Xachatur Dadayan

Page 1

ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ

ՎԱՃԱՌԱԿԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ Փաստը Պատմության արքան է։ Բայց միապետը հաճախ մերկ է, ինչպես ցուցափեղկի մանեկենը։ Ես ձգտել եմ լոկ զգեստ հագցնել մերկ մանեկենին՝ պատմական ստույգ, բայց չոր փաստերին շունչ հաղորդել։

ԳՅՈՒԼՈՒՄԻ ՈՐԴԻՆ ԵՎ ԱՄՈՒՍԻՆԸ Երևանում կար մի կին, որի ամուսինն էր Արզումբեկը։ 1616թ. նրանք ունեցան արու զավակ, որին կոչեցին Գրիգոր։ 16 տարեկան հասակում սա ձեռքն առավ վաճառականի ցուպը և լքելով պարսից լծի տակ հեծող հարազատ քաղաքը, «հուսացեալ յԱստուած եւ յաջողութիւն նորա», այսինքն՝ ապավինելով Աստծուն ու նրա շնորհելիք հաջողությանը, գնաց-հասավ իլախաց երկիր՝ Լվով։ Այստեղ բնակվող բազմաթիվ ազգակիցները պատանուն ընդունեցին, գործ ու ապաստան տվեցին, օգնեցին ըստ ամենայնի։ Գրիգորը Լվովում մնաց 20 տարի, զբաղվեց արևելյան ապրանքների առևտրով, բազում դժվարություններ տեսավ, զրկանքներ կրեց, ճամփորդեց երկրե-երկիր, ծովերով ու ցամաքով, մեծ հարստություն վաստակեց և «ի միտ էած զաւանդութիւն նախնեաց»՝ անսալով նախնիների կանչին, վերադարձավ Երևան։ Տուն դարձավ՝ արդեն կրելով խոջա պատվավոր տիտղոսը։ Թե

20-ամյա

բացակայության,

դեգերումների

ընթացքում

Գրիգորի

էությունը,

մտածելակերպը, բնավորությունը ինչպիսի փոփոխությունների էին ենթարկվել՝ դժվար է ասել, սակայն վերադառնալով ծննդավայր՝ նվիրաբերվեց բարերարությանը։ Ներկայիս Երևանի Աբովյան ու Սայաթ-Նովա փողոցների հատույթում գտնվում էր Գիտությունների ակադեմիայի առաջին շենքը՝ ստալինյան ժամանակների զորանոցային ճարտարապետության ոճով կառուցված շինծու ասկետը, որի ետնաբակում կծկվել, ծվարել էր մի փոքրիկ հրաշալիք՝ Կաթողիկե եկեղեցին։ 1652թ. խոջա Գրիգորը Ղրխբուլաղից աղբյուրի ջրով «կամարակապ կերպիւ» մի ջրատար բերեց Կաթողիկեի բակ, իսկ այստեղից՝ քաղաքին, ապա մեծ ծախք կատարելով կառուցեց եկեղեցու ժամատունը։ Բացի այդ, Կաթողիկեին ընծայեց Հայսմավուրք, ճաշոց, ոսկեկուռ կազմով Ավետարանի ձեռագիր մագաղաթ, սաղմոսագիրք, շուրջառ, արծաթե բուրվառ, ջահ, չորս թուջե բուրվառ, մարգարտաշար վակաս, երկու մետաքսյա ծածկոց, թուջե բուրվառ, երեք շապիկ, մեկ զույգ ծնծղա, երկու զանգակ, մեկ զույգ արծաթե քշոց, խաչվառի խաչ և վարագույր։ 1664թ. խոջան Քասաղ գետի վրա գտնվող XIII դարի հին կամրջի մոտ կառուցեց նոր կամուրջ։ Ապա Երևանի հողերից օգտվելու իրավունքի համար պարսից խանին վճարեց խոշոր գումար և համաքաղաքացիներին ազատեց հարկատվությունից։ Խոջա Գրիգորը մականուն ուներ, մի զարմանալի մականուն՝ Մոծակ։ Հայտնի չէ, թե այդ մականունն ինչից և ինչպես էր ծագել, բայց կարծում եմ, ուզում եմ հավատալ, որ նա իրեն

1


Մոծակ էր անվանում այն պատճառով, որ իր անձը, իր արածն ազգին ու եկեղեցուն համարում էր չնչին մի բան... Մոծակը Կաթողիկեին նվիրած Հայսմավուրքի հիշատակարանում սեփական ձեռամբ գրել էր.«Արդ, երեսանկեալ աղաչէմ զամէնեսեանդ զսուրբ հանդիպողքդ, որք պատահիք տեսութեամբ օրինակելով կամ կարդալով եւ լսելով, հիշեցէք ի Քրիստոս զխոջա Գրիգորն»։ Իր ուզածը մի մեծ բան չէր, մոծակաչափ խնդրանք էր, ուրեմն մոմ վառենք Կաթողիկեում և «Տէր, ողորմեա» տանք ի հիշատակ Արզումբեկի ու Գյուլումի որդի խոջա Մոծակ Գրիգորի։ ...Արզումբեկը շուտ մահացավ, և Գյուլումը երկրորդ անգամ ամուսնացավ ագուլեցի Քրդունց

Աղամիրի

ավագ

որդի

Շմավոնի

կամ

Սիմոնի

հետ։

Վերջինս

Երևանի

ամենահարուստ մարդն էր և ունևորությամբ զիջում էր թերևս միայն քաղաքի բռնատեր պարսից խանին։ 18 տարի Երևանի զառաբն էր՝ դրամահատարանի կառավարիչը, ինչպես նաև հարկերի, տուրքերի, մաքսերի գանձիչը։ Դրանք անչափ շահութաբեր պաշտոններ էին. Երևանի խանությունը արծաթից ու պղնձից սեփական դրամներն էր հատում, ու երեք խաներ՝ Նաջաֆղուլին, Աբասղուլին և Սեֆիդղուլին, զառաբխանայի կառավարչի պաշտոնում հաջորդաբար պահում էին Շմավոնին, բնականաբար, յուրացնելով «տնտեսված» թանկարժեք մետաղների առյուծի բաժինը ու միաժամանակ ապահովագրելով սեփական կյանքը։ Քանզի եթե հանկարծ պարսից շահը հայտնաբերեր զեղծարարությունը՝ մեղքը հեշտությամբ կբարդեին քրիստոնյա Շմավոնի վրա։ Պարսիկներն իրենք անձամբ չէին հավաքում հարկերն ու տուրքերը. ընդունված կարգի համաձայն, խաները սահմանում էին որոշակի, այսօրվա բառով ասած՝ ամրագրված, գումար, որից ավելի գանձվածը մնում էր հարկահավաքին, և սա էր Շմավոնի հարստության հիմնական աղբյուրը։ Եվ այս մարդն է, որ ուղղակի առնչություն ունի Սուրբ Գրիգոր Լուսավորչի գուբի հետ։ Շմավոնը գիտեր, որ սրբի վիրապը լցվել է հողով, իսկ գուբի վրա կառուցված, անտերության մատնված եկեղեցին խարխլվել ու փլվել էր։ Նա ուխտ կապեց և 1669թ. մարտի 1-ին ձեռնամուխ եղավ նպատակի կատարմանը։ Վարձեց շինարարների, և մեկ տարի ու մեկ ամիս անց վիրապը մաքրվեց հողից։ Ընդ որում, գուբում հայտնաբերվեց դամբանի տեսքով մի ժամատուն, բայց Շմավոնը թույլ չտվեց դրան մատով իսկ դիպչել, որովհետև գրավոր ու բանավոր ավանդություններից գիտեր, որ այդտեղ է գտնվում Գրիգոր Լուսավորիչ Սրբի աճյունը։ Շմավոնը քանդեց կիսավեր եկեղեցին և դրա տեղում սրբատաշ քարով կառուցեց նորը, ավելի մեծը։ Վիրապը և նորակառույց եկեղեցին օծվեցին 1670թ. ապրիլի 6-ին, հավանաբար՝ Սբ. Զատկի օրը։ Նույն թվականի հունիսի 1-ին Շմավոնին Սպահան կանչեց պարսից շահ Սուլեյմանը, իսկ

դեկտեմբերի

7-ին

Երևանի

հարկահավաքն

ու

դրամահատարնի

կառավարիչը

վախճանվեց, և դին հողին հանձնվեց Նոր Ջուղայի գերեզմանատանը։ ...Երջանիկ կին էր Գյուլումը. որդին և ամուսինը մնացին մեր ժողովրդի պատմության մեջ։

2


ՀԱՅ ՀԱՐՈՒՍՏԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ 1638 թվականին Սեբաստիայի թուրք կուսակալ Մուրադը մտադրվեց պարսից ձեռքից գրավել Բաղդադը և 10-հազարանոց զորքի գլուխ անցած՝ Սեբաստիայից դուրս եկավ և արշավեց։ Ութ

ժամ

անց

նրա

առաջ

հայտնվեց

պարտեզներով,

այգիներով,

ջրարբի

հողատարածքներով մի լայնարձակ դաշտավայր, որի հարավային կողմում՝ Թեջիր լեռան ստորոտին, փռված էր բարեշեն տներով մի գյուղ։ Կուսակալը նկատեց անգամ կանաչախիտ լեռան լանջերին շինված մի քանի ջրաղաց։ Այրուձին հոգնել էր, և Մուրադը որոշեց այդ բնակավայրում իջևանել։ Քիչ անց համհարզները վերադարձան ու զեկուցեցին, որ դա հայկական Ուլաշ գյուղն է, իսկ մեծատունը ոմն Կարա-Գյավուրն է, որը հոժարակամ պատրաստ է ընդունել կուսակալին ու նրա զորքին։ Գյուղի մուտքի մոտ ողջույնի բացականչություններով դիմավորեց ամբոխը, որին գլխավորում էր պարթևահասակ, աժդահա, արջատես մի մարդ։ Դա Կարա-Գյավուրն էր։ Նա կուսակալին հրավիրեց իր տուն, որտեղ կանայք արդեն եփում-թափում էին, և լիառատ սեղաններ էին բացվել։ Փառահեղ հյուրասիրություն էր։ Խնջույքի ժամանակ վեզիրներից մեկը կուսակալի ականջին փսփսաց, որ զորքին տեղավորել են գյուղի ընդարձակ հրապարակում, մորթվել են հարյուրավոր եզներ ու ոչխարներ, գարի են տվել բոլոր ձիերին։

3


Զարմացած Մուրադը, որ երբևէ նման ճոխ, առատաձեռն ու սրտաբաց ընդունելության չէր արժանացել, հարցրեց Կարա-Գյավուրին. -Ասա ինձ, ո՞րն է քո հարստության աղբյուրը։ Մեծատունը ժպտաց և ասաց. -Պատասխանեմ, ձերդ պայծառափայլություն։ Հարստանալու երկու սկզբունք ունեմ. նախ, երեկոյան գործը երբեք չեմ թողնում առավոտվա, երկրորդ, ոչ ոքի ձրի հաց չեմ տալիս։ «Բա ինձ ինչպե՞ս ես տալիս»,-մտածեց կուսակալը, բայց ոչինչ չասաց։ Առավոտյան

պատրաստվեցին

ճանապարհի։

Հազարապետներն

ու

հարյուրապետները միաբերան գոհունակություն հայտնեցին գյուղի ցույց տված ջերմ վերաբերմունքից։ Արդեն ձի հեծած, Մուրադը շրջվեց Կարա-Գյավուրի կողմը և բարձրաձայն, ի լուր ամենքի ասաց. -Դու բացսիրտ ու հյուրասեր մարդ ես և ինձնից ոչինչ չխնդրեցիր։ Դրա դիմաց այսօրվանից քեզ ազատում եմ տասանորդից։ ...Յոթն օր անց Մուրադը հասավ Բաղդադի մատույցներին։ Երեկո էր, և վեզիրներն ու հազարապետները

խորհուրդ

տվեցին

քաղաքը

պաշարել,

նախապատրաստվել

և

առավոտյան գրոհել։ Բայց այդ պահին կուսակալը հանկարծ հիշեց ուլաշցի ԿարաԳյավուրին, որը երեկոյան գործը առավոտվա չէր թողնում, և, չանսալով բոլոր հորդորներին, հրամայեց անմիջապես, հընթացս հարձակվել քաղաքի վրա։ Բաղդադն ընկավ, հաղթանակը լիակատար էր։ Մուրադը չգիտեր, որ պարսից գահաժառանգը, մեծաթիվ զորախմբի գլուխ անցած, շտապում էր Բաղդադ, և այդ դեպքում քաղաքն անառիկ կմնար... Կուսակալը չմտածեց նաև, որ Կարա-Գյավուրն իր երկրորդ սկզբունքն էլ էր ի կատար ածել՝ հացը ձրի չէր տվել, ազատվել էր տասանորդից ու գյուղը փրկել թալանից։ Կուսակալը տոնում էր իր հաղթանակը։

ՊԱՏԱՍԽԱՆ ԿՐՈՄՎԵԼԻՆ 1648 թվական, Պլիմուտ։ Մի քանի ամիս էր անցել այն օրից, երբ Լա Մանշը հատել և ափ էին իջել հայերը։ Գաղթականները փոքրաթիվ էին՝ շուրջ 30 հոգի, տարօրինակ հագուստներ էին կրում՝ երկարափեշ վերնազգեստներ, սրածայր մորթե գլխարկներ, և խոսում էին ֆլամանդերեն, ֆրանսերեն, ոմոնք էլ՝ իտալերեն։ Նորեկները Պլիմուտի շերիֆին մի կերպ բացատրել էին, որ արևելցիներ են, ազգությամբ՝ հայ, դավանանքով՝ քրիստոնյա։ Եկել էին Ամստերդամից,

4


ցանկանում էին հաստատվել Պլիմուտում և զբաղվել ոսկե իրերի պատրաստմամբ ու վաճառքով։ Շերիֆն էլ բնակության վայր էր հատկացրել ծայրամասում՝ ծովափից ոչ հեռու և պատվիրել պահպանել կարգուկանոնը ու քաղաքացիների շրջանում խառնակություն չառաջացնել։ Եվ դա հասկանալի էր, երկիրը ռազմադաշտի էր վերածվել, ու քաղաքացիական պատերազմի մահաբեր ուրվականը մարդկային կյանքեր էր խլում։ Հայերն սկսել էին այն բանից, որ վարձելով փայտահատների ու հյուսների՝ կառուցել էին հինգ գերանաշեն տներ, որտեղ էլ ապրում ու զբաղվում էին իրենց արհեստով՝ պատրաստում էին անսովոր զարդանախշերով ոսկե իրեր, որոնք համեմատաբար էժան էին և արագորեն սպառվում էին։ Նրանց հետ կին չկար, և տեղացի կանանց հետ շատ զուսպ էին ու հարգալից։ Ոգելից խմիչքներ գրեթե չէին գործածում։ Զարմանալի դյուրությամբ յուրացրեցին անգլերենը ու թեպետ համայնական կյանքով էին ապրում, սակայն արագ մերվեցին քաղաքին։ Շուտով

իրենց

պստլիկ

թաղամասում

աղբյուր

կառուցեցին

և

բացման

արարողությանը հրավիրեցին շերիֆին ու Պլիմուտի հարգարժան քաղաքացիներին։ Շերիֆն աղբյուրի ճակատաքարի վրա ինչ-որ անհասկանալի արձանագրություն նկատեց և հայերից ճերմակամորուս տարեցին, որի անունը Գրեգորի էր և որը նրանց ավագն էր, հարցրեց, թե դա ինչ

է։

Գրեգորին

պատասխանեց,

որ

իրենց

լեզվով

է՝

հայերեն

ու

թարմանեց

փորագրությունը.«Սա է աղբիւրս հայոց ով խմի զովանա»։ ...Խորը, սառնաշունչ աշուն էր։ Մթնդած, ալեկոծ ծովը մռնչում էր և իր վիթխարի, անկասելի ալիքները շռնդյունով զարկում ափամերձ ժայռերին։ Ու եթե մրրկածուփ ծովն ի վիճակի չէր քաղաքը հեղեղել, ապա դա արեց մեկ ուրիշը. իր զորախմբով Պլիմուտ մտավ սարսափազդու Օլիվեր Կրոմվելը՝ ինդեպենդենտների առաջնորդը, Երկար խորհրդարանի անդամը, խորհրդարանային բանակի ստեղծողը, որը երկու տարի առաջ հաղթական ճակատամարտեր էր վարել թագավորական բանակի դեմ և հիմա սկսել էր երկրորդ քաղաքացիական պատերազմը։ Պլիմուտի բնակիչներին՝ տղամարդկանց, կանանց և անգամ երեխաներին ժողովեցին հրապարակում ու մահվան սպառնալիքի տակ ստիպեցին լսել Կրոմվելին։ Թափահարելով ուսերին թափված երկար, գանգրահեր խոպոպները, նա ճառեց, որ գահընկեց է անելու թագավորին, կարգուկանոն է հաստատելու Անգլիայում, սրի է քաշելու բոլոր թշնամիներին և քաղաքի բնակիչներին կոչ արեց ոչինչ չխնայել հանուն մեծ հաղթանակի։ Հետո նստեց իր սևաթույր նժույգը և ծանր զրահներով, տեգերով

ու սրերով զինված հեծելազորի

ուղեկցությամբ ճանապարհվեց դեպ հյուսիս՝ Լոնդոն։ Պլիմուտի սալահատակը դղրդում էր։ Ռազմաջոկատի վառվող ջահերի շարանը դժնդակ մահ էր գուժում։ Կրոմվելի ուշադրությունը գրավեցին մի քանի փայտաշեն տները և դրանց առջև խմբված տարօրինակ հագուստով մարդիկ։ Նժույգն ուղղեց նրանց կողմը և կանգ առավ աղբյուրի մոտ։ Ապա շրջվեց ու հարցրեց իրեն ճանապարհող շերիֆին. -Սրանք ովքե՞ր են։

5


-Սըր, նրանք իրենց հայ են կոչում, քրիստոնյա արևելցիներ են, ոսկեգործությամբ են զբաղվում,-վախվորած պատասխանեց շերիֆն ու ավելացրեց,- պարկեշտ և աշխատասեր մարդիկ են։ -Ո՞վ է ձեր ավագը, թող մոտ գա,- ահեղաձայն բղավեց Կրոմվելը։ Խմբից զատվեց Գրեգորին, առաջացավ ու գլուխ խոնարհեց։ -Լսեք, չգիտեմ ովքեր եք և ինչ գործ ունեք Անգլիայում, բայց ձեզնից ուզում եմ լսել հարցիս պատասխանը՝ դուք ի՞մ կողմից եք, թե՞ թագավորի... Վառվող ջահերի լույսի ներքո հայերի դեմքերը սմքած էին թվում, աչքերը՝ ապակենման և անշարժ։ Ձիերը ֆռթացնում էին, սմբակները զարկում գետնին, հեծյալների զրահները մետաղյա խուլ զնգոց էին արձակում, իսկ կատաղի ծովից փչող ամեհի քամին ապարդյուն ջանում էր մարել ջահերը։ Գրեգորին նայեց խեղճացած ազգակիցներին, ապա անթարթ հայացքը հառեց Կրոմվելի պաղ աչքերին և ասաց. -Մեծարգո սըր, մենք ապավինում ենք մեր եկեղեցուն, որի պատվիրաններից մեկն ավանդում

է.«Տուր զկայսերն

կայսեր եւ զԱստուծոյն Աստուծոյ», հետևաբար մենք

իշխանության հլու հպատակներ ենք։ Մեզ համար կարևոր չէ՝ իշխանությունը թագավորինն է, թե մեկ ուրիշինը, կարևորն այն է, որ իշխանությունը օրինական լինի։ Կրոմվելի մի պահ քար կտրեց, ձեռքը բնազդաբար տարավ դեպի սուրը, բայց զսպեց իրեն՝ գնահատեց խորամանկ արևելցու պատասխանի նրբությունը։ Սակայն դա իրեն գոհացնել չէր կարող, նրան կողմից ցուցաբերվող չեզոքությունը վտանգավոր երկակիություն ու հանդգնություն էր պարունակում։ Բռնակալը քմծիծաղ տվեց և բղավեց. -Մի քանի օրից կվերադառնամ, և դուք քիչ ժամանակ ունեք, որպեսզի ընտրություն կատարեք և ընդունեք, որ միակ օրինական իշխանությունն իմն է։ Այլապես բոլորիդ կգլխատեմ... Քաշեց սանձը, խթանները խրեց նժույգի կողերը, և մահվան ջահակիր թափորը դանդաղ շարժվեց։ Երկու օր անց հայերը նստեցին առաջին իսկ նավն ու հեռացան։ Նրանք փրկվեցին մի մարդու հաշվեհարդարից, որն ապագայում գլխատել պիտի տար թագավորին, հրով ու սրով ճնշեր բոլոր ապստամբությունները և հաստատեր պրոտեկտորատ՝ միանձնյա ռազմական բռնիշխանություն։ Այդ դիպվածից հետո հայերն Անգլիա ոտք չդրեցին շուրջ հարյուր տարի։

6


ՌԱՄԱԶԻ ՈՐԴԻ ԿՈՍՏԱՆԴԸ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՆ 1653 թվականին ներկայիս ԱՄՆ Վիրջինիա նահանգի կառավարիչն էր Էդուարդ Դիգսը՝ Ռուսիայում Անգլիայի երբեմնի դեսպան սըր Դադլի Դիգսի որդին։ Հենց Ռուսիայում երիտասարդ Էդուարդը շփվել էր նորջուղայեցի վաճառականների հետ, որոնք հում մետաքսի մատակարարման մենատերերն էին և առևտրատնտեսական եռանդուն գործունեություն էին ծավալել։ Հայտնվելով Վիրջինիայում՝ Էդուարդ Դիգսը մտադրվեց շերամապահություն ու մետաքսագործություն հիմնել ու թեպետ Անգլիայից պարբերաբար շերամի սերմ էր ստանում, սակայն փորձառության ու համապատասխան ունակություններ չունենալու պատճառով արդյունքի չէր հասնում։ (Օրինակ, չգիտեր, որ ձմռանը հայերը շերամի որդերին թևատակերում էին պահում, որպեսզի չսատկեն)։ Ո՞վ կարող էր օգնել, ովքե՞ր էին այդ գործի վարպետները. իհարկե, հայերը։ Ահա սրանից դրդված՝ Դիգսը սեփական ծախքով Ամերիկա բերել տվեց Գևորգին։։ Մեկ-երկու տարի նրանք միասին աշխատեցին, բայց՝ իզուր, և պատճառը ոչ թե Գևորգի անճարակությունն էր, այլ այն, որ ծխախոտը «կերավ» շերամին՝ մետաքսագործության փոխարեն զարգացում ապրեց ծխախոտի մշակությունը։ Տեսնելով ձեռնարկած գործի անհեռանկարությունը՝ Գևորգը մտադրվեց վերադառնալ հայրենիք։ Սակայն դեմ էր Վիրջինիայի ծերակույտը, որը 1656թ. դեկտեմբերին այսպիսի գրավոր որոշում կայացրեց.«Հայ Գևորգին որպես քաջալերանք, որպեսզի մնա երկրում և շարունակի շերամաբուծությունը՝ տալ 4000 ֆունտ ծխախոտ»։ Նահանգը ծխախոտ էր տալիս, որպեսզի Գևորգը առևտրով հաց վաստակեր, չհեռանար երկրից և շարունակեր գործը։ Բայց հորդորները չօգնեցին, հայ շերամապահը չմնաց։ Տուն դարձավ։

7


Հիմա կհարցնեք՝ այս ամենն ի՞նչ առնչություն ունի Ռամազի որդի Կոստանդի հետ։ Ահա թե ինչ։ ...Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի դպրատանը պրոֆեսիոնալ վաճառականներ էին

պատրաստում՝

սովորեցնում

էին

թվաբանություն,

աշխարհագրություն

և

վաճառականության արվեստ։ Դպրատան դասապետն էր Ռամազի որդի Կոստանդը կամ Կոստանդ Ջուղայեցին, որւ 1685թ. ի վերջո ավարտեց տարիների քրտնաջան աշխատանքը՝ «Աշխարհաժողով։ Վասն նորահաս մանկանց եւ երիտասարդաց վաճառականաց խրատ» ձեռագիրը։ Դա բացառիկ աշխատություն էր, վաճառականության ապշեցուցիչ մի ձեռնարկ։ «Աշխարհաժողովում»

վարպետ

Կոստանդն

ուսուցանում

էր

չորս

գործողությամբ

թվաբանական հաշվումներ՝ կոտորակների և ամբողջ թվերի հետ, զետեղել էր 13 խնդիր՝ իրենց լուծումներով, զանազան երկրների տարադրամների համեմատություն, տոկոսով տված փողի հաշվառք, ներդրված գումարներից ստացված շահույթի հաշվարկում, կտակների հիմնախնդիրներ՝ հաշվարկների կրկնակի ու եռակի համակարգերով, տարաբնույթ տվյալներ՝ չափերի ու կշիռների մասին։ Բացի այդ, մեկ առ մեկ թվարկել էր իրեն հայտնի բոլոր երկրներն ու քաղաքները։ Դրանց շարքում կար այսպիսի մի գրառում՝ «յենկի դունյա»։ «Դունյա»՝ պարսկերեն նշանակում է «աշխարհ», իսկ «յենկի»՝ «յանկի», այսինքն՝ յանկիների երկիր, Ամերիկա... Նոր Ջուղայի վանքի դպրատանը նստած Կոստանդ Ջուղայեցին որտեղի՞ց գիտեր աշխարհի տարբեր երկրների ու քաղաքների մասին։ Միայն մեկ հնարավորություն ուներ՝ հարցուփորձ անել աշխարհաշրջիկությունից տուն դարձած համաքաղաքացի վաճառականներին։ Թե չլիներ Վիրջինիայից վերադարձած շերամապահ Գևորգը, Ռամազի որդի Կոստանդը որտեղի՞ց պիտի իմանար հեռավոր, անդրօվկիանոսյան «յենկի դունյայի»՝ յանկիների երկրի գոյության մասին։

ԸՆԾԱՆ

Մոսկովյան Կրեմլի Զինապալատում կա մի բացառիկ թանգարանային նմուշ՝ «Ալմաստե գահը»։

1659 թվականի սկզբին Նոր Ջուղայի վերնախավը՝

քալանթարը, խոջաները,

քեթխուդան և ուստաբաշին, նստեցին միտք անելու։ Թուրքական առևտրային ուղուց շարունակվում էին տագնապալի լուրեր ստացվել, օրավուր դժվարանում էր Կ.Պոլսի ու Զմյուռնիայի նավահանգիստներ հասնելը՝ Եվրոպա անցնելու համար։ Հայոց առևտրային քարավանները ենթարկվում էին թուրք վալիների, մաքսավորների, հարկահավաքների անթաքույց

կողոպուտին,

իշխանությունների

ու

դա

թողտվությամբ

և

կատարվում ակնհայտ

էր

պետական

խրախուսմամբ։

մակարդակով,

Կաշառատվության

գումարներն ահռելի չափերի էին հասել, սակայն դա էլ չէր օգնում. ճանապարհային թալանն

8


այնպիսի ծավալներ էր ընդունել, որ տնտեսապես այլևս ձեռնտու չէր այդ ուղուց օգտվելը։ Անհրաժեշտ էր նոր ռազմավարություն մշակել, Եվրոպա տանող նոր ճանապարհներ գտնել։ Եվ ելքը ակնհայտորեն միակն էր՝ Ռուսիան, այն երկիրը, ուր շուրջ 50 տարի այցելում էին խոջաների վաճառական-գործակալները։ Բայց կար մի խանգարիչ հանգամանք. ռուսները, ճիշտ է, արտոնություններ էին տրամադրում, ամեն կերպ ընդառաջում, սակայն, որպես կանոն, հայ վաճառականներին թույլ չէին տալիս Եվրոպա անցնել, բերած հում մետաքսն իրենք էին էժան գնում, վերավաճառում, և հայոց շահույթը, եվրոպականի համեմատ, էապես նվազ էր։ Մի կարևոր պարագա ևս կար՝ քաղաքական գործոնը, որի հետ խոջաները հաշվի չնստել չէին կարող, բայց որից հարկ էր օգուտ քաղել խելացիորեն։ Բանն այն էր, որ պարսից շահն ինքն էր ցանկանում առևտրատնտեսական, հետևաբար և քաղաքական կապեր հաստատել Ռուսաստանի հետ՝ ընդդեմ Թուրքիայի, սակայն դա անելու գրեթե ոչ մի հնարավորություն

չուներ.

քրիստոնյա

Ռուսիան

մուսուլմանական

Պարսկաստանին

վերաբերվում էր առնվազն թերահավատությամբ ու կասկածամտորեն։ Պարսից շահին միջնորդներ էին անհրաժեշտ, և հպատակ քրիստոնյա հայերը ամենահարմարն էին։ Ահա այս լրջագույն քաղաքական ու տնտեսական խնդիրներն էին քննարկում Նոր Ջուղայի տերերը։ Եվ ազգային գենը, բազմադարյա փորձառությունը, զգուշավորությունն ու հաշվենկատությունը նրանց դրդեցին կայացնելու իմաստուն որոշում։ Նախ, վճռվեց հարկադրանք չկիրառել և նորջուղայեցի վաճառականներին վերապահել լիակատար ազատություն՝ ով ցանկանում էր կարող էր շարունակել օգտվել թուրքական առևտրային ուղուց։ Միաժամանակ ակնհայտ էր, որ Ռուսաստանի հետ առևտրային կապերը նոր՝ միջպետական մակարդակով ամրապնդելը խոստումնալից էր և հետագայում մեծ օգուտ կարող էր բերել։ Որովհետև ապագա ռուս-պարսկական առևտրում լինելով առաջինը՝ իրենք կզբաղեցնեին մենաշնորհային դիրք, մյուս կողմից Թուրքիային կստիպեին վերանայելու սեփական քաղաքականությունը, մեղմացնելու, բարեհաճ դարձնելու վերաբերմունքը դեպ հայ վաճառականները։ Վճիռը կայացված էր։ Համաձայն էին բոլորը՝ քալանթար Աստվածատուր Միրեթենցը, խոջաներ Պստիկաղա Շահիխասենցը, Աղափիրի Ջախաթունենցը, Մարգար Շահրիմանենցը, Սագար Թոփչենցը, Զաքար Գերաքենցը, Մարտիրոս Աղենցը, Ավետիք Գիլանենցը, Վախգում Ջուաիրին, Գրիգոր Գիուզենցը, Հովհաննես Ջյարկալանենցը, Աղազար Միրզաբեգենցը, Ոսկան Ջահիրունցը, Մինաս Փանոսենցը, Վալյանդիս Թաղարինցը, Ապով Լուսիկենցը, Հովսեփ Նանենցը, Կարապետ Քառասմանկացը, Հովհաննես Ասկանդարովը և ուստաբաշի Հակոբջանը։ Որոշվեց Ռուսիո ցարի մոտ ուղարկել 10 հոգուց բաղկացած մի պատվիրակություն, որի ղեկավար նշանակվեց կաթոլիկ Զաքար Սահրադի Շահրիմանյանը։ Առաքելությունը պիտի նախապատրաստվեր, թանկագին նվերներ տաներ և առաջին քայլն աներ ռուսպարսկական միջպետական առևտրային պայմանագիր կնքելու ուղղությամբ։ ...Կասպից ծովը հատելով՝ խոջա Զաքարն ու նրա ինը ընկերները 1659թ. օգոստոսի 7ին ափ իջան Աստրախանում։ Ապա տեղական իշխանությունների հետ երկարատև բանակցություններից, կասկածանքներն ու թերահավատությունը փարատելուց հետո,

9


բռնեցին Մոսկվայի ճամփան։ Ռուսիո մայրաքաղաք հասան միայն 1660թ. մարտի 27-ին, իսկ ապրիլի 12-ին նրանց բարեհաճեց ընդունել Ալեքսեյ Միխայլովիչ ցարը։ Նա նիհարավուն, չորուկ, ցանցառ ու սրածայր բեղ-մորուքով մարդ էր։ Արքան նաև հրաշալի գլուխ էր հանում առևտրից, նա Ռուսիայում տնտեսական գործունեությամբ զբաղվող ամենանշանավոր անձն էր, որին ի մասնավորի պատկանում էր հացահատկի, երկաթի և հայերի բերած հում մետաքսի վաճառքի մենաշնորհը։ Ընդունելությունն սկսվեց ժամանակի ոգուն համապատասխան արարողակարգով՝ ընծաների մատուցմամբ։ Նվիրատվությունը հարգանքի դրսևորում էր տիրակալի հանդեպ, խորհրդանիշ, և որքան թանկ էր ընծան, այնքան բարձր էր երախտագիտության զգացումը, այսինքն՝ նվերի արժեքը և հարգանքի արտահայտության չափը ուղիղ համեմատական էին։։ Ահա այստեղ ցարին ու ռուսական արքունիքին իսկական ապշանք էր սպասվում՝ խոջա Զաքարն ի ցույց դրեց մի գահ... Այն պատրաստված էր չինարենուց, հաճարենուց և այլ փայտատեսակներից, հարդարանքում գործածված էին սև թավիշ, կարմիր մետաքս և դեղին կերպաս։ Գահը զարդարված էր թանկագին քարերով. նրա վրա կար 897 ալմաստ, 1298 մարգարիտ, ամետիստ, շափյուղա, տպազիոն, հակինթ, 1830 փիրուզ, 3 թելաշար մարգարիտ։ Թիկնակին ասեղնագործված էին մանր մարգարիտներով ելուզված երկու հրեշտակների պատկերներ, որոնց արանքում զետեղված էր հետևյալ լատիներեն արձանագրությունը.«Potentissimo et Invectissimo Moscovitorum Imperatori ALEXIO, in terris felisiter regnanti, hic tronus, summa arte et industria fabrifactus, sit futuri in coelis et perennis faustum felixque omen. Anno Domini 1659», ինչը հայերեն թարգմանաբար նշանակում էր.«Հզորագույն և անհաղթ Մոսկովյան կայսր Ալեքսեյին՝ երկրին երջանկաբար գահակալողին, մեծագույն արվեստով ու ջանադրությամբ պատրաստված այս գահը թող լինի անսահման երանավետության գալիք երջանիկ նախահայտնություն։ Քրիստոսի 1659 թվական»։ Գահից բացի, Զաքար Շահրիմանյանն ընծայեց պղնձի վրա դրվագազարդված Խորհրդավոր ընթրիքի պատկեր, ալմաստե ակով մատանի, մեկ արծաթե մատուցարան՝ վրան խմիչքի արծաթե տափաշիշ և խունկ, 15 շիշ շարբաթ, 3 շիշ վարդաջուր և մեկ շիշ գոնգեղի ջուր (այսինքն՝ օծանելիք), ջութակի տեսքով թանկագին քարերով զարդարված ոսկեպատ թանաքաման, մեկ արծաթե տուփ, որի մեջ կար ալմաստե ակով երկու ոսկե մատանի, Ծռազարդի 12 հատ բարդու ճյուղ, 1,5 կիլոգրամ համեմունք, 24 կիլոգրամ շաքարապատ հնդկական կոճապղպեղ։ Նկատելով, որ զմայլված ցարն ակնհայտ հետաքրքրությամբ նայում է գահին, խոջան հայտնեց, որ թանկագին քարերը ձեռք է բերել Հնդկաստանից, իսկ գահը պատրաստել են Նոր Ջուղայի հայ վարպետները։ Ապա ավելացրեց. -Իմ խէր սիրեց մեծ թաքւորն, թախտն թամամեց, ինձ արետ՝ թէ տար թաքաւորին փէշքաշ արար։ (Թարջիմանն ամեն ասված թարգմանում էր ռուսերեն)։

10


Ալեքսեյ Միխայլովիչը, մեղմ ասած, զարմանք էր կտրել։ Բայց նա ոչ միայն երկրի ամենահարուստ մարդն էր, այլև՝ Ռուսիո արժանապատիվ արքան և պահանջեց, որ խոջան հայտնի գահի գինը։ Շահրիմանենց Զաքարը հրաժարվեց, պատճառաբանելով, թե նվերները բերել է ոչ թե շահախնդրությունից

դրդված,

այլ

առաջնորդվելով

նույն

հավատքին

պատկանելու

զգացումից և որպես երախտագիտության նշան՝ քրիստոնյա հայ հավատակիցների նկատմամբ Ռուսիո կայսեր ցուցաբերած բարեհաճ վերաբերմունքի համար։ Այնժամ Ալեքսեյ Միխայլովիչը կանչեց արքունի վաճառականներին և հրամայեց արժեքը որոշել։ Խոջա Զաքարը կանխեց և ստիպված ասաց, թե գահի գինը 24.443 ռուբլի 50 կոպեկ է։ Թեպետ դա ինքնին ժամանակի համար վիթխարի գումար էր, բայց Շահրիմանյանն առնվազն կրկնակի ցածր գին բարձրաձայնեց։ Նախ, նա ոչ թե ապրանք էր բերել վաճառելու, այլ՝ ընծա, հարգանքի հավաստիք, և, երկրորդ, նա հայ մարդ էր, իսկ հայերը նվերի գին չեն ասում։ Այդուհանդերձ, դեպքն այնքան արտառոց էր, ընծաներն այնքան թանկարժեք, որ արքունիքում դա կարող էր ընկալվել որպես կաշառք։ Այդ իսկ պատճառով, որպես փոխհատուցում, ցարը վճարեց 4000 ռուբլի արծաթադրամ, 12.500 ռուբլի պղնձադրամ և թույլ տվեց, որ Շահրիմանյանը 18.000 ռուբլու սամույր և այլ մորթեղեն գնի։ Այսքանից հետո միայն սկսվեցին Մոսկվայի ու Նոր Ջուղայի միջև առևտրային պայմանագրի շուրջ բանակցությունները։ Դրանք հաջող ընթացան, Ալեքսեյ Միխայլովիչը խոստացավ ըստ ամենայնի ընդառաջել, սակայն զանազան պատճառներով պայմանագրին վիճակված էր կնքվել միայն 7 տարի անց։ Զաքար Շահրիմանյանը և նրա ուղեկիցները Մոսկվայից մեկնեցին 1660թ. օգոստոսի 20-ին։ Իսկ «Ալմաստե գահը» մնաց Կրեմլում և սկսեց օգտագործվել ռուսաց արքաների թագադրությունների, առանձնակի հանդիսավոր արարողությունների, ռուս ուղղափառ եկեղեցու տաղավար տոների, օտարերկրյա դեսպանների ընդունելությունների ժամանակ։ Զինապալատի ժամանակակից զբոսավարի խոսքից.«Այս գահը Ալեքսեյ Միխայլովիչ ցարին նվիրել են պարսիկ վաճառականները...»։

11


ՍԱՏԻ 1675 թվականի ամառային այդ օրը Ալեքսանդրիայի ոսկերիչների խանը՝ շուկան, ասես մեռած լիներ։ Կիզիչ արևը, տապը, հեղձուկը, սմքած արյունատար անոթներ հիշեցնող նեղլիկ, աղբոտ անցումների գարշահոտը միախառնվել և սպանել էին կենդանի ամեն բան։ Բայց դա խաբուսիկ էր։ Խանը նման էր ծովասպունգի, որն ստորջրյա խութի վրա նստած՝ գտնվում էր միապաղաղ սպասումի մեջ։ Եվ դա վտանգավոր, գիշատչային սպասում էր. հենց որ միամիտ, անփորձ ձկնիկն անզգուշությամբ մոտենար՝ սպունգն անմիջապես կբացեր անատամ երախն ու ակնթարթորեն կուլ կտար։ Էդուարդ Բրաունը դա լավ գիտեր, նա բազմափորձ մարդ էր և ունակ էր խույս տալու ամեհի ծովահրեշի գրոհից։ Շուրջ տասը տարի նա պարբերաբար այցելում էր Եգիպտոս, Թուրքիա ու Պարսկաստան, տիրապետում էր տեղացիների լեզվին, գիտեր նրանց բարքերն ու սովորույթները, ինչպես նաև քաջածանոթ էր խորամանկ արևելցիների առևտրի բոլոր ծալքերին։ Եվրոպացու կյանքի համար հաճախ վտանգավոր ճամփորդությունները նա ձեռնարկում էր միայն մեկ նպատակով՝ հնարավորինս էժան ձեռք գցել թանկագին քարեր, գորգեր, հին ձեռագրեր ու դրանք Լոնդոնում վերավաճառել։ Հաջող, շահաբեր բիզնեսի շնորհիվ Բրաունը Սասեքսում արդեն դղյակ էր գնել՝ ընդարձակ հողատարածքներով և անտառներով, Լոնդոնում վաստակել էր ոչ միայն հարուստ դրամատիրոջ համբավ, այլև համարվում էր Արևելքի լավագույն գիտակներից մեկը, որի կարծիքի հետ հաշվի էր նստում մայրաքաղաքի տոհմիկ վերնախավը։ Հիմա, անցնելով ոսկերիչների շուկայի կրպակների կողքով, Բրաունը չէր անտեսել զգուշության տարրական միջոցները. գլխին կրում էր եգիպտական փաթթոց, հագել էր հայի կապա, որ գոտեվորել էր մետաքսե լայն ժապավենով, քայլում էր դանդաղ, անշտապ, առանց կտրուկ շարժումներ անելու, քիթ ու բերանը կապել էր սպիտակ թաշկինակով՝ իբր, շոգին ու աղբահոտին դիմանալու համար, բայց իրականում եվրոպացու իր դիմագծերը քողարկելու նպատակով։ Սակայն բրիտանցի լինելուց իսպառ հրաժարվել նա չէր կարող և չէր ուզում. ձեռքին ուներ նուրբ ու կարճլիկ մի փայտիկ, կապայի տակից երևում էր շագամակագույն բրիջը, որի փողքերը մտցրել էր կաշվե երկարաճիտ կոշիկների մեջ։ Բրաունը հասկանում էր, որ դրանք կարող են իրեն մատնել, որովհետև ոչ մի տեղացի այդպիսի տաբատ ու կոշիկներ չէր կրում, բայց կարծում էր, թե առանձնակի ուշադրության չի արժանանա։ Նա մերթընդմերթ մտնում էր կիսամութ կրպակներ, որտեղ տոթից խեղդվող տերերը գորգերին փռված ծույլ-ծույլ ափիոն էին ծխում կամ սուրճ խմում, և որտեղ ընդառաջ էին վազում գորշակատարները ու հրամցնում զանազան ապրանքներ. դրանք սովորաբար թանկագին քարերով մատանիներ էին, ապարանջաններ, մանյակներ կամ պարզապես ոսկու ձուլակտորներ ու ոսկեդրամներ։ Բայց Բրաունին այդ ամենը չէր հետաքրքրում, նա

12


արտառոց բան էր փնտրում՝ իսկական արվեստի նմուշ կամ պատմական արժեք ներկայացնող որևէ իր, որը բարձր գին կունենար իր հայրենիքում։ Անգլիացին հոգնած էր ու քաղցած, ոտքերը ցավում էին և մտածում էր հեռանալ, երբ շուկայում խլրտոց ընկավ։ Խանն ասես քնահարամ եղավ, թմբիրից զարթնեց, խուլ ժխոր բարձրացավ, իսկ կրպակատերերը դուրս եկան իրենց բներից ու սկսեցին ինչ-որ բանի սպասել։ Դա Բրունին անհանգստացրեց, բայց և հետաքրքրեց. սպունգը երախը բացել էր, և նա ուզում էր տեսնել, թե ում է կուլ տալու։ Այն, ինչին ականատես եղավ, անգլիացուն ստիպեց արձանի պես քարանալ և անթարթ հայացքով նայել։ Ընդառաջ էր գալիս մի արտասովոր խառնամբոխ, որի ընթացքից խանի երակներն ասես լայնանում էին։ Թափորը գլխավորում էր աներևակայելի գեր, հաստափոր, կարմիր թշերով, սև բեղ-մորուքով և է՛լ ավելի սև աչք-ունքով մի մարդ, որը շարունակ ժպտում էր։ Նրա հագուստից հնարավոր չէր որոշել ազգությունը, զգեստի ամեն տարր մյուսից տարբեր էր։ Արտաքինից դժվար էր պարզել նաև տարիքը, բայց դիմագծերից, մաշկի գույնից կարելի էր կռահել, որ եվրոպացու և ասիացու խառնուրդ էր, եվրասիացի։ Բայց է՛լ ավելի զարմանալի էր շքախումբը. այդտեղ կային տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ իսպանացի, ֆրանսիացի, հույն, արաբ, հրեա, հնդիկ, չինացի և նույնիսկ Բրաունի համերկրացի մի շիկահեր բրիտանացի։ Իսկ սևամորթ ծառաներից մեկը գեր մարդու գլխին պահել էր նուրբ շղարշից հյուսված իսկական ֆրանսիական հովանոց։ Բրաունն այդ տեսարանից կծիծաղեր, եթե ամեն ինչ շատ ավելի լուրջ չլիներ։ Բանն այն է, որ ոսկեվաճառները մի մարդու նման կանգնել էին անցումում և ի տես պահել մատուցարաններ, որոնց վրա կիտված էին ոսկե իրերի, թանկարժեք քարերի, արդուզարդի կույտեր։ Գեր մարդը մի պահ կանգ էր առնում, ժպիտը դեմքին հպանցիկ հայացք ձգում դրանց վրա, մատը տնկում այս կամ այն բանին, իսկ շքախմբի անդամներից մեկը վճարում ու վերցնում էր։ Բրաունը հասկացավ, որ նա գերհարուստ մարդ էր, որն ապրանքից գլուխ էր հանում, բայց տարօրինակն այն էր, որ չէր սակարկում։ Անհավանական տեսարանից զարմացած՝ անգլիացին չզգաց, թե ինչպես կանգ առավ նաև թափորը։ Հաստլիկը ոտից-գլուխ զննեց Բրաունին, ապա շրջվեց ու ինչ-որ բան ասաց։ Շքախմբից արագորեն դուրս եկավ բարձրահասակ, ծայրերը մինչ բլթակները հասնող բեղերով շիկահեր բրիտանացին և անգլերենով դիմեց Բրաունին. -Անգլիացի՞ եք, սըր։ -Այո։ -Իմ տերը չի սխալվել։ Նա ձեզ հրավիրում է հյուրընկալվել իրեն։ Եթե ժամանակ ունեք՝ միացեք մեզ։ -Ո՞վ է ձեր տերը։

13


-Նրա անունը Սատի է, վաճառական է։ Մնացած հարցերի պատասխանն իրենից կստանաք,- պատասխանեց շիկահերն ու ավելացրեց։- Հավատացնում եմ, սըր, նրա հրավերը մեծ պատիվ է։ Եվ Բրաունը մի անմեկնելի թելադրանքով, հլու-հնազանդ միացավ շքախմբին։ Հասան նավահանգիստ։ Ալեքսանդրիայի ծովածոցը հանդարտ էր, և արևը մայր էր մտնում։ Բրաունն անմիջապես նկատեց փառահեղ երկկայմ առագաստանավը և պատրաստ էր գրազ բռնել, որ այն կառուցված էր Անգլիայում։ Նավակողին ոսկե լատինատառերով գամված էր անվանումը՝ «Նոյյան տապան»։ Պարենով,

ջրի

պաշարով

ու

հակերով

բեռնավորված

ամբոխը

սանդուղքով

բարձրացավ տախտակամած, և Բրաունը կրկին գրազ կբռներ, որ նավանձնակազմից յուրաքանչյուրը մի-մի ազգի ներկայացուցիչ է։ Շիկահերը Բրաունին ուղեկցեց նավի հյուրասենյակ և դուրս եկավ։ Դա մի ընդարձակ ու լայն նավախուց էր։ Պատերիվ կախված էին ոսկեզօծ շրջանակներով ծովապատկերներ, հատակին փռված էին պարսկական ու հայկական թանկարժեք գորգեր, պահարանների ապակիներից անդին երևում էին ականակուռ գավաթներ, ըմպանակներ և... գրքեր, մագաղաթներ, պապիրուսներ։ Բրաունի շունչը կտրվեց։ Նա զմայլված նստեց կաղնեփայտե ծանր աթոռին, բերանի թաշկինակն արձակեց, արմունկները հենեց սեղանին, և տխարախառն հոգնություն իջավ վրան։ Որոշ ժամանակ անց նավախցի դուռը բացվեց, և սպիտակազգեստ ծառայի ուղեկցությամբ, ժպիտը դեմքին ներս մտավ Սատին։ Նա լայնածավալ, քայլքի հետ ծփծփացող մարմինը տեղավորեց սեղանի գլխամասում դրված գահանման բազկաթոռին և ժպիտը լայնացնելով՝ ուժեղ առոգանությամբ անգլերենով դիմեց հյուրին. -Ես ճիշտ էի կռահել, դուք անգլիացի եք։ Ամեն ինքնատիպ մարդ ինձ հետաքրքրում է, դրա համար էլ ձեզ հրավիրեցի։ Ո՞վ եք դուք, պարոն։ Ծառան սկսեց սեղան գցել Բրաունը ներկայացավ և համառոտակի պատմեց իր զբաղմունքի մասին։ Ծառան սեղանին դրեց չինական ճենապակե ափսեներ, ոսկուց պատրաստված վենետիկյան դանակ-պատառաքաղ, ոսկեզօծ ոտքերով տարբեր չափերի գավաթներ։ Սեղանին հայտնվեցին զարմանազան խորտիկներ՝ ոչխարի, տավարի ու խոզի տապակած, խաշած, խորոված միս, ձկնատեսակներ, մրգերի կույտեր, խմիչքներ՝ գինի, ռոմ և անգամ անգլիական էլ։ Բրաունը հմայված նայում էր, նա շատ քաղցած էր ու հոգնած։ Հետո ծառան տիրոջ ու հյուրի առջև դրեց հախճապակե փոքրիկ պնակներ, որոնց վրա երկուական ձու կար։ Սատին ասաց.

