Դավիթ Սողոմոնյան

Page 1

Ես

Օրագիր

Դավիթ Սողոմոնյան, 3-րդ դասարան


Իմ մասին Ես Դավիթ Սողոմոնյան եմ, ես ութ տարեկան եմ: Ես բարձրահասակ եմ, սպիտակամաշտ, ունեմ թուխ մազեր; Ես մեր տան փոքրն եմ: Ինձ նոլորը սիրում են: Ես ապրում եմ Երևանում: Հաճախում եմ դպրոց, սովորում եմ երրորդ դասարանում:


Իմ բնակավայրը Ես ապրում եմ Երևան քաղաքում: Երևանը իմ քաղաքն է: Երևանը բոլորիս քաղաքն է, մեր տունը,օթևանը: Օրեցօր մեր քաղաքն ավելի է սիրունանում:Կան բազմաթիվ շենքեր, որոնք կառուղված են վարդագույն տուֆից:Երևանում կա թատրոններ,կանաչապատ այգիներ,թանգարաններ: Հայկական լեռնաշխարհի ամենա բարձր լեռը Մասիսն է:Մասիսը հայտնի է նաև Արարատ անունով: Ես ապրում եմ Երրորդ մաս կոչվող թաղում: Մենք ապրում ենք նաև Ջրվեժում գտնվող մեր տանը:


Իմ ընտանիքը Ես Դավիթն եմ:Իմ ընտանիքում ապրում է մայրիկս,հայրիկս, ես ու եղբարս: Ես ունեմ նաև քույրիկ, ով ամուսնացել է և այլևս մեզ հետ չի ապրում: Նա ունի հրաշք բալիկ, ում ես շատ եմ սիրում: Իմ մայրիկի անունը Մարիամ է, նա չի աշխատում: Իմ հայրիկը աշխատում է:Եղբայրս բանակից վերադարձել է ամռանը: Նա նույնպես աշխատում է: Իմ ընտանիքը մեծ է: Ես սիրում եմ իմ հարազատներին:


Իմ դպրոցը Իմ դպրոցը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն է: Այն շատ ժամանակակից դպրոց է: Մենք ամեն օր խաղում ենք, պարում ենք, լողում ենք: Մենք սիրով ենք կատարում մեր ուսուցչի առաջադրանքները: Մեր դասարանում համարյա բոլորը համակարգիչներ ունեն և ամեն օր բերում են դպրոց, որպեսզի աշխատենք` պրեզենտացիաներ պատրաստենք, Paint-ով նկարենք, ֆիլմեր պատրաստենք, համացանցում նորություններ գտնենք: Մենք դասարանական ներկայացումներ ենք խաղում և միշտ արժանանում ենք մրցանակների:


‹‹Զորի-զորի›› ներկայացման ժամանակ


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.