Page 1

ԳԻՐՔ

Ամանորի Ամանորի


2


3

Ջ. Ք. Ռոուլինգ

ՀԱՐՐԻ ՓՈԹԵՐԸ ԵՎ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՔԱՐԸ Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղ ջիկները: Այստեղ Հարրի Փոթերին սպասում է բոլորովին նոր` անհավանական արկածներով ու փորձություններով հարուստ կյանք:

Էջերի քանակը՝ 336 Չափսը՝ 14,5x21 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–9939–68–464–2

4400 ֌

Ջ. Ք. Ռոուլինգ

ՀԱՐՐԻ ՓՈԹԵՐԸ ԵՎ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ ՍԵՆՅԱԿԸ Վիզլիների տարօրինակ տանն անցկացրած երանելի օրերից հետո Հարրին վերադառնում է Հոգվորթս` մագլների տկար աչքին աներևույթ դպրոցը: Օրերից մի օր դպրոցի հսկա սրահների պատերով սկսում են սահել մարդու արյունը երակներում սառեցնող մրմունջներ: Դպրոցում անարգել շրջում են ուրվականներ, աներկյուղ մահվան տարեդարձ տոնում` միմյանց բորբոսնած ու մգլած խորտիկներ հրամցնելով:

Էջերի քանակը՝ 384 Չափսը՝ 14,5x21 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–9939–68–512–0

4700 ֌


4

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԳԻՐՔ–ՆՎԵՐ Լիլիթ Ալթունյան ԿԱՊՈՒՅՏ ԱՂՎԵՍԸ

Գիրքը հասանելի է նաև անգլերեն և ռուսերեն:

Կապույտ աղվեսիկը երազում է գտնել այն անտառը, որը նույնպես կապույտ է: Իր երկար ճամփորդության ընթացքում նա բացահայտում է տարբեր նոր անտառներ: Դրանց գունային հարուստ նկարագրությունները հուշում են տարվա եղանակների մասին: Երբ աղվեսիկը հասնում է կապույտ գույների անտառ, պարզվում է, որ այն աղվեսիկի մանկության հարազատ անտառն է: Նկարազարդումներով հարուստ այս հեքիաթը սովորեցնում է երազել և հասնել նպատակներին:

Էջերի քանակը՝ 26 Չափսը՝ 24x30 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–9939–68–514–4 (հայերեն) ISBN՝ 978–9939–68–515–1 (անգլերեն) ISBN՝ 978–9939–68–516–8 (ռուսերեն)

3200 ֌


5

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԳԻՐՔ–ՆՎԵՐ Արսեն Լյութեն ՍՊԻՏԱԿ ԺԱՆԻՔԸ (վերապատում) Կե՛ր, կամ քեզ կուտեն… Այս է Բնության օրենքը սառցե սպիտակ երկրում, որտեղ ծնվել է Սպիտակ Ժանիքը: Կեսշուն–կեսգայլ խառնածին քոթոթը դժվար կյանքով է ապրում, մինչև կարողանում է հասկանալ, որ կարելի է վստահել մարդուն և գտնել իր սերը: Գրքում Ջեք Լոնդոնի հայտնի վեպը վերապատմվում է փոքրիկ ընթերցողների համար: Տեքստն ուղեկցվում է Անտուան Գիյոպեի գեղեցիկ նկարազարդումներով:

Էջերի քանակը՝ 34 Չափսը՝ 30x38 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–9939–68–486–4

3400 ֌


6

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԳԻՐՔ–ՆՎԵՐ Աստրիդ Լինդգրեն ԳԻՏԵ՞Ս, ԹԵ ՈՎ Է ԵՐԿԱՐԱԳՈՒԼՊԱ ՊԻՊԻՆ Թոմին ու Անիկան երազում էին խաղընկեր ունենալ, ու մի օր նրանց հարևան տնակում սկսում է բնակվել Պիպին իր ձիու և փոքրիկ կապիկի հետ, որի անունը Պարոն Նիլսոն է: Պիպին անասելի ուժեղ է և կարող է անգամ իր ձիուն բարձրացնել: Մեր ամենափոքրիկ ընթերցողներն անմիջապես կընկերանան չարաճճի Պիպիի հետ և սիրով կթերթեն այս գիրքը, որը հարուստ է գունագեղ պատկերներով:

Էջերի քանակը՝ 24 Չափսը՝ 22x29 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978-9939-68-479-6

3200 ֌


7

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԳԻՐՔ–ՆՎԵՐ ժուլիետ Սոմանդ ԾՈՒՌ ԴԱՎԻԹԸ Այսպիսի գունագեղ Սասուն դուք դեռ չեք տեսել և այսպիսի ծուռ Դավթի չեք հանդիպել: Սասունի այս պատանի հսկան ունի մեծ ու բարի սիրտ, խոշոր ձեռքեր: Նա միշտ առանց դիտավորության ինչ–որ բան է կոտրում. ախր չափազանց ուժեղ է: Երբ Դավթին ուղարկում են սարերում հոտն արածեցնելու, սասունցիները պետք է արդեն հասկանան իրենց գլխի գալիքը: Ժուլիետ Սոմանդի և Ժյուլի Գռուժոյի «Ծուռ Դավիթը» մեր էպոսի գլխավոր հերոսի պատմությունն է ամենափոքրերի համար:

Գիրքը հասանելի է նաև ԱՆԳԼԵՐԵՆ

Էջերի քանակը՝ 28 Չափսը՝ 24,5x34,5 սմ Կազմը՝ փափուկ

ISBN՝ 978–9939–68–495–6 ISBN՝ 978–9939–68–494–9 (անգլերեն)

3400 ֌


8

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԳԻՐՔ–ՆՎԵՐ Ալիս Բրիեռ–Հաքետ ՊԵՏՐՈՍԻԿԸ ԵՎ ԼՈՒՍԻՆԸ Պետրոսիկը փոքրիկ տղա է, ով շատ է ցանկանում նվիրել իր մայրիկին նվերներից ամենագեղեցիկը՝ Լուսինը: Այո՛, բայց Լուսինը շատ բարձր է: Պետրոսիկը բոլորից օգնություն է խնդրում. յուրաքանչյուրին խոստանում է Լուսնից մի փոքրիկ կտոր… Այս գողտրիկ, պատկերազարդումներով հարուստ պատմվածքը բարին ուսուցանող և, միաժամանակ, երեխայի գեղագիտական պատկերացումները զարգացնող հիշարժան նվեր է:

Էջերի քանակը՝ 36 Չափսը՝ 23,5x34,5 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–9939–68–373–7

3400 ֌


9

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԳԻՐՔ–ՆՎԵՐ Ջաննի Ռոդարի ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՏՈՆԻՆՈՆ Փոքրիկ տղայի՝ անտեսանելի դառնալու երկար չմտածված ցանկությունն իրականանում է: Բայց արագ հոգնելով իր արկածներից՝ նա այլևս չի ցանկանում մենակ մնալ: Տոնինոյին, մինչդեռ, կարող է տեսնել միայն մի ծեր թոշակառու պապիկ… Ջաննի Ռոդարիի՝ նուրբ հումորով հարուստ և միաժամանակ ուսուցողական այս պատմությունը վառ կմնա երեխաների հիշողության մեջ, իսկ գրքի գունագեղ պատկերազարդումները կզարգացնեն նրանց գեղագիտական պատկերացումները:

