Mane Grigoryan

Page 1

անտառը հրկիզվում է դանդաղ, անտառը հրկիզում են աստիճանաբար որդուս հետ սողում ենք պատերի վրայով, ես նրան պատմում եմ, թե որքան հրաշալի է կյանքը, երբ հայրդ մահացած չէ, երբ քաղաքում էրկու հոգի կարդում են քեզ, երբ ամեն առավոտ տեսնում ես նույն երկինքը, նույն աստղերով, ու երկնքից տաս քայլ էն կողմ նույն աստված որդիս թերահավատորեն ժպտում է, զգում եմ` խղճում է անտառը հրկիզում են նրանք, անտառից տաս քայլ էն կեղմ ես եմ` պատառոտված մարմնով, անհաջողակ ցեցի պես դեսուդեն շպրտելով գոյությունս, ու տղաս, որ աստծո պես ներող է ու տղամարդու պես խղճում է ինձ

-մամ, լավ կլինի մի օր,պատերի երկայնքով գալարվում է որդուս ձայնը, ու սպիտակի մեջ ձուլվող իմ ժպիտը`կարմիր, ինչպես առավոտը, երբ լքեցի քեզ իմ ամեն ճիգի հետ մի բան թողնում է ինձ, ու գնդակահարության պատրաստ բառերս, որ թույլ են ու մենակ,


հիվանդ են ու տխուր, ու անեծքի նման երկար էս սողանքը նախ փլվեց գետինը, տղաս աչքով տվեց` իբր բանի տեղ մի դիր, կյանք է, էսպես ել կպատահի ես վախից կծկվեցի, ու կարմիր ժպիտս` պոռնիկի պես ծախու ժպիտս, որ որդուս համար էի պահել, այլանդակեց դեմքս, տարածվեց մարմնովս ու… անտառը հրկիզում էին, անտառը պետք չէր նրանց հետո փլվեց առաստաղը, վերացան պատերը, ես սովորության համաձայն կառչել էի, կողքիս տղաս էր իր նույն`նյարդային ժպիտով, որ տենդի պես փոխանցվում էր ինձ, ու դողը, որ շնչառության հետ տարածվում ու ցնցում էր անտառը տղաս գունատ էր, ինչպես պատը, որ էլ չկար. մտքումս կրկնում էի` ինձ պատ է պետք, ինձ պատ է պետք, ինձ պատ է պետք պատը դանդաղ օղակում էր որդուս մարմինը ***


*** ես խաղում եմ, Արթուր թագավոր, չգիտեմ՝ կհաղթահարես խաղը ու խաղից հետո ում կսիրես թագավորների մեջ ամենաթագավոր, որ թիթեղե մատները սահեցնում է մարմնիս երկայնքով ու շերտ առ շերտ, բարակ-բարակ մաշկս մնում է ձեռքերիդ տակ Արթուր թագավոր, ես քո թագը կուլ կտամ ու վրայիցդ պատռելով շորերդ՝ կգոռամ՝ ալելուիա, ալելուիա, թագավորը մերկ է ես սիրում եմ քեզ,Արթուր, սիրելիս ու հասկանում, որ քեզ չսիրող միաչքանի կռունկները ինձ մի օր հեռու կտանեն աչքերի փոխարեն կոճակներ կլինեն, չենք տեսնի, ականջների փոխարեն՝ խեցիներ, չենք լսի դու,Արթուր, թագավոր կդառնաս ոտքդ առաջ մեկնիր իմ վախկոտ արքա, ոտքդ դիր հատակին ու շան պես հաչա ծառաներիդ ետևից


թող ոռնոցդ ցնցի ամրոցդ, թող ոռնոցդ քեզ գայլ դարձնի դղյակդ պատեր չունի իմ տղամարդը Արթուր արքան է, որին քարկոծում են երեխաները, և ես ամեն անգամ ուղղում եմ թագդ, շորերիդ վրայից դեղին փոշի է թափվում, ժանգ է,Արթուր, ժանգ, իմ արքա Արթուր թագավոր՝ թագավոր բոլոր թագավորների, հողը փախչում է, դղյակը ավազ առ ավազ ծորում, թագդ կուլ տվեցին գայլերը դու ոչինչ չունես կորցնելու, ոտքդ առաջ դիր, արքա, ոտքդ, որ էլ չկա ***


