դընի դոնիկյան - հոգու կղզին / երգիչ քահանայի գիշերը

Page 1

երեվան 2018


DENIS DONIKIAN

L'ÎLE DE L'ÂME LA NUIT DU PRÊTRE CHANTEUR ACTUAL ART | 2018

ÉDITION PRINCEPS : ÉDITIONS SIGEST, ALFORTVILLE, 2013


դը­նի դո­նիկ­յան

հոգու կղզին երգիչ քահանայի գիշերը

պիեսներ

ակտուալ արվեստ


հոգու կղզին

| պիես՝ մեկ գործողությամբ |


³Ûß» ·ÛáõݳÛëáõÇÝ


բո­լոր ճշմար­տութ­յուն­նե­րը,­որ խա­փան­վում են,­ դառ­նում են թու­նա­վոր­ված ճշմար­տութ­յուն­ներ ֆրիդրիխ նիցշե / այսպես խոսեց զրադաշտը


վեց սպա - համազգեստի ընտրությունն ըստ բեմադրիչի հայեցողության - նստած են սեղանների մոտ, որ կազմում են լուսնի մահիկ: Մեջտեղի նստատեղն ազատ է: Ըստ երեւույթին, այն զբաղեցնելու է վարպետ Խոնգը: Գործող անձանց անունները՝ ձախից սկսած. լեյտենանտ Մոթ, կապիտան Հայ, բրիգադային գեներալ Բա, գեներալ նամ, սպայակույտի պետ, կապիտան Սաու, լեյտենանտ Բայ: Պատի վրա մի քարտեզ է, որ ներկայացնում է թերակղզու ձեւ ունեցող մի երկիր, որն առնանդամի պես ուղղորդված է մի մայրցամաքի, որը դրան է պարզել իր հետույքը: այդ «առնանդամի» դիմաց կղզիներ ու կղզյակներ են: Կապիտան Հայը նիհարած ու հիվանդ տեսք ունի: Յոթ գործող անձանց ամեն մեկի առջեւ ջրով լի գրաֆին է դրված՝ բաժակի հետ: Կապիտան Հայի գրաֆինը դատարկ է:

(գրաֆիններն ու բաժակները պիտի մտցվեն իրենց հիմքի չափերով անցքերի մեջ, որպեսզի հանկարծ չսահեն-ընկնեն, երբ սեղանները մի կողմ թեքվեն)

ա

վարպետ Խոնգ

գեն երա լն

յ

ամ կա

պ . ու Սա

կա պ

լ Բա րա նե ե գ

այ

լեյ տ

.Մ ոթ

տ լեյ

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

պատկեր 1

6 7

Յոթ աթոռների դասավորությունը եւ գործող անձանց միջեւ դրանց բաշխվածությունը:

(վերջինս կփոփոխվի գործողության ընթացքում)


գործող անձինք

լեյ­տե­նանտ Մոթ կա­պի­տան Հայ

բրիգադային­գե­նե­րալ բա

գե­նե­րալ նաՄ

սպայակույտի­պետ­կա­պի­տան սաու

լեյ­տե­նանտ բայ


գեներալ­նաՄ.

Եվ ինչպե՞ս եք վարվել, որպեսզի մեզ դրանից ձերբազատեք:

լեյտենանտ­Մոթ.­ Նախ՝

մենք ուղարկել էինք առաջարկի կոչ բազմաթիվ երկրներ, որոնք, քիչ թե շատ, գործ ունեն կենդանիների հետ: Ինչպես եւ սպասում էինք, նրանցից յուրաքանչյուրն առաջարկեց այն մեթոդը, որը համապատասխանում էր իր մշակութային սովորույթներին: Պաստյորի Ինստիտուտի ֆրանսիացիներն առաջարկեցին դրանք ծակել մեկ առ մեկ: Մաքուր, բայց շատ թանկարժեք մեթոդ է: Շոկոյի հնդկացիներն ասում են, թե պետք է դրանք ոչնչացնել՝ դրանց վրա արձակելով նետեր, որոնց վրա փոքրիկ գորտի թուք է քսված, որը կոչվում է... Dentrobates tinctorius (լեյտենանտ Մոթը կարդում է գի տա կան ան վա նու մը մի փաս տաթղ թի վրա): Բայց հարկ կլիներ վազել գորտերի ետեւից՝ մեր շների ետեւից վազելու փոխարեն: Այդ երկու մեթոդները նույն անհարմարությունն ունեին: Դիակները պիտի մնային մեր ձեռքերի վրա: Փոխարենը, վիետնամական մեթոդը մեզ թույլ էր տալիս դրանք վերացնել՝ միաժամանակ մեր բնակչությանը կերակրելով: Նրանք շան միս են ուտում, ինչպես որ ուրիշները՝ խոզի միս: Բայց դա նախօրոք շահած բան չէր: Մենք ստիպված կլինեինք ներդնել խոհարարական այնպիսի եղանակներ, որոնք հակասում են մեր սովորույթներին:

գեներալ­նաՄ.

Ըստ էության, խնդրեմ: Ի վերջո, ո՞րն է լուծումը:

լեյտենանտ­Մոթ.­ Լուծո՞ւմը:

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

Մերը: Մի կղզի կա՝ մեր ափերի մոտ, բավական հեռու սակայն, որպեսզի հմուտ լողորդին հոսանքները քշեն-տանեն:

8 9

գեներալ­նաՄ.

Ցույց տվեք այդ կղզին քարտեզի վրա:

գե­նե­րալ Մոթ.­Այն

գտնվում է մոտավորապես այս արշիպելագում: (քարտեզի վրա նա մի գոտի է ցույց տալիս) Կղզիների մի շարք, ուր պատսպարվել են կենդանիների որոշ տեսակներ: Քիչ թե շատ բնակեցված: Կղզին, որ մենք ընտրել ենք, մի բլուր ունի, որի վրա հառնում է տաճարի պես մի բան արտաքին պատին՝ բարձրաքանդակ կերպարներով: Ահա՛ այն:

գեներալ­նաՄ.

Դուք այն հետազոտե՞լ եք նախօրոք:

լեյտենանտ­Մոթ.­Անշո՛ւշտ,

գեներալ: Լեյտենանտ Բայի եւ կապիտան Սաուի հետ միասին, որոնք ներկա են այստեղ:


(լեյտենանտ Բայն ու կապիտան Սաուն ուղղվում են, հետո հակվում առաջ՝ ողջունելու համար) գեներալ­նաՄ.­Եվ

ի՞նչ հավաստեցիք տեղում:

լեյտենանտ­Մոթ.

Այնտեղ աճում են մի քանի էնդեմիկ բույսեր: Նաեւ գազաններ կան, որ ոչ մի այլ տեղ չեք գտնի: Ծածկված է ցանցառ բուսականությամբ: Ցերեկը սաստիկ շոգ է: Գիշերը սոսկալի ցրտեր են: Մի խոսքով, իդեալական կղզի է:

գեներալ­նաՄ.­Բայց

այդ կղզին, հո՛ անուն ունի, չէ՞: Ինչպե՞ս է այն կոչվում քարտեզի վրա:

լեյտենանտ­ Մոթ.­ Սրբի

Կղզի: Հավանաբար, ավանդության պատմություն է: Ճիշտն ասած, չգիտեմ` ինչու: Բայց մի՞թե մենք չենք հավաքվել, որպեսզի մեր նվաճած տեղանքների անունները փոխենք, գեներալ:

գեներալ­նաՄ.­Իսկապես։

Իսկապես...

(կապիտան Հայը, կծկված, փորձում է խոսել, բայց գեներալ նամը ձեւացնում է, թե չի նկատում, եւ շրջվում է դեպի լեյտենանտ Բայը ) գեներալ­նաՄ.­ Լեյտենանտ

Բա՛յ, դուք ինչ-որ բա՞ն էիք ուզում

ավելացնել: լեյտենանտ­բայ.­ Այո՛,

գեներա՛լ: Ըստ իմ տեղեկությունների՝ կղզին պիտի որ իր անունը պարտ լինի մի տարօրինակ մարդու, որ քառասուն օր ու գիշեր հրաժարվել էր ուտելուց, որպեսզի, ինչպես ասում են, իր միտքը նվիրեր լռությանը: Այդ լռությունն, ըստ երեւույթին, Աստծու կացարանն է:

գեներալ­նաՄ.­Աստծո՜ւ:

Մի տեսեք, է՛: Հաստատ, որ տարօրինակ է էդ մարդը: Շա՜տ տարօրինակ...

լեյտենանտ­բայ.­Այդ մարդու մահվանից ի վեր կղզին ամեն տա-

րի ուխտագնացներ են այցելում: Մի հիշարժան շենք է կառուցվել բլրին: Նշանակված օրը Արեւելքից ու Արեւմուտքից այնտեղ գալիս էին նավով՝ կրոնական ծիսակատարության: Այնուհետեւ, մարդիկ բացօթյա հացկերույթ էին անում, լողանում էին, հետո մութն ընկնելուց առաջ՝ վերադառնում: Մեր նվաճումից հետո ոչ ոք ոտք չի դնի այնտեղ: գեներալ­նաՄ.­Սրբի

Կղզին... Դե լավ, այսուհետեւ Սրբի Կղզին Սրբի Կղզի չի լինի: Մեծ երազատես Խոնգն իր կյանքը չի տա հանուն ոչ մի բանի:


(լռություն. բոլորը զգաստ են կանգնում, շրջվում են վարպետ Խոնգի դատարկ աթոռի կողմը եւ քարանում՝գրեթե կրոնական երկյուղածությամբ) գեներալ­նաՄ.­Լեյտենանտ

Մոթ, պատմեցե՛ք հապա:

լեյտենանտ­ Մոթ.­ Շներին

մենք տեղափոխեցինք այնտեղ: Նրանք իրենք իրենց ոչնչացրին քաղցի ու ծարավի միջոցով: Միանգամայն բնական միջոցներ: Ոմանք իրենց ջուրը նետեցին՝ մեր ետեւում: Գլխներին թիակի մի ուժգին հարված, եւ իջնում էին ջրի հատակը: Ոմանք կարողացան հարյուրավոր մետրեր լողալ ափ հասնելու համար: Բայց հոգնությունն ու հոսանքները ի չիք դարձրին նրանց ջանքները: Ամենադիմացկուններն անգամ տեղ չհասան: Այդ կերպ մեզ հաջողվեց առողջացնել մեր մայրաքաղաքը՝ ամենաքիչ ծախսերով:

գեներալ­նաՄ.­Սակայն

երբ պահը գա, կղզին պիտի վերագտնի իր նախնական վիճակը: Արդյոք ծրագրե՞լ եք այն մաքրել իր ոսկորներից: Որքան քիչ հետքեր ունենանք, այնքան ավելի լավ կլինի բոլորի համար: Բավական կլիներ դրանք այրել հենց տեղում: Երբ ուզում են որեւէ տեսակ ոչնչացնել, այրելուց լավը չկա:

լեյտենանտ­Մոթ.­Մենք

մտածել ենք այդ մասին: Բայց... մանրէները վխտում են այնտեղ: Ամենակարճատեւ զբոսանքն անգամ անխուսափելի մահ է: Եվ, քանի որ խոսքը սահմանային կղզու մասին է, եթե չասենք՝ ռազմավարական, թշնամիները կարող են այնտեղ հաստատվել: Ու այդ դեպքում այդ մանրէներից ավելի լավ դաշնակիցներ չես գտնի:

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

գեներալ­նաՄ.­Գերազանց,

10 11

գերազանց: Սակայն ես հուսով եմ, որ դուք դրանցից մի քանիսին թողել եք մայրաքաղաքում: Դրանք, այսպես ասած, մարդկայնացնելու համար: Հասկանո՞ւմ եք, ինչ եմ ուզում ասել: Ի՞նչ կասեին մեր օտարերկրացի հյուրերը, որոնց քաշում-տանում են իրենց շները: Կենդանու եւ իր տիրոջ միջեւ այդ փոխադարձ կախվածությունը խոսում է մի քաղաքի մասին, ուր ամեն մի էակ ուրիշների հետ ապրում է ներդաշնակության մեջ: Այդպես չե՞ք կարծում: Ես չեմ խոսում այն անհավատարիմ շների մասին, որ կեղտոտում են մեր փողոցները եւ անպայման պիտի վռնդվեն: Բայց դուք ինձ հասկացել էիք...

լեյտենանտ­Մոթ.­ Անշուշտ,

գեներալ: Սակայն երբ մտածում ես, դրանցից մի քանիսն անշուշտ խուսափել են մեր


ցանցերից: Կամ նրանք թաքնվել են, կամ էլ պաշտպանվել՝ օգնելու քիչ պատրաստակամ քաղաքացիների կողմից: Ամեն դեպքում, մենք մտադիր էինք դրանցից պահել որոշակի քանակություն՝ բնակիչներին չսարսափեցնելու համար: Քանզի դատարկության տեսարանը ստիպում է վախենալ սեփական գոյությանդ համար: Ի՞նչ կդառնայինք մենք, եթե հետեւողականորեն ու չգիտես ինչ պատրվակով ոչնչացնեինք մեր հացթուխներին, կոշկակարներին կամ ատաղձագործներին: Իհարկե, պայմանով, որ այդ մազապուրծները չբազմանան: Արդ, անպայման, ես դա սիրով ընդունում եմ, գեներալ, կգա օրը, երբ մի ուրիշ շուրջկալ անհրաժեշտ կլինի այդ որդը մեր կղզի տեխափոխելու համար: գեներալ­նաՄ.­Այդ

մասին չարժի խոսել: Կղզին մեզ կծառայի երկրորդ անգամ: Ասենք, այն ծառայելու էր միայն այդ տականքից մաքրելուն, որ դարձյալ կապացուցեր իր ազգային օգտակարությունն ու մեր նվաճման լրիվ հիմնավորվածությունը: Եվ ո՞վ գիտե, թե մենք չէինք օգտվի դրանից՝ մեր կատուներին, առնետներին եւ անգամ մեր վարակիչ հիվանդներին այնտեղ տեղափոխելու համար: Եվ, ինչո՞ւ ոչ, մեր ինքնագլուխներին, հը՞: Մեր բանաստղծներին, օրինակ: Ու բոլոր այդ խաբեբաներին, որոնք խափանում են մեր ճշմարտությունը: Կարճ ասած, բոլոր անցանկալիներին, ում մենք հիանալի միջոց կընձեռեինք անդադար արեւային լոգանք ընդունելու: Ժամանակ՝ իրենց կյանքն արեւի տակ այրելու: (կապիտան Հայը, կուչ եկած, բարձրացնում է ձեռքը խոսք խնդրելու համար, ոչ ոք նրա վրա ուշադրություն չի դարձնում... )

գեներալ­նաՄ.­Լավ

մտածված գործողություն է: Եվ համապատասխան՝ Մեծ Պայծառատես Վարպետ Խոնգի նախանշած գծին: Տեղանքը մաքրել՝ հանուն մեր միակ ազգի:

(նա վեր է կենում ու պտտվում դատարկ աթոռի մոտ: Մյուսներն անում են նույնը: Կապիտան Հային հազիվ է հաջողվում ուղղվել, ու թվում է նա դա անում է ոչ հոժարակամ: նրանք հարգալից լռություն են պահպանում) գեներալ­նաՄ.­Եվ,

ինչպես ենթադրում եմ, այդ շներից եւ ոչ մեկը չի մնացել կղզում: Ամեն դեպքում, ոչ ոք չի գնա այնտեղ ճշտելու: Այդ ո՞վ ռիսկ կանի նեխածության լոգանք ընդունել: Բայց ասացե՛ք, լեյտենանտ, ձեզ պետք էր բռնել այդ շներին...


լեյտենանտ­ Մոթ.­ Շուրջկալը

կատարվեց մեկ գիշերվա մեջ: Ավելի ճշգրիտ, առավոտ շուտ: Մենք նրանց բռնացրինք քնի մեջ՝ իմանալով, որ շունը մի կենդանի է, որը վախենում է մարդուց: Նախօրոք, քաղաքում ամենուր նետել էինք մսեր, որ ներարկված էին քնեցնող նյութերով: Ծուղակը հիանալի գործեց: Ի վերջո, գեներալ, թշնամու կամքը խափանելու համար բոլոր միջոցներն էլ լավ են, այնպես չէ՞: Մեր շներն, այդպիսով, կորցրել էին զգոնություն որեւէ նշան: Մի քանիսն անձեւ էին, մյուսները թողնում էին, որ իրենց տանեն հատուկ այդ նպատակով պատ րաստված վանդակներում: Այնուհետեւ, մենք նրանց բեռնեցինք ձկնորսական նավերի մեջ՝ կղզի տեղափոխելու համար: Տեղափոխումը երկար չտեւեց, բայց բավական էր, որ մի քանիսը արթնանային: Կղզին թողնելիս՝ տեսանք, թե ինչպես էին նրանք վազվզում այս ու այն կողմ, լեզուները դուրս գցած: Հավանաբար, նրաք կանխազգում էին ինչ-որ սպառնալի ու անսովոր բան: Ճիշտ է նրանք հանկարծ հայտնվել էին անսովոր, եթե չասենք՝ թշնամի միջավայրում: Տեսանք, թե ինչպես են նրանցից մի քանիսը մագլցում բլրով՝ այնտեղ, ուր կանգնած է տաճարը: Նրանք, որ հաչում էին, արթնացրին մյուսներին: Մի քանի րոպեից՝ ողջ կղզին սկսեց ոռնալ: Այդ ոռնոցները մինչեւ երկինք էին հասնում: Մի տեսակ կենդանական աղերս էր դա: Բայց մենք արդեն հեռու էինք: Ու շներից մի քանիսը, որ նետվել էին մեր ետեւից, ետ էին դարձել կամ անհետացել ալիքների մեջ:

գեներալ­նաՄ.­Հիանալի աշխատանք: Հիանալի: Այժմ մեր հանձ-

նաժողովը հանձնառություն ունի կղզին վերանվանելու: լեյտենանտ­Մոթ.­Գեներալ,

ես առաջարկում եմ կղզին անվա-

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

նել Շների կղզի:

12 13

գեներալ­նաՄ.­Շների

կղզի, այնպես չէ ՞: Չե՞ք կարծում, որ այդ անունը կարող է հիշեցնել քաղցած կենդանու ոռնոց կամ նրա անզորության կատաղությունը: Եթե անգամ շատ գեղեցիկ անվան մասին է խոսքը: Ճիշտն ասած: Դուք ի՞նչ եք կարծում, գեներալ:

գեներալ­բա.­ Ինչ

եմ կարծո՞ւմ: Այդ անունը, գոնե, արժանի է, որ փոխարինի մեր թշնամիների անվանը: Եվ, մանավանդ, նշանակելու մեր նվաճումը: Բայց ես դա խորհուրդ չեմ տալիս:

գեներալ­ նաՄ.­ Խորհուրդ

խնդրեմ, ասացե՛ք:

չե՞ք տալիս: Եվ ի՞նչ պատճառով,


գեներալ­բա.­ Ես

դա խորհուրդ չեմ տալիս հենց այն պահից, երբ կղզում ոչ մի շուն չկա այլեւս: Ինչպես որ կարելի է դա ենթադրել: Դուք ճաղատ կանվանեի՞ք «մազերով մարդուն» այն պատրվակով, թե նա մազեր է ունեցել: Եվ կամ որեւէ շրջանի կտայի՞ք դրա բնակիչների անունը, այն դեպքում, երբ այդ շրջանը լրիվ մաքրվել է այդ բնակիչներից:

գեներալ­ նաՄ.­ Այդ

անվանումը գոնե կպահպանի հուշը մեր սխրանքի մասին: Չէ՞: Կարծում եմ, հենց միայն նրա անունը լսելով՝ մեր թշնամիները կսարսափեն: Նրանք կտատանվեին այնտեղ ափ իջնել՝ առանց մեր իմացության, գիշերով, օրինակ: Շների կղզի... Այդպիսի անունով նրանք անգամ չէին գիտենա, թե արդյոք բավականաչափ դեռ մնում են դրանցից, որպեսզի ենթարկվեն հարձակման: Այնուհետեւ նման արտահայտությամբ, ասես այն հալածված է կատաղի ուր վականներից, որ պատրաստ են հոշոտել այդտեղ այցելած առաջին իսկ օտարին։ Չե՞ք կարծում:

գեներալ­բա.­Այդ

մեթոդը, գիտեք ի՞նչ, ինչքան էլ արդյունավետ էր, բայց շատ ռազմական չստացվեց:

գեներալ­նաՄ.­Ակնարկներով

մի՛ խոսեք, գեներալ:

գեներալ­բա.­ Ես

կնախընտրեի բացեիբաց ոչնչացումը, ոչնչացում գնդակների միջոցով: Բավական կլիներ փոսեր փորել, նրանց նետել դրանց մեջ ու կրակել կույտի վրա:

գեներալ­նաՄ.­Անշուշտ,

բայց այդ միջոցի շնորհիվ գոնե կկարողանանք տնտեսել մեր փամփուշտները: Մանավանդ, դրանք կպահպանենք այն մարդկանց համար, ում խելքին կփչի վրեժ լուծել: Չհաշված այն, որ դա համապատասխանում է սեփականելու այն տեսությանը, որ քարոզում է Մեծ Պայծառատես Վարպետ Խոնգը: Ոչնչացում քիչ ծախսերով՝ բնական միջոցներով, առանց մարդկային ուղղակի միջամտության:

գեներալ­բա.­ Մենք

պատերազմի մարդիկ ենք, գեներալ: Եվ մեր դերը բնության գործը կարճելն է, ոչ թե դրա դաժանության մեխանիզմներն օգտագործելը:

գեներալ­նաՄ.­Երբ

ուրիշ նպատակ չկա, բացի թշնամու մահը, բոլոր միջոցները ռազմական միջոցներ են, գեներալ Բա:

գեներալ­բա.­ Ի՞նչ

թշնամի, գեներալ: Բոլոր նրանք, ում մինչեւ հիմա դիմակայել եմ, պարտության եմ մատնել հավասար զենքի պարագայում: Բայց այս շները... Պաշտպան-


վելու համար նրանք միայն թաթեր ունեն, ատամներ ու բռնվելու վախ: Ես դրանց թշնամի չեմ անվանում: Ու ես ռազմական դպրոց ավարտել եմ ոչ նրա համար, որ կռվեմ գազանների հետ, այլ հայրենիքը պաշտպանելու համար, ինչպես ներքին թշնամիներից, այնպես էլ նրանցից, ովքեր սպառնում են մեր սահմաններին: գեներալ­նաՄ.­ Դո՛ւք

ասացիք դա, գեներալ: Նրանք պաշտպանվելու համար միայն բնական միջոցներ ունեին: Ու մենք նրանց ոչնչացրինք բնական ճանապարհով:

գեներալ­բա.­ Բայց

բնությունը լոկ մութ սպանդանոց է, գեներալ: Բնական ճանապարհները, որոնց մասին ասում եք, որքան երկար տեւեն, այնքան ավելի սոսկալի կլինեն: Կենդանի մարմնի ապականությունը պատճառում է այնպիսի տառապանքներ, որոնք անհամատեղելի են մեր ռազմական բարոյականության հետ:

գեներալ­նաՄ.­ Ա՛յ

քեզ բան, գեներալ: Արդյոք մեզ թույլատրվա՞ծ է պատկերացնել մեր թշնամիների տառապանքները գործողության թեժ պահին: Կասկածում եմ:

գեներալ­բա.­ Ամեն

անգամ, երբ հարկ է եղել, որ կարճեմ վիրավոր մի զինվորի տառապանքները, ես արել եմ դա: Շունը մսից կազմված էակ է, ինչպես եւ մարդը: Ես դժվարությամբ կհամաձայնեի նրան դնել մի իրավիճակում, երբ նա տառապելու էր քաղցից:

գեներալ­նաՄ.­Դուք

երբեւէ շուն ունեցե՞լ եք, գեներալ Բա:

գեներալ­բա.­Անպայմա՛ն,

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

գեներալ, նրա անունը Արա էր: Հովվաշուն էր, ծագումով՝ Շում լեռներից: Դրան որսացել էինք մի պատժիչ արշավանքի ժամանակ:

14 15

գեներալ­նաՄ.­Արա՞,

հը՛մ: Ինձ չի թվում, որ դա մեր կողմերում ընդունված անուն լինի, իսկապես: Ինչ Շում լեռներին է վերաբերում, այնտեղի խռովարար բնակչությունը մեզ շատ գլխացավանք է պատճառել: Այդ ժամանակից ի վեր, մենք նրանց անունները փոխել ենք, կարծեմ:

(կապիտան Հայը բարձրացնում է մի ձեռքը՝ խոսք խնդրելու համար, բայց գեներալ նամը նրան ոչ մի ուշադրություն չի դարձնում:) կապիտան­սաու.­Ճի՛շտ

է, գեներալ: Դրանց ազգայնացումը մեզ դրդեց դրանք անվանել Շումի լեռներ:

գեներալ­բա.­Արան

մի անուն էր, որը նրան շատ էր սազում: Այն հրաշալիորեն արտացոլում էր նրա վայրի կողմը: Իսկա-


պես, ես նրան Արա կոչեցի՝ ի հիշատակ մի դպրոցական ընկերոջ, որի հետքը վերջնականապես կորցրել եմ: Վայրագ տղա էր, ծագումով՝ նույնպես այդ լեռներից, որոնք մեզ երկար ժամանակ դիմադրեցին: Երեւի նա տարագրվել է ինչ-որ տեղ, ինչպես որ պատահում է նրանց բոլորի հետ նման դեպքերում: գեներալ­նաՄ.­Գերզգայուն

եք, տեսնում եմ: Այս պարագայում, հասկանում եմ, որ դուք խղճի խայթ եք զգում՝ ընդունելու մեր փիլիսոփայությունը:

գեներալ­բա.­ Ես

պիտի ճշգրտեմ, գեներալ, որ իմ շուն Արան առեւանգվեց շուրջկալի ժամանակ, որ կազմակերպել էր գեներալ Մոթը: Ի դեպ, ես չգիտեմ, թե ինչպես է այդ օրը նա նորից հայտնվել փողոցում:

գեներալ­նաՄ.­Ձեր շունը, հավանաբար, տաքության մեջ է եղել: գեներալ­բա.­ Ես

ավելի շուտ կարծում եմ, թե դավադրություն սարքված կլինի առանց իմ գիտության:

գեներալ­նաՄ.­Դե՞,

գեներալ, կհամարձակվեի՞ք մեղադրել մեր լեյտենանտին որեւէ անարգության մեջ:

գեներալ­բա.­ Ես

ոչ մի ապացույց չունեմ նման մեղադրանք ներկայացնելու համար: Բայցեւայնպես, երբ ես հաշիվ տվեցի ինձ, որ շունն անհետացել էր, արդեն չափազանց ուշ էր, նավերը նավահանգիստ էին վերադառնում: Եվ, ի դեպ, ես չգիտեի, թե գեներալ Մոթը ինչ հնար է գործի դրել: Երբ դա իմացա, ոչ ոք ի վիճակի չեղավ ինձ տալու կղզու անունը, ոչ էլ համաձայնեց վերադառնալ այնտեղ: Դա չափից դուրս ռիսկային կլիներ:

գեներալ­նաՄ.­ Շատ

ռիսկային, իսկապես: Ասել է, թե, գեներալ, դուք զզվում եք անուն տալուց այդ կղզուն, որտեղ, հավանաբար, ձեր շունը մեռել է:

գեներալ­բա.­Մեռել

է, այո: Բայց ինչպե՞ս է մեռել: Չեմ համարձակվում պատկերացնել: Սակայն, դուք լավ գիտեք, գեներալ Նամ, որ ես չեմ կարող նախընտրել սեփական զգացմունքներս ազգի շահերից: Ես զինվորական եմ ու մնում եմ այդպիսին:

գեներալ­նաՄ.­Երջանիկ գեներալ­ բա.­

եմ դա լսել:

Իրականում, եւ այն պատճառների համար, որոնց մասին ասացի, ես քիչ հակված կլինեի այդ կղզուն տալու այն անունը, որն առաջարկվել է:


գեներալ­նաՄ.­ Մի՞թե

կմամարձակվեք կասկածի տակ առնել Մեծ Պայծառատես Վարպետ Խոնգի սկզբունքները: Արդյոք պիտի հիշեցնե՞մ, որ առանց մեր պատերազմական արվեստի, որը հիմնված է զրո վերապրածի վրա, շների բազմացումն այսօր պիտի սպառնար մեր սեփական գոյության եղանակին: Քանզի զրոն ուժեղ է: Այն հողին է հավասարեցնում ամեն մի խոչընդոտ՝ լինի դա նյութական, թե օրգանական: Արդյունավետորեն պայքարեու համար մոռացի՛ր սրտիդ մասին: Կասկածներով, նվազագույն առաջարկներով կամ բարդ դիտարկումներով, ինչպիսին ձերն են, մենք բացիլով վարակվելու վտանգին ենք ենթարկվում: Հապա պատկերացրե՛ք, որ օրերից մի օր շները գային ու իշխեին քաղաքի վրա: Նրանք պիտի սկսեին մեր երեխաներին հոշոտել:

կապիտան­սաու.­Եթե

կարող եմ ինձ թույլ տալ, գեներալ: Հարցն այն էր, թե ինչ անուն տալ այդ կղզուն, որը կարողանա մյուսին վերջնականապես փոխարինել:

գեներալ­նաՄ.­Իսկ

ավելի ճշգրիտ, կապիտան, այն փոխարինել մի անունով, որը չի տգեղացնում մեր բոլոր քաղաքների, գյուղերի, մեր գետերի ու լեռների անունները:

կա­պի­տա սաու.­Հասկանում

եմ: Անուն, որը մեր Մեծ Պայծառատես Վարպետ Խոնգը չպիտի մերժեր: (լռություն, որի ընթացքում գեներալ նամի նախաձեռնությամբ, բոլորը շրջվում են դեպի վարպետ Խոնգի դատարկ աթոռը)

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

լեյտենանտ­Մոթ.­Գեներալ,

16 17

ես պետք է ճշգրտեմ, որ մեր բոլոր կղզիները գտնվում են բարձր երկրաշարժավտանգ գոտում: Մեր երկրում արդեն եղել են երկրաշարժեր: Ժամանակի ընթացքում նրա տաճարը մի քանի տեղից ճաք է տվել: Քանդակները քայքայվել են: Բայց ուխտագնացները երբեք չեն դադարել դրանք վերանորոգել:

գեներալ­նաՄ.­Ավելի

լավ, եթե բնությունը, այս անգամ եւս, հաջողությամբ գործում է մեր փոխարեն: Տաճարը կփլուզվի ինքն իրեն, ու մենք կարիք չենք ունենա մեր պայթուցիկները գործի դնելու:

գեներալ­բա.­ Կարծում

եմ՝ յուրաքանչյուր բնական ոչնչացումից առաջ մեր նավերը ռազմական այդ կղզին օգտագործում են որպես հրաձգության դաշտ: Տաճարը հիանալի թիրախ կլիներ մեր թնդանոթաձիգների վարժանքի համար:


գեներալ­նաՄ.­Շատ

լավ միտք է: Այդ կղզին հաստատ լի է պաշարներով: Ստերջության արտաքինի տակ այն չի դադարում մեզ մատուցել իր ծառայությունները: Արդ, պետք է լինել հնարամիտ ազգ, ինչպիսին մենք ենք: Ազգ, որն օգտագործում է բոլոր պաշարները իր նպատակներին հասնելու համար: Ճիշտն ասած, ուրիշ էլ ի՞նչ մի ազգ կկարողանար ավելի լավ անել, քան մենք: Երբեմն որոշ նվաճումներ արդարացվում են: Ավերակների միջոցով սեփականելու տեսությունը, ինչպես այն մեկը, որ մեզ կտակել է Մեծ Պայծառատես Վարպետ Խոնգը, ինձ թվում է շատ հարմար՝ այդ կղզում թաքնված պաշարները շահագործելու համար: (նա վեր է կենում, շրջվում է դեպի դատարկ աթոռը, մինչդեռ մյուսները մեկ մարդու նման կրկնում են նրա արածը: Միայն կապիտան Հայն է մնում մի դիրքում, երբ չգիտես՝ նստած է, թե փորձում է վեր կենալ: Հարգալից լռություն:)

գեներալ­ նաՄ.­ Շնորհակալ

եմ, պարոնայք: Բայցեւայնպես, մենք դեռեւս չենք լուծել նրա անվանման խնդիրը: Ես սպասում եմ ձեր առաջարկներին:

լեյտենանտ­բայ.­ Ես

պետք է ձեզ տեղեկացնեմ, գեներալ, որ բլուրն՝ ինքը անուն ունի արդեն: Եվ ոչ պատահական անուն: Այդ անունը կա բոլոր աշխարհագրական քարտեզների վրա: Իրականում, խոսքը մի հրաբխային, գրեթե՝ կատարյալ կոնի մասին է եւ ոչ թե ինչ-որ հասարակ բլրի: (նա շրջվում է լեյտենանտ Մոթի կողմը հանդիմանալից տեսքով) Բացի այդ, այդ սարը այն յուրահատկությունն ունի, որ, որպես այդպիսին, հիշատակվել է մեր թշնամիների սուրբ գրությունների մեջ, իբրեւ մի վայր, ուր իրենց Աստվածը, իբր թե, մարդկությանը մի երկրորդ բախտավորություն է շնորհել: Այն կոչվում է Մարանդա: Մարանդա սար:

գե­նե­րալ Մա.­Ինձ

մի՛ ասացեք, որ իրենց տաճարը գտնվում է այդ Միրանդա սարի գագաթին, լեյտենանտ:

լեյտենանտ­ բայ.­ Մարա՛նդա,

գեներալ: Իրականում, ոչ: Այլ դրա լանջին է, շատ ցածր, ստորոտից մի հարյուր մետր բարձրության վրա:

գեներալ­ նաՄ.­ Հը՛մ:

Իրերի վիճակը բարդանում է: Հանգած հրաբուխ, ենթադրում եմ:

լեյտենանտ­բայ.­ Բայց

որը կարող է ամեն պահ արթնանալ: Ինչպես մեզ բացատրում էր լեյտենանտ Մոթը, արշիպե-


լագը, որին պատկանում է այդ կղզին, շատ զգայուն մի գոտում է գտնվում: Անհանգստացնող երկրաշարժեր արդեն տեղի են ունեցել տարբեր երկրներում, որոնք, բոլորն էլ, գտնվում են այն գծի վրա, որն անցնում է մեր մայրաքաղաքի միջով: Ֆրանսիացի գիտնականները վախենում են, որ ավելի քիչ, քան երեսուն տարի հետո, մեզ մոտ, հավանաբար, երկրաշարժ տեղի ունենա: գեներալ­նաՄ.­ Անիծվե՛ն

այդ ֆրանսիացիներն ու իրենց գիտությունը ու իրենց Պաստյորի ինստիտուտը եւս:

լեյտենանտ­բայ.­Դա

բոլորը չէ, գեներալ: Այդ կանխատեսվող երկրաշարժը մեծ աղետ կլինի:

գեներալ­նաՄ.­Մեծ

աղե՜տ: Բացատրե՛ք:

լեյտենանտ­բայ.­Բանն

այն է, որ մեր ընդերքը, ըստ երեւույթին, ռադոն է պարունակում, գեներալ, ռադիոակտիվ մի գազ՝ անտեսանելի ու անհոտ, որ գտնվում է գրանիտե ժայռերի մեջ, ինչը, երեւի, ուրանի տրոհման հետեւանք է: Այլ կերպ ասած, գեներալ, մենք նստած ենք ռումբի վրա: Կամ նման մի բանի: Աղբյուրի ու գետերի ջրերը վարակված են: Թոքի քաղցկեղը՝ լայնորեն տարածված: Մեր բնակչությունը կհնձվի լոկ աղտոտված օդ շնչելով, ու մեր քաղաքը տարիներ անց, եթե ոչ՝ դարեր, անմարդաբնակ կլինի:

(կապիտան Հայը բարձրացնում է ձեռքը՝ խոսք խնդրելու համար, բայց գեներալ նամը դարձյալ ուշադրություն չի դարձնում նրա վրա...)

