Jamanakin hamaqayl 5 maralik

Page 1

ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՄԱՔԱՅԼ

Հասցե` Երևանյան գրասենյակ՝ Հայաստան 0001, Ք. Երևան, Բաղրամյան 49, բնակարան 7, Գյումրու գրասենյակ՝ Հայաստան 3121, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Գարեգին Նժդեհ 223/051, Հեռ.`+374 (0) 60 37 89 89, +374 (0) 312 3 89 89, E-mail: youthngngo@gmail.com: Կայք: http://ngngo.net/


«Ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի կարողությունների հզորացում» «ՆորՍերունդ»

Մարդասիրական

Հասարակական

կազմակերպությունը

ստեղծվելէ

1998թ,

որի

հիմնականնպատակն է` իրականացնել այնպիսի ծրագրեր և միջոցառումներ, որոնք ուղղված են հասարակության հիմնախնդիրների լուծմանը: Վերջինս, Քաունթերփարթ ինթերնեյշնլ կազմակերպության հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ ս/թ մարտի 1-ից սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում իրականացնում է «Համայնքային երիտասարդների շահերի պաշտպանության» ծրագիրը: Ս/թ ապրիլի 1-ին իրականացնվում է «Համայնքային երիտասարդների շահերի պաշտպանություն» ծրագիրը, որի նպատակն էր `նպաստել Շիրակի մարզի երիտասարդների շահերի պաշտպանության մեխանիզմների ստեղծմանը, երիտասարդների հիմնախնդիրների կարգավորմանը` Շիրակի մարզային և Գյումրու, Արթիկի, Մարալիկի համայնքային ռազմավարական պլանի ստեղծման և գործնական աշխատանքների միջոցով: Ծրագրի շրջանակներում Արթիկ քաղաքում 20 երիտասարդների համար կազմակերպվեցին 3օրյա սեմինար-վարժանքներ, Ընթացքում տեղի ունեցան հանդիպումներ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչների հետ։ Սեմինար-վարժանքներին մասնակցում էին ակտիվ երիտասարդներ, ուսանողներ, ֆորմալ և ոչ ֆորմալ լիդերներ, երիտասարդական հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Մարալիկ,«Երաժշտական դպրոց» 8 հուլիս, 2013թ

Օր առաջին

«Համայնքային երիտասարդների շահերի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում հուլիսի 8-ին Մարալիկ քաղաքում մեկնարկեց 3-օրյա սեմինար դասընթացների առաջին օրը:Դասընթացի թեման՝ «Ռազմավարական պլանավորում», դասընթացավար՝ Աննա Ղազարյան:Վերոնշյալ համայնքի թվով 20 ակտիվ երիտասարդներ իրենց օրը նվիրեցին համայնքի հիմնախնդիրների բացահայտմանը, դրանց լուծման ուղիների որոնմանը:Դժվար չէր նկատել ծրագրի մասնակիցների հետաքրքրվածությունը թեմայի վերաբերյալ, քանի որ նրանցից յուրաքանչյուրը մտահոգված էր իր իսկ համայնքում առկա հիմնախնդիրներով:Սեմինար-վարժանքի ընթացքում հմուտ փորձագետը անդրադաձ կատարեց ռազմավարական կառավարմանը, պարամետրերին, խնդիրներին, պլանավորման տրամաբանական փուլերին, ինչպես նաև ռազմավարության մշակման գործընթացին և տեսակներին:Դասընթացը իրականացավ ոչ ֆորմալ մեթոդներով՝ իր մեջ ներառելով թիմային աշխատանքներ, սլայդ շոուի ցուցադրում ինտենսիվ քննարկումներ: Լսարանում տիրում էր բուռն աշխատանքային մթնոլորտ :


«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈւՆ»