ճապոնացի չղջիկ աչքերիդ մեջ աճած բարդիները առյուծի թաթեր ունեն, կրծքերդ անմխիթար նետված են մարմնիդ, կրծքերիդ արանքում Լենոնի սիրտն է քեզ սիրեցին տղամարդիկ օտար ափերից, քեզ խոցեցին ու թալանեցին, դու նկարեցիր նրան, Յոկո, ծուռ ու մեծ աչքերով, ատամները դուրս ցցած մարդակեր, որ կերավ միայն քեզ, ու սիրեց միայն քեզ, ու ատեց ու հրաժարվեց քեզնից սպիտակ պատերից ներս, սպիտակ սավանին, սպիտակ Լենոնը բռնել էր ճապոնացի ճերմակ չղջիկի ձեռքը, ու ձեռքը խաղաղությամբ թպրտում էր, ու ձեռքը խոսում էր կյանքի մասին դու քո սիրած խաղալիքը, սրտիդ մեջ ասեղ խրելով, տվեցիր ուրիշին, որ հետո հասկանա՝ տերերին չեն լքում անմխիթար կրծքերով կին, լաթի կտորի մեջ սեղմված ու համակ տխրությամբ լացող կրծքերով կին,


քո տղան, քո Ջոնը մեռավ դու նկարեցիր նրան՝ տաշտի մեջ կուչ եկած տկլոր Ջոնին, սպունգը սահեցրիր մարմնի վրայով, փրփուրի մեջ խեղդվող Ջոնը տղամարդու աչքեր ուներ, հասկացար՝մեռնող ու արտասովոր այս տղամարդը Լենոնն է ու սիրեցիր նրան ջրի հողող ու մեռնող մարմնի մեջ ու հասկացար, Լենոնի թիկունքին խրված, հինգ փամփուշտից մեկը դու էիր կրծքիդ մեջ խլրտաց մարմինը նրա, կրծքերիդ արանքում նրա սիրտն էր ****


*** -դու խելագար ես,- ասաց մայրս, երբ դուռը բացելով ՝ պահարանի մեջ կծկված տեսա հորս հաղթանդամ տղամարդ հայրս կուչ էր եկել զգեստներիս արանքում, գլուխը թաղել էր ձեռքերի մեջ և չէր լսում ինձ. -պապ, ախր ես քո աղջիկն եմ բառերը դողում ու շրխկում էին գետնին, հայրս ոչինչ չասող հայացքով լռում էր կաթիլ-կաթիլ աչքերս թափվում էին ծոծրակիս՝ հորս դարչնագույն աչքերս բարակ մարմինս լողում էր նրա շապիկի մեջ, ժամանակը կանգնել էր իմ ու հորս միջև. ես նայում էի նրան, նա՝ պատին իմ իմացած բոլոր բառերը հայրս ավլեց ու տարավ վախեցա դիպչել նրան. նրա օտարությունը իմն էր հայրս ավելի կծկվեց իր ներսում, ես լուռ նստեցի նրա կողքին, պատը նայում էր մեզ


-դուք խելագար եք, -ասաց մայրս՝ պահարանի դուռը փակելով

Հրաժեշտ ես գնում էի տեսնելու օազիսը. արևը մայր էր մտնում նաիրյան դաշտերում . իմ չտեսած բոլոր երազները մայրս պատմեց ականջիս. ես գնում էի օազիս գնացի, քաղաք, քեզ լավ նայիր ես գնում էի ապրելու օազիսում, ու թեպետ քաղաքում անցյալ սերերս տապակվում էին, ես վերցնում էի փոշին միֆական անցյալիս մարմնից, առանց շրջվելու, այնքան արագ, որ օդում սատկեցին մանրէները ես հեռանում էի

ես չսեղմեցի ձեռքը աբրահամի,


թեպետ նա գիտեր հազար անգամ տեսած կադրի պես նա իմն է ես նայեցի հորս. այնտեղ ես էի… լավ մնա հայրիկ

թթվածնում պայթեց աղոթքը կույր կկվի. նա հիմար չէ հայրս փայտփորիկի պես գլուխը ծառին է խփում, ես գնում եմ դանդաղ, հանդիսավոր, ինչպես բացակայությամբ, ներկայությամբ, գոյությամբ նրա, ում կասեի. -պարոն Կ. դուք ուշացել եք. ես գնում եմ…

-օազիս,-հարցրեց տղան երկար լռությունից հետո նայելով աչքերիս… -օազիս,-ասացի ես՝ դատարկ,քոչվոր հայացքս հառելով վրան ***



Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.