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

լեյտենանտ­բայ.­ Դա,

18 19

գեներալ, կլիներ մեր ժողովրդի ոչնչացումը... այսպես ասած՝ բնական ճանապարհով: Եվ խոստովանում եմ, որ ռազմական Ակադեմիայում ինձ չեն սովորեցրել պայքարել այդ տեսակ բնական սպառնալիքների դեմ:

(ակնհայտորեն նեղսրտած՝ գեներալ նամը շրջվում է դեպի դատարկ աթոռը ու, կարծես, պատասխան չի գտնում) գեներալ­նաՄ.­Միրանդա:

Դուք ասացիք Միրանդա, չէ՞:

լեյտենանտ­բայ.­Մարա՛նդա, գեներալ­ նաՄ.­ Ներեցե՛ք

գեներալ:

լեզվի սայթաքման համար: Բանն այն է, հասկանո՞ւմ եք, ես ճանաչել եմ ոմն Միրանդայի: Հենց նոր էին ինձ գեներալի աստիճան շնորհել արեւել յան ճակատի երրորդ Բանակում: Մենք վերադառնում


էինք մի ռազմարշավից, որի ընթացքում մի խռովություն ճնշեցինք: Ծանր ճակատամարտ էր, ինչպես հասկանում եք, որ մղեցինք Մեծ Պայծառատես Վարպետ Խոնգի տեսությանն համապատասխան: Արդյունավետությունն ավելի լավ է, քան անկեղծությունը: Մենք խոստացանք խնայել այն դիմադրողների կյանքերը, ովքեր կհանձնվեին: 24 ժամ անց, որ տվել էինք նրանց, երկու հարյուր հոգանոց մի խումբ մոտեցավ մեր առաջնագծին: Ու նրանց մեջ էր Միրանդան: Քսան տարեկան մի քած... Խոշոր, կանաչ աչքերով, սեւ հոնքերով, ասես հրեղեն մազերով... Ու մի շքեղ կրծքով, որն ստիպում է երազել: Արծվի կեցվածքով: Նա ուղեկցում էր իր ծնողներին, հակառակ իր կամքի, իհարկե: Ես նրանց սրախողխող արեցի նրա աչքի առաջ, որ ավելի ըմբոստ դարձնեմ: Ինչ վերաբերում է մյուսներին, նրանց բոլորին՝ երեխաներին, կանանց, ծերերին, անխնա ջնջեցինք: Նրանք զարմանում էին, որ մենք չէինք հարգում մեր տված խոստումը: Բայց ասացե՛ք ինձ, սա պատերա՞զմ է, թե՝ ոչ: Ո՜նց ջար դե ցինք այդ գառ նուկ նե րին: Ո՜նց գլխատեցինք: Ուղղակի պետք էր տեսնել: Սիմֆոնիկ սպա՜նդ: Բայց Միրանդային ես պահեցի վերադարձի երկար ճանապարհի համար: Հետո, այդ ընդմիջումը, տեսանք, թե ինչպես են մեծ քանակությամբ մազապուրծ եղածներ գալիս հարեւան գյուղերից, որոնց մեր զորախմբերը թալանել էին: Նրանք գալիս էին ապաստան փնտրե լու ապս տամբ նե րի մոտ, եւ գի տեին, որ բազմաթիվ կորուստներ էին կրելու՝ մեր առաջնագծերը անցնելուց առաջ: Բայց այս անգամ, վախենալով, որ զինամթերքը պակասելու է, մենք որոշեցինք կիրառել բնական ճանապարհով ոչնչացման սկզբունքը: Թողնելով, որ այդ քաղցած ամբոխը մտնի մի քաղաք, որն հոգեւարքի մեջ էր, մենք վստահ էինք, որ կորուստներ էին պատճառելու առանց եւ ոչ մի փամփուշտ: Գիտեինք, որ տիֆն արդեն մոլեգնում էր քաղաքում: Բայց, նախքան այդ շներին կթողնեինք, որ անցնեին մեր առաջնագծերը, մենք ուզեցինք նրանց ցույց տալ, որ գիտեինք մարդկային լինել: Քիչ հետո ստացանք ռազմամթերք: Հրաման տրվեց մաքրելու մեր հրանոթները՝ նախքան դրանք դեպի ամրոցն ուղղելը: Ապստամբներ էին թաքնվել այնտեղ եւ ուզածի պես կրակ էին թափում մեզ վրա: Բարեկարգ կառույց էր՝ կլորավուն, որ իր վրա էր պարպում մեր կրակոցները: Մեր հրանոթներն անընդմեջ գնդակոծում էին այդ անիծյալ ամրոցը: Մենք պատռեցինք գեղեցկուհու


փորը՝ նրա խոցելի մասերը մի լավ գնդակոծելուց հետո: Բայց ամեն գիշեր նրանց որմնադիրների բրիգադները խրամատից խրամատ էին անցնում՝ բաց տեղերը պատնեշելու համար: Երբեմն պատնեշը կառուցում էին կրակոցների ներքո: Անգամ տեսնում էինք, թե ինչպես էին նրանց ջահել տղերքը կրակում մեզ վրա: Ի վերջո, մենք կոտրեցինք այդ դիմադրությունը: Անհնազանդները ճանճերի պես ընկան: Ընդհանուր խուճապ: Մենք հնձեցինք նրանց գնդացիրներով եւ սատկացրինք թրերով ու սվիններով: Ամեն օր նրանք դուրս էին գալիս նկուղներից: Անմիջապես կանգնեցնելով՝ մենք նրանց կախում էինք իրենց իսկ ծառերից կամ սրախողխող էինք անում: Ծերերը խաղալիք էին դարձել մեր խենթ ջահելների ձեռքին: Նրանց թաղում էին մինչեւ վզները, իսկ գլուխները՝ դարձնում թիրախ: Հաշվեհարդարի նպատակով ամբողջ թաղամասը սրի քաշվեց: Այգիները կողոպտվեցին, կացարաններն ավերվեցին: Քաղաքից ոչինչ չմնաց: Բացի Միրանդայից: Ուրեմն, ինչո՞ւ մեր կղզին չանվանենք Միրանդա: գեներալ­բա.­Բանն

այն է, որ դա մեր անուններից չէ: Եվ հետո, գեներալ, աշխարհի մնացյալ մասը, որին մենք այսպես, թե այնպես պատկանում ենք...

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

գեներալ­նաՄ.­Աշխարհի

20 21

այդ մնացյալ մասը, ինչպես դուք եք ասում, մի օր մեզ է պատկանելու, գեներալ, համոզված եղեք դրանում: Մի՞թե մենք նվաճողների ցեղից չենք: Մենք առաջ ենք գնում, բայց գիտենք նաեւ նահանջել, ինչպես ծովի ալիքները: Իսկ հետո դարձյալ առաջ ենք գնում: Եթե մեզ տասը տարի է պետք, մենք տասը տարի կծախսենք մեր թշնամիների համառությունը կոտրելու համար: Եթե մեկ դար էլ պետք լինի, ուրեմն՝ մեկ դար: Մեր արյան մեջ յուրացնելու սեւեռուն գաղափար կա: Մեքենաների ու ինքնաշարժերի դարում մենք դեռ մեր ձիերի վրա ենք: Եվ վարգում ենք ուղիղ դեպի մայր մտնող արեւը:

գեներալ­բա.­Անշո՛ւշտ,

գեներալ, բայց ինչպե՞ս ընդունել տանք աշխարհին սուրբ անվան փոխարինումը էս վայրի աղջնակի անունով: Եվ որը մեզ հաճելիորեն կծառայի նախքան մեր՝ տուն վերադառնալը:

գեներալ­նաՄ.­Անկրկնելի

հաճույք ստացանք, իսկապես: Մանավանդ, երբ անհնազանդ աղջնակից ես դա ստանում: Դա... լավ համեմված մսի համի էր նման: Մի քանի գիշեր շարունակ՝ մինչեւ մեր մայրաքաղաք հասնելը: Բայց


ո՜նց էր կծում քածը: Մի իրիկուն համբերությունս հատեց: Նրա երախտամոռությունն ինձ ափերից հանեց: Ես նրան մեր տղաներին հանձեցի: Նույն օրը նրան փոխարինեցի իրենց ցեղի մի երիտասարդ տղեկով, որին առանց դժվարության գտել էի մի գյուղում: Նա էլ էր որբ: Գոնե ես այդպես էի ենթադրում: Այդ ցեղը դրա համար է ստեղծված՝ ծառայելու: Այդ տղեկը երբեք չէր գանգատվում: Որքան շատ էր հարվածներ ստանում, այնքան ավելի շատ էի արցունք քամում նրա աչքերից... Նա կարիք չուներ անուն կրելու: Բավական էր նրան ուղղորդեի աչքերով կամ բռնեի թեւից: Կամ էլ գոռում էի «շո՛ւն», եւ նա մոտ էր վազում: Ես նրանից ազատվեցի՝ նախքան մայրաքաղաք հասնելը: Նա սկսել էր արյունք թքել: Եվ, սակայն, ես կերակրում էի նրան, հավատացնո՛ւմ եմ ձեզ: Անգամ լավ էի կերակրում: Իմ ուտելիքի մնացորդները միայն նրա համար էի պահում... Ինչ Միրանդային է վերաբերում, պետք է կարծել, որ ինձ չհաջողվեց նրան ուժասպառ անել: Նա էլ ավելի մեծ եռանդուժ դրսեւորեց՝ դիմադրելու համար իմ զինվորների անկշտությանը: Նրանք գրգռվում էին այն բանից, որ այդ քածը նրանց չէր ենթարկվում... Իհարկե, նրանք ուզածիդ պես բանեցրին նրան... Ասենք, ես նրանց չէի խնդրել այն, ինչ նրանք հետագայում արեցին: Ծովը նետեցին նրան, թե լքեցին ինչ-որ տեղ: Ամեն դեպքում, ես նրան ազատեցի իր ծնողների բախտին արժանանալուց որոշ հաճույքների դիմաց: Նա պիտի որ չգանգատվի, այլ շնորհակալ լինի ինձ: Անգամ կարծում եմ, որ եթե դեռեւս կենդանի է, պետք է ինձնից ներողություն խնդրի, որ այդքան քիչ երախտապարտ գտնվեց իմ հանդեպ: Ես կարող էի հետաքրքրվել ու իմանալ, թե իսկապես ինչ եղավ նրա հետ: Բայց ինչի՞ համար... Նրա անունը Միրանդա էր... (այդ բառի հետ բեմը լրիվ մթնում է: Լսվում են որոտի դղրդյուններ: Հաջորդ մասը կընթանա կիսախավարի մեջ, որը վեց սպաներին կդարձնի մի տեսակ սարսափած ուրվականներ: Բոլոր կողմերից բարձրանում են կարմիր գոլորշիներ: Կիսաշրջանի կենտրոնում մի կին կանգնած է մեջքով ռազմական դատարանի բազրիքի առաջ) Մա­րան­դա.

Մարա՛նդա, գեներալ: Այդպես են ինձ անվանել իմ ծնողները: Գիտեմ՝ ես պիտի ջանք գործադրեի ինձ Միրանդա կոչելու, գոհացում տալու համար նրան, ով ինձ խնայեց: Ու չընդվզել՝ լսելով այդ փոխ առած անունը: Բայց արդյոք ես պիտի հակառակվեի՞ նրանց, ովքեր ուզեցին ինձ Մարանդա կոչել: Ինձ այդ անունը տալով՝ նրանք կյանքն էին այդպես անվանում: Բայց


դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

22 23

դուք նրանց սպանեցիք: Իմ աչքի առաջ: Սպանեցիք: Անձիս տիրանալու համա՞ր դուք իմ անունը փոխարինեցիք Միրանդայով: Այդպիսով, դուք ինձ խնդրեցիք, որ կտրվեմ ինքս ինձնից: Արդ, ո՛չ դուք, ո՛չ ես, ոչինչ չէինք կարող անել: Ես ձեզնից ներողություն եմ խնդրում, քանզի, կյանքս խնայվեց, բայց ես ունակ չեղա դրան: Այն, որ ձեր բառերից խաբված ու ձեր մարդկանց կողմից սպանված ընկերներիս տեսնելով՝ ես դարձա կատաղի, ձեզ համար բավարար չէր: Ընդունում եմ: Ես աղաչում եմ ձեզ ներել այդ ոչ բնականոն վարքը: Ես պիտի ձեզ հանձնած լինեի մարմինս որպես փոխհատուցում այն բանի համար, որ սպանել էիք ծնողներիս ու իմ բոլոր ընկերներին: Քսան տարի շարունակ ես ձեւ էի տալիս այս մարմնին, որպեսզի այն ձեզ հրամցվեր մեկ գիշերվա մեջ: Դուք մի պտուղ պոկեցիք իր ծառից, մի անգամ կծելուց հետո այն դեն նետեցիք, որ մոռանաք դրա մասին: Սակայն ես դեռ ձեր հիշողության մեջ եմ: Բայց ընդունեցե՛ք, որ ես այնտեղ եմ ոչ որպես խղճի խայթ: Ես տանջում եմ ձեր խիղճը միայն այն բավականությունների համար, որ դուք ստացաք ինձնից: Դուք ինձ ստիպեցիք անհետանալ՝ ինձ օգտագործելուց հետո: Եվ ինչպես դուք էիք ցանկացել, ես հոգով ու մարմնով անհետացա: Հազիվ ձեր մեջ թողեցի այն անվան հետքը, որն իմը չէր: Ձեր երեւակայությանը խոստացված հաճույքների անունը: Ես նաեւ կուզենայի ներողություն խնդրել ձեզնից իմ գյուղի բոլոր այն մարդկանց անունից, ովքեր չպիտի այնտեղ ապրեին երբեւիցե: Եթե դուք նրանց վերացրիք, ապա այն բանի համար, որ նրանք, երեւի, այնտեղ ծնվելու սխալն էին գործել: Բայց ի՞նչ կարող էին նրանք անել: Իրենց նախնիները ծնվել էին այնտեղ, նրանցից առաջ: Համաձայն եմ՝ մենք երբեք չպիտի մեզ մեր տանը զգայինք: Նրանց անունից ես ձեզ եմ փոխանցում իրենց ափսոսանքը: Ափսոսանքն առ այն, որ իրենց արյունով նրանք պղծեցին ձեր թրի պողպատե սայրը: Լոկ արյամբ հասարակ գյուղացիների, որոնք ապրում էին իրենց ջրով, իրենց մշակած բաներով ու արեւով: Ու նաեւ իրենց անուշիկ երգերով ու իրենց ջերմեռանդ աղոթքներով: Ներեցե՛ք, գեներալ, եթե այդ երգերն ու աղոթքները ձեզ տհաճություն էին պատճառում: Դրանք ձեր ճաշակին հարիր չէին: Մի՛ կարծեք, թե հակառակվելով ձեր ախորժակներին՝ ես վրիժառության ցանկություն էի արտահայտում: Իմ մեջ կատաղության պոռթկումները մոլեգնում էին ինչպես մի փոթորիկ, որն անհնար է սանձել: Դրանք խաղաղվեցին


միայն այն ժամանակ, երբ դուք բարի գտնվեցիք՝ ինձ հանձնելով ձեր զինվորներին: Եկավ այն պահը, երբ այդ պոռթկումները դատարկեցին հոգիս՝ մարմինս դարձնելով անտարբեր ինքն իր նկատմամբ: Մի՞թե դրա համար էի ես ծնվել, գեներալ: Չգիտեմ: Անգամ չգիտեմ, թե ինչ եմ դարձել: Դուք շատ կուզենայիք դա իմանալ: Բայց ես՝ ինքս, լրիվ անտեղյակ եմ, որպեսզի կարողանամ ձեզ դա ասել, եւ խնդրում եմ ձեզ ներել ինձ դրա համար: (Կիսախավար: Բազրիքը դատարկ է: Տղայի ձայն՝ բեմի ետեւից:) (նշում. Էկրանի վրա կարելի է ցուցադրել երիտասարդ մի տղայի, ավելի շուտ՝ նրա մութ ուրվագիծը, որը սպիտակ դիմակ է կրում:)

(երբ տղայի ձայնը լսվում է, գործող անձինք վախեցած գնում են զննելու բոլոր անկյունները)

Գեներա՛լ, ես եմ՝ ձեր «շունը»: Ես խոսում եմ, քանզի մեռել եմ հիմա, գեներալ: Մեռել այնտեղ, որտեղ դուք ինձ լքեցիք: Մենակ մնալով՝ ես արյուն թքեցի: Իմ ամբողջ արյունը, գեներալ: Ես դատարկվում էի ու, ոչինչ չունեի ուտելու: Ես մնացի պառկած՝ գետնի վրա, ամբողջ օրը: Անցորդների աչքերի մեջ ես տեսնում էի, որ արդեն դիակ եմ: Կաշիս ոսկորներիս էր կպել: Մի ընտանիք հաստատվեց ինձ շատ շուտ, մի կին ու ռախիտով հիվանդ երեխաներ: Նրանք մսաջուր էին եփում, բայց դա ինձ համար չէր: Եկավ մի մարդ՝ մի կտոր հաց ձեռքին: Լավ էր հագնված: Հացի կտորը պահեց նրանց վերեւում, կինն ու երեխաները վեր պարզեցին իրենց ձեռքերը՝ հուսալով, որ նա այն կթողնի իրենց: Ես հազիվ կարողացա ձեռքս պարզել: Հետո սկսեցի դանդաղ մեռնել: Ու ինձ տարան: Հիշեցի, որ կերել էի ձեր շնորհիվ: Դրա դիմաց ես ծառայեցի ձեզ: Երեկոյան, ձեզ օգնելու համար, որ քնեք: Ես գիտեի, թե դուք ինչ էիք սպասում ինձնից՝ լոկ ձեր աչքերը զննելով, գեներալ: Դուք խոսելու բան չունեիք, ու ես էլ խոսելու բան չունեի: Դուք առաջին անգամն եք ինձ լսում, այնպես չէ՞, գեներալ: Դա տեւեց մի քանի օր, միայն մի քանի օր… (Մթություն: Հետո բեմը վառ լուսավորվում է: Գրաֆինների միջի ջուրը դառնում է կարմիր): (դադար: Հազիվ են գործող անձինք ուշքի եկել, երբ գեներալ նամի սեղանը հանկարծակի փլվում է մի կողմի վրա, քանզի սեղանի ոտքի ներքեւի մասը կոտրվում է) գեներալ­նաՄ.­Ի՞նչ գեներալ­բա.­Ձեր

է կատարվում: Երկարշա՜րժ: Սողա՜նք:

սեղանի ոտքը, գեներալ: Հարթակները կար-


ծես թե՝ փոխել են, իսկ ոտքերը՝ ոչ: Ցեցն, ի վերջո, խժռել է փայտը: Նստեցե՛ք իմ տեղը, ես կզբաղեցնեմ կապիտան Հայի տեղը: (տեղերի փոփոխություն. կապիտան Հայը քարշ է գալիս մինչեւ գեներալ նամի երերուն սեղանը, նամը նստում է գեներալ Բաի տեղը, վերջինս տեղափոխվում է՝ նստելով կապիտանի սեղանի մոտ)

վարպետ Խոնգ

կա պ. Հ

այ կա

Բա

պ . Ս

ա

ու

գե ն.

ն գե

ամ .ն

յ

լեյ տ

Բա

.Մ ոթ

տ. լեյ

պատկեր 2

լեյտենանտ­Մոթ.­(գրեթե շշնջոցով ասում է գեներալ Բաին) Այո,

աշ-

խարհը չէր հասկանա: գեներալ­բա.­(դարձյալ շշնջոցով)

Դե,՛ լեյտենանտ, ասացե՛ք ինչ

գիտեք: գեներալ­նաՄ.­(նյարդայնացած՝ շրջվում է դեպի կապիտան Հայը)

Հիմա ի՞նչ կա, կապիտան:

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

(կապիտան Հայը հասկացնել է տալիս, որ ծարավ է, եւ որ գրաֆինի մեջ ջուր չկա, քանզի այն շուռ էր եկել)

24 25

գեներալ­նաՄ.­ Բայց

մի քիչ համբերե՛ք, գրո՛ղը տանի: Մենք բաժակաճառ պիտի ասենք Վարպետ Խոնգի պատվին, երբ պահը գա: Մեզ ժամանակ թողե՛ք կարգավորելու անվանման այդ խնդիրները: (հետո, շրջվելով գեներալ Բաի կողմը) Ի՞նչ է տեղի ունենում, գեներալ: Մեջքիս ետեւում դավադրություն է սարքվում:

գեներալ­բա.­Գեներալ,

լեյտենանտ Մոթը երեւի մի բան ուներ ավելացնելու (նշան է անում լեյտենանտ Մոթին, որ խոսի)

գեներալ­նաՄ.­Այո՞: լեյտենանտ­Մոթ.­Կապիտան

Սաու, դուք ավելի լավ եք հարցն


ուսումնասիրել, քան ես: Գուցե դո՞ւք կարողանանք ասել, թե մենք ինչ ենք տեսել այդ կղզում եւ թե ինչ տվեցին մեր ուսումնասիրությունները: կապիտան­ սաու.­ Իս կա պես,

գե նե րալ, կղզու մեր ա ռաջին ստուգման ժամանակ, նախքան գործողությունը սկսելը, որը ձեզ հայտնի է, մենք ոսկորներ հայտնաբերեցինք: Շատ ոսկորներ: Ավելի ճշգրիտ՝ մարդկային ոսկորներ:

լեյտենանտ­Մոթ.­Կղզին

բնակեցված էր եղել, գեներալ:

գեներալ­նաՄ.­Բնակեցված

ինչո՞վ:

կապիտան­սաու.­ Բնակեցված...

մարդկանցով, գեներալ: Իրականում, նրանք մշտապես այնտեղ են եղել: Մինչեւ այն օրը, երբ միացվեցին կայսրությանը: Գրքերն ասում են, որ նրանք առեւտուր էին անում ծովեզրի քաղաքների հետ: Նրանք մշակում էին ձիթապտուղ ու մետաքսի որդ բուծում: Ապրում էին ձկնորսությամբ, կիրառում էին իրենց կրոնն ու շարունակում էին, հակառակ ամեն ինչի, խոսել ու գրել իրենց լեզվով... Ի հեճուկս կլիմայի խստությունների ու երկրաշարժերի, այդ մարդիկ վճռական էին՝ ապրելու Մարանդա սարի ստորոտին: Նրանց գյուղերը ծվարել էին դրա չորս բոլորը, կղզու ողջ տարածքի վրա: Ես պիտի ասեմ, որ այդ կղզին այդ ժամանակ չուներ անապատային այն տեսքը, ինչպիսին որ ունի այսօր: Այնտեղ քարքարոտ վայրեր կային, բայց կային նաեւ ընդարձակ անտառներ ու մշակված հողեր: Ճանապարհորդները վկայում են այդ մասին: Նրանք ցանկանում էին ափ իջնել այդտեղ՝ ծովեզրից տեսնելով Մարանդա սարը:

գեներալ­նաՄ.­ Այդ

փչոցներն ինձ չեն բացատրում, թե ինչու ես պիտի Մարանդա անունը չփոխեմ Միրանդայով: Իմ տան տերը դեռեւս ես եմ, որքան գիտեմ:

կապիտան­սաու.­ Անշու՛շտ,

գեներալ: Ո՞վ կարող է մեզ արգելել դա: Անուններ փոխելը թույլ է տալիս կիրարկելու սեփականության իրավունքը նվաճված տեղանքում: Բայց երկար ժամանակ մենք անհետեւողական ենք եղել: Նոր անվանումները պիտի տրվեին մեր հաղթանակից անմիջապես հետո:

գեներալ­ բա.­ Բայցեւայնպես,

ես ճշգրտում եմ, գեներալ, որ մենք անցյալում անվան միջոցով վերայուրացման բազմաթիվ փորձեր ենք արել: Բայց ոչ մի երկիր չհետեւեց մեր օրինակին: Նրանք մերժում էին մեր նվաճումները՝ մշտապես գործածելով Սրբի կղզի կամ Մարանդա եզ-


րույթները, ասես ոչինչ էլ չէր պատահել: Գրքերը, որ տպվում էին տարածաշրջանում, համառորեն հաշվի չէին առնում մեր խորհուրդները: Այնպես որ, այսօր մեզ համար ավելի հեշտ կլինի մի անուն գտնել, քան թե պարտադրել: գեներալ­նաՄ.­ Արդյոք

Վարպետ Խոնգը կկանխատեսե՞ր մի մարտավարություն՝ հանգուցալուծելու համար այդ տեսակ բարդացումը:

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

գեներալ­բա.

26 27

Ոչինչ: Բանն այն է, գեներալ, որ կարելի է ոչնչացնել մի ազգ, միայն թե դրա գինը՝ սահմանվի: Բայց ինչպե՞ս մեղքը բարդել ավանդույթների վրա: Այդ անունները փոխանցվում են սերնդեսերունդ: Մայրը դրանք փոխանցել է իր դստերը, հայրն՝ իր որդուն, ու երբեմն, նրանք այն փոխանցում են անգամ իրենց շներին: Դուք ասում եք, որ տեսել եք ինչ-որ Միրանդայի: Բայց, իրականում, նրա անունը Մարանդա էր, եւ ոչ թե Միրանդա, գեներալ: Երեւի լավ չեք լսել, ու ձեր այդ թյուրըմբռնումն էլ բացատրում է ձեր վագրուհու կատաղությունը: Քանզի նրանք այդ անունը տալիս են անգամ իրենց երեխաներին: Հասկանո՞ւմ եք: Ու ոչ միայն այդ կղզու մարդիկ, այլեւ ուրիշները, որոնք հեռացել են այնտեղից տարբեր պատճառներով ու տարածվել ողջ կայսրության մեջ: Նրանք կրում են այդ Մարանդա անունը, որ իրենց ծագման սարն է: Այդպիսով, նրանք շարունակաբար կապված են մնում իրենց կղզուն: Երբ ապրում են հեռու տեղերում, դա իրենց երեւակայության մեջ է մնում: Առաջին բանը, որ իրենք նկարում են իրենց ցուցամատով մի հեռավոր լողափի ավազի վրա, Միրանդա սարն է, լատիներեն շրջված V տառը: Նրանք ցնդել են: Ու այդպես, նրանցից ամեն մեկը, այդ բառն ապրելով, ասելով, քարոզելով՝ ամրապնդում է այն աշխարհի աչքին: Ու մենք ոչ մի ազդեցություն չենք կարող ունենալ այդ գործընթացի վրա: Դա նույնքան դժվարին գործ է, որքան Սեւ ծովը Կանաչ ծովի վերածելը կամ Խաղաղ օվկիանոսը...

գեներալ­նաՄ.­ Մեծ

Պայծառատես Վարպետ Խոնգի օվկիա-

նոսի: (նա վեր է կենում, շրջվում դեպի դատարկ աթոռը, մյուսները մեկ մարդու պես՝ անում են նույնը: Կարծես միայն կապիտան Հայն է դժվարությամբ ուղղվում: Հարգալից լռություն:) գեներալ­նաՄ.­ Վստահ

եղե՛ք, գեներալ, որ կգա այն օրը, երբ մենք մեր դրոշը կպարզենք անգամ օվիանոսի վրա: Ու դրան հասնելու համար մենք ահեղ ծովահենություն պի-


տի ստեղծենք: Մեր նավերը ծովերի վրա նույնքան արագընթաց պիտի լինեն, որքան մեր ձիերը եղան տափաստանների վրա: Ոչինչ մեզ չի կանգնեցնի... Բայց այդ կղզին... Այդ ծիծաղելի գրպանի թաշկինակը՝ պարզած ծովի վրա, մի՞թե արգելափակելու է մեր ճանապարհը դեռ երկար ժամանակ: Այն նվաճվեց զենքի ուժով, չէ՞: Եվ ահա՛, մի բառի համար, մի չարաբաստիկ փոքրիկ բառի համար մենք չենք կարողանում հասնել մեր նպատակին: գեներալ­բա.­Չէ՛,

գեներալ, ուրի՛շ բան կա: Շարունակե՛ք կա-

պիտան: կապիտան­սաու.­ Ինչպես

ասում էի, գեներալ, մեր զննության ժամանակ ոչ մի կենդանի շունչ չկար: Քարերի, քամու ու շոգի դժոխք: Բայց բազմաթիվ տեղերում թափված էին մարդկային ոսկորներ, որ ծածկել էին հողը բարակ շերտով: Մի պահ... Մի պահ մենք նկատեցինք, որ դրանք... դրանք ամենուր էին՝ մեր շուրջը... Մենք շրջապատված էինք: Մենք... Անգամ ճոճեցինք մեր թրերը՝ պաշտպանվելու համար... Հանկարծ հայտնվեցինք ասես՝ փռի մեջ... Օդը դողում էր, մեր ոտքերը խրվում էին գետնի մեջ՝ դուրս հանելով գանգեր, ասես՝ մարմինները ուր որ է պիտի կենդանանային...

