ԼԳԲՏ և քրիստոնեություն

Page 1

Հավատ

Հույս

1

Սեր


Սկզբում

Ի բնե մենք անգրագետ ենք. գիտելիքը բնածին չէ, այլ` ձեռքբերովի: Անգրագիտությունը թեև բնական է, սակայն մենք գնացինք դեպի Գիտելիք՝ դրանով ավելի մոտենալով Աստծո Էությանն ու Կերպարին: Տգիտությունն է, որ անբնական է: Եթե անգրագետ մարդուց ոչ թե վերածվում ենք ոչ թե գրագետ, այլ տգետ մարդու, դա ողբերգական է: Երբ ինչ-որ մեկը գիտելիքի պակասի պատճառով անգրագետ է ինչ-որ մի հարցում, դա բնական է, բոլորս ենք այդպիսին սկզբում: Սակայն, երբ ինչ-որ մեկն այդ գիտելիքի պակասի դեպքում քննադատում է այն, ինչ չգիտի՝ ուսանելու և ուսումնասիրելու փոխարեն, դա տգիտություն է: Երբ հասարակությունը լի է անգրագետներով, դա սկզբնական և բնական վիճակն է, որի հետ Մարդը չհամակերպվեց և գնաց դեպի Գիտելիքը: Եվ երբ հասարակությունը լի է տգետներով, որոնք քննադատում են այն, ինչի հետ չեն առնչվել ու չեն ուսումնասիրել հիմնովին, դա անբնական է, դա հանգեցնում է կարծրատիպայնության, կարծրադրույթայնության, խարանի ու խտրականության, նախապաշարմունքների, այլատյացության ու դոգմաների արարման ու պահպանման: Դա ավերիչ է, կործանանար ու խավարածին: …եվ Արարիչն ասաց «լինի լույս», ու եղավ լույս: Գիտելիքը Լույս է ու լուսավորություն: Իսկ ինչքանո՞վ ենք լուսավորյալ ԼԳԵՓ մարդկանց հարցում:

Սևակ Կիրակոսյան

2


Եզրույթներ ԼԳԵՓ / ԼԳԲՏ

Լեսբուհի, գեյ, երկսեռական, փոխգենդեր / Լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր

Լեսբուհի

Նույնասեռական կին

Գեյ

Նույնասեռական տղամարդ

Նույնասեռական / հոմոսեքսուալ

Անհատ, ով էմոցիոնալ, ռոմանտիկ և սեքսուալ գրավչություն է տածում նույն սեռի այլ անհատի նկատմամբ:

Երկսեռական / բիսեքսուալ

Անհատ, ով էմոցիոնալ, ռոմանտիկ և սեքսուալ գրավչություն է տածում թե՜ նույն, թե՜ այլ սեռի անհատի նկատմամբ:

Փոխսեռական / տրանսգենդեր

Անհատ, ում գենդերային ինքնությունը տարբերվում է տվյալ հասարակության մեջ ընդունված «կին» կամ «տղամարդ» գենդերային դերերից, և ով ապրում է ու հասարակայնորեն հանդես է գալիս ծննդյան ժամանակ նրան տրված գենդերից տարբերվող գենդերով:

Գենդեր

Անհատի սոցիալական / հասարակական սեռ, որը նրան տրվում է նրա կենսաբանական սեռի և տվյալ հասարակության մեջ առկա ակնկալիքների ու կարծրատիպերի համաձայն:

Տարասեռական / հետերոսեքսուալ

Անհատ, ով էմոցիոնալ, ռոմանտիկ և սեքսուալ գրավչություն է տածում այլ սեռի անհատի նկատմամբ:

Հոմոֆոբիա / նույնավախություն

Վախն է, ատելությունը և զզվանքը նույնասեռականության, որպես նույնասեռական ընկալվող կամ նույնասեռական անձանց նկատմամբ:

Քուիր*

Քուիրն այն անձն է, որի սոցիալական և մշակութային գենդերային կամ սեռային ինքնությունը չի համընկնում հայրիշխանական նորմատիվ համակարգի հետ և որը համակրում է սոցիալական և մշակութային գենդերային կամ սեռային բազմազանություն:

*Տվյալ եզրույթի բացատրությունը վերցված է «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» հասարակական կազմակերպության եզրույթացանկից (http://wfce.am/terminology.html)

3


1

Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբախթանի

Ոմանք ասում են՝ մենք ատում ենք մեղքը, սակայն սիրում ենք մեղսագործին: Ինչպե՞ս ես սիրում մեղսագործ մարդուն, եթե ասում ես՝ նա սպառնալիք է մարդկության համար:2 Եվ եթե այդպես է, ապա ինչո՞ւ են կրոնապաշտ մարդիկ անձնապես վիրավորվում, երբ ինչ-որ մեկը վիրավորական արտահայտություն է անում ոչ թե հավատացյալի, այլ հավատի մասին: Քննադատելով նմանվում և հավասարվում ես նրանց, որ ընդամենը քննադատում են, բանադրում երբեմն և չեն փորձում հասկանալ, վերլուծել, վերաիմաստավորել: Քննադատելով

նմանվում

ես

այն

հոգևորականներին,

որոնք

հետապնդում

էին

Նարեկացուն, որոնք Խրիմյան Հայրիկի ձեռքից կոնդակն առան, ովքեր անիծում էին Խաչատուր Աբովյանին և ովքեր Ղազար Փարպեցու ոսկորները թափեցին գետի մեջ... սրանք են քննադատողները: Ուստի քննադատողները մեծ խնդիր են ստեղծում քրիստոյնաների ու ոչ քրիստոնյաների համար` խորացնելով այն ճեղքերը, որ առանց այն էլ առկա են:

‫« שְ בַקְ תָ נִי ְלמָה אֱ ָלהִי ֱא ָלהִי‬Տե՜ր իմ, տե՜ր իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ»: Բացասական վերաբերմունքի պատճառով նույնասեռականներին երբեմն թվում է՝ իրենք լքված են, ընդ որում ոչ միայն եկեղեցու, այլև՝ Աստծո կողմից, ինչն էլ հանգեցնում է խնդիրների այդպիսի մարդկանց հոգևոր կյանքում և բարդույթների`նրանց անձերի հոգեբանական բնագավառում: 2 Այդ նախադասությունը մեջբերել եմ տվյալ աղբյուրից` http://penthesilee.wordpress.com/2010/07/13/ma-petitevisite-de-la-blogosphere-catholique-traditionaliste/, որի հեղինակը մանրամասն ուսումնասիրել և պատմում է նույնասեռականների նկատմամբ ամենածայրահեղական կաթոլիկ քրիստոնեաների վերաբերմունքի մասին: 1

4


Նույնասեռականության թեմային անդրադառնալիս քրիստոնյա հավատացյալները, «հավատացյալները» և հատկապես հավԱՏԱՑՅԱԼ3ները հաճախ են մեջբերում գրերի հետևյալ խոսքերը կամ դրանցից որոշները` 1. Ծննդոց 19:5 «Եւ Ղովտը կանչեցին ու անոր ըսին. «Ո՞ւր են այն մարդիկը, որոնք այս գիշեր քեզի եկան. զանոնք դուրս հանէ մեզի, որ գիտնանք զանոնք»: 2. Ղեւտացւոց 18:22 «Եւ արուի հետ՝ կնոջ հետ պառկելու պէս մի՛ պառկիր՝ պըղծութիւն է այդ»: 3. Ղեւտացւոց 20:13 «Եւ եթե մարդ մը իր կնոջ հետ պառկելու պէս արուի հետ պառկի, երկուքն ալ պղծութիւն ըրին. անշուշտ պետք է մեռցուին: Անոնց արիւնը իրենց վրայ ըլլայ»: Նոր Կտակարանում Պողոս առաքյալն է մատնանշում իր թղթերում.  

Թուղթ առ հռովմայեցիս 1:26 «…Իրենց էգերն անգամ բնական պէտքը բնութեան դէմ եղող պէտքի փոխեցին»: Թուղթ առ հռովմայեցիս 1:27 «Նույնպէս ալ արուները կնոջ բնական պէտքը թողուցած՝ իրենց ցանկութիւնովը իրարու հետ վառուեցան. արուները արուներու հետ խայտառակութիւն կը գործէին…»: Ա. թուղթ առ կորնթացիս 6:9-10 «Չէ՞ք գիտեր թէ անիրաւները Աստուծոյ արքայութիւնը պիտի չժառանգեն: ՄԻ՛ խաբուիք: Ո՛չ պոռնիկները, ո՛չ կռապաշտները, ո՛չ շնացողները: Ո՛չ իգացեալները, ո՛չ արուագէտները4…Աստուծոյ թագաւորութիւնը պիտի ժառանգեն»: Ա թուղթ առ Տիմոթէոս 1:8-10 «Արդ գիտենք թէ օրենքը աղէկ է, եթէ մէկը զանիկա օրինավոր կերպով գործադրելու ըլլայ: Բայց ա՛յս թող գիտնայ թէ արդարներուն համար չէ օրէնքը, հապա անօրէններուն ու անհնազանդներուն համար…Պոռնիկներուն, արուագէտներուն5…եւ թէ ուրիշ ոեւէ բանի որ հակառակ է ողջամիտ վարդապետութեան»:

Վերոնշյալ հատվածներից զատ կա ևս երկու-երեք մեջբերում, որոնք կամ կապված են Սոդոմի և Գոմորի պատմության հետ, կամ էլ մեկնաբանողն այլ ձևով է փորձում դրանք կապի նույնասեռականության հետ: Մինչև հատվածներից յուրաքանչյուրին անդրադառնալը պետք է փաստագրենք, որ արդեն իսկ խնդրի առջև ենք կանգնած. 3

Այն կրոնական մտածողությամբ մարդիկ են, ովքեր կենտրոնանում են «չե», »ոչ», «չի կարելի», «մեղք է», «դեմ է» և նման այլ արտահայտությունների վրա, այլ ոչ թե՝ սիրո, գթության, մեծասրտության, ներողամտության վրա: Իհարկե, սրանք ոչ այնքան հավատացող մարդիկ են, ինչքան վախեցող և վախեցնող, ու դժվար թե՝սիրող: Նրանց միակ մտավախությունը դատաստանն է, նրանք ապրում ու մյուսներին էլ փորձում են ապրեցնել միայն եկող «երկնային դատավարությամբ»: Տեռորիստներ, հոգևոր տեռորիստներ այլ խոսքով ասած: Հետաքրքիր է, որ ինդուլգենցիաները Եվրոպայում և խաչքարերից ոմանք Հայաստանում (ու շատ եկեղեցիներ) ստեղծվել են հենց այդ դատաստանի համար՝ որպես յուրօրինակ կաշառք Երկնայինի համար. այդ աստիճան են որոշ մարդիկ մխրճված խավարի մեջ, որ հավատալով, թե այս աշխարհը կործանվելու է նորի արարման համար, հավատում են՝ իրենց նյութական կաշառքները մնալու են կործանումից էլ հետո՝ որպես վկայագրեր, որպես տոմսեր, երբ աշխարհն ինք զինք վերանա: Վախեցած միամիտներ... 4 Եվ խիստ կարևոր ու հետաքրքիր հարց է տերմինների փոփոխումը. մի տեղ՝ արվագետ, մի այլ տեղ՝ արվամո՞լ: Արևմտահայերենի և արևելահայերենի տարբերությո՞ն, թե՞ ավելի խորը հակասություններ... 5 Ու նորից արվագետը փոխարինվել է «արվամոլով»: http://kendimian.com/Bible/

5


խոսքերն արմատախիլ են արվել իրենց ուղեկցող պատմական, ժամանակագրական և մշակութային ենթատեքստից: Խոսքերը սեփական հայացքների հետ հարմարեցնելու նպատակով դրանք իրենց ենթատեքստից պոկելու գործելաոճը կոչվում է «մեջբերումների հանքարդյունաբերում» (quote mining): Բիբլիական հանքարդյունաբերումը խիստ շահութաբեր է հանքարդյունաբերողի համար, սակայն խիստ վտանգավոր այլ մարդկանց և հասարակության համար: Եթե, օրինակ, ենթատեքստից կտրենք Սաղմոս 137:9-ը (առկա չէ արևելահայերեն Աստվածաշնչում, սակայն առկա է արևմտահայերենում), ապա կստացվի, որ Աստված կողմ է երեխաներին պատերին խփելուն…

Իսկ եթե նույն հատվածը դիտարկենք իր կոնտեքստում, ապա կստացվի, որ խոսքը Բաբելոնի մասին է (ինչը, ամենայնիվ, բանական մարդու տեսանկյունից արդարացում չի կարող լինել անմեղ երեխաների սպանության համար… ):

6


Ուստի տեսնում ենք, որ Բիբլիայից կտրված ու մաս-մաս մեջբերվող խոսքերն այլասերվում են և կորցնում իրենց առաջնային իմաստը: Նույնն է նաև վերոնշյալ հատվածների դեպքում, որոնք դառնում են անպետք, երբ կտրվում են կոնտեքստից: Եվ ավելին. հաշվի առնելով ժամանակը, աշխարհագրությունն ու մշակույթը, որոշ դեպերում Հին Կտակարանի շատ պատմվածքներ ընդհանրապես են կորցնում իրենց արդիականությունն ու կարևորությունը ժամանակակից հայ մարդու և հայ քրիստոնյայի համար: Այժմ անդրադառնանք ամեն մի խոսքին առանձին-առանձին:

7


6

ԻմանուԷլ... 1. Ծննդոց 19:5 «Եւ Ղովտը կանչեցին ու անոր ըսին. «Ո՞ւր են այն մարդիկը, որոնք այս գիշեր քեզի եկան. զանոնք դուրս հանէ մեզի, որ գիտնանք զանոնք»: Այս օրինակը Սոդոմի մասին է: Ի՞նչ է կատարվում: Ղովտին այցելում են երկու տղամարդ, որոնց նա ընդունում է և տեղ է տալիս իր տան մեջ: Արվագետների կամ արվամոլների մի ամբոխ գալիս է և պահանջում հյուրերին «գիտենալ»: Ի պատասխան Ղովտն աղերսում է քաղաքացիներին չարություն չանել, հյուրերի փոխարեն ամբոխին առաջարկում իր երկու կույս աղջիկներին ՝ նշելով. (Ծննդոց 19:8) «… բայց միայն այս մարդոցը բան մը մի՛ ընեք. քանզի անոնք իմ յարկիս շուքին տակ մտան» (արևելահայերենով` «…միայն թէ այդ մարդկանց նկատմամբ որեւէ մեղք մի՛ գործէք, որովհետեւ նրանք մտել են իմ յարկի տակ): Մենք՝ հայերս, շատ ենք սիրում մատնանշել մեր հյուրասեր լինելու փաստը, գիտեցողները հպարտանում են այն փաստով, որ մենք նախաքրիստոնեական ժամանակներում ունեինք Վանատուր անունով մի Աստված, որ հյուրերի հովանավոր Աստված էր: Արդյո՞ք Ղովտի դեպքն էլ հյուրասիրության մասին չէ: Նա իր հյուրերին պաշտպանելու համար նույնսիկ իր կույս աղջիկներին է դեմ տալիս անբարոյական ամբոխին. միայն թե ՀՅՈՒՐԵՐԻՆ, իր ՀԱՐԿԻ կամ ՏԱՆԻՔԻ ՇՈՒՔԻ ՆԵՐՔՈ ՄՏԱԾՆԵՐԻՆ չանարգեն: Չնայած համաձայնենք, որ այսօրվա բարոյական չափանիշներով և մեր հասարակությունում աղջիկներիդ անծանոթ տղամարդկանց հանուն հյուրի պաշտպանելը դեմ տալը նույնպես խիստ բարոյական ու վեհ քայլ չէր դիտարկվի… Այո, Գոմորի անբարոյական բնակիչների կործանումն ըստ պատմվածքի պատիժ էր: Այո, դա պատիժ էր` 1. հյուրերին անարգելու համար կամ հյուրասիրության սրբազան օրենքները խախտելու համար, 2. բռնաբարության փորձի համար, քանզի բնակիչները փորձեցին բռնի կերպով մտնել Ղովտի տուն և «գիտենալ» հյուրերին, 3. պատիժ էր ընդդեմ քսենոֆոբիայի կամ օտարավախության, որովհետև Աստված հրեաներին պատվիրում է Իսրայելում ապրող օտարականներին ընդունել և սիրել՝ հիշելով սեփական պանդխտության մասին (Ելից կամ Ելք 22:21), իսկ Ծննդոց 19:9 խոսքում բնակիչները Ղովտին սպառնում են. «Հեռո՛ւ կացֈ Դու ﬔր երկիրը մտար իբրև պանդուխտ բնակուելու. ﬕթէ դատաստա՞ն էլ ես ուզում տեսնելֈ Հիմա քեզ աւելի շատ կը չարչարենք, քան նրանց»: ‫ – עמנואל‬Ի(մ)մանուԷլ` «Աստված մեզ հետ է»: Այսօր բարեբախտաբար կան և՛ ոչ քրիստոնեական, և՛ քրիստոնեական եկեղեցիներ, որոնք կանգնած են նույնասեռականների կողքին և սրտաբացորեն ընդունում են նրանց՝ առանց որևէ նախապայմանի ու/կամ մեղադրանքի` զերծ նախապաշարմունքներից ու ատելությունից: 6

8


Արդյո՞ք սա պատիժ է նույնասեռական վարքի և նույնասեռական սիրո համար: Ո՛չ մի բան չի ասվում այդ մասին: Ուստի, սա պատիժ էր պոռնկության, սեռական բնույթի բռնի գործողության փորձի, չարության, հյուրասիրության սրբազան կանոնները խախտելու համար: Բայց այս պատմությունը չի խոսում նույնասեռական վարքի և, առավել ևս, նույնասեռական սիրո մասին: Խոսքն ինչ-որ մեկին սեռական ոտնձգության ենթարկելն է: Այս մասին գրվել է վաղուց, արդեն մոտ չորս տասնամյակ է, ինչ շատ եկեղեցիներ ու եկեղեցականներ խոսքերն արմատախիլ են ընդունում են սա՝ ընդունելով, որ արվել պատմական պետք է վերաիմաստավորել և ենթատեքստից... չնեղացնել «սոդոմական» բառի իմաստն ու գործածումը: Սոդոմականությունը պատժելի է: Սակայն սոդոմականությունն ինքն իրենով չի նշանակում նույնասեռական կողմնորոշվածություն, նույնասեռական սեր և նույնասեռական վարքագիծ: Սոդոմականը հավասարազոր չէ զուտ նույնասեռականի. և՛ նույնասեռականը կարող է սոդոմական լինել, և՛ տարասեռականը, և՛ երկսեռականը, ցանկացած մարդ՝ անկախ իր սեռական կողմնորոշվածությունից: Ավելին. սա պատմություն չէ, թե ինչպես էր տղամարդկանց մի խումբ փորձում բռնանալ տղամարդկանց մեկ այլ խմբի վրա: Ո՜չ: Սա պատմություն է, թե ինչպես էր տղամարդկանց մի խումբ փորձում վնաս պատճառել քաղաք այցելած ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՆ: Ուստի պատմության մեր ընկալումը սխալական է, եթե այն գործածում ենք միայն նույնասեռականների դեմ մեր անձնական ատելությունը կամ անհանդուրժողականությունն արդարացնելու համար: 2. Ղեւտացւոց 18:22 «Եւ արուի հետ՝ կնոջ հետ պառկելու պէս մի՛ պառկիր՝ պըղծութիւն է այդ»: Այստեղ դատապարտվում է տղամարդու հետ կնոջ պես պառկելու երևույթը: Կան նման տղամարդիկ, ում դուրը գալիս է պառկել տղամարդու հետ և այդ տղամարդուն պատկերացնել կին: Նման տղամարդկանց համար, եթե սեռական հարաբերություններում «ակտիվ կողմն ես», ուրեմն գեյ կամ նույնասեռական չես, հայոց մեջ առավել ծայրահեղականներն իրենց անվանում են «գ7 ք*նող» (ներողություն նման ժառգոնի համար, դրանք իրենց օգտագործած տերմիններն են)7: Սա գերիշխելու, ինչպես և սեփական բնական սեռական կարիքներն առանց այլոց կարծիքը հաշվի առնելու նրանց հետ հոգալու միջոց է (հաճախ, բայց ոչ պարտադիր միշտ), որը տարածված է օրինակ` գաղութներում, բանտերում, բանակում:

7

Սա բավականին հետաքրքիր երևույթ է, որ արժանի է ուշադրության ու հետազոտման. տղամարդը, որ սեռական հակումներ ունի տղամարդկանց նկատմամբ, սակայն չի կարող դա ազատորեն դրսևորել, «ներքին ցանկություններ» և «հոմոֆոբիկ շրջապատ» հակամարտության ու հակասության մեջ գտնում է նման լուծում՝ «դառնալով» (ինքն իրեն անվանելով) «Գ.Ք.»: Սա իրականում տվյալ իրավիճակի հնարավոր լուծումներից մեկն է, այնուամենայնիվ, այս լուծումը թելադրված է լոկ անհատի ցանկությունների և հոմոֆոբիկ հասարակության հակամարտության պատճառով:

9


Այդ տղամարդիկ իրենց երբեք նույնասեռական չեն անվանի կամ համարի: Սա սեռական կողմնորոշման մասին չէ, սա սեռական վարքագծի մասին է: Եվ մասնագետներն էլ այս տեսակ տղամարդկանց ոչ թե նույնասեռական են անվանում, այլ` ՏՍՏ (տղամարդ, որ սեռական հարաբերություններ է ունենում տղամարդկանց հետ): Ղևտականում խոսք է գնում սեռական վարքագծի մասին, և չգիտենք` ինչպիսի՞ տղամարդկանց սեռական վարքագծի: Մի բան է հստակ` Ղևտական տղամարդկանց, առաջին հերթին: Մեկ այլ օրինակ տալիս է Մել Ուայթը իր գրքում առ այն, թե ինչպես մի քանի տարասեռական ոստիկան բռնաբարում են մի աֆրոամերիկացի տարասեռական տղամարդու:8 Իսկ պատմականորեն եղել են մշակույթներ ու ավանդույթներ, երբ տղաներին ամորձատում էին՝ տարբեր դրդապատճառներով, այդ թվում և՝ նրանց առավել կանացի դարձնելու համար (կամ թագավորների համար՝ իրենց հարեմներում, կամ էլ որպես արու մարմնավաճառ շահագործելու համար, կամ էլ այլ նպատակներով): Այսպիսով, Բիբլիայի այս հատվածը դատապարտում է նման վարքագիծը: Նորից, հատվածը չի խոսում զգացմունքների, հույզերի, կապվածության մասին, այլ` միայն ու միայն սեռական վարքագծի, որը կարող է դրսևորել ցանկացած տղամարդ` անկախ իր սեռական կողմնորոշումից: Իսկ պլատոնական կապվածության ու սիրո մասին այստեղ խոսք չկա ընդհանրապես: 3. Ղեւտացւոց 20:13 «Եւ եթե մարդ մը իր կնոջ հետ պառկելու պէս արուի հետ պառկի, երկուքն ալ պղծութիւն ըրին. անշուշտ պետք է մեռցուին: Անոնց արիւնը իրենց վրայ ըլլայ»: Այստեղ էլ արդեն ակնառու է, որ խոսվում է ամուսնացած տղամարդկանց մասին: Եթե ինչպես կնոջդ հետ ես պառկում անկողին, այնպես էլ՝ տղամարդու, մեղք ես գործում: Այսպիսով, այս խոսքն արգելում է ԱՄՈՒՍՆԱՑԱԾ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ9 սեռական հարաբերություններ ունենալ այլ տղամարդկանց հետ: Եկեղեցիներում կամ ժողովատեղիներում (որոնք անարդարացիորեն երբեմն կոչում են Աստծո Տաճար10) հավաքների ժամանակ «հովվի» կողմից «հոտին» գրավող ամենագեղեցիկ ու արդար գաղափարներից է հետևյալը, որ շատ են կրկնում. «Աստված անփոփոխ է ու նույնը՝ բոլորի համար` երեկ, այսօր և վաղը»: Եթե Աստված նույնն է ու անփոփոխ, ինչո՞ւ է նրա խոսքը փոփոխական` մի գրքում մի բան է ասվում, մեկ այլ գրքում` այլ: Կա ևս մի շատ կարևոր փաստ, որ պետք է հաշվի առնել, երբ խոսում ենք Ղևտացոց

8

Mel White, “What the Bible says -- and doesn‟t say -- about homosexuality”. Եվ նորից, արևմտահայերեն և արևելահայերեն Բիբլիաների դեպքում կա նշանակալի տարբերություն, որը զգալի ձևով է ազդում այս նախադասության վրա: Արևելահայերենի դեպքում այսպես է գրված. «20:13 Եթէ որևէ տղամարդ ﬕ այլ տղամարդու հետ պառկի, ինչպէս կնոջ հետ, նրանք պղծութիւն գործած կը լինեն»: Դուրս է հանվել «իր»-ը (իր կնոջ հետ), ուստի այստեղից բխում է, որ արևելահայերենի դեպքում այս տողն արդեն վերաբերում է բոլոր տղամարդկանց: Սա ընդամենը արևմտահայերեն ու արևելահայերեն Բիբլիաների հակասությո՞ւն է (ինչն ավելի անհավանական է), թե՞ հուներեն, արամեերեն, եբրայերեն ու լատիներեն Բիբլիաների հակասություն… թե՞ փոփոխություն, խմբագրում: 10 Որովհետև պատմականորեն քրիստոնյաները ոչնչացրել են պատմական հեթանոսական տաճարները. եթե մեկը պայքարում է միապետության դեմ, հետո սպանելով միապետին ինքն իրեն է միապետ անվանում... դա բարոյակա՞ն է: Բարոյակա՞ն է քրիստոնեական «εκκλησία»ները (որտեղից էլ հայերեն «եկեղեցի» բառը) «տաճար» կոչելը... ո՛չ: Եկեղեցին եկեղեցի է, տաճարը՝ տաճար: 9

10


գրքի մասին. սա մի կանոնագիրք էր, որը ի սկզբանե, հազարամյակներ առաջ, գրվել էր Ղևտացոց համար` ղևտացոց կամ ղևտացիների կամ լևիտների, որոնք Իսրայելի բարձրագույն հոգևորականներն էին. նրանք ունեին սեփական ենթամշակույթը, կանոնները, նույնիսկ՝ քաղաքները, ինչպես, օրինակ, նշվում է Ղևտացոց 25:32 խոսքում. «Ղևտացիների քաղաքներում գտնուող տները, որոնք նրանց կալուածքներն են այդ քաղաքում, կարող են ﬕշտ յետ գնուել ղևտացիների կողﬕց»: Այսպիսով, արդյո՞ք մենք ՀՀ-ում գործադրում ենք, օրինակ, ԱՄՆ-ի Սահմանադրությունը կամ էլ, ասենք, Ղուրանով տրված օրենքներ, թե՞ մենք «...եթե խոզի մսով հայկական ունենք մեր Սահմանադրությունը: Նույն ձևով Ղևտացոց գիրքը ստեղծվել է խորովածից ու խեցգետին ղևտացիների համար, հազարամյակներ առաջ, և այսօր շատ օրենքներ, որ ուտելուց չենք հրաժարվում, եթե գրանցված են Ղևտացոց գրքում, անընդունելի են ժամանակակից մեր մազերը կտրում ենք, իսկ հասարակության համար: Մենք չենք ընդունում, օրինակ, Ղևտացոց 11:7 դեմքի մազածածկույթը սափրում, խոսքը, որն արգելում է խոզի միս ուտելը: Իսկ Ղևտականի 19:19 խոսքը եթե տարբեր կտորներից հրահանգում է. «Պիտի պահպանէք իմ այս օրէնքները: Չթողես, որ քո հագուստ ենք հագնում, չենք անասունը այլ տեսակի անասունի հետ խառնակուիֈ Քո այգում տարբեր քարկոծում ծնողներին անիծող սերﬔր ﬕ՛ ցանիրֈ Երկու տարբեր նիւթերից գործուած գարշելի զգեստներ ﬕ՛ երեխաներին և ոչ կույս հագիր»: Կարծում եմ մեզնից ոչ ոք էլ չի հետևում, որ, ասենք, միայն 100% հարսներին, չենք արդարացնում մաքուր բամբակից լինի հագուստը կամ ոտքից գլուխ մի տեսակի կտորից ստրկատիրությունը, ապա ինչո՞ւ լինի: Իսկ Ղևտ. 19:27 խոսքը պարտադրում է. «Ձեր գլխի մազերը ﬕ՛ հիւսէք և է պետք դատապարտել ձեր մօրուքին ձև ﬕ՛ տուէք»: Եթե Ղևտացոց օրենքներով քննադատենք հոմոսեքսուալ մարդկանց` նույնասեռականներին, ապա նույն հաջողությամբ կարելի է քննադատել հիմնվելով Ղևտականի մեկ կամ նրանց, ովքեր հյուսում են իրենց մազերը, կամ մորուքին ձև տալիս (այդ երկու հատվածի վրա, որը գրվել է թվում` սափրում), և բազմաթիվ այլոց, որոնք չեն հետևում այս կամ այն ղևտացիների կողմից և օրենքին: Բացի վերոնշյալից, հաշվի առնենք, որ այս խոսքերը վերաբերում են ղևտացիների համար, ավելի քան հրեական հասարակությանը, ընդ որում՝ հազարամյակներ առաջ գոյություն երկու հազարամյակ առաջ»: ունեցած հասարակության մի մասնիկին, որն ուներ սեփական ենթամշակույթը: Ընդամենը մեկ օրինակ` Ղևտացոց 19:34 «Ձեր երկրի տեղաբնակի պէս ընդունեցէ՛ք նրան, և եկուորը թող բնակուի ձեզ մօտ։ Նրան սիրի՛ր քո անձի պէս, որովհետև դուք էլ պանդուխտ եղաք Եգիպտացիների երկրում»: Մենք` հայերս, հո պանդուխտ չէի՞նք Եգիպտոսում: Ղևտականում կան օրենքներ, որ այսօր էլ կիրառելի են, սակայն կան և շատերը, որոնք անկիրառելի են՝ հաշվի առնելով ժամանակը, մշակույթը և այլ գործոնները: Մեր աշխարհում անընդունելի է ստրուկներ պահելը: Իսկ Բիբլիան դեմ չէ ստրկատիրությանն ըստ գրավոր խոսքի (թե՜ Հին, թե՜ Նոր կտակարաններում): Եվ այստեղից բնական հարց է ծագում. եթե խոզի մսով հայկական խորովածից չենք հրաժարվում, եթե մեր մազերը կտրում ենք, իսկ դեմքի մազածածկույթը սափրում կամ ձև տալիս դրան, եթե տարբեր կտորներից հագուստ ենք հագնում, եթե չենք քարկոծում ծնողներին անիծող երեխաներին, ինչո՞ւ է պետք դատապարտել հոմոսեքսուալ մարդկանց` հիմնվելով Ղևտականի վրա, որը գրվել է ղևտացիների կողմից և ղևտացիների համար:

11


Մի փոքրիկ թեսթ մեր ընկալման վերաբերյալ.

Այս աղբյուրն առաջարկում է մի հետաքրքիր թեսթ: Պատկերացնենք Ղևտականը խոսում է ձախլիկների մասին: Տեքստը կլիներ մոտավորապես այսպիսին. «Եւ ձախ ձեռքով՝ աջով գրելու պէս մի՛ գրիր՝ պըղծութիւն է այդ»: Ի՞նչ է ասում այդ տեքստը. Ա. Աջլիկ մարդու համար նաև իր ձախ ձեռքով գրելը պղծություն է, Բ. Ձախլիկ լինելը պղծություն է: Նույն ձևով, երբ Ղևտականի երկու խոսքերի հետ գործ ունենք, ինչպե՞ս ենք դրանք ընկալում: «Եւ արուի հետ՝ կնոջ հետ պառկելու պէս մի՛ պառկիր՝ պըղծութիւն է այդ»: Ներքևում ներկայացված երկու տարբերակներից ո՞ր մեկն է բնութագրում Ղևտականի մեջբերված խոսքը` Ա. Կնոջ հետ պառկող տղամարդու համար պղծություն է նաև տղամարդու հետ պառկելը,

12


Բ. Նույնասեռական լինելը պղծություն է:11 Ղևտացիների խոսքը հստակ ասում է` կնոջ հետ պառկելու պես տղամարդու հետ մի պառկիր: Նույնասեռական տղամարդիկ կանանց հետ չեն պառկում ընդհանրապես, ուստի և նույնասեռական տղամարդը չգիտի` որն է «կնոջ հետ պառկելու պես» պառկելը: Ուստի այս խոսքը գուցե ուղղված է այն տղամարդկանց, որոնք գիտեն, թե ինչ է նշանակում «կնոջ հետ պառկելու պես» այլ տղամարդու հետ պառկելը, որոնք նույն ձևով պառկում են թե՜ կանանց, թե՜ տղամարդկանց հետ:

Իրականում մենք բարոյական իրավունք չունենք ընդհանուր բովանդակությունից հանել և առանձին-առանձին մեջբերել այն խոսքերն ու հատվածները, որոնք մեզ են դուր գալիս հանուն ՄԵՐ (ոչ Աստծո) դիրքորոշումն արդարացնելու: Հակառակ դեպքում...  Ղևտացոց 25:44-46 «Ինչ ծառայ կամ աղախին էլ որ ուզենաս ունենալ, քո շուրջը եղող ազգերից կը վերցնես, 45ինչպէս և ձեր մէջ ապրող օտարականների զաւակներից ու նրանց ազգականներիցֈ Որքան զաւակ ունենան ձեր երկրում, բոլորը թող դառնան ձեր սեփականութիւնը։ 46Նրանց իբրև ժառանգութիւն կը յանձնէք ձեր գալիք սերունդներին, նրանք առյաւէտ ձեր ստրուկները թող լինենֈ Ձեզնից ոչ ոք իր եղբայրներին՝ իսրայէլացիներին, չարչարանքով թող չտանջի»,  Ելից 21:2-6 «Եթէ գնես եբրայեցի ﬕ ստրուկ, վեց տարի նա թող ծառայի քեզ և եօթներորդ տարում առանց փրկագնի ազատ թող արձակուի։ 3Եթէ նա ﬕայնակ է տունդ մտել, ﬕայնակ էլ թող գնայ, իսկ եթէ իր կնոջ հետ է մտել, կինն էլ թող գնայ նրա հետ։ 4Եթէ իր տէրը նրան կին տայ, և կինը նրա համար տղաներ և աղջիկներ ծնի, ապա կինն ու զաւակները թող պատկանեն նրա տիրոջը, իսկ նա թող գնայ ﬕայնակ։ 5Եթէ ստրուկն առարկելով ասի, թէ՝ «Սիրեցի իմ տիրոջը, իմ կնոջն ու իմ զաւակներին և ազատութիւն չեմ ուզում», ապա նրա տէրը նրան թող կանգնեցնի Աստծու ատեանին, 6այնուհետև բերի իր տան դռան սեﬕ մօտ, հերիւնով ծակի նրա ականջը, և նա նրան թող ծառայի ցմահ»,  Ելք 21:7-9 «Եթէ որևէ մէկն իր աղջկան որպէս աղախին վաճառի, ապա այդ աղջիկը թող չազատագրուի, ինչպէս ազատագրւում են ստրկուհիները։ 8Եթէ այդ աղախինը, որը սահմանուած էր իր տիրոջ համար, այլևս հաճելի չլինի նրան, ապա Տէրը թող փրկագնով վաճառի նրան, բայց օտարազգի մարդու վաճառելու իրաւունք չունի, թէ չէ նրան անարգած կը լինի։ 9Եթէ նա իր գնած աղախնին սահմանել է իր որդու համար, նրա հետ թող վարուի այնպէս, ինչպէս վարւում է իր դուստրերի հետ»: ԱՎԵԼԻՆ. ստրկության գաղափարը պաշտպանում է ոչ միայն Հին Ուխտը (Կտակարանը), այլև՝ Նորը.  Պօղոս Առաքեալի Թուղթը Եփեսացիներին, 6:5. «Ծառանե՛ր, հնազա՛նդ եղէք ձեր մարﬓաւոր տէրերին ահով և դողով և անկեղծ սրտով, ինչպէս հնազանդ էք Քրիստոսին»,

11

http://gaychristiansurvivors.tripod.com/id4.html

13


 Պօղոս Առաքեալի Առաջին Թուղթը Տիմոթէոսին, 6:1. «Բոլոր նրանք, ովքեր ծառայութեան լծի տակ են, նրանցից իւրաքանչիւրը թող իր տէրերին պատուի արժանի համարի, որպէսզի Աստծու անունն ու վարդապետութիւնը չանարգուի»,  Ղուկաս, 12:47. «Իսկ այն ծառան, որ գիտէ իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի պատրաստի, շատ ծեծ կ‟ուտի։ 48Եւ այն ծառան, որ չգիտէ իր տիրոջ կամքը և ծեծի արժանի գործ է կատարում, քիչ ծեծ կ‟ուտի. նրան, ում շատ է տրուած, նրանից շատ էլ կ‟ուզուի, և ում շատ է վստահուած, նրանից աւելին կը պահանջեն»: Այսպիսով, եթե վերցնենք բոլոր վերևում բերված հատվածները Հին և Նոր Կտակարանից, որոնք վերաբերվում են ստրկությանն ու ծառաներին, ապա այսօր թրաֆիքինգով կամ մարդավաճառությամբ զբաղվող բոլոր նրանք, ովքեր իրենց քրիստոնյա են համարում, կարող են արդարանալ և նշել, որ քրիստոնեական բարոյական տեսանկյունից լրիվ ընդունելի է ստրուկներ պահելն ու ունենալը, և որ մարդավաճառությունը վատ բան չէ: Այդպես էին անում ԱՄՆ-ում Քաղաքացիական պատերազմի տարիներին (երբ ազատամիտ Հյուսիսը պայքարում էր պահպանողական Հարավի դեմ, որպեսզի ստրկատիրությունը վերանար)` նշելով, որ Աստծո կամքով է ստրկատիրությունը, և որ աշխարհի վերջը կգար, եթե ստրկատիրությունը վերանար: Սակայն եթե բոլոր վերոնշյալ հատվածները դիտարկենք ընդհանուր բովանդակության մեջ, ապա կընդունենք, որ այսօր այս հատվածները հնացած են ու անկիրառելի: Նույն հաջողությամբ է, որ մեկը կարող է դատապարտել նույնասեռականությունը՝ ընդհանուր բովանդակությունից հանված բառերով, իսկ մյուսը՝ արդարացնել ստրկատիրությունը:

Նույն հիմքով է, որ մեկը է կարող է դատապարտել նույնասեռականությունը, իսկ մյուսը՝ արդարացնել ստրկատիրությունը և անմեղների սպանությունը: Այդ վտանգավոր և անպատասխանատու արարքը կոչվում է մեջբերումների հանքարդյունաբերում:

Այսպիսով, Հին Կտակարանի շատ հարցերում տեսությունը տարբերվում է գործնականից, և իրականում հոմոսեքսուալ քրիստոնյաներին այլոց հետ եկեղեցիներում հավասար ընդունելու պարագայում Հին Կտակարանը ոչ մի իրական արգելք չի դնում, ինչպես որ մյուս օրինակներում (խոզի միս ուտել և այլն). Սոդոմի և Գոմորի խորիմաստ պատմությունը մեզ խրատում է հարգել հյուրին և լինել հյուրընկալ, հեռու մնալ օտարավախությունից կամ քսենոֆոբիայից12, բռնի սեռական գործողություններ չփորձել իրականացնել մեկս մյուսիս նկատմամբ, գուցե նաև` սեփականության իրավունքը հարգել (Սոդոմի քաղաքացիները փորձեցին կոտրել Ղովտի տան դուռը): Իսկ Ղևտականի դեպքում ակնհայտ է, որ այն հնացած և չգործածվող աղբյուր է, որը, փաստորեն, խոսում է (գոնե որոշ հրատարակություններում) ամուսնացած տղամարդկանց սեռական վարքագծի, և ոչ հոմոսեքսուալ սեռական կողմնորոշման մասին: Փաստորեն, հոմոսեքսուալ քրիստոնյային հետերոսեքսուալ քրիստոնյայի հետ հավասար ընդունելու և ողջունելու հարցում միակ իրական խոչընդոտը տվյալ եկեղեցու կամ կառույցի նախ և առաջ (ու մեծամասամբ) հովիվների, հետո հոտի մոտեցումն է, ինչպես որ ժամանակին աֆրոամերիկացիներն իրավունք չունեին սպիտակամորթ

12

Հոմոֆոբիան ևս դիտարկվում է որպես օտարավախության ճյուղ. որոշ հետերոսեքսուալներ վախենում են ոչ հետերոսեքսուալ` «օտար» կամ այլ «մարդկանցից»:

14


մարդկանց հետ նույն եկեղեցին այցելեին: Իսկ նման խոչընդոտները հաղթահարելի են, եթե լինի հավատ, հույս, սեր, ցանկություն և կամք:

Սակայն Հին Կտակարանում կան աչքի զարնող այլ պատմություններ ևս...

