ԵՐԵՎԱՆ #72 | 2021

Page 1

#7(72) 2021



«Զանգակ» գրատուն

Կարեն Ավետիսյանի ու Արամ Պաչյանի զրույցը՝ «Զանգակ» գրատան երկրորդ հարկում, Գրքի փառատոն 2021

Ա

յս տարվա ամառը Երևանում նախորդների պես շոգ էր, մեկ-մեկ՝ անտանելի տոթ։ Ոսկե ծիրանն էլ տեղափոխվել էր աշուն, ու թվում էր, թե Ազնավուրի հրապարակում հավաքվելու առիթ չկա։ Բայց պատերից, գովազդային պաստառներից ու խանութների ցուցափեղկերից անցորդներին նայող մեծ գրաֆիկական աչքերն այլ կարծիքի էին. ամռանը քաղաքը կարդում էր։ Իսկ Գրքի երևանյան փառատոնի ավանդական աչքերը հորդորում էին՝ «Ժամանակիդ շունչը դարձիր»։ Որ ասում եք՝ փորձեմ, ինչ խոսք։ Նախ քայլերը տանում են դեպի Նկարիչների միության շենք։ Հսկայական ցուցասրահը գրքոտ է։ Տասնյակ հրատարակչություններ, հազարավոր գրքեր, հարյուրավոր գրքասերներ, պայուսակներից աչք դնող Չարենցը՝ Գրքի երևանյան փառատոնն է, որը չորրորդ անգամ մի տեղ է հավաքում ոլորտի հետ կապ ունեցող բոլոր կողմերին։ Բարևում եմ բազում ծանոթների, ծանոթանում եմ նոր մարդկանց հետ, մի պարկ գիրք եմ գնում, լսում եմ սրահի մյուս կողմում տեղի ունեցող շնորհանդես-քննարկումը և գնում Ազնավուրի հրապարակի մյուս կողմը։ Այնտեղ՝ «Զանգակ» գրատան երկրորդ հարկում, պիտի խոսի Պաչյանը։ Գրատանը հով է (մեկ անգամ էլ արժանին մատուցենք ամերիկացի գյուտարար Ուիլիս Հ. Քերիերին, որը 1902 թվականին ստեղծեց առաջին ժամանակակից օդորակիչը, փա՜ռք), բայց երկրորդ հարկ տանող դուռը, ավա՜ղ, կողպված է։ Պարզվում է՝ Պաչյանին տեսնել ցանկացողները շատ էին, պարտաճանաչները շուտ են եկել, ու էլ տեղ չկա։ Բայց կարելի է տեղավորվել առաջին հարկում և լսել զրույցը բարձրախոսներից։ Մի քիչ տխրում եմ, որ չստացվեց լինել դահլիճում, բայց շատ ավելի ուրախ եմ, որ գրականությունը, ընդ որում՝ նորը, ժամանակակիցը, հենց հիմա ստեղծվողը, հետաքրքրում է, կարդացվում է, իր շուրջն է հավաքում բազում մարդկանց, որոնք այս շոգին տնից դուրս են եկել, հասել Ազնավուրի հրապարակ։ Փառատոնի նշանաբանը չի չափազանցնում, երբ ասում է, որ «Քաղաքը կարդում է»։ Դե լավ, գուցե դեռ ոչ ամբողջ քաղաքը, բայց փոխարենը՝ բնավ ոչ միայն փառատոնի օրերին։ Առաջընթացն ակներև է, գիրքը վերադարձել է մեր առօրյա և ամրապնդում է իր դիրքերը։ Իսկ եթե քաղաքը կարդում է, ուրեմն քաղաքի ամսագիրն էլ չի կարող անմասն մնալ։ Այստեղ, հենց այս էջերում, կարելի է ծանոթանալ Գրքի երևանյան փառատոնի արդեն պատկառելի պատմությանը և գրական մրցույթի մրցանակակիր տեքստերին։ Ճանաչե՛ք ժամանակակիցներին և փորձեք դառնալ ժամանակի շունչը։ Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՄԵՋ

ՔԱՂԱՔԸ ԿԱՐԴՈՒՄ Է

04

19

06

08

12

Խառը Ամսվա ամփոփում Նոր գրքեր, նոր նստավայրեր ու երևանցի տաքսիստների բարձրաձայն մտորումներ։ Արվեստ Գիրք ծննդոց՝ յաղագս երաժշտութեան Նայիրի Խաչատուրեանի և Սարգիս Անտոնյանի նոր արվեստագիրքը, որից պոկվել չի լինում։ Ընթերցասրահ Գտածոների գրադարան Հայաստանի ամենազարմանալի գրադարաններից մեկը, որը հասանելի չէ սովորական ընթերցողներին։ Փառատոն Երևանի գրքոտ օրեր Ինչպես ծնվեց, ինչու սիրվեց Գրքի երևանյան ամենամյա փառատոնը. շփվել ենք հիմնադիրների հետ։

Շապիկ՝ Սևակ Ներկարյանց

Հովհաննես Երանյան Մահացու հյուրախաղ. հատված վեպից

21

Համբարձում Համբարձումյան Էդ գիշեր

23

Սարգիս Հովսեփյան Սելֆի բուլդոզերի հետ

25

Արտավազդ Եղիազարյան Մերժվածը

27

Հասմիկ Սիմոնյան Փակիր աչքերդ, տղաս

29

Արփի Ոսկանյան Մեղրամիս. հատված վեպից

31

Լուսինե Եղյան Երկիր-պատ

33

Աննա Դավթյան Ինչպես ամառ

35

Հովիկ Աֆյան Ակորդեոն, զուռնա, դհոլ

Գլխավոր խմբագիր՝ ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Արտ-տնօրեն՝ ՆՈՆԱ ԻՍԱՋԱՆՅԱՆ Թողարկող խմբագիր՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ Գրական խմբագիր՝ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ Սրբագրիչ՝ ՀԱՍՄԻԿ ՊԱՊԻԿՅԱՆ Ֆոտոմշակում՝ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Էջադրում՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ԵՐԵՎԱՆ  #7(72) | 2021

Տպագրվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ

2 3

#7(72) 2021

Տպագրվում է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ

37

Անուշ Սարգսյան Կայեն

41

Հուսիկ Արա Ամբողջ երկիրը քեզ հետ տարար

43

Ներսես Աթաբեկյան Մի տխուր բան ասա

45

Վիոլետ Գրիգորյան Բըզզզ

Հեղինակներ՝ Նայիրի Խաչատուրեան, Մայդա Շավակ, Արքմենիկ Նիկողոսյան, Սարգիս Հովսեփյան, Հովհաննես Երանյան, Համբարձում Համբարձումյան, Հասմիկ Սիմոնյան, Արփի Ոսկանյան, Լուսինե Եղյան, Աննա Դավթյան, Հովիկ Աֆյան, Անուշ Սարգսյան, Հուսիկ Արա, Ներսես Աթաբեկյան, Վիոլետ Գրիգորյան, Անուշ Քոչարյան, Անահիտ Հայրապետյան Լուսանկարներ և պատկերազարդումներ՝ Հարություն Մալխասյան, Վահան Հակոբյան, Էռնա Թովմասյան, Սևակ Ներկարյանց, Լուսի Սարգսյան, Դավիթ Գալստյան, «Զանգակ» գրատուն, ԽնկոԱպոր անվան ազգային մանկական գրադարան Տառատեսակ Arek Armenian by Rosetta

«Քաղաքի ամսագիր» ՍՊԸ Տնօրեն՝ Արտավազդ Եղիազարյան

Հայաստանի Հանրապետություն, 0014, Երևան, Պարույր Սևակ 8 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com Առցանց՝ evnmag.com

49

Անուշ Քոչարյան Մեջս վթար է. զոհեր կան մեջս

51

Անահիտ Հայրապետյան Չունեմ

52

Կադրերի բաժին Մանկական գրքի շաբաթ Խնկո-Ապոր անվան գրադարանում, 1982 թ. Մի գրքային դրվագ Երևանի պատմությունից։

© 2011-2021 «ԵՐԵՎԱՆ» Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: «ԵՐԵՎԱՆ» ապրանքային նշանի իրավատեր է հանդիսանում Արտավազդ Եղիազարյանը: Համարը տպագրության է հանձնվել՝ 29.10.2021

Տպագրված է Անտարես տպագրատանը, 0009, Երևան, Մաշտոցի 50ա/1

Տպաքանակ՝ 4000 օրինակ

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: facebook.com/ YerevanCityMagazine

instagram.com/ evnmag

Ամսագրի նյութերը վերատպվում են միան իրավատիրոջ գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է: «​ ԵՐԵՎԱՆ» ամսագրի ստեղծման գաղափարը պատկանում է «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:



ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Զրից

Ինչ անել

Արա պատերազմ ա՝ սրանք ճամփեք են դրե սարքում։ Քնել են, չեն ջոգում՝ էլի ա պատերազմ լինելու, յանի էս ասֆալտը էդ վախտ ու՞մ ա պետք։

***

«Սևան» հյուրանոցում վախտին վրացիք էին շատը մնում։ Իսկ կողքի «Շիրակում» ռուս ծիտ տուրիստները։ Ջահել վախտ լիքը գնացել եմ «Շիրակ»՝ ռուս աղջիկ խոսացնելու։

***

Շատ են մարդիկ բողոքում, որ մինիմալ գները բարձրանում են, բայց մեկը ես 600 դրամով էս պռոբկեքին բացարձակ ձեռ չի տալիս քշելը։ Էնքան ես տանջվում, էնքան ես ծախսում, վերջում տակը բան չի մնում։ Նենց որ՝ հասկանալի ա։

«Մեր Բակը 25 տարի անց»

Նոյեմբերի եսիմերբվանից կինոթատրոններում 25 տարի առաջ հայերն առաջին անգամ հեռուստացույցի միջոցով մտան Մեր բակը. ամանորյա հեռուստաֆիլմը դարձավ 90-ականները բնորոշող թերևս ամենադիպուկ գործը, իսկ թեևավոր խոսքերը լեզվում ապրում են մինչև հիմա։ Եվ ահա, 25 տարի անց «Մեր բակի» հին հերոսները վերադառնում են, նրանց ուղեկցում են նոր սերնդի աստղերը, իսկ ռեժիսորական աթոռը զբաղեցրել է «Անհայտ բաժանորդի» բեմադրիչ Արշալույս Հարությունյանը։ Ի տարբերություն առաջին ֆիլմի՝ այս մեկը (թվով չորրորդը) առաջին հերթին կցուցադրվի կինոթատրոններում։

***

Նայի, ազիզ ջան, թոռանս տարիքի ես, ասեմ էլի. տղա ընտրելուց կնայես, որ առաջինը դուխով լինի, հետո ամենակարևորը՝ աշխատող տղա լինի։ Չխաբնվես էդ յաշիկներին, բենտլիներին, տենց տղերքը չեն կարա ընտանիք պահեն։ Տենց տղու հետ որ ամուսնացար, վաղը մյուս օր մի 5-10 երեխա կունենաս, հետո ինքը սիրածի հետ կգնա Սևան կայֆավատ ըլնի, հետ գալուց ավարիա կտան, կմեռնի։ Իսկ աշխատող տղեն մի տարի, հինգ տարի, մի ժամ կանցնի, կհասնի իրա գագաթնակետին, լավ ընտանիք կպահի։ Բայց հիշի՝ ավելի լավ ա դուխով լինի, բայց չաշխատող, քան աշխատող լինի, բայց դուխով չըլնի։

***

Ասում ա՝ պետությունը էլի պարտք ա վերցրել։ Աչքներս լու՜յս։ Ժողովրդին գոնե կես բերան հարցրել ե՞ն։ Էդ էլ հո իրա՞նք չեն փակվելու չէ՞, մենք, մեր երեխեքը ու մեր թոռներն են փակվելու։ Եթե ստեղ լինեն, իհարկե։

***

Ես կնոջս չեմ սիրում, ու ես երբեք աղջիկներին չեմ սիրել։ Մի անգամ մեկը՝ աղջիկ մի հատ, եկավ պաչեց, բրդի գցի Հալաբյանի սադից ներքևի գյոլը։ Բայց ավելի՛ վատ եղավ. ջրից դուրս եկավ, սկսեց թաց շորերը հանել...

***

Կվառտալ ո՞նց գնամ, Կիևյանո՞վ, թե Դավթաշենո՞վ… Ոնց ասեք, ուղղակի հարցնում եմ, որովհետև մարդ կա իրան Դավթաշենով ա հարմար լինում, եթե ընդեղ ա ապրում։

4 5

#7(72) 2021

Ֆուտբոլ. Հայաստան-Մակեդոնիա, Հայաստան-Գերմանիա

Նոյեմբերի 11 և 14, Հանրապետական մարզադաշտ Աշխարհի առաջնության ընտրական փուլի երեք հաղթանակների էյֆորիան, ավաղ, արդեն անցյալում է, վերջին մի քանի հանդիպումներում Հայաստանի հավաքականը ելույթ ունեցավ իր հնարավորություններից ցածր, այդուհանդերձ, դեռ կան իրական շանսեր շարունակելու պայքարը Մունդիալի համար։ Պետք է անպայման հաղթել Մակեդոնիային և մի բան անել Գերմանիայի դեմ (կամ սպասել մրցակիցների սայթաքմանը)։ Ամեն դեպքում, աջակցությունը կարևոր է։ Կարևոր. մուտքը մարզադաշտ կթույլատրվի միայն պատվաստված ֆուտբոլասերների համար։

Հուշանվերներ ԵՐԵՎԱՆի բրենդային արտադրանք

Քաղաքի ամսագրի շապիկների ձևավորման հիման վրա պատրաստված բաժակի տակդիրները, բացիկները և շապիկների պաստառները (օրիգինալ չափով) կարելի է գնել The Main Design Store-ից (Մհեր Մկրտչյան 12, առաջին հարկ) կամ պատվիրել evnmag.com/shop կայքից։


Նոր նստավայր FoodPark by Downtown, Իսակովի 11

Նոր, շատ մեծ նստավայր, որտեղ հատկապես հարմար կլինի անցկացնել աշխատանքային օրերի լանչի ժամերը։ Բուֆեն, որի տեսականին թարմացվում է ամեն շաբաթ, առաջարկում է ինչ ասես՝ ուզբեկական փլավից ու ձվածեղից մինչև պաստա ու բուրգեր։ Գործում են նաև բար ու գինու հատված, կա բացօթյա տարածք։ Պարբերաբար անցկացվում են նաև երաժշտական երեկոներ։ FoodPark-ն աշխատում է ամեն օրը՝ 11։00-ից մինչև կեսգիշեր։

Hangist, Բաղրամյան 3

Pavilion, Աբովյան ⅓

Ինչպես բխում է նստավայրի անվանումից, այն իսկապես ստեղծված է մարդկանց հանգիստն ապահովելու համար։ Աթոռ-սեղանների փոխարեն այստեղ գամակներ ու բազկաթոռներ են։ Մյուս կարևոր տարրը երաժշտությունն է՝ գրեթե ամեն երեկո Hangist-ում ելույթ են ունենում էլեկտրոնային երաժիշտներ, բայց ռիթմերը բացառապես հանգստացնող ու հանգիստ են։ Կա նաև հատուկ ծխելու սենյակ՝ իր ուրույն մթնոլորտով (բայց այնտեղ չկան գամակներ)։

Նոր ուտելու տեղ Աբովյանում։ Pavilion-ի խոհանոցի առանցքում պիցցաներն են (նեապոլիտանական՝ համապատասխան վառարանում պատրաստվող), բուսակերական պիցցաների տեսականի, ֆոկաչա, լիբանանյան լահմաջո ու հատուկ նռան լահմաջո։ Բացի այդ, կա առանձին ասիական խոհանոցի մենյու, ինչպես նաև սենդվիչներ, քյաբաբ ու շաուրմա: Այս ամենը պատրաստվում է հաճախորդների ներկայությամբ:

Նոր գիրք

Խաչատուր Աբովեան, «Վէրք Հայաստանի, Ողբ հայրենասիրի», Անտարես

Հայ նոր գրականության հիմնադրի 180-ամյակի կապակցությամբ վերահրատակվել է նրա ամենահայտնի գործը։ Վերջին տասնամյակներում առաջին անգամ Հայաստանում բնագիրը լույս է տեսնում հեղինակային ուղղագրությամբ: Բացի այդ, ընթերցողին տեքստի հետ միայնակ չթողնելու համար հրատարակությունն ունի առաջաբաններ, ծանոթագրություններ, բառարան և մատենագիտական տեղեկանքներ: Բնագիրը հրատարակության պատրաստել և նախաբանը գրել է գրականագետ, տեքստաբան Գուրգեն Գասպարյանը, առաջաբանն ու ծանոթագրությունները՝ Պիոն Հակոբյանը։

Հրաչ Բեգլարյան «Խեղված ողնաշարը երկրի», Անտարես

44-օրյա պատերազմից դեռ հազիվ մեկ տարի է անցել, հուշերն ու վերքերը դեռ թարմ են, բայց այս դառը էջն արդեն սկսում է արտացոլվել հայ գրականությունում։ Հրաչ Բեգլարյանի «Խեղված ողնաշարը երկրի» վեպը պատերազմի գեղարվեստական ընդհանրացումն է՝ ներառելով նաև այն բոլոր իրադարձությունները, որոնք տեղի ունեցան մեր կայքում վերջին մեկ-երկու տարիներին: Մեկ հերոսի կենսագրությունը, ըստ էության, դառնում է ընդհանրական կենսագրություն՝ բացապարզելով այն բոլոր հոգեկան տվայտանքները և հոգեբանական ապրումները, որ վիճակվեց գրեթե բոլորիս:

Եղիշե Չարենց, «Երևանի ուղղիչ տնից», Վերնատուն

1926 թվականի սեպտեմբերի 5-ի երեկոյան Եղիշե Չարենցը Մարիանա Այվազյանի դեմ մահափորձի պատճառով հայտնվում է Երևանի ուղղիչ տանը։ Նա այնտեղ անցկացրեց մի քանի ամիս, որից հետո գրի առավ բանտարկության փորձառությունը՝ կալանավորական բարքերը, մարդկային տարբեր տիպերը, պատերից այն կողմ երևացող ազատ, երանելի Երևանը։ Գիրքն առաջին անգամ լույս տեսավ արդեն 1927-ին, 2021-ին վերահրատարակվում է տևական ընդմիջումից հետո՝ «Անհատներ» մատենաշարում։

Մայքլ Բոնդ, «Փադինգթոն անունով արջուկը», Զանգակ

Մայքլ Բոնդի Փադինգթոն անունով արջուկը մտել է գրականություն դեռ 1958 թվականին՝ դառնալով մի քանի տասնյակ գրքերի ու պատմվածքների հերոսը։ Արջուկն այնքան սիրված է Մեծ Բրիտանիայում, որ Լոնդոնում նույնիսկ կա նրա բրոնզե արձանը։ Իսկ աշխարհում վաճառվել է Փադինգթոնի մասին գրքերի ավելի քան 30 միլիոն օրինակ՝ 70 լեզուներով։ Դրանց շարքին վերջապես միացել է նաև Հայաստանը. «Զանգակում» հրատարակել են շարքի առաջին գիրքը, որտեղ արջուկն առաջին անգամ ժամանում է Լոնդոն, ծանոթանում տեր և տիկին Բրաունների հետ ու հայտնվում անհավանական արկածների կենտրոնում։


ՔԱՂԱՔԱՄԵՋ Արվեստ

Գիրք ծննդոց՝ յաղագս երաժշտութեան Սեպտեմբերին լույս տեսավ «Ծագող արև» մատենաշարի առաջին՝ «Զար զընգը» մանկական արվեստագիրքը, որը միավորել է հեղինակ Նայիրի Խաչատուրեանին և նկարիչ Սարգիս Անտոնյանին։ Գիրքը հրատարակվել է արևելահայերենով և արևմտահայերենով, տպագրությանն օժանդակել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամը։ Նայիրի Խաչատուրեանը, ինչպես նաև արվեստագետ Մայդա Շավակն ու գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը բացատրում են, թե ինչ է սա։ Նայիրի Խաչատուրեան

գրքի համահեղինակ Բանահյուսությունն իմաստության աղբյուր է։ Այն նաև եղել է մարդկության անհատական և հավաքական առաջին ստեղծագործական դաշտը։ Որպես մի ավանդազրույց՝ «Զար զընգը» արվեստագիրքը պատմում է, թե ինչպե՛ս ծնվեց երաժշտությունն աշխարհում, թե ինչպե՛ս է մարդու հոգին կապված երաժշտությանը և թե ի՛նչ հույզեր ու զգացմունքներ է արթնացնում երաժշտությունը։ Ազատ թրթիռ առաջացնող այս վեհ համամարդկային երևույթի ստեղծումն էջ առ էջ, բառ առ բառ, գույն առ գույն է բացահայտում երեխան իր ընթերցման ուրույն ռիթմով։ Գրի, գծի, տիպ ու տառի խաղերը գրքում տանում են դեպի հնչյունն ու ձայնը, որի բնական օգտագործմամբ երեխան ու ծնողը միասին դառնում են բանահյուսության կրողը։ Գիրք ծննդոց՝ յաղագս երաժշտութեան կամ ինչպես բանահյուսության՝ այս դեպքում ժողովրդական երգի փոխանցումն իրագործել գրի, գծի, տիպ ու տառի միջոցով…

6 7

#7(72) 2021

***

«Զար զընգը» գրքով ծնունդ առավ aha collective-ի «Ծագող արև» մատենաշարը, որը նվիրված է մանկական հայալեզու արվեստագրքերի ժանրի ստեղծմանն ու տարածմանը։ Մանկական արվեստագրքերի ժանրն ընդգրկում է տպագիր ստեղծագործություններ, որոնք առաջարկում են երեխաներին առաջին քայլն անել դեպի արվեստի աշխարհ։ Այս ժանրի ակունքներում է կանգնած 20-րդ դարի իտալացի արվեստագետ Բրունո Մունարին, որի աշխատանքներից ներշնչված աշխարհի բազմաթիվ արվեստագետներ շարունակում են զարգացնել ոլորտը։ Մանկական արվեստագիրքն արվեստի գործ է՝ գրքի տեսքով։ Այն իր մեջ պարունակում է մի աշխարհ, որը զարմացնում և հարցադրում, մարտահրավեր է նետում ընթերցողին՝ արվեստագետի զգայունությամբ։ Գիրքն ինքնին մի ամբողջություն է. տեքստը, նկարազարդումը, ձևաչափը, թղթերի, տպագրական և կազմարարական եղանակների ընտրությունը։ Արվեստագիրքը շոշափելի նուրբ գործ է, որը երեխաները կարող են ուսումնասիրել առանց զսպման. կամաց-կամաց նրանք կհայտնաբերեն արվեստագրքի առաջարկած բազմաթիվ հնարավորությունները։ Ինչպես արվեստի ցանկացած ստեղծագործություն, արվեստագիրքը նույնպես տարիք չի ճանաչում։ Իր նուրբ հպման հնարավորություններով և անակնկալ առաջացնող բովանդակությամբ արվեստագիրքը հուզական կապ է ստեղծում գրքի և երեխայի միջև, և գիրքը դառնում է երեխայի համար լիակատար արժեք և ոչ լոկ որպես պատմվածքի «ընդունարան»։


Մայդա Շավակ

արվեստագետ Սովորաբար գիրքը լուռ առարկա է: Այս գիրքը եզակի է. հնչում է։ Թեպետ ոչ մի էլեկտրոնային հնարք չկա՝ ոչ մի կոճակ, որը պետք է սեղմել ձայնագրված ձայն լսելու համար։ Պարզապես թուղթ և մեղեդի, որը մարդ պետք է գտնի ինքն իր ներսում: Հեռվից ոչ մի բան չես նշմարում: Երբ մոտենում ես, շապիկից մի շեղակի կայծ է կանչում, լույսի փայլեր, մեզնից՝ մանր արտացոլումներ: Երբ աչքերը սահում են բառերի վրա, մենք նկարի միջոցով ընկալում ենք ջրի մեջ սուզվելու ձայնը, լուցկու ճարճատյունը, թևի հարվածը, փղի ոտնաքայլը, պտտվող մուկը, բախվող քարերը սեղմված միմյանց. ձեռքերը շրջում են էջերը, որոնցից մի քանիսը կտրտած են, փայլում են և ուղղում են մեր աչքերը դեպի այս ստեղծագործության բաբախող սիրտը՝ «Զար զընգը» ժողովրդական երգը: Մի ամբողջ տիեզերք է կազմավորվում և կենդանանում այս առաջին երգի պատմության շուրջ, որը շնչում է երկրի վրա, հնուց, շա՜տ հնուց, մարդկային կյանքից առաջ, կենդանիների, բույսերի, հանքանյութերի կյանքից առաջ, առաջին շունչի պատմությունը, կարծես աշխարհը ոգեշնչվել էր իր վազքը սկսելուց առաջ: Եթե պատահի, որ մեր ձայնը դողում է ժողովրդի առջև, որ շփոթվում է անծանոթ մարդկանց առջև, ձայնը դառնում է պարզ և ինքնավստահ, երբ խոսքը վերաբերում է երեկոյան բարձրաձայն կամ շշուկով երեխայի համար կարդալուն կամ երգելուն, մեկուսացած։ Մեր մարմինը հիշում է միգուցե, որ կյանքը փոխանցվում է բերնեբերան, որ երգը հանգստացնում և ուղեկցում է փոքրերին ու մեծերին մարդկության արշալույսից ի վեր: Այս գիրքը դիտելու, կարդալու, դիպչելու, երգելու առարկա է: Յուրաքանչյուրը կգտնի իր ձայնը՝ հնչեցնելու «Զար զընգը»-ն: Արդեն հազար անգամ երգված, հազար հնչերանգով, այսուհետև, յուրաքանչյուր ընթերցողի և յուրաքանչյուր ականջի համար, ով այն լսում և նորից խնդրում է. առաջին երգը գրքում է, այն փայլում է, տարածվում և կլանում է մեզ, արձագանքում է մեզ, անդրադառնում մեր մեջ, այսօր և վաղը, հավերժ:

Արքմենիկ Նիկողոսյան

գրականագետ Գուցե պարադոքսալ թվա, բայց զուսպ ու դիպուկ բառերով և պատկերներով է առավելապես հնարավոր շատ բան ասելը, առավել ևս՝ բարդ բան ասելը: «Զար զընգը» հեքիաթը երևի թե ամենաբարդ ու դժվար պատմելի երևույթի մասին է՝ երաժշտության արարչագործության: Ու որքա՜ն զուսպ ու դիպուկ է բառերն ընտրել Նայիրին, ու որքա՜ն զուսպ ու անչափելիորեն խոսուն է նկարազարդել Սարգիսը: Յուրաքանչյուրը, առնչվելով այս հիրավի շքեղ ու հիրավի արվեստագրքին, կըմբոշխնի տիեզերական երաժշտության ռիթմը՝ գրի, գծի, գույնի ու մեղեդու այստեսակ ներդաշնակություն նույնիսկ անհնար է երևակայել: «Զար զընգը» հեքիաթը, այդ առումով, դուրս է գալիս լինում է/չի լինում-ի տրամաբանությունից, այստեղ եղել է ու լինում է-ի տրամաբանությունն է, որ հեքիաթ ասվածի բառիմաստներից զերծում է հորինումի տարրն ու թողնում բացառապես հրաշքն ու հիացումը: Ու ճաշակը, ճաշակը, ճաշակը, որ ուղղակի հորդում է արվեստագրքի ամեն մի միլիմետրից, գույն-պատկեր-բառ-մեղեդի համադրության ամեն մի նրբերանգից: Զարմանալի գիրք է, որ աներևակայելիորեն ստույգ զգացողություններ է փոխանցում:

Նայիրի Խաչատուրեան, Մայդա Շավակ, Արքմենիկ Նիկողոսյան Սարգիս Անտոնյան Դավիթ Գալստյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ Ընթերցասրահ

Գտածոների գրադարան Գրքերը կամ գտածոները, ինչպես դրանց սիրով կոչում են Մատենադարանի աշխատակիցները, հայտնվելով վերջինիս պատերի ներսում, անցնում են կյանքի մի ամբողջ ցիկլ՝ հայտնվելով նախ գրադարանի ստորգետնյա պահոցներում, այնուհետև բարձրանալով վերև՝ դեպի լույսով ողողված ընթերցասրահը։ ԵՐԵՎԱՆը նույնպես անցավ այդ գրքաշատ ուղին։

8 9

#7(72) 2021


Գրքի հանքը

Մատենադարանի գրադարանը նման չէ հայաստանյան այլ գրադարանների։ Այն փակ է սովորական այցելուների համար։ Բունկերային դռան հետևում՝ հատուկ ջերմաստիճանի ներքո, հազարավոր գրքեր են և մի խումբ մարդիկ, որոնց յուրաքանչուր օրը սկսվում և ավարտվում է գրքի հետ։ Երբ գիրքն աշխարհի մի հեռավոր կետից հասնում է գրադարան, այն նաև անցնում է վերականգնման բաժնով՝ առկա խնդիրները չեզոքացնելու համար։ Դա կարող է լինել էջերի վերականգնում համապատասխան թղթի միջոցով, նոր կազմի պատրաստում կամ պարզապես ախտահանում։ Այնուհետև, արդեն իր հերթական համարը ստացած նմուշը հայտնվում է գրադարանի համապատասխան դարակի վրա և սպասում ընթերցասրահում հայտնվելու իր հերթին։ Գրադարանի վարիչի տեղակալ Տաթև Ղազումյանը Մատենադարանի գրադարանում աշխատում է մոտ յոթ տարի, սակայն շուրջ քսան տարվա ոլորտային փորձ ունի։ «Ինձ համար ամեն գիրք շունչ ու հոգի, ասելիք ու բովանդակություն ունի։ Յուրաքանչյուրը

← Գրադարանում պահվող գանձերից են «Ուրբաթագիրքը» և հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը

նոր նյութի կամ գիտելիքի սկզբնաղբյուր ու շտեմարան է,– ասում է Տաթևը։– Անշուշտ, երբ գրադարան նոր գիրք է մուտքագրվում՝ անպայման թերթում եմ, ծանոթանում բովանդակության, հեղինակի, տպագրման մանրամասներին։ Գրքերի աշխարհը մի առանձնակի մոլորակ է։ Գրքերն իմ աշխատանքային ու ոչ աշխատանքային ժամերի մշտական ընկերն ու ուղեկիցն են»։ Գրադարանի հիմնական գործառույթներն են համարվում գրքերի և մամուլի համալրումը, մշակումը, գրանցումը, քարտագրումը, տեղադրումը քարտարանում և սպասարկումը: Թեև առաջին հայացքից այս աշխատանքը կարող է մեխանիկական թվալ, բայց Տաթևի պնդմամբ, եթե գրքի հետ չես շփվում, դու չես կարող հասկանալ այս աշխատանքի էությունը։ «Դու գիտակցում ես, որ քո ամենօրյա աշխա-

տանքը և պատասխանատու մոտեցումը նպաստում է հայագիտության աստիճանական զարգացմանը, և քո քայլով է պայմանավորված ամեն հաջորդ շղթայի ձևավորումը, նոր գիտական հետազոտության մեկնարկը»։ Տարվա կտրվածքով գրադարանը սպասարկում է շուրջ 1000-ից 1200 ընթերցողի։ Մատենադարանի հանրային կապերի բաժնի վարիչ և ընթերցող Տաթև Սարոյանի խոսքով՝ գրադարանի աշխատողները չեն սահմանափակվում առկա գրքերով, պետք եղած դեպքում օգնում են ընթերցողին գտնել իր փնտրածն այլ գրադարաններում և աղբյուրներում։ Մասնագիտական աչքով հուշում են, թե որ գիրքն է անհրաժեշտ այս կամ այն հետազոտության համար և հնարավոր է, որ ընթերցողը նույնիսկ չէր էլ մտածել, որ իրեն հենց այդ գիրքը պետք կգա։


ՔԱՂԱՔԱՄԵՋ Ընթերցասրահ

Պատմական

Մատենադարանի գրադարանը մեծ ճանապարհ է անցել մինչ իր վերջնական հանգրվանին հասնելը։ Այն կազմավորվել է Էջմիածնի կաթողիկոսարանի Մատենադարանի հավաքածուների հիման վրա: 1939 թվականին Մատենադարանը տեղափոխվեց Երևան՝ Հանրային գրադարանի 3-4 հարկերը դարձնելով իր ժամանակավոր տունը։ Արդեն 1959 թվականին Մատենադարանն իր ամբողջ գանձարանով տեղափոխվեց ներկայիս շենքը, իսկ 2011-ին՝ նոր մասնաշենք, որտեղ էլ առ այսօր գտնվում է։ Գրադարանի ֆոնդերը պարբերաբար համալրվում է գնումների և նվիրատվությունների միջոցով։ Գրադարանում առկա են նաև անհատական ֆոնդեր, որոնք ներառում են Երվանդ Տեր-Մինասյանի, Լևոն Խաչիկյանի, Ռուբեն Գալչյանի և շատ այլ բարերարների հավաքածուներ։ Գրադարանում առանձին

↑ Մատենադարանի գրադարանի վարիչի տեղակալ Տաթև Ղազումյանը

պահվում է հնատիպ գրականությունը, այդ թվում՝ «Ուրբաթագիրքը» և հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը։ Մամուլի ֆոնդը, որը մինչ 2012 թվական առանձնացված է եղել գրադարանից, մեկ այլ հետաքրքիր պատմություն է։ Նյութերի լեզուները տարբեր են ինչպես և աշխարհագրությունը։ Հայերեն առաջին պարբերական «Ազդարարի» (Մադրաս, 1794-1796 թթ.) միակ օրինակը պահվում և ցուցադրվում է Մատենադարանում։ Մամուլի ֆոնդը ներառում է տարատեսակ թերթեր և ամսագրեր, որոնք մեզ են հասել Պոլսից, Զմյուռնիայից, Թիֆլիսից, Բաքվից, Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից, Վենետիկից, Երուսաղեմից, Ալեքսանդրապոլից, Շուշիից և այլ քաղաքներից։ Ընթերցասրահը գործել է Մատենադարանի ներկայիս շենքի կառուցման օրվանից։ Սկզբում այն ունեցել է երկու սրահ, որտեղ սպասարկվել են համապատասխանաբար՝ ձեռագրերի, վավերագրերի, մասնագիտական գրականությունը և հնատիպ գրքերը, մամուլը և այլ տպագիր գրականությունը։ Նոր մասնաշենք տեղափոխվելուց հետո երկու սրահները միավորվեցին։ Այժմ այն կոչվում է Լևոն Խաչիկյանի անվան հայագիտական ընթերցասրահ։

Ընթերցանության ժամ

Մինչ Մատենադարանի ընթերցասրահը հասնելը դու անցնում ես վիտրաժային պատուհանների միջանցքով, որի շնորհիվ ամբողջ

10 11

#7(72) 2021

հարկը պարուրված է լույսի շողերով։ Ամեն անկյունում բույսեր են, որոնք հոգատարությամբ խնամում են հենց գիտնականները։ Ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի անունը կրող ընթերցանության դահլիճում կա շուրջ 150 տեղ։ Ընթերցասրահի վարիչ Ժաննա Մաթևոսյանի խոսքով, նա իրեն լավ է զգում, երբ ընթերցասրահը լիքն է։ Մարդիկ գալիս են մի նոր բան պարզելու, սովորելու, հայագիտությամբ զբաղվելու։ «Արտասահմանցիների զարմանքն ու ուրախությունն ամեն ինչ արժի։ Մարդիկ գալիս են և տանում են այս գիտելիքն իրենց հետ այնտեղ, որտեղից որ եկել են, և դա հրաշալի է»,– ասում է տիկին Մաթևոսյանը։ Ընթերցասրահը բաց է մինչ ուշ երեկո տարբեր ոլորտների մասնագետների, ասպիրանտների, ուսանողների և այլ մարդկանց համար։ Վերջիններս կարողանում են ուսումնասիրել Մատենադարանում առկա ձեռագրերը, արխիվային նյութերը և այլ տպագիր գրականությունը։ Ընթերցասրահը սպասարկվում է գրադարանի կողմից։ Այցելուն պատվիրում է իր ցանկացած նյութը։ Ձեռագրերը և վավերագրերը մատուցվում են թվայնացված տարբերակով. վերջին տարիներին գրադարանը, համագործակցելով Հայաստանի ազգային գրադարանի հետ, ակտիվ զբաղվում է հայագիտական գրքերի թվայնացմամբ։ Մասնավորապես Մատենադարանի գրադարանը զբաղվում է քարտարանների թվայնացմամբ, բայց ակ-

տիվորեն նյութեր է տրամադրում ՀԱԳ-ին գրքերի էլեկտրոնային տարբերակները ստեղծելու համար։ «Բնականաբար, սերնդափոխությունն իր հետ բերում է նոր տեխնոլոգիաների պահանջարկը,– պարզաբանում է Տաթևը,– ավագ սերնդի մասնագետներն իրենց կենսափորձն են փոխանցում երիտասարներին, իսկ վերջիններս իրենց հերթին իրենց գիտելիքների միջոցով փորձում են զարգացնել գրադարանը։ Մեզ համար կարևոր է համընթաց քայլել մեր ընթերցողի հետ, որպեսզի չլճանանք և միշտ պահանջարկ լինի»։ Եվ այսպես, աշխատակիցները ձեռագրերի և վավերագրերի պատվերները սպասարկում են հետևյալ կերպ. այցելուին տրամադրվում է համապատասխան նյութի թվային տարբերակի համար գործող գաղտնաբառ, որի միջոցով տվյալ նյութը համակարգչի օգնությամբ


↓ Ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի անվան ընթերցասրահի վարիչ Ժաննա Մաթևոսյանը

Ընթերցասրահում պահվում են շուրջ 8000 հայերեն և այլ լեզուներով գրքեր, պարբերականներ, ալբոմներ, քարտեզներ և այլն

հասանելի է դառնում ընթերցողի համար։ Ընթերցասրահի գլխամասում մի մեծ էկրան է տեղադրված, որի միջոցով ընթերցողը կարող է հետևել իր պատվերի կարգավիճակին։ Ամենապահանջված նյութերն արդեն իսկ գտնվում են ընթերցասրահի պահարաններում։ Դրանք շուրջ 8000 հայերեն և այլ լեզուներով գրքեր են, հայագիտական պարբերականներ, ալբոմներ, քարտեզներ և այլն։ Մատենադարանի ընթերցասրահ են այցելում և ակտիվ օգտվում մասնագետներ աշխարհի ամենատարբեր անկյուններից՝ Ամերիկայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ճապոնիայից և շատ այլ երկրներից։ «Ամենահետաքրքիրն այն է, որ նրանցից շատերը տիրապետում են հայերենին,– պատմում է տիկին Մաթևոսյանը,– կորեացի մեր հյուրը՝ դոկտոր Մասայուկին, հոյակապ հայերեն գիտեր, քանի որ ուսումնասիրում էր հայ միջնադարի եկեղեցական կյանքին վերաբերող արխիվային նյութեր»։

***

Դուրս ես գալիս ընթերցասրահից և կրկին հայտնվում ապակեպատ միջանցքում։ Մթնոլորտն առանձնահատուկ է։ Այստեղի լուսավոր սենյակներն ու նույնիսկ ամենագողտրիկ անկյունները շնչում են գրքով, մեզ այն շատ ծանոթ թղթի հոտը տարածվում է երկար միջանցքներով և գալարվող աստիճաններով։ Այստեղ յուրաքանչյուր մարդ ձեռագրերի աշխարհի պաշտպանն է, ու քանի դեռ գործում է գրադարանն ու ընթերցասրահը, այսինքն՝ ընթանում է գրքի կյանքի բնականոն ցիկլը, Մատենադարանն ապրող էակ է։

Մարգարիտ Միրզոյան Հարութ Մալխասյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ Փառատոն

Երևանի գրքոտ օրեր 2017-ից ի վեր Երևանում գրքասերների, գրողների, մամուլի ու հրատարակիչների, բոլորբոլորի համար տեղի էր ունենում մի իրական տոն՝ Գրքի երևանյան փառատոնը: Այդ՝ արդեն ամենամյա ու սպասված իրադարձության մասին ԵՐԵՎԱՆ-ը զրուցել է փառատոնի գաղափարի և իրականացման «մեղավորներից» մի քանիսի հետ։

2017-ի աշունը սովորականից ավելի գրքոտ էր։ Հանրապետության հրապարակով անցնելիս դժվար էր չնկատել դեպի նախկին ԱԳՆ-ի շենք կանչող դրոշակներն ու չտարվել տարածքում տիրող գրքային իրարանցմամբ։ «Վա՜յ, մենք այսպիսի հրատարակչություն ունե՞նք», «Վա՜յ, էս գիրքը հայերեն թարգմանությամբ կա՞», «Վա՜յ, Գուրգեն Խանջյանը», ու այսպես՝ ամեն քայլափոխին. զարմանք, հիացմունք, ու մեկ էլ՝ մտավախություն, որ էդքան գնածդ գրքերը տուն չես հասցնի, կամ դարակներումդ չեն տեղավորվի։ Հետո որոշում ես հաջորդ օրն էլ գալ, հանդիպումներ կան, նույնիսկ համերգներ, համ էլ՝ դեռ մի երկու գիրք էլ պիտի գնես։ Այսպես, տարեցտարի Գրքի երևանյան փառատոնը լցրեց մեր դարակներն ու հնարավորություն տվեց մի քիչ ավելի մոտ լինել գրականությանն ու մեր կողքին ապրող ու ստեղծագործող գրողներին։

12 13

#7(72) 2021

↑ 2021-ին փառատոնի մի մասն անցավ Նկարիչների միության շենքում


Առաջնեկը

Գրողին, ընթերցողին, գրական գործակալին, հրատարակչին ու մամուլը միավորող հարթակի ստեղծումն իսկապես հրատապ էր, ընդ որում, կարևոր էր այդ բոլորի հավասարաչափ ընդգրկումը, քանի որ կապն այդ կարևոր օղակների միջև երկար ժամանակ խզված էր։ ԿԳՄՍՆ գրականության ոլորտի հատուկ փորձագետ և Գրքի երևանյան փառատոնի կազմակերպիչներից Արմեն Սարգսյանը պատմում է, որ 2017-ին գաղափար կար հեռուստատեսային նախագիծ իրականացնելու, դա չստացվեց ու փոխարենը ձևավորվեց փառատոնը։ Այն, ի դեպ, համապատասխանում է «փառատոն» ձևաչափին բոլոր չափորոշիչներով. ցուցահանդես-տոնավաճառ, գրական մրցույթ, միջոցառումներ, համերգներ, հանդիպումներ, սոցիալական հարթակներում ու հեռուստատեսությունում ակտիվ ներկայություն, ընդ որում՝ բովանդակային առումով փառատոնը մինչ օրս փոփոխությունների չի ենթարկվել։

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՏՈՆԱՎԱՃԱՌ, ԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ, ՀԱՄԵՐԳՆԵՐ, ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ, ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՈՒ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԿՏԻՎ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ → 2020 թվականին փառատոնի փոխարեն Գաֆեսճէան արվեստի կենտրոնի պուրակում անցկացվեց տոնավաճառ

Այսպես՝ 2017-ին մի խումբ գրքամոլներ հավաքվեցին Հանրապետության հրապարակի նախկին ԱԳՆ-ի շենքի դատարկ նախասրահում ու փորձեցին պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել Գրքի երևանյան փառատոնը։ «Կարծում եմ, որ փառատոնը ստացվեց, որովհետև ցանկացած ծրագրի շարունակականությունը փաստում է դրա կայացած լինելու հանգամանքը»,– հպարտորեն նշում է Արմենն ու հավելում, որ այսօր փառատոնի գրական մրցույթի հաղթող լինելը գրողների համար իսկապես կարևոր ու ցանկալի է դարձել և որ դա հաճախ Հայաստանից դուրս հրատարակվելու կամ այլ միջազգային փառատոների մասնակցելու ուղեգիր կարող է հանդիսանալ։ Չնայած, որ առաջին փառատոնը մասշտաբով ամենափոքրն էր, սակայն այն ամուր հիմքեր ստեղծեց միջոցառման կայացման համար։ Տարածքը փոքր էր, ծրագիրը՝ սեղմ, բայց

↑ Վահագն Հայրապետյանի քառյակի ելույթը՝ 2019 թվականի փառատոնի ժամանակ


ՔԱՂԱՔԱՄԵՋ Փառատոն արդյունքները գոհացուցիչ էին. սպասվածից ավելի շատ այցելուներ ու վաճառված գրքեր, մեծ ոգևորություն թե՛ գրողների, թե՛ հրատարակիչների ու թե՛ ընթերցողների շրջանում։ Արմենը կարոտով է հիշում այն առավոտները, երբ ողջ համակարգող խմբի հետ մաքրում, դասավորում էին փառատոնի տարածքը, դուրս հանում աղբն ու արդեն ժամը 10:00-ին կազմ-պատրաստ դիմավորում այցելուներին։ Դե, քանի որ աշխատակիցները քիչ էին, ամեն բան ստիպված էին ինքնուրույն անել։ Գրքի երևանյան փառատոնի ծննդյան ականատեսներից է եղել լրագրող Անի Հակոբյանը, որին արդեն մի քանի տարի վստահվում է փառատոնի PR բաղադրիչը, ավելի ուշ, նաև միջոցառումների կազմակերպումը։ Պատմում է, որ սովորաբար արվող մամլո ասուլիսների փոխարեն փառատոնի մեկնարկին կազմակերպվեց գրքահավաք սահմանամերձ Բաղանիս գյուղի համար։ Ապա սկսվեց փառատոնը, ու մասնակցության ցանկություն հայտնեցին գրեթե բոլոր փոքր ու մեծ հրատարակչությունները։ Բոլորն անչափ ոգևորված էին։

↑ Փառատոնի գրական մրցույթի մրցանակակիրներից մեկը՝ Հովիկ Աֆյանը

Անին ուրախությամբ է հիշում փառատոնի բոլոր երեք օրերը, երբ գրողներն ու ընթերցողները ողջ ընթացքում գտնվում էին միևնույն տարածքում՝ ջերմ մթնոլորտում։ Ու չնայած բոլոր բացթողումներին՝ Գրքի երևանյան փառատոնի առաջնեկին Անին ևս ստացված ու իր տեսակով յուրահատուկ է համարում։ 2017-ի փառատոնն առանձնահատուկ էր նաև նրանով, որ գրական մրցույթի հաղթողին որոշում էր ոչ միայն պրոֆեսիոնալ ժյուրին, այլև ակտիվ ընթերցողներից կազմված խումբը։

Ամուր հիմքերի վրա

Ընթերցող ժյուրի լինելուց հետո՝ 2018-ին, գրականագետ Անի Հովնանն արդեն համակարգող թիմի անդամ էր ու պատասխանատու էր հրատարակիչների հետ աշխատանքի, ինչպես նաև գրական մրցույթի համար։ «Իսկ դուք այսինչ գիրքն ինչքանո՞վ եք վաճառում», «Իսկ հնարավոր է՞ իմ բանաստեղծությունն

էլ կարդան», «Իսկ իմ գրքերը կվաճառե՞ք». այս և շատ այլ զավեշտալի հարցերին հիմնականում հենց Անին էր ստիպված լինում պատասխանել։ Ծիծաղով է պատմում ու հավելում, որ այնուամենայնիվ ուրախանում էր՝ տեսնելով, թե մարդիկ որքան շատ են ուզում դառնալ փառատոնի մի մասնիկը։ Հիշում է, որ փառատոնը 2018-ին անցկացվեց ձմռանը։ Անին յուրահատուկ ջերմությամբ է հիշում ցուրտ ու գրքային այդ օրերն ու փառատոնը որակում որպես տիպիկ ձմեռային։ Հետո եկավ մի քիչ անհոգ 2019-ը, ու Գրքի երևանյան փառատոնը նոր թափ առավ։ Ընդլայնվեց ծրագիրը, կազմակերպվեցին հանդիպումներ, աշխատարաններ, համերգներ, ներդրվեց open microphone ձևաչափը, ներգրավվեցին ավելի շատ հրատարակիչներ ու գրողներ։ ՀԲԸՄ-ի սրահն ու դահլիճները պարզապես լեփ-լեցուն էին։ Արդյունքում՝ աննախադեպ ցուցանիշ՝ 15,000 այցելու։ Իրական տարածքում տեղի ունեցողին գումարվեց նաև առցանց

→ Կարեն Անտաշյանի «Դզոն» գրքի քննարկումը

14 15

#7(72) 2021


2021-ԻՆ ԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է 76 ԲԱՆԱՍՏԵՂԾ ԵՎ 70 ԱՐՁԱԿԱԳԻՐ, ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է 30-ԻՑ ԱՎԵԼԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

→ Փառատոնում հատուկ ուշադրություն են դարձնում պատանի ընթերցողներին

հարթակի իրարանցումը։ Անի Հակոբյանը, ով կրկին համակարգում էր փառատոնի PR բաղադրիչը, իրականացրեց պոեզիայի հոլովակների իր գաղափարը։ Հոլովակների գրանցած հաջողությունը ևս աննախադեպ էր։ «Պարզվում է, մարդիկ սիրում են պոեզիա, պարզապես այն պետք է ճիշտ մատուցել»,– ասում է Անին։ Արդեն երկու տարի փառատոնի ծրագրի և մարկետինգի պատասխանատուն Անի Ղազարյանն է։ Ըստ նրա՝ այս ընթացքում եղան մարկետինգային քայլեր, որոնք հետագայում օգտագործեցին ոլորտի այլ ներկայացուցիչներ, ինչն Անիի համար հպարտանալու առիթ է. գրություններով ստիկերներ, պայուսակներ, տարբեր ինտրիգային արտահայտությունների օգտագործում, ինչ-

պես օրինակ՝ «Երևանի գրքոտ աղջիկը»։ Իսկ ամենամեծ ձեռքբերումն Անին համարում է այն, որ փառատոնը ներգրավել է տարբեր տարիքի գրքասերների ուշադրությունը՝ թե՛ երեխաների, թե՛ երիտասարդների ու թե՛ տարեցների։ Ու սա, ըստ Անիի, հենց փառատոնի հիմնական նպատակն էր։ Հենց 2019-ին գրքի Երևանյան փառատոնն ավելի հստակ դիմագիծ ստացավ ու ամրապնդեց հիմքերը՝ գրքի սիրահարներին շարունակական լինելու վստահություն ներշնչելով։ Ցավոք 2020-ին պատերազմն ու համավարակը թույլ չտվեցին, որպեսզի փառատոնը տեղի ունենա։ Փառատոնին փոխարինելու եկավ մեկօրյա տոնավաճառը, որը ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ և մի շարք մարդկանց օգնությամբ հնարավոր եղավ

իրականացնել Գաֆեսճէան արվեստի կենտրոնի պուրակում։ Գրահրատարակիչների առջև միայն մեկ պայման կար՝ տոնավաճառից ստացված հասույթի առնվազն 30 տոկոսը փոխանցել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Զարմանալի չէ, որ տոնավաճառն ընդգրկեց 30-ից ավելի մեծ ու փոքր գրատներ և որոշ թանգարաններ ու գրադարաններ։ Նրանցից շատերը նույնիսկ վճռեցին հիմնադրամին փոխանցել հասույթը 100 տոկոսով։ 2021-ի փառատոնն իր մասշտաբով և այցելուների ներգրավվածությամբ չէր զիջում 2019-ի փառատոնին։ Այսպես՝ գրական մրցույթին մասնակցել է 76 բանաստեղծ և 70 արձակագիր, իրականացվել է 30-ից ավելի միջոցառում, իսկ ցուցահանդես-տոնավաճառին մասնակցել է 50-ից ավելի հրատարակիչ։ Այս տարի «Ժամանակիդ շունչը դարձիր» չարենցյան տողերով գրքի փառատոնի համակարգող թիմը փորձ կատարեց ցույց տալ, որ ապագան փոխվում է ներկա ժամանակում։ Մինչդեռ հայ դասականների ժառանգների հետ հանդիպումների շարքով փորձ արվեց նաև կապել անցյալն ու ներկան։ Ըստ Արմեն Սարգսյանի՝ փառատոնը նաև հարաբերությունների նոր էջ բացեց գրական ոլորտի այն մարդկանց համար, ովքեր տարատեսակ քաղաքական ու ոչ միայն քաղաքական քննարկումների ընթացքում գուցե միմյանց նեղացրել էին. «Ասում էի՝ ոչինչ, եկեք, բարիշեք, այդպես էլ եղավ»։ «Գրքի երևանյան փառատոն եկողներն իրենց հետ մի գրամ ուրիշ մթնոլորտ էին տանում։ Մինչ օրս էլ, երբ փողոցում պատահմամբ տեսնում եմ մեր փառատոնի տարբերանշանով պայուսակով անծանոթ մեկին, ինքս ինձ մտածում եմ՝ մերոնցից է»,– ասում է Անի Հովնանը, իսկ Հակոբյան Անին հավելում է. «Ու այս ամենի վրա չի ծախսվել ահռելի մեծ գումար։ Կար միայն նախաձեռնողականություն, ջանք, նպատակ ու ճիշտ ուղերձներ»:

Հասմիկ Բարխուդարյան Վահան Հակոբյան, Էռնա Թովմասյան, Լուսի Սարգսյան


ՔԱՂԱՔԸ ԿԱՐԴՈՒՄ Է

16 17

#7(72) 2021


Համբարձումյան, Հովսեփյան, Ոսկանյան, Եղ յան, Դավթյան, Աֆյան և ուրիշներ. Գրքի երևանյան փառատոնի գրական մրցույթի հաղթած տեքստերը՝ առաջին անգամ մի տեղում։