գեներալ­նաՄ.­Դե՛,

կապիտան, ուշքի եկե՛ք, ա՛յ քեզ բան: Շոգը երեւի ձեր գլխին է խփել:

կապիտան­սաու.­Ներեցե՛ք,

գեներալ... Մենք մեզ հետ բերել ենք ոսկրի մի քանի կտոր: Ըստ մեր փորձագետների՝ դրանք թվագրվում են Առաջին աշխարհամարտով: Մենք դրանք գտանք գյուղերից դուրս, մի քանիսը՝ ավելի խիտ կույտերով, քան մյուսները, մեծ տարածքների վրա: Ավազի մեջ թաղված ոսկորներ: Երբեմն ամբողջական կմախքներ, սպիտակ քարերի վրա պառկած: Ինչը ենթադրել է տալիս, որ ճամբարներ են եղել: Արդ, հաշվի առնելով այդ կույտերը, թվում է, թե մի որոշակի պահի կղզու բնակչությունը թվով գերազանցել է բնիկներին:

գեներալ­ նաՄ.­ Բայց

ի՞նչ էին նրանք եկել անելու այդ կղզու վրա: Առեւտուր, հավանաբար: Այո, հենց առեւտուր: Կամ էլ մեկը՝ իրենց ուխտագնացություններից: Ու երեւի երկրաշարժը հանկարծակիի է բերել նրանց: Ահա՛ բոլորը: Այն երկրաշարժերից, որ քարտեզի վրայից ջնջում են ամբողջ քաղաքներ: Նրանց Միրանդան արթնացավ: Այն ծծումբ թքեց: Մոխրի հորդացող անձրեւ: Ու երեւի,


նրանք ժամանակ չեն ունեցել իրենց նավերը նստելու: կապիտան­սաու.­Բանն

այն է, որ այդ ճամբարների տեղում մենք գտանք շատ քիչ սովորական իրեր, նրանցից, որ տանում ես քեզ հետ երկար ճամփորդության ժամանակ: Անգամ ոչ մի մեխ, կոշիկի ոչ մի մեխ: Այն տպավորությունն էր, կարծես նրանք ոտաբոբիկ են քայլել: Ոչ դանակ, ոչ պատառաքաղ: Ինչպե՞ս են նրանք միսը կտրատել: Ոչ էլ՝ որեւէ զարդ. մինչդեռ կայսրության կանայք սեթեւեթող են, անգամ ճամփորդելիս...

գեներալ­նաՄ.­ Բայց

այդ դեպքում, գաղափար ունե՞ն, թե որտեղից են իրենք ծագում:

լեյտենանտ­Մոթ.­Հավանաբար,

կայսրության բոլոր շրջաննե-

րից, գեներալ: գեներալ­նաՄ.­Ասում

եք, բոլոր շրջանների՞ց: Ա՜հ: Այդ ինչպե՞ս:

կապիտան­սաու.­Այսօր

պարզվում է, որ այդ տեղերում այլեւս չի կարելի գտնել այդ ցեղի ոչ մի ներակայացուցչի, որ մի ժամանակ իրենց կղզուց տարածվել էին ողջ կայսրությունով մեկ:

լեյտենանտ­Մոթ.­Մինչդեռ

ճանապարհորդների գրքերը վկայում են նրանց ներկայության մասին ամբողջ գյուղերով: Դրանից հետո՝ ոչինչ:

գեներալ­նաՄ.­Ու

երբվանի՞ց հետո՝ ոչինչ:

լեյտենանտ­Մոթ.­Անմիջապես

պատերազմից հետո:

գեներալ­նաՄ.­ Անմիջապես դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

պատերազմից հետո՞, ասում եք: Վստա՞հ եք դրանում, լեյտենանտ:

28 29

լեյտենանտ­Մոթ.­ Պատերազմից

հետո օտարերկրացի ճանապարհորդները հավաստել են, որ այդ մարդկանցից այլեւս ոչ մեկը չի մնացել:

գեներալ­նաՄ.­Այլեւս

ոչ մեկը...

լեյտենանտ­Մոթ.­ Ամեն

դեպքում այսօր իրենց լեզուն չի խոս-

վում այնտեղ: գեներալ­նաՄ.­ Մի

լեզու, որ երեւի մեռել է այն բնաշխարհում, ուր այն խոսվել է: Մի լեզու, որ այլեւս չի խոսվում այն վայրերում, ուր այն ծնվել է, դե ուրեմն, պարոնա՛յք, դա մեռած լեզու է: Մի լեզու, որը փոխարինվել է քամիով: Ու դա,


դա մե՜ծ արվեստ է, հասկանո՞ւմ եք: Մե՛ծ արվեստ: Վիթխարի անհետացո՜ւմ, ամբողջովին՝ բացարձակ... գեներալ­բա.­Բացի այն, գեներալ, որ որոշ բառեր մնում են: Եվ...

(Կապիտան Հայը փորձում է բարձրացնել ձեռքը՝ խոսք խնդրելու համար: Բայց գեներալ նամը անգամ չի էլ նայում նրա կողմը... ) գեներալ­նաՄ.­Բառե՞ր: գեներալ­բա.­Բառեր,

Էլի՞ բառեր: Բայց ի՞նչ բառեր:

ինչպես, օրինակ, Մարանդա, գեներալ:

գեներալ­նաՄ.­ (մտածկոտ)

Միրանդա... (հետո, ասես՝ արթնանա-

լով) Իսկ այդ ժամանակ ո՞վ էր իշխանության ղեկին: գեներալ­բա.­Վարպետ գեներալ­նաՄ.­Մեծ

Խոնգը:

Պայծառատես Վարպետ Խոնգը:

(լռություն. բոլորը քարանում են) գեներալ­ բա.­ Ճի՛շտ

այդպես, գեներալ, Մեծ Պայծառատես Վարպետ Խոնգը: (դադար)

գեներալ­ նաՄ.­ Բայց

ի՞նչ էին եկել նրանք անելու այդ կղզու վրա: Մնում է իմանալ, թե նրանք այդտեղ եկել են իրե՞նց կամքով, թե՞ նրանց ուղարկել են այնտեղ... ուժով:

կապիտան­ սաու.­ Այդ

երկընտրանքը եւս մենք դրել ենք մեր առջեւ: Բայց եթե կայսրության շրջանները, ուր նրանց ներկայությունը մշտապես վկայված է եղել, հանկարծակի զրկվեցին այդ բնակչությունից պատերազմի հաջորդ օրը, մենք լավ չենք հասկանում, թե ինչ պատճառներով այդ բնակիչները պիտի լքեին իրենց տներն ու ունեցվածքը հոժարակամ, որպեսզի գային ու զբաղեցնեին այդ կղզին: Ուխտագնացությա՞ն պատճառով, ինչպես դուք էիք ենթադրում: Բայց այդ մարդիկ այլեւս չեն վերադարձել իրենց տները: Ու եթե նրանց դա ստիպել են, ուրեմն, պիտի որ նրանց քարշ տված լինեին հազարավոր կիլոմետրեր մինչեւ ծովի եզերքը, հետո նրանց նավ են նստեցրել ու նետել կղզի:

լեյտենանտ­Մոթ.­Ամենավատ

անարգանքները...

գեներալ­նաՄ.­ (մտածկոտ, հետո, ասես՝ արթնանալով)

Բայց ի՞նչ էինք եկել անելու այդ կղզում: (դադար, հետո՝ բռնկվելով) Իսկ ինչո՞ւ ինձ այդ մասին չեն տեղեկացրել:


գեներալ­բա.­Դա

հին պատմություն է, գեներալ:

գեներալ­նաՄ.­ Բայց

դուք հո՛ տեսնում եք, որ դա հին պատմություն չէ, քանի որ այսօր դեռեւս խոսում են այդ մասին: Այս բոլոր տարիներին մենք քնած ենք եղել ու արթնանում ենք մղձավանջի մեջ: Մի՞թե ռազմական գործիչը չպիտի տեղեկացված լինի իր երկրի պատմության բոլոր ծակուծուկերի մասին, դրա միջանցքների, անկողնախորշերի ու նկուղների մասին:

գեներալ­բա.­ Եթե

ուզում են, որ բնաջնջումը հաջողի, պետք է այն իրականացնել նաեւ բնաջնջողների որդիների ու թոռների հիշողության մեջ: Ինչպես ասել է Վարպետ Խոնգը, գեներալ:

գեներալ­նաՄ.­ Անպայմա՛ն:

Հոյակա՛պ է: Բնաջնջողների որդիների ու թոռների հիշողության մեջ: Ողջ ազգը պիտի հիմնված լինի մոռացության վրա: Ու մեր պատմության գրքերը կլինեն ֆիլտրեր, որոնք կպահեն հետաքրքրաշարժ փաստերը՝ ի հեճուկս այդ աճյունների, որ պիտի թունավորեին մեր զավակների միտքը... Այդպիսով, ե՛ս, գեներալ, Սպայակույտի ղեկավարս, որքան ավելի քիչ կիմանամ այդ բնաջնջման մասին, այնքան ավելի լավ. բնաջնջվածները բնաջնջված կմնան, այդպես չէ՞: Ու եթե ես պետք է մնամ չիմացության մեջ, իմ ստորադասները՝ առավել եւս: Այդ դեպքում, ինչո՞ւ եք փորձում իմանալ, քանզի մենք չպետք է իմանանք: (լռություն)

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

գեներալ­նաՄ.­...

30 31

Յուրաքանչյուր բնաջնջում ենթադրում է վիթխարի կազմակերպվածություն, չէ՞: Մաթեմատիկական ծրագրավորում, հաշվարկելի արժեւորում: Մատներդ ուղղակի ճթթացնելով՝ մարդկանց չես պոկի իրենց տներից ու ունեցվածքից: Ու ես չեմ կասկածում, որ դա արած լինեն ռազմավարական նպատակներով՝ ազգի շահերին համապատասխան:

գեներալ­ բա.­

Բայց նրանք ազգի մի մասն էին, գեներալ: Նրանք լիարժեք քաղաքացիներ էին, այս երկրի քաղաքացիները: Եվ որպես այդպիսին՝ ունեցվածքը եւ անձինք պիտի պաշտպանված լինեին:

գեներալ­նաՄ.­ Դատարկախոսություն:

Նրանք ազգի մի մասն էին: Բայց գուցե նրանք ինչ-որ տեղ սխալ են գործել: Քաղաքացիներ, որոնք քո դեմ դավադրություն են նյութում, հը՞: Դա հայտնի բան է: Երբ պետության գլուխն ես, զգո-


նությունը միշտ պարտադիր է: Եվ ոչ միայն հետեւելով այդ գիշատիչների շարժումներին, որ վխտում են քո սահմանների մոտ: Ո՛չ: Հենց ներսում է պետք փնտրել ու գտնել վնասատուներին: Եվ դուք կտեսնեք, որ միեւնույն շերտի տարրերը տարօրինակ կերպով միասին են գործում՝ դավեր նյութելով պահանջատիրության նույն թեմաների մասին: Ինքնավարություն, ինքնություն, լեզու, ժողովրդավարություն... Դե հա՛, ժողովրդավարությո՜ւն: Բայց խորհրդարանը չի կարող երաշխավորել ոչ մի ժողովրդավարություն առանց ինձ: Ու ես՝ գեներալ Նամըս, ժողովրդին տալիս եմ իրավունք, որ ինքն ուզում է, եւ անմիջապես խլում եմ դրանք նրանից, հենց որ նա սկսում է դրանք չարաշահել: Թե չէ, ծովահրեշը կմեծանա: Ու եթե չզգուշանանք դրանից, անմիջապես կհոշոտվեք ընդհատակյա զավթիչ բանակի կողմից: Մեր քաղաքում վխտացող շների պես, որ սկսում էին մեզ ատամ ցույց տալ: գեներալ­բա.­ Այն,

որ ոմանք մեղանչել են՝ գործելով ազգային միասնության դեմ, կարելի է հասկանալ: Բայց մի՞թե բոլորը, բոլորը: Այսինչ գյուղի մանչուկը: Այնինչ գյուղի ծերուկը: Կամ էլ, գուցե կանայք, այն դեպքում, երբ նրանք այլ զբաղմունք չունեն, բացի իրենց մանչուկին կերակրելուց եւ իրենց օջախը կոկիկ պահելուց: Եվ, սակայն, երեխան, ծերուկը, կինը, նույնպես ուղարկվել են այդ կղզին: Բոլորը ստիպված էին ճամփա ընկնել: Շատերը մահացան ճանապարհին: Անգամ ամբողջական խմբեր նետվեցին փոսի մեջ ու ողջ-ողջ թաղվեցին...

գեներալ­նաՄ.­ Գեներալ,

չլինի՞ ակնարկում եք, որ Վարպետ Խոնգը ձեռնարկել է բնակչության տե ղա փո խում ներ նույն ձեւով, ինչպես որ մենք տեղափոխեցինք մեր շներին այդ կղզի:

գեներալ­բա.­ Պատերազմը

հիանալի շղարշ է՝ հարվածելու համար ներքին թշնամուն, արտաքին աչքերից հեռու: Dixit Վարպետ Խոնգը: Չհաշված, որ այն պատեհություն է ընձեռում փորձարկելու... մի քիչ այլադավան մի տեսություն: Օրինակ, մի ժողովրդի ամբողջական ոչնչացման տեսությունը:

գեներալ­նաՄ.­Բնական

միջոցներով, գեներալ Բա: Քիչ ծախսերով բնաջնջում առանց մարդկային ուղղակի միջամտության: Տեղահանում են, բայց չեն սպանում: Ճակատագրական հարվածը թողնում են քաղցին, ծարավին ու հիվանդությանը: Ուժասպառ են անում... Սա է Մեծ Պայծառատես Խոնգի հիմնարար սկզբունքը:


(շրջվում են դատարկ աթոռի կողմը, մինչդեռ կապիտան Հայը իր ձեռքերը հպում է գրաֆինին՝ ծարավից տանջվողի նման) գեներալ­նաՄ.­Հը՛մ,

պետք է ասել, որ Վարպետ Խոնգը մշտապես դավանել է ազգի այդ գաղափարը: Իմանալով, որ բնությունն ի վիճակի չէ ամեն ինչ կուլ տալու, նա կոչ էր անում երրորդ կողմին միջամտել: Հանցակիցների: Բանտից ազատ արձակե՛ք դատապարտյալներին, նրանցով համալրե՛ք ավազակախմբերն ու հրամայե՛ք նրանց հարձակվել մարդկանց շարասյուներին՝ ազատ արձակվելու եւ ահագին ավարի դիմաց: Խաղալ մարդու գիշատիչ հոգու հետ, ահա՛ հաջողած բնաջնջման իսկական շարժիչը: Ճանապարհի վերջում մնում են լոկ մարդկանց ծվեններ, որ ենթակա են ամեն տեսակ հիվանդությունների: Եվ բացի այդ ձեր վրա չի ընկնի պատասխանատվությունը: Բավական կլինի, որ պատժեք մի քանի տարրերի այդ ավազակախմբերից՝ դա ապացուցելու համար: (նա բռունցքով հարվածում է սեղանին, այն ընկնում է մի կողմի վրա, ինչպես նախորդը: այսուհետեւ այն մնալու է այդպես՝ մի կողմի վրա: Կապիտան Հայը հանկարծ սկսում է դողացնել: Բայց գեներալ նամը դարձյալ նրան ուշադրություն չի դարձնում... )

գեներալ­նաՄ.­ Ի՞նչ

կա, էլի՞: Դավադրությո՜ւն: Մի՞թե սեղանն այդպես է վարվում Սպայակույտի ղեկավարի հետ: Ի՞նչ է, մենք մի ատաղձագործ չունե՞նք:

լեյտենանտ­բայ.­Մեկն

ունեինք, նախանձները նրան չեզոքացրին՝ նրա տեղը զբաղեցնելու համար: Ճիշտ ասած, այդ ատաղձագործը մերոնցից չէր:

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

գեներալ­նաՄ.­ Բայց

32 33

մենք երբեւէ ունեցե՞լ ենք ատաղձագործական ունակություններ, գրո՛ղը տանի: Ինչու՞ են մեջ ընկնում այդ մարդասպանները: Սպանելով այդ մարդուն՝ նրանք մեր երկրի ոտքերը սղոցեցին:

լեյտենանտ­բայ.­Հայրը

նրան սովորեցրել էր փայտ մշակել, որ ինքն էլ՝ իր հերթին, իր հորից էր սովորել:

գեներալ­նաՄ.­ Վարպետ

Խոնգը մշտապես պնդել է, որ արհեստավորներին խնայեն, ինչ էլ որ լինեն, եթե անգամ շների ցեղից են: Իսկ հիմա ո՞վ է վերանորոգելու ձեր սեղանները: Ո՞վ: Նրանք, ովքեր մեկուսացրին մեր արհեստավո րին: Բայց ինչ պե՞ս մար դաս պա նը կա րող է ատաղձագործ դառնալ, ասացե՛ք ինձ: Կարելի է մարդուն չեզոքացնել, բայց նրա ձեռնահասությունը չի կարելի անմիջապես փոխարինել:


գեներալ­բա.­ Նստեցե՛ք

իմ տեղը, գեներալ, ես կզբաղեցնեմ կապիտան Սաուի տեղը: (Տեղերի փոփոխություն: Գեներալ նամը նստում է գեներալ Բայի տեղը, որն էլ նստում է կապիտան Սաուի տեղը, վերջինս էլ տեղափոխվում է՝ նստելով սեղանի մոտ, որի ոտքը կոտրվել էր քիչ առաջ):

ա ն

վարպետ Խոնգ

կա պ. Հ

այ

գե ն.

մ

Բա

գե ն.

ւ աո .Ս պ կա

այ

լեյ տ

Բ տ.

.Մ ոթ

լեյ

պատկեր 3 գեներալ­նաՄ.­Էստ

էության, գիտե՞ք արդյոք, գեներալ, թե ինչու այսօր մենք տեղյակ չենք մեր պատմությունից: Եվ սակայն, մենք այս երկրից ենք, այնպես չէ՞: Արդ, առաջինը մենք պիտի տեղեկանայինք այն բոլոր բաների մասին, որ տեղի են ունեցել մեզնից առաջ եւ մեզ բերել են այնտեղ, ուր մենք հասել ենք այսօր, այստեղ, հիմա, այդպես չե՞ք կարծում:

գեներալ­բա.­Միանգամայն գեներալ­նաՄ.­Գիտե՞ք

այդպես եմ կարծում:

ինչ, մեր անգիտությունը մեր ուժի երաշխավորն է: Մեր երեխաները կոչված են ապրելու սեփական անձի հպարտության մեջ: Բավական է ջնջել մեր անցյալի սեւ բծերը, նրանց սովորեցնել այն հրճվանքը, որ պատճառում են մեր հաղթանակները, եւ գործն արված է: Ձեւավորելով նրանց հիշողությունը՝ մենք կերպավորում ենք մեր ազգի երջանկությունը: Որքան ավելի ենք փառապանծ, այնքան ավելի կպահպանենք հարգանքը ինքներս մեր հանդեպ: Թեկուզ լավ պահպանված մի քանի գաղտնիքների գնով: Մեր պատմության նկուղներից դիակները նորից դուրս հանելը միայն կսասանի մարդկանց խիղճը: Համայնապատկերը, որ պիտի լուսավորի մեր ապագան, դրանից կաղճատվի, հասկանո՞ւմ եք: Ահա՝ ինչու ես հայտարարում եմ, որ տարհանված ու բացի այդ՝ բնաջնջված ժողովրդի մասին այդ փոքրիկ մանրամասները այսուհետեւ կլինեն... ստնտուի պատմած հեքիաթներ: Ոչ ոք, այլեւս, ի վիճակի չի լինի, մեզ


մոտ, ինչ պես եւ ար տերկ րում, բե րել ապացույցներ մարդկանց զանգվածային անհետացման մասին: Ու եթե դա անեն, մենք կպատասխանենք հակափաստարկներով: Այդ անհետ կորածները գոյություն չեն ունեցել, այսինքն նրանց գոյության մասին որեւէ ապացույց զրոյական է: Լսո՞ւմ եք: Զրոյական: գեներալ­բա.­Սակայն...

(կապիտան Հայը խոսք ասելու հուսահատ փորձ է անում) գեներալ­ նաՄ.­ Ո՛չ

մի սակայն, գեներա՛լ: Ու այստեղ, այս հանձնաժողովում, պատմությունը կլինի այնպիսին, որը նախընտրելի կլինի որեւէ այլ պատմությունից: Քանի դեռ կենդանի եմ, ես երբեք թույլ չեմ տա որեւէ մեկին բիծ նետել Մեծ Պայծառատես Վարպետ Խոնգի կյանքի ու գործի վրա: Ոտքի,՛ պարոնա՛յք:

(նա հարվածում է սեղանին: վերջինս նույնպես փլվում է: Գեներալը, գլուխը կորցրած, չգիտի զայրանա, թե իրեն հավաքի: նրա դիմակծկումները ցույց են տալու, թե որքան է նա տարակուսած: դրանք այլեւս չեն անհետանում նրա դեմքից: նա ելնում է տեղից, պտտվում է դատարկ աթոռի շուրջը, մինչդեռ մյուսները մեկ մարդու պես նմանակում են նրան: Միայն կապիտան Հայն է, որ թվում է, թե դժվարանում է ուղիղ կանգնել: Հարգալից լռություն) գեներալ­ նաՄ.­ Ձեր

սեղանները, գեներալ: Ձեր սեղաններն սկսում են ինձ բարկացնել: (նայում է իր սեղանին կասկածանքով) Ու եթե իմ սեղանն էլ, իր հերթին, սկսեր չարաճճիություն անել, հը՞: Իմ խոսքը պիտի փուլ գար, այս երկրի Սպայակույտի պետի խոսքը, մի երկրի, որը ես ջանում եմ ոտքի կանգնեցնել, որպեսզի այն լինի ուժեղ, լինի հպարտ, լինի...

լե յտ

ա

յ

կա պ. Հ

այ գե

ն.

.Մ ոթ

պատկեր 4

ա

լեյ տ

վարպետ Խոնգ

Բ ն. գե

34 35

պ կա

ւ աո .Ս

մ ա ն

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

(Տեղերի փոփոխություն: Գեներալ նամը նստում է գեներալ Բաի տեղը, վերջինս՝ լեյտենանտ Բաինը, որն էլ տեղափոխվում է ՝ նստելով այն սեղանի մոտ, որի ոտքը քիչ առաջ կոտրվել էր: Փոփոխությունը կատարվելու է ոչ առանց որոշակի խառնաշփոթության)


գեներալ­նաՄ.­(դադար, հետո ուշքի գալով ու հանդիսավոր ձայներան-

գով)

... Որեւէ խոսք, որը հակասում է ազգի ընդհանուր նպատակին, նա, ով կփորձի այն փոխարինել մեկ ուրիշով, խստորեն կպատժվի: գեներալ­բա.­ Լա՛վ:

Մնում է, որ այդ կղզին անուն ունենա, իսկ մենք դարձյալ չենք կարողանում ուրիշ անուն հորինել: Չհաշված նրա սարն ու տաճարը, որը հառնում է այնտեղ:

գեներալ­նաՄ.­Այդ

սարը... Այդ հրաբխային սարը՝ կատարյալ կոնաձեւ գագաթով, մենք այն կկոչենք Միրանդա: Իմ լեզվական սայթաքումը համարեցե՛ք բանաստեղծական հորինվածք: Միրանդա... ի հիշատակ այդ երիտասարդ, բռնկվող քածի: Իսկ կղզին կանվանենք Կրծքի Կղզի՝ նրա շքեղ կուրծքը հիշեցնելու համար: Ինչ տաճարին է վերաբերում, արդեն ասացի, այն հիանալի թիրախ կլինի մեր ռազմական նավերի համար:

գեներալ­բա.­(դիմելով լեյտենանտ Մոթին) Բարեհաճեցե՛ք նկատել,

լեյտենանտ Կրծքի կղզի եւ Միրանդա: Ի վերջո, Կրծքի կղզի կամ Սրբի կղզի, Միրանդա կամ Մարանդա, ահա՛, թե ինչպես կարելի է մոլորեցնել հետաքրքրասերներին: Նրանք երեւի կուզենան ճշտել մեր քարտեզների վրա, որպեսզի վերջապես հաշվի նստեն մեր անվանումների հետ: Եվ մեր նետած խայծը կուլ կտան, գեներալ: Բայց սա բոլորը չէ: Այն տեսակները, որոնք գտնվում են միայն այդ կղզում, կրում են լատիներեն գիտական անուններ: գեներալ­նաՄ.­Դարձյալ

Պաստյորի Ինստիտուտի այդ ֆրանսիացիներն ու իրենց գիտությունը: Ուրեմն, երբեք պրծում չե՞նք ունենալու այդ վագրուհուց: Երբե՞ք: Կենդանական տեսակներ, բուսական տեսակներ, ու ի՞նչ էլի: Այս քարե՞րը, գուցե: Դուք գիտեք, գեներալ Բա, որ Ռազամական Ակադեմիայում լատիներեն լեզու չի դասավանդվել: Մեզ նվաճում էին ուսուցանում հրով ու սրով, ոչ թե՝ բառերով: Դադարե՛նք վազել թիթեռների ետեւից: Ինչի՞ մասին է խոսքը:

գեներալ­բա.­Ի դեպ, թիթեռների մասին: Գոյություն ունի մի եզա-

կի միապետ աշխարհում, որն այդ կղզում ներկա է: Միջատագետները նրան տվել են լատիներեն անվանում... (կարդում է իր նշագրումները)

Danaus plexippus insulae sanctae, այլ կերպ ասած՝... Սր-


բի կղզուց: Կարծես եղել է նաեւ աղվեսի մի տեսակ՝ Vulpes vulpes insulae sancta անունով: Ու մի վայրի ոչխար՝ Ovis insulae sanctae: Բայց նաեւ մի այծյամ, որ հայտնի է Capreolus insulae sanctae անունով: Ի՞նչ անենք սրա հետ, գեներալ: գեներալ­նաՄ.­ Այդ

հինավուրց անվանումները սպառնում են երկրի միասնականությանը: Դրանք այդպես են կոչել մեզ անվանարկելու համար: Ի դեպ, չգիտեմ, այդ տեսակները շարունակո՞ւմ են այնտեղ ապրել, թե ոչ: Ու եթե մեր շները մեզ ծառայություն չմատուցեին դրանցից ազատվելու համար: Բայց թո՛ղ այդպես լինի: Գրազ կգամ, որ այդ անունները օգտագործ վել են մտածել տալու համար, որ, իբր, մեզնից առաջ ուրիշ բնակիչներ են եղել այդ կղզում: Արդ, այստեղ ամեն մեկս էլ գիտենք, որ դա սուտ է, այդպես չէ՞, պարոնայք:

բո­լո­րը խՄբով,­բա­ցի կա­պի­տան Հա­յից.­Անշո՛ւշտ,

գեներալ:

գեներալ­բա.­ Սակայն,

գեներալ, ըստ իմ նշագրումների, այդ անունները, իբր, տրվել են կենդանաբանական նոմենկլատուրայի միջազգային Հանձաժողովի կողմից, եւ յուրաքանչյուր փոփոխություն պիտի կատարվի ըստ հստակ կանոնների ու ընթացակարգերի:

գեներալ­նաՄ.­ Հը՜մ,

քայքայիչ կենդանինե՜ր: Մեզ հետ չպատերազմելով՝ մեր թշնամիները ձգտում են մեզ ծուղակը գցել կենդանիների միջոցով:

գեներալ­բա.­Իսկ

մենք զինված չենք դրա դեմ: Անգամ, ես կասեի, ձայնազուրկ ենք:

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

գեներալ­նաՄ.­ Կարեւոր

36 37

չի: Մենք հաղթել ենք պատերազմելով, մենք չենք պարտվի ողորմելի պստիկ բառերի պատճառով, թեկուզ լատիներեն լինեն դրանք: Կրկնեցե՛ք, խնդրեմ, այդ դավադիր կենդանիների անունները:

գեներալ­բա.­ Danaus

plexippus insulae sanctae. Vulpes vulpes insulae sanctae. Ovis insulae sanctae. Capreolus insulae sanctae.

գեներալ­նաՄ.­Դե

ինչ, դա հե՛շտ է: Գլուխները կտրե՛ք:

գեներալ­ բա.­ Այսինքն,

ինչպե՞ս թե գլուխները կտրենք: Չեմ հասկանում, գեներալ:

գեներալ­նաՄ.­Կտրեք

ամեն մի Sanctae անվանման գլուխն ու այդպիսով էժան կպրծնենք:


գեներալ­բա.­Եթե

ես ձեզ ճիշտ հասկացա, գեներալ, դուք ինձ խնդրում եք, որ կտրեմ նրանց պոչը:

գեներալ­նաՄ.­Հե՛նց

այդպես: Ինչպես շների պոչն են կտրում: Կտրում եք ու կացնո՛վ: Ա՜հ, Ա՜հ:

գեներալ­ բա.­ Այսպիսով,

Danaus plexippus insulae sanctae-ը կդառնա Danaus plexippus insulae: Vulpes vulpes insulae sanctae-ը կլինի Vulpes vulpes insulae: Ovis insulae sanctae –ը այսուհետեւ կկոչվի Ovis insulae, իսկ Capreolus insulae sanctae կդառնա Capreolus insulae:

գեներալ­նաՄ.­Հոյակա՜պ

վիրահատական աշխատա՜նք:

գեներալ­բա.­Բայց

ի՞նչ կասի կենդանաբանական նոմենկլատուրայի միջազգային Հանձնաժողովը: Դեռեւս պետք է, որ այն ընդունի մեր տեսակետը:

գեներալ­նաՄ.­Մի՛

մտահոգվեք Պաստյորի Ինստիտուտի այդ ֆրանսիացիների պատճառով: Մենք այստեղ մեր տանն ենք, չէ՞:

գեներալ­բա.­Անպայմա՛ն,

մեր տանն ենք: Բայց բոլոր գիտական գրքերը, որոնց մեջ հիշատակվում են այդ տեսակները, հո չե՞նք կարող մի դեկրետով փոփոխել: Իսկ ի՞նչ են անելու մեր ուսանողները: Պիտի հարգեն մե՞ր անվանումները, թե՞ կենդանաբանական նոմենկլատուրայի միջազգային Հանձնաժողովինը: Տարիներ են պետք, մինչեւ մեր եզրույթներն արմատավորվեն: Եթե արմատավորվեն երբեւէ: Ու եթե մինչ այդ մեզնից ետ չվերցնեն մեր կղզին, ո՞վ իմանա:

գեներալ­նաՄ.­Ժամանակն

իրենը կանի, գեներալ: Այդ գործընթացը սերունդների գործ է, բայց մենք աշխարհին կպարտադրենք հետեւելու մեզ, ինչ էլ որ ասեն: Մենք կհաղթենք նրանց, ինչպես որ միշտ հաղթել ենք: Կհաղթենք համառությամբ կամ ուժով: Եվ շատ շուտ, Պաստյորի Ինստիտուտի այդ ֆրանսիացիները իրենց լատիներեն բառերով կտարուբերվեն մեր սրերի ծայրին:

(այդժամ գեներալ նամը հանդիսավոր տեսք է ընդունում ու նայելով հեռուն)

Թո՛ղ արյուն ժայթքի ամեն մի սանտիմետրից այն հողի, որը ես ոտի տակ կտամ, թո՛ղ ծաղկած պարտեզները վերածվեն անապատի իմ ճանկերի տակ, իսկ անապատը՝ զնդանի:


Եթե երկու քար էլ թողնեմ իրար վրա, թո՛ղ սեփական օջախս ընդմիշտ ավերվի: Երդվում եմ, որ իմ սվինը վարդի պարտեզները կվերածի գերազմանոցների, եւ որ ես այդ երկիրը կթողնեմ այնպիսի ավերված վիճակում, որ ոչ մի քաղաքակրթություն չի կարողանա այնտեղ զարգանալ դարեր շարունակ: Եթե թողնեմ անգամ մի տերեւ ծառին ու մի դրոշ՝ աշտարակին, թո՛ղ կուրծքս դաջեն սեւ դրոշմով: Իմ շունչը հուր կտարածի, իմ հրացանը կսփռի մահ, իմ քայլերը վիհեր կփորեն: Ամեն սպիտակ գույն ես կծածկեմ սեւ վառոդով ու վառոդի յուրաքանչյուր հետք՝ արյամբ լեցուն ձեռքով: Խղճահարության զգացումը ես կկախեմ իմ սրի շեղբից, գաղափարները՝ իմ զենքի փողից, իսկ քաղաքակրթությունը՝ ձիուս սմբակից: Սարերի ծակուծուկերը, անտառների ստվերները, ավերակների կնճռոտված դեմքը մշտապես կպատմեն մեր պատմությունը: Գեղեցիկ է, այդպես չէ՞: բո­լո­րը՝ խՄբով,­բա­ցի կա­պի­տան Հա­յից.­Այ՜ո.