Նաոմին կամ Նոոմինը մի կին էր, որ ուներ ամուսին և երկու տղա: Տղաներն ամուսնացան: Սովի պատճառով Նաոմին ի վերջո կորցրեց և՜ ամուսնուն, և՜ զավակներին: Նա հարսներին հորդորեց հեռանալ, ետ դառնալ իրենց հայրերի տուն, որպեսզի բախտը նրանց նորից ժպտա, գուցե նորից ամուսնանան: Հարսներից մեկը չի համաձայնում հեռանալ: Հռութ 1:14 «Նրանք նորից բարձրացրին իրենց ձայնը եւ լաց եղանֈ Օրփան համբուրեց իր սկեսրոջը եւ վերադարձաւ իր ժողովրդի մօտ, բայց Հռութը գնաց սկեսրոջ յետեւից»: Հռութ 1:14 եբրայերենով` ‫בָ ָּּֽה׃ ָ ָּ֥ד ְבקָה ו ְֶּ֖רּות ַלחֲמ ֹותָָ֔ ּה ע ְָרפָה֙ וַתִ ַ ַּׁ֤שק ֹ֑ע ֹוד וַתִ ב ְֶּ֖כינָה ק ֹו ָָ֔לן וַתִ ֶּׂ֣שנָה‬ Այստեղ բնագրում օգտագործվել է դաբակ բայը, որ նշանակում է կառչել,հավատարիմ մնալ, մոտ մնալ: Ինչո՞ւ է այս բառը կարևոր: Որովհետև նույն բառն է գործածվում Ադամի ու Եվայի հարաբերությունները բնութագրելու համար: Ծննդոց 2:24 «Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հօրն ու մօրը՝ պէտք է միանայ իր կնոջը, եւ երկուսը պէտք է լինեն մի մարմին»: Ծննդոց 2:24 եբրայերենով` ‫ת־ָאביו ַי ָּֽ ֲעז ָב־ ִָ֔איש עַל־ ֵּכ ֙ן‬ ‫ָשר ְוהָיֶּ֖ ּו ְב ִאש ְָ֔ת ֹו וְדָ ַ֣בק וְאת־ ִא ֹ֑מ ֹו א‬ ֶּ֖ ִ ָׂ֥ ָ ‫א ָחָּֽד׃ ְלב‬ Ուստի… Հռութը միացավ Նաոմիին, ինչպես որ Ադամն ու Եվան` մեկը մյուսին: Ծննդոց 2:23-ում Ադամն իր զգացմունքներն է արտահայտվում իր կնոջ մասին, և հետո ընթերցում ենք հաջորդ խոսքը, որտեղ նկարագրվում է ամուսիններից (մասնավորապես տղամարդուց) ակնկալվող վարքագիծն առ իր կին: Լինել կողակից, կենակից (միմյանց կցել իրենց կյանքերը):

15


Նաոմիին ուղղված Հռութի հետևյալ խոսքերն ինչքան զգացմունքային են, սիրաշատ. Հռութ 1:16-17 «16Հռութն ասաց. «Ես չեմ թողնի քեզ եւ չեմ հեռանայ քեզնից. ուր էլ որ դու գնաս, ես էլ կը գնամ, որտեղ էլ որ մնաս, ես էլ կը մնամֈ Քո ժողովուրդն իմ ժողովուրդն է, եւ քո Աստուածն իմ Աստուածն էֈ17Որտեղ որ դու մեռնես, այնտեղ էլ ես կը մեռնեմ եւ կը թաղուեմ. թող Տէրը այսպէս եւ սրանից աւելին անի ինձ. միայն մահը կը բաժանի ինձ քեզանից»: Եթե այս խոսքերը տղամարդն ասեր կնոջը, անգամ հարց չէր առաջանա նրանց հարաբերությունների մասին: Ուստի, հասկանալի է Հռութի և Նաոմիի կապվածության աստիճանը, նրանց հարաբերությունների խորությունը:

  «Հռութն ասաց. «Ես չեմ թողնի քեզ եւ չեմ հեռանայ քեզնից. ուր էլ որ դու գնաս, ես էլ կը գնամ, որտեղ էլ որ մնաս, ես էլ կը մնամֈ Քո ժողովուրդն իմ ժողովուրդն է, եւ քո Աստուածն իմ Աստուածն էֈՈրտեղ որ դու մեռնես, այնտեղ էլ ես կը մեռնեմ եւ կը թաղուեմ. թող Տէրը այսպէս եւ սրանից աւելին անի ինձ. միայն մահը կը բաժանի ինձ քեզանից»:

«Մինչև որ մահը կբաժանի ձեզ»: Այս խոսքերն ասվում են ամուսնացող նորապսակներին: Եվ Հռութն է Նաոմիին երդվում` միայն մահը կբաժանի ինձ քեզնից: Երբ նրանք Բեթղեհեմ մտան, նրանց մեծագույն հարգանքով դիմավորեցին` գիտելալով, թե Հռութն ինչ էր արել իր սկեսրոջ համար: Քանի որ հին Իսրայելում այրի կանանց ճակատագիրը խիստ ողբերգական էր, լավագույնը մեկ այլ ամուսին գտնելն էր: Այդպես էլ արեց Հռութը` Նաոմիի խորհրդով: Նաև, այսօր էլ թե՜ որոշ գեյ տղամարդիկ, թե՜ որոշ լեսբուհի կանայք նախընտրում են ամուսնանալ այլ սեռի անհատի հետ, որպեսզի խուսափեն անհանդուրժողականությունից, ատելությունից, հոմոֆոբիայից, ուստի Հռութի այս արարքը նույնիսկ այսօր շատ կին լեսբուհիներ կհասկանան, հատկապես Հայաստանի պես երկրում, ուր հանդուրժողականությունն ու ընդունելությունը բարձր մակարդակի վրա չեն դեռևս:

 

16


Մեկ այլ գեղեցիկ պատմություն է Դավթի և Հովնաթանի պատմությունը:

Որոշ Բիբլիաներում այս պատմությունը նկարագրվում է Սամվելի Ա և Բ Գրքերում, որոնք երբեմն վերափոխվել և վերանվանվել են «Թագավորաց Գրքերի» (մեզ նորից հետաքրքրում են Ա և Բ գրքերը):

Թ

ագավորություններ Ա. «18 Երբ Դաւիթը Սաւուղի հետ խօսակցութիւնը վերջացրեց, Յոﬖաթանը հոգով կապուեց Դաւթին։ 2Յոﬖաթանը նրան իր անձի պէս սիրեցֈ Նոյն օրը Սաւուղն իր մօտ վերցրեց նրան ու չթողեց, որ նա վերադառնայ իր հօր տունը։ 3Յոﬖաթանը Դաւթի հետ ուխտ դրեց, քանզի Յոﬖաթանը նրան իր անձի պէս էր սիրում։ 4Յոﬖաթանն իր թիկնոցը հանեց ու տուեց Դաւթին, նաև իր զինուորական համազգեստը, նոյնիսկ իր սուրը, աղեղն ու գօտին»: Հովնաթանը հոգով կապվեց Դավթին... Հովնաթանը նրան իր անձի պես սիրեց... հետը ուխտ դրեց, տվեց թիկնոցը, զինվորական համազգեստը, նույնիսկ՝ սուրը, աղեղն ու գոտին...նույնիսկ իր սուրը, աղեղն ու գոտին: Դեռևս Հին Հռոմում էր, որ «Գլադիուս» (այստեղից էլ՝ գլադիատոր բառը) նշանակում էր ոչ միայն սուր, այլև՝ առնանդամ: Սուրֆալլոս համեմատությունն ու համադրումը հինավուրց է: Տղամարդու զենքը, չէ՞ որ դա իր առնականության խորհուրդն է... և զենքդ՝ առնականությանդ խորհուրդը, հանձնել ուրիշին... դա մեծագույն սեր էր, երբ չքանում են բոլոր հասարակական տաբուներն ու արգելքները... երկու անհատի միջև, իրենց մտերմության մեջ, էլ ոչ մի պատնեշ չի մնում, անձնազոհական նվիրում, երբ դիմացինիդ ես հանձնում քեզ համար ամենաարժեքավորը, երբ ինքդ ես նվիրվում իրեն՝ հոգիդ իր հոգու մեջ դնելով, և իր հոգին ընդունելով քո մեջ: Սա ամուսնության ծեսի պես չէ՞. սիրեցյալների հոգիները կապվում են զմիմեանս, հագուստն ու զենքը տրամադրելու ծեսն էլ ավելի խորհրդավոր է, քան ընդամենը մեկ մատանի փոխանակելունը: Միակ պակասող բանը` Դավթի կողմից նյութական նվեր: Ամենայնիվ, հետագայում էլ խոսվում է, որ Դավիթն ու Հովնաթանը դաշինք էին կազմել, և Դավիթն իր զգացմունքները նկարագրում է Հովնաթանի մահվանից հետո էլ:

17


Այստեղ առկա են հուզական զգացմունքերը (հոգին հոգու մեջ, ուխտ), ինչպես նաև ֆիզիկական կապվածությունը և զուտ ֆիզիկական կամ նյութական ակտերը. բացի նրանից, որ Հովնաթանը Դավթին իր հագուկապն է նվիրում, նույնիսկ՝ զենք ու զրահն ու գոտին, հետագայում տեղի է ունենում հետևյալը. Հովնաթանը փրկում է Դավթի կյանքը մի քանի անգամ: Թագավորներ 20:4 խոսքում Հովնաթանը Դավթին ասում է. «Դու ինչ որ կը կաﬔնաս, ես կ’անեմ քեզ համար» (չնայած այս հատվածում դա վերաբերում է Դավթի կյանքը փրկելուն, և դժվար թե կոնկրետ այդ մասը կարելի է մեկնաբանել որպես զուտ հոմոէրոտիկ, ամենայնիվ, երկիմաստ չէ ասվածը...): 20:17 «Յոﬖաթանը Դաւթին կրկին երդուեցրեց իր սիրով, քանզի նրան իր անձի պէս էր սիրում»: Երբ Հովնաթանը հորից՝ Սավուղից թույլատվություն է խնդրում գնալու համար Բէյտլեխեմ (Բեթխեհէմ կամ Բեթլեհեմ), Հովնաթանի մոտ, Սավուղը զայրանում է. 20:30 «Պոռնկորդի՛, մատնի՛չ, ﬕթէ չգիտե՞մ, որ դու դաշնակից ես Յեսսէի որդունֈ Դա ամօթ ու խայտառակութիւն է քեզ համար և քո մօր սեռական ﬔրկութեան համար» (այս տողն ավելի ուղիղ ձևով է թույլատրում ենթադրել երկու տղամարդկանց միջև ֆիզիկական կապի մասին): Եվ նորից, եթե համեմատենք անգլերեն Բիբլիայի տարբերակներից մեկի հետ, ապա այստեղ նորից կան տարբերություններ. «You son of a perverse, rebellious woman! Do I not know that you have chosen the son of Jesse to your own shame, and to the shame of your mother's nakedness?»: Անգլերեն տարբերակը կարելի է այսպես թարգմանել. «...Ես չգիտե՞մ, որ դու ընտրել ես Յեսսեի որդուն՝ ի ամոթ քեզ, և ի ամոթ քո մոր մերկության»: Ժամանակակից աշխարհում էլ, նույնասեռական տղաները հաճախ են նման հանդիմանություններ ստանում իրենց հայրերից, երբ հայրերն իմանում են, որ տղան նույնասեռական է:

Հ

ետո, 20:41 «... իսկ Դաւիթն Երգաբ կոչուող քարից դուրս եկաւ, իր երեսի վրայ գետին ընկաւ և նրան (Հովնաթանին – հեղ.) երեք անգամ երկրպագութիւն արեցֈ Նրանք իրար համբուրեցին, և ամէն մէկն իր ընկերոջ համար երկար ժամանակ լաց եղաւ: 42Յոﬖաթանն ասաց Դաւթին. «Գնա՛ խաղաղութեամբ, ինչպէս որ ﬔնք Տիրոջ անուամբ երդուեցինք՝ ասելով, որ Տէրը յաւիտեան վկայ լինի իմ ու քո ﬕջև և իմ զաւակի ու քո զաւակի ﬕջև»: 43Դաւիթը վեր կացաւ ու գնաց, իսկ Յոﬖաթանը մտաւ քաղաք»:

«... Նրանք իրար համբուրեցին, և ամէն մէկն իր ընկերոջ համար երկար ժամանակ լաց եղաւ»:

18


Համբուրվեցին, հետո միասին երկար ժամանակ լացեցին: Մի՞թե սա ակնհայտ սեր չէ: Խոստովանեք, որ եթե խոսք գնար տղամարդու և կնոջ մասին, երկիմաստության համար տեղ էլ չէր մնա: Խոսվում է նաև իրենց սերունդների կամ զավակների մասին. ազնվական տղամարդիկ ընտրություն չունեին: Սերունդ տալը պարտականություն էր, պարտք՝ ազգի առջև. նրանք պարտավոր էին ամուսնանալ՝ սերունդը շարունակելու համար, ինչպես նաև տարբեր տոհմերի և հարստությունների (դինաստիա) միջև ազգակցական կապեր ու դաշինք հաստատելու նպատակով: Հենց այս պարտքի պատճառով էր հավանաբար, որ ռուս ցար Ալեքսանդր Երկրորդի որդի, նույնասեռական Նիկոլայն ինքնասպան եղավ՝ չամուսնանալու համար կնոջ հետ, երբ նրան պարտադրում էին... Եվ ինչ խոսք, այսօր էլ որոշ նույնասեռական տղամարդիկ ու կանայք ստիպված են լինում կամ իրենք են գերադասում ամուսնանալ այլ սեռի անհատի հետ, որպեսզի թաքցնեն իրենց նույնասեռականությունը: Իսկ Հովնաթանի մահվան կապակցությամբ Դավիթը հետևյալն է ասում ողբալիս. Բ Թագավորաց 1:26 «Ցաւում եմ քեզ համար, եղբա՜յր իմ Յոﬖաթանֈ Ինձ շատ սիրելի էիր, քո սէրը կանանց սիրուց բարձր էր»:

Դավթի համար Հովնաթանի սերն ավելի բարձր էր, քան կանանց սերը...    Թերևս Դավթի ու Հովնաթանի սիրո հարցում կարելի է մեկ-երկու ակնհայտ համեմատականների մասին խոսել նաև. «Հովնաթանի հոգին Դավթի մեջ էր»: Հետագայում, Վերածնության կամ Վերածննդի դարաշրջանում էր, որ Միքելանջելո Բուոնարոտին իր տասնյակ հոմոէրոտիկ սոնետներից (ավելի շուտ, այս դեպքում դա մահվան էպիգրամ էր) մեկում ողբալով իր սիրելիի մահը՝ հեծկլտում է. Բնագիր. “La carne terra, e qui l’ossa mia, prive de’ lor begli occhi, e del leggiadro aspetto fan fede a quel ch’i’ fu grazia nel letto, che abbracciava, e’ n che l’anima vive.” Անգլերեն. “The flesh now earth, and here my bones, Bereft of handsome eyes, and jaunty air, Still loyal are to him I joyed in bed, Whom I embraced, in whom my soul now lives.”13

