__MAIN_TEXT__

Page 1

#5(41) 2016 Դեկտեմբեր

Վերանայելով Մեծամորը


Կատարինա Ռոթերս

Ե

րևանը լավ քաղաք է, բայց երբեք չպետք է մոռանալ, որ այն միակը չէ: Պետք է ճամփորդել, ծանոթանալ, վերգտնել, վերանայել: Դիլիջանը, կարծես, արդեն ուշադրության կենտրոնում է՝ Երևանում բոլորը հետաքրքրվում են այնտեղի մեծ փոփոխություններով, շաբաթ-կիրակի գնում են սրճելու, ցուցահանդեսների ու երեկույթների են մասնակցում: Գյումրին նույնպես ակտիվ է, առիթներ լինում են, մեծ ծրագրեր են մշակվում: Այնտեղ, ինչպես և Վանաձորում, բացվել են տեխնոնոլոգիական կենտրոններ, այսինքն՝ Հայաստանի ամենաակտիվ պրոֆեսիոնալ հանրությունը՝ ինժեներ-ծրագրավորողները, միայն Երևանով չեն սահմանափակվում: Այս անգամ ԵՐԵՎԱՆը նույնպես ճամփորդում է: Մի քանի տասնամյակ առաջ խելացի մարդիկ ամեն ինչ արեցին, որպեսզի մենք ունենանք ատոմակայան և կախված չլինենք անկանխատեսելի հարևաններից: Հետո հատուկ այդ ատոմակայանի համար կառուցվեց մի ամբողջ քաղաք, այն էլ՝ նախագծված մեկ մարդու կողմից: Բայց Մեծամորը՝ Հայաստանի, հավանաբար, ամենայուրահատուկ քաղաքը՝ և իր պատմության և ճարտարապետական տեսանկյունից, մեզ գրեթե ծանոթ չէ: Եվ ահա, մենք որոշեցինք հեռու չգնալ, բայց նույնպես (առաջին անգամ) դուրս գալ մեր սովորական սահմաններից: Որոշեցինք վերանայել Մեծամորը՝ փոքր, բայց հպարտ քաղաք, որը ստեղծվել է Երևանն ու ամբողջ Հայաստանը տաքացնելու և լուսավորելու համար: Եվ ամենայն պատասխանատվությամբ խորհուրդ ենք տալիս ոչ միայն ընթերցել Մեծամորի մասին այս թողարկումը, այլև գնալ ու տեսնել այն սեփական աչքերով: Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


Բովանդակություն

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04

Խառը Ամսվա ամփոփում Տաքսիստների բարձրաձայն մտքերը, նոր նստավայրեր և այլն:

06

Տարվա ամփոփում Ucom 2016 Անցնող տարվա՝ Ucom-ի կարևորագույն նախագծերը:

08

Իրադարձություն 2799-ի մեջ Երևանին նվիրված երգերի դաշնամուրային մշակումների եզակի համերգ:

ՎԵՐԱՆԱՅԵԼՈՎ ՄԵԾԱՄՈՐԸ

10

Նստավայր Պաշտել դե Նատա Brioche-ում ներկայացրել են Հայաստանի համար նոր քաղցրավենիք:

11

Նստավայր Զեյթունի ԷՕՆ կամ ԶԷՕՆ Զեյթունում բացվել է երկրորդ հակասրճարանը:

12

13

Տեխնոլոգիաներ Ավելի մատչելի քարտեզ Գործարկվել է «Մատչելի վայրեր» մոբայլ հավելվածը: Տեխնոլոգիաներ IEEE EWDTS 2016 Yerevan East-West Design & Test 14-րդ սիմպոզիումը՝ Երևանում:

14

18

24

Ճարտարապետություն Մեկ ճարտարապետի քաղաք Ինչպես Մարտին Միքայելյանը միայնակ նախագծեց, բայց ամբողջությամբ չհասցրեց կառուցել մի ամբողջ քաղաք՝ Մեծամորը։ Ատոմային էներգիա Ատոմակայանի միջուկ Մեծամորի ատոմակայանի ստեղծման բարդ պատմությունը, պայծառ ապագան և բացառիկ լուսանկարները: Մարդիկ Մեծամորցիները Որտեղ են սիրում ժամանցն անցկացնել Մեծամորի բնակիչները և ինչու են այսօր քաղաքը լքում երիտասարդները:

Գլխավոր խմբագիր՝ Արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ Նոնա Իսաջանյան Թողարկող խմբագիր՝ Արտակ Սարգսյան Գրական խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան Ֆոտոմշակում՝ Արմեն Հայրապետյան Էջադրում՝ Արտակ Սարգսյան

30

32

Անձնական փորձ Մեծ ու տխուր ճամփորդություն Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը պատմում է Երևանից Մեծամորի թանգարան հասնելու բարդ գործընթացի մասին: Այնտեղ Արհեստածին քաղաքներ Օդեսան, Վոլֆսբուրգը, Բրազիլիան և այլ քաղաքներ, որոնք կառուցվել զրոյից՝ Մեծամորի պես:

Պրոֆի Համահեղինակ Մոնտաժի ռեժիսոր Մանվել Հովսեփյանը՝ իր գործի առանձնահատկությունների մասին:

40

Հայացք Մեկ քաղաք, վեց երաժիշտ Ռեժիսոր Տատյանա Դանիլյանցը՝ «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» վավերաֆիլմի մասին:

ՔԱՂԱՔ

42

Քարտեզ Յանդեքս.Երևան Երևանի փողոցներում արդեն կարելի է շրջել վիրտուալ եղանակով:

44

Կադրերի բաժին Ատոմակայանի մեկնարկը, 1970 թվական Մի ֆոտոդրվագ Մեծամորի պատմությունից:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

36

Իմ Երևան Թափառման սիմֆոնիա «Կյանք ու կռիվ» ֆիլմի գլխավոր դերակատար Սամվել Թադևոսյանի Երևանը:

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Գոհար Արամյան, Արեգ Դավթյան, Սամվել Մարտիրոսյան, Արմեն Մուրադյան, Միսակ Խոստիկյան, Համլետ Մելքումյան Լուսանկարներ՝ Անահիտ Հայրապետյան, Մարիամ Լորեցյան, Կատարինա Ռոթերս, Մարտին Միքայելյանի ընտանիքի արխիվից Տառատեսակ Arek Armenian by Rosetta

Շապիկ՝ Նվարդ Երկանյան

38

«ուրբանլաբ» հիմնադրամ

© 2011-2016 «ԵՐԵՎԱՆ» Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Հայաստանի Հանրապետություն, Երևան 0019, Մարշալ Բաղրամյան 25, բն. 61 URL՝ urbanlab.am Էլ. փոստ՝ office@urbanlab.am Հեռ.՝ +374 (11) 96 68 67 Գովազդի բաժին՝ Էլ. փոստ՝ evnmag@gmail.com

«ԵՐԵՎԱՆ» ապրանքային նշանի իրավատեր է հանդիսանում Եղիազարյան Արտավազդը: Համարը տպագրության է հանձնվել՝ 20.12.2016

Տպագրված է Անտարես տպագրատանը, 0009, Երևան, Մաշտոցի 50ա/1

Տպաքանակ՝ 4000 օրինակ

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: Թողարկումը պատրաստվել է «ուրբանլաբ» հիմնադրամի հետ համատեղ:

Ամսագրի գլխավոր գործընկներ

2 3

Դեկտեմբեր 2016

Մեծամորի վերաբերյալ նյութերը պատրաստվել են «ուրբանլաբի» «Վերանայելով Մեծամորը» ծրագրի շրջանակում, որն իրանացվել է «Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասում տարածաշրջանային գրասենյակի» աջակցությամբ:

facebook.com/ YerevanCityMagazine

instagram.com/ evnmag

Ամսագրի նյութերը վերատպվում են միան իրավատիրոջ և/կամ «ուրբանլաբ» հիմնադրամի գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է: «​ ԵՐԵՎԱՆ» ամսագրի ստեղծման գաղափարը պատկանում է «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:


ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Զրից

Նոր նստավայրեր Das, Կորյուն 19

Նոր կառավարության սխալ որոշումների, իրականում տաքսիստ չլինելու և այլնի մասին բարձրաձայն մտորում են երևանցի տաքսիստները:

Նոր տժժալու և խմելու նստավայր՝ երկու տարի առաջ փակված Uptown-ի տարածքում։ Das-ը, որի հետևում կանգնած է դիզայներ Արա Ասլանյանը, խոստանում է հավես պարային երաժշտություն և միջավայր, զարմանալի ցածր գներ ալկոհոլի համար (օրինակ՝ 1000 դրամ «Մոխիտոյի» և «Վայթ ռաշնի» համար, 500՝ «Կիլիկիայի»), բայց նաև շատ պատասխանատու ֆեյս-քընթրոլ, որը կանցնեն ոչ բոլորը (վճարելով մուտքի 1000 դրամը)։

Անունս Արտավազդ Եղոյան ա, «3-րդ ալիքը» կհիշե՞ք: Այ ես էլ Արտավազդ Եղոյան Երկրորդն եմ: Շատ կարգին հաղորդում էր, էն ժամանակ ուրիշ էր էլի: Մի անգամ նույնիսկ փոքր ժամանակ իսկական Արտավազդ Եղոյանի հետ մի քիչ շփվել եմ:

***

Սա էդքան էլ Փինք Ֆլոյդ չի: Ավելի ճիշտ, Փինք Ֆլոյդի երգերն են, բայց Ամստերդամից մի հատ ուրիշ խումբ ա նվագում, որը մենակ Փինք Ֆլոյդի քավեռներ ա անում: Վատ չեն նվագում, չէ՞:

Ռադիո.evn, Տերյան 25

***

Պարզվում ա՝ մեր պաշտոնյաները լրիվ լեզվի ֆիզկուլտուրնիկ են։ Մենակ թե խոսան, մենակ թե ջուր ծեծեն, ոչ մի կոնկրետ բան չասեն։ Էս նոր կառավարությունը, օրինակ, արդեն երեք ամիս ա՝ նստած ա, ի՞նչ ա արել էս ընթացքում։ Մի որևէ գործողություն արե՞լ ա, որ ժողովրդի վստահությունը ունենա։ Ոչ մի բան։ Դե հա, մի քանի հոգու գործից հանեցին, լավ ա, ապրեն։ Բայց հետո գոնե չգնային սաղով Հանրապետական դառնային։ Ես անձամբ նամակ էի պատրաստել վարչապետի համար, կարևոր, լավ առաջարկներ ունեի, բայց որ էդ տեղի ունեցավ՝ փոշմանեցի։ Թող ինչ ուզում են անեն հիմա։

Սերգեյ Նավասարդյան

Այս նստավայրում հիմնական շեշտը դրվում է երաժշտության վրա՝ էլեկտրոնայինի բոլոր հնարավոր ձևաչափերի։ Միևնույն ժամանակ ակցենտը ոչ թե պարահրապարակի վրա է (թեպետ առկա է դիսկո-բոլ), այլ շփման և լավ երաժշտության գնահատման։ Իվենթների մի մասն էլ կլինի ոչ թե ուշ ժամերին, այլ ցերեկը։ Դրանց մուտքը, ի դեպ, անվճար է, բայց կա ֆեյս-քընթրոլով։ Քանի որ Ռադիո. evn-ը նախևառաջ բար է, այստեղ կան բազմատեսակ ալկոհոլային ըմպելիքներ, սուրճ/թեյ, սննդից՝ միայն ձվածեղ։ Եվ այստեղ չեն ծխում։

Նոր գիրք

***

Էս մեր 33 վարորդի տղան կարգի գիթառ ա նվագում, հեռուստատեսությամբ ցույց էին տվել, Յան Գիլանի հետ էր նվագել, բան: Հիմա Ամերիկայում ա: Ես էլ զարմանում եմ էս մարդու վրա, ասում եմ՝ տղատ Ամերիկայում, դու ինչի՞ ես տաքսի քշում: Գլխիս մեջ չի տեղավորվում: Տենց էլի մի ծանոթ տաքսիստ կար՝ տղան Հոլանդիայում, աղջիկը՝ Ֆրանսիա: Ասում եմ՝ չեն կարա՞ քեզ ամսական մարդ ա հարյուր եվրո փող ուղարկեն, չտանջվես էս տխմար գործին: Ասում ա՝ տանը նստեմ ի՞նչ անեմ: Դե հեչ՝ տաքսի քշի, ինչ ասեմ:

Գուրգեն Խանջյան, «Լուր չկա», Անտարես

***

Դե ես տաքսիստ չեմ, ինժեներ-ավիամեխանիկ եմ, երեք տարի էլ Աֆրիկայում եմ աշխատել: Հիմա դեռ ծանոթներ ունեմ, որ էդ կողմերում գործ են անում: Բայց կյանքը ստիպել ա, որ տաքսի քշեմ:

Հռիփսիմե Գարունց

Այսօր գործող հայ արձակագիրներից ամենակարևորը՝ Գուրգեն Խանջյանը, վերաթողարկում է 2006 թվականի իր վեպը: Եվ եթե տասը տարի առաջ «Լուր չկա»-ն ձեր կողքով է անցել, ապա այս անգամ պետք է աչքաթող չանել (իզուր չէ երկրորդ հրատարակությունը լույս տեսել «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարում): Ուրիշ ո՞ր գրքում կհանդիպեք տարիքն առած երևանյան հիպիների, սեքս, թմրանյութեր, ազատություն և, վերջապես, հետաքրքիր պատմություն՝ ժամանակների սահմանին հայտնված մարդկանց մասին:

4 5

Դեկտեմբեր 2016

Մկրտիչ Արմեն, «Գույնզգույն թագավորություն», Զանգակ

Եվս մեկ վերահրատակում, բայց որը կարող է նորույթի տեղ անցնել՝ խորհրդայ գրող Մկրտիչ Արմենը վաղուց ասոցացվում է միայն «Հեղնար աղբյուր» վեպի հետ, և քչերը գիտեին, որ նա նաև մանկական գրականությամբ է զբաղվել: «Գույնզգույն թագավորությունը» լիարժեք պատանեկան ֆենթըզի է. հավերժ ձմռան թագավորությունում ապրող Կատպիսի բնակիչները երեխաներից գաղտնի են պահում Գույնզգույն թագավորության գոյությունը և հսկում Վերջին ձկնագլխի օրվա հաշիվը: Շուտով սկսվում է երեխաների վտանգներով լի ճամփորդությունը: Մկրտիչ Արմենի «վերադարձն» ավելի գունեղ դարձնելու համար գրքի նկարազարդումներն արել է նկարիչ-անիմատոր Նաիրա Մուրադյանը:


Ինչ անել

Պլյուս-Մինուս

Հակոբ Պարոնյանի անվան թատրոն, հունվարի 16, 17 Հայաստանի երկու ամենահայտնի կատակերգուները՝ Մկրտիչ Արզումանյանն ու Հովհաննես Ազոյանը (Մկոն ու Հովոն), վերադառնում են բեմ՝ «Պլյուս-մինուս» ներկայացմամբ: Դեռ մայիսին առաջին անգամ հանրությանը ներկայացված շոուն լի է քաղաքական սատիրայով և կենցաղային հումորով՝ այն, ինչ սիրում են մարդիկ:

«Լա-Լա Լենդ»

Հունվարի 5-ից, KinoPark կինոթատրոն Մյուզիքլը շատ սպեցիֆիկ ժանր է, բոլորը չէ, որ պատրաստ են սովորական պատմության փոխարեն նայել՝ ինչպես են դերասանները երգում ու պարում: Բայց լավ մյուզիքլը արժե դիտել, այն էլ՝ մեծ էկրանին: Դամիեն Շազելի «Լա-Լա Լենդը» մի քանի առավելություն ունի: Նախ՝ գլխավոր դերերում հանդես եկող երկու հրաշալի անձնավորություններ՝ Էմմա Սթոունն ու Ռայան Գոսլինգը: Բացի այդ, երիտասարդ ռեժիսոր Շազելը մի քանի տարի առաջ ցնցեց իր դեբյուտային՝ Whiplash ջազային թրիլերով, իսկ «Լա-Լա Լենդն» արդեն իսկ արժանացել է քննադատների խիստ դրական գնահատականներին և փետրվարին առանց կասկածի կլինի Օսկարի գլխավոր հավակնորդների թվում:

Հոբելյան

Ռադիո Վան 18+

Դեկտեմբերի 15-ին ռադիո «Վանը» նշեց իր 18-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ ռադիոյի հաղորդավարներն ու աշխատակիցները մասնակցել են խոսուն` «18 +» խորագրով ֆոտոշարքին:


ՔԱՂԱՔԱՄԵՋ Տարվա ամփոփում

Ucom 2016 Անցնող տարվա ընթացքում Ucom ընկերությունը աչքի ընկավ ինչպես իր՝ հեռահաղորդակցության ոլորտում ակտիվությամբ, այնպես էլ բազմաթիվ այլ նախագծերով: Վերհիշում ենք ամենակարևոր իրադարձությունները՝ Ucom-ի մասնակցությամբ: ↑ Յուքոմի տնօրեն Հայկ Եսայանը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ԴիջիԹեք 2016-ի բացմանը

← Ucom-ի PR-ի և բրենդի զարգացման գծով բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը և օլիմպիական մեդալակիրները՝ 4G+ ցանցի շնորհանդեսին

Ցանցի ընդլայնում ամբողջ երկրով, Երևանում 4G+ ցանցի գործարկում

Ucom-ն առաջինն է Հայաստանում, որ ներդրեց Ericsson-ի նորագույն 4G+ տեխնոլոգիան: Ericsson ընկերության՝ նոր Ericsson Radio System ապրանքային դասի Antenna Integrated Radio (AIR)՝ իր տեսակի մեջ լավագույն համակարգերին դասվող գերժամանակակից բազմաչափանիշ ռադիո սարքավորումները վերջապես ներդրվեցին նաև Երևանում: Ucom ընկերության 4G+ կամ ժամանակակից LTE ցանցը նախատեսված է Հայաստանում տվյալների փոխանցման տրաֆիկի նկատմամբ օրեցօր աճող պահանջարկը բավարարելու, ավելի լավ որակ ու մեծ արագություններ ապահովելու և օգտագործման առավել լայն հնարավորություններ առաջարկելու համար: Այս տեխնոլոգիայի ներդրմամբ Ericsson և Ucom ընկերությունները ընդլայնեցին շարժական լայնաշերտ ինտերնետ կապի ծածկույթը Հայաստանում և արագ հուսալի ինտերնետ կապի ծառայություններ մատուցեցին զգալիորեն ավելի մեծ թվով բաժանորդների:

4 Play մեծագույն կոնվերգենտ առաջարկի մեկնարկ

Աշնանը Ucom-ը հանդես է եկել հեռահաղորդակցության շուկայում նախադեպը չունեցող ֆիքսված և շարժական կապի ծառայությունների միասնական՝ 4 Play առաջարկով։ Միանալով ընկերության նոր՝ 4 Play առաջարկին՝

6 7

Դեկտեմբեր 2016

բաժանորդները կստանան ֆիքսված կապի Triple Play և շարժական կապի «Ունիվերսալ» ծառայությունները մեկ փաթեթում։ Ինչպես նշում են ընկերությունում, առաջարկը նախևառաջ հնարավորություն է ընձեռում օգտվել Triple Play ծառայությունից հատուկ՝ ավելի մատչելի ամսավճարով: Բացի այդ, Ucom-ի «Ունիվերսալ» փաթեթի բաժանորդները կարող են ստեղծել 5 հեռախոսահամարից բաղկացած խումբ և միմյանց հետ խոսել անսահմանափակ: Ավելին՝ յուրաքանչյուր ամիս «Տեսավարձույթ» ծառայության շրջանակներում հնարավոր է ամբողջ ընտանիքով որոշակի քանակությամբ ֆիլմեր դիտել։ Ավելորդ չի լինի նշել, որ այս պահին որևէ ընկերություն չի տրամադրում այս ծավալի ֆիքսված և շարժական ծառայությունների համակցված փաթեթներ, ինչն իրապես բացառիկ է դարձնում 4 Play առաջարկը հեռահաղորդակցության հայկական շուկայում։

Ռիոյի ոսկե Օլիմպիական խաղերը

Այս տարի Հայաստանը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում շահեց չորս մեդալ, այդ թվում քսան տարվա մեջ առաջին ոսկին՝ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի ջանքերով: Ողջ ընթացքում մարզիկներին սատարում էր Ucom-ը՝ մեր ազգային հավաքականի գլխավոր հովանավորը: Դեռ խաղերի մեկնարկից առաջ ընկերությունը հայտարարեց, որ հաղթական մեդալներով վերադարձած մար-

զիկները բնակարաններ ու դրամական պարգևներ կստանան։ Խոստումը, իհարկե, իրականություն դարձավ: Արթուր Ալեքսանյանը բնակարան ստացավ Գյումրիում, օլիմպիական եզրափակչում անարդար մրցավարության զոհը դարձած, բայց Հայաստանում չեմպիոնի ընդունելության արժանացած Միհրան Հարությունյանը՝ Վաղարշապատում, իսկ մեդալակիրներ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանն արժանացան դրամական պարգևների:

Բարեգործություն

Այս տարի Ucom-ը ակտիվ ներգրավված է եղել բարեգործական ծրագրերի մեջ: Դրանցից մեկը Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) հետ համատեղ իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագիրն է: Դրա շրջանակում ակնաբուժական անվճար ծառայություններից օգտվեցին Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի և Արմավիրի բնակիչները: Նրանք նախ կարող էին հետազոտվել տեղի ակնաբույժների կողմից, որից հետո, անհրաժեշտության դեպքում, ուղեգրվել Աչքի շարժական հիվանդանոց (ԱՇՀ): Տարվա ընթացքում իրականացվել է շուրջ 13 000 մեծահասակի և երեխայի ակնային զննում, Աչքի շարժական հիվանդանոցում խորացված հետազոտվել շուրջ 1800 հոգի, իրականացվել 770 լազերային միջամտություն և վիրահատություն, ինչպես նաև տրամադրվել շուրջ 630 ակնոց: Այս տարի շարունակվեց նաև «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական ծրագիրը,


որի շրջանակում ամեն ամիս Ucom-ի շարժական հեռախոսակապից օգտվող յուրաքանչյուր բաժանորդ կարողացավ մասնակցել ծրագրին՝ ՍՄՍ ուղարկելով 1234 կամ 5678 կարճ համարներին և փոխանցելով 200 կամ 500 դրամ, Ucom հիմնադրամն էլ իր հերթին ամսվա վերջում կրկնապատկում է գումարը և ուղղում այն կարիքավոր ընտանիքներին: Ծրագրի շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքները ստանում են միջոցներ և սարքավորումներ, որոնք իրենց եկամտի կայուն աղբյուր ապահովելու և երեխաներին ընտանիքում մեծացնելու հնարավորություն են ընձեռում: «Այս ծրագրի միջոցով ստեղծվում է մի ամուր հիմք, որը կայունություն է տալիս գյուղացուն և կապում իր հողի հետ», — նշել է Ucom հիմնադրամի տնօրեն Աշոտ Բարսեղյանը: Ընդհանուր առմամբ ծրագրի միջոցով աջակցություն է ցուցաբերվել 49 ընտանիքի, որոնցից 12-ին՝ անցնող տարվա ընթացքում:

ԴիջիԹեք 2016

12-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը՝ «Երևան Էքսպո» կենտրոնում: Ucom-ը հանդես եկավ տարվա կարևորագույն տեխնոլոգիական միջոցառման պլատինե հովանավորի դերում: ԴիջիԹեքը տեխնոլոգիական հայությանը ներկայացրեց տեղական և միջազգային շուկայի տեխնոլոգիական նորարարությունները, հնարավորություններն ու զարգացման միտումները: 12-րդ ԴիջիԹեքի շրջանակում այս տարի անցկացվեցին «Նորարարության, գիտարարության և ձեռներեցության լսարան» գիտաժողով, GeneratioS աքսելերատորի մրցույթը, որն ուղղված էր Smart City նախագծին վերաբերող լուծումների ընտրությանը, Robofest ռոբոտների շքերթը, որի շրջանակում մարզերում գործող ավելի քան 140 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների լավագույն ներկայացուցիչները ցուցադրեցին իրենց գիտելիքները և ձեռքբերումները ծրագրավորման և ռոբոտաշինության ոլորտներում: Կարևոր իրադարձություններից էր «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնությունը: Մրցույթի լավագույն ներկայացուցիչները ցուցադրեցին իրենց կողմից մշակված խաղերը, իսկ ԴիջիԹեքի այցելուները հնարավորություն ստացան տեղում խաղալ և փորձարկել դրանք: Դիջիթեքին ներկայացվեցին նաև Ucom-ի U!Drive ամպային տիրույթը, Mediaroom շարժական հեռուստատեսության հավելվածը, U!Pay վիրտուալ դրամապանակը և մի շարք այլ նորարարական լուծումներ, որոնք հիմա ակտիվ մշակման փուլում են:

Mediaroom Mobile TV հավելված

Նոյեմբերին Լոս Անջելեսի հանրահայտ Microsoft Theater դահլիճում կայացավ Pan Armenian Entertainment Awards 2016 մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է Global Arts

↑ Արմաթ լաբորատորիաներից մեկի սաները

International-ի և PanArmenian Media Group-ի համագործակցության շրջանակում: Մրցանակաբաշխության ընթացքում Ucom-ի զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը ներկայացրեց Mobile TV հավելվածը, որն ընկերության՝ միջազգային շուկայում ներկայացված անդրանիկ արտադրանքն է: Այն օտարերկրյա օգտատերերին թույլ է տալիս հայկական հեռուստատեսության բոլոր հասանելի ալիքները դիտել շարժական սարքերի վրա, և այդ սարքերն օգտագործել ոչ միայն որպես փոքր հեռուստատեսային էկրան, այլև որպես հեռակառավարման վահանակ: Արդեն դեկտեմբերից հավելվածը հասանելի է դարձնում բարձրակարգ հեռուստաբովանդակությունը, հազարավոր ֆիլմերը և հետաքրքիր հեռուստածրագրերը նաև հայաստանյան օգտատերերին:

Արմաթ

Դեռևս 2015 թվականին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Ucom ընկերության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որի համաձայն՝ վերջինս ներդրումներ է կատարելու, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ «Արմաթ՝ ապագայի ալգորիթմը» կարգախոսը կրող այս նախագիծը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։ Այստեղ դպրոցականները հնարավորություն ունեն կրթվելու ինժեներական ժամանակակից լաբորատորիաներում, որտեղ առկա են Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ տպիչներ, «Արաքս» հայկական օպերացիոն համակարգով «Այգեստան» մինի համակարգիչներ, շաղափային հաստոցներ, ռոբոտաշինության

← Հայաստանի օլիմպիական հավաքականը՝ Ռիո մեկնելիս

հավաքածուներ և այլ սարքեր: Ինժեներական այս ժամանակակից լաբորատորիաներում աշակերտները կարող են ստեղծել հեռակառավարվող մեքենայից մինչև կենցաղում կիրառվող ռոբոտներ: Նրանք կսովորեն ծրագրավորում, եռաչափ մոդելների նախագծում, հարթաչափային մոդելների հետ աշխատանք, էլեկտրոնիկա, մեխանիկա: Կարևոր հանգամանք է նաև այն, որ «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար, իսկ ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։

Միավորում «Օրանժի» հետ

2016 թվականի սկզբին հայտարարվեց Ucom և Orange Armenia ընկերությունների միավորման և նոր բջջային օպերատորի ստեղծման մասին: Դա մեծ իրադարձություն էր հայկական հեռահաղորդակցության ոլորտի համար: Ինչպես ԵՐԵՎԱՆի հետ զրույցում նշել էր Ucom-ի տնօրեն Հայկ Եսայանը, «Օրանժի» հետ աշխատելու առիթը եղավ ընկերության գլոբալ որոշումը 2020 թվականին որպես կոնվերգենտ ծառայություն մատուցողի հանդես գալը և, դրա հետևանքով, մի քանի երկրներից դուրս գալը: Գործարքը պայմանավորվեց նրանով, որ համընկան Ucom-ի մուտքը բջջային կապի դաշտ և Orange-ի ելքը. «Իհարկե, մեզ համար դա շատ հարմար էր, քանի որ մենք նախապես պլանավորում էինք ներդրումներ կատարել, համապատասխան ենթակառուցվածք ստեղծել, իսկ այսպես ստացանք պատրաստի համակարգ և բաժանորդների բազա՝ ավելի քան 600 հազար հոգի, — նշել էր Եսայանը: — Տարօրինակ կլիներ, եթե Ucom-ը չօգտվեր այդ հնարավորությունից: «Օրանժն» էլ, իր հերթին, օգուտով կարողացավ դուրս գալ Հայաստանից»: Գործարքի արդյունքում շահող դուրս եկան ինչպես երկու ընկերությունները, այնպես էլ բաժանորդները:

Արեգ Դավթյան Ucom


ՔԱՂԱՔԱՄԵՋ Իրադարձություն

2799

մեջ

Հայտնի փաստ է՝ Երևանը որքան հին է, այնքան էլ շատ են նրան նվիրված երգերը: Դրանց էլ նվիրված է «Հին ու նոր Երևան | 2798+» ձայնասկավառակը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 26-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ շատ յուրահատուկ համերգի ձևաչափով:

Ա

յս յուրահատուկ տոնական նախագծի մտահաղացման հեղինակն է Էռնա Ռևազովան: Դեռևս անցյալ տարի նա որոշել էր, որ սիրելի քաղաքին ծննդյան օրվա առիթով պետք է նվեր մատուցի: «Լինում են պահեր, երբ Երևանի նկատմամբ սերը բառերով արտահայտելն անհնար է դառնում: Այդ պատճառով էլ, երբ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհի Արուսյակ Կոստանյանն իրականացրեց Երևանին նվիրված երգերի դաշնամուրային փոխադրումները, որոշեցինք, որ դրանք պետք է ձայնասկավառակում ներառել ու հանրությանը ներկայացնել», — պատմում է նախագծի հեղինակը: Ձայնասկավառակում ներառված են 21 երգի դաշնամուրային փոխադրումներ: Դասականներից մինչև ժամանակակից ստեղծագործողներ՝ Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Կոստանտին Օրբելյան, Արտեմի Այվազյան, Ռոբերտ Պետրոսյան, Ֆորշ, Ռուբեն Հախվերդյան, Մալխաս և այլն: Պիեսների կատարումը վստահվել է ՀՀ վաստակավոր արտիստ, վիրտուոզ դաշնակահար Հայկ Մելիքյանին:

8 9

Դեկտեմբեր 2016


← Հանդիսատեսը համերգին հետևում էր ոչ թե դահլիճից, այլ բեմից

→ Հայկ Մելիքյանը կատարում է Երևանի նվիրված երգերի իր մշակումները

«Մենք ընտրեցինք այն երգերը, որոնք սերնդեսերունդ փոխանցվում են ու սիրված են երևանցիների կողմից: Դրանց կատարումը վստահեցինք Հայկին, որովհետև նա շատ տաղանդավոր է և համոզված էինք, որ կարող է ստեղծագործությունները հրաշալի ներկայացնել: Եվ Հայկն ամբողջ հոգով նվիրվեց մեր ծրագրի իրականացմանը», — ասում է Էռնա Ռևազովան: «Հին ու նոր Երևան | 2798+» ձայնասկավառակի շնորհանդեսի օրը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն այլ տեսք էր ստացել: Էռնան պատմում է, որ հանդիսատեսն այս անգամ իր համար նախատեսված նստատեղից տեղափոխվել էր բեմ. «Համերգի նման ձևաչափը բոլորի համար անակնկալ էր: Մեկը մյուսին զարմացած հարցնում էին, թե որտեղ են երաժիշտն ու դաշնամուրը: Հայկն իր ելույթը սկսեց նվագախմբային փոսից՝ խաղալիք դաշնամուրով կատարելով Արտեմի Այվազյանի մեղեդին: Այնուհետև անցում կատարեց իսկական դաշնամուրին, իսկ բեմում հայտնվեց Ժակլին Սարխոշյանը: Գեղեցիկ համերգ էր: Այնպիսի տպավորություն էր,

որ բեմում հավաքվել են իսկական երևանցիները, որոնք կարոտել էին այդ միջավայրին»: Աշխարհի բազում բեմերում հանդես եկած դաշնակահար Հայկ Մելիքյանի համար Երևանն անփոխարինելի քաղաք է. «Ես շատ եմ սիրում Երևանը: Այն ոգևորող քաղաք է, հավերժ կարելի է սիրահարվել: Հետաքրքիր է, որ Երևանին նվիրված երգերը կատարելիս էլ ունեի այդ զգացողությունները: Ուրախ եմ, որ քաղաքին նվեր անելու առիթ ունեցա: Կան ստեղծագործություններ, որոնք առանձնակի ոգևորությամբ կատարեցի: Դրանք հետաքրքիր հիշողություններ էին արթնացնում, տեղափոխում կյանքիս մեկ ուրիշ հատված: Կարծում եմ՝ այդ երգերը հավերժ կմնան երևանցիների հիշողության մեջ»: «Հին ու նոր Երևան | 2798+» ձայնասկավառակը ձայնագրվել է Արամ Խաչատրյան համերգասրահում: Գործընթացը շատ հետաքրքիր է անցել: Սպասել են մինչև քաղաքի աղմուկն անհետանա և ուշ երեկոյան սկսել են պիեսների ձայնագրման աշխատանքները: «Շատ լավ հիշում եմ այդ օրը: Հետաքրքիր գործընթաց էր, միևնույն ժամա-

նակ ֆիզիկապես բարդ: Մի ամբողջ երեկո նվագի մեջ էի, բայց ամեն ինչ շատ լավ անցավ», — պատմում է Հայկը և հավելում, որ մայրաքաղաքի տոնին նվիրված համերգի ժամանակ ևս մեկ անգամ համոզվել է, որ Երևանի ունկնդրին առանձնակի սիրով է սիրում: «Երևանում ունեմ իմ մշտական ունկնդիրը, որին ամեն անգամ առաջին շարքում տեսնելիս ավելի հանգիստ եմ ելույթ ունենում: Վերջին 15 տարիներին երևանյան հանդիսատեսին ներկայացնում եմ ժամանակակից երաժշտություն: Կատարում եմ այնպիսի գործեր, որոնք երբևիցե այստեղ չեն հնչել: Ուրախ եմ, որ երևանյան ունկնդիրը պատրաստ է ջերմորեն ընդունելու այդ ստեղծագործությունները», — ասում է Հայկ Մելիքյանը: Նախագծի հեղինակի ու դաշնակահարի ցանկությունը մեկն է՝ «Հին ու նոր Երևան | 2798+»-ը պետք է շարունակություն ունենա. չէ՞ որ անվան ընտրությունն էլ պատահական չէ: «+» նշանակում է, որ մեր քաղաքի պատմությունը շարունակվում է, միևնույն ժամանակ շարունակվում են Երևանին արված սիրո խոստովանությունները:

Գոհար Արամյան Էռնա Ռևազովայի արխիվից


ՔԱՂԱՔԱՄԵՋ Նստավայր

Պաշտել դե Նատա. պորտուգալական քաղցրությունը Երևանում

Աշնան վերջին օրերին Երևանում նոր քաղցրավենիք հայտնվեց, որը հավակնում է դառնալ քաղաքային առավոտների կարևոր բաղադրիչներից մեկը: Խոսքը պորտուգալական Պաշտել դե Նատայի մասին է: Այդ համեղ և մատչելի հրուշակեղենն արդեն կարելի է փորձել Brioche հացթուխարան-սրճարանում:

Պատմություն

Պաշտել դե Նատայի գոյության համար մարդկությունը պարտական է լիսաբոնցի վանականներին: Բանն այն է, որ 18-րդ դարում ընդհանրապես բոլոր վանքերում օգտագործվում էր մեծ քանակով հավկիթ՝ սպիտակուցի օգնությամբ սպիտակեցնում էին միանձնուհիների համազգեստները: Եվ ահա, վանքերից մեկի վանականները որոշեցին, որ պետք է գործի դնել նաև անգործ մնացող դեղնուցները: Ինչպե՞ս: Նոր հրուշակեղեն ստեղծել: Այդպես ծնվեց Պաշտել դե Նատան, որի պատրաստման համար անհրաժեշտ է հավկիթ, կաթ, ալյուր, շաքարավազ, կիտրոն և դարչին: Պորտուգալացիները սիրեցին նոր քաղցրավենիքը և երբ 1834-ին վանքը փակվում էր, Պաշտել դե Նատայի բաղադրատոմսը վաճառվեց հրուշակագործներից մեկին: Երեք տարի անց Լիսաբոնում բացվեց Fábrica de Pastéis de Belém փուռը: Բաղադրատոմսը գաղտնի չմնաց և արդեն մեկուկես դարից ավել է, ինչ Պաշտել դե Նատան պորտուգալական ազգային քաղցրավենիքն է: Այն նույնքան սովորական է այդ երկրում, որքան կրուասանները Ֆրանսիայում կամ գաթան Հայաստանում: Նաև երկրի բրենդերից մեկն է՝ Պաշտել դե Նատայի մասին հյուրերին պատմում են արդեն օդանավակայանում տեղակայված գովազդային վահանակները, իսկ տեղական հացթուխարանների մոտ մշտապես երկար հերթեր են գոյացած: Հատկապես Fábrica de Pastéis de Belém-ի մոտ, որը գործում է մինչ օրս: Հիմա հերթը Հայաստանինն է:

Լիսաբոնից Երևան

Երևանի համար նորույթ հանդիսացող այս քաղցրավենիքը ներկայացրեց Brioche հացթուխարան-սրճարանը: Տարիներ առաջ հենց այստեղ սկսեցին առաջին անգամ Երևանում ավանդական տեխնոլոգիայով պատրաստել այժմ արդեն սովորական դարձած կրուասանները, հետո մտցրեցին առավոտյան նախաճաշի մշակույթը՝ այժմ շատ շատերը նախքան աշխատանքի գնալը մտնում են Brioche մի գավաթ սուրճ և հրուշակեղեն համտեսելու, հետո նոր անցնելու աշխատանքային առօրյային: Այսուհետ շատերը, վստահորեն, կփորձեն և կսիրեն նաև Պաշտել դե Նատան: Այստեղ այն պատրաստվում է ճիշտ, ավանդական պորտուգալական տեխնոլոգիայով: Որպեսզի կասկած չմնա, Brioche-ում Պորտուգալիայից հատուկ մասնագետ էին հրավիրել:

Կրիշտիանու Ռոնալդուի հայրենակից հրուշակագործը, ի դեպ, մեծ հաճույքով համաձայնել էր ներգրավվել Հայաստանում Պաշտել դե Նատայի հիմնավորման գործին, քանի որ ոչ միայն շատ բան գիտեր մեր երկրի մասին, այլև ուսանող տարիներին նույնիսկ եղել էր այստեղ՝ Գյուլբենկյան հիմնադրամի ծրագրերից մեկի շրջանակում: Որոշ ժամանակ Երևանում անցկացնելու ընթացքում նա կիսվեց հացթուխարան-սրճարանի աշխատակիցների հետ բոլոր գաղտնիքներով (իրականում, չնայած պարզ բաղադրությանը, կան բազմաթիվ նրբություններ՝ վառարանի ճիշտ ջերմաստիճան, խմորի բարակություն և այլն) և հետո միայն հեռացավ:

Ինչով է գրավիչ Պաշտել դե Նատան

Եթե մի կողմ դնենք պարզապես համեղ լինելը (շատ, շատ համեղ լինելը), Պաշտել դե Նատան ունի ևս մի քանի առավելություն: Օրինակ՝ խիստ մատչելի գինը, ընդամենը 250 դրամ: Բացի այդ, սա ծանրակշիռ, առիթ պահանջող քաղցրավենիք չէ, ինչպես, օրինակ, չիզքեյքը կամ տիրամիսուն, այն հրաշալի կարելի է համադրել առավոտյան կարճատև սրճախմության հետ կամ արագ քաղցրացնել բերանը լանչից հետո և անցնել մյուս գործերին: Բայց այս հրուշակեղենը կարող է նաև դառնալ հաճելի և քաղցր նվեր. Brioche-ում առաջարկում են Պաշտել դե Նատայի գեղեցիկ փաթեթավորումներ՝ հատուկ հյուր գնալու համար: Հատկապես հրաշալի տարբերակ է Ամանորի օրերին:

Ապագա

Ինչպես 19-րդ դարում Պաշտել դե Նատան չմնաց մի հրուշակարանի մենաշնորհ և տարածվեց ամբողջ Պորտուգալիայով, այնպես էլ Երևանում, հույս ունեն ավանդույթի սկիզբ դնողները, այն կտարածվի և նույնպես կդառնա սովորական երույթ երևանցիների համար: Իսկ Brioche-ը, իր հերթին, շարունակելու է փնտրել նորույթներ, այդ թվում՝ արտերկրից, և կրկին յուրովի քաղցրացնելու է քաղաքային կյանքը:

Արեգ Դավթյան Braind

10 11

Դեկտեմբեր 2016


Զեյթունի ԷՕՆ կամ ԶԷՕՆ Քաղաքի աղմուկից հեռու փոքրիկ մի տնակ, որտեղ հնարավոր է գտնել համեղ քաղցրավենիք, անուշաբույր ու գունավոր թեյեր, լավ ու որակյալ երաժշտություն և, իհարկե, ինտելեկտուալ ու հետաքրքրաշարժ խաղեր: ԷՕՆը բացում է իր երկրորդ տարածքի դռները Զեյթունում:

Երկրորդ Էօնը տեղակայվել է Եվրոպական ու Ֆրանսիական համալսարանների խաչմերուկում՝ Դավիթ Անհաղթի 6/5 հասցեում: Զէօնի (Զեյթունի Էօն) բացումը, թերևս, ժամանակի հարց էր: Հավատարիմ ԷՕՆցիները միշտ հարցնում էին, թե երբ է բացվելու երկրորդ հակասրճարանը: Տարածքի երկար փնտրտուքներից հետո վերջապես գտնվեց հարմար անկյուն, որն արդեն սպասում է բոլոր հետաքրքրասերներին: «Երևանում ամեն ինչ կարծես միևնույն տեղում կենտրոնացած լինի: Մենք ցանկանում էինք ապակենտրոնանալ ու երկրորդ Էօնի համար գտանք Եվրոպական և Ֆրանսիական համալսարաններին հարակից մի հարմարավետ տարածք», — ասում է ԷՕՆի գլխավոր մենեջեր Անահիտ Ախոյանը: Նոր ԷՕՆն ունի բավականաչափ տարածք ու ժամանակ

աշխատելու, հանգստանալու, ընկերական հավաքույթներ կազմակերպելու և յուրօրինակ մտքերով փոխանակվելու համար։ Ըստ ԷՕՆի հիմնադիր տնօրեն Մանուշակ Վահրամյանի՝ տարածքը հարմարավետ է և հագեցած ԷՕՆցիների համար անհրաժեշտ բոլոր պարագաներով. «Համալսարանների ուսանողները դասի ավարտից հետո մեր ընկերական ու ջերմ միջավայրում հնարավորություն կունենան կիսվելու իրենց ամենախենթ գաղափարներով, գիտելիքներով ու ստեղծագործ մտքերով, նաև կարող են կազմակերպել փորձի փոխանակման միջոցառումներ»: Նոր ԷՕՆում նույնպես այցելուները հնարավորություն կունենան իրականություն դարձնելու ամենատարբեր ստեղծագործական գաղափարները. «Զէօնը ուսանողության համար լինելու է ինքնաարտահայտման հար-

թակ, որտեղ կկազմակերպվեն ցուցահանդեսներ, համերգներ և տարատեսակ այլ միջոցառումներ», — նշում է ԷՕՆի հիմնադիր և արտ տնօրեն Կարինե Արոյանը: Իսկ էլ ի՞նչ ավանդական ԷՕՆ առանց թեյի, սուրճի ու քաղցրավենիքների՝ այն էլ անսահմանափակ քանակությամբ: Այստեղ հասանելի կլինեն նաև բազմաթիվ հետաքրքիր և ուղեղը մարզող խաղեր, որոնք կսովորեցնեն արագ մտածել և կապահովեն ուրախ ու ինտելեկտուալ ժամանց ցանկացած հավաքույթի համար: Եվրոպական ու Ֆրանսիական համալսարանների խաչմերուկում տեղակայված հակասրճարանում ևս ԷՕՆցիները վճարելու են միայն ամենաթանկ բանի՝ ժամանակի համար. 13 դրամ՝ 1 րոպեի համար: Մնացածը, ինչպես միշտ, մեծ սիրով ու խնամքով կտրամադրեն ԷՕՆի աշխատողները:

Արեգ Դավթյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ Տեխնոլոգիաներ

Ավելի մատչելի քարտեզ Հոկտեմբերին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը, Կոլբա Լաբ սոցիալական նորարարության լաբորատորիան և «Մատչելի քաղաք» նախաձեռնությունը ներկայացրեցին «Մատչելի վայրեր» մոբայլ հավելվածը, որն իր մեջ ներառում է տեղաշարժման խնդիր ունեցող անձանց համար մատչելի ենթակառուցվածքների ինտերակտիվ քարտեզ: Այս պահին քարտեզում արդեն գրանցված է 515 օբյեկտ:

Հայաստանում բնակվող մոտ 200 000 հաշմանդամություն ունեցող անձանց մեծ մասը դեռևս չի կարողանում լիովին մասնակցել քաղաքական ու հասարակական կյանքին: Դա մեծապես կապված է տեղեկատվության պակասի հետ: Մարդիկ պարզապես չգիտեն, թե ո՞ր սրճարանում է հնարավոր կազմակերպել երեկույթ, որին պիտի մասնակից լինեն անվասայլակ օգտագործող հյուրեր կամ ո՞ր խաչմերուկներում են տեղակայված ձայնային ազդանշանով լուսացույցները և այլն: Հետևելով սոցիալական ցանցերում հաճախ հանդիպող գրառումների, ուր մարդիկ փորձում են պարզել, թե որ վայրերն են հասանելի և որքանով են մատչելի հատուկ կարիքներով մարդկանց համար, «Մատչելի քաղաք» նախաձեռնության ղեկավար/համակարգող Վարդուհի Արամյանն առաջարկեց մշակել այս խնդրի տեխնոլոգիական լուծում՝ մատչելի վայրերի առցանց ինտերակտիվ քարտեզ, որը ինֆորմացիա կտրամադրի կոնկրետ միջավայրի, ծառայությունների մատչելիության ու հասանելիության վերաբերյալ: Այդպես ծնվեց ինտերակտիվ «Մատչելի քարտեզը»՝

նախ համացանցում (matcheli.am), ապա նաև մոբայլ հավելվածի տեսքով (առայժմ հասանելի է Android համակարգի համար, շատ շուտով պատրաստ կլինի նաև iOS-ի տարբերակը): Քարտեզի վրա յուրաքանչյուր օգտատեր իր բջջային հեռախոսից կարող է տեղեկատվություն ուղարկել իր գտնվելու տեղում առկա մատչելի ու հասանելի ծառայության վերաբերյալ: Մատչելիության խնդիրների մասին բարձրաձայնելու, ինչպես նաև նոր հավելվածի համար տվյալներ հավաքելու նպատակով այս տարի «Մատչելի քաղաք» նախաձեռնությունը Կոլբա լաբի հետ միասին կազմակերպեցին «Մատչելիության քարտեզագրման մարաթոնը»՝ մի քանի տասնյակ մասնակիցները (երեխաներ, մեծահասակներ, մանկասայլակով ծնողներ, հաշմանդամություն ունեցողներ և այլն) բաժանվեցին երեք խմբի և շրջեցին Երևանի կենտրոնի երեք երթուղիներով: Լինում էին հաճելի բացահայտումներ և հիասթափություններ, օրինակ՝ թեքահարթակ, որից օգտվելու համար դեռ պետք էր մագլցել դրա վրա, կամ մասնակիցներից մե-

կի սրճարանը, որը ժամանակին՝ մինչ հաշմանդամությունը, իր սիրելիներից էր, իսկ այժմ իր համար՝ անհասանելի: Այդուհանդերձ, երկու ժամանոց քարտեզագրման մարաթոնի ընթացքում քարտեզում գրանցվեց շուրջ յոթանասուն օբյեկտ, իսկ մասնակիցներն ու նրանց հանդիպած երևանցիները ևս մեկ անգամ համոզվեցին բոլորի համար մատչելիության ապահովման կարևորության մեջ: Հաշվի առնելով առաջին մարաթոնի հաջողությունը, «Մատչելի քաղաքը» հետագայում կշարունակի կազմակերպել նման միջոցառումներ, այդ թվում՝ Հայաստանի մյուս քաղաքներում: Քարտեզի վրա տեղ գտած մատչելի վայրերը հնարավոր է գնահատել նաև ըստ մատչելիության ավելի մանրամասն մակարդակների: Բացի դրանից, քարտեզի վրա տեղ կգտնեն ոչ միայն անվասայլակներով, այլև չծխող, մանկական սայլակներով, ճամպրուկներով, անվաչմուշկներով անձանց և այլ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար հասանելի վայրերը: Այս պահին 108 օգտատեր ավելացրել է քարտեզում 515 օբյեկտ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Էջմիածնում և այլուր:

Արեգ Դավթյան

12 13

Դեկտեմբեր 2016


IEEE EWDTS 2016 Yerevan Հոկտեմբերի 14-ից 17-ը Երևանում կայացավ IEEE խոշոր ամերիկյան ինժեներական կազմակերպության East-West Design & Test 14-րդ ամենամյա սիմպոզիումը, որին մասնակցեցին 170-ից ավելի մասնագետներ աշխարհի 31 երկրից և քննարկվեցին ժամանակակից տեխնոլոգիաներին վերաբերող ամենակարևոր հարցերը:

Տարածշրջանային սիմպոզիումը առաջին անգամ տեղի էր ունեցել Հայաստանում դեռ 2007 թվականին, և ահա 2014-ին Երևանը երկրորդ անգամ ընդունեց միջոցառումը: Կենտրոնական թեման չիպերի նախագծումն ու թեստավորումն էր՝ մի ոլորտ, որ Հայաստանում միշտ հատկապես զարգացած է եղել: Սիմպոզիումի համանախագահ, Synopsys Armenia-ի նախագահ Երվանտ Զորյանի խոսքերով, 14-րդ IEEE EWDTS-ի ծավալները իրոք աննախադեպ էին՝ «Սովորաբար նման միջոցառումներում լինում է երկու-երեք գլխավոր զեկուցող, իսկ մեզ մոտ շուրջ քսանհինգն էին, — պատմում է նա, — քանի որ բոլոր նրանք, ում ես հրավերներ էի ուղարկել, հաճույքով համաձայնվեցին»: Տպավորիչ է ոչ միայն թիվը, այլև ներկայացված ընկերությունների ցանկն էր տպավորիչ՝ Intel, Xilinx, Synopsys, IBM, Qualcomm, բազմաթիվ առաջար համալսարաններ և այլն:

Չորս օրանոց սիմպոզիումի ընթացքում եղան բազմաթիվ զեկույցներ և հանդիպումներ, իսկ հյուրերի համար կազմակերպվեց նաև մշակութային ծրագիր՝ «Չէինք կարող չօգտագործել առիթը և այդքան կարևոր մարդկանց ցույց չտալ Հայաստանը», — բացատրում է Զորյանը: Բացի այդ, Եվրոպական միության աջակցությամբ սիմպոզիումին ներկա եղան նաև 15 հայ ՏՏ-ուսանողներ: Ամփոփելով սիմպոզիումի աշխատանքը, Երվանտ Զորյանը նշում է, որ այն մի քանի կարևոր դեր խաղաց: Մի կողմից՝ հնարավորություն ստեղծեց հայ մասնագետներին ուղիղ շփում ունենալ ՏՏ ոլորտի համաշխարհային առաջատարների հետ, մյուս կողմից՝ սիմպոզիումը հյուրերին ցույց տվեց, թե որքան զարգացած են տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում և գուցե այս հանդիպումների արդյունքում մոտ ապագայում նոր խոստումնալից համագործակցություններ սկսվեն:

Արեգ Դավթյան


ՎԵՐԱՆԱՅԵԼՈՎ ՄԵԾԱՄՈՐԸ Ճարտարապետություն

Մեկ ճարտարապետի քաղաք

«Ուրբանլաբի» կողմից իրականացվող «Վերանայելով Մեծամորը» (ReThink Metsamor) նախագծի աշխատանքային խմբի անդամ, ճարտարապետ Միսակ Խոստիկյանը պատմում է Մեծամորի ճարտարապետական յուրահատկության մասին՝ այն ամբողջությամբ նախագծվել է մեկ ճարտարապետի՝ Մարտին Միքայելյանի կողմից։

14 15

Դեկտեմբեր 2016


→ Մեծամորի ճարտարապետ Մարտին Միքայելյանը

Շ

ատ հազվադեպ է որևէ ճարտարապետի վիճակվում նախագծել թեկուզ ոչ մեծ, բայց ամբողջական քաղաք՝ սկսած գլխավոր հատակագծից և վերջացրած բնակելի, մշակութային, մարզական, կենցաղային, օժանդակ շենքերով: Այդպիսի բացառիկ դեպք է Մեծամորը՝ 1967-1986 թթ. նախագծված Հայպետնախագիծ ինստիտուտի երրորդ արվեստանոցում, որի ղեկավարն էր ճարտարապետ Մարտին Միքայելյանը: Նրա նյութերի հիման վրա է կազմված այս անդրադարձը: Ճարտարապետ Ս. Գուրզադյանի համոզմամբ՝ Խորհրդային Հայաստանում Միքայելյանն իր սերնդի ամենաբեղուն ճարտարապետն էր, եթե նույնիսկ հաշվի չառնենք նրա տեսական, հետազոտական և դասախոսական գործունեությունը, հոդվածները, մասնակցությունը մրցույթներին և այլն: Այսուհանդերձ, նրա մասնագիտական, ոճական սկզբունքայնությունն ու հետևողականությունն է ամենաուշագրավը, ինչի մի դրսևորումն էլ մոդեռնիստական ոգով ու տեղական շինարտադրական միջոցներով (այդ թվում գործարանային արտադրության տարրերով) և տեղական նյութերով իրականացված Մեծամորն է: Հայաստանի ատոմակայանի աշխատողների համար նախագծված քաղաքի հյուսիս-հարավ թեքությամբ տե-

ղանքը հարում է Երևան-Հոկտեմբերյան (հիմա Արմավիր) մայրուղուն և համայնապատկերում իբրև բևեռներ ունի Արարատ ու Արագած լեռները: Այս փոքրիկ քաղաքը պետք է ունենար երեք բնակելի միկրոշրջան, համաքաղաքային նշանակության շենքերով հյուսված կենտրոն, հիվանդանոցային համալիր և կոմունալ-կենցաղային շինությունների գոտի: Կենտրոնը կազմող հասարակական շինությունները՝ մշակույթի տուն (1975-86 թթ.), հյուրանոց, կապի տուն, վարչական շենքեր (1974-77 թթ.), ագուցված են իրար՝ կազմելով բակերի փոխանցումներ: Սրանք միանում են քաղաքային զբոսայգու հետ, ուր իրար են հաջորդում վարչական, առևտրական ու մարզական գոտիները՝ հասնելով քաղաքային արհեստական լճակ: Նշված շինությունների արտահայտչականությունը բազմագույն տուֆի, արևապաշտպան անսքող երկաթբետոնե տարրերի, ապակու և կանաչապատման համադրության արդյունք է: Շինարարության որակը, ավաղ, ցածր է, ինչի կապակցությամբ բազմիցս գանգատվում էր ճարտարապետը: Տարածքի կենտրոնական մասում ուրվագծվող բլրակի վրա՝ հասարակական կենտրոնից հյուսիս և վեր, դրա առանցքով նախատեսվում էր ջրաճնշիչ աշտարակ՝ դիտահարթակներով ու ատոմային էներգետիկային նվիրված թանգարանով:


ՎԵՐԱՆԱՅԵԼՈՎ ՄԵԾԱՄՈՐԸ Ճարտարապետություն

Մարտին Միքայելյանը՝ Մեծամորի նախագծի մասին («Մարտին Միքայելյան – 60» ստեղծագործական հաշվետվությունից) «Այնուամենայնիվ, ինձ վիճակվեց իմ իսկ նախապես մշակած շենքերի հիման վրա նախագծել մի համալիր, որ հետագայում Մեծամոր անունն ստացավ: Ըստ գլխավոր հատակագծի՝ դա մի փոքրիկ քաղաք է բնակելի շենքերով և իր կուլտուր-կենցաղային շենքերի ողջ բազմազանությամբ: Քաղաքում կա երեք միկրոշրջան, կենտրոն՝ համաքաղաքային շենքերով հյուսված, կոմունալ-պահեստային շենքերի գոտի և հիվանդանոցային համալիր: Տեղանքի թեքության հյուսիս-հարավ կողմնորոշումը, համայնապատկերում Արարատ և Արագած լեռների ուրվագիծը, ԵրևանՀոկտեմբերյան մայրուղու դիրքը պայմանավորեցին մի համակարգ, որտեղ առկա էր նորը՝ մինչ այդ կազմակերպված միկրոշրջանների հետ համեմատ: Դա առաջին փորձն էր մեզանում (1967թ.) ձերբազատելու բնակելի շենքերը փողոցի կաշկանդումներից և լուծելու նրանք համարժեք՝ բոլոր ճակատներում, տարածության մեջ: Բնակելի շենքերը կառուցապատման մեջ մասնակցում են ոչ թե ստերեոտիպ անկանոնությամբ, այլ խստորեն կողմնորոշված են դեպի լավագույն օրիենտացիան և միկրոշրջանի պարագծով ստեղծում են տարբեր չափեր ունեցող հարմարավետ բակերի մի ժանյակշղթա՝ շաղկապված և հերթագայվող, որ շրջապատում է միկրոշրջանի ներքին մեծ տարածությունը՝ դպրոցով ու մանկապարտեզներով: Սպասարկող բլոկները կենտրոնացած են իննահարկ բնակելի շենքերով շեշտված հանգույցներում և հավասարահեռ են սպասարկվողներից: Քաղաքի կենտրոնի առանցքն անցնում է տեղանքում շատ լավ նշմարվող բլրի վրայով, որի գագաթին տեղադրված է դեռևս չիրականացված մի կառույց՝ ջրաճնշիչ աշտարակը՝ դիտահարթակներով և ատոմային էներգետիկային նվիրված առաջին թանգարանով: Կենտրոնի հասարակական շենքերը ևս լուծված են տարածական միահյուսումներով: Նրանք իրար միացված են ներքին գողտրիկ բակերով, անցումներով, թփածածկերով: Այդպես, քաղաքային զբոսայգու հետ հյուսված, իրար են հաջորդում հասարակականվարչական, առևտրական ու մարզական գոտիները, որ ավարտվում են հանգստի ու զբոսանքի քաղաքային լճակով»:

16 17

Դեկտեմբեր 2016


Հայնախագծի արխիվ

← Մեծամորի հատակագծի տարբերակներից մեկը

Այս կենտրոնական առանցքին ուղղահայաց՝ արևելքարևմուտք երկու ուղղությամբ նախատեսվում էին երկու հերթով կառուցվելիք երկու բնակելի միկրոշրջաններ: Արևմտյան երկու միկրոշրջանները կառուցված են ճարտարապետի նախօրոք նախագծած բնակելի շենքերի ընդամենը չորս տիպերով, որոնք, արևի նկատմամբ հստակ կողմնորոշմամբ, յուրաքանչյուր միկրոշրջանում միահյուսվելով, կազմում են իրար մեջ բացվող ձգված բակերի շղթաներ՝ շրջանակելով յուրաքանչյուր միկրոշրջանի շատ ավելի ընդարձակ ներքին բաց տարածքը, որտեղ դպրոց ու մանկապարտեզ են տեղակայված: Հինգհարկանի բնակելի կառուցապատման պարագծերի հանգուցային տեղերը շեշտված են իննհարկանի սեկցիաներով, որոնց շուրջն են տեղավորված սպասարկող բլոկները՝ ապահովելով հասանելիության հավասար պայմաններ թաղամասերի համար: Շինությունների տեղադրությունն ազատ է ճանապարհների նկատմամբ, ըստ այդմ էլ չունի որևէ ճակատի գերակայություն, որի աննախադեպ լինելը

տվյալ երկրում շեշտում է հեղինակը (1967 թ.): Երկրորդ հերթին կառուցվելիք նմանատիպ միկրոշրջանում նախատեսվում էին նույն հեղինակի մշակած առնվազն ևս երկու տիպի լոջիա-նախասրահ ունեցող բնակելի շենքեր, որոնցից մեկը՝ բարձրահարկ: Խորհրդային համակարգի փլուզման պայմաններում քաղաքի շինարարությունը չամբողջացավ: Փաստորեն կառուցվեցին ու շահագործվեցին միայն առաջին միկրոշրջանը և կենտրոնի հիմնական շենքերը: Երկրորդը հեղինակը հասցրեց վերահատակագծել Միության փլզումից հետո՝ տրոհելով այն մասնավոր տների շինարարության հողաբաժանումների: Եղած շենքերն ի սկզբանե համատարած ինքնագործ միջամտությունների ենթարկվեցին բնակիչների կողմից: Հետագայում կատարվեցին փոքրածավալ կառուցումներ՝ հիմնականում ոչ ըստ վերը նկարագրված նախագծի, մասնավորապես՝ սպասարկող միավորներ միկրոշրջանի ներքին կանաչ տարածքի հաշվին: Կենտրոնի համալիրի մեջ նշված թանգարանի փոխարեն կառուցվեց փոքր եկեղեցի:

Միսակ Խոստիկյան Մարտին Միքայելյանի ընտանիքի արխիվից


ՎԵՐԱՆԱՅԵԼՈՎ ՄԵԾԱՄՈՐԸ Ատոմային էներգիա

Ատոմակայանի միջուկ Ինչպես Մեծամորի ատոմակայանի կառուցումը փրկություն եղավ Խորհրդային Հայաստանի էներգետիկայի համար, ինչու էր ճիշտ դրա աշխատանքի կասեցումը երկրաշարժից հետո և ինչով է բացառիկ ատոմակայանի վերաբացումը վեցամյա ընդմիջումից հետո՝ էներգետիկ փորձագետ Արա Մարջանյանի՝ «Մեծամորը տարաշրջանի էներգետիկ աշխարհաքաղաքական համակարգում» զեկույցի հիման վրա: Նաև՝ լուսանկարիչ Անահին Հայրապետյանի բացառիկ կադրերը՝ ատոմակայանի ներսից:

18 19

Դեկտեմբեր 2016


ՎԵՐԱՆԱՅԵԼՈՎ ՄԵԾԱՄՈՐԸ Ատոմային էներգիա

Գիտակցում (1963-1966 թթ.)

Հայաստանը 1963-65թթ. կանգնած էր հերթական, թվով 3-րդ էներգետիկ ճգնաժամի առջև: Ինչպես և նախորդ դեպքերում, այս ճգնաժամը պայմանավորված էր աճով, դա «զարգացման ճգնաժամ» էր: Բանն այն է, որ 1963-65թթ. հայ մասնագետները թեև գիտակցում էին առաջացած ճգնաժամի իրողությունը (հանրապետության որոշ հատվածներում արդեն սկսվել էին հովհարային անջատումները՝ մեզ այդքան ծանոթ վաղ 90-ականներից), սակայն առաջարկվող լուծումը չափազանց պարզունակ էր: Այն ենթադրում էր մազութի հիման վրա գեներացիայի աճ ՋԷԿ-երում: Ընդ որում, այդ նպատակով նախատեսվում էր շեշտակի ավելացնել մազութի ներկրումը Ադրբեջանից: Հետագայում այս առաջարկի իրականացումը ճակատագրական դեր ունեցավ վաղ 90-ականներին Հայաստանում դաժան էներգետիկ ճգնաժամի գոյացման գործում: Եվ միայն մասնագետների, կուսակցական ու

20 21

Դեկտեմբեր 2016

քաղաքական գործիչների երկու, ոչ մեծաթիվ խումբ առաջարկեց բոլորովին նոր լուծում՝ Հայաստանում ատոմային էներգետիկայի ոլորտի ստեղծում: Հատկանշական է, որ այսպիսի մոտեցումը հանդիպում էր որոշակի դիմադրության, թե՛ Հայաստանի ներսում, թե՛ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների մոտ, թե՛ մեր հարևան հանրապետություններում: Հարցականի տակ էր դրվում Հայաստանում ատոմային էներգետիկ և տեխնոլոգիական կարողությունների ստեղծման նպատակահարմարությունը, քանի որ հայկական էներգետիկան ավանդականորեն հիմնված էր Ադրբեջանից և Ռուսաստանից (Վրաստանով) նավթամթերքների ներկրման վրա, և նպատակահարմար չէր Հայաստանի էներգետիկ անկախության այսչափ խրախուսումը: Դիմադրությունը հատկապես ուժեղ էր մեր հարևան հանրապետություններում, որոնք ցանկանում էին այս հնարավորությունը իրագործել իրենց մոտ:


Արարում (1971-1988 թթ.)

Այդուհանդերձ, 1966-ի օգոստոսին պաշտոնապես կայացվեց ատոմակայանի կառուցման մասին որոշումը: ՀԱԷԿ առաջին հերթի նախագիծը հաստատվեց 1969-ին: Առաջին ռեակտորը շահագործման հանձնվեց 1976-ին, 2-րդը՝ 1980-ին: Այժմ շատերը մոռանում են, որ 1982-ին հաստատվել էր ՀԱԷԿ 2-րդ հերթի նախագիծը: Շինարարական աշխատանքները սկսվել էին 1983-ին, սակայն կանգնեցվեցին 1986-ին՝ Չերնոբիլյան աղետից հետո: Բայց եթե ՀԱԷԿ աշխատող երկու բլոկների կանգնեցումը 1989-ին միանգամայն արդարացված էր, ապա ՀԱԷԿ 2-րդ հերթի շինարարության կասեցումը 86-ին չուներ ոչ մի ռացիոնալ հիմնավորում: 2-րդ Հանրապետությունում իր գործունեության ողջ ընթացքում ՀԱԷԿ-ը արտադրեց 48.5 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա: Դա ոչ միայն ապահովեց հանրապետության զարգացումը 70-80-ականներին, այլև առաջին անգամ թույլ տվեց Հայաստանին դառնալ էլեկտրականություն արտահանող և միջուկային տարածաշրջանային երկիր: 1973-88թթ. ընթացքում Հայաստանը իր հարևաներին մատակարարեց 33 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա: Հիմք դրվեց Անդրկովկասում Հայաստանի՝ որպես էլեկտրաէներգետիկ կենտրոնի դերակատարմանը:

Համակարգային ճգնաժամ (1988-1995 թթ.)

Խնդիրները սկսվեցին 80-ականների վերջում: Առաջին հարվածը 1988-ի Սպիտակի երկրաշարժն էր: ՀԱԷԿ-ը միանգամայն դիմացավ բուն երկրաշարժին: Դեկտեմբերի 7-ին, ժամը 11 անց 42 րոպեին ռեակտորների սրահում գրանցվեցին 5.5 մագնիտուդով ցնցումներ: Սակայն, ВВЭР-440 ռեակտորների ղեկավարող համակարգը շարունակեց գործել բնականոն ռեժիմով, քանի որ վթարային խլացումը նախատեսված էր միայն 6.0 և ավելի մագնիտուդով պայմանավորված հորիզոնական արագացումների դեպքում: Այսպիսով, ՀԱԷԿ-ը շարունակում էր իր նորմալ աշխատանքը Սպիտակի երկրաշարժի ողջ տևողության ընթացքում, կայանը պահպանեց վերահսկողությունն ու կայունությունը: Սակայն, ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1989 թվականի հունվարի 15-ին որոշում ընդունեց դադարեցնել ՀԱԷԿ շահագործումը: Տարածված վարկածի համաձայն, այս որոշումը սխալ էր, և թելադրված առավելապես քաղաքական ու աշխարհաքաղաքական դրդապատճառներով, այլ ոչ թե պաշտոնապես հրապարակված հիմնավորմամբ՝ աֆտերշոկերի և նոր երկրաշարժի վտանգ ՀԱԷԿ բնականոն աշխատանքի համար: Այս որոշումը, շարունակում են սույն վարկածի կողմնակիցները, էականորեն բարդացրեց հանրապետության վիճակը վաղ 90-ականներին, հանգեցրեց էներգետիկ դաժան ճգնաժամի՝ բոլորիս այդքան հայտնի «մութ ու ցