Page 42

42

Աստրիդ Լինդգրեն ԵՐԿԱՐԱԳՈՒԼՊԱ ՊԻՊԻՆ Էջերի քանակը՝ 144

ISBN՝ 978–9939–68–029–3

1944–ին շվեդ մանկագիր Աստրիդ Լինդգրենն իր ընթերցողին ծանոթացրեց անսովոր ուժ ունեցող չարաճճի աղջկա՝ Երկարագուլպա Պիպիի հետ: Այս վիպակը դարձավ ամենասիրելի մանկական գրքերից մեկն աշխարհում: Հայերեն թարգմանվում է առաջին անգամ:

2100 ֌

Քենեթ Գրեհեմ ՔԱՄԻՆ ՈՒՌԻՆԵՐԻ ՄԵՋ Էջերի քանակը՝ 280

ISBN՝ 978–99941–1–980–6

«Քամին ուռիների մեջ» դասական հեքիաթը անմար սեր և հիացմունք է առաջացնում թե՛ մեծերի, թե՛ փոքրերի շրջանում: Թվում է, թե Խլուրդը, Ջրամուկը, Գորշուկը և, վերջապես, պարոն Դոդոշը՝ Դոդոշի Դոշ ապարանքից, քո ընկերներն են, միասին թափառել եք և ճաշակել չարն ու բարին, բայց մնացել եք այնպիսին, ինչպիսին լույս աշխարհ եք եկել: 2500 ֌

Չափսը՝ 12,5x20 սմ Կազմը՝ փափուկ

Ռադյարդ Քիփլինգ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ Էջերի քանակը՝ 180

ISBN՝ 978–99941–1–982–0

«Պատմվածքներ հենց այնպես» հեքիաթաշարը ներառում է 12 հեքիաթ, որոնք ընդհանուր նպատակ ունեն ունկնդրին ներգրավելու լեզվախաղի մեջ և նրա հետ ճամփորդելու ծանոթ–անծանոթ աշխարհներով: Հեքիաթներն ուղղակի և անուղղակի կերպով խրատական, բարոյախոսական և ուսուցողական ուղղվածություն ունեն: 2300 ֌

Գիրք Ամանորի 2017  

Ամանորի և Սուրբ ծննդյան հեքիաթային տոներին ընդառաջ՝ մենք երեխաների համար առաջարկում ենք նվերներից լավագույնը՝ գիրքը: Այս կատալոգի միջոցով, ի...

Գիրք Ամանորի 2017  

Ամանորի և Սուրբ ծննդյան հեքիաթային տոներին ընդառաջ՝ մենք երեխաների համար առաջարկում ենք նվերներից լավագույնը՝ գիրքը: Այս կատալոգի միջոցով, ի...

Advertisement