ՔԱՂԱՔԸ ԿԱՐԴՈՒՄ Է

18 19

#7(72) 2021


ՄԱՀԱՑՈՒ ՀՅՈՒՐԱԽԱՂ

ՀԱՏՎԱԾ ՎԵՊԻՑ Պատմություն արջի ու փղի մասին

Հովհաննես Երանյան Քննադատ, թատերագետ, արձակագիր։ «Մահացու հյուրախաղ» վեպի համար արժանացել է Գրքի երևանյան առաջին փառատոնի առաջին մրցանակին։ Հրատարակել է պատմվածքներ, վիպակներ, վեպեր, այդ թվում՝ «Մահացու հյուրախաղ», 2018, «Մեղքի պարան» (վեպ, 2017), «Ողորմություն Ֆրոսյային» (պատմվածքներ, 2013), «Ամենագեղեցիկ հարվածը» (վեպ, 2010), «Մարդահամար» (վեպ, պատմվածքներ, պիեսներ, 2008)։ 2010-ին ստացել է ՀՀ վարչապետի ոսկե մեդալ, 2018-ին՝ ՀՀ նախագահի մրցանակ։

Արջը կրկեսում համակրելի է, նույնիսկ սիրելի երեխաներին՝ ի տարբերություն նույն կրկեսում վարժեցրած վագրի կամ առյուծի, որով կամ նրան վարժեցնողով որքան էլ հանդիսատեսը հիանա, այնուհանդերձ՝ մեծ թե փոքր, վախենում են, սարսռում: Մինչդեռ բնության մեջ վագրը կամ առյուծը վտանգավոր են նույնքան, որքան արջը: Հսկա երկիրը բնակչության մեծամասնության պատվին ռուսական արջ էր հորջորջվում: Դա այն փափուկ խաղալիքը չէր, որ գրկում են մանուկները, քնեցնում իրենց հետ օրորոցի մեջ կամ մահճակալին: Դա այն արջն էր, որ կոտրում էր մարդկանց ողնաշարը ու հոտեցնում: Ահա այդ հսկա երկրում արջն ամեն ինչ հոտեցրել էր, փտեցրել՝ նախապես ողնաշարը կոտրելով, կամ թաթի մի հարվածով խեղանդամելով: Երկու հարբած ռուս զբոսաշրջիկ, որոշելով անտոմս մտնել Վարշավայի կենդանաբանական այգի, շրջանցում են մուտքը և պատի վրայից ցատկելով՝ հայտնվում արջի ոչ վանդակապատ տարածքում: Քիչ անց տնօրենի աշխատասենյակ է խուժում աշխատակիցն ու սարսափելի գույժ հայտնում. երկու այցելու ծեծում են արջին և եթե արագ օգնություն չհասնեն, արջը կսատկի: Որքան էլ տնօրենը հռհռա ու կարծի, թե իր ենթական կատակ է անում, այնուհանդերձ երկրորդ, երրորդ աշխատակցի ահազանգերից հետո ստիպված է լինում միջոցներ ձեռնարկել: Արջին փրկեցին, բայց նա երկար բուժման կարիք ուներ: Բայց դրանից շուրջ մեկուկես տասնամյակ առաջ վիրավորել էին հենց ռուսական արջին: Վիրավորել էին մահացու, և փրկելն անհնար էր: Վայրի բնության մեջ ապրող ցանկացած գազան վիրավոր վիճակում ավելի վտանգավոր է դառնում: Արջն առավել ևս: Աշխարհի վեցերորդ մասը կազմող արջ-երկիրը վիրավոր էր: Վիրավոր էր մահացու, բայց ընկնելուց առաջ գազազած հարձակվելու էր ու իր հուժկու թաթերով խեղանդամելու էր բոլոր նրանց, ովքեր կհայտնվեին սատկելու իր անցնելիք ճանապարհին: Փիղը, ի տարբերություն արջի, անվտանգ կենդանի է և նախահարձակ չի լինի: Բայց նա վիրավոր վիճակում անգամ արջից է վտանգավոր: Գրքում նկարագրվող արջի վիրավորվելու և մեռնելու պատմությունից շուրջ մեկուկես հազարամյակ առաջ պարսիկները հարբած ու կատաղած փղեր էին բերել մարտադաշտ՝ հայերի վրա: Թեև այս ճակատամարտը չկա պարսիկների պատմագրության մեջ, որովհետև իրենց համար պատերազմը ոչ թե իրենցն էր, այլ հայերի ազգամիջյան, կամ քաղաքացիական կռիվ, որի կողմերից մեկին իրենք պարզապես օգնության ձեռք էին մեկնել, կամ փղի կնճիթ, մինչդեռ հայերի համար այն ամենասրբազանն ու ոգեշնչողը եղավ նրանց ողջ պատմության ընթացքում: Այդ ճակատամարտի ժամանակ մի խենթավուն հայ իշխանորդի մտնում է հարբած փղի տակ ու նիզակով այնքան բզում, խոցում նրա փորոտիքը, որ բնության ամենամեծ կենդանին ծնկում է՝ իր տակ ճզմելով թե՛ իշխանիկին և թե՛ նրա ընկերոջը: Նրանք, ովքեր ուզում էին, որ ռուսական արջը, կամ արևմուտքի առավել քարոզչական բառով՝ չարիքի կայսրությունը ծնկի գա, գիտեին, որ մեկուկես հազարամյակ հայերը ոգեշնչվել են փղին նիզակի ծայրով խոցող ու իր վրա գցող իշխանի կերպարով: Գուցե այդ պատճառով էր, գուցե՝ ոչ, որ բոլոր կայսրությունները կործանվելով՝ փլվում էին հենց հայերի գլխին: Փիղ ընկներ, արջ սատկեր, թե գորշ գայլ՝ տակը հայ էր մնում: Նրանց կեսից ավելիին կոտորելով ու զրկելով հայրենիքից՝ մեկ այլ կործանված կայսրության ժառանգորդ թուրքերը հարյուր տարի հետո էլ հիշեցնում էին իշխանիկի նիզակը և արդարանում՝ այնքան բզեցիք, բզբզեցիք, որ ձեր վրա տապալեցիք Օտոմանյան կայսրության անկման ողջ իներցիան: Շուրջ հարյուր տարի անց, երբ արջն ինքն արդեն հոտել էր և սատկել էր ուզում, նույնպես հիշեց հայ իշխանիկի նիզակի մասին… Մոտեցել էր արջի համաստեղության կամ չարիքի կայսրության հոգեվարքը, և նրանք գիտեին, որ կարող են հեշտությամբ բորբոքել մի կողմից կորցրած հայրենիքի համար հայերի հոգում ծխացող կրակը, մյուս կողմից՝ թուրքերի՝ հայ ուտելու հին ու ավանդական ախորժակը: Այդպես, արագացրեցին փաղաքուշ բառով՝ ռուսական արջի, ավելի դաժան բնորոշմամբ՝ չարիքի կասրության մահը: Բայց նա նույնիսկ հոգեվարքի մեջ, դեռ մինչև մարդկանց ու ազգերի ճակատագրերի վրա փլուզվելը, հասցրեց սպանել ու խեղանդամել իր թաթերով:


ՔԱՂԱՔԸ ԿԱՐԴՈՒՄ Է

20 21

#7(72) 2021


ԷԴ ԳԻՇԵՐ

Համբարձում Համբարձումյան Թարգմանիչ, գրող, սցենարիստ։ 2017 թվականին «էդ գիշեր», «Թղթե ծաղիկներ» և «Կորեական դելիկատես» պատմվածքների համար արժանացել է Գրքի երևանյան առաջին փառատոնի երկրորդ մրցանակի։ 2007 թվականին մամուլում տպագրված պատմվածքների համար արժանացել է Նախագահի երիտասարդական մրցանակի։ 2011-ին Արփի Ոսկանյանի հետ ստեղծել է «Գրողուցավ» կայքը: 2018 թվականին լույս է տեսել նրա առաջին «Կորեական դելիկատես» պատմվածքների ժողովածուն։ 2021 թվականին ավարտել է իր դեբյուտային «Կորեական դելիկատես» ֆիլմը, որը նկարահանվել է համանուն պատմվածքի հիման վրա։ Համբարձում Համբարձումյանի պատմվածքները թարգմանվել են գերմաներեն, ռուսերեն, բուլղարերեն, արաբերեն:

Էդ գիշեր Մոնիկան տունտեղը, երկու անչափահաս երեխաներին, իրենից տասնվեց տարով մեծ բռնակալ ամուսնուն թողեց, փախավ կրքոտ Լուիսի մոտ և սեր արեց նրա հետ նախ խոտի դեզի վրա, հետո երկտեղանի, շքեղ մահճակալի վրա, ապա բաղնիքում՝ հոսող ջրի տակ: Խեղճ, ամոթխած, նամուսով հայ կանայք ո՜նց էին ուզում նրա տեղը լինել: Իսկ երբ Խորխեն բռնացրեց այդ աղավնյակներին կտուց-կտցի տված և իր ատրճանակն ուղղեց կիսամերկ Մոնիկայի և կիսահագնված Լուիսի կողմը, մեր հարևան Վարդուշը չոքեց Էրեբունի հիվանդանոցից մինչև Շենգավիթ քաշած լևի հոսանքով աշխատող հեռուստացույցի առաջ և ասաց. «Չկրակես, գեդինը դնեմ, էդ բանը չանես»: Խորխեն էնքան տղամարդ չեղավ, որ երկուսի վերջն էլ տար, այլ էշ-էշ ատրճանակը դրեց իր քունքին, ձգանը քաշեց և անշնչացած ընկավ գորգին, արնաշաղախ արեց պարսիկ խանումների ամիսների չարչարանքը: Հայ կանայք հանգիստ շունչ քաշեցին, բայց կասկածում էին, որ սա Խորխեի հերթական կեղտոտ խաղն է: Հարյուր քսան սերիա հետո պիտի պարզվեր, որ նրանք ճիշտ էին: Էլեկտրալարը քամուց կամ լուսագողերի՝ լևիից լևի մտնողների ոտնձգություններից կտրվեց, և լռեց մեր թաղում աշխատող միակ հեռուստացույցը: Կանայք ցրվեցին տներով, գնացին իրենց գուրման ամուսինների համար չեղած տեղից համով կերակուր պատրաստելու, որ նրանք չասեն՝ էս ինչ ես եփել, իրենք չասեն՝ ինչ ես բերել, որ ինչ եփեմ, որ տանը վեճ չլինի, գնացին իրենց երեխաների հետ բազմապատկման աղյուսակը սովորելու, որ նրանք մարդ դառնան, գնացին իրենց տառապանքի երջանկությունը վայելելու: Էդ գիշեր մեր թաղի անաշխատանք, Շենգավիթի շրջանի ոստիկանության կողմից հետախուզվող մարդիկ հավաքվել-պպզել էին Ստյոպենց պատի տակ և մի քանի շիշ օղիով, մի քանի քաշ պլանով, մի քանի թթու դրած վարունգով նշում էին նրա՝ Կոշի գաղութում գտնվող որդու ծնունդը: Խմում էին ու անզորությունից խեղդվում: Էդ գիշեր, այն ժամանակ, երբ մեր հարևանուհիները ախուվախ էին անում Մոնիկայի չստացված կյանքի համար, մայրս, ես և գյուղից երկու օրով մեր տուն եկած Ժաննա մորաքույրս մոմի թրթռացող, աչք քոռացնող լույսի տակ մի պոտենցիալ մեռելի համար սգապսակի արհեստական ծաղիկներ էինք սարքում: Անսպասելի, այդքան սպասված երկու ժամով տրվող էլեկտրական հոսանքը սովորականից շուտ տվեցին: «Լույսը տվեցին»,– միաբերան ասացինք մենք: Ես նստած տեղից վեր կացա, ծափ տվեցի, թռվռացի, կկոցած աչքերով նայեցի մեր վեցմոմանոց կեղծ բյուրեղապակե ջահին և նրա շողարձակ փայլով հիացած՝ գոռացի. «Ուռռա՜»: Մայրս՝ չհասցնելու վախը սրտի մեջ, անմիջապես գործի անցավ: Հարևանից բերած կիպիտելնիկով գլուխս լվանալու համար ջուր դրեց և սկսեց ճաշի կարտոֆիլը կլպել, իսկ մորաքույրս արդուկը վերցրեց: Սերվանտի վրա դրված մոմը դեռ վառվում էր: Ես թոքերիս մեջ օդ էի հավաքում և նստած տեղից՝ չորս-հինգ մետր հեռավորությունից, փչում էի, որ հանգցնեմ, բայց կրակը թռթռում էր ու չէր հանգչում: Էդ գիշեր հարբած, թմրացած Վլեն ու Գազանը կռիվ սարքեցին: Մայրս դեռ չէր կլպել բոլոր կարտոֆիլները, մորաքույրս դեռ չէր արդուկել բոլոր շորերը, ես դեռ չէի հանգցրել մոմը, երբ լսեցինք նրանց կռվի ձայները և մեր գործերը թողնելով՝ դուրս եկանք փողոց: Գազանը, որ պատերազմի ժամանակ անզեն դուրս էր եկել ավտոմատավոր ադրբեջանցու դեմ ու նրա կոկորդը կրծել, որ իմ Ջեկո շնից խաշլամա սարքեց ու դեռ ինձ էլ այդ խաշլամից հյուրասիրեց, որի կինը հարևանուհիներին բողոքել էր, որ նա իր կրծքի պտուկները ամեն գիշեր արյունոտելու աստիճան կծոտում է, ահա այդ Գազանը բռնել էր հորս ականջը ու բաց չէր թողնում: Նրանց մոտ խմբված տղամարդիկ չէին համարձակվում բաժանել, որովհետև նրանց բաժանելը նույնն էր, թե հորս իր ականջից բաժանեին: Ես քարը ձեռքիս կանգնել էի մեր դռան մոտ ու թեև շատ էի ուզում հորս օգնել, բայց չէի կարող, որովհետև Գազանի որդին էլ իրենց դռան առաջ էր կազմ ու պատրաստ կանգնել: Հայրս հաջողացրեց, ծնկով մի լավ հարված հասցրեց Գազանի որովայնին և նրա ատամների արանքից դուրս քաշեց այն, ինչ մնացել էր իր ականջից: Ազատագրված հայրս նոր թափ հաղորդեց կռվին: Մայրս ու հավաքված տղամարդիկ փորձեցին բաժանել կռվողներին, սրանք էլ երկուսով շուռ եկան իրենց բաժանողների վրա: Հորս բռունցքը իջավ մորս ականջին և նրա երկուգրամանոց ոսկե ականջօղը ընկավ գետնին ու կորավ: Խնդրելով, համոզելով, զոռով հորս տուն բերեցինք: Նա արնոտ շորերը փոխեց և զբաղվեց իր ականջով՝ այդ ընթացքում անընդհատ հայհոյելով փողոցում գտնվողներին ու մորս ազգուտակը: Երբ հասավ տատիս ու պապիս, մորաքույրս էլ չդիմացավ ու տաք արդուկով հորս բաց մեջքը նախշեց: Հայրս խոցված գազանի նման ոռնաց, թմրած ուղեղը ցավից մթագնեց, կանեստրով բենզինը բակից բերեց, ասաց՝ «Բոլորիդ վառելու եմ», և լցրեց մորս, մորաքրոջս, իմ, իր վրա, տնով մեկ շաղ տվեց: Շաղ տալուց հետո տեսավ վառվող մոմը: Ես թոքերումս ինչքան ուժ կար՝ փչեցի: Մոմը հանգավ: Հայրս գնաց խոհանոց լուցկի փնտրելու: Մենք տնից դուրս եկանք: Մորաքրոջս համոզեցինք, որ գնա մյուս քրոջ տուն, իսկ ես ու մայրս ուղղություն վերցրինք դեպի միլիցիայի մոտակա բաժանմունքը: Էդ գիշեր ես ու մայրս երեք անգամ հասանք քաղմասի շենքի մոտ ու ետ եկանք: Հենց սկզբից ես էլ, մայրս էլ գիտեինք, որ նա էդ բանը չի անելու: Երբ մենք վերջին ճամփորդությունից եկել, կանգնել էինք փողոցի ծայրին և մեր անելիքն էինք որոշում, պայթյունի ձայն լսվեց: Մենք կարծեցինք, որ հայրս է լուցկի ճարել, բայց պարզվեց, որ հարևանի՝ ոստիկան Արթուրի տան վրա նռնակ էին նետել: Հինգ րոպե անց մեքենաները ժամանեցին դեպքի վայր: Հայրս, նրանց տուլուլուների ձենը լսելով, դուրս եկավ փողոց ու ասաց. «Ես ձեր մերը… Իմ հանգիստը մի՛ խանգարեք»: Միլիցեքը խմբով հորս ծեծեցին, կիսամեռ արեցին, մեր դարպասից ներս տարան ու թողեցին միջանցքում: Էդ գիշեր դույլի ջուրը գոլորշիացավ, ու հարևանի կիպիտելնիկը վառվեց: Էդ գիշեր մեր տարածքի որձ շները հավաքվել էին փակի տակ պահվող Լեդիի տիրոջ լուսամուտի տակ և նրա համար սերենադներ էին երգում: Էդ գիշեր Ստյոպին ձերբակալեցին: Ստյոպը հինգ տարի նստեց, դուրս եկավ, մահացավ ու այդպես էլ չպարզվեց՝ ի՞նքն է եղել նռնակ նետողը, թե՞ չէ: Էդ գիշեր ծեծված, ջարդված հայրս թավալվում էր իր արյան ու բենզինի մեջ և սպառնում էր ինքն իրեն այրել: Էդ գիշեր ես ու մայրս նստել էինք մեր դռան մոտ ու տուն չէինք մտնում: Մայրս լաց էր լինում, իսկ ես չգիտեի, թե ինչ անել:


ՔԱՂԱՔԸ ԿԱՐԴՈՒՄ Է

22 23

#7(72) 2021


ՍԵԼՖԻ ԲՈՒԼԴՈԶԵՐԻ ՀԵՏ

Սարգիս Հովսեփյան Արձակագիր, սցենարիստ, թատերագիր։ 2018 թվականին արժանացել է Գրքի երևանյան երկրորդ փառատոնի առաջին մրցանակին։ Հեռուստասերիալների և լիամետրաժ ֆիլմերի սցենարիստ է։ 2007-ից հրապարակվում է գրական մամուլում: Առաջին գիրքը՝ «Դոմինո» պատմվածքների ժողովածուն հրատարակվել է 2012 թվականին։ Սարգիս Հովսեփյանը հիմնել է «Մետրո» հրատարակչությունը 2016-ից և դասավանդում է ստեղծագրություն Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում 2018 թվականից։

— Ձողը մի քիչ երկարացրու, ըհ՛ը, այ… տենց լավ ա… Չըխկ, չըխկ, չըխկ: — Արի մի հատ էլ դիրքը փոխած չըխկացնեմ… Չըխկ, չըխկ, չըխկ: — Տնաշեն, գոնե մի քիչ տարբեր դեմքեր արա: Ամեն տեղ նույն քառակուսի դեմքն ունես: — Էս տափակ շենքի ֆոնին էտ էլ ա շատ: — Առաքելյան, սա մոդեռնիստական շենք ա ու իր ոճի մեջ բավականին հաջողված նախագիծ: — Պահ, էլ ո՞նց կլինի, մոդեռնիստական: Մեկ ա, չես համոզի, անիմաստ շենք ա, միանման պանելներով, անվերջ քառակուսիների շարան… հլը տես, ինձ թվում ա սենց կրկնվող երկրաչափական պատկերներով շենքերը հատուկ սարքել են, որ երևանցիներին հիպնոսի ենթարկեն, որ անընդհատ կրկնությունից գիտակցությունդ մթագնի ու զոմբիի պես ինչ-որ մի թեմայի վրա սևեռված ապրես՝ իրերի բուն իմաստի մեջ չխորանալով: Թեման էլ իրանք կհուշեն, իհարկե: — Տես, է՜, հոգեվերլուծության գիգանտ ունենք, աշխարհը չունի… Հիմա դու էս շենքին նայելուց հիպնոսի մեջ ես ընկնու՞մ… — Չէ, ես սրա նման անհետաքրքիր շենքերի չեմ նայում: Եթե դու ամեն անգամ ինձ էլ հետդ քարշ չտաս սենց շենքեր նկարելու, սկի չեմ էլ նկատի: Ինձ Ֆլորենցիան ա հետաքրքրում, Փարիզն ա հետաքրքրում, մի խոսքով եվրոպական հին ճարտարապետությունն ա հետաքրքրում: Հետո էլ զարմանում ենք՝ ինչի՞ նորմալ դիզայն չունենք, բա հլը տես իտալացու երեխեն ամեն օր ինչեր ա տեսնում, մենք ինչ ենք տեսնում… Պարզ չի՞, որ ամեն քայլափոխի սենց քառակուսի բաներ տեսնողը մեծանա, քառակուսի բաներ ա նկարելու… — Չէ, պարզ չի, Վարդանյան… Բարոկկո ու ռոկոկո ոճի մեջ էլ մեծանաս, եթե քառակուսի մտածելակերպ ունես, քառակուսի կմտածես: Ամեն ինչ իր ժամանակի մեջ ա հետաքրքիր, էսօր իտալական բարոկկոյի ոճով շենքեր սարքելը լրիվ անհեթեթ ա: Նույնն ա, թե ինչ-որ կոմպոզիտոր հիմա Բախի կամ Մոցարտի ոճով երաժշտություն գրի կամ դու հո սայլով ման չես գալի՞ս, շատ էլ սայլը իր ժամանակին հեղափոխական ու առաջադեմ փոխադրամիջոց ա եղել: — Հա, բայց գարաժումս սայլ էլ չեմ պահում: — Եթե իր հայտնագործման ժամանակներից մնացած եզակի նմուշ լիներ, հերիք չի կպահեիր, մի բան էլ վճարովի տուրեր կկազմակերպեիր քո գարաժ: Վարդանյանը մի պահ դադար տվեց, ապա դեպի մեքենան քայլելով նետեց,- Էտ ուրիշ… Արի, գնացինք, վաղվա նիստին պատրաստվել կա, բան կա… Առաքելյանը քմծիծաղով մոտեցավ մեքենային:

***

Քաղաքապետն ուղիղ քառասունհինգ րոպե ուշացումով ներս մտավ նիստերի դահլիճ և առանց ժամանակ կորցնելու պահանջեց քվեարկության դնել դիմումատու կառուցապատողին՝ Արշակունյաց փողոցի վրա գտնվող շենքի քանդումը պայթեցման եղանակով թույլատրելու հարցը: Մինչ ավագանու անդամները տրամադրվում էին քվեարկությանը, քաղաքապետը հայացքով գտավ Առաքելյանին ու կծու տոնով նետեց. — Առաքելյան, փաստորեն վնասակար սովորություններից ոչ մի կերպ չես հրաժարվում: Առաքելյանն անմիջապես ոտքի կանգնեց և հուզված ու կարկամած արտասանեց. — Ի՞նչ սովորություն, պարոն, պարոն քաղաքապետ… — Մի հատ պարոնը հերիք ա, Առաքելյան… Էտ քո սելֆի-մելֆիների, ինստագրամ-մինստագրամների վերջը չես տալիս, էլի... Համ գիտես, որ էսօր էտ շենքի հետ կապված նիստ ունենք, համ գնացել կողքը նկարվել ես, ավելորդ ուշադրություն ես գրավում… Դու գնացել ես, հերիք չի, Վարդանյանին էլ հետդ ես տարել: Վարդանյանը կարմրեց ու աշակերտի պես գլուխը կախեց՝ նույնիսկ արդարանալու փորձ չանելով: Առաքելյանը մինչև կմտածեր ինչպես դուրս գալ ստեղծված անդուր իրավիճակից, քաղաքապետը շարունակեց. — Ես էտ ինստագրամներում նկարներ դնելու իմաստը չեմ հասկանում: Եթե թոփ մոդել լինեիր, բադակտուց անեիր, էլի հա… բայց քո դեպքում, Առաքելյան, ընդհանրապես անհասկանալի ա... Կամ էլ հատուկ ես անում էն լրագրողների ուշադրությունը մի ավելորդ անգամ ինձ վրա հրավիրելու համար: — Չէ, ի՞նչ եք ասում, պարոն, պարոն քաղաքապետ… — Ասեցի մի անգամը հերիք ա, չէ՞… — Այո, պարոն… քաղաքապետ, ուղղակի ես սիրում եմ ճարտարապետություն, գնահատում եմ, ի՞նչ խնդիր կա… Ես մինչև ավագանի ընտրվելն էլ այդ էջն ունեի և պարբերաբար թարմացնում էի տարբեր շենք-շինությունների նկարներ դնելով… նաև դրանց ֆոնին իմ նկարներով… — Առաքելյան, նախ դու հիմա ավագանի ես, իսկ դա նշանակում է, որ պիտի ավելի պատասխանատու վերաբերվես քո հանրային գործունեությանը, երկրորդ՝ դու մի ինչ-որ ակումբի զուգարանում հայելու առաջ չես սելֆի արել, որ խնդիր չլինի, այլ շենքի, որի պայթեցման հարցը հաջորդ օրը պիտի քննարկեինք… Տարբերությունը չես նկատու՞մ… — Նկատում եմ, պարոն… քաղաքապետ: — Հիմա կտեսնենք… Ո՞վ է դեմ, որ Արշակունյաց 70/17 հասցեում գտնվող շենքը քանդվի պայթեցման եղանակով… Չկա: Ձեռնպա՞հ… չկա: Կո՞ղմ… Անցավ միաձայն, նիստը հայտարարում եմ փակված: Առաքելյանն ու Վարդանյանը բոլորից շուտ դուրս եկան նիստերի դահլիճից, ասես խուսափելու համար քաղաքապետի հետ ավելորդ հանդիպումից: Առաքելյանը Վարդանյանին մոտենալով ականջին շշնջաց. — Գալի՞ս ես, Արշակունյաց… — Ի՞նչ կա… — Ուզում եմ նկարվեմ… — Ձեռ ես առնու՞մ… Ես հավես չունեմ անիմաստ խոսակցությունների… — Արի՛, դու չես նկարվի, մենակ ես կնկարվեմ… Ընկերական… Մի հատ… Բուլդոզերի ֆոնին… Մի հատ նկարվեմ, հետո գնանք մի տեղ հաց ուտենք… — Փաստորեն զոհիդ հետ էիր սելֆի անում… Բայց դու գիտե՞ս, ի՞նչն ե~ս… Տես, ոչ մի շենք-շինություն, ոչ մի ռոկոկո, բառոկո, մոդեռնիզմ… Մենակ բուլդոզեր… — Հարց չկա, մենակ բուլդոզեր:


ՔԱՂԱՔԸ ԿԱՐԴՈՒՄ Է

24 25

#7(72) 2021


ՄԵՐԺՎԱԾԸ

Արտավազդ Եղիազարյան Արձակագիր, լրագրող, խմբագիր։ 2018 թվականին արժանացել է Գրքի երևանյան երկրորդ փառատոնի երկրորդ մրցանակին։ «Երևան» քաղաքի ամսագրի գլխավոր խմբագիրն է։ Նրա պատվածքները սկսել են տպագրվել հայկական գրական մամուլում 2004 թվականից։ 2006-ին ու 2014-ին լույս են տեսել նրա պատմվածքների ժողովածուները («Ժամադրություն», «Քաղաքը լուսնի տակ»), 2018-ին Եվրամիության ՀՀ պատվիրակության հետ համատեղ լույս է տեսել նրա «Պատումներ Հայաստանից» ժողովածուն (հայերեն և անգլերեն տարբերակներով), իսկ 2020-ին լույս է տեսել նրա առաջին ֆենթըզի վեպը՝ «Վիշապաքարի գաղտնիքը»։

Նույնիսկ բանկոմատը մերժեց: Այդ անհոգի, անսիրտ, ստոր ժեշտի կտորն առանց թարթելու բռնեց ու Տիգրանի երեսին շպրտեց անբավարար միջոցների մասին հերյուրանքը: Հետո էլ չվարանեց հետ թքել քարտը, որը, փաստորեն, դատարկ էր, ինչպես կինո «Մոսկվան» Գոռ Վարդանյանի հերթական ֆիլմի երկրորդ ցուցադրության ժամանակ: «Ժամանակն է, որ Ժան-Գոռ Վան Դանյանը նկարահանի «Մերժվածը» հոգեբանական ռազմահայրենասիրական մարտաֆիլմը»,– մտածեց Տիգրանը և այդպիսով փորձեց մի փոքր զվարճացնել ինքն իրեն: Վիճակը լուրջ էր: Տիգրանը նայեց դրամապանակի մեջ ու հասկացավ, որ ճակատագիրը նրան մետրոյից օգտվելու բացառիկ հնարավորություն է ընձեռում: Դե, ինչ արած, պետք է գետինը մտնել: Երեսին փչեց մետրոյի խոնավ, զով օդը, որը մի փոքր կարգավորեց Տիգրանի տրամադրությունը: Մինչև որ «Բարեկամության» մետրոյի մուտքի մոտ նա հայացքներով հանդիպեց ծերունի մուրացկանի հետ, որը ձեռքը պարզեց և հուսահատ ինչ-որ բան շշնջաց՝ փող էր աղերսում: Տիգրանն անսպասելիորեն կանգնեց տեղում, մի փոքր տվայտվեց, հետո սեփական աչքերին չհավատալով՝ ծերունուն պարզեց ձեռքում պահած երկու հարյուր դրամանոցը՝ վերջին փողը, որ պեղել էր դատարկ դրամապանակից: Եվ ուշադրություն չդարձնելով մուրացկանի անգիր արած շնորհակալական ճառին՝ մտքում ինքն իրեն հայհոյելով նորից դուրս եկավ փողոց: Քայլելիս գրպանից հանեց ձեռախոսը և զանգահարեց ընկերոջը. — Բարի ցերեկո, ի՞նչ օրի ես… ե՞ս, ես՝ ոռի: Հին գործից վերջին աշխատավարձս դեռ չեն փոխանցել, նորը էսօր չընդունեցին… դե տենց էլի, ասեցին՝ լավ մասնագետ եք երևում, բայց շատ սուր մրցակցություն էր, բլա-բլա, հաջորդ անգամ… դե հա, ես էլ եմ կարծում, որ իրանց ավելի վատ, բայց դե… լսի, կարա՞ս մի քիչ փող տաս հիմա, կես ժամից ժամո եմ, լրիվ անասուն իրավիճակում եմ հայտնվել… Չէ՞, ընդհանրապե՞ս… Դե ոնց ասեմ, մինչև վաղը կդիմանամ, ուղղակի էս ժամադրությունը… Լավ, լավ, մերսի, վաղը կերևամ ուրեմն: Դավայ, ցը: Կարմիր լույսը ստիպեց Տիգրանին կանգ առնել խաչմերուկում: «Է՞լ ինչ կարող են մերժել»,– մտածեց նա: Եվ հիշեց՝ դեռ անցյալ շաբաթ պետք է պատասխան ստացած լիներ Շվեդիայում այն միջազգային կոնֆերանսի կազմակերպիչներից, որին մասնակցությունը պետք է որ դռներ բացեր իր մեծ գիտական աշխատանքի համար: Դե, չհաշված, որ Երևանի փոշուց ու փոշոտ երևանցիներից մեկ շաբաթով պոկվելը ինքնին մեծ հաջողություն կլիներ: Բայց հիմա նա վախենում էր ստուգել էլեկտրոնային փոստը՝ վերջին օրերի տրամաբանությունը հուշում էր, որ Գյոթեբուրգից ստացված նամակում շատ քաղաքակիրթ, դիվանագիտական լեզվով շարադրված մերժում է լինելու: Իսկ եթե նույնիսկ լինի դրական պատասխան և հրավեր, ապա դեսպանատունը կգտնի մի պատրվակ իր սեփական մերժումն անձնագրի մեջ խփելու համար: Վերջապես՝ կանաչ լույս: Զեբրով անցնելիս Տիգրանն այդուհանդերձ հիշեց, որ ամեն ինչ այդքան ահավոր չէ, քանի որ երեկ երեկոյան «Կալումեում», որտեղ նա վատնում էր, ինչպես քիչ առաջ պարզվեց, իր վերջին փողերը, նրան հաջողվեց երկար բանակցություններից հետո համոզել այն գեղեցիկ լուսանկարչուհուն այսօր ցերեկն իր հետ սրճել: Եվ սա պետք է միայն սկիզբը դառնար բավական խոստումնալից ռոմանտիկ հարաբերությունների: Իսկ մնացածը՝ հեչ: Նա որոշեց ստուգողական զանգ կատարել լուսանկարչուհուն՝ աղջկա ձայնը լսելու և հայտնելու, որ նա շուտով կհասնի պայմանավորված սրճարանը: Հանեց ձեռախոսը և ցանկի մեջ գտավ նրա անունը: Սեղմեց կոճակը, սարքավորումը դրեց ականջին: Եվ ռոբոտի ձայնը ասաց, որ նա սիկտիր լինի: Ավելի ճիշտ, ընդամենը նկատեց, որ բաժանորդն անհասանելի է և վատ չէր լինի փորձել մի փոքր ուշ, բայց այդ առաջին հայացքից նեյտրալ խոսքերում Տիգրանը զգաց՝ ինչպես է Տիեզերքը մերժում նրան հերթական անգամ: Նա կանգնեց, փակեց աչքերը, խոր շունչ քաշեց, բացեց աչքերը և շարունակեց քայլել: Մնացել էր անցնել երկու խաչմերուկ, թեքվել աջ ու մի կանգառ էլ քայլել: Հա, մինչ այդ դեռ պետք էր լուծել դատարկ դրամապանակի հարցը: Որովհետև դատարկ դրամապանակով շատ սուրճ չես խմի ու առավել ևս չես հյուրասիրի: Մնում էր երկու տարբերակ՝ աղջկանից աննկատ խոսել մատուցողի կամ մենեջերի հետ և խնդրել իր անունով հաշիվ բացել: Իսկ եթե մերժեն՝ ինչը շատ հնարավոր էր, փորձել բախտը և լուսանկարիչ աղջկան համոզել գնալ իր բնակարան, որտեղ կար և՛ սուրճ, և՛ թեյ, և՛ նույնիսկ գինի: Այդ առաջարկի պատասխանն էլ Տիգրանը բավական հստակ էր տեսնում, բայց նա միշտ հայտնի է եղել որպես լավատես և կենսուրախ անձնավորություն, այնպես որ նման մանրուքներով նրան թևաթափ չէիր անի: Երբ անցնում էր իր մշտական այցելության ռեստորաններից մեկի մոտով, ձեռախոսը ճանաչեց վայ-ֆայի ազդանշանը, հիշեց գաղտնաբառը, կպավ համացանցին և ծլնգոց արձակեց, որը հուշում էր Տիգրանին այն մասին, որ նոր նամակ է եկել: Նա մի պահ կանգ առավ: Աչքի տակով նայեց: Երևում էր նամակն ուղարկողի էլեկտրոնային հասցեի մի մասը, որից պարզ էր, որ այն Գյոթեբուրգից է: Ստուգե՞լ: Չստուգե՞լ: Պատասխանը կամ կշտկի իրավիճակը, կամ վերջնականապես ամեն ինչ քաքմեջ կանի: Տիգրանը հավաքեց կամքի ուժի բոլոր պաշարները և անտեսելով ձեռախոսը՝ շուտ քայլեց առաջ, որպեսզի դուրս գա ռեստորանի վայ-ֆայի տարածքից: Սրճարանի դուռն արդեն երևում էր: Մի անգամ էլ փորձեց զանգահարել լուսանկարչուհուն: Նույն ռոբոտի ձայնը նույն բանը ասաց: Տիգրանը թափահարեց ուսերը և մտավ սրճարան՝ գուցե իրենից շուտ է հասել, պարզապես հեռախոսը լիցքաթափվել է: Նայեց շուրջբոլորը՝ ժամադրության երկրորդ մասնակիցը դեռ չէր եկել: Լավ է, ուրեմն ժամանակ կա փորձելու կազմակերպել հաշիվ բացելու ծրագիրը: — Բարև ձեզ, ի՞նչ կցանկանաք,– նրան դիմավորեց մատուցողուհին: — Բարի ցերեկո: Դեռ ոչինչ, մարդ եմ սպասում, թող գա՝ հետո կասենք:– Լավ: — Բայց ճիշտն ասած մի խնդրանք ունեմ: Ճանապարհին մոտս տեխնիկական խնդիր առաջացավ՝ պարզվեց քարտիս վրա փող չկա, իսկ քեշը տանն եմ թողել, էնպես որ՝ կարող ե՞ք մենեջերին խնդրել՝ իմ անունով հաշիվ բացել, ես մեկ ա՝ էս կողմերում հաճախ եմ լինում: — Վստահ չեմ, բայց կհարցնեմ:


ՔԱՂԱՔԸ ԿԱՐԴՈՒՄ Է — Ահա, շնորհակալություն: Մատուցողուհին հեռացավ հարցը պարզելու: Տիգրանը չդիմացավ և որոշեց ստուգել Գյոթեբուրգից ստացված նամակը: — Կներեք, վայ–ֆայի փասվորդը չեք ասի՞,– նա գրեթե բացականչեց հեռացող մատուցողուհու ետևից: — Էսօր ինտերնետը չի աշխատում,– լսվեց պատասխանը: Տիգրանը չզարմացավ (միայն մտածեց՝ «Դիմիր և մերժվիր» աննախադեպ ամառային ակցիան շարունակվում է) ու ստիպված օգտագործեց ձեռախոսն իբրև ժամացույց. լուսանկարչուհին ուշանում էր արդեն յոթ րոպե: Իսկ եթե «նիսյային» չհամաձայնվե՞ն, լուսանկարչուհին էլ մերժի տուն գնալու առաջա՞րկը, մտածեց Տիգրանը: Իրականում դեռ կարելի է պարզապես փախչել, մի տեղ փակվել ու սպասել, մինչ մոլորակները ճիշտ դիրք ընդունեն և իրավիճակը կարգավորվի: Տիգրանը զգաց՝ ինչպես լարվածությունից ճակատին գոյացան քրտինքի կաթիլներն ու սկսեցին հոսել, ափերը խոնավացան: Նրա գլխում սկսեցին մեկը մյուսի հետևից առաջ գալ իր կյանքի երեք տասնամյակների ընթացքում տեղի ունեցած այլ տհաճ մերժումները: Յոթ տարեկանում ուզում էր ֆուտբոլ պարապել, ինչպես բակի բոլոր ընկերները, ծնողները մերժեցին, ասացին, որ պետք է անգլերենի ու դաշնամուրի գնալ: Տասնչորսում կիթառ նվագել սովորեց, որպեսզի հարևան շենքում ձևավորված ռոք-խմբի անդամ դառնա, բայց նրան ասացին, որ նրանից լավ նվագողի են գտել: Տասնհինգում եղավ առաջին «չէ»-ն աղջկանից՝ համադասարանցի Անին հրաժարվեց իր հետ կինո գնալ և ընդհանրապես հարաբերվել: Հետո նմանատիպ դեպքեր եղան համալսարանում, Ամերիկայի դեսպանատունը մերժեց նրա վիզա ստանալու խնդրանքը, որովհետև անքննելի են ԱՄՆ դեսպանատան գործերը, բանկը մերժեց հիպոթեկի իր դիմումը՝ ուզում էր սեփական, նոր կյանք սկսել առանց ծնողների, մերժեցին նաև առաջին երեք աշխատանքային հարցազրույցներին… Տիգրանի մերժումների ներգլխային հետհայաց ցուցադրությունն ընդհատվեց ձեռախոսի ծլնգոցով՝ այս անգամ սարքավորումը հայտնում էր, որ նրա մարտկոցը գրեթե սպառվել է ու մի քանի րոպեից կանջատվի: Տիգրանը վերադարձավ անցյալ և հիշեց, որ, այդուհանդերձ, չորրորդ հարցազրույցը լավ էլ հաջող ստացվեց: Ու Ամերիկա էլ վերջը գնաց հասավ՝ առաջին գիտական կոնֆերանսն էր արտասահմանում, առաջին չմերժումը այնտեղ ծանոթացած մի աղջկանից, առաջին դրամաշնորհը, որը թույլ տվեց Հայաստանում գիտությամբ զբաղվել: «Դե հա, լավ ժամանակներ էլ են եղել, բան չասեցի»,– Տիգրանը հասավ նրան, որ երկխոսության մեջ մտավ ինքն իր հետ,– «բայց նաղդ, հիմա, հենց հիմա, երբ որ ես երեսունչորս տարեկան յեքա էշ եմ, կյանքիս կեսը հաստատ արդեն գնացած, ո՞նց ա ստացվում, որ ոչ մի բան չի ստացվում»: Պատասխան չեղավ: Ավելի ճիշտ, պատասխան եղավ, բայց այլ հարցի դիմաց. — Գիտե՞ք, մենք էդպիսի պրակտիկա չունենք ու հաշիվ բացել չենք կարող,– հայտնեց մենեջերից պատասխան ստացած մատուցողուհին: — Դե լավ, հիմա մտածեմ՝ ինչ անել, շնորհակալություն,– Տիգրանը ժպտաց և փորձեց ցույց չտալ, որ պատրաստ է հենց այս պահին իջնել գլոբուսից ու երբեք չվերադառնալ: Երբ մատուցողուհին գնաց սպասարկելու այլ, ավելի վճարունակ հաճախորդներին, նա մտածեց, որ եթե հենց հիմա ընդունելություն հայտարարեն «Տարվա մերժվածը» մրցանակաբաշխությանը հավակնելու համար և նա փորձի դիմել, ապա նրան կմերժեն և նույնիսկ չեն հայտավորի և առավել ևս ոչ մի մրցանակ չեն տա: Ձեռախոսը հավաքեց վերջին ուժերը և զանգեց: Տիգրանը նայեց էկրանին, մտածեց՝ «գոնե արդեն չզանգեիր, էլի», բայց պատասխանեց. — Այո… Ողջույն, ողջու՜յն, ես էլ քեզ էի փնտրում: Մեր սուրճը ուժի մեջ ա, չէ՞… ա՜, հո լու՞րջ չի… Դե լավ, իհարկե, ոչ մի խնդիր… Ահա, լավ, դե քեզ լավ նայի, հուսամ դեռ կհանդիպենք… ահա, ցը: Փաստորեն, երեկ պետք էր էն գերմանացի կամավորականի վրա կենտրոնանալ, մտածեց Տիգրանը: Կամ Գուգոյենց հետ եկած Լիլոյի: Նա դեռ մտքում պտտում էր երեկվա հեռանկարային աղջիկներին, որոնց տեսել էր ակումբում (թեպետ, բոլորի հետ էլ այսօր նույն խնդրի առջև էր կանգնելու), երբ լսեց սեփական անունը: Շրջվեց ու տեսավ Արտակին: — Հե՜յ, ո՞նց ես,– ասաց Տիգրանը՝ ողջունելով կողքի սեղանին արդեն հաշիվ փակող իր լավ ծանոթին: — Զարմանալիորեն լավ,– ուրախությամբ հայտնեց Արտակը,– էն օրը «Հայնրիխ Բյոլի» գրանտն ենք շահել, նենց որ կյանքը ուրախ ա գնում: — Դե, շնորհավոր,– հառաչեց Տիգրանը,– իսկ մեզ «Բյոլից» մերժեցին, բյուջեն սպառվեց ու օֆիսը ստիպված փակեցինք: — Վայ քու: Ոչինչ, չդնես: Մի տեղից «չէ» են ասում, մյուսում հաստատ «հա» կասեն: Հա, ի դեպ, քեզ մի քիչ ուրախացնեմ՝ հիշում ե՞ս՝ մի երկու ամիս առաջ քեզնից պարտք էի վերցրել: Հիմա կարամ վերադարձնեմ: — Չէ, ճիշտն ասած, չէի հիշում, բայց չեմ վիճի: Արտակը դրամապանակից հանեց ճռճռան քսան հազարանոցը (ինչպես այդ պահին ենթադրեց Տիգրանը՝ բանկոմատն Արտակին չէր մերժել) և շնորհակալական խոսքերով հանձնեց Տիգրանին: Վերջինս ոչ պակաս երախտագիտությամբ ընդունեց այդքան ժամանակին վերադարձվող պարտքը: Արտակը գնաց՝ թողնելով Տիգրանին քսան հազար դրամով և Շվեդիայից ստացած, բայց դեռ չբացած նամակով: Այդ պահին նորից մոտեցավ մատուցողուհին. — Կներեք, ինչ-որ բան կպատվիրե՞ք,– նրա ձայնից հասկանալի էր, որ ուզում է ասել՝ եթե Տիգրանը ոչինչ չի պատվիրելու, ապա հեռանալու ժամանակն է:– Մեծ հաճույքով կպատվիրեմ, որովհետև հենց նոր իմ տեխնիկական խնդիրը ժամանակավորապես լուծվեց, չնայած, որ ինձ մենակ թողեցին,– ժպտալով հայտնեց Տիգրանը, որի ներսում պայքարում էին լուսանկարչուհու ժամադրությանը չգալու տխրությունը և ճիշտ պահին վերադարձված պարտքի հրճվանքը,– էնպես որ ինձ մի հատ սառը ամերիկանո բերեք՝ կաթով ու առանց շաքարի: — Է՞լ: — Հըմ… Նաև՝ էսօր երեկոյան կգա՞ք հետս ջազ լսելու: — Ոչ:

26 27

#7(72) 2021


***

Հասմիկ Սիմոնյան Բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր։ 2018 թվականին արժանացել է Գրքի երևանյան երկրորդ փառատոնի երկրորդ մրցանակին։ Հասմիկ Սիմոնյանը հեղինակել է բանաստեղծությունների երկու գիրք՝ «Լուսնոտ բառեր» (2005), «Թափթփված սենյակներ» (2010): Համահեղինակն է «Կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի մատենաշարի: Արժանացել է մի շարք մրցանակների. Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակի գրականության բնագավառում (2006), «Գրաթերթ», «Գրանիշ» ամսագրերի մրցանակի մի քանի անվանակարգերում, Գալուստ Կիւլպէնկեանի «Խօսք առ» մրցանակի (2020): Թարգմանվել է 14 լեզվով՝ ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ուկրաիներեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն, թուրքերեն, սերբերեն, լեհերեն, վրացերեն, հինդի, ուելսերեն:

Փակիր աչքերդ, տղաս, արցունքի պես թեթև մարմինդ հանձնում ենք հողին: Ասե՞լ, որ սա պատերազմ էր գրքերի ու մարդկանց միջև, և հաղթեցին ճանճերը սատկած և մեր կոփված ձիերը, նժույգները մեր քաջ կեսգիշերանց դարձան հեկեկացող աթոռ այս տևական անքնության պատճառով կոպերիս տակ անվերջ ձյուն է մաղվում և հիմա դու այն ես, տղաս, ինչ ես ափով եմ զգում – մոխիր ասե՞լ, որ դու չկաս, կամ մարմինդ չգտանք, կրակահերթը գզգզել էր քեզ, դու թափանցիկ էիր, ու երբ բարձրացրեցինք, ճակատիդ բաց վերքից լույսի շող ընկավ: ամբողջ գիշեր հոսեցիր, տղաս. կարմիր երգ էր մարմինդ խոնավ: լուսադեմին ջերմում էիր նորից, խնդրեցիր քեզ բարձրացնել տանիք… և ինչպե՞ս փակել աչքերդ, տղաս, և ինչպե՞ս քիչ-քիչ սովորել մեռնել, դու իջնող ձյունն էիր և իմաստը ձյան, և ինչպե՞ս սանրել մազերը, կծել խնձորն այս առողջ, գլուխը դնել պոեզիայի փափուկ հետույքին, քնել, երազում տեսնել երազներ և ոչ թե մառազմ: ինչպես ասել, տղաս, որ դու հիմա ծանր ես թարթիչի չափ և կուրծքդ՝ կրծոտած բառերով լի սափոր՝ քարով ջարդված, ինչ բառերով պատմել քեզ այս ձյունը, թափորը մարդկանց, ինչպես ասել քեզ, որ դու չկաս…


ՔԱՂԱՔԸ ԿԱՐԴՈՒՄ Է

28 29

#7(72) 2021


ՄԵՂՐԱՄԻՍ

ՀԱՏՎԱԾ ՎԵՊԻՑ Մեր ոչ չաղ, ոչ էլ հայկական հարսանիքը

— Դա կարող էր լինել միայն Հայաստանում,– ասում ենք մենք։ — Դա կարող էր լինել միայն ձեզ հետ,– ասում են մեր ընկերները՝ համարելով, որ երկու գրողի համատեղ կյանքը պիտի որ առնվազն կինո լինի։

Արփի Ոսկանյան Արձակագիր, բանաստեղծ, քննադատ։ 2018 թվականին արժանացել է Գրքի երևանյան երկրորդ փառատոնի երրորդ մրցանակին՝ «Արձակ» անվանակարգում, իսկ 2019 թվականին Գրքի երևանյան փառատոնին ստացել է առաջին մրցանակ՝ «պոեզիա» անվանակարգում։ 2001 թվականին լույս տեսած առաջին՝ «Ծիկ» գիրքը, որ արձակ բանաստեղծությունների և փորձարարական գրությունների ժողովածու է, էպատաժային ձևով և բովանդակությամբ բուռն արձագանքի է արժանացել գրական և քաղաքական մամուլում։ «Անտերուդուս» բանաստեղծական ժողովածուն լույս է տեսել 2010 թվականին։, 2011-ին լույս է տեսել «Ռոնալդինյոն և Մարադոնան» ֆուտբոլային հեքիաթը՝ նախատեսված պատանիների համար։ 2011 թվականին արձակագիր Համբարձում Համբարձումյանի հետ ստեղծել է «Գրողուցավ» գրական կայքը, որի նպատակն էր ուրվագծել և ձևակերպել ժամանակակից հայ գրականության նորագույն միտումը՝ քաղաքական ու սոցիալական գրականությունը։ Ստեղծագործությունները թարգմանվել են ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, ռուսերեն, վրացերեն, պարսկերեն, հոլանդերեն, իսպաներեն և այլ լեզուներով։

Պոմպեոսի վերջին օրը

Հայաստանում աղջիկներն ուզում են ամուսնանալ, իսկ տղաներն ազատ սեքս են ուզում, և հաճախ իրենց ցանկությունների իրականացման ճանապարհին նրանք շահարկում են սերը։ Բայց աղջիկների համար սիրո միակ անառարկելի ապացույցն ամուսնության վկայականն է մնում, իսկ տղաների համար՝ ազատ սեքսի պատրաստակամությունը։ Արդյունքում սերը մնում է անապացույց, ցանկությունները՝ չբավարարված։ Մեր դեպքում ամեն ինչ այլ էր, մենք սիրո մասին ընդհանրապես չէինք խոսում, սիրո ապացույցներ չէինք փնտրում, չորս տարի իրար հետ էինք, մեզ լավ էր իրար հետ, ու երևի հենց դա է սերը։ Բայց հարաբերությունները հասունանում են, և գալիս է մի պահ, երբ դրանք փոփոխվելու անհրաժեշտություն են զգում։ Եթե մենք ամուսնացած լինեինք, կբաժանվեինք, բայց մենք ամուսնացած չէինք, բաժանվել չէինք կարողանում, և մեզ մնում էր ամուսնանալ։ Զագսի ճանապարհին աղոտ զգացում ունեինք, որ հնաոճ մի բան ենք անում, և մեր այդ զգացումն առավել սրվեց զագսում, որը վերջին անգամ սովետական տարիներին էր վերանորոգվել։ Պատերը զարդարված էին մի շարք խունացած վերատպություններով, որ Սովետական Հայաստանի քաղաքացու բնակարանների ներքին հարդարման պարտադիր ատրիբուտ էին՝ «Անծանոթուհին», «Վերնատունը», «Իվան Գրոզնին», «Իններորդ ալիքը» և այլն։ Զագսն ասես խորհրդային «ռեմոնտի» թանգարան լիներ։ Սեղանի վերևում, որի վրա մենք հուզմունքից դողացող ձեռքերով լրացնելու էինք դիմումները, կախված էր «Պոմպեոսի վերջին օրը», և իմ մտքով անցավ, որ երևի դա այն է, ինչ տեղի է ունենում զագսավորումից հետո։ Բայց անմիջապես էլ աչքս ընկավ քիչ հեռու կախված «Վերնատանը», և սփոփեցի ինձ, թե մեր ընտանեկան կյանքն ավելի շուտ դրան նման կլինի։ Դիմումները գրված էին, ամուսնության օրը՝ որոշված, բայց սպասման մեկ ամիսը կատարյալ ավելորդություն թվաց. մենք մեր որոշմանը հանգել էինք ուղիղ չորս տարվա ընթացքում, իսկ մեկ ամիսը շատ երկար ժամանակ է մի մտքի մնալու համար… Բայց ամիսն արագ ու աննկատ անցավ, չհասցրինք ոչ միայն մտքափոխվել, այլև շոր, կոշիկ, մատանի առնել ու մնացած կազմակերպչական հարցերը կարգավորել՝ բոլորը թողնելով վերջին օրվան։ Այդ օրն էլ զանգեցինք մեր ընկերներին ու ծնողներին՝ տեղեկացնելու, որ ամուսնանում ենք։ Ինչ-որ մեկն ասաց, որ վաղը մեռելոց է, ու թեպետ մենք գիտեինք, որ մեր «բարեպաշտ» իշխանությունները մեռելոցները ոչ աշխատանքային են հայտարարել, զագսին վերաբերել դա չէր կարող։ Զագսն էր նշանակել օրը, և եթե սխալմունք եղած լիներ, մեզ կզգուշացնեին։ Մեռելոց օրով ամուսնանալը, իհարկե, այնքան էլ հաճելի չէ, ու դրանից վատ նախանշանի հոտ է գալիս, բայց մենք սնահավատ չենք։ Կազմակերպչական քաշքշուկից ու անհայտի սպասումից այդ օրը մեր նյարդերը տեղի տվեցին, և չորսամյա պատմության մեջ առաջին անգամ կռվեցինք՝ առանց պատճառի ու առիթի։ Աչքիս առաջ իսկույն հառնեց «Պոմպեոսի վերջին օրվա» խունացած վերատպությունը։ Բայց դա ընդամենը մեր ոչ լեգիտիմ համակեցության վերջին օրն էր։