14


-Պարոն

Բրաուն,

Պարսկաստանում,

Սպահան

քաղաքի

մոտ

մի

հայկական

բնակավայր կա՝ Նոր Ջուղա,- անգլիացին գլխով արեց, եղել էր այդ քաղաքում։Նորջուղայեցիները կերուխումի մի ամբողջ տեսություն են մշակել, ես իրենցից եմ ընդօրինակել և ուզում եմ դուք էլ փորձեք։ Խնջույք սկսելուց առաջ նրանք երկու հում ձու են ուտում. գիտե՞ք ինչու, որպեսզի խմեն ու չհարբեն։ Քանի որ մենք էլ ենք շատ խմելու ու շատ զրուցելու՝ խորհուրդ կտամ ձվերից սկսել,- ասաց ու բարձր ծիծաղեց՝ ամբողջ մարմնով ցնցվելով։ Սատին ոսկե դանակով ձվերը կոտրեց, գլուխը ետ գցեց և պարունակությունը կուլ տվեց։ Նույն կերպ վարվեց նաև Բրաունը։ Հետո լռություն տիրեց, որովհետև սեղանակիցներն սկսեցին ուտել։ Սատին կերակուրը կլանում էր ինքնամոռաց, անհաղորդ կերպով, կարծես դա գործ, աշխատանք, տքնանք լիներ, իսկ գավաթները պարպում էր առանց կենաց ասելու։ Ծառան հազիվ հասցնում էր սպասքը փոխել և գավաթները լցնել։ Բրաունն արագ կշտացավ, իսկ գինին թեթևակի արբեցրեց։ Սատին թաշկինակով սրբեց ձեռքերն ու բերանը, մի գավաթ ռոմ խմեց, ծխամորճի մեջ թութուն և ափիոն լցրեց ու ծխեց։ -Պարոն Բրաուն, ես հասկանում եմ՝ դուք տեսաք ինձ շրջապատող մարդկանց, իմ նավը և բազմաթիվ հարցեր ունեք, բայց անգլիական պաղությունը ձեզ ստիպում է զուսպ լինել։ Ես դա գնահատում եմ և ձեր հարցասիրությունը որոշ չափով կբավարարեմ։ Այսպես, ուրեմն, ես մի մարդ եմ, որը չունի ազգություն, հայրենիք ու կրոն։ Դրանք աշխարհիս ամենածիծաղելի հասկացություններն են։ Աշխարհի նյութական և մարդկության մտավոր պաշարներն առանց այդ էլ խիստ սուղ են, իսկ ազգը, հայրենիքն ու կրոնը է՛լ ավելի են դրանք տրոհում ու նվազեցնում։ Աշխարհը միասնականացման կարիք ունի։ Իմ նավն, օրինակ, կոչվում է «Նոյյան տապան», և դա պատահական չէ. ամեն ազգից վերցրել եմ մեկ-երկու հոգու, բայց՝ լավագույններին։ Իմ նավապետը պորտուգալացի է, որովհետև լավագույն նավապետները պորտուգալացիներն են։ Նավասարքը նորոգում են հոլանդացիները. նրանցից լավը չկա։ Նավարկության ժամանակ ամենից լավ կողմնորոշվում են արաբները։ Հրեան վարում է իմ ֆինանսական գործերը։ Իսպանացիները կռվի ժամանակ խիզախ են։ Չինացիները խորամանկ են և առևտրում օգտակար։ Հույները լավ երգում են ու պարում։ Հնդիկները ծույլ են, բայց եթե մտրակես՝ տախտակամածը լավ կլվանան։ Շիկահեր շոտլանդացին մեշամիտ է ու գոռոզ, ինչը երբեմն շատ է պետք գալիս։ Շարունակե՞մ... Դուք ուսյալ մարդ եք և, կարծում եմ, հասկանում եք ինչ եմ ուզում ասել։ Ի՞նչ իմաստ ունի հնդիկին նավավարություն

սովորեցնել,

հաբեշին՝

հաշվապահություն,

հրեային՝

սուր

ճոճել։

Նախախնամությունը յուրաքնչյուրի առաքելությունը կանխորոշել է։ Տեսեք, այստեղ ամեն ոք ունի իր լեզուն ու կրոնը՝ քրիստոնեություն, մահմեդականություն, բուդդայականություն, հազարումի այլ բան, այն էլ՝ տարատեսակներով։ Այդ ամենը միայն տարանջատում է մարդկանց։ Ինչու՞ պիտի նրանք սովորեն այլ լեզուներ՝ միմյանց հետ հաղորդակցվելու համար, ինչու՞ պիտի միմյանց դավանանքի հետ հաշվի նստեն, ես իմ նավի վրա վերացրել եմ այդ միջնորմները։ Երկրագնդի վրա միայն երկու իրական բան կա՝ աշխարհ և մարդ։ Մարդն այս աշխարհի վրա պետք է ապրի, ձգտի ապրել այնպես, ինչպես ուզում է։ Դրա համար հարկ է, որ մարդիկ նախ մի կողմ դնեն բոլոր խանգարիչ գործոնները և միավորվեն։ Այդ իսկ պատճառով ես մերժում եմ կրոնն ու հայրենիքը, ավելին՝ ստեղծել եմ նոր լեզու, որ շուտով

15


կսկսեմ սովորեցնել այս նավի վրա գտնվողներին, իսկ նրանք՝ այլոց։ Դա վերազգային լեզու է, որը կդառնա մարդկության ապագա միավորման հիմնաքարը... Բրաունն ապշահար էր։ Նա գինի լցրեց ու միանգամից պարպեց։ Սատիի գաղափարները,

աշխարհափիլիսոփայությունը

որքան

հետաքրքիր,

հեղափոխական,

նույնքան էլ հարցահարույց էին։ -Պարոն Բրաուն,- նրա մտորումներն ընդհատեց Սատին,- այժմ մենք կսկսենք իսկական խնջույքը։ Ծառան դուրս եկավ ու քիչ անց ներս մտավ հույն երաժիշտների հետ։ Վերջիններս սկսեցին նվագել ու պարել։ Գինին հոսում էր, երաժշտությունը թափանցում էր հոգու խորք, ոսկե սպասքը և կերակուրների առատությունը աչք էր շոյում, իսկ Սատիի գաղափարները մեղվապարսի պես բզզում էին Բրաունի գլխում։ Հանկարծ լսեց Սատիի ձայնը. -Հիմա մենք բրինձ կուտենք, նորջուղայեցիները համարում են, որ ծանր կերուխումի լավագույն մարսողական միջոցը բրինձն է։ Սա լավ բրինձ է, հնդկական։ Ի դեպ, ես վաղն առավոտյան ճանապարհվում եմ Հնդկաստան, կցանկանա՞ք ընկերակցել ինձ։ Իմ նավի վրա անգլիացու համար տեղ կճարվի։ Ծառան հյուրի առջև դրեց մի վիթխարի ափսե, որի վրա կարմիր, անհավատալի խոշոր հատիկներով բրինձ էր։ Բրաունը հանկարծակի, միանգամից որոշեց, որ կգնա Սատիի հետ։ Թքած ամեն ինչի վրա, թքած Լոնդոնի, ակնավաճառության, ձեռագրերի վրա, նա ուներ բազում հարցեր, որոնց պատասխանները թերևս գիտեր այս այլանդակ գեր մարդը։ Բրաունը նայեց Սատիի սև աչքերին և ասաց. -Ես կգամ ձեզ հետ։ Բայց ասացեք, խնդրեմ, ի՞նչ ազգության եք պատկանում դու՛ք և որտեղ է ձե՛ր տունը։ Սատին փորը ցնցելով քահ-քահ ծիծաղեց և ասաց. -Դուք

ոչինչ

չհասկացաք,

պարոն։

Ես

ազգություն

չունեմ,

իմ

ազգությունը

մարդկությունն է, և ես տուն չունեմ, իմ տունն աշխարհն է։ Այսօր քնեք-հանգստացեք, վաղը ճամփա ենք ընկնելու, ձեզ հարկավոր է սթափ լինել։ Մենք դեռ ժամանակ կունենանք զրուցելու։ Ապա ծառային պատվիրեց Բրաունին ուղեկցել նավախուց։ ...Աստղալից երկինքը կախվել էր ծովախորշի վրա, զով քամի էր փչում, և առագաստանավը թեթևակի ճոճվում էր։

16


Մաքուր օդից Բրաունը գլխապտույտ ունեցավ, օրորվեց, բայց Սատիի ծառան թևքից պինդ բռնեց։ Անգլիացին նայեց ծառային ու փորձեց գուշակել նրա ազգությունը։ Կարծես կռահելով Բրաունի ցանկությունը, ծառան արաբերեն ասաց. -Ես հայ եմ, պարոն։ Անունս Պողոս է։ Բրաունը ոտից-գլուխ չափեց նրան ու հարցրեց. -Ասա ինձ, հայ Պողոս, այնուամենայնիվ ո՞ր ազգից է տերդ։ Ծառան նայեց Բրաունի աչքերին, մի պահ վարանեց, ապա ասաց. -Եփրեմ Սատին էլ է հայ... Անգլիացին ցնցվեց. -Բա ասում է՝ հայրենիք չունի։ -Չունի, որովհետև չի ուզում ունենալ։ Նրա հայրենիքն աշխարհն է, լեզուն ու կրոնը՝ հարստությունը,- ասաց Պողոսը, ապա տխուր ավելացրեց,- է՜հ, պարոն, բայց դուք էլ հո հայրենիք ունեք, ինչու՞ եք նրա հետ Հնդկաստան գնում։ ...Վաղ առավոտյան «Նոյյան տապանը» բացեց առագաստները և Ալեքսանդրիայի ծովածոցից դանդաղորեն ուղղություն վերցրեց ի բաց ծով։ Ի՞նչ էր այդ նավը թողնում ափին և ի՞նչ էր ուզում գտնել նոր ցամաքներում։ Էդուարդ Բրաունը նավահանգստում կանգնած լուռ ու մտախոհ նայում էր հեռացող տապանին։

17


ԱՆԲԱԽՏ ՎԱՃԱՌԱԿԱՆԸ Ամեն ինչից զատ՝ մարդ մի քիչ էլ բախտ պիտի ունենա, որը երևի ի վերուստ է տրվում։ Համենայն դեպս, 1775թ. Ամասիայում ծնված Մանուկ-օղլու Կարապետին Աստված բախտ չէր նախատեսել։ 17 տարեկանից սկսեց վաճառականությամբ զբաղվել։ Հոր մահից հետո երկու եղբայրների հետ գաղթեց Կ.Պոլիս։ Հետո արագորեն կողմնորոշվեց, եղբայրներին ուղարկեց Օդեսա, և սկսվեց բուռն, հաջողակ ու բարեբեր մի փուլ։ Մանուկի որդի Կարապետը նավեր էր վարձակալում, բարձում մետաքս, բուրդ, կաշի, գորգ, ծխախոտ, գխտոր, այլ ապրանքներ և առաքում եղբայրներին։ Սրանք էլ «արևելյան ապրանքներով» հեղեղում էին վիթխարի մի տարածք՝ Ղրիմից մինչև Մոսկվա։ Դրանք երջանիկ ժամանակներ էին, այդպես շարունակվեց գրեթե մի ամբողջ կյանք՝ 20 տարի, որի ընթացքում Կարապետ Մանուկյանը մեծափարթամ հարստություն դիզեց, դարձավ Պոլսո ամենաունևոր մարդկանցից մեկը և նույնիսկ մի քանի թուրք փաշաների սեղանավորը։ Թե ինչով էր բարկացրել Բարձրյալին՝ հայտնի չէ, բայց ամեն ինչ գլխիվայր շրջվեց, և սկսվեց անվերջանալի ձախորդությունների մի մոգական շրջան, որը նրանից ձեռ չքաշեց մինչ ի մահ։ Երբ 1812թ. պարզ դարձավ, որ Նապոլեոնը գրավելու է Մոսկվան, ռուսներն, ինչպես հայտնի է, այրեցին իրենց մայրաքաղաքը։ Ահա այդ պատմական հրդեհում կրակի ճիրանների զոհ գնաց նաև Կարապետի պահեստը, որտեղ կար այն ժամանակների համար աներևակայելի վիթխարի գումարի՝ 200 հազար ռուբլու ապրանք։ Մեր հերոսը միանգամից սնանկացավ, ու չքավորության ուղտը չոքեց դռանը։ Ամբողջ 10 տարի փորձեց վերականգնել կորցրածը, տքնաջան աշխատեց-տառապեց, բայց ճալատագրի հարվածն այնքան ուժեղ էր, որ ոտքի կանգնել չկարողացավ։ 1823թ. ընտանիքն առավ, տեղափոխվեց Փարիզ, Բազար դ՛Իտալիեն շուկայում մի վաճառատեղի ձեռք գցեց և սկսեց օծանելիք ծախել։ Բայց Աստված նախասահմանել էր, որ կրակի տարերքը նրա թշնամին լինի. 1825թ. հրդեհ բռնկվեց Իտալական շուկայում, այրվեց

18


նաև օծանելիքի նրա կրպակը, և նախկին հարուստը հայտնվեց լիակատար թշվառության մեջ։ Մի վաղեմի մտերիմ ուներ՝ զորավար Այմուենը, որը նրան ապաստան տվեց, Փարիզի Բուլվար դը Պանորամայում գնեց ու մի կրպակ նվիրեց։ Դա հնարավորություն տվեց, որ ընտանիքը սովամահ չլինի։ Բայց «երջանկությունը» կարճ տևեց. 1828թ. ֆրանսիական իշխանությունները նրան ձերբակալեցին ու մեղադրեցին լրտեսության մեջ՝ հօգուտ Թուրքիայի, քանի որ իր կրպակում... թուրքական ծխախոտ էր վաճառում։ Օգնության հասան ազգակիցը՝ զմյուռնացի վաճառական Ասատուր Մսրյանը և փարիզցի նշանավոր փաստաբան Դյուպլանտը, որոնք դատարանում կարողացան ապացուցել, որ հայ վաճառականը չի կարող թուրքական լրտես լինել։ Դա Կարապետի վերջին «հաջողությունն» էր. դատավարությունից հետո կնոջը, երեխաներին, թոռներին առավ ու հեռացավ Ֆրանսիայից։ Բնակություն հաստատեց հունական կղզիներից մեկում և դժբախտություններից ու կարիքից ճկված, բախտից նեղացած՝ 71 տարեկանում հոգին ավանդեց։ Չէ, ինչ ուզում եք ասեք, բայց մարդ մի քիչ էլ բախտ պիտի ունենա...

ԾՈՎԸ՝ ԳԵՐԵԶՄԱՆ, ՎԱՐԺԱՐԱՆԸ՝ ՏԱՊԱՆԱՔԱՐ Էդուարդ Ղարամյանի սիրտը զայրույթից պայթում էր։ Նա զզվել էր ամենքից և ամեն ինչից։ Անգլիական «Արևելահնդկական ընկերության» «Նորդ» կոչեցյալ այս առագաստանավից, որով ճամփորդում էր արդեն երկու ամիս, նավի անձնակազմից՝ ամբարտավան ու գոռոզամիտ անգլիացիներից, որոնց համար իրենցից զատ աշխարհում

այլ

բան

գոյություն

չուներ,

ուղևորներից՝

թեթևամիտ

ու

շահասեր

ֆրանսիացիներից, կնկա վանդակավոր շրջազգեստ հագած կաս-կարմիր, հարբեցող շոտլանդացիներից, ծույլ ու փնթի հնդիկներից, որոնց եթե չքշեին՝ տախտակամածի վրա կքնեին։ Ձանձրացել էր միօրինակ և անհամ կերակուրներից, նավի անվերջանալի ճոճքից, քամիներից, փոթորիկներից, ծովի ալեկոծությունից։ Բայց հիմա, երբ մինչև Անգլիա շատ կարճ ճանապարհ էր մնացել, տախտակամածի վրա ծալովի փայտե բազկաթոռին նստած, անթարթ հայացքը հառած մթնշաղով պարուրված խաղաղ ջրերին՝ նա ցավագին գիտակցում էր, որ իր կյանքը դժբախտության հունով է ընթացել, որ այն, ինչ տասնամյակներ շարունակ արել-դրել էր՝ սխալ էր։ Այս մտքից նա ավելի էր նեղվում, չէր ուզում հաշտվել իրողության հետ, և անելանելությունից քիչ էր մնում սիրտը տեղից դուրս թռչի։ Ծնվել էր 1730թ., Նոև Ջուղայի կաթոլիկների Շահրիմանենց թաղում։ Ռաֆայել հայրը առևտրային գործերով տարիներ շարունակ դրսերում էր, Հնդկաստանում. հերթական տունդարձից հետո նա ինչ-որ տարօրինակ հիվանդությունից հանկարծակի մահացավ։ Երբ Էդուարդը դարձավ 10 տարեկան, մայրը՝ Նանաջանը, որդուն հանձնեց քարավանբաշուն, և

19


մանչուկը համաքաղաքացիների, ուղտերի ու ջորիների խմբի հետ հասավ Բանդար-Գյազ։ Այստեղից վաճառականների հետ նավ նստեց ու ճանապարհվեց Հնդկաստան՝ մորական պապ Խոջամալի մոտ։ Պապը վաճառական էր, համեմունք, ակնեղեն, ծխախոտ բարձած Հնդկաստանով մեկ դեսուդեն էր թափառում և համարում էր, որ միայն ուսումը մարդուն մարդ կարող է դարձնել։ Թոռանը տեղավորեց Փոնդիշերի անգլիական վարժարան, որտեղ Էդուարդը տիրապետեց անգլերենի ու ֆրանսերենի, կարդաց բազմաթիվ գրքեր, բայց անգլիացիների ու ֆրանսիացիների միջև ծագած պատերազմի պատճառով ստիպված եղավ ուսումը կիսատ թողնել։ Տասնվեց տարեկանից սկսեց պապին օգնել, առաջին քայլերն արեց առևտրում, ու երբ Խաջամալը մահացավ՝ Էդուարդն արդեն բավական փորձառություն ուներ։ Բայց 1761-ին դժբախտություն պատահեց. սիկխ ավազակները նրան թալանեցին, ապրանքը տարան, ձախ ձեռքից էլ վիրավորեցին, և միայն մեկ օր անց ձկնորսները նրան կիսամեռ վիճակում գտան ու բերեցին Փոնդիշեր։ Միանգամից կորցրեց այն ամենն, ինչ տքնանքով ձեռք էր բերել։ Ծանր

հարվածին

դիմացավ,

որովհետև

անտերությունը,

պանդխտությունը,

զրկանքներն ու չարչարանքները անընկճելիություն էին ձևավորել։ Ամեն ինչ սկսեց սկզբից. առևտուր էր անում ոչ միայն Բենգալիայում, այլև ապրանքներն առած հասնում էր Չինաստամ ու Ֆիլիպյան կղզիներ։ Շուտով մեծ հարստություն դիզեց, առաջնակարգ վաճառականի համբավ վաստակեց և 1772-ին ամուսնացավ Սահրադենց Հեղինեի հետ։ Ունեցավ հինգ զավակ՝ Հովհաննես, Ալեքսանդր, Լուի, Աննա և Աննա-Մարիամ։ Երեխաների հետ հարաբերությունները բարդ էին. նրանք հորը համարում էին ինքնիշխան, իրասածի, կոշտուկոպիտ մարդ, որին սակայն ստիպված էին հլու հնազանդվել։ Նոր ձախորդության պատճառ դարձան Վենետիկի մխիթարյանները։ 1785-ին Մադրաս եկան վարդապետներ Նիկողայոս Բուզանյանն ու Պողոս Մեհերյանը՝ Սբ. Ղազարի համար դրամական նպաստ ժողովելու համար։ Ղարամյանը մի ծածուկ երազանք ուներ, որի մասին պատմեց հայրերին։ Նա անչափ շատ էր սիրում Դիոնիս

Կասիուսի «Հռոմի

պատմությունը» անգլերեն հրատարակությունը, որը պարբերաբար վերընթերցում էր։ Դա համարում էր լավագույն աշխատությունը և ամբողջ սրտով ուզում էր, որ այն թարգմանվի հայերեն։ Այդ իսկ պատճառով Մխիթարյաններին 8000 ռուփի տվեց թարգմանության, տպարանական ծախսերի համար, 5000 ռուփի էլ խոստացավ Սբ. Ղազարին նվիրաբերել, երբ հայերեն գիրքը ձեռքը կվերցնի։ Վարդապետները հանձն առան, բայց չորս տարի անցավ, իսկ Ղարամյանը ոչ թարգմանությունը տեսավ, ոչ էլ փողը ետ ստացավ։ Սակայն փողից բացի միաբաններին տվեց նաև... ավագ որդուն՝ Հովհաննեսին։ Խոջամալ

պապն

իրավացի

էր՝

մարդ

կրթությամբ

կարող

էր

մարդ

դառնալ,

հասարակությունում դիրք ու ազդեցություն գրավել, և այն, ինչ ճակատագիրն իրեն չէր վերապահել,

Ղարամյանը

որոշեց

տալ

զավակներին։

Հնդկաստանում

բարձրակարգ

կրթություն ստանալու մասին խոսք լինել չէր կարող, միայն Անգլիայում էր դա հնարավոր, ահա թե ինչու նա Մխիթարյանների հետ Լոնդոն ուղարկեց նախ ավագին, ապա՝ նաև Ալեքսանդրին ու Լուիին։ Աննային ամուսնացրեց թոքատցի Մկրտչի որդի Սամուելի հետ՝ Մուրատենց տոհմից, և շատ գոհ էր։ Փեսան առաջնակարգ վաճառական էր, կիրթ ու խելացի մարդ ու թերևս միակն

20


էր, ով հասկանում էր իրեն։ Դա էր պատճառը, որ 1789թ. դեկտեմբերի 31-ին Ղարամյանը կտակ գրեց ու հանձնեց Սամուելին, որով նրան թողնում էր 65 հազար ֆրանկ և պատվիրում իր մահից հետո Եվրոպայում հայ երեխաների համար մի կրթօջախ հիմնել, որը կկրեր հոր՝ Ռաֆայելի անունը։ Տասը տարի էր անցել այն օրից, ինչ որդիներին Անգլիա էր ուղարկել։ Եվ ահա մի քանի ամիս առաջ Լոնդոնից մարդ եկավ ու հայտնեց, որ որդիները մտադիր են անգլիկան եկեղեցու դավանանք ընդունել, ամուսնանալ անգլուհիների հետ և այլևս չվերադառնալ։ Դա մահվան բոթի հավասար մի բան էր։ Աշխարհը փուլ եկավ Ղարամյանի գլխին։ Նա, որ Մադրասի ամենաերևելի մարդկանցից մեկն էր, որին ճանաչում էին ծովերից անդին, որի հետ հաշվի էին նստում անգամ հոխորտ անգլիացիները՝ կորցնում էր ժառանգներին։ Բանուգործը, բիզնեսը թողեց Սամուելին, նստեց այս անիծյալ «Նորդը», որպեսզի գնա որդիների

ետևից,

նրանց

դարձի

բերի,

ետ

պահի

անմիտ

քայլերից։

Եվ

հիմա,

տախտակամածի ծալովի բազկաթոռին նստած ու մթնդած ծովին նայելով, մտածում էր որդիների հախից գալու մասին։ Կսպառնա ժառանգությունից զրկել, հայրական անեծք կթափի, ի վերջո, իշխանություններին կդիմի, որ նրանց արտաքսեն երկրից... Ոչի՜նչ, քիչ մնաց։ ...Կեսգիշերին

մոտ

հերթապահ

նավաստին

նավապետին

զեկուցեց,

որ

տախտակամածի վրա, բազկաթոռի մեջ մեռած մարդ կա։ Նավի բժիշկը դին զննեց և արձանագրեց, որ մարդը մահացել է սրտի կաթվածից։ Նավապետն իսկույն ճանաչեց հանգուցյալին. դա եվրոպացու հագուստով, թուխ մաշկով, ալեհեր այն հայն էր, որ ամբողջ ճանապարհին ամեն ինչից դժգոհել և բոլորի հետ կռվշտել էր։ Ծովային օրենքի համաձայն՝ դին փաթաթեցին սավանով ու նետեցին ծովը։ Մինչև Անգլիա մնացել էր մեկ օրվա ճանապարհ...

...1829թ. Ալեքսանդր Էդուարդի Ղարամյանն այցելեց Եղիսաբեթպոլիս և 15.600 ֆիորին գումարով

հիմնեց

իգական

հայուհյաց

վարժարան։

1847-ին

նա

մասնակցեց

խորհրդարանական ընտրությունների, բոլոր թեկնածուներից ավելի քվե ստացավ և դարձավ Լոնդոնի պառլամենտի առաջին հայ անդամը։ Մահից հետո՝ 1851թ., թողեց 16 միլիոն ֆրանկ, բայց ազգին՝ ոչինչ։ ...Սամուել Մկրտչի Մուրատյանը կատարեց աներոջ վերջին կամքը, իր կողմից վիթխարի գումար ավելացրեց, և 1834թ. Մխիթարյան միաբանները Իտալիայի Պադուա քաղաքում բացեցին Մուրատ-Ռաֆայելյան վարժարանը, որտեղ կարող էին ուսում ստանալ տարբեր դավանանք ունեցող հայ պատանիները։ Վարժարանը «հայի բախտի» արժանացավ՝ գաղթեց երկրե-երկիր և փակվեց 1995 թվականին։ Էդուարդ Ղարամյանի «տապանաքարը» կոտրվեց։

21


22


ՊԵԶՃՅԱՆԱՊԱՏՈՒՄ

Հարություն

Պողոսի

Պեզճյանը

(1771,

Կ.Պոլիս-1834,

Կ.Պոլիս)

մեր

ժողովրդի

ամենաերջանկահիշատակ զավակներից է։ Կարինցի աղքատ ծնողների որդին բնաձիր հատկությունների՝

վաճառականական

տաղանդի,

ձեռներեցության,

շրջահայացության շնորհիվ կարողացավ Պոլսո սովորական մետաքսավաճառից դառնալ

Օսմանյան

կայսրության

ամենաազդեցիկ

մարդկանցից

մեկը՝

դրամահատարանի տնօրենը կամ, ինչպես արևմտահայ աղբյուրներում է նշված՝ փողերանոցի տեսուչը։ Սուլթաններն այդ հաստատության ղեկավարի պաշտոնում որպես կանոն նշանակում էին հայերին (ինչպես Տյուզյաններին, որոնց գերդաստանի անդամները

ժառանգաբար

էին

ստանձնում

տեսչությունը),

և

դա

ուներ

իր

դրդապատճառները։ Նախ, հայերը պարկեշտ էին, անխարդախ, հավատարմորեն ծառայում էին տերությանը, երկրորդ, սուլթաններն իրենց իսկ չարաշահումները կոծկելու նպատակով հեշտությամբ կարող էին մեղքը բարդել հայ տեսուչների վրա և նրանց աքսորել կամ կառափնարան բարձրացնել (ինչն, ի դեպ, կատարվեց հենց Տյուզյանների հետ)։ Հ. Պեզճյանը 1825-1834թթ. լինելով դրամահատարանի տնօրեն՝ միաժամանակ դարձավ սուլթան Մահմուդ II-ի ամենամերձավոր ու վստահելի անձանցից մեկը։ Բայց այդ անձնական մտերմությունն օգտագործեց ազգին ու եկեղեցուն անմնացորդ ծառայելու համար. կառուցեց եկեղեցիներ, վարժարաններ, հիմնեց Սբ. Փրկչյան ազգային

հիվանդանոցը,

Պոլսո

պատրիարքի

միջոցով

բազմիցս

դրամական

նվիրատվություններ կատարեց համայնքին։ Նրա առատաձեռնության շնորհիվ հրատարակվեցին երկու հիմնարար աշխատություններ՝ «Բառգիրք հայկազեան լեզուի» և Գ. Փեշտիմալջյանի «Պարսկերեն-հայերեն բառարանը»։ Հ. Պեզճյանի աճյունն ամփոփվեց իր իսկ կառուցած և իր անունը կրող Կ.Պոլսո Սբ. Հարություն եկեղեցում, իսկ տապանաքարի վրա փորագրվեց.

Իշխան վեհապանծ Յարութիւն Պեզճեան, Ազգօգուտ գործուք անմահ ի մահուան։ Ձեռն իւր առատ լեզու էր խօստման, Օգուտն Ազգի շահ օգտի ինքեան։

23


ՑՓՍԻ

1802 թվականն էր։ Պոլսո մետաքսավաճառների խանի փոքրիկ կրպակում նստած՝ Հարություն Պեզճյանի միտքը տենդագին փնտրտուքների մեջ էր։ Նա հասկանում էր, որ Հովհաննես բեյ Տյուզյանի՝ դրամահատարանի տնօրենի հանձնարարության կատարումը կարող էր կտրուկ փոխել իր կյանքը։ Բայց խնդիրն անչափ ծանր, գրեթե անլուծելի էր, և պատճառներից մեկն էլ այն էր, որ առնչվում էր իր կնքահոր՝ Կարապետ աղա Պապայանի հետ։ Ամեն ինչ սկսվեց նախորդ օրը. փողերանոցից մի թուրք պաշտոնյա եկավ և ասաց, որ Հովհաննես բեյն ուզում է իրեն անհապաղ տեսնել։ Զարմացավ. Տյուզը մայրաքաղաքի վերնախավի ամենանշանավոր հայերից էր, ի՞նչ գործ կարող էր ունենալ իր նման շարքային մետաքսավաճառի հետ։ Տյուզը Հարությունին ընդունեց գրասենյակում և ասաց. -Ես քո մասին շատ լավ բաներ եմ լսել, ասում են, թե դու հիմա խանում ամենաձեռներեց մետաքսավաճառն ես... Անկեղծ ասած, մտադիր եմ ինքս էլ առևտրով զբաղվել, կայսրությունում արքունական ծառայությունը խախուտ բան է, այսօր կա, վաղը՝ ոչ։ Երևի տեղյակ ես, խանում մեծ վաճառատուն եմ սկսել կառուցել, սուլթանից ձեռք եմ բերել մետաքսի տուրքի գանձման մենաշնորհը, բայց ինձ պետք է մեկը, որն ստանձնի կառավարումը, ես բոլորովին ժամանակ չունեմ։ Արդեն ձեռք բերած փորձառության շնորհիվ Հարությունը գիտեր, որ ազդեցիկ մարդկանց հարկ է համակ ուշադրությամբ լսել, երբեք չընդհատել, ձգտել հասկանալ չասածը և չդրսևորել հույզերը։ Հիմա ակնհայտորեն տեղի էր ունենում մի կարևոր իրադարձության նախերգանք. ինչու՞ պիտի ամենահայտնի հայ ամիրան, որ հեղինակությամբ գրեթե հավասար էր պատրիարքին, անծանոթ մեկի պատմեր իր ծրագրերի մասին և այն էլ թափանցիկ ակնարկ աներ, թե կառավարիչ էր ուզում նշանակել հենց նրան։ Հարությունը կռահեց, որ դա գործարք էր, առևտրային գործարք, իսկ առևտրում պիտի ձգտես ձեռք բերել այն, ինչի կարիք ունես, բայց փոխարենն անպայման առաջարկես այն, ինչի կարիք ուներ դիմացինը. դա էր հաջողության բանալին։ Տյուզը հակառակ ծայրից սկսեց՝ առաջարկեց այն, ինչի մասին կարող էր երազել ամեն ոք, բայց դեռ չէր ասել այն, ինչ իրեն էր հարկավոր։ Այդ իսկ պատճառով Հարությունը ծպտուն չհանեց... Տյուզը դա գնահատեց, դա նրան դուր եկավ ու նայելով Հարությունի աչքերին՝ քմծիծաղ տվեց և ուղղակի շարադրեց ուզածը։ Խնդիրը հետևյալն էր. վեց ամիս առաջ Տյուզը Կարապետ աղայից ապառիկ վերցրել էր մեծ քանակությամբ ցփսի՝ հնդկական շալ, դրա դիմաց ստորագրել 200 հազար դահեկանի պարտամուրհակ, որի մարման ժամկետը մոտենում էր։ Բայց ամբողջ հարցն այն էր, որ ցփսիից ոչ մի ծերպ չէր վաճառվել, որովհետև թուրքական բարքերն ու սովորույթները խիստ պահպանողական էին. թեպետ Եվրոպայում ցփսին մեծ պահանջարկ ուներ, սակայն թուրքական շուկային դա բացարձակապես չէր հետաքրքրում։ Եվ հիմա Տյուզը ցանկանում էր ետ տալ ցփսիի խմբաքանակը ու Կարապետ աղայից ստանալ մուրհակը։ Բնականաբար, Կարապետ աղան չէր համաձայնվում, նրան ավելի ձեռնտու էր մուրհակը ներկայացնել վճարման, այն էլ՝ տոկոսներով։ Անշուշտ, մի նուրբ պահ էլ կար, որ բեյը չասաց, բայց Հարությունը հասկացավ՝ Տյուզը կամ չուներ 200 հազարը, կամ էլ չէր ցանկանում զրկվել

24


այդքան փողից։ Չէր ուզում նաև, որ շուկայում իմանային թե՛ այդ մասին, թե՛ ենթադրեին, որ ինքը անհեռատեսություն է դրսևորել. դա կարող էր ստվեր ձգել նրա վարկի վրա։ Իր հաշվարկը Հարությունը կատարեց ակնթարթորեն և համաձայնվեց. թեկուզ հանուն այն բանի, որ հաջողության դեպքում կդառնար Տյուզի առևտրային տան կառավարիչը և առնվազն անհոգ ապրուստ կապահովեր ընտանիքի համար։ ...Ահա այսպիսի մտորումների մեջ էր Հարությունը։ Նա կողպեց կրպակի դուռը և քայլերն ուղղեց խանի մյուս ծայրը, որն ավելի մոտ էր նավահանգստին և որտեղ գտնվում էին մանուֆակտուրայի մեծածախ վաճառականները։ Նա, անշուշտ, գիտակցում էր, որ չնայած բարեկամական կապին, այդուհանդերձ, 200 հազարը մեծ գումար էր, և կնքահայրը նույնիսկ հանուն սանիկի Տյուզի առաջարկը չէր ընդունի։ Բայց փորձել պետք էր։ Հարությունին տեսնելով՝ Կարապետ աղան ծանր-ծանր ոտքի ելավ, գրկեց նրան, համբուրեց, հետաքրքրվեց տնեցիների որպիսությամբ, հարցուփորձ արեց գործերից։ Հարությունը պատասխանեց, որ բոլորը լավ են, իր գործերն էլ են հաջող և պատմեց Տյուզ ամիրայի հետ հանդիպման ու նրա առաջարկի մասին։ Կարապետ աղան փորը բռնեց ու քահ-քահ ծիծաղեց. -Է՜հ, տղա ջան, հիմա էլ քե՞զ է ուղարկել... Երևի գիտի, որ քավոր-սանիկ ենք։ Գնա ասա, որ համաձայն չեմ, համաձայն չեմ եղել ու չեմ էլ լինի։ Երեք օր է մնացել, եթե փողս չտա՝ վճարման կներկայացնեմ։ Ամիրան վատ մարդ չէ, հեղինակավոր անձնավորություն է, բայց ես մեղավոր չեմ, որ սխալվել է։ Ինքդ դատիր, եթե ցփսին ծախվող ապրանք լիներ՝ ես կվաճառեի, էլ ինչու՞ էի նրան տալիս։ Հիմա ետ վերցնեմ՝ ի՞նչ անեմ, եթե ինքը չի կարողացել ծախել, բա ե՞ս ոնց եմ դա անելու։ Չէ, գնա ասա, որ երեք օր է մնացել։ Հարությունը գլխիլոր, բայց ներքուստ զայրացած դուրս եկավ։ Ոչ, ինքը Տյուզին խոստացել էր և իր խոսքի տերը պիտի լիներ։ Բացի այդ, իր հետագա ճակատագիրը դրանից էր կախված։ Անտրամադիր մտավ տուն, բարևեց հորը, Վառվառե մոր հորդորներն անսաց ու չընթրեց, կրտսեր քույրերին առհասարակ բանի տեղ չդրեց, քաշվեց իր սենյակ ու մտավ անկողին։ Ելք պիտի լիներ, չէր կարող չլինել, և ինքը դա պիտի գտներ։ Երազում թե հարթմնի, բայց կնճռի լուծումը մտապատկերում պարզորոշ ու միանգամից գծագրվեց... Ճիշտ է, այն բախվելու էր բարոյական խոչընդոտի, սակայն նպատակին հասնելը ակնհայտորեն գերադասելի էր։ Ամբողջ գիշեր անկողնում շուռումուռ եկավ, ծանրութեթև արեց (ախր, Կարապետ աղան իր կնքահայրն էր), բայց լուսադեմին վերջնականապես վճռեց՝ մտահղացումն իրականացնելու էր։ Առավոտ կանուխ գրեթե վազելով հասավ սուլթանի պալատի մոտ ու սկսեց հայացքով փնտրել նրանց, ովքեր իրեն պետք էին։ Շուտով տեսավ բալթաջիներին՝ արքունի ամենաստորակարգ մատակարարներին։ Նրանցից հինգ հոգու մոտ կանչեց, ամեն մեկին 100 ղուրուշ տվեց, բացատրեց ինչ անել, ապա հանգիստ գնաց խանի իր կրպակը. հիմա շտապելու բան չուներ, սպասել էր պետք։

25


Նրա հեռանալուց հետո բալթաջիները մեկական ժամ ընդմիջումով հերթով մտան Կարապետ աղայի վաճառատուն և սուլթանական պալատի կարիքների համար ահռելի քանակներով...

ցփսի

ուզեցին։

Ապշահար

Կարապետ

աղան

ստիպված

էր

նրանց

պատասխանել, թե՝ հիմա չկա, բայց վաղը կլինի, վաղը եկեք։ Հարությունն անվրդով սուրճ էր խմում, երբ կրպակի դուռը բացվեց ու ներս ընկավ քափուքրտինք կտրած կնքահայրը։ -Հարություն ջան, համաձա՜յն եմ... -Ի՞նչ է պատահել, Կարապետ աղա։ -Ահա մուրհակը, ոտքիդ մեռնեմ, տար տուր Տյուզին և ասա, որ ցփսին շտապ ետ ուղարկի։ -Չեմ կարող, աղա ջան, ամիրային արդեն ասել եմ, որ համաձայն չես։ -Տունս մի քանդի, այ տղա, նորից գնա։ -Ախր, ինչի՞դ է պետք, երեկ ճիշտ էիր ասում՝ ցփսի առնողն ո՞վ է։ Չէ, չեմ գնա, կրակը կընկնես։ -Ա՜յ տղա, քո բանը չէ։ Գնա, աղաչում եմ, Տյուզին ասա, որ միտքս փոխել եմ։ Հարություն, վերցրու մուրհակը, էս էլ քեզ 20 հազար ղուրուշ պարգև՝ ծառայությանդ համար, միայն թե շտապիր, արագացրու... Այլևս իմաստ չուներ չեմուչումը շարունակել։ Կարապետ աղային խոստացավ ձեռից եկածն անել ու շտապեց փողերանոց։ Տյուզը տեղից չշարժվեց։ Հարությունը նրա սեղանին դրեց պարտամուրհակը և 20 հազար ղուրուշը։ Հովհաննես ամիրան զննեց մուրհակը, ապա այն պատռեց, հետո հարցրեց, թե ինչպես է կարողացել գործը գլուխ բերել։ -Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել։ Տյուզը թեթևակի ժպտաց։ -Իսկ սա ի՞նչ փող է։ -Կարապետ աղան ինձ միջնորդավճար է տվել։ Տյուզը փողը ետ հրեց և ասաց. -Սա քո վաստակն է, վերցրու,-ապա ակնհայտ գոհունակությամբ ավելացրեց,-երեք օր քեզ բավակա՞ն է, որ կրպակիդ հաշիվները փակես։ Այսօրվանից քեզ նշանակում եմ իմ առևտրային տան կառավարիչ, գնա և վաճառատան շինարարությունը վերահսկիր։ ...Ամբողջ հաջորդ օրը Կարապետ աղան անհամբերությամբ սպասեց բալթաջիներին։ Ցփսին բերել էին, հակերը միմյանց վրա դարսել, բայց մատակարարները այդպես էլ չեկան։

26


Աղան ստիպված գնաց պալատ, գտավ բալթաջիներին, սպառնաց, հետո փող տվեց ու պարզեց իրողությունը... Կատաղությունից կարմրատակած՝ գնաց սանիկի կրպակ և աշխարհի տակ եղած ամենավերջին անեծքները տեղաց։ Դրանով չբավարարվեց, գնաց նրանց տուն, անպատվեց Պողոսին ու Վառվառեին և հայտարարեց, որ վերջ է դնում բարեկամությանը։ Ծնողներն էլ իրենց հերթին դառը խոսքեր ասացին որդուն, տանն իրադրությունը լարվեց։ Բացի այդ, ամբողջ խանն իմացավ կատարվածի մասին։ ...Անցավ երեք ամիս։ Հարությունը նստած էր Տյուզի նորակառույց երկհարկանի, մեծ ու լուսավոր վաճառատանը, երբ անսպասելիորեն ներս մտավ Կարապետ աղան, գրկեց նրան և ասաց. -Հարություն ջան, քեզնից անչափ շնորհակալ եմ։ Աստծո կամոք, ցփսին իսպառ վաճառեցի, ոչ մի հակ չմնաց։ Վաստակեցի կես միլիոն դահեկան... Սուլթանական պալատի բարքերը փոխվել էին. եվրոպական նորաձևությունը մուտք էր գործել արքունիք, և պալատականները, պաշտոնյաներն ու նրանց կանայք սկսել էին հնդկական շալից կարված հագուստ կրել...

ԱՍՏԾՈ ՏՈՒՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՂՆԻՔԸ

1826թ. հուլիսի 8-ին Կ.Պոլսում սարսափելի հրդեհ բռնկվեց, հրո ճարակ դարձան բազմաթիվ տներ, խանութներ, շուկաներ, հազարավոր մարդիկ մեկեն զրկվեցին կայքից, ունեցվածքից ու հայտնվեցին լիակատար թշվառության մեջ։ Առաջիններից մեկը օգնության ձեռք մեկնեց դրամահատարանի տնօրեն Հարություն Պեզճյանը. նա ֆինանսական զգալի օժանդակություն ցուցաբերեց տուժածներին, ընդ որում՝ ոչ միայն ազգակիցներին, այլև՝ հույներին ու թուրքերին։ Հրդեհի հետևանքով մոխրակույտերի վերածվեց նաև փայտաշեն հայոց Մայր եկեղեցին՝

Գում-Գաբու թաղամասում, և հավատավոր ժողովուրդը զրկվեց հոգևոր

պատվարից։ Այդ օրվանից պատրիարքի, ամիրաների, մտավորականների, հասարակ մարդկանց միակ փափագն էր այրված եկեղեցու տեղում Աստծո նոր, քարակերտ տաճար կառուցելը։

Սակայն

սուլթան

Մահմուդ

II-ը

մերժում

էր

բոլոր

աղերսագրերը,

պատճառաբանելով, թե՝ ոչ միայն հայերին, այլև առհասարակ հպատակ ազգերին արգելել է բերդամասում որևէ կրոնական շինություն կառուցել։ Դա շարունակվեց շուրջ երկու տարի, և վերջին հույսը Պեզճյանն էր։ Ի պատասխան պատրիարքի՝ նա հանձն առավ թույլտվությունը ձեռք բերել, բայց խնդրեց չշտապեցնել. ախր, ինքը լավ էր ճանաչում սուլթանին... 1828թ. ցուրտ փետրվարն էր։ Պեզճյանը թուրքական բաղնիքում տաք ու թանձր գոլորշիների մեջ լոգանք էր ընդունում, երբ արքունիքից բանբեր եկավ ու հայտնեց, թե սուլթանը նրան շտապ պալատ է կանչում։

27


Մահուդապատ գահավորակին, մետաքսե բարձերի վրա թիկնած սուլթանը, նայելով իր դրամահատարանի տնօրենի կարմրատակած դեմքին, հարցրեց. -Ասում են, բաղնիքում էիր։ Լա՞վ էր... Լսելով այդ սովորական, առօրեական, կենցաղային հարցը, Պեզճյանն անմիջապես հասկացավ, որ պատեհ առիթը եկել է։ -Ձերդ մեծություն, շնորհակալ եմ ձեր հոգատարության համար։ Այո, շատ լավ բաղնիք էր,-ասաց նա և ավելացրեց,-այսօր այդ բաղնիքն ինձ փրկեց։ Ապա տեսնելով սուլթանի հարցական հայացքը, շարունակեց. -Ձերդ մեծությունն, անշուշտ, տեղյակ է, որ մենք՝ հայերս, եկեղեցի չունենք, մեծ հրդեհի ժամանակ կրակի բաժին է դարձել։ Երեկ գնացի, եկեղեցու ավերակների վրա ծունկ դրեցի, գլխաբաց աղոթք արեցի ու մրսեցի-հիվանդացա։ Շատ լավ բաղնիք էր, եթե այդ բաղնիքը չլիներ, հիմա երևի անկողին ընկած կլինեի։ Սուլթանը նայեց Պեզճյանի կեղծ-խղճալի տեսքին, խորամանկ աչքերին և բարձր ծիծաղեց. -Գիտեմ մտքինդ ինչ է, Պեզճի։ Քո ազգակիցներն արդեն երկար ժամանակ ինձ աղերսներ են հղում, բայց մերժում եմ։ Անձամբ քեզ, սակայն, Պեզճի, չեմ մերժի, թույլտվության ֆերման կարձակեմ։ Գնա եկեղեցումդ աղոթք արա, որպեսզի չհիվանդանաս, ու փողերանոցի գործերը չտուժեն։ Երեք օր անց, ֆերմանը ձեռքը, Պեզճյանը պատրիարքարան հրավիրեց մի քանի տասնյակ ամիրաների և ուստաբաշիների։ Շատերին չէր սիրում, համարում էր փողի քայլող քսակներ, ագահ ու ժլատ մարդիկ, որոնք ոչ մի պարտականություն չունեին ազգի հանդեպ։ Ամիրաներից շատերն էլ Պեզճյանին չէին սիրում. չէին սիրում, բայց ահավոր վախենում էին՝ սուլթանի մերձավորն էր և ցանկացած ժամանակ կարող էր փորձանքի բերել, ընդհուպ մինչև բանտ նետելը կամ աքսորելը։ Ներկաներին Պեզճյանը դիմեց այսպիսի խոսքով. -Ամառվա մի երկար օր առավոտից մինչ երեկո քաղցած եմ մնացել, գրպանումս մեկ ղուրուշ իսկ չունեի, որով կարողանայի հացի պատառ գնել, ուտել ու կշտանալ։ Այդ բանը իմ ներկա վիճակում թվում է ցնորք ու երազ։ Այժմ իմ քսակում ունեմ 4 կամ 5 դահեկան, բայց լավ գիտցեք, իմ սիրելի եղբայրներ, որ սա ևս ցնորք ու երազ, քանզի այսօր կա, բայց հնարավոր է, որ վաղը չլինի, հնարավոր է, որ ես մեկ ղուրուշի անգամ կարոտ մնամ. սա անտարակույս է, որովհետև աչքիս առաջ այդպիսի օրինակները բազում են։ Ուրեմն պետք չէ, որ ապավինենք մեր հարստությանը և կարողությանը, կարելի է մեկ ժամում ունեցվածքը կորցնել։ Հարկ է գիտնանք, որ մեր ունեցածը Աստծո պարգևն է, իսկ մի՞թե Աստված կամենում է, որ մենք մեր վայելքների մեջ հղփացած ժամանակ մոռանանք հացի կարոտ աղքատներին, որ այսօր՝ ունևոր վիճակում, չփութանք խնամարկել կարիքավորներին։ Եթե հավատում եք, որ այս աշխարհի ճոխություններն ու փառքերը վաղանցիկ են ու դյուրափոփոխ, ուրեմն պետք չէ դրանց վրա հույս դնել, այլ հարկ է՝ մեր հույսը Աստծո գթառատության վրա դրած, գոհություն

28


վերառաքելով

նրա

ողորմածության

համար,

մեր

ձեռքից

եկածն

անենք

հօգուտ

կարոտյալների։ Ո՞վ գիտե, գուցե մենք էլ մի օր անցնենք կարոտյալների ու խեղճերի կարգը և ուրիշներից օգնություն ակնկալելու կարիք ունենանք։ Ներկաները հասկացան՝ Պեզճյանի խոսքը որքան բարոյախրատական էր, այնքան էլ կոծկված սպառնալիք էր պարունակում, ուրիշ ի՞նչ կարող էր նշանակել մեկ ժամում ունեցվածքը կորցնելու ակնարկը։ Պեզճյանն անցավ խնդրի գործնական կողմին։ Մայր եկեղեցու շինարարության ծախսը նախատեսված էր 2 միլիոն դահեկան, նա պատրաստ էր հատկացնել կես միլիոն, բայց մնացած գումարը պետք է տրամադրեին մյուս բոլորը։ Ամիրաները դժգոհեցին, չկամության խուլ աղմուկ բարձրացավ, սակայն Պեզճյանն անմիջապես սաստեց և ուղղակիորեն սպառնաց, որ եթե նրանք պահանջված հումարը չժողովվեն, ապա բոլորին բանտարկել կտա։ Քար լռություն տիրեց... Շինարարությունն

սկսվեց։

Ամիրաներից

շատերը,

միևնույն

է,

խոստումը

չկատարեցին, սակայն Պեզճյանը ոչ միայն ոչ ոքի պատժել չտվեց, այլև սեփական գրպանից լրացուցիչ վճարեց 600 հազար դահեկան, ինչն այն ժամանակ վիթխարի գումար էր։ Նորակառույց, քարաշեն Մայր եկեղեցին օծվեց 1828թ. հոկտեմբերի 14-ին։ Կ.Պոլսում այդպես կառուցվեց Աստծո տունը։

29


50 «ՆԱՊՈԼԵՈՆ» 1850 թվական, Կոստանդնուպոլիս։ Մայրաքաղաքի տնտեսական կյանքը խուլ իրարանցման մեջ էր։ Ավելի քան մեկ տասնամյակ առաջ Անգլիայի հետ առևտրային պայմանագիր կնքելուց հետո, բրիտանական առևտրանավերի այցելություններն այժմ սովորական էին. դրանք բերում էին ամենաբազմապիսի ապրանքներ, որոնք Պոլսում մեծ պահանջարկ էին վայելում՝ ռոմ, գինիներ, մետաղյա իրեր՝ քորոցներ, ասեղներ, գնդասեղներ։

30


Բայց ամենակարևորն, անշուշտ, մանուֆակտուրան էր։ Անգլիական կտորեղենը՝ մահուդը, բրդյա ու բամբակյա գործվածքեղենը, հեղեղել էր կայսրության մայրաքաղաքը, և սպառվում էր ամեն ինչ՝ մինչև վերջին հակը։ Թուրքիան իր մերկությունը ծածկում էր և ձգտում էր դա անել նորաձևությանը համընթաց՝ եվրոպավարի ու եվրոպական կտորեղենով։ Պոլսահայ վաճառականները՝ արագորեն արձագանքելով շուկայի պահանջարկին և գնահատելով երկարաժամկետ շահավետության հեռանկարը, անցում էին կատարել մանուֆակտուրայի առևտրի ոլորտ։ Մանուֆակտուրայի բիզնեսով էին զբաղվում անգամ խոշոր դրամատերերը՝ սեղանավորները, որոնք ֆինանսավարկային գործարքների իրենց մենաշնորհը ներքին համաձայնությամբ զիջել էին հույներին։ Մետաքսավաճառների խանի իր վաճառատանը նստած, հաբեշական թանձր սուրճ խմելով,

Հովհաննես

աղա

Թոքատյանը

մտմտում

էր,

որ

քոմիսիոնջիների՝

հանձնակատարների, ծառայություններից օգտվելն այլևս ձեռնտու չէր։ Գրեթե բոլոր հանձնակատարները պոլսահայեր էին, որոնք վաղուց բնակություն էին հաստատել Մանչեստրում, Լիվերպուլում, Լոնդոնում և տեղի մանուֆակտուրային ձեռնարկություններից կտորեղեն էին առաքում, բնականաբար, համապատասխան միջնորդավճար ստանալով իրենց սպասարկության դիմաց։ Ժամանակի ընթացքում մատակարարումն աճեց, բայց բարձրացան նաև հանձնակատարների տոկոսադրույքները։ Պոլսո շուկայում մրցակցություն ծագեց,

ինչին

դիմակայելու

միակ

միջոցը

ապրանքի

գնի

իջեցումն

էր,

սակայն

հանձնակատարների տարեց-տարի աճող ախորժակը դա թույլ չէր տալիս և ուղղակիորեն հարվածում էր փոքր ու միջին դրամագլուխ ունեցող վաճառականներին։ Դա էր պատճառը, որ նրանցից շատերն իրենց որդիներին կամ եղբայրներին սկսեցին ուղարկել Անգլիա, որպեսզի ձերբազատվեն հանձնակատարներից։ Սուրճի պնակը ձեռքին, նայելով վաճառատանը պարապ-սարապ թրև եկող 20-ամյա որդուն՝ Մարտիրոսին ու կառավարիչ Տարսայիճին, Հովհաննես աղան մտմտում էր, որ այդպես շարունակվելու դեպքում կսնանկանա. առևտուր չկար, իր անգլիական կտորեղենը, որ Մանչեստրից ուղարկում էին միջնորդներ Միրասեյիդյան եղբայրները, թանկ էր։ Ստեղծված կացությունից դուրս գալու միայն մեկ միջոց կար, և սուրճի գավաթը սեղանին դնելով ու ոտքի կանգնելով՝ Հովհաննես աղան վերջնական որոշում կայացրեց։ Նա Տարսայիճին պատվիրեց երեկոյան գալ իրենց տուն։ Երբ Տարսայիճը եկավ՝ Մարիամ հանըմը թեյի սեղան գցեց։ Մարտիրոսն անընդհատ խոսում էր, ինչ-որ պատմություններ պատմում ու ծիծաղում։ Պոլսո ֆրանսիական լիցեյն ավարտելուց հետո օգնում էր հորը և վաճառատանն էլ էր շարունակ շաղակրատում։ Մի րոպե ձայնը չէր կտրվում, ինչը, բնականաբար, դուր չէր գալիս ծանրաբարո Հովհաննես աղային և ուրբաթախոս Տարսայիճին։ Բայց ի՜նչ կարող ես անել... Լուռումունջ թեյ էին խմում (բացի Մարտիրոսից, որը զնգուն ծիծաղով ինչ-որ կեսարացի հաճախորդի մասին զավեշտ էր պատմում)։ Ի վերձո, աղան ասաց. -Մեր առևտրի վիճակը շատ վատ է։ Դուք էլ դա գիտեք,-հայացքն ուղղեց Տարսայիճին ու Մարտիրոսին։ -Այդ պատճառով որոշել եմ, որ դու, Մարտիրոս, մեկնես Մանչեստր, այնտեղից ապրանք ուղարկես։

31


-Ամմա՜ն, ամմա՜ն,-ճչաց Մարիամ հանըմը, ձեռքերը զարկեց ծնկներին ու սկսեց լաց լինել։ Ինչպե՞ս լաց չլիներ, մինուճար զավակն էր։ -Մարտիրոսը մենակ չի լինի։ Դա, Տարսայիճ, աշխարհ տեսած, կենցաղագետ մարդ ես, ուզում եմ, որ զավակիս ուղեկցես, գարծերն այնտեղ կարգի գցես ու վերադառնաս։ -Ապա սևեռուն նայեց կառավարչին։ -Կգնա՞ս, Տարսայիճ, խնդրում եմ։ Ընտանիքիդ մասին անհոգ եղիր, մինչև գալդ ոչ մի բանի կարիք չեն ունենա։ Տարսայիճը վաթսունին մոտ, սպիտակախառն մորուքով, կլորիկ դեմքով, կլորիկ փորով ճաղատ մարդ էր։ Նա քսան տարուց ավելի աշխատում էր Հովհաննես աղայի մոտ, առևտրային գործերով բազմիցս եղել էր գավառներում, երկու անգամ նույնիսկ Ռումելի՝ կայսրության եվրոպական մաս էր գնացել և աչքաբաց, հաշվենկատ, զգույշ ու վստահելի մարդու համբավ ուներ։ Հենց այդպիսի մեկն էր պետք թեթևամիտ Մարտիրոսին ուղեկցելու համար։ Կառավարիչը մի քիչ մտածեց ու պատասխանեց. -Ինչպես ասես, Հովհաննես աղա։ Մարտիրոսը ոտքի ցատկեց ու բղավեց. -Հուռռա՜, կեցցե՜ Անգլիան... «Տեսնես սրանից մարդ դուրս կգա՞»,-մտածեց աղան և ասաց. -Մարտիրոս, զավակս, գործը լուրջ է։ Անգլիական օրենքները խիստ են, անգլիացիներն ինքնահավան, գոռոզամիտ մարդիկ են։ Մանչեստրում առևտրային տուն պիտի հիմնես, և քեզնից կախված կլինի մեր հետագա առևտուրը։ Ամեն ինչում կլսես ու կենթարկվես Տարսայիճին։ Կառավարիչը շոյվեց։ -Տարսայիճը մի թերություն ունի՝ օտար լեզու չգիտի։ Իսկ դու վարժ խոսում ես ֆրանսերեն. ճիշտ է, ֆրանսերենն անգլերեն չէ, բայց երկուսով գլուխ կհանեք։ Պատրաստվեք մեկնելու։ Մարիամ հանըմը փարվել էր ուրախությունից ճառագող որդուն ու լուռ հեկեկում էր։ ...Մեկ շաբաթ անց, առավոտյան, Պոլսո նավահանգստում բազմամարդ էր։ «Յըլդըզ» երկկայմ առագաստանավի մոտ խռնված ամբոխը՝ հույներ, հրեաներ, թուրքեր ու եվրոպացիներ, եռուզեռի մեջ էր։ Ծովից զով քամի էր փչում։ Մարտիրոսը եվրոպական կոստյում էր հագել, սպիտակ վերնաշապկին կարճ ու լայն սև փողկապ էր կապել, իսկ լայնեզր գլխարկի տակից երևում էին նշաձև հոնքերը, նորածիլ բեղերը։

32


Տարսայիճն էլ էր եվրոպացու կոստյումով, բայց գլխին ֆես ուներ, որից ձերբազատվել կտրականապես հրաժարվում էր։ Հովհաննես աղան վերջին խրատներն էր տալիս. -Մարտիրոս,

ամեն

ինչում

անծպտուն

կլսես

Տարսայիճին։

Տարսայիճ,

աչքդ

Մարտիրոսի վրա պահիր։ Ուշադիր կլինես։- Ապա գրպանից թաքուն մի քսակ հանեց, աննկատ դրեց կառավարչի ձեռքն ու փսփսաց ականջին,-այստեղ 50 ոսկի է, հարկ եղած դեպքում՝ ծախսիր, Անգլիայի փողերը Մարտիրոսի մոտ են։ -Անհոգ եղիր, աղա,-ասաց Տարսայիճն ու քսակը կայծակի արագությամբ թաքցրեց ծոցագրպանում։ Առագաստանավի տախտակամածից լսվեց զանգակի ընդհատ ու զիլ զնգոցը։ Միանգամից հարայհրոց ընկավ, և ուղևորներն սկսեցին հրաժեշտ տալ ճանապարհողներին։ Մարտիրոսը գրկախառնվեց հոր հետ, իսկ Տարսայիճը կանչեց համալին, որը գետնից խլեց երեք ճամպրուկները, կապոցը ու վազեց դեպի նավասանդուղք։ Տարսայիճը մեկ ուզեց մնասբարով անել Հովհաննես աղային, բայց գերադասեց վազել համալի հետևից, գոռալով. -Մարտիրո՜ս, շուտ արա... «Յըլդըզը» դանդաղորեն կտրվեց ափից։ Նավակողի մոտ կանգնած Տարսայիճը ոչ այնքան հեռացող ափին էր նայում, որքան ոտքերի մոտ դրված ճամպրուկներին։ Մարտիրոսը տեսավ, թե ինչպես հայրը նավի ուղղությամբ խաչ հանեց, ապա շրջվեց և ձեռքերը հետևը դրած՝ կորամեջք քայլեց։ Երիտասարդը երկակի զգացում ուներ. մի կողմից տխուր էր ծնողներից, ծննդավայրից, հարազատ միջավայրից բաժանվելու համար (Աստված գիտեր, կվերադառնա՞, թե՝ ոչ), մյուս կողմից անբացատրելի հուզմունք էր ապրում՝ ազատվում էր Պոլսո հեղձուկից, ասիականությունից, իսկ առջևում ազատությունն էր, Եվրոպան, նոր մարդիկ, նոր հարաբերություններ, գեղեցիկ կանայք, անծանոթ զգացումներ և արկածներ... Նավախցում Տարսայիճն ասաց. -Լսիր, Մարտիրոս տղա, սրանից հետո ինձ պիտի ականջ դնես։ Եվրոպայում վխտում են գողեր, ավազակներ, խարդախներ, խաբեբաներ և հազարումի ստահակներ։ Դու անհոգ, բերանբաց ջահել ես, այնինչ հարկ է անչափ զգույշ լինել, ոչ ոքի չասես ուր ենք ենք գնում, ինչ նպատակով, ինչ գործերով։ Մի բան խոսելուց առաջ ինձ հետ խորհրդակցիր, հիշիր հորդ խոսքերը, ես քեզ համար պատասխանատու եմ։ -Լա՜վ, լա՜վ,-ծիծաղեց Մարտիրոսը,-թող քո ասածը լինի, աղա։ Միայն մի բան եմ խնդրում՝ ֆեսդ փոխիր, ես քեզ համար մի լայնեզր գլխարկ կառնեմ։ Տարսայիճը ձեռքը թափ տվեց.«Անլուրջ տղա է»։ Ծովը հանդարտ էր, անալիք, ու երեկոյան հասան Բուրգաս։ Նավահանգստում կառք նստեցին ու շտապեցին երկաթուղային կայարան։

33


Կառամատույցը մարդաշատ չէր ու չկար Պոլսի թոհուբոհը, ընդհակառակն, այստեղ մի-տեսակ ոչ-ասիական հանդարտություն էր տիրում։ Տոմսակներ գնեցին և ճամպրուկները ձեռքներին մտան առաջին կարգի վագոն։ Կոստյումները հանեցին, խալաթներ հագան, և Մարտիրոսը կապոցից հանեց մոր դրած կերակուրները՝ տոլմա, հավ, բաստուրմա, հավկիթ, պանիր, լավաշ։ Ուղեկցորդը թեյ բերեց, և փառահեղ ընթրեցին։ Շատ էին հոգնել, և գնացքի միալար աղմուկի տակ քնեցին։ Առավոտյան արթնացան ուղեկցորդի խուլ բղավոցներից.«Սոֆիա՜..., Սոֆիա՜...»։ Անկողիններ հավաքեցին, լվացվեցին ու հագան կոստյումները։ Գնացքը կանգ առավ, և պատուհանից երևաց Սոֆիայի ընդարձակ կայարանը։ Մարտիրոսն ու Տարսայիճը որոշեցին նախաճաշել, երբ հանկարծ երկու մարդու հետ ներս մտավ ուղեկցորդը, թուրքերենով ասաց, որ ուղեկիցներ են, ապա ֆրանսերենով բարի ճանապարհ մաղթեց նորեկներին։ Վերջիններս միջին տարիքի էին, մեկը տարիքով քիչ ավելի մեծ էր, և ակնհայտորեն ազնվական տեսք ունեին. ձեռքներին բնական կաշվից ոչ մեծ ճամպրուկներ էին, թանկարժեք ընկուզենուց պատրաստված ձեռնափայտեր։ Ներս ընկած խորը աչքերով ավագը փողկապի վրա ոսկե քորոց ուներ։ Ավելի երիտասարդ կապտաչի ձախ ձեռքին ադամանդե ակով մատանի կար։ Չգիտես ինչու, հենց սկզբից նրանք դուր չեկան Տարսայիճին։ Եկվորները գլխարկներն ու ձեռնափայտերը դրեցին կուպեի մի անկյունում ու ֆրանսերեն ինչ-որ բան ասացին։ Մարտիրոսն իսկույն ոտքի թռավ, սեղմեց նրանց ձեռքը և զրույցի բռնվեց։ Ախր, ֆրանսերեն գիտեր... Գնացքը շարժվեց։ Մարտիրոսն ուղեկիցներին հրավիրեց իրենց հետ նախաճաշ անել։ Անծանոթները սեղանիկի մոտ տեղ գրավեցին, և ավագը ճամպրուկից կոնյակի մի գեղեցիկ շիշ հանեց, իսկ մյուսը սիգար առաջարկեց։ Մարտիրոսը չէր ծխում, իսկ Տարսայիճը կպցրեց ու սկսեց հազալ։ Ծիծաղեցին։ Տարսայիճը ափսոսում էր, որ ֆրանսերեն չգիտի, այդ երկուսը շատ կասկածելի տիպեր էին։ Ոչ, նրան տեսքին Տարսայիճը չէր խաբվի... Մարտիրոսը տարերքի մեջ էր, անընդհատ բլբլացնում էր, մերթընդմերթ ոտքի էր ցատկում, ձեռքերը թափահարում, նորից նստում, զրուցակիցներին բերան բացելու հերթ չէր տալիս։ Ի վերջո, Տարսայիճը չդիմացավ. -Մարտիրոս, սրանք հայերեն գիտե՞ն։ -Չէ, որտեղի՞ց։ -Լավ մարդիկ են։ Ֆրանսիացի եղբայրներ են, տուն են գնում։ -Մարտիրոս, զգույշ եղիր, ավելորդ բաներ չխոսես։

34


Օրն անցավ, վրա հասավ երեկոն։ Տարսայիճը կուպեի պատուհանից նայում էր մթնշաղի մեջ միմյանց հաջորդող դաշտերին, բլրակներին, ծառերի ուրվապատկերներին, և գնացքի միալար դղրդոցի տակ կոպերն ինքնաբերաբար փակվում էին։ Բայց պետք էր զգոն լինել։ Նա շանթահար եղավ, երբ Մարտիրոսից լսեց «Անգլեթեր» բառը. գիտեր, դա նշանակում էր՝ Անգլիա։ Տարսայիճը նստած տեղն ուղղվեց և ընդհատելով Մարտիրոսի շաղակրատանքը՝ հարցրեց. -«Անգլիա» բառ ասացի՞ր, ճի՞շտ լսեցի։ Ի՞նչ ես խոսում հետները, չլինի՞ պատմում ես, թե ուր ենք գնում և ինչ գործով։ -Հա, պատմում եմ, ի՞նչ կա որ։ Անհոգ եղիր, լավ մարդիկ են։ -Տնաքանդ, ամբողջ ճանապարհին ես քեզ ի՞նչ էի ասում,-ձայնը բարձրացրեց Տարսայիճը։-Սրանք անծանոթ մարդիկ են, մենք նրանց չենք ճանաչում, բա կարելի՞ է պատահական մարդկանց գործերի մասին պատմել։ Մարտիրոս տղա, ականջիդ օղ արա՝ Եվրոպան լի է գող-ավազակներով... -Է՜հ,- ձեռքը թափ տվեց Մարտիրոսն ու շարունակեց ֆրանսերեն խոսքուզրույցը։ Չէ՜, այդպես թողնել չէր կարելի, հարկ էր մի բան ձեռնարկել։ -Տարսայիճը նորից ընդհատեց Մարտիրոսին. -Փողերդ որտե՞ղ են։ -Աղա

ջան,

անհոգ

եղիր,

ապահով

տեղ

են,

մայրիկը

կարել-ամրացրել

է

անդրավարտիքիս,-ասաց Մարտիրոսը։ Երբ դրսում լրիվ մթնեց, Տարսայիճի կոպերն սկսեցին դավաճանորեն փակվել։ Բայց քնել չէր կարելի, դեռ մի գործ պիտի աներ։ Այդ ֆրանսիացիները շատ կասկածելի էին։ Տարսայիճը Մարտիրոսին ասաց, թե գնում է զուգարան։ Դուրս եկավ միջանցք և պատեպատ զարնվելով՝ հասավ վագոնի ծայրը։ Մտավ զուգարան ու դուռն ամուր կողպեց։ Տեղավորվեց նստոցին ու երկարաճիտ ձախ կոշիկը հանեց։ Ծոցագրպանից զգուշորեն դուրս բերեց Հովհաննես աղայի տված քսակը, միջից հատ-հատ հանեց զուգարանի թույլ լույսի տակ աղոտ պսպղացող «նապոլեոնները»՝ ճիշտ հիսուն հատ, ու դրեց կոշիկի մեջ։ Ապա ոտքը մտցրեց ու կապիչներն ամուր ձգեց։ Կանգնեց թե չէ՝ ոտքն սկսեց ցավալ։ Ոչինչ, ուրիշ ճար չկար, պետք էր դիմանալ։ Ապահովությունը զոհողություն էր պահանջում։ Տարսայիճի հաշվարկը պարզ էր. Մարտիրոսի բերանբացության պատճառով ֆրանսիացիներն արդեն գիտեին, որ իրենց մոտ փող կա (առանց խոշոր գումարի Անգլիայում ինչպե՞ս էին առևտրային տուն բացելու)։ Այդ իսկ պատճառով նա մտադիր չէր շորերը հանել ու քնել, ամբողջ գիշեր նստած կմնար։ Եթե անգամ չդիմանար ու քներ, ապա ֆրանսիացիները կարող էին ծոցագրպանից ոսկեդրամները գողանալ, բայց կոշիկի միջից՝ ոչ...

35


Տարսայիճը դուրս եկավ վագոնի նեղլիկ միջանցք։ Ոսկիները ոտքը ցավացնում էին, և կառավարիչն սկսեց կաղալ։ Ներս մտավ կուպե, նստեց ու վագոնի շորորից և Մարտիրոսի շաղակրատանքից վերջնականապես հոգնած՝ քնեց։ Արթնացավ թեթևակի ցնցումից։ Մարտիրոսն էր։ -Բարի լույս, աղա ջան։ Գնացքն այս կայարանում կես ժամ կանգնելու է, գնանք մաքուր օդ շնչենք ու ֆրանսիացիների հետ սուրճ խմենք։ Տարսայիճը դժվարությամբ կանգնեց, և ձախ ոտքն իսկույն ցավեց։ Ճամպրուկից անեց սրբիչն ու օճառը և կաղալով դուրս եկավ։ Մարտիրոսն ու օտարերկրացիները զարմացած նայեցին ետևից։ Բուլղարական այդ կայարանում օդը սառն էր։ Նստած քնելու պատճառով Տարսայիճի մարմինը կոտրատվում էր։ Մարտիրոսն ու ֆրանսիացիներն առաջ անցան, իսկ աղան կաղալով հետևեց նրանց։ Կառամատույցում Մարտիրոսը տեսավ սև աչք-ունքով, սևաթույր մազերով մի պտղավաճառ աղջնակի։ Մրգերի մեջ խնձորներ կային, որոնք Մարտիրոսին անչափ դուր եկան, և նա բացականչեց. -Quelles bonnes pommes!1 Փոս ընկած աչքերով ֆրանսիացին թևանցուկ արեց Մարտիրոսին և ասաց. -Երիտասարդ, եթե մեր չափ ապրած լինեիր այս աշխարհում, ապա կհամոզվեիր, որ ամեն բան, ինչ լավ է, դեռևս բարի չէ։ Մի ասա՝ bonnes pommes, այլ՝ belles pommes2։ Ապա շրջվելով դեպի ետ մնացած Տարսայիճը, հարցրեց. -Ինչու՞ է ձեր բարեկամը կաղում, ի՞նչ է պատահել։ Մարտիրոսը նայեց Տարսայիճին, որն իրոք շատ խղճալի, հիվանդագին տեսք ուներ, մանավանդ՝ անհեթեթ ֆեսով, և ասաց. -Խնդրում եմ, դուք սուրճ պատվիրեք, ես հիմա կգամ։ Ապա մոտեցավ Տարսայիճին ու մտահոգ հարցրեց. -Աղա ջան, էդ ի՞նչ է եղել, ոտքդ ցավու՞մ է։ Տարսայիճը ծանր շունչ քաշեց, ֆեսն ուղղեց և ասաց. -Մեղքը քոնն է, Մարտիրոս, մոռացել ես հորդ պատվիրանները և ականջ չես դնում ասածներիս։ Էդ ֆրանսիացիները շատ կասկածելի մարդիկ են, մի խաբվիր դրանց տեսքին, քաղցր-մեղցր խոսքերին, քաղաքավարի շարժուձևին, ես էդպիսիներին լավ եմ ճանաչում, եվրոպացի խարդախները հենց էդպիսի տեսք ունեն։

1 2

Ֆր. – Ի՜նչ լավ խնձորներ են։ Ֆր. – գեղեցիկ խնձորներ։

36


Ապա փսփսաց Մարտիրոսի ականջին. -Հայրդ ինձ 50 «նապոլեոն» է տվել, պահել եմ կոշիկիս մեջ։ Մարտիրոսը փռթկացրեց, բայց զսպեց իրեն ու թևանցուկ արեց Տարսայիճին։ Նստեցին սեղանիկի շուրջ, սկսեցին սուրճ խմել, և Մարտիրոսն իրեն հատուկ բարեհոգությամբ ֆրանսիացիներին անմիջապես պատմեց իր խնամատարի կաղալու պատճառի մասին։ Եղբայրները նայեցին միմյանց ու հազիվ նկատելի քմծիծաղ տվեցին։ ...Գնացքը սուրում էր Եվրոպայի խորք։ Այդ գիշեր ևս Տարսայիճը նստած քնեց։ Հաջորդ առավոտյան հասան Բելգրադ։ Այստեղից ուղեկիցների ճանապարհները բաժանվում էին։ Երբ կայարանում միմյանց հրաժեշտ էին տալիս, ֆրանսիացիներից ավագը սեղմեց Մարտիրոսի ձեռքը և ասաց. -Մեզ համար շատ հաճելի էր ձեզ հետ ճամփորդել։ Դուք ազնիվ երիտասարդ եք, և կանխագուշակում եմ, որ փայլուն ապագա կունենաք։ Ինչ վերաբերում է մեզ, ապա պիտի խոստովանեմ՝ մենք մեր մասին գրեթե ոչինչ չպատմեցինք, քանզի եղբորս հետ որոշել էինք գաղտնաբար ճամփորդել։ Բայց ձեզ կասեմ, որովհետև դուք սրտաբաց ու շիտակ մարդ եք։ Մենք Ֆրանսիայի թագավոր Լուի Ֆիլիպ I-ի որդիներն ենք։ Ես Լուի Շարլն եմ՝ Լուի Օռլեանցին, իսկ եղբայրս Ֆրանսուան է։ Մեր հայրը մահամերձ է, և շտապում ենք հասնել Վերսալ։ Այնպես որ, մենք գողեր և ավազակներ չենք, ինչպես կարծում է ձեր խնամատարը... Մինչ շվարած Մարտիրոսը կանգնել ու չգիտեր ինչպես արձագանքի, եղբայրները խառնվեցին մարդկանց ամբոխին և անհետացան։ ...Տարսայիճը կոշիկը հանեց, ոսկիները մեկիկ-մեկիկ հաշվեց, դրեց ծոցագրպանը և հայտարարեց, որ ֆեսը կփոխի լայնեզր գլխարկով։ Վագոնի կուպեում զրնգում էր Մարտիրոսի ծիծաղը։

Այս պատմությունը, ըստ էության, ոչ մի նշանակություն չէր ունենա, եթե... Ֆրանսիայի վերջին միապետի զավակները գնացին իրենց ճանապարհով, բայց մնացին համաշխարհային պատմության մեջ։ Մարտիրոս Թոքատյանը գնաց իր ճանապարհով. հաստատվեց Մանչեստրում, հիմնեց առևտրային տուն, տարիներ շարունակ մանուֆակտուրա առաքեց Կ.Պոլիս և դարձավ ոչ միայն անգլահայ համայնքի կազմավորողներից, այլև ամենապարկեշտ ու սիրված անձնավորություններից մեկը։ Նա վաճառականներից

էր,

որոնց

տրամադրած

այն 30 հայ գումարներով

Մանչեստրի Ափփեր Բրուք փողոցում 1870 թ. կառուցվեց Սբ. Երրորդություն հայոց եկեղեցին։ Նա չէր մնա մեր ժողովրդի պատմության մեջ, եթե չլիներ այս շարադրանքը. սա՛ է մեր գրվածքի նշանակությունը։

37


ԲԱԼԻԻ ՃԵՐՄԱԿԱՄՈՐՈՒՔ ԱՐՔԱՆ

Ինդոնեզիայի 13.700 կղզիներում, որոնցից մի քանի հազարը նույնիսկ անվանում չունի, ապրում է 765 ազգ-ազգությունների 210 մլն ներկայացուցիչ։ Բնակչության մեծ մասը գտնվում է չորս հիմնական կղզիներում՝ Ճավա, Կալիմանտան, Սումատրա և Սուլավեսի։ Բայց կա ևս մեկը, որին անվանում են «Աստվածների կղզի», «Դրախտային կղզի», «Սիրո կղզի». դա Բալին է։ XVII դարում Ինդոնեզիան «հայտնաբերեցին» հոլանդացիները, հաստատեցին իրենց դարատև իշխանությունը, երկիրն անվանեցին Նիդերլանդական Հնդկաստան, իսկ մայրաքաղաքը կոչեցին իրենց հնամենի երկրի անվամբ՝ Բաթավիա (ներկայիս Ջակարտան)։ 1656թ. հոլանդացիների հետ եկավ ու Սուլավեսի կղզու Գովա իշխանության մայրաքաղաք Մակասարում (ներկայիս Ուջունգպանդանգ) բնակություն հաստատեց խոջա Սոլիման. նա Ինդոնեզիայի առաջին հայն էր։ Բայց այս պատմությունը Բալի կղզու մեկ այլ հայի մասին է:

1875թ. 14-ամյա Մինաս Հակոբի Պողոսյանը Նոր Ջուղայից հասավ Կալկաթա, և դա սովորական բան էր՝ նորջուղայեցի պատանիներն արդեն երկու դարից ավելի այս ճանապարհն անցնում էին, գալիս-ուսում էին առնում Մարդասիրական ճեմարանում և ազգականների մոտ առևտրով զբաղվում։ Մինասը երեք տարի ուսանեց, սովորեց հայերեն, անգլերեն, թվաբանություն, առևտրի արվեստ, բայց գործի հարցում բախտը չբերեց։ Ժամանակներն էին այդպիսին. անգլիացիները, որ Հնդկաստան մուտք գործելու հարցում շատ բանով պարտական էին հայերին, այլևս կարիք չունեին բարեկամների՝ ի դեմս վտանգավոր տնտեսական մրցակիցների, և վաղուց ձեռնամուխ էին եղել շուկայից նրանց դուրս մղելուն։ Բազմաթիվ հայ վաճառականներ արտագաղթել էին Հնդկաչինի երկրներ. նրանց թվում էր և Մինասի մորեղբայրը, որը հաստատվել էր Բաթավիայում։ Մինասը մոտ մեկ տարի պարապ-սարապ թրև եկավ, ու մի օր էլ պատահաբար ձեռքն ընկավ Գալստանյանի «Ուսումնասեր» թերթը, որտեղ տպագրված էր ուշագրավ ծանուցում։ Հայտնվում էր, որ կա Ավստրալիա անվամբ մայրցամաք-երկիր, որի կառավարությունը 31

38


տարով հող էր տրամադրում, իսկ ժամկետը լրանալուց հետո այն դառնում էր դրա վրա աշխատողի սեփականությունը։ Մինասն առանց երկար-բարակ մտածելու նավ նստեց, բայց ճամփին որոշեց այցելել մորեղբորը։ Քեռին լսեց զարմիկին և ասաց. -Լսիր, էդ Ավստրալիան անծանոթ բան է, մերոնցից ոչ-ոք դրանից լուր չունի։ Արի ես քեզ ուրիշ խորհուրդ տամ։ Էստեղից ոչ

հեռու մի կղզի կա՝ Բալի։ Շատ սիրուն, առատ

բերքերով հարուստ տեղ է։ Տղամարդիկ արտաքինից հաղթանդամ են, բայց ամբողջ գործը կանայք են անում։ Ուտում, քնում և միմյանց սիրում են՝ երբ ուզում են։ Գնա էդտեղ առևտրով զբաղվիր, ես էլ կօգնեմ։ Մինասը նավակ նստեց, հատեց Լոմբոկի նեղուցը և ափ իջավ Բալիում։ Դա հիրավի դրախտավայր էր՝ բուդդայական հնամենի տաճարներ, բուսական ու կենդանական աներևակայելի աշխարհներ, իսկ մարդիկ այնքան պարզ, բարի ու ժպտերես էին, որ Մինասն իսկույն սիրահարվեց կղզուն։ Վաճառական ու պատմաբան Հորդանան Հորդանանյանը՝ նրա ժամանակակիցը, գրում է, որ 1880-1892թթ. Մինասն ուներ խանութ, սուրճ, բրինձ, ափիոն և այլ ապրանքներ էր արտահանում Սինգապուր։ Բալին մաքսազերծ, ազատ կղզի էր և առևտրի համար իդեալական վայր։ Միայն

մի

խանգարիչ

հանգամանք

կար՝

ներկայությունը

երկու

հոլանդացի

իշխանավորների, որոնք ի սկզբանե չսիրեցին Մինասին։ Տեսնելով բալիցիների լիակատար կտրվածությունն

աշխարհից,

քաղաքակրթությունից՝

Մինասը

մի

անգամ

գնաց

հոլանդացիների մոտ, թե՝ մի նավակ հատկացրեք, թող կղզեբնակները Ճավա գնան-գան։ Հոլանդացիները հրաժարվեցին։ Այդժամ Մինասը հիմնեց մի ֆիրմա՝ «Minas Tourist Agency» անվամբ և սկսեց օրական մեկ անգամ մարդկանց տեղափոխել Ճավա, վարձը սահմանելով 2 գուլդեն։ Դա տեսնելով՝ հոլանդացիներն իրենք սկսեցին նույն բանն անել, բայց 1,5 գուլդենով։ Մինասը գինն իջեցրեց 1 գուլդենի, հոլանդացիները՝ կես գուլդենի։ Ի պատասխան՝ Մինասն սկսեց մարդկանց ձրի տեղափոխել, որովհետև կղզեբնակներին շատ էր սիրում, և այդ սերը փոխադարձ էր։ Սակայն Մինաս Պողոսյանի կյանքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը նրա կյանքը շրջեց վաճառականի սովորական ուղուց և դրդեց անել մի բան, որով մնաց պատմության

մեջ։

1920-ական

թվականներին

Բաթավիայում

նա

առաջին

անգամ

տեսավ...կինո։ Դա այն աստիճանի ցնցեց Մինասին, այնպես տակնուվրա արեց նրա ներաշխարհը, որ բանուգործը գրեթե մոռացավ։ Ցանկանալով

այդ

զարմանահրաշ

արվեստին

հաղորդակից

դարձնել

նաև

բալիցիներին՝ 200 գուլդեն ծախսելով հիմնեց կղզու առաջին կինոթատրոնը։ Պարբերաբար ֆիլմեր

էր

բերում

Բաթավիայից

ու

ցուցադրում։

Բայց

կղզեբնակները

փողային

հարաբերություններից հեռու մարդիկ էին՝ գալիս-նայում էին, սակայն ոչ ոքի մտքով չէր անցնում դրա համար վճարել... Փույթ չէր։ Մինասն այնքան էր սիրում բալիցիներին, որ վճարեց անգլիացի գրող Փաուելին, և սա գրեց կղզու մասին առաջին գրքերից մեկը՝ «Դրախտը երկրի վրա»։ Հայկական

39


աղբյուրները վկայում են, որ նրա պատվերով նկարահանվել է նաև Բալիի մասին առաջին փաստավավերագրական

ֆիլմը.

ստույգ

հայտնի

է,

որ

այդ

կինոնկարը՝

«Արքայի

դիակիզումը», 1926թ. նկարահանել է հոլանդացի ռեժիսոր Վ. Մյուլենսը։ 1935թ. անգլիական «Մեգեզին սեքշըն» լրագիրը տպագրեց «Բալիի սպիտակամորուք արքան» վերնագրով հոդվածը։ Մինաս Պողոսյանին այդպես էին անվանում բալիցիները...

ՍԻՐՈ ԵՎ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ԶՈՀԸ 1886

թվականի

հունվարի

18-ի

լուսադեմին

Նիդերլանդական

Հնդկաստանի

Սուրաբայա քաղաքում, սեփական տան անկողնում 27-ամյա նորջուղայեցի Աբրահամ Ծատուրյանը կամ Ճնճխենց Աբրոն արթնացավ վատ կանխազգացումից։ Անթարթ հայացքը հառած թիքափայտից, բամբուկից ու լայնասաղարթ բույսերից հյուսված առաստաղին՝ նա

40


ուզում էր հասկանալ, թե ինչն էր դրա պատճառը ու չէր կարողանում։ Բայց հաստատ գիտեր, որ տհաճ բան էր լինելու, բնազդը երբեք իրեն չէր խաբել։ Կողքին պառկած Լյուն անխռով քնած էր։ Մալայուհու երկար մազահյուսերը նավթի նման սև էին, ճակատն ուռուցիկ էր ու լայն, կոպերը ծածկել էին խոշոր աչքերը, քիթն Աբրոյի ճկույթի չափ էր, շուրթերը գունդուկծիկ էին ու հյութեղ։ Անգամ քնած ժամանակ 18-ամյա աղջնակն անզուսպ ցանկանք էր պատճառում։ Նա նման էր հանգած հրաբխի, բայց Աբրոն գիտեր, որ երբ Աստծո այդ արարածը շագանակագույն աչքերը բացի, փոքրիկ բերանով ժպտա՝ ցույց տալով մանր, անթերի ճերմակ ատամները, հրաբուխը կարթնանա, և ինքն անզոր կլինի դիմադրել։ Աբրոն մատների ծայրով մի կողմ տարավ մետաքսե նուրբ ծածկոցը, և բացվեց Լյուի մերկությունը։ Դա կակաոյի գույնի հրաշալիք էր, և Աբրոն գիտեր մանկաչափ այդ մարմնի յուրաքանչյուր ծալքը։ Աբրոն ցանկացավ գրկել այդ ամենը, համբուրել աղջկա շուրթերը, խրվել

շոկոլադե

այդ

երանավետության

մեջ,

բայց

չուզեց

արթնացնել,

իսկ

վատ

կանխազգացումն ստիպեց զգուշությամբ շրջվել ու ոտքի կանգնել։ Աբրոն կռացավ պղնձե կոնքի վրա, գոլ ու անհամ ջրով լվաց դեմքը, թևքերը, և այդ պահին նրան դիպավ տաքությունը՝ Լյուն, որը նրա ուսերին հազիվ էր հասնում։ Սպիտակ ժպիտը դեմքին՝ աղջնակը գորովալից նայում էր, և Աբրոն համբուրեց նրա շուրթերը։ Միասին լվացվեցին, հագնվեցին, սուրճով ու մրգերով նախաճաշեցին և թիքափայտե սանդուղքով իջան առաջին հարկ՝ խանութ։ Աբրոն Լյուին հանձնարարություններ տվեց (տիրապետում էր մի քանի օտար լեզվի, այդ թվում և՝ մալայերենի) և ասաց, որ գործարքի օր է։ Դա նշանակում էր, որ պիտի գնար նավահանգիստ, (այնտեղ, ուր Կալի-Մաս գետը թափվում էր Ճավայան ծով), նավակ նստեր ու հասներ Մադուրա կղզի։ Այստեղի բնիկներից շատ էժան կգներ զանազան ապրանքներ, հիմնականում՝ բրինձ, ալյուր, արմավ, մետաղյա իրեր, պարան, որոնք լայն սպառում ունեին Սուրաբայայում։ Խանութը ոչ մեծ, արևկող սրահ էր, գետնին այսուայնտեղ դրված էին զանազան պարկեր, իսկ պատով մեկ ամրացված դարակներին շարված էին ապրանքների նմուշներ։ Աբրոն մի գաղտնի ծես ուներ՝ ամեն առավոտ մտովի խոսում էր... խանութի հետ, ընդ որում՝ խոսում էր հայերեն.«Բարի լույս, խանութ։ Ինչպե՞ս ես։ Ես լավ եմ։ Շնորհակալ եմ քեզ, խանութ, այն ամենի համար, ինչ տալիս ես ինձ։ Թե դու չլինեիր՝ կորած էի, դու ես ինձ պահում։ Շնորհակալ եմ քեզ, կյանքդ երկար լինի։ Ես քո մասին հոգ կտանեմ, որովհետև դու ես ինձ կերակրողը։ Առանց քեզ, խանութ, կյանքս անիմաստ կլիներ...»։ Բայց այսօրվա ծեսը կիսատ մնաց. դռան զանգուլակն իր մեղեդին սփռեց խանութով մեկ, իսկ դա նշանակում էր, որ մարդ էր եկել։ Զանգուլակն Աբրոն գնել էր հոլանդացիներից. շատ հարմար բան էր։ Քանի որ Սուրաբայայում գողություն ասված բան գոյություն չուներ, խանութի դուռը երբեք չէր փակվում, բայց զանգուլակի ունկահաճո ղողանջներն ավետում էին հաճախորդի գալստյան մասին։ Ում-ում, բայց առավոտ կանուխ խոջա Եղիայի այցին Աբրոն չէր սպասում։ Հաստատ մի բան եղել էր, կանխազգա տհաճությունն սկսում էր իրականանալ։

