ԲՆՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ՈՒ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Page 1

Հեղ.՝ Է. Ագջոյան

ԲՆՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ՈՒ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


2

Բնություն-հասարակություն փոխհարաբերության զարգացումը Հայաստանում Մարդկության տեխնիկական առաջընթացն ուժեղացնում է բնության վրա հասարակության ազդեցությունը: Ակնհայտ է դառնում, որ մարդկության հետագա զարգացման համար պետք է անցում կատարել բնության և մարդու միջև փոխհարաբերությունների ավելի արդյունավետ և ներդաշնակ ուղիների: Հասարակության զարգացմանը համընթաց և բնության հետ նրա փոխազդեցության արդյունքում ի հայտ է գալիս նոր, մարդածին, որակապես այլ բնություն, որը կորցրել է իր սկզբնական բնական, «ինքնուրույն» կեցությունը: «Իր էությամբ վերջինս առանձնանում է երկակի բնույթով. մի կողմից` բնական, նրան կարելի է դիտարկել բնության համակարգում, մյուս կողմից` սոցիալական, հասարակական համակարգում»: Մարդկությունն իր առաջացման հենց սկզբից ազդել է շրջակա բնական միջավայրի վրա և փոխել այն: Այդ փոփոխությունները ժամանակի ընթացքում և տարածական կտրվածքով զարգացել են որակապես և քանակապես ու դարձել ավելի ինտենսիվ: Իսկ, ինչպես հայտնի է, Հայկական լեռնաշխարհը մարդկային քաղաքակրթության ծագման օջախներից է: Մարդու արտադրական գործունեության մի շարք բնագավառներ Հայկական լեռնաշխարհում (որտեղ Ք.Ա. 12-6-րդ դդ. ձևավորվել է հայ ժողովուրդը` այսինքն այդ դարերից աշխարհագրական այս տարածքը օգտագործվել է մարդու կողմից) ունեն պատմական խոր արմատներ: Շրջակա բնական միջավայրին բնորոշ միլիոնավոր տարիների ընթացքում ձևավորված բնական կայուն հավասարակշռությունը այդ դարերից սկսել է խախտվել: Դրա փոփոխությունն ՀՀ տարածքում ավելի լավ պատկերացնելու համար, այն դիտարկենք հասարակություն-բնություն փոխհարաբերության (բնօգտագործման) ժամանակային զարգացման տեսանկյունից: Ընդհանուր առմամբ առանձնացվում է բնօգտագործման հետևյալ հիմնական փուլերը` նախնադարյան, ստրկատիրական, միջնադարի ֆեոդալական, կապիտալիստական փոխհարաբերությունների փուլեր: Հայկական լեռնաշխարհի, այդ թվում և ներկայիս ՀՀ տարածքում նախնադարյան բնօգտագործումը դրսևորվել է հիմնականում յուրացնող տնտեսության (հավաքչություն, ձկնորսություն, որսորդություն) տեսքով: Շրջակա բնական միջավայրի վրա մարդկանց ազդեցության վաղ փուլերի մասին տեղեկությունները քիչ են: Այս ժամանակաշրջանին բնորոշ էր բնօգտագործման պարզունակ տիպը` վերցնել բնությունից այն, ինչը նա քեզ թույլ է տալիս: Մարդը կատարելապես ենթարկվում էր բնությանը: Բնական միջավայրի հավասարակշռությունը չէր խախտվում: Մարդ-բնություն փոխհարաբերության խնդիրներից էր մարդու հարմարվելը բնությանը` մարդը բնության ենթական էր և առաջնորդվում էր նրա թելադրանքով:


3

Ք.Ա. երկրորդ հազարամյակում արդեն երկրագործությունը (հացահատիկների մշակություն և այգեգործություն) դառնում է Հայկական լեռնաշխարհի բնակիչների գլխավոր զբաղմունքներից մեկը, հիմնվում են գյուղական տիպի առաջին մշտական բնակավայրերը, բրոնզից բացի սկսում են զբաղվել նաև երկաթի ձուլմամբ: Առաջին հազարամյակի սկզբներին գյուղատնտեսության մեջ տարածում է գտնում արհեստական ոռոգումը, առևտրական ճանապարհների վրա գտնվող գյուղական համայնքի և ռազմական բերդերի հիման վրա գոյանում են քաղաքները, ավելի է զարգանում արհեստագործությունը: Այս բոլորը վկայում են արտադրողական ուժերի զարգացման նոր մակարդակի, աշխատանքի հասարակական բաժանման հետագա խորացման մասին և նպաստում են ստրկատիրական հայկական կենտրոնացված պետության հզորացմանը: Այսինքն, ստրկատիրական հասարակության կամ արդեն արտադրող տնտեսության փուլում, հասարակություն-բնություն փոխհարաբերությունը Հայկական լեռնաշխարհի տարածքում ներկայանում էր գլխավորապես բնօգտագործման նյութական միայն մեկ ոլորտով` գյուղատնտեսությամբ, որն իր պարզունակ լինելու պատճառով գրեթե չէր խախտում բնական միջավայրի հավասարակշիռ վիճակը: Այս ոլորոտում զարգանում է նաև տարածքի ոչ գյուղատնտեսական նպատակներով օգտագործման տեսակները: Մեր թվարկության առաջին դարերում տիրապետող են դառնում ֆեոդալական արտադրահարաբերությունները: Նյութական արտադրության մեջ որակական նոր տեղաշարժեր են նկատվում մեր թվարկության առաջին հազարամյակի վերջին և երկրորդ հազարամյակի սկզբին: Այս ժամանակ տարածում է ստանում հողերի մշակման եռադաշտային համակարգը, փայտե արորի կողքին հանդես է գալիս գութանը, ընդարձակվում են հացահատիկի և բամբակի ցանքատարածությունները, այգիները, կառուցվում են նոր ոռոգիչ ջրանցքներ: Ընդլայնվում է լեռնային գործը, արդյունահանվում և վերամշակվում են պղինձ (Սյունիք, Տաշիր-Ձորագետ), կապար (Սյունիք): Ֆեոդալական դարաշրջանի վերջին հատվածներում, սկսած 11-րդ դարից, Հայաստանի համար սկսվեց ողբերգական դարաշրջան` պետականության կորուստը, օտարերկրյա զավթիչների կողմից բազմիցս կրկնվող ասպատակությունները ոչ միայն արգելակեցին Հայաստանի զարգացումը, այլև հետ շպրտեցին իր նվաճած սոցիալ-տնտեսական դիրքերից: Երկրի արտադրական ուժերը խորն անկում ապրեցին: Այս փուլում դեռևս բնօգտագործման գերակշռող տիպը շարունակում էր մնալ գյուղատնտեսությունը, սակայն որակական փոփոխություն տեղի ունեցավ` անցում կատարվեց բնական ռեսուրսների միանպատակ օգտագործումից բազմանպատակ օգտագործմանը: ՀՀ տարածքում առկա քաղաքական դրության պատճառով բնության վրա ազդեցությունը նվազեց: Բնօգտագործման տեսակները փոքրացրեցին իրենց ծավալները:


4

Հայաստանի համար, հատկապես տնտեսության ու բնօգտագործման ոլորտներում նոր դարագլուխ սկսվեց 19-րդ դարում, երբ արտադրատնտեսական հարաբերություններում խորացավ կապիտալիստական ձևը, և Հայաստանի մեծ մասը միացավ Ռուսաստանին: Մեծ արագությամբ սկսեց զարգանալ պղնձաձուլությունը: Վերջինս նկատելիորեն զարգացավ Հայաստանի հյուսիսում: Պղնձի արդյունահանում և ձուլում վերսկսվեց Զանգեզուրում: Ընդ որում հյուսիսային լեռնահանքային շրջանում առանձին հանքեր ձուլարաններ անընդմեջ գործում էին դեռևս 18-րդ դարից (Ախթալայի արծաթաարճճային հանքերը 1763 թ.-ից, Ալավերդու պղնձահանքերը` 1770թ.): 1846-1867 թթ. մեկը մյուսի հետևից հիմնվեցին 11 նոր պղնձաձուլարաններ, որոնցից 7-ը՝ Զանգեզուրում: Մինչև 19-րդ դարի վերջը Հայաստանում տարբեր տևողությամբ գործել են 18 պղնձաձուլարաններ: Պղնձարդյունաբերության զարգացման նոր փուլ սկսվեց 19-րդ դարի 90-ական թվականներից: Պղնձարդյունաբերությունն առաջին համաշխարհային տարիներին ամբողջությամբ անցավ ֆրանսիացիների ձեռքը: 20-րդ դարի սկզբին Ալավերդիում կառուցվեց հզոր պղնձաձուլարան «Մանես» գործարանը, որին կից 1912 թ. ստեղծվեց պղնձի էլեկտրոլիզի արտադրություն, որն օգտագործում էր նաև Զանգեզուրի գործարանների սև պղինձը, իսկ 1916 թ. պղնձի էլեկտրազտումից ստացվող շլամից սկսեցին կորզել ոսկի և արծաթ: 1891-1913 թթ. պղնձի արտարդությունը ավելացավ 13 անգամ: Միաժամանակ տեղի ունեցավ արտադրության համակենտրոնացում: Այդ ժամանակ պղնձաձուլարաների թիվը 18-ից իջավ 6-ի: Դրանցից 4-ը կազմում էին Ալավերդու խումբը` տալով Հայաստանում արտադրվող պղնձի 2/3-ը: Իսկ 1/3-ը բաժին էր ընկնում Զանգեզուրին, որտեղ գործում էին երկու պղնձաձուլարաններ: Նախախորհդրային տարիներին Հայաստանի արդյուանբերական համախառն արտադրանքի շուրջ 58,6%-ը տալիս էր պղնձաձուլությունը, որը համեմատած արդյունաբերության մյուս ճյուղերի հետ, հանդիսանում է շրջակա բնական միջավայարի վրա ամենաբացասական ազդեցություն ունեցող բնօգտագործման տեսակներից մեկը: Ընդ որում, այդ առումով խոցելի էին համարվում Հայաստանի երկու գոտիները` հյուսիսում Ալավերդիի շրջան` Դեբեդ գետի միջին հոսանքի սահմաններում (ՀՀ տարածքում) և Կապանի շրջանը` հարավում: Կապիտալիզմի զարգացման հետ մեկտեղ սկսում էին ձևավորվել առանձին տարածաշրաջանային կենտրոններ, որոնց տնտեսական գործունեության մեջ արդեն նկատելի տեղ էին գրավում արդյունաբերական գործառույթները: Այդպիսիք 8-ն էին` Ալավերդին, որը 1913 թ. տալիս էր երկրի արդյունաբերական համախառն արտադրանքի 36,4%-ը, Երևանը` 34,8%-ը, Կապանը` 22,2%-ը, Դիլիջանը` 2%-ը, Արտաշատը` 2%-ը, Գյումրին` 1,6%-ը, Գավառը` մոտ 0,5%-ը և Մեղրին` մոտ 0,5%-ը: Ըստ էության էլ այս տարածքները համարվում էին ծանրաբեռնված տարածքներ, սակայն համեմատական առումով այդպիսի գերծանրաբեռնված էին համարվում Ալավերդին և Կապանը, քանի որ այստեղ էր գտնվում Հայաստանի պղնձաձուլության խոշորագույն կենտրոնները: 20-րդ դարի երկրոդ տասնամյակի կեսերին Հայաստանում առաջին քայլերն արվեցին շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող մյուս ճյուղի զարգացման համար: 1913


5

թ. Հայաստանում գործում էին 13 մանր էլեկտրակայաններ` 9-ը ջրային, 4-ը ջերմային (աշխատում էին նավթով): Դրանք կառուցված էին առանձին արդյունաբերական ձեռնարկություններին կից, աշխատում էին իրարից մեկուսացված: Յուրաքանչյուրը էլեկտրաէներգիա էր մատակարարում միայն իր ձեռնարկությանը և լավագույն դեպքում իրեն հարող մի քանի տների ու փողոցների: Չնայած էլեկտրակայանների կառուցման ուղղությամբ ձեռք բերված որոշ հաջողություններին, երկրի վառելիքա-էներգետիկ տնտեսությունը հիմնվում էր գլխավորապես վառելափայտի և աթարի վրա: Այսինքն վառելիքաէներգետիկ տնտեսության շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունը դրսևորվում էր անտառահատումների տեսքով, իսկ աղտոտման առումով դրանց ազդեցությունները չնչին էին, քանի որ ունեին թույլ հզորություն` 3156 կվտ գումարային հզորություն:

Բնություն-հասարակություն հարաբերությունները ՀՀ-ում 20-րդ դարում Հայաստանի տարածքում հասարակությունբնություն փոխհարաբերությունների մեջ նոր շրջան ստեղծվեց խորհրդային կարգեր հաստատվելուց հետո: 20-րդ դարի երկրորդ տասնամյակից հետո սկսվեց Հայաստանի տնտեսության վերականգնումը` հատկապես արդյունաբերականացումը, միաժամանակ զարկ տրվեց նաև նյութական ոլորտի մյուս ճյուղի` գյուղատնտեսության զարգացմանը: Այս երկու ոլորտների բուռն զարգացման արդյունքում ավելացավ մարդու ներգործությունը բնական միջավայրի վրա: Այսպես շրջակա միջավայրի վրա մեծ ազդեցություն ունեցող պղնձաձուլությունը հասավ նախապատերազմյան մակարդակի 55 %-ին: Մետաղամշակումը, անտառասղոցումն ու փայտամշակումը և կաշվի արտադրույթունը իրենց համախառն արտադրանքները ավելացրեցին 2-ից մինչև 9 անգամ: Քառապատկվեց էլեկտարէներգիայի արտադրությունը, շահագործման հանձնվեցին Երևանի և Գյումրիի ՋրԷԿ-ները: Այս տարիներին դրվեց քիմիական, տեքստիլ և շինանյութերի արդյունաբերության հիմքը, Ալավերդիում ստեղծվեց կարբիդի, կալցիումի արտադրություն, սկսեցին արտադրանք տալ Անիպեմզայի հանքը, որմանքարերի և տեղական մածող նյութերի մի քանի ձեռնարկություններ: Կառուցվեցին Երևանի և Վանաձորի քիմիական գործարանները: Գործարանների շարք մտան նաև պղնձարջասպի գործարանը Ալավերդիում, ցեմենտի գործարանը Արարատում և Հրազդանում, տուֆի մեքենայացված հանքերը Արթիկում: Այդ տարիներին վերականգնվեցին, վերակառուցվեցին և նոր կառուցվեցին թվով 200 արդյունաբերական ձեռնարկություններ: Գործարկվեցին մի շարք ջրաէլեկտրակայաններ, այդ թվում Ձորագետի և Քանաքեռի ՋրԷԿ-ները, որոնցից խոշորների թիվը ներկայումս գերազանցում է 20-ը: Նոր թափ ստացավ ջրատեխնիկական շինարարությունը: Սկսվեց Սևանա լճի ջրերի համալիրային օգտագործման ծրագրի իրագործումը: Սևան-Հրազդան կասկադի էլեկտրակայանների կառուցման հետ մեկտեղ ծավալվեցին նոր ջրանցքների շինարարության և Արարատյան դաշտի ոռոգման աշխատանքները: 1988 թ. Հայաստանում


6

գործում էին 713 արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ: Այս տարիների ընթացքում զարկ տրվեցին արդյունաբերության բոլոր տեսակների զարգացմանը` հնարավորինս հենվելով երկրի ներքին` սեփական ռեսուրսների վրա: Հատկապես զարգացան լեռնահանքային արդյունաբերությունը և ջրաէլեկտրաէներգետիկ տնտեսությունը: ԽՍՀՄ շուրջ 70 տարիների ընթացքում տեղի բնական ռեսուրսների լայնորեն օգտագործման և ԽՍՀՄ մյուս հանրապետություններից ներմուծվող հսկայական քանակությամբ հումքատեսակների բազայի վրա, երկրում ստեղծվեց բազմաճյուղ արդյունաբերություն, մեքենայացված գյուղատնտեսություն, բազմաճյուղ տրնասպորտ և շինարարական տնտեսություն: Բնօգտագործման նյութական ոլորտի նմանատիպ զարգացումը բացասաբար ազդեց շրջակա միջավայրի վրա: Տնտեսության և մասնավորապես այս ճյուղերի աճը դանդաղեց Խորհդրային Միության փլուզումից հետո, որի արդյունքում որոշ չափով նվազեց շրջակա միջավայրի վրա մարդածին ազդեցության ուժգնությունը, երբ ՀՀ ենթարկվեց տնտեսական շրջափակման, փակվեցին բազմաթիվ ձեռնարկություններ, իսկ մյուսներն էլ շարունակեցին աշխատել մասնակի հզորությամբ: 90-ական թվականների տնտեսական ճգնաժամից դուրս գալուց հետո սկսեց վերականգնվել ՀՀ արդյունաբերությունը` իր բոլոր բնապահպանական բացասական հետևանքներով: Մեծ արագությամբ զարգացավ ՀՀ հանքարդյունաբերության ոլորտը, որն ինչպես հայտնի է շրջակա միջավայրի աղտոտման ամենավտանգավոր աղբյուրներից է: Այս տարերային զարգացումը` առանց բնապահպանության ոլորտին պատշաճ ուշադրություն դարձնելու, հանգեցրեց էկոլոգիական մի շարք հիմնախնդիրների: Այդպիսին էին հողերի աղտոտման վտանգի ավելացումը, ջրային ռեսուրսների աղտոտումը, մթնոլորտային ավազանի աղտոտումը: ՀՀ տարածքում տարածված պղնձամոլիբդենային հանքավայրերի շահագործումից առաջացած պոչանքները շարունակվեցին նետվել շրջակա միջավայր: Վերջինիս հետևանքով ՀՀ տարածքում ստեղծվել են թվով 19 պոչամբարներ, որի պատճառով որակական սպառման վտանգի տակ են Ողջի և Դեբեդ գետերը ու հարակից տարածքների գյուղատնտեսական հողահանդակները: Լեռնահանքային արդյունաբերության ճյուղի պատճառով նաև շրջանառությունից դուրս են գալիս գյուղատնտեսական նշանակության հողեր: ՀՀ ընդերքի մյուս ռեսուրսների` շինանյութերի օգտագործման նույնպես գյուղատնտեսական շրջանառությունից դուրս են մնում հազարավոր հեկտար հողակտորներ: Ընդհանուր առմամբ հանրապետության ամբողջ տարածքում տուֆաքարերի ու լքված հանքավայրերի տակ գտնվում են 6,5-7,0 հազար հա հիմնախնդիր է ներկայացնում թափոնների բնապահպանական հետևանքերի ուսումասիրումը: 2011թ. արդյունաբերական բնօգտագործման հետևանքով վնասվում է նաև մթնոլորտային ավազանը: Արդյունաբերական գործարանների գործարկումից հետո մեծացավ մարդածին ներգործությունը նաև մթնոլորտային ավազանի վրա: Ընդհանուր առմամբ հանրապետությունում շրջակա միջավայրը աղտոտող 1371 ձեռնարկություններն ու կազմակերպությունները մթնոլորտ են արտանետում ածխաջրածիններ, մուր, ծծմբական թթու, մանգանի օքսիդ, ամոնիակ, քլորաջրածին, ազոտական թթու, ացետոն, տոլուոլ, քսիլոլ, բենզին և այլն: Մթնոլորտ նետվող թունավոր նյութերի մեծ մասը բաժին է ընկնում Արարատի մարզին, Երևան քաղաքին, Կոտայքի, Արմավիրի, Լոռու, Սյունիքի մարզերին:


7

Երևանում այդ ոլորտում բացասական խոշոր դեր ունեն քիմիական, շինանյութերի ձեռնարկությունները, Կոտայքի և Արարատի մարզերում` ցեմենտի գործարանները, Լոռու և Սյունիքի մարզերում` լեռնահանքային արդյունաբերության և մետաղաձուլության գործարանները: Ընդ որում մթնոլորտի աղտոտման աշխարհագրական պատկերը գրեթե չի փոխվել: Հայաստանի Հանրապետության նյութական արտադրության մյուս ոլորտը, որն զգալի ազդեցություն ունի շրջակա միջավայրի որակի վրա գյուղատնտեսությունն է: Այս ոլորտի ազդեցությունը հիմնականում նկատվում է շրջակա միջավայրի բաղադրիչներից մեկի` հողի վրա: Ներկայիս մանր սեփականատիրության պայմաններում, երբ յուրաքանչյուր հողատեր ինքն է մշակում իր հողակտորը, առանց ընդհանուր համաձայնության գալու հարևանների հետ, առաջանում է մի իրավիճակ, որն ավելի է խորացնում ՀՀ տարածքի աղտոտման վտանգը: ՀՀ տարածքի մոտ 80%-ը ենթարկվում է տարբեր աստիճանի աղտոտման, իսկ մոտ 27 %-ը համարվում է դեգրադացված տարածք: Ընդ որում կախված ՀՀ տարածքի բնակլիմայական պայմաններից և տնտեսական գործունեության տեսակից այս երևույթը երկրի տարբեր մասերում տարբեր ինտենսիվություն ունի: Ներկայումս ՀՀ տարածքում տարբեր աստիճանի էրոզացված հողերի մակերեսը կազմում է մոտ 1 271 100 հա` ՀՀ հողային ֆոդի մոտ 43 %-ը: Էրոզացվածության նման ցուցանիշի պատճառ է դարձել հատկապես ՀՀ տարածքում գյուղատնտեսական մշակվող հողահանդակների ընդարձակումը: 1830 թ. 70 հազ. հա-ից 1913 թ. հասան 346 հազ. հա, իսկ ներկայումս մոտ 637 հազ. հա: Միևնույն ժամանակ ընդարձակվել է նաև ոռոգվող հողատարածությունների մակերեսը` 1921 թ. 60 հազ. և 1928 թ. 111 հազ. հա-ից 1940 թ. հասան 180 հազ. հա-ի, 1988 թ. 316 հազ. հա, 2012 թ. 208 հազ. հա: Վերջինիս պատճառով հատկապես Արարատյան հարթավայրում տեղի ունեցավ հողերի երկրորդային աղակալում և աղակալված հողերի ընդհանուր մակերեսը հասավ 30 հազ. հաի: Գյուղատնտեսության և արդյունաբերության բնօգտագործման տեսակները զարգացնելու համար ՀՀ-ում ինտենսիվորեն օգտագործվում են նաև ջրային ռեսուրսները: Այսպես, Սևանա լճի ջրային դարավոր պաշարների ոռոգչաէներգետիկ նպատակներով օգտագործելու հետևանքով Սևանա լիճը հայտնվեց էկոլոգիական աղետի առջև` կրճատվեցին ձկնային պաշարները և տեսակները, ափամերձ շրջաններում նկատվեցին ճահճացման երևույթներ, իսկ շրջակա բնակավայրերից բաց թողնվող հոսքաջրերը ավելի սրեցին լճի էկոլոգիական վիճակը: Ջրային ռեսուրսների հետ կապված է մյուս վտանգը արդյունաբերական հոսքաջրերի գետերի մեջ թափվելու հետ: Այս առումով վտանգված են համարվում Դեբեդ և Ողջի գետերը, որոնք թունավորված են տարբեր տեսակի քիմիական նյութերով: ՀՀ տարածքի օգտագործմամբ առաջացած մյուս էկոլոգիական հիմնախնդիրը համարվում է անտառների պահպանությունը: Ներկայումս ՀՀ անտառածածկ տարածքների տակ գտնվում են 334100 հա հողեր: Եղած անտառները ունեն հողապաշտպան, ջրապաշտպան, կլիմայապաշտպան, ռեկրեացիոն նշանակություն: Նման պայմաններում դրանց պահպանությունը համարվում է հրատապ: Ընդհանուր առմամբ ՀՀ-ում էկոլոգիական բնույթի հիմնախնդիրներ են առաջացնում բնօգտագործման երկու տեսակները` արդյունաբերական և գյուղատնտեսական:


8

ՀՀ բնակլիմայական պայմանները Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 29.8 հզ կմ2 տարածք, սակայն փոքր տարածք զբաղեցնելով հանդերձ աչքի է ընկնում բնական պայմանների խիստ բազմազանությամբ: Հայաստանի Հանրապետությունը տիպիկ լեռնային երկիր է: Նրա միջին բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1837 մետր: ՀՀ տարածքի ավելի քան 80%-ը լեռնային է: ՀՀ տարածքում դաշտավայրեր չկան, ամենացածր վայրերը Մեղրու կիրճն է և Դեբետ գետի հովիտը (Նոյեմբերյանի տարածաշրջանում), որոնք ծովի մակերևույթից ունեն 370390 մ բարձրություն: Հանրապետության բարձր կետը` Արագածի հյուսիսային գագաթն է, որը ունի 4090 մ բարձրություն: Այսինքն, փոքր տարածքի համար հսկայական է առավելագույն ու նվազագույն կետերի միջև եղած տարբերությունը` շուրջ 3700 մ: Տիպիկ լեռնային լինելուց բացի՝ հանրապետության մակերևույթը խիստ կտրտված է լեռնահովիտներով, գետահովիտներով ու կիրճերով: Հանրապետության տարածում շատ են թեք լանջերը, զգալի է այն տարածքների տեսարակար կշիռը, որոնք լանջերի թեքության պատճառով չեն կարող օգտագործվել: Մեծ թեքություն ունեցող լանջերի մշակումը ժամանակի ընթացքում հանգեցնում է հողերի տեղատարման գործընթացի: Հանրապետության աշխարահագրական դիրքի առանձնահատկություններից է այն հանգամանքը, որ այն ծովերից բավականին հեռու է, որը բացասական ազդեցություն է թողնում կլիմայական պայմանների վրա: Կասպից ծովից Հայաստանի Հարապետության սահմանագիծը հեռու է 193, Սև ծովից 163, միջերկրական ծովից 750, իսկ Պարսից ծոցից շուրջ 1000կմ: Կլիմայական տեսանկյունից ևս Հայաստանի Հանրապետության տարածքը աչքի է ընկնում բազմազանությամբ: ՀՀ-ի մակերևույթի տիպիկ լեռնային բնույթը, խիստ կտրտվածությունը, ծովային ավազաններից հեռու լինելը, հսկայական ազդեցություն է ունենում կլիմայի ձևավորման վրա: Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության կլիման խիստ ցամաքային է և բնութագրվում է ամառվա ու ձմեռվա ջերմաստիճանների մեծ տատանումներով: Տարեկան միջին ամենաբարձր ջերմաստիճանը կազմում է 13,8 աստիճան (այն բնորոշ է Մեղրու կիրճին), իսկ ամենացածր ջերմաստիճանը -2,7 աստիճան է (որը բնորոշ է Արագածի բարձրադիր շրջաններին): Ավելի մեծ են ամառվա ու ձմեռվա բացարձակ ջերմաստիճանների տատանումները: Հանրապետության տարածքում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը + 42 աստիճան է, այն գրանցվել է Արարատյան դաշտում:


9

Հարապետության տարածքում երբևէ գրանցված ամենացածր ջերմաստիճանը կամ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -46 աստիճան է, որը գրանցվել է Շիրակի մարզի Պաղակն բնակավայրում: Այսպիսով`ՀՀ տարածքում բացարձակ առավելագույն և բացարձակ նվազագույն ջերմաստիճանների տարբերությունը կազմում է 88 աստիճան: Ջերմաստիճանների այսպիսի տատանումները առաջին հերթին բացասական ազդեցություն են թողում գյուղատնտեսական արտադրության, հատկապես խաղողագործության վրա: Հանրապետության ցածրադիր վայրերում ոչ սառնամանիքային օրերի թիվը կազմում է 224234 օր, նախալեռնային շրջաններում 118-196 օր, իսկ բարձրլեռնային շրջաններում` 90-92 օր: Ամպամած օրի թիվը հանրապետությունում տարեկան կազմում է 18-ից (Մարտունի) մինչև 64 օր (Իջևան): Հանրապետությունը աչքի է ընկնում արևափայլի տևողությամբ: Արևափայլի տևողությունը այստեղ կազմում է 1924-ից (Իջևան) մինչև 2779 (Մարտունի) ժամ: Հայաստանի Հանրապետության մակերևույթի լեռնային լինելը նպաստում է լեռնահովտային քամիների առաջացմանը, առանձին հատվածների քամիների արագությունը գերազանցում է մեկ վարկյանում մինչև մի քանի տասնյակ մետրը:

Կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքները ՀՀ-ում Կլիմայի գլոբալ փոփոխության միտումները Հայաստանի տարածքում վերհանելու նպատակաով օգտվել ենք Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) պարբերական հրապարակումներից և օգտագործել ՀՀ տարածքում երկար տարիներ գործած բնորոշ օդերևութաբանական կայանների օդի ջերմաստիճանի, մթնոլորտային տեղումների տվյալները, հաշվարկվել են մթնոլորտային խոնավացման գործակցի մեծությունները:Կլիմայի գլոբալ փոփոխության հարցերը բազմակողմանիքննարկմանեն ենթարկվել ՀՀ տարածքի մասշտաբով: Ուսումնասիրվեցին կլիմայի փոփոխության և կանխատեսմ ան հարցերը ՀՀ տարածքում, գնահատվեցին օդի ջերմաստիճանի անոմալիաները, կլիմայի փոփոխության հնարավոր սցենարները, մթնոլորտային տեղումներիկանխատեսվող փոփոխությունները, վտանգավոր երևույթների փոփոխությանհարցերը, բնական էկոհամակարգերի, 43 ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության խոցելիությունը, քննարկվեց կլիմայի փոփոխությանազդեցությունը բնակչության առողջության վրա, ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման ռազմավարությունը, կազմվեց ջերմոցային գազերի ազգային կադաստր և շատ այլ կարևոր հիմնահարցեր: Հանրապետության ողջ տարածքի մթնոլորտային տեղումների 30-100 տարիների տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ տարեկան տեղումները ներկա փուլում պակասել են 5.8%-ով, ընդ որում տաք ժամանակահատվածում նվազել են 7.1%, իսկ ցուրտ


10

սեզոնում աճել են 8.5%: Եթե նման միտումը պահպանվի, ապա 2100թ. տեղումների քանակը կնվազի 10%, այսինքն ՀՀ տարածքում ներկայիս 569 մմ փոխարեն սպասվում է 510 մմ տարեկան տեղումներ: Միաժամանակ նշվում է, որ վեգետացիոն շրջանի տեղումների քանակը որոշ չափով ավելանալու է հյուսիս-արևմուտքում, Սևանի ավազանում, Ապարանի գոգահովտում, Սյունիքում և մի քանի այլ տարածքներում: Իսկ ՀՀ հյուսիսարևելքում, Արարատյան դաշտում, Շիրակում և միշարք այլ շրջաններում սպասվում է զգալի նվազում: Հաշվարկների համաձայն տարվա ցուրտ սեզոնի տեղումների քանակը ՀՀ հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում, Սևանում, Ապարան-Հրազդանում, Շիրակում, Արարատյան դաշտում, Հարավային Սյունիքում 2100թ. պետք է ավելանա 30.6%, իսկ Արարատյան գոգավորության լանջերին, Վայքում, Սյունիքի մի մասում սպասվում է տեղումների նվազում 15.8%: Այսպես օրինակ 1961-1990թթ. ընթացքում կարկտային օրերի գումարային քանակը 1935-1990թթ. ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ-ում նվազել է 46 օրով: Վեգետացիոն շրջանում ցրտահարություններով օրերի թիվն, ընդհանուր առմամբ, աճել է 5%: 1961-1989թթ. ընթացքում ուժեղ քամիների դեպքերը ՀՀ-ում աճել են 59%, իսկ առատ տեղումների դեպքերը ընդհակառակը նվազել են 12-15%: Անձրևազուրկ օրերի քանակը, 1951-1988թթ. տվյալների համաձայն,Սևանում, Արմավիրում և Սիսիանում նվազել է, իսկ Թալինում, Գավառում, Ապարանում, Գյումրիում աճել: Հաշվարկները ցույց են տվել, որ Հայաստանում 2100թ. Օդի միջին ջերմաստիճանը կբարձրանա 1.7ՕC-ով, տեղումները կկրճատվեն` մոտ 10%-ով: Այդ հետևանքները կարող են էապես ազդել կլիմայից կախում ունեցող տնտեսության ճյուղերի վրա: Կլիմայի համամոլորակային փոփոխությունը և Հայաստանի տարածքում ներքին միկրոկլիմայական փոփոխությունները կարող են հանգեցնել հետևյալ հետևանքների.  Կանխատեսվում է լանդշաֆտային գոտիների սահմանների տեղափոխություն լեռնային պրոֆիլով դեպի վեր՝ ըստ բարձրության 100-150 մ: Սպասվում է, որ անապատակիսաանապատային գոտու մակերեսը կընդլայնվի 33%-ով, տեղի կունենա տափաստանային գոտու ընդլայնում 4%-ով և դրա բարձրացումը դեպի վեր` 150-200 մ-ով: Անտառային գոտում սպասվում է անտառի ստորին սահմանի բարձրացում դեպի վեր 100200մ : Մերձալպյան գոտու մակերեսը կկրճատվի 21%-ով, իսկ ալպյան գոտունը՝ միջին հաշվով 22%-ով: 

Կանխատեսվող ջերմաստիճանի բարձրացման և տեղումների նվազման դեպքում պետք է սպասել կլիմայի չորացման անապատացման պրոցեսների արագացում: 

Սպասվում է գետերի տարեկան հոսքի նվազում 15% և Սևանա լճի մակերեսից գոլորշիացման ավելացում 13-14%:

Կլիմայիկան խատեսվող փոփոխության դեպքում, վեգետացիայի փուլից և տեղի բարձրությունից կախված, սպասվում է հողի խոնավության նվազում` 10-30%-ով, զանազան գյուղատնտեսական մշակաբույսերի բնական խոնավապահովվածության նվազում` 7-13%-ով և հողում խոնավության պակասորդի աճ` 25-50 մմ-ով:


11

Կլիմայական բնութագրերի սպասվող փոփոխության դեպքում բերքատվությունը Հայաստանում կարող է նվազել 8-14%-ով: Հացազգիների բերքատվությունը միջին հաշվովկ կրճատվի 9-13%-ով, բանջարանոցային մշակաբույսերինը՝ 7-14%-ով, կարտոֆիլինը` 8-10%-ով,պտղատու մշակաբույսերինը՝ 5-8%-ով:

Ընդերքօգտագործման հետևանքները ՀՀ-ում Ընդերքի ռեսուրսները կամ այլ կերպ` օգտակար հանածոները, դասվում են սպառվողչվերականգնվող ռեսուրսների շարքին: Ելնելով տնտեսական գնահատման առանձնահատկություններից ռեսուրսների այս խոշոր խումբը բաժանվում է 3 ենթախմբի` վառելիքային, մետաղային (գունավոր և սև), ոչ մետաղային: Հանքահումքային ռեսուրսների արդյունահանումը միշտ ուղեկցվում է զգալի տարածքների, բնական միջավայրի այլ բաղադրիչների խախտմամբ (հողեր, բուսական և կենդանական աշխարհ, մակերեսային և ստորերկրյա ջրեր): Այդ իսկ պատճառով էլ հանքահումքային ռեսուրսների օգտագործման մեջ կարևոր տեղ է գրավում հողերի ռեկուլտիվացիան (վերականգնումը): Հողերի վերականգնումը տնտեսական գործունեության հետևանքով խախտված մակերեսային հողերի արդյունավետության և այլ որակական հատկությունների վերկանգնումն է հատուկ համալիր աշխատանքների, միջոցառումների օգնությամբ: Օգտակար հանածոների օգտագործման բնորոշ առանձնահատկությունն այն է, որ այն ունի կետային տեղաբաշխում, այսինքն ընդգրկում է,սովորաբար ոչ ընդարձակ տարածքներ, ի տարբերություն անտառների,հողերի, ջրերի (ջրերն ունեն նաև գծային տեղաբաշխում), և մյուս առանձնահատկությունն այն է, որ հանքահումքային բնօգտագործումը ի տարբերություն բնօգտագործման մյուս տեսակների ավելի բարդ և բազմառեսուրսային պրոցես է: Այսինքն, օր., ածխի արդյունահանումը ուղեկցվում է այլ բնական ռեսուրսների օգտագործմամբ` տարածքի,ստորերկրյա ջրերի, օտարված հողերի և այլն: ՀՀ-ում ընդերքօգտագործման համար տրամադրված տարածքները`12109.1 հա, կազմում են ՀՀ ամբողջ մակերեսի ընդամենը 0.34 %-ը: Վերջինիս մարզային կտրվածքով տարածական պատեկրն ունի հետևյալ տեսքը.


12

ՀՀ ընդերքօգտագործման տակ գտնվող տարածքներն ըստ վարչական միավորների տեսակարար կշիռը ՀՀ-ում մակերես/հա Վարչական միավոր (%) Արագածոտն 849.1 7 Արարատ 1709.7 14 Արմավիր 2339 19 Գեղարքունիք 778.2 6 Լոռի 668.8 6 Կոտայք 1969.5 16 Շիրակ 1695.3 14 Սյունիք 1104.7 9 Վայոց Ձոր 491.1 4 Տավուշ 342.9 3 Երևան 160.8 1 ՀՀ 12109.1 Ինչպես երևում է աղյուսակից համեմատական առումով այս տեսանկյունից ռիսկային մարզեր են համարվում Արամվիրը (19%), Կոտայքը (16%), Արարատը (14%), Շիրակը (14%): Ինչպես հայտնի է ՀՀ հանրապետությունն աղքատ է վառելիքային ռեսուրսներից: Մասնավորպես ՀՀ-ում չկան գազի և նավթի արդյունաբերական նշանակություն ունցող պաշարներ: Սակայն որոշ տեղերում ի հայտ եկան նավթագազային երևակումների նշաններ: Հատկապես բնական գազի, շատ սահմանափակ, գործնական նշանակություն ունեցող կուտակումներ հայտնաբերվեցին Հոկտեմբերյանի տարածշրջանի արևմտյան մասում: Մյուս վառելիքային ռեսուրսը, որ հայտնաբերվել է ՀՀ տարածքում քարածուխն է, գորշ ածուխը և այրվող թերթաքարը որոնք արդյուաբերական և գործնական նշանակություն չունեն: Քարածխի հանքավայրեր կան Ջերմանիսում (Արարատ), Ջաջուռում (Շիրակ), Դիլիջանում և Իջևանում (Տավուշ): Որակական հատկանիշների տեսանկյունից կարող է հետաքրքրություն ներկայացնել Իջևանի հանքավայրը, սակայն տնտեսական և էկոլոգիական (ծածկված է անտառներով) տեսանկյունից այն շահագործել ձեռնտու չէ: Այդուհանդերձ ՀՀ-ում էներգետիկ ճգնաժամի տարիներին Ջաջուռից արդյուանհանվել է քարածուխ և բաժանվել մակապարտեզներին ու դպրոցներին: Այրվող թերթաքարերի մի քանի երևակումներ հայտնաբերված են Երևանի շրջակայքում (Ավան, Ձորաղբյուր, Արզնի), Դիլիջանի մոտակայքում, Շիրակում, Մեղրիում և այլն, որոնք առայժմ տնտեսական հետաքրքրություն չունեն: ՀՀ-ում հատյնաբերված վառելիքի պաշարներից համեմատաբար հետաքրքրույթուն է ներկայացնում տորֆի պաշարները: ՀՀ-ում գրանցված տորֆի 60 հանքավայր: Տորֆ հայտնաբերված է Լոռիում, Աշոցքում,


13

Վարդենիսում: Վերջինս Սևանա լճի Գիլի հանքավայրն է, որտեղ զգալի քանակությամբ տորֆ է արդյունահանվում և օգտագործվում հիմնականում որպես պարարտանյութ, բժշկական նպատակներով և այլն: Գիլի հանքավայրը նախկինում ճահճային տեղամաս էր իր յուրահատուկ բուսակենդանական աշխարհով, որը չորացել է Սևանի մակարդակի իջեցման հետևանքով: Այսպիսով, ՀՀ-ում վառելիքային ռեսուրներն առայժմ ոչ մի տնտեսական դեր չեն խաղում ՀՀ-ի համար և միաժամանակ, կարելի է ասել, չօգտագործման շնորհիվ էկոլոգիական ոչ մի հետևանք չեն թողնում:

Մետաղային հանքերի օգտագործման հետևանքները ՀՀ-ում

ՀՀ տարածքում մետաղային օգտակար հանածոների առաջնային են համարվում գունավոր և հազվագյուտ մետաղները, որոնցից գործնական նշանակություն ունեն կամ կարող են ունենալ` պղինձը, մոլիբդենը, բազմամետաղները (հատկապես կապարն ու ցինկը), ոսկին, ալյումինի հումքը, տիտանը, նիկելը, վոլֆրամը, կոբալտը, վանադիումը, բիսմութը: Վերջին թանկարժեք մետաղները հիմնականում հանդես են գալիս պղնձի, մոլիբդենի և բազմամետաղների հետ նույն հանքավայրերում: Մոտավոր ՀՀ-ում կա 170 մլրդ ԱՄՆ դոլար արժողքությամբ 613 հանքավայր, որտեղից կարելի է արդյունահանել 60 տեսակի օգտագար հանածո: ՀՀ-ում հայտնաբերված գունավոր մետաղներից գործնական նշանակության առաջին տեղը պատկանում է պղնձին: ՀՀ-ում հայտնաբերված պղնձի պաշարների 80-90%-ը գտնվում է Կապանի, Քաջարանի, Ագարակի հանքավայրերում: Քաջարանի և Ագարակի հանքավայրերը բացի պղնձից պարունակում են նաև մոլիբդեն և կոչվում են պղնձամոլիբդենային: Արդյունաբերական նշանակության պղնձի պաշարներով հայտնի մյուս շրջանը ՀՀ-ի հյուսիսն է` Լոռի մարզը, որտեղ հայտնի են Ալավերդու և Շամլուղի հանքավայրերը և Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը: ՀՀ-ում պղնձի հանքանյութի մեջ նրա պարունակությունը կազմում 1-5%: Ալավերդիի պղնձաձուլական գործարանում տարեկան արտադրվում է 5-6 հազ. տ սև պղինձ, որն ամբողջությամբ արտահանվում է: Գործնական նշանակություն ունեցող մյուս գունավոր մետաղը մոլիբդենն է: Սա հանդես է գալիս պղնձի հետ միասին, այդ իսկ պատճառով էլ հանքավայրերը համընկնում են պղնձի հանքավայրերի հետ: Սակայն այսպիսի հանաքավայրերում պղնձից և մոլիբդենից բացի հանդիպում են նաև հազվադեպ մի շարք մետղաներ` ռենիում, սելեն, թելուր, գերմանիում, տիտան, բիսմութ, ցինկ, մկնդեղ, արծաթ, ոսկի և այլն: Գործնական առավել կարևոր նշանակություն ունեցող մոլիբդենի պաշարները գտնվում են Քաջարանում և Ագարակում: Առաջինում հանքանյութում մոլիբդենի պարունակությունը կազմում է 0.10.2%, պղձինը 3-4%: Քաջարանի կոմիբինատը (ներկայումս Զանգեզուրի պղնձամոլիդենային կոմբինատ) տարեկան արդյունահանում է մոտ 6-7 հազ. տ. մոլիբդենի խտանյութ և 43 հազ. տ. պղնձի խտանյութ: Հայաստնում է գտվում մոլիբդենի համաշխարհային պաշարների 7-


14

9%-ը: Քաջարանում գործող լեռնահարստացուցիչ կոմբինատում կազմակերպվել է հարստացված մոլիբդենի խտանյութի վերամշակում և պատրաստի մետաղային մոլիբդենի (ֆերոմոլիբդեն) արտադրամաս: 2005թ. ՀՀ-ից մոլինդենի հումք չի արտահանվում, այն ամբողջությամբ վերամշակվում է Զանգեզուրի պղնձամոլիբդեանային կոմբինատում և Երևանի «Մաքուր երկաք» ձեռնարկությունում: Մոլիբդեն պարունակող հանքավայրեր գտնվում են նաև ՀՀ հյուսիսում, մասնավորպես հայտնի է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը, որտեղ մոլիբդենի պաշարները գնահատվում են 150 հազ. տ, իսկ պղնձինը՝ 1.6 մլն տ: ՀՀ պղնձամոլիբդենային հանքանյութի մեջ պարունակվում է շուրջ 15 մետաղ, որոնցից կորզվում է միայն պղնիձը, մյուսները դառնում են թափոն: ՀՀ-ում հայտնաբերված են նաև բազմամետաղների հանքավայրեր: Դրանք բնութագրվում են ցինկի, կապարի, ինչպես նաև պղնձի ու մի շարք գունավոր մետաղների հանքանյութերի պարունակությամբ: Այս հանքավայրերի թիվը մեծ է: Բազմամետաղային հանքավայրերից գործական նշանակություն ունի Ախթալայի բազամետաղային հաքավայրը, որտեղ և կառուցված է հարստացուցիչ ֆաբրիկա: ՀՀ-ում տարածված են նաև տիտանի, նիկելի, կոբալտի, վոլֆրամի, ծարիրի, սնդիկի, բիսմութի, մագնեզիումի և այլ գունավոր հազվադեպ մետաղների պաշարներ: Այսպիսի մետաղների զգալի պաշարներ կան ինչպես պղնձամոլիբդենային, այնպես էլ ՀՀ տարբեր վայրերում հայտնաբերված կոմպլեքսային այլ հանքավայրերում: Գունավոր մյուս մետաղներից ալյումինի արտադրության համար խոշոր հումքային բազա կարող են հանդիսանալ նեֆելինային սիենիտները, որոնք գտնվում են Թեժ լեռան ստորոտում: Սրա բազայի վրա կառուցվել է ալյումինի ձուլման կոմբինատ Հրազդանում, բայց էկոլոգիական տեսանկյունից փակվել են (զբոսաշրջային շրջաններին չվնասելու համար): Ազնիվ մետաղներից ՀՀ-ում արդյունաերական նշանակություն ունի ոսկին: Այն առկա է գունավոր մետաղների կոմպլեքսային հանքավայրերում, բազմամետաղների, պղնձի, մոլիբդենի հետ: Սակայն նրա հիմնական պաշարները գտնվում են զուտ ոսկու հանքավայրերում, որոնց թիվը անցնում երկու տասնյակից. Գեղարքունիքի, Կոտայք և Լոռվա մարզերում: Ոսկու հանքավայրերից առայժմ գործնական նշանակություն ունեն Սոտքի (1 տ-ում 7.42 գ ոսկի) և Մեղրաձորի (1 տ-ում 9.58 գ ոսկի) հանքավայրերը, որտեղից հումքը տարվում և մշակվում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում: Շահագործման է հանձնվել նաև Մեղրու շրջանի Տերտերասարի և Լիճք-Թեյի հանքավայրերը: Ազնիվ մյուս մետաղների շարքում ՀՀ-ում հադիպում են նաև արծաթ և պլատին, որոնք հանդես են գալիս կոմպլեքսային հաքավայրերում: Սև մետաղական հանքավայրեր ՀՀ-ում նույնպես հայտնաբերված են: Մասնավորապես արդյունաբերական նշանակություն կարող են ունենալ Կապուտանի (Կոտայք), Հրազդանի (Կոտայք), Սվարանցի (Սյունիք-Գորիսի մոտ) երկաթի հաքավայրերը, որոնք դեռևս չեն շահագործվում: Բացի նշվածներից երկաթի հանքավայրեր կան Կողբում (ՏավուշՆոյեմբերյան), Բազումում, Կամակարում (Սյունիք-Մեղրի): Ընդհանուր առմամբ ՀՀ-ում երկաթի հանքաքարի կանխագուշակված պաշարները կազմում են 3.75 մլրդ տ: Սև մետաղներից ՀՀ-ում հայտնաբերված են նաև մանգանի և քրոմի պաշարներ: Ոչ մետաղային հանքային ռեսուրսներից ՀՀ-ում առավել տարածված են քարանյութերը: ՀՀ համարյա ամբողջ տարածքը ծածկված է հրաբխային քարանյութերի