13

http://www.oliari.com/storia/michelangelo.html

19


Հայերեն. «Մարմինը՝ հող, և ահա իմ ոսկորները, Զրկված գեղեցիկ աչքերից, և կայտառ տեսքից, Դեռևս նվիրված են իրեն, ում ես վայելեցի անկողնում, Ում ես գրկեցի, ում մեջ հիմա ապրում է իմ հոգին»14: Միքելանջելոն սա նվիրել է իր վաղամեռիկ սիրեկան, տասնվեցամյա Կեչինո դեի Բրաչիին (Cecchino dei Bracci): Ու նորից խոսվում է մեկի հոգին մյուսի մեջ գտվնելու մասին՝ որպես նույնասեռական և՛ մարմնական, և՛ զուտ պլատոնական սիրո խորհուրդ: Եվ մեկ այլ համեմատական է ծնվում. երբ Պատրոկլուսը՝ Աքիլեսի սիրեկանը, սպանվում է Տրոյայի ճակատամարտերից մեկի ժամանակ, Աքիլեսը ողբում է և ասում, որ Պատրոկլուսի սերն իր համար բարձր էր ցանկացած կնոջ սիրուց, ինչը նկարագրված է «Իլիականում» (իհարկե, ցենզուրայի, այդ թվում` սովետական ցենզուրայի տակով անցած հրատարակություններում կարող եք չգտնել նման հատվածներ): Սա էլ համանուն է Դավթի արած արտահայտությանը Հովնաթանի մահվան կապակցությամբ: Պատմականորեն Դավթի և Հովնաթանի սերը պահպանողական հասարակություններում, բնականաբար, մեկնաբանվել է որպես զուտ պլատոնական սեր, կամ տղամարդկային ընկերություն: Այնուամենայնիվ, մի շարք հատվածներ (Հովնաթանի մերկանալը Դավթի առջև, հոգիների «միակցումը», ամենաթանկ և տղամարդկային առնականությունն ընդգծող պարագաների՝ զենք ու զրահի դիմացինին նվիրելը, միասին համբուրվելը և երկար ժամանակ լացելը) ցույց են տալիս, որ հարաբերությունը զուտ պլատոնական չէր: Հիշենք նաև Սավուղի ամոթանքը Հովնաթանին: Չնայած Սավուղն ասում է՝ դա «ամոթ է քո մօր սեռական ﬔրկութեան համար», որոշ հետազոտողներ կարծիք են հայտնել, որ սրանով Սավուղը կարող էր մատնանշել, որ տեսել է Դավթին ու Հովնաթանին միասին՝ մերկ: Սա նույնասեռական սեր է, և սա ցույց է տալիս, որ հնագույն ժամանակներում պատժելի էին սոդոմականությունը, շնությունը, պոռնկությունը, սակայն՝ պատժելի չէր նույնասեռականությունը, նույնասեռական սերը, նույնասեռական միությունը կամ նույնասեռական «ամուսնությունը»` դաշինքը կամ ուխտը, որը կնքել էին նաև Դավիթն ու Հովնաթանը: Քրիստոնեության վաղ դարաշրջանում նման ուխտերը հունական մշակությում անվանում էին ադելֆոպիեսիս կամ ադերֆոպիեսիս: Բնականաբար, պահպանողականները հրաժարվում են ընդունել, որ նման ուխտերում տղամարդիկ սիրում էին միմյանց, որ դա կարող էր հետերոսեքսուալ սիրոն հավասարազոր դաշինք լինել:

Ի դեպ… Դավիթը Հռութի ծոռն էր:

14

Թարգմանությունն ըստ հեղինակի:

20


Փաստորեն, հոմոսեքսուալ քրիստոնյային հետերոսեքսուալ քրիստոնյայի հետ հավասար ընդունելու և ողջունելու հարցում միակ իրական խոչընդոտը տվյալ եկեղեցու կամ կառույցի նախ և առաջ (ու մեծամասամբ) հովիվների, հետո հոտի մոտեցումն է... իսկ նման խոչընդոտները հաղթահարելի են, եթե լինի հավատք, հույս, սեր, ցակնություն և կամք: Խնդիրը ոչ թե գրերի, այլ դրանց մեկնաբանության մեջ է:

21


Նոր Կտակարանում Պողոսն է, որ խոսում է «անբնական կրքերից», հեթանոսներին մեղադրում ու հարձակվում նրանց վրա: Եվ նորից, նրա խոսքերը եթե ենթատեքստից արմատախիլ չարվեն, ապա լռիվ այլ բան են ասում ընթերցողին: Նույնասեռականության անբնական լինելը երկար դարեր է, ինչ օգտագործվում է որպես «փաստ»՝ ընդդեմ նույնասեռականության: Մեր օրերում մենք արդեն գիտենք, որ դա անբնական չէ. մոտ 250 տեսակի կաթնասուն և ընդհանուր թվով մոտ 1500 տեսակի կենդանիներ դրսևորել են տվյալ տեսակի սեռական վարքագիծ, ընդ որում՝ հաճախ գիտնականները թաքցնում էին նման փաստերը, կամ տալիս այլ մեկնաբանություններ` վախենալով, որ պախարակված կլինեն: Օրանգուտանները ոչ միայն ծառի կեղևներից են ստեղծում դիլդոներ՝ սեռահարաբերության նմանակման համար, այլև զբաղվում են բերանային սեռահարաբերությամբ: Հավանաբար, Քրիստոսի Պողոս աշակերտը չգիտեր դրա մասին (ոչ թե օրանգուտանների, այլ ընդհանրապես նույնասեռական կենդանիների գոյության մասին), հակառակ դեպքում տվյալ երևույթը չէր անվանի հակաբնական, «բնական կարգի դեմ»… ԵԹԵ նա խոսում էր նույնասեռականությունից: Իսկ գուցե Պողոսը շատ լավ գիտե՞ր, որ նույնասեռականությունն անբնական չէ, և այլ բան էր մեզ ասում, և խնդիրը ոչ թե Պողոսի, այլ մեր ընկալման մեջ է: Այսօր էլ շատերը կամ չիմանալու պատճառով, կամ ապատեղեկատվության, կամ էլ արմատավորված հոմոֆոբիայի պատճառով խաբնվում են՝ կարծելով նույնասեռականությունն անբնական է, դեմ է բնական կարգին: Հենց այս մեղադրանքով էր, որ տասնյակ (եթե ոչ հարյուր) հազարավոր մարդիկ են խոշտանգվել, պատժվել, մահապարտվել մարդկային պատմության ընթացքում: Մարդն ըստ քրիստոնեության կատարյալ չէ, միշտ էլ սխալվում է: Առաքյալներն էլ ընդամենը մարդիկ էին (Քրիստոսն ինքն իրեն էլ Մարդու Որդի է անվանում): Ուստի, առաքյալներն էլ կարող էին սխալվել (և սխալվել են): Մյուս կողմից էլ, Պողոսը հավանաբար բավականին կիրթ անձնավորություն էր, ծանոթ նաև անտիկ գրականությանը… ուստի հնարավոր է իրոք մենք ենք սխալ` ենթադրելով, թե Պողոսն այնքան անգրագետ էր սեռականության հարցում, որ չգիտեր, որ կենդանիների մոտ էլ են լինում թե՜ հետերոսեքսուալ, թե՜ հոմոսեքսուալ սեռական հարաբերություններ: Առաջին հերթին պետք է հաշվի առնենք պատմական ենթատեքստը. Պողոսը գրում էր թղթեր տարբեր քաղաքների քրիստոնեական համայնքներին: Հռոմի քրիստոնյաներին գրելիս Պողոսը ողջունում է իր եղբայրներին, հավատակիցներին: Իսկ հետո, սկսած

22


Հռոմեացիներ 1:18 խոսքից, նա ուղղվում է այն մարդկանց, որոնք իր Աստծոն չեն ընդունել, հարձակվում է ու սպառնում անհավատներին: Իսկ ինչպիսի՞ն էր Հռոմը Պողոսի ժամանակներում: Ո՞ւմ էին ուղղված Պողոսի խոսքերը: Նախ կայսր Կալիգուլան էր մ.թ. 12 – 41 թվականներին սարսռացրել մարդկանց բանականությունը: Այսօր չենք կարող վստահորեն ասել` ինչն է ճիշտ Կալիգուլայի մասին, իսկ ինչը` ուռճեցված: Ամենայնիվ նրա «արկածները», որ նկարագրվում են իր ժամանակակիցների և հաջորդների կողմից, բավականին անփառունակ են (օրինակ` մանկապղծություն, արյունապղծություն և քույրերին պոռնկությամբ զբաղվել ստիպել, կանանց ու տղամարդկանց ծառերին կապել և գազանի քուրք հագած վանդակից դուրս գալով ճանկռտել ու բռնաբարել…): Հետո Ներոնն էր, որ մ.թ. 37 - 68 թվականներին զարմացնում էր ժամանակակիցներին իր «արկածախնդրությամբ» (նա նաև համարվում է մայրասպան): Եվ նորից, չենք կարող իմանալ` ինչքանն է ճիշտ, ինչքանը` ուռճեցված, ամենայնիվ սա ենթադրելու հիմք է տալիս, որ Պողոսն ի նկատի է ունեցել ժամանակի Հռոմի այն իշխանավորներին, որոնք ներգրավված են եղել (կամ մեղադրվել) նման գործողությունների մեջ: Այստեղ կարծում եմ, սիրելի ընթերցող, կհամաձայնես, որ`    

Երկու հազար տարի առաջ չես ապրում, Հռոմեացի չես, Կալիգուլայի, Ներոնի և հռոմեական այլ հեթանոսների պես շվայտ կենսակերպ չես վարում, Հռոմի քրիստոնեական համայնքի անդամ չես, որին որ առաջնային ձևով է ուղղված Պողոսի խոսքը:

Ուստի պետք է ազնվորեն պատասխանենք ինքներս մեզ` ինչքանո՞վ է արդար հանքարդյունաբերել Պողոսի միայն մի խոսքը` փորձելով այն կտրել պատմական ենթատեքստից և մեղադրել ժամանակակից հայերին այն բաների մեջ, որոնք անում էին գրեթե երկու հազար տարի առաջ Հռոմի հեթանոս քաղաքացիներից ոմանք: Իհարկե կարող ենք հաշվի առնել Պողոսի թուղթը (հիշելով, որ թուղթ է` ոչ ավետարան, ոչ Քրիստոսի խոսք), ընդունել այն որպես խրատ մեզ համար, ինչպես որ մյուս թղթերը:

Իսկ դու հռոմեացի՞ ես: Նախնադարյան Հռոմի քրիստոնեական համայնքի անդա՞մ ես:

Նաև կարևոր է հաշվի առնել, թե Պողոսն ինչպես է շարունակում իր խոսքը: Ահա այն` մասամբ ամբողջացված, և ոչ քաղհան արված. Հռոմեացիներ 1:14 – 32 «14 Ես պարտական եմ ե՛ւ յոյներին ու բարբարոսներին15, ե՛ւ իմաստուններին ու անգէտներին. 15 այդպէս էլ, որչափ իմ ուժերը ներեն, ես պատրաստ եմ յօժարութեամբ աւետարանելու նաեւ ձեզ, որ Հռոմում էքֈ 16 Որովհետեւ ամօթ չեմ համարում աւետարանելը, քանի որ այն Աստծու զօրութիւնն է՝ ի փրկութիւն բոլոր հաւատացեալների. նախ՝ հրեայի, ապա եւ՝ հեթանոսի. 17 որովհետեւ Աստծու արդարութիւնը, որ հաւատից է, հաւատի՛ համար է յայտնւում, ինչպէս որ գրուած է, թէ՝ արդարը հաւատով է ապրելուֈ 18 Արդարեւ Աստծու բարկութիւնը երկնքից յայտնուելու է մարդկանց ամբողջ անհաւատութեան եւ 15

Հին Հունաստանում «բարբարոս» բառը նշանակել է օտարական. հելլենների ու անտիկ մշակույթի կրողների համար բոլոր ոչ հելլենները բարբարոսներ էին:

23


անիրաւութեան վրայ, քանի որ նրանք ճշմարտութիւնը անիրաւութեամբ են բռնած պահումֈ 19 Ինչ որ կարելի է իմանալ Աստծու մասին, յայտնուած է նրանց, քանզի Աստուած ինքը յայտնեց այն նրանց. 20 արդարեւ ի սկզբանէ աշխարհի Աստծու աներեւոյթ յատկութիւնները, այն է՝ Նրա մշտնջենաւորութիւնը եւ զօրութիւնը եւ աստուածութիւնը, իմանալի կերպով տեսանելի են Նրա ստեղծածների մէջ. այնպէս որ, ամենեւին արդարանալ չեն կարող. 21 որովհետեւ ճանաչեցին Աստծուն, բայց իբրեւ Աստուած չփառաւորեցին կամ գոհութիւն չմատուցեցին նրան, այլ իրենց մտածումների մէջ նանրացան, եւ նրանց սրտերը անմտութեամբ խաւարեցինֈ 22 Իրենք իրենց իմաստունների տեղ էին դնում եւ յիմարացանֈ 23 Եւ անեղծն Աստծու փառքը փոխեցին՝ այն նմանեցնելով մարդու եղծելի պատկերի եւ թռչունների եւ չորքոտանիների եւ սողուններիֈ 24 Դրա համար, ըստ իրենց սրտերի ցանկութեան, Աստուած նրանց մատնեց պղծութեան, որ անարգեն իրենց մարմինները իրենք իրենց մէջ. 25 նրանք փոխանակեցին Աստծու ճշմարտութիւնը ստով, հնազանդուեցին ու պաշտեցին արարածներին եւ ոչ Արարչին, որ օրհնեալ է յաւիտեանսֈ Ամէնֈ 26 Ահա թէ ինչու Աստուած նրանց մատնեց անարգ կրքերի. որովհետեւ նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներովֈ 27 Նոյնպէս եւ արուները, թողնելով էգի հանդէպ բնական կարիքները, իրենց ցանկութիւններով բորբոքուեցին միմեանց հանդէպ. արուները արուների հետ խայտառակութիւն էին գործում եւ փոխարէնը իրենք իրենց անձերի մէջ ընդունում էին իրենց մոլորութեան հատուցումըֈ 28 Եւ քանի որ չկամեցան ճանաչել Աստծուն, Աստուած նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝ 29 լցուած լինելով ամենայն անիրաւութեամբ, պոռնկութեամբ, անզգամութեամբ, ագահութեամբ, չարութեամբ, կատարեալ նախանձով, սպանութեամբ, կռուազանցութեամբ, նենգութեամբ, չարասրտութեամբ. 30 բանսարկու, չարախօս, աստուածատեաց, նախատող, հպարտ, ամբարտաւան, պոռոտախօս, չարահնար, ծնողատեաց, 31 անմիտ, ուխտադրուժ, անագորոյն, անգութ, անողորմ. 32 նրանք գիտէին Աստծու արդար դատաստանը, թէ այսպիսի բաներ գործողները մահուան են արժանի. եւ ոչ միայն նրանք, որ անում են այդ բաները, այլ նաեւ նրանք, որ գործողներին հաւանութիւն են տալիս»: Ու չնայած Հռոմ. 1:28 խոսքը սկսվում է «Եւ»-ով, ամենայնիվ խոսքերն արմատախիլ անողներն այդ «Եւ»-ը անտեսում են` աղճատելով խոսքի ենթատեքստը: Հարկ է հասկանալ՝ ի՞նչ է իրականում եղել: Արդյո՞ք Հռոմն իրոք խորտակվել էր անբարոյականության մեջ, թե՞ սա վիրավորված ու մերժված քրիստոնյայի պատասխան է այն մարդկանց, ովքեր հրաժարվել են հրաժարվել իրենց ավանդական, պատմական, մշակութային հարուստ ժառանգությունից և ընդունել միաստվածություն, այն էլ՝ եռադեմ միաստվածություն16: Պետք է նաև մտապահել, որ այստեղ գործ ունենք հռոմեական 16

Եթե իհարկե ընդունենք, որ Պողոսը քարոզում էր Աստծո այդ պատկերը… Հետաքրքիր է, որ նման մի երևույթ էլ կա բուդդիզմում. Մահայանայում (որը բուդդիզմի հնագույն ճյուղն է) Բուդդան ուներ երեք մարմին (տրիկայա). 1 Կարամկայա (Օրենքի մարմին), որ խորհրդանշում է սկզբնական և անփոփոխ իրականությունը, 2 Սամբհոկայա (Աստվածության մարմին), որ կապված է Բուդդայի՝ գերբնական արարածների մեջ բնակվելու հետ, 3 Նիրմանակայա (Վերափոխման մարմին), երբ Բուդդան մարդու մարմին էր վերցնում: Սա խիստ նման է քրիստոնեական եռանկյունուն, երբ երեք էություններն էլ իրարից անկախ չեն (հակառակ դեպքում կնշանակի, որ մենք գործ ունենք բազմաստվածության հետ)՝ լինելով մեկը մյուսի լրացումը: Քրիստոնեական եռանկյունին կարելի է համեմատել բուդդիզմի այս գաղափարի հետ. Կարամկայա – Հայր Աստված, Սամբհոկայա - Սուրբ Հոգի, Նիրմանակայա – Քրիստոս (կամ էլ առաջին երկուսի տեղերը փոխած): Այսօր որոշ հուդայականներ նշում են, որ քրիստոնեական եռադեմ

24


մշակույթի մասին խոսող հրեայի մասին: Գուցե Պողոսը ոխի և զզվանքի զգացումներով է լցված Հռոմի դեմ… Հռոմի, որը հրեաներին այդքան դժբախտություններ էր պատճառել: Գուցե սա յուրօրինակ վրեժ էր «հեթանոսներից», որոնք բազմիցս ավիրել էին Իսրայելը, ճնշել հրեաների ապստամբությունները, թալանել հուդայական սրբություն սրբոց Տաճարը:

Տիտոսի

Կամարը,

Հռոմի

հին

Կենտրոնում

(Ֆորումում) ներկայացնում է մ.թ.ա. 70 թ. Տիտուսի արյունարբու արշավանքը դեպի Երուսաղեմ, որի ընթացքում

նա

ապստամբությունը,

ճնշում

է

թալանում

հրեաների հուդայական

սրբություն սրբոց Տաճարը: Նկարներում երևում է, թե ինչպես

են

հռոմեացիները

տանում

հուդայականության մեջ առանձնակի տեղ գրավող մենորան, այն էլ Մայր Տաճարի ոսկե Մենորան:

Հակասական չէ՞, որ Աստված, ըստ Հովհաննես 3:16-ի, այնքան սիրեց աշխարհը, որ նույնիսկ իր միածին որդուն տվեց, որպեսզի, ըստ ուսմունքի, նրան հավատացողները չկորչեն: Հատկապես եթե հաշվի առնենք նաև Գաղատացիներ 3:28 խոսքը (ուրեմն

խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի.

