Page 1

Գիրք Ամանորի

2016


2

Շիրլի Բարբեր

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ Շիրլի Բարբերի՝ նրբագեղ նկարազարդումներով հարուստ այս գրքերը լի են բազմաթիվ կախարդական հեքիաթներով, որոնք կապահովեն երեխաների քաղցր քունը: Նրանց միանշանակ դուր կգա քնելուց առաջ լսել դյութիչ պատմություններ միաեղ ջյուրների, փերիների, վիշապների և անտառի փոքրիկ բնակիչների մասին: Հեքիաթների այս շարքը բազմաբովանդակ է, և դրանց հերոսներն անցնում են ամենատարբեր արկածների միջով: Օրինակ, երբ մի օր Ռաքելն ու իր եղբայր Ռոբերտը փայլեցնում էին հորաքույր Զելդայի խանութի տարօրինակ հայելին, մի փոքրիկ ձյունաճերմակ միաեղ ջյուր ձի է դուրս ցատկում հայելու միջից՝ աստղափոշի շաղ տալով շուրջը…

Էջերի քանակը՝ 24 Չափսը՝ 21x29,5 սմ Կազմը՝ փափուկ

1800 ֌

Այցելություն փերիների աշխարհ Հեքիաթային հանդիպում ISBN՝ 978–99941–1–752–9 Ճերմակատամիկը Կախարդական ճամփորդություն ISBN՝ 978–99941–1–692–8


3

Էջերի քանակը՝ 32 Չափսը՝ 21x29,5 սմ Կազմը՝ փափուկ

1800 ֌ Հեքիաթներ քնելուց առաջ Յոթ կախարդական հեքիաթ ISBN՝ 978–99941–1–724–6 Կախարդական ծիածանը Հեքիաթային գանձերի հետքերով ISBN՝ 978–99941–1–682–9 Կախարդված անտառը Հարսանիք հեքիաթների աշխարհում ISBN՝ 978–99941–1–687–4

Կախարդված Լիզեթը Կախարդական սիրավեպ ISBN՝ 978–99941–1–694–2 Յոթերորդ միաեղջյուրը ISBN՝ 978–99941–1–697–3 Ջրահարս արքայադուստրը ISBN՝ 978–99941–1–716–1 Փերիների խոհարարը Մարթա Բ. Ճագարի հեքիաթը ISBN՝ 978–99941–1–696–6


4

Ջոաննա Բասֆորդ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՊԱՐՏԵԶ Բարի՛ գալուստ կախարդական պարտեզների աշխարհ: Այստեղ քեզ են սպասում թավուտներում թաքնված փոքրիկ արարածները, ինչպես նաև անավարտ տարածքները, որոնք կարող ես ձևավորել քո երևակայությամբ: Կենդանացրո՛ւ կախարդական աշխարհը քո վառ ու պայծառ գույներով: Մեծ ու փոքր նկարիչնե՛ր և այգեպաննե՛ր, վերցրե՛ք գունավոր մատիտներն ու գրիչները և ճանապա՛րհ ընկեք դեպի կախարդական պարտեզ:

2000 ֌

Էջերի քանակը՝ 96 Չափսը՝ 24x24 սմ Կազմը՝ փափուկ

ISBN՝ 978–9939–68–224–2


5

Աստղիկ Սիմոնյան ԿԱՂԱՆԴ ՊԱՊ ՎԵՐԱԴԱՐՁ ՌԻԳԵԼԻՑ Փոքրիկ աղջկա հույսի ու հավատի շնորհիվ սերնդեսերունդ փոխանցված Պսպղուն քարի օգնությամբ Կաղանդ պապը վերադառնում է Հայաստան: Նա իր հետ բերում է յոթ խորհուրդ կծիկները, որոնք դարերով բյուրեղացել և կարգավորում են մարդ–մարդ և մարդ–բնություն փոխհարաբերությունները: Կաղանդ պապի կերպարը ստեղծվել է ազգագրական նյութերի հիման վրա և ներկայացվել ժամանակակից մտածողությամբ և ոճով:

Առկա են գրքի հայերեն, անգլերեն, ռուս երեն և ֆրանսերեն թարգմանությունները:

Էջերի քանակը՝ 32 Չափսը՝ 22x22 սմ Կազմը՝ փափուկ

Կաղանդ Պապ Վերադարձ Ռիգելից ISBN՝ 978–9939–68–114–6 Gaghant Bab The return from Rigel ISBN՝ 978–9939–68–116–0 Gaghant Bab Le retour de Riguel ISBN՝ 978–9939–68–117–7 Каханд Пап Возвращение с Ригеля ISBN՝ 978–9939–68–118–4

2000 ֌


6

Սթիվ Փարքըր

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՕՐԱԳՐԵՐ

Էջերի քանակը՝ 32 Չափսը՝ 21,5x27 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–9939–68–136–8

Տիրանոզավր ISBN՝ 978–9939–68–069–9 Շնաձուկ ISBN՝ 978–9939–68–073–6

փաթեթ

9300 ֌ 4 գիրք

Սթիվ Փարքըր անունով մարդն օգնում է տիրանոզավրին, շնաձկանը, սարդին և փղին՝ կազմելու իրենց անձնական օրագրերը: Նրանք միասին հուսով են, որ դրանք մեծ բավականություն կպատճառեն փոքրիկներին: Կարդալով օրագրերը՝ շատ բան կարելի է պարզել այս կենդանիների կյանքից: Տիրանոզավրն, օրինակ, ծանոթացնում է իր ընտանիքի անդամների և մյուս դինոզավրերի հետ, շնաձուկը ներկայացնում է իր ստորջրյա աշխարհը և ծովային կենդանիներին, սարդը պատմում է, թե ինչպես է գործում իր անզուգական մետաքսե սարդոստայնը, իսկ փիղը հիշում է աֆրիկյան սավաննայում անցկացրած իր կյանքը:

Սարդ ISBN՝ 978–9939–68–079–8 Փիղ ISBN՝ 978–9939–68–068–2

2600 ֌


7

Օնոր Հեդ ԻՄ ՇՈՒՆԸ Ուղեցույց Շունը մարդու լավագույն ընկերն է. սա վաղուց է հայտնի, սակայն ոչ բոլորը գիտեն այս հրաշք կենդանիների խնամքի ու կենսակերպի հետ կապված շատ ու շատ կարևոր հարցեր: Գրքում ներկայացված է շների ավելի քան հիսուն ցեղատեսակ, նրանց առանձնահատկությունները, սննդակարգային սահմանափակումները, ինչպես նաև վարժեցման մի շարք կանոններ: Հայերենով առաջին անգամ հրատարակվող այսօրինակ գիրք-ուղեցույցը հրաշալիորեն կողմնորոշում է փոքրիկներին և նրանց ծնողներին՝ շների ընտրության, խնամքի և վարժեցման հարցերում, սովորեցնելով նաև հարգել կենդանիների տրամադրությունն ու սովորույթները:

Էջերի քանակը՝ 120 Չափսը՝ 21,5x24,5 սմ Կազմը՝ ճկուն կոշտ

ISBN՝ 978–9939–68–382–9

3900 ֌


8

Էջերի քանակը՝ 64 Չափսը՝ 20,5x29 սմ Կազմը՝ կոշտ

3900 ֌

ISBN՝ 978–99941–1–901–1

Ղուկաս Սիրունյան Էդվարդ Միլիտոնյան Վահագն Գրիգորյան Սուրեն Մուրադյան

Էջերի քանակը՝ 60 Չափսը՝ 20,5x29 սմ Կազմը՝ կոշտ

3900 ֌

ISBN՝ 978–9939–68–096–5

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԵՔԻԱԹՆԵՐ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ

Գրքում ընդգրկված են ժամանակակից հայ մանկագիրների հեքիաթներ` «Կաքավիկը», «Թզուկների ֆուտբոլը», «Գլխիկոր հեքիաթ երազկոտ խոզուկի մասին», «Արևիկը, Լուսինեն և Աստղիկը», որոնց հերոսները կերտված են գունագեղ պլաստիլինից:

Գրքում ընդգրկված գերմանական, չինական, պարսկական հեքիաթները կզարգացնեն երեխաների ստեղծագործ մտածողությունը, քանի որ բոլոր հերոսները կերտված են գունագեղ պլաստիլինից: Երեխաները կարող են ընթերցել հեքիաթները և այնուհետ կերտել այդ կերպարները պլաստիլինով՝ զարգացնելով իրենց գեղագիտական կարողությունները:


9

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՊԼԱՍՏԻԼԻՆԵ ՀԵՐՈՍՆԵՐԸ Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի և Աթաբեկ Խնկոյանի դասական հեքիաթներն այս գրքերում ներկայանում են բոլորովին նոր ձևավորմամբ: Հեքիաթների հերոսներին գունագեղ պլաստիլինից կերտել է արվեստագետ Լևոն Աբրահամյանը: Սիրված ստեղծագործությունների ընթերցմանը զուգահեռ երեխաները կզարգացնեն իրենց գեղագիտական կարողությունները, եթե փորձեն ինքնուրույն կերտել այս հերոսներին գրքերի վերջում տրված օրինակներով:

փաթեթ

7400 ֌ 3 գիրք

Էջերի քանակը՝ 48 Չափսը՝ 22,5x23 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–9939–68–259–4 Հովհաննես Թումանյան Ղազարոս Աղայան Դասական հերոսներ ISBN՝ 978–9939–68–230–3 Հովհաննես Թումանյան Հեքիաթներ ISBN՝ 978–9939–68–231–0 Աթաբեկ Խնկոյան Առակներ ISBN՝ 978–9939–68–232–7

2800 ֌


10

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԳԻՐՔ–ՆՎԵՐ Լուիս Քերոլ (վերապատում) ԱԼԻՍԸ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ Այս նկարազարդ գրքում սպիտակ ճագարին հետևելով` Ալիսն ընկնում է անհատակ հորի մեջ ու հայտնվում արտասովոր աշխարհում, որտեղ ֆիզիկայի օրենքները ենթարկվում են երևակայության քմահաճ պահանջներին: Գրքի վառ և ինքնատիպ նկարազարդումները բացահայտում են ստորերկրյա աշխարհի ողջ կախարդանքը:

Էջերի քանակը՝ 80 Չափսը՝ 29x36,5սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–9939–68–245–7

7200 ֌


11

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԳԻՐՔ–ՆՎԵՐ Կառլո Կոլլոդի (վերապատում) ՊԻՆՈԿԻՈ Այս պատկերազարդ գրքում ներկայացված են Պինոկիո խամաճիկի անհավանական արկածները, որոնք վաղուց են գրավել աշխարհի փոքրիկ ընթերցողների սրտերը: Գողտրիկ նկարազարդումներն արտացոլում են անմահ հեքիաթի ողջ հմայքն ու ոգին:

7200 ֌

Էջերի քանակը՝ 80 Չափսը՝ 29x36,5սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–9939–68–244–0


12

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԳԻՐՔ–ՆՎԵՐ Ալիս Բրիեռ–Հաքետ ՊԵՏՐՈՍԻԿԸ ԵՎ ԼՈՒՍԻՆԸ Պետրոսիկը փոքրիկ տղա է, ով շատ է ցանկանում նվիրել իր մայրիկին նվերներից ամենագեղեցիկը՝ Լուսինը: Այո՛, բայց Լուսինը շատ բարձր է: Պետրոսիկը բոլորից օգնություն է խնդրում. յուրաքանչյուրին խոստանում է Լուսնից մի փոքրիկ կտոր… Այս գողտրիկ, պատկերազարդումներով հարուստ պատմվածքը բարին ուսուցանող և, միաժամանակ, երեխայի գեղագիտական պատկերացումները զարգացնող հիշարժան նվեր է:

Էջերի քանակը՝ 36 Չափսը՝ 23,5x34,5 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–9939–68–373–7

3400 ֌


13

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԳԻՐՔ–ՆՎԵՐ Ջաննի Ռոդարի ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՏՈՆԻՆՈՆ Փոքրիկ տղայի՝ անտեսանելի դառնալու երկար չմտածված ցանկությունն իրականանում է: Բայց արագ հոգնելով իր արկածներից՝ նա այլևս չի ցանկանում մենակ մնալ: Տոնինոյին, մինչդեռ, կարող է տեսնել միայն մի ծեր թոշակառու պապիկ… Ջաննի Ռոդարիի՝ նուրբ հումորով հարուստ և միաժամանակ ուսուցողական այս պատմությունը վառ կմնա երեխաների հիշողության մեջ, իսկ գրքի գունագեղ պատկերազարդումները կզարգացնեն նրանց գեղագիտական պատկերացումները:

3400 ֌

Էջերի քանակը՝ 32 Չափսը՝ 24,5x34,5 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–9939–68–426–0


14

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԳԻՐՔ–ՆՎԵՐ Օսկար Ուայլդ ԵՍԱՍԵՐ ՀՍԿԱՆ Եսասեր հսկայի սիրտն ու նրա պարտեզը պատված են սառույցով: Խստաշունչ ձմեռը հաստատվել է հսկայի պարտեզում, քանի որ նա այնտեղից դուրս է վտարել բոլոր փոքրիկներին: Մի օր, սակայն, հսկան տեսնում է իր պատուհանից, թե ինչպես է երեխաների գաղտագողի վերադարձի հետ կենդանացել իր պարտեզը: Նրա սիրտն այլևս չի դիմադրում… Բնության և սիրո, դրանց վերափոխիչ ուժի մասին պատմող այս դասական հեքիաթն ուղեկցվում է գունագեղ նկարազարդումներով և հրաշալի նվեր է բոլոր մանուկներին:

Էջերի քանակը՝ 32 Չափսը՝ 24x30 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–9939–68–404–8

3400 ֌


15

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԳԻՐՔ–ՆՎԵՐ Չարլզ Դիքենս (վերապատում) ՕԼԻՎԵՐ ԹՎԻՍՏ Այս գունազարդ գրքում Օլիվեր Թվիստը մեծանում է մանկատանը, օտար ու անտարբեր մարդկանց միջավայրում: Ի վերջո, նա որոշում է փախչել Լոնդոն: Մեծ քաղաքը, սակայն, նույնքան անտարբեր է տղայի հանդեպ: Ֆեյգին անունով խաբեբան փորձում է նրան այլ փոքրիկների նման գրպանահատ դարձնել: Բարեբախտաբար, Օլիվերը հանդիպում է բարի մարդկանց, և դեպքերն այլ ընթացք են ստանում…

3400 ֌

Էջերի քանակը՝ 44 Չափսը՝ 24,5x35,5 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–9939–68–338–6


16

Դեյվիդ Գլովեր

ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ

փաթեթ

7600 ֌ 4 գիրք

Դպրոցականներին հայտնի է, որ խնդիրները նաև մաթեմատիկական են լինում: Եվ եթե այդ խնդիրներն առաջարկում են արկածներ տիեզերական Ալֆա բազայում, Հուշումների քարանձավում, Լաբիրինթոսների կալվածքում կամ Առեղծվածային մոլորակում, դառնում են ավելի գրավիչ և ուսուցանող: Ընթացե՛ք արկածներով լի այս ճանապարհներով: Դեյվիդ Գլովերի գրքերն առաջարկում են բացահայտել թվերի, տարածության, պատկերների և չափման միավորների, հաշվարկների մաթեմատիկական գաղտնիքները: Էջերի քանակը՝ 48 Չափսը՝ 17,5x23 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–9939–68–135–1

Առեղծվածների թանգարանը ISBN՝ 978–9939–68–078–1 Լաբիրինթոսների կալվածքը ISBN՝ 978–9939–68–058–3 Հանելուկների մոլորակ ISBN՝ 978–9939–68–077–4 Հուշումների քարանձավը ISBN՝ 978–9939–68–072–9

2100 ֌


17

ԱՇԽԱՐՀԻ ՄԱՆԿԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ Այս քարտեզը նախատեսված է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար: Այն յուրօրինակ է նրանով, որ նկարիչը պատկերել է տվյալ երկրին կամ տարածքին բնորոշ կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ, խորհրդանիշներ և կառույցներ:

Չափսը՝ 70x100 սմ

1500 ֌

ISBN՝ 978–99941–1–769–7

Ջենիֆեր Մափփին ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՄԱՅՐՑԱՄԱՔՆԵՐԸ (քարտեզ–խճանկար) Ներկայացված է նկարազարդ 7 քարտեզ– խճանկար՝ յուրաքանչյուրը 48 կտորից: Քարտեզներն ընդգրկված են մեկ գրքում և պատկերում են աշխարհի բոլոր մայրցամաքները, ինչպես նաև տալիս են բազմաթիվ հետաքրքրաշարժ փաստեր և տեղեկություններ:

Չափսը՝ 32,5x24 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–99941–1–414–6

6400 ֌


18

ԴԱՍԱԿԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ

Էջերի քանակը՝ 48 Չափսը՝ 17,5x23 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–9939–68–134–4 Լայման Ֆրենք Բաում Օզի կախարդը ISBN՝ 978–9939–68–059–0

փաթեթ

8200 ֌ 4 գիրք

Մատենաշարը ներկայացնում է Յոհաննա Սպայրիի «Հայդի», Ռոբերտ Լ. Սթիվենսոնի «Գանձերի կղզին», Լայման Ֆ. Բաումի «Օզի կախարդը», Լուիսա Մ. Էլքոթի «Փոքրիկ տիկիններ» գրքերը, որոնց վերապատումներն առաջին անգամ են հրատարակվում հայերեն: Ուղեկցե՛ք Հայդիին Շվեյցարիայի լեռներից դեպի մեծ ու աղմկոտ քաղաք, նրա հետ կարոտե՛ք գյուղական կյանքին ու ծերունի պապին: Նստե՛ք Հիսպանյոլան պատանի Ջիմի հետ ու համարձակ նավարկե՛ք դեպի Գանձերի կղզին: Դորոթիի հետ հանդիպե՛ք Խրտվիլակին, Թիթեղյա փայտահատին ու Խոսող առյուծին և միասին փնտրե՛ք Օզի կախարդին: Ծանոթացե՛ք, վերջապես, Մարչ քույրերին: Ծիծաղով թե արցունքով նրանք հաղթահարում են բոլոր խոչընդոտները:

Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն Գանձերի կղզին ISBN՝ 978–9939–68–057–6 Յոհաննա Սպայրի Հայդի ISBN՝ 978–9939–68–060–6 Լուիսա Մեյ Էլքոթ Փոքրիկ տիկիններ ISBN՝ 978–9939–68–065–1

2300 ֌


19

Վիկ Փարքեր 100 ԴԱՍԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ Դասական հեքիաթները, հեռավոր վայրերից մեզ հասած առասպելներն ու հեքիաթային հայտնի հերոսները ժողովածուն գրավիչ կդարձնեն 4–9 տարեկան երեխաների համար: Գրքում տեղ են գտել այնպիսի պատկերազարդ հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը» և «Ջրահարսը»:

Էջերի քանակը՝ 512 Չափսը՝ 17x24,5 սմ Կազմը՝ կոշտ

6800 ֌

ISBN՝ 978–99941–1–842–7

Կարինե Խոդիկյան ԼԻՆՈՒՄ Է, ՉԻ ԼԻՆՈՒՄ...

Էջերի քանակը՝ 354 Չափսը՝ 17x24 սմ Կազմը՝ կոշտ

5200 ֌

ISBN՝ 978–9939–68–194–8

Հաճելի փափուկ կազմով և վառ նկարազարդումներով լեցուն «Լինում է, չի լինում...» հեքիաթային ալբոմը ներառում է Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերրոյի, Գաբրիել դը Վիլնյովի և այլ հեղինակների դասական հեքիաթները, որոնք մշտապես մնում են փոքրերի ու մեծերի հիշողության մեջ:


20

Մարիոն Դյուշար ԵԿԵՔ ՍՏԵՂԾԵՆՔ ՄԵԾ ԱՐՎԵՍՏ Փոքրերին և պատանիներին այս գրքում սպասվում է մեծ անակնկալ: «Եկեք ստեղծենք մեծ արվեստ» արվեստի ինքնուսույցը, որի հեղինակն է բրիտանացի պատկերազարդող Մարիոն Դյուշարը, կուղեկցի նրանց նկարչությունից մինչև ժամանակակից արվեստի միջոցներ, աֆրիկյան դիմակներից մինչև Վան Գոգի արևածաղիկներ, կսովորեցնի կիրառել արվեստի տարբեր հմտություններ:

Էջերի քանակը՝ 224 Չափսը՝ 21x29 սմ Կազմը՝ փափուկ

ISBN՝ 978–9939–68–323–2

4200 ֌

Գիրքը թարգմանված է մատչելի լեզվով և գրված է նկարազարդող Արա Բաղդասարյանի ձեռագրով: «Եկեք ստեղծենք մեծ արվեստը» փոխում է դասական արվեստի հանդեպ պատկերացումները և ժամանակակից հունով է ուղղորդում երեխայի գեղարվեստական կրթությունը:


21

Էմիլի Սթիդ ՍԱՌՑԵ ԴԱՐԱՇՐՋԱՆ Սառցե դարաշրջանի գժուկ հերոսների՝ Մենիի, Սիդի, Դիեգոյի և մյուսների հետ երեխաները կարող են նկարել, խզբզել, գունավորել, ինչպես նաև պատրաստել բազմազան հետաքրքիր զվարճալիքներ և մասնակցել տարբեր ուրախ խաղերի: Գրքում ներառված են բազմակի օգտագործման բազմաթիվ պիտակներ, երկու մեծ բացվող նկար պիտակների համար, առանձնացող տրաֆարետներ և դեկորատիվ գունագեղ թղթեր:

5700 ֌

Էջերի քանակը՝ 72 Չափսը՝ 25x30 սմ Կազմը՝ փափուկ

ISBN՝ 978–9939–68–328–7


22

Սամսոն Ստեփանյան ՖԵՐԴԻՆԱՆԴ ԱՆՈՒՆՈՎ ԹՌՉՈՂ ՎԻՇԱՊԸ Այս հեքիաթը չունի տարիքային սահմանափակում: Իրադարձություններով լի այս ճանապարհորդության մեջ իրականությունը միահյուսվում է երևակայականին, մեկտեղվում են անցյալը, ներկան ու ապագան: Փոքրիկների տեսանկյունից սա մի հայացք է շրջապատող իրականությանը, որը լի է ծիծաղելի պայմանականություններով, իսկ մեծերին այն վերադարձնում է մոռացված մանկությունը: Էջերի քանակը՝ 192 Չափսը՝ 17x22,5 սմ Կազմը՝ փափուկ

3400 ֌

ISBN՝ 978–9939–68–281–5

Նաիրա Եդիգարյան ԻՄ ՏԱՏԻԿ ԹԱՄԹԻՄԱՐԻԱՆ Փոքրիկ տղայի երևակայությունը երկնքից պոկում է մի աստղ, աստղը դարձնում է կանաչ կղզի, իսկ կղզու բնակչուհին նրա տատիկն է՝ քաղաքի փոշուց ձանձրացած տատիկ Թամթիմարիան՝ իր անչափ բարի բնավորությամբ և խոնախա կարկանդակի գաղտնի բաղադրատոմսով: Չաղլիկ չար Կորյունը և մյուսները չեն պատկերացնում, թե որքան մեծ է իրենց դասընկերոջ երևակայությունը... Նույնիսկ ձեզ համար ամեն ինչ կփոխվի այնքան արագ, որ չեք հասցնի զարմանալ…

Էջերի քանակը՝ 80 Չափսը՝ 17x22,5 սմ Կազմը՝ փափուկ

ISBN՝ 978–9939–68–264–8

2400 ֌


23

Քրիստինե Նյոստլինգեր ԿՈՆՐԱԴԸ ԿԱՄ ՊԱՀԱԾՈՅԻ ՏՈՒՓԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱԾ ՏՂԱՆ Անպետք իրերով լի իր տանը տիկին Բարտոլոտին ապրում է միայնակ և միայն շաբաթվա երկու օրն է ընկերություն անում դեղագործ պարոն Էգոնի հետ: Երբ նա պահածոյի տուփի մեջ փոստով ստանում է որդի՝ Կոնրադին, զարմանքից քիչ է մնում ուշագնաց լինի: Բայց տղան անչափ խելացի ու խելոք է, և տիկին Բարտոլոտին անմիջապես որոշում է լավ մայրիկ դառնալ: Իսկ ինչպե՞ս վարվել, երբ Կոնրադի հետևից հայտնվում են երկնագույն հագուստով տարօրինակ մարդիկ…. Քրիստինե Նյոստլինգերի՝ հումորով լի այս պատմվածքն ի հայտ է բերում ծնող–երեխա ժամանակակից հարաբերությունները:

Էջերի քանակը՝ 192 Չափսը՝ 16,5x22,5 սմ Կազմը՝ կոշտ

3900 ֌

ISBN՝ 978–9939–68–396–6

Ալան Ալեքսանդր Միլն ՎԻՆԻ ՓՈՒ ԱՐՋՈՒԿԸ

Էջերի քանակը՝ 144 Չափսը՝ 14,5x21 սմ Կազմը՝ փափուկ

2400 ֌

ISBN՝ 978–9939–68–374–4

Վինի Փու արջուկի և նրա փոքրիկ բարեկամների մասին պատմությունները վաղուց արդեն սիրելի են դարձել մանուկ ընթերցողներին և նրանց ծնողներին: Հերոսների նախատիպերը հեղինակի որդու՝ Քրիսթոֆեր Ռոբինի իրական խաղալիքներն են: Նրանց հետաքրքիր արկածները տեղի են ունենում Էշդաունի անտառում, որտեղ ապրում էր Քրիսթոֆեր Ռոբինը ծնողների հետ: Շեփարդը սիրով է վերստեղծել հինավուրց անտառն ու խաղալիք գազաններին: Բնօրինակ գծանկարների գունավորված տարբերակներում պատկերված վայրերն այսօր էլ կարելի է տեսնել Անգլիայում:


24

Ջաննի Ռոդարի ՉԻՊՈԼԻՆՈՅԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Էջերի քանակը՝ 224 Չափսը՝ 14,5x21 սմ Կազմը՝ փափուկ

3200 ֌

ISBN՝ 978–9939–68–204–4

«Չիպոլինոյի արկածները» վիպակը մեկտեղում է իրական և երևակայական աշխարհները: Հերոսները՝ Սոխուկը, սինյոր Պոմիդորն ու իշխան Լիմոնեն, պետք է բացահայտեն իրենց բնավորությունն ու պահվածքը: Բացառիկ նուրբ ու դիպուկ հումորի միջոցով Ռոդարին անդրադառնում է ամենալուրջ թեմաների, օրինակ՝ իշխանության չարաշահման, յուրայինների և օտարների միջև եղած անհամերաշխության խնդիրներին:

Ջաննի Ռոդարի ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՆԵՏԸ Ըստ իտալական լեգենդի՝ Աստվածահայտնության տոնին Բեֆանան տնետուն է շրջում և նվերներ բաժանում երեխաներին: Հայտնության գիշերը Բեֆանայի խաղալիքները կենդանություն են առնում, նստում Երկնագույն նետ անունով հրաշալի գնացքը և որոշում իրենք իրենց նվիրել այն երեխաներին, որոնց ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել: Նրանք դառնում են սիրո, անձնազոհության և համերաշխության հրաշալի օրինակ փոքրիկ ընթերցողների համար:

Էջերի քանակը՝ 152 Չափսը՝ 14,5x21 սմ Կազմը՝ փափուկ

ISBN՝ 978–9939–68–340–9

2500 ֌


25

Ջաննի Ռոդարի ՋԵԼՍՈՄԻՆՈՆ ԽԱԲԵԲԱՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» ներկա հրատարակությունը թարգմանված է բնագրից և ամբողջական է, քանի որ ներառում է վիպակին կից չափածո հատվածները, որոնք այլ հրատարակություններում ինչ–ինչ պատճառներով անտեսվել են: Վիպակի տեքստը համեմված է Ռոդարիի նրբամիտ հումորով և սկսվում է առանց նախաբանի, որովհետև հեղինակին այս պատմությունը փոխանցել է հենց Ջելսոմինոն…

Էջերի քանակը՝ 192 Չափսը՝ 14,5x21 սմ Կազմը՝ փափուկ

2700 ֌

ISBN՝ 978–9939–68–279–2

Ջաննի Ռոդարի ՀԵՔԻԱԹՆԵՐ ՀԵՌԱԽՈՍՈՎ

Էջերի քանակը՝ 208 Չափսը՝ 14,5x21 սմ Կազմը՝ փափուկ

ISBN՝ 978–9939–68–359–1

2800 ֌

Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» ժողովածուն երբեք չի կորցնում իր հմայքն ու արդիականությունը: Ջիովանինո Թափառաշրջիկի ճամփորդությունները անհայտ աշխարհներ, Ալիչե Մատնաչափիկի անհավատալի արկածները, պաղպաղակե աննման դղ յակներ ու շոկոլադապատ բարեկարգ ճանապարհներ... այս և այլ զարմանալի կերպարների ու իրադարձությունների մասին երեխաներին պատմելով՝ Ջաննի Ռոդարին իր թեթև ու նրբամիտ հումորով արտահայտվում է իրական կյանքի ամենալուրջ խնդիրների մասին:


26

Վիլյամ Շեքսպիր

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԵՔՍՊԻՐԻՑ

փաթեթ

7900 ֌ 4 գիրք

«Պատմություններ Շեքսպիրից» շարքը ներկայացնում է «Ռոմեո և Ջուլիետ», «Ամռան գիշերվա երազ», «Փոթորիկը», «Մակբեթ» գրքերը: Վիլյամ Շեքսպիրի երկերի պարզ վերապատումները, գողտրիկ նկարազարդումների հետ միահյուսվելով, մեծ գրողի գործերին նոր կյանք են հաղորդում: Հետաքրքիր, արտասովոր այս զրույցներն անպատճառ կգերեն պատանի ընթերցողի երևակայությունը:

Էջերի քանակը՝ 48 Չափսը՝ 18x23 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–9939–68–133–7

Ամռան գիշերվա երազ ISBN՝ 978–9939–68–062–0 Մակբեթ ISBN՝ 978–9939–68–063–7 Ռոմեո և Ջուլիետ ISBN՝ 978–9939–68–064–4 Փոթորիկը ISBN՝ 978–9939–68–061–3

2200 ֌


27

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ Դասական մատենաշարով ձեզ ենք ներկայացնում մանկապատանեկան համաշխարհային գրականության լավագույն նմուշները՝ հայերեն թարգմանված բնագրերից: Մատենաշարն ընդգրկում է 7 գիրք և շարունակաբար համալրվում է: Աստրիդ Լինդգրեն ԷՄԻԼԸ ԼՅՈՆԵԲԵՐԳԱՅԻՑ Էջերի քանակը՝ 112

ISBN՝ 978–9939–68–305–8

Սմոլանդ գավառի Վիմերբի փոքրիկ գավառական քաղաքում իր «հերոսություններով» հայտնի դարձած Էմիլը վաղուց արդեն մանուկների սիրելի հերոսներից է: Նշանավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենը փոքրիկ տղայի մասին երեք վիպակներում էլ մեծ սիրով ու գորովանքով է նկարագրում իրեն անչափ հարազատ շվեդական բնությունն ու մարդկանց, ավանդական տոներն ու զվարճությունները, կենցաղը, համեղագույն կերակուրները, առասպելներն ու սովորույթները: Դրանց կարող են ծանոթանալ նաև երեխաները՝ հետևելով Էմիլի՝ հումորով լի չարաճճիություններին ու հնարամտություններին։

2000 ֌

Չափսը՝ 12,5x20 սմ Կազմը՝ փափուկ

Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ ՓՈՔՐԻԿ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐԸ Էջերի քանակը՝ 304

ISBN՝ 978–9939–68–405–5

«Փոքրիկ արքայադուստրը» Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի ամենահայտնի երկերից է: Ջահել ու հարուստ զինվորական հայրը դստերը` Սառային, բերում է Լոնդոն, որպեսզի նրան տեղավորի ազնվազարմ օրիորդների վարժարանում: Վաղ մանկությունից աղջիկը սովոր է ճոխության ու անսահման հոգածության, և չնայած դրան՝ նա մեծանում է ազնիվ, բարի, խոհեմ ու ողջամիտ երեխա: Օրիորդ Մինչինի դպրոցում Սառային սպասում են ծանր օրեր և անսպասելի, դառը փորձություններ, որոնք փոքրիկ աղջիկը կարողանում է հաղթահարել` ապավինելով իր ազնիվ ու քնքուշ սրտին և մնալով «իսկական արքայադուստր»:

2600 ֌


28

Աստրիդ Լինդգրեն ԵՐԿԱՐԱԳՈՒԼՊԱ ՊԻՊԻՆ Էջերի քանակը՝ 144

ISBN՝ 978–9939–68–029–3

1944–ին շվեդ մանկագիր Աստրիդ Լինդգրենն իր ընթերցողին ծանոթացրեց անսովոր ուժ ունեցող չարաճճի աղջկա՝ Երկարագուլպա Պիպիի հետ: Այս վիպակը դարձավ ամենասիրելի մանկական գրքերից մեկն աշխարհում: Հայերեն թարգմանվում է առաջին անգամ:

2100 ֌

Քենեթ Գրեհեմ ՔԱՄԻՆ ՈՒՌԻՆԵՐԻ ՄԵՋ Էջերի քանակը՝ 280

ISBN՝ 978–99941–1–980–6

2500 ֌

Չափսը՝ 12,5x20 սմ Կազմը՝ փափուկ

«Քամին ուռիների մեջ» դասական հեքիաթը անմար սեր և հիացմունք է առաջացնում թե՛ մեծերի, թե՛ փոքրերի շրջանում: Թվում է, թե Խլուրդը, Ջրամուկը, Գորշուկը և, վերջապես, պարոն Դոդոշը՝ Դոդոշի Դոշ ապարանքից, քո ընկերներն են, միասին թափառել եք և ճաշակել չարն ու բարին, բայց մնացել եք այնպիսին, ինչպիսին լույս աշխարհ եք եկել: Ռադյարդ Քիփլինգ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ Էջերի քանակը՝ 180

ISBN՝ 978–99941–1–982–0

«Պատմվածքներ հենց այնպես» հեքիաթաշարը ներառում է 12 հեքիաթ, որոնք ընդհանուր նպատակ ունեն ունկնդրին ներգրավելու լեզվախաղի մեջ և նրա հետ ճամփորդել ծանոթ–անծանոթ աշխարհներով: Հեքիաթներն ուղղակի և անուղղակի կերպով խրատական, բարոյախոսական և ուսուցողական ուղղվածություն ունեն: 2300 ֌


29

Ջեյմս Մեթյու Բարրի ՓԻԹՐ ՓԵՆ Բարրին մանկական գրականության ամենահուզիչ կերպարներից մեկի` Փիթր Փենի կնքահայրն է: Շարքի առաջին՝ «Փիթրը և Վենդին» վիպակն առանձնանում է նուրբ թատերայնությամբ և երկխոսությունների բացառիկ մշակվածությամբ: Այն նախ գրվել է որպես պիես և հաջողությամբ բեմադրվել է Լոնդոնում: Իսկ ո՞վ է Փիթր Փենը: Բարետես, շնորհալի պատանի՝ հնարամիտ ու խիզախ... Բարրին Փիթրի կյանքը Քենսինգթոնի այգիներում վերածում է հրաշապատում զրույցի` փոքրիկ ընթերցողի համար հյուսելով երազային ու լուսավոր պատմություն:

2400 ֌

Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում

Ալիսը Հրաշքների աշխարհում

ISBN՝ 978–9939–68–251–8

ISBN՝ 978–9939–68–291–4

Փիթրը և Վենդին

Ալիսը Հայելու աշխարհում

Էջերի քանակը՝ 240

Էջերի քանակը՝ 200

ISBN՝ 978–9939–68–290–7

ISBN՝ 978–9939–68–292–1

Էջերի քանակը՝ 136

Էջերի քանակը՝ 184

Չափսը՝ 12,5x20 սմ Կազմը՝ փափուկ

Լուիս Քերոլ ԱԼԻՍԸ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱԼԻՍԸ ՀԱՅԵԼՈՒ ԱՇԽԱՐՀՈՒՄ Լուիս Քերոլը՝ Օքսֆորդի «Քրայսթ Չըրչ» քոլեջի մաթեմատիկոսը, հորինեց պատմություն աղջկա մասին, ով գլորվում ընկնում է Ճագարի բույնը և սկսում անկանխատեսելի մի կյանք: Աղջիկն Ալիսն էր, և նա ամենուր գրավեց ոչ միայն փոքրերի, այլև մեծերի համակրանքը: Հասուն ընթերցողը կարող է մեկնաբանել հերոսուհու քայլերը, նրա խոսքերն ու արկածները: Իր հեքիաթի շարունակության մեջ Ալիսը հայտնվում է հակոտնյա երևույթների լաբիրինթոսում՝ Հայելու աշխարհում, և ցանկանում է դառնալ թագուհի, ինչի համար պետք է հաղթահարի շախմատի վանդակ– աշխարհները:

2200 ֌


30

XXI ԴԱՐԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԳՐԱԴԱՐԱԿ Սյու Մոնգրեդիեն 800 ֌

Էջերի քանակը՝ 94 Չափսը՝ 13x20 սմ Կազմը՝ փափուկ

ISBN՝ 978–99941–877–1–3

ՓՈՔՐԻԿ ՀՐԱՇԱԳՈՐԾ ՕԼԻՎԵՐ ՄՈՒՆԸ Թեև Օլիվեր Մունը կախարդների դպրոցի ամենափոքրիկ աշակերտն է, բայց ամենուր ձգտում է լինելու առաջինը: Նա շատ է ցանկանում հաղթող ճանաչվել «Տարվա լավագույն հրաշագործ» մրցույթում, բայց դրան խանգարում է թուրմ եփելու դժվարությունը և... ծնողները, ովքեր վերջերս սկսել են ամաչել, որ կախարդ ու վհուկ են: Ինչպե՞ս գլուխ հանել այդ ամենից ընդամենը չորս օրում...

Մերի Ադա Շվարց ՍՓԻՖԵՆ Մաքրասեր Խոզուկի հեքիաթը Այս պատկերազարդ հեքիաթը հրաշալի խոզուկ Սփիֆենի մասին է, որն ապրում էր Խոզաստանի Փնթոշաքաղաքում: Նա բոլորովին նման չէր քաղաքի մյուս խոզերին. մաքրասեր էր, ճշտապահ, աշխատասեր, հնարամիտ, խիզախ: Սփիֆենի այդ հատկանիշներն էլ օգնում են փրկելու Փնթոշաքաղաքը Վիշապի հարձակումից: Այլաբանորեն ներկայացող մաքրասեր խոզուկն օրինակելի կերպար է:

Էջերի քանակը՝ 32 Չափսը՝ 21,5x20,5 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–9939–68–352–2

2500 ֌


31

Քեյթի Դեյնս ՉՀՈՐԻՆՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱԳՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ Գրքում տրվում է, թե ինչ ճանապարհ է անցել մարդու հագուստը նախնադարից մինչև մեր օրերը, գազանի մորթուց մինչև վերջին նորաձևություններ, թե ինչպես է փոխվել՝ պարզ անհրաժեշտությունից վերածվելով շքեղ ու պերճ արվեստի:

1000 ֌

Էջերի քանակը՝ 64 Չափսը՝ 14x20,5 սմ Կազմը՝ կոշտ

ISBN՝ 978–99941–74–12–6

ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՅՈԹ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ Թեև աշխարհը լի է նոր հրաշալիքներով, որոնք արդյունք են մարդկային մտքի ու գիտության թռիչքների, մի շարք հուշարձաններ հայտնի են որպես Հին աշխարհի հարստության և մշակութային բազմազանության խորհրդանիշներ: Գիրքը ներկայացնում է աշխարհի յոթ հրաշալիքները: Էջերի քանակը՝ 40 Չափսը՝ 21x29 սմ Կազմը՝ կոշտ

3000 ֌

ISBN՝ 99941–1–266–X

Ֆիլիպ Քլարկ, Էլիզաբեթ Դելբի, Լաուրա Հոուել, Սառա Խան ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐԸ Որն է ամենացրտադիմացկուն թռչունը, ինչու անապատի շիկացած ավազը չի այրում մողեսի թաթերը, ինչպես է փոքրիկ պարկամուկը փրկվում գիշատիչ աղվեսից... Բնության առեղծվածները բացահայտե՛ք «Մանկական գիտադարան» մատենաշարի այս հատորում և ծանոթացե՛ք շախմատ խաղացող ռոբոտներին, ատոմի կառուցվածքին, իմացե՛ք, թե ինչ են ձգողականության ուժը և նանոտեխնոլոգիաները:

Էջերի քանակը՝ 224 Չափսը՝ 22,5x28,5 սմ Կազմը՝ փափուկ

5600 ֌

ISBN՝ 978–99941–877–7–5


Մեծածախ գնումների դեպքում «Զանգակ» հրատարակչությունը նախատեսում է զեղչեր: www.zangak.am

Առցանց գնումների դեպքում համապատասխան դաշտում մուտքագրե՛ք AMANOR2016 արտահայտությունը և ստացե՛ք 15% զեղչ ներկայացված ողջ տեսականու համար: Զեղչը գործում է մինչև 22.12.2015 թ. և չի տարածվում առաքման արժեքի վրա:

Հրատարակման պահին սյն կատալոգմ զետեղված տեղեկատվթյնը ստյգ է: Ներկայացված գրքերի գները, ձեռք բերել հնարավորթյնները և պայմանները ենթակա են փոփոխթյան:

Հրատարակությունները կարող եք ձեռք բերել «Զանգակ» գրատնից, ինչպես նաև այլ գրախանութներից: «Զանգակ» գրատան հասցեն է՝ ք. Երևան, Կոմիտասի պող. 49/2, հեռ.՝ (+37410) 23 26 49: Առցանց գնումներ կատարելու համար այցելե՛ք www.zangak.am կայքը: Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար գրե՛ք մեզ info@zangak.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարե՛ք (+37410) 23 25 28 հեռախոսահամարով:

Գիրք Ամանորի 2016  

Գիրք Ամանորի 2016

Read more
Read more
Similar to
Popular now
Just for you