15

համատարած շերտով: 1920-ականներից ի վեր մեր հանրապետություն հայտնաբերված է քարանյութերի ավելի քան 700 հանքավայր: Գործնական նշանակության տեսակներից ՀՀում առավել կարևորնենրն են տուֆերը, բազալտները, անդեզիտները, պեմզան, պեռլիտները, հրաբխային խարամները, մարմարները, գրանիտները, կրաքարերը, բենտոնիտները, հրակայուն կավերը: Տնտեսական նշանակություն կարող են ունենալ նաև դոլոմիտները, դիատոմիտները և այլն: ՀՀ-ում քարանյութերից առաջին տեղը պատկանում է տուֆաքարերին, որի երկրաբանական պաշարները կազմում են 2.5 մլրդ խորանարդ մ: ՀՀում տուֆի խոշորագույն տարածման շրջաններն են Շիրակի մարզը, Արագածոտնը, Երևանի շրջակայքը, Գեղարքունիքը (սպիտակ տուֆ), Տավուշի հյուսիսը և այլն: Բազալտները` Շիրակ, Կոտայք, Վայոց Ձոր, Լոռի, Սյունիք, Գեղարքունիք և այլն: Այսպես ՀՀ-ում ընդերքի ռեսուրսները հանդսանում են շրջակա միջավայրի տարրերից ամենաօգտագործվողները: Դրանց հիման վրա ՀՀ-ում զարգանում է հանքրադյունաբերությունը, որը տալիս է արդյունաբերության ՀՆԱ-ի 17%-ը: Հանքարդյունաբերության հետևանքով առաջացող գլխավոր էկոլոգիական հետևանքներն են` հողային ծածկույթի խախտումը, պոչամբարների ընդլայնումը, թափոնների կուտակումները, ջրային ռեսուրսների աղտոտումը: ՀՀ-ում հանքարդյունաբերության հետևանքով խախտվել են հողային մակերեսները: Համեմատական առումով հանքարդյունաբերության գործունեության հետևանքով տարածքի խախտվածության բարձր ցուցանիշներ ունեն Արմավիրի, Շիրակի, Սյունիքի մարզեր: Սակայն ընդհանուր ՀՀ մասշտաբով նման բնույթի հողերը չնչին տարածք են զբաղեցնում` 0,29 % ՀՀ տարածքի: Հանքարդյունաբերությունը շրջակա միջավայրի մեծ վնաս է հասցնում արդյունաբերական թափոններով, որոնց գումարվելով նաև կենցաղային թափոնները, շրջակա միջավայրի որակը էապես վատացնում են: Հանքարդյունաբերության հասցված մյուս վնասը պոչամբարների կառուցումն է, որտեղ կուտակվում են տարբեր թունավոր քիմիական տարրեր: Ներկայումս ՀՀ տարածքում հաշվվում են թվով 19 պոչամբարներ, որոնցում կուտակված է շուրջ 220 մլն մ3 ապարներ: Ընդերքօգտագործման հետևանքով աղտոտվում են նաև ջրային ռեսուրսները` հատկապես գետերը: Մասնավորապես գետերի աղտոման հիմնական պատճառ են դառնում պոչանքները, որոնք կուտակվելով պոչմաբարներում, ժամանակ ընթացքում թափվում են գետերի մեջ: ՀՀ-ում հետաքրքրին այն է, որ պոչամբարները շատ մոտ են կառուցված գետերին: Պոչամբարների հետևանքով աղտոտված գետեր է համարվում Ողջին, որի հովտում մոտավոր հաշվարկներով կան 150 մլն տ պոչանք, որոնք պարունակում են թելուր, սելեն, բիսմութ, ռենիում, գալիում, պղինձ, մոլիբդեն և այլն: Էկոլոգիական


16

ճգնաժամային վիճակում է գտնվում նաև Դեգեդ գետը, որի աղտոտման պատճառ են դառնում Ալավերդու պղնձաձուլական և Ախթալային լեռնահարստացուցիչ կոմբինատները: ՀՀ շրջակա միջավայրին վնաս է հասցրել նաև շինանյութերի արդյունաբերությունը: Սրանք ազդում են շրջակա միջավայրի հատկապես հողաբուսական աշխարհի վրա: Ներկայումս շինանյութերի արդյունահաման հետևանքով գյուղատնտեսական շրջանառությունից հանվել է ավելի քան 7 հազ. գյուղատնտեսական հողհանդակ: Այստեղ հանդիպում ենք հետևայլ հիմնախնդիրենրին: Առաջինը որ ընդերքօգտագործումն առաջացող բազում էկոլոգիական հետևանքները ներկայանում են շրջակա միջավայրի ամբողջական փոփոխությունների տեսքով: Այսինքն ընդերքօգտագործումն ազդում է շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների վրա: Ընդ որում ՀՀ-ում հիմնախնդիր է հանդիսանում մետաղական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը այն տեսանկյունից, որ արտանետված թափոնները, որպես երկրոդային կամ տեխնածին հանքավայրեր նույնպես օգտագործվեն, քանի որ, ինչպես տեսանք, պոչամբարների մեջ կան բազում օգտակար հանծոներ: Միաժամանակ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանքավայրերի մետաղների` պղնձի արդյունահանված հումքի միայն 65-66 % է կորզվում, մոլիբդենի 70%, բազմամետաղների 50%: Մյուս հիմնախնդիրն այն է, որ հատկապես շինանյութային ռեսուրսների տարածման շրջանները համընկնում են գյուղատնտեսական առավել արժեքավոր հողահանդակների հետ և շրջանառությունից դուրս են բերում դրանց:

ՀՀ բուսական ռեսուրսները Բուսականությունը այն ռեսուրսն է, որը պայմանավորում է մարդու գործունեությունն ու նրա կեսնագործունեությունը: Ավելին` բուսականությամբ է պայմանավորված նաև երկրագնդի մյուս բոլոր օրգանիզմների գոյությունն ու օրգանական ծագում ունեցող նյութերի ստեղծումը: Հիշենք նաև, որ բուսականությունը ունի հողապաշտպան, ջրապաշտպան, ռեկրեացիոն, սանիտարական, կլիմայապաշտպան խոշոր նշանակություն: Ահա թե ինչու բուսական ռեսուրսներով հարուստ լինելը յուրաքանչյուր երկրի տնտեսական զարգացման գլխավոր նախապայմաններից մեկն է: Հայաստանի Հանրապետությունը չնայած պատկանում է աշխարհի համեմատաբար սակավանտառ երկրների թվին, սակայն այն բնութագրվում է բուսատեսակների մեծ բազմազանությամբ: Իսկ բուսատեսակների բազամազանությունն էլ իր հերթին պայմավավորված է բնական պայմանների բազմազանությամբ: Գիտնականների կարծիքով Հայաստանը բուսատեսակների բազմազանությամբ երկրագնդի հազվադեպ շրջաններից է: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության տարածքում առկա բուսատեսակները հասնում են 3000-ի: Այսպիսի բազմազանությունը բացատրվում է տեղանքի աշխարհագրական դիրքով, որտեղ իրար սահմանակցում են իրենց բնույթով միանգամայն տարբեր բուսաաշխարհագրական մարզեր: Բացի բուսատեսակների մեծ բազմազանությունից, հանրապետության տարածքը բնութագրվում է նաև էնդեմիկ բուսատեսակների բազմազանությամբ, իսկ դա նշանակում է,


17

որ Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհը գիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրապետության տարածքում աճող բնական բուսատեսակների զգալի մասն ունեն բուժիչ նշանակություն, որոնք օգտագործվել են անհիշելի ժամանակներից: Հայաստանի Հանրապետության ցածրադիր մասերում, հիմնականում Արարատյան դաշտում աճում են չորասեր բույսեր, բայց քանի որ Արարատյան դաշտը մարդու միջամտությամբ վերածվել է ագրոէկոհամակարգի ու այստեղ եղած բնական բույսերը շատ քիչ տարածում ունեն: Այստեղ պահպանվել և դեռևս հազվադեպ հանդիպում է հադիպում է բորակաթուփը, որի պտուղները օգտակար շատ վիտամիններ են պարունակում: Արարատյան դաշտում, Մեղրու կիճում, Վայքում հանդիպում են լեռնաչորասեր բուսատեսակներ` նշենին, փռշնին, բարձիկանման բույսեր, վարդակակաչ և այլն: Կարևոր է նշել, եր Արարատյան դաշտի համեմատաբար բարձրադիր շրջաններում հանդիպում են նաև վայրի ցորենի, գարու, աշորայի տեսակներ, որոնք գիտական մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Հայաստանի անապատայնին ու կիսաանապատային բուսատեսակների զգալի մասը բնակչությունը շատ հնուց օգտագործել է որպես սնունդ և դեղամիջոց: Դրանցից են սիբեխը, շուշանը, ավելուկը, կապարը, թրթնջուկը և այլ բուսատեսակներ: Հանրապետության տարածքում ավելի բազմազան է լեռնատափաստանային բուսականությունը: Չնայած այս վայրերում ևս բնական բուսատեսակները փոխարինվել են մշակովի բուսատեսակներով, սակայն այստեղ էլ հանդիպում են վայրի հացազգիների որոշ տեսակներ: Հանրապետության բարձրադիր վայրում (2700-2800մմ) տարածվում են լեռնային մարգագետինենրը, որոնք աչքի են ընկնում բուսականության բազմազանությամբ: Այստեղ հանդիպում են ավելի քան 100 տարբեր տեսակի բույսեր: Շատ են տարածված հատկապես եռատամ զանգակածաղիկը, խատուտիկը, քիմիոնը, անմոռուկը և բազում բուսատեսակներ: Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպող լեռնային մարգագետինները ծառայում են նայել որպես արոտավայր: Պատահական չէ, որ հիմանականում այդ հանվածներում է զարգացած անասնապահությունը: Քանի որ ՀՀ տարածքը աչքի է ընկնում նաև լեռնային ռելիեֆով, ուստի միանգամայն տրմաբանական է, որ անասնապահության առաջատար ճյուղաը համարվում է ոչխարաբուծությունը: Առանձին տարիներին դրանց գլխաքանակը հասել է մինչ 2 մլն-ի:


18

ՀՀ կենդանական ռեսուրսները Կենդանական ռեսուրսները բուսական ռեսուրսների հետ միասին կազմում են կենսաբանական ռեսուրսներ: Ընդհանարապես կենդանական աշխարհը հսկայական դեր ունի մարդու կենսագործունեության մեջ: Մարդիկ կենդանական ռեսուրսներից ստանում են սննդամթերք, թանկարժեք մորթիներ ու կաշի, շատ երկրներում կենդանիները նույսիսկ շարունակում են մարդկանց ծառայել որպես բանվորական ուժ: Բայց բացի վերոհիշյալից կենդանական աշխարհը բնության մեջ ամենակարևոր բաղադրիչներից մեկն է: Խոշոր է կենդանական աշխարհի դերը նյութերի կենսաբանական շրջանառության, էկոհամակարգերի ձևավորման, հողառաջացման, բույսերի փոշոտման, բուսատեսակների տարածման, վերարտադրության, բնական միջվայրի կարգավորման` սանիտարական առումով և այլն: Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհը նույնպես շատ բազմազան է: Հանրապետության տարածքում կան կենդանիների այնքան տեսակներ, որքան ողջ Եվրոպայում: Միայն ողնաշարավորների տեսակները այստեղ հասնում է շուրջ 450-ի, որոնցից կաթնասուններ` 74, թռչուններ` 302, սողուններ` 41, ձկներ` 26, երկենցաղներ` 6 տեսակի: Միջատների տեսակները անցնում են 10 հազարից, իսկ անողնաշարավորներինը` 5 հազար տեսակից: Պատմական փաստերը հավաստում են, որ նախկինում ՀՀ կենդանական աշխարհը ավելի հարուստ և բազմազան է եղել, այդ թվում ավելի շատ և ավելի բազմազան են եղել գետերի ու լճերի ձկնատեսակները: Սակայն, հատկապես վերջին դարում, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, շինարարության զարգացման հետ կապված, հանրապետության շատ տարածքներից կենդանիների զգալի մասը թողել, հեռացել է, իսկ զգալի թվաքանակն էլ պարատանյութերի ու թունաքիմիկատների համատարած օգտագործման հետևանքով ոչնչացել է: Հանրապետության տարածքում վայրի կենդանիների տեսակները հիմանականում պահպանվել են անտառներում և գյուղատնտեսական ակտիվ վայրերից հեռու գտնվող շրջաններում: Կենդանական աշխարհը համեմատաբար հարուստ ու բազմազան է հանրապետության անտառներում: Այստեղ հանդիպում են այծյամը, վայրի խոզը, արջը, անտառային կատուն, լուսանը, աղվեսը, գայլը, սկյուռը: Հանրապետության անտառային որոշ վայրում կլիմայավարժեցվում են դրսից բերված որոշ կենդանատեսակներ, դրանցից են ուսուրական բծավոր եղնիկը (Դիլիջանի ու Խոսրովի անտառներում), ճահճակուղբը (Մեծամորի ճահճուտներում) և այլն: Դաշտային մասերում տարածված են դաշտամուկը, ճագարամուկը, կուրամուկը, գետնասկյուռը, կզաքիսը: Հանրապետությունում երբեմն հանդիպում է նաև հովազը: Ավելի բազմազան են թռչունների տեսակները, հատկապես տարածված են շիկահավը, փայտփորիկը, սոխակը, սարյակը,


19

արտույտը, արագիլը, բուն, լորը, կաքավը, ագռավը, կաչաղակը, լեռներում` լեռնային հնդկահավը, գառնանգղը և այլն: Թռչունների տեսակները հանրապետության տարածքում հասնում են 302-ի: ՀՀ տարածքում խիստ կրճատվել են նաև սողունների տեսակները, որը հիմնականում կապված է անապատային ու կիսաանապատային էկոհամակարգերի վերափոխման հետ, նրանք վերածվում են ագրոէկոհամակարգերի: Այնուհանդերձ, այժմ հանրապետության տարածքում կա օձերի 30 տեսակ, որոնցից թունավոր են գյուրզան, հայկական իժը, տափաստանային իժը, եղջերավոր իժը: Նշված պատճառներով խիստ նվազել են նաև միջատների տեսակները: ՀՀ լճերում ու գետերում պահպանված ձկնատեսակների թիվը հասնում է 26-ի: Ձկնապաշարներով վճռական տեղը պատկանում է Սևանա լճին, որը շատ վաղուց է հայտնի իշխան ձկով: Սակայն իշխանի քանակը Սևանի էկոլոգիական խնդրի սրման հետևանքով կտրուկ կրճատվել է: Տարիներ առաջ Լադոգա լճից սիրգ ձկնատեսակը ներմուծվեց Սևանա լիճ և այժմ այն համարվում է հիմնական ձկնատեսակներից մեկը: Արփա, Որոտան և մյուս գետերում շատ է հանդիպում կարմրախայտ տեսակը, Արաքս գետում շատ են լոքոն, բեղլուն, սպիտակաձուկը և այլ տեսակներ: Արփի լիճ-ջրամբարում ` ծածանը:

Կենսաբազմազանության պահպանման հիմնախնդիրը ՀՀ-ում «Կենսաբազմազանություն» հասկանցությունը կազմված է երկու բառից՝ կենսաբանական և բազմազանություն ու սովորաբար օգտագործվում է կենդանի օրգանիզմների կենդանի օրգանիզմների տեսակային բազամզանությունը և փոփոխականությունը նկարագրելու համար: Լայն իմսատով այն ներառում է բազմաթիվ այլ չափանիշներ և հանդիսանում «կյանքը Երկրի վրա» հասկացության հոմանիշ: Կենսաբանական բազմազանությունը Երկրի վրայի կյաքի ողջ բազմազանությունն է, որը ներառում է կենդանի բնությունը կազմող բույսերի, կենդանիների, մանրէների միլիոնավոր տեսակները, դրանց գենային կազմը և բարդ էկոհամակարգերը: Կենսաբազմազանության պահպաման համար մշակված է գիտական ռազմավարություն, որի հիմնական տարրերը 5-ն են.  հազվագյուտ տեսակների հատուկ բուծարաններում  կենդանիների և բուսյերի վերադարձ գոյության բնական միջավայր  գենոֆոնդի պահպանություն  օրենսդրական պահպանություն  տարածքային պահպանություն


20

ՀՀ-ում նույնպես կենսաբազմազանության պահպանությունը հրատապ էկոլոգիական հիմնախնդիրներից մեկն է: Բազմաթիվ բրածո մնացորդներ վկայում են, որ ՀՀ տարածքում կենսաբազմազանության ձևավորումն անցել է բարդ ու երկար ճանապարհ: Տարբեր երկրաբանական դարաշրջանների նստվածքային ապարներում գիտնականները հայտնաբերել են կենդանիների և բույսերի բազամաթիվ տեսակների գոյության ապացույցներ, ընդ որում ծառաբույսերի տեսակների թիվը կազմել է 169: Համամատություն համար նշենք, որ ՀՀ-ում ներկայումս աճում է 47 տեսակի ծառ: Ներկայումս ՀՀ տարածքում հաշվվում են բակտերիաների, ջրիմուռերի և ցածրակարգ բույսերի մի քանի տասնայակ հազարավոր տեսակներ, ծաղկավոր բույսերի ավելի քան 3500 տեսակ: ՀՀ կեսաբազմազանությունն ուշագրավ է նաև նրանովՙ որ այստեղ շատ են հանդիպում էնդեմիկ, ռելիկտային (մնացորդային) և հազվադեպ հանդիպող տեսակներ: Սակայն տարեցտարի աշխարհի այդ թվում և ՀՀ կեսաբազամազանությունը պակասում է: Գոյություն ունի դրա երկու պատճառ` բնական և մարդածին: Դրանցից ամենաինտենսիվը կենսաբազմազանության կրճատման վրա ազդում է մարդկային գործոնը: Ըստ Բնության և բնական պաշարների պահպանության միջազգային միության տվյալների 1600թ.-ից մինչև 2000թ., այսինքն վերջին 400 տարիների ընթացքում մարդու գործունեության ուղղակի և անուղղակի ազդեցությունների հետևանքով Երկրի վրայից անհետացել են թռչունների ավելի քան 95 և կաթնասունների 62 տեսակ: ՀՀ-ում նույնպես իրականացվում է կենսաբազմազանության պահպանություն ըստ վերոնշյալ ռազմավարական 5 տարրերի: Կենսաբազմազանության պահպանման համար ՀՀ-ում գործում են մի շարք օրենքներ: Բնության պահպանության մասին ՀՀ օրենսդրության (1991թ.) հիմունքերը սահմանում են ՀՀ բնապահպանական քաղաքականությունը և ուղղված են ապահովելու բնական միջավայրի պահպանության և օգտագործման կարգավորմանը, ինչպես նաև անհրաժեշտ իրավական հիմքեր ստեղծելուն՝ ընդերքի, ջրերի, մթնոլորտային օդի, բուսական և կենդական աշխարհի, անտառների պահպանության և օգտագործման հարաբերությունները կարգավորող բնապահպանական օրենսդրության զարգաման համար: Կենսաբազմազանության պահպանման համար հատկապես կարևոր դրանց գույքագրումը կամ ասպես կոչված Կարմիր գրքերի ստեղծումը: ՀՀ-ում անհետացող տեսակների մասին տեղեկատվությունը ներկայացված է ֆլորայի և ֆաունայի Կարմիր գրքերում: Մեր երկրի 30000կմ2–ից փոքր տարածքի վրա ներկայացված են Կովկասի ամբողջ ֆլորայի գրեթե կեսը և տարածաշրջանի բոլոր հիմնական բուսական համակեցությունները` բացառությամբ խոնավ մերձարևադարձային բուսականության:


21

Մինչև վերջերս ՀՀ–ում գործում էր դեռևս 1990թ–ին հրատարակված «Հայկական ՍՍՀ Կարմիր գիրք»-ը, որտեղ ընդգրկված են 387 տեսակի հազվագյուտ և անհետացող անոթավոր բույսեր, որոնց ճակատագիրը մնում է մասնագետների ուշադրության կենտրոնում: ՀՀ նոր Կարմիր գրքի պատրաստումը իրականացվել է 2007–2009 թթ ժամանակահատվածում առկա տվյալների և նոր դաշտային ուսումնասիրությունների հիման վրա` ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի և Երևանի Պետական Համալսարանի մասնագետների կողմից: Հարկ է նշել, որ ներկայացվող Կարմիր գրքում ներառվել են նաև մակրոսկոպիկ սնկեր, որոնք ընդգրկված չեն եղել նախկին «Կարմիր գրքում»: Տեսակները գնահատելիս, հաշվի են առնվել ծավալուն նոր նյութեր, որոնք կուտակվել են Կարմիր գրքի առաջին հրատարակության լույս տեսնելուց հետո` 20 տարվա ընթացքում: ՀՀ նոր Կարմիր գրքի բույսերին վերաբերող մասը ներառում է 452 տեսակի բույսերի և 40 տեսակի սնկերի նկարագրություն: Բացի դրանից Կարմիր գրքի երկրորդ բաժնում (մաս Բ) ներկայացվում է տեղեկատվություն ևս 223 բուսատեսակների մասին, որոնց վիճակը մտահոգիչ է: Կարմիր գրքի կենդանիներին վերաբերող մասը նույնպես մտահոգիչ է: Վերջին տարիներին կատարված անողնաշար կենդանիների ուսումնասիրությունը բացահայտեց Հայաստանում շուրջ 316 էնդեմիկ և 300–ից ավելի հազվագյուտ ու անհետացող տեսակների առկայությունը: Այդ կենդանիներից են ծղրիդները, մորեխները, բզեզները, փափկամարմինները և այլ տեսակներ: Հանրապետությունում հանդիպող 53 տեսակի սողուններից շատերը հանդիսանում են հայկական լեռնաշխարհի և կովկասյան ֆաունայի էնդեմիկներ և կանգնած են անհետացման ճանապարհին: Այդ տեսակներից են` փոքրասիական տրիտոնը, անդրկովկասյան բազմագույն մողեսիկը, հանրապետության հյուսիսային շրջաններում տարածված կուսածին ժայռային մողեսները, անդրկովկասյան սահնօձը, սևագլուխ ռինխոկալամուսը,Դարևսկու իժը: Կաթնասունների տեսակներից վեցը, իսկ ձկներից` 4–ը հանդիսանում են էնդեմիկներ: Առավել վտանգված վիճակում են գտնվում ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, խայտաքիսը, ջրասամույրը, մանուլը և այլն: ՀՀ-ում կենսաբազմանության պահպանումը իրականացվում է նաև տարածքային կտրվածքով: ՀՀ-ում ֆաունայի կենսաբազմազանության պահպանման համար ստեղծվել է Երևանի կենդանաբական այգին 1940 թ.: Այն իրենից ներկայացնում է գիտահետազոտական և կրթական օջախ, որտեղ վայրի կենդանիները ապրում, բազմանում և ցուցադրվում են: Կենդանաբանական այգու 32 տեսակի կենդանիներ և թռչուններ գրանցված են միջազգային Կարմիր գրքում: ՀՀ-ում ֆլորայի կենսաբազմազանության պահպաման համար ստեղծվել է նաև Երևանի բուսաբանական այգին, որտեղ մշակվում, ուսումնասիրվում են բույսեր և քարոզվում է բուսաբանական գիտելիքներ: Այգին հիմնադրվել է 1935 թ. Այստեղ աճում են ավելի քան 1200 ծառաթփային և մոտ 2000 տեսակի