միաստվածությունը վերցվել է հենց բուդդիզմից, իսկ բուդդիզմը դա մարդաստեղծ կրոն է, ուստի՝ ոչ ճշմարիտ: Հենց սա էլ պատճառներից մեկն է, որ ծայրահեղական հուդայականները չեն ընդունում քրիստոնեությունն ու քրիստոնեաներին՝ նրանց ուսմունքը դիտարկելով որպես մարդածին ու կեղծ:

25


որովհետեւ դուք ամէնքդ մէկ էք ի Քրիստոս Յիսուս), ապա չի՞ ստացվում, որ քրիստոնյաների համար բոլոր նրանք, որ ընդունել են Քրիստոսին որպես իրենց փրկիչ արդեն իսկ փրկված են: Գաղատացիներում չի ասվում մաշկի գույնի, տարիքր, մասնագիտության և շատ այլ մանրամասների մասին, սակայն արդյո՞ք նշանակում է, որ, օրինակ կովկասցի կամ աֆրոամերիկացի քրիստոնյան պակաս քրիստոնյա է, քան եվրոպացի կամ ամերիկացի քրիստոնյան: Դժվար թե… ու թեև չի նշվում նաև այս կամ այն սեռական կողմնորոշումը, ի՞նչն է մեզ խանգարում ընդունել, որ, օրինակ խտրութիւն չկայ

ո՜չ հէտէրոսէքսուալի, ո՜չ հոմոսէքսուալի. որովհետեւ դուք ամէնքդ մէկ էք ի Քրիստոս Յիսուս: Չէ՞ որ Աստված մարդուց տարբերվող ձևով է դատում: Վերևում տեսանք, որ Պողոսի Հռոմեացիներին ուղղված խոսքը տարբեր ձևերով է կարելի մեկնաբանել: Խոսքը, ընդգծում եմ, Աստվածաշնչի խոսքերը կամ գրերը փոխելու մասին չէ, այլ այդ գրվածքների նկատմամբ վերաբերմունքը վերաիմաստավորելու (թե ինչու է դա կարևոր, կխոսվի հետագայում), և դրա համաձայն էլ` մեկնաբանությունները թարմացնելու, ինչպես որ արվեց, երբ օրինակ Հայ առաքելական եկեղեցին պաշտոնական թղթով Պոլսում ընդունեց կանանց հասարակության մեջ հավասար լինելը քսաներորդ դարի սկզբին: Չկա անհնարին ոչինչ: Հավատա և լեռներ կշարժես, ասվում է քրիստոնեական Գրերում: Անհնար չէ նաև լինել նույնասեռական և քրիստոնյա: Երրորդ դեպքում, կորնթացիս 6:9-10 խոսքում, Պողոսը հիշեցնում է, որ «իգացողներն» ու «արվագետները» կամ «արվամոլները» չեն ժառանգելու Աստծո թագավորությունը: Հետաքրքիր է՝ Քրիստոսն ինքը, Մարիա Մագդաղենացի պոռնիկին քարկոծումից փրկած Մարդ-Աստվածը, կարդարացնե՞ր Պողոսի նման կոշտ հայտարարությունը: Արդյո՞ք Քրիստոսը մոտեցավ Մագդաղենացուն և Պողոսի պես բղավեց նրա դեմքին՝ դու, պոռնիկ, դու Աստծո Արքայությունը չե՛ս ժառանգելու: Բնա՛վ:

Հաշվի առնելով վերևում շարադրվածը, ի՞նչն է մեզ խանգարում ընդունել, որ, օրինակ, խտրութիւն չկայ ո՜չ հէտէրոսէքսուալի, ո՜չ հոմոսէքսուալի. որովհետեւ մենք ամէնքս մէկ ենք ի Քրիստոս Յիսուս:

Չէ՞ որ Աստված մարդուց տարբերվող ձևով է դատում:

Հետաքրքիր վերլուծություններ կան առ այն, թե բնագրում ինչ բառ է գործածել Պողոսը, և թե ինչպես է այն սխալ թարգմանվել (չենք կարող հստակ ասել` սխալի՞ պատճառով, թե՞ միտումնավոր) և իմաստափոխվել: Իգացող բառը, որ վերագրում են կանացի տղամարդկանց, ինչպես նաև լեսբուհի կանանց նկատմամբ, բնագրում malakoi (μαλακοὶ) բառն է, որը բառացի նշանակում է «փափուկ»: Բառը գործածվել է մատնանշելու համար, բարոյականության ենթատեքստում, ծուլության պես մի երևույթ, այլասերում, անկում, կորովի պակաս: Այդպես էին անվանում թանկարժեք կտորներ կրող տղամարդկանց, ինչպես նաև կար «փափուկ, ինչպես կինը» արտահայտությունը, քանզի պատրիարխալ այդ մշակույթում կնոջ դիրքն ավելի ցածր էր, կնոջը համարում էին ավելի վախկոտ, թույլ, ավելի խոցելի և սնափառ: Ուստի, այն տղամարդիկ, որ շատ էին ուտում, թանկարժեք պարագաներ էին սիրում, ծույլ էին, կամ գեղեցիկ և թանկարժեք հագուստ էին նախընտրում համարվում էին «կնոջ պես փափուկ»: Չնայած մեր դարում կնոջ նկատմամբ նման վերաբերմունքն անընդունելի է, ամենայնիվ տվյալ դարաշրջանում և մշակույթում իրավիճակն այլ էր, ուստի բացատրելի է, թե ինչու է մալակի՜ բառը թարգմանվել որպես «իգացող»` էգին կամ կնոջը նմանակող17: Բնականաբար, սեռական կողմնորոշման հետ այս

17

http://www.wouldjesusdiscriminate.org/biblical_evidence/no_fems_no_fairies.html

26


վարքագիծը կապ չունի, և մալակի կատեգորիայի տակ կարող է ընկնել ինչպես հետերոսեքսուալ, այնպես էլ հոմոսեքսուալ կամ բիսեքսուալ տղամարդ: Եվ պետք է հիշել, որ «կանացի» հասկացությունը հին Հռոմում և Հունաստանում միքիչ այլ կերպ էր ընկալվում, քան այսօրվա մշակույթներում: Հեշտասիրությունն ու հաճույքների նկատմամբ չափազանց մեծ ձգտումն էր, որ կանացիություն էր ենթադրում: Ի դեպ, Մատթեոս 11:8-ում և Ղուկաս 7:25-ում նույն բառն է (միայն խոնարհված ձևով) գործածված (μαλακοῖς), և նշանակում է` փափուկ18: Տվյալ հատվածում երկրորդ կարևոր խոսքը «արվագետ»-ը կամ «արվամոլ»-ն է: Նույն բառն է հանդիպում Տիմոթեոսին ուղղված թղթում: Սա էլ հունարեն arsenokoitai (ἀρσενοκοῖται) բառն է: Այս բառը բաղկացած է «տղամարդ» և «անկողին» բառերից, ամենայնիվ եզակի հանդիպող բառ է: Որոշ հետազոտողներ (Մարտի Նիսինեն, Ջոն Բոզվել) ենթադրում են, որ սա գռեհիկ բառ է, որը բնութագրում է անկանոն սեռական կյանք վարող տղամարդկանց, կամ էլ այն տղամարդկանց, որոնք անկողին էին մտնում ցանկացած տղամարդու հետ կամ տղամարդկանց «անկողնի» միջով էին «սպասարկում»` մարմնավաճառներին կամ սեքս աշխատողներին: Այս բառն ընդհանրապես 73 անգամ է գործածվել անտիկ գրականության մեջ, ընդ որում` մեզ հայտնի չէ դեպք, երբ այն գործածված լինի մինչև Պողոսը, այլ միայն նրանից հետո19: Իսկ նույնասեռականության վերաբերյալ խոսելիս գործածում էին այլ բառեր: Ուստի հավանական է, որ Պողոսն այլ անհատ կամ երևույթ է նկարագրել այս հասկացությունով, սակայն ոչ հոմոսեքսուալ տղամարդ: Գործածման այլ դեպքերում այն նկարագրում է նաև բռնի սեռական գործողություն, ուստի հավանական է, որ սա ոչ թե նույնասեռականությանը, այլ պոռնկությանը կամ բռնի սեռական ակտին (կամ էլ երկուսին էլ) վերաբերող հասկացություն է20: Որպես ամփոփում տվյալ կարևոր թեմայի՝ ասենք. 

Սոդոմի դեպքում տղամարդիկ փորձել են բռնաբարել քաղաքի հյուրերի, երկրորդ դեպքում Ղևտականի հին օրենքի մասին է խոսքը, որը նկարագրում է ոչ թե սեռական կողմնորոշում, այլ` սեռական վարքագիծ: Ղևտականի դեպքում ամուսնացած տղամարդիկ են դավաճանել իրենց կանանց21: Նոր Կտակարանում Պողոսը խոսում է հռոմեացիների մասին, որտեղ նա նկարագրում է նրանց մեղքերը: Եթե ասենք, որ «անբնական» ասելով Պողոսն ի նկատի ուներ հոմոսեքսուալ վարքագիծը, ապա խնդրի առաջ ենք կանգնում` կասկածի տակ դնելով Պողոսի կրթվածության մակարդակը: Հաջորդող նախադասությունը սկսելով «և»-ով, Պողոսը նկարագրում է հռոմեացի հեթանոսների արարքները, որտեղ հոմոսեքսուալությունը նշված չէ: Դեռևս Արիստոտելն է

18

http://biblos.com/matthew/11-8.htm http://www.jeramyt.org/gay/arsenok.htm 20 Մանրամասն` http://www.wouldjesusdiscriminate.org/biblical_evidence/no_fems_no_fairies.html 21 Խիստ կարևոր է իմանալ՝ ինչո՞ւ է «իրենց կանանց» ձևակերպումը դարձել «կանանց» որոշ Բիբլիաներում: Սա կարևոր հարց է, քանզի սա ոչ միայն կապված է խնդրո առարկայի հետ, այլ հարցականի տակ է դնում Բիբլիայի` համատիեզերական Աստծո շունչ լինելը (եթե մարդն իրեն թույլ է տալիս այն իր ուզած ձևով խմբագրել): 19

27


նկարագրել հոմոսեքսուալ բորենիների վարքը22, ուստի կիրթ և զարգացած մարդկանց, գոնե փիլիսոփաներին ու գիտնականներին, հնագույն ժամանակներից է հայտնի եղել, որ կան նաև հոմոսեքսուալ կենդանիներ: Եվ հավանաբար Պողոսն ավելի լուրջ և խորը անբնական երևույթներից ու վարքագծից է խոսում, գուցե հենց այն երևույթներից, որոնք ինքը նկարագրում է հենց հաջորդ խոսքերում, և ոչ նույնասեռականությունից:

Եկա լրացնելու, բայց ոչ ջնջելու...

23

Խոսքը երբեմն կյանքի և մահվան հարց է, երբ անգրագետ կամ ծայրահեղական հոգևորականներն ու անհատները Բիբլիայից պոկում են մեկ-երկու պատառ խոսք՝ արդարացնելու համար խտրականությունը, սեփական բացասական վերաբերմունքն ու նույնիսկ նույնասեռականների սպանությունները. Ղևտացոց 20:13 «...իրենց արյունն իրենց ձեռքերի վրա է» խոսքը մեկնաբանվել է որպես արդարացում մարդասպանների` նույնասեռական մարդկանց կարելի է սպանել, քանզի նրանց արյունն իրականում նրանց ձեռքերին է, ոչ թե մարդասպանների: Թե ո՞ւր է մնում «Մի՛ սպանիր»-ը, դա հարց է: Նույնիսկ երբ խոսքը գնում է «Արջառի ու էշի, ոչխարի ու հագուստի և ամէն տեսակ բաների կորուստներին վերաբերող և վէճ յարուցող խնդիրների» պարզաբանման մասին (Ելք 22:9), ասվում է. «երկու կողﬔրը թող կանգնեն Աստծու դատաստանի առաջ», դե իսկ մարդ սպանելու գործում, էլ ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկն ինքը դատաստան տեսնի անհատի հետ, եթե ինքը ոչ իսկ դատավոր է, այլ հոգևորական կամ քրիստոնյա (իքն իրեն այդպիսին է համարում) ու շարքային «գառնուկ» կամ «հովիվ»: Ընդամենը երկու օրինակ նման ծայրահեղականացումներից. 1999թ. հուլիսին Մէթյու Ուիլյամսը (Matthew Williams) և իր եղբայր Թայլերը (Tyler) սպանեցին նույնասեռական 22

http://www.nhm.uio.no/besok-oss/utstillinger/skiftende/againstnature/gayanimals.html Քրիստոսն ինքը կոտրում է որոշ հին տաբուներ ու օրենքներ, ինչի պատճառով էլ արժանանում է փարիսեցիների «ուշադրությանը»: Քրիստոսը փարիսեցիներին դատապարտում էր այն բանի համար, որ նրանք էլ, ինչպես բազմաթիվ ժամանակակից քրիստոնյաներ, միայն ու միայն չոր ու ցամաք հին օրենքներին ու խոսքերից ու խոսքերից էին կառչում… Ի՞նչ է Քրիստոսն ասում նույնասեռականության մասին: Ոչի՞նչ, թե՞ ինչ-որ բան ասում է այնուամենայնիվ... 23

28


զույգի՝ Գէրի Մէթսընին (Gary Matson) և Ուինֆիէլդ Մաուդըրին (Winfield Mowder), նրանց տանը, Սակրամենտոյի մոտ, Կալիֆորնիայում: Բանտից իր մոր հետ խոսելով՝ Մէթյուն իր արարքը բացատրեց հետևյալ կերպ. «Ես ստիպված էի ենթարկվել Աստծո օրենքին՝ մարդու

օրենքին ենթարկվելու փոխարեն: Ես չէի ուզում դա անել, ես զգում էի, որ ես պարտավոր էի դա անել: Ես հետևեցի ավելի բարձր օրենքի... ես ընդամենը ծրագրում եմ ինքնապաշտպանվել Գրերից»: Երբ 1998թ. Մէթյու Շեփըրդը (Matthew Shepard) սպանվեց, մի քահանա Հյուսիսային Կարոլինայում հրատարակեց մի բաց նամակ՝ կապված Ահարոն Մքքինիի (Aaron McKinney), այսինքն մարդասպանի, գործի հետ, ուր ընթերցում ես հետևյալը. «Նույնասեռականները մահապարտ են: Նրա արյունը մեղավոր է Աստծո առաջ (...անշուշտ պետք է մեռցուին: Անոնց արիւնը իրենց վրայ ըլլայ): Եթե ինչ-որ մեկը նույնասեռականի է սպանում, նույնասեռականի արյունը իր վրա է, ոչ թե սպանությունն իրագործած անհատի ձեռքերին: Նույնասեռականների արարքներն այնքան տհաճ են Աստծոն: Նրա խոսքն այնտեղ է, և մենք չենք կարող այն փոխել»24: Այսպիսով, սա երբեմն կենաց և մահու հարց է. տգիտությամբ ամրակայված անգրագիտությունը կարող է լինել իսկական պատուհաս և անբարոյականության ու անկման սկիզբ՝ իբր թե հովանավորվող Սուրբ Գրերով: Հենց «Սուրբ Գրերով» առաջնորդվելով է, որ կարելի է ստրկատեր լինել ու մարդավաճառության դեմ չպայքարել, հենց Բիբլիայով է, որ կարելի է արդարացնել քարկոծումն ու մարդասպանությունը, ինչպես և այլ մարմնական պատիժներ՝ ընդհուպ մինչև մահապատիժ, հենց «Սուրբ Գրերն» էին մեջբերում Նացիստական Գերմանիայում Երրորդ Ռէյխի գլխավորները... Հիտլերն իրեն նվիրյալ կաթոլիկ էր համարում, և կարծում էր, թե Աստծո գործն է կատարում` հալածելով հրեաներին: Շեքսպիրն այսպես է ասել. «Նույնիսկ Սատանան կարող է մեջբերել Գիրքը՝ իրեն ծառայեցնելու համար» („Even the devil can cite Scripture for his purpose‟): ՄԻ՛ ՍՊԱՆԻՐ: Ուստի, խոսքերը քաղհան անելը կամ մեջբերումների հանքարդյունաբերմամբ զբաղվելը խիստ վտանգավոր, սուբյեկտիվ և երբեմն անբարո զբաղմունք է:

24

Այս օրինակները բերված են Մէլ Ուայթի ավելի վաղ նշված աշխատությունից (տե՛ս 5րդ ծանոթագրությունը):

29


Ի վերջո Քրիստոսն ինչ-որ բան ասո՞ւմ է…

Մինչ այս գրքույկում տեղ գտած կարծիքները և մեկնաբանումները, եթե ընդունելի լինեն և՛ նույնասեռականների, և՛ եկեղեցու կողմից, կարող են լինել վերջին երկուսի համերաշխության, վերամիավորման ու հաշտեցման հիմնասյուներ: Ամենահաստատուն,

ամենակայուն

ու

ամենակարևոր

հիմնասյունն,

այնուամենայնիվ, կարող է հանդիսանալ մեկ այլ հատված, ինչի համար կա գոնե երկու խիստ կարևոր ու հիմնարար պատճառ. I.

Դա ասվում է Նոր Կտակարանում. Քրիստոս ասում է, որ եկել է փոխելու Հին Ուխտը (սակայն ոչ կործանելու), ուստի Նոր Ուխտում կա հնի վերարժևորում, այդ թվում՝ նույնասեռականության

վերաբերյալ

(նույնասեռականության,

և

ոչ՝

սոդոմականության): II.

Դրա մասին խոսում է Նոր Կտակարանի և քրիստոնեության գլխավոր հերոսը՝ Իմանուէլը կամ Քրիստոսը, որի խոսքն անշուշտ անհամեմատ ավելի հեղինակավոր է (քրիստոնեայի համար, քրիստոնեության մեջ), քան նրա առաքյալներինն ու ցանկացած այլ քրիստոնեայի ու մեկնիչի խոսք ու միտք: Քրիստոսն իր աշակերտների հետ խոսում է առ ամուսնություն և բաժանում: Երբ

աշակերտներն ասում են. Մատթ. 19:10 «Եթէ այդպիսին է պարագան մարդու եւ կնոջ համար, լաւ է չամուսնանալ», Քրիստոսը պատասխանում է` նշելով. Մատթեոս 19:11-12. Եւ նա նրանց ասաց. «Բոլորն ընդունակ չեն այդ բանին, այլ՝ նրանք, որոնց տրուած է. որովհետև կան ներքինիներ, որ մօր որովայնից այնպես են ծնուել25. եւ կան ներքինիներ՝ որ մարդկանցից են ներքինացրուել. եւ կան ներքինիներ՝ որ իրանց ներքինացրին երկնքի արքայութեան համար. ով որ կարող է տանել՝ թող տանի:

25

Հետաքրքիր է՝ այստեղ էլ չի նշվում «իրենց մօր որովայնից են այնպես ծնուել», սակայն հասկանալի է՝ խոսքը դրա մասին է: Ուրեմն նույն ձևով է կարելի մեկնաբանել Ղեւտացւոց 20:13 հատվածը, որտեղ չի նշվում «իր» բառը, ուստի կարելի է հասկանալ. «Եթե որևէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի, ինչպէս իր կնոջ հետ, նրանք պղծութիւն գործած կը լինենֈ Երկուսն էլ մահուան թող դատապարտուեն, որովհետև մահապարտ են»:

30


Ովքե՞ր են «մօր որովայնից այնպես ծնուած» ներքինիները: Գուցե՝ նույնասեռականնե՞րը, որովհետև

նրանք

պատմականորեն

անկար

են

հարեմներում

կնոջ

նկատմամբ26.

ներքինիներ

էին

հենց

այս

ծառայում

պատճառով կամ

է,

որ

ամորձատված

տղամարդիկ, կամ էլ նույնասեռականները, որոնք վտանգ չէին ներկայացնում կնոջ հետ մերձենալու տեսանկյունից (խոսքը երկսեռականների մասին չէ, այլ՝ նույնասեռականների, որոնց կանայք ընդհանրապես չեն գրավում որպես սեռական զուգընկեր): Հետևյալ աղբյուրն

ու

դրա

մեկնաբանությունը.

