ԱՌԱՆՑ ԷԿՐԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ

Page 1

ԱՌԱՆՑ ԷԿՐԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ (3-1 դասարան)


ԼԻԼԻԹ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կար-չկար, մի հեռուստացույց կար: Նա շատ բարի էր, և դրա պատճառով նրա անունը դրեցին Բարիուկ, իսկ ազգանունը՝ Բարիկյան: Մի անգամ էս Բարիուկի էկրանը կորավ, և Բարիուկին դուրս շպրտեցին տնից: Բարիուկը մեն-մենակ լաց էր լինում. -Ախր ես մեղավոր չեմ, որ իմ էկրանը կորել է, լսո՞ւմ եք ինձ, — տխուր-տրտում քայլում էր Բարիուկը՝ ինքն էլ չիմանալով՝ ուր, ու լաց լինում, մինչև հանդիպեց մի գեղեցիկ հեռուստացույց աղջկա: Բարիուկը ապշեց, երբ տեսավ նրան և որոշեց հետևել նրան ու տեսնել, թե ուր է գնում: Իսկ այդ աղջիկը նկատել էր, որ իր ետևից գնում էր նա և մտածեց. Այդպես էլ գիտեի, որ հետևելու է ինձ,- և գնաց կանգնեց լուսակրի մոտ: Բարիուկն էլ վախեցրեց աղջկան՝ թիկունքից մոտենալով և ասելով՝ Բուուոուու: Վա՛յ, վա՛յ, այս ի՞նչ էր:


ՌՈՒԲԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Կար-չկար մի հեռուստացույց կար, նա էկրան չուներ և շատ տխուր էր: Մի օր նրա տերերը որոշեցին նրան տանել վաճառքի: Հեռուստացույցը հայերեն չգիտեր և չգիտեր՝ տերերը ինչ են մտածում և մտածեց, որ իրեն տանելու են աղբանոց և նա վախեցավ, մտածեց, որ եթե ինքը տեղում թռչկոտի, կընկնի գետնին և կփախչի: Բայց նա չկարողացավ: Արդեն նրանք մոտեցել էին խանութին: Նրանք գնեցին էկրան, կպցրին հեռուստացույցին և վերադարձան:


ՍՎԵՏԼԱՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Լինում են, չեն լինում, հայրիկ և երեք երեխաներ են լինում: Նրանք հակառակ ընտանիք են լինում: Մի օր այդ հայրիկը գնում է <<ՎԵԳԱ>>խանութ, որպեսզի գնի հեռուստացույց: Նա ուզում էր գնել <<SAMSUNG >>հեռուստացույց, որ կոտրեր նրա էկրանը, որ լավ տեսնեն : Գնում է հեռուստացույցը, վերադառնում տուն: Տանը հեռուստացույցը միացնում են: Հեռուստացույցը սկսում է լաց լինել: Մոռացա ասեմ ՝ նրանք նաև գիժ ընտանիք են: Հայրը ասում է. -Վա՜յ, էրեխեք ջան ,սա լացելու հաղորդում է, պետք է մենք էլ լաց լինենք: ՈՒ սկսում են բոլորով լաց լինել: Իսկ հեռուստացույցը լացելով ուզում էր վերադարձնել իր էկրանը: Մեկ էլ ի՞նչ, մի հեռուստացույց է դուրս գալիս մահճակալի տակից, նույնպես՝ անէկրան: Ասում է. -Է՜ , ախպեր ջան, մեր կյանքը այսպե՞ս է:


ՕՖԵԼՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ Մի անգամ հայրիկիս հետ գնացինք հեռուստացույց գնելու: Մենք ճանապարհին մտածեցինք, որ կարելի է գնել անէկրան հեռուստացույց, և մենք գնեցինք այդ հեռուստացույցը: Երբ մենք բերեցինք այդ անէկրան հեռուստացույցը, մայրիկս զարմացավ և ասաց. -Դուք գժվե՞լ եք, ինչո՞ւ եք անէկրան հեռուստացույց գնել: -Մենք որոշեցինք, որ կարելի է գնել անէկրան հեռուստացույց, — պատասխանեցի ես: -Լա՛վ, դո՛ւք գիտեք, — ասաց մայրիկը: Եվ հայրիկը տեղադրեց այդ անէկրան հեռուստացույցը, իսկ ես պարապ չմնացի, նույնպես օգնեցի հայրիկին՝հեռուստացույցը տեղադրելու հարցում: Երբ տեղադրեցինք այդ հեռուստացույցը, ինչ-որ տարօրինակ բան կատարվեց, հեռուստացույցի լարերը սկսեցին վազել և խառնվել ու ասացին. -Վայ, վա՜յ , մեր սիրելի էկրանը կորել է: Ես և հայրիկս հասկացանք, որ անէկրան հեռուստացույցը պիտանի չէ, որոշեցինք վերադարձնել խանութին և գնեցինք նորմալ հեռուստացույց:


ՄԱՐԻ ՄԱԴՈՅԱՆ

Մի օր մեր տան լույսերը կորան, մենք ուզում էինք ֆիլմ նայել: Երկար, շատ երկար նստեցինք, սպասեցինք: Գնացինք մի քիչ քնեցինք:Երբ արթնացանք, էլի լույս չկար: Հետո ես մի արկղ տեսա, հայրիկիս և մայրիկիս խնդրեցի, որ արկղի վրա դանակով կոճակների նման նշաններ անեն: Հետո խնդրեցի, որ հեռուստացույցի էկրանի նման բան կտրեն, ապա ես, երկու եղբայրներս և մի տարեկան քույրիկս մտանք արկղի մեջ, հայրիկի և մայրիկի համար հաղորդում ցույց տվեցինք մեր խաղալիքներով:


ԼԱԼԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լինում է, չի լինում, մի հեռուստացույց: Մի օր հեռուստացույցն ու էկրանը պահմտոցի են խաղում, ու էկրանը էնպես է պախկվում, որ հեռուստացույցը ինչքան փնտրում է, չի գտնում: Երեկոյան պապիկը մոտենում է հեռուստացույցին, մեկ էլ տեսնում է՝ իրենց տունն են ցույց տալիս ու մեջն էլ՝ մի պապիկ: Թոռնիկը միացնում է, որ մուլտֆիլմ նայի, մեկ Էլ տեսնում է, որ իր նման ժպտերես աղջիկ է հեռուստացույցի մեջ: Մայրիկն ու հայրիկն էլ, որ գալիս են, մի ամբողջ ընտանեկան ֆիլմ է ցույց տալիս հեռուստացույցը: Ու տեսնում են, որ շատ նման է իրենց ընտանիքին հեռուստացույցի ընտանիքը, որոշում են անջատել ու իրական շփվել իրար հետ: Ու մինչև գիշեր անընդհատ խոսում են, խաղում ու ծիծաղում իրար հետ: Հեռուստացույցը որոշում է շատ ուշ գտնել իր էկրանին, որ ավելի շատ իրար լսեն ու տեսնեն տան մարդիկ:


ՄԻՀՐԱՆ ԿԱՐՍԵՑՅԱՆ

Կար-չկար, մի հեռուստացույց կար, որն առանց էկրանի էր: Մի օր մարդիկ հեռուստացույցը միացրին, որ նայեն և տեսան, որ էկրանը չկա. նրանք ասացին. — Ո՞նց ենք այս հեռուստացույցը նայելու, բան չենք հասկանա: Եվ տարան, որ սարքեն, բայց այդ սարքողը նույնպես չհասկացավ: Նրանք ասացին. — Վերջ, մենք այս տանը էլ չենք մնալու, գնալու ենք ուրիշ տեղ ապրենք, որ այդ հեռուստացույցը չտեսնենք: Գնում են, գնում, բայց նորից տուն են վերադառնում ու տեսնում են, որ հեռուստացույցը փոխված է, շատ են ուրախանում ու սկսում են նայել:


ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱԽՉՅԱՆ

Կար մի կղզի, որտեղ ապրում էին վայրի մարդիկ։Նրանք չգիտեն, թե ինչ է էկրանով հեռուստացույցը։ Նրանց հեռուստացույցը պատրաստված էր չորս փայտիկից։Հեռուստացույցը ամեն օր ցույց էր տալիս նույն բանը՝ բնություն, ծով, կենդանիներ։ Անցնում են ժամանակները, աշխարհում նոր-նոր բաներ են հայտնվում, բայց այդ կղզու մարդիկ այդպես էլ չիմացան, թե ինչ է էկրանով հեռուստացույցը։


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.