Սիրված բանաստեղծություններ

Page 1

«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիր

Սիրված բանաստեղծություններ

Հեղինակ՝ Թամարա Մարիմյան և ընկերներ


Ներածություն Բարև՜, բարեկամ… Մենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հիմնական դպրոցի 1-ին դասարանի սովորողներն ենք: Առաջին կիսամյակում շա՛տ բանաստեղծություններ ենք սովորել, բայց այս գրքում ներկայացրածներն ամենաշատն ենք սիրել: Հուսով ենք՝ քեզ էլ դուր կգան: Այստեղ Դու կգտնես բանաստեղծությունների տեքստային տարբերակները, որոնց կցված են ուրախ տեսանյութեր: Այս տեսանյութերը կօգնեն քեզ ավելի արագ ու հեշտ սովորել այս բանաստեղծությունները: Դե՜, քեզ բարի ընթերցում և դիտում…


-Վա՜յ մայրի՜կ ջան , տե՜ս , Բակն ու դուռը լի Ինչքան սպիտակ Թիթեռ է գալի … Էսքան շատ թիթեռ Չեմ տեսել ես դեռ : -Չէ՛ , իմ անուշիկ , Թիթեռներ չեն էտ . Թիթեռներն անցան Ծաղիկների հետ : Էտ ձյուն է գալի , Փաթիլն է ձյունի , Որ կարծես սպիտակ Թիթեռնիկ լինի :

Տ

ն ա ես

՝ ը թ յու

Հովհաննես Թումանյան

«Առաջին ձյունը »

ղ ե տ այս


«Մի բաց նամակ ամենքին » Հովհաննես Թումանյան

Դաշտ ու անտառ , գյուղի ճամփան Ծածկըվել է մի թիզ ձյունով . Էլ չի ճարվում ուտելու բան , Ո՞վ է տեսել էս տեսակ սով . Ոչ մի ցորեն , ոչ մի հատիկ … Խնդրում ենք ձեզ , բարի մարդիկ , Աստծու սիրուն , մի կըտոր հաց , Կոտորվեցինք , մեռանք սոված։ Շուտով կըգան օրեր գարնան , Մենք ձեզ համար կերգենք զըվարթ , Ու փոխարեն ձեր լավության Ձեր պարտեզը , այգին ու արտ Կըմաքրենք մենք թըրթուրներից , Ճիճուներից ու որդերից . Միայն հիմի մի կտոր հաց , Կոտորվեցինք , մեռանք սոված։ Մի խումբ ծտերի կողմից՝ Ծիտիկ Ճնճղուկյան

Տես

ը թ ւ ո անյ

՝

ե տ ս յ ա

ղ


«Լուսաբացին » Հովհաննես Թումանյան

_Ծուղրուղո ~ւ , Աքլորը զիլ կանչեց թառին : _Ճիկ -ճիկ , Ճիկ -ճիկ , Զարթնեց մթնում ծիտը ծառին : _Ծուղրուղո ~ւ , Կանչեց ծեգին երկրորդ բերան : _Հո -հո ~, հո -հո ~, Նախիրն արդեն հանդը տարան : _Ծուղրուղո ~ւ , Լույսը բացվեց երրորդ կանչին : _Վույ , վույ , վույ , վո ~ւյ , Նստեց նանը տեղի միջին :

ստ յ ա ՝ թը ւ ո յ ն Տեսա

եղ


«Գիշեր »

Տե

ո յ ն սա

Աթաբեկ Խնկոյան

Իջնում է գիշեր Սարերի ուսին , Փայլում է վերից Կաթնագույն լուսին Վերից նայում է Սարերի ուսին , Երկինքը ուրախ : Քնած է գյուղը Անհոգ ու խաղաղ :

ւ

ա ՝ թը

ղ ե տ յս


«Հավիկը » -Ծուղրուղո՜ւ , սանա մե՛ր, Ո՞ւր

գնաց հավի կը մեր : -Գնաց աղբյուրը ջրի : -Ի՞նչ կար կտ ցին : -Չիր ու չամիչ : -Ո՞ւմ էր տանու մ : -Հարս ու փեսին :

-Հա րսիկն ո՞ւր է : -Ոսկե թախտին : -Ի՞նչ է եփել : -Համով կորկոտ : - Ո՞վ է կերել : -Սև փ իսիկը :

-Վա՜յ , սև փիսիկ , վա՜յ , սև փիսիկ ,

Քո մերն ուտի քո չաղ թշիկ :

ղ ե տ ս յ ա ՝ ը ւթ ո յ ն Տեսա


«Եղևնի » Աթաբեկ Խնկոյան

Գունատ աշուն է , Էլ չկա թռչուն , Քամու թևերին Տերևն է թռչում : Միայն եղևնին, Այնտեղ խոր հովտում , Կանաչ է հագել Աշն ան դեմ ժպտ ուն :

Տես

ա

՝ ը թ ւ նյո

ե տ ս յ ա

ղ


«Ճպուռն ու մրջյունը » Թըռի – վըռի մի ճպուռ , Ողջ ամառը շուռումուռ Երգեց , ճռռաց , ճռճռաց , Մին էլ ըհը , ձմեռը Փռեց իրեն թևերը , Բացեց գորգը սպիտակ , Դաշտերն առավ ձյունի տակ : Անցան պայծառ օրերը , էլ որն ասեմ , էլ որը , Երբ ամեն մի թփի տակ , Թե սեղան կար , թե օթյակ : Եկան օրեր ցրտաշունչ , ճպուռն ընկավ լուռումունջ . Քաղցած փորին էլ ի ±նչ երգ , Ցուրտը տարավ ոտ ու ձեռք :

,


Զընգըր - զընգըր դողալով , Ծանր – ծանր սողալով , Նա մրջյունին ասում էր . _ Գլխիդ մատաղ , սանամեր , Մի ճար արա , շունչ առնեմ , Ցրտից , սովից չմեռնեմ . Կերակրիր , տաքացրու Մինչև գարուն ապրեցրու : _ Ի ~նչ խաբար է , սանիկս , Զարմանում եմ , ջանիկս . Չաշխատեցի ±ր ամառը , Ասա , ի ՞ նչ էր պատճառը : _ Էդպես բանի , սանամեր , Էլ ժամանակ ո ՞ վ ուներ . Էն խոտերում բուրավետ Երգում էինք մերոնց հետ


_ Ուրեմն՝ դո ՞ւ _ Այո , ես … Ողջ ամառը դեն ու դես Երգում էի մշտապես : _ Երգո ՞ ւմ էիր , շատ բարի, Այժմ էլ բռնի վեր – վերի , Քամին ծափ տա՝ դու պարի :

եղ տ ս յ ա ՝ ը թ ւ ո Տեսանյ


Ցանկ 

«Առաջին ձյունը » Հ . Թումանյան

«Մի բաց նամակ ամենքին » Հ . Թումանյան

«Լուսաբացին» Հ . Թումանյան

«Գիշեր » Աթ . Խնկոյան

«Հավիկը » Աթ . Խնկոյան

«Եղևնի » Աթ . Խնկոյան

«Ճպուռն ու մրջյունը » Աթ . Խնկոյան

Տեսանյութերում մասնակցում են Հիմանական դպրոցի 1-ին դասարանի բոլոր սովորողները


Էլեկտրոնային գրիք 2013-2014 ուստարի


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.