շա՜տ, գեներալ:

Գեղեցիկ՜: Գեղեցի՜կ:

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

(Գեներալը հենվում է իր սեղանին, ու վերջինս, իր հերթին փլվում է: նրա դեմքը դառնում է կարմիր: Խուճապ է պատում զինվորականներին: Միայն կապիտան Հայն է մնացել անխռով, կառչած՝ իր ծարավին)

38 39

գեներալ­նաՄ.­Ատաղձագո՜րծ,

գրո՛ղը տանի: Ատաղձագո՜րծ: Ատաղձագո՜րծ գտե՛ք ինձ համար: Այս երկրում մի ատաղձագործ չկա՞: Գոնե մեկը: Թո՛ղ գտնեն-բերեն անմիջապե՛ս: Խնդրում եմ: Գոնե մեկին: Ով էլ լինի: Թո՛ղ վճարեն նրան: Նա կունենա այն ամենն, ինչ ուզում է: Պեղեցե՛ք կայսրության բոլոր անկյունները՝ ամեն մի գյուղ, ամեն մի փողոց: Բայց թո՛ղ գա ու վերանորոգի մեր սեղանները: Մեզ փրկի դրանց փլվելուց: Մեզ ազատի ցեցից կերված լինելուց: (նա գրեթե լաց է լինում, մյուսները այս ու այն կողմ են նետվում: ու հանկարծ, բեմը սուզվում է խավարի մեջ: ամպրոպի գոռոց: Լույսը վերադառնում է, կիսախավար է տիրում, որի միջով գոլորշիներ են անցնում: Բազրիքի մոտ երեւում է մեջքով շրջված մի մարդ)


ա­տաղ­ձա­գործ.­ Ահա՛

ես: Դուք ինձ կանչեցիք, բայց ես ունակ չեմ ձեզ օգնելու: Ձերոնք ինձ սպանեցին իմ արհեստանոցը խլելու համար: Ինչպես որ սպանվեց պապս, որին Անադայի բնակիչներն անվանում էին արհեստավոր: Նույն ձեւով էլ սպանվեցին հացագործները, կոշկակարներն ու նաեւ, ուրիշ մարդիկ՝ ուրիշ քաղաքներից, որոնք այն յուրահատկությունն ունեին, որ հոգով ու մարմնով կապված էին իրենց կղզուն՝ Սրբի կղզուն: Հաջորդ օրը, Անադան ունեցավ հացի մեծ պակասություն: Մարդիկ գլուխները կորցրել էին: «Ի՞նչ է լինելու մեզ հետ՝ առանց մեր հանապազօր հացի», ասում էի նրանք: Կոշիկներդ պիտի վերանորոգել տայիր հարեւան քաղաքում: Բայց հարեւան քաղաքը եւս այլեւս չուներ կոշկակարներ եւ հույս ուներ, թե մեզ մոտ է գտնելու նրանց: Ու քանի որ, ի վերջո, սեղաններն ու աթոռները պիտի պատվեին ցեցով, շատ էին անհանգստանում այն բանից, որ այլեւս չկար մի ատաղձագործ, որին կարողանային դիմել: Այդժամ իշխանությունները մտքերը փոխեցին: Այդպես, հայրս փրկվեց տեղահանումից: Ու նա ինձ սովորեցրեց փայտ մշակել, ինչպես որ ինք էր դա սովորել իր հորից: Մի արհեստ, որը ձերոնք թույլատրում էին մեզ, քանզի այն բավականաչափ ազնվազարմ չէր իրենց աչքին, կամ էլ, այն համարում էին չափից դուրս դժվար: Իսկ հիմա՝ պապիցս հետո, ինձ սպանեցին: Ինչի՞ համար: Մի՞թե ես իմ երկրում չէի գտնվում: Մի՞թե դուք չէ, որ պիտի ինձ պաշտպանեիք, գեներալ: Դե, հիմա խնդրեցե՛ք ինձ սպանողներին, որ վերանարոգեն ձեր սեղաններն ու ամրացնեն ձեր աթոռները: Քանզի ձեր սեղաններից հետո, ձեր աթոռներն են փոշի դառնալու... Եվ դուք կդատապարվեք ապրելու կանգնած, կամ էլ նորից կհեծնեք ձեր ձիերը...

(ամպրոպի գոռոց: Խավար: Պայծառ լույս: Թվում է, թե գործող անձինք արթնացել են ինչ-որ մղձավանջից: Բոլորն իրար են նայում ու փորձում շարժել իրենց սեղաննն ու աթոռը՝ հավաստիանալու համար, որ դրանք չեն փլվի: Ջուրը գրաֆինների մեջ կապույտ է դարձել:). (Տեղերի փոփոխություն: Գեներալ նամը նստում է գեներալ Մոթի տեղը: Փոփոխությունը կատարվում է ամոթալի ու լարված լռության մեջ).


ա

յ

կա պ. Հ

այ

լե յտ

լ

վարպետ Խոնգ

ոթ .Մ

լե յտ

պ կա

ւ աո .Ս

գե

Բա

ն. ն

ամ

ն. գե

պատկեր 5

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

գեներալ­նաՄ.­ (բռնկվելով)

40 41

Գեներալ Բա՛, ես ձեզ պատասխանատու եմ համարում այդ դավադրության համար: Շուտով մենք մի հարմար սեղան էլ չենք ունենա մեր հանձնաժողովները հրավիրելու համար: Եվ անգամ, սեղան չկա, որի վրա կարողանանք հաց ուտել՝ որպես քաղաքակիրթ մարդիկ: Հետո գալու է աթոռների հերթը: Եթե դեռ չի եկել արդեն: Բայց ո՞վ է, որ մեզ այդպես ձեռ է առնում՝ մեր ամենօրյա կյանքը մղձավանջի վերածելով: Նրանց չե՞նք տեսնում: Չե՞նք լսում: Ո՞ւր են նրանք Այդ ո՞ր ծակն են մտել: Մեռե՞լ են: Թե՞ ողջ են: Մենք մեծ Երկիր ենք, չէ ՞: Մենք ունենք մեր ազգային գիտակցությունը: Աչքեր ունենք, ոստիկանություն, մի ողջ ժողովուրդ՝ ոստիկանի աչքերով, եւ չկա մեկը, որը կարողանար փնտրել ու գտնել նրանց, ովքեր ավերում են մեր աթոռներն ու սեղանները: Չլինի՞ մեր քնած ժամանակ են գործում այդ ուրվականները՝ մեր կրակոցներից խույս տալու համար: Իսկական կախարդանք է… Ես ձե՛զ եմ դիմում, գեներալ: Դուք, որ հեգնորեն բարբառում եք բնական ճանապարհների մասին, որ մենք օգտագործում ենք ազգային նպատակների համար: Կարծում եք անհասկացողի մե՞կն եմ: Ձեր անձնական դիտարկումները ոչ մի գրոշ չարժեն ազգի շահերի համար: Դուք ծնվել եք ծառայելու համար, ոչ թե՝ մտածելու: Ժողովուրդը ձեզ ծնել է, որպեսզի ձեր կյանքը դնեք նրա հարատեւության համար: Դուք եւս զերծ չեք հանդիմանանքներից, լեյտենանտ Մո՛թ, կապիտան Սա՛ու: Շա՛ն տղերք: Ինչո՞ւ հայտարարել, թե այդ կղզում մեզնից առաջ մարդիկ են ապրել: Թե մենք, իբր, վռնդել ենք նրանց իրենց բնօրրանից: Բայց այդ կղզին մերն էր ի սկզբանե: Ու կլինի մերը մինչեւ վերջ: Այսուհետեւ, մենք դրա հետ կանենք, ինչ ուզենք: Այնտեղ տարաբնակեցնելով շների, մինչեւ մահը վրա հասնի: Շներ կամ բոզի տղեք՝ ձեզ նման: Ականջներիդ օ՛ղ արեք: Մեզնից առաջ


ոչինչ չի եղել: Ոչ անգամ՝ այդ տարօրինակ անուններով կենդանիները: Դրանք եկել են մեր կողմից կղզին նվաճելուց հետո: Ու մենք ենք նրանց անուն տվել, միայն մե՛նք: Հասկանալի՞ է: բո­լո­րը Միա­սին.

Միանգամա՛յն, գեներալ:

գեներալ­նաՄ.­Նա,

ով առաջինը կասկածի տակ կդնի մեր ազգի արժանիքները, կպատժվի զենքով: Բավական է, որ ես հորինեմ օրենքի մի հոդված՝ դատավարություն սկսելու համար առաջին իսկ քայքայիչ տարրի դեմ: Ոչ ոք իրավունք չունի սասանելու մեր հպարտությունը: Մենք ապագա պիտի կառուցենք, ոչ թե անընդհատ որոճանք անցյալը: Ոսկորները, որ մենք թողել ենք մեր նվաճումների դաշտերի մեջ, մեր ազգային ոգու հումուսն են: (դադար, հետո շարունակում է) Դո՛ւք, կապիտան Հայ, երբեք չեք խոսում, բայց ես լսում եմ ձեզ: Ինքներդ ձեր մեջ տրտնջում եք: Տեսե՛ք, թե որքան հալումաշ եք ձեր միոտանի աթոռի վրա: Դուք դիակի եք նման: Հապա՛, ոտքի՛: (կապիտան Հայը մի կերպ ոտքի է կանգնում, իր ետեւում աթոռը փլվում է)

գեներալ­նաՄ.­ Չար

աշխարհ է սա, կապիտան Հայ: Հասկանո՞ւմ եք: Ուստի մենք մշտական պատերազմական դրության մեջ ենք: Կյանքը հնարավոր է միայն պատերազմով: Դուք հո տեսնում եք, որ բոլոր ազգերը մեր ազգի դեմ են: Սկսած Պաստյորի Ինստիտուտի ֆրանսիացիներից, որոնք մեզ չեն թողնում, որ մեր կենդանիներին անվանենք այնպես, ինչպես մեր ժողովուրդը կցանկանար: Շուտով, եթե չզգուշանանաք դրանից, նրանք մեզ կպարտադրեն իրենց բառարանները, այն բառարանները, որ տարածում են ամեն տեսակ ստեր մեր պատմության մասին: Բայց մենք մեր պատմության գիտակցությունն ենք: Ու դա նրանք չեն խլի մեզնից:

բո­լո­րը Միա­սին.­Ճիշտ

այդպե՛ս, գեներա՛լ:

(Հանկարծ, զանգ է հնչում: Լուսարձակ: Ձայն՝ բեմի ետեւից: այն կլսվի հաջորդաբար՝ բեմի այսուայն կողմերից՝ ստիպելով գործող անձանց գլուխները վեր հանել ու նայել, թե որտեղից է գալիս... )

Գեներալ Նա՛մ, ես տեղեկացնում են ձեզ, որ Միացյալ Նավթախողովակների Ընկերության մեր թիմը ճանապարհային դժվարությունների է հանդիպում երկրի արեւել յան մասում: Ի՞նչ է անում կառավարությունը:


Պարբերաբար փորելիս ընկնում ենք մարդկային մարմինների խառնիխուռն կույտերի վրա: Բանվորները սոսկանք են զգում՝ դրանք տեսնելուվ ու էլ չեն համարձակվում առաջ գնալ: Նրանք կարծում են, որ այդ անշիրիմ մեռելները ուրվականներ դարձած, գիշերները հալածելու են իրենց: Թվում է, որքան առաջանում ենք դեպի արեւմուտք, մայրաքաղաքի ուղղությամբ, այնքան դիակներն ավելի թարմ են, եթե կարելի է այդպես ասել: Սկզբում գործ ունեինք հողին խառնված ոսկորների հետ: Հետո, մոտենալով՝ տեսանք ամբողջական կմախքներ: Բայց հիմա՝ մեր ճանապարհի այս կետում, դիակների վրա մենք ճանաչում ենք այն զգեստները, որ նրանք կրում էին իրենց մահվան պահին: Իսկ նրանց մազերը համեմատաբար անվնաս են մնացել:

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

Նախ՝ փորում էինք մեր փոսը, ինչպես եւ նախատեսված էր, առանց հաշվի առնելու ոսկորները: Ոչ ոք չկար այնտեղ, որ ասեր, թե դա իր հարազատի կամ մերձավորի ոսկորներն են: Մի հին պատմություն՝ թաղված անհիշելի ժամանակներից ի վեր, եթե անգամ գյուղի ծերերը, որ հետաքրքրությունից դրդված՝ գալիս էին, իրար մեջ շշնջում էին արյունալի պատմություններ, որ մնացել էին իրենց հիշողության մեջ:

42 43

Այնուհետեւ, կիլոմետրեր փորելուց հետո, չհանդիպելով որեւէ լուրջ խոչընդոտի մենք նորից դիակների վրա ենք ընկնում: Բանվորներն հարցական իրար են նայում, ու մենք էլ նույն հարցերն ենք տալիս ինչ՝ նրանք: Ի՞նչ պատասխանենք՝ նրանց անձկությունը փարատելու համար: Բայց հիմա արգելափակված ենք չորս կողմից: Այս անգամ դա մեծ աղմուկ է հանել: Հարեւան գյուղի մարդիկ եկան՝ դիակները ճանաչելու: Մայրերն իրենց ձեռքերով հողը փորեցին, արտասվում էին՝ զավակների անունը տալով: Գործին խառնվեց դատա-բժշկական լաբորատորիան: Այդ դեպքը շատ հիշողություններ արթնացրեց: Այդ օրվանից պեղումներ են անում ճիշտ այն տեղում, ուր անցնում է մեր ճանապարհը: Այդ տեղանքը լի է դիակներ ժայթքող անցքերով:


Ամենավատն այն է, որ մարդկանց են ձերբակալել: Եվ ոչ պատահական մարդկանց: Օրինակ, մի գնդապետի, գեներալ: Գնդապետի՜: Բայց ի՞նչ կապ ունի այդ գնդապետը այդ գործի հետ: Ամեն դեպքում, մեզ չեն թողնում առաջանալ: Նման տեմպով, չգիտենք, թե երբ կհասնենք մայրաքաղաք ՝ այն բնական գազով սնուցելու համար: Ի դեպ, մենք ոչինչ չգիտենք այս պահին: Չգիտենք, թե ինչ է արվել, եւ այլեւս չգիտենք, թե ինչ պիտի անենք... (զանգը հանկարծ լռում է: Լուսարձակը մարում է: Գեներալ նամը առժամանակ մնում է անշարժ: Ջուրը գրաֆինների մեջ դարձել է սեւ): գե­նե­րալ նաՄ.­Ի՞նչ

պիտի անենք: Առա՛ջ պիտի գնանք: Միշտ առա՛ջ: Ինչպես որ մեր հայրերն էին սլանում իրեց ձիերով դեպի արեւմուտք: Այսօր մենք մեքենաներ ունենք: Եվ ի՞նչ: Ողորմելի դիակնե՞րը պիտի փակեն մեր ճանապարհը: Դրանց ճզմե՛լ է պետք: Ճզմե՛լ, ասում եմ ձեզ:

(Հանկարծ, քանի որ բռունցքով հարվածում է սեղանին, այն փլվում է: Հետո, գեներալ Բաի սեղանի հերթն է փլվելու: Միայն վարպետ Խոնգի սեղանն է կանգուն մնում: Գեներալ նամը իրար է անցնում, կորցնում համբերությունն ու պատրաստվում է գրողի ծոցն ուղարկել ենթականերին՝ն շանթելովրանց իր հայացքով:) (երկրորդ ղողանջ: Լուսարձակ: Ձայն՝ բեմի ետեւից)

Գեներալ Նամ, ես վարչությանն առաջարկել եմ, որ շարունակենք փորել՝ խուսափելով մեռյալների հորերից: Պետք է ասել, որ դրանք ամենուր են: Քաղաքապետարանն ուզում է մեզ մոբիլիզացնել՝ դրանք հողից դուրս հանելու համար:

ա

յ

կա պ. Հ

այ

լե յտ

լ

վարպետ Խոնգ

ոթ .Մ

լե յտ

պ կա

ւ աո .Ս

գե

Բա

ն. ն

ամ

ն. գե

պատկեր 6


Այդ դիակույտերը շրջանցելը կարող է նույնքան ծախսատար լի նել, որ քան որ բնա կան խո չըն դոտների հաղթահարումը: Ստիպված կլինենք բազմապատկել ճանապարհի գալարներն ու խուսանավել պեղումների միջեւ: Հուսալով, որ չենք ընկնի ուրիշ փոսերի վրա: Ես տեղեկացնում եմ ձեզ, որ գնդապետի ձերբակալությունը հանգեցրեց ժանդարմերիայի երկու կապիտանի ձերբակալության: Ու՞մ պետք է խնդրենք, որ մեզ պաշտպանեն, գեներալ: Ոստիկանությա՞նը, թե՞ բանակին: (զանգն ընդհատվում է հանկարծ: Լուսարձակը հանգում է: Գեներալ նամն առժամանակ անշարժ է մնում: նա եռում է իր համազգեստի մեջ: Խեղդվում է, բռնում կոկորդը: Բոլորը վազում են դեպի նա: Ջուր են տալիս: նա նեխածության հոտ է զգում:) գեներալ­նաՄ.­ Փո՜ւհ:

Այս ջուրը նեխած է, դուք հոտ չե՞ք առ-

նում: (ետ է հրում բաժակը: Բոլորը շրջվում են դեպի իրենց գրաֆիններն ու սարսափած հավաստում, որ դրանք սեւ են դարձել: Խուճապահար իրար են նայում:)

Տեսե՛ք, ինձ փորձում են թունավորել, այդպես չէ՞: Ո՞վ: Թո՛ղ գտնեն կասկածյալին: Կասկածյալի՛ն, անմիջապե՛ս: (նայում է կապիտան Հայի կողմը) Դե՞, կապիտան, դուք չե՞ք խմում: կապիտան­Հայ. (կոկորդը բռնելով)

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

գեներալ­նաՄ.­Դե՛,

44 45

Ծարավ, գեներալ...

խմե՛ք, ուրեմն:

(կապիտան Հայը ցույց է տալիս, որ իր գրաֆինը դատարկ է) գեներալ­ նաՄ.­ Ա՛յ

քեզ բան, ի՜նչ տարօրինակ է: Բայց ձեր գրաֆինը դատա՞րկ է, ասացե՛ք:

(Կապիտան Հայը թոթվում է ուսերը՝ ասելու համար, թե ինքը չգիտի, թե ինչու: Բայց որպեսզի թաքցնի այն, որ ինքը կռահում է այդ անսովոր երեւույթի պատճառը): գեներալ­նաՄ.­ Կարեւոր

չէ, իմ լավ բարեկամ: Ուրեմն, խմե՛ք այս ջրից, եթե ծարավ եք: (Նրան է մեկնում իր գրաֆինը) (Հենց այդ պահին հնչում է երրորդ ղողանջը: Լուսարձակներ: Ձայն՝ բեմի ետեւից:)

գեներալ­ նաՄ.

Գործը բարդանում է, գեներալ: Իմացե՛ք, որ


երեք ոստիկան են պահվել ոստիկանության բաժանմունքներում: Նրանց բախտին են արժանանալու ակադեմիայի ռեկտորը, փոստի չորս աշխատակից, տասներեք բարապան, դպրոցի երեք ուսուցիչ, երկու վարսավիր, մի ատամնաբույժ, ուղեփակոցի մի հսկիչ, երկու բժիշկ, քաղաքապետարանի մի քարտուղարուհի, ընտանիքի հինգ մայրեր, երկու հետաքննիչ, գազանանոցի տնօրենը, երեք տատմեր-կանայք, եւ անգամ՝ քաղաքային արխիվի պահակը: Բայց ավելի լուրջ բան կա, գեներալ: Ոստիկանապետը մեզ պարտադրել է պեղել մի իսկական ջրհորի մեջ, որը փակված է հողե խցանով: Մենք ընկել ենք ծուղակը: Ու գիտե՞ք ինչ, գեներալ: Դա զենքի թաքստոց էր: Ջրհորի սեփականատերը կալանավորված է: Ասում են, դա քաղաքապետն է: Վերջապես, լուրեր են պտտվում, թե զոհերը երեւի մահացել են քաղցից կամ ծարավից կամ էլ կենդանի թաղվել, եւ կամ, նույնիսկ՝ թունավորվել: Որոշ մարմիններ իրենց վրա ոչ մի վնասվածքի հետք չունեն: Անգամ՝ երեխաներ կան: Ինչ վերաբերում է մեզ, մենք պաշտոնապես նշանակվել ենք դիակներ դուրս հանելու համար: Մեր բոլոր աշխատանքները կանգնեցվել են: (զանգն ընդհատվում է: Գեներալ նամը հանել է իր թաշկինակն ու սրբում է ճակատը: նա փլվում է աթոռին... Լռություն: Հետո, նորից վեր է կենում ու գնում դեպի կապիտան Հայը:) գեներալ­նաՄ.­ Բայց

ասացե՛ք, կապիտան Հայ, դուք, ծնունդով, երկրի ո՞ր անկյունից եք:

կապիտան­Հայ.­(քրթմնջում է)

Այնտեղից:

գեներալ­նաՄ.­Հլա

տե՛ս, է՜, այնտեղի՜ց: Ցե՛ց: Բայց այդ դեպքում, ոստիկանությունը ձեզ եւս պիտի կանչի, կապիտան: Քանի որ դուք... այնտեղից եք:

(կապիտան Հայը բողոքի շարժումներ է անում) գեներալ­նաՄ.­Ու

դեռ ժխտո՜ւմ է: Հապա տեսե՛ք: Պարոնն այնտեղից է, ու ժխտում է դա: Այնտեղ դիակներ են հանում,


անգամ երեխաների, իսկ պարոնը ժխտում է: Բայց պար՛ոն: Դուք մերոնցի՞ց եք, թ՞ե չէ: Կասկածելի է: Այնքան, որ մեր հանձնաժողովի աշխատանքի ընթացքում, դուք, գոնե մի անգամ բերան չբացեցիք: Տարօրինակ է, չե՞ք գտնում: Այդ կղզու անունները,կղզու լեռան, կենդանական տեսակների անունները փոխելը ձեզ չե՞ն հետաքրքրում, ուրեմն: Իսկ ի՞նչ շահ ունեիք չմասնակցելու այդ փոխարինումներին, եթե ոչ՝ անձնական: Այդ դեպքում, ասացե՛ք ինձ, կապիտան ցեց, դուք ո՞վ եք՝ ծնունդով: Ո՞ր ծակից են դուրս ելել ձեր ծնողները: Ո՞ր գյուղից: Այդ կղզու ո՞ր գյուղից, որ մի ժամանակ բնակեցված էր: Հը՞, ասացե՛ք: (գեներալը մոտեցել է կապիտանի Հային, բռնել նրա ականջից ու ոլորել այն՝ նրան գետնին կռացնելու համար...) կապիտան­Հայ.

Ա՜յ:

գեներալ­նաՄ.­Իր

վերադասին չե՛ն հակաճառում, կապիտան Հայ: Բայց ամեն ինչ կխոստովանեն, ստիպելու դեպքում, հը՞: Օ,՜ այո: Ամեն ինչ կխոստովանեն:

կապիտան­Հայ.

Ծնողներս, գեներալ: Ծնողներս մեռել են: Մոտ տասներկու տարի առաջ: Սպանվել են:

գեներալ­նաՄ.­Այնտե՜ղ: կապիտան­Հայ.

Այնտե՜ղ: Բայց ո՞րտեղ, այնտեղ:

Այնտեղ, որտեղ դիակներ են դուրս հանում, գե-

ներալ: գեներալ­նաՄ.­Եվ

որտեղի՞ց գիտեք դա:

կապիտան­Հայ. դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

Բայց նրանք իմ ծնողներն էին, ու քույրս, գեներալ: Ինչպե՞ս կարող եմ դա չիմանալ:

46 47

գեներալ­նաՄ.­ Այդ

ժամանակ արդյոք օգտվե՞լ եք ձեզ ընձեռվող կանոնակարգային երեք օրվա թույլատրությունից՝ թաղելու ձեր ծնողներին ու քրոջը:

կապիտան­Հայ.­ Բայց,

գեներալ, նրանք արդեն թաղված էին: Նրանց արդեն թաղել էին: Թաղել առանց ինձ: Հավանաբար՝ կենդանի: Նրանք կենդանի են թաղվել:

(Բեմը հանկարծակի մթնում է, լսվում են ամպրոպի դղրդոցներ: Կիսախավար, որը վեց սպաներին վերափոխում է սարսափած ուրվականների, մինչդեռ բոլոր կողմերից կարմիր գոլորշիներ են բարձրանում: Կիսաշրջանի կենտրոնում, ետեւից նայելիս, մի կին ու տղամարդ են կանգնած, ռազմական դատարանի բազրիքի դիմաց:)


տ­ղա­Մարդ.­Ես

կապիտան Հայի հայրն եմ, գեներալ: Իսկ սա իմ կինն է: Մեր աղջիկն այդպես էլ չգտնվեց: Նրան թաղել էին մեզնից ոչ հեռու: Պեղումները, որ ձեռնարկել էր Վերամիավորված Նավթախողովակների Ընկերության ձեր թիմը, դեռեւս ոչ մի արդյունք չեն տվել: Անծանոթ մարդիկ մեզ տարան ինձ ու կնոջս այն պահին, երբ մենք թողեցինք մեր ընկերների տունը, ուր անցկացրել էինք երեկոն: Խավար գիշեր էր գյուղի ճանպարհներին: Մեզ հարվածեցին հրացանի սվիններով՝ ստիպելով, որ չգոռանք: Կինս չկարողացավ օգնություն չկանչել: Նա մի հարված ստացավ ծոծրակին ու փռվեց գետնին: Վեր հանեցի: Գիտացությունը կորցրել էր: Ստիպված էի տանելու նրան՝ ձեռքիս վրա պահելով, մինչեւ գյուղի ծայրը, ուր սպասում էին մեզ նման ուրիշ մարդիկ պահակախմբի խիստ հսկողության տակ: Մեզ հյուրընկալող մարդիկ եւս, այնտեղ էին: Մեզ շարեցին մի փոսի երկայնքով: Մենք բոլորս ստացանք ուժգին հարվածներ մեր ծոծրակներին, եւ ուշագնաց՝ նետվեցինք այդ փոսը. թաղվեցինք այդ փոսի մեջ: Ընդմիշտ: Այլք բանտարկվեցին մեր տաճարի մեջ: Հատկապես վատ էին վերաբերվում տղամարդկանց: Բայց որսն այնքան էլ արդյունավետ չէր: Նրանցից մեծ թվով մարդիկ զորակոչվել էին բանակ: Զոհերին հրում էին՝ հարվածներ տեղալով: Արգելված էր նրանց ու տե լու բան տալ: Տա ճա րը վառ եցին բո լոր նրանց հետ միասին, ովքեր գտնվում էին ներսում: Միայն մեր դուստրը կարող է պատմել, թե ինչ կատարվեց իր հետ այդ երեկո: Բայց կարելի է պատկերացնել, որ դա իր ուժերից վեր է: Մեր որդին այդ ժամանակ ծառայում էր բանակում: Այն օրը, երբ նա իմացավ մեր անհետացան մասին, ասես խենթ լիներ: Երեք օրվա թույլտվությունը՝ ընտանեկան սուգի համար, նա երբեք չստացավ: Դիտավորյալ այնպես էին անում, որ նա անընդհատ լիներ զորաշարժերի մեջ, կամ ուղարկում էին արեւել յան գավառներ, ճնշելու այնտեղի ապստամբներին: Ամեն դեպքում մեր անհետացումից քիչ հետո մեր ունեցվածքը բռնագրավեցին, իսկ մեր տունը զավթեցին: Ու այդպես, հետզհետե, մենք դադարեցինք գոյություն ունենալ... (ամեն ինչ նորից վառվում է: Գեներալ նամը քանդում է իր բաճկոնի կոճակները... Լռություն: Հետո մոլեգին նայում է կապիտան Հային, որը դեռ գետնին ընկած է: Գեներալն իր կոշիկով սեղմում է նրա կրծքավանդակը:)

գեներալ­նաՄ.­ Ի

դեպ, ասա՛ ինձ, կապիտան ցեց, դու շատ զվարճալի անուն ես կրում: Հայ: Հապա ասա՛, Միրանդայի կողմերում տարածված անուններից չէ՞ դա:


կապիտան­Հայ.­Մարանդա,

գեներալ:

գեներալ­նաՄ.­ Էլ

Մարանդա չկա՛, կապիտան: Մարանդան պրծավ: Ջնջվեց այսօրվանից: Ուրեմն, դու ծնված կլինես Միրանդա լեռան ստորոտին: Որից հետո ծնողներդ կտրել-անցել են ծովը՝ իրենց բախտը փորձելու համար կայսրության ներսում: Կղզին այնքան փո՜քր է: Արագորեն պտույտ կատարեցինք դրա շուրջը: Մինչդեռ կայսրությունը լայնարձակ է, առեւտուրը ծաղկում է այնտեղ: Ճիշտ չէ՞: (կապիտան Հայը լռություն է պահպանում, մինչդեռ գեներալն իր կոշիկի կրունկը պտտում է նրա մարմնի վրա)

գեներալ­ նաՄ.­ Բայց

ո՞վ է զինվորագրել այս մակաբույծին՞: Պետք եղավ, որ խորամանկես, այդպես չէ՞, մեր ցանցերի օղակներից սպրդելու համար, վախկո՛տ: Ու սողոսկելով՝ հասնել կապիտանի աստիճանի: Աստիճան, որը դու գողացել ես մեզնից, այո՛: Բռնատե՛ր: Սրա՞ն պիտի տային ինձ՝ ճանապարհների նորոգման եւ զուգարանների մաքրման համար: Թե չէ ինչպե՞ս վերահսկել մարանդական այս շանը: Ինչպե՞ս կարելի է համարձակվել վստահել մի ցեղի, ինչպիսին քոնն է, նրան հավատալու համար, թեկուզ մի վայրկյանով, որ նա ունակ է հավատարմորեն ծառայելու մեր կայսրությանը: Բայց հիմա դու կվճարես ինձ, շո՛ւն... Ու թա՛նկ կվճարես: Նախ եւ առաջ, մենք պիտի օգտվենք այդ հանձնաժողովից՝ քեզ ստիպելու համար, որ նորից անունդ կուլ տաս:

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

կապիտան­Հայ.­ Փոխել

48 49

անո՞ւնը: Բայց ինչո՞ւ, գեներալ: Ես դեռ կենդանի եմ: Կենդանի եմ, լսո՞ւմ եք ինձ: Դուք ինձնից խլեցիք իմ ծնողներին: Անհետացրիք քրոջս: Մեր հայրական տունը օտարների ձեռքում է: Անգամ շիրիմ չունեմ, որի վրա սգամ: Ողջ աշխարհն է մոռացել ինձ: Գոնե այդ անունը ինձ թողեք: Դա այն ամենն է, ինչ մնում է ինձ:

գեներալ­նաՄ.­ Դա

քե՞զ թողնենք, լե՛շ: Բայց մի՞թե չես տեսնում, որ այն արդեն աղտոտում է մեր դրոշը: Եվ, ի դեպ, դրոշի մասին, ասա՛ ինձ, ի՞նչ գույնի է մեր դրոշը: Դե ասա՛, ուտի՛ճ:

կապիտան­Հայ.

