներն ու առաջարկները:
մոտավոր թվի հիման վրա։ Անվճար կամ համավճարով շահառուներին տրամադրվող դեղերը ձեռք են բերվում տենդեր Աղբյուրը՝ ՀՀ Կառավարության N 642-Ն որոշում, 30 մայիսի, 2019թ․

Ինչպես «Ամփոփ Մեդիա»-ի հարցմանն ի պատասխան նշել են Առողջապահության նախարարությունից՝ ցանկը համալրվել է։ Նախկինում ցանկում ներառված 435 անուն դեղի փոխարեն ներկայումս ներառված է 526 անուն դեղ:

2022 թվականին «Անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայքի տրամադրում» ենթամիջոցառման տարեկան պայմանագրային գումարը

կազմել է ավելի քան 1 մլրդ 181 մլն ՀՀ դրամ: Առողջապահության նախարարությունը նաև տեղեկացրել է, որ սահմանված կարգով բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարներում կատարվել են վերաբաշխումներ՝

կանխատեսվող գերակատարումները 100%-ով փոխհատուցելու նպատակով: Այդ ենթամիջոցառման շրջանակներում փոխհատուցվող գումարներից ամսական հասանելիք դեղորայքը միջինացված հաշվարկով ստանում է hաշմանդամության կարգ ունեցող անձանց 67%-ը:

Ընդհանուր առմամբ՝ 2021 թ-ին Առողջապահության նախարարության կողմից բժշկական կազմակերպություններին «Անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայքի տրամադրում» ենթամիջոցառման շրջանակներում փոխհատուցվել

է շուրջ 1 մլրդ 136 մլն ՀՀ դրամ, որից վերոնշյալ շահառուների անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայքային սպասարկման համար հատկացվել է շուրջ 765,6 մլն դրամ։

2019 թվականի մայիսի 30-ի որոշման մեջ վերջերս կատարվել է փոփոխություն։ Ըստ այդմ՝ ընտանիքի անապահովության սահմանային միավոր է սահմանվել «28.01» միավորը, նախկին «30.01» միավորի փոխարեն: Դա նշանակում է, որ 28․01 և ավել անապահովության միավոր ունեցող նպաստառուներին ևս դեղերը պետք է հատկացվեն անվճար՝ առողջության

թույլ է տալիս, որ նա դեղորայքը առողջության պահպանման առաջին օղակից ստանա հենց այդ կետով։ Որոշման այդ փոփոխությունից հետո տիկին Արևիկը

որ դա էլ հաշվի առնեն։

62 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Տիկին Արևիկը, բացի 3-րդ կարգի հաշմանդամ լինելուց, նաև նպաստառու է։ Նրա անապահովության միավորը 28,01 է գնահատվել ամիսներ առաջ։ Այսինքն՝ այս փոփոխությունը
դեղի իր չափաբաժինը երկու անգամ ստացել է, բայց հավաստաիացնում է, որ
է` նպաստառուի
դարձյալ դեղերի արժեքի 50%-ը վճարել է։ Ասում
թղթերը չի ներկայացրել,
առաջնային պահպանման օղակի միջոցով: Ինչպես նշված է որոշման հիմնավորման մեջ, այդ փոփոխությամբ անվճար դեղեր ստանալու իրավունք է ստանում ևս 6114 շահառու։ Բացի այդ` շուրջ 21100 շահառու, որոնք մինչ այս փոփոխությունը դեղերը ստացել են մասնակի փոխհատուցմամբ, դրանից հետո պետք է ստանային անվճար:

ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ դեղատներում դեղերի տուփերը բացում են ու հատիկով վաճառում, ասում է ոլորտի փորձագետ Հովհաննես Մարտիրոսյանը։

«Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի»

ստեղծման օրվանից՝ 1992-1998թթ., եղել է Լիցենզիոն վարչության պետը։ Առողջապահական համակարգում աշխատել է մինչև 2005թ.-ը։

այդպես

«Դեղի տուփը վաճառքից առաջ բացելն արգելված է: Իսկ ինչո՞ւ է Հայաստանում

արվում, քանի որ մարդկանց մեծ մասը մեկ տուփ դեղ գնելու հնարավորություն չունի, իսկ

է Մարտիրոսյանը։ Ըստ նրա՝ Հայաստանում դեղերի գները ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում կարելի է մինչև 40% նվազեցնել, և, այս պարագայում, մարդիկ կկարողանան դեղը տուփով գնել, իսկ դեղատներում չի խախտվի դեղագործության հիմնական օրենքներից մեկը՝ տուփը չբացել մինչև վաճառքը։

Հովհաննես Մարտիրոսյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է, դեղագործ:

2015 թ.-ին Մոսկվայում սեփական դեղագործական բիզնեսը հիմնելով` Մարտիրոսյանը «Վիտա ֆարմ» ընկերության միջոցով որոշել է շուկայականից էժան գներով դեղ ներկրել Հայաստան, բայց հանդիպել է մի շարք խոչընդոտների։ Մարտիրոսյանի՝ «Վիտա ֆարմ» ընկերության շուրջ 10 դեղերի ներկրումը տար-բեր հիմքերով մերժվել է «Դեղերի փորձագի-տական կենտրոն»-ի կողմից։

Մարտիրոսյանը պատմում է, որ այն ժամանակ Հայաստան էին ներմուծել հունգարական «Էգիս»

ընկերության հազի օշարակներ:

Հայաստանում, որպես այդ դեղատեսակի արտադրող, հենց այս ընկերությունն էլ գրանցված

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
է», – ասում
հնարավորություն չունի գնելու, քանի որ թանկ

էր, սակայն որպես բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ), այնինչ, ըստ Մարտիրոսյանի, «Էգիս»-ը դեյուրե արդեն փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ) էր դարձել, ինչի մասին նշված էր նաև «Վիտա ֆարմի» կողմից ներկրած տուփերի վրա։

Ու քանի որ հայաստանյան դեղերի գրանցամատյանում այդ առնչությամբ փոփոխություն

չէր արվել, կենտրոնը համարել էր, որ ներմուծվող դեղը Հայաստանում գրանցված չէ։

«Ասացին՝ երբ Հայաստանում դեղը գրանցած

իրավատերը դիմի այդ հարցով՝ ԲԲԸ-ն փոխեն ՓԲԸ-ի, այդ դեպքում մեր ներկրածը կհամարվի գրանցված: Ես փորձեցի խոսել դեղի գրանցման իրավատիրոջ հետ, ասաց՝ ես երբ ցանկանամ, այդ ժամանակ կփոխեմ: Բնականաբար, այնքան ժամանակ չփոխեց, մինչև իր ունեցած ապրանքը վաճառեց: Այդ պատճառով այն դեղամիջոցը, որ մենք էինք բերել Ռուսաստանից և պատրաստվում էինք 40-50% էժան գնով վաճառել, մեր պետությունը, հենվելով օրենսդրության վրա, թույլ չտվեց վաճառել», - պատմում է Մարտիրոսյանը: Ստացվում է, որ ՀՀ-ում կոնկրետ դեղատեսակի զուգահեռ ներմուծման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներմուծվող և գրանցված դեղերի 100% համապատասխանություն:

Զուգահեռ ներմուծման

թույլտվություն ստանալու համար

անհրաժեշտ է ներմուծվող

և գրանցված դեղերի 100%

համապատասխանություն:

ուղարկած ապրանքի ներդիր թերթիկն անէական տարբերություն ունի գրանցված տարբերակից կամ եթե ներկրված

որևէ դեղի տուփի վրա առկա է նույնիսկ դիզայնի աննշան տարբերություն, որը համաձայնեցված չէ Դեղգործակալության

դրանց անվտանգության և արդյունավետու-

թյան վրա:

ԴԵՂ ՆԵՐԿՐԵԼՈՒ ԲՈԼՈՐ

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ

ՕՐԵՆԴՐՈՒԹՅԱՄԲ

Հայաստան դեղերի ներկրման պայմաններից մեկն այն է, որ դեղը պետք է գրանցված լինի դեղերի պետական գրանցամատյանում։ Դեղերի մասին օրենքի համաձայն՝ Հայաստան դեղ կարող է ներկրել միայն դեղերի գրանցման իրավատերը: Դեղի գրանցման իրավատերը Դեղգործակալությունում դեղը գրանցողն է: Ըստ Մարտիրոսյանի՝ օրենքի հենց այս կետով՝ դեղ ներկրելու բոլոր ճանապարհները փակվում են, ու այդ իրավունքը տրվում է միայն իրավատիրոջը: Դեղերի ամենախոշոր ներկրողներից մեկի՝ «Վագա Ֆարմ» ընկերության տնօրեն Վահե Վարսանյանը համակարծիք է Մարտիրոսյանի հետ. համաձայն դեղերի շրջանառության օրենսդրության՝ ներմուծման գրեթե ամբողջ ծավալի իրավունքը բաժին է հասնում գրանցման իրավատերերին, և այլ մատակարարներից ներկրումը փաստացի անհնար է:

Ըստ Վարսանյանի՝ օրենսդրությունն այդպես է գրված դեղերի գրանցման իրավատերերի շահերը սպասարկելու համար, որպեսզի ոլորտի մյուս ընկերությունները ստիպված լինեն դեղերը ներկրել բացառապես իրենցից:

«Ստացվում է՝ դեղերի ներմուծման գրեթե ամբողջ ծավալի իրավունքը բաժին է հասնում դրանց գրանցման իրավատերերին:

Օրենսդրությունն արգելում է այլ շուկաներից, մասնավորապես՝ Եվրամիությունից և ԵԱՏՄից նույն դեղի ներկրումը հայաստանյան շուկա: Օրենսդրությունը գրել են դեղգործակալության մասնագետները և այնպես, որ իրենց հարմար լինի», – նշում է Վահե Վարսանյանը:

Ըստ նրա՝ մրցակցության բացակայության այդպիսի պայմաններում, երբ դեղերը ներկրելու և վաճառելու իրավունք ունեն միայն դրանց իրավատերերը, նրանք էլ սահմանում են շուկայի

գները:

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 65
Համաձայն «Դեղերի մասին» օրենքի՝ եթե դեղի գրանցման իրավատիրոջ
հետ, ապա այդ դեղի բոլոր խմբաքանակների իրացումը պետք է կասեցվի: Մինչդեռ միջազգային պրակտիկայում դեղերի զուգահեռ ներմուծումը թույլատրվում է նաեւ այն դեպքում, երբ գրանցված և ներմուծվող դեղերի միջև առկա տարբերությունները չեն ազդում

արտադրանքի ներմուծման հավաստագիր տալու համար պարտադիր փորձաքննությունները*

Փորձաքննություններն իրականացվում են «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից

Աղբյուրը՝ ՀՀ Առողջապահության նախարարություն

հավաստագիր

բարեգործական

ՀՀ-ում սահմանված պահանջներին, բացառությամբ

ՔՈՎԻԴ-19-ի ԵՎ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵՑԻՆ. ԻՆՉՊԵ՞Ս

2020-ին՝ համավարակի ու պատերազմի պայմաններում, որոշ դեղերի պահանջը մեծացավ։ Դրանք հիմնականում այն դեղերն էին, որոնք երկրում գրանցված չէին, կամ համարժեք դեղերը չէին բավարարում պահանջները։ Դեղերի գրանցումը ժամանակ ու տարատեսակ գործընթացներ է ենթադրում, ինչը կարող էր հետաձգել անհրաժեշտ դեղերի մուտքը երկիր։ Կառավարության որոշմամբ՝ Հայաստանում թույլատրվեց չգրանցված դեղերի ներկրումը՝ զուգահեռ ներմուծմամբ, այսինքն ներկրելու իրավունք ստացան նաև ոչ իրավատերերը։

Նպատակը բնակչությանն անհրաժեշտ դեղորայքով ապահովելն էր։ Դեղ ներկրողները պնդում են՝ այդ որոշումից դեղերի շուկան միայն շահել էր՝ վերացել էր շուկայի կենտրոնացվածությունը,

դեղեր բերել Հայաստան, որոնց համարժեքը Հայաստանում չկար։ Ըստ նրա՝ երբ թույլատրվեց Եվրամիությունից և ԵԱՏՄ-ից չգրանցված կենսական դեղերի ներմուծումը, շուկայում դեղերի գները կտրուկ նվազեցին:

«Վագա ֆարմ» ընկերության տնօրենն ընդգծում է՝ չգրանցվածը դեռ չի նշանակում անորակ կամ կեղծ։ Չգրանցվածների թվում առավելապես ՌԴ-ում և ԵՄ-ում պաշտոնապես գրանցված դեղերն են, որոնք արդեն համապատասխանում են միջազգային չափանիշերին։

«Ռուսաստանում շատ դեղեր կան, որ կենսական կարևոր դեղեր են, պետությունը պարտադրում է էժան գներ սահմանել դրանց համար: Մենք կարողանում էինք օգտվել ու այդ դեղերը ներմուծել Հայաստան: Դեղեր կան, որոնց գինն

իջել էր 5-6 անգամ: ԵՄ-ում էլ անդամ երկրներ կան, որ աղքատ են ու սուբսիդիաներ են ստանում, մենք էլ օգտվում էինք և այդ երկրներից էինք դեղերը ներկրում ավելի էժան

66 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
դեղերի գները մի քանի անգամ նվազել էին, իսկ տեսականին՝ շատացել։ «Վագա Ֆարմ» ընկերության տնօրեն Վահե Վարսանյանի կարծիքով՝ այդ որոշումը թույլ է տվել կարևոր,
ունեցող չգրանցված
կենսական նշանակություն
գներով»,նշում է նա։ Ըստ Վարսանյանի, այդ երկու տարիների Ներմուծողը
ստանալուց հետո մինչև իրացումը հավաստում է դեղի
համապատասխանությունը
և մարդասիրական ծրագրերի շրջանակներում ներմուծվող դեղերի։
Դեղագործական

ընթացքում ոլորտում ձևավորված մրցակցության շնորհիվ շուրջ 700 անուն դեղ Հայաստանում էժանացել էր։

2021թ. դեկտեմբերի 31-ին չգրանցված դեղեր ներկրելու վերջնաժամկետն ավարտվեց: Կառավարությունից փաստեցին՝ թույլտվությունը շարունակելու կարիք չկա, հակառակ դեպքում շուկան անվերահսկելի կդառնա։ Առողջապահության նախարարությունից հիմնավորեցին՝ այդ որոշմամբ տարաբնույթ վտանգավոր, չգրանցված դեղեր կարող են ներկրվել, և գործընթացը կարող է անվերահսկելի դառնալ։ Մինչդեռ Վահե Վարսանյանը փաստում է՝ այս ողջ ընթացքում չի եղել անորակ դեղերի շրջանառության ոչ մի դեպք, և անվտանգության հետ կապված խնդիրներ չեն առաջացել։ «Ավելին, դա ուղիղ հարվածեց «սև շուկային»։ Նախկինում շատ էին դեպքերը, երբ դեֆիցիտ դեղերը բերվում էին մաքսանենգ ճանապարհով՝ անգամ անտեսելով քրեական պատասխանատվության սպառնալիքը: Այդ դեղերը իրացվում էին մի քանի անգամ ավելի թանկ գներով։ Այս փուլում, երբ չգրանցած դեղերի ներկրումն օրինական էր, «սև շուկայի» դերն անհամեմատ նվազել էր»: Առողջապահության նախարարությունից ևս մեր հարցմանն ի պատասխան նշեցին, որ 2020-2022 թթ. ընթացքում ՀՀ-ում չգրանցված դեղերի անորակ և վտանգավոր լինելու մասին հաստատված դեպքեր չեն արձանագրվել: Վարսանյանի խոսքով՝ երբ Հայաստանում թույլատրվեց չգրանցված դեղերի ներկրումը՝ զուգահեռ ներմուծմամբ, շուկա մուտք գործելու հնարավորություն ունեցան նաև փոքր ու նոր կազմակերպությունները: Տեղի ունեցավ դեղերի գների նվազում, ինչը շուկայի ապակենտրոնացման և մրցակցության հետեվանք է:

ու դեղ ներկրող կազմակերպությունների ղեկավարների խոսքով՝ Հայաստանը կրկին հայտնվել է 2020-ի մեկնարկային դիրքերում։ Մրցակցությունը պակասել է: Այդ պատճառով դեղերի գները բարձրացել են։ Որպեսզի ոլորտը կոլապսի մեջ չընկնի, ներկրողներն առաջարկում են երկարաձգել

չգրանցած կենսական դեղերի ներկրման թույլտվությունը՝ առնվազն մինչև 2025 թ․-ի վերջ։ 2026 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ-ի տարածքում պետք է շրջանառվեն միայն այն դեղերը, որոնք անցել են ԵԱՏՄ կանոններով գրանցման կամ վերագրանցման ընթացակարգերը։ Այդ տարվանից հնարավոր կլինի ներմուծել այն բոլոր դեղերը, որոնք պաշտոնապես գրանցված են ԵԱՏՄ-ի տարածքում։

ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն ՓԲԸ կենտրոնից հետաքրքրվել էինք՝ երբ չգրանցված դեղերի զուգահեռ ներկրմամբ կենսական անհրաժեշտ դեղեր էին Հայաստան հասնում, ինչո՞ւ որոշումը չերկարաձգվեց:

Կենտրոնի Դեղերի ներմուծման և արտահանման հսկողության բաժնի ղեկավար Աննա Ծաղիկյանը պատասխանեց, որ «կենսական անհրաժեշտ» ձևակերպումն իրենց տեսանկյունից սխալ է:

Հայաստան դեղամիջոց ներկրող ընկերությունների ցանկը։

Տրամադրված տվյալներից ակնհայտորեն

«Ես ամեն օր պատասխանում եմ այնպիսի նամակների, որոնք վերաբերում են պացիենտի հիվանդությունը բուժելու համար փոստային առաքմամբ ՀՀ-ում չգրանցված դեղ ստանալու հարցին: Ըստ այդ դիմումների՝ կարող եմ ասել, որ այն կենսական անհրաժեշտ դեղերը, որոնք չգրանցված էին ու չէին ներմուծվում այս երկու տարիների ընթացքում, երբ որոշում կայացվեց չգրանցված դեղերի թույտվության մասով, այդպես էլ չեն ներմուծվել: Ինչպես կային բացեր որոշակի հիվանդությունների համար կենսական անհրաժեշտ դեղերի հարցով, այդպես էլ այդ բացերը մնացել են»:

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 67
Պետական
տրամադրել
եկամուտների կոմիտեից խնդրել էինք
երևում է, որ 2020թ-ին դեղամիջոց ներկրող ընկերությունների թիվը կտրուկ աճել է, իսկ 2022թ․-ի հունվարից՝ կտրուկ նվազել։ Ոլորտի փորձագետների

Դեղագործական արտադրանքի ներմուծման հավաստագիր տալու համար

պարտադիր փորձաքննությունները

բարձրաձայնած օրենսդրական բացին, ըստ որի՝ Հայաստան դեղ կարող է ներկրել միայն դեղերի գրանցման իրավատերը, Վարդանյանը նշեց, «Յուրաքանչյուր օրենքում կարող են լինել բացեր, փորձագիտական կենտրոնը բաց է բոլոր առաջարկների համար, բայց մենք մինչ օրս ոչ մի տնտեսվարողից

ոչ մի խելամիտ առաջարկ չենք ստացել, որ

ներկայացնենք լիազոր մարմին»:

Ոլորտի փորձագետ Հովհաննես Մարտիրոսյանի

կարծիքով՝ Հայաստանում արդեն 30 տարի

դեղերի շուկան կառավարում է ոչ թե Առողջապահության նախարարությունը կամ Դեղգործակալությունը, այլ բժշկական ներկայացուցիչները։

«Նրանք լուրջ լծակներ ունեն Հայաստանում, իրենք են որոշում ինչը գրանցել, ինչ որոշում կայացնել: Նրանք են քաղաքականություն մշակողները: Իսկ նրանք դա իրականացնում են՝ ելնելով ոչ թե Հայաստանի, այլ իրենց կորպորատիվ շահերից: Եթե այսօր առողջական խնդիր ունեցող տարեց քաղաքացին դժգոհում է, որ դեղը թանկ է, սլաքներն ուղղում են առաջին հերթին ներմուծողի վրա, ասում են միլիոններ են աշխատում, իսկ տատիկները դեղ չեն կարողանում գնել։ Իրականում դեղ ներմուծողներն ամբողջությամբ կախված են Հայաստանում գործող դեղագործական ներկայացուցիչներից… »: Հ.Գ. 2022թ․-ի հոկտեմբերի 3-ին Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է դեղ արտադրող և ներմուծող ընկերությունների ղեկավարների հետ` քննարկելու դեղագործական արտադրանքի մատակարարման, դեղերի գրանցման ընթացակարգերին, ինչպես նաև կենսական նշանակության դեղերի ապահովվածությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է եղել ԵԱՏՄ շուկայում դեղերի արտադրությանն ու գրանցմանն առնչվող խնդիրներին։ Ներկայիս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակով պայմանավորված` դեղերի Հայաստան ներմուծման հնարավոր

68 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ինչ վերաբերում է ոլորտի փորձագետների ու ներկրողների
խոչընդոտները կանխելու համար քննարկվել են մի շարք տարբերակներ։ Աղբյուրը՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտե

ԴԵՂ ՆԵՐՄՈՒԾՈՂՆԵՐՆ ՈՒ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ

ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ընդգրկված դեղ ներմուծողների ու արտադրողների կողմից վճարված գումարները կազմել են ընդհանուր վճարած հարկերի 1,1%-ը կամ 12,249,590,000 ՀՀ դրամ։ Դեղագործության մեջ ներգրավված 17 խոշոր հարկատուների կողմից 2022-ին վճարված հարկերը 5,4%-ով կամ ավելի քան 623 մլն դրամով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ոլորտի խոշոր հարկատուների վճարած հարկերի հանրագումարը, թեև 2022-ին նրանց կազմը հիմնականում պահպանվել է այնպես, ինչպես 2021-ին էր (տե՛ս գրաֆիկը)։

Հանրապետության, հատկապես մայրաքաղաքի ամենաբանուկ և առևտրի տեսանկյունից նպաստավոր վայրերում են գտնվում 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կազմակերպությունների կողմից շահագործվող դեղատնային ցանցերը։

Սակայն, ըստ բաց աղբյուրներում առկա տվյալների, դրանց մասնաճյուղերից հնարավոր չէ գտնել մարզային մի շարք քաղաքներում, առավելևս գյուղական համայնքներում։

Հանրապետությունում գործող շուրջ 170 անուն դեղատներից ու դեղատնային ցանցերից (ընդհանուր 712 դեղատուն) 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված են հանրապետության խոշոր դեղ ներմուծող ընկերությունների կողմից շահագործվող հետևյալ 7 ցանցերը՝ «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ»-ը, «ԱԼՖԱ ՖԱՐՄ»-ը, «ԱՌԳՈ-ՖԱՐՄ»-ին պատկանող 36,6 դեղատների ցանցը, «ԹԵՈՖԱՐՄԱ»-ն, «ՎԱԳԱ-ՖԱՐՄ»-ը, «ՌԻԽՏԵՐ-ԼԱՄԲՐՈՆ» Հ/Ձին պատկանող «ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ»-ը և ԴԵՄԻ ՖԱՐՄ-ին պատկանող «ԷՄԻԼԻ ՖԱՐՄ»-ը իրենց ավելի քան 470 մասնաճյուղերով, որոնց 66%ը գտնվում է մայրաքաղաքում, իսկ 34%-ը՝ մարզային քաղաքներում ու ավաններում։ Ընդ որում մարզային բաշխվածությունը հիմնականում ապահովում են «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ»-ի, «ԱԼՖԱ ՖԱՐՄ»-ի, մասամբ նաև՝ «ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ»-ի և «ԷՄԻԼԻ ՖԱՐՄ»-ի դեղատները։

70

Աղբյուր՝ Պետեկամուտների կոմիտե • Փակագծերում նշված թվերից առաջինը ցույց է տալիս տվյալ ընկերության զբաղեցրած տեղը 1000 խոշոր հարկատուների շարքում 2022թ-ին, երկրորդ թիվը՝ 2021թ-ին զբաղեցրած տեղը։

Խոշոր հարկատուների շարքում ընդգրկված

դեղատների բաշխվածությունը Երևանում և

մարզերում

կազմակերպություններն ու անհատ ձեռներեցները, այս ոլորտում իրենց գործունեությունն իրականացնում են հիմնականում մանրածախ առևտրի կանոններով՝ չունենալով ցանցային լայն հնարավորություններ, բացի մի քանիսից։ Դրանց ճնշող մեծամասնությունը՝ 92,5%-ը,

կրկին կենտրոնացած է մայրաքաղաքում։ Իսկ մարզերին այս խմբի դեղատներից բաժին է հասնում ընդամենը 7,5%-ը։

Այսպիսով, հանրապետությունում գործող ընդհանուր 712 դեղատներից մարզային բնակչությանը հասանելի է 25%-ը։

Ինչ վերաբերում է հայաստանյան դեղարտադրության ծավալներին, ապա 10 տարվա կտրվածքով դրանք աճել են շուրջ 3 անգամ՝ 26.7 մլրդ դրամից հասնելով 76.1 մլրդ-ի։

Ըստ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի ուսումնասիրության, 2022թ․ի դեկտեմբեր ամսվա դրությամբ, դեղորայքի ներկրման և արտադրության/արտահանման ոլորտի 17 խոշոր հարկատուներից 8-ը հայտարարագիր չեն ներկայացրել։

Հ․Գ․ Թեմային վերաբերող այլ մանրամասների և ինտերակտիվ գրաֆիկների համար անցեք հղմամբ՝ https://bit.ly/3Y7JDD2

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 71 1000 խոշոր հարկատուների շարքում ընդգրկված դեղորայք ներկրողների ու արտադրողների վճարած հարկերը (հազ․ դրամ) Մնացած՝ խոշորների շարքում չընդգրկված

Սամվել Միրզոյանը 17 տարեկան էր, երբ հայտնի դարձավ, որ արյան չարորակ հիվանդություն ունի։ Պոլիկլինիկայում

կանխատեսելով տղայի մոտ զարգացող

հիվանդության բնույթը՝ նրան անմիջապես ուղարկել են պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն (այսուհետ՝

Արյունաբանական կենտրոն), որը Հայաս-

տանում արյան հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվող միակ կենտրոնն է։

«Ոչ մի նախանշան չեմ ունեցել։ Աշխատանքի վայրում մի օր նկատեցի, որ դեմքիս բշտիկներ են առաջանում, որոնք շատ արագ բազմանում են: Բառացիորեն մեկ օրվա մեջ դեմքս պատվեց բշտիկներով։

Նույն օրը մամայի հետ գնացինք տեղամասային պոլիկլինիկա», - պատմում է Սամվելը։

72
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ ԱՐՅԱՆ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԱՐԺԵՔՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ

Արյունաբանական կենտրոնում ախտորոշումից

պարզ դարձավ, որ տղայի մոտ սուր լիմֆոբլաստային լեյկոզ է զարգանում։

Սամվելին անմիջապես բուժումներ նշանակվեցին․ 9-10 ամիս տղան անց կացրեց կենտրոնում՝ ընդունելով քիմիաթերապիայի կուրս։ Դրանից հետո ևս մեկ տարի Սամվելի ակտիվ բուժումները շարունակվեցին, բայց արդեն մշտապես հիվանդանոցում գտնվելու կարիքը չկար․ «Տնից գալիս էի կենտրոն, բուժումս ստանում մեկ-երկու օրով ու էլի գնում տուն։ Այդպես շուրջ մեկ տարի։ Հետո, ուղղակի, պարբերաբար ստուգումների էի գնում։ 6 տարի է անցել, բայց մինչև հիմա բժշկի հսկողության տակ եմ: Եթե ինչ-որ անհանգստացնող բան է լինում, պարտադիր

եմ նրա հետ»,

է չխորանաս, թե ինչ հիվանդություն է դա։ Պարտաճանաչ կերպով բժշկի ցուցումներն արել եմ ու միշտ դրական եմ եղել տրամադրված»։

Մանկական քաղցկեղը հազվադեպ հանդիպող հիվանդություն է։ Թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում մանկական տարիքում ամենահաճախ հանդիպող արյան չարորակ հիվանդությունը սուր լեյկոզներն են։

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 73
խորհրդակցում
- ասում է Սամվելը։ Երկու տարի անց Սամվելն արդեն իր բնականոն կյանքով էր ապրում։ Ասում է՝ հիվանդությունը հաղթահարելու գործում էական դեր է ունեցել
լավատեսությունը․ «Ինքս միշտ ուրիշներին
եմ։ Պետք
իր
գոտեպնդել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Արյունաբանական կենտրոնի բժիշկ-արյունաբան Մանե Գիժլարյանի խոսքով՝ բուժման ակտիվ կուրսից երկու տարի անց, սովորաբար, պացիենտներն անցնում են բնականոն կյանքի՝ մնալով բժշկի հսկողության տակ և խստորեն հետևելով առողջ ապրելակերպի կանոններին։

«Արյան չարորակ հիվանդություններից առավել հաճախ հանդիպում են սուր լիմֆոբլաստային լեյկոզները․ հիվանդացության պիկ հիմնականում նկատվում են 3-5 տարեկանների շրջանում։ Սուր լեյկոզներն արագ են զարգանում՝ երբեմն, ըստ ծնողների նկարագրության, կլինիկական ախտանիշների դրսևորումներն ունենում են 2-3 շաբաթվա պատմություն»,ասում է բժիշկ-արյունաբանը: Լեյկոզների բուժման հիմնական եղանակը քիմիաթերապիան է։ Պացիենտները 8-9 ամիս ակտիվ քիմիթերապիա են անցնում հիվանդանոցում, հաջորդ մեկ տարին ստանում են պահպանողական բուժում, այսինքն՝ դեղորայքային բուժում՝ տան պայմաններում, բայց պարբերաբար ստուգումներ են անցնում։ Պահպանողական բուժման ընթացքում երեխան պրակտիկորեն առողջ է լինում։ Հիվանդները բժիշկների հսկողության տակ են լինում մինչև 10 տարի։ Առանց հիվանդության կրկնման եթե պացիենտը ապրում է հինգ տարի, համարվում է, որ հիվանդությունը հաղթահարված է։ Գիժլարյանի խոսքով՝ չարորակ հիվանդություններով կենտրոն դիմած անչափահաս հիվանդների 75-80%ը այդ ցուցանիշն ապահովում է, հետևաբար նրանց մոտ հիվանդությունը հինգ տարում չի կրկնվում։

«Ցանկացած երեխայի ախտորոշումը և բուժման ընթացքը ամեն շաբաթ քննարկում ենք աշխարհի լավագույն կենտրոնների մասնագետների հետ։ Ունենք աշխատանքային խմբեր, որոնք մշտական կապի մեջ են նրանց հետ», - «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը։

Ըստ ԱՆ տվյալների՝ մինչև 18

տարեկանների շրջանում սուր լեյկոզից մահացությունների թիվը 2019թ.-ին կազմել է վեց, 2020-ին՝ երեք, 2021-ին՝

չորս երեխա։ Բ ՈՒԺՄԱՆ ԱՐԺԵՔԸ

Հայաստանում սուր լեյկոզով մեկ երեխայի բուժումը՝ ներառյալ հարակից ծախսերն ու հետագա հսկողությունը, մեծ գումարների հետ է կապված։ Ոլորտի պատասխանատուների հավաստմամբ, այն կարող է մի քանի տասնյակ միլիոն դրամ արժենալ։

Նման ախտորոշմամբ երեխաների բուժման ծախսերը Հայաստանում հոգում են պետությունն ու բարեգործական հիմնադրամները։

Սամվելը բուժում է ստացել Արյունաբանական կենտրոնում։ Բուժման ծախսը գրեթե ամբողջությամբ հոգացել են Առողջապահության նախարարությունն ու բարեգործական հիմնադրամները՝ «Նվիրիր կյանք»-ը [խմբ․՝ այլևս չի գործում], «Առողջության կամուրջ Հայաստան»-ը և «Օգնեմ»-ը։ Այդուհանդերձ, ընտանիքը ֆինանսական դժվարություններ է ունեցել։ «Նախ պետք է վճարումն անեինք, որ կտրոնների հիման վրա հիմնադրամը փոխհատուցեր գումարը։ Բացի այդ, կտրոնների որոշակի չափ պիտի հավաքվեր, որ նոր փոխհատուցեին, իսկ դրա համար պետք է գումար ունենաս», - ասում է Սամվելը։

Ներկայումս արյան չարորակ հիվանդությամբ երեխաների բուժմանն աջակցում է նաև «Սիթի օֆ սմայլ» (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամը՝ տրամադրելով անհրաժեշտ թանկարժեք, ՀՀ-ում չգրանցված դեղորայքը։

Այն, որ Հայաստանում ապրող միջին վիճակագրական ընտանիքը միայնակ չի կարող իր երեխայի առողջական խնդիրը լուծել, ակնհայտ է։

Ի տարբերություն Սամվելի՝ սուր լեյկոզով հիվանդ բոլոր երեխաները չեն, որ Հայաստանում են բուժվում։ Եթե երեխայի

է արտասահմանում։

74 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ
բուժումը Հայաստանում հնարավոր չի լինում կազմակերպել, ապա դա արվում

Սակայն տվյալ դեպքում անհրաժեշտ գումարի չափը կարող է հասնել, օրինակ, մինչև 100 հազար դոլարի։ Արտասահմանում բուժման ծախսերի համար պետությունն աջակցություն չի տրամադրում։ Միջոցներ հնարավոր է դառնում գտնել գերազանցապես հանրային դրամահավաքների շնորհիվ։

Արմեն Մարտիրոսյանը 2010 թ․-ից զբաղվում է քաղցկեղ և այնպիսի ծանր հիվանդություններ ունեցող երեխաների աջակցման խնդիրներով, որոնց բուժումը հիմնականում պետք է կազմակերպել արտասահմանյան առաջատար կլինիկաներում։

Մարտիրոսյանը վստահեցնում է՝ քաղցկեղ ու արյան խնդիրներ ունեցող երեխաները Հայաստանում ստանում են միջազգային պրոտոկոլներով պահանջվող բուժում՝ անկախ ընտանիքի ֆինանսական կարգավիճակից։

Ֆոնդհայթայթման հիմնական միջոցը «քրաուդֆանդինգ» արշավներն են՝ գերազանցապես սոցիալական հարթակների միջոցով։

Երեխաներին աջակցելու ավելի լայն հնարավորություններ ունենալու համար Մարտիրոսյանը 2021թ․ հունիսի 1-ին հիմնեց «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը»։

Սույն կառույցը 2021թ․ երկրորդ կիսամյակի ընթացքում ապահովել է առողջական լուրջ խնդիրներ ունեցող 11 երեխայի բուժումն

աշխարհի տարբեր կլինիկաներում։ Իսկ իր գործունեության մեկ տարվա ընթացքում հիմնադրամը կարողացել է օգնել առողջական խնդիրներ ունեցող հարյուրավոր երեխաների:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ ամենամեծ ֆինանսավորումը պահանջում են

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 75
չարորակ հիվանդություններ ունեցող երեխաների ոսկրածուծի փոխպատվաստումները (տրանսպլանտացիա)։ Քանի որ փոխպատվաստման կարիք ունեցող սուր լեյկոզով երեխաների ոսկրածուծի փոխպատվաստումը Հայաստանում առայժմ հնարավոր չէ կազմակերպել, այն իրականացվում է դրսում՝ մասնավորապես Սանկտ Պետերբուրգում։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «Մեկ փոխպատվաստման արժեքը՝ ներառյալ նախորդող հետազոտություններն ու հաջորդող 100-180 օր հսկողությունը, արժե շուրջ 75000 ԱՄՆ դոլար (խմբ․ ավելի քան 34 մլն դրամ)։ «Հայաստանում տարեկան առավելագույնը 7-10 երեխա է ունենում դրա կարիքը, և այդ գումարը ֆեյսբուքյան դրամահավաքի օգնությամբ Հիմնադրամը կարողանում է հավաքել հաշված օրերի ընթացքում, առավելագույնը՝ երկշաբաթյա ժամկետում», - ասում է Մարտիրոսյանը։

ՈՍԿՐԱԾՈՒԾԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՈՒՄ.

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՂ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում մինչև օրս արվել է 4 ալլոգեն փոխպատվաստում [ալլոգեն փոխպատվաստման ժամանակ ցողունային բջիջները անջատվում են այլ անհատից, ով գենետիկորեն առավելագույնս համապատասխանում է հիվանդին]։ Կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն, ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ղեկավար Կարեն Մելիքսեթյանն «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում նշում է, որ ծրագիրն իրականացվում է միջազգային գործընկերների հետ՝ նրանց անմիջական ղեկավարությամբ։

«Այդ փոխպատվաստումների ընթացքում արված բազմաթիվ հետազոտություններ հետագայում մեզ կօգնեն նաև չարորակ հիվանդությունների դեպքում ալլոգեն փոխպատվաստում անելիս»,նշում է Կարեն Մելիքսեթյանը։

Բոլոր 4 դեպքերում պացիենտները եղել են

աֆրիկյան երկրներից և ունեցել են արյան բարորակ հիվանդություն։ Ոսկրածուծի ալլոգեն փոխպատվաստման դեպքում բարդ է դոնորի ընտրության հարցը։ Այս դեպքում դոնոր, ավելի հաճախ, դառնում են հիվանդի քույրը կամ եղբայրը։ Ի տարբերություն ալլոգեն փոխպատվաստման՝ Արյունաբանական կենտրոնում ունեն աուտոփոխպատվաստման