22

ջերմատնային բույսեր: ՀՀ ֆլորան ներկայացված է ավելի քան 1000 տեսակներով: Պահպանվում են նաև մոտ 1000 տեսակ արևադարձային և մերձարևադարձային բուսյեր: Տարածքային պահպանության մյուս տեսակները են ազգային պարկերը (4 հատ), արգելոցները (3 հատ), արգելավայրերը (27 հատ) և բնության հուշարձանները:

ՀՀ անտառները 1988թ.-ի դրությամբ Հայաստանի անտառային ֆոնդը կազմում էր 484.1 հզ հա, զբաղեցնոլով ՀՀ տարածքի շուրջ 11.2%-ը, չնայած այն հանգամանքին, որ անտառային հողերը (լեռնաանտառային դարչնագույն և գորշ) զբաղեցնում են հողային ծածկույթի 22%-ը: Հանրապետության անտառային տարածքներում հանդիպում են 118 ցեղի և 54 ընտանիքի պատկանող 323 տեսակի ծառեր և թփեր, որոնցից անտառկազմող հիմնական տեսակներն են հաճարենին, կաղնին, բոխին և սոճին: Այս չորս տեսակները զբաղեցնում են Հայաստանի ամբողջ անտառածածկույթի 86.6%-ը: Համաձայն 1993թ. կատարված անտառհաշվառման տվյալների, կաղնիները զբաղեցնում են 120 հազ հա (35.9%), հաճարենիները` 96.6 հազ. հա (28.9%), բոխիները` 55.1 հազ. հա (16.5%), սոճուտները 17.7 հազ. հա (5.3%): ՀՀ-ում անտառային գոտին տարածվում է 500-700մ մինչև 1900-2000մ բարձրություններում` հյուսիսային շրջաններում, և մինչև 2200-2400մ` հարավում: Ընդ որում ՀՀ անտառային ֆոնդի հողերը տեղաբաշխված են խիստ անհավասարաչափ` առանձնացվում է անտառային երեք գոտի` հյուսիսային (62%-ը), հարավային (36%-ը) և կենտրոնական (2%ը): Ներկայումս անատառային ֆոնդի հողերում անտառապատվածությունը կազմում է մոտ 72%: Դրանք անհավասարաչափ են բաշխված նաև ըստ մարզերի: Ամենանտառապատ մարզերն են համարվում Տավուշը (անտառային տարածքների մոտ 34%), Լոռին (անտառային տարածքների մոտ 30%) և Սյունիք (անտառային տարածքների մոտ 16%), Կոտայքը անտառային տարածքների մոտ 7%): Հանրապետության անտառները տեղաբաշխված են խիստ անհամաչափ: Առաջին հերթին դրան նպաստում է Հայաստանի Հանրապետության չոր ցամաքային կլիման: Անտառային ծածկույթի տարածմքն ու զարգացման համար նպաստավոր են միայն չոր մերձարևադարձային ու չափավոր շոգ կլիմային տիպերը: Չոր մերձարևադարձային տիպը բնորոշ է ՀՀ-ի հյուսիս-արևելյան և ծայր հարավային շրջանների մինչև 800900 մ բարձրություններին: Տարեկան տեղումների քանակը 300-350մմ է: Միջին հուլիսյան ջերմաստիճանը +24 - +260 c է, միջին հունվարյանը՝ -1 - +1: Չափավոր շոգ կլիմայական


23

տիպը տարածվում է ՀՀ-ի նույն հատվածների մինչև 1300մ բարձրությունները: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ է, միջին հուլիսյան ջերմաստիճանը +20 - +220 C է, միջին հունվարյանը՝ -3,- -4: Հյուսիսային շրջաններում անտառապատ տարածությունները զբաղեցնում են տարածքի 28%-ը: Այս հատվածում գերակշռող ծառատեսակներն են վրացական և արևելյան կաղնիները, ոչ շատ հաճախ հանդիպում է նաև սոճին: ՀՀ հարավայինում հատվածում անառային տարածությունները զբաղեցնում են տարածքի 4%-ը, որտեղ բուսականության հիմնական տիպը հաճարենին է՝ կովկասյան հաճարենու գերակայությամբ, ոչ մեծ տարածում ունեն նաև վրացական կաղնին, հացենին, թխկին, բոխին, արջընկույզը, վայրի տանձենին, ալոճենին, հունական ընկուզենին: Հայաստանի անտառները ունեն հողապաշտպան, ջրապաշտպան և առողջապահական նշանակություն, բացի այդ հսկայական է նրանց միջավայրաստեղծ դերը, քանի որ ապրելու միջավայր են հանդիսանում մի շարք բույսերի ու կենդանիների համար: ՀՀ անտառային գոտիներում լայն տարածում ունեն սիրիական (գորշ) արջը, վարազը, հովազը, լուսանը, անտառակատուն, անտառամուկը, աքիսը, կզաքիսը, պարսկական սկյուռը: Թռչուններից տարածված են փայտփորիկը, անտառային աղավնին, կկուն, հոպոպը և այլն: Շրջափակման, վառելիքաէներգետիկ ռեսուրսների լրիվ բացակայության և դրա հետևանքով կատարված զանգվածային ծառահատումների հետևանքով զգալիորեն կրճատվել են ՀՀ անտառածածկ տարածությունները: Ընդամենը 20 տարում 484.1 հազ հա-ից հասնելով 334 հազ հա-ի:Հատկապես մեծ վնաս են կրել Սյունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի մարզերի անտառային զանգվածները և Երևանի, Գյումրու ու Վանաձորի կանաչ տնկարկները: Բնապահպանության նախարարության տվյալներով այդ ժամանակահատվածում հատվել է շուրջ 1.5 մլն ծառ: Եթե նկատի ունենանք, որ անտառների միջին տարիքը 90 տարի է, իսկ մատղաշի բաժինը ընդամենը 6.5%, ապա Հայաստանի անտառային պաշարների վիճակը կարելի է գնահատել որպես օրհասական: Անտառային կորուստները մասնակիորեն վերականգնվել են ի հաշիվ վերջին տարիներին իրակակացվող անտառատնկումների: Հատկապես տագնապալից է հանրապետության տարածքում կենսաբանական բազմազանության վիճակը: Դիտվում է բնական էկոհամակարգերում տեղ գտած բուսական ու կենդանական աշխարհի եզակի տեսակի անվերադարձ կորուստ: Ծաղկահավաքը և դեղաբույսերի անվերահսկելի մթերումը հսկայական վնաս է հասցնում բույսերի հազվագյուտ, անհետացող և օգտակար տեսակներին: Աղքատանում են ֆլորան և ֆաունան հատկապես Խոսրովի, Շիկահողի արգելոցներում, Դիլիջանի ազգային պարկում:


24

Անտառօգտագործումը ՀՀ-ում Անտառօգտագործման տակ հասկանում են հասարակության նյութական պահանջմունքների բավարարումն անտառային ռեսուրսներով, որը պայմանավորված է սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակով և անտառային ռեսուրսների վիճակով ու դինամիկայով: Սահմանումից հետևում է, որ անտառը ոչ միայն հումքային ֆունկցիա կատարող ամբողջություն է, այլ ունի բազում այլ ֆուկցիաներ, որոնք բխում են նրա բազմանպատակ օգտագործումից: Առանձնացվում է անտառների երկու գլխավոր ֆունկցիա՝ հումքային և ոչ հումքային: ՀՀ-ն աշխարհի սակավանտառ երկրներից է, բայց մարդկության ծագման սկզբնական փուլերում Հայաստանի շուրջ 40%-ը եղել է անտառածածկ, որը ժամանակի ընթացքում մարդկային գործոնի ազդեցությամբ աստիճանաբար կրճատվել է: ՀՀ-ում պաշտոնական տվյալներով անտառային հողային ֆոնդը կազմում է 459900 հա, որից անտառածածկ 334100 հա: Անտառային ֆոնդի մեջ մտնում են նաև թփուտներ, խոտհարքներ, արոտներ և այլ հողեր: Ներկայումս տարբեր փորձագիտական գնահատակնների ՀՀ անտառածածկ տարածքները կազմում են ոչ թե ՀՀ տարածքի 11%-ը, ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրությունների մեջ, այլ նվազել է և հասել 8%-ի կամ 245000 հա : Անտառային օրենսդրության համաձայն անտառ հասկացությունը բնութագրվում է հետևյալ կերպ` ծառաթփային բուսականության գերակշռությամբ կենսաբանական բազմազանության ու բնական միջավայրի բաղադրիչների փոխադարձորեն կապված և միմյանց վրա փոխազդող ամբողջությունը, որի նվազագույնը մակերեսը կազմում է 0.1 հա, նվազագույն լայնությունը 10մ և որտեղ ծառերի սաղարթը ծածկում է տվյալ տարածքի առնվազն 30 %-ը: ՀՀ-ում անտառները դասակարգվում են ըստ նպատակային նշանակության հետևյալ խմբերի մեջ. 1) Պաշտպանական նշանակության, որի մեջ մտնում են. ա) ջրային օբյեկտների ջրապահպան գոտիների անտառները. բ) բարձր թեքության (30 աստիճանից ավել) վրա գտնվողանտառները. գ) անտառների վերին և ստորին սահմանների 200 մետրլայնությամբ տարածքը. դ) կիսաանապատային, տափաստանային,անտառատափաստանային գոտիներում աճող անտառները. ե) բուսաբանական, կենդանաբանական այգիների, դենդրոպարկերի շրջակա անտառները` 100 մետր շառավղով: Պաշտպանական նշանակության անտառներում արգելվում է անտառավերականգնման հատումների իրականացումը:


25

2) Հատուկ նշանակության, որի մեջ մտնում են. ա) բնության հատուկ պահպանվող տարածքներում ընդգրկված անտառները. բ) քաղաքային և քաղաքամերձ անտառները. գ) ռեկրեացիոն և առողջարարական անտառները. դ) սահմանային, ռազմական նշանակության անտառները. ե) պատմական և գիտական արժեք ներկայացնող անտառները. զ) սանիտարական գոտիները պահպանող անտառները: Հատուկ նշանակության անտառներում սահմանափակվում և արգելվում են անտառօգտագործման այն ձևերը, որոնք չեն համապատասխանում այդ տարածքների պահպանության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ռեժիմին: 3) Արտադրական նշանակության, որի մեջ մտնում են ա) Արտադրական նշանակության անտառներն են բնափայտի շարունակական արտադրություն նապահովող անտառները, որոնք չեն դասվում հատուկ և պաշտպանական նշանակության անտառների շարքին: բ) Արտադրական նշանակության անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է անտառաշինական նախագծերի հիման վրա` միջանկյալ (խնամքի), սանիտարական և անտառավերականգնման հատումների միջոցով, հատման տարիքի հիման վրա՝ անտառի կենսաբանական առանձնահատկությունների բարելավման նպատակով` ապահովելով շրջակա միջավայրի վրա բացասական ներգործությունների կանխարգելումը, իսկ դրա անհնարինության դեպքում` բացասական ներգործությունների հետևանքների վերացումը: ՀՀ-ում առանց անտառային էկոհամակարգին վնաս հասցնելու անտառներում կարող են իրականացվել անտառօգտագործման հետևյալ տեսակները. Առաջնային մթերում. 1.Արտադրական նշանակության պետական և համայնքային անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է միջանկյալ (խնամքի) և սանիտարական հատումների, իսկ հասուն և գերհասուն ծառուտներում` անտառավերականգնման հատումների արդյունքում: 2. Պաշտպանական և հատուկ նշանակության անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է միջանկյալ (խնամքի) և սանիտարական հատումների արդյունքում, բացառությամբ պետական արգելոցների: բ) երկրորդական անտառանյութի մթերում, ընդ որում 1. Երկրորդական անտառանյութի մթերումն իրականացվում է առանց անտառին վնաս պատճառելու: Երկրորդական անտառանյութի մթերումը պետական անտառներում իրականացվում է անտառահատման տոմսի հիման վրա: 2. Կոճղերի մթերումն արգելվում է 12 և ավել աստիճան թեքությունունեցող լանջերում, ինչպես նաև այն անտառներում, որտեղ այնկարող է հողատարման երևույթներ առաջացնել կամ տնկարկներինվնաս պատճառել:


26

3. Երկրորդական անտառանյութի մթերում թույլատրվում է պաշտպանական և արտադրական նշանակության անտառներում, եթե այլ բան սահմանված չէ սեփականատիրոջ կողմից: գ) կողմնակի անտառօգտագործում, ընդ որում 1. Անտառային հողերում առանց անտառին վնաս պատճառելու կարող են իրականացվել ոչ բնափայտային անտառանյութի`պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի և դեղաբույսերի, տեխնիկական հումքի մթերում, ինչպես նաև մեղվանոցների, փեթակների տեղադրում, խոտհունձ և արածեցում` անտառօգտագործման պայմանագրի և անտառային տոմսի հիման վրա: Անտառային հողերում, առանց անտառին վնաս պատճառելու, կարող է իրականացվել գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման և պտղահատապտղային, ընկույզների և դեղաբույսերի տնկադաշտերի ստեղծման, ինչպես նաև խոտհնձի և արածեցման նպատակով անտառային հողերի օգտագործում` վարձակալության պայմանագրի հիման վրա: 2. Կողմնակի անտառօգտագործման համար հատկացված տարածքներում արգելվում է ծառերի հատումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի հավաքումը: Անտառներում խոշոր և մանր եղջերավոր անասունների արածեցումն արգելվում է: դ)կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման նպատակներով անտառօգտագործում, ե) գիտահետազոտական նպատակներով անտառօգտագործում. զ) մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով անտառօգտագործումը մասնավորապես ներառում է` 1) անտառների կանաչ գոտիներում և բնակչության հանգստի համար օգտագործվող այլ տարածքներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծառայությունների կազմակերպումը. 2) բնակչության սպասարկման կազմակերպումը՝ պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները և սանիտարական պահանջները. 3) զբոսաշրջության, մարզական և մանկապատանեկան ճամբարների կազմակերպումը դրանց համար սահմանված կարգով առանձնացված անտառային հողերում. 4) զբոսաշրջության երթուղիների կազմակերպումը. 5) որսորդությունը և ձկնորսությունը: Այսպես, համաձայն ՀՀ օրենսգրքի՝ ՀՀ-ում թույլատրվում են միայն սանիտարական անտառահատումները: Սակայն Հայաստանի անտառները վերջին 70 տարիների ընթացքում ենթարկվել են գերհատումների: Առաջինը տեղի է ունեցել 1930-1950-ական թվականներին, երբ հատումները կատարվել են արդյունաբերական նպատակներով: Երկրորդը տեղի է ունեցել 1991թ.-ից հետո, որի ժամանակ անտառը հատվեց (շուրջ 17 հազ. հա) և որպես վառելանյութ օգտագործվեց բնակչության կողմից: 1992 թ.-ից ի վեր միջին հաշվով հատվել է 1 մլն 400 հզ.


27

խմ փայտանյութ, որ տարեկան բացարձակ աճը (450000 խմ) գերազանցել է մի քանի անգամ: Սրանց հետևանքով անտառներում տեղի է ունեցել խորը կառուցվածքային փոփոխություններ. ծառերը մասամբ կորցրել են իրենց բնական վերկանգնման ունակությունը, իջել է արտադրողականությունը, խախտվել է անտառների ջրաբանական ռեժիմը, ակտիվացել են էրոզիոն երևույթները: Դրանց հետևանքով մեծացել է սելավների և սողանքների հավանականությունը: Ներկայումս տեղի է ունենում անտառների սուկցեսիա` բնական անտառը հետզհետե վերածվում է երկրորդային անտառի, թփուտների, այնուհետև արոտների և խոտհարքների: ՀՀ բոլոր անտառներում փայտանյութի ողջ պաշարը գնահատվում է 30 մլն խմ, որի 90 %-ը բաժին է ընկնում հաճարենուն: Ներկայումս ՀՀ անտառներ մոտ 70%-ը կազմալուծված ու ծերացած են, համեմատաբար դժվարամատչելի հասուն ու գերհասուն անտառներում կենտրոնացած են փայտանյութի զգալի պաշարներ, որոնք ռելիեֆի կտրտվածության ու դժվար հասանելիության պատճառով զերծ են մնում անտառօգտագործման շատ տեսակներից: Չկարգավորված անտառահատումները և անտառապաշտպան միջոցառումների բացակայությունը հանգեցրել են անտառների հրեդհավտագավորության բարձրացմանը (անտառի մակերևույթը շատ է տաքանում առատ լույսի պատճառով և առկա է «վառելիք»` հատումների հետևանքով թափված ճյուղեր և տերևներ): ՀՀ անտառների 47%-ը, ըստ տարիքի, միջին հասակային դասի է, 26.3 %-ը՝ հասուն և գերհասուն, 6.5 %-ը՝ մատղաշ: Մատղաշ հասակի ցածր քանակությունը վկայում է, որ անտառը գնում է դեպի ծերացում, բնական վերականգնումն անբավարար է, հատկապես կաղնուտներում, որի հետևանքով առանձին դեպքերում տեղի է ունենում անցանկալի տեսակափոխություն` կաղնուն փոխարինում է բոխին: Բնական սերմային վերկագնումը համեմատաբար լավ է ընթանում բոխուտներում և հաճարուտներում:

ՀՀ արգելոցները Խոսրովի արգելոց: Ստեղծվել է 1958թ.-ին տեղակայված է Գեղամա լեռնավահանի հարավային և Ուրծի ու Երանոսի լեռնաշղթաների հյուսիսարևմտյան լանջերի, Ազատ և Խոսրով գետերի ավազաններում և գրավում է 29 հզ հա տարածք: Այստեղ պահպանվում են շուրջ 1800 բուսատեսակ, որոնք կազմում են ՀՀ ֆլորայի 50%-ից ավելին: Դրանցից 146-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Այստեղ պահպանվում են մշակաբույսերի վայրի ցեղակիցները, պտղատուներից` վայրի տանձենին, խնձորենին, սալորենին, բալենին, արոսենին և այլն, հացազգիներից` աշորա Վավիլովի տեսակը, արգելոցում պահպանվում են գիհու և կաղնու նոսր անտառները: Մյուս արգելոցների համեմատ` Խոսրովի արգելոցում բավական լավ է ուսումնասիրված կենդանական աշխարհը: Սարդակերպերից հանդիպում են` մորմը, կարիճի և


28

խեցգետնակերպերի մի քանի տեսակներ: Թիթեռներից նույնպես հայտնի են շատ տեսակներ, որոնց մեծ մասը գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Արգելոցում հատկապես լավ են ուսումնասիրված ողնաշարավոր կենդանիները: Ձկներից հանդիպում են` կարմրախայտը, կարմրակը, Կուրի բեղլուն և այլն: Կան նաև մի շարք երկկենցաղներ, որոնցից սիրիական սխտորագորտը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Խոսրովի արգելոցում հանդիպող 33 տեսակի սողուններից շատերը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Արգելոցում բնակվում են 142 տեսակի թռչուններ, որոնցից 66-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Կաթնասունները ներկայացված են 55 տեսակով, որոնցից են անդրկովկասյան գորշ արջը, վարազը, լայնականջ ոզնին, հայկական մուֆլոնը, լուսանը, բեզոարյան այծը, գայլը, աղվեսը, երբեմն հանդիպող առաջավորասիական ընձառյուծը և այլն: Շիկահողի արգելոց: Ստեղծվել է 1958թ., գտնվում է հանրապետության հարավային մասում` Ծավ և Շիկահող գետերի ավազաններում: Զբաղեցնում է 10 հզ հա տարածք` 700-2400մ սահմաններում: Այստեղ է գտնվում Հայաստանում բնական վիճակում գտնվող միակ լավ պահպանված անտառը` Մթնաձորի կիրճը: Արգելոցի պահպանության հիմնական օբյեկտները կաղնու և բոխու անտառներն են, ինչպես նաև կենու, հաճարենու և ընկուզենու պուրակները: Անտառի վերին սահմաններում 2400-2600մ բարձրությունների վրա աճում են ալպյան կեչու և կաղնու անտառներ: Շիկահողի արգելոցում բնակվողներից Կարմիր գրքում գրանցված են` վայրի հնդկահավը, գառանգղը, սև անգղը, սպիտակագլուխ անգղը: Կաթնասուններից տարածված են` գորշ նապաստակը, կզաքիսը, անտառային կատուն, այծյամը, գայլը, աղվեսը: Հանդիպում են նաև բեզոարյան այծն ու հայկական մուֆլոնը: Էրեբունու արգելոց: Ստեղծվել է 1981թ., գտնվում է մերձարաքսյան լեռնաշղթաների լանջերին, Կոտայքի և Արարատի մարզերի սահմաններում` Երևանի շրջակայքում: Զբաղեցնում է 89 հա տարածք: Այս արգելոցը վայրի հացազգիների գենոֆոնդի պահպանության հիմնական վայրն է: Ունի հարուստ և բազմատեսակ բուսականություն, որը կազմված է 293 տեսակներից: Կենդանական աշխարհի ներկայացուցիչներից հանդիպում են 17 տեսակ սողուններ, որոնցից են` գյուրզան, մողեսանման օձը, սահնօձի տարբեր տեսակներ: Երկկենցաղներից հանդիպում են լճագորտը, կանաչ դոդոշը, թռչուններից` մոխրագույն կաքավը, տատրակը, բազեն, մկնաճուռակը և այլն: Կաթնասուններից տարածված են աղվեսն ու աքիսը, հազվադեպ նաև կզաքիսը, գայլը և գորշուկը:


29

ՀՀ արգելավայրերը Պետական արգելավայրերը գիտական, կրթական,պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող տարածքներ են, որտեղ ապահովվում են էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների բնական վերարտադրությունը: Արգելավայրերի տարածքում արգելվում է ամեն մի գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերը կամ սպառնում է հատուկ գիտական և մշակույթային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը: Այստեղ սահմանափակվում կամ արգելվում է ցանկացած գործունեություն, որը հակասում է արգելավայրի սահմանափակումներին: Ի տարբերություն պետական արգելոցների, որտեղ խիստ ռեժիմով պահպանության են վերցվում ամբողջական էկոհամակարգեր և արգելվում է ցանկացած տեսակի տնտեսական գործունեություն՝ արգելավայրերում կարող են պահպանվել էկոհամակարգի առանձին տեսակներ կամ նույնիսկ մեկ էկոհամակարգ: Այստեղ թույլ է տրվում նաև տնտեսական գործունեություն, եթե այն չի վնասում պահպանման ենթակա տեսակները: Պետական արգելավայրերն ունեն կանոնադրություն, ըստ որի էլ կազմակերպվում է արգելավայրի կենսագործունեությունը: Ներկայումս Հայաստանում կա 26 արգելավայր, որոնք միասին զբաղեցնում են ավելի քան 102 հազ հա տարածք, կամ ՀՀ տարածքի մոտ 3.5%-ը: Ցավոք, այս արգելավայրերի մի մասում չեն պահպանվում մի շարք նորմերը, և դրանց գոյությունը ուղղակի ձևական բնույթ է կրում: ՀՀ արգելավայրերից առավել հայտնի են «Սոսու պուրակ» արգելավայր: Պահպանվում է Կովկասի տարածքի արևելյան սոսու ամենախոշոր պուրակը: Այն ստեղծվել է 1958 թ-ին և այժմ զբաղեցնում է 64.2 հատարածք: Մինչև 2004թ. այն գտնվում էր Կապանի անտառտնտեսության ենթակայության տակ, իսկ հետո բնապահպանական գործունեությունը խստացնելու նպատակով հանձնվել էր «Շիկահող» արգելոցին: Արգելավայրը գտնվում է «Շիկահող» արգելոցին կից Ծավ գետի հովտում`Ներքին Հանդ գյուղի մոտ` ծովի մակարդակից 700-800մ բարձրության վրա: Սուսու պուրակը ունի ձգված տեսք` Ծավ գետի երկայնքով 50-200մ լայնությամբ և 10կմ երկարությամբ: Պուրակի հիմքում ընկած են 200-250-ամյա հազարից ավել ծառեր, որոնք հասնում են 30-35մ բարձրությանը և պահպանվել են մինչ այժմ: Կան նաև շատ հին, մեջը դատարկ ծառեր: Բացի սոսուց, այստեղ աճում են նաև այլ արժեքավորև հազվագյուտ տեսակներ` հունական ընկուզենին, արաքսյան կաղնին, հունական շրջահյուսը, թավշային իլենին և այլն: Էնդեմիկներից ու հազվագյուտ տեսակներից պետք է նշել Վորոնովի գնարբուկը և Կոմարովի գնարբուկը, ինչպես նաև զանգեզուրյան տանձենին:


30

Ողնաշարավորների ֆաունայից բավականին բազմազան են սողունները` 7 տեսակի մողեսներ, 8 տեսակի օձեր և 2 տեսակի կրիաներ: Հազվագյուտ տեսակներից հանդիպում են շերտավոր մերկաչքը, և անդրկովկասյան սահնօձը: Ծավ գետի և դրա վտակների ջրերում բնակվում են կարմրախայտը, Քուռի բեղլուն և այլ տեսակներ: «Որդան կարմիր» արգելավայր: Աղուտ հողերում պահպանվում է որդան կարմիր էնդեմիկ միջատը, որի թվաքանակի կրճատմանը նպաստել է Արարատյան դաշտի աղուտների ազազերծման գործընթացը: «Արջատխլենու» արգելավայր: Արգելավայր Տավուշի մարզում, Իջևանի լեռների արևելյան լանջերին, Աղստև գետի ձախափնյակում, Իջևան քաղաքից արևմուտք: Հիմնադրվել է 1958 թ., տարածքը` 40 հա: Արջատխլենին բազմանում է բնական վերաճով`սերմերից: Այստեղարջատխլենու առանձնյակները շատ են: Սակայն, արջատխլենու գեղեցիկ ամուր բնափայտը գործածվում է որպես շինանյութ նեղկենցաղային պայմանների համար, որն էլ պատճառ է հանդիսանում թվաքանակի կրճատման: «Զանգեզուր» արգելավայր: «Զանգեզուր» արգելավայրը ստեղծվել է 2009թ. հոկտեմբերի 15ին և հանդիսանում է նոր պահպանվող տարածքներից մեկը: Չնայածայն տեղադրված է հարավային Հայաստանի հակառակ պետական սահմանի վրա, այնգտնվում է «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ենթակայության տակ: Արգելավայրի տարածքը կազմում է 17300 հա, զբաղեցնում է Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի և Գեղի գետավազաններն ու Բարգուշատի լեռնաշղթայի հարավային լանջերը և սահմանակցում է Քաջարան քաղաքի լեռնագործական շրջանին և Մեղրու լեռնաշղթային` արևելքում ու Ադրբեջանի Նախիջևանի Հանրապետության «Օրդուբադ» ազգային պարկին` հարավարևմուտքում: Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը Զանգեզուրի և Բարգուշատի լեռնաբազուկների հարավային լեռնալանջերի բարձրլեռնային, ջրային և ցամաքային էկոհամակարգերի յուրահատուկ բուսական և կենդանական աշխարհը, ինչպես նաև արգելավայրի տարածքում առկա պատմամշակութային ժառանգության պահպանությունն է:


31

ՀՀ ազգային պարկերը

«Սևան» ազգային պարկը ստեղծվել է 1987թ., ընդգրկում է Սևանա լճի հայելին և դրա շրջակայքը: Զբաղեցնում է շուրջ 150 հզ. հա տարածք: «Սևան» ազգային պարկը բնապահպանական գիտահետազոտական վայր է և իրականացնում է Սևանա լճի և դրա ավազանի բնական էկոհամակարգերի և բնական պաշարների պահպանությունը և օգտագործման վերահսկողությունը, ինչպես նաև վերահսկում է հանգստի ու տուրիզմի կազմակերպումը, աջակցում է պարկի տարածքի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասին է: Պարկը բաժանվում է երեք ֆունկցիոնալ գոտիների` արգելոց ային,ռեկրեացիոն և տնտեսական: Պարկի տարածքում առան ձնացված են 4արգելոցներ` 3700 հա ընդհանուր մակերեսով 10 արգելավայր, ինչպեսնաև 7200 հա ռեկրեացիոն գոտի: Պահպանության օբյեկտ են Սևանա լիճը և դրա ջրհավաք ավազանիեզակի ու էնդեմիկ կենդանական ու բուսական համակեցությունները: Սևանի ավազանի աշխարհագրական դիրքը, կլիման և բույսերի բազմազանությունը բարենպաստ միջավայր են ստեղծել կենդանական աշ խարհի համար: Այստեղ հանդիպում ենկաթնասունների 34, թռչունների 267 (որից 48-ը բնադրող), երկկենցաղների 3, սողունների 17, ձկների 9 տեսակ: Պարկի տարածքում հանդիպող բնադրող թռչուններն են` սև փարփարը,կռնչան բադը և հայկական որորը: Թռչուններից Կարմիր գրքում ենգրանցված մեծ ձկնկուլը, փոքր ձկնկուլը կանչող կարապը,սովորական ֆլամինգոն: Սողուններից հանդիպում են նաիրյան, հայկական և սպիտակափոր մողեսները: Օձերից հանդիպում են`ջրային լորտուն, պղնձօձը, իժը: Երկկենցաղներից առկա են կանաչ դոդոշը, լճագորտը և փոքրասիական գորտը: Ձկներից գրանցված են կարմրախայտը, Սևանի իշխանը` իր չորս տեսակներով, սիգը, Սևանիբեղլուն, կողակը և ծածանը:

«Դիլիջան» ազգայինպարկ: «Դիլիջան» ազգայինպարկը ստեղծվել է 2002թ., գտնվում էհանրապետության հյուսիսային հատվածում` Փամբակի, Արեգունու, Միափորի, Գուգարաց լեռնաշղթաներիլանջերին, Աղստև և Գետիկ գետերիավազաններում` զբաղեցնելով շուրջ 28 հզ. հա տարածք, գտնվում էծովի մակարդակից 10002300 բարձրության սահմաններում: Այստեղ պահպանվում են կաղնու և հաճարենու համակեցությունները, կենուպուրակը, անտառային հազվագյուտ ֆաունան և պատմաճարտարապետական ու բնության եզակի հուշարձանները: Ազգային պարկի բուսական աշխարհը կազմված է մոտ 900 բուսատեսակից, որոնցից 35-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Այստեղ հանդիպում են երկկենցաղների 4, սողունների 13, թռչունների147 և կաթնասունների 43 տեսակ: Ձկներից կարելի է նշել կարմրախայտը և Կուրի բեղլուն, թռչուններից` քարարծիվն ու գառանգղը:


32

Կաթնասուններից այստեղ բնակվում են խլուրդը,կզաքիսը, աքիսը, լուսանը, անտառակատուն, սկյուռը: Հաճախակի հանդիպում են վարազը և կխտարը, իսկ գետամերձ տարածքներում նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված ջրասամույրը: Հարավային Հայաստանի տարածքը, մասնավորապես Սյունիքի մարզը աչքի է ընկնում եզակի էկոհամակարգերով և բնական հուշարձաններով: Մեղրու տարածաշրջանում առկաբնապահպանական հիմնախ նդիրների հաղթահարման նպատակով 2010 թ.-ին ստեղծվեց «Արևիկ» ազգային պարկը, որնը նդգրկում է Մեղրի, Նյուվադի և Շվանիձոր գետերի վերին և միջին հոսանքներում: Տարածքը կազմում է շուրջ 34401.8 հա: Ազգային պարկի տարածքում ներկայացված են լանդշաֆտային գոտիների գրեթե ողջ համակարգը՝ սկսած ցածր և միջին լեռնային կիսաանապատներից մինչև բարձր լեռնային տափաստաններն ու Մեղրի գետի վերին հոսանքների մերձալպյան տիպի լանդշաֆտը: Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանը առանձնանում է կենսաբանական և լանդշաֆտային հարուստ բազմազանությամբ, որն առաջացել է շնորհիվ նրա աշխարհագրական տեղադիրքի, ռելիեֆի խիստ կտրտվածության, լեռնալանջերի տարբեր դիրքադրության,ռելիեֆի բարձրունքային մ եծ տատանումների` (450 մ-ից մինչև 3300-3500 մ ծովի մակերևույթից) և հանդիսանում է Կովկասի բուսականության տեսակառաջացման կարևորագույն կենտրոններից մեկը:

ՀՀ «Կարմիր գիրքը» Հայաստանի Հանրապետությունը աչքի է ընկնում բուսական ու կենդանական աշխարհի վիթխարի բազմազանությամբ: Դրա վառ ապացույց այն է, որ շուրջ 30 հզ քկմ տարածքում հանդիպում է ծածկասերմ բույսերի շուրջ 3500 տեսակ, ընդ որում ողջ Կովկասում դրանց թիվը հասնում է 7000-ի: Այսինքն`ՀՀ-ը, որը զբաղեցնում է Կովկասի տարածքի 1/7 մասը , իր ֆլորայի կազմում ունի Կովկասում աճող տեսակների կեսը: Շատ բազմազան է կենդանական աշխարհը: Այստեղ բնակվում են ողնաշարավորների շուրջ 500 տեսակ: Ավելի մեծ թիվ են կազմում անողնաշարավորները, մասնավորապես, միջատները, որոնց թիվը շուրջ 15 հզ է: ՀՀ-ի տարածքը հարուստ է տնտեսական բարձր արժեք ունեցող բուսական ու կենդանական տեսակներով: Շուրջ 2000 բուսատեսակ օժտված են սննդարար, կերային, դեղատու, եթերայուղատու, մեղրատու, խեժատու հատկանիշներով: Իսկ մի շարք կենդանիներ մեծ արժեք են ներկայացնում իրենց մորթով ու մսով:


33

ՀՀ-ը հայտնի է նաև բույսերի ու կենդանիների հազվագյուտ տեսակներով, որնք զուտ ուսումնասիրելու տեսանկյունից իրենցից մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Մեր տարածքում աճող 3500 տեսակից ավելի քան 400-ը հազվագյուտ հանդիպող տեսակներ են, իսկ դրանցից մոտ 100-ը համարվում են էնդեմիկ տեսակներ, այսինքն` հանդիպում են միայն ՀՀ-ում: Դրանցից են հայկական հաղարջենին, հայաստանյան արոսենին, Թամամշյանի օշանը, Տիգրանի թարթվենին և այլն: Կենդանիներից էնդեմիկներ են` Սևանի իշխանը, սպիտակափոր մողեսը, հայկական իժը և այլն: Հայաստանում քիչ չեն նաև մշակաբույսերի վայրի ցեղակիցները` խնձորենին, տանձենին, կեռասենին, սալորենին, խաղողը, հոնը, հացազգիները և այլն: Հատուկ ուշադրության են արժանի վայրի հացազգիները` ցորենի, գարու տաբեր տեսակներ աչքի են ընկնում ներտեսակային արտակարգ բազմազանությամբ: Միայն վայրի ցորենի տարատեսակների քանակը գերազանցում է 100-ը: Սակայն ներկայումս հացաբույսերի արժեքավոր և հարուստ գենոֆոնդը գտնվում է վտանգի տակ: Այդ բույսերի աճման վայրերում մարդու տնտեսական գործունեությունը` ծառատնկումները, մշտական ոռոգումը, հողերի մշակումը և խոտհունձը խախտում են դրանց բնական վիճակը և վտանգի տակ են դնում գոյությունը: Մշակովի բույսերի վայրի ցեղակիցները ներկայումս կանգնած են ոչնչացման եզրին և կարող են իսպառ վերանալ: Մինչդեռ նրանք մեծ նշանակություն ունեն, դրանց միջոցով գիտնականները կարողանում են սելեկցիա կատարել և կարողանում են ստանալ ցրտադիմացկուն, երաշտադիմացկուն, հիվանդադիմացկուն և բարձր բերքատու նոր արժեքվոր տեսակներ: Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, ՀՀ-ի ֆլորան և ֆաունան նախկինում ավելի հարուստ են եղել: Գետերն ու լճերը ավելի հարուստ են եղել ձկնատեսակներով: Բուսական ու կենդանական աշխարհի դեգրադացիան առավել ուժգին բնույթ է ստացել վերջին տասնամյակներում: Մարդու ազդեցության հետևանքով վերջին 2-3 տասնամյակներում մեր բնաշխարհից անհետացել կամ անհետացման եզրին են հայտնվել կենդանիների ու բույսերի բազմաթիվ տեսակներ: Ներկայումս պահպանության կարիք են զգում Հայաստանի ֆլորայի տեսակների գրեթե կեսը, ձկների 11%-ը, երկկենցաղների 17%-ը, սողունների, թռչունների, կաթնասունների շուրջ 1/4-ը: Ֆլորայի և ֆաունայի բազբազանությանը պահպանելու համար մի շարք երկների մնան ՀՀ-ում ևս ստեղծվել են «Կարմիր գրքեր»: Բույսերի «Կարմիր գրքում» ընդգրկաված են 386 տեսակ, որոնք կազմում են ՀՀ ֆլորայի 12%-ը: Դրանցից 61-ը տեղ են գտել նաև նախկին ԽՍՀՄ «Կարմիր գրքում»: Բույսերը խմբավորված են ըստ հազվագյուտության աստիճանի: Ամենամեծ խումբը կազմում են այն տեսակները, որոնք անհետացման ուղղակի վտանգի ենթակա չեն, սակայն հանդիպում են սակավ քանակով և գրավում են սահմանափակ տարածք: Անուշադրության դեդպքում դրանք կարող են շատ արագ անհետանալ: Առավել փոքր են (8 տեսակ) անորոշ տեսակները, որոնք վատ են ուսումնասիրված: Հնարավոր է, որ դրանք գտնվում են ոչնչացման վտանգի տակ, սակայն ստույգ տվյալները բացակայում են: Հաջորդ խմբում ընդգրկված են 59 այնպիսի տեսակներ, որոնցից յուաքանչյուրը թվաքանակը աստիճանաբար պակասում է, իսկ տարածման արեալն էր` կրճատվում:


34

Այդպիսիք են, օրինակ գիհիների շատ տեսակներ, արաքսյան կաղնին, բթատերև խնկենին, երևանյան տերեփուկը: Մեծ թիվ են կազմում (130) ուղղակի ոչմչացման վըանգի տակ գտնվող, անհետացող տեսակները: Դրանք ոչնչացումից փրկելու համար անհրաժեշտ են հատուկ միջոցառումներ: Այդ տեսակներից են արարատյան իշամոռուլը, փռչոտ ճուռակախոտը, կազակական գիհին, դուրեկան թխկին, լիբանանի մեխակը: Եվ վերջին խմբում ընգրկված են 35 տեսակ, որոնք վերջին տարիներին չեն հանդիպում բնության մեջ, այսինքն համարվում են անհետացած: Սակայն հնարավոր է, որ դրանց ներկայացուցիչները պահպանված լինեն անմատչելի վայրերում: Այդպիսի բույսերից են`մանրածաղիկ մեխակը, Առնոլդի լրջունը և այն:

«Կարմիր գրքում» գրանցված ողնաշարավոր կենդանիներ Ողնաշարավորների ՀՀ-ում տարածված

Գրանված են

Գրանցված են

դասերը

ՀՀ-ի « Կարմիր գրքում» Տեսակ 18 67 11 1 2

Միջազգային «Կարմիր գրքում» Տեսակ % 1 1 3 1 2 4 -

տեսակների ընդհանուր թիվը

Կաթնասուններ Թռչուններ Սողուններ Երկկենցաղներ Ձկներ

83 349 53 8 26

% 23 19 21 13 8

ՀՀ կենդանիների «Կարմիր գրքում» ընդգրկաված են միայն ողնաշարավորնորը: Հայաստանում առավել անմխիթար վիճակում են գտնվում կաթնասունները, որոնցից 23%-ը վտանգի տակ է և գրանցված է «Կարմիր գրքում»: Դրանցից են լայնականջ ոզնին, բեզոարյան այծը, հայկան մուֆլոնը: Երկրորդ տեղում են սողունները: «Կարմիր գրքում» են հայտնվել 11-ը, ընդհանուր թվի 21%-ը: Սողոններից «Կարմիր գրքում» գրանցված են միջերկրածովային կրիան, հայկական իժը և այլ տեսակներ: Թռչուններից պահպանության կարիք ունեն 67 տեսակներ, այսինքն` ընդհանուր քանակի 19%-ը: Այդպիսիք են`Վարդագույն հավալուսանը, սև անգղը և այն: Ձկների 26 տեսակից պահպանության կարիք ունեն 2-ը, խոսքը գնում է Սևանա լճում ապրող բեղլուի և իշխանի մասին:


35

ՀՀ հողային ռեսուրսները «Հողային ռեսուրսներ» հասկացությունը լայն իմաստով ձևակերպվում է հետևյալ կերպ. «դրանք այն հողերն են, որոնք որևէ կերպ կարող են օգտագործվել գյուղատնտեսության մեջ»: Ընհանրապես երկրագնդի ցամաքի 90%-ը ծածկված է հողով, սակայն այս հողերի մի մասն ուղղակի պիտանի չի գյուղատնտեսության մեջ օգտագործելու համար: Մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ եղած հողերի միայն 65%-ն է պիտանի գյուղատնտեսության մեջ օգտագործելու համար: Սակայն այս ցուցանիշը շատ ընդհանրական է, աշխարհում առանձնանում են հողային ռեսուրսներով հարուստ և աղքատ երկրներ: Բացի այդ շատ ավելի կարևոր է հողերի որակ հասկացությունը: Հայաստանը պատկանում է հողային ռեսուրսներով աղքատ երկների շարքին: Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը (այսինքն` տարածքը) կազմում է 2974.3 հազ հեկտար: Ընդ որում` գյուղատնտեսական արտադրության համար հնարավոր է օգտագործոլ ամբողջի 46.8%-ը: Քանի որ Հայկական լեռնաշխարհը, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը, տիպիկ լեռնային երկիր է, ունի խիստ կտրկված մակերևույթ, տարածքի զգալի մասը լերկ ժայռեր են, այդ իսկ պատճառով գյուղատնտեսության համար պիտանի հողերը սահմանափակ են: Ներկայումս հանրպետության հողային ֆոնդը կազմում է 1391 հազ հեկտար , որից մոտ 36%-ը կազմում են վարելահողերը, մոտ 4%-ը բազմամյա տնկարկներն են, մոտ 10%-ը խոտհարկները: Հանրապետության հողերը բնությագրվում են խիստ բազմազանությամբ, որը պայմանավորված է կլիմայական ու ռելիեֆային պայմանների բազմազանությամբ: ՀՀ-ում առանձնացվում է հողերի հետևյալ գոտիները` կիսանապատային, չոր տափաստանային, տափաստանային, անտառային, լեռնամարգագետնային: Յուրաքնաչյուր գոտում, կապված դրա տարբեր հատկություններից, ձևավորվում է յուրօրինակ հողատիպ: Չոր տափաստանային գոտում ՝շագանակագույն, իսկ տափաստանայինում` սևահող, մարգագետնասևահողային, գետահովտա-դարավանդային, հողագրունտներ: Անտառային գոտում տարածված են` անտառային գորշ, դարչնագույն, լեռնամարգագետնային գոտուն բնորոշ են լեռնամարգագետնային, մարգագետնատափաստանային հողատիպերը: Կիսանապատային գոտին իր հողատիպերով տարածված է ՀՀ 850-1250 մ բացարձակ բարձրություններում` Արարատի և Արմավիրի մարզերում, Երևան քաղաքում, Արագածոտնի ծայր հարավային հատվածներում, մասամբ Վայոց Ձորի Նախիջևանին սահմանակից հատվածներում:


36

Այս տիպ հողերի ավելի քան 95 %-ը գտնվում է Արարատի և Արամավիրի մարզերում, որոնք հանդիսանում են ՀՀ գյուղատնտեսական ամենահզոր մարզերը: Դրանց բաժին է ընկնում ՀՀ գյուղատնտեսության ՀՆԱ առյուծի բաժինը` 32%-ը: Այս հողերի նման բնութագրիչներից հետևում է, որ նրանք պետք է դուրս մնային գյուղատնտեսական օգտագործումից, սակայն մարդու կողմից բարելավվելու (արհեստական ոռոգում և պարարտացում) շնորհիվ լայնորեն ներառված են գյուղատնտեսական շրջանառության մեջ: Այսինքն այդ մարզերը համարվում են ինտնենսիվ օգտագործվող տարածքներ: Այս գոտու հողային ֆոնդը օգտագործվում է հետևյալ գյուղատնտեսական նպատակներով. որպես վարելահող, բազմամյա տնկարկ (Արմավիր, Արարատ, Արագածոտն) և մասամբ արոտավայր (Արարատ): Այս գոտում, որպես տարածքի բացասական փոփոխության հետևանք հանդես է գալիս հողերի էրոզացվածությունը` մինչև 1% արտահայտավծությամբ, իսկ ամենամեծ էկոլոգիական հետևանքը, որը այս տարածքի հողերին դուրս է մղում գյուղատնտեսական շրջանառությունից` աղակալումն է: Վերջինս տեղի է ունենում հատկապես ոռոգման հետևանքով, իսկ ինչպես հայտնի է, այս գոտին, կապված ջրաջրեմային ռեժիմի և կլիմայական պայմանների հետ, համարվում է ՀՀ տարածքի ինտենսիվ ոռոգվող հատվածը: Այս գոտու երկու հիմնական մարզերում միասին ոռոգվում է գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մոտ 31 %-ը: Այս գոտիների գյուղատնտեսական օգտագործման հետևանքով Արմավիրի մարզում աղակալված են համարվում հողերի 17,35%-ը կամ 12121,5 հա, իսկ Արարատի մարզում` 20,39 %-ը կամ 13218,4 հա-ը: Չոր տափաստանային գոտին տարածված է ՀՀ 1250-1900մ բացարձակ բարձրություններում` ընդգրկում է Արամվիրի մարզի արևմտյան հատվածները, Արագածոտնի հարավային հատվածները (արևմուտքից մինչև արևելք), Կոտայքի հարավ-արևմտյան (Երևանին սահմանակից մասեր) հատվածները, Երևան քաղաքը (բացառությամբ հարավ-արևմուտքի), Արարատի մարզի տարածքում կազմում է կենտրոնական նեղ գոտի, Վայոց Ձորի կենտրոնական մասում, Սյունիքի ծայր հարավային մասում, Տավուշի հյուսիս-արևելյան մասում` Ադրբեջանի սահմանի երկարությամբ: Գոտին օգտագործվում է նույնպես որպես արոտավայր, վարելահող և բազմամյա տնկարկ: Համեմատական առումով գոտում նշված հողօգտագործման տեսակներից առաջնային համարվում են արոտավայրերը և վարելահողերը: Մարդածին ներգործության և տարածքի բնական պայմանների (լանջերի թեքություն) փոփոխության հետ կապված մեծանում է հողերի էրոզացվածության աստիճանը: Այստեղ հողերը համարվում են 45-70 %, տեղ-տեղ 70 %-ից ավելի էրոզացված: Տափաստանային գոտին տարածված է ՀՀ 1300-2450 մ բացարձակ բարձրություններում` ընդգրկում է Արագածոտնի կենտրոնական հատվածները, Կոտայքի կենտրոնական, արևելյան, հյուսիս-արևելյան, հարավ-արևելյան հատվածները, Արարատի մարզի կետրոնական մասերը, Գեղարքունիքի տարածքի կենտրոնական ցածրադիր մասերը, Վայոց Ձորի կենտրոնական մասերը, Սյունիքում Որոտանի ավազանի հատվածները, Լոռիի հյուսիս-արևելքը, իսկ Տավուշում տարածվում է կղզյակների ձևով:


37

Այս տարածքներն օգտագործվում են որպես արոտավայրեր և վարելահողեր: Այս գոտում հողերը համարվում են միջին և ուժեղ էրոզացված: Անտառային գոտին տարածված է ՀՀ 400-2400մ բացարձակ բարձրություններում` ընդգրկում է Տավուշի մարզը (կենտրոնական հատվածներ), Սյունիքի մարզը (հարավարևելյան մասերը), Կոտայքը (հյուսիս-արևելք), Լոռին (կենտրոնական-արևելյան մասեր), և կղզյակների ձևով տարածվում է Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում: Գոտին գյուղատնտեսական նպատակներով օգտագործվում է որպես արոտավայր և խոտհարք: Այստեղ էրոզացվածությունը բարձր է` 45% և ավելի: Լեռնամարագագետնային գոտին տարածված է ՀՀ 1900-2500մ բացարձակ բարձրություններում (ՀՀ հյուսիսում սկսվում են 1900-2000մ-ից իսկ, հարավում 2400մ բարձրություններից)` ընդգրկում է Շիրակի մարզի հյուսիս-արևմտյան, հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան մասերը, Լոռու մարզի հյուսիս-արևելյան, ծայր հարավային և Տավուշի մարզին սահմանակից բարձրադիր մասերը, Արագածոտնի Արագած լեռան բարձրադիր հատվածները, Կոտայքի մարզի ծայր հյուսիսային, արևմտյան և հարավ-արևելյան բարձրադիր շրջանները, Գեղարքունիքի մարզի արևմտյան, հարավային և արևելյան բարձրադիր շրջանները, Արարատի հյուսիս-արևելյան, արևելյան բարձրադիր շրջանները, Վայոց Ձորի հյուսիսային, արևելյան և հարավ-արևելյան բարձրադիր շրջանները, Սյունիքի բարձրավանդակի (հյուսիս-արևելք) ու Զանգեզուրի (արևմուտք) լեռների բարձրադիր շրջանները: Այս գոտու հողերը օգտագործվում են որպես արոտավայրեր և խոտհարքներ: Գոտու հողերի էրոզացվածությունը հասնում է 15-20%, տեղ-տեղ 45% և ավելի, որը հիմնականում կապված է լանջերի մեծ թեքությունների հետ:

Հողօգտագործման հետևանքները ՀՀ-ում

1.

2. 3. 4. 5. 6.

Երկրագնդի մակերևույթը, առավել ևս ցամաքը, սահամանփակ են: Այդ իսկ պատճառով էլ հողային ռեսուսրները կարելի է դասել վերջավոր ռեսուրսների խմբի մեջ: Յուրաքանչյուր տարի երկրագունդը կորցնում է 75 մլրդ տոննա հող: Այս ցուցանիշը վկայում է, որ մինչև 2025 թվականը կվերանա երկրագնդի հողածածկի 36%-ը: Զգալի են հողի կուրստները նաև ՀՀ-ում: Գյուղատնտեսության ոլորտը աչքի էր ընկնում նաև շրջակա բնական միջավայրին հասցված վնասների հետևյալ գործոններով. թեք լանջերի օգտագործումը գյուղատնտեսության մեջ որպես վարելահող առանց ինժեներական կիրառման, որի արդյունքում տեղի էր ունենում հողերի էրոզիա, տեղատարում, լվացում, ձորակառաջացում, չափից ավելի ոռոգում ցանքաշրջանառության կանոների խախտումներ, գյուղմեքենաների բազմակի մուտք հողատարածքներ, լեռնային և գյուղամերձ արոտավայրերի գերարածեցում տեղական ավանդական մշակաբույսերի ցանքատարածությունների կրճատում,


38

7.

չհիմնավորված գյուղական ճանապարհների և անասունների տեղափոխման ուղիների անցկացում, մեքենաների ինտենսիվ երթևեկություն լեռնալանջերում, 8. ջրամբարների կառուցում, ջրի անխնա օգտագործում, 9. կոլեկտիվ սեփականության պայմաններում ընդհանուրի նկատմամբ անտարբերություն: ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողահանդակների մոտ 70 %-ը արոտավայրերն ու խոտհարքներն են: Ներկայումս անկումային անասնապահության պայմաններում (խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակի կրճատում) փոփոխվել է նաև բնական կերահանդակների օգտագործման ծանրաբեռնվածությունը: Փոխվել է հատկապես ծանրաբեռնվածության տարածքային պատկերը: Ֆինանսների սղության պայմաններում մանր գյուղացիական տնտեսությունները չեն կարողանում անասնահոտերը քշել և հասցնել ամառային հեռավոր արոտավայրեր, ուստի օգտագործում են մերձգյուղական կերահանդակները, դրանով իսկ մեծացնելով այդ տարածքների վրա ծանրաբեռնվածության աստիճանը: Իսկ հեռավոր կերահանդակները (ալպյան և մասամբ մերձալպյան տափաստանային գոտիներում) վերկանգնվում են: Նման գերարածացման հետևանքով առաջանում են հետևյալ էկոլոգիական հետևանքները` ֆլորայի կազմի փոփոխություն` մոլախոտային, կոշտ, փշոտ բուսատեսակների շատացում ի հաշիվ արժեքավոր կերային բույսերի, հողերի քայքայման ակտիվացում, անասունների կողմից հողի տրորում, որը հանգեցնում է արահետների ցանցի խտացման, որոնք զուրկ լինելով խոտածածկույթից ենթարկվում են էրոզիայի: Անասնապահության հետևանքով տարածքի դերգադացման վտանգը հատկապես մեծ է այն մարզերում, որտեղ հողահանդակների գերակշիռ մասը կազմում են արոտավայրերը և ունեն մեծ թվով անասուններ: Ընդ որում վտանգն ավելի է մեծանում մանր եղջերավոր անասունների շատ թվաքանակի առկայության պայմաններում: Այս տեսանկյունից, վտանգը մեծ է հատկապես Սյունիքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում: Իսկ ուղղաձիգ ուղղությամբ վտանգը բարձր է տափաստանային, մերձալպյան և ալպյան գոտիներում, քանի որ արոտավայրերի գերակշիռ մասը` 931 600 հաը կամ 88.1 %-ը, գտնվում են հենց այդ գոտիներում: Սակայն վերը նշված որոշ գործոնների պատճառով, ինչպես ասվեց, տեղի է ունենում գյուղամերձ արոտների գերարածեցում: Հետևաբար տարածքի դեգրադացման վտանգը մեծանում է չոր տափաստանային և տափաստանային գոտիներում, որտեղ գտնվող արոտավայրերը կազմում են ՀՀ հողային ֆոնդի մոտ 14%-ը կամ ՀՀ արոտավայրերի 39,5 %-ը: Ներկայումս ՀՀ տարածքում տարբեր աստիճանի էրոզացված հողերի մակերեսը կազմում է մոտ 1 271 100 հա` ՀՀ հողային ֆոդի մոտ 43 %-ը: Էրոզացվածության նման ցուցանիշի պատճառ է դարձել հատկապես ՀՀ տարածքում գյուղատնտեսական մշակվող հողահանդակների ընդարձակումը: Ներկայումս ՀՀ համար խնդիր է համարվում նաև խոպան հողերի առկայությունը:


39

Հողաբարելավումը ՀՀ-ում Հողաբարելավումը կամ հողերի մելիորացումը ենթադրում է գյուղատնտեսական հողահանդակների բնական հատկությունների (բերիության, մեխանիկական կազմի, տեսակարար կշռի) և որոկական հատկությունների արհեստական ճանապարհով փոփոխումն է մարդու միջամտությամբ: Հողաբարելավման եղանակները բազմազան են և նախատեսված են ամենատարբեր բնակլիմայական պայմանների ու հողատիպերի համար: ՀՀ մակերևույթի լեռնոտությունը, կլիմայի չորությունը, հողատիպերի բազմազանությունը և մի շարք այլ գործոններ պատճառ են դարձել հողաբարելավման տարբեր եղանակների ներդրման: Քարամաքրում: Հողաբարելավման այս եղանակը ՀՀ տարածքում կիրառվում է շատ վաղուց: Երկար ժամանակ այդ աշխատանքները կատարվում էին ձեռքով, իսկ այժմ օգտագործվում են հողափոր և քարհավաք մեքենաներ, ինչպես նաև` հողատաշ մեքենա-սարքավորումներ: Քարամաքրման նպատակն է` նոր յուրացվող տարածքների վերին մակերևույթը մաքրել խոշորաբեկոր քարացած գոյացումներից, ինչպես նաև գործածության մեջ գտնվող հողհանդակներն ազատել քարացած, ցեմենտանման կեղևից, ինչի շնորհիվ բարելավվում են հողերի օդա-, ջերմա- և ջրափաթանցելիությունը: Նման եղանակով հնարավոր է յուրացնել մի շարք լեռների մեղմ թեքություն ունեցող լանջերը: Աղազերծում (հողերի լվացում):Հողաբարելավման նշված եղանակը համեմատաբար նոր է: Բնորոշ է չոր և խիստ ցամաքային կլիմայական պայմաններում ձևավորված կիսաանապատային բնույթ ունեցող աղուտներին և աղակալած հողերին, որոնք առավելապես կենտրոնացած են Արարատյան դաշտում: Քիմիական տարբեր նյութերից պատրաստված լուծույթներով ողողում, լվանում են հողի վերին շերտը: Այդ լուծույթների, լինելով քիմիապես ակտիվ, փոխազդում են հողում պարունակվող աղերի հետ և տարրալուծում դրանք: Պարարտացում: Հողրի պարարտացումը` որպես հողաբարելավման եղանակ, նույնքան հին է, որքան ինքը` երկրագործությունը: Դեռ հին ժամանակներում հողի բերրիությունը բարձրացնելու նպատակով` մարդը փխրրեցված հողաշերտին խառնում էր օրգանական հավելում: Գիտատեխնիկական առաջընթացի և քիմիական արդյունաբերության զարգացման պայմաններում հնարավոր դարձավ օգտագործել հանքային (ազոտային, կալիումային, ֆոսֆորային) պարարտանյութեր և զանազան կենսաքիմիական հավելումներ: Չորացում (ջրահեռացում): Ինչպես աղազերծումը` չորացումը ունի անսահմանափակ ընդգրկում և կիրառվում է ցածրադիր և բարձրադիր ճահճակալած հողերում: Նախապես փորված առվակաձև ջրուղիներում ավելցուկ ջուրը ներծծվում է կամ այդ ջրուղիներով հողում է դեպի վար:


40

· ·

Պայքար էրոզիայի դեմ: ՀՀ լեռնային մակերևույթը, լեռնալանջերի մեծ թեքությունը, անտառների նոսրությունը նպաստում են բնության շարունակական բնույթ ունեցող երևույթներից մեկի` հողերի էրոզիայի ակտիվ դրսևորմանը: Էրոզիայի ենթարկված հողերի մակերեսը տարեցտարի մեծանում է: Ուստի անհրաժեշտ է կիրառել մի շարք միջոցառումներ` · Անտառապատում · Լանջերի դարավանդավորում · Պատնեշների կառուցում Ձորակների քարալցում Լանջերի լայնակի հերկում Հողերի ոռոգում: ՀՀ չորային կլիմայական պայմաններում հողաբարելավման ամենաարդյունավետ եղանակը հողերի արհեստական ոռոգումն է կամ իռիգացիան: ՀՀ-ում ոռոգման հմակարգում առանձնահատուկ տեղ են գրավում մի շարք ջրանցքներ: Ոռոգման դերը հատկապես շատ կարևոր է Արարտյան դաշտի հողերի մշակման համար, որն իր հերթին առաջացնում է մի շարք տարաբնույթ էկոլոգիական խնդիրներ:

Անապատացումը ՀՀ-ում: Բնական գործոններ Անապատացումը լայն իմաստով հանգեցնում է բնության, էկոհամակարգերի, դեգրադացիայի: Անապատացման բոլոր ասպեկտների վերլուծությունը ցույց է տվել, որ անապատացումը այն պրոբլեմն է, որը ներառում է ոչ միայն բնական և էկոլոգիական, այլև հասարակական կյանքի բոլոր ոլորտները (տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական, քաղաքական): Անապատացումը և դրա դեմ պայքարի կազմակերպումը խիստ կարևոր են ՀՀ-ում: ՀՀ գտնվելով մերձարևադարձային կլիմայական գոտու չոր ցամաքային ենթագոտում` ներկայացնում է անապատացման մեծագույն ռիսկի գոտի: Մարդածին ազդեցության հետևանքով յուրաքանչյուր տարի օգտագործման ոլորտից դուրս են մղվում վարելահողեր, կրճատվում են անտառների, արոտավայրերի տարածքները: Այսօր ՀՀ ընդհանուր տարածքի շուրջ 80%-ը ենթարկվում է տարբեր աստիճանի անապատացման, ընդ որում անհրաժեշտ է ընդգծել, որ ՀՀ տարածքի շուրջ 43 % էրոզացված է, տարածքի շուրջ 60 % ենթարկված է սողանքային, սելավային պրոցեսների և շուրջ 40 % ներկայացված է քարքարոտ հողերով, և շուրջ 30 հազ. հա տարածք են զբաղեցնում աղակալված հողերը: Իսկ արդեն անապատացված տարածքները կազմում են հանրապետության ընդհանուր տարածքի 26.6%-ը: Անապատացումը մեկ-երկու գործոնով պայմանավորված երևույթ չէ: Անապատացման առաջացման և զարգացման համար բազամաբնույթ պատճառները պայմանականորեն բաժանվում են երկու խմբի՝ բնական և մարդածին:


41

Բնական գործոններ: Անապատացում առաջացնող բնական գործոններից ՀՀ-ում առաջնայիններնեն մթնոլորտային տեղումների բնույթը, երաշտները և խորշակները, ռելիեֆի առանձնահատկություները, սողանքային երևույթները, սելավները, ջրածածկումները և ողողումները, բնական աղակալումը: Մթնոլորտային տեղումների բնույթը: Ապացուցված է, որ անապատացման գործոններից է համարվում տեղումների բնույթը: Որպես կանոն, համատարափ անձրևները, որոնք թափվում են թույլ ինտենսիվությամբ, բայց երկարատև են, գերազանցապես ներծծվում են հողի ստորին շերտերը, բուսականությունը ունենում է խոր արմատային համակարգ, թույլ են վնասվում երաշտներից, իսկ տեղատարափ, հորդ անձրևների շրջաններում գերիշխում են մակերևույթային հոսքերը, էրոզիան, թույլ ինֆիլտրացիան, և բուսականությունը ունենում է մակերեսային արմատային համակարգ, որը հողի թույլ խոնավացման պայմաններում արագ դեգրադացվում է: Տեղատարափ, հորդ անձրևների շրջանները ՀՀ-ում գտնվում են հիմնականում Արաքս գետավազանի տարածքներում, իսկ համատարափ տեղումներով հարուստ են ՀՀ անտառային շրջանները` հատկապես Կուրի գետավազանը, որտեղ անապատացման երևույթները իրոք թույլ են արտահայտված: Երաշտներ և խորշակներ: Երաշտը բնական երևույթ է, որն առաջանում է սակավ տեղումներով տարիներին, այն ժամանակ, երբ տեղումների քանակը զգալիորեն քիչ է լինում նորմայից: Ամենից հաճախ երաշտներ գրանցվել են Արարատյան գոգավորությունում, Վայքում, Սյունիքում: Ամառային երաշտները նկատվում են ավելի հաճախ և տևական են: Բուսածածկույթի և հողերի դեգրադացումը ուժեղանում է նաև խորշակային եղանակների հաճախակի կրկնման հետևանքով: Խորշակները ՀՀ-ում սովորաբար փչում են հարավից` Իրանական բարձրավանդակից և հետևանք են չոր արևադարձային օդային զանգվածների ներխուժման: Վեգետացիոն շրջանում խորշակներից տուժում են ՀՀ համարյա բոլոր գոտիները, հատկապես ստորին գոտիների բուսածածակույթը: Վերջիններս հիմնականում դիտվում են 500- 2000 մ բարձրությունները: Ռելիեֆային առանձնահատկություները: Սրա մեջ են դասվում ռելիեֆի մասնատման խտությունը, խորությունը, լեռնալանջերի թեքությունը. լանջերի կողմնադրությունը: Հանրապետության տարածքի 30 % ունի մինչև 0.6 կմ/կմ2 գետային ցանցի խտությունը, դա հիմնականում Արարատյան դաշտն է և միջլեռնային գոգավորություններ` հատակային հարթ մասերը: Հանրապետության տարածքի մի մասը, գլխավորապես Արարատյան և Շիրակի դաշտերը, խոր մասնատում չունի, եղած գետերը տարանցիկ են և դաշտերի մեջ խորացել են 1-2 մետր: Խորը մասնատում ունեն այն գետերը, որոնք ծալքաբեկորավոր լեռներում են` 50-200մ խորությամբ: Այդ տարածքները կազմում են 40-45 %, 200 մ-ից խորը հովիտները կազմում են տարածքի մոտ 30 %: Մեծ թեքությունները հանդիպում են ծալքաբեկորավոր լեռներում: Հրաբխային ծածկույթներում բազալտային սարավանդները թույլ թեքություն ունեն, միայն թթու լավաներց կազմված հրաբխային գագաթներն են, որ աչքի են ընկնում մեծ թեքությամբ: ՀՀ տարածքում հիմնական կողմնադրությունները հարավային և հյուսիսային են` հարավայինը 32 %. հյուսիսային` 27 %, արևմտյանը և արևելյանը միասին` 20 %, մնացած 21 %-ը հարաթավայրն է:


42

Հարավահայաց լանջերը ստանում են ավելի շատ ջերմություն և քիչ խոնավություն: Այս լանջերին բնորոշ է ինտենսիվ արտահայտված մեխանիկական հողմահարումը, և հողերը ավելի շատ են ենթակա դեգրադացիայի: Հյուսիսային հյուսիս-արևելյան կողմնադրության լանջերը ավելի մեծ խոնավապարունակություն ունեն, ուստի անտառային տարածքները հիմնականում տեղադրված են այս լեռնալանջերի վրա և անապատացումը թույլ է արտահայտված: Սողանքային երևույթներ: Հանրապետության տարածքում զարգացած են սողանքային երևույթները, որոնք ընդգրկում են շուրջ 0.5 հազ կմ2 մակերես (ՀՀ տարածքի շուրջ 2 %): Դրանք հատկապես զարգանում են միջին բարձրության լեռնային գոտում: Սողանքներ կան Ախուրյանի հովտում (Գյումրիից հյուսիս-արևմուտք), Դեբեդի, Աղստևի, Վեդիի, Գետիկի, Որոտանի ավազաններում: Սրանք խախտում են հողաբուսական ծածկույթը, ավերում բնակավայրերը: Սելավներ: Հայաստանի տարածքի կեսից ավելին սելավաբեր է և ինտնեսիվ արտահայտված է միջին բարձրության լեռնային գոտում, որտեղ տեղատարափ տեղումների հաճախականությունը տարեկան հասնում 4-6-ի: Լեռներից սելավները իջնում են գոգավորություններով, կուտակում պրոլյուվիալ նստվածքներ: Ջրածածկումներ, ողողումներ: Ջրածածկումները հանրապետության տարածքում հատկապես լայն տարածում ունեն Արարատյան ու Շիրակի հարթավայրերում, Սևանա լճի շրջակա գոտու որոշ հատվածներում, ինչպես նաև Լոռու, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի առանձին բնակավայրերում ու տեղամասերում: Ջրածածկումերով ընդգրկված ամենամեծ տարածքները գտնվում են Արարատյան հարթավայրի սահմաններում և կազմում են դրա ընդհանուր մակերեսի շուրջ 3 %-ը, որի զգալի մասը գյուղատնտեսական հողեր են: Այդ տարածքներում գտնվում է շուրջ 80 բնակավայր: Ջրածածկումները պատճառ են մի այլ երևույթի` հողերի աղակալման: Հանրապետության տարածքում աղուտները հիմնականում տարածված են Արարատյան հարթվայրում` կազմելով դրա մակերեսի շուրջ 10 %: Ողողումների զգալի մասը պայմանավորված են սելավային հոսքերով և առաջանում են սելավային ավազանների որոշ հատվածներում, հատկապես ռելիեֆի թեքությունների մեղմացման գոտիներում: Նմանապես, վարարումների ջրերով առաջացող ողողումները դիտվում են գետերի ավազանների հիմնականում հարթավայրային հատվածներում, մասնավորապես Արաքս, Հրազդան, Որոտան, Աղստև և այլ գետերի ավազններում: Վերը նշված պրոցեսները տարածված են շուրջ 56 հազ. հա վրա: Բնական աղակալում: Հողերի աղակալումն արդի կլիմայական պայմաններում անապատացման դրսևորման տիպիկ ձևերից է: Այն տեղի է ունենում հարթավայրերի ցածրադիր տարածքներում, որտեղ ստորգետնյա ջրերի մակարդակը մոտ է երկրի մակերևույթին: Հողագրունտների միներալային և մեխանիկական կազմով պայմանավորված, ստորգետնյա ջրերի բարձրացումը կարող է հասնել 1-5 մ: Ջրի մազական բարձրացման հետևանքով հողի մակերեսում կատարվում է ջրի գոլորշացում ` առաջացնելով աղակալված տարածքներ: Եթե ստորգետնյա ջրերի մակարդակը հասնում է երկրի մակերևույթից 0-1 մ խորության, ապա այն հանգեցնում է տեղանքի գերխոնավացման ու ճահճացման: Հիմնականում տարածված է Արարատյան հարթավայրում:


43

Անապատացումը ՀՀ-ում: Մարդածին գործոններ Մարդածին գործոններ: Գյուղատնտեսություն: Գյուղատնտեսությունը հողօգտագործման այն ձևն է, որի արդյունքում ակնհայտորեն երևում է մարդբնույթուն փոխհարաբերությունն և փոխազդեցությունը` իր դրական և բացասականկողմերով: Քանի որ անապատացման պրոցեսը առաջին հերթին առնչվում է հողային ռեսուրսների օգտագործման հետ, իսկ հողային ռեսուրսների վրա ուղղակի ազդեցություն ունի գյուղատնտեսությունը, ուստի ՀՀ գյուղատնտեսությունն անապատացմանը նպաստող մարդածին ամենաուժեղ գործոնն է: Գյուղատնտեսությունը և անապատացումը իրար հետ կապված են հատկապես հետևյալ գործոններոով. ա/ մարդածին բացասական ներգործություններից մեկը վարի կանոնների խախտումն է, երբ վարը կատարվում է լանջի թեքության ուղղությամբ: Դրա հետևնաքով ՀՀ տասնյակ հազարավոր վարելահողեր շարքից դուս են եկել, ջրային էրոզիայի հետևանքով մերկացել են լեռնալանջերը: բ/ Ցանաքաշրջանառության ոչ ճիշտ կիրառումը կամ բացակայությունը նույնպես հադիսանում է անապատացման գործոն: Հողակտորների փոքր լինելը թույլ չի տալիս լիարժեք կատարել ցանքաշրջանառություն: գ/ ջրերը մեր երկրում արդյունավետ չեն օգտագործվում: Ոռոգման համար օգտագործվող ջրի կեսը դաշտ չի հասնում` կորչում է` առաջացնելով ճահիճներ և աղուտներ: Նախկինում Արաքս գետից և նրա ձախափնյա գրեթե բոլոր վտակներից սնվող ջրանցքներով 8 ամիս ոռոգման ժամանակահատվածում Արարատյան հարթավայր է հասցվել վայրկյանում 40 մ3 ջուր: Ջրամբարներից և ջրանցքներից մեծաքանակ ֆիլտրացիոն կորուստները, ոռոգման տեխնիկայի բացակայությունը և հին եղանակների կիրառումը, ջրման նորմերի գերազանցումը և այլ պատճառները հանգեցնում են ստորգետնյա ջրերի մակարդակի բարձրացմանը: Ոռոգման մեծածավալ աշխատանքները, բնականաբար ուղեկցվել են նաև չորացման աշխտանքներով: Սակայն չորացման միջոցառումները զգալիորեն հետ են մնացել իռիգացիոն աշխատանքներից, ինչը հանգեցրել է ստորգետնյա ջրերի մակարդակի բարձրացմանը: 1920-ական թվականներից Արարատյան հարթավայրը սկսեց առատորեն ջրվել նաև ի հաշիվ արտեզյան ավազանի ջրերի, որոնց թիվը հաշվվում է հազարներով: Չկարգավորված ոռոգման հետևանքով երբե: Ի հայտ է գալիս երկրորդային աղակալում: դ/ Անասունների գերարածեցումը հանգցնում է նոր էրոզիոն օջախների առաջացմանը: Անասունների կճղակների տակ ժամանակի ընթացքում ձևավավորվում են


44

մանրադարավանդներ, որոնք զրկվում են բուսածածկից: Հաճախ դրանց եզրերը քայքայվում է և ջրաշիթերը էրոզիոն օջախներ են ստեղծում: Արագածի, Գեղամա և այլ լեռնազանգվածների մարգագետինների տարածքներում նկատելի են անասունների արածեցման հետևանքով ստեղծված էրոզիայի օջախներ: Արդյունաբերություն: Անապատացում առաջացնող մարդածին մյուս կարևոր գործունեությունը՝ արդյունաբերությունն է: Արդյունաբերության ճյուղերը հողային ռեսուրսների վրա ազդում են հետևյալ կերպ. 1. հողային ծածկութի խախտում, օտարում, 2. հողերի աղտոտում 3. պոչամաբարների ընդլայնում, 4. թափոնների կուտակումներ, որոնք միևնույն ժամանակ հանդիսանում են անպատացման դրսևորման ձևեր: Հանքարդյունբերությունը հանգեցնում է ոչ միայն խախտված, աղտոտված հողերի և պոչամբարների թափոնների, նոր տիպերի հողատարածքների առաջացմանը, այլ նաև բուսածածկույթի, կենդականկան աշխարհի, ջրային օբյեկտների աղտոտմանը և վնասմանը: Հանրապետությունում օգտակար հանածոների արդյունահանումը բաց եղանակով բերել է խախտված հողերի առաջացմանը, որոնք կազմում են մոտ 8000 հա: Այդ խախտված տարածքը աղտոտում է միջինում ավելի քան 10 հա տարածք` առաջացնելով էրոզիայի նոր օջախներ: Հատկապես կարելի է նշել Սյունքի, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերը: Հողերի աղտոտման առավել վտանգավոր աղբյուրը լեռնամետալուրգիական և լեռնաարդյունահանող արտադրություններն են (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Ագարակի լեռնահարստացուցիչ ֆաբրիկա, Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատ, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա): Այդ բոլոր կազմակերպություները աղտոտում են հողերը ծանր մետաղներով: Լեռնահանքային կազմակերպությունների ազդեցությունը շրջակա տարածքների անապատացմանը նպաստելու ուղղությամբ դրսևորվում է նաև օդային և ջրային ավազանների աղտոտման միջոցով: Աղտոտված ջրերը այս կամ այն կերպ ընկնում են ոռոգման համակարգի մեջ և վնասում բուսական տարածքներին: Բնորոշ է նաև այն, որ լեռնահանքային կազմակերպությունների մեծ մասը գտնվում են բարձր նիշերում (Քաջարանի հանքերը` 2000 մ, Սոտքի ոսկու հանքերը` 2500 մ, Մեղրաձորի ոսկու հանքը`2000 մ ծովի մակարդակից բարձր են), որի հետևանքով իրենց հոսքաջրերով մեծ վնաս են հասցնում նաև ավելի ցած գտնվող լանդշաֆտներին:


45

ՀՀ ջրային ռեսուրսները Բնական ռեսուրսների շարքում առանձնահատուկ դեր ունեն ջրային ռեսուրսսները: Քաղաքակրթության զարգացման հետ մարդը իր կենսագործունեության մեջ ավելի մեծ քանակությամբ ջուր է օգտագործում: Ժամանակակից քաղաքակիրթ մարդուն օրական անհրաժեշտ է ավելի քան 500 լիտր ջուր: Ընդ որում, միայն սննդառության գործընթացը նորմալ կազմակերպելու համար մարդուն անհարժեշտ է լինում 10 լիտր քաղցրահամ ջուր: ՀՀ ջրային ռեսուրսների համակարգում հատուկ դեր են կատարում գետերը: ՀՀ-ում կա մոտ 10 հազ. գետ ու գետակ, որից 100 կմ և ավելի երկարություն ունեն ընդամենը 6-ը: ՀՀ գետերը ունեն օգտագործման երկու հիմնական տեսակ` ոռոգչային և էլեկտրաէներգետիկ: Ոռոգման համար ջրերի ռացիոնալ օգտագործման նպատակով գետերի վրա կառուցվել են ջրամբարներ, որոնց թիվը ՀՀ-ում հասնում 80-ի մոտ 990 մլն քմ ընդհանուր մաերեսով: Դրանք օգտագործվում են հիմնական ոռոգման, էներգետիկ, ձկնաբուծական նպատակներով: Ջրամբարներից ամենախոշորը Ախուրյանն է 525 մլն խմ ծավալով, որից օգտվում է նաև Թուրքիան: ՀՀ գետերի էներգետիկ նպատակներով օգտագործման մասին է վկայում նաև ՀՀ-ում առկա Ջրէկ-ները: Դրանցից հայտնիներն են Սևան-Հազդան կասկադը (6 Ջրէկ), Որոտանի կասկադը (3 Ջրէկ): Նախատեսվում է կառուցել ևս 64-ը: ՀՀ-ում ջրային տեսուրսներկ ռացիոնալ օգտագործման համար կառուցվել են նաև ջրանցքներ: Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների համակարգում պատկառելի տեղ են զբաղեցնում լճերը: Ընդհանուր առմամբ ՀՀ տարածքում հաշվում է մինչև 120 լիճ, սակայն սրանց մի մասը ամռան ամիսներին, հատկապես չորային տարիներին ցամաքում են: Հայասատանում եղած փոքր լճերի զգալի մասը օգտագործվում է, որպես խմելու ջուր: Օրինակ, Արագածի լանջերին գտնվող լճերի զուլալ ջրերը օգտագործվում են բարձրլեռնային գյուղերի խմելու ջրի հիմնախնդիրները լուծելու համար: Այդ առումով նշանակալից դեր են խաղում Գեղամա լեռնաշղթայում գտնվող Ակնա, Բիշար, Զեյնալ, Զանգեզուրի լեռնաշղթայի Գազանալիճ, Կապուտան, Սյունիքի հրբխային բարձրավանդակի մի շարք շարք լճեր, որոնք ունեն 20003000 մետր բարձրություն: Լճերի շարքում ամենակարևոր դերը պատկանում է Սևանա լճին: Հսկայական է նրա տնտեսական ու ռեկրեացիոն նշանակությունը: Բավական է նշել, որ Սևանա լճից է սկիզ առնում ՀՀ համար ամենակարևոր գետը` Հրազդանը: Հրազդան գետի վրա է գտնվում ՀՀ ամենախոշոր հիդրոէներգետիկ համակարգը, ինչպես նաև Հրազդան գետի ջրերով է ոռոգվում Արարատյան դաշտը:


46

Սևանա լիճը հանդիսանում է նաև խոշոր էկոհամակարգ, որտեղ պահպանվում են մի շարք կենդանատեսակներ: Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների համակարգում յուրահատուկ կարևոր և խոշոր տեղ են զբաղեցնում ստորերկրյա ջրային ավազանները: Մի շարք բնակավայրերում ստորերկրյա ջրերը օգտագործվում են քչ միայն ոռգամ, այլ` խմելու նպատակներով: Հանրապետության ստորերկրյա քաղցրահամ ջրավազաններից խոշորագույնը գտնվում է Արարատյան դաշտի ընդերքում: Արարատյան ստորերկրյա ջրի ավազանի ջրերը այժմ օգտագործվում են խմելու, ոռոգման, արդյունաբերական նպատակներով: Երևանի քաղաքի որոշ թաղամասեր ու Արարատյան դաշտի բնակավայրի մեծ մասը այդ ջրերը օգտագործվում են բոլոր նպատակների համար: Դրանց բազայի վրա կազմակերպված են նաև ձնկաբուծական լճային բազմաթիվ տնտեսություններ: Արարատյան ստրերկյա ջրային ավազանի մասշտաբի ավազ կա նաև ՀՀ հյուսիսում` Շիրակի դաշտի կամ Ախուրյանի ավազանը: Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների համակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հանքային ջրերը: Ընդհանուր առմամբ ՀՀ-ում կա տաբեր տեսակի, որակական հատկանիշների, տաք և սառ հանքային ջրեր:

Ջրօգտագործման հետևանքները ՀՀ-ում Ինչպես հայտնի է, ջրային ռեսուրսներըդասվում են չսպառվող ռեսուրսների շարքին: Ճիշտ է ջրային ռեսուրսները քանակապես չեն սպառվում, բայց նրանք ենթակա են որակական սպառման: Ինչպես մի շարք բնական ռեսուրս, այնպես էլ ջուրը ՀՀ-ում օգտագործովում է անհաշվենկատորեն, շատ հաճախ լուրջ էկոլոգիաական խնդիրներ առաջացնելով:

ՀՀ գետերը ունեն օգտագործման երկու հիմնական տեսակ` ոռոգչային և էլեկտրաէներգետիկ: Ոռոգման համար ջրերի ռացիոնալ օգտագործման նպատակով գետերի վրա կառուցվել են ջրամբարներ, որոնց թիվը ՀՀ-ում հասնում 80-ի մոտ 990 մլն քմ ընդհանուր մաերեսով: Դրանք օգտագործվում են հիմնական ոռոգման, էներգետիկ, ձկնաբուծական նպատակներով: Ջրամբարներից ամենախոշորը Ախուրյանն է 525 մլն խմ ծավալով, որից օգտվում է նաև Թուրքիան: ՀՀ գետերի էներգետիկ նպատակներով օգտագործման մասին է վկայում նաև ՀՀ-ում առկա Ջրէկ-ները, որոնց թիվը հասնում 39-ի: Դրանցից հայտնիներն են Սևան-Հազդան կասկադը (6 Ջրէկ), Որոտանի կասկադը (3 Ջրէկ):


47

Նախատեսվում է կառուցել ևս 64-ը: ՀՀ-ում ջրային տեսուրսներկ ռացիոնալ օգտագործման համար կառուցվել են նաև ջրանցքներ: ՀՀ-ում ջրօգտագործման առյուծի բաժինը` 83 %-ը, բաժին է գյուղատնտեսության ոլորտին, խմելուն` 4.4 %-ը, արտադրական և կոմունալ նպականերին` 12.6%-ը: ՀՀ-ում օգտագործվող ջրի մեծ մասը` 57 %-ը, բաժին է ընկնում Արմավիրի (32,5%) և Արարատի (24,5%) մարզերին, որոնք այդ ջրի մեծ մասը նույնպես օգտագործում են գյուղատնտեսական նպատակներով, այդ թվում Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզերում այդ նպատակով օգտագործվում է ջրի ավելի քան 93 %-ը: Գրեթե նույն պատկերն է նաև Տավուշի և Վայոց Ձորի մարզերում (մոտ 90%): Իսկ արդյունաբերական ջրօգտագործողներ են համարվում Լոռվա և Սյունիքի մարզերը և մայրաքաղաք Երևանը: Ջրային ռեսուրսների օգտագործումը ՀՀ-ում նույնպես առաջացնում է որոշակի էկոլոգիական հետևանքներ: Դրանցից են ջրային պաշարների քանական և որական սպառումը (Սևանա լիճ), երկրոդային աղակալումը` արտեզյան ավազանի օգտագործումից, գետերի ջերմային աղտոտումը ՋրԷկ-ների գործարկման հետևանքով: Ջրէկ-ները նաև ազդում են գետերի կեսնսաբազմազանության վրա` նվազեցնելով դրա տեսակային և քանակական կազմը: ՀՀ-ում գետերի աղոտոտվում են ոչ միայն արդյունաբերական, այլ նաև կենցաղային թափոններով: Ընդ որում կենցաղային թափոններով աղտոտման աշխարհագրությունն ավելի մեծ է:

Միաժամանակ ՀՀ գետերը աղտոտվում են միջին և ստորին հոսաքներում: Ինչպես գիտենք, ջուրը ունի շատ կարևոր հատկություն` ինքնամաքրում: Ցանկացած ջրային ավազան ունի ինքնամաքրման ժամանակահատված: Այդ առումով առանձնանում են գետերը, քանի որ նրանց ինքնամաքրման ժամանակահատվածը տատանվում է մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ, ի տարբերություն լճերի, ինքնամաքրման ժամանակահատվածը կարող է տևել


48

հազարավոր տարիներ: Հանրապետության տարածքի գետերի ինքնամաքրման ունակությունները բարենպաստ են` կապված լեռնային, արագահոս բնույթից: Սակայն մարդկային միջամտությամբ` գետերի հոսքը դանդաղելով նվազում է նաև գետերի ինքնամաքրման ունակությունը: Հանրապետության գետերի, հատկապես Ողջիի, Դեբեդի և Հրազդանի ջրերի աղտոտվածության աստիճանը բարձր է, որի պատճառով դրանք դասվում են առավել աղտոտված գետերի շարքին: Հաշվի առնելով ՀՀ էներգետիկ զարգացման հեռանկարները, այն է` սպասվող էներգետիկ պակասը լրացանել փոքր ՀԷԿ-երով, առավել վտանգում են ՀՀ գետերի բնականոն հոսքը: Ջրօգտագործման ոլորտում առանձնահուտկ հիմնախնդիր է հանդիսանում Սևանա լճի հիմնախնդիրը:

Սևանա լճի հիմնախնդիրը Ջրային ռեսուրսների օգտագործումը ՀՀ-ում նույնպես առաջացնում է որոշակի էկոլոգիական հետևանքներ: Դրանցից են ջրային պաշարների քանական և որական սպառումը (Սևանա լիճ), երկրոդային աղակալումը` արտեզյան ավազանի օգտագործումից, գետերի ջերմային աղտոտումը ՋրԷկ-ների գործարկման հետևանքով: Ջրէկ-ները նաև ազդում են գետերի կեսնսաբազմազանության վրա` նվազեցնելով դրա տեսակային և քանակական կազմը: ՀՀ-ում գետերի աղոտոտվում են ոչ միայն արդյունաբերական, այլ նաև կենցաղային թափոններով: Ընդ որում կենցաղային թափոններով աղտոտման աշխարհագրությունն ավելի մեծ է: Միաժամանակ ՀՀ գետերը աղտոտվում են միջին և ստորին հոսաքներում: Ջրօգտագործման ոլորտում առանձնահուտկ հիմնախնդիր է հանդիսանում Սևանա լճի հիմնախնդիրը: Սևանա լիճը ՀՀ քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարն է: Լճի մեկ լիտրում պարունակվում է 0.7 գրամ աղ: Լիճն ունի տեկտոնահրաբխային ծագում: Գտվում է ծովի մակարդակից մոտ 1900 մ բացարձակ բարձրության վրա: Լճի հայելու մակերեսը 1250 քկմ, է ծավալը 34 մլրդ խմ (54 մլրդ խմ մինչև մակարդակի իջեցումը): Սևան է թափվում 28 գետ ու գետակ և դուրս է գալիս միայն Հրազդանը: Բաղկացած է երկու մասից` Մեծ և Փոքր Սևաններից: Լճի առավելագույն խորությունը մոտ 81 մ է, որը գտնվում է Փոքր Սևանում: «Սևանի հիմնախնդիր» հասկացությունը գիտական շրջանառության մեջ է դրվել 20-րդ դարասկզբին, երբ ակնհայտ էին դարձել Սևանի դարավոր ջրային պաշարների օգտագործման հնարավորթյունները: Սկսզբում հիմնախնդիրը քննարկվում էր զուտ ոռոգչական հնարավորություների տեսանկյունից առանց խախտելու լճի հոսքի բնական ռեժիմը: 1910ական թթ. սկսած նրան սկզբունքային նոր բովանդակություն է հաղորդվում: Հիմնավորվում է Սևանի օգտագործումը համալիր`


49

ոռոգման և էլեկտրաէներգիայի արտադրության տեսանկյունից` իջեցնելով ջրի մակարդակը և կրճատելով գոլորշացման մակերեսը: 1920-ականներին մշակվեց լճի օգտագործման տեխնիկական նախագիծ: Մշակված և հաստատված սխեման հայտնի դարձավ «ՍևանՀրազդան ոռոգչա-էներգետիկական համալիր» անունով: Նախատեսվում էր նախագիծն իրականացնել երկու փուլով: Առաջին փուլում, որը պետք է տևեր 50 տարի, ավարտվելու էր լճի մակարդակի արհեստական իջեցումը, որն իջնելու էր 50 մ-ով, իսկ ջրային հայելու մակերեսը կրճատվելու էր 7 անգամ (Մեծ Սևանը չորանալու էր լիովին): Երկրորդ փուլում դադարում էր ջրի դարավոր պաշարների օգտագործումը և հաստատվում է լճի նոր, կայուն ջրային հաշվեկշիռը` 700 մլն խմ արտահոսքով: Ավարտվելու էր Հրազդան գետի վրա էկլեկտրակայանների կասկադի և գետից սկզիբ առնող ջրանցքների կառուցումը: Շատ բարձր էր սխեմայի իրականացման տնտեսական արդյունավետությունը: Արարատյան դաշտի և նախալեռնային շրջանների ոռոգելի հողատարածություններն ավելանում էին մոտ 100 հազ. հա-ով: Հայաստանը ստանում է տարեկան ավելի քան 2մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա: Սխեմայի հաշվարկային ցուցանիշներն այնքան բարձր էին, որ փորձագետները Սևան-Հրազդան համալիրը գնահատեցին որպես «խորհրդային էնետգետիկայի մարգարտահատիկ»: Այդ ամենով հանդերձ այն ժամանակ դեռևս ուրվագծվում էին բնական միջավայրի համար սխեմայի իրականացման հնարավոր բացասական հետևանքները: Ակնհայտ էր, որ լճի բնական ռեժիմի փոփոխությունը հանգեցնելու է լճի և նրա ավազանի էկոլոգիական հավասակաշռության խախտման: Նախատեսվում է սխեմայի էներգետիկական մասի, այսինքն Հրազդանի ջրաէլեկտրակայանների կասկադի շինարարությունն ավարտել 13-14 տարում` 1933-47 թթ., սակայն 2-րդ Համաշխարհային պատերազմը խանգարեց դրան: Շինարարությունն ավարտվեց 1962 թ.: Խախտվեցին նաև ոռոգիչ ջրանցքների և ոռոգովի տարածքների յուրացման ժամկետները: Որոշվեց դադարեցնել ջրի դարավոր պաշարների օգտագործումը և ջրի մակարդակը պահպանել բնականին մոտ վիճակում: Պարզվեց, որ լճի մակարդակի իջեցումը կարելի է դադարեցնել 1896 մ բացարձակ բարձրության վրա, այսինքն բնական վիճակից 19-20 մ ցած: Դա նշանակում էր, որ Սևանը կարող էր տալ 170 մլն խմ ջուր, որը չէր կարողանա ապահովել ոչ Ջրէկ-ների աշխատանքը, ոչ էլ ոռոգման համար անհրաժեշտ ջրի ծավալը: Որոշվեց Սևան ուղղել հարակից գետերի հոսքի մի մասը, օգտագործել Արարատյան դաշտի արտեզյան ավազանի հնարավորությունները, կառուցել նոր ջրամբարներ, իսկ էլեկտրաէնեգիայի պակասը լրացնել նոր կառուցվող ՋԷԿ-երի հաշվին: Սևանա լճի բանպահպանական խնդիրը շատ ավելի բարդ ու բազմաբովանդակ է: Այն ներառում է աշխարհագրական թաղանթի բոլոր ոլորտների փոխհարաբերությունների բոլոր կողմերը: Կատարվեցին նոր հետզոտություններ, ընդունվեց ՀՀ օրենք «Օրենք Սևանա լճի» մասին (2001թ.), որը Սևանա լիճը համարում է հոգևոր արժեք քաղցրահամ ջրի շտեմարան, սահմանում է լճի էկոհամակարգի վերականգման ու բնականոն զարգացման, նրա բնական ռեսուրսների վերարտադրության ու օգատործման քաղաքականության իրավական ու տնտեսական հիմունքները:


50

Լճի դարավոր ջրային պաշարների օգտագործման հետևանքով ստեղծվել է հետևյալ էկոլոգիական իրավիճակը. Փոխվել է ջրի որակը: Այդ փոփոխության պատճառ է դարձել գյուղատնտեսական գործունեությունը, կենցաղային և արտադրական թափոնները: Ներհոսող ջրի հանքայնությունը աճել է 1.5 անգամ: Նախկինում լճի ջրում հանքային ազոտը գրեթե բացակայում էր, առկա էր հանքայի ֆոսֆորի մեծ քանակություն: Ներկայումս ազտը նկատվում է ամենուրեք, ֆոսֆորը նվազել է: Լճի մակերեսի ջրի տարեկան տատանումների ամպլիտուդան աճել է: Ջրափոխանակյությունը Մեծ և Փոքր Սևանների միջև նվազել է: Ջրի լուսաթափանցելիության միջին տարեկանը սկզբում եղել է 12մ, այժմ 4.5 մ: Ֆիտոպլանկտոնային համակարգը կրել է կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ: Մինչ լճի մակարդակի անկումը կեսանբազազանությունը հասնում էր մինչև 40-ի ներկայումս գերազանցում է 100-ը: Լայնորեն տարածվել են դիատոմները, կանաչ և կապտականաչավուն ջրիմուռները: Լճի մակարդակի իջեցումը հանգեցրել է հատակային մակրոֆիտների կտրուկ նվազման` շուրջ 10 անգամ: Զոոպլակտոնը 60ականներից հետո աճել է: Զոոբենթոսի կեսնզանգավածը նույնպես աճել է: Սաղմոնզագիների ընտանիքին է պատկանում Սևանի իշխանի էնդեմիկ տեսակը իր 4 ենթատեսակներով` բոջակ, ձմեռային բախտակ, գեղարքունի, ամառային բախտակ: Իջան գետերի էրոզիոն բազիսները: Պարզ դարձավ որ ջրերից ազատված տարածքների հողերը աղքատ են հուսով, ավզուտային են և պիտանի չեն գյուղատնտեսական օգտագործման համար: Լճի ափամերձ գոտում չորացավ շուրջ 10 հազ. հա ճահճային տարածքներ իրենց յուրահատուկ կենսաբազմազանությամբ հանդերձ: Սևանի ավազանում նկարագրված են 1600 բարձրակարգ բույսերի տեսակներ, 36 տեսակ կաթանսուններ, 267 տեսակ թռչուններ, 4 երկենցաղներ, 18 տեսակ երկենցաղներ 9 տեսակի ձկներ: Գիլի ճահաճյին տարածքի չորացման հետևանքով 167 տեսակի էնդեմիկ և միգրացիա կատարող թռչնատեսակներից մնացել է 18 տեսակ: Ներկայումս ստեղծվել է ՀՀ նախագահին կից Սևանի հանձնաժոողովը, որը կարգավորում է Սևանի հետ կապված բոլոր հարցերը: Սկսվել են Սևանա լճի ջրի մարդակի բարձրացման աշխատանքները: Նախատեսվում է լճի հայելու մակարդակը հասնցել 1903.5 մ բարձրության (ներկայումս 1899 մ է): Մակարդակի բարձրացման հետ ի հայտ են գալիս նոր հիմնախնդիր` լճի ափերը պատրաստ չեն մակարդակի բարձրացմանը` առակ է հսկայական քանակության բուսազանգաված, հակտապես անտառ, և շինություններ: Ներկայումս Սևանա լճի ավազանն օգտագործվում է նաև որպես ռեկրեացիոն գոտի: Այստեղ 1978 թ. ստեղծվել է «Սևան» ազգային պարկը, որի տարածքում առանձնացվում են հետևյալ ֆունկցիոնալ գոտիեր` արգելոցային, ռեկրեացիոն, կլիմայաբուժական, հանգստի և զբոսաշրջության, ճանաչողական զբոսաշրջության, լեռնադահուկային սպորտի տարածքներ և այլն: Սևանա լիճը ՀՀ համար ունի նաև քաղաքաաշխարհագրական մեծ նշանակություն` որպես տարածաշրջանում քաղացարահամ ջրի միակ հսկայական աղբյուր:


51

Օդային անազանի աղտոտվածության հիմնախնդիրը ՀՀ-ում ՀՀ-ում օդային ավազանի աղտոտման հիմնական աղբյուրներն են՝ էներգետիկան, գունավոր մետալուրգիան, շինանյութերի արդյունաբերության ցեմենտի արտադրությունը, ավտոտրանսպորտը և քիմիական արդյունաբերությունը, որը ներկայուսմ գործում է հզորության չնիչն ծավալով: 2011 թ. ՀՀ տարածքում օդային ավազան է արտանետվել 114 600 տոննա վնասակար նյութեր (ծծմբային անհիդրիդ, ազոտի օքսիդներ, ածխածնի օքսիդ, ցնդող օրգանական միացություններ` գծապատկեր 8): Ընդ որում օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներ դիտվում են Լոռիում, Կոտայքում, Երևանում, որոնց համապատասխանաբար բաժին է ընկնում անշարժ աղբյուրների մթնոլորտ արտանետվող նյութերի 34,6%, 19,3%, 12,5%

Մթնոլորտային արտանետումներն անշարժ աղբյուրներից 2011 թ. Մարզ Երևան Արագածոտն Արարատ Արմավիր Գեղարքունիք Լոռի Կոտայք Շիրակ Սյունիք Վայոց Ձոր Տավուշ

Արտանետման քանակը, տ 14343,9 558,6 1331,5 2829,9 2 449,3 39678 22166 2985,1 7970,4 3 189,5 17098

Տեսակակար կշիռը ՀՀ-ում 12.5 0.5 1.2 2.5 2.1 34.6 19.3 2.6 7.0 2.8 14.9

Լոռու, Կոտայքի և Երևանի նման բարձր ցուցանիշները պայմանավորված են այդ մարզերում գտնվող գործարաններով` Լոռիում Ալավերդու լեռնամետաղաձուլական գործարանը և Վանաձորի քիմիական գործարանը, Կոտայքում` Հրազդանի ցեմենտի գործարանը, Երևանում «Նաիրիտ» քիմիական և մթնոլորտն աղտոտող այլ ձեռնարկություններով: Գծապատկեր 2-ը ցույց է տալիս անշարժ աղբյուրներից մթնոլորտային արտանետումների դինամիկան և տարածական պատկերը: Գծապատկերից կարելի է նկատել, որ ընդհանուր առմամբ վերջին տասնյակում արտանետվող նյութերի քանակը ավելացել է ոչ միայն տարիների կտրվածքով այլ նաև ըստ վարչական միավորների: Ալավերդու լեռնամետաղաձուլական գործարանի արտանետումներում մեծ բաժին են կազմում ծծմբային միացությունները (SO2, H2SO4): Գործարանի արտանետած փոշու մեջ պարունակվում են նա


52

և ծանր մետաղներ (Cu, Pb, Zn, Mo, Ni, Cd, Fe, Cr, As և այլն): Փոշու մեջ գլխավոր պարունակվող նյութերն են Cu և Pb: Ըստ գնահատականների Ալավերդու գործարանը մթնոլորտ է արտանետում 15.5 հազ. տ փոշի և ծծմբի երկօքսիդ: Իսկ Վանաձորի գործարանը շրջակա միջավայրը աղտոտում է ազոտական միացություններով: Հրազդանի ցեմենտի գործարանը մթնոլորտը աղտոտում է փոշու միջոցով: Նույնը նաև կատարում է Արարատի ցեմենտի գործարանը:

Մթնոլորտ արտանետված փոշու քանակը 2011 թ. Մարզ ՀՀ Երևան Արագածոտն Արարատ Արմավիր Գեղարքունիք Լոռի Կոտայք Շիրակ Սյունիք Վայոց Ձոր Տավուշ

Արտանետման քանակը, տ 3268.8 669.1 164.3 573.3 29.7 452.9 308.9 493.3 288.9 172.7 19.5 96.2

Տեսակակար կշիռը ՀՀ-ում 100.0 20.5 5.0 17.5 0.9 13.9 9.4 15.1 8.8 5.3 0.6 2.9

ՀՀ-ում մթնոլորտի աղտոտման մյուս աղբյուրը համարվում է ավտոտրանսպորտը` օդային ավազանի աղտոտում շարժական աղբյուրներից: Տարբեր գնահատակններով ավտոտրանսպորտի արտանետումների 80%-ը բաժին է ընկնում Երևանին: Իսկ ընդհանրապես մթնոլորտային արտանետումների 65%-ը ամբողջ ՀՀ-ում բաժին է ընկնում ավտոտրանսպորտին:


53

Մթնոլորտն աղտոտող ձեռնարկությունների բաշխվածության տեսակարար ցուցանիշը ըստ մարզերի Մարզ Երևան Արագածոտն Արարատ Արմավիր Գեղարքունիք Լոռի Կոտայք Շիրակ Սյունիք Վայոց Ձոր Տավուշ

Տեսակակար կշիռը ՀՀ-ում, % 35.7 7.3 8.8 6.8 3.0 11.3 8.6 8.0 4.9 3.2 2.6

Ներկայումս արտանետումնների պետական հաշվառման և և նորմավորման ոլորտում ընդգրկված են 1301 կազմակերպություն` իրենց մթնոլորտի արտանետման ավելի քան 3850 աղբյուրներով: Դրանք ընդգրկում են ՀՀ անշարժ աղբյուներից արտանետվող նյութերի շուրջ 96%-ը: Այդ աղբյուների տարածական բաշխվածությունն ըստ մարզերի ունի հետևայլ տեսքը` (աղյուսակ 3.): Ինչպես ցույց է տալիս աղյուսակ 10-ը, ձեռնարկությունների մոտ 36%-ը բաժին է ընկնում Երևանին, հաջորդ մարզերն են Լոռին, Կոտայքը, Արարատը: Ըստ էության էլ աղտոտված մթնոլորտային ավազան ունեցող տարածքներն էլ, ըստ աղտոտվածության մակարդակի կրկնում են այս աղյուսակի տարածական պատկերը: ՀՀ ընունել է «Մթնոլորտային օդի պահապնության մասին» օրենք, որից հետո ՀՀ կառավարությունն ընդունել է երկու կարևոր որոշում, որոնք մթնոլորտի վրա վնասակար ներգործությունները սահամանափակող իրավական նորմեր են հանդիսանում: Ավտոտրանսպորտի արտանետումների կրճատաման ուղղությամբ ընդունված են մի քանի որոշումներ, որոնցից մեկը վերաբերվում է կապարային միացություններով էթիլացված բենզինի արտադրության, օգտագործման և ներմուծման արգելմանը: ՀՀ անդամակցում է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին» կոնվենցիային և ակիտվորեն մասնակցում է «Ծանր մետաղների, կայուն օրգանական աղտոտիչների, թթվայնացման, էվտրոֆացման և գետնամերձ օզոնի դեմ պայքաիրի արձանագրությունների» մշակմանը: 2000 թ. ՀՀ ընդունել է «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննային կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի վերաբերյալ» Մոնրեալի արձանագրություններից բխող ՀՀ պարտավորությունները կատարելու մասին որոշում, իսկ 2001 թ.՝ օզոն քայքայող նյութերի ներմուծումն արգելելու մասին որոշում, որոնց շրջանականերում մշակվել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինման ազգային զեկույց»:


54

ՀՀ բնապահպանական օրենսդրությունը

Հասարակական զարգացման ներկա փուլում, երբ բնական միջավայրի վրա մարդածին ներգործության հետևանքները մարդու գոյության համար դարձել են վտանգավոր, բացառիկ մեծ նշանակություն է ձեռք բերել մարդ-բնություն հարաբերությունների իրավական կարգավորումը: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում: գործում են բնապահպանության ու բնօգտագործման մասին պետական օրենքներ: Այդ օրենքների հիման վրա տնտեսության տարբեր բնագավառների ու աշխատանքի կոնկրետ տեսակների համար մշակվել են բնօգտագործման ու բնապահպանական կանոններ ու նորմատիվներ: Բնապահպանաական օրենսդրությունը տվյալ պետության ՝ բնօգտագործումն ու բնապահպանությունը կարգավորող օրենքների, կանոնների ու նորմատիվների ամբողջություն է: Հայաստանի Հանրապետություն բնապաահպանական օրենսդրությունը հենվում է ՀՀ սահմանադրության և «Բնապահպանական օրենսդրության հիմունքների մասին» օրենքի վրա: ՀՀ սահմանադրությունը և «Բնապահպանական օրենսդրության հիմունքների մասին» օրենքն այն գլխավոր փաստաթղթերն են, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության ամբողջ բնապահպանական քաղաքականությունը և որից պետք է բխեն բոլոր բնապահպանական կանոններն ու նորմատիվները: Հայաստանի Հանրապետության ամեն մի քաղաքացի պետք է գոնե մոտավոր ծանոթություն ունենա բնապահպանական օրենսդրության հիմնադրույթներին և առաջնորդվի դրանցով: Հայաստանի Հանրապետության սահմանադրության 10-րդ հոդվածը հռչակում է «Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերարտադրությունը, բնական պաշարների բանական օգտագործումը»: Պետական պահպանության տակ են վերցվում ոչ միայն հողը, ընդերքը, բուսական ու կենդանական աշխարհը, մթնոլորտը, ջրոլորտը, հատուկ պահպանվող տարածքները, այլև առողջարանային, պատմական կարևորագույն իրադարձությունների հետ կապված վայրերը և բանական էկոհամակարգերը: Առանցքային է այն դրույթը, որ բնության օգտագործումը մարդու և բնության այն փոխհարաբերությունն է, որի ընթացքում բավարարվում են մարդու հոգևոր, ֆիզիկական և նյութական պահանջմունքները, որ «Բնության օգտագոևծումը թույլատրում է միայն դրա պահպանության և վերարտադրության ապահովման պայմանով»: Բնապահպանական օրենսդրության հիմունքների մասին օրենքով սահմանվում է, որ բնօգտագործումն ու բնապահպանությունը կարգավորվում է որոշակի տնտեսական միջոցառումների շնորհիվ: Նախատեսվում է բնական ռեսուրսների շաահագործման վարձ,


55

տուգանքներ բնապահպանական օրենսդրությունը խախտելու համար, բնությանը հասցված վնասի հատուցում: Բնօգտագործումն ու բնապահպանությունը իրականացվում են տարբեր մակարդակներով (անհատ քաղաքացիների, հիմնարկ-ձեռնարկությունների, գերաատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, տեպական կամ կառավարական մարմինների): Օրենսդրության հիմունքները սահմանում են մակարդակներից յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները: Քաղաքացու կարևոր իրավունքներից է պահանջել և ժամանակին ստանալ ամբողջական ու ճշգրիտ տեղեկատվություն շրջակա միջավայրի իրավիճակի մասին, ինչպես նաև մասնակցել բնության պահպանության վերաբերյալ օրենքների ու որոշումների մշակմանը և դրանց իրականացման հսկողությանը


56

Օգտ. Գրականության ցանկ

1. Ավագյան Ա.Ռ. Հայաստանի Հանրապետության ընդերքի ռեսուրսների աշխարհագրական գնահատականը (համեմատական վերլուծություն): ԵՊՀ հրատ., Եր., 2000 2. Ալեքսանյան Գ.Փ. Հայաստանի Հանրապետության տարածքի բնօգտագործման գեոէկոլոգիական առանձնահատկությունները և հետեվանքները (աշխարհագրական ասպեկտ), ԻԴ.04.01 «Երկրաբնապահպանություն» մասնագիտությամբ աշխարհագրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն, Եր. 2013 3. Դանիելյան Կ.Ս. Կայուն զարգացման համաշխարհային գործընթացը և Հայաստանը` կուտակված փորձը, մարտահրավերները ու ձեռքբերումները: Եր. 2006 4. Խոյեցյան Ա.Վ., Մկրտչյան Ռ.Ս. Անապատացման պատճառահետևանքային կապերը և տարածաժամանակային գնահատման սկզբունքները Հայաստանի Հանրապետությունում: ԵՊՀ հրատ., Եր. 2006 5. Հայաստանի ազգային ատլաս: Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ, Եր. 2007 6. Հայկական ՍՍՀ ֆիզիկական աշխարհագրություն: Խմբ. կոլեգիա Բաղդասարյան Ա.Բ. և ուրիշենր: ՀՍՍՀ ԳԱ հրատ., Եր. 1971 7. Մելքումյան Ս.Ա. Հայաստանի Հանրապետության բնական պայմանների ու ռեսուրսների տնտեսաաշխարհագրական գնահատումը և շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրները: "Զանգակ-97" հրատ., Եր., 2009 8. Շրջակա միջավայրի վիճակը Հայաստանում 2002 թվականին: Ազգային զեկույց: ՀՀ ԲՆ: Եր., 2003 9. Շրջական միջավայրը և բնական պաշարները Հայաստանի Հանրապետությունում 2003 թվականին: Վիճակագրական ժողովածու: ՀՀ ԱՎԾ, Եր., 2004 10. Սայադյան Հ.Յ. Հայաստանի Հանրապետության անտառային գեոհամակարգերի տարածա-ժամանակային փոփոխությունները և կառավարման հիմնախնդիրները: ԻԴ.04.01 «Երկրաբնապահպանություն» մասնագիտությամբ աշխարհագրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության սեղմագիր,Եր.2011 11. Սուվարյան Ս.Ռ. Հայաստանի Հանրապետության արդյունաբերական ջրօգտագործման աշխարհագրական հիմնախնդիրները, ԻԴ.00.20 - ՙՏնտեսական, սոցիալական և քաղաքական աշխարհագրություն՚ մասնագիտությամբ աշխարհագրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն, Եր. 2002 թ. 12. Վալեսյան Լ.Հ. Հայկական ՍՍՀ տնտեսական և սոցիալական աշխարհագրություն: "Լույս" հրատ.. Եր. 1988 13. ՀՀ Աշխարհագրություն 9 - Ա. Խոյեցյան, Գ. Մկրտչյան 14. «Բնօգտագործում և բնապահպանություն» - Խմբ. պրֆ Լ.Վալեսյան 15. «Շրջակա միջավայր և Բնապահպանություն» - Մելանյա Դավթյան 16. «Էկոգիայի և Բնության պահպանության հիմունքներ» - Կ.Վ. Գրիգորյան և ուրիշներ 17. «Էկոլոգիական Մենեջմենթ» - Ռ.Մարուխյան, Լ.Հովհաննսիյան 18. «ՀՀ բնական պայմաննրի ու բնական ռեսուրսների տնտեսաաշխարհագրական


57

գնահատումը և շրջկա միջավայրի պահպանության հիմնահարցերը»- Սերգեյ Մելքումյան 19. Бакланов П.Я. , Карикина В.П. Региональное природопользование, М. 2002 20. Голубев Г.Н. Геоэкология. Изд. "Аспект пресс", М., 2006 21. Галай Е.И. Геоэкологические основы природопользования, Минск 2003 22. Егоренков Л.И., Кочуров Б.И. Геоэкология. Изд. "Финансы и статистика", М., 2005 23. Интегральная оценка экологического состояния озеро Севан (GEO - Lake Sevan). Даниелян К.С и др., изд. Лусакн, Ер., 2012 24. Константинов В.М., Ю.Б. Челидзе Экологические основы природопользования, М. 2010, 25. Комарова Н.Г. Геоэкология и природопользование, М. 2003 26. Петров К.М. Геоэкология, М. 2004 27. Родзевич Н.Н. Геоэкология и природопользование, М. 2003 28. Реймерс Н.Ф. Природопользование, словарь-справочник, М. 1990 29. Рекус И.Г., Шорина О.С. Основы экологии и рацинального природопоьлзования, М. 2001, 30. Ясаманов Н.А. Основы геоэкологии, М.2003 31. www.armstat.am- ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կայք 32. www.mnp.am ՀՀ Բնապահպանության նախարարության կայք 33. www.cadastre.am ՀՀ Կադաստրի պետական կոմիտե կայք 34. www.armmonitoring.am ՀՀ ԲՊՆ Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինիգի կենտրոնի կայք 35. www.minenergy.am ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կայք


58

Բովանդակություն Բնություն-հասարակություն հարաբերությունները Հայասատանում………………………2 Բնություն-հասարակություն հարաբերությունները ՀՀ-ում 20-րդ դարում………………………………………………………………………………………………..5 ՀՀ բնակլիմայական պայմանները……………………………………………………………..…8 Կլիմայի գլոբալ փոփոխության դրսևորումները ՀՀ-ում………………………………….……9 Ընդերքօգտագործման հետևանքները ՀՀ-ում………………………………………….....……11 Մետաղային հանքերի օգտագործման հետևանքները ՀՀ-ում………………………………13 ՀՀ բուսական ռեսուրսները……………………………………………….………………………16 ՀՀ կենդանական ռեսուրսները…………………………..……………….……………………...18 Կենսաբազմազանության հիմնախնդիրը ՀՀ-ում ……………………….…………………….19 ՀՀ անտառները…………………………...………………………………………………………..22 Անտառօգտագործումը ՀՀ-ում ……………………….………………………………………….24 ՀՀ արգելոցները………………………...………………………………………………………….27 ՀՀ արգելավայրերը………………………………………………………………………………...29 ՀՀ ազգային պարկերը………………………………………………………………..………..….31 Հայաստանի «Կարմիր գիրքը»……………………………………………………………...……32 ՀՀ հողային ռեսուրսները…………………………………………………………………………35 Հողօգտագործման հետևանքները ՀՀ-ում………………………………………………..……..37 Հողաբարելավումը ՀՀ-ում……………………………………………………………………..…39 Անապատացումը ՀՀ-ում: Բնական գործոններ…………………………………………….….40 Անապատացումը ՀՀ-ում: Մարդածին գործոններ………………………………………...…..43 ՀՀ ջրային ռեսուրսները……………………………………………………………………….......45 Ջրօգտագործման հետևանքները ՀՀ-ում…………………………………………………..……46


59

Սևանա լճի հիմնախնդիրը…..………………………………………………………..……….....48 Օդային ավազանի աղտոտվածության հիմնախնդիրը ՀՀ-ում………………………………51 ՀՀ Բնապահպաանական օրենսդրությունը…………………………………………………………………………………...54 Օգտագործված գրականության ցանկ………………………………………………………......56


60

Երևան 2015թ.


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.