Վկաներ

Մենք ուզում էինք ոչ հայկական հարսանիք անել։ Զագսից հետո որոշել էինք արշավել բնության գիրկ ու արշավային պաշարով խոտերի վրա տոնական սեղան գցել։ Մեր տոնը լինելու էր ոչ միայն առանց բարեկամ-հարևանների, այլև առանց ծնողների։ Դա ընկերական միջոցառում էր լինելու, որին հրավիրված էին միայն մի քանի ընկեր։ Իմ ու Համբոյի կապի մեջ միակ օրիգինալ բանն այն է, որ ես մեծ եմ նրանից վեց տարով։ Եթե Համբոն մեծ լիներ ինձնից քսանվեց տարով, դա մեր հասարակության համար նվազ օրիգինալ կլիներ։ Ընկերներն էլ մեր հասարակության մի մասն են, ու եթե մենք վերջին պահին հրաժարվեինք մեր որոշումից, դա նրանց զարմանալի չէր թվա։ Ավելին, նրանք մինչև վերջին պահը սպասում էին նման բանի։ Բայց մենք հայ ենք, իսկ հայը չի անի մի բան, որ կարող է արդարացնել մերձավորի ակնկալիքները։ Եվ առավոտյան, Պոմպեոսի վերջին օրը մոռացած, գեղեցկացած ու տոնական պճնված, ուրախ ու երջանիկ, սպասում էինք Վարդուկին, որ խոստացել էր լինել մեր երկու վկաներից մեկը և իր մեքենայով տանել մեզ զագս։ Բայց նրա ճնշումն անակնկալ կերպով բարձրացավ ու վերջին պահին sms-ով տեղեկացրեց, որ չի գալու։ Մյուս վկան Ավոն էր, ով պիտի սպասեր մեզ զագսից հարյուր մետր այն կողմ, ու քանի որ նշանակված ժամից ուշանում էինք, տեղեկացրինք, որ իր հետևից չենք գա՝ հանգամանորեն բացատրելով զագսի տեղը, որն առանց այդ էլ բարդ չէր գտնել։

Ամուսնական առագաստին ընդառաջ

Երբ տաքսին կանգնեց զագսի դռան մոտ, Ավոն չկար, իսկ սովետական, ալյումինե դռներով, մեծ ապակիներով ու առանց վանդակաճաղերի այդ հաստատությունը, որտեղ գողանալու ոչինչ ըստ ամենայնի չկար, փակ էր։ Ես թակում էի դուռը՝ հույսով, որ այն ընդմիջման նպատակով է փակ։ — Փակ ա,- ասում էին անցորդները,– էսօր մեռելոց ա։ — Աշխատանքային օր չի,– ասում էին շենքի բնակիչները պատշգամբներից։


ՔԱՂԱՔԸ ԿԱՐԴՈՒՄ Է Ավոն չէր երևում, փոխարենը եկավ եղբայրս, ով այդ օրերին Հայաստանում էր ու նախորդ օրն իմանալով միջոցառման մասին՝ եկել էր հավաստիանալու։ Նա եկել էր կնոջ ու երեխաների հետ՝ զինված ահռելի չափերի մի ծաղկեփնջով և տեսախցիկով, որն իսկույն միացրեց ու սկսեց նկարահանել՝ կադրից դուրս մեկնաբանություններ անելով. — Ահա մենք եկել ենք զագս, բայց այսօր, պարզվում է, մեռելոց է։ Մեռելոցները Հայաստանում աշխատանքային չեն, և զագսն այսօր փակ է։ Ավոն մեկ-երկու անգամ զանգեց Համբոյին ու հարցրեց՝ հիմա ես ի՞նչ անեմ։ Համբոն ասում էր. «Արի կամ գնա, կամ սպասի, մենք կանգնած ենք ու դեռ չենք որոշել՝ ինչ ենք անում»։ Ես շարունակում էի թակել զագսի դուռը և վրդովմունքս էի հայտնում եղբորս տեսախցիկի առաջ. — Ի՞նչ իրավունքով, նրանք պարտավոր էին մեզ զգուշացնել… Այդ պահին ես բողոքող ընդդիմադիր քաղաքացու և չորրորդ իշխանության ներկայացուցչի խառնուրդ էի, որ կարգուկանոն է պահանջում և միաժամանակ հրճվանք ապրում դրա բացակայությունից՝ նյութ հայթայթած լինելու կապակցությամբ։ — Ինչպե՞ս կարելի է այսքան անպատասխանատու լինել, չէ որ սա պետական հիմնարկ է,– գոռգոռում էի ու քացով խփում զագսի դռներին՝ մտքումս կառուցելով հոդվածը։ — Կատաղած հարսը ջարդում է զագսի դռները,– կադրից դուրս մեկնաբանում էր եղբայրս,– նա այնքան երկար է երազել ամուսնության մասին… Ու հանկարծ այդ պահին անհավատալի բան տեղի ունեցավ. զագսի դուռը բացվեց՝ հաստատելով ավետարանչական ճշմարտությունը։ — Հիրավի, թակեք, և կբացվի,– մեկնաբանեց եղբայրս…

ՀԵՌՈՒ Որպեսզի դու ապրես, ես պիտի մեռնեմ։ Եվ էլի խրվեց սերը կոկորդում… Ինչ ահավոր ծանոթ է ամեն բան։ Կյանքս՝ հին հունական ողբերգություն՝ վաղուց գրված ու խաղացված, և հեղինակն է մեռած, և հերոսները։ Ես՝ անհաղորդ հանդիսատես, կդիտեմ իմ մահը առանց կարեկցանքի. այնքան հին են կրքերն այդ։ Այն ամենից, ինչ կատարվում է այստեղ ու հիմա, այն ամենից, ինչ կատարվում է ինձ հետ, հեռու եմ միլիարդավոր լուսային տարիներ… Ես զարմանում եմ, որ դեռ խոսում եմ այս լեզվով, որ խոսում եմ ընդհանրապես, որ ասում եմ՝ ես և նկատի ունենում ինձ։

30 31

#7(72) 2021


երկիր-պատ ինչ խաղաղ են մայրամուտները ու ինչ ընթացիկ ջղաձգումները էս փոքր մայրուղիներում, էս մեծ տարակուսանքների ու հրետակոծված բախումների մեջ:

Լուսինե Եղյան Բանաստեղծ, էսսեիստ։ 2021 թվականին արժանացել է Գրքի երևանյան չորրորդ փառատոնի առաջին մրցանակին։ Տպագրվել է հայաստանյան մի շարք պարբերականներում։ «Մագմա» և «Ինքնահոսի» բանաստեղծական ժողովածուների հեղինակն է։ 2013 և 2014 թվականներին արժանացել է «Գրեթերթի» պոեզիայի մրցանակին։ 2014 թվականին արժանացել է Լևոն Անանյանի հիշատակին նվիրված «Մուտք» ամենամյա գրական մրցանակաբաշխության «Պոեզիա» անվանակարգի երկրորդ մրցանակին։

խոսել սիրո մասին, երբ շուրջդ խորացող պատերազմ է ու զբոսաշրջային ավտոբուսներ, որոնք շարունակ, շարունակ երգող տղաների են տանում առաջնագիծ. այնտեղ, ուր ղարաբաղն է, այնտեղ, ուր պատերազմեց, հետո արագ ծերացավ հայրս, այնտեղ, ուր պատերազմում են եղբայրներս, այնտեղ, ուր հյուծվեց մայրս, այնտեղ, ուր խաղաղ ենք սահմագծել մեր նյարդաթելերը. ապրել առմիշտ, ապրելու առմիշտ, մի ձև ապրել ինձ սուզում եմ քո մեջ, որ հակահարձակ լինես, որ արնաքամ լինեմ, որ խեղվեմ, որ ջուր ու կրակ դառնամ, որ քո մեջ քարանամ, քեզանից հատվեմ, որ երկաթե սարդոստայն դառնամ, ու չճկվես ամեն հակառուսաեվրոպական քամուց։ էն որ բաց ու անտուն եմ քո մեջ աճելու ու լայնարձակվելու համար. քեզ բուժելու, երկուսով ախտահարվելու, գնալու-գալու-մնալու. բիզնես, ստարտափ, ինովացիոն կենտրոն, ձեռներեցություն, խելապակաս հկ-ներ, քարտեզի վրա նշեմ էն կետերը, ուր ժինգյալով հացի կանաչիներն են աճում, ու որոնք այլևս ուրիշ գծերում են։ ուզում եմ արնաքամ չլինես էս ականապատ դաշտում կլաս խաղալուց, ու անօդաչուները սկան անեն մեր հաղթական հոգնածությունը՝ բաց-բաց աչքերով, բաց-բաց վերքերով սահմանագծելու ջուրը, որ հոսում է քրիստոնեական երկրից դեպի մուսուլմանական։ ջղաձգված, անտեր, խելակորույս, գրավված, հերձված հիշողությամբ, հերձված սահմաններով։ ի՞նչ անել։ մահը խիստ կարևոր շտրիխ է էս հակաճգնաժամային հիստերիան վերաձևակերպելու համար ու նորից չլինելու, ծնկելու, այլալվելու, չգիտեմ, չգիտեմ։ թող մեկը լինի, որ գոնե հստակեցնի, փաստաթղթավորի, ձևակերպի, ասի՝ սա քո տունն ա, քո հայաթն ա, քո լիբերալ ուղեղն ա, քո դրամով, հենց դրամով վարձավճարներն ա, քո սիրածն ա, ի վերջո. շարունակիր՝ վարունգ ու լոլիկ ցանել, շարունակիր, գրողը տանի, շարունակիր, շարունակիր թող մեզ հետգաղութային դրոշներ ու պոստմոդեռն ածելիներ չբաժանեն՝ վերաջնջելու մեր հնդեվրոպական ցեղը, որ ներքին խիզախում ունի՝ անընդհատ փոքրացնել իր նախահայրենիքը ու պատերը սեփական սենյակի։ ինքնամփոփ ու բամբասկոտ, խեղված ու անբոհեմ, անսեր ու չարչրկված, ինքնիշխան ու անսահման։


ՔԱՂԱՔԸ ԿԱՐԴՈՒՄ Է

32 33

#7(72) 2021


ԻՆՉՊԵՍ ԱՄԱՌ

Աննա Դավթյան Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, լուսանկարիչ և թարգմանիչ։ 2019 թվականին ստացել է Գրքի երևանյան երրորդ փառատոնի առաջին մրցանակը։ 2005 թվականից սկսած տպագրվել է գրական կայքերում, թերթերում և անթոլոգիաներում։ 2012 թվականին լույս է տեսել Աննա Դավթյանի «Գիրք շնորհակալության» բանաստեղծությունների ժողովածուն՝ հայերեն և անգլերեն (հեղինակի թարգմանությամբ)։ 2020 թվականին լույս է տեսել նրա «Խաննա» վեպը։

Խշշում է ամառը տաքով: Օդի մեջ ամեն ինչ չոր ու տաք խոտ է: Դաշտերը բեռնատարներով տուն են գալիս: Ամառվան ուղեկցում է ուժը: Որ հաստ մարմնի մեջ չէ: Այլ ուժեղ է՝ ինչպես ծառի միջին չափի ճյուղը՝ ոչ բարակ, ոչ հաստ: Գյուղը վարում է այն կյանքից, որն իր համար ամենասովորականն է: Տաք արևի տակ ընդարմացած մարմիններ՝ փայլուն ու ձիգ: Չի կարող զսպել իր մեջ աճող հիացումը: Տղամարդիկ հասկանո՞ւմ են: Նայելը՝ նայում է: Հեռավոր բարեկամ Մխո քեռուն ասել էր՝ ուզում է խոսել հետը, ու քեռին գիտեր, որ խոսքն իր խմելու, տնից հեռացած կնոջ ու երեխաների մասին է: Բայց Մխո քեռին տարօրինակ արտահայտություն էր օգտագործում, ասում էր՝ ես հասկացա քո կանչը: Որտեղի՞ց էր ասում: Քեռին չգիտեր, թե ինչ է կանչ բառն արթնացնում Խաննայի մեջ: Երբ մեքենայով անցնում էին, ու դիմացի ոլորանից հայտնվեց խոտի հսկայական հակերով բեռնատարը, վարորդի կողքին՝ դրսի ոտնակի վրա, մթան մեջ երևաց մեկի ուրվագիծը ու մարմին դարձավ Խաննայի մտքում: Միտքը տակնուվրա էր: Շրջվեց ու քեռու տղային ասաց, որ սեռական ամենախոլ բաները գյուղում է զգում: Խոլ ի՞նչ է, ասաց նա: Խելառ, ասաց: Բարձր միացրած երաժշտությամբ քշում էին գյուղի փողոցներով՝ մթան մեջ, իրարից տեղյակ, իրար հետ հասած ընկալման այնպիսի աստիճանի, որտեղ չի կարելին դատարկ բառ էր: Խաննան գիտեր, որ կա նրա երկար վիզը, ինչ-որ տեղ, կողքանց տեսնում էր դրա ցոլացրած լույսը, որ մեքենան էր գցում դիմացի փոսավոր ճանապարհին: Խաննան գիտեր ատամների շարվածքը, շրթունքի ջահելագույն բեղն ու մորուքը, խալը, զգում էր երկար, մկանե թևերը, տեսել էր բարակ փորը՝ մազերի գծով, ու կոնքի փոսիկը՝ վարտիքի մեջ մտնող: Նրա մարմնի ամբողջ տեղեկությունը: Գլուխը հետ գցեց: Երգեց: Մութ էր: Ճանապարհի կողքին տանձի այգին էր, որտեղից գալիս էր բվի ձայնը: Մեքենան խթանված սահում էր փոսերի կողքով՝ լուսավորելով դիմացի գյուղի այսուայն խութը, որտեղ մարդիկ էին քնած ինչ-որ բանի ծոցում: Ձախ թևի վրա բլուրն էր, որի փշերի ու տատասկների գլխին էր կանգնած Աբգարի մորաքրոջ տունը ու ամբողջ հոգով նայում էր տանձուտին: Այստեղ էր ապրում Գոռը՝ սարքված մկաններից ու ջղերից: Երբ գնում էին Ղարաբաղ՝ Աբգարի զինվորական երդման արարողությանը, Խաննան դիմացն էր նստել, որ թույլ չտա վարորդը քնի: Բայց դիմացն էր նստել, քանի որ դիմացն էր Գոռը՝ ամաչկոտ ու հզոր: Մութ ծառերի մեջ էին քշում, որտեղ երբևէ մարդ էին սպանել, ու մեքենան գերի էր անտառներին ու սպանության պատմություններին, ինչքան գնում էին, անտառե բլուրներն ավելի էին շատանում, պատմությունները դառնում էին ավելի զարհուրելի, ու ամեն ոլորանի վրա Խաննան բռնում էր Գոռի թևը՝ մտքին այս ամբողջը ու մի բան: Բռնելու վրա՝ Գոռը պրկում էր թևը, Խաննայի բռան մեջ ծավալվում ու ուռում էր մկանի գունդը, որի վրա դողում էր կաշին: Խաննան ուզում էր հակվել այդ թևի վրա, թեթև հպվել լեզվով, Խաննայի գլխում մթության մեջ հազար լեզուներ էին պտտվում: Երբ ոլորանն անցնում էին, մկանը հետ էր սահում իր տեղը, Խաննան բաց էր թողնում ձեռքը, թուլացած դնում էր գոգին՝ ափը թեթև քրտնած: Նայում էր դիմացը՝ վազող ծառերին ու Ղարաբաղի ճանապարհին ու մտքի մեջ տեսնում էր Գոռի համար գնված ամուսնական մահճակալը: Նրանց՝ փշերի ու տատասկների վրա կանգնած տան ետևի սենյակում, որտեղ միշտ քամու ոռնոց կար: Գոռն հուժկու թևերով պաշտպանելու էր կնոջը: Քամուց: Ու փշերից: Գոռի սենյակում կար թղթե կարապ՝ խոնարհված գլխով: Դաշտերում մեկական մեծ հակ՝ արևի ամեն մի շողի տակ: Պատված են խոզանով: Ի՞նչ կարող ես անել, եթե ոչ նկարագրել բնությունը: Կանչը: Խոտերը կառչում են Խաննայի պարանոցից: Երբ գյուղում որոտ է լինում, կրակում են ամպերի վրա: Հասկերից դուրս է թափվել հատիկը, բակում շեղջված է ցորենը: Աբգարը բոբիկ ոտքերով մեջն է: Կոճերի մոտ սրունքները բարակ են, մատների արանքում է մնում ցորենի մղեղը: Քանի որ գիտի, որ տղամարդ է, ցավ չի զգում: Խոտերը կառչում են Խաննայի պարանոցից: Աբգարը վրան է ցանում մոր դուխին: Ամբողջ տունը լցված է նրա վզի հոտով: Ընկերոջ ծնունդն է, գնացել են Գյումրի՝ բոզի: Ընկերը հյուրասիրել է: Մթան մեջ քշել են երկու ընկերով, բուֆերով երաժշտություն են լսել, անցել են Հոռոմի կամուրջը, գնացել են ուղիղ, հետո էլի ուղիղ՝ ճամփի կարկատանների վրայով, մեքենայի թսթսան լույսի հետևից դեպի աղջիկների կանչող կանչը: Խաննան ուզում է ամբողջը պատկերացնել: Գգվե՞լ են արդյոք իրար, համբուրվե՞լ են, մատները տարե՞լ է արդյոք նախ վզի վրայով, հետո բարակ արանքներով, հետո մտե՞լ է արդյոք խոռոչը, սիրե՞լ է, որ թաց է, թե՞ միևնույնն է եղել: Ինչպես են մկանները թրթռացել, ինչպես է շնչելհևացել, ինչպես է բախել պատերը, ինչպես է զսպել, ինչպես է սպառել իրեն: Քանի՞ անգամ է կարողացել: Սրանք չխոսվող հարցեր չեն իրենց մեջ, բայց Աբգարը երբեմն ասում է՝ իի՜յ, ու Խաննան փակում է թեման: Խաննան է փակում: Հետո ծխում են: Գյումրիի մութ ճանապարհը հանգիստ չի տալիս: Աղջիկների փոքրիկ բոզանոցը՝ նեոնային լույսերի մեջ: Ցանկության զգացումը՝ ճանապարհի խճին ու ասֆալտին: ԵՎ կա հարսը՝ իր հարսնությունն անող: Աբգարի եղբոր նշանածը: Եղբոր սիրածը: Լուռ սուրճ է վերցնում, վեր դնում՝ սպասելով իր ամուսնական գիշերվան: Արանքից սահում են օրերը, սահում են դաշտերը, ցորենները, ակնարկները, միայն սուրճն է հաստատ ու մնայուն, ինչպես սպասումը: Հինգ տարի սպասել, մինչև առաջին թառաչները զարկվեն կանաչ սենյակի պատերին ու դուրս գան լուսամուտից, որ նայում է կողքի տան կարմիր պատին: Վարագույրն էլ է կանաչ: Վարագույրն էլ է սպասում: Սպասում է, որ քեռին խոպանից բերի հարսանիքի փողը: Առայժմ այդ սենյակը տրամադրված է Խաննային: Խաննան քնում է նրանց համար թափված փափկագույն դոշակի վրա:


ՔԱՂԱՔԸ ԿԱՐԴՈՒՄ Է Լսում է նրանց հեծեծանքները: Խաննան նրանց աչքերով նայում է առաստաղին, ու հարսի բերանից հնչածը փաթաթվում է տարօրինակ, ճենապակե ջահին: Հարսը միշտ ներքևից է: Հատակը տախտակներով ճռռում է: Կողքի տան պատը մի մետրի վրա է, արանքում՝ բաղեղի փոքր քոլ ու անպետք երկաթեղեն: Տան հետևում գետնից դուրս եկող ժայռերի գլուխներ են, որ քեռին տաշել է ինչով պատահի: Ժայռերի կողքին թեթև հող կա, ու մի երկու բան-ման է աճել՝ դեղնած ծաղիկ, լաթի կտոր: Հետո Լուսիկենց տունն է, Սեդրակենց: Այստեղ նույնպես սպասում են: Խաննան չգիտի, թե հատկապես ինչի: — Տղա ջան, լոմը տարար, ծռեցիր, բերեցիր: Լոմը դեմ էին տվել բեռնատարի ակերի արանքը մտած մեծ քարին ու մեքենան հետ էին քշել: Լոմը աղեղվել էր: Հետո պիտի ուժ դնեն, պողպատը տաքացնեն, վառեն, այրեն, խփեն, որ ուղղվի: Այն բեռնատարն էր, որի վրա տղամարդու ուրվագիծ կար: Խոտի հակերը բարձած էին մինչև ամպերը: Ինչ-որ ձեռքեր ու թևեր: Խաննան որ եկավ, տան հետևի բակում նույնքան խոտ կար: Մղեղները ծվեն-ծվեն արևի մեջ, Աբգարի շապիկից ներս: Նա ամբողջը մենակ ներս լցրեց: Գոմի տանիքը: Եղանը խրում էր հակի մեջ, սվվոցով հանում էր վեր ու նշան բռնում տանիքի փոքրիկ դռանը: Խոտն ուժի տակ ինքնիրեն պարելով ներս էր լցվում: Խաննան այդ ուժի գերին էր, ինչպես Ղարաբաղի անտառների: Խաննան ուրախ էր, որ իր տրամադրության տակ եղած մի կյանքի հարցերն էր միայն պարտակելու, որ չկային ավելի կյանքեր: Ավելին չէր կարողանալու ապրել, եղածն արդեն լիուլի էր: Խաննայի պարանոցից միշտ ինչ-որ բան էր կառչած: Գյուղում տղաները ծխում են: Ճարում են խոտ-մոտ, բարձր միացնում են մագը ու քշում են մինչև գյուղի աշխարհի ծայրը: Աբգարը ցույց էր տալիս գյուղի հաճույքները, որից Խաննայի աչքում խամրում էին դիսկոներն ու պարի տաղավարները: Ու հետևից մեջքը կլլվում էր սիգարետի ծխով: Աբգարի երազը: Հավնոցում չորս աղջիկ էր պահում, նրանցից մեկն ամենասիրունն էր ու ամենաշատն էր փախնում իրենից: Բայց Աբգարը կարողանում էր չորս ոտքերով կենդանի դառնալ, որի ինչ լինելն ինքը չէր տեսնում, միայն զգում էր, որ վազում է չորս ծանր ոտքերի վրա՝ կարտոֆիլի մարգերի միջով, ու հասնում էր աղջկան, ու հենց հասնելու պահին նրա կենդանական վազքը դառնում էր մարդկային գիրկ ու գրկում էր աղջկան: Մյուս երեքը կամացուկ մոտենում էին: Լվացարանի տակ ջրի ծանրացած կաթիլներ կային: Խաննայի երազը: Փոքր համբույր վզին, հետո լեզվով թուք է քսվում փշաքաղված մաշկին, մատները եղունգներով սահում են ողնաշարի ձորակով ներքև, բռնում է կոնքի մսից, ձեռքը դնում է վրան, դիմադրություն,- թող,- ձեռքի ափը վերուվար է անում, զգում է վարտիքի թաց կետը, բերանով ուղղակի բերանում, լեզուն զգում է բոլոր ատամները, վահանաձև գեղձը ինչ-որ բան է արտադրում, որը կանգնում է կոկորդում՝ լցնելով ներքևի ատամնաշարի արմատները: Ատամները ձգվում են դեպի կոկորդը՝ սահելով ներքև՝ փորը: Շնչափող է լցվում քամին ու հետ է վերադարձնում հևոցներ: Երազը չի դիմանում: Երբ փոքր էին, Աբգարը բարուրված պառկած էր կարմիր բազմոցին, տատի սարքած կլոր բարձի վրա: Խաննային դրել էին խնամակալ: Տասներկու տարեկան էր: Օրորեց, չէր քնում, հետո կռացավ ու համբուրեց բարուրի թաց բերանը: Միշտ հիշեց: Ղարաբաղի անտառներում են, դիվերսանտներ են փնտրում դասակով: Աբգարը պատմում է՝ աչքերը պատշգամբից հառած դիմացի տան ընկուզենու մութ կողերին: Ադրբեջանցիները հարձակվել էին ճամփով գնացող Նիվայի վրա, ամուսնուն սպանել էին, կնոջ աչքն էին հանել: Դասակն հրաման ստացավ փնտրել դիվերսանտներին: Քայլում էին գիշերից գիշեր, պլաշ-պալատկեքով քնում էին հորդառատ անձրևի տակ: Օժանդակող ուժեր չկային, հաց բերող չկար: Օձեր էին քերթում, շարում հրացանի սվին դանակին, խորովում: Մամուռով ջուր էին քամում, խմում: Աբգարը դիպուկահար է, ու Խաննան դիտանցքի մեջ տեսնում է նրա անհանգիստ շարժվող աչքը, որի մեջ մթից խոշորացած բիբն է՝ կաղինի չափ: Հիմա, երբ պատմում է, աչքերն էլի չռված են, ընդհանրապես նրա աչքերի բացվածքը մեծ է, ակնագնդերը տեղադրված են իրենցից մեծ ակնակապիճների մեջ, որոնց երկու եզրերին մանրամասն երևում են մանր մազանոթները: Այդ աչքով նայել է նրան, ում թշնամի է համարել: Ղարաբաղի անտառներում, ինչ-որ բլուրների գագաթին, որոնց անունները հա տալիս է: Ինչո՞ւ է այս պատմությունը այսքան դուր գալիս Խաննային, նրան, ով ատում է պատերազմները: Եվ տեսել է նրա լուսանկարը քողարկող համազգեստի մեջ, որով ձուլվել են ծառերին, թփերին: Աբգարը պատմում է, որ իրենք էլ սարքում էին համազգեստը՝ հնացած զինվորական շորերից: Կապ է տվել համակարգող կենտրոնին, որ տեսնում են դիվերսանտներին, որ էսինչ ձորակում են: Պատմում է ու սիգարետի մնացուկը երկրորդ հարկից երկու մատով շպրտում է տան պարսպից այն կողմ՝ դեպի հողե ճանապարհը: Նրա մարմինն աճում է գիշերվա մեջ՝ նրա պատմած պատմության ընթացքին: Խաննան նրա մարմինը տեղադրում է էսինչ ձորակում, էսինչ բլրի լանջին, տեսնում է նրան անձրևի տակ, տեսնում է նրա վախն ու համարձակությունը, տեսնում է մատը ձգանին, քթից չռռացող անձրևի միջից կամաց դուրս է գալիս շունչը, թուքն անգամ կուլ չի տալիս, որ հրացանը թիրախից չգցի, լսում է կրծքի զարկը, որի տակ մի ամբողջ սիրտ է խփում: Ինչ էլ սրա տակ դնես, գեղեցիկ կթվա, անգամ սպանելը: Խաննան չի սարսափում իր մտքից: Նայում է նրա սպորտային սպիտակ բաճկոնին, որի տակից ոչինչ չի հագել: Համեմատում է պատերազմներն ու մերկ իրանը, որի մեջ հեշտորեն մխրճվում է զենքից դուրս պրծած փամփուշտը: Տեսնում է այդ իրանը արյան մեջ ճապաղված: Տեսնում է ինքն իրեն գժված: Տեսնում է ելքի բացակայությունը: Նա անընդհատ մարմինները կապում է մահվանը: Ինչ-որ ձեռքեր ու թևեր: Տանձուտում են: Մութ է: Եկան մեքենայով, հետո հուշիկ քայլերով: Մտան իրար քայլերի մեջ, իրար քայլերը կոխեցին: Կանգնեցին գիշերվա երկնքի դեմ, նայեցին՝ ծառերը, դեռ ամառվա վերջը չէր, բայց արդեն: Բները կանգնած էին ավելի մութ: Հյուղակը՝ խավարի աչքի մեջ: Բարձր խլրտում էին ծղրիդները: Երկնքում լուսինն՝ ինչպես լուսին: Տանձի տերևը փայլում էր լույսի տակ: Ճյուղերը տերևների մեջ քամի էին բռնում: Մի ամբողջ ցանկապատ բարդիներ՝ բարձր ու ծանր: Մի դաշտ այն կողմ դիմացի գյուղն էր: Անվարժ ցանկապատ էր քաշված՝ ոստերից ու լարերից: Խճավոր փողոցից բաժանում էր մացառների աղեղը: Խոտը ծծել էր թացությունը, պառկած էր խուլ: Ոտքերի տակ գետնի սավանն էր: Չէին դադարում շնչել, մեկն՝ ավելի բարձր:

34 35

#7(72) 2021


ԱԿՈՐԴԵՈՆ, ԶՈՒՌՆԱ, ԴՀՈԼ

Հովիկ Աֆյան Լրագրող, խմբագիր, սցենարիստ, գրող, արձակագիր։ 2021 թվականին արժանացել է Գրքի երևանյան 4-րդ փառատոնի առաջին մրցանակին։ Տասնյակ պատմվածքների հեղինակ է, որոնք հրապարակվել են տարբեր գրական հանդեսներում ու կայքերում, ունի 3 տպագրված գիրք, որոնք տարբեր ժամանակներում ընդգրկվել են երևանյան բեսթսելլերների առաջին տասնյակում։ «Միս ուտողները» և «Չաստվածաշունչ» պատմվածքների ժողովածուի, «Կարմիր» վեպի հեղինակն է։ «Կարմիր» վեպն ընդգրկվել է Եվրոպայի միության գրականության մրցանակի կարճ ցանկում։

— Բա էդ ակորդեոնն ո՞ւր ես տանում,– ասաց զինկոմիսարիատի երիտասարդ սպան: — Միանգամից երևում ա, որ չգիտես՝ պատերազմն ինչ ա,– պատասխանեց ալեխառն մորուքով կամավորն ու երաժշտական գործիքը գրկին՝ մտավ պայծառ գույներով ներկված ավտոբուսը: Երիտասարդ սպան ձայն չհանեց, մանավանդ, որ կամավորի հետևից ավտոբուս մտան նրա որդիները: Մեկը՝ դհոլով, մյուսը՝ զուռնայով: …Հերն ու որդիները միշտ պատերազմի մեջ էին: Հերն ասում էր՝ լավ չեք նվագում, տղերքն էլ թե՝ քեզ ենք քաշել: Միասին 27 հարսանիք էին նվագել, 34 թաղում: Թաղումների ժամանակ հերն ակորդեոնահարից դառնում էր խմբի պրոդյուսեր, իսկ տղերքը դհոլ-զուռնայի փոխարեն դուդուկներն էին տանում: Թեթև-թեթև գնում էին, ծանր-ծանր մտքերով գալիս: Մի անգամ, երբ դեռ շատ ջահել էին, հորը հարցրել էին, թե պա՛պ, ինչի՞ ա էսքան մարդ մեռնում: Հերն էլ մի պապիրոս էր վառել, մի մուխ քաշել ու ասել. — Ձեր մորից հետո ինձ էդ հարցը հեչ չի հետաքրքրում: Տղերքով ապրում էին: Տնից մեկ-մեկ կեղտոտ նասկու հոտ էր գալիս, բայց ճաշը միշտ յուղոտ էր լինում: Մաման գնաց առաջին պատերազմի ժամանակ: Բայց սկզբից պապան գնաց պատերազմ: Տղերքը փոքր էին, կրտսեր որդին նոր-նոր սկսել էր խոսել, ավագը՝ կարդալ: Հետո լսեցին, որ պապան չկա: Հետո ուրախացան. լուր եկավ, թե բա կա, ուղղակի գերի է ընկել: Էդ ժամանակ էլ մաման հիվանդացավ. ամբողջ օրը գլուխը ցավում էր: Երբ լսեցին, որ պապան գերի էլ չի ընկել, ուղղակի անտառներից մեկում թաքնված՝ սպասել է ընկերներին, ու հիմա հետ է գալիս, մաման տորթ թխեց: Երեկոյան կերան, բայց առավոտյան մաման չզարթնեց: Պապան կեսօրին հասավ… Գիշերն ավտոբուսը վերջապես տեղ հասավ: Ոչ քաղաք էր, ոչ գյուղ, ոչ դաշտ, ոչ սար, ոչ ձոր… Մարդաշատ տեղ էր: Բոլորը նույն շորով, նույն դեմքով, նույն հայացքով: Տարբեր տարիքի: Ոչ մեկը վախեցած չէր, բայց վախ կար: Մահից չէ: Մահից վախ չի լինում. մահինը բնազդն է: Իրար համար էին վախենում, որ դիմացինը չմեռնի, որ չպակասեն, որ կռվից հետո գնան դիմացինի տուն ու մինչև լույս խմեն: Հենց այդպես էլ ասում էին. — Արա Սուրո, չլնեմ-չիմանամ՝ մեռել ես: Որ մեռնես, ո՞ւմ տուն եմ գնալու՝ խմեմ,Գագոն էր: Գագոն 60 տարեկան մարդ էր: Կյանքում երկու անգամ էր խմել: Երկու աղջիկ ուներ: Հները նորերին դիմավորեցին ծափերով: Նորերը հետները ամեն ինչ բերել էին՝ խաշած հավից սկսած, դեղին, ծաղկավոր նասկով վերջացրած: Ահագին խնդացին նասկու վրա: — Ախպե՛ր, դե ի՞նչ անեմ: Սիրածս աղջիկն ա դրել, ասեց՝ դու անշնորհք ես, որ լավ տեղեր ես գնում, ինձ մի ծաղիկ անգամ չես բերում: Սա կհագնես, որ հիշես՝ բերես: Ակորդեոնի ու զուռնա-դհոլի հետ կապված տղերքը հարցեր չունեին: Հին կռվող էին:– Դե հարմարվեք, տեղավորվեք, մի քանի ժամից՝ լույսը դեռ չբացված, սկսում ենք, Արսենն էր՝ հրամանատարը, մականունը՝ դիրիժոր: Չնայած ոչ էնքան մականունն էր, որքան մասնագիտությունը: Նորեկները չհասկացան էլ, թե ոնց պետք է հարմարվեն, ոնց հարմարվեցին, ոնց սկսեցին ու ոնց նորից հավաքվեցին իրար գլուխ: Չէր լուսանում: Չնայած մեկ-մեկ երկինքն ու հորիզոնն այնպես էին լուսավորվում, որ քեզ թվում էր՝ լուսացել է, բայց դեռ գիշեր էր: Նորեկները 30 հոգով էին եկել: Հոգով ու սրտով: Մնացել էին 9 հոգի: Հները 25 հոգով էին դիմավորել նորեկներին: Մնացել էին 15-ը: Կահույքագործ Հակոբը չկար, խոհարար Արշակը չկար, պատշար Վաչոն չկար, Սուրոն ու Գագոն չկային …Դիրիժորը կար: Բոլորի հոգիները կային: Երկար լռեցին: Էլի կլռեին, եթե ինչ-որ բացուխուփի ձայն չլսվեր: Նորեկ կամավորներ հերն ու տղերքը ակորդեոնը, դհոլն ու զուռնան էին հանում պատյաններից: Դիրիժորը ժպտաց: Երաժիշտները ոտքի կանգնեցին: Դիրիժորը՝ նույնպես: Ու սկսվեց: Երաժշտությունը բոլորին ոտքի հանեց: 18 տարեկան Ալեքսն առաջին անգամ էր պարում՝ կարմրած թշերով: Նույնիսկ իրենց Վերջին զանգին չէր պարել: Ամաչում էր, մանավանդ Նունեից: Հիմա Նունեն գիշերը չէր քնում, ինքն էլ պարում էր: Ինքը չգիտեր, որ Նունեն քնած չէ, Նունեն էլ չգիտեր, որ ինքը պարում է…Ջա՜ն: 45 տարեկան Ավոն էլ էր պարում: 45 հազար դոլար պարտք ուներ: Ու մարելու ոչ մի ձև չգիտեր ու պարում էր: Ջա՜ն…52 տարեկան Ստյոպն էլ էր պարում: Երեկ իմացել էր, որ որդին գնացել է ԲուենոսԱյրես՝ աշխարհի մյուս ծայրը: Նայում էր երաժիշտ հորն ու տղերքին ու պարում էր…Ջա՜ն: Աղվամազով Նարեկն էլ էր պարում: Կյանքում մի անգամ էր սիրահարվել, էն էլ իրենց ռուսաց լեզվի ուսուցչուհուն: Միշտ կարմիր շրջազգեստ էր հագնում…Ջա՜ն: 30-ամյա Արտոն էլ էր պարում: Ցերեկն իմացել էր, որ խրոնիկ հիվանդություն ունեցող մոր վիճակը սպասումից ու տագնապից ավելի է սրվել: Ինքը պարում էր…Ջա՜ն: Ով էլ չէր պարում, կանգնած ծափ էր տալիս: Նույնիսկ ոտքից վիրավոր Արտուշն էր կանգնած, անգամ ձեռքից վիրավոր Կոլյան էր ծափ տալիս… Կամաց-կամաց լուսանում էր: Ջա՜ն…


ՔԱՂԱՔԸ ԿԱՐԴՈՒՄ Է

36 37

#7(72) 2021


ԿԱՅԵՆ

Անուշ Սարգսյան Գրող, լրագրող։ 2019 թվականին արժանացել է Գրքի երևանյան երրորդ փառատոնի առաջին մրցանակին։ Թղթակցել է դեռ դպրոցական տարիներից։ 1999 թվականից Հայաստանի լրագրողների միության անդամ է։ Նրա ստեղծագործությունները 2015 թվականից տպագրվում են գրական տպագիր և էլեկտրոնային մամուլում։ 2018 թվականին լույս է տեսել Անուշ Սարգսյանի «Սադի տակի շենքը» վեպ-էսսեն, իսկ 2021 թվականին՝ «Անոն» ժողովածուն»։

Կարմիր «Ժիգուլի» տաքսի էր, որ կայանել էր ավտոկայանի փեշին՝ եռուզեռից հեռու, իսկ վարորդը, ստվերի տակ քաշված, ծխում էր: Ծուխը մշուշել էր դեմքը, բայց կանգնած ձևից կարելի էր եզրակացնել, որ տարիքով, նախկինում գիրուկ տղամարդ է: Մուգ կաշվե բաճկոնի մեջ նրա կերպարանքը նման էր խանութի ցուցափեղկում մոռացված փքաբլիթի, որի արևահար կողմը սմքել ու չորացել էր, իսկ ուռուցիկ մասում դեռ մի քիչ փափկություն էր մնացել: «Գոնե մի փափուկ հատված չունենա՞,– մտածեցի,– հո չի՞ չորանալու, մնա ղեկին կպած»,– և քայլերս ուղղեցի դեպի մոտակա սպասասրահը: Վարորդը, որ բարեհաջող ապխտվում էր ծխի ամպերի մեջ ու երկարելու դեպքում շուտով իր փափուկ հատվածից էլ էր զրկվելու, թողեց ծխելը և, ծխախոտը դեն նետելով, շարժվեց դեպի ինձ: «Ա՜յ հաջողությունը»,– ժպտացի ինքս ինձ՝ հիշելով դստերս խորհուրդը՝ անցած դարի տաքսիներից հեռու մնալ: «Վերջապես ե՞րբ ես քո սովետական ըմբռնումներից հրաժարվելու»,– պատվիրել էր նա և հրահանգել չնստել հին մեքենա: «Նույն վճարն ես տալիս, գոնե հարմարավետ պայմաններում չլինե՞ս»,– ասել էր դուստրս՝ սովորեցնելով իրենց ծառայությունն առաջարկող հին տաքսիների վարորդներին կտրուկ ասել՝ շնորհակալություն ու... թափահարել գլուխս: Մենք երկար ծիծաղել էինք իր այս վարպետության դասի վրա, ու դուստրս հավատացել էր իմ ունակություններին: «Շատ առաջ կգնաս»,– ծափահարել էր նա իմ շերտավոր վարսերը օդում շաղ եկած տեսնելով և իր ձախ դաստակին կապած կարմիր թելի պես մի թել էլ իմ թևին էր կապել: «Հիմա էսպիսի թելեր Հոլիվուդի աստղերն էլ են կապում: Օգնում է, որ դրական էներգիաներ գան դեպի քեզ: Համ էլ բիլազուկ է, Անուշ ջան, չես կորչի»,– ասել էր չարաճճի ժպիտով ու խաչակնքել ճակատիս, կրծքիս, ապա ուսերիս ու ծիծաղից ուշաթափվելով ընկել գիրկս… Պայմանավորված բառերը մտքումս կրկնելով ու ինքս ինձ հեգնելով՝ դիրքավորվում էի մերժման, երբ վարորդը սիրո խոստովանության պես ընդառաջ եկավ. — Գիտեմ, որ իմ մեքենան արդեն հին է, բայց նոր եմ նորոգել, ու ես էլ… լավ վարորդ եմ, Ձեզ ապահով տեղ կհասցնեմ,– ասաց և ձեռքը շտապով պարզեց ինձ՝ վարորդական վկայականն ու տեխսպասարկման կտրոնն էլի մի քանի թղթի հետ ցույց տալով: Անունը կարդացի ու… անմիջապես ճանաչեցի նրան՝ Կարենին. Պիոներ պալատի խմբակի երբեմնի պարընկերոջս: Ինչքա՜ն էր փոխվել, Աստված իմ: — Լավ: Որքա՞ն ժամանակից կշարժվենք,– հարցրի: — Մի քիչ էլ սպասենք, եթե ուրիշ ուղևոր չգա, Ձեզ զուր չեմ սպասեցնի: Հա… Ու ավել գումար էլ ստիպված չեք լինի վճարել,– ասաց նա ու հեռացավ դիսպետչերի հետ պայմանավորվելու: Այդ պահին հեռախոսս զնգաց. դստրիկս էր: — Կասկած չունեմ՝ հիմա առոք-փառոք բազմել ես մի հնամաշ մեքենայի թիկնակի ու հեռախոսիդ մեջ կարգավորումներ ես անում,– մարգարեացավ նա: — Կռահեցիր,– պատասխանեցի և ուզում էի ասել, որ մանկությանս ընկերն է վարորդը, երբ վերջինս բացեց դուռը ու նստելով տեղեկացրեց. — Էլ եկող չկա, շարժվենք: — Ես երկու ժամից կլինեմ տատիկի տանը, հիմա շարժվում ենք,– ասացի դստերս ու զանգն անջատելով՝ ի պատասխան նայեցի մեքենայի հայելուն: Ես սովորականից ավելի խստացրի հայացքս, լռության պատնեշով փակվեցի և դստերս խոստացած առոք-փառոքությամբ հենվեցի նստարանին, մինչև մեքենան կհասներ Վանաձոր: Ու նամակ գրեցի. «Չես պատկերացնի. իսկապես սովետական մեքենայի մեջ եմ»: Պատասխանը. «Ով էլ կասկածում էր»: «Բայց մենակ եմ. ուրիշ ուղևոր չկա»: Ժպիտ, ապա տագնապի նշաններ. «Հիմա քեզ կբռնաբարեն և կգցեն մոտակա ձորը»: «Հիմար»: «Տես,եթե պետք լինի օգնությունս՝ զանգ ընկերոջը»,– դուստրս աննահանջ էր։ «Լավ»,– մեքենան ցնցվեց մի պահ, ու ես մի կերպ հավաքեցի տառերը՝ շարժման ընթացքին հարմարված: «Դու աչքիս նոր պատմվածք ես գրելու, հը՞, Ագաթա,– դեռ ճռվողում էր դուստրս:– Էս անգա՞մ ինչի մասին ես գրելու, հը՞ն: էդ ճամփան էլ չլիներ՝ տեսնես ինչո՞վ էր հարստանալու երկրագնդի արդի արձակը…»: Մեքենան գնում էր վարժ ու ինքնավստահ: Այնպես թվաց, թե վարորդի ինքնավստահությունն էր փոխանցվել անիվներին: Թե՞ ճանապարհն էր հարթ. սակայն բավական ժամանակ ես ու դուստրս նամակագրվում էինք, ու եկող նամակների ծլնգոցները ճանճի բզզոցի պես լսելի էին դարձել լռության մեջ: — Հավանաբար հիմա Ձեր ընտանիքի անդամներին տեղեկացնում եք, թե ինչ մեքենայով եք, ինչ համարանիշերով և երբ կհասնեք,– ժպտաց վարորդը՝ նայելով հայելուն: Նա՝ մանկությանս ընկերը, որի հետ յոթ տարի ձեռք ձեռքի տված պարել ու համերգների էի մասնակցել: Ու որին չէի տեսել ավելի քան երեսուն տարի: — Այո, չեք սխալվում,– պատասխանեցի՝ թեթևակի ժպտալով: Հայելուց երևում էր բոլորովին ուրիշը: Դժվար էր պատկերացնել, որ այդ սմքող դեմքով կիսաերիտասարդը երբևէ մանուկ էր եղել: Աչքս ընկավ աջ ձեռքին, որով ղեկն էր պահում. բութ մատից մինչև ճկույթը ձգվող սպին պարզ նկատելի էր: Այն ժամանակ էր վաստակել դեռ, երբ մեր պարի խումբը նոր էր ձևավորվում. թաղամասի բնակելի շենքերից մեկի առաջին հարկում, որտեղ բնակիչների խնդրանքով մինի պիոներպալատ էին բացել: Նոր տարվա հանդես էր. բոլորը հագնվել էին տոնական, փայլփլուն ժապավեններ լցրել իրենց վրա ու սրտատրոփ սպասում էին, թե ե՞րբ պիտի անջատվեն լույսերը, որ մոմերով հրավառություն սկսվի: Երբ լույսերը հանգան, Կարենի մայրը բարձր բղավեց. Կարենն ընկել էր ու գլուխը հարվածել պատի տակով ձգվող երկաթե ձողին,


ՔԱՂԱՔԸ ԿԱՐԴՈՒՄ Է իսկ ձեռքից առատորեն արյուն էր հոսում: Կարենի փոքր եղբայրն աղիողորմ ճչում էր, ու մայրիկները չգիտես որտեղից գտան Ձմեռ պապիկին, որը հաշված վայրկյաններում եկավ ու պարկի բոլոր կոնֆետները նվիրեց նրան: Կարենը ձայն չէր հանում, հերոսաբար դիմանում էր ցավին, մինչև բուժքույրը ձեռքին վիրակապ դրեց՝ սպիտակ հսկա կաղամբի մեծությամբ, իսկ եղբորն էլ հավատացրին, թե կաղամբի մեջ Ձմեռ պապը կոնֆետներ է պահել Կարենի համար: Ներկայացումն այնքան հավաստի էր, որ երեխաներից շատերն այդպես էլ գլխի չընկան, թե ինչ կատարվեց: Միայն ես էի լուռ. Կարենն իմ զույգն էր պարի ժամանակ, և ես հասկանում էի, որ նրա ձեռքը չի կարելի ամուր բռնել: Իսկ եթե շարժման ժամանակ պատահաբար սեղմում էի, Կարենը կատակում էր, որ զգույշ լինեմ, և կոնֆետները ժամանակից շուտ չթափվեն: Ու ես սարսափում էի, թե այդ ի՞նչ շոկոլադներ են դուրս գալու թանզիֆի շերտերի տակից։ Ու մտովի կասեցնում էի նրանց սոսկալի ծնունդը՝ կարմի՜ր-կարմիր, Կարենի արյան պես… — Կայե՜ն… ,– արցունքի տակից եղբորն էր նայում փոքրիկն ու հրճվանքով բացում անհրապույր կոնֆետները, որոնցից, ինչպես իմ դստրիկը կնկատեր, սովետական անճարակության հոտ էր գալիս… Կարենն այդ օրվանից Կայեն էր: Բոլորիս համար: Դո՞ւր գար իրեն, թե՞ ոչ: Ի՜նչ իմանայինք: Թե ինչ սարսափելի ենթիմաստ ուներ այդ անունը աստվածաշնչյան պատմության մեջ, ու ինչ ընթացք կարող էր թողնել նրա ճակատագրի վրա: Կամ արդյո՞ք թողնելու էր… Մենք տարիներ շարունակ բռնելու էինք միմյանց ձեռքից՝ ակամա վկան դառնալով, թե ոնց են տրոփելու կյանքի անոթները մեր հասունացող սրտերի տակ: Թե ո՞նց է տղաների շրթունքներին բուսածածկույթ հայտնվելու, ու ի՞նչ անուններ են ծաղիկների պես նստելու դրանց թաքուն տենչանքներին: Եվ ի՞նչ զարմանալի համբերությամբ էինք հանդուրժելու դեռահասությունից շոգող մեր քրտնած ափերը, երբ բեմի վրա ապրելու էինք իսկական կյանք: Թերևս, ամենաիսկականը՝ մեր հիշողության համար: Բայց չգիտեինք, թե ինչքան օտար ենք դառնալու տարիներ անց, երբ այլևս ոչ խումբը, ոչ պիոներպալատը, ոչ էլ պարը չէին լինելու առաջնային հարցերը մեզ համար… — Կայենը մեռնի քեզ, հասնում եմ,– Կարենի՝ հեռախոսին փոխանցված ձայնն ընդհատեց իմ վայրկենական ինքնամոռացումը, որ ակնթարթների հաջորդականությամբ շարվել էր աչքիս առաջ: — Եղբորս թոռն է. րոպեներն է հաշվում, թե երբ եմ աշխատանքից տուն գնալու,– հայելու մեջ ասաց նա ինձ: Կիսաժպտացի: Ես պարտական էի հայելուն, որ չէր փոխանցում իմ հուզմունքը: Ամեն անգամ եմ ալեկոծվում, երբ ձայն եմ լսում մանկությունից: Թող որ հեռվից, շշուկով ու անհասանելի, բայց նա դեմ է առնում կոկորդիս, ու բառերս կուլ են գնում: Ահագին ճանապարհ էինք անցել: Իրար հաջորդող գյուղերի շարքը գնալով ուժգնացնում էր սրտիս տրոփը: Գեղարոտ գյուղի մոտ ես հայացքս երկար պահել էի գերեզմանատուն տանող սարալանջին, որտեղ հայրս է… Ոտքով բացված կածանն անցնում է սրտիս միջով, ու ես ամեն անգամ մտովի բացում եմ գերեզմանի ցանկապատի դռնակը, մտնում ներս ու շոյում հորս տան հատակը: Ես երևի ավելի հաճախ եմ անցնում այդ ճանապարհով, քան մեռելոցի օրերին մտերիմներին այցի գնացողները: Սակայն ոչի՜նչ չի լցնում իմ սիրտը: Որովհետև վաղուց արդեն լիքն է լինում, երբ հասնում եմ գյուղի փեշին ու չհասնելով տան տանիքին՝ հեռանում… Կարենը մեքենան լավ է վարում. մտովի գնահատեցի՝ հասկանալով, թե ինչո՞ւ հոգիս բերնեբերան լցրած խռովքը սկսեց հանդարտվել աստիճանաբար: — Ես ընտանիք չունեմ. իմ ընտանիքը եղբորս ընտանիքն է,– հետաքրքրասիրությունիցս առաջ ընկնելով՝ ասաց Կարենը:– Եղբայրս զոհվել է Ղարաբաղի պատերազմում 94-ին։ Նրա մի տարեկան որդուն ես եմ պահել: Կինը տարիներ առաջ մահացավ քաղցկեղից: Ռուսաստանում էի, թողեցի բոլոր գործերս ու եկա, որ երեխուն ոտքի կանգնեցնեմ… Եղբայրս շատ էր ուզում, որ ես շատ որդիներ ունենամ: Հիմա խնդրել եմ իր որդուն, որ հոր երազանքը գոնե իրենք իրականացնեն… Զարմանալի ընկերականություն կար Կարենի ձայնի մեջ. նա չգիտեր, որ իրեն ճանաչել եմ, բայց ասես հարյուր տարվա մտերիմ մարդու հետ զրուցելիս լիներ: Նրա այդ տոնն ինձ դուր էր գալիս, ես չէի ջղաձգվում անծանոթ ու քաղքենի կնոջ պարտադրված պահվածքով, և ասես հավերժական զրուցակիցներ լինեինք, որ ընդամենը մի պահ կորցրել էին միմյանց՝ մի բաժակ ջրի ետևից գնալով։ Սպիտակ քաղաքի ոլորանների բկին կակաչների դաշտ էր ծաղկել: Կարենը մոտակա աղբյուրի մոտ խնդրեց մի քանի րոպե կանգ առնել. — Ծխող եմ, քույրիկ, քո թույլտվությամբ,– ասաց: Ես նորից կիսաժպտացի: Առաջին անգամ զգացի, որ Կարենի աչքերում կյանքը կանգ է առել: Տարօրինակ զգացում ինձ պատեց: Նա դուրս եկավ, ու նկատեցի, որ կաղում էր: Ընդգծված թեքություն ուներ քայլվածքը, որ չգիտեմ ինչու թվաց՝ ցավ է պատճառում նրան ամեն քայլափոխին: «Ո՞նց ես»,– դստրիկիս հերթական ճռվողյունն էր. «Ձորում չես, չէ՞. Անո՜ւշ, պատասխանիր, թե չէ ետևիցդ ուղղաթիռ ենք ուղարկում»: «Լավ եմ, ձորն անցնում ենք, շուտով կմոտենանք Սպիտակին»,– գրում էի, երբ տեսա, թե Կարենը ոնց է դաշտ մտել ու կակաչներ է փնջում՝ կոկոն-կոկոն, ալ կարմիր, կանաչ հասկերի համադրությամբ: Հրաշք էր: «Կնվիրի հարսին, կեցցե…»,– մտածեցի ու բաց պատուհանից վայելում էի երկնքից կաթող բույրերը, որ արևի հետ գալիս էին ներս: Kոկիկ ու մաքուր էր «սովետական» սրահը. դստերս մոտ այն արդարացնելու մանրամասներ էի մտապահում: Կարևոր չէ՝ ինչ ունես դու, այլ՝ թե ինչպես ես վերաբերվում այդ ամենին. փիլիսոփայում էի մտքումս: Շուտով Կարենը կակաչները ձեռքին վերադարձավ, ու մենք անխոս շարունակեցինք ճանապարհը: Կարենն այն ժամանակ էլ քչախոս էր, հիմա էլ ավելի զուսպ էր դարձել: Ես այնպես ուզում էի, որ նա էլի խոսի, պատմի մորից, եղբոր տղայից, աշխարհից, փորձառու տաքսիստների պես պարծենա, թե ինչ արագության տակ կարող է անցնել Կազբեկի լեռնաշղթան: Ու թե Շումախերից անձամբ ինչքան հրավերներ է ստացել միջազգային ավտոարշավներին մասնակցելու համար:

38 39

#7(72) 2021


Սակայն նա լուռ էր և ուշադիր հետևում էր ճանապարհին: Դիմացից եկող մեքենաները թվում էին դաշտերից մոլորվելով դուրս պրծած գույնզգույն թիթեռներ, որ դիպչելով հանդիպակաց քամուն՝ անհետանում էին վայրկենապես: Դստերս նամակներն էին ընդհատում լռությունը: Աչքս երբեմն ընկնում էր ձեռքիս կարմիր թելին, ու ես հազիվ էի թաքցնում ժպիտս, թե դրա զորությունից էր, որ այդքան դրական էր զգացողությունս ճանապարհին: Կարենին նորից զանգեցին: — Կայենը ցավդ տանի՜, հասնում եմ,– այլևս պետք չէր ասել, թե ով էր զանգողը: Կարենի աչքերը փայլեցին, ու մեքենայի մեջ ասես լույսեր վառվեցին: — Եղբորս անունն ենք տվել՝ Արսեն,– ասաց նա հայելու մեջ: Ի՜նչ իմանար, թե ես գիտեի: Որ հիշում էի թե իրենց մորը՝ տիկին Լաուրային, թե Արսենին, որի հրճվանքն աչքերիս առաջ էր, երբ բացում էր կոնֆետներն այն Ամանորի երեկոյին: Փոքրիկ, սիրտը տեղն ընկած Արսենը, որին… սպանել էր ազերու գնդակը… Օդը ծանրանում էր, լավ էր՝ Կարենը շարունակեց խոսել: — Ես էլ եմ մասնակցել պատերազմին. սահմանին էի հենց. 95 թվականն էր: Հրադադար էին իբր հայտարարել… Էդ շան տղեքը կատաղել էին՝ հասկանալով, որ այլևս Արցախի երեսը չեն տեսնելու… Գիշերվա կեսին տանկերով հարձակվեցին… Ոտքս վիրավորվեց, մի կերպ փրկվեցի: Զորացրեցին: Մեկնեցի Մոսկվա, կաղ ոտքով ի՞նչ կարող էի անել հսկա քաղաքում. սովորեցի տաքսի քշել: Բայց տարածքը, որտեղ հիմնական երթևեկս էր, պարզվեց՝ մի թուրք քրեականի հսկողության տակ էր. ուշ էի իմացել, «նալոգները» չէի մուծել, շքամուտքում հարձակվեցին, դանակահարեցին, մի երիկամիցս զրկվեցի… Հարազատներիցս ոչ մեկին իմաց չարեցի, ընկերներս էին կողքիս: Մորս… խնայեցի: Եղբայրս նոր էր զոհվել… Դիմապակու վրա հատուկենտ կաթիլներ հայտնվեցին: Հասել էինք Վանաձոր, հազիվ երևացող Տարոն թաղամասի գունատ շենքերը մգվել էին սկսվող անձրևից: Միևնույն է՝ հրաշալի է, որ Կարենն անցել ու հաղթահարել է այդ ամենը. մտածում էի, ու առաջին անգամ տխրալի պատմությունից հետո արտասվելու ցանկություն չունեի: Կարենի կողքին դրված կակաչները բացել էին գլխիկները, ու արևային ծաղկափոշին անձրևի ներս լցվող հոտի ու զեփյուռի հետ մանկության հիշողություններ էր նկարում օդի մեջ: Ես չէի ասել, թե քաղաքի որ հատված եմ գնալու, բայց նա ղեկը վստահ պահած՝ շարժվեց Երրորդ մաս կոչվող թաղամասի փողոցով ու անցնելով բարալիկ կամրջով, հասավ հին եկեղեցուն: — Ամեն անգամ, եթե ճանապարհս հարմար է լինում, անպայման ուզում եմ ուղևորներիս այս տարածքով տանել. այստեղ օրհնանք շատ կա, երազանք ու սպասում: Էնքան մարդ է այս տարածքում սիրտը շաղ տվել անցորդների ոտքերի տակ՝ որպես մատաղ՝ նպատակների իրականացման համար… Հնաբույր գմբեթը հազիվ թրջվել էր անձրևից. նրա գլխաբաց խաչը շշնջում էր ամպերի հետ, շշուկները ցողում մոտակա սարալանջերին, որտեղ ծաղիկների կոկոններ էին արթնանալու՝ աստղագլխիկ մանուշակների աչքերով: Եկեղեցու կանաչազարդ պուրակը նիրհի մեջ էր. քնած քարեր կան նրա գրկում, ու քամին թփերի խնկաթաթախ արցունքը լցնում էր նրանց երազների վրա: Ես խաչակնքեցի, երբ մեքենան անցավ հնամյա շենքի կողքով ու բռնեց դեպի Դիմաց տանող ճանապարհը: Հավանաբար սպասում էր իմ ցուցումներին, բայց ես ձայն չէի հանում. կնշանակի՝ ճիշտ է գնում. Կարենի փոխարեն ենթադրում էի ես: Երբեմնի Կուրղինյան փողոցը տնքում էր անձրևից կուչ եկած տատիկի պես: Այստեղ ամեն ինչ և՛ առաջվանն է, և՛ ոչ: Հին տներ կան, որ վաղուց բնակիչ չունեն, ու քայքայվում են հոդատապի ցավերից՝ ծուռումուռ պատերը հանձնած ճակատագրին: Նոր տներն էլ մնացել են մեծահասակների և ջղային, ամուսիններին խոպան ուղարկած երիտասարդ կանանց ուսերին: Ու կքած են թվում ճամփեզրի շարքերը։ — Ինձ երկու ամսվա կյանք է մնացել…,– անսպասելիորեն լռությունը խախտեց Կարենը:– Էս մեն-միակ երիկամիս մեջ ուռուցք են հայտնաբերել, ու բժիշկներն ասում են՝ հաշված են օրերս… Ես քարացա լսածիցս: — Եղբորս տղան, հարսս, թոռս, ոչ մեկը չգիտի, որ ինձ փրկվել չկա… Նրանք կարծում են՝ բժիշկները կհեռացնեն հիվանդ երիկամս, ու ես կապրեմ… մյուսով… Բայց ես արդեն հետաքրքրվել եմ Գերմանիայում բնակվող ընկերներիս միջոցով ու պայմանագիր եմ կապել դոնոր փնտրող մի կազմակերպության հետ… Սիրտս լրիվ առողջ է. կմեկնեմ Գերմանիա՝ իբր թե երիկամս հեռացնելու, բայց… կհեռացնեն սիրտս ու կփոխանցեն մի տառապյալի, որը տարիներով փնտրել է հենց իմ սրտից…,– Կարենը հատիկ-հատիկ էր խոսում… Տղամարդիկ երբեմն այդպես են արտասվում… — Կազմակերպությունը սրտիս համար վճարելու է հիսուն հազար դոլար, որից քսանը ընկերներս օգտագործելու են թաղմանս ու մնացած ծախսերը հոգալու համար, իսկ երեսուն հազարը կուղարկեն եղբորս ընտանիքին: Նրանց կասեն, որ… իմ սիրտը… չի դիմացել նարկոզին ու… ես մնացել եմ վիրահատական սեղանին… Ինձ կբերեն Հայաստան ու կթաղեն եղբորս ու մորս կողքին, եկեղեցու մոտի գերեզմանոցում…,– ցածրաձայն, ասես ինքն իրեն խոսում էր Կարենը… Նա լցվում էր Վանաձորի անձրևի մեջ ու հատիկ-հատիկ հոսում, հոսում… գետի պես, որ ցամաքելու էր շուտով… — Ինձ փոքրուց Կայեն են ասել… Ամենից մեծ ցնցումս կյանքում այն պահն է եղել, երբ մի հավատացյալ կին մեր բակում մի օր կանգնեցրեց ինձ ու ասաց. «Տղա ջան, բայց դու գիտե՞ս՝ Կայենն ով ա եղել»: Հարցրի՝ ո՞վ: Պատասխանը երկու բառ էր, որ շրջեց իմ աշխարհը. «Ե՜ղբորը սպանողը…»… Ես քանի օր տնից փախա, չէի ուզում ոչ մեկի երեսը տեսնել: Ամենից շատ մորիցս էի խռովել, որ ուրախ-ուրախ ինձ Կայեն էր անվանում՝ եղբորս թոթովանքը կրկնելով: Ես պատրաստ էի սպանել բոլորին, ով ինձ Կայեն կասեր. գազանի պես մռնչում էի՝ գլուխս պատերին տալով… Կարող է և գժվել էի… Աստվա՞ծ. մի՞թե Նրա մեղքով չէր, որ Կայենն էդպես գազազել էր ու սպանեց եղբորը… Հավանե՜լ Իրեն ընծայաբերված՝ մի եղբոր նվերը, մյուսինը՝ մերժել… Հե՜շտ էր կարծել Աստված իր որդիներին… Ես տնից հեռացա վերջնականապես: Տասնվեց տարեկան էի ու գնացի ապրելու տատիս


ՔԱՂԱՔԸ ԿԱՐԴՈՒՄ Է տանը: Սակայն… սկսվեց պատերազմը, երկրաշարժը եղավ… Մնացած փոփոխությունները… Տնեցիք իմ կարիքը շատ ունեին. ետ եկա: Հանդարտվել էի, մտածում էի՝ ողջ ու առողջ լինենք, անունները ի՞նչ կարևոր են մարդու կյանքում: Էնքա՜ն եղբայրներ կան, որ մեռած են միմյանց համար՝ տարիներով խռով լինելով ու միմյանց մահ ուզելով: Անո՞ւնն է, որ պիտի եղբորը եղբայր դարձնի, կյանքին էլ բովանդակություն տա… Մեր տան բակում հորեղբայրս ժամանակավոր մի տնակ էր կառուցել, մինչ օրս էդ տնակում են մերոնք ապրում… Իմ սրտի փողով, վերջապես, տուն կառնեն… Հասել էինք խաչմերուկին: Ուզում էի ասել, որ թեքվի դեպի աջ, երբ նա առանց հարցնելու թեքվեց: Զարմացել էի: Սակայն լսածովս այնքան էի տարված, որ բառ չասացի: Կարենը մեքենան սահուն տարավ ու կանգնեցրեց մորս շենքի բակում, հենց շքամուտքի մոտ: — Մեր կյանքը արժեք չունի, երբ ապրում ենք, ուրեմն… ինչո՞ւ այն թանկ չվաճառել մահին, երբ… մեռնում ենք…,– ասաց ու շրջվեց: Նա անսպասելի ձեռքն առավ կակաչների փունջը և մեկնեց ինձ. — Սա՝ քեզ, Անուշ, քույր… Մի՛ մերժիր, ընդունիր որպես... գնացող մարդու խնդրանք,– վերջին բառերը նա ասաց շարժիչը միացրած... Ու գնաց… Կայեեեեեեե՜ն… Երկինքը դողաց… Բակի ծառերը հևացին ինչպես մանկությանս օրերին, երբ երկնքի կուրծքը դուրս էր թռչում տեղից՝ որոտալու պատրաստ: Ամպերի հսկա թփերն ամբողջ օրը հիշեցնում էին Կարենի երբեմնի վիրակապված ձեռքը, որը ես վախենում էի սեղմել: Որովհետև այնպե՜ս չէի ուզում, որ ժամանակից շուտ շոկոլադներ թափվեն նրա դողդոջուն թերթերից՝ վերքից հոսող իր արյան պես կարմի՜ր-կարմիր…

40 41

#7(72) 2021


ԱՄԲՈՂՋ ԵՐԿԻՐԸ ՔԵԶ ՀԵՏ ՏԱՐԱՐ Դու չես կրկնվի, որովհետև այդպես իմ սիրտն է ցանկանում:

Հուսիկ Արա Բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս։ 2017 թվականին արժանացել է Գրքի երևանյան առաջին փառատոնի առաջին մրցանակին։ Հեղինակել է «Մարդու որդիները» (պոեզիա, 1996), «Լուսանցքի մարդիկ» (պոեզիա, 2003), «Սևագրություններ» (պոեզիա, 2004), «Միայնակ շան լուսնահաչը» (գեղարվեստական արձակ, 2013), «Տան դուռը» (բանաստեղծություններ, պոեմներ, էսսե, 2015) և այլ գրքեր։ Արժանացել է մի շարք գրական մրցանակների, այդ թվում՝ ԱԺ երիտասարդական խորհրդարանի «Տարվա լավագույն երիտասարդ բանաստեղծ» (2008), Պարույր Սևակի անվան պոեզիայի մրցանակ (2008), ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան հրապարակախոսության մրցանակ (2010), Հայերի համաշխարհային կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության սահմանած «Հայը 21-րդ դարասկզբին» անտիպ գեղարվեստական արձակին տրվող մրցանակ (2011), ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան պոեզիայի մրցանակ (2012), Գրանիշ պոեզիայի համար տրվող մրցանակ 2019 և 2020 և այլն։

Փնտրեցի ու չգտա նմանակը բառի՝ միակս, որ ասել եմ քեզ: Գույների մեջ մինուճարը դու ես, որ առաջինն էր ու վերջինը. իմ աշխարհից տարար քեզ հետ: Ես չեմ ասում՝ քո գնալուց թող լույս մնա, որովհետև այդ ճանապարհով ուրիշ մեկը չի հեռանալու: Անիմաստ է աշխարհում ամեն բան, ինչն առանց քեզ է. օդը չունի շունչ, ջուրը չունի ընթացք, հացը չունի բուրմունք, և գույն չունի լույսը, ու տիեզերքի երկու կողմն էլ մութ է: Քեզ չեմ ասում ցտեսություն, որովհետև էլ երբեք ու նորից չենք տեսնվելու: Միայն իմ երկրի հնամենի արքայի նման ողբում եմ ողբը ունայնության. երբ դու գնացիր՝ ամբողջ երկիրը քեզ հետ տարար, ես այս ավերակների վրա ինչպե՞ս թագավորեմ:

ԴՐԱԽՏ ԵՎ ԴԺՈԽՔ Ի՞նչ պիտի ասեմ այնտեղ՝ երկնքում, որ քե՞զ էի շփոթել Աստծու հետ երկրի վրա. ու պիտի դատե՞ն ինձ: Իմ ընկերոջ փոխարեն սիրեցի քեզ՝ ինչպես իմ անձը, որովհետև իմ մերձավորը դու ես: Երկնքի նմանությամբ ու երկրի և ջրերի մեջ եղածների մաքրությամբ քեզ կուռք սարքեցի: Որպեսզի զուր տեղը չտամ մեր տեր Աստծու անունը, ես ամեն առիթով քո անունը կանչեցի: Չպահեցի շաբաթը, որովհետև այդ օրը չկարողացա քեզ հանել ինձնից, իսկ իմ հորը և մորը քեզ ունենալով պատվեցի: Գողացել եմ քո ծառի արգելված պտուղը և մարդկանց հոգնությունը հանձնել, որ աշխարհում գեղեցիկը չպակասի: Սպանել եմ ինձ, որ իմ փոխարեն էլ դու լինես. երկու դու ու ոչ մի ես: Արդյո՞ք ստել եմ ասելով՝ դու ես լույսը և խավարը դու ես սկիզբը և վերջը, դու ես կյանքը և մահը: Եթե քեզ սիրելը շնանալ է. ես այդ դժոխքը չեմ փոխում դրախտի հետ: հ. գ. Աստծու հետ էի շփոթել քեզ, իսկ դու սատանային մատնեցիր ինձ:


ՔԱՂԱՔԸ ԿԱՐԴՈՒՄ Է

42 43

#7(72) 2021


***

Ներսես Աթաբեկյան Բանաստեղծ, թարգմանիչ։ 2017 թվականին արժանացել է Գրքի երևանյան առաջին փառատոնի առաջին մրցանակին։ Նրա բանաստեղծությունները հրապարակվել են հանրապետական պարբերական մամուլում, մի շարք ժողովածուներում և ալմանախներում, հաղորդվել ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Վերջին տարիներին հանրապետական մամուլում հրապարակվել են հայ մշակութային, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության անցուդարձերին և հրատապ հարցերին նվիրված շուրջ 50 վերլուծական-հրապարակախոսական և քննադատական հոդվածներ։ Զբաղվում է թարգմանությամբ, որոնք տպագրվում են ինչպես ամսագրերում («Գարուն», «Արտասահմանյան գրականություն»), այնպես էլ առանձին գրքերով։

Մի տխուր բան ասա: Ավարտական դասարանցու լացը ժամանակավրեպ է, դու տխուր բան ասա, դիցուք՝ սեր, ընկերություն, հայրենիք, ճաղատացող ոզնի – անցյալ կամ անցնող բաներ, կամ լինելիք բաներ, որ մերը չեն լինի կամ եղել են արդեն – չենք իմացել, ինչպես ընդհատված երազում քոնն է լինում քոնը չեղած կինը…

ՄԵԾԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ ԿՆՈՋՍ ՀԱՄԱՐ …Համբերությունդ էնքան ծով է, որ էս տարի էլ ծով չգնացինք (Կաբուլէ՜ծի՝ գնացողների հնչողությամբ…),– լող տվինք քո ծով համբերության կանաչ-թափանցիկ ջրերում, խաղեր տվինք մեդուզաների հետ, օրը երեք անգամ խոսեցինք դելֆիններից, մաշկի տակ ու վրա առանք բանականության հեռու եղբայրների արևագրերը, հում խորոված կերանք Coca-cola տենտի ծռված շուքին, երկուսի կիսեցինք ջրերը, որ Աստծո ժողովուրդն անցնի Թուրքիա՝ մի քիչ էլ էնտեղի խանութներում լող տալու, քայլեցինք ավազի ու ծովի վրայով ու չտեսանք բաժանարարը մեր երկաբնակության (հող էիր՝ հող դարձիր,- ասում է,բայց ջուր ես, ըստ էության…), նավամատույցում Տիտանիկ ցավը գրկախառնվում էր սառցասարի հետ, ու հասկացանք, որ մահն ընդամենը կինո է, նամանավանդ, որ նույն կեսգիշերին բոլորն էլ հոսեցին լուսնակածանով՝ դեպի հաջորդ ամառ – երևի հիմա էլ մյուս ծովերի համբերության բաժակը լցնելու համար…


ՔԱՂԱՔԸ ԿԱՐԴՈՒՄ Է

44 45

#7(72) 2021


ԲԸԶԶԶ

ԱԼՖՐԵԴԻ ԱՆՄԱՀ ՀԻՇԱՏԱԿԻՆ Վիոլետ Գրիգորյան Բանաստեղծ, խմբագիր, հրապարակախոս։ 2018 թվականին արժանացել է Գրքի երևանյան երկրորդ փառատոնի առաջին մրցանակին։ 2001 թվականին Վահրամ Մարտիրոսյանի համախմբագրությամբ հիմնել է «Բնագիր», իսկ 2004-ից՝ արդեն միայնակ՝ «Ինքնագիր» գրական հանդեսը, որի խմբագիրն է: Վահան Իշխանյանի հետ «Ինքնագիր գրական ակումբի» համահիմնադիրն է: Հրատարակել է «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում» (1991), «Քաղաքը» (1998), «Que cet hiver est rude» («Այս ինչ դժվար ձմեռ է», հայերենֆրանսերեն, 2000), «Սեր» (հայերենֆրանսերեն, 2006), «Հարեմի վարդ» (հայերեն-անգլերեն, 2009), «Կամուրջ դեպի Տանյան» (2012) բանաստեղծությունների գրքերը: 1991 թվականին նրա «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում» գիրքը Հայաստանի գրողների միության կողմից արժանացել է «Լավագույն պոեզիայի ժողովածու» մրցանակի, իսկ 2000-ին «Քաղաքը» գիրքն արժանացել է «Ոսկե եղեգն» պետական մրցանակի:

Ճերմակ սփռոցի ծալքիկն ուղղեց, վերջին բաժակը,- այո՛, այո՛, աջ, չէ՛, չի սկսվել,- պը՛րծ, սրբեց դրեց բոյով պլպլան դիքերի կողքին,- տեսնես կմնա՞- բը՜զզզ 1, քըշա՛,- համեցեք,- դու էիր պակաս, ինչ բարձրաճաշակ, Լուսոկի պես դուզ՝ հենց ձկնկիթին, Ճաշիկի ընդկեր, «Կինն ու բըզզանը՝ վերջին ընթրիքին», ի՜նչ դրամատիկ,չէ, չեք ուշացել, համեցեք աջից,- բայց դե «վերջինը»,- ապե՛, լավ էլի, նոր էի սրբել,- չէ, չե՛մ հավատում՝ կասեր էն մեծը, կուրսայինն անգամդեռ կհասցնե՞մ- պիտի համոզես… Մատնաչափիկներ՝ փոքր, սիրունիկ բերանիկների, ճերմակ, խնամված ատամիկների մեկ կծի չափով, hռոմեական- հա հա, հարբած փիղ չկա, բայց կլնի շուտովշարված քանոնով, քառակուսիկներ՝ գույն-գույն ու ջոկ-ջոկ, Լուսոկը լացեց՝ գնաս՝ կմեռնեմ, հա կրակում են, բայց էս ա՝ պակա՞ս դիրքեր են ինչի, կանգնիր ու շարիր հա շարվեշարան, հա շարվեշարան, հա շարվեշարան, կուգան ու կեր Թա՞նհամեմագլխի տակ փափկալղոզ սնկախյուսիկով, պանրին չոփված խոզապուխտիկով, ասետրինայի- ո՞նց էր հայերեն, հեռակայի խեր- պտղունցիկներով, փայտաձողերին փայլուն փայլփլող խորոված հավի…,- այո՞, կներեք, համեցե՛ք, խնդրեմ, ահա աջ կողմիցտավարացավի կտորիկներով- տեսնես՝ կմնա՞… Մյուսը արդեն լի բաժակներն է մեծ սկուտեղով վարժ ակրոբատիկ պտտապտտեցնում՝ կտրելով ալքեր 2 (ճեմողաց հետգիծ) Նինա Ռիչիի, Քրիստիան Դիորի, Իվ Սեն Լորանի, Շանել թիվ հինգի, Քելվին Քլայնի… -Սերուցքը, հա հա, հասարակության, ի՜նչ նորալեզուտեսնես՝ գալո՞ւ ա, ինչքա՞ն կլինի, հի՞նգ, թե՞ վեց ամիս, իբր նեղացա,- բարև՛, շատ մերսի, այո, հինգշաբթի,ղադրս իմանա, կարոտի, կանչի, էն էլ լսում եմ- բը՜զզզ- ավետիսը, կլորիկ ռումբը բա բա բա՛մ՝ վրես… Խնայողությո՜ւն, խնայողությո՜ւն, զգացմունքների տնտեսվարություն, մեռելաճաշի կերակուրները պաղ մատուցվեցան հարսնասեղանի հրավիրյալներին,- չէ՛, ես նախագիծ չեմ ներկայացրել, դե էստեղ չէի, դու կաս, հա՞- իաա, զզվեցրեց, քըշա՛, Սո՛լ Պարտր ,- հա, լավն է թեման,- շրթներկիս քաղցրին,քեզ հաջողություն, կանանց ազատի՛չ,- բա՛ց ատամներդ,- հա՛, հա՛, հինգշաբթի,- տեսնես՝ գալու՞ ա… Մի զույգ քառթավոր ճիրան լինեի… Ահա դեսպանը՝ ճերմակ ժպիտով՝ առ հան դուր ջոխա կան ու թի յան, ազա տու թի յան և խախա խախու թիյան նվիրյալների… Խա խա խա խություն, հա, բա ոնց, լավ էլ հենց կնոջ, երեխու համար, Հեկտորի ժեշտը, բայց դու արանքում մի հեղինացիր, քեզ վրա մենակ, քըշա՛, էն էլ՝ շրթներկիդ, այ էս ա գալիս, ճարդ ինչ, խելք նիխտ, տեր ու շնորհքին օջախ չունեցար, կամակոր ծյոծյա-

1 Աղմուկ, բամբասանք, բզիկ: Հուզմունք, գրգիռ, կրքեր առաջացնող ցանկացած բան, խթանիչ: Անհասկանալի խոսք, ատամների արանքից նետված հայհոյանք: Nirvana ռոք խմբի առաջին սինգլը` Love Buzz: Երբ Պոլոնիուսը գալիս է Համլետին հայտնելու, որ դերասաններ են եկել, Համլետը պատասխանում է` բը~զզ, բը~զզ, քանի որ դա արդեն նորություն չէր: Այսօր նորությունների ու բարձրաշխարհիկ ասեկոսեների շատ կայքեր «Բըզզ» բառով են ներկայանում: 2 խորք, ալիք, ներքին կողմ, ընդերք, ծննդկաններին, նորածիններին, երիտասարդներին թշնամի այլանդակ կերպարանքով առասպելական իգական չար ոգի, շատակեր, մարդագող-երեխայագող:


ՔԱՂԱՔԸ ԿԱՐԴՈՒՄ Է Օ, հավերժական կանացի կական… Գրողլրագրողարվեստագետերգիչնկարիչդիզայներ, սերուցքը… իա, էս ինչ շուխուր ա, օ՜, օհո՛, բա ոնց հենց անձամբ ինքը՝ հնին մեծություն- էլ ով դիմանա, սրան կասե՞ս քըշ,-պետությունն էլ է գոհ այս ծրագրից և մասնակցում է, այսպես ձեռք-ձեռքի,- շրջանամատույց բարձրախոսփնջին, Հյուգո Բոս վարսանդ՝ ԳուչիՊրադաՔոդ Տերևաբույլին,մեր ազգի համար, պաշտպանությունը անպաշտպանությունն է մեր- առ ի սկուտեղ՝ նեղ արանքներից,ի՜նչ նորալեզու,- սպիտակ չկա՞,- խոնարհ, կամկատար ու ոսկեժպիտ՝ հիմա կբերեմ,- ու ալիքների,- ի՛նձ էլ,- ու էլի, էլի ու էլի՜… Մամադ քունեմ հա՛ մեր ազգի համար… Գիշերը Լուսոն- էս էլ ա Լուսո- դանդաղ կհանի վերնաշապիկը հոգնած ուսերից ու մինչ լվալը՝ տեսախցիկին,գիտե՞ս, նենց գործ ա՝ միշտ պիտի մաքուր, խնամված լինի,կհպի քթին՝ ահ, ինչ հեռավոր աշխարհների բույր, կանաչ հրվանդան, առագաստանավ, աստղաշատ հոթել, սև ձկնկիթով լեցուն սկիհներ, մարջանաջա՛նջա՛ն ավազա… պայքա՛ր, պայքա՛ր ավազա… -Հլը, հլը, տե՛ս, էսօր էսի էր՝ ըս՛-պի՛տա՛կ չը՛-կա՞,- քիթը կհանի, որ շրջվի նայի հեռուստացույցին, փոքր, սիրունիկ խոսաբերանին, ճերմակ, խնամված ատամնացույցին,- մեր ազգի համար այսպես՝ ձեռք-ձեռքի,- ձայնն էր զուգահեռ աշխարհի բույրի… -Ահա և կարմի՛ր,- ճերմակալաքած նուրբիկ եղունգներ, ը հը՝ «Close up», ադամանդակուռ միջնամատ-բթով, ճկույթը տնկած,- մերսի՛, ո՛ւփս, ամա՛ն,- է՛շ, դեռ չսկսած՝ սփռոցին լաքա,- կներեք՝ թափվեց, վա՛յ, ճապոնական դրոշ ստացվեց… Ոչի՛նչ,- թարսի… թառ… թառա՛փ՝ հիշեցի,- դարձ ի շրջանս,- Զառա՛, մի րոպե, ուսից՝ ևս մեկ կներեք-մերսի,- դարձ ի շրջանս,գիտե՞ք, Գաուդին հրաշալի էր, սիրահարվեցի, բայց դե շատ շոգ էր, հուլիսին՝ Փարիզ, ոչ մի թանգարան, սաղ էլ տեսել եմ, միայն զուտ հանգիստ, ախ, ոնց եմ հոգնել էս նախագծից,բա ոնց, կհոգնես, տարին տասն ամիս եվրոպաներում թրև ես գալիս, գրանտակեր լիրբ, հյուպատոսի հետ՝ հա սիլի-բիլի,- հուլիսի կեսի՞ն, ես էլ ոնց որ թե ցուցահանդեսի հրավեր ունեմ, գուցե տեսնվենք, ըըըմ, դեռ չգիտեմ հոթելի տեղը,- ա՛ռը հա քեզի, կպչուն բամբասչի,- հա՛, կասեմ անշուշտ, պաչիկ ու պակա,- Հեկտորին՝ պակա, պակա՝ Հեկտորին, պակա՝ մինչև մահ- ո՞նց ասեց՝ ցմահ ես քո կողմից եմ… ցմահ ցը ցմահ, ցմփա ցա ցմփա, ցնծա ծա ծնծղա, քելեխի քյուֆթան՝ ատամհատիկի դհոլ-զուռնայով… Մելոդրամա սարքելուց լավ ես, ամբողջ փաթըռթին քեզ համար ա, հա՛, ուրիշ բան չկա՛, Հեկտորը քեզ ի՞նչ, կամ դու՝ Հեկտորին, որ նրա համար արտասուք թափես, մի բոզի նման քո սրտի մաղձը բառերով, բա ռե, ռե ռե, յա՛խք, չափես, հայհոյանք անես մի պոռնիկի պես, աղախնի պես, թո՜ւհ, թո՜ւհ, ամոթ քեզ ամոթ քեզ ամոթ քեզ ամոթ քեզ ա Մոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոթդժոխքը դո՛ւ ես, ի՛նքդ ես քեզ համարշորիդ աստառին՝ շիկնած ասեղներ, ճերմակի վրա՝ պուտ-պուտիկ կարմիր, ուխա՜յ, դե էլի, ավելի սուր-սուր, ավելի խորը… Սրտին՝ ալիմենտ- ինչ օրինավո՜ր, խա խա խա խա խու, ու ոչ մի ռումբ-բան, թի յան թումբանի, բաբաթ գըմփ-գըմփը խփեց չլսված հանրույթիդ, ամա՜ն, չխոսված լեզվիդ, ոնց էի սիրում պարթևերենդ, թսլի՛կ, փոսի մարդ… Ծիծիկ Վաթսոնի բլա-բլայից Շերլոք դառնալու թե հնար լիներ, շպիոն Օնիկի տան հասցեն սաղս չէինք իմանա…

46 47

#7(72) 2021

-Այըմ ֆայն, թհանք յու, նաթ յեթ, հոփ՝ յու ուիլ ջոյն աս,բա՛ց ատամներդ, բաժակ չխկացրու, իա, քըշա՛, անտե՛ր, լ ավ ա՝ շուտ տեսա, թե չէ գինու հետ զակուսկի կլներ,- դիս ջուլա՞յ, նո, փլիզ…,- էն ո՞նց էր պայմա…,- լո՛ւյս քեզ տեսնողին,- լավ ա՝ մոտեցավ, մանկաբլբլոց անգղիերենի վերջին խազըն էր,- ո՞նց ես, Գագո ջան- սի յու,- հա՝ քա՛նթրաքթ,- դե, նիհարել եմ, դայըթ եմ պահում, հա, մի բան կուտեմ, ըհը, հինգշաբթի, Գայանին ասա,մի քիչ էլ սրանց ժպտամ բացատամ,- երևի թե դեղձ,- տեսնես՝ գալու ա՞… Դևը հարցնում ա թուրքին, վրացուն, տեսա՞ր Մառայի արևայրուքը, Գաուդի, հի հի, շաաատ շոոոգ էր, հո հո, լսի, Խչոյի փիրսինգը տեսա՞ր, շատ հավանեցի, չէ մի՝ իրան՝ չէ, ինքը յար ունի, թազա ծիտ ա, հա՛, մոտ արի՝ ասեմ, բայց դե աղջիկ չի, հո քյառ չես, ախչի՛, ոչ մեկին չասես, հի հի, հա հա հա, կույս ա, բայց՝ տղա,- շշուկ ու շրշյուն, շշուկ ու շրշյուն, շշուկ ու շրշյուն, դողում եմ դանդաղ, պաղ, միապաղաղ, ձանձրևը լվաց անձև ստվերս, ես էլ դու-ը չեմ, պուպու եմ, պո՛ւյ-պո՛ւյ, կերա՞ր կոկոսս, ո՞նց էր համը իմ…,- վայ, մերսի, մերսի, կրակվառիչս որտե՞ղ թողեցի,- հռետըռ հարցմունք հրատու յանիմ Պրոմեթևսին… -Լավ հավաքվել ենք, կարանք սկսենք հեղափոխությու… -Այ մարդ, չեք թողում՝ մի օր էլ ա հա,- ե՞րբ էր մոտեցել էն մեծությունը,- մենք հանգիստ շնչենք,- հեղա ձեր, մեղա՜, էդ փոխությունը անտառ չի փախչի, թող մնա վաղը,- համերաշխ քրքիջ, թուրք ու վրացի, Զառա ու Մառա, Գագո ու Խչո, դև ու Գաուդի, հեղափախս ու խաբս, շշուկ ու շրշյունախ, ստամոքսս, հա, պիտի ուտել, գուցե դե՞ղձ, Աֆո՛, գուցե, մի գուցե, գինին թմրեցրեց ու ալիքները էլիտարաբույր, ախ, տեսնես, հիմա ո՞վ է սեղմրտում քո պզուկները, իմ հեղափոխվա՛ծ- դե բարձրախոսը, դեռ կհասցնե՞մ, նոր են պատրաստումու այ էն մի մեծ դեղին գլխովը, որ աջ թիակիդ տակ էր միշտ բսնում,- իա, նկատեցի՞ր կյաժ լիլիպուտին, դեղին գլուխը՝ հազիվ թևի տակ,- վայ, արդեն բա՞րձր եմ ինքս ինձ հետ խոսում,- բայց ո՜նց ա կապել շուգըր դադիին,- թավիշ ու մորթի, ջութակ, դաշնամուր,հիմա իմացա՞ր՝ ինչի են յոբըռ,մի չափազանցրու,- էլի՞ բարձր ասի,- տաս մատ ու լեզու, գիշերը լավ էլ սա հատուցում է երախտաճանաչ կեղծ-օրգազմներով՝ ահ ահ ահկուառնիմ, կուառնիմ- էն իր հավանած կահույքի սիրույն,իմ մահճակալը, հիշո՞ւմ ես՝ ոնց դը՛խկ, ու դեռ չեմ սարքել, Բիբլիա, բառարան, հին արևելքի, նոր արևմուտքի պոեզիա, բան-ման, դե ըստ հաստության… Թավշե տիկինը պզուկ կսեղմի՞… Կնոջ անկողին՝ ցավով առլեցուն… Գուցե դեղձ, գուցե, գուցե, մի գուցե, ցմահ դեղձ կուտե՞ս, թե՞ կո էլի կոս, էլի տռզես, էլի կտռե՞ս, թավշե տիկնոջ մոտ՝ քամակով դհոլ… Ախ, իմ ջութակի հեկեկանք տրտում… Ախ, հիմա ո՞վ է մերսում ոտքերդ, ո՞վ է լոսյոնով ճակատդ սրբում, երկու ափերով բռնում մռութդ՝ զույգ բթամատով կոպերդ սեղմած,ակնոցդ հանի, էսքան մոտիկից տեսնո՞ւմ ես, ասա՛, ու ի՞նչ ես տեսնում,կարևո՞ր բաներ, աչքո՞վ, չէ մի չէ, ախ, մի քիչ փիսո-


փիսո անեիր Լյուքսեմբուրգ այգում… Բայց կա՞ աշխարհում Լյուքսեմբուրգ այգի, որտե՞ղ է կարմիր դրոշը խփում ալ-փշոտ վարդը՝ բառերից անդին, որտե՞ղ է մեղուն- որ չի երևում, բայց լսելի է- նրա ականջին խոսում բըզզզերեն, ու թարգմանելիս քամին պահո՞ւմ է զ-ի զըզյունը, թե՞ քրքրում է հատիկ առ զատիկ ու ամեն մի զ նամակ է տանում խատուտիկներից հեռու դաշտերին… Բայց կա՞ խատուտիկ, բայց կա՞ն դաշտերը բլուրից այն կողմ, կա՞ արեգակը, աստղ ու լուսին կա՞, ջուրը վիժո՞ւմ է գետից առ ձորակ, բայց ձորակը կա՞ բառերից անդին… Եթե արև կա, հապա ինչո՞ւ են առավոտները սև խավար բացվում, եթե ջուրը կա, ինչո՞ւ եմ ծարավ, եթե կա մեղուն, ինչո՞ւ թառամեց ալ վարդը ձեռքիս, եթե կա ձորը, էն ո՞վ է գցվում, որ եսը չի, այլ… ախչի, անաստված… Չէ, ինձ մի՛ խաբեք, չկա ոչ մեկը, էստեղ չեն իրենք, նրանց տեսել եմ զուգահեռ մի տեղ, ուրիշ աշխարհում, էստեղ բառեր կան նրանց վկայող, բայց հիմա արդեն սուտ են վկայում, բայց հիմա արդեն շիրիմն են նրանց, բայց հիմա արդեն մեռել են բուրում, բայց հիմա արդեն… Զուգահեռ աշխարհն ինչքա՞ն ա հեռու քո սրտի սրտից… Ուան, թու՝ զուգահեռ, հա, լավ լսվում է՝ երեք մրցանակ՝ ա. Ամենային, բ. Ամենային ույո՜ւ ծը. Ամե… ամենամեկը՛ս, թուրքը՛ս, վրացի՛ս, դևը՛ս, Գաուդի՛ս,հուզմունքի ալիք ու քրտինքի հոտ՝ ՇանելԳուչիԲոսս արանք-մարանքից… -Ես մեդալի, մրցանակի համար չէի գործս անումշամպայնն իմն էր, դա՝ Նվարդին, նոր էստեղ էր, ա՜յ էն կանաչ-փիրուզագույնհա՛, ինչ էի ուզում ասել, թող արժանին գնահատվի: -Դե, իհարկե, լավ, ես գնամ մի բան ուտեմ, երևի՝ դեղձ, դայըթի եմ, Նվուշին էլ կբարևեք՝ թե չտեսա,- ու կտրելով ալիքները, կտրատելով, կտրա-տոտա-տետա-տատի-տուտը-տելով… Ես կտրեցի ալիքները, որպեսզի քեզ, որպեսզի ես, որ պեսզի դու ահա էսօր վեր համբառնաս՝ վրես քաքես- ի՜նչ պատճառահետևանքի Հետևությունքացով խփես էշ քամակիս, գցես գետին ու ոտքերդ վրես սրբես, այ էս շարան, շարվեշարան բարձրասրուն բաժակների բանակի պես տղերք էին դեմս շարված, է՜հ, թուլություն, անունդ… ի՞նչվայ էս կնանիք՝ սեր հա սեր հա սեր հա սեր… Բա իհարկե, ես մեդալի, մրցանակի համար չէի գործս անում, կարևորը մասնակցելն է, մենք բոլորս նույն կարևոր նպատակի- լսի, տեսա՞ր, էս լրբուշկի էքս-յոբըռը կնգա հետ ա արդեն եկել, սա երևի դեռ չի տեսել, որ ասեցի՝ մրցանակի համար չեմ ես, քմծիծաղեց, հիմա գնա էնտեղ խնդա, տեսա՞ր՝ ոնց էր սա նիհարել, Լորել-Հարդի, վայ թե ակտիվ մաստուրբիկից, հի հի, մարզված մատների մեջ՝ միշտ սիգարետ, յա՛խկ, ձևական, յանը տարած ցնդա՛ծ պառավ, կտտցրել ա սրան մաքուր, ինքն իրա հետ խոսալով ա արդեն, ըհը՛, դե զզվցրին, ուան-թու, ուան-թու, ասինք էլի՝ լավ լսվում ա, ճանճի պես էլ մեջ ա ընկնում յոբբա՛ խփոն, Նը՛-վո՛ւ-շի՛ն էլ կը-բա-րե-վեք, ասա իսկի Նվուշը քեզ քաքի տեղ ա դնում յանիմ, մի բան ասեմ՝ իսկականից, կհավատա՞ս, հեչ վեջս չի, ով էլ լինի, մենակ Նվարդը չլինի, հոր պաշտոնով հա ամեն տեղ…

Ես հորս թագը գետնով տվեցի, ոսկե գեղմը՝ քեզ մրցանակ, ես իմ ախպորը պատառոտեցի, ծովը նետեցի, լքեցի տունս, հարազատ ափս, ես հայրենքիս ջուրը լքեցի, Ես իմ զույգ երե… -Երեխա չունե՞ս՝ պզուկը սեղմեսդժոխքը դո՛ւ ես, ի՛նքդ ես քեզ համար, երբ քո մեջ նստած մի ուրիշը կաով Բաբելոնի կույս ոռատու դուստր, երանի նրան, ով քեզ հատուցի քո հատուցումը ու վարվի այնպես, որ դու վարվեցիր ուրիշների հետ, երանի նրան, ով քո երեխան կվերցնի քեզնից ու կջախջախի քարերի վրա, Վայ, Կիկոս ջան, վայ, Կիկոս ջան… Միջով ալիքների միջով ալիքների միջով ալիքների, վայ, զգույշ, ճուտիկ, էս ո՞ւր ես վազում, որտեղի՞ց եկար, անունդ ի՞նչ է, ո՞ւր է եղբայրդ, քո հոտից մամաս, մամաս էլ ունի, իսկ այ սրանից, սրանից ունի՞մրցանակ՝ ճնշված կանանց պաշտպանման,ախ իմ մրցանակ, իմ կարմիր մեդալ՝ ուրիշի դոշին,մրցանակ կանանց գտնելու համար, նրանց բերանը լեզու դնելու, էդ լեզվով լեզվին հա տալու համար,- ըհը, ժյուրիի մեջ էիք դուք, չէ՞, գիտե՞ք, գյուղերում միայն ծեմնատա, ոնց որ միջնադար, ծեծում են կանանց, պատկերացնո՞ւմ եք, այ էն խեղճերին, որ ամբողջ օրը տքնում են դաշտում, թրիքի մեջ ու, յու նոո՞ւ, դիս բուլշիթ, և խոհանոցում, այ մին էվրիուերսորի, այ Նվա՞րդ, քեզ փնտրում էին- տղամարդիկ էլ հարբում են, գնում տանը ծեծում են էն թշվառներին, որոնց մի կաթիլ սեր էլ չեն տվել, ոչ մի ջերմություն ու ոչ մի քնքշանք, դա ինչերե՞ն է, ինչո՞վ են ուտում- սեքսուալ օբյեկտ- դաթզ իթ, նաթինգ էլս, էքսքյուզ մի, ասա՛, էդ ի՞նչ ես, ախչի, իրար խառնվել, դեռ մրցա…, իաաա՜, հա, տեսա, տեսա, էն էլ օբյեկտը, հի հի, սեքսուալ, էս ա՝ կտեսնի, տես՝ ոնց գլուխը կախ ա մնացել, իր գլխի ճարը չի կարում անի, ուրիշ կնանոց հարցերն ա լուծում… Հե՜յ, էշ կնանիք, հե՜յ, Դրիդորյան տաս աչոնիկներ՝ էնտեղ ներքևում, էդ ո՞ւմ համար եք ալ կարմիր ներկվել, թե՞ ավետիսը փոստով ուղարկեմ, էշի ականջում խռմփացողներ, անտեղ յակ լրբեր, դեռ սպասո՞ւմ եք էն սեգ ճակատին, որի վը րա եք էդպես հաբռգել… Հիմա տեսեք ձեզ ես ոնց եմ փռթում, փռթում ու թափում ու ասեղ-ասեղ՝ եղունգնեռի տակ- կառմիռի վռա կառմիռ պըզըցնում, առռռյունի վռա մի լավ աղղղ, սխտոռռռ ու բիբառռռ անում, ոնց եմ չոքքքա ցցցնում սուռռ խճճճի վռա, դե գլուխ-գլխի իռառ թև մտած էդպես ողղղբացեք, ձեռ հառռռաչներից ու շշշուկնեռից թթույն եմ քամմմելու,-Պարո՛ն նախագահ, ահա սպիտակ,և մի մարգարիտ՝ ձեր ողջութ… վա՛յ-վա՛յ, ախչի, վայ, ընկավ… Միգուցե թելը բարակ էր, ախչի՛, գուցե մի Գուցեդե ոչինչ, մեջը բան չէր մնացել, բայց նոր փոքրիկին, որ պիտի ծնվի, գուցե հերիքերհա, լավ փոքրիկ ա՝ ֆութնոթը հանած՝ 300 անց… Չէ՜, մրցանակով չխփես, ախչի, յա՛խկ, ոնց լխճեցիր… Օ՜, հավերժական կանացի բզզոց (երեք հատ 3)… cut


ՔԱՂԱՔԸ ԿԱՐԴՈՒՄ Է

48 49

#7(72) 2021


***

Անուշ Քոչարյան Բանաստեղծ, լրագրող։ 2018 թվականին արժանացել է Գրքի երևանյան երկրորդ փառատոնի երրորդ մրցանակին։ Հայաստանում և Հայաստանից դուրս ներկայացնում է անհատ արտիստների և արվեստագետների, նրանցից մի քանիսի հայաստանյան ներկայացուցիչգործակալն է։ «ԱՐԻ» գրական գործակալության գրողներից է: «Եվրոդրամ» («Eurodram») թարգմանված դրամաների 2014 թվականի հաղթողն է (Ֆրանսիա), Նյուրնբերգի պետական թատրոնի գրական մրցույթի 2015 թվականի երկրորդ տեղը զբաղեցրած դրամատուրգը։ Ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, լեհերեն:

մեջս վթար է. զոհեր կան մեջս գազօջախին դրված թավա, մի տղա՝ մուգ, մուգ սև աչքերով, ուսերը՝ նեղ։ լողավազանի պռնկին պարող մի կին՝ կարմիր շապիկով։ սիրում եմ քեզ, մամա, սիրում եմ քեզ, մամա։ հալվող իրիկուն է. ամպերը դասավորվում են այնպես կամաց, իսկական ժամանակ, երբ ոտքերդ հիշողություն են դառնում։ երեկվանից, դրա երեկվանից, և էլի առաջ ինչ-որ մի տեղ հանդիպել եմ ինձ՝ կծկված, ձեռքիս ինքնաթիռներ։ հետո դանդաղ, շատ դանդաղ ամպերը դասավորվել են այնպես, ինչպես էս իրիկուն է։ բայց էսօր զոհեր կան մեջս, մամա՛, մեջս վթար է։

ԻՆՔՆԱՀԱՅՐԵՆԻՔ ես աշխատում եմ կանանց հետ, ովքեր չեն շտապում, և տեսնում եմ նրանց հիասթափությունը, երբ կոտրվում է ափսեն։ ապրում եմ քաղաքում, որտեղ ամուսնալուծությունը անհնարին է, որտեղ լուծումները կապ ունեն մահվան հետ, և մահը հիասթափություն է՝ սեփական եղունգներից։ այստեղ հավատում են, որ սեփական տարածքի դրսևորումը կարևոր է, իսկ այդ փոփոխությունը լարերից կախված հավերժական ձյունե լվացքներն են, և լեռը` նույն ձյունով ծածկված, որ մերը չէ։ մոտ կես տարի առաջ պատահեց տեղափոխությունս, սկսեցի լսել աղմուկը կոտրված ափսեի, հավաքվելու ձայնը, արդուկված տաբատները, բացակայությունը քաղաքում և ներկայությունը քաղաքի, մոտ հարև անի անհետացումն ու հեռացումը, և փոշեկուլի ձայնը, որ խլացնում է խոսակցությունը։ աղբամանի մեջ նետվելու անկարողության ձայնը, միասին ջարդվելու ձայնը, ու կիսատ մնացած հոգեվարքի, որ զուգահեռ է թեյնիկի բլթբլթոցին։ այստեղ կիսատ մեռնելն էլ հնարավոր բան է, հնարավոր է նաև ապրել ու մոռանալ, որ մեռնելու ձև կա։ այստեղ գիշերը լույսը վառվում է խոհանոցում, և հիշողությունը կապված է առավոտվա ու քամու հետ, որքան էլ տարօրինակ հնչի։


ՔԱՂԱՔԸ ԿԱՐԴՈՒՄ Է

50 51

#7(72) 2021


ՉՈՒՆԵՄ

Անահիտ Հայրապետյան Բանաստեղծ, արձակագիր, ֆոտոլրագրող։ 2019 թվականին արժանացել է Գրքի երևանյան երրորդ փառատոնի առաջին մրցանակին։ 2002-ին տպագրել է «Բանաստեղծություններ», 2005-ին՝ «Թաբու», 2015-ին «Սիրուն» ժողովածուները։ Թարգմանվել է սերբերեն, թուրքերեն, իսլանդերեն, բուլղարերեն, ռումիներեն, անգլերեն ու այլ լեզուներով։ Մասնակից է տարբեր գրական ու լուսանկարչական փառատոնների։ Մի շարք մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակի՝ լուսանկարների շարքի համար։ Նրա լուսանկարները տպագրվել և ցուցադրվել են բազում երկրներում՝ Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Ֆրանսիա, Գերմանիա, Բուլղարիա, Մոզամբիկ, Լիտվա ու այլուր։

ես ունեմ զգացմունքներ որոնք արտագրել որևէ լեզվով հնարավոր չէ դրանք հաչում են օրնիբուն երեսնիվար դրանք հաչում են ու լռում ես ունեմ բողոքներ որոնք ասելու չեն ոչ մեկի մեծարում եմ մեծարում մեծարում հետո քանդում էդ ամենը հատիկները դնում հոսացող ջրի տակ գնում ծառեր են դառնում ծառերը տալիս են պտուղներ դառնահամ կամ քաղցր մի մասը կարմրավուն են պտուղների իսկ մյուսը պտուղներ չեն բնավ դրանք կախարդական հատիկներ են որ կպչում են ուտողի բերանին ու ոսկիներ են թափվում բերանից ու բարիանում են մարդիկ ու մերկանում են ստերը ու բորբոքվում են կրքերը ու ծնվում են երեխաներ սիրված ու սիրելի երեխաներ հետո թափվում են հյուսքերն ուսերին ու հոսում են բառերը վարսերով ու դառնում են դրանք տեքստեր ու բուժում են բուժում են վերքերից իսկ վերքերը չեն լավանում երբեք դրանք մի օր չոր են իսկ մի այլ օր բուրում են տհաճ նայած թե ինչ խորությամբ լող կտաս ու արդյոք կկարողանաս մոռանալ թե չէ ու արդյոք կներես մի օր իսկ գորտերը կռռում են ոսկեգույն իսկ սաթե դաշտերը օրնիբուն միանում են համերաշխ միտինգին ու ծփում են ուղղակի փրփրագույն անիմաստ անիմաստ թեթև


ՔԱՂԱՔԸ ԿԱՐԴՈՒՄ Է Կադրերի բաժին

Մանկական գրքի շաբաթ Խնկո-Ապոր անվան գրադարանում, 1982 թ. Համամիութենական փառատոնը սկիզբ էր առել 1943-ին Մոսկվայում։ Պատերազմական վիճակում գտնվող երեխաներին մի փոքր սփոփելու համար մի խումբ մանկագիրներ Լև Կասիլի նախաձեռնությամբ հավաքվեցին Միությունների տան սյունազարդ դահլիճում և երեխաների համար ընթերցեցին հատվածներ իրենց աշխատանքներից։ Հաջորդ տարիներին միջոցառումն ընդլայնվեց, դարձավ համամիութենական, իսկ 70-ականներից սկսած սկսեց պարբերաբար անցկացվել այլ հանրապետություններում, թեև հանդիսավոր փակումը, միևնույն է, կայանում էր Մոսկվայում՝ Սյունազարդ դահլիճում։ 1972-ին փառատոնը տեղափոխվեց Մինսկ, 1975-ին՝ Թբիլիսի, իսկ 1982-ի մարտի 24-ից 30-ը կայացավ Երևանում։ Հայաստանն այդ օրերին հյուրընկալեց միութենական հանրապետություններից, ինչպես նաև Բուլղարիայից, Չեխոսլովակիայից ու Հունգարիայից ժամանած մանկագիրների։ Շաբաթի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքում։ Երևանից բացի միջոցառումներ տեղի ունեցան Լենինականում, Կիրովականում, Հոկտեմբերյանում ու Աշտարակում։ Երևանում երեխաներին Խնկո-Ապոր գրադարանում այցելել էր նաև Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը։

Խնկո-Ապոր գրադարան

52

#7(72) 2021


evnmag.com

կարդացեք առցանց



Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.