մեկնաբանը

շատ

մանրամասն

ձևով

է

http://www.homosexualeunuchsandthebible.com/:

ներկայացնում Ուղղակի

այս երկու

խոսքով նշենք, որ եվրոպական մի շարք լեզուներում գործածվող eunuch բառը գալիս է հին հունարեն εσνούτος բառից, հետևյալ արմատներից. εσνέ (անկողին) և ετείν (ունենալ, պահպանել), այսինքն բառացի՝ անկողնապահ. երբ խոսքը գնում էր ազնվական կանանց կուսությունը պահպանելու կամ այլ տղամարդկանցից նրան հեռու պահելու մասին, տարասեռական ու երկսեռական տղամարդիկ անվստահելի էին. Մուհամեդը Ղուրանում դուրս է անում մի ներքինիի, երբ վերջինս իրեն կանանցից մեկի մարմինը նկարագրում է որպես շատ գեղեցիկ ու գրավիչ՝ խոսելով նրա մեջքի, իրանի մկանների մասին: Մուհամեդը կասկածում է, որ այս տղամարդը նույնասեռական չէ, և կարող է մարմնական ցանկություն կամ կիրք տածել կանանց նկատմամբ: Սակայն միայն մահմեդականության մեջ չէ, որ նման երևույթ կա. անտիկ աշխարհից էլ բացի, գիտենք, որ Իսրայելում նույնպես բազմակնությունն ընդունված է եղել, և դա գտել է իր ամրագրումը Հին Կտակարանում: Մատթեոսից մեջբերած հատվածը բավականին արժեքավոր է, որովհետև այնտեղ խոսվում է և՛ բնական, և՛ «մարդակերտ», և՛ սեփական կամքով ներքինիացված անհատների մասին: Այսինքն, հստակորեն բաժանված են երեք կատեգորիաները, որպեսզի հնարավոր չլինի աղավաղել խոսքը՝ ասելով դա վերաբերում է միայն ամորձատված տղամարդկանց, կամ անկարողունակ տղամարդկանց, կամ նման այլ բաներ: Բնական «անկողնապահներ» (ներքինիներ): Ո՞վ կարող է էդպիսին լինել… արդեն խոսվեց դրա մասին. ի դեպ, երբեմն ոչ նույնասեռական տղամարդիկ նույնասեռական էին ձևանում, որպեսզի ազատ մուտք ունենային կանանց հարեմներ: Մատթեոսի խոսքում Քրիստոսը ոչ միայն խոսում է «ներքինի» ծնվածների մասին, այլև ասում՝ ով որ կարող է տանել՝ թող տանի, ի նկատի ունենալով ամուսնությունը կանանց և տղամարդկանց միջև: Այսինքն Քրիստոսը նշում է, որ ամուսնությունը ոչ բոլորի համար է: Կան մարդիկ, որ դա տանել չեն կարողանում, որովհետև իրենց բնությունն այլ է: Խիստ կարևոր է, որ Քրիստոսի ու իր աշակերտների միջև այս խոսակցությունը տեղի է ունենում փարիսեցիների և իր աշակերտների հետ: Քրիստոսն էլ ասում է, որ 19:11

26

Եվ անկար տղամարդկանց մասին Բիբլիայում այլ բառեր են գործածվում. Ելք 23:26 «Քո երկրում անսեռունակ տղամարդ և ամուլ կին չեն լինելու»: Մեկ այլ Գրքում նույն տեղում ասվում է՝ վիժող ու ամուլ: Ուստի ասել, որ բնական ներքինիները դրանք ընդամենը սեռական տեսանկյունից անկարողունակ կամ իմպոտենտ տղամարդիկ են, ճիշտ չէ, զի այդ դեպքում Գիրքն ասում է՝ անսեռունակ կամ ամուլ: Եվ այսպիսով, մեծանում է հավանականությունը, որ խոսք կարող է գնալ նույնասեռականների մասին:

31



Այսինքն Քրիստոսը նշում է, որ ամուսնությունը բոլորի համար չէ: Կան մարդիկ, որ դա տանել չեն կարողանում, որովհետև իրենց բնությունն այլ է: 


«Ամենքը չեն տանում այդ բանը, բայց որոնց որ տրուած է»: Շատ ծնողներ, երբ բացահայտում են, որ իրենց երեխան նույնասեռական է, նրան փորձում են «ուշքի բերել»՝ ամուսնացնելով (հաճախ իր կամքի դեմ) կնոջ հետ: Հենց այս խոսքն է, որ ուղղված է նման ծնողներին: Կան անհատներ, որ չեն կարող ամուսնանալ, և նրանց ամուսնացնելով փաստորեն դրդում են դեպի մեղքի (մեղք քրիստոնեության տեսանկյունից կհամարվի առանց պոռնկության պատճառի կնոջից բաժանվելը, ինչն էլ հաճախ տեղի է ունենում, երբ նույնասեռական անհատն արդեն ազատ է և կախում չունի ծնողներից ու այլ անհատներից, և ստիպված չէ տարասեռական ձևանալ, ուստի բաժանվում է կնոջից` վերադառնալով իր բնությանը): Նման ընտանիքները հաճախ կայուն չեն լինում, և, ի վերջո, ապահարձան է տեղի ունենում, կամ էլ պաշտոնապես միասին են լինում, իսկ իրականում՝ ոչ. նույնասեռական մարդը հետևում է իր բնությանը, ինչպես որ տարասեռականը` իր: Երբեմն էլ նույնասեռական տղամարդիկ ու նույնասեռական կանայք են համաձայնության գալիս՝ ձևականորեն հաստատելով իրենց հարաբերությունները որպես տարասեռական զույգեր, նորից խուսափելու համար հոմոֆոբիայից՝ իր բոլոր դրսևորումներով: Քրիստոսի այս խոսքերն այն բոլոր «բնական» և «ոչ բնական» ներքինիների համար են, որոնք փորձում են ամուսնանալ ոչ թե որովհետև իրենք են ցանկանում, այլ որովհետև իրենց կամ պարտադրում են, կամ էլ իրենք վախենում են… Ցավալի փաստ է, որ ցայսօր էլ նույնասեռական տղամարդկանց նրանց կամքին հակառակ կամ էլ որպես «հոմոսեքսուալիզմից» բուժելու թերապիա օգտագործվում է կնոջ հետ ամուսնացնելը (այլ մեթոդներից է նաև կին մարմնավաճառների «օգնությամբ» «բուժումը», որը իրականում «բուժում» չէ. եթե խնձորենու ծառ ես տնկել, այն չես կարող տանձենի դարձնել, նույնպես էլ նույնասեռական ծնվածը (ոչ երկսեռականը) չի կարող տարասեռական դառնալ: Երբեմն էլ նույնասեռական տղաներն իրենք են ամուսնանում կանանց հետ՝ խուսափելու համար հալածանքներից, հոմոֆոբիայից, ծաղր ու ծանակից, սպառնալիքներից՝ անհիմն ու երբեմն հիմնավոր… նրանք վարում են երկակի կյանք: Կարո՞ղ են նման ընտանիքները լիարժեք լինել: Կարո՞ղ է կինն իրեն իսկական կին զգալ, բավարարված լինել անկողնում և անձնական ու հասարակական կյանքում: Մեծագույն օրինակ է մի քրիստոնեա հոգևորական՝ Մել Ուայթը, որ պատմում է. «Հեշտ չէր ընդունել ինքս ինձ, որովհետև ինձ շրջապատող մարդիկ, ովքեր Բիբլիան տառացիորեն էին ընկալում և դատապարտում էին ինձ, ստիպեցին անցնել բոլոր տեսակի թերապիաների միջով,

որպեսզի

ձերբազատվեմ

հոմոսեքսուալությունից,

որպեսզի

քշեմ

«հոմոսեքսուալիզմի դևին»: Ես անցա էկզորցիզմի, էլեկտրաշոկի, ամեն տեսակի «մաքրող» թերապիաների միջով, օրինակ՝ ուտել ահավոր համի բաներ, երբ տեսնում ես գեղեցիկ նույնասեռական տղամարդ, տղամարդ, որ գեղեցիկ էր քեզ համար: Ես անցա այդ ամենի միջով և վերջապես ընկա հիվանդանոց և 20 տարվա կինս ասաց. «Գիտես, դու գեյ ես: Դու փորձեցիր: Ես ընդունում եմ գեյ տղամարդկանց, ես ուղղակի չէի ուզում, որ դու լինեիր դրանցից մեկը, բայց դու այդպիսին ես, ուստի ես քեզ եմ տալիս քո ազատությունը», և մենք մոտ ընկերներ ենք եղել դրանից հետո»: Հետագայում 26 տարի նա ապրել է իր սիրելի տղամարդու հետ, ցայսօր էլ կենդանի է ու ծառայում է Արարչին՝ սիրո հրովարտակ ու

32


ավետիս ուղարկելով նույնասեռականներին՝ նշելով, որ սեռական կողմնորոշվածությունը (այդ թվում և՝ նույնասեռական) պարգև է, ու ոչ թե՝ պատիժ: 27 Խիստ սիմվոլիկ է հետևյալ հատվածը, որ շարունակությունն է ներքինիներին վերաբերող պատմության. Մատթ. 19:13 «Այն ժամանակ նրա մօտ մանուկներ բերուեցին, որ նրանց վրայ ձեռք դնի ու աղօթք անի. իսկ նրա աշակերտները սաստում էին բերողներին։ 14

Յիսուս ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին և ﬕ՛ արգելէք, որ նրանք ինձ մօտ գան,

որովհետև երկնքի արքայութիւնը այդպիսիներինն է»։ այդտեղից գնաց։

16

Եւ նրանց վրայ ձեռք դրեց ու

15

Եւ ահա մէկը մօտենալով նրան՝ ասաց. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ բարիք

գործեմ, որ յաւիտենական կեանքն ունենամ»։

Եւ նա նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարու

17

մասին հարցնում . մէ՛կ է բարին. եթէ կաﬔնում ես յաւիտենական կեանքը մտնել, պահի՛ր 28

պատուիրանները»։

18

Նա ասաց. «Որո՞նք»ֈ Յիսուս նրան ասաց. «Մի սպանիրը, ﬕ

շնանարը, ﬕ գողանարը, սուտ ﬕ վկայիրը...»: Աշակերտները Քրիստոսին լավ չէին հասկանում երբեմն, և անում էին հակառակ բաները: Քրիստոս դեմ չէ, որ երեխաներն իրեն մոտ գան, իսկ աշակերտները նրանց սաստում էին՝ առանց դա իմանալու: Սա հենց այն մասում է, ուր խոսվում է ներքինիների մասին, այդ թվում՝ բնական ներքինիների մասին: Արդյո՞ք Քրիստոս դեմ է, որ իր ԼԳԵՓ (Լեսբի, Գեյ, Երկսեռական, Փոխսեռական) երեխաներն էլ իրեն մոտենան: Պողոսը և շատ փարիսեցիներ ու եկեղեցականներ վանում են նման երեխաներին, իսկ Քրիստո՞սը: Քրիստոսը կվանե՞ր իր ԼԳԵՓ երեխաներին: Ոչ: Այսօր կան նույնասեռականներ, որ խիստ մեծ ներքին կոնֆլիկտ ունեն իրենց սեռական կողմնորոշվածության և կրոնական ինքնության պատճառով: Նրանք վանված են, սաստված, ինչպես պատմվածքի երեխաները, որ ցանկացան Քրիստոսին մոտենալ.

եկեղեցականներից

ոմանց

բացասական

վերաբերմունքի

պատճառով Աստծո ԼԳԵՓ երեխաները չեն կարողանում եկեղեցի այցելել, որովհետև իրենց սաստել են, ասել՝ անմաքուր ես, չես կարող, իրենց մեջ մտցրել ու գամել են այն միտքը, որ իրենք անմաքուր են, երկրորդական, պակաս լավը, քան տարասեռականը: Մատթեոսի պատմվածքի սիմվոլիկան ահռելի է. այսօր Աստծո շատ ԼԳԵՓ երեխաներ վանված են, սաստված, նրանց և եկեղեցու միջև արհեստական պատնեշ է դրված: Մատթեոսի խոսքերի մեկնաբանության այս տարբերակը կարող է լինել մի էական հիմնասյուն, որ կարող է հարթեցնել նույնասեռականների և քրիստոնեական եկեղեցիներից շատերի միջև եղող հակասությունները: Մեծագույն ընդվզումներից մեկը

Մատթեոսի պատմվածքի սիմվոլիկան ահռելի է. այսօր Աստծո շատ քրիստոնյա ԼԳԵՓ երեխաներ վանված են, սաստված, նրանց և շատ եկեղեցիների միջև արհեստական պատնեշ է դրված ոչ թե քրիստոսակերպ, այլ պողոսակերպ հոգևորականների և ոչ թե սրտով քրիստոյնա, այլ սրտով փարիսեցի հավատացյալների կողմից…

Մատթեոսի խոսքերի այս մեկնաբանման դեմ կարող է լինել այն, որ, ինչպես

27

Այստեղ կարող եք դիտել և լսել հոգևորականի պատմությունն իր մասին http://ourmine.wordpress.com/2010/03/19/gaymoral/ 28Մեջբերումն արված է հետևյալ Աստվածաշնչից http://kendimian.com/Bible/Matthew.html, սակայն այլ բան է ասում մեկ այլ Աստվածաշունչ (Գիդեոն Միջազգային, 1998թ). Մատթ. 19:17 «...Ինչո՞ւ ես ինձ բարի ասում. ոչ ոք է բարի, բայց միայն մեկն՝ Աստուած»:

33


որոշ եկեղեցիներ են ասում, Քրիստոսն ինքն էլ ներքինի էր ծնվել: Եթե բնական, ապա ինքնե՞լ է նույնասեռական եղել... այս առումով էլ կան տարբեր մեկնաբանություններ... Քրիստոսի դեպքում, քանի որ խոսում ենք բացառության, Աստծո Որդու մասին, ապա ընդունված է նրան դիտարկել որպես անսեռական էակ: Մի կողմ թողնենք այլ մեկնաբանություններն այս հարցի շուրջ: Այնուամենայնիվ, նույնասեռականները կարող են ընդունվել Հայ առաքելական եկեղեցու և այլ եկեղեցիների կողմից էլ, եթե ընդունեն տվյալ մեկնաբանությունը, որը միակը չէ, որ թույլ է տալիս հոմոսեքսուալ և հետերոսեքսուալ քրիստոնյաներին հավասար հարթության վրա դնել:

Մի՜ սպանիր

Մի՛ սպանիր. Ղեւտացւոց 20:13 «Եւ եթե մարդ մը իր կնոջ հետ պառկելու պէս արուի հետ պառկի, երկուքն ալ պղծութիւն ըրին»: Այս հատվածն ուղիղ կերպով դեմ է ՄԻ ՍՊԱՆԻՐ պատվիրանին, և ցավոք նույնիսկ 20-րդ դարում (ո՞վ գիտե, գուցեև 21-րդում էլ) հենց

այս

բառերն

էին

մեջբերում՝

արդարացնելու

համար

նույնասեռականների

սպանությունները: Պետք է հաշվի առնել, որ Ղևտական գիրքը գրվել է Ղևտացոց համար՝ հոգևորականների, և ոչ՝ աշխարհիկ մարդկանց համար: Ուստի չարաշահել այդ մեջբերումը, առավել ևս արդարացնելու համար նույնասեռականների սպանությունները՝ հակաքրիստոնեություն է, որը հակասում է Տասը Պատվիրաններից մեկին՝ Մի՛ սպանիր: Քրիստոսն է ասում հետևիր այս պատվիրաններին, ընդ որում՝ մի՛ սպանիրը՝ առաջինը այդ դեպքում՝ հետևելով ներքինիների խոսակցությանը:29 Այս շարքում է և սուտ մի՛ վկայիրը:30

29

Մի՛ սպանիրից հետո էլ գալիս է մի՛ շնանարը, որն էլ նորից կարող է վերաբերել և՛ ներքինիներին, որպեսզի նրանք սեռական թափթփված ու քաոտիկ կյանք չվարեն, և՛ մյուսներին, զի որոշ տղամարդիկ (թե՜ հետերո, թե՜ հոմոսեքսուալ) այլ տղամարդկանց ստորացնելու համար նրանց բռնաբարում են... մի՛ շնանար: 30 Որոշ նույնասեռականներ, ենթարկվելով կրոնական ծայրահեղականների ճնշումներին, երբեմն հասարակայնորեն խոսելով իրենց սեռական կողմնորոշվածության մասին, վկայում են, իբր իրենք «բուժվել են» և կոչ անում մյուսներին էլ այդպես վարվել: Նման տեսակի օրինակներ կարելի է հանդիպել արդեն նշված այս կայքում. http://www.badmouth.net/top-five-republican-gay-sex-scandals/: Սակայն շատերը, որ անցնում են «բուժիչ թերապիաների» միջով, պատմում են՝ ինչքան ահավոր մեթոդներ են կիրառվում, ներառյալ՝ էլեկտրաշոկ, զզվանքի ներշնչում ու լոբոտոմիա, որ արգելվել է արևմուտքում: Սակայն, օրինակ, Հայաստանում դրա կիրառման դեպքեր դեռևս գրանցվում են ցավոք: Այս ամենը խիստ բացասական ազդեցություն է թողնում անհատի վրա՝ նրան ոչ թե «բուժելով» նույնասեռականությունից, այլ «նվիրելով» նոր ցավեր ու հիվանդություններ: Այդ թերապիաները չեն գործում: Իսկ «բուժվել եմ» վկայողները հաճախ »բռնվում են գործի վրա»:

34


Աստվածաշնչում կան բազմաթիվ խոսքեր, որ այսօր կիրառական չեն, ու եթե դրանք չվերաիմաստավորվեն, ապա դրանք բառացի կոչ են անում քարկոծել այս կամ այն մարդկանց, սպանել ու վերացնել սրանց ու նրանց, ինչպես Ղևտացոց 20:13-ի դեպքում: Այսպես. Ելք 35:2 «...Այն (շաբաթ) օրը գործ գործողը պիտի մեռցուի»: Արդյո՞ք պարկեշտ ու «ճշմարիտ» քրիստոնյաները քարկոծում են բոլոր նրանց, ով գործ է անում կամ աշխատում շաբաթ օրը: Ելք 35:3 «Շաբաթ օրը ձեր բոլոր բնակարաններուն մէջ կրակ պիտի չվառէք»: Իսկ բոլոր պարկեշտ քրիստոնյաները հետևո՞ւմ են այս Օրենքին: Ձմռանը, երբ ցուրտ է ու օրը՝ շաբաթ, դուք ջերմություն չե՞ք ստանում այս կամ այն ձևով (փայտ, գազ, ևն): Ելք 11:7 «Եվ խոզը...անիկա ձեզի անմաքուր ըլլա: 8 Ասոնց միսէն մի՛ ուտէք...»: Բա հայկական խորովա՞ծը: Մենք ազգովի որպես պարկեշտ քրիստոնյաներ հրաժարվո՞ւմ ենք խոզի մսից: Ընդհանրապես, Ղևտացոց 19:36 խոսքը հստակորեն նշում է, որ այս օրենքները հրեաների համար են գրված. «...Ձեզ Եգիպտոսէն հանող Տէրը՝ ձեր Աստուածը՝ ես եմ: 37 Ուստի իմ բոլոր կանոններս ու իմ բոլոր կարգադրություններս պահեցէ՛ք եւ կատարեցէ՛ք զանոնք: Ես եմ Տերը»: Եվ պատմական փաստն այն է, որ Հին Կտակարանը հրեաների պատմական, մշակութային, քաղաքական ժառանգության մի կարևոր մասն է, և քրիստոնեաները դա ուղղակի վերցրել և գործածում են՝ համարելով նաև իրենցը: Եթե իմ այս տեքստը ինչ-որ մեկը վերցնի և այն օգտագործի նույնասեռականներին քննադատելու համար, դա իմ համաձայնությամբ չէ, որ կլինի: Ցայսօր էլ հուդայականներից շատ ծայրահեղականներ

չեն

ընդունում

քրիստոնեությունն

ու

քրիստոնյաներին,

իսկ

քրիստոնյա ծայրահեղականներն էլ փորձում են դատապարտել հուդայականներին ու հուդայականությունը31, սակայն սա այլ խնդիր է, որ դուրս է քննարկման մեր թեմայից: Ուստի Հին Կտակարանից մեջբերում անելիս... պետք է զգուշանալ... որ հրեաներին ու Իսրայելի որդիներին ուղղված պատգամները (այն էլ՝ հազաարամյակներ առաջ) մեր վզին չփաթաթվեն ստիպողաբար: Օրինակ, խիստ զարմանալի է հետևյալը. Ելից 22:9 «Արջառի ու էշի, ոչխարի ու հագուստի և ամէն տեսակ բաների կորուստներին վերաբերող և վէճ յարուցող խնդիրների իսկութիւնը պարզելու նպատակով երկու կողﬔրը թող կանգնեն Աստծու դատաստանի առաջֈ Նրանցից ում որ Աստուած ﬔղաւոր ճանաչի, նա կրկնակին թող հատուցի ﬕւսին»: Ի՞նչ է նշանակում սա: Աստվա՞ծ է դատավարությունը անում, այն էլ՝ նման «մանր» խնդիրների դեպքում, ո՞վ է, որ ներկայացնելու կամ բարձրաձայնելու է Աստծո որոշումը...