Կարմիր, գեներալ: Կարմիր է:

գեներալ­նաՄ.­Լավ

է: Այն կարմիր է: Իսկ արյունդ ի՞նչ գույնի է,

ասա՛ ինձ: կապիտան­Հայ.­Նույնպես

կարմիր է, գեներալ: Ինչպես եւ ձերը:


գեներալ­ նաՄ.­ Բայց

իմը պատահական արյուն չէ: Իմը զոհաբերության արյուն է: Արյուն, որով ներկված է մեր նվաճումների դրոշը: Արյուն, որը կյանք է տալիս կայսրությանը: Իսկ հիմա մարմինդ այնպես կճզմեմ, որ արյունդ կանհետացնի անվանդ բիծը:

կապիտան­Հայ.­Գեներալ,

արդեն տաս տարի է, որ ես ուղղամտորեն ծառայում եմ կայսրությանը: Սպանել եմ այնքան թշնամիների, որքան որ հնարավոր էր: Դրանք նաեւ ձեր թշնամիներն էին: Գոնե ինձ թույլ տվեք մեռնել՝ պաշտպանելով մեր սահմանները, ոչ թե ճզմվել զզվելի ուտիճի պես՝ իմ գեներալի երկարաճիտ կոշիկի տակ:

գեներալ­նաՄ.­Ոչ

թե ուտիճի պե՜ս: Հը՛մ: Լա՛վ: Ախ, դու ուզում ես մեռնել՝ պաշտպանելով մեր սահմաննե՜րը: Համաձայն եմ: Ես քեզ ետ եմ ուղարկում քո կղզին: Այդ կղզուց ավելի առաջադեմ տեղ կա՞, հ՞ը: Դու կչրմփացնես շների դիակներից մնացած մանրէների մեջ: Դու կդիմակայես անէության վիթխարիությանը, որ կայսրությունը թողել է այնտեղ: Դու, անգամ, կկարողանաս աղոթել քո տաճարի ավերակների մեջ: Ու եթե դեռ մնում են շներ՝քեզ հոշոտելու, ուրեմն թող հոշոտեն ինչքան ուզում են: Թող ուտեն մարմինդ, կրծեն ոսկորներդ ու մեզ ազատեն քո անունից: Ես քեզ անտեսանելի կդարձնեմ, այ՛ Հայ ու Վայ: Անտեսնելի՛ ու անհո՛տ:

(Չորրորդ ղողանջ: Լուսարձակ: Ձայն՝ բեմի ետեւից:) գեներալ­նաՄ.

Այստեղ խառնաշփոթն համատարած է:

Պատկերացրե՛ք, որ նիստերի ժամանակ քաղաքապետարանի սրահում պսակադրության արարողություն է: Տոնախմբության թեժ պահն էր: Այն ժամանակ, երբ նորապսակները իրար էին մոտենում՝ միմյանց առաջին համբույրը դրոշմելու, զինված մարդկանց մի խումբ հայտնվեց ու գնդակահարեց բոլորին: Նորապսակները մահացան հենց տեղում: Դիակների թիվը քառասուներկուս էր, որոնց թվում՝ երկու տարաբախտ շուն: Քաղաքապետը քանի որ բանտարկված էր, ոչ ոք չկար, որ որոշումներ կայացներ: Ոստիկանությունը մեզ խնդրում է փոսեր փորել մեռածներին թաղելու համար:


Քանի որ մենք արդեն զբաղված էինք ուրիշ դիակներ դուրս հանելով՝ առաջարկեցինք նոր դիակներին թաղել վերջերս ազատված փոսերի մեջ: Ինչի շնորհիվ կխուսափեինք փորել մեկ այլ տեղում եւ ժամանակ կխնայեինք: Բայց ամեն մեկն իր կարծիքն է առաջ տանում: Ոմանք կողմնակից են սպասելու, մյուսները՝ ոչ: Բացի այդ գեներալ, շոգը արագացնում է դիակների նեխումը: Հո՛ լավատեղյակ եք, որ կայսրության այդ խուլ տեղերում չգիտեն, թե ինչ բան է սառնախցիկը: Բողոքներ են բարձրանում, որ հարգվեն տարրական հիգիենայի կանոնները: Օդը հագեցած է մանրէներով: Ոստիկանապետը վախենում է, որ համաճարակ կլինի: Նա խնդրում է, որ կառավարությունը ահազանգ հնչեցնի Ֆրանսիայի Պաստյորի Ինստիտուտի ծառայություններին: Եթե ոչ՝ ամբողջ տարածաշրջանը մեծ կորուստներ կկրի: Նա այլեւս չգիտի գլուխը որ պատին խփի:

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

Ու քանի որ պսակադրությանը ներկա բոլոր հարազատները սպանվեցին, հանգուցյալների մարմինները, այսպես ասած, թողնվեցին իրենք իրենց:

50 51

Այդ մեռածները, որ պիտի դուրս հանվեն, ու նրանք, որ պիտի թաղվեն, համայնքապատկան հողամասերը, որ թարս ու շիտակ են, մեր խրամատները, որ դադարել ենք փորել, եւ հողի կտորները, որ հայտնվում են այս ու այնտեղ չմոռանալով մեռածների այդ բազմությունը, այդ ծախսերն ու նեխածները, այս ամենից կարելի է խենթանալ: Այս բոլորը ձեզ ասում եմ նրա համար, գեներալ, որ այս տեմպով, որ գնում են գործերը, Վերամիավորված Նավթախողովակների Ընեկրությունը հաստատ վաղը չէ, որ ի վիճակի կլինի բնական գազ մատակարարել մայրաքաղաքին: (Գեներալ նամը հարբածի պես ուղղվում է... նա կտրում-անցնում է բեմը՝ ինչ-որ բան փնտրելով, աչքերն՝ օդի մեջ, զննելով դատարկությունը: նա դուրս է հանել իր ատրճանակն ու սպառնում է իր սպաներին)


գեներալ­ բա.­ Գեներա՛լ,

գեներա՛լ, հո չե՞ք պատրաստվում կրակել ձեր զինակիցների վրա:

(լսվում է շան ոռնոց, հետո՝ մեկ ուրիշը ու էլի մի քանիսը... գեներալ նամն այլեւս չգիտի, թե որ պատին գլուխը խփի ) գեներալ­նաՄ.­Որտեղի՞ց

են գալիս այդ ոռնոցները: Չլինի՞ ձեր շուն է ձեզ կանչում, գեներալ: (նա նայում է գեներալ Բաին: Հետո, շրջվելով լեյտենանտ Մոթի կողմը) Կամ, գուցե, լեյտենանտ, ես պետք հասկանամ այնպես, որ շները, որ խույս են տվել ձեզնից, ըստ երեւույթին, ավելի շատ են, քան թե կարծում են: Երբ ձեզ կարգադրեցին ձեռնարկել դրանք լրիվ արմատախիլ անելու գործը, ի՞նչ լսեցիք: Հը՞: Հապա ասացե՛ք: Սրի մնացորդները միշտ էլ ավելորդ մնացորդներ են: Դուք լսո՞ւմ եք դրանք: Դրանք սադրում են ինձ իրենց ողբերով:Նրանք հետապնդում են հազարամյա այդ քաղաքը, մեր կայսրության մայրաքաղաքը: Մի՞թե դեռ երկար ժամանակ նա իր գիշերները պիտի անցկացնի այդ ուրվականների ողորմածությանը հանձնված: Արդ, մեր նվաճումների փառքը երգելը ոչինչ չի՞ կարող անել դրա դեմ: Ոչ մի արեւածագ չի՞ կարողանում մեզ լվանալ այդ մեռած ձայներից եկող գոչյուններից: Կարելի կարծել, թե մազապուրծ շները պահանջում են մեր կղզում լքված իրենց եղբայրների հոգիները: Բայց, ուրեմն դուք չգիտեք, որ նրանք այլեւս գոյություն չունեն, սրիկաների այդ ավազակախմբերը: Վայելե՛ք խնայված լինելու արտոնությունը եւ մեկընդմիշտ կողպե՛ք ձեր բերանը: Կողպե՛ք:

գեներալ­բա.­ Անէությունն

ապրում է, գեներալ: Իմ Արա շունը ճանկռում է հիշողությանս դուռն իր թաթերով...

գեներալ­նաՄ.­(դիմելով լեյտենանտ Մոթին) Ինչո՞ւ

նորից վեր հանեցիք այս ամենը, լեյտենանտ, հարություն տալով անհետացած բնակչությանը: Կայսրությունն անողոք է: Մի՞թե չգիտեիք: Այդ գնով է, որ այն գոյություն ունի: Որ մենք գոյություն ունենք: Բայց ի՞նչ է եղել հիմա, որ արթնացրել եք այդ բոլոր մեռելներին:

գեներալ­բա.­Այո,

ի՞նչ է եղել, գեներալ:

գեներալ­նաՄ.­ Եղել

է այն, որ երկիրը տեղաշարժվում է: Այն փսխում է: Այն մեզ է վերադարձնում մեր հաղթանակները՝ որպես գիշերային ոռնոցներ: Մեր նվաճումները դարձել են մեր մղձավանջները: Բայց ինչո՞ւ: Ավելի, քան մեկ դար, մենք ապրեցինք հանգիստ: Մի երկար, հանգիստ դար, ասես հողերը, որ մենք վերցրել էինք


դրանց բնիկներից, ընդմիշտ քնով էին անցել: Իսկ հիմա, գիշերը ոռնում է: Կղզին, որ կարծում էին, թե անբնակ էր ու ստերջ, բացում է իր ընդերքը: Նրա բնիկ ժողովուրդը վեր է հառնում ու հիմարացնում մեզ:Բայց ինչո՞ւ: Ի՞նչ է կատարվում մեր մեջ: Մեզ հանկարծակի վայր են բերել մեր ձիերից: Ասես՝ մեր սլացքը սկսում է մեզ հոգնեցնել: Երկիրը մեզ հանդիմանում է: Ամեն ինչ դառնում է երերուն: Մենք սպանեցինք մեր թշնամիներին, եւ ահա, մեր զենքերը դարձնում ենք մեր իսկ դեմ: Հիմա սպանում են ամուսնացողներին: Բայց եթե հիմա էլ սկսեն մեր երեխաներին սպանել, հենց որ նրանք ամուսնանան, շուտով մարդասպաններն ավելի շատ կլինեն, քան սիրահարվածները: Կայսրություն այեւս երեխա չի վաստակի, ու շները կսկսեն բազմանալ մանրէների պես: Այդ ի՞նչ է կատարվում մեր մեջ, որ մենք չենք հասկանում: Մ­յուս սպա­նե­րը.

Այո, ի՞նչ է կատարվում: Ի՞նչ է կատարվում:

(Կապիտան Սաուն մոտենում է կապիտան Հային ու պահում նրան: Լեյտենանտ Բայը նույնպես շրջվում է դեպի նա: Թվում է, թե այս երկու տղամարդիկ արտասվում են:) (Հինգերորդ ղողանջ: Լուսարձակ: Ձայն՝ բեմի ետեւից)

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

Գեներալ, ըստ վերջին նորությունների, հետաքնչական մի հանձնաժողով է կազմավորվել: Դրա մեջ մտնում են պատգամավորներ, տարբեր կուսակցությունների անդամներ. Հանուն Կայսրության Արդար Զարգացման կուսակցությունը, Կայսրության Ժողովրդի կուսակցությունը, Ժողովրդի Կայսերական կուսակցությունն ու Ժողովրդավարական կայսրության կուսակցությունը: Իհարկե, գեներալ Տինն է նախագահելու այդ հանձնաժողովը:

52 53

Բայցեւայնպես, դրա կազմավորումը ոչ մի լավ բան չի խոստանում՝ դեպի մայրաքաղաք մեր աշխատանքների առաջ գնալու իմաստով: (այդժամ գեներալ նամը մի սեւ հայացք է նետում կապիտան Սաուի եւ լեյտենանտ Բաի վրա) գեներալ­նաՄ.

Ինչպե՜ս: Դուք հիմա լա՞ց եք լինում: Դեռ նրանից ներողություն էլ խնդրեք: Ներողություն՝ նրան վիրավորելու համար: Ներեղություն՝ նրան զրկանք պատճառելու համար... Դուք մոռանում եք, պարոնայք, որ հավատարմության երդում եք տվել ազգին եւ որ համազգեստ եք կրում:


լեյտենանտ­բայ.­Բայց գեներալ­նաՄ.­Մարդ,

գեներալ... մարդ է:

որը կարող է քո թշնամին լինել, շնագա՛յլ:

կապիտան­ սաու.­ Բայց

մի մարդ, ով ամեն ինչ կորցրել է. իր ծնողներին, կրտսեր քրոջը, իր ունեցվածքը... Մարդն առանց դառնության դեռեւս մա՞րդ է, գեներալ...

գեներալ­նաՄ.­ Ի՞նչ

է ձեզ պատահել, պարոնայք: Հիմա դուք դարձել եք կանանց պես: Կարծում եք՝ խղճահարությ՞ամբ պիտի պահենք կայսրությունն իր սահմանների մեջ: Թողե՛ք դա: Թողե՛ք: Այսօր դուք ներեղություն եք խնդրում, իսկ վաղը նա աշխարհից կպահանջի, որ հատուցեք ձեր պատճառած վնասների համար: Մեր պատճառած վնասնե՜րը: Բայց մենք չենք զիջի անգամ մի թիզ մեր հողից: Լսո՞ւմ եք: Ոչ մի թիզ սրբազան հողից: Եվ հետո այդ ամբողջը անցած-գնացած պատմություն է: Տեղի մի՛ տվեք կարեկցանքի շչակներին:

կապիտան­սաու.­Պատմությունը

երբեք մեռած չէ, գեներալ: Քանի դեռ մենք խոսում ենք, այն մեր մեջ է:

գեներալ­նաՄ.­Մեր

հայրերը դիմակայում էին թշնամիներին ու նրանց հաղթեցին: Հաղթանակները հաղթանակներ են: Դաշնագրերը՝ դաշնագրեր: Նրանք երկիր սարքեցին: Այստեղ ետ դարձի հարց չկա: Թե չէ, ո՞ւր ենք գնում: Այն, որ քաղաքացիական բնակչությունը զոհվում է խառնակության ժամանակ, բնորոշ է բոլոր պատերազմներին: Արնահեղություն կարող ենք գտնել երկու կողմերից էլ: Ինձ հակառակը մի՛ պնդեք: Ու մի՛ տարեք ականջներս ձեր անհեթեթություններով:

լեյտենանտ­բայ.­ Բայց

այդ դեպքում ինչո՞ւ են շներն այդպես

ոռնում: գեներալ­նաՄ.­Ինչու

են շներն այդպես ոռնո՞ւմ: Դե, որովհետեւ դուք դրանց բոլորին չէ, որ տեղահանել եք կղզու վրա, գրո՛ղը տանի: Եթե դուք ձեր աշխատանքը կատարած լինեիք ինչպես հարկն է, մենք ստիպված չէինք լինի գոցել մեր ականջներն ամեն գիշեր:

կապիտան­սաու.­Իսկ

հիմա ինչո՞ւ են բոլոր այդ դիակները դուրս ելել մակերես: Վերամիավորված Նավթախողովակների Ընկերությունը դրանց հանել է իր ողջ ճանապարհի երկայնքով: Եվ, սակայն, մի ՞թե ինքը չի ընտրել, որ կտրի-անցնի երկրի բոլոր գերեզմանները, գեներալ: Դրանք իրար վրա դարսված մեռելներ են, հաճախ՝ թաղված իրենց զգեստներով:


գեներալ­նաՄ.­Ես

ի՞նչ իմանամ: Թողեք հետաքննիչները կատարեն իրենց գործը՝ նախքան դուք հապշտապ եզրակացություններ կանեք:

կապիտան­սաու.­Դրանք

ծերեր էին, կանայք ու երեխաներ: Երեխաներ, ինչպես կապիտանի քույրը: Դե ասացե՛ք, ի՞նչ թշնամի կարող է լինել տասը տարեկան երեխան: Ռազմական Ակադեմիայում մեզ երբեւէ չեն սովորեցրել, որ տասը տարեկան երեխան ունակ է զենք վերցնելու:

գեներալ­նաՄ.­ Տասը

տարեկան երեխա, հը՜մ: Նա հիշողություն ունի: Տասը տարեկան երեխա... Հավատացե՛ք ինձ: Հիշողություն, որը ոռնում է ականջներիդ մեջ, երբ քնած ես: Տասը տարեկան երեխան տեսնում է, մտապահում ու այլեւս բաց չի թողնում ձեզ: Ավելի լավ է փաթեթը նետել ծովը: Եվ դադարել այդ մասին խոսելուց: Դրանից հետո էլ ոչ մի հնարավոր պահանջատիրություն, ոչ մի ոռնոց փողոցներում, տասը, քսան կամ երեսուն տարի անց: Գործը փակված է: (Հանկարծ բեմը սկսոմ է ցնցվել երկրաշարժից: Սեղանները շարժվում են: Գործող անձինք սեւեռում են հայացքները բեմի տարբեր անկյուններ՝ վերեւ, ներքեւ, ասես ինչ-որ բան հիմա պիտի ընկնի իրենց գլխին: Կարմիր լուսարձակներ, կապույտ լուսարձակներ: Լսվում է շների ոռնոց, զանգի ղողանջներ: աղմուկի, բառերի, լույսի խառնաշփոթ... հաջորդ բառերը ասվելու են անկարգ, երբեմն առանձին, երբեմն էլ՝ իրար ետեւից:)

Գեներա՛լ, գեներա՛լ: Խոսում է վերամիավորված նավթախողովակների ընկերությունը... ես կապիտան Հայի հայրն եմ, գեներա՛լ:

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

Ձերոնք ինձ սպանեցին ատաղձագործական իմ արհեստանոցին տիրանալու համար:

54 55

Մարա՛նդա, գեներալ: Ինձ այդպես են անվանել ծնողներս: Ներողություն, գեներալ, եթե այդ երգերն ու աղոթքները տանում էին ձեր գլուխը: Դրանք ձեր ճաշակով չէին: Հաշվեցին քառասուներկու դիակ, որոնցից երկուսը՝ տարաբախտ շների: Սա էլ իմ կինն է: Մեր դուստրն այդպես էլ չգտնվեց: իսկ հիմա իմ պապից հետո սպանեցին ինձ: անծանոթ մարդիկ մեզ տարան՝ ինձ ու կնոջս:


Մի՞թե դուք չէ, որ պիտի պաշտպանեիք ինձ, գեներալ: դե, իսկ հիմա խնդրեցե՛ք ինձ սպանողներին, որ վերանորոգեն ձեր սեղանները:

Ընդունում եմ դա: Աղաչո՛ւմ եմ ձեզ ներել այդ ոչ նորմալ վարմունքը: Ես պիտի ձեզ հանձնեի մարմինս՝ ձեզ հատուցելու համար, որ սպանել եք իմ ծնողներին ու ընկերներին: Ձեր աթոռները փոշի կդառնան...

Դուք ինձ անհետացրիք օգտագործելուց հետո: Ես կուզենայի նաեւ ներողություն խնդրել ձեզնից իմ գյուղի բոլոր այն մարդկանց անունից, ովքեր չպիտի ապրեին այնտեղ երբեւիցե: գեներալ­նաՄ.­Ի՞նչ

է կատարվում: Երկիրը դողում է: Կահույքը փլվում է, հիմա էլ գետինն է փախչում մեր ոտքերի տակից: Ամբողջ քաղաքն է քարուքանդ լինում: (դիմելով կապիտան Սաուին) Կապիտան, ինչ-որ բան արե՛ք:

գեներալ­բա.­Ռադո՛նը, գեներալ­նաՄ.­Է,

գեներալ, ռադո՛նը:

ի՞նչ, ռադոնը:

գեներալ­բա.­ Բայց

լեյտենանտ Բայը մեզ բացատրեց: Թվում է, թե խորունկ գետինը քանդվում է, ու մենք հիմա պիտի ռադոն կուլ տանք: Դուք լավ գիտեք այդ անհոտ ու անտեսանելի գազի մասին:

գեներալ­նաՄ.­(դուրս հանելով իր զենքն ու թշնամի փնտրելով)

Դե՛, ո՞ւր է այդ ռադոնը, որ կաշին քերթեմ: Ցույց տվե՛ք ինձ: Դու՛րս ել քո որջից, թե տղա ես: Ռադո՛ն: Արի՛ այստեղ, սրիկա՛, ցե՛ց: Վախկո՛տի մեկը: գեներալ­բա.­Բայց

գեներա՛լ, խոսքը բնական գազի մասին է:

գեներալ­նաՄ.­Բնական

գազ, հա՞: Ու դա թաքնվում է մեր քաղաքի տակ: Հապա թո՛ղ դուրս գա: Ես դրան տեղում սրախողխող կանեմ: (Հանգստանում է... Քայլում է մինչեւ վարպետ Խոնգի աթոռը: նստում է այնտեղ: նա նման է գահընկեց արված կայսրի, որն անկարող է իր հանճարը բանեցնել անորսալի թշնամու դեմ... )

գեներալ­նաՄ.­Միրանդա:

Ո՜հ, Միրա՜նդա:


(վարպետ Խոնգի սեղանը փլվում է մի կողմի վրա: Հետո՝ աթոռի հերթն է: Գեներալ նամն անհետանում է:) գեներալ­նաՄ.­Միրանդա...

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

վարագույր

56 57

| ապրիլ 2009 / հունվար 2012 |


երգիչ քահանայի գիշերը

| պիես՝ մեկ գործողությամբ |


ÅáñÅ ý»ëï³ÛÇÝ


գործող անձինք

յան’կոՄ. քահանա-երաժշտագետ` փարաջայով յան’արզու. քաղաքային կոստյումով տղամարդ յան’Շանկիրի. գիշերազգեստով լրագրող յան’այաՇ. տնային խալաթով գրող յան’կաՄեր. քրջոտ շներ որսացող յան’ՇաբուՀ. գոգնոցով մսագործ ՀաՄազգեստով­պաՀակ

վայրը

Բանտախուց, որը գտնվում է մի շենքի երկրորդ հարկում, ճաղապատ պատուհանով, որը բացվում է մի փողոցի վրա: Ձախ կողմում` դուռ: աջ կողմում` պատուհան: այդ սենյակի ներսում նստարաններ են: երեքը` պատի մոտ, երկուսը` կենտրոնում: նստարանների վրա օղակներ կան կամ դրանք փակցված են պատին: Մի պատից կախված են պարաններ: առաստաղին` լամպար, որը թույլ լույս է արձակում:

ժամանակը

Կեսգիշերից կեսգիշեր: Մութ պատուհան: Լուսավորված պատուհան: Մութ պատուհան:

ձայներ

Կանոնավորապես կլսվեն հեռավոր թնդանոթազարկեր առաջին գիշերվա ընթացքում. ավելի մոտ, փողոցում, շարժվող սայլակի ձայնը, դրա վրա մարդկանց բարձրանալն ու իջնելը, արձակվող հրամաններ:

պատկերներ

1 - հարցեր կեսգիշերվա շուրջ 2 - դույլ` խմելու ջրով 3 - պարանների խաղ


կուլիսներ

Շանկիրի

պ ա

ւռ դո

տ

ու հ

ա

ն

կոՄ

ՇաբուՀ

ր ե Մ ա կ

այաՇ արզու

հանդիսատես


գործողություն I

հարցեր կեսգիշերվա շուրջ


Մութ պատուհան Ձայն` սենյակից դուրս.

Յան’Շաբո՛ւհ, Բանտախո՛ւց 4: դուռը բացվում է: Մի մարդու հրում են սենյակից ներս: նրա հագին մսագործի գոգնոց է` արյան բծերով: դժգոհ` նա պտտվում է տեղում ` նայելով իր շուրջը: այդ ընթացքում պահակը վերցնում է մի պարան` պատից կախ տված, արագորեն այն կապում է (միայն մեկ հանգույց անելով, որ հեշտությամբ կարելի է քանդել) մարդու ոտքից, իսկ մյուս ծայրը` օղակից, դարձյալ կոպտորեն: Հենց որ պահակը դուրս է գնում, մարդը նստում է այն նստարանին, որ պատի դիմաց է՝ աջ կողմում, պատուհանի մոտ, մյուս նստելատեղերին նստելու փորձերից հետո: Պարանը նրան խանգարում է դա անել, իսկ ինքը չի փորձում դա քանդել: նույն ձայնը գոռում է դրսում.

Յան’Շանկի՛րի, բանտախո՛ւց 4: դուռը նորից բացվում է: ներս է մտնում մի մարդ` գիշերազգեստով ու հողաթափերով, որ ներս է հրում նույն բանտապահը, որը նրան, ինչպես որ նախորդին, կապում է մի պարանով պատի վրայի օղակից, բայց այս անգամ՝այն նստարանից, որը պատուհանի ու դռան միջեւ է: երկու տղամարդիկ մի վայրկյան իրար են նայում` զարմանալով մեկը մյուսի ներկայությունից: նրանք իրար հետ չեն խոսում: Հեռվում թնդանոթի հրակոծություններ են: Շանկիրին բարձրացնում է մատն ու հայացք նետում Շաբուհի վրա` ըմբռնող տեսքով: Մյուս կողմում ոռնում են.

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

Յան’Այաշ՛: Բանտախո՛ւց 4:

62 63

այս անգամ, տնային խալաթով մի մարդու են հրում սենյակի մեջ: այաՇը` բանտապահին.

Չհրե՛ք ինձ: Որքան գիտեմ մենք, այնումաենայնիվ, նույն կնոջ հետ չենք քնել:

Շանկիրին` այաշին.

Թանկագի՛ն բարեկամ: Այս ի՞նչ քամի է

ձեզ... այաՇ.

Տե՛ս է. ի՜նչ լավ շրջապատ եմ ընկել: Ուրեմն, այսպես... դուք նույնպես...

Շանկիրի.

Ես նույնպես:

Բանտապահը կապում է նրան, ինչպես որ կապել էր մյուսներին, բայց կուլիսների մոտ՝ այն նստարանին, որը գտնվում է սենյակի


մեջտեղում: Մարդը բաց է անում իր խալաթն ու նորից պատշաճորեն փակում այն: նստում է նստարանին: այս անգամ լսվում է.

Յան‘Կամե՛ր: Բանտախո՛ւց 4: ներս է մտնում քրջեր հագած մի մարդ՝ առանց երկարաճիտ կոշիկների:նրան կապում են պատուհանի դիմացի նստարանին: Հետո կանչում են Հայր Կոմին:

Յան’Կո՛մ: Բանտախո՛ւց 4: նա փարաջայով է, առջեւի բոլոր կոճակները քանդված են, ոտքերին հողաթափեր կան: արժանապատիվ տեսք ունի, մոլորված է, բայց` ժպտադեմ: նրան կապում են ձախ կողմի նստարանին: Շանկիրի. այաՇ. կոՄ.

Ո՛չ: Ո՛չ դուք, Տեր Հայր:

Ահա՜, հիմա էլ մեր քահաներին են կպել: Դա մի... Ես միայն մի քանի րոպեով, մողեսներս:Ինձ ասացին, որ ես մի քանի րոպեով կլինեմ այստեղ: Սա սխալմունք է:Նրանք քիչ անց իրենց հաշիվ կտան, ա՛յ կտեսնեք: Իմ ղեկավարներն ինձ այստեղից դուրս կհանեն:Կարող եք չանհանգստանալ: այդ պահին թնդում է հրանոթը: այաշը բարձրացնում է մատն ու նայում է Կոմին:

այաՇ.

Էհե՛: Անգլիական ռազմանավերը...

կոՄ՝­ժպտադեմ ու չարաճճի.

Արկերի ռո՜ւմբա է, արկերի ռումբա՜:

Ձայն` դրսից.

Յան’ Արզո՛ւ: Բանտախո՛ւց 4: Մարդը, որ հայտնվում է, նրբաճաշակ կոստյով է, նա բնավ դժգոհ չէ, ինչպես մյուսները: Շատ հարմարավետ է իրեն զգում: Տեղավորվում է բեմի մեջտեղի նստարանին, հանդիսատեսի մոտ: այն պահին, երբ բանտապահը պիտի պարանով կապի նրան, նա բարձրացնում է ցուցամատն ու անում. Ցի՛տ: Ցի՛տ: Բանտապահը հեռանում է` առանց դժգոհելու: Լռություն է հաստատվում տղամարդկանց միջեւ: Բոլորն արզուին են նայում` ծուռ հայացքով, բացի Կոմից, որը, թվում է՝ մտքով ուրիշ տեղ է:


Շանկիրի.

Ես վստահեցնում եմ ձեզ, որ սա ոչ իմ երեկոյան զգեստն է, ոչ էլ` տեղ գնալու: Ես լրագրող եմ, ու միայն գիշերազգեստով եմ ինձ հարմարավետ զգում, երբ գրում եմ:

այաՇ.

Իսկ ես ավելի շուտ տնային խալաթի մեջ եմ ինձ հարմարավետ զգում: Բայց մի քիչ էլ, ու ինձ պիտի ձերբակալեին Ադամի պես մերկ վիճակում: Նրանք ինձ ասացին. «եկեք այդպես: Սովորական ստուգում է: Ավելի պակաս, քան մեկ ժամից, դուք կվերադառնաք»: Այդ մարդիկ խճմտանք չունեն:

կաՄեր.

Դե, իսկ ես, հենց նոր էի վերադարձել իմ խորդանոց: Վայր եմ դնում իմ երկար աքցանը, որով բռնում եմ շների վզակապից, որպեսզի չկարողանան ինձ կծել: Նստում եմ, հանում եմ երկարաճիտ կոշիկներս: Այդժամ լսում եմ, որ դուռը թակում են: Գրեթե կեսգիշեր է: Պիտի ասեմ, որ իմ գործն ավելի լավ եմ անում, երբ մութ գիշեր է: Երբ շները սլքտում են աղբակույտերի մեջ:

այաՇ.

Դուք շներին որսում եք, երբ գիշերը վրա է հասնում, չէ՞: Իսկ ի՞նչ եք անում հետո:

կաՄեր.­ Դե,

սատկացում ենք դրանց, բա ո՞նց: Սատկացնում ենք: Թե չէ այլեւս մեր տանը չենք լինի...

այաՇ.

Ախ այդպե՜ս: Ուզում եք ասել, որ դուք մի շուն որսացող եք, ում որսացե՞լ են: ավելի ցածրաձայն. Մի շուն սպանող, որը պիտի... Բոլորն իրար են նայում: Ծանր լռություն է տիրում սենյակում:

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

ՇաբուՀ.

64 65

Բայց մեզ բոլորիս են որսացել: Ինձ, օրինակ, բռնեցին իմ կրպակում: Տեսե՛ք, գոգնոցս դեռ վրաս է: Սա օրվա արյունն է: Երբ ապուխտը քերում ես դանակով, հասկանո՞ւմ եք... Դա հո ժանյակ չի՞: Ես ոսկորից անջատում էի միսը, երբ նրանք ինձ խնդրեցին հետեւել իրենց, եկե՛ք այդպես: Մի քանի րոպեի հարց է:

այաՇ.

Այս ի՞նչ մարդկանց շրջապատում ենք հայտնվել: Մսագործ ու շուն որսացող: Պարոնայք դահիճներ, հուսանք, որ նույն վախճանը չեք ունենա, ինչ ձեր կենդանիները:

Շանկիրի.Հուսանք: կոՄ.