15-20% է։ Նման արդյունք աշխարհի լավագույն կենտրոններն են տալիս։ Մեզ մոտ նույնպես նույն վիճակագրությունն է։ Բարդությունների և մահվան հավանականությունն այդ միջակայքում է լինում, եթե նախքան փոխպատվաստումը հիվանդը ստանում է հակառեցիդիվային բուժում կամ քիմիաթերապիա, և արդյունքում ոսկրածուծը գրեթե առողջ վիճակի է հասցվում»,ասում

չնայած այդ՝ ոչ ամբողջական համատեղելիության պարագայում էլ իրականացվում է ոսկրածուծի փոխպատվաստում։

Հազվագյուտ դեպքերում ոսկրածուծի դոնոր կարող է դառնալ նաև ազգակցական կապ չունեցողը։ Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր ստեղծելու նպատակը հենց այդ հարցում մարդկանց օգնելն էր։ 1999 թվականից գործող կառույցում ներկա դրությամբ ավելի քան 31 հազար դոնոր կա գրանցված, որոնց շուրջ 70%-ը Հայաստանից և Արցախից են, մնացյալն աշխարհի տարբեր երկրներում ապրող հայեր են։

Ինչպես Ռեեստրից փոխանցել են «Ամփոփ Մեդիա»-ին, արդեն ոսկրածուծի 40 փոխպատվաստում է իրականացվել, որոնց դեպքում որպես դոնոր հանդես են եկել պացիենտի հետ ազգակցական կապ չունեցող մարդիկ։ Մարտիրոսյանը նկատում է՝ ոսկրածուծի փոխպատվաստումը Հայաստանում կնպաստի գիտական ու տնտեսական զարգացմանը։ Այդ կապակցությամբ հիմնադրամն էլ փորձում է իր ներդրումն ունենալ․ 2022թ․-ին Արյունաբանական կենտրոնի երկու աշխատակից հիմնադրամի աջակցությամբ վերապատրաստում են անցել Պրահայի առաջատար կլինիկաներից մեկում։

76 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ
զգալի փորձ [այս դեպքում ցողունային բջիջներն անջատվում են հիվանդից, հետո նորից ներարկվում նույն հիվանդին]։ Մինչև օրս Կենտրոնում շուրջ 60 հոգու ոսկրածուծի աուտոփոխպատվաստում է արվել, որոնց առնվազն մեկ քառորդը եղել են երեխաներ։ «Ոսկրածուծի փոխպատվաստման դեպքում մահվան հավանականությունը
Մանկական
Մանե Գիժլարյանն ասում է՝ երբեմն անգամ ծնողները հազվադեպ կարող են համատեղելի դոնոր լինել երեխայի համար,
է Մելիքսեթյանը։
արյունաբան

ՓՈՔՐԻԿ ԱԴԱՄԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ. ՈՍԿՐԱԾՈՒԾԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՀԱՋՈՂՎԱԾ ՕՐԻՆԱԿ

Մելինե Ավետիսյանի և Գոռ Օհանջանյանի համատեղ կյանքի վեցերորդ տարին նոր է լրացել, բայց այս կարճ ժամանակում ձեռք բերած կենսափորձը նրանց հասունացրել է։ Հանգամանքների բերումով՝ երիտասարդ զույգի համատեղ կյանքը երկու հատվածի է բաժանվել՝ 2021թ․-ից առաջ և հետո։

Նրանց առաջնեկի՝ Ադամի հիվանդությունը

ստիպել է 2021թ․ հունվարից մի կողմ թողնել աշխարհիկ կյանքի հաճույքներն ու ամեն օր

ապրել աղոթքով։

Ադամը 1,5 տարեկան էր, երբ առաջին անգամ հիվանդանոց ընկավ։ Երեխայի՝ 30 օր անդադար ջերմելու պատճառը բժիշկները երկար ժամանակ չէին հասկանում։ «Արաբկիր» բժշկական կենտրոնում արյան անալիզի միջոցով պարզել են, որ երեխայի

միելոբլաստային լեյկոզ` արյան և ոսկրածուծի չարորակ հիվանդություն։

«Ադամի երկու տարեկանը լրացել է «Արաբկիր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները հույս չէին տալիս․․․ Տղայիս ապրելու հավանականությունը 3% էր։ Աստծո օգնությամբ հաղթահարեցինք Քովիդը, բայց 3 ամիս շարունակ արյունաբանականում հսկողության տակ էինք, քանի որ բժիշկները արյան հիվանդության կասկածներ ունեին»,- «Ամփոփ Մեդիա»-ին պատմում է Մելինեն՝ Ադամի մայրը։ Բժիշկները միակարծիք էին, որ երեխային փրկելու միակ ճանապարհը ոսկրածուծի փոխպատվաստումն է, ինչը սակայն Հայաստանում անհնար է անել։ Որոշվեց, որ Ադամին պետք է վիրահատեն Սանկտ Պետերբուրգում։

Վիրահատության համար անհրաժեշտ գումարը հավաքելու նպատակով ֆեյսբուքյան դրամահավաք կազմակերպվեց։ Փոքրիկ Ադամին շատերը ճանաչեցին հենց այս դրամահավաքից։

78
մոտ Քովիդ-19-ն է։ Բայց որ Ադամի մոտ նաև այլ խնդիր կար, պարզել են պրոֆ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում․ երեխայի մոտ զարգացել էր սուր

բարեհաջող անցավ։

Արդեն մի քանի ամիս է, ինչ փոքրիկ Ադամն

իր ծնողների հետ վերադարձել է Սանկտ Պետերբուրգից։

Ադամի մոտ, բարեբախտաբար, առողջացում է նկատվում։ Մելինեն զգուշավոր լավատեսությամբ է խոսում որդու մոտ նկատվող առաջխաղացումից։ Ուրախությունը զսպել, էմոցիաները կառավարել` դարձյալ հանգամանքների բերումով է սովորել։ Գուցե և դա է պատճառը, որ փոխպատվաստման բարեհաջող պրոցեսից հետո մոր և որդու առօրյայում առանձնապես փոփոխություն չի եղել։ «Ադամն ունի շատ հստակ գրաֆիկ։ Օրը երեք անգամ հիվանդանոց ենք գնում՝ դեղորայքը տեղում ստանալու համար։ Սննդակարգին խստորեն հետևում ենք․ բակ դուրս ենք գալիս բացառապես արևը մայր մտնելուց հետո, փակ տարածքներում էլ որևէ մեկի հետ, բացի տատիկ-պապիկներից, չենք շփվում։ Նրանց հետ էլ շաբաթական մեկ օր ենք հանդիպում»,- ասում է Ադամի մայրը։ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՍՏԻՊԵՑ ԱՇԽԱՐՀԻՆ ՆԱՅԵԼ ԱՅԼ ՀԱՅԱՑՔՈՎ

Ընկերասեր ու ճամփորդասեր Մելինեն Ադամի հետ մեկուսանալու պարտադրանքից չի նեղվում, ընկերներն ու բարեկամները՝ առավելևս․ վիրտուալ շփման հնարավորությունները որքանով թույլ են տալիս, այդքանով էլ բավարարվում են։ Ամեն ինչի առանցքում Ադամի առողջությունն է, իսկ կարոտի հետզհետե աճող չափաբաժինը մի օր կհասցնեն բավարարել։

Մելինեն վերջին շրջանում հաճախակի

և հավատ․ սրանք այն կարևորագույն որակներն են, որոնք օգնել են երիտասարդ զույգին հաղթահարել փորձությունը։ Մելինեն շեշտում է՝ ամենաշատն օգնել է հավատը։ Թեպետ հույս տվողները քիչ էին, այնուամենայնիվ, իրենք չէին հանձնվում։