31

Իհարկե, երևույթը համատարած չէ, և չի վերաբերում բառացի բոլորին, այլ հիմնականում ծայրահեղականներին, երբ հուդայականը համոզված է՝ իր կրոնն է միակ ճշմարիտը, իսկ քրիստոնեան էլ՝ հակառակը:

35



Եթե Հին Օրենքների ամբողջական բույլեր մերժելի են մեր կողմից, ինչո՞ւ գլխիկոր, առանց քննելու, պետք է բառացի ընդունենք և կիրառենք Ղևտականի այդ երկու փոքրիկ հատվածները: 


Այս դեպքում վիճող կողմերը կանգնում են Աստծո դատաստանի առջև, ընդ որում՝ Աստված ինքն է որոշում մեղավորին, իսկ նույնասեռականներին կարելի է առանց դատ ու դատաստան սպանե՞լ: Սա չափազանց մատերիալիստական ու հակաքրիստոնեական չէ՞, եթե տառացի մեկնաբանենք խոսքերը: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Բիբլիայի մեկ այլ տարբերակում ասվում է՝ մեղավորները պիտի կանգնեն դատավորների առջև, իսկ այստեղ՝ Աստծո առջև. Ուստի՝ կամ մահվանից հետո է այս դատավարությունը լինելու, կամ էլ դատավորները նույնացվել են Աստծո Դատաստանը կատարողների հետ: Այսպիսով, այս տեսակ օրենքները վտանգավոր են, որովհետև մարդկանց մի խումբ միշտ էլ կարող է դրանք չարաշահել հոգուտ իրենց և ի վնաս մյուսներին` ներկայանալով որպես Աստծո Դատաստանը Երկրի վրա ներկայացնող: Ղևտացոց գիրքը, նույնիսկ կարելի է ասել՝ օրենսգիրքը կամ վարքագիրքը32, գրվել է Ղևտացոց համար: Ղևտացոց, և ոչ՝ քրիստոնյաների, որովհետև վերջիններս գոյություն չունեին, երբ գրվել էր Ղևտացոց օրենսգիրքը: Կամ՝ Ելից 22:18 «Մի՛ թողէք, որ կախարդներն ապրեն: 19Ով որ կենակցի անասունի հետ, նրան մահապատժի ենթարկեցէ՛ք։

Ով որ կուռքերին զոհ մատուցի, մահապատժի

20

թող ենթարկուիֈ Զոհ մատուցեցէ՛ք ﬕայն Տիրոջը»: Հին Կտակարանում նշվում է, որ մահապատժի պիտի արժանանան նաև այն զավակները, որոնք նզովում կամ անարգում են իրենց ծնողներին: Ընդհանրապես ծնող հասկացությունը վեհ է, և ծնողները հարգանքի առարկա են երեխաների համար, սովորաբար: Սակայն եթե ասենք ինչ-որ մեկը ի բերանե անիծել է իր հորը կամ մորը, արդյո՞ք դուք նրան մահապատժի կենթարկեք: Ելք 22:21. «Պանդուխտին ﬕ՛ չարչարէք, ﬕ՛ նեղէք նրան, որովհետև դուք ևս պանդուխտ էիք Եգիպտացիների երկրում»: Այս խոսքից պարզ է դառնում, որ այս ամբողջը գրված է հրեաների համար... նորից:

Սակայն Նոր Կտակարանն էլ ունի նման օրենքներ, որոնց մենք չենք հետևում բառացի.

32

Գիրք, որը կարգավորում է մարդկային այս կամ այն խմբի վարքուբարքը, երբեմն միայն հասարակական, երբեմն՝ նաև անձնական:

36


Ա Թուղթ առ Տիմոթեոս, Գլուխ 2: Այստեղ Պողոսը կնոջը կարգադրում է լուռ ու համեստ լինել՝ իրեն զարդարելով բարի գործերով, և ոչ՝ «հիւսուածներով, ոսկիով, մարգարիտներով

կամ

թանկագին

հանդերձներով»:

Եվ

կնոջն

արգելում

է

տղամարդուն սովորեցնել (2:12), ոչ էլ՝ իշխել տղամարդու վրա՝ նշելով, որ Եվան է օձին խաբվել ու մեղք գործել, և ոչ՝ Ադամը, իսկ 15րդ խոսքն ասում է. «Սակայն կ‟ապրի որդեծնութեան համար33...»: Այսպիսով, եթե բառացի ընկալենք ու մեկնաբանենք այս հատվածը՝ կինը չի կարող ինչ-որ հասարակական, մշակութային, առավել ևս քաղաքական պաշտոն զբաղեցնել և «իշխել» տղամարդու վրա. օրինակ կարող է ծառայել ցանկացած կին, ասենք՝ Մարգարեթ Թեթչերը. հաճախ նա վարում էր բիրտ քաղաքականություն, որին հակադրվում էին շատերը, այդ թվում՝ շատ տղամարդիք: Ուստի նա աշխարհիկ Օրենքի ուժով հրամայում, սովորեցնում, իշխում էր շատ մարդկանց, այդ թվում՝ տղամարդկանց վրա: Եվ եթե ասենք, որ Պողոսն արգելում է կնոջն ուսուցանել և իշխել, ապա ոչ մի կին չի կարող պաշտոնյա լինել. նույնիսկ դասախոսն ու բժիշկը երբեմն խոսքով իշխում են իրենց ենթակաների վրա: Եվ Պողոսը եզրակացնում է. կինը ապրում է որդեծնության

Նույնիսկ եթե առաքյալներն են որոշ հարցերում սխալվել… մե՞նք էլ պետք է կուրորեն մերժենք, ժխտենք մարդկանց, կուրորեն հետևե՞նք չոր ու հին օրենքին, և անտեսե՞նք մարդկայինը…

համար: Սա տղամարդու աչքով կնոջը նայող տղամարդ է. եթե հետևենք նրա խոսքերին, ապա կնոջը հիմնականում պիտի դիտարկենք մեղսագործ Եվայի սերունդ, որ ինքն էլ է մեղավոր, և ում մեղքը քավելու միակ ձևը որդեծնությունն է: Արդյո՞ք այդպես է: Արդյո՞ք կինը պիտի ստիպված լինի միայն զավակներ ունենալ, և չի կարող լինել հասարակության լիարժեք

Դեռևս մե՞նք էլ անհասկացող ենք, ինչի համար Քրիստոսն էր

անդամ: Իսկ եթե դա մեծ արվեստագետ կամ գիտնական է, մեծ ավանդ ունի, և չունի որդի՞: Նա նզովվա՞ծ է: Իհարկե, կլինեն ոմանք, որ կհամաձայնվեն, սակայն կլինեն շատերը, որ չեն համաձայնվի: Կախված է այս բառերի մեր մեկնաբանությունից: Ի դեպ, Պոլսո պատրիարքարանը դեռևս քսաներորդ

դարի սկզբին էր ընդունել, որ կինը կարող է համայնական գործերում ներգրավված լինել տղամարդուն հավասար… նույնն է նույնասեռականների դեպքում. քննադատել ու գանակոծե՞լ, թե՞ հասկանալ ու բաց սրտով ընդունել: Արդյո՞ք

պարկեշտ

քրիստոնյաները

քարկոծում

են

շաբաթ

օրն

աշխատող

անհատներին, սպանում կախարդներին ու հեթանոսներին (որոնք այսօր էլ հավաքվում են Գառնիում և այլ վայրերում՝ գովերգելու և հիշելու Հայոց Հին Աստվածներին), խոզի միս չեն ուտում, ևն, ևն, ևն: Խելամիտ քրիստոնյաները բառացի և ուղղակի չէ, որ ընկալում ու գործադրում են այս հատվածները՝ ընդունելով, որ դրանք հնացած են, շատերն էլ չեն կարդացել այս հատվածները: Ուստի, կա՞ ինչ-որ հիմնավոր պատճառ նույն կերպ չվարվել և նույնասեռականների ու նույնասեռականության դեպքում:

33

Արևմտահայերենում ասվում է՝ «սակայն պիտի փրկուի անիկա որդեծնութեամբ»:

37

դրվատում իր աշակերտներին…


Մատթեոսի 19-րդ խոսքի պատմությունը ցույց է տվել, որ նույնիսկ Քրիստոսի աշակերտները կարող էին վարվել իրենց ուսուցչի կամքին հակառակ (ինչպես և այլ հատվածներ, օրինակ՝ Մատթ 15:16, երբ աշակերտները չեն հասկանում Քրիստոսի առակը, նա էլ վրդովվում է՝ ասելով. «Դեռևս դո՞ւք էլ անհասկացող էք»): Ուստի երբ Պողոսը կամ ուրիշը քննադատում է նույնասեռականներին, պետք է հարց տալ՝ Քրիստոս համաձա՞յն կլիներ նման բանի: Նույնիսկ մարմնավաճառ Մագդաղենացու հետ Նա այդպես չվարվեց՝ դեմքին չշպրտեց, որ Մագդաղենացին պոռնիկ է, անբարոյական, որ Աստծո արքայությունը չի ժառանգելու (ինչպես այսօր շատերն են անում, և ինչպես Պողոսն է արել): Հարկ է հիշել. Մատթ. 7:1 «Մի՛ դատեք, որ չ‟դատուիք: ... 3 Եւ ի՞նչու քո եղբոր աչքի միջի շիւղը տեսնում ես, եւ քո աչքի միջի գերանը չես նշմարում»: Պետրոսը համոզված էր, որ չի դավաճանի Քրիստոսին, սակայն. Մատթ. 31:34 «Յիսուսը նորան ասեց. Ճշմարիտ ասում եմ քեզ. Այս գիշեր դեռ հաւը չ‟խօսած՝ երեք անգամ կ‟ուրանաս ինձ»: Եվ բոլոր աշակերտներն էին ասում՝ հետդ մեռնելու էլ լինեմ, չե՛մ ուրանա քեզ: Սակայն... հետաքրքիր փաստ է՝ Քրիստոսից հետո առաջինը այս աշխարհից հեռացավ Հուդան... բոլոր այս հատվածները ասում են, որ մարդիկ մարդ են՝ անկատար, սխալվող, սեփական աչքի գերանները չնշմարող, սակայն դիմացինի փշի վրա ծիծաղող: Եթե նույնիսկ ենթադրենք, թե Պետրոսը սխալմամբ նույնասեռականությունը համարում է հակաբնական, դա չի նշանակում, որ մենք պետք է կուրորեն հետևենք նրա սխալին: Մյուս կողմից էլ նրա սխալները հիմք չեն իրեն իսկ մերժելու համար, երբ նրա խորհուրդները հակասական չեն հատկապես գիտության և կրոնի ասպարեզում. Ա Թուղթ Առ Թեսաղոնիկեցիս, 5:21 «Ամեն բան փորձեցէք, բարին ամուր բռնեցէք»: Արդյո՞ք նույնասեռականներն ու նույնասեռականությունն ինքն իրենով, որպես բնության մի մասնիկ, չար են, անբնական կամ ոչ բարի. արդյո՞ք Սոկրատեսը, Լեոնարդո Դա Վինչին, Միքելանջելոն, Պյոտր Չայկովսկին, Փարաջանովն ու Չարենցը և շատ այլոք չար էին և համայն մարդկության առջև պիտի պատասխան տան որպես հանցագործներ ու մեղսագործներ: Իսկ ի՞նչ կլիներ, եթե Դա Վինչիին սպանեին Մէթյու Շէփըրդի և շատ այլոց պես՝ մեջբերելով Ղևտացոց 20-րդ գլխի 13-րդ խոսքը: Ի դեպ, երբ Դա Վինչին երիտասարդ

էր, նրա դեմ դատական գործ էր հարուցված. նա և իր մի քանի ընկերները մեղադրվում էին... «սոդոմականության» մեջ (մի տղամարդ մարմնավաճառի հետ «կապի» համար)... եթե նրանց մեղքն ապացուցվեր, նրանց սպասում էր... և չէր լինի Մոնա Լիզա, և ինչե՛ր կկորսվեին... ո՞վ գիտե՝ ինչե՞ր են կորսվում, երբ այսօրվա Դա Վինչիներն են ինքնասպան լինում կամ սպանվում այլոց կողմից՝ կրոնական անհանդուրժողականության պատճառով: Կողոսացիներ 3:8-14 «8Այժմ դուք եւս թօթափեցէ՛ք այդ բոլորը՝ բարկութիւն, զայրոյթ, չարութիւն, հայհոյութիւն եւ խեղկատակութիւն՝ ձեր բերաններիցֈ 9Մի՛ ստէք միմեանց. հանեցէ՛ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով 10եւ հագէ՛ք նորը, այն, որ նորոգուած է գիտութեամբ, ըստ իր Արարչի պատկերի. 11այլեւս չկայ հրեայ, ոչ էլ հեթանոս, թլփատութիւն եւ անթլփատութիւն, բարբարոս, սկիւթացի, ծառայ, ազատ, այլ՝ Քրիստոս, որ ամէն ինչ է ամէն բանի մէջֈ 12Որպէս Աստծու ընտրեալներ, սրբեր եւ սիրելիներ, հագէ՛ք,

38


ուրեմն,

գութ,

ողորմութիւն,

քաղցրութիւն,

խոնարհութիւն,

հեզութիւն,

համբերատարութիւն՝ 13հանդուրժելով միմեանց, ներելով միմեանց, եթէ մէկը միւսի դէմ գանգատ ունի. ինչպէս Աստուած Քրիստոսով ներեց ձեզ, նոյն ձեւով արէ՛ք եւ դուքֈ 14Եւ այս բոլորի վրայ հագէ՛ք սէրը, որ կապն է կատարելութեան»: Հաջորդ անգամ նույնասեռականներին դատապարտելիս մեջբերելով խոսքեր Հին ու Նոր

Կտակարանից,

հիշի՛ր

ու

հաշվի

ա՜ռ

այն,

ինչ

կարդացիր

այստեղ:

Նույնասեռականներն էլ մարդիկ են, արարածներ, և նույնասեռական քրիստոնյան էլ քեզ պես քրիստոնյա է: Եվ հիշի՜ր՝

կյանքը փոփոխություն

ու շարժում

է.

առաջնորդվել

կանգուն

տաբուներով ու փակ լինել նորին նշանակում է լինել հակաքրիստոնեա. Քրիստոսն ասում է սկզբում. Մատթ. 15:24 «...Ես չեմ ուղարկուել՝ եթե ոչ Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ»՝ մերժելով օգնել քանանացի մի կնոջ: Սակայն հետո նա մտափոխվում է՝ ազդվելով կնոջ հավատի մեծությունից: Եթե Քրիստոս շարժվեր գրավոր օրենքով ու տաբուներով, նա նորից կմնար իր հին մտքին, ու չէր օգնի այդ կնոջը: Եթե Քրիստոսը միայն օրենքի չոր խոսքով առաջնորդվեր, եթե Մագդաղենացուն չաջակցեր, նա ուղղակի շարքային փարիսեցի կլիներ: Այսպիսով, ի սկզբանե նա Իսրայելի մոտ էր ուղարկվել, սակայն հետո նա ասում է. Մատթ. 28:19 «Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր ու Որդու եւ Սուրբ Հոգու անունովը»... անփոփոխ է, ասում են, միայն Մեկը... իսկ մենք՝ փոփոխական ենք: Նույնիսկ Քրիստոսն է փոխել իր միտքը...

Այսօր կան քրիստոնեական եկեղեցիներ, որ ընդունում են նույնասեռականներին, ընդ որում (ոմանք)՝ ոչ միայն որպես «գառնուկներ», այլև՝ որպես «հովիվներ» եկեղեցում: Ահա օրինակներ. 

Կանադայի Միացյալ Եկեղեցի,

Քրիստոսի Միացյալ Եկեղեցի,

Մետրոպոլիտենի Համայնական Եկեղեցի (Metropolitan Community Church),

բոլոր գերմանական լյութերանականները,

Գերմանիայի բարեփոխված և միացյալ ավետարանչական եկեղեցիները (reformed and united churches in EKD),

Շվեյցարական Բարեփոխված Եկեղեցու բոլոր շվեյցարական բարեփոխված եկեղեցիները (all Swiss reformed churches in Swiss Reformed Church),

Նիդերլանդների Բողոքական Եկեղեցին,

Դանիական Ազգային Եկեղեցին,

39


Շվեդիայի Եկեղեցին,

Իսլանդիայի Եկեղեցին,

Նորվեգիայի Եկեղեցին,

Ավետարանական Լյութերական Եկեղեցին ԱՄՆ-ում,

Ընկերներ Գերադաս Համաժողովը և Ընկերները Մեծ Բրիտանիայում (Friends General Conference and the Friends in Great Britain),

Եպիսկոպոսական Եկեղեցին (Episcopal Church),

Առաքելական Հաստատող Հիսունականների Ընդհանուր Դաշինքը (Global Alliance of Affirming Apostolic Pentecostals)

և այլն34...