Հուսանք… համբերենք… համբերությունը կյանք է… կյանք…

ՇաբուՀ.

Կինս պիտի անհանգստանա: Արդեն տեսնում եմ, թե


ինչպես է իջնում մսի կրպակ` հարեւաններին հարց ու փորձ անելու: Եթե գոնե մեկը նրանցից տեսած լիներ, թե ինչպես էր ոստիկանությունն ինձ նստեցնում… Նման դեպքերում գիտեմ, թե ինչպես է նա վարվում: Ձեռքերը բարձրացնում է առ երկինք` գոչելով. «Ի՞նչ է լինելու մեզ հետ: Բայց ի՞նչ է լինելու մեզ հետ: Ինչպե՞ս նա կարող է իմանալ, թե որտեղ եմ ես, քանզի ես ինքս դա չգիտեմ»: կոՄ.

Հուսանք...

Շանկիրի.­Իսկ

դո՞ւք, Տեր Հայր, ինչո՞ւ եք այստեղ:

կոՄ.­Հուսա՛նք:

Հուսա՛նք, որ սա սխալմունք է:

այաՇ.

Իսկ դո՞ւք, Տեր Հայր, ինչո՞ւ եք այստեղ: Իսկ դո՞ւք, Տեր Հայր, ինչո՞ւ եք այստեղ: Դե, նա այստեղ է նույն պատճառով, ինչ մենք բոլորս: Քանզի, իսկապես: Ինչո՞ւ ենք մենք այստեղ: Որքան գիտեմ, մենք ոչ մի հանցանք չենք գործել: Ամեն դեպքում, ես իմ մասին եմ խոսում: Եթե կալանավորված ենք, ուրեմն ստեղծվել ենք այդպիսին լինելու համար:

Շանկիրի.­ Դա

ավելի վատ է, քան ոճրագործ լինելը, այն, ինչ դուք ասում եք: Կարծես ոճիրը մենք լինենք: Ոչ այն ոճիրը, որը մենք, իբր, կատարել ենք, այլ այն, որը կատարելու ենք ենթադրաբար: Կարծեմ, նման իրավիճակի մասին մի պատմություն արդեն կարդացել եմ:

այաՇ.

Եվ ինչպե՞ս: Մենք առաջինները չենք ու չենք լինի վերջինները: Հետո, դիմելով արզուին. Իսկ դո՞ւք, պարոն կոստյումավոր, ի՞նչ եք մտածում այդ մասին: Պարզ երեւում է, որ ձեզ, գոնե, մահճակալից չեն քաշել հանել:

կաՄեր.

Նա սպասում էր դրան հաստատ: Նա դրան սպասում էր…

արզու. առժամանակ լռելուց հետո.

Ես այստեղ եմ, ինչպես եւ դուք: Դա չի երեւում, չէ՞:Ու ես ավելին չգիտեմ, քան դուք՝ իմ այստեղ գտնվելուս պատճառների մասին:

այաՇ.

Դուք ոչինչ չգիտեք, բայց դուք մնացել եք հագնված, ասես գիտեիք, որ գալու էին ձեզ վերցնելու...

արզու.

Ես կրկնում եմ, որ ոչինչ չգիտեմ: Բացի այն, որ ունեմ, շատ թե քիչ պատճառ, ինչպես եւ դուք, այստեղ գտնվելու համար: Բայց ոչ մի լուրջ բան: Այսօր այստեղ եմ, վաղը կարող եմ այստեղ չլինել: Ես այստեղ եմ միայն մի քանի րոպեով, այ՛ կտեսնեք:


Շանկիրի.Պատճառը

նույնն է, ինչ ձերը... Բայց եթե բոլորս այստեղ ենք, ուրեմն բոլորս էլ ինչ-որ բան ենք արել... Հաստատ մի բան արել ենք: Մնում է իմանալ, թե ինչ:

այաՇ.­Այո,

ինչ:

Շանկիրի.­Ի՞նչ

ընդհանուր բան կա քահանայի, մսագործի, շուն որսացողի, գրչի երկու մարդկանց ու ձեզ նման

մարդու միջեւ: կոՄ.

Ես գիտեմ... բանն այն է, որ մենք՝ բոլորս, մողեսներ ենք... Լռություն:

արզու.

Ի՞նչ: Ինչ-որ բան: Օրինակ, մի բան, որը, երեւի, դուր չէր եկել նրանց, ովքեր իշխանություն ունեն մեզ վրա:

ՇաբուՀ.

Ի՞նչ եք դուրս տալիս: Ես միշտ էլ ազնվորեն աշխատել եմ: Իհարկե, սպանել եմ, ընդունում եմ դա: Սպանել եմ: Բայց սպանել եմ անասունների: Ընդամենը անասունների: Ես դրանց սպանել եմ ուտելու համար:

Շանկիրի.­ Ինչ

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

էլ ասեք, պարոն կոստյումավոր, ինչ-որ բան կաղում է ձեր կանխավարկածի մեջ: Ըստ ձեզ՝ մենք բոլորս, որ այստեղ ենք, ինչ-որ բան ենք կատարել, որը պիտի զայրացներ այս երկրի իշանություններին: Եվ ոչ հասաարկ բան: Մի բան, որը, երեւի հարված է հասցրել նրա արժանապատվությանը: Նրա ամբողջականությանը: Ո՞վ կարող է սպառնալ նրա անվտանգությանը: Ընդունենք, թե մենք՝ բոլորս, այստեղ սրիկաներ ենք, իսկ ի՞նչ ասել այս սուրբ մարդու մասին՝ ցույց տալով Կոմին, որ մեզ հետ նետվել է այս թակարդի մեջ: Սա լինելու բան չէ:

66 67

այաՇ.

Հա, ի՞նչ ասել այս սուրբ մարդու մասին:

ՇաբուՀ.

Նկատե՛ք, որ մեր միջեւ կին չկա: Սա նշանակում է, որ նրանց կռիվը արուների հետ է , չէ՞: Միայն արուների:

այաՇ.

Դեռ ոչ: Դեռ ոչ: Ո՞վ գիտե, մեզնից հետո նրանք չե՞ն շրջվի կանանց դեմ:

Շանկիրի.Իսկ

կանայք նույնն են, ինչ երեխաները: Նրանք վերացնում են շներին, չէ՞: Մի հայացք է նետում Կամերի վրա: Իսկ եթե մենք նրանց համար այլ բան չենք, քան շնե՞ր:

այաՇ.

Դա տեսակետ է: Բայց մի՞թե մենք մի երկրում չենք, ուր բոլորն ապրում են բոլորի հետ:


արզու.

Այդ ամենը մի ժամանակ էր: Հիմա մենք այլեւս այնպիսին չենք, ինչպիսին բոլորը:

ՇաբուՀ. զննելով իր պարան:

Իրենց հանգույցները... Տեսե՞լ եք: Շատ հեշտ է քանդելը, չե՞ք կարծում:

արզու. այաՇ.

Իսկ հետո՞: Ո՞ւր գնանք:

Հանգի՛ստ կացեք: Նրանք մեր հավատարմությունն են փորձում:

Շանկիրի.Հասկանում

եմ: Տունը հոգ է տանում իր այցելուների մասին: Անգամ պարան է ընձեռում, որ կարողանան ծառից կախվել: Կատարածուները էլ չեն չարչարվի:

կաՄեր.

Դուք ոչինչ չեք հասկանում: Այդ պարանները ցույց տալու համար են, որ մենք գազաններ ենք: Իսկ գազաններին կապում են... Հեռվում լսվում է արկերի պայթյուն... Լույսեր են առկայծում պատուհանի մեջ:

կաՄեր.

Այդ ամենը իրադարձությունների պատճառով է...

Շանկիրի.­Բոլոր

դեպքերում անգլիացիները չեն հապաղի վերջ տալու այս կատակերգությանը:

այաՇ. կոՄ.

Մինչ այդ մեզ արդեն ուղարկած կլինեն ուրիշ տեղ: Ուզում եմ ասել` մյուս աշխարհ:

Հուսա՛նք: Իմ հանդեպ ուղղակի սխալմունք է կատարվել: Ես լոկ մի թռչուն եմ ճյուղի վրա, ընդամենը:

արզու.

Այո՛, սխալմունք: Բայց ոչ բոլորի համար: Անմեղների բազմությունը վճարում է մի բուռ դավաճանների համար: Նրանց համար, օրինակ, ովքեր անհամբերությամբ սպասում են մեր թշնամիների գալուն:

կաՄեր.

Ես ուրիշ թշնամի չունեմ, բացի շներից: Եվ հետո ես երբեմն դժվարանում եմ նրանց իմ պարկերի մեջ խոթել` իմանալով, որ նրանց սպանելու են: Հատկապես պստիկներին:

արզու.

Յան’ԿԱՄԵր... Յան’ԿԱՄԵր... Կա մեկ Յան’Կամեր` լրագրող: Ես բազմաթիվ հոդվածներ եմ կարդացել նրանից Դրոշակ թերթում:

կաՄեր.

Ա՛հ, շատ կուզենայի դա տեսնել: Ես անգամ իմ անունը գրել չգիտեմ: Ասում եմ քեզ, որ ես շներ որսացող եմ:


Ես աշխատում եմ քաղաքապետարանի համար: այաՇ.

Դարձյալ սխալմունք: Ձեզ երեւի ուրիշի տեղն են դրել:

Շանկիրի.­ Ես

գիտեմ ձեր Յան’Կամերին: Այս պահին նա Բուլղարիայում է, իր հիվադ մոր մոտ: Եվ ուզում եմ վկայել այդ մասին: Այս մարդը Յան’Կամերը չէ: Սա ուրիշ մեկն է:

այաՇ.

Ահա, թե ինչ է նշանակում հասարակական անուն կրել, պարոն քաղաքապետարանի շներ որսացող: Հիմա, ամեն բան քիչ առ քիչ պարզվում է: Ի՞նչ կապ կա իսկական Յան’ Կամերի ու մեր միջեւ:

Շանկիրի.­Իսկ

դո՞ւք, պարոն մսագործ, ձեզ ո՞ւմ տեղ են դրել:

ՇաբուՀ.

Ինչ՞ իմանամ: Նրանք ինձ ասացին. Ձեր անունը Յան’Շաբո՞ւհ է: Ճիշտ այդպես, պատասխանեցի: Հարցեր ունենք ձեզ տալու: Բարեհաճեցե՛ք հետեւելու մեզ, խնդրեմ: Դե, ես դեռեւս սպասում եմ նրանց հարցերին:

Շանկիրի.­Ձեզ այաՇ.

էլ ե՞ն բռնել ձեր անվան համար:

Բայց դուք այն Յան’Շաբուհը չեք, որն ապրում է ծածկած շուկայի մոտ: Արդեն ահագին ժամանակ, նա իրեն մեռած է ձեւացնում: Ես ճանաչում էի նրան: Նա խառնվում էր քաղաքականությանը: Ոչ մի կասկած, որ հենց նա պիտի այստեղ եղած լիներ:

արզու.­Այ

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

թե սրիկա՜ է այդ Յան’Շաբուհը: Պատրաստ` երկիրն օտարերկրացիներին հանձնելու... ես երբեք չեմ լսել նրա մահվան մասին: Կարծում էի ապրում էր իր տանը` մեկուսի կյանքով:

68 69

այաՇը արզուին.

Ես չասացի, որ նա մահացել է: Նա ձեւացնում է, թե... Շաբուհին. Բան չկա, ծերուկ: Ձեզ դուր չի գալիս մեր ընկերակցությունը: Ինչ արած, հանգի՛ստ եղեք, շուտով ձեզ կվերադարձնեն ձեր կնոջը: Ու ամեն ինչ կկարգավորվի:

ՇաբուՀ. այաՇ.

Ի՞նչ: Ձեր կի՞նը:

ՇաբուՀ. այաՇ.

Դա իմ միսն է...

Ուզում եմ ասել, որ անհանգստանում եմ մսիս համար:

Հենց դա եմ ասում: Դուք անհանգիստ եք ձեր կնոջ համար:


ՇաբուՀ.

Այն կհոտի, եթե ոչ ոք չհոգա դրա մասին: Ու այլեւս պիտանի չի լինի վաճառքի համար:

այաՇ.

Դե՛, թանկագին բարեկամ: Դուք հո ձեր կնոջը վաճառքի չե՞ք հանելու:

Շանկիրի.­ Անհո՛գ

եղեք: Անձամբ ես չեմ գնի: Արդեն ամուսնացած եմ... Բայց տեսնենք...

ՇաբուՀ.

Եվ հետո, դրամարկղը: Ժամանակ չունեցա այն փակելու:

այաՇ.

Չարժե՛ մտածել այդ մասին, ձեր կինը դա կանի, հավատացե՛ք: այդ պահին լսվում է մի սայլակի ձայն, որ սլանում է սալարկի վրայով: Ձայնը կտրվում է, լսվում է սայլակի կողեզրի ճռռոց, քայլերի դոփյուն... Շանկիրին, Կամերը, Շաբուհն ու այաշը վազում են պատուհանի մոտ: Բայց այաշն ու Շանկիրին չեն հասնում պատուհանին, քանզի նրանց խանգարում են իրենց չափազանց կարճ պարանները: Կոմն ու արզուն տեղերից չեն շարժվում:

Շանկիրի.­Նոր կոՄ.

խմբաքանակ, հը՞:

Մողեսների խմբաքանակ:

այաՇ.

Ի՞նչ եք տեսնում: Ասացե՛ք: Ասացե՛ք:

ՇաբուՀ. կաՄեր.

Դարձյալ մարդի˜կ: Պիժամա, տնային խալաթներ: Ձեզ նման:

ՇաբուՀ.

Լավ սպիտակեղեն: Ես երբեք այդպիսի բան չեմ հագնում:

այաՇ.

Ակնոցո՞վ: Ասացեք, ակնոցո՞վ: Թե՞ մորուքավոր, բեղավոր:

Շանկիրի. ՇաբուՀ.

Ձեր տարիքի...

Շանկիրի. այաՇ.

Ծե՞ր են: Երիտասա՞րդ են:

Մեր տարիքի՞:

Ուզում է ասել` փետուրե երիտասարդի եւ կապարե ծերուկի արանքում: Ինչպես դուք ու ես, ենթադրում եմ:

կաՄեր.

Ահա՛, տեսնում եմ մեկին` մի քսան տարեկանի: Նա վեր է հառել աչքերը: Ա՜հ, այդ աչքեր՜ը: Աչքեր, որ վախ են պատճառում...


ՇաբուՀ.

Ահա՛, նրանք վերադարձան: Հիմա մեզ մոտ են:

Լսվում է կանգ առնող սայլակի կողեզրի եւ հեռացող սայլակի ձայն: Ամեն մեկը նորից նստում է իր տեղը: Շանկիրի. ՇաբուՀ. այաՇ.

Քանի՞սն էին:

Հինգը:

Քիչ է հինգը:

արզու.

Չլինի՞ կարծում եք, թե միայն այս կենտրոնն է: Պետք չէ այդպես կարծել: Մերը շատ ավելի փոքր է` մայրաքաղաքի ողջ մտավոր տականքին ընդունելու համար ...

Շանկիրին ելնում է ու փորձում ցատկել դեպի արզուի նստարանը: Բայց նրան ետ է պահում իր պարանը: այաՇ.

Է՜յ: Կամա՛ց: Հանգի՛ստ: Հանգի՛ստ... Դուք հո տեսնում եք, որ գործ ունենք ատող տեսակի անձնավորության հետ:

Շանկիրի.

Մտավորական տականքը, հը՜մ: Դուք այդպե՞ս ասացիք:

արզու.

Այո, հե՛նց այդպես: Դուք ձեր վրա վերցրիք, այդպես չէ՞: ... Լա՛վ արեցիք: Ասենք, ես չեմ հասկանում, թե ինչու եմ այստեղ: Նրանք իմ վերաբերյալ սխալվել են: Ինձ համար ժամանակն է, որ գնամ անկողին մտնեմ:

Շանկիրի.

Պարոնի համար ժամանակ է` գնա անկողին մտնի:

դիմելով դռանը. Տիկի՛ն դուռ, չէի՞ք բարեհաճի բացվել,

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

քանզի պարոնը կարիք ունի վերադառնալու իր պենատներին:

70 71

դադար: այաՇ.

Տիկի՛ն դուռ, դե բացվե՛ք, այ քեզ բա՜ն: դադար:

այաՇ.

Տիկին դուռը չի բացվում:

Շանկիրի.­Խո՛զ:

արզուն ուղղվում է դեպի դուռը եւ մի քանի անգամ թակում.

Բացե՛ք: Բանտապահը բացում է դուռը:


արզու.­ Հայտնե՛ք

պարոն կոմիսարին, որ ես այստեղ եմ: Իմ անունը Յան’Արզու է: Նա կհասկանա: Շատ կուզենայի տուն վերադառալ ու պառկել: Բանտապահը նորից փակում է դուռը` այն տպավորությունը թողնելով, թե չի հասկացել:

արզու.­Յան’Արզո՛ւ:

Տվե՛ք նրան իմ անունը: Ես այս մարդկանց հետ բան չունեմ անելու…

Շանկիրի.

Ընդհանուր բան չունե՞ք մեզ հետ: Բայց, իսկապես, պարոն կոստյումավոր, որը կուզենար վերադառանալ տուն` քնելու, եթե դուք մեզ հետ եք, ապա լավ է, որ ձեզ նույն բանի համար են հանդիմանում, ինչ եւ մեզ բոլորիս: Ինչ էլ անեք, դուք նկատի եք առնված, ծերուկ: Դուք այս սուրբ մարդու, այս շուն որսացողի, այս մսագործի ու մեզ` գրչի համեստ մարդկանցս հետ, կիսում եք ինչ-որ բան:

այաՇ.

Այո, ինչ-որ բան: Բայց ի՞նչ: Ինչ-որ բծի նման բան:

Շանկիրի. այաՇ.

Ինչ-որ բան…ինչ-որ անբնականոն բան:

Ինչ-որ հրեշայնորեն գազանային բան: Հենց այդպես: Դուք կոստյում հագած հրեշ եք: Մեր դիմաց կանգնածը՝ Յան’Արզուն, կոստյումով հրեշ է: Այդպես էլ այս քահանան փարաջայով հրեշ է, այս մսագործը` գոգնոցով հրեշ, այս շներ որսացողը` քրջեր հագած հրեշ:

Շանկիրի.

Իսկ մենք` գիշերազգեստով ու տնային խալաթով հրեշներ:

այաՇ.

Անշուշտ մենք նմանվում ենք մարդկանց: Խոսում ենք մարդկանց պես: Շնանում ենք մարդկանց պես: Բայց այդպիսին մենք ենք մեզ տեսնում: Մենք ինքնե՛րս: Ուրիշները՝ մարդիկ, որոնք ճիշտ են տեսնում իրար, մեզ չեն նայում այդ աչքով: Նրանք մի աչք ունեն, որն ունակ է ծակել-անցնելու մեր միջով: Եվ այդ ի՞նչ մտահոգիչ բան են նկատում: Ինչ-որ տարօրինակ բան:

Շանկիրի. այաՇ.

Մի բան, որը վախ է պատճառում:

Անգամ նողկալի բան: Սողացող: Ուտիճների նման սողացող: Այո, ուտիճների նման: Ի՞նչ կա ավելի նողկալի, քան ուտիճը: Ու ամեն դեպքում, ինչ-որ բան, որի համար դուք նույնպես արժանի եք, որ փակված մնաք այս անհրապույր վայրում, ոչ թե թողնեն, որ քնեք ձեր անկողնու մեջ:


Շանկիրի.

Ձեզ մի՛ հոգնեցրեք, թանկագին բարեկամ: Այս մարդ ոչ միայն մեզ նման չէ, նա նաեւ մեր դեմ է: Սա՛ է ողջ տարբերությունը: Ասել է, թե նա դեմ է ինքն իրեն...

այաՇ.

Չմոռանալով, որ նրա քունը տանում է, եւ նա իրեն լիազորված է զգում` վերադառնալու իր տուն քնելու համար:

Շանկիրի. այաՇ.

Ո՞վ գիտե, գուցե անգամ, քնի մանչուկի քնով:

Քնե՜լ: Ա՜հ, քնե՜լ: Քնել անմեղի քնով... Առանց վախի, որ իրեն կհանեն իր անկողնուց: Քնել` շների ոռոցներից ու արկերից ապահով... Լսվում են հեռավոր կրակոցներ:

այաՇ. կոՄ.

Ա՜հ, տեսե՛ք, իսկապե՛ս:

Բու՛մ, բ՛ում, բո՛ւմ: Արկերի ռումբա՜ է...

ՇաբուՀ.

Դե արի՛ ու քնի՛ր էս ձայների մեջ:

կաՄեր.

Այս երեկո շներ չեն գտնվել: Նրանք կանգնում էին ամենամութ անկյուններում: Մի քանիսը մահացու ոռնում էին: Ես, որ լավ տեսողություն ունեմ, գրեթե դրանց չտեսա: Վախենում էին, գուցե այդ աղմուկների պատճառով: Արդեն նրանց թվաքանակը պակասում է: Նախկինում ինձ 40 սանտիմ էին վճարում մեկ շան համար: Հիմա` 10 սանտիմից էլ պակաս: Կարծում եք՝ կարելի՞ է ապրել այդ գրոշներով: Ասացի քաղաքապետին: Լսվում է կանգ առնող սայլի ձայն:

Շանկիրին . Կամերին ու Շաբուհին.

Հլա տեսե՛ք: Ակնո՞ց, թե...

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

Ասացե՛ք մեզ:

72 73

ՇաբուՀ.

Ինչքան ակնոց, այդքան էլ մորուսներ, այս անգամ: Ու ճաղատ գլուխներ: Ակնհայտ է, որ սրանք բարձր խավից են:

Շանկիրի. ՇաբուՀ. այաՇ.

Եվ ինչի՞ց է դա երեւում:

Նրանք արժանապատիվ տեսք ունեն: Իմաստուններ:

Արժանապատիվ տե՞սք: Կանցնի: Բացահայտում են, թե ինչ են, երբ քիթդ մահվան հետույքի մեջ է: Ոմանք անգամ տակներն են լցնում: Ուրիշները կորցնում են բանականությունը` լոկ իմանալով, որ այն աշխարհ պիտի գնան: արզուն ոտքի է ելնում ու թակում դուռը: ոչ ոք չի պատասխանում:


Շանկիրի. այաՇ.

Եվ կամ գուցե բնական ցանկություն: Ո՞վ գիտե, գուցե անմիզապահությա՞մբ է տառապում:

Շանկիրի. այաՇ.

Պարոնի քունը տանում է:

Ո՞վ գիտե:

Նախքան անգլիացիների գալը` մեզ փրկելու, փորձենք քնել:

ՇաբուՀ.

Առաջին անգամ՝ երեսուն տարի ի վեր, կինս քնելու է առանց իմ ընկերակցության:

Շանկիրի.

Իմը՝ոչ, ամեն դեպքում: Հաճախ է պատահել, որ ինքս ինձ արձակուրդ տամ:

այաՇ.

Ամուսնական անկողնու արձակուրդ, ուզում եք ասել, թանկագին բարեկամ: Ես արդեն ահագին ժամանակ է, ինչ իմ մահճակալը չեմ կիսում միեւնույն անձի հետ: Ցածրաձայն, Շանկիրիին. Բանն այն է, որ ես ամուսնացած եղել եմ, հասկանո՞ւմ եք: Մի օր, երբ ես անում էի այդ բանը՝ անհրաժեշտությունից դրդված, պատկերացնում եք, չէ՞, իմ կողակիցը մասնակցում էր խաղին նույնքան պագշոտությամբ, ինչպես իր բանալիով պարուրակված սնդուկի փականը: Նա սպասում էր միայն մեկ բանի, որ ամպրոպն անցնի: Որպեսզի ինձ հանգեցնի իմ կենդանական մասին: Ինձ նվաստացնի: Ինձ սեւեռի քոնթի շան պատկերի մեջ: Ահա, թե ինչը ինձ համար ընդմիշտ զզվելի դարձրեց ամուսնությունը:

կաՄեր. այաՇ.

Ես քիչ եմ քնում: Քանզի գիշերը որս եմ անում:

Մենք դա գիտենք, թանկագին բարեկամ: Դուք ընկնում եք շների ետեւից, մինչ մյուսներն ընկնում են բոզերի ետեւից: Մենք գիտենք դա:

Շանկիրի.

Իսկ դո՞ւք, պարոն կոստյումավոր: Ո՞ւմ ետեւից եք ընկնում գիշերները:

այաՇ.

Իսկապես, դուք ի՞նչ եք որսում ձեր կոստյումով:

արզու.

Բոլոր նրանց, ովքեր խանգարում են, որ այս երկիրը հանգիստ քնի, ի՞նչ եք կարծում:

Շանկիրի.

Պարոնը հրեշներ է որսում: Սողացող հրեշներ, մեզ նման: Ահա, թե ինչու են մենք այստեղ: Թոկով կապածներ, որոնց հրում են դեպի վիհը:

այաՇ.

Ուզում եք ասել... Ես միշտ ենթադրել եմ դա: Բայց այդ


դեպքում: Այդ դեպքում: Ինչպե՞ս է, որ նա քնած չէ իր մահճակալի մեջ: Շանկիրի. կաՄեր.

Ո՞վ իմանա:

Ամեն ինչ պարզ է:

այաշն ու Շանկիրին մեկնվում են իրենց նստարանների վրա: Շաբուհն ու Կամերը հետեւում են նրանց: այաՇ. կոՄ.

Կրակոցները ոնց որ թե դադարեցին:

Բո՛ւմ, բո՛ւմ, բո՛ւմ: Արկերի ռումբա է...

Շանկիրի.

Անգլիացիները գնացել են քնելու, հավանաբար: Հաստատ վաղը չեն վերադառնա:

այաՇ. Իսկ միսը փչանալու է միայնակ` ամուսնական անկողնում: Շանկիրի.

Իսկ ո՞վ պիտի հավաքի շներին սպանելու համար: Ոչ ոք: Այս ամենից շները մեկ օրվա կյանք են շահելու:

այաՇ.

Ավելի շատ, ո՞վ գիտե: նրանք սկսում են քնել: Բացի Կոմից ու արզուից:

կոՄ.

Բո՛ւմ, Բո՛ւմ: դադար:

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

Բո՛ւմ:

74 75


գործողություն II

խմելու ջրով դույլ


Լուսավորված պատուհան Գործող անձինք հետզհետե արթնանում են: արզուն նստած նիրհում է: Կոմը դիրքը չի փոխել: Կրակոցները վերսկսվել են: կոՄ.­Բո՛ւմ, այաՇ. կոՄ.

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

76 77

Չեն եկե՞լ ձեր ետեւից:

Չեն եկել: Չեն եկել... Զուլալ ջուր էին այդ երգերը, հասկանո՞ւմ ես:

այաՇ. կոՄ.

Չքնեցի՞ք:

Գլխիս մեջ ողջ գիշեր երաժշտություն էր: Այնքա՜ն մեղեդիներ կան գլխումս, դա ինձ միշտ արթուն է պահում: Այնքա՜ն մեղեդիներ... Որոնք ինձ համար երգում էին գյուղերում: Դրանք դեռ զնգում են ականջներիս մեջ:

այաՇ. կոՄ.

Դեռեւս այստե՞ղ եք, տեր Հայր:

Դարձյալ, մողեսիկս:

այաՇ. կոՄ.

բո՛ւմ:

Հասկանում եմ:

Ես նստում էի մի ծառի տակ, ամառ էր, քամու ոչ մի նշույլ, գյուղի ջահել աղջիկները քայլում էին ծաղիկների միջով, նրանց խնդրում էի երգել, իսկ ես գրի էի առնում: Ոսկի պահեր էին դրանք, ոսկի: Իսկ հիմա ո՞վ է լսելու այդ երգերը: Ես առանց դրանց կորած եմ... ու դրանք հավանաբար կկորսվեն առանց ինձ: Հուսանք, որ Աստված դարձյալ առիթ կընծայի ինձ վերագտնելու այդ ժամանակները: Մեկ անգա՜մ: Միայն մեկ անգա՜մ:

Շանկիրի.

Նրանք, որ ձեզ պիտի ազատեին, հավանաբար չեն սիրում լսել, թե ինչպես եք երգում: Բայց մենք սիրում ենք: Մենք սիրում ենք դա: Ցացրաձայն ու մեկուսի. Ի՞նչ հիմքեր նրանք պիտի ունենային ազատելու երգիչ քահանայի: Եվ հետո՝ այդ ո՞ր մի երգը նվիրված չէ մեռնելուն: Հետո, դիմելով այաշին. Այս ամենից լավ հոտ չի գալիս: Երբ չեն ազատում սուրբ մարդուն, երբ անգամ չեն էլ լսում կոլաբորացիոնիստին: Երկու ձախորդներ, ում դրել են իրենց համանունների տեղը... .Իսկ մենք:

այաՇ.

Մենք ի՞նչ:

Շանկիրի.

Մե՞նք: Մենք գրել ենք: Եթե գրելը հանցագործություն է...


այաՇ.

Մի ժամանակ նրանք պոկում էին լեզուները նրանց, ովքեր ուսուցանում էին այնպես, ինչպես խոսում ու գրում են այսօր: Պետք չէր վստահել:

Շանկիրի. այաՇ.

Երբեմն քեզ ազատ ես կարծում, իսկ իրականում ապրում ես՝ թաթերդ կապված:

Շանկիրի. այաՇ.

Պետք չէր վստահել:

Ուրեմն, ի՞նչ է լինելու մեզ հետ:

Մեզ հետ նրանք կանեն այն, ինչը միշտ երազել են:

Շանկիրի.

Այսինքն, որ մենք սատկե՞նք սովից ու ծարավից` անծանոթ ճանապարհներին:

այաՇ.

Այդ ի՞նչ եք ասում: Դե ո՜չ: Եթե նրանք զոռով մեզ հավաքել են իրար գլխի, ուրեմն ուզում են զբոսանքի տանել: Նրանք կթողնեն, որ մենք քեֆ անենք մի գետի ափին: Նրանց զինվորները մեզ կմատուցեն իրենց լավագույն գինիները: Տռփական հարճերը, դեռեւս` պարմանուհի, բայց սիրո մեջ` գիտակ, մեզ կպարգեւեն անասելի փաղաքշանքներ: Իսկ թռչունները կերգեն ճյուղերի վրա: Ձկները կխայտեն արծաթավուն ջրերի մեջ: Ու ծաղիկները կտրվեն մեղուներին:

Շանկիրի.

Իսկ մենք Հավանայի սիգարներ կծխենք, իսկը՝ դրախտում...

այաՇ.

Ահա, թե ինչի մասին են երազում նրանք, ովքեր մեզ նետել են այս շնաբույնը: Պիտի կարողանալ հուսալ: Ուրեմն, հուսանք... դիմելով արզուին. Է՜յ, պարոն կոստյումավոր, չէի՞ք կարող մի բան անել: Արեւն սկսում է տաքացնել, ու բոլորիս կոկորդը վառվում է: Քանի որ դուք դեռեւս մերոնցից եք, օգտակար գտնվեցեք: Բանտապահը գոնե ձեզ չպիտի որ մերժի: Նա սկսում է ձեզ տեղը բերել:

ՇաբուՀ.

Այսպիսի շոգի պայաններում միսս լրիվ կփչանա: Ու կինս չէ, որ...

այաՇ.

Ուրեմն, թողեք, որ նա իր ուզածով հնացնի այն, թանկագին բարեկամ: Ամենայն մարմնի ճանապարհը...

ՇաբուՀ. այաՇ.

Դուք գիտեք, թե ինչ եմ ես կորցնում այս ամենի հետ:

Ձեր կնո՞ջ հետ, թե՞ ձեր մսի:


ՇաբուՀ.