«Լեյկոզը երեխայի համար շատ դժվար փորձություն է։ Հիվանդությունը կհաղթահարի երեխան, թե ոչ, մեծապես կախված է ծնողներից։ Եթե նրանք բավականաչափ ուժեղ չգտնվեն, դժվար թե երեխայի մոտ ստացվի։ Ամեն ինչ պետք է անել, որ նա իրեն երջանիկ զգա, տրամադրությունը միշտ բարձր լինի»,- վստահեցնում է Մելինեն։ Ե՛վ արյունաբանականում, և՛ Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցում Մելինեի ու Ադամի հետ մշտապես աշխատել են հոգեբանները։ Հիմա էլ, երբ ունենում են հոգեբանական աջակցության կարիք, Մելինեի խոսքով, անմիջապես Արմեն Արմոս Մարտիրոսյանին են զանգում՝

«Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» հիմնադիր տնօրենին։

Ադամի վիրահատության ամբողջ գումարը Մարտիրոսյանի նախաձեռնած դրամահավաքի ընթացքում է հավաքվել։ Փոքրիկի ընտանիքը ֆինանսական առումով որևէ մտահոգություն չի ունեցել։ Բուժման համար անհրաժեշտ դեղորայքն էլ «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է առայսօր տրամադրում։

«Մարդկանց խնդրում եմ՝ գթասիրտ եղե՛ք։ Կարող է թվալ, թե, օրինակ, 500 դրամը չնչին գումար է, ոչինչ չես կարող անել, բայց այդպես չէ․ հենց 500 դրամներով է, որ կարողացանք Ադամին փրկել։ Իսկ լուրջ առողջական խնդիրներով դեռ այնքա՜ն երեխաներ կան, որոնց կարող ենք փրկել համատեղ ուժերով»,- ասում է Մելինեն։ Ադամի հիվանդությունից հետո նմանատիպ

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 79
է հետ նայում, համեմատականներ տանում ներկայի ու անցյալի միջև։ Ասում է՝ վերջին մեկուկես տարում 10 տարով հասունացել է։ Հիմա ամեն ինչին շատ ավելի հանգիստ եմ վերաբերվում։ Առաջ, եթե ամեն մի փոքր դժվարությունից հուսահատվում էի ու խուճապի մատնվում, հիմա գիտեմ, որ ցանկացած իրավիճակից կա ելք, ուղղակի պետք է լավագույն լուծումը գտնել։ Ադամի հիվանդությունից հետո աշխարհին բոլորովին այլ աչքերով եմ նայում»։ ՈՒժ, համբերություն
բոլոր դրամահավաքներին Մելինեն ու Գոռը ձգտում են մասնակցել։ Նրանք ավելի քան վստահ են՝ բումերանգի օրենքը կյանքում միշտ գործում է։ Ադամի վիրահատության գումարը հավաքվեց վեց օրում։ Ոսկրածուծի փոխպատվաստումը

ՏԱԿԴԻՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Երեք երեխաների մայր Մառլենան արդեն ավելի քան 1,2 մլն դրամ է ծախսել մանկական տակդիր գնելու համար։ Հաշվարկը պարզ մաթեմատիկական է։

Ամեն երեխայի համար տակդիր կրելու տարիքում միջինում օգտագործվում է շուրջ 3000 տակդիր։ Մառլենայի երկու երեխաներն արդեն դուրս են եկել այդ տարիքից, իսկ փոքրը՝ դեռ 1,5 տարեկան է։

Մեկ տակդիրի արժեքը 120-170 դրամ է։ Երիտասարդ կինն ասում է, որ ընտանիքի տատիկը՝ տեսնելով՝ ինչպես են թոռանը մեկ րոպեում տակդիր հագցնում, հիշում է, թե ինչպես էր ինքը երեխա մեծացնում, երեխաների մի քանի ձեռք շոր ամեն օր ձեռքով (լվացքի մեքենաները

դեռ կենցաղ չէին մտել) լվանում, չորացնում, արդուկում, որպեսզի նորից օգտագործի։

«Տատին մեկ-մեկ ասում է՝ մենք էլ էինք երեխա պահում, դուք էլ», - ժպտալով ասում է Մառլենան և ավելացնում, - «իհարկե, հիմա ծնողների կյանքն էականորեն հեշտացել է, բայց այդ հարմարավետության

Այսօր Հայաստանում այդ հարմարավետության համար հազարավոր ընտանիքներ ամեն օր են վճարում։ Դա է փաստում նաև վիճակագրությունը։

Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից «Ամփոփ Մեդիային» տրամադրված

տվյալների՝ 2021թ․-ին, Հայաստան է ներմուծվել

շուրջ 2985 տոննա մանկական խանձարուրներ և տակդիրներ։ Մեկ տակդիրի քաշը մոտ 17 գրամ է։

Հետևաբար, մեկ տարում երկիր է մտել ավելի քան 175 588 000 հատ տակդիր։

Պատկերից ակնհայտ երևում է, որ 2020 թվականին, ի տարբերություն 2019-ի, ներմուծված տակդիրների քանակն ավելացել է շուրջ 85%ով։ ՊԵԿ-ը պարզաբանում չի ներկայացրել պատճառների մասին, սակայն 2021թ․-ին ներմուծման ցուցանիշները 2020-ի համեմատ գրեթե պահպանվել են, այն դեպքում, երբ մինչև երեք տարեկան երեխաների թիվը ՀՀ-ում նվազման միտում ունի։

2022թ․ առաջին 7 ամսում ներմուծված տակդիրների քանակն արդեն հատել է 88 000 000-ի սահմանը։ Մանկական տակդիրների տեղական

արտադրություն կարծես թե չկա։

80
համար պետք է կարողանաս ամեն օր վճարել»։ Երկու փոքր երեխաների դեպքում միայն տակդիրների օրական վճարը կարող է հասնել 1000 դրամի։

ՀՀ ներմուծված տակդիրների և մինչև 3տ. երեխաների հարաբերակցությունը՝

ըստ տարիների

Աղբյուրը՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտե, ՀՀ Վիճակագրական կոմիտե

Պաշտոնական վիճակագրությունը բավարար է հասկանալու համար, որ տակդիրների շուկան մեծ շրջանառություն ունի։ Եվ 2020թ․-ին ներմուծված տակդիրների կտրուկ աճը կարող է պայմանավորված լինել դրանց որոշակի քանակի ստվերից օրինական դաշտ տեղափոխմամբ։

Պաշտոնական վիճակագրությունը չի ներառում նաև անհատ վաճառականների կողմից փոքր ծավալով ցամաքային սահմաններով իրականացված տակդիրների ներմուծումն ու վաճառքը։

ՊԵԿ-ի տրամադրած տվյալների համաձայն, նախորդ տարվա ընթացքում տակդիր ներմուծած հինգ խոշոր կազմակերպություններն են՝ «Էսդիէմ» ՍՊԸ, «Բրենդս Ֆաքթրի» ՍՊԸ, «Սլավ Գրուպ» ՓԲԸ, «Առգե բիզնես» ՍՊԸ և «Մանա գրուպ» ՍՊԸ-ն։ Այս տարվա առաջին յոթ ամիսների ցուցանիշների համաձայն, ներմուծողների խոշոր հնգյակն առայժմ բաղկացած է հետևյալ ընկերություններից՝ «Լիբօ Գրուպ» ՍՊԸ, «Ներսես Քեհեյան» Ա/Ձ, «Ֆել-ֆուդ» ՍՊԸ, «Սլավ Գրուպ» ՓԲԸ և «Առգե բիզնես» ՍՊԸ։

ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հաճախ խորհուրդ է տրվում նորածինների համար ավելի մատչելի տակդիրներ ընտրել, քանի որ դրանք հաճախ փոխելու անհրաժեշտություն է լինում: Մանկաբույժները նշում են, որ նորածնի նուրբ մաշկը հատուկ խնամքի կարիք ունի։ Իսկ ավելի մեծ երեխաների համար կարելի է գնել ավելի հուսալի տակդիրներ, որոնք պատրաստված են հեղուկը լավ ներծծող նյութերով։

Տակդիրը խնդիրներ կարող է առաջացնել տարբեր պատճառներով։ Օրինակ՝ սխալ ընտրված չափը կարող է վնասել երեխայի մաշկը։ Եթե երեխայի ոտքերի կամ գոտկատեղի հատվածում կարմիր հետքեր են երևում, ապա, հավանաբար, ընտրված է փոքր տակդիր։ Սակայն խնդիրները կարող են պայմանավորված լինել հենց տակդիրի բաղադրությամբ։ Երեխայի մաշկի վրա արտահայտվող կարմրությունը, ցանը, ալերգիկ այլ ռեակցիաները նկատելով՝ ծնողը, լավագույն դեպքում, կփոխի օգտագործվող ապրանքանիշը։

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 81

ձեռք բերել։

Տակդիր գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել փաթեթավորմանը, պիտանելիության ժամկետին։ Պատռված, կտրվածքներ կամ բծեր ունեցող տակդիրները չի կարելի օգտագործել։ Կարևոր են նաև պահպանման պայմանները․ տակդիրը չի սիրում խոնավության տատանումներ․ անհրաժեշտ է դրանք պահել չոր և զով տեղում, բացառել, օրինակ, լոգարանում, խոհանոցում կամ պատշգամբում պահելը։ Խորհուրդ է տրվում, տարիքից ելնելով, տակդիրը փոխել միջինում 4 ժամը մեկ։

Ստացվում է, որ թափոնների վտանգավորության մասին ցանկը «հուշում է», սակայն չի պարտադրում։

Բնապահպանական համայնքում էլ տակդիրը՝ որպես վտանգավոր թափոն դիտարկած հասարակական գործիչներն ու փորձագետները շատ չեն։ Այս թեմայով մի քանի բնապահպանների հետ խոսելու «Ամփոփ Մեդիայի» փորձերը հաջողությամբ չեն պսակվել, քանի որ թեև հարցը բարձրաձայնելիս բոլորն ընդունում էին, որ վտանգավոր թափոնի հետ գործ ունենք, սակայն նշում էին նաև, որ դրա վերաբերյալ լուրջ ուսումնասիրություն, հետազոտություն չեն իրականացրել։

Հարություն Ալպեյանի հետ փորձում ենք հասկանալ՝ ինչո՞ւ է այս թափոնի կառավարումը գրեթե անհնար։ Առաջին հերթին խնդիրն այն է, որ այն «առաջանում է» տնային տնտեսություններում։

82 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Աբսորբենտ՝ հատուկ ներծծող նյութ, որը խոնավության «հանդիպելիս», վերածվում է գելի Ուշադիր չլինելու դեպքում երեխան կարող է մաշկային լուրջ հիվանդություններ
Այստեղից դուրս եկող թափոնը պետությունը չի կարող վերահսկել ու կառավարել։
չէ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ամրագրված վտանգավոր թափոնների ցանկում, սակայն նրա բաղադրության մեջ առկա նյութերը ներառված են։ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Օրինակ, ի տարբերություն տակդիրների, Հայաստանում տակդիրը ներառված

բժշկական թափոնը կառավարվող թափոն է։ Բժշկական հաստատությունները հաշվելի են, գործում է օրենսդրական պահանջ․ լիազորված կառույցը հավաքում, չեզոքացնում կամ վերամըշակում է վտանգավոր թափոնները, և դրանք պարզապես չեն հասնում աղբավայր։

Հաջորդ խնդիրը համապատասխան ենթակառուցվածքի բացակայությունն է։ Նույնիսկ եթե ծնողը որոշի ավելի զգույշ վարվել տակդիրի թափոնի հետ, նա չի կարող գտնել դրա համար նախատեսված թափոնաման։

եթե լավատես լինենք ու պատկերացնենք, որ տեսակավորման և առանձին աղբավայր տանելու հնարավորություն կա, ապա կբախվենք

լուրջ խնդրի՝ ինչպե՞ս չեզոքացնել կամ վերամշակել այս թափոնը։

ստանալ։ Սակայն հուսալ, որ նման բան հնարավոր է մոտ ապագայում, չարդարացված

վտանգների մասին իմանալով, երբ երեխա ունենա, չի կարող հրաժարվել տակդիրներից, քանի որ Հայաստանում այլընտրանքը մեկն է՝ վերադառնալ մի քանի սերունդ առաջ՝ տատիկների ու նրանց մայրերի սովորույթին։

Մյուս երկրներն էլ ընտրության լայն հնարավորություն չունեն։ Առաջարկվում է օգտագործել

Մեծ Բրիտանիայում և Կանադայում հիգիենայի թափոնները վերածում են շինանյութի, հիմնականում՝ տանիքի սալիկների: Կանադական Knowaste վերամշակող ընկերության կարգախոսն է՝ «Գնեք տակդիրներ՝ հանուն գլխավերևում տանիք ունենալու»։ Իսկ Մեքսիկայում տակդիրների ներքին շերտն օգտագործում են սունկ աճեցնելու համար։ Հումքը ախտահանում են հատուկ գոլորշու միջոցով, որը ոչնչացնում է ցանկացած պաթոգեն: Դրանից հետո նյութը փաթեթավորվում է պարկերի մեջ, որտեղ սնկի միցելիումը տեղադրվում և թողնվում է որոշակի ջերմաստիճան և խոնավություն ունեցող հատուկ միջավայրում:

Վերամշակված թափոնների վրա աճեցված

սնկերը բացարձակապես չեն տարբերվում

սովորականից։

Գերմանիայում օգտագործված տակդիրները վերածում են բարձրորակ էլեկտրականության և ջերմության: Մարդիկ տակդիրները դեն են նետում հատուկ սև տարաներով, որից հետո դրանք կիզվում են։ Շոտլանդիայում ևս կառուցվել է Knowaste օգտագործված տակդիրների վերամշակման գործարան, որը ստացված նյութից պատ-

ՈՐԱԿ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 83
րաստում է այգեգործական գործիքներ և տարբեր շինանյութեր։ Հայաստանում վերամշակման որևէ գործընթաց չկա։ Թափոնների կառավարման փորձագետն ասում է՝ տեսականորեն այն հնարավոր է կիզել
օրգանական հատվածից էներգիա
լավատեսություն է։ Հարություն Ալպեյանն ասում է, որ անգամ ինքը, այս
ու
բազմակի օգտագործման տակդիրներ։ Դրանք ունեն ներծծող ներդիր, որ կրկին օգտագործելուց հետո պետք է լվանալ ու նորից կիրառել։ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ
Եվ
ավելի

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ.

որակ, մատչելիություն, հասանելիություն

Հրապարակումը հնարավոր է դարձել «Լրագրողներ

հանուն ապագայի» ՀԿ-ի և «Ամփոփ Մեդիա» տվյալների

հետազոտման հարթակի ջանքերով՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Այն բաղկացած է տվյալների և բացատրական լրագրության ժանրում գրված շուրջ 20 թեմատիկ

նյութերից և մի քանի տասնյակ ինֆոգրաֆիկներից ու գծապատկերներից։ Վիզուալ բովանդակության միջոցով պարզ և մատչելի ներկայացված են ՀՀ առողջապահական համակարգում մատուցվող ծառայությունների

որակը, արմատացած խնդիրները, պետության նախաձեռնած բարեփոխումների ընթացքն ու ոլորտին

վերաբերող նոր մարտահրավերները։

Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.