Օրինակները

հիմնականում

բերված

են

Եվրոպայից

և

ԱՄՆ-ից,

սակայն

հանդուրժողական եկեղեցիների օրինակներ կարելի է գտնել նաև այլուր: Ցայսօր էլ ստրկությունն արգելված չէ Բիբլիայով, ո՛չ Հին, ո՛չ էլ Նոր Կտակարանով: Ցայսօր

էլ

շատերն

օգտագործում

են

Բիբլիան՝

դատապարտելու

համար

նույնասեռականությունը: Ինչպե՞ս վարվել՝ մեր ընտրությունն է, մեր ազատ կամքի ընտրությունը: Եկեղեցական վարդապետությունները հիմնվում են եկեղեցու կողմից, ոչ Աստծո: Եվ ինչպես Սահմանադրության մեջ են փոփոխություններ մտցվում, այնպես

էլ

վարդապետություններն

են

փոփոխվում,

Եթե Քրիստոսը միայն

վերաիմաստավորվում,

վերարժևորվում: Սակայն երբ հոգևորականն է խոսում նույնասեռականությունից

օրենքի չոր խոսքով

կամ,

առաջնորդվեր, եթե

ընդհանրապես,

մի

մարդ,

որ

չի

առնչվել

նույնասեռականների

հետ

ընդհանրապես, այլ առանց քննելու հիմք է ընդունել մի քանի խոսք՝ կտրված իրենց

Մագդաղենացուն չօգներ,

կոնտեքստից... հիշե՛ք Մատթ 15:14 խոսքը. «...երբ կոյրն է առաջնորդում կոյրին,

այլ ինքն էլ

սխալւում է, և երկուսն էլ փոսն են ընկնում»: Պատկերացրեք՝ ի՛նչ անբարոյական և

դատապարտեր, նա

անընդունելի կլինի, եթե մենք կոնտեքստից դուրս հանենք ու մեջբերենք, ասենք, Ելք 21:7-րդ խոսքը, որը թույլ է տալիս սեփական դստերդ ստրկության մատնես:35 Մի ժամանակ դա ընդունելի էր, այսօր էլ որոշ պահպանողականներ հետևում են Պողոսի խոսքերին՝ կնոջը ստորադասելով տղամարդուն: Սակայն շատերն էլ դա չեն

34

Այլ կազմակերպություններ գտնելու համար` http://www.sisterfriends-together.org/find-a-church/ Այսօր որոշ բիբլիաներ փոփոխում են այս հատվածները, օրինակ գործածելով աղախին բառը: Նույնը՝ այլ լեզուներում. որոշ թարգմանություններ գործածում են, օրինակ, servant (ծառայող կամ աղախին) բառը, մյուսները՝ slave (ստրուկ): Սա փորձ է մեղմել հակամարտությունը, Գրերը հարմարեցնել ժամանակակից հասարակության պահանջներին: Սա ընդունելի է, եթե միայն արվում է անաչառ կերպով, բոլորի նկատմամբ, ով անարդարաբար հալածվել կամ հալածվում է: Իսկ եթե արվում է միայն մեկ կամ մի քանի հասարակական խմբերի համար, դա արդեն անաչառություն չէ, դա արդեն քրիստոնեահուդայական Աստծո խոսքը չէ, ով նույնն է բոլորի նկատմամբ և Ով հավասարապես սիրում է իր բոլոր երեխաներին: 35

40

ուղղակի շարքային փարիսեցի կլիներ:


ընդունում՝ հրաժարվելով կնոջը դիտարկել «մեղսագործ» Եվայի շուքի տակ` առավել գրավիչ և առաջնային դարձնելով Մարիամի կերպարը: Ի՞նչ է նշանակում Ծննդոց 3:22 խոսքը. «Տէր Աստուած ասաց. «Ահա Ադամը դարձաւ ﬔզ նման մէկը, նա գիտի բարին և չարը...»: Մենք ի սկզբանե Աստծո Կերպարով էինք արարվել, ըստ հուդայական աշխարհընկալման (որն էլ իրեն վերցրեց քրիստոնեությունը): Իսկ հետո մի քայլով էլ մոտեցանք Նրան՝ ճաշակելով բարու և չարի գիտության պտուղը: Մի բան էր Ադամին պակաս՝ Անմահություն... մենք անմահ չենք, հետևաբար Աստված չենք, ոչ էլ՝ Աստծոն հավասար: Սակայն մենք Աստծո Կերպարներն ենք, նաև ունենք Գիտելիք, ինչը նշանակում է՝ մենք էլ ենք արարիչներ, փոքրիկ արարիչներ, Աստծո կերպարով, մեր Ազատ Կամքով և Ընտրության Իրավունքով: Սրանից բխում է, որ ըստ քրիստոնեության մենք Արարման ոչ միայն պսակներն ենք, այլև՝ դրա կենտրոնն ու անքակտելի տարրերը, առանց որի աշխարհն այլ կլիներ: Մենք միայն կյանքով լի սրվակներ չենք, այլև՝ ակտիվ մասնակիցներ, որոնք ընտրում են, ստեղծում, կերտում: Գրերը մեզ օգնելու համար են, ոչ թե՝ մեզ ստրկացնելու ու ծառայեցնելու: Դրանք ուղենիշներ էին, այսօր էլ դրանք ուղենիշներ են, սակայն դրանք օգնում են, ոչ թե՝ պարտադրում: Դրանք նույնիսկ փոփոխական են... հատկապես երբ թարգմանվում են:36 Փաստն այն է, որ քրիստոնեական աշխարհում այսօր չկա միասնական Բիբլիա. առաքելական հայերի, առաքելական եթովպացիների, կաթոլիկների, բողոքականների, եհովայականների և այլոց բիբլիաները տարբերվում են մեկը մյուսից… Ընտրությունը մերն է. «ընդդե՞մ», թե՞ «հանուն», «դե՞մ», թե՞ «կողմ», «ի ոչնչացո՞ւմ», թե՞ «ի արարում», «պահպանողական ու անքննո՞ղ», թե՞ «բաց ճշմարտությանն ու փոփոխությունների առջև»: Ճշմարտությունն անփոփոխ է, սակայն մեր միտքն է փոփոխական, մեր ընկալումն է փոփոխական, մեր մեկնաբանությունը: Հասարակությունն է փոփոխական, մեզ շրջապատող աշխարհն է փոփոխական, ինչպես որ Քրիստոսը. նույնիսկ Քրիստոսին պատկերող սրբապատկերները… մի տեղ Նա աֆրոամերիկացի է, մի տեղ ոսկեհեր, մեկ այլ տեղ կարմրահեր, իսկ միջնադարյան Հայաստանում` մոնղոլ էր...

Օրինակ բնագրով՝ եբրայերենով, առաջին գիրքը կոչվում է ‫ב ְֵּראשִׁית‬՝ Բէրեյշիթ: Եվ հենց այս բառով է սկսվում Տոռան, նրա առաջին գիրքը՝ Բ‟րեյշիթը (կամ Բէրեյշիթը), որ հայերենում կոչվում է Ծննդոց (որը ներառված է քրիստոնեական Հին Կտակարանի մեջ): Հայերենում գիրքը կոչվում է Ծննդոց, սակայն նախադասությունը սկսվում է մեկ այլ բառով՝ «ի սկզբանե» կամ այլ տարբերակներ: Ավելին. բնագրում ‫( א‬ալեֆ) տառն առաջին նախադասության մեջ հանդիպում է վեցը անգամ, ինչի մասին էլ խոսում է Կաբբալան որպես կարևոր մի երևույթի, եբրայական կոսմոլոգիայի մի հատվածի: Իսկ երբ թարգմանում ես, բոլոր այս մանրամասները կորչում են... Մեկ այլ օրինակ է, երբ հայերենում մի խոսքը գտնվում է մի գրքի 26-րդ հատվածում, իսկ այլ դեպքերում՝ 25րդ կամ այլ: Եվ որոշ դեպքերում Մի գիրք կաթոլիկների մոտ կարող է ունենալ 12 խոսք կամ գլուխ, իսկ դրա հայերեն թարգմանությունը՝ միայն 10 (խոսքերը կարող են կամ հանված լինել, կամ էլ՝ խմբագրված հաջորդ գլխում): 36

41


Յորդոր առ …

Պահպանողական քրիստոնյաներին. Քրիստոսը հանդիմանում էր փարիսեցիներին, որովհետև նրանք անտեսում էին մարդկայինը, կենդանին, արդիականը և միայն ու միայն խոսքերից ու չոր օրենքներից էին կառչում: Նրանք նույնիսկ Քրիստոսի վրա հարձակվեցին, երբ նա չհետևեց շաբաթ օրվա խորհրդին: Մարկոս 3:1-6 խոսքերում տեսնում ենք, թե ինչպես են փարիսեցիներն ու հերովդեսականները անտեսում կենդանի Քրիստոսին և կառչած մնում չոր խոսքից ու օրենքից: Իսկ Պողոսի հռոմեացիներին ուղղված չոր խոսքը վկայակոչելով ու Սոդոմի պատմությունը խեղաթյուրված ներկայացնելով, մենք նույնը չե՞նք անում մեր եղբայրների ու քույրերի նկատմամբ, ինչը որ փարիսեցիներն էին անում կենդանի Քրիստոսի հետ: Երբ ռադիոյի գյուտը նոր էր, պահպանողական քրիստոնյաներն այն անվանեցին «պոչավոր սատանա», հետո եկավ «պոզավոր սատանան»՝ հեռուստացույցը, իսկ ընդամենը երկու-երեք դար առաջ՝ ի՞նչ ինքնաթիռ, ի՞նչ հեռախոս (այն էլ՝ բջջային), մարդկանց խարույկի էին հանձնում ընդամենը ասելու համար՝ Երկիրը կլոր է: Իսկ դրանից էլ մի քիչ առաջ՝ ոչ քրիստոնյային սպանելը պատիվ էր և «տոմս» դեպի դրախտ, ինկվիզիցիան «սուրբ էր», ինդուլգենցիաները՝ Աստծոն հաճո և իրական, խաչակրաց արշավանքները՝ Աստծո կողմից հովանավորվող և «յանուն Քրիստոսի»: Իսկ

այսօ՞ր:

Նույնիսկ

պահպանողական

քրիստոնյաներից

միայն

ամենածայրահեղականներն են (խիստ փոքրամասնություն), որ չեն օգտագործում ռադիոն, հեռուստատեսությունը, ինտերնետը՝ և՛ անձնական, և՛ գործական բնագավառներում: Առաջադիմական քրիստոնյաներին. Այսօր մենք այլևս չենք հրաժարվում խեցգետնից, խոզի մսից, չենք քարկոծում ծնողին նզովող կամ թմրադեղերի ու ալկոհոլի հետ խնդիր ունեցող երեխաներին, հոր տան շեմին չենք քարկոծում ոչ կույս հարսներին, մեր հագուստները հագնելիս չենք հետևում, որ հանկարծ երկու տարբեր կտորից հագուստներ չհագնենք, հայրերն իրենց դուստրերին ստրկության չեն վաճառում, և ստրկատիրությունն ընդունելի ու նորմալ չէ: Կանգուն կրոնը կանգուն լեզվի պես է` մեռած. լատիներեն, գրաբար այսօր լայնորեն գործածո՞ւմ են: Ո՜չ: Նույնն էլ կրոնը: Եվ մարդիկ միշտ էլ դա իմացել են, դրա համար է, որ այսօր կրոնը, ինչպես որ նախորդ դարերում, զարգանում է, փոփոխվում է,

42


բարեփոխումների միջով է անցնում: Անցյալում աներեվակայելի էր, որ սպիտակամաշկ և մգամաշկ մարդիկ երկուսն էլ կարող էին նստել միևնույն եկեղեցում, կողք կողքի, իսկ այսօր այդպես չէ: Ժամանակին քրիստոնյաները խարույկի էին հանում բժիշկներին, արգելված էր շոկոլադ ուտելը, թատրոն ունենալը և ձախլիկ լինելը սատանայականություն էր: Այսօր իրավիճակը փոխվել է: Երկար դարեր քրիստոնյաները նույնասեռականների հետ վարվում էին այնպես, ինչպես որ քրիստոնյաների հետ էին վարվում հեթանոսները: Ժամանակն է վերաքննելու մեր մոտեցումն ու ընկալումը: Հոգևոր առաջնորդներին ու հովիվներին. ընթացող կռիվն ու առևտուրը Անժխտելի փաստ է, որ ինչպես ի սկզբանե, այնպես էլ այսօր, ընթանում է կռիվ, հակամարտություն: Առաջին

հերթին

դա

կռիվ

է

թեիստների`

Աստծո

կամ

աստվածների

հավատացողների և աթեիստների` չհավատացողների միջև: Տվյալ կռվի դեպքում եթե հոմոսեքսուալ անհատը մերժվում է թեիստների կողմից, մեծագույն հավանականությամբ նա կդառնա աթեիզմի լավագույն առաջամարտիկներից մեկը: Երկրորդ կռիվը գնում է կրոնների միջև: Եթե հոմոսեքսուալ մարդը, որ հավատում է, սակայն մերժվում է մի կրոնում, մեծագույն հավանականությամբ կարող է դառնալ մեկ այլ կրոնի տաքարյուն հետևորդ, և ավելի մեծ եռանդով քննադատի այն կրոնը, որը մերժել էր իրեն նախկինում: Երրորդ տեսակի կռիվը, որ Հայաստանում միշտ էլ եղել է և կա, կրոնական կազմակերպությունների կռիվն է. Հայ առաքելական եկեղեցին ցանկանում է լինել կատարելապես միայնակ կրոնական ու հոգևոր գործերում` մի Հայաստան, մի եկեղեցի կարգախոսով: Նույնն են ցանկանում որոշ այլ կրոնական կազմակերպություններ, որոնք Հայ

առաքելական

եկեղեցու

կազմակերպությունը/եկեղեցին

շատ է,

որ

հետևորդների

պես

ներկայացնում

է

համոզված

իրական

են`

Աստծո

իրենց իրական

եկեղեցին/համայնքը: Ուստի «հերձվածների», «աղանդավորների» հետ կռվում նույնպես նույնասեռական մարդիկ հավանական «շահառուներ» ու մարտիկներ են: Ու եթե Հայ առաքելական եկեղեցին է մերժում քրիստոնյա նույնասեռականին, իսկ նույնասեռականը չի հրաժարվում իր կրոնից, ապա հավանական է, որ նա հանգրվան կգտնի մեկ այլ եկեղեցում, որտեղ նրան կընդունեն այնպիսին, ինչպիսին որ ինքն է կամ էլ կստեղծվի հատուկ եկեղեցի հենց նույնասեռական

քրիստոնյա

հավատացյալների

համար:

Այս

ռազմաճակատներում

հաջողության համար հավատացյալներն ու կրոնական գործիչները ստիպված են նաև լինել բանական, պրագմատիկ: Ուստի նույնասեռականների հարցը ևս ունի իր գործնական, երկրային կողմը: Ինչպես որ լավ խնամած ծառն է տալիս լավ պտուղներ, այնպես էլ

43


սիրված և ընդունված հավատացյալն է նվիրական լինում իր եկեղեցուն, առաջնորդներին: Եվ ինչպես որ չխնամված ծառը կարող է աղքատիկ լինել կամ չորանալ, այնպես էլ չսիրված, չհասկացված ու չընդունված հավատացյալներն են, որ ժամանակի ընթացքում հեռանում են եկեղեցուց, ծայրահեղ դեպքում էլ` կրոնից ու թեիզմից: Այնպես որ, իմաստուն հովիվը պետք է իմաստուն լինի իր հոտի թե՜ սպիտակ, թե՜ սև գառների նկատմամբ իր վերաբերմունքի մեջ:

Ինչպիսի՞ դիրքորոշում բռնել, ո՞ր կողմին հարել՝ փակ ու տաբույացված, թե՞ բաց ու քննող, պահպանողակա՞ն, թե՞ առաջադիմական... մեր ընտրությունն է, մեր Ազատ Կամքի Ընտրությունը: Իսկ մեր ընտրության համար պատասխանատու ենք մենք: Ու եթե հայտնվենք պատմության էջի ոչ փառունակ էջերում, մեղադրելու ենք միայն ու միայն ինքներս մեզ… ինչպես որ ստրկությունը պաշտպանող քրիստոնյաները, ինչպես որ կաթոլիկ քրիստոնյա Հիտլերին ու Ֆրանկոյին սատարող քրիստոնյաները…

44


Ի վերջո, մեկ հարցի պետք է պատասխանես. «Իսկ ի՞նչ տեսակի քրիստոնյա եմ ես»: Փարիսեցիների նման չոր ու ցամաք օրենքներից կառչող ու կենդանի մարդկանց դատապարտո՞ղ, թե՞ Քրիստոսի պես` կենդանի, հասկացող, ընկալող, պահանջի դեպքում էլ` կարծիքդ փոփոխող: Մեկ այլ հարց. «Ի՞նչ կանեմ ես, երբ իմանամ, որ քրիստոնյա եղբայրս կամ քույրս նույնասեռական է: Ինձ Պողոսի՞ պես կպահեմ, թե՞ Քրիստոսի: Կքարկոծեմ ու կմերժե՞մ, թե՞ կողքին կկանգնեմ ու կսիրեմ նրան նախկինի պես»: Մտածի՜ր, և ընտրությանդ մեջ ուշի՜մ եղիր: Հիշի՜ր քրիստոնեության ոսկե կանոնի մասին (Մատթ. 7:12):

45


Քրիստոսը, ասում են, սեր է: Քրիստոնեություն ենք ասում իր անունով, հետևաբար՝ Քրիստոնեություն նշանակում է սեր: Իսկ ինչպիսի՞ն է սերը... Մեծ, անսահման, համբերատար, չխանդող, չար ու վատ չդավող...

††† Հավատ, Հույս, Սեր, որոնցից մեծագույնը Սերն է... †††

… Լռությունը ոչնչություն չէ: Շրջանը զրո չէ, և նրա ներառած դատարկությունը ոչնչություն չէ, որ պիտի պարտադիր նշանակի: Եթե լռում ես, պարտադիր չէ՝ ասելիք չունենալու պատճառով է, որ լռում ես: Դատարկությունը թող լինի չասածներս, լռությունը թող լինի հարգանքի տուրքը և հիշողությունը՝ լռողների ու լռածների հիշողությունը: Իսկ կենդանիները թող իրենց կենդանի եղբայրներին ու քույրերին չստիպեն ննջեցյալների պես լռել կամ բռնանալ սեփական բնության վրա` չկարողանալով տանել այն, ինչը պարտավոր չեն տանելու… Լույս, Խաղաղություն, Սեր բոլորիս

46


Մենք ձգտում ենք դեպի Լույս` Գիտելիք... մենք ձգտում ենք դեպի Կատարելություն... գնում եմ դեպի Լույս, իսկ սխալներն ու թերությունները բնական են և բոլորին են տրված, դրանց վրա ենք սովորում՝ դրանք կրճատելով ու նվազեցնելով: Ուստի, այս ճանապարհորդության մեջ եթե նկատեք սխալներ ու թերացումներ կամ վրիպումներ, կարող եք դրանց մասին հայտնել կամ ուղղակի կիսվել ձեր կարծիքով. ouranos@innocent.com

Օգտագործված Գրականություն և Աղբյուրներ 1. http://penthesilee.wordpress.com/2010/07/13/ma-petite-visite-de-la-blogospherecatholique-traditionaliste/ 2.

http://www.youtube.com/watch?v=R3pvAk7Zz5U

3. http://en.wikipedia.org/wiki/Homosexuality_in_animals 4. http://news.nationalgeographic.com/news/2004/07/0722_040722_gayanimal.html 5. Mel White, “What the Bible says -- and doesn‟t say -- about homosexuality” 6. Վանեսա Բեյրդ. «Սեռական բազմազանության արժանահավատ ուղեկից» 7. http://ourmine.wordpress.com/2010/03/19/gaymoral/ 8. http://www.oliari.com/storia/michelangelo.html 9. http://www.homosexualeunuchsandthebible.com/ 10. http://www.badmouth.net/top-five-republican-gay-sex-scandals/ 11. Мифы народов мира (Москва-Минск 2006)

Օգտագործված Բիբլիաներ և այլ Սրբագրված Տեքստեր. 12. "‫( "ספר חמשה חומשי תורה עם ההפטורות‬The Pentateuch and Haftorahs, London 1994) 13. «ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԵՆ ՆՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՏՈՒԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ» (http://kendimian.com/Bible/) 14. Bible (New International Version) 15. Bible (New American Standard Bible)

47


16. Bible (King James Version) 17. Աստուածաշունչ (Հրամանաւ Տ.Տ. Վազգենի Առաջնոյ Վեհափառ և Սրբազնագոյն Կաթողիկոսի Ամենայն Հայոց, Մոսկվա 1994) 18. Библия (Trinitarian Bible Society, England) 19. Նոր Կտակարան (Գեդեոն Միջազգային)

48


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.