Շաբաթը ամենաշահութաբերն է օրերից: Ու այդ բաղադրատոմսը չի լցնի իմ դրամարկղը: Ասենք՝ ես այն չեմ փակել: Ժամանակ չունեցա: Ինձ ասել էին, որ ես մի քանի րոպե ժամանակ կունենամ: Սկսում է ճչալ: Եվ ահա, ժամեր շարունակ մենք այստեղ ենք` սպասելով չգիտես ինչի: Թող դուռը բացվի, տեր Աստված: Թող մեզ հիմա ասեն՝ վերադարձեք ձեր տուն: Բայց արդեն էլ ո՞ւմ է պետք վերադառնալը: Այս ժամին, իմ միսը փչացել է, իսկ դրամարկղս... չեմ էլ համարձակվում մտածել այդ մասին...

կաՄեր.

Պետք չէ աղի արցունք թափել: Միսդ... Կորած չէ: Տե՛ս, եթե դրա մեջ մկան դեղ լցնեն, կտան շներին: Դա ձերբազատվելու ամենալավ ձեւն է:

ՇաբուՀ.

Հե՜յ, դու, շուն բռնող, կորի՛ր գրողի ծոցը: Այս պահին մենք քաղցած ենք ու ծարավ: Ու քանի որ հավաքվել ենք այստեղ, կարող ենք մեր փողերն իրար վրա դնել ու ոստիկանին խնդրել, որ մեզ ուտելու բան բերի... Հը՞. ի՞նչ կարծիքի եք այս մասին: արզուն հենց այդ պահին թակում է դուռը: ոչ ոք չի պատասխանում:

Շանկիրի. այաՇ.

Նրանք ուզում են, որ մենք սատկենք:

Եվ քիչ ծախսերով: Լսվում են ուրիշ դռների թակոցներ: Նրանք ունակ են մեզ քարշ տալու մի գետի երկայնքով ու մեզ արգելելու խմել` մտրակի հարվածներով:

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

Շանկիրի.

78 79

Եթե մեռնենք բոլորս, որքան որ կանք, մեր կանայք ու երեխաները կլինեն առանց պաշտպանության: Այդժամ նրանց կնետեն ճանապարհներին: Վերջ չունեցող ճանապարհների: Ճանապարհներին, որպեսզի նրանք մեռնենք քաղցից, ծարավից ու հոգնածությունից:

այաՇ.

Ի՞նչ ենք արել` դրան արժանանալու համար:

Շանկիրի.

Հաստատ է մի բան, որ ինչ-որ մեկը մեզ իմաց է տալիս, որ ինքն այլեւս մեզ չի ուզում:

այաՇ.

Նրանք պետք է մտածեն, որ իրենք այդպես ավելի ազատ կլինեն: Որքան ավելի շատ մեզ ճզմեն ուտիճների նման, այնքան ավելի ազատ իրենց կզգան: Եվ, անշուշտ, նրանք սխալվում են: Ազա՞տ: Ազատ` ինքները լինելո՞ւց...: Բայց նրանց ազատությունը արժեք ունի միայն մեր միջոցով: Ու այդպես էլ նրանք թունավորում են իրենց զավակներին: Եթե նրանք մեզ սպանեն,


որպես մեռածներ` մենք երկար ժամանակ կրծելու ենք իրենց հիշողությունը: Հավատացե՛ք ինձ: Երկար ժամանակ, ասում եմ ձեզ: Բազմաթիվ սերունդներ: արզու.

Բացե՛ք:Դե բացե՛ք, վերջապես: Այստեղ այլեւս անհնար է մնալ:

դուռը բացվում է: արզուն դիմում է բանտապահին: արզու.

Մենք ուզում ենք խմել ու եթե հնարավոր է՝ ուտել: Հասկանո՞ւմ եք: Բայց նախ` խմել: Ասացեք պարոն կոմիսարին, որ Յան Արզուն է դիմում խնդրանքով: Բանտապահը նորից փակում է դուռը: Հետո քիչ անց, վերադառնում է:

արզուն Կոմին.

Հիմա կխմեք: բանտապաՀը արզուին.

Հետեւիր ինձ: արզուն դուրս է ելնում, դուռը նորից փակվում է: դադար: Շանկիրի.

Կարծում եք նա կվերադառնա՞: Ես` ոչ:

այաՇը Կամերին ու Շաբուհին.

Աչքերդ՝ փողոցին: Ո՞վ գիտե, նրան կթողնեն, թե ոչ: ՇաբուՀ.

Եթե միայն նրան չհանձնարարեն մեզ զեկուցել, թե ինչ դնենք բերաններս:

կաՄեր.

Երազների մեջ եք: Այդ տիպը ծախված է: Իր կոտրատվելուց ես անմիջապես հասկացա, որ նա մեր աշխարհից չէ: Բայց նա խույս չի տա այն բանից, ինչ մեզ սպասում է: Վաղ, թե ուշ...

ՇաբուՀ.

Եվ ի՞նչ է մեզ սպասում, վաղ, թե ուշ:

կաՄեր.

Վաղ, թե ո՞ւշ: Ո՞րտեղից իմանամ: Բայց, ավելի շուտ, վատ հոտ է գալիս:

Հեռավոր կրակոցների ձայներ: կոՄ.

Բո՛ւմ. Էլի բո՛ւմ:


այաՇ.

Դարձյալ ոչ մի բա՞ն, դրսում:

կաՄեր.

Ոչինչ: Ոչ մի կատու: Շատ տարօրինակ է ...Ես լավ պեղել եմ քաղաքի բոլոր անկյունները, եւ, սակայն, այս թաղամասը... չգիտեմ:

այաՇ.

Իսկ ի՞նչ է երեւում:

կաՄեր.

Մի հին սալարկված փողոց: Բայց դա, դու արդեն գիտես: Մեր դիմացը մի բլուր կա` թփուտներով: Արեւը ընկնում է վրան: Լավ երեւում են տներ նույն կողմում, ինչ մերը: Բայց ասես բոլորն այրվել են: Կամ կողոպտվել:

ՇաբուՀ.

Կարծում եմ այդտեղով արդեն անցել եմ: Իմ զարմիկը, որ բանաջարեղեն վաճառող է, մի կրպակ ուներ այնտեղ: Ճիշտ է, այն հրդեհեցին: Փո՛ւհ, մտածեցի, մի օր նույն բանը կարող է ինձ հետ կատարվել: Բայց մնացի: Մնում ենք: Չգիտենք՝ ինչու ենք մնում: Բայց մնում ենք...

այաՇ.

Մնում ենք, որովհետեւ սիրում ենք այս քաղաքի հոտերը: Ծովի բուրմունքը: Քրտինքի հոտը: Պատերն ունեն այդ հոտը: Քրտինքի հոտը: Այդ պատերը արյուն ու քրտինք են թափում: Ու սիրում ենք այն դրա համար: Նաեւ տապակայի հոտը: Եվ անգամ` արեւի հոտը:

Շանկիրի.

Եվ անգամ արեւի հոտը... Հլա տեսե՛ք: Ինձ համար արեւը հոտ չունի: Այն իմ մեջ ծարավ է առաջացնում, այդքան բան:

ձայն.­Ջուրը

նախ` մեր անասունների համար:

Լսվում է վայր ընկնող դույլի աղմուկ:

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

նույն ձայնը.­ Եթե

80 81

մեր ձիերը ծարավ են, նրանք չեն կարողանա քարշել ձեր սայլերն ու ձեզ տանել շատ հեռու...

դադար: Բոլորը նայում են դռան կողմը: Մի ուրիՇ ձայն.­ Թո՛ղ

խմեն: Թողե՛ք նրանց խմեն: Նախ` այս անասունները, հետո՝ քոնը...

դադար: Հանկարծակի բացվում է դուռը: Հայտնվում է արզուն` ձեռքին մի դույլ: Մի պահ նա մնում է անշարժ, մինչդեռ դուռը նորից փակվում է իր ետեւում: Մոտենում է Կոմին: արզու.­Խմե՛ք,

տեր Հայր: Խմե՛ք, ավելի լավ կզգաք ձեզ:


Կոմը ետ է հրում դույլը: նա ապշահար է: ահաբեկված: կոՄ.

Ո՛չ, պարոն ոստիկան: դադար: արզուն մնում է` դույլը ձեռքերի միջեւ:

այաՇ.

Ո՞վ ասաց՝ անասունները... նախ` այս անասունները...

արզու.

Կենտրոնական բանտի տնօրենը:

Շանկիրի.

Կենտրոնական բանտի տնօրենը... Ահա՛, ինչ է ասված: Չնայած դրան՝ միշտ էլ կարելի է սիրել արեւի հոտը:

այաՇ.

Նախ` այդ անասունները... Նախ` այդ անասունները...

կաՄեր.

Մեզ շների տե՞ղ են դրել, ինչ է: Բայց շներին ես բռնում եմ, որպեսզի ազատվենք դրանցից:

այաՇ.

Մսի կույտեր, ահա թե ինչ ենք մենք նրանց համար:

ՇաբուՀ.

Նրանք միայն սպասում են, որ մեզ մորթեն: Դուք դա հասկանո՞ւմ եք: Մորթեն մեզ:

արզուն դույլը դրել է գետնին, նստել է իր նստարանին ու գլուխն առել ձեռքերի մեջ:

Ես չգիտեի... չգիտեի... Շանկիրի.

Եթե գոնե իմանայինք՝ ինչի համար... ի՞նչ վատ բան ենք արել... Ներողություն կխնդրեինք:

այաՇ.

Ուրեմն դուք չե՞ք հասկացել, այ առնետներ: Մենք ծնվել ենք չարիքի հետ: Մենք ստեղծված ենք դրա համար: Ամեն պահ մենք պետք է ներողություն խնդրենք: Ներողություն: Ներողություն: Անվերջ ներողություն: Ամեն վայրկյան` ներողություն: Ներողություն, որ աշխարհ ենք եկել: Ներողութոյւն, որ ապրում ենք: Ներողություն, որ ձգտում ենք բարելավել մեր կյանքը: Ներողություն, որ ձգտում ենք զարգանալ: Ներողություն, որ Աստված ունենք: Ներողություն, որ այստեղ ենք եղել ձեզնից առաջ: Եվ, չնայած դրան, մենք չգիտենք՝ ներված ենք, թե՝ ոչ: Մենք դա չգիտենք: Բայց այսօր ամեն ինչ պարզ է դառնում: Ամեն ինչ ելնում է ջրի երես: Կես-կյանքի ճգնաժամը բաժանում է մարդկանց... .

կոՄը` արզուին.

Պարո՛ն ոստիկան... Պարո՛ն ոստիկան... Թողե՛ք ինձ... Վերջին անգամ թողե՛ք ինձ... Թողե՛ք լսեմ իմ գյուղի ձայնը... Մի վերջին...


արզու.

Դուք կտեսնեք գյուղեր, տեր Հայր: Երդվում եմ, կտեսնեք դրանք: Ճանապարհի ողջ երկայնքով: Վաղը, երբ նրանք մեզ կտանեն: Քրտինք թափող գյուղեր, որ կդառնան արյունածոր գյուղեր:

կաՄեր.

Եթե մեզ տեղափոխեն սայլերով, ճանապարհներն այնքան վատն են, որ հոգիներս կհանեն: Բայց դե խոտ կդնենք տակներս: Դա ցնցումները կխլացնի:

Շանկիրի.

Խոտ, որ տալիս են անասուններին: Այդպիսով մենք կունենանք ծածկ ու տուն:

արզու.

Բայց մեզ անպայման ստիպելու են նաեւ գնացք նստել: Գնացք, որը միայն մեզ համար է:

այաՇ.

Անասունների համար նախատեսված վագոններում, իհարկե...

Շանկիրի.

Իսկ մեր հովիվները զինվորներ կլինեն, անշուշտ...

ՇաբուՀ.

Բայց ես չեմ ուզում թողնել իմ մսի խանութը: Եվ ինչպե՞ս է այն հոգալու կնոջս ապրուստը:

Շանկիրի.

Ո՞վ է մեղավոր: Ձեր ինչի՞ն է պետք մի անուն կրել, որն արդեն կրում է մեկ ուրիշը:

այաՇ.

Էն էլ ի՜նչ ուրիշ: Մի հեղափոխական, ով յուրայիններին ուղարկում է առաջնագիծ... եւ թաքնվում վերջին պահին:

արզու.­ցածրաձայն.

Այս վախկոտին, ի վերջո, կվերացնեն:

ՇաբուՀ.

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

Եթե ձեռքս ընկներ նա, ում տեղն ինձ դնում են, տեղն ու տեղը կսատկացնեի նրան:

82 83

այաՇ.

Միայն դա: Բայց փորոտիքից ավելի լավ բաներ կան, ախպերս:

կաՄեր.

Ես եւս կուզենայի մսագործ լինել` փտած միս վաճառելով:

այաՇ.

Հիշեցե՜ք: Վաղ, թե ուշ, ձեր հերթը գալու է: Գիշատիչներիցդ այդքան հեշտ չես ազատվի, այդպես չէ՞, պարոն շուն բռնող:

կաՄեր.

Մինչ այդ շատ կուզենայի նրա վերջը տալ:

դիմելով արզուին.

Ի՞նչ կասես, պարոն կոստյում:


արզու.

Ի՞նչ կասեմ: Կասեմ, որ պետք է ներել իմանալ:

ՇաբուՀ.

Ներել... ներել... Շատ կուզենայի ձեզ տեսնել ներելիս: Դե ուրեմն թո՜ղ իմ տեղը զբաղեցնի նա, ով ինձ այս ծակն է խոթել:

այաՇը ` Շաբուհին.

Չէ՞ որ ասացինք ձեզ, վաղ, թե ուշ դուք կլինեք այն նույն իրավիճակում, ինչ այսօր: Հասկանո՞ւմ եք:

ՇաբուՀ.

Դա չի խանգարում, որ ես այսօր լինեմ այնտեղ, ուր չպիտի լինեի: Իմ տեղը իմ կրպակում է, իմ միսը վաճառելիս: Իսկ այն դրա փոխարեն հոտում է:

Շանկիրի.

Իսկ մենք ծարավ ենք. դիմելով արզուին. Ձեր դույլի մեջ մի քիչ ջուր մնացե՞լ է:

արզու.

Մնացել է:

Շանկիրի.

Ուրեմն կիսե՜նք: Անվրդո՜վ լինենք, մա՜րդ մնանք:

Շանկիրին խմում է ու դույլը փոխանցում մյուսներին: ոմը այն ետ է հրում նորից ու դիմում դույլին.

Պարոն ոստիկան... Պարոն ոստիկան... Թողեք լսեմ իմ գյուղերի ձայնը... Եվս մի անգամ, խնդրում եմ ձեզ: արզուն, կարծես, փակում է ականջները: Շանկիրի.

Վա՛յ նրան, ով արել է դա: Վա՛յ նրան: Ուրեմն նա իմացել է տեր Հոր սովորությունները: Պետք է, որ ինչ-որ մեկն ասեր ոստիկանությանը, որ նա սովորություն ուներ շուտ վերադառնալու տուն: Չէ, մեզ նման, որ մինչեւ ուշ գիշեր խաղատներում ենք: Տեր Հայրը, երեւի, իր փարաջայի կոճակներն է քանդելիս եղել, երբ նրան խնդրել են անցնել: Ի՞նչ ուներ վախենալու, ոչինչ: Դե, նա էլ գնաց այնտեղ:

դիմելով արզուին. Դուք, որ մեզ հետ նույնքան լավ էք յոլա գնում, որքան՝ ուրիշների, չէի՞ք կարող միջամտել: արզու.

Միջամտել: Բայց ես մի տեղում եմ, ուր անգամ ինձ համար չեմ կարող այլեւս դա անել: Ի՞նչ եք կարծում: Որ նրանք ինձ պաշտո՛ւմ են: Նրանք օգտագործում են ինձ, այո՛: Նրանք կստանան այն ամենն, ինչ ցանկանում են, միայն թե հասնեն իրենց նպատակին: Ասենք, ես այլեւս չեմ խնդրում, որ ինձ թողնեն այստեղից գնամ: Օրերից մի օր, մեկ է, ինձ նորից բռնելու են:

Շանկիրի.

Ես միշտ գրել եմ` մտածելով, թե ստվերում մի տիպ


կա պպզած, որը մանրակրկիտ զննում է ամեն մի բառս: Եվ ամենափոքր իսկ շեղվածության դեպքում, նա մի բլանկ է լրացնում: Իրականում, երբ ես գրում էի, ասես մեջս զսպող մի համակարգ լիներ: Հենց որ անցնում էի այն շրջանագիծը, որի մեջ մի տեսակ լուռ համաձայնագիր կար, այն տպավորություն ունեի, թե կապանքներս ինձ պահում էին... Այդժամ մի ամբողջ շարք հարցեր սկսում էին ինձ հետապնդել: Եթե գրում եմ սա, արդյոք դրա համար խնդիրներ չե՞մ ունենա: Եվ կամ, եթե գրում եմ այսինչ բառը, այսինչ անունը եւ այլն: Խելագարվում էի: Երբ քիչ առաջ տպագրել էի տվել մի հոդված, նայում էի փողոց, իմ շուրջը, տեսնելու համար, թե ինձ հո չե՞ն հետեւում... Դժոխային վիճակ: այաՇ.

Եվ, սակայն, հակառակ ամեն ինչի, ձեզ բաց չեն թողել: Ես, օրինակ, այդպիսի խղճի խայթ չեմ ունեցել: Ես դատափետում էի գրաքննիչներին: Եթե գրողն ազատ չէ, ինչի՞ համար գրել: Մենք կոչված ենք ուրիշների ազատությունը պաշտպանելու, չէ՞:

Շանկիրի. այաՇ.

Անգամ ուտիճների՞ ազատությունը:

Անգամ ուտիճների:

կաՄեր.

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

Ախ, դա՝ ո՜չ: Ես ուտիճներին ճզմում եմ կրունկներիս տակ: Ամենափոքրը եթե ճողոպրում է, հարձակվում եմ դրա վրա: Ես այլ կերպ չեմ կարող: Նրանք վազում են, հենց որ ինձ են տեսնում: Կարծես ինչ-որ բանի համար իրար պիտի հանդիմանեն վախկոտները: Ուտիճը միշտ ինքն իրեն հանդիմանելու բան ունի... Կեղտոտ կենդանիներ են իսկապես:

84 85

ՇաբուՀ.

Եվ որոնք բազմանում են, եթե, ժամանակ առ ժամանակ դրանցից մի քանիսին չես սատկացնում: Որքան էլ թույն եմ գործածում, դարձյալ հնար չկա: Կարելի է կարծել` մի գլուխ շնանում են պատերի արանքներում:

այաՇ.

Այդ դեպքում, չգանգատվենք: Մենք եւս պատերի արանքներում շնանում ենք: Ու հենց որ դուրս ենք ելնում, միշտ մի կոշիկ, որը մի մարդու հագին է, ուզում է մեզ ճզմել: Ահա՜, օրինակ...

կաՄեր. այաՇ.

Ի՞նչ օրինակ:

Բայց մի՞թե չեք հասկանում, որ մենք մի մոլագարի երկարաճիտ կոշիկի տակ ենք հայտնվել:


կաՄեր.

Ո՞ւմ կոշիկի: Ես ժամանակ չունեցա իմ կոշիկները հագնելու:

Շանկիրի.

Ուզում է ասել, որ մենք մեր վերացման առաջին փուլում ենք գտնվում:

ՇաբուՀ. այաՇ.

Բայց ասելո՞ւ են մեզ, թե՝ ոչ՝ ինչի համար:

Կասկածում եմ, ախպերս: Մի՞թե դուք ձեր կենդանիներին ասում եք, թե ինչու եք սպանում նրանց: Դե ուրեմն, էս դեպքում էլ, նույն բանն է:

ՇաբուՀ.

Դատավարության իրավունք կունենանք, այ կտեսնեք: Մեզ ասելու այն, ինչի համար մեզ իրականում մեղադրում են: Վստահ եմ:

այաՇ.

Չլսեցի՞ք թնդանոթի զարկերը մեր պատուհանների տակ: Մենք պատերազմի մեջ ենք, պարոն մսագործ: Ժամանակն է, որ այդ մասին հաշիվ տանք ինքներս մեզ: Իսկ պատերազմի ժամանակ թշնամիներն ամենուր են, անգամ` ներսում:

ՇաբուՀ.

Բայց ես սիրում եմ այս երկիրը: Ես այստեղ ծնվել եմ: Ես ազնիվ քաղաքացի եմ:

այաՇը, դառնալով Շանկիրիին.

Մեր բարեկամին հասկացրեք, որ երկիրն է, որ նրան չի սիրում: Հետո, դիմելով Շաբուհին.

Կասկածները ձեր անձի նկատմամբ բավարար են, որ ձեզնից թշնամի սարքեն: Դուք, ենթադրաբար, մեղավոր եք: Այդպես է: Դուք, ենթադրաբար, մեղավոր եք ծնվել, եւ այսօր, հասուն մարդ դառնալով, դուք իսկապես այդպիսին եք: կաՄեր. այաՇ.

Ես կուզենայի, որ ինձ ասեին, թե ինչ եմ արել:

Բանն ինչ-որ բան անելու մեջ չէ, այլ ինչ-որ բան լինելու:

Շանկիրի. կաՄեր.

Չլինի՞ շներդ քեզ ինչ-որ բան են արել:

Ոչ մի բան:

Շանկիրի.

եք:

Եվ, սակայն, դու եւ քո նմանները նրանց թրատում


կաՄեր.

Ի՞նչ ենք անում նրանց:

Շանկիրի.

Ուզում եմ ասել՝ նրանց հավաքում եք ոչնչացնելու համար: Չէ՞:

կաՄեր.

Բայց չէ՞ որ նրանք բազմանում են, այդ կեղտոտ էակները: Նրանք բազմանում են ու բազմանում...

Շանկիրի.

Լավ: Նրանք բազմանում են: Ու դա պատճառ է նրանց մեռցնելու, այդպես չէ՞:

կաՄեր. այաՇ.

Բա ո՞նց:

Ըստ էության ինչի՞ց եք վախենում: Որ, ի վերջո, շները կխանգարեն ձեզ ապրել: Այդժամ դուք առաջ եք ընկնում: Քանի դեռ ժամանակ կա, դուք մաքրում եք դրանց հաշիվը: Քանզի եթե բարձիթողի մատնեք, այլեւս նույնքան բազմաքանակ չեք լինի, որպեսզի զբաղվեք դրանցով: Ու այս անգամ, նրանք ձեզ կտոր-կտոր կանեն:

կաՄեր.

Այդպես է... այո, այդպես է...

այաՇը` Շանկիրիին. Շանկիրի. այաՇ.

Կարծում եք, նա հասկացե՞լ է:

Վստահ չեմ: Ես ինքս չեմ կարողանում հասկանալ:

Երբեմն չարիքի մասին հորինվածքներն այնքան արտառոց են, որ կարող են ձեզ խանգարել դրանց հավատալուն: Հեռավոր կրակոցներ:

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

կոՄ.

86 87

Բո՜ւմ, բո՜ւմ: Հետո նայելով իր պարանին. Բո՜ւմ, բո՜ւմ: Պարոն կոմիսար, մողես:

Շանկիրի.

Ու սա կարող է խելագարության հասցնել անգամ սուրբ մարդուն:

ՇաբուՀ.

Իմ միսը հոտել է: դառնալով Կամերի կողմը. Տամ շների՞ն: Ահ՜, երբե՜ք: Ավելի լավ է՝ թափեմ ծովը...

կաՄեր.

Եղե՞լ է, որ դա վաճառես, եթե անգամ` կապտած լինի արդեն:

ՇաբուՀ.

Բայց այդ դեպքում ես գներն իջեցնում եմ, բա ո՞նց: Ու խորհուրդ եմ տալիս, որ լավ եփեն: Այդպիսով, խիղճս ավելի հանգիստ կլինի:


կաՄեր.

Ի վերջո, դա երբեւէ ոչ մեկին չի սպանել: Շներս լավ էլ ուտում են դրանք: Ամեն դեպքում, եթե մի օր միսը պակասի, դու գիտես որտեղ այն գտնել: Ոչ ոք տարբերությունը չի զգա:

ՇաբուՀ.

Ու ես մանավանդ գիտեմ ինչպես անել, որ ոչ մի բանի մասին գլխի չընկնեն: Բայց ինձ պետք է, որ դրանք մի փոքր ամրակազմ լինեն, քո շները:

կաՄեր.

Քեզ համար կարող եմ գտնել դրանցից: Դրանք դառնում են հազվադեպ, բայց կարող եմ:

այաՇը. Շանկիրիին ու արզուին.

Պարոնայք, ձեր` շան մսից բիֆշտեքսները, դուք սիրում եք, որ լինեն արյունաե՞փ, թե՞ կապույտ:

Շանկիրի. կոՄ.

Բա՛հ:

Բո՜ւմ, բո՜ւմ: Մողեսների ջազ է:

այաՇ.

Ա՛հ, ուրեմն այլեւս արկերի ռումբա չէ՞:

կոՄ. իր պարանը մատնացույց անելով. արզու. այաՇ.

Մողեսների ջազ է:

Դադարե՜ցրեք դա, դադարե՜ցրեք:

Եվ ի՞նչ: Զայրանո՞ւմ եք: Բայց դուք ի՞նչ խաղ եք խաղում, ախպերս:

արզու.

Ոչ մի: Ես քաղցած եմ ու ամեն ինչ ինձ նյարդայնացնում է:

այաՇ.

Ավելի շուտ փորձեք փիլիսոփայորեն քաղցել: Սանձե՜ք ձեր օրգանների կանչը, դուք կունենաք դրա կարիքը, հավատացե՜ք:

արզու. այաՇ.

Ես դա ձեզնից լավ գիտեմ: Եվ սակայն...

Սակա՞յն:

արզու.

Սակայն, ես նման եմ ձեզ: Չգիտեմ նրանց մտադրությունները:

այաՇ.

Ամեն դեպքում այն կետում, ուր մենք ենք, լավ սկիզբ է շարունակությունը պատկերացնելու համար:

Շանկիրի.

Շարունակությունը սեւ է լինելու, հավատացե՜ք:


դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

88 89


գործողություն III

պարանների խաղ


Մութ պատուհան Բոլորն ընկճված են: Մի քանիսը կուչ են եկել իրենց նստարանների վրա, մյուսները նստած են: Կոմը նայում է դատարկության մեջ: Լսվում են սայլակների ձայներ, որ կանգ են առնում պատերի տակ: այաՇ.

Գնացեք տեսեք: Գնացեք:

կաՄեր.­ Շատ

սայլակներ են, իրար ետեւից, ինչպես մի մեծ մեկնումի պահին:

Շանկիրի.

Նրանք սպասեցին գիշերվա վրա հասնելուն, որպեսզի մեզ հեռացնեն քաղաքից:

այաՇ.

Միշտ էլ գիշերներն են կատարում կեղտոտ գործերը: Շրջվելով Շանկիրիի կողմը. Բացի այն դեպքից, երբ գրում ենք, սիրելիս:

Շանկիրի.

Դուք այդպե՞ս եք կարծում: Որ գրելը չի՞ առնչվում կեղտոտ բաների հետ:

այաՇ.

Ասենք... մթության հետ: Երբ ես գրում եմ գիշերները, ըստ էության, ավելի լավ ընկղմվելու համար իմ գիշերվա մեջ: Եթե հասկանում եք... .

ՇաբուՀ.

Ո՞վ գիտե, նրանք չե՞ն գտել ամայի մի վայր, ուր կկարողանային ծածուկ մեզ սատակել, մեկ առ մեկ:

կաՄեր.­Ես

չեմ թողնի, որ ինձ հետ այդպես վարվեն:

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

ՇաբուՀ.

90 91

Ես ամենեւին չեմ ուզում այդ ձեւով սատկել: Ավելի լավ է` կախվեմ:

արզու.

Հապա հանգստացեք, այ քեզ բան: Պետք կլիներ ձեռքերդ կապել մեջքերիդ ետեւում: Կտեսնենք, թե ինչպես են նրանք մեզ ստիպելու դուրս գալ: Որպես ազատնե՞ր, թե՞ շղթայակապ ձեռքերով:

այաՇ.

Շղթայակապ, մենք արդեն շղթայակապ ենք ինչ-որ իմաստով: Եվ անգամ կրկնակի, քանի որ բանտի մեջ ենք: Մինչդեռ դուք...

ՇաբուՀ.

Այո, ձեր դեպքում նույն բանը չէ:

Շանկիրի.

Դուք արտոնություն եք ստացել գնալու ուր ուզում եք:


արզու.

Կարծո՞ւմ եք: Որ կարող եմ գնալ՝ ուր ուզում եմ, հը՞: Նույնիսկ կարող եմ տո՞ւն վերադառնալ:

Շանկիրի.

Բայցեւայնպես դուք կարողացաք հատել այս դռան շեմը, չէ՞: Ուրեմն ասացեք... Ի՞նչ պատճառներով դուք դրանից չօգտվեցիք:

կաՄեր.­Դուք

կարող էիք ծլկել: Փախչել անգլուհիների մոտ...

արզու.

Ես արդեն ասացի ձեզ: Նրանք ի վերջո պիտի ինձ բռնեին: Վաղ թե ուշ:

այաՇ.

Բանն այն է, որ, նրանք գիտեն, թե որտեղ է պարոնի բնակարանը:

արզու.

Ինձ մի´ քարկոծեք: Դուք չգիտեք՝ ինչ բան է վախը:Դուք ոչինչ չգիտեք:

այաՇ.

Վախը: Բայց երբ գրում եմ, ես վախենում եմ: Ես վախենում եմ ամեն բառի համար: Ո՞վ գիտե՝ ինչ է գլխիս գալու` այս կամ այն բանը ասելիս: Վախը...

արզու.­Եթե

զավակիդ ճզմում են սապոգի տակ: Ատրճանակը նրա քունքին պահած: Եվ քեզ ստիպում նայել: Այդժամ դու պատրաստ ես ամեն ինչի` նրան փրկելու համար: Այդ պահին, քեզ ասում են.«Անուններ: Հասցեներ»: Ու դու, դուրս ես տալիս ամեն ինչ: Թողնում ես, որ հիշողությունդ դատարկվի, ասես բառեր ես փսխում: Ու չգիտես, որ դու ինքդ էլ մի անուն կլինես այլ անունների միջեւ, որ տվել ես:

Շանկիրի.

Բայց նրանք գիտեին, որ վաղ՝ թե ուշ ձերոնք, եթե կարող եմ այդպես ասել, քեզ բռնելու էին` կաշիդ քերթելու համար:

այաՇ.

Այդ դեպքում ինչո՞ւ պիտի ջանք թափեին:

Շանկիրի.

Ու բացի այդ, քանի որ կունենային սպանողին իրենց ձեռքի տակ, դա կլիներ ալիբի: Վարպետորեն սարքված, պիտի խոստովանեմ դա:

այաՇ.

Բայց ես հոգնեցի` ձեզ ասելով, որ իրենք ալիբիի կարիք չունեն: Արդեն 24 ժամ է, ինչ մենք նրանց ենք պատկանում` մարմնով ու ունեցվածքով:

կաՄերը`­Շաբուհին, ցածրաձայն:

Ալիբի, թե՝ ոչ, ես այդ սրիկային խեղդելու եմ: Ի վերջո նրա պատճառով է, որ այս ծակում ենք հայտնվել: Եթե բաց թողնենք նրան, մեզ վերացնե-


լուց հետո, նա նորից ծառայության կանցնի նրանց մոտ: ՇաբուՀ.

Դա անել քահանայի աչքի առա՞ջ: Դու նրան էլ ավելի կսպանես...

կաՄեր.­Բայց

ասես նա կույր լինի՝ քո քահանան: Ու դեռ աչքերն էլ` բաց: Նա, միայն, արկերի պայթյունն է լսում:

այաՇ.

Այդ ի՞նչ եք մտմտում երկուսով: Դուք այլ բան տեսնում ե՞ք:

ՇաբուՀ.

Իրար ասում էինք, որ պատրաստվում էին անպայման մեզ տարահանել:

այաՇ.

Դա լավ հայտնի է, որ մեզ տարհանել են:

Շանկիրի.

Բայցեւայնպես, նրանք բերել չեն տվել այսքան սայլակներ, որ ձմերուկներ տեղափոխեն շուկա:

կաՄեր.­Ճիշտ

որ:

ՇաբուՀ.