41


Եղիա

Հարությունյանը,

Պողոս

Մադաթյանը,

Մինաս

Գալստյանը

Աբրոյի

հայրենակիցներ էին՝ նորջուղայեցիներ, Աբրոյի պես խանութպաններ էին, միայն թե ավելի վաղ էին հաստատվել Սուրաբայայում։ Բոլորի խանութներն էլ գտնվում էին նույն փողոցի վրա, միմյացից մեկական թաղամաս հեռավորության վրա։ Բոլորն էլ զբաղվում էին միևնույն առևտրով, բայց մրցակցություն չունեին, որովհետև շուկան շատ մեծ էր։ Ընդհակառակն, հարկ եղած դեպքում մեկմեկու օգնում էին փողով, ապրանքով։ Բայց՝ ոչ Աբրոյին։ Նրանք չէին սիրում Աբրոյին։ Ու հիմնական պատճառն այն էր, որ Աբրոն երբևէ չէր գնացել Բաթավիա՝ հայոց Սբ. Հովհաննես եկեղեցի, անգամ՝ Սբ. Ծննդին ու Զատկին, երբեք մասնակցություն չէր բերել ազգային հանգանակություններին. մալայուհուն գրկել-նստել էր ու ոչ մի բանի չէր խառնվում։ Եվ հիմա, անհաղորդ նայելով հիսունին մոտ, եվրոպացու հագուստով խոջա Եղիային, Աբրոն հերթական տհաճությունն էր սպասում։ Բայց այն, ինչ լսեց, ցնցեց նրան։ Խոջան շատ սառը բարևեց, մալայուհուն առհասարակ բանի տեղ չդրեց և ասաց. -Երեկ չէ առաջին օրը Եդիգարների մայրը՝ Հռիփսիմե խաթունն է եկել Նոր Ջուղայից և ուզում է քեզ տեսնել: Շտապիր: Ապա շրջվեց ու գնաց՝ զանգուլակի ղողանջը սփռելով խանութով մեկ: Աբրոյի սիրտը կծկվեց: Ինքն ի՞նչ գործ ուներ Եդիգարների, առավել ևս՝ նրանց մոր հետ: Ի՞նչ են ուզում: Այսօրվա ծրագիրը տապալվեց, Մադուրա չէր կարող գնալ: Պետք էր այցելել Եդիգարներին, որովհետև նրանց մերժել անհնար էր: Եդիգարյանները չորս եղբայրներ էին՝ Գալուստ, Խաչիկ, Հարություն և Հովհաննես: Ավագը՝ Գալուստը, ըստ էության, Սուրաբայայի հայ համայնքի հիմնադիրն էր: Նա այստեղ էր հաստատվել շուրջ 25 տարի առաջ՝ 1862-ին, և նորջուղայեցի հայրենակից Հովհաննես Սարգսյանի հետ, որը Բաթավիայում ուներ «Հ. Շ. Սարգսյան» ֆիրման, հիմնել էր «Սարգիս, Եդիգար և ընկ.» առևտրային տունը, որն այսօր անմրցելի էր: Հետո եկան մյուս եղբայրները: Խաչիկը «Եդիգար, Մայիլ և ընկ.» ֆիրման հիմնել էր 1872-ին ու սկսել սերտորեն համագործակցել եղբոր հետ: Նրանց գործերն այնքան հաջող էին ընթացել, որ երկու տարի առաջ՝ 1884-ին, Խաչիկն իր ֆիրման փակեց, որդու՝ Ֆրեդիի հետ ստանձնեց ավագ եղբոր առևտրատան ղեկավարումը, իսկ Գալուստը մեկնեց Սինգապուր և այնտեղ հիմնեց «Եդիգար և ընկ.» ֆիրման: Հովհաննեսն սկզբում աշխատել էր Խաչիկի մոտ, ապա հիմնել սեփական բիզնեսը, սկսել ինքնուրույն գործել՝ անշուշտ, գործակցելով եղբայրների հետ: Միայն Հարությունն էր մնացել Նոր Ջուղայում՝ մոր կողքին, բայց նա էլ եղբայրների մոտ ուղարկել էր իր պատանի որդիներին՝ Մկրտչին, Չարլիին, Կոստանդիանոսին, Մարտիրոսին, Սարգսին ու Գևորգին: (Աբրոյի մտքով իսկ չէր կարող անցնել, որ սրանք ապագայում է՛լ ավելի կընդարձակեին բիզնեսը, մասնաճյուղեր կհիմնեին Սինգապուրում, Մանչեստրում ու Բանգկոկում):

42


Եդիգարների համբավը տարածված էր Սուրաբայայով մեկ. նրանք

հարավային և

արևելյան նահանգների խոշորագույն վաճառականներից էին, երկրի ներսում վաճառում, ինչպես նաև արտահանում էին այն ամենը, ինչ հայերն անվանում էին գաղթաբերք՝ եղեգնաշաքար, ձգախեժ, ալյուր, «շելագ» կոչվող ներկանյութ, կտավե գործվածք, ծխախոտ, սուրճ, կակաո և այլն, և այլն: Ահա այս մարդկանց մայրը Նոր Ջուղայից եկել-հասել էր Սուրաբայա՝ որդիներին տեսակցելու, բայց չգիտես ինչու ցանկացել էր հանդիպել նաև իրեն՝ Աբրոյին: Ինքը՝ ուր, Եդիգարներն՝ ուր …Եդիգարյանների երկհարկանի, երկարավուն, սպիտակ քարից կառուցված տունը նման էր իսկական պալատի: Առջևում փռված լայնատարած մարգագետնի վրա թրև էին գալիս ճերմակազգեստ տեղացի սպասավորներ, ձիեր ու փղեր: Առաջին անգամ այստեղ ոտք դնող Աբրոն մտածեց. «Իրենց հարստությունը մարդու աչք են խոթում ու նվաստացնում»: Աբրոյին մի քիչ սպասեցրեցին, ապա ուղեկցեցին երկրորդ հարկ: Լայն ու լուսավոր սենյակը պայթում էր ճոխությունից՝ եվրոպական կահույք, գորգեր, մարդահասակ հայելիներ, պատերից կախված կտավներ: Միակ անհամապատասխանությունը… Եդիգարների մայրն էր՝ սևազգեստ պառավը, որ ծալապատիկ նստել էր վիեննական շքեղ բազմոցին: Աբրոն մոտեցավ, համբուրեց մամիկի ձեռքն ու նստեց դեմ-դիմաց: Հռիփսիմե խաթունը գլխին կապել էր սև գլխաշոր՝ մինչ հոնքերը փակելով ճակատը, ջրակալած մոխրագույն աչքերի տակ պարկեր էին կախվել, մեծ ու կեռ քիթը իջնում էր բարակ շուրթերին: Նա ուշադիր զննում էր Աբրոյին: Ի վերջո, մետաղական ձայնով սկսեց խոսել. -Լսիր, երիտասարդ, ես գիտեմ այստեղ ինչով ես զբաղվում: Քեզ մի հարց տամ՝ հիշու՞մ ես, որ Նոր Ջուղայում կին ու երեխա ունես, ծնողներ, քույր ու եղբայր: Յոթ տարվա ընթացքում ոչ մի նամակ, ոչ մի լուր չես ուղարկել: Ավելին, ոչ մի թուման փող չես ուղարկել, քեզ չի՞ հետաքրքրում, թե ընտանիքդ, տարեց ծնողներդ ինչպես են ապրում: Այստեղ գալուց առաջ կինդ եկավ մոտս, աղիողորմ արցունք էր թափում, աղաչում էր որպես աղախին հետս գալ: Քեզ էր ուզում տեսնել, կարոտել էր… Աբրոն դեմքը ծամածռեց: Իսկ մամիկը հրամայաբար շարունակեց. -Հետս չբերեցի, բայց խոստացա, որ քեզ կտանեմ: Դու պիտի Նոր Ջուղա վերադառնաս: Մինչ խաթունը խոսում էր, Աբրոն մտածում էր. «Դու ի՞նչ գիտես իմ կյանքի մասին: Ձենդ տաք տեղից է գալիս, ինչ տղաներդ այստեղ են՝ ոչ մի վատ օր չես տեսել: Գնամ Նոր Ջուղա՝ ի՞նչ անեմ: 12 տարեկանից հայրս հանեց Սուրբ Ամենափրկիչ վանքի դպրանոցից, մի կրպակավաճառի մոտ աշակերտ կարգեց, ծայրը ծայրին հազիվ էինք հասցնում: 18 տարեկան էի, երբ հայրս ամուսնացրեց Գյուլիզարի հետ, և մեկ տարի անց աղջիկ ունեցանք: Դա կյա՞նք էր, մշտական կարիք, զրկանք ու հոգս: Վաճառականների քարավանով եկա-հասա Մումբայի, սրա-նրա ձեռի տակ աշխատեցի, բայց արդյունքի չհասա: Անցա Նիդերլանդական Հնդկաստան, Սուրաբայայում սկսեցի ինքնուրույն գործել և հիմա, փառք Աստծո, սեփական տուն ունեմ, 2000 գուլդեն ետ գցած փող ու սիրած աղջիկ: Գնամ Նոր Ջուղա՝ ի՞նչ անեմ…»:

43


-Ի՞նչ կասես, տղա,-նրա մտքերն ընդհատեց Եդիգարների մայրը: Աբրոն հրաշալի գիտակցում էր պատասխանի հետևանքները, բայց այդուհանդերձ անվարան ասաց. -Չէ, Նոր Ջուղա չեմ վերադառնա: …Այն, ինչ կատարվեց հետագա մի քանի ամիսների ընթացքում, Աբրոն մտովի վերագրում էր Եդիգարների մորը, համարում էր, որ պառավն էր իրեն անիծել: Ընդամենը մեկ ամիս անց Սուրաբայայի հոլանդական իշխանությունից զինվորական ծառայության անցնելու ծանուցագիր ստացավ: Տեղացի ինչ-որ ցեղախմբեր միացել, ապստամբություն Հոլանդացիները

էին

բարձրացրել,

հայերին

ազատ

և

Աբրոն

քաղաքացու

պիտի

մասնակցեր

պաշտոնական

դրա

ճնշմանը:

արտոնագիր՝

այլ

եվրոպացիներին համահավասար իրավունքներով, տվել էին դեռևս 1747 թվականին և հիմա ուզում էին, որ հայերը զենքով պաշտպանեն այդ իրավունքները: Բայց Աբրոն իմացավ, որ հայերից միայն ինքն է զորակոչվել: Դա անեծք չէր՝ ի՞նչ էր: Խուսափելու միայն մի ելք կար, և Աբրոն իշխանություններին հայտնեց, որ տեղափոխվում է Մալանգ: Դա Սուրաբայայի հարևանությամբ, դեպի արևմուտք գտնվող մի նավահանգիստ էր, որն ուներ ազատ քաղաքի կարգավիճակ, և այստեղ զորակոչ չէր կատարվում: Տունը, խանութը՝ այն անշունչ, բայց սիրելի երևույթը, որի հետ ամեն առավոտ հայերեն էր խոսում, վաճառեց, Լյոին և ապրանքներն առավ-գնաց Մալանգ ու նոր խանութ բացեց: Թեպետ Մալանգը շատ գեղատեսիլ բնակավայր էր (այստեղ էին գտնվում XIII դարի հոգեհանգստյան աշտարակաձև տաճարներ Կիդալը, Սինգասարին, Ջագոն), բայց Աբրոյի համար ուներ մի ճակատագրական թերություն. դա նրա աշխարհագրական եզակի դիրքն էր՝ մի կողմից հարում էին Հնդկական օվկիանոսի, մյուս կողմից Ճավայան ծովի ջրերը: Եվ երբ մեկ ամիս անց Աբրոն սկսեց հազից խեղդվել և արյուն թքել, այցի եկած հոլանդացի բժիշկը զննեց ու հայտնեց, որ խոնավ կլիման ու հիվանդի թույլ թոքերն անհամատեղելի են: Բժիշկն Աբրոյին խորհուրդ տվեց անմիջապես հեռանալ Մալանգից: Աբրոն գիտեր՝ դա Եդիգարների մոր անեծքն էր: Որոշեց բուժվել ու ոչ մի դեպքում Մալանգը չլքել: Ու՞ր գնար,, հենց որ Սուրաբայա ոտք դներ՝ բանակ կտանեին: Բայց ոչինչ չօգնեց: Արնածոր հազի շարունակական նոպաները կմախք դարձած Աբրոյին դարձրեցին անկողնային հիվանդ: Կիսաուշաթափված վիճակից աչք չէր բացում: Նոր խանութը չէր գործում, իսկ հեզ ու խոնարհ Լյուն գիշեր-ցերեկ հերթապահում էր անկողնու մոտ: Մահվան ստվերը կախվեց Աբրոյի գլխին: Ելք չկար: Նա խանութն ու ապրանքը նվիրեց մալայուհուն, արցունքն աչքին հրաժեշտ տվեց աղջկան ու սայլին պառկած հասավ Սուրաբայա: Հանաքաղաքացի խանութպաններին չհանդիպեց, գնաց մեկ այլ համերկրացու՝ վաճառական ու պատմաբան Հորդանան

44


Հորդանանյանի մոտ և ասաց. «Պարոն Հորդանան, եթե ողջամբ հասնեմ Մումբայի՝ փառք կտամ Աստուծուն»: Հորդանանն օգնեց, նստեցրեց Հնդկաստան գնացող նավ, և Աբրոն բռնեց տունդարձի ճամփան, այն նույն ճանապարհը, որով եկել էր: Տարբերությունը լոկ այն էր, որ հազից հյուծված, հալվող մոմ հիշեցնող Աբրոն լիակատար անգիտակից վիճակում էր: Թե քարավանով՝ ցամաքային ուղիով, չորս ամիս անց ինչպես հասավ Նոր Ջուղա՝ միայն Աստծուն էր հայտնի: Տանը, ծնողների, հարազատների ու բարեկամների ներկայությամբ, փոքրիկ դստեր աղոտ պատկերն աչքին՝ Ճնճխենց Աբրոն գլուխը Գյուլիզար կնոջ շնկանը դրած՝ մեկ շաբաթ անց հոգին ավանդեց…

ՄԱՆԹԱՇՅԱՆՑԱՊԱՏՈՒՄ

Ալեքսանդր Հովհաննեսի Մանթաշյանցը (1842, Թիֆլիս-1911, Թիֆլիս) բոլոր ժամանակների ամենախոշոր հայ ձեռնարկատերն է և բոլոր ժամանակների մեծագույն ազգային բարերարը:

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՔԱՅԼՎԱԾՔ

Ուշադրություն դարձրե՞լ եք տղամարդու քայլվածքին. դա կարող է շատ բան ասել նրա բնավորության, տրամադրության, հոգեվիճակի մասին: Քայլվածքը կարող է լինել խրոխտ, մտամոլոր, անհոգ, գործնական, լկտի, անիմաստ, սանձարձակ, խարդախ, ծածկամիտ և այլն, և այլն: Բայց քայլվածքից կարելի է կռահել ևս մեկ բան՝ թե տղամարդը գրպանում որքան փող ունի: …1889 թվական, Թիֆլիս: Արմյանսկի բազար փողոցի իր գրասենյակում Ալեքսանդր Մանթաշյանցը հաշվեկշիռ էր փակում: Թեպետ արդեն Կովկասի ամենախոշոր՝ «Թիֆլիսի առևտրային բանկի» գլխավոր բաժնետերն էր, սակայն շարունակում էր զբաղվել հին գործով՝ մանուֆակտուրայի մեծածախ առևտրով. մանուֆակտուրա, որ Մանչեստրից բարեխղճորեն առաքում էին ջահել ժամանակների ընկերները՝ կեսարացի Եսայան եղբայրները:

45


Հայրը՝

անվանի

վաճառական,

Թիֆլիսի

քաղաքային

դումայի

պատգամավոր

Հովհաննեսը, վախճանվել էր երկու տարի առաջ ու որդուն ժառանգել կտորեղենի մի խանութ և 20 հազար ռուբլի կանխիկ գումար: Ալեքսանդրը բացել էր ևս մի խանութ և այժմ, գրասենյակում նստած, թուղթ ու գրիչը ձեռը, հախուհաշիվ էր անում, որպեսզի պարզի իր ինքնուրույն աշխատանքի արդյունքը: Գործը վերջացնելով՝ ստացավ մի թիվ, որից նրա տրամադրությունը կտրուկ բարձրացավ: Թղթերը հապշտապ ծալեց, դրեց ծոցագրպանը, լայնեզր գլխարկն ուղղեց, վերցրեց ձեռնափայտն ու դուրս եկավ: Սեպտեմբերյան զով երեկո էր, հաճելի եղանակ, և նրա ինքնազգացողությունը հրաշալի էր, ինքն իրենից գոհ էր, որ հոր թողածը այլոց նման չէր մսխել, քամուն չէր տվել, մեն-մենակ աշխատել և լավ արդյունքի էր հասել: Այդ մտքերից ոգևորված՝ որոշեց սովորականի նման թատրոն կամ բրիջ խաղալու չգնալ, այլ հասնել տուն և կնոջը՝ Դարյային, հայտնել իր հաջողության մասին: Քանի որ Թիֆլիսում չունևորները շատ էին, Մանթաշյանցն այլ փողատերերի նման թանկագին ակներով մատանիներ չէր դնում, ոսկե շղթայով ժամացույց չէր կրում, անգամ սեփական կառք չուներ, ֆայտոն նստում էր միայն շտապելիս և հիմնականում ոտքով էր շրջում: Ահա այդ օրն էլ նա գրասենյակից դուրս եկավ և քայլերն ուղղեց դեպի Պասկևիչի փողոցի իր առանձնատուն: Քիչ անց ճանապարհին հանդիպեց մշտական հաճախորդներից մեկին՝ մանրավաճառ Պետոյին, որն իրենից չիթ ու սատին էր առնում: Միմյանց բարևեցին ու անցան: Հազիվ էր Մանթաշյանցը երկու-երեք քայլ արել, երբ ականջի ծայրով պարզորոշ լսեց Պետոյի խոսքերը. «Պա՜հ – պա՜հ – պա՜հ, թե իս Լոնդուն չիմ գնացի, փուղ չիմ աշխատի՞… Տնաշենն էնենց է գնում, կարծիս էրկու հարիր հազար ունենա»: Մանթաշյանցը ցնցվեց ու տեղում մեխվեց՝ հաշվեկշիռը փակել և ստացել էր 200 հազար թիվը: Նա շրջվեց ու տեսավ, թե մանրավաճառն ինչպես հպարտ, դանդաղ, արժանապատիվ քայլերով անհետացավ մթնշաղում… Ամբողջ կյանքի ընթացքում Մանթաշյանցը հաճախ էր մտաբերում այդ դիպվածը և զարմանում. «Էդ մարդը վու՞նց իմացավ»: Երբեմն ինքն էլ էր փորձում այլոց քայլվածքից գուշակել նրանց քսակի պարունակությունը, բայց ամեն անգամ՝ ապարդյուն…

ԴԵՐԱՍԱՆԻ 50 ՄԱՆԵԹԸ

Մանթաշյանցի թուլությունը թատրոնն էր: Նա իր բիզնեսի՝ նավթարդյունաբերության ու բանկային գործի նման հասկանում ու սիրում էր թատրոն: Թիֆլիսում մշտապես թատրոն էր հաճախում: Ամռան ամիսներին, որպես կանոն, ապրում էր Փարիզում և մշտական օթյակ ուներ Երաժշտական ազգային ակադեմիական թատրոնում: Երբ Եսայի Փիթոյանը՝ «Ի. Ե. Փիթոև և ընկ.» նավթարդյունաբերական և առևտրային ֆիրմայի նախագահը, որոշեց Թիֆլիսում թատրոնի նոր շենք կառուցել, ուր հանդես կգար

46


նաև իր կինը՝ դերասանուհի Օլգա Մարքսը, ու սկսեց շինարարությունը, պարզվեց, որ ծախսը վիթխարի էր և ուժերից վեր բան: Այնժամ «Փիթոև» ընկերության գլխավոր բաժնետեր Մանթաշյանցը, թատրոնի հանդեպ սիրուց դրդված՝ այդ ծախսը փոխանցեց ֆիրմայի ուսերին, և 1,5 միլիոն ռուբլով կառուցվեց «Փիթոևի թատրոնը»՝ ներկայիս Շ. Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի շենքը: Մանթաշյանցը նաև ֆինանսապես շարունակաբար օժանդակում էր թե անհատ դերասաններ, թե «Հայ դրամատիկական ընկերությանը», և այդ մասին գիտեին բոլորը: …Թիֆլիսում Գալֆայան ազգանունով մի պոլսեցի երիտասարդ դերասան3 կար, որը մեծամտության բարդույթ ուներ և իրեն առնվազն երկրորդ Պետրոս Ադամյան էր համարում: Ահա այս երիտասարդը մի օր գալիս է Մանթաշյանցի գրասենյակ և ընդունարանում աղմուկ բարձրացնում: -Կուզեմ աղա Մանթաշյանցը տեսնել: Ատիկա հույժ կարևոր է և ձգձգում չի հանդուրժեր… Աշխատակիցները հարցնում են, թե՝ ի՞նչ խնդիրք ունի: -Անձամբ իրեն պիտի ըսեմ: Ասում են՝ Մանթաշյանցը խիստ զբաղված է, միգուցե հարցը շարադրի և իրե՞նք օգնեն: -Ոչ, դուք ի վիճակի չեք,-պատասխանում է Գալֆայանը,-ինծի միայն պարոն Մանթաշյանցը կրնա օգնիլ: Ապա մի պահ երկմտում է և վրդովված, բարձրաձայն ասում. -Ահավասիկ, շարադրեմ խնդիրքս: Ես կբողոքեմ Դրամատիկական ընկերութենե: Անոնք ինծի հավուր պատշաչի չեն գնահատեր: Բոլոր առաջատար դերերը ուրիշներու կուտան: Ինծի կըսեն, թե տաղանդս չի բավեր: Ավելի մեծ ամոթ հասցեիս, ավելի մեծ ապտակ երեսիս չեմ պատկերացներ… Է՜, եթե տաղանդս չի բավեր, եկել եմ պարոն Մանթաշյանցե խնդրելու, որ ինծի դրամ տա՝ երթամ Փարիզ արվեստս կատարելագործելու… Ապա ավելի ու ավելի բորբոքվելով՝ գրեթե բղավում է. -Եվ ովքե՞ր դատողություն կընեն տաղանդիս մասին՝ խղճուկ,պզտիկ մարդիկ, որոնք բան մը չեն հասկանար թատերական արվեստե: Ահավասիկ, խնդրեմ, դուք լսեցեք և ձեր կարծիքը հայտնեցեք տաղանդիս մասին: Գալֆայանը մի պահ դադար է տալիս, մտնում դերի մեջ և սկսում Շեքսպիրի Համլետի մենախոսությունը. -Դժո՜խք, ցույց տուր ինձ թե դու ինչ կանես. Կլա՞ս, կկռվե՞ս, քաղցա՞ծ կմնաս, քեզ կծվատե՞ս, Լեղի կխմե՞ս, կրոկոդիլ կուտե՞ս, այդ ես էլ կանեմ: 3

Ի դեպ, Գալֆայանին մամուլում հրապարակավ պաշտպանում էր Հովհաննես Թումանյանը:

47


Եկել ես այստեղ, որ ցավից գոռա՞ս, զարմացնե՞ս ինձ՝ ցատկելով նրա գերեզմանի մեջ. Ուզում ես ողջ-ողջ թաղվի՞լ նրա հետ. այդ ես էլ կանեմ:4

Այս խոսքերի վրա Մանթաշյանցի առանձնասենյակի ծանր դուռը բացվում է, դուրս է գալիս «նավթարքան» և սկսում ունկնդրել: Թիկունքով կանգնած Գալֆայանը նրան չի նկատում և շարունակում է. Եթե լեռներից ուզես բարբառել՝ Թող մեր գլխի վրա միլիոն արտավար հող բերեն դիզեն, Մինչև որ մեր տափն իր գագաթն այրե հրավառ կամարից Եվ Օսսան մոտը մի գորտնուկ թվա: Թե մեծ մեծ բրդես՝ ես էլ կարող եմ քեզ պես հոխորտալ:

Հանկարծ նկատելով իրեն ուշադրությամբ լսող Մանթաշյանցին՝ Գալֆայանը դադարեցնում է մենախոսությունը: Մանթաշյանցը մոտենում նրան, գրպանից ինչ-որ թղթադրամներ հանում և դնելով դերասանի ափի մեջ՝ ասում. Վուրթի ջան, էս 50 մանեթը վիկալ ու գնա: Աստված կու սիրես, մեր զբաղմունքը մի խանգարե: Գալֆայանը փողը դնում է գրպանը և գլուխ խոնարհելով՝ շարունակում. -Ներիր ինձ, պարոն. իրավ քո հանդեպ մեղավոր եմ ես, Բայց ներող եղիր իբրև ազնիվ մարդ, դու որ ազնիվ ես, Այս ներկաները գիտեն, և դա էլ լսած կլինես, Որ ես շատ ծանր մտացնորությամբ պատուհասված եմ. Ինչ որ արել եմ, որ գուցե սիրտդ, կամ թե պատիվդ Մի քիչ կոպտորեն շոշափած լինի՝ Հայտարարում եմ թե խենթություն էր:

Մանթաշյանցը քահ-քահ ծիծաղում է և մտնում առանձնասենյակ:

ԱՐԾԱԹԵ ՀՆԳԱՆՈՑՆԵՐ

4

Այս և հաջորդ մեջբերումները՝ ըստ Հովհ. Մասեհյանի թարգմանության:

48


Մանթաշյանցը

սովորություն

ուներ.