Մարալիկ,«Երաժշտական դպրոց» 9 հուլիս, 2013թ

Օր երկրորդ

Շիրակի մարզի Մարալիկ համանքում «Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպության կողմից իրականացվող և Քաունթերփարթ Ինթրնեշնլ կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Համայնքային երիտասարդների շահերի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում ս/թ հուլիսի 9ին Մարալիկի երաժշտական դպրոցի դահլիճում իրականացավ 3-օրյա դասընթացների թվով երկրորդ սեմինար–վարժանքը` նվիրված ՏԻՄ-ՀԿ իրավական համագործակցությանը: Դասընթացավար Լիլիթ Շախուլյանը, հաշվի առնելով, որ վերոնշյալ համայնքում չի գործում որևէ հասարակական կազմակերպություն և գրեթե բացակայում է ակտիվ քաղաքացիական հասարակությունը, նա անդրադարձ կատարեց հասարակական կազմակերպությունների ստեղծման ձևաչափին, պետական գրանցման և կառավարման կանոններին: Մասնակիցները ծանոթացան նաև ՏԻՄ-ի գործունեության սկզբունքներին: Միջոցառման նպատակն էր նպաստել Մարալիկի թվով 20 երիտասարդների շրջանում վերոնշյալ թեմայի շուրջ գիտելիքների մակարդակի բարձրացմանը: Սեմինարը իրականացավ ոչ ֆորմալ մեթոդներով:


«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈւՆ»

Մարալիկ,«Երաժշտական դպրոց» 26 հուլիս, 2013թ

Օր երրորդ

Ս/թ հուլիսի 26-ին Շիրակի մարզի Մարալիկ համայնքում «Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպության կողմից իրականացվող «Համայնքային երիտասարդների շահերի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում Մարալիկի երաժշտական դպրոցի դահլիճում մեկնարկեց 3-օրյա սեմինար-դասընթացի վերջին օրը : Վերոնշյալ համայնքի թվով 15 երիտասարդներ օրը նվիրեցին իրենց իսկ համայնքի երիտասարդության առաջնային կարիքների վերլուծությանը և գնահատմանը : Դասընթացի փորձագետն էր Սեյրան Մարտիրոսյանը:

Սեմինար վարժանքը իրականացվեց ուսուցման ոչ ֆորմալ մեթոդներով, ինչն էլ երիտասարդների առջև լայն հնարավորությոն բացեց առավել խորությամբ ընկալելու մատուցվող նյութը : Որպես արդյունավետ գործիքներ օգտագործվեցին թիմային աշխատանքները, սլայդ շոուի ցուցադրումը : Հմուտ փորձագետը անդրադարձ կատարեց կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ուժեղ և թույլ կողմերին, հնարավորություններին և սպառնալիքներին, մտագրոհի կանոններին : Շեշտը դրեց նաև PESTLE վերլուծության վրա, որը, որպես հիմնարար գործիք, կրառվում է ռազմավարական պլանավորման մեջ : Ձեռք բերված գիտելիքները երիտասարդները խոստացան օգտագործել ի նպաստ իրենց համայնքի զարգացման և ակտիվացման:


«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈւՆ»

Հանդիպում Գյումրի քաղաքում գործող երիտասարդական հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ,17 հուլիս 2013

Ս/թ հուլիսի 17-ին "Նոր Սերունդ" Մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը կազմակերպել էր հանդիպում Գյումրի քաղաքում գործող երիտասարդական հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների, ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների համար։ Հանդիպման հիմնական նպատակն էր՝ քննարկել "Նոր Սերունդ" ՄՀԿ-ի կողմից իրականացվող "Համայնքային երիտասարդների շահերի պաշտպանության" ծրագրի շրջանակներում մշակված "Երիտասարդների հիմնախնդիրների կարգավորմանն ուղղված" ռազմավարական նախագիծը, ինչպես նաև ստեղծվելիք խորհրդի կազմում ընդգրկվելիք ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի, պետական և ոչ պետական կազմակերպությունների միջև կնքվելի փոխըմբռման հուշագիրը։ Հանդիպմանը մասնակցում էին Գյումրի քաղաքում գործող և ակտիվ գործունեություն ծավալող ՀԿների, ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի, ինչպես նաև հիմնադրամի ներկայացուցիչներ։ "Աջակից" ԲՀԿ, "Նոր Հայացք" ՀԿ, Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի Շիրակի մարզային մասնաճյուղ, "Անի" մանկուց հաշմանդամ երեխաների ՀԿ, "Գյումրու առաջընթաց" ՀԿ, "Մեղվիկ" ՀԿ, Սոց-կենտրոն, "ԵՀԱԿ" ՀԿ, "Երաշխիք" ՔՀԿ ՀԿ, ինչպես նաև ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչներ, ուսանողներ, երիտասարդներ։ Քննարկվեց ձևավորվող խորհրդի անվանումը և նրա աշխատանքային ոլորտը։ Խորհրդի նախնական անվանումը որոշվեց սահմանել "Երիտասարդական հիմնախնդիրներով զբաղվող խորհուրդ": Քննարկվեց նաև ռազմավարությունը, որին նախապես ծանոթացել էին ներկաները։ Եղան տարբեր առաջարկություններ, կապված խորհրդի անդամակցության, ինչպես նաև նրա կանոնակարգի հետ կապված։ Նշենք նաև, որ ներկաները իրենց պատրաստակամությունը հայտնեցին անդամակցելու ստեղծվելիք խորհրդին, ինչպես նաև աջակցելու։ Իսկ ծրագիրը գնահատեցին արդիական և նպատակային, հաշվի առնելով երիտասարդների հիմնախնդիրները և աշխատանքային ոլորտները։ Փոխըմբռման հուշագիրը վերջնականորեն պատրաստ կլինի 1-2 օրից և ծրագրի պատասխանատուների կողմից կնշանակվի ևս մեկ հանդիպում, որտեղ էլ կստորագրվեն խորհրդի անդամակցություն հայտ ներկայացնողները։ Այս հանդիպումը ևս մեկ անգամ փաստեց այն մասին, որ ստեղծվելիք խորհրդը կարևոր է և նպատակային, այս մասին փաստեցին նաև ՀԿ, ինչպես նաև ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչները։ Այժմ վստահ կարող ենք ասել, որ հուլիսի 17-ի այս հանդիպուման միջոցով առաջին հիմնաքարը դրվեց ստեղծվելիք խորհրդի հիմքի վրա։ Շնորհակալություն բոլոր շահագրգիռ կողմերին:


«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈւՆ» Ս/թ օգոստոսի 20-ին Գյումրու սոցիալ-կրթական կենտրոնի նիստերի դահլիճում «Համայնքային երիտասարդների շահերի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր հանդիպում-քննարկում Ազգային ժողովի պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանի, Մարտուն Գրիգորյանի, Արման Սահակյանի, Սուքիաս Ավետիսյանի, Հովհաննես Մարգարյանի և Շիրակի մարզի երիտասարդական հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների, ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների միջև: Նախապես բոլոր հնարավոր միջոցներով հանդիպման մասին տեղեկացված և ծրագրի վերաբերյալ ծանուցված վերոնշյալ պատգամավորներից ներկա էր միայն Սուքիաս Ավետիսյանի օգնական Արման Էլոյանը:: Հանդիպման հիմնական նպատակը Շիրակի մարզի 3՝ Գյումրի, Արթիկ և Մարալիկ խոշոր համայնքների երիտասարդական հիմնախնդիրների վերհանմանն աջակցելը և դրանց լուծման ուղիների ձեռնարկումն էր: Քննարկամանը մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետարանի երիտասարդության հարցերի բաժնի պետ Գ. Մարգարյանը, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև վերոնշյալ համայնքերի երիտասարդ ներկայացուցիչները (թվով 40-ից ավել մասնակիցներ) : Հանդիպման վերաբերյալ տեղեկացվել էր նաև Գյումրու քաղաքապետարանի համապատասխան բաժին: Քննարկման սկզբին ծրագրի համակարգողներ Արմինե Պետրոսյանը և Արա Մելիքջանյանը ողջունեցին ներկաներին, ներկայացրեցին ծրագրի բովանդակությունը, նպատակը, խնդիրները, սպասվող արդյունքները, ինչպես նաև անցած 6 ամիսներին իրականացված գործողությունները : Անդրադարձ կատարվեց նաև ծրագրի շրջանակներում մշակված ռազմավարական նախագծին, որը հանձնվեց նաև ԱԺ պատգամավոր Ս.Ավետիսյանին: Այնուհետև, հնչեցին երիտասարդական հիմնախնդիրներին առնչվող բազմաթիվ հարցեր և առաջարկներ, մասնավորապես պետական բյուջեից երիտասարդական ծրագրերի ֆինանսական հատկացումների ավելացում, կամավորության հայեցակարգի մշակում և, որ ուսման վարձավճարի բարձրացումը չտարածվի Շիրակի մարզի երիտասարդների վրա, քանի որ թե′ գործազրկության մակարդակով, և թե′ սոցիալապես անապահով ընտանիքների թվաքանակով Շիրակի մարզը առաջին տեղում է: Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին իրենց առաջարկությունները գրավոր տարբերակով ներկայացնել նաև ԱԺ բացակա պատգամավորներին:


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.