ԱՐԾԻՎՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

Page 1

ԱՐԾԻՎՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

Գյուղից դուրս մայր կատուն իր ձագուկների հետ ուրախ խաղում էր: Գարնանային արևը ջերմացնում էր, և փոքրիկ ընտանիքը շատ երջանիկ էր: Հանկարծ չգիտես որտեղից հայտնվեց մի հսկա արծիվ: Արծիվը կայծակի պես վար խոյացավ և կատվի ձագերից մեկին բռնեց: Բայց արծիվը դեռ չէր հասցրել բարձրանալ, երբ մայր կատուն կախվեց նրանից: Գիշատիչը ցած նետեց ձագուկին և սկսեց կռվի բռնվեց մայր կատվի հետ: Հզոր թևերը, պինդ կտուցը, ուժեղ թաթերը՝ կեռ ճանկերով արծվին մեծ հնարավորություններ էին տալիս այդ պայքարում հաղթելու համար: Արծիվը պատռեց մայր կատվի մաշկն ու կտցեց նրա մի աչքը: Բայց կատուն չէր կորցնում իր քաջությունը. Ճանկերով ամուր կառչել էր արծվից՝ կծոտում էր նրա աջ թևը: Այժմ հաղթանակը թեքվեց դեպի մայր կատուն, բայց արծիվը դեռ շատ ուժեղ էր, իսկ կատուն արդեն ուժասպառ էր: Սակայն, մայր կատուն հավաքեց իր վերջին ուժերն ու ճարպկորեն ցատկեց : Նա արծվին գետնին տապալեց: Հենց այդ պահին մայր կատուն պոկեց նրա գլուխը և, չմտածելով իր վերքերի մասին , սկսեց լիզել իր վիրավոր ձագուկին։


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.