3400 ֌

Էջերի քանակը՝ 32 Չափսը՝ 24,5x34,5 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–9939–68–426–0


10

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԳԻՐՔ–ՆՎԵՐ Լուիս Քերոլ (վերապատում) ԱԼԻՍԸ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ Այս նկարազարդ գրքում սպիտակ ճագարին հետևելով` Ալիսն ընկնում է անհատակ հորի մեջ ու հայտնվում արտասովոր աշխարհում, որտեղ ֆիզիկայի օրենքները ենթարկվում են երևակայության քմահաճ պահանջներին: Գրքի վառ և ինքնատիպ նկարազարդումները բացահայտում են ստորերկրյա աշխարհի ողջ կախարդանքը:

Էջերի քանակը՝ 80 Չափսը՝ 29x36,5 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–9939–68–245–7

7200 ֌


11

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԳԻՐՔ–ՆՎԵՐ Կառլո Կոլլոդի (վերապատում) ՊԻՆՈԿԻՈ Այս պատկերազարդ գրքում ներկայացված են Պինոկիո խամաճիկի անհավանական արկածները, որոնք վաղուց են գրավել աշխարհի փոքրիկ ընթերցողների սրտերը: Գողտրիկ նկարազարդումներն արտացոլում են անմահ հեքիաթի ողջ հմայքն ու ոգին:

7200 ֌

Էջերի քանակը՝ 80 Չափսը՝ 29x36,5 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–9939–68–244–0


12

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԳԻՐՔ–ՆՎԵՐ Օսկար Ուայլդ ԵՍԱՍԵՐ ՀՍԿԱՆ (վերապատում) Եսասեր հսկայի սիրտն ու նրա պարտեզը պատված են սառույցով: Խստաշունչ ձմեռը հաստատվել է հսկայի պարտեզում, քանի որ նա այնտեղից դուրս է վտարել բոլոր փոքրիկներին: Մի օր, սակայն, հսկան տեսնում է իր պատուհանից, թե ինչպես է երեխաների գաղտագողի վերադարձի հետ կենդանացել իր պարտեզը: Նրա սիրտն այլևս չի դիմադրում… Բնության և սիրո, դրանց վերափոխիչ ուժի մասին պատմող այս դասական հեքիաթն ուղեկցվում է գունագեղ նկարազարդումներով և հրաշալի նվեր է բոլոր մանուկներին:

Էջերի քանակը՝ 32 Չափսը՝ 24x30 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–9939–68–404–8

3400 ֌


13

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԳԻՐՔ–ՆՎԵՐ Չարլզ Դիքենս ՕԼԻՎԵՐ ԹՎԻՍՏ (վերապատում) Օլիվեր Թվիստը մեծանում է մանկատանը՝ օտար ու անտարբեր մարդկանց միջավայրում: Ի վերջո նա որոշում է փախչել Լոնդոն: Մեծ քաղաքը, սակայն, նույնքան անտարբեր է տղայի հանդեպ: Ֆեյգին անունով խաբեբան փորձում է նրան այլ փոքրիկների նման գրպանահատ դարձնել: Բարեբախտաբար, Օլիվերը հանդիպում է բարի մարդկանց, և դեպքերն այլ ընթացք են ստանում…

Էջերի քանակը՝ 44 Չափսը՝ 24,5x34,5 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–9939–68–338–6

3400 ֌


14

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՊԼԱՍՏԻԼԻՆԵ ՀԵՐՈՍՆԵՐԸ Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի և Աթաբեկ Խնկոյանի դասական հեքիաթներն այս գրքերում ներկայանում են բոլորովին նոր ձևավորմամբ: Հեքիաթների հերոսներին գունագեղ պլաստիլինից կերտել է արվեստագետ Լևոն Աբրահամյանը: Սիրված ստեղծագործությունների ընթերցմանը զուգահեռ երեխաները կզարգացնեն իրենց գեղագիտական կարողությունները, եթե փորձեն ինքնուրույն կերտել այս հերոսներին՝ ըստ գրքերի վերջում տրված օրինակների:

փաթեթ

7400 ֌ 3 գիրք

Էջերի քանակը՝ 48 Չափսը՝ 22,5x23 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–9939–68–259–4 Հովհաննես Թումանյան Ղազարոս Աղայան Դասական հերոսներ ISBN՝ 978–9939–68–230–3 Հովհաննես Թումանյան Հեքիաթներ ISBN՝ 978–9939–68–231–0 Աթաբեկ Խնկոյան Առակներ ISBN՝ 978–9939–68–232–7

2800 ֌


15

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ Գրքում ընդգրկված գերմանական, չինական, պարսկական հեքիաթները կզարգացնեն երեխաների ստեղծագործ մտածողությունը, քանի որ բոլոր հերոսները կերտված են գունագեղ պլաստիլինից: Երեխաները կարող են ընթերցել հեքիաթները, այնուհետև կերտել այդ կերպարները պլաստիլինով՝ զարգացնելով իրենց գեղագիտական կարողությունները:

Էջերի քանակը՝ 60 Չափսը՝ 20,5x29 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–9939–68–096–5

3900 ֌


16

ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ: ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՊԼԱՍՏԻԼԻՆԵ ՀԵՐՈՍՆԵՐԸ Մանկական թատերական ներկայացումներ կազմակերպելու համար օգտվե՛ք թատերախաղերի այս հետաքրքիր ժողովածուից, որը ներառում է ստվարաթղթե տիկնիկներ, թատերաբեմ` իր լրակազմով, գրքույկ, որն ընդգրկում է չորս թարտերախաղ, և ձայնասկավառակ՝ նշված թատերախաղերով՝ դերասանների կատարմամբ: Հետևելով այս տարբերակներին՝ երեխաները կարող են ինքնուրույն բեմադրել տարբեր ստեղծագործություններ, ինչպես նաև ստեղծել խաղի նոր պատկերներ: Նախատեսված է 5 տարեկանից բարձր երեխաների, ինչպես նաև թատերախաղով հետաքրքրվող մեծահասակների համար:


17

ՀԱՏՈՒԿ ԳԻ Ն

12000 ֌

15000 ֌ Չափսը՝ 70x41 սմ

ISBN՝ 978–99941–1–942–4


18

Շիրլի Բարբեր

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ Շիրլի Բարբերի՝ նրբագեղ նկարազարդումներով հարուստ այս գրքերը լի են բազմաթիվ կախարդական հեքիաթներով, որոնք կապահովեն երեխաների քաղցր քունը: Նրանց միանշանակ դուր կգա քնելուց առաջ լսել դյութիչ պատմություններ միաեղ ջյուրների, փերիների, վիշապների և անտառի փոքրիկ բնակիչների մասին: Հեքիաթների այս շարքը բազմաբովանդակ է, և դրանց հերոսներն անցնում են ամենատարբեր արկածների միջով: Օրինակ՝ երբ մի օր Ռաքելն ու իր եղբայր Ռոբերտը փայլեցնում էին հորաքույր Զելդայի խանութի տարօրինակ հայելին, մի փոքրիկ ձյունաճերմակ միաեղ ջյուր ձի է դուրս ցատկում հայելու միջից՝ աստղափոշի շաղ տալով շուրջը… Էջերի քանակը՝ 24 Չափսը՝ 21x29,5 սմ Կազմը՝ փափուկ

1800 ֌

Այցելություն փերիների աշխարհ Հեքիաթային հանդիպում ISBN՝ 978–99941–1–752–9 Ճերմակատամիկը Կախարդական ճամփորդություն ISBN՝ 978–99941–1–692–8


19

Էջերի քանակը՝ 32 Չափսը՝ 21x29,5 սմ Կազմը՝ փափուկ

1800 ֌ Հեքիաթներ քնելուց առաջ Յոթ կախարդական հեքիաթ ISBN՝ 978–99941–1–724–6 Կախարդական ծիածանը Հեքիաթային գանձերի հետքերով ISBN՝ 978–99941–1–682–9 Կախարդված անտառը Հարսանիք հեքիաթների աշխարհում ISBN՝ 978–99941–1–687–4

Կախարդված Լիզեթը Կախարդական սիրավեպ ISBN՝ 978–99941–1–694–2 Յոթերորդ միաեղջյուրը ISBN՝ 978–99941–1–697–3 Ջրահարս արքայադուստրը ISBN՝ 978–99941–1–716–1 Փերիների խոհարարը Մարթա Բ. Ճագարի հեքիաթը ISBN՝ 978–99941–1–696–6


20

Ջոաննա Բասֆորդ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՊԱՐՏԵԶ Բարի՛ գալուստ կախարդական պարտեզների աշխարհ: Այստեղ քեզ են սպասում թավուտներում թաքնված փոքրիկ արարածները, ինչպես նաև անավարտ տարածքները, որոնք կարող ես ձևավորել քո երևակայությամբ: Կենդանացրո՛ւ կախարդական աշխարհը քո վառ ու պայծառ գույներով: Մեծ ու փոքր նկարիչնե՛ր ու այգեպաննե՛ր, վերցրե՛ք գունավոր մատիտներն ու գրիչները և ճանապա՛րհ ընկեք դեպի Կախարդական պարտեզ:

2400 ֌

Էջերի քանակը՝ 96 Չափսը՝ 24x24 սմ Կազմը՝ փափուկ

ISBN՝ 978–9939–68–224–2


21

Մերի Ադա Շվարց ՍՓԻՖԵՆ. ՄԱՔՐԱՍԵՐ ԽՈԶՈՒԿԻ ՀԵՔԻԱԹԸ Այս պատկերազարդ հեքիաթը հրաշալի խոզուկ Սփիֆենի մասին է, որն ապրում էր Խոզաստանի Փնթոշաքաղաքում: Նա բոլորովին նման չէր քաղաքի մյուս խոզերին. մաքրասեր էր, ճշտապահ, աշխատասեր, հնարամիտ, խիզախ: Սփիֆենի այդ հատկանիշներն էլ օգնում են փրկելու Փնթոշաքաղաքը Վիշապի հարձակումից: Այլաբանորեն ներկայացող մաքրասեր խոզուկն օրինակելի կերպար է:

Էջերի քանակը՝ 32 Չափսը՝ 21,5x20,5 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–9939–68–352–2

2500 ֌


22

Սթիվ Փարքըր

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՕՐԱԳՐԵՐ

ՀԱՏՈՒԿ ԳԻ փաթեթ-4 գի Ն րք

7400 ֌

Էջերի քանակը՝ 32 Չափսը՝ 21,5x27 սմ Կազմը՝ կոշտ

9300 ֌

ISBN՝ 978–9939–68–136–8

Տիրանոզավր ISBN՝ 978–9939–68–069–9 Շնաձուկ ISBN՝ 978–9939–68–073–6

Սթիվ Փարքըր անունով մարդն օգնում է տիրանոզավրին, շնաձկանը, սարդին և փղին՝ կազմելու իրենց անձնական օրագրերը: Նրանք միասին հուսով են, որ դրանք մեծ բավականություն կպատճառեն փոքրիկներին: Կարդալով օրագրերը՝ շատ բան կարելի է պարզել այս կենդանիների կյանքից: Տիրանոզավրն, օրինակ, ծանոթացնում է իր ընտանիքի անդամների և մյուս դինոզավրերի հետ, շնաձուկը ներկայացնում է իր ստորջրյա աշխարհը և ծովային կենդանիներին, սարդը պատմում է, թե ինչպես է գործում իր անզուգական մետաքսե սարդոստայնը, իսկ փիղը հիշում է աֆրիկյան սավաննայում անցկացրած իր կյանքը:

Սարդ ISBN՝ 978–9939–68–079–8 Փիղ ISBN՝ 978–9939–68–068–2

2600 ֌


23

Օնոր Հեդ ԻՄ ՇՈՒՆԸ Ուղեցույց Շունը մարդու լավագույն ընկերն է. սա վաղուց է հայտնի, սակայն ոչ բոլորը գիտեն այս հրաշք կենդանիների խնամքի ու կենսակերպի հետ կապված շատ ու շատ կարևոր հարցերի պատասխանները: Գրքում ներկայացված է շների ավելի քան հիսուն ցեղատեսակ, նրանց առանձնա-հատկությունները, սննդակարգային սահմանափակումները, ինչպես նաև վարժեցման մի շարք կանոններ: Հայերենով առաջին անգամ հրատարակվող այսօրինակ գիրք–ուղեցույցը հրաշալիորեն կողմնորոշում է փոքրիկներին և նրանց ծնողներին շների ընտրության, խնամքի և վարժեցման հարցերում՝ սովորեցնելով նաև հարգել կենդանիների տրամադրությունն ու սովորույթները:

Էջերի քանակը՝ 120 Չափսը՝ 21,5x24,5 սմ Կազմը՝ ճկուն կոշտ

ISBN՝ 978–9939–68–382–9

ՀԱՏՈՒԿ ԳԻ Ն 3100 ֌

3900 ֌


24

Դեյվիդ Գլովեր

ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ

փաթեթ

7600 ֌ 4 գիրք

Դպրոցականներին հայտնի է, որ խնդիրները նաև մաթեմատիկական են լինում: Եվ եթե այդ խնդիրներն առաջարկում են արկածներ տիեզերական Ալֆա բազայում, Հուշումների քարանձավում, Լաբիրինթոսների կալվածքում կամ Առեղծվածային մոլորակում, դառնում են ավելի գրավիչ և ուսուցանող: Ընթացե՛ք արկածներով լի այս ճանապարհներով: Դեյվիդ Գլովերի գրքերն առաջարկում են բացահայտել թվերի, տարածության, պատկերների և չափման միավորների, հաշվարկների մաթեմատիկական գաղտնիքները:

Էջերի քանակը՝ 48 Չափսը՝ 17,5x23 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–9939–68–135–1

Առեղծվածների թանգարանը ISBN՝ 978–9939–68–078–1 Լաբիրինթոսների կալվածքը ISBN՝ 978–9939–68–058–3 Հանելուկների մոլորակ ISBN՝ 978–9939–68–077–4 Հուշումների քարանձավը ISBN՝ 978–9939–68–072–9

2100 ֌


25

Դեն Գրին

ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ «Բնագիտական որոնում ներ» շարքի գրքերն արկածային պատմությունների միջոցով զարգացնում են երեխաների բնագիտական գիտելիքները: Պատմությունները խաղերի տեսքով են, որտեղ խնդիրները լուծելու համար երեխաները պետք է կիրառեն կենսաբանությունից, քիմիայից, ֆիզիկայից և աստղագիտությունից ձեռք բերած իրենց գիտելիքները: Փաթեթը ներառում է «Ամազոնյան արկած», «Զվարճախաղերի սարսափը», «Գաղտնի բանաձևը», «Տիեզերքում կորածները», գրքերը:

փաթեթ

7900 ֌ 4 գիրք

Էջերի քանակը՝ 48 Չափսը՝ 17,5x23 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–9939–68–461–1

Ամազոնյան արկած ISBN՝ 978-9939-68-420-8 Զվարճախաղերի սարսափը ISBN՝ 978-9939-68-421-5 Գաղտնի բանաձևը ISBN՝ 978-9939-68-418-5 Տիեզերքում կորածները ISBN՝ 978-9939-68-419-2

2200 ֌


26

Էմիլի Սթիդ ՍԱՌՑԵ ԴԱՐԱՇՐՋԱՆ Սառցե դարաշրջանի գժուկ հերոսների՝ Մենիի, Սիդի, Դիեգոյի և մյուսների հետ երեխաները կարող են նկարել, խզբզել, գունավորել, ինչպես նաև պատրաստել բազմազան հետաքրքիր զվարճալիքներ և մասնակցել տարբեր ուրախ խաղերի: Գրքում ներառված են բազմակի օգտագործման բազմաթիվ պիտակներ, երկու մեծ բացվող նկար պիտակների համար, առանձնացող նախշակաղապարներ և դեկորատիվ գունագեղ թղթեր:

ՀԱՏՈՒ

Կ ԳԻՆ

Էջերի քանակը՝ 72 Չափսը՝ 25x30 սմ Կազմը՝ փափուկ

ISBN՝ 978–9939–68–328–7

4500 ֌

5700 ֌


27


28

Մարիոն Դյուշար ԵԿԵՔ ՍՏԵՂԾԵՆՔ ՄԵԾ ԱՐՎԵՍՏ

Էջերի քանակը՝ 224 Չափսը՝ 21x29 սմ Կազմը՝ փափուկ

ISBN՝ 978–9939–68–323–2

4200 ֌

Փոքրերին և պատանիներին այս գրքում սպասվում է մեծ անակնկալ: «Եկեք ստեղծենք մեծ արվեստ» արվեստի ինքնուսույցը, որի հեղինակն է բրիտանացի պատկերազարդող Մարիոն Դյուշարը, նրանց կուղեկցի նկարչությունից մինչև ժամանակակից արվեստի միջոցները, աֆրիկյան դիմակներից մինչև Վան Գոգի արևածաղիկները, կսովորեցնի կիրառել արվեստի տարբեր հմտություններ: Գիրքը թարգմանված է մատչելի լեզվով և գրված է նկարազարդող Արա Բաղդասարյանի ձեռագրով: «Եկեք ստեղծենք մեծ արվեստը» փոխում է դասական արվեստի հանդեպ պատկերացումները և ժամանակակից հունով է ուղղորդում երեխայի գեղարվեստական կրթությունը:


29

Քեթրին Ինգրամ ԱՅՍՊԻՍԻՆ Է ՄԱՏԻՍԸ Գիրքը ներկայացնում է Անրի Մատիսի կենսագրությունն ու ինքնազարգացման փուլերով հարուստ ստեղծագործական ուղին՝ բացահայտելով նաև վարպետի կյանքի՝ հանրությանը ոչ շատ հայտնի դրվագները: Նրա աշխարհահռչակ նկարների վերարտադրություններն ուղեկցվում են մասնագիտական վերլուծությամբ:

Էջերի քանակը՝ 80 Չափսը՝ 17,5x22,8 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978 – 9939 – 68 – 507– 6

3600 ֌


30

ԴԱՍԱԿԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ

ՀԱՏՈՒԿ ԳԻ փաթեթ-4 գի Ն րք

6500 ֌

Էջերի քանակը՝ 48 Չափսը՝ 17,5x23 սմ Կազմը՝ կոշտ

8200 ֌

ISBN՝ 978–9939–68–134–4 Լայման Ֆրենք Բաում Օզի կախարդը ISBN՝ 978–9939–68–059–0

Մատենաշարը ներկայացնում է Յոհաննա Սպայրիի «Հայդի», Ռոբերտ Լ. Սթիվենսոնի «Գանձերի կղզին», Լայման Ֆ. Բաումի «Օզի կախարդը», Լուիսա Մ. Էլքոթի «Փոքրիկ տիկիններ» գրքերը, որոնց վերապատումներն առաջին անգամ են հրատարակվել հայերեն: Ուղեկցե՛ք Հայդիին Շվեյցարիայի լեռներից դեպի մեծ ու աղմկոտ քաղաք, նրա հետ կարոտե՛ք գյուղական կյանքն ու ծերունի պապին: Նստե՛ք «Հիսպանյոլան» պատանի Ջիմի հետ ու համարձակ նավարկե՛ք դեպի Գանձերի կղզին: Դորոթիի հետ հանդիպե՛ք Խրտվիլակին, Թիթեղյա փայտահատին ու Խոսող առյուծին և միասին փնտրե՛ք Օզի կախարդին: Ծանոթացե՛ք, վերջապես, Մարչ քույրերին: Ծիծաղով թե արցունքով նրանք հաղթահարում են բոլոր խոչընդոտները:

Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն Գանձերի կղզին ISBN՝ 978–9939–68–057–6 Յոհաննա Սպայրի Հայդի ISBN՝ 978–9939–68–060–6 Լուիսա Մեյ Էլքոթ Փոքրիկ տիկիններ ISBN՝ 978–9939–68–065–1

2300 ֌


31


32

Կազմող՝ Վիկ Փարքեր 100 ԴԱՍԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ Դասական հեքիաթները, հեռավոր վայրերից մեզ հասած առասպելներն ու հեքիաթային հայտնի հերոսները ժողովածուն գրավիչ կդարձնեն 4–9 տարեկան երեխաների համար: Գրքում տեղ են գտել այնպիսի պատկերազարդ հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը» և «Ջրահարսը»:

Էջերի քանակը՝ 512 Չափսը՝ 17x24,5 սմ Կազմը՝ կոշտ

6800 ֌

ISBN՝ 978–99941–1–842–7


33

ԼԻՆՈՒՄ Է, ՉԻ ԼԻՆՈՒՄ... Հաճելի փափուկ կազմով և վառ նկարազարդումներով լեցուն «Լինում է, չի լինում...» հեքիաթային ալբոմը ներառում է Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերրոյի, Գաբրիել դը Վիլնյովի և այլ հեղինակների դասական հեքիաթները, որոնք մշտապես մնում են փոքրերի ու մեծերի հիշողության մեջ:

Էջերի քանակը՝ 354 Չափսը՝ 17x24 սմ Կազմը՝ կոշտ

5200 ֌

ISBN՝ 978–9939–68–194–8


34

Սամսոն Ստեփանյան ՖԵՐԴԻՆԱՆԴ ԱՆՈՒՆՈՎ ԹՌՉՈՂ ՎԻՇԱՊԸ

ՀԱՏՈՒ

Կ ԳԻՆ

2700 ֌

Էջերի քանակը՝ 192 Չափսը՝ 17x22,5 սմ Կազմը՝ փափուկ

Այս հեքիաթը չունի տարիքային սահմանափակում: Իրադարձություններով լի այս ճանապարհորդության մեջ իրակա­նությունը միահյուսվում է երևակայականին, մեկտեղվում են անցյալը, ներկան ու ապագան: Փոքրիկների տեսանկյունից սա մի հայացք է շրջապատող իրա­ կանությանը, որը լի է ծիծաղելի պայմանականություններով, իսկ մեծերին այն վերադարձնում է մոռացված մանկությունը:

3400 ֌

ISBN՝ 978–9939–68–281–5

Նաիրա Եդիգարյան ԻՄ ՏԱՏԻԿ ԹԱՄԹԻՄԱՐԻԱՆ Փոքրիկ տղայի երևակայությունը երկնքից պոկում է մի աստղ, աստղը դարձնում է կանաչ կղզի, իսկ կղզու բնակչուհին նրա տատիկն է՝ քաղաքի փոշուց ձանձրացած տատիկ Թամթիմարիան՝ իր անչափ բարի բնավորությամբ և խոնախա կարկանդակի գաղտնի բաղադրատոմսով: Չաղլիկ չար Կորյունը և մյուսները չեն պատկերացնում, թե որքան մեծ է իրենց դասընկերոջ երևակայությունը... Նույնիսկ ձեզ համար ամեն ինչ կփոխվի այնքան արագ, որ չեք հասցնի զարմանալ…

ՀԱՏՈՒԿ ԳԻ Ն 1900 ֌

Էջերի քանակը՝ 80 Չափսը՝ 17x22,5 սմ Կազմը՝ փափուկ

ISBN՝ 978–9939–68–264–8

2400 ֌


35

Մկրտիչ Արմեն ԳՈՒՅՆԶԳՈՒՅՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ Հավերժ ձմռան թագավորությունում ապրող Կատպիսի բնակիչները երեխաներից գաղտնի են պահում Գույնզգույն Թագավորության գոյությունը և հսկում Վերջին ձկնագլխի օրվա հաշիվը: Մինչդեռ պառավ Խարունայի պատմություններից ոգևորված՝ երեխաներն Իլե Տրապնայի առաջնորդությամբ ճանապարհ են ընկնում՝ սեփական աչքով տեսնելու այդ կախարդիչ գույների և համերի թագավորությունը: Մոլորվելու և սառչելու մեծ վտանգը հաղթահարելով՝ նրանք կեսգիշերին բախվում են Չհալչող սառցե տան պատերին…

Էջերի քանակը՝ 216 Չափսը՝ 14,5x21 սմ Կազմը՝ փափուկ

ISBN՝ 978–9939–68–480–2

2800 ֌


36

Ջաննի Ռոդարի ՋԵԼՍՈՄԻՆՈՆ ԽԱԲԵԲԱՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» ներկա հրատարակությունը թարգմանված է բնագրից և ամբողջական է, քանի որ ներառում է վիպակին կից չափածո հատվածները, որոնք այլ հրատարակություններում ինչ–ինչ պատճառներով անտեսվել են: Վիպակի տեքստը համեմված է Ռոդարիի նրբամիտ հումորով և սկսվում է առանց նախաբանի, որովհետև հեղինակին այս պատմությունը փոխանցել է հենց Ջելսոմինոն…

Էջերի քանակը՝ 192 Չափսը՝ 14,5x21 սմ Կազմը՝ փափուկ

2700 ֌

ISBN՝ 978–9939–68–279–2

Ջաննի Ռոդարի ՀԵՔԻԱԹՆԵՐ ՀԵՌԱԽՈՍՈՎ

Էջերի քանակը՝ 208 Չափսը՝ 14,5x21 սմ Կազմը՝ փափուկ

ISBN՝ 978–9939–68–359–1

2800 ֌

Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» ժողովածուն երբեք չի կորցնում իր հմայքն ու արդիականությունը: Ջիովանինո թափառաշրջիկի ճամփորդություններն անհայտ աշխարհներ, Ալիչե Մատնաչափիկի անհավատալի արկածները, պաղպաղակե աննման դղ յակներ ու շոկոլադապատ բարեկարգ ճանապարհներ... այս և այլ զարմանալի կերպարների ու իրադարձությունների մասին երեխաներին պատմելով՝ Ջաննի Ռոդարին իր թեթև ու նրբամիտ հումորով արտահայտվում է իրական կյանքի ամենալուրջ խնդիրների մասին:


37

Ջաննի Ռոդարի ՉԻՊՈԼԻՆՈՅԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Էջերի քանակը՝ 224 Չափսը՝ 14,5x21 սմ Կազմը՝ փափուկ

3200 ֌

ISBN՝ 978–9939–68–204–4

«Չիպոլինոյի արկածները» վիպակը մեկտեղում է իրական և երևակայական աշխարհները: Հերոսները՝ Սոխուկը, սինյոր Պոմիդորն ու իշխան Լիմոնեն, պետք է բացահայտեն իրենց բնավորությունն ու պահվածքը: Բացառիկ նուրբ ու դիպուկ հումորի միջոցով Ռոդարին անդրադառնում է ամենալուրջ թեմաների, օրինակ՝ իշխանության չարաշահման, յուրայինների և օտարների միջև եղած անհամերաշխության խնդիրներին:

Ջաննի Ռոդարի ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՆԵՏԸ Ըստ իտալական լեգենդի՝ Աստվածահայտնության տոնին Բեֆանան տնետուն է շրջում և նվերներ բաժանում երեխաներին: Հայտնության գիշերը Բեֆանայի խաղալիքները կենդանություն են առնում, նստում «Երկնագույն նետ» անունով հրաշալի գնացքը և որոշում իրենք իրենց նվիրել այն երեխաներին, որոնց ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել: Նրանք դառնում են սիրո, անձնազոհության և համերաշխության հրաշալի օրինակ փոքրիկ ընթերցողների համար:

Էջերի քանակը՝ 152 Չափսը՝ 14,5x21 սմ Կազմը՝ փափուկ

ISBN՝ 978–9939–68–340–9

2500 ֌


38

Ալան Ալեքսանդր Միլն ՎԻՆԻ ՓՈՒ ԱՐՋՈՒԿԸ

Էջերի քանակը՝ 144 Չափսը՝ 14,5x21 սմ Կազմը՝ փափուկ

2400 ֌

Վինի Փու արջուկի և նրա փոքրիկ բարեկամների մասին պատմությունները վաղուց արդեն սիրելի են դարձել մանուկ ընթերցողներին և նրանց ծնողներին: Հերոսների նախատիպերը հեղինակի որդու՝ Քրիսթոֆեր Ռոբինի իրական խաղալիքներն են: Նրանց հետաքրքիր արկածները տեղի են ունենում Էշդաունի անտառում, որտեղ ապրում էր Քրիսթոֆեր Ռոբինը ծնողների հետ: Շեփարդը սիրով է վերստեղծել հինավուրց անտառն ու խաղալիք գազաններին: Բնօրինակ գծանկարների գունավորված տարբերակներում պատկերված վայրերն այսօր էլ կարելի է տեսնել Անգլիայում:

ISBN՝ 978–9939–68–374–4

Քրիստինե Նյոստլինգեր ԿՈՆՐԱԴԸ ԿԱՄ ՊԱՀԱԾՈՅԻ ՏՈՒՓԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱԾ ՏՂԱՆ Անպետք իրերով լի իր տանը տիկին Բարտոլոտին ապրում է միայնակ և միայն շաբաթվա երկու օրն է ընկերություն անում դեղագործ պարոն Էգոնի հետ: Երբ նա պահածոյի տուփի մեջ փոստով ստանում է որդի՝ Կոնրադին, զարմանքից քիչ է մնում ուշագնաց լինի: Բայց տղան անչափ խելացի ու խելոք է, և տիկին Բարտոլոտին անմիջապես որոշում է լավ մայրիկ դառնալ: Իսկ ինչպե՞ս վարվել, երբ Կոնրադի հետևից հայտնվում են երկնագույն հագուստով տարօրինակ մարդիկ…. Քրիստինե Նյոստլինգերի՝ հումորով լի այս պատմվածքն ի հայտ է բերում ծնող–երեխա ժամանակակից հարաբերությունները:

Էջերի քանակը՝ 192 Չափսը՝ 16,5x22,5 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–9939–68–396–6

3900 ֌


39

Վիլյամ Շեքսպիր

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԵՔՍՊԻՐԻՑ

ՀԱՏՈՒԿ ԳԻ փաթեթ-4 գի Ն րք

6300 ֌

7900 ֌

«Պատմություններ Շեքսպիրից» շարքը ներկայացնում է «Ռոմեո և Ջուլիետ», «Ամռան գիշերվա երազ», «Փոթորիկը», «Մակբեթ» գրքերը: Վիլյամ Շեքսպիրի երկերի պարզ վերապատումները, գողտրիկ նկարազարդումների հետ միահյուսվելով, մեծ գրողի գործերին նոր կյանք են հաղորդում: Հետաքրքիր, արտասովոր այս զրույցներն անպատճառ կգերեն պատանի ընթերցողի երևակայությունը:

Էջերի քանակը՝ 48 Չափսը՝ 17,5x23 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–9939–68–133–7

Ամռան գիշերվա երազ ISBN՝ 978–9939–68–062–0 Մակբեթ ISBN՝ 978–9939–68–063–7 Ռոմեո և Ջուլիետ ISBN՝ 978–9939–68–064–4 Փոթորիկը ISBN՝ 978–9939–68–061–3

2200 ֌


40

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ Դասական մատենաշարով ձեզ ենք ներկայացնում մանկապատանեկան համաշխարհային գրականության լավագույն նմուշները՝ հայերեն թարգմանված բնագրերից: Մատենաշարն ընդգրկում է 12 գիրք և շարունակաբար համալրվում է:

Աստրիդ Լինդգրեն ԷՄԻԼԸ ԼՅՈՆԵԲԵՐԳԱՅԻՑ

Էմիլը Լյոնեբերգայից

Երկար տարիներ առաջ Շվեդիայի Սմոլանդ գավառի Լյոնեբերգա քաղաքի Քաթհուլտ ագարակում մեծ ճանաչում էր վայելում մի փոքրիկ տղա` Էմիլը: Նրա չարաճճիություններն ու ամենատարբեր «հերոսությունները» հաճախ բարկացնում են նրա հայրիկին և հարևաններին, սակայն դրանք այնքան զվարճալի են և բարեսրտությունից դրդված, որ մենք միշտ կպաշտպանենք ոսկեգույն գանգուրներով ու կապույտ աչքերով այս տղային:

Լյոնեբերգացի Էմիլի նոր չարաճճիությունները

Էմիլի մասին երեք վիպակում էլ մանկագիրը մեծ գորովանքով է նկարագրում իր հարազատ շվեդական բնությունն ու մարդկանց, ավանդական տոներն ու զվարճությունները, կենցաղը, համեղագույն կերակուրները, առասպելներն ու սովորույթները:

Գինը՝ 2000 դրամ Էջերի քանակը՝ 112 Չափսը՝ 12,5x20 սմ Կազմը` փափուկ ISBN՝ 978–9939–68–305–8

Գինը՝ 2200 դրամ Էջերի քանակը՝ 144 Չափսը՝ 12,5x20 սմ Կազմը` փափուկ ISBN՝ 978–9939–68–444–4

Կեցցե՛ Լյոնեբերգացի Էմիլը

Գինը՝ 2400 դրամ Էջերի քանակը՝ 192 Չափսը՝ 12,5x20 սմ Կազմը` փափուկ ISBN՝ 978–9939–68–497–0


41

Յոհաննա Սփիրի ՀԱՅԴԻ Փոքրիկ Հայդիին կյանքը շվեյցարական լեռնային գյուղակում ամենօրյա տոն է թվում: Աղջնակը սիրում է իր մենակյաց պապին, մեկ առ մեկ ճանաչում է գյուղի բոլոր այծիկներին, իսկ այծարած Փեթերի տանը նրան շրջապատում են գորովանքով ու սիրով: Սակայն Հայդին շուտով ստիպված է հրաժեշտ տալ սիրած վայրին: Նրան մի նոր կյանք է սպասում Ֆրանկֆուրտում` անվասայլակին գամված Քլարայի ընկերակցությամբ: Էջերի քանակը՝ 256 Չափսը՝ 12,5 x20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–400–0

2600 ֌

Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ ՓՈՔՐԻԿ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐԸ «Փոքրիկ արքայադուստրը» Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի ամենահայտնի երկերից է: Ջահել ու հարուստ զինվորական հայրը դստերը` Սառային, բերում է Լոնդոն, որպեսզի նրան տեղավորի ազնվազարմ օրիորդների վարժարանում: Վաղ մանկությունից աղջիկը սովոր է ճոխության ու անսահման հոգածության, և չնայած դրան՝ նա մեծանում է ազնիվ, բարի, խոհեմ ու ողջամիտ երեխա: Օրիորդ Մինչինի դպրոցում Սառային սպասվում են ծանր օրեր և անսպասելի, դառը փորձություններ, որոնք փոքրիկ աղջիկը կարողանում է հաղթահարել` ապավինելով իր ազնիվ ու քնքուշ սրտին և մնալով «իսկական արքայադուստր»: Էջերի քանակը՝ 304 Չափսը՝ 12,5x20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–405–5

2600 ֌


42

Աստրիդ Լինդգրեն ԵՐԿԱՐԱԳՈՒԼՊԱ ՊԻՊԻՆ Էջերի քանակը՝ 144

ISBN՝ 978–9939–68–029–3

1944–ին շվեդ մանկագիր Աստրիդ Լինդգրենն իր ընթերցողին ծանոթացրեց անսովոր ուժ ունեցող չարաճճի աղջկա՝ Երկարագուլպա Պիպիի հետ: Այս վիպակը դարձավ ամենասիրելի մանկական գրքերից մեկն աշխարհում: Հայերեն թարգմանվում է առաջին անգամ:

2100 ֌

Քենեթ Գրեհեմ ՔԱՄԻՆ ՈՒՌԻՆԵՐԻ ՄԵՋ Էջերի քանակը՝ 280

ISBN՝ 978–99941–1–980–6

«Քամին ուռիների մեջ» դասական հեքիաթը անմար սեր և հիացմունք է առաջացնում թե՛ մեծերի, թե՛ փոքրերի շրջանում: Թվում է, թե Խլուրդը, Ջրամուկը, Գորշուկը և, վերջապես, պարոն Դոդոշը՝ Դոդոշի Դոշ ապարանքից, քո ընկերներն են, միասին թափառել եք և ճաշակել չարն ու բարին, բայց մնացել եք այնպիսին, ինչպիսին լույս աշխարհ եք եկել: 2500 ֌

Չափսը՝ 12,5x20 սմ Կազմը՝ փափուկ

Ռադյարդ Քիփլինգ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ Էջերի քանակը՝ 180

ISBN՝ 978–99941–1–982–0

«Պատմվածքներ հենց այնպես» հեքիաթաշարը ներառում է 12 հեքիաթ, որոնք ընդհանուր նպատակ ունեն ունկնդրին ներգրավելու լեզվախաղի մեջ և նրա հետ ճամփորդելու ծանոթ–անծանոթ աշխարհներով: Հեքիաթներն ուղղակի և անուղղակի կերպով խրատական, բարոյախոսական և ուսուցողական ուղղվածություն ունեն: 2300 ֌


43

Ջեյմս Մեթյու Բարրի ՓԻԹՐ ՓԵՆ Բարրին մանկական գրականության ամենահուզիչ կերպարներից մեկի` Փիթր Փենի կնքահայրն է: Շարքի առաջին՝ «Փիթրը և Վենդին» վիպակն առանձնանում է նուրբ թատերայնությամբ և երկխոսությունների բացառիկ մշակվածությամբ: Այն նախ գրվել է որպես պիես և հաջողությամբ բեմադրվել է Լոնդոնում: Իսկ ո՞վ է Փիթր Փենը. բարետես, շնորհալի պատանի՝ հնարամիտ ու խիզախ... Բարրին Փիթրի կյանքը Քենսինգթոնի այգիներում վերածում է հրաշապատում զրույցի` փոքրիկ ընթերցողի համար հյուսելով երազային ու լուսավոր պատմություն:

2400 ֌

Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում

Ալիսը Հրաշքների աշխարհում

ISBN՝ 978–9939–68–251–8

ISBN՝ 978–9939–68–291–4

Փիթրը և Վենդին

Ալիսը Հայելու աշխարհում

Էջերի քանակը՝ 240

Էջերի քանակը՝ 200

ISBN՝ 978–9939–68–290–7

ISBN՝ 978–9939–68–292–1

Էջերի քանակը՝ 136

2400 ֌

Էջերի քանակը՝ 184

Չափսը՝ 12,5x20 սմ Կազմը՝ փափուկ

Լուիս Քերոլ ԱԼԻՍԸ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱԼԻՍԸ ՀԱՅԵԼՈՒ ԱՇԽԱՐՀՈՒՄ Լուիս Քերոլը՝ Օքսֆորդի «Քրայսթ Չըրչ» քոլեջի մաթեմատիկոսը, հորինեց պատմություն աղջկա մասին, ով գլորվում ընկնում է Ճագարի բույնը և սկսում անկանխատեսելի մի կյանք: Աղջիկն Ալիսն էր, և նա ամենուր գրավեց ոչ միայն փոքրերի, այլև մեծերի համակրանքը: Հասուն ընթերցողը կարող է մեկնաբանել հերոսուհու քայլերը, նրա խոսքերն ու արկածները: Իր հեքիաթի շարունակության մեջ Ալիսը հայտնվում է հակոտնյա երևույթների լաբիրինթոսում՝ Հայելու աշխարհում, և ցանկանում է դառնալ թագուհի, ինչի համար պետք է հաղթահարի շախմատի վանդակ– աշխարհները:

2200 ֌

2200 ֌


44

XXI ԴԱՐԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԳՐԱԴԱՐԱԿ Սյու Մոնգրեդիեն ՓՈՔՐԻԿ ՀՐԱՇԱԳՈՐԾ ՕԼԻՎԵՐ ՄՈՒՆԸ Թեև Օլիվեր Մունը կախարդների դպրոցի ամենափոքրիկ աշակերտն է, բայց ամենուր ձգտում է լինելու առաջինը: Նա շատ է ցանկանում հաղթող ճանաչվել «Տարվա լավագույն հրաշագործ» մրցույթում, բայց դրան խանգարում են թուրմ եփելու դժվարությունը և... Էջերի քանակը՝ 94 ծնողները, ովքեր վերջերս սկսել են Չափսը՝ 13x20 սմ ամաչել, որ կախարդ ու վհուկ են: Կազմը՝ փափուկ Ինչպե՞ս գլուխ հանել այդ ամենից ISBN՝ 978–99941–877–1–3 ընդամենը չորս օրում... 800 ֌

Քեյթի Դեյնս ՉՀՈՐԻՆՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱԳՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ Գրքում տրվում է, թե ինչ ճանապարհ է անցել մարդու հագուստը նախնադարից մինչև մեր օրերը, գազանի մորթուց մինչև վերջին նորաձևությունները, թե ինչպես է փոխվել՝ պարզ անհրաժեշտությունից վերածվելով շքեղ ու պերճ արվեստի:

Էջերի քանակը՝ 64 Չափսը՝ 14x20,5 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–99941–74–12–6

1000 ֌


45

Աստղիկ Սիմոնյան ԿԱՂԱՆԴ ՊԱՊ ՎԵՐԱԴԱՐՁ ՌԻԳԵԼԻՑ Փոքրիկ աղջկա հույսի ու հավատի շնորհիվ սերնդեսերունդ փոխանցված Պսպղուն քարի օգնությամբ Կաղանդ պապը վերադառնում է Հայաստան: Նա իր հետ բերում է յոթ խորհուրդ կծիկները, որոնք դարերով բյուրեղացել և կարգավորում են մարդ–մարդ և մարդ–բնություն փոխհարաբերությունները: Կաղանդ պապի կերպարը ստեղծվել է ազգագրական նյութերի հիման վրա և ներկայացվել ժամանակակից մտածողությամբ և ոճով:

Առկա են գրքի հայերեն, անգլերեն, ռուս երեն և ֆրանսերեն հրատարակու­ թյունները:

Էջերի քանակը՝ 32 Չափսը՝ 22x22 սմ Կազմը՝ փափուկ

Կաղանդ Պապ Վերադարձ Ռիգելից ISBN՝ 978–9939–68–114–6 Gaghant Bab The return from Rigel ISBN՝ 978–9939–68–116–0 Gaghant Bab Le retour de Riguel ISBN՝ 978–9939–68–117–7 Каханд Пап Возвращение с Ригеля ISBN՝ 978–9939–68–118–4