Ամեն դեպքում հիմա հասկանալի է, թե ինչու նրանք կարիք ունեին ջրի:Նրանք ձիերին են ջրում: Ճանապարհը երկար է լինելու: Գուցե` անծայր:

այաՇ.

Մեկնել... Ա՜հ, մեկնել... Վերջապես մեկնել... Որքա՜ն ժամանակ է` մտածում էի այդ մասին: Մեկնել` լավ չիմանալով, թե ուր: Հենց այնպես: Բախտաբերի ճանապարհներով, անծանոթ խաչմերուկներով... Պետք է ասել, որ ես երբեւէ ժամանակ չեմ ունեցել իմ արկածային երազանքներն իրականացնել: Բանն այն է, որ մեր քաղաքը մեզ պահում է իր շոշափուկների մեջ: Հիմա ես անպայման կշնչեմ այս երկրի օդը:

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

Շանկիրի.

92 93

այաՇ.

Բաց ծովի օդը:

Նախնյաց երկրի օդը...

Շանկիրի.

Եթե դուք դա մեկնել եք անվանում:Բայց մեկնել դեպի ո՞ւր: Աքսոր: Իսկ աքսորից հետո՞: Իսկ կյանքից հետո՞:

այաՇ.

Արյան ու քրտինքի այս ժամանակներից հետո... Դե, երկարատեւ քունը, գրող տանի:

Շանկիրի.

Գնա՝ իմացիր, կյանքից հետո... Կյաքից հետո, քունը քնում է...

այաՇ.

Մենք առողջարան չենք գնում հաստատ: Ոչ: Պարզապես խոսքը տարհանման մասին է:


Շանկիրի. այաՇ.

Տարհանման: Դա է ճիշտ բառը: Տարհանում...

Ձեզ կտրում են ձեր ամենօրյա կյանքից` առանց ձեր կարծիքը հարցնելու: Կտրում են ձեզ ձեր կնոջից, ձեր երեխաներից, ձեր կրպակից, ձեր շներից, ձեր գրքերց, ձեր ընթերցողներից... Ձեզ կտրում են... Մշտապես կտրում են ձեզ...

կոՄ.­Ձեր գյուղերից: Ձեր երգերից: Ձեր մողեսներից... Բո՛ւմ, Բո՛ւմ:

Բոլորը շրջվում են Կոմի կողմը՝ զարմացած ու տխուր: Բարկություն է անցնում նրանց դեմքերի վրայով: արզու. Ցավ

եմ զգում...

կաՄեր.­Ահ,

դու կարող ես:

Կամերը հեռանում է պատուհանից: Մոտենում է արզուի նստարանին, նստում հենց նրա ետեւի կողմում: այաՇ.

Ես գրչի մարդ եմ, ընդամենը: Ասել է, թե ոչինչ եմ: Ես չափից դուրս շատ եմ մտածում` մի բան անելուց առաջ: Ինչո՞ւ այս, ինչո՞ւ այն: Դա, ի վերջո, ջլատում է: Դժվարությամբ եմ հավատում, որ կկարողանայի շուն բռնել` դրան սպանելու համար:

կաՄեր.­ Պարոնը

ոնց որ աղջնակ լինի: նա հայացքը անընդհատ

դարձնում է արզուի կողմը: այաՇ.

Աղջնա՞կ: Համաձայն եմ: Կամ մեր քահանան:Նայեցե՛ք նրան: Նա անգամ մի ճանճի չի կարող վնասել:

կաՄեր.­Գրքերը

նրան փափկացրել են:

ՇաբուՀ.

Գրքե՞րը: Իսկ միգուցե իր աղոթքնե՞րը: Մի՞թե ես աղոթում եմ: Ես մսի մեջ եմ ամեն օր: Ամեն Աստծու օր, մսի մեջ ընկղմված:

Շանկիրի.

Խորհրդապաշտների գրքերը այդքան կարդալով` անշուշտ բնազդը կորցնում ես:

այաՇ.

Բնազդը կորցնում ես, բայց դառնում ես ավելի մարդկային:

Շանկիրի.

Որքա՜ն կույր եք դուք բոլորդ: Ջունգլին ներխուժել է քաղաք: Գայլերի ոռնոցը խլացրել է մեր ձայները: Ճառերը մեր դեմ բազմապատկվել են մի քանի օրվա ընթացքում: Դրանք հրահրել են ամբոխին…Ցույց է տալիս Կոմին.


Իսկ նա ի՞նչ կարող է անել իր երգերով այդ ջունգլիի մակընթացության դեմ: այաՇ.

Պետք է ասել, որ նա պաշտպանվելու պատրաստություն չի ստացել: Մարդիկ կառչում են իրենց ուտոպիաներից: Ինչպես լեռնագնացը` իր լեռան:

Շանկիրի.

Իսկ եթե երգը նրա համար լոկ ոռնոցներից խուսափելու միջո՞ց է:

այաՇ.

Հրեշտակային պարզամտություն դրսեւորելու ձեւ:

Շանկիրի.

Աստված գիտի, թե ինչ գոռոց է թաքնված փարաջայի տակ:

այաՇ.

Այդժամ դանակի սայրը ոչ մի դիմադրության չի հանդիպի: Այն անգամ կխրախուսվի նրա մարմնի մեջ խրվելու համար: Ահա թե ինչ են անում մեզ հետ մեր աղոթքի գրքերը, դրանք բթացրել են մեր զգոնությունը: Նրանք, ովքեր հարգում են կյանքը կուրորեն, կյանքը... բռնի կյանքը, ի վերջո` կքացնում է նրան:

Շանկիրի. այաՇ.

Կարելի է այդպես ասել:

Ուրեմն գոյատեւելու համար պետք է սպանել իմանալ, այդպես չէ՞: Այդ դեպքում ի՞նչ կլիներ քաղաքակրթյունը, եթե ոչ` մեր իսկական հիվանդությունը:

Շանկիրի.

Դարեր շարունակ մենք ստեղծել ենք մեր փափկամորթ մշակույթը: Զարմանալի չէ, որ հիմա պպզել ենք այս աղբահորի մեջ: Մի խոսքով պարտություն: Աշխարհը` վայրենին վայրենու դեմ աշխարհ է:

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

այաՇ.

94 95

Եթե գոնե հայրենիք ունենայինք…

Շանկիրի.

Հայրենի՞ք: Ի՞նչ հայրենիք: Միակ երկիրն աշխարհում, որը ձեր լավն է ուզում` ձեզ վատ բան անելով: Դա է հայրենիքը: Հանկարծ Կամերը նետվում է արզուի վրա, բռնում այաշի պարանն ու այն անցկացնում իր վզով:

ՇաբուՀ.

Սեղմի՜ր: Սեղմի՜ր: Սատկացրո՜ւ այդ դավաճանին:

կաՄեր.­ Հիմա:

Հիմա կսատկացնեմ սրան` կեղտոտ լակոտի

պես: արզուն կռիվ է տալիս: այաշը փորձում է միջամտել` բռնելով Կամերի ձեռքերը, որ ավելի ուժեղ է:


այաՇը. Շանկիրիին.

Կանչեք բանտապահին: Շտապեք, գրողը

տանի: Շանկիրին նետվում է դեպի դուռը, բայց իր չափազանց կարճ պարանը ետ է պահում նրան: նա ընկնում է: կոՄ.­Բո՛ւմ,

Բո՛ւմ: Պարոն ոստիկան... Բո՛ւմ, Բո՛ւմ:

արզուն խեղդվում է: Կամերը քաշում է նրան` դեպի կուլիսներ: նրանք երկուսն էլ ընկնում են նստարանի ետեւը: Կամերը դեռեւս սեղմում է` ծամածռություն անելով: Հետո կանգ է առնում: նստում է: Փչում է: այաշը եւս փչում է: դադար: այաՇը Կամերին.

Այդքան նեղություն քաշելու կարիք չկար: Նրանք դա կանեին ավելի լավ, քան դու:

Շանկիրի.­ Ինչպե՞ս:

Դուք հավանություն եք տալիս այսքան բարբարոս մի գործողությա՞ն: Ես այլեւս չեմ հասկանում ձեզ: Ձեզ տեսնելով, ես երբեմն այն տպավորությունն ունեի, թե դուք նրա կողմից եք:

այաՇ.­

Շատ դժվար է ինձ համար դա իմանալը... Չլինի՞, ցեղային բնազդն է վերարթնացել իմ մեջ:

ՇաբուՀ.

Ամեն դեպքում ահա թե ինչ է պատահում, երբ շփոթում են մարդկանց, ու երբ մեղավորին դնում են անմեղի մարմնի մեջ: Անմեղն, ի վերջո, վրեժխնդիր է լինում...

կաՄեր.­ Չորգլուխ

տիպ է: Բայց ես նրան ստիպեցի նորից կուլ տալ բոլոր այն անունները, որ ինքը փսխել էր իր տերերի առաջ:

Շանկիրի.

Կուզենայի իմանալ, թե ինչպես է այս ամենը ավարտվելու: Կուզենայի իմանալ:

այաՇ.

Ասես հարբել է:

Շանկիրի.

Ճիշտ-ճիշտ: Նա երեւի, այնքան ջուր է խմել, որ կորցրել է գիտակցությունը: Ու նրանք պիտի հավատան մեզ:

ՇաբուՀ. այաՇ.

Եթե մսի կրպակս չլինի, այլեւս չեմ ապրի:

Իսկ ձեր կի՞նը: Գոնե հանուն նրա... .


ՇաբուՀ.

Կի՞նս: Շատ կուզենայի տեսնել, թե ինչ պիտի նա աներ իմ փոխարեն: Նա պիտի օգնության կանչեր ինձ: Կի՜նս: Նա լվանում է իմ գոգնոցներն ու վերջ: Մնացյալ ժամանակը նա զբոսնում է: Մինչ ես մատներով միսն եմ տրորում, տիկինս օծանելիք է ցանում իր վրա: Իսկ ինձնից արյունամած մսի հոտ է փչում:

այաՇ.

Տեսնո՞ւմ եք: Դուք նրա աստվածն եք:

ՇաբուՀ.

Իսկ ի՞մը: Ո՞վ է իմ Աստվածը: Նա անգամ իր քահանային է լքել: Այդ դեպքում ես...

այաՇ.

Աստված, որ սպանում է Աստծուն, նա է, ում անունից մարդը սպանում է մարդուն: Ու մենք պարոնայք, սպանել ենք մի մարդու: Ասում եմ ձեզ: Մենք նրան սպանեցինք հանուն այն բանի, ինչը մեզ` բոլորիս, միացնում է հենց այստեղ, այսօր...

Շանկիրի.

Աստված մեզ ավելի է սիրում այն ժամանակ, երբ մենք շրջապատված ենք դեւերով:

ՇաբուՀ.

Բլաբլա: Այն, ինչ ասում եք, բլաբլա է: Ապագան մութ է: Ու ես հրաժարվում եմ, որ ինձ զոհաբերեն որպես հորթուկի: Ոչ: Արդեն տեսնում եմ դանակը, որը պիտի խրեն կոկորդիս մեջ: Եվ ո՞վ գիտե՝ գլուխս չե՞ն փշրի մի խոշոր քարով, դարձյալ: Հաստատ մի վայրում, ուր ոչ ոք չի լսի իմ գոչյունները: Ավելի շուտ սատկել սեփական ձեռքերով, ասում եմ ձեզ: Ավելի լավ է ինքս ինձ սպանեմ: Հա՛...

Շանկիրին, ցածրաձայն, այաշին.

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

կոՄ.­Բո՛ւմ,

96 97

Ոնց որ գլուխը կորցնում է:

Բո՛ւմ: նայելով իր պարանին: Բո՛ւմ, մողեսիկս:

այաՇ.­Միայն

ինքը չէ: Ի՞նչ կարող ենք անել:Ոչինչ: Ինչ-որ բան է ներխուժում նրանց մեջ:

Շանկիրի.

Ահա ինչ է լինում, երբ լքում են ներկան: Պետք է մնալ այնտեղ, ուր ենք եւ չթողնել որ մոլորվենք կանխավարկածների մեջ, մանավանդ` բացասական: Քթներս կպած է անհայտությանը, դե ուրեմն, մնանք այսպես: Քթներս` անհայտությանը կպած:

կաՄերը. նորից պատուհանի մոտ է.

Տեսե՛ք, ավելի ու ավելի են ակտիվանում ներքեւում: Սկսում են մարդկանց տանել սայլակներով:


Շանկիրի.­ Ու

այդ մարդիկ, նրանց ձեռքերը կապվա՞ծ են: Հապա նայեք: Կապված չե՞ն:

կաՄեր.­Ես

չեմ տեսնում: Ոնց որ թե կապված չեն: Չէ:

Շանկիրի.

Դե, դա լավ նշան է:

ՇաբուՀ. այաՇ.

Լավ նշա՞ն:

Ուզում է ասել, թե մեզ չեն կապի գնդակահարության սյունից: Ահա բոլորը:

ՇաբուՀ.

Ա՜, դուք այդպե՞ս եք կարծում: Որ նրանք սիրալի՞ր կլինեն: Բայց նրանք միայն մտածում են մեզ լիկվիդացնելու մասին առաջին իսկ հարմար պահին:

կաՄեր.­Պետք

էր ուղղակի դադարել մտածել, թե նրանք էլ մեզ նման են, այդ առնետները: Նրանք արյուն ունեն արյան մեջ:

Շանկիրի.

Մարդիկ, որոնք մեռնում են ուրիշներին սպանելու համար:

այաՇ.

Մինչդեռ ուրիշները մեռնում են, որ զոհերն ապաքինվեն: Իրականում այլեւս չգիտեմ ինչ մտածել... Ես ընկերներ ունեմ այդ առնետների մեջ, ինչպես դուք եք ասում:

կաՄեր.­ Առնետները

ընկեր չունեն: Առնետը առնետ է մնում, անգամ ընկերության մեջ:

Շանկիրի.

Պե՞տք է արդյոք նրանցից մարդ սարքել: Եթե անգամ, նրանց աչքին մենք մարդիկ չենք:

այաՇ.

Պետք է: Դա միշտ պետք կլինի... Շաբուհին. Ոնց որ բանտապահների եմ տեսնում:

ՇաբուՀ.

Շա՜տ բանտապահներ: Բանտապահների միջանցք: Անհնար է նրանցից խուսափել: Յուրաքանչյուր բանտարկյալ քայլում է երկու զինված մարդկանց պատերի արանքով:

այաՇ.­Իսկ

որքա՞ն մարդիկ կան ամեն մի սայլակում:

կաՄեր.­Չորս:

Երկու բանտապահներով, չթողնելու համար, որ նրանք փախչեն, ենթադրում եմ:

այաՇ.

Այդ դեպքում դա լուրջ է:

ՇաբուՀ.

Կրկնում եմ: Բաններս բուրդ է: Բաններս բուրդ է:


Գիտե՞ք ինչպես եմ տեսնում մեր գլխին գալիքը: Մարդկանց միջանցք, ինչպես այս մեկը: Որը գնում է մինչեւ ձորի պռունկը: Իսկ մեզ մեկ առ մեկ ստիպում են անցնել դրա միջով: Ու նրանք հարվածում են մեզ, հարվածում են մեզ: Ու երբ արդեն հալից ընկած ծվեններ կդառնանք, նրանք մեզ կշպրտեն անդունդի մեջ: Պարկերի նման... այաՇ.

Տհաճ է: Շատ տհաճ:Իսկապես, ավելի լավ է կախվել:

Շանկիրի.

Կախվե՞լ, հըմ: Բայց նա, ով ուզում է կախվել, պիտի կառչի... Շաբուհը, աչքերը կուլ տալով, նետվում է իր պարանի վրա, վերցնում այն ու անցկացնում է իր վիզը, ձգում է...

կաՄեր.­ Մի´

արա դա, ախպերս: նա նետվում է Շաբուհի վրա ու

թուլացնում պարանի կապը: երկուսով ընկնում են գետնին: կոՄ.­Թույլ ձայնով`

Բո՛ւմ, Բո՛ւմ:

կաՄեր.­Ժամանակից

շուտ ես ուզում սատկե՞լ: Հա՞:

ՇաբուՀ.

Ուզում եմ վերջ տալ այս ամենին: Մեկընդմիշտ վերջ տալ:

կաՄեր.­Իսկ

կի՞նդ, ի՞նչ է անելու կինդ, երբ սատկած լինես:

ՇաբուՀ.

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

...Սատկելու է իր հերթին: Բա ի՞նչ ես կարծում: Նրան խնայելո՞ւ են: Ոչ ոքի չեն խնայելու: Ոչ ոքի: Ասում եմ քեզ, ոչ ոքի: Անգամ մանուկներին են սպանելու: Ու երբ այլեւս մանուկներ չեն լինի, կգնան-կփնտրեն նրանց մոր փորերի մեջ: Նրանք արյուն ունեն իրենց արյան մեջ, ասում եմ քեզ: Արյուն արյան մեջ:

98 99

դուռը բացվում է: Մի բանտապահ է ներս մտնում: բանտապաՀ. այաՇ.

Յան‘Այաշ

Ես եմ: Բանտապահը քանդում է նրա պարանը:

բանտապաՀ.

Հետեւիր ինձ: Քեզ են հարցնում: Մի քանի րոպեի գործ է:

այաՇ.

Տեսնո՞ւմ եք: Դուրս գալը խաղ ու պար է: նրանք դուրս են գալիս:


Լռություն: Կոմը երգում է քթի տակ կոկորդում տարուբերելով գլուխը: ՇաբուՀ.

Մի քանի րոպեի գործ... Երբ նրանք ձեզ այդպես են ասում` մի քանի րոպեի գործ, պիտի հասկանալ դրա լրիվ հակառակը:

Շանկիրի.

Մեկնում ենք հավիտյանս: Կյանքից հետո, քունը քնում է... .

Բանտապահը վերադառնում է: բանտապաՀ.

Յան’Կամեր

կաՄեր.­Այստեղ բանտապաՀ.

եմ, տղաս:

Արի´:

կաՄեր.­Գնացինք: Բանտապահին ցույց է տալով արզուին.

Նայիր, ընկերդ մեռած է ձեւանում: Մի քանի րոպեի գործ: Շանկիրի.

Մեռածների կոչումը այդպիսին մնալն է: Իսկ ողջերինը` նրանց միանալը... . նրանք դուրս են գալիս:

Շանկիրի.

Եվ, սակայն, իր ամբողջ կյանքում մարդս երազում է կյանքը վերադարձնել: Դե արի, հասկացիր...

ՇաբուՀ.

Իսկ հիմա ի՞նչ է մեզ մնում: Մենք մեծացել ենք: Աշխատել ենք: Մենք սիրել ենք, տվել, վերցրել... Իսկ հիմա՞, ի՞նչ է մեզ մնում:

Շանկիրի.

Ի՞նչ է մեզ մնում, երբ հասել ենք աշխարհի ծայրը:

ՇաբուՀ.

Ծուխ ու խաբեություն... Ես սիրում էի բացել կրպակս լույսը բացվելուց առաջ: Հետո գնում էի հացագործի մոտ` դեռեւս տաք հաց վերցնելու: Ինչպես այն ժամանակ, երբ տղեկ էի: Ես միշտ սիրել եմ տաք հացը, որ հենց նոր են փռից հանում: Մեր փողոցում հացի հոտն էր տարածվում: Անպայման ես այդ հացը պիտի զգայի մարմնիս մեջ, ամեն անգամ՝ գործս սկսելուց առաջ: Եփած խմորի հաճելի տաքությունը...

Շանկիրի.

Ես էլ սովորություն ունեմ վեր կենալ բոլորից շուտ: Գրելու համար ավելի հարմար ժամ չգիտեմ: Ես ինձ սուրճ եմ պատրաստում, ինչպես որ մեզ մոտ են անում:


Դրա բուրմունքն ինձ հիշեցում է մորս: Այդժամ ես ասես` մտնում եմ նրա մեջ: Գրել՝ վերադառնալու համար նրա փորի մեջ: Ու երբ արդեն նրա փորի մեջ եմ, ես գոռում եմ այն ցավերի մասին, որոնք դժվարանում են դուրս ելնել այնտեղից... Բանտապահը ներս է մտնում: բանտապաՀ.

Յան’Շանկիրի

Շանկիրի. Այստեղ

եմ:

Բանտապահը քանդում է նրա պարանը: Շանկիրին ` Շաբուհին.

Ցավում եմ, որ ձեզ մենակ եմ թողնում կամ գրեթե մենակ: ՇաբուՀ.

Խելագար քահանայի ու մեռած դավաճանի միջեւ...

Շանկիրի.

Մի´ քաշեք ձեր պարանը: Խախուտ ժամանակներ են, բայց այս մութ աշխարհի ծայրին մեր տունը մշտապես լուսավորված կլինի: Հավատացեք ինձ:

Կոմը, քթի տակ, փակ բերանով, մի շարական է երգում... Շանկիրին դուրս է գալիս բանտապահի առաջ: Շաբուհը մի պահ աչքերը հառում է արզուի դիակի վրա: Հետո նայում է Կոմին` երգելիս, ասես ապշած: ՇաբուՀը , կարծես ինքն իրեն.

Հիմա, մեր երկուսից ո՞վ կլինի այդ լույսը: Տեր, ողորմեա՜: Մեր երկուսից ո՞ր մեկը Շաբուհը նստում է, պահում է իր պարանը երկու ձեռքով...

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

Տատանվում է:

100 101

կոՄը Շաբուհին.

Չես ամաչո՞ւմ: Շաբուհը քարանում է: Հեկեկում է: Բանտապահը ներս է մտնում: բանտապաՀ. ՇաբուՀ.

Յան’Շաբուհ…

Ես եմ Յան’Շաբուհը:

Բանտապահը քանդում է պարանը: բանտապաՀ.

Քո հերթն է:


Շաբուհը հետեւում է բանտապահին` ասես տեսիլախաբկանքի մեջ: նրանք դուրս են գալիս: կոՄ.­ Առանց

հովվի հոտը՝ մոլորված ու շփոթված, որին հարվածել է, ահա մի ալիք՝ երկար ժամանակ անտեսանելի, որ եկել է ծովի ամենախորքերից: Բարբարոս ձկնորսները նետել են իրենց ցանցերը միանգամայն պարզամիտ այդ ձկների վրա: Երկնքից թույն է թափվում` որպես անձրեւ: Դրա դեմ ոչ մի դարման: Մի կողմից ամեն ինչ լոկ սոսկանք է, մահ ու կեղեքում, մյուս կողմից` անտարբերություն, այլատյացություն ու սեւ սրտեր: Մի կողմից` ունայնություն, մյուս կողմից` գազանություն: Մեր մարմինը կոտրվել է, մեր հոգին` աղտոտվել, ու մեր կյանքն այլեւս չի դիմանում: Տեր, դու ես աշխարհն ստեղծել: Հետո ստեղծել ես մարդուն: Ու մարդը դարձել է այս աշխարհի հոգեւարքը: դադար:

Բո՛ւմ, Բո՛ւմ: Տե՛ր ողորմե՛ա: Բո՛ւմ, Բո՛ւմ: Տե՛ր ողորմե՛ա: Բանտապահը ներս է մտնում: նայում է արզուի դիակին: Մոտենում է Կոմին: Կոմը նահանջի շարժում է կատարում: Բանտապահը պոկում է պարանը պատից, հետո այն քաշելով` հասնում է դռանը: բանտապաՀը Կոմին:

Ճանապարհ ընկիր, պառավ ջորի: Մի քանի րոպեի հարց է: նա քաշում է թոկից ու քարշ տալիս Կոմին, որը մնացել է` ոտքը արգելակված: նրանք դուրս են ելնում: Կուլիսներից ավելի ու ավելի լսելի է դառնում մի շարական, որը քիչ առ քիչ լցնում է բեմի մթությունը

վարագույր

| Ռիս-Օրանժիս-երեւան / սեպտեմբեր 2010 / հունվար 2013 |


դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

102 103



Ñ»­Õ Ç­Ý ³­Ï Ç­³ÛÉ­·áñÍ»ñÁ­/­³Ïïáõ³É­³ñí»ëï­Ññ³­ï ³­ñ ³Ï­ã áõÃÛáõÝ EROTOPHYLLES ET VÉGÉTALIENNES Ýáñ­Ññ³ï.,­ºñ¨³Ý,­2006 øàâìàðàôÂÚàôÜ­ºì­Üêî²ÎºòàôÂÚàôÜ ýñ³Ý­ë»­ñ»Ý¬Ñ³­Û»­ñ»Ý,­ºñ»õ³Ý,­2007­ ÆÜøܲκÜ겶ð²êÚàôÜ ýñ³Ý­ë»­ñ»Ý¬Ñ³­Û»­ñ»Ý,­ºñ»õ³Ý,­2007 ²ÚÈ­ºðÎÆðÀ­Øºð ѳ­Û»­ñ»Ý­Ã³ñ·­Ù³­Ýáõ­ÃÛáõÝ,­ºñ»õ³Ý,­2007 ØàÈàðàôÜ­Ö²Øöàð¸àôÂÚàôÜܺð 2-ñ¹­Ññ³ï©­ýñ³Ý멬ѳ­Û»­ñ»Ý,­ºñ»õ³Ý,­2008

CHEMIN DE CRÈTE, ºñ»õ³Ý,­2008 ¸ºäÆ­ºìðàä², ºñ»õ³Ý,­2008 ºðºì²Ü­06-08,­ºñ»õ³Ý,­2008

UNE NÔTRE ARMÉNIE, ºñ»õ³Ý,­2009

êÚàôÜÆø­Ðð²Þ²ö²è.­Ø²¶ÜÆüÆÎ²î­ ýñ³Ý­ë»­ñ»Ý¬Ñ³­Û»­ñ»Ý,­ºñ»õ³Ý,­2010 î²ìàôÞƭ̲Ôβò­¸ÄàÊøÀ­ ýñ³Ý­ë»­ñ»Ý¬Ñ³­Û»­ñ»Ý,­ºñ»õ³Ý,­2011 ²Ô´²êî²Ü,­ºñ»õ³Ý,­2013 ²Ô´²êî²Ü.­í»å­Ñ³ñó³Ï³ÝÝ»ñáí ýñ³Ý­ë»­ñ»Ý¬Ñ³­Û»­ñ»Ý,­ºñ»õ³Ý,­2016

óñ·­Ù ³­Ý áõ­Ã ÛáõÝ­Ý »ñ­ ø²èÚ²Îܺ𭬭Ðáí­Ñ³Ý­Ý»ë­Âáõ­Ù³Ý­Û³Ý,­ ѳ­Û»­ñ»Ý¬ýñ³Ý­ë»­ñ»Ý,­ºñ»õ³Ý,­2006­

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

êºð -­­ìÇ­á­É»ï­¶ñÇ­·áñ­Û³Ý ѳ­Û»­ñ»Ý¬ýñ³Ý­ë»­ñ»Ý,­ºñ»õ³Ý,­2008

104 105

ä²îβèºÈÆ­²Üä²îβèàôÂÚàôÜܺð -²ñ³­´³ÉÇá½Û³Ý (ØÇñ»Û­´»ëÝÇÉÛ³ÝÇ­»õ­¸³ÉÇï³­èáŻǭѻï)­ºñ»õ³Ý,­2008 ²öêàê­¾ð­ºðºÊ²Ü­-­ì³Ýá­êÇñ³¹»Õ­Û³Ý ýñ³Ý­ë»­ñ»Ý,­ºñ»õ³Ý,­2008

Ñ»­Õ Ç­Ý ³­Ï Ç­³ÛÉ­·áñÍ»ñÁ­/­³ÛÉ­Ññ³­ï ³­ñ ³Ï­ã áõÃÛáõÝÝ»ñ LE PEUPLE HAÏ / Publisud, 1995

FRAGMENTS DE FIGURES APATRIDES / Publisud, 1995

UNE ANNÉE MOTS POUR MAUX / Publisud, 1999 UNE NÔTRE PAYS, TROIS VOYAGES EN TROISIÈME ARMÉNIE /Publisud, 2003

VIDURES / Actes Sud, 2011


Ծ

նված Ֆրանսիայում 1915թ. եղեռնից մազապուրծ ծնողներից` դընի դոնիկյանն իր համալսարանական տարիներից սկսած (ուր ուսանել է ֆրանսիական գրականություն, այնուհետեւ` փիլիսոփայություն) պայքարել է ցեղասպանության ճանաչման համար 60-ական թվականներին: երեւանի համալսարանում կարճաժամկետ ուսումից հետո (1969-1970), ինչը առիթ կհանդիսանա նրա` խորհրդային փորձի մասին գրելուն (ETHNOS), դասավանդել է Կիեւում եւ վիետնամում, որից հեռացել է` հեղափոխությունից քշված: նրա գաղտնի հանդիպումը Սերգեյ Փարաջանովի հետ Թբիլիսիում նրան ներշնչում է նովելներ, բանաստեղծություններ, կոլլաժներ եւ հոդվածներ: դրան կհետեւեն այլ ճանապարհորդություններ (փախստականների ճամբար Թայլանդում, Լաոս, Միացյալ նահանգներ, Կենտ-


րոնական եվրոպա, Սինայ, Թուրքիա, Լիբանան, Սիրիա, Հունաստան, Մալթա, եւ այլն), որոնց ընթացքում նա պարբերաբար վերադառնում է Հայաստան` բազմաթիվ գրքերում ներկայացնելով երկրի` դեպի ժողովր-

դԸնի դոնիԿՅան | Հ ո Գ ո ւ Կ ղ զ ի ն

դավարության դժվարին ճանապարհը: Միեւնույն ժամանակ նրա գրա-

106 107

կան եւ, հատկապես, թարգմանչական գործունեությանը (Պարույր Սեւակ, Հովհաննես Թումանյան, արա Բալիոզյան, վիոլետ Գրիգորյան, վահրամ Մարտիրոսյան) գումարվում է արվեստագետի գործունեությունը` ցուցահանդեսների եւ ինստալյացիաների տեսքով, որոնք մեկտեղում են գիրը եւ քանդակագործությունը կամ նկարչությունը: Թղթակցելով Nouvelles d’Arménie Magazine հանդեսին՝ նա մի որոշ ժամանակ Yevrobatsi.org կայքի գլխավոր խմագիրն է եղել` մերկացնելով Հայաստանում ազատությունների հանդեպ ոտնձգությունները եւ խրախուսելով թուրք քաղաքացիական հասարակության հետ երկխոսությունը: դոնիկյանը նաեւ թատերական պիեսների` L’île de l’âme, La nuit du prêtre chanteur եւ երկու վեպի հեղինակ է`Lao (չհրատարակված) եւ Vidures /աղբաստան/: 2007թ. դընի դոնիկյանը Ժորժ Ֆեստայի հետ համագործակցությամբ սեմինար է կազմակերպել Սըրիզի-լա-Սալլում` Հայաստան` անդունդից դեպի ինքնության կառուցում թեմայով (L’Harmattan, 2009թ. հոկտեմբեր): վերջապես նա մի քանի բլոգ է վարում` գրողի իր աշխատանքի (ECRITTERATURES), Հայաստանի (Marcher en Arménie) եւ հայոց ցեղասպանության վերաբերյալ (Encyclopédie thématique du génocide arménien):


դը­նի դո­նիկ­յան

հոգու կղզին / երգիչ քահանայի գիշերը | պիեսներ |

denis donikian | l'Île de l'âme / la nuit du prêtre chanteur

շապիկին. դընի դոնիկյան | մարդու պատմությունը | 1993

© denis donikian / 2018

ISBN 978-9939-877-19-8

խմբագիր. հասմիկ սիմոնյան ձեւավորումը. մկրտիչ մաթեւոսյան

© mkrtich matevossian / 2018

³Ïïáõ³É ³ñí»ëï

õ

ëï

culture union

³ñ í »

actual art

³Ïï á

Ùß³ÏáõóÛÇÝ ÙÇáõÃÛáõÝ

³É

a

c

r

t

Ñ»é. 54 12 85; (055) 59 77 25 www.arteria.am mmkrtich@yandex.ru

t

a


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.