Page 41

41

Յոհաննա Սփիրի ՀԱՅԴԻ Փոքրիկ Հայդիին կյանքը շվեյցարական լեռնային գյուղակում ամենօրյա տոն է թվում: Աղջնակը սիրում է իր մենակյաց պապին, մեկ առ մեկ ճանաչում է գյուղի բոլոր այծիկներին, իսկ այծարած Փեթերի տանը նրան շրջապատում են գորովանքով ու սիրով: Սակայն Հայդին շուտով ստիպված է հրաժեշտ տալ սիրած վայրին: Նրան մի նոր կյանք է սպասում Ֆրանկֆուրտում` անվասայլակին գամված Քլարայի ընկերակցությամբ: Էջերի քանակը՝ 256 Չափսը՝ 12,5 x20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–400–0

2600 ֌

Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ ՓՈՔՐԻԿ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐԸ «Փոքրիկ արքայադուստրը» Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի ամենահայտնի երկերից է: Ջահել ու հարուստ զինվորական հայրը դստերը` Սառային, բերում է Լոնդոն, որպեսզի նրան տեղավորի ազնվազարմ օրիորդների վարժարանում: Վաղ մանկությունից աղջիկը սովոր է ճոխության ու անսահման հոգածության, և չնայած դրան՝ նա մեծանում է ազնիվ, բարի, խոհեմ ու ողջամիտ երեխա: Օրիորդ Մինչինի դպրոցում Սառային սպասվում են ծանր օրեր և անսպասելի, դառը փորձություններ, որոնք փոքրիկ աղջիկը կարողանում է հաղթահարել` ապավինելով իր ազնիվ ու քնքուշ սրտին և մնալով «իսկական արքայադուստր»: Էջերի քանակը՝ 304 Չափսը՝ 12,5x20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–405–5

2600 ֌

Գիրք Ամանորի 2017  
Գիրք Ամանորի 2017  

Ամանորի և Սուրբ ծննդյան հեքիաթային տոներին ընդառաջ՝ մենք երեխաների համար առաջարկում ենք նվերներից լավագույնը՝ գիրքը: Այս կատալոգի միջոցով, ի...

Advertisement