Շատ

հաճախ,

օրվա

ավարտին,

երբ

տրամադրությունը բարձր էր լինում՝ ֆիրմայի իր անձնական դրամարկղից վերցնում էր 20 հատ արծաթե 5-ռունլանոցներ ու դուրս էր գալիս փողոց՝ «փուղ բաժանելու»: Դա յուրահատուկ ծես էր, հանդիպում, որին, մի կողմից, մասնակցում էին նրան սպասող Թիֆլիսի հայ չքավորներն ու գաղթականները, մյուս կողմից՝ Մանթաշյանցը, որն անձնապես, մեկ առ մեկ ճանաչում էր իրեն սպասող բոլոր կարիքավորներին: Մի անգամ երկու հոգու մերժեց՝ ասելով. «Դու երեկ ստացար»: Նա չէր ուզում, որ մուրալը հայոց համար զբաղմունք դառնա…

ՆՈՒԲԱՐԱՊԱՏՈՒՄ

Պողոս Նուբարի Նուբարյանը կամ Պողոս Նուբար փաշան (1846, Կ.Պոլիս-1930, Փարիզ. աճյունն ամփոփված է Պեր-Լաշեզ գերեզմանատանը) մեր ժողովրդի ամենաիմաստուն զավակներից էր, ազգի տեր և ծառա:

ՄԱԽՈԽՅԱՆԻ ԿՏԱՎԸ

1899

թվականին

Կահիրե

եկավ

և

իր

կտավների

ցուցահանդես-վաճառք

կազմակերպեց Կարինի Սանասարյան վարժարանի ու Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ, 30-ամյա Վարդան Մախոխյանը, որին վիճակված էր դառնալու հայ գեղանկարչության

ականավոր

դեմքերից

մեկը:

Երկրագործ

Երվանդ

Աղաթոնի

ուղեկցությամբ՝ ցուցահանդես այցելեց Պողոս Նուբարը: Կտավներից մեկը շատ դուր եկավ փաշային, ու զմայլանքով երկար նայեց նկարին, ասելով. «Շա՜տ աղվոր է, շա՜տ կհավնամ…»: Ապա դիմեց Աղաթոնին. -Կրնա՞ս Մախոխյանե իմանալ գինն ինչ է: Քիչ անց Աղաթոնը եկավ և ասաց. -Մախոխյան կըսե, թե կտավն արժե 350 ոսկի:

49


Դա բավականին խոշոր գումար էր, բավական է ասել, որ «Արև» օրաթերթի հրատարակման համար փաշան տարեկան տրամադրում էր 100 ոսկի: Պողոս Նուբարը մեծահարուստ մարդ էր և, անշուշտ, կարող էր նկարը գնել: Բայց ասաց. -Սիրտս շատ կ՛ուզե կոր այս պատկերը առնիլ, շատ հավնեցա, բայց մյուս կողմե կկարծեմ, որ եթե այս նկարը գնեմ՝ կարգ մը հայ աղքատներու, որ ամեն օր ինծի կդիմեն, չպիտի կրնամ օգնիլ, և խեղճերը անոթի պիտի մնան: Ավելի աղեկ է չառնիլ… Փաշան շարունակեց շրջել ցուցահանդեսով, հիացմունքով դիտել Մախոխյանի կտավները, հաստատ իմանալով, որ ոչ մի նկար չի գնի…

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԵՂԵՔ, ՍԻՐԵԼԻ ՊԱՐՈՆ…

1920 թվականի մայիսի 5-ից հուլիսի 13-ը Փարիզում գումարվեց երկրորդ Ազգային համագումարը՝ համահայկական մի գագաթաժողով, որին մասնակցում էին տարբեր երկրների համայնքներից ընտրված պատվիրակներ, քաղաքական ու կրոնադավանաբական զանազան ուղղությունների ներկայացուցիչներ: Ծանրագույն ժամանակներ էին. դեռևս շարունակվում էր հայ ժողովրդի ցեղասպանդը, և համագումարը ձգտում էր փրկել ազգի բեկորները: Ավենյու Ուիլսոն թիվ 12 հասցեում ազգի քաղաքական ու բարոյական մտքի ընտրյալները գլուխ-գլխի, ձեռք-ձեռքի միտք էին անում, թե ինչպես հաջողեն Հայաստանի մանդատը հանձնել ԱՄՆ-ին կամ դաշնակիցներից մեկ ուրիշի, պարտված Թուրքիայից ու Գերմանիայից ինչպես նյութական փոխհատուցում ստանան, ինչպես իրենց պատմական բնօրրանի կորուսյալ, բռնանվաճ վիթխարի տարածքներից գոնե չորս վիլայեթ կցեն Հայաստանի Հանրապետությանը և ապագա Հայրենիքի հիմքը դնեն… Հենց համագումարի ընթացքում մի ծանր հարված ևս հասցվեց. Ֆրանսիան իր զինուժը դուրս բերեց Կիլիկիայից՝ տարածքներից բացի Թուրքիային հանձնելով 270 հազար քրիստոնյայի, որից 150 հազարը՝ հայ, և դա մեր պատմության մեջ մտավ արյան թանաքով գրված «Կիլիկիայի հայաթափում» մեղմասացությամբ: Կար մի ազգային-քաղաքական խնդիր ևս, որը ժանգի նման կրծում էր ներսից. դա արևելահայ-արևմտահայ անմիտ հակամարտությունն էր: Հակասությունը ծայր էր առել դեռևս 1918-ից, երբ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, և արևմտահայերը, ոչ առանց հիմքի, մտավախություն հայտնեցին, թե որոշակի հրաժարում կլինի Հայ դատից: Հանրապետությունում

դա

ընկալվեց

որպես

ինքնիշխան

երկրի

ներքին

գործերին

միջամտելու նման մի բան, և սկիզբ առավ հայաստանաբնակների եսամոլությունը: Ներազգային բախմանը մասնակցում էր երկու կողմ՝ ՀՀ կառավարությունը և Ազգային պատվիրակությունը:

Վերջինս

քաղաքական,

ազգապահպանական,

բարեսիրական,

մշակութային մի գործադիր կառույց էր, որ Առաջին աշխարհամարտից առաջ՝ 1912թ., Ամենայն հայոց Գևորգ Ե կաթողիկոսի մտահղացմամբ հիմնվել էր Փարիզում, և հենց վեհափառի կոնդակով նախագահ էր նշանակվել Պողոս Նուբար փաշան: Ազգային պատվիրակությունն, ըստ էության, արտասահմանում ստեղծված հայոց տարագրյալ կառավարություն էր, իսկ փաշան՝ մի մարդ, որ բացարձակ հեղինակություն էր վայելում

50


համայն հայության շրջանում, ու որին ճանաչում և ընդունում էին համաշխարհային քաղաքական ու դիվանագիտական շրջանակները: Դեռևս 1919թ. ապրիլին, Ազգային առաջին համագումարում, Դաշնակցության ներկայացուցիչներ Ավետիս Ահարոնյանն ու Միքայել Վարանդյանը, նախ, պահանջել էին, որ Պողոս Նուբարն այդուհետ իր փաստաթղթերն ստորագրի որպես «Թրքահայոց ազգային պատվիրակության ղեկավար», այսինքն՝ հանդես չգա նաև Հանրապետության անունից: Ապա ընտրվել էր Պատվիրակության նոր կազմ՝ բաղկացած վեց հոգուց. նրանք էին Պ. Նուբարը, պրոֆեսոր

Աբրահամ

Տեր-Հակոբյանը,

Գարեգին

Փաստրմաճյանը՝

նույնինքը

1896թ.

«Օսմանյան բանկի» զավթմանը մասնակցած և 1905թ. Թիֆլիսում թաթարական (իմա՝ ադրբեջանական) հրոսակախմբերին ջախջախիչ պարտության մատնած Արմեն Գարոն, բժիշկ Նևրուզը, հայ գրականության ապագա դասականներ Վահան Թեքեյանն ու Արշակ Չոպանյանը: Երկրորդ

համագումարի

ժամանակ

տարաձայնությունները

կտրուկ

սրվեցին.

դաշնակցական պատվիրակները՝ բժիշկ Արմենակ Բարսեղյանի գլխավորությամբ, անհիմն, անարդարացի և անխնա քննադատության ենթարկեցին Պողոս Նուբարին ու պահանջեցին, որ

Պատվիրակությունը

Պատվիրակության

դադարեցնի

անդամները

գործունեությունը:

տեղնուտեղը

Վիրավորված

հրաժարական

տվեցին

փաշան (ավելի

և

վաղ՝

հունվարին, ընդդեմ փաշայի այդպիսի պահանջ էր ներկայացրել ԱՄՆ-ու ՀՀ դեսպան նշանակված Գ. Փաստրմաճյանը): Ընդ որում, 74-ամյա Պողոս Նուբարը հրաժարականը ձևականորեն

պատճառաբանեց

առողջական

վիճակի

վատթարացմամբ

և

նույնիսկ

համապատասխան փաստաթուղթ ներկայացրեց Փարիզի հանրահայտ բժիշկ Յութելոյի ստորագրությամբ: Ստեղծվեց ոչ միայն փակուղային, այլև աղետաբեր իրավիճակ՝ ո՞վ էր այդ հեղհեղուկ ժամանակներում ժողովրդի ճակատագրով զբաղվելու, նրա արդար դատը պաշտպանելու… Մեծ դժվարությամբ համագումարին հաջողվեց փաշային ետ բերել: Ձգտելով հանուն ազգային շահի հարթել խոչընդոտները՝ Պ. Նուբարը հանդիպում ունեցավ Ա. Ահարոնյանի հետ, որը գտնվում էր Փարիզում, սակայն գիտակցաբար չէր մասնակցում

համագումարի

աշխատանքներին:

Նրանք

բանակցեցին

և

փոխհամաձայնության եկան, որ Պատվիրակության կազմը բաղկացած լինի չորս հոգուց, իսկ գործունեությունը դադարեցվի Հաշտության դաշնագրի ստորագրումից անմիջապես հետո: Այդ ամենի մասին փաշան տեղեկացրեց Ազգային համագումարին: Ձեռք

բերված

պայմանավորվածությունների

հիման

վրա,

Պատվիրակության

անդամներ ընտրվեցին Պ. Նուբարը, դաշնակցական Նևրուզը, Գրիգոր Սինապյանը և փայլուն գիտելիքների տեր, մի քանի օտար լեզուների տիրապետող Լևոն Մկրտչյանը: Նախկին կազմից դուրս մնացած Արշակ Չոպանյանը հուլիսին պատահաբար հանդիպում է Ա. Ահարոնյանին: Վերջինս, առանց ուրախությունը թաքցնելու, չարախնդորեն ասում է. -Հը, պարոն Չոպանյան, այլևս Պատվիրակության մեջ չե՞ք: Չոպանյանը պատասխանում է.

51


-Կ՛երեւայ թէ Հանրապետութեան ապահովութեան համար ատիկա անհրաժեշտ է եղեր: Ահարոնյանը դադարում է քմծիծաղ տալուց, հավանաբար սթափվելով այն մտքից, որ իր առջև լավագույն հայ մտավորականներից մեկն է, ապա սկսում բացատրել-արդարանալ, թե ինքը չի պնդել, որ Պողոս Նուբարը Պատվիրակության անդամների թիվը նվազեցնի կամ ընտրի սրսն-նրան, ինքը պատրաստ է համագործակցել բոլորի, ցանկացածի հետ: Այս ամենը Չոպանյանը պատմում է փաշային ու հետաքրքրվում, թե իրականում ինչպե՞ս է կայացվել փոխհամաձայնությունը: Պողոս Նուբարը սրամիտ, կատակասեր մարդ էր և պատասխանում է. -Լուծում մը կայ միայն ձեզի համար, սիրելի պարոն Չոպանեան. դաշնակցական եղէք, եւ ամէն բան կը կարգադրուի…

52


ՇՐՋԻԿ ՎԱՃԱՌԱԿԱՆԻ ԿՏԱԿԸ 1910 թվական, Կահիրե: Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) գրասենյակում Երվանդ բեյ Աղաթոնը, ով հղացել էր բարեգործական հիմնելու գաղափարը, ով Եգիպտոսի ամենահայտնի երկրագործներից էր, ՀԲԸՄ փոխնախագահը, գոհ էր. Բարեգործականի գումարները տարեց-տարի ավելանում էին, և հետզհետե ազգօգուտ գործունեությունն ընդլայնելու լայն հեռանկարներ էին ընձեռնվում: Հանկարծ սենյակի դուռը բացվեց, և ներս մտան վաթսունին մոտ մի տղամարդ ու նրանից ակներևորեն երիտասարդ կին: Երվանդ բեյը ենթադրեց, որ ամուսիններ են. տղամարդը կես ոտք առաջ էր, իսկ կինն ամոթխած տեսքով ու հուշիկ քայլերով գալիս էր հետևից: Աղաթոնը բարևեց, առաջարկեց նստել և հետաքրքրվեց, թե ինչով կարող է օգտակար լինել: Կինը տեղավորվեց աթոռի ծայրին, իսկ տղամարդը հաստ բեղերի տակից հազաց ու խռպոտ ձայնով խոսեց: Անունը

Բարսեղ

Պալըքճյան

էր,

ծնունդով՝

Կեսարիայից,

ջարդերից

հետո

ապաստանել էր Եգիպտոսում և ապրուստ էր հայթայթում շրջիկ առևտրով: Դա ծանր աշխատանք էր, ամբողջ օրը ոտքի վրա էր, արևի տակ տեղից-տեղ էր շրջում, մանր-մունր ապրանք էր ծախում, հաճախ էլ ստիպված ներքին գավառներ էր գնում: Պալըքճյանի այցի նպատակը հետևյալն էր. նրա ամբողջ կարողությունը 4000 ոսկի էր, որն ուզում էր կտակել Բարեգործականին: Բայց այսպիսի պայմաններով. այդ գումարի շահութատոկոսները պիտի տրվեին իրեն ցկյանս, իսկ իր մահից հետո՝ կեսը հատկացվեր կնոջը, որպես ամսավճար, իսկ մյուս կեսը տրամադրվեր Անատոլիայի հայկական դպրոցների աղքատ տղաների համար դասագրքեր գնելուն: Եթե իր մահից հետո կողակիցը ամուսնանար (այդ խոսքի վրա կինը խեթ նայեց ու գլուխը կախեց), ապա կինը կզրկվեր ամենամսյա շահութատոկոսներից, իսկ ամուսինների մահից հետո ամբողջ դրամագլուխն ինքնաբերաբար կանցներ ՀԲԸՄ-ին: Աղաթոնն

իսկույն

համապատասխան

փաստաթղթեր

պատրաստեց,

տվեց

ամուսինները ստորագրեցին, ստորագրեց նաև ինքն ու կնիք դրեց:

53


Երբ

ձևակերպումներն

կտակարարը

որոշել

ավարտվեցին,

շահութատոկոսները

Աղաթոնը

հետաքրքրվեց,

հատկապես

աղքատ

թե

տղաների

ինչու

է

համար

դասագրքեր ձեռք բերելուն տրամադրել: Բարսեղ Պալըքճյանը բեղերը ոլորեց, հայացքը հառեց հատակին և տխուր-տխուր պատասխանեց. -Տղայ եղած ատենս, Կեսարիոյ գիւղիս մէջ, բարեկեցիկ ընկերներուս ձեռքը պատկերազարդ դասագիրքեր տեսնելով՝ սրտէս արիւն կ՛երթար. հօրս կարողութիւնը չէր բավեր, որ ինծի ալ գնէր: Այնքա՜ն ազդած է վրաս մատաղ տարիքիս մէջ կրած այդ զրկանքս, որ կը փափագիմ խնայել այդ վիշտը գոնէ քանի մը աղքատ տղոց: Մեկ տարի անց կեսարացի այդ շրջիկ վաճառականը Բարեգործականի իր դրամագլուխն ավելացրեց ևս 4000 ոսկով:

ՄԱՐԴԱԿԵՐՆԵՐՆ ՈՒ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐԸ Երվանդ

Հակոբյանը

ծնվել

էր

Կ.Պոլսում,

աղքատ

ընտանիքում։

Արամյան

վարժարանում երաժշտություն էր դասավանդել, ապա դպրապետ եղել Սբ. Թագավոր եկեղեցում։ Սակայն ուսուցչությունը տարրական կենսապայմաններ չէր ապահովում, ու Երվանդը որոշեց բիզնեսով զբաղվել։ Եվ քանի որ երաժշտության մարդ էր՝ սկսեց դաշնամուրներ վաճառել։ Բայց դա անհեռանկար գործ էր, «Եվրոպայի հիվանդ մարդու»՝ հետամնաց Օսմանյան Թուրքիայի մայրաքաղաքում քանի՞ մարդ կուզենար իր տանը դաշնամուր ունենալ։ Երբ 1890-ական թվականներին հայոց հալածանքները զանգվածային բնույթ ստացան, Երվանդն ասես կանխազգալով կոտորածները՝ արտագաղթեց Փարիզ։ Այստեղ նոր բիզնես ձեռնարկեց՝ սկսեց զբաղվել թանկագին քարերի միջնորդական առևտրով, բայց կրկին անհաջողության մատնվեց, որովհետև մրցակցությունը մեծ էր, իսկ շահույթի զգալի մասը բաժին էր ընկնում ուղղակի մատակարարներին։ Սկսեց հետաքրքրվել, թե մարգարիտները որտեղից են տեղ հասնում։ Պարզեց՝ Նոր Գվինեայից և առանց վարանելու որոշում կայացրեց։ Ճանապարհ ընկավ ու բազում ամիսներ անց հասավ Սիդնեյ։ Այստեղ որոշ ժամանակ ապրեց, ընկերացավ մի օվկիանացու հետ, օրերով թրև եկավ նավահանգստում, հարցուփորձ արեց ու պատրաստվեց ճամփորդության։ Նավահանգստում հանդիպեց հինգ պապուասների, որոնք առագաստանավ ունեին ու խոստացան նրան և օվկիանացուն Նոր Գվինեա հասցնել։ Երբ հանդերձանքը, ուտելիքը, ջուրը, անհրաժեշտ

54


պարագաները բարձեցին նավ, պապուասներից մեկը սեղմեց Երվանդի թևը և ազգակիցներին իրենց լեզվով ասաց.«Այս սպիտակամորթը պարարտ միս ունի ու լավ կտապակվի»։ Սակայն պապուասը չգիտեր, որ սպիտակամորթը հասցրել էր սովորել նաև իրենց լեզուն... Հենց որ բաց ծով դուրս եկան, Երվանդը 15-լիցքանի հրացանը քաշեց, պապուասներին հրամայեց հավաքվել կողք-կողքի և առանց դադարի նավը վարել։ Դա տևեց 5 օրուգիշեր, ընդ որում, երբ Երվանդը քնում էր՝ հերթապահությունն ստանձնում էր ընկերը։ Հասան Նոր Գվինեա։ Ափ իջան թե չէ՝ տեղացիներից բացի նրանց դիմավորեց նաև եվրոպացի փոստապետը, որը Երվանդին ասաց, թե պապուասների համար ամենահամեղ խորտիկը սպիտակամորթի միսն է, և իր 13 նախորդներին արդեն կերել էին... Երվանդը, բնականաբար, ամենևին ցանկություն չուներ պապուասի կերակուր դառնալու։ Նա ընկերոջ հետ բնակություն հաստատեց... նավակի վրա, ափից ոչ-հեռու, մատը մշտապես

հրացանի

ձգանին։

Եվ

այդպես՝

4

տարի

շարունակ։

Նա

սովորեց

մարգարտաորսություն՝ անձամբ սուզվում էր ջրի հատակը, հանում կակղամորթներին ու դրանց միջից կորզում մարգարիտներ։ Ապա պարբերաբար թանկագին քարերի որոշակի խմբաքանակներ առաքում էր Փարիզի բանկերից մեկը։ Մարգարտախուզությանը զուգահեռ՝ ուսումնասիրեց նաև տեղացիների բարքերն ու սովորույթները և, մասնագիտական հետաքրքրությունից դրդված, նոտագրեց նրանց երգ-երաժշտությունը։ Այս կենսական առօրյային վերջ դրեց դեղին տենդախտը, հիվանդությունը Երվանդին ստիպեց թողնել Նոր Գվինեան ու վերադառնալ Փարիզ, ուր նրան սպասում էր կուտակած վիթխարի հարստությունը։ Երվանդ Հակոբյանը ֆինանսական խոշոր նվիրատվություն կատարեց Սասունի Տալվորիկ գյուղի կրթական ու երկրագործական կարիքները հոգալու համար, իսկ կյանքի մայրամուտին անբավ հարստության կեսը կտակեց Հայկական բարեգործական ընդհանուր միությանը։

55


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.