2000 ֌


46

Մարկ Տրուման ԱՇԽԱՐՀԻ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ: 100 ԱՄԵՆԱՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ Աշխարհի շուրջը ճանապարհորդությունը գրքում սկսվում է Ամսաթվերի փոփոխման գծից և, անցնելով արևելքից արևմուտք, հետաքրքիր կանգառներ կատարում ճանապարհին հանդիպող 100 առավել տեսարժան հրաշալիքների մոտ: Զատկի կղզու Մոայի հոյակերտ հուշարձաններից Ամազոնի զարմանահրաշ արևադարձային անտառներով և Մարակեշի սքանչելի շուկաներով դեպի Սիդնեյի օպերային թատրոնի հրաշալի շենքը ձգվող այս ճանապարհորդությունը անմոռանալի վայելք կպարգևի ընթերցողին: «Աշխարհի հրաշալիքները» գիրքը ներառում է ձեռակերտ ու բնական բազում հրաշալիքներ, որոնք երբևէ տեսնելը յուրաքանչյուրի երազանքն է:

Էջերի քանակը՝ 160 Չափսը՝ 24x24սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–99941–1–601–0

5900 ֌


47

Կազմող՝ Եվա Հակոբյան ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՅՈԹ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ Թեև աշխարհը լի է նոր հրաշալիքներով, որոնք արդյունք են մարդկային մտքի ու գիտության թռիչքների, մի շարք հուշարձաններ հայտնի են որպես Հին աշխարհի հարստության և մշակութային բազմազանության խորհրդանիշեր: Գիրքը ներկայացնում է Հին աշխարհի յոթ հրաշալիքները:

3000 ֌

Էջերի քանակը՝ 40 Չափսը՝ 21x29 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 99941–1–266–X


48

ԱՇԽԱՐՀԻ ՄԱՆԿԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ Այս քարտեզը նախատեսված է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար: Այն յուրօրինակ է նրանով, որ նկարիչը պատկերել է տվյալ երկրին կամ տարածքին բնորոշ կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ, խորհրդանիշեր և կառույցներ:

1500 ֌ Չափսը՝ 70x100 սմ

Ջենիֆեր Մափփին

ISBN՝ 978–99941–1–769–7

ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՄԱՅՐՑԱՄԱՔՆԵՐԸ Քարտեզ–խճանկար Գրքում ներկայացված է նկարազարդ 6 քարտեզ–խճանկար՝ յուրաքանչյուրը 48 կտորից: Քարտեզները պատկերում են աշխարհի բոլոր մայրցամաքները, որոնց զուգահեռ տրված են նաև դրանց վերաբերող բազմաթիվ հետաքրքրաշարժ փաստեր և տեղեկություններ: Չափսը՝ 32,5x24 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–99941–1–414–6

6400 ֌


49

Հեղինակային խումբ ԳԻՏԱԴԱՐԱՆ Գիրքն ընդգրկում է գիտության ամենատարբեր ոլորտները լուսաբանող հարուստ տեղեկատվական նյութ: Այդ ամենը շարադրված է մատչելի, բայց և գիտական լեզվով: Գրքում ներկայացված քարտեզներն ու գծագրերն ունեն նկարագրություններ ու բացատրություններ, որոնք տեղեկատվությունը դարձնում են ակնառու և դյուրըմբռնելի: Համացանցային հղումներով համապատասխան կայքէջերը տեղեկատվությունը լրացնում են տեսաֆիլմերով ու շարժանկարներով, վիրտուալ աշխարհի բազմապիսի հնարավորություններով: Գրքի վերջում տրված է նաև համաշխարհային պատմության, գիտական հայտնագործությունների, գիտնականների մասին պատմող ժամանակագրական նյութ:

Էջերի քանակը՝ 208 Չափսը՝ 22,5x28,5 սմ Կազմը՝ կոշտ

ՀԱՏՈՒԿ ԳԻ Ն 5900 ֌

ISBN՝ 978–9939–68–433–8

7400 ֌

Ֆիլիպ Քլարկ, Էլիզաբեթ Դելբի, Լաուրա Հոուել, Սառա Խան ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐԸ Ո՞րն է ամենացրտադիմացկուն թռչունը, ինչո՞ւ անապատի շիկացած ավազը չի այրում մողեսի թաթերը, ինչպե՞ս է փոքրիկ պարկամուկը փրկվում գիշատիչ աղվեսից... Բնության առեղծվածները բացահայտե՛ք «Մանկական գիտադարան» մատենաշարի այս հատորում, ինչպես նաև ծանոթացե՛ք շախմատ խաղացող ռոբոտներին, ատոմի կառուցվածքին, իմացե՛ք, թե ինչ են ձգողականության ուժը և նանոտեխնոլոգիաները: Էջերի քանակը՝ 224 Չափսը՝ 22,5x28,5 սմ Կազմը՝ փափուկ

ISBN՝ 978–99941–877–7–5

5600 ֌


Հրատարակությունները կարող եք ձեռք բերել «Զանգակ» գրատնից, «Զանգակ» գրատան Դալմա տաղավարից, ինչպես նաև այլ գրախանութներից: «Զանգակ» գրատան հասցեն՝ ք. Երևան, Կոմիտասի պող. 49/2 Հեռ.՝ (+374 10) 23 26 49 Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի–շաբաթ՝ ժամը 9։00–19։00 «Զանգակ» գրատան Դալմա տաղավարի հասցեն՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 3, «Դալմա գարդեն մոլ», 2–րդ հարկ, «Սինեմա սթար» Հեռ.՝ (+374 43) 90 33 66 Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի–կիրակի՝ ժամը 10։00–22:00

Մեծածախ գնումների դեպքում «Զանգակ» հրատարակչությունը նախատեսում է զեղչեր:

www.zangak.am

Առցանց գնումների դեպքում համապատասխան դաշտում մուտքագրե՛ք AMANOR2017 արտահայտությունը և ստացե՛ք 15% զեղչ ներկայացված ողջ տեսականու համար: Զեղչը գործում է մինչև 22.12.2016 թ. և չի տարածվում առաքման արժեքի և հատուկ գնով ներկայացված հրատարակությունների վրա:

Հատուկ գնով հրատարակությունները կարող եք ձեռք բերել նաև «Զանգակ» գրատնից և «Զանգակ» գրատան Դալմա տաղավարից մինչև 28.12.2016 թ.: Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար գրե՛ք մեզ info@zangak.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարե՛ք (+374 10) 23 25 28 հեռախոսահամարով:

Հրատարակման պահին ս¡յն կատալոգ¡մ զետեղված տեղեկատվ¡թյ¡նը ստ¡յգ է: Ներկայացված գրքերի գները, ձեռք բերել¡ հնարավոր¡թյ¡նները և պայմանները ենթակա են փոփոխ¡թյան:

Գիրք Ամանորի 2017  

Ամանորի և Սուրբ ծննդյան հեքիաթային տոներին ընդառաջ՝ մենք երեխաների համար առաջարկում ենք նվերներից լավագույնը՝ գիրքը: Այս կատալոգի միջոցով, ի...

Read more
Read more
Similar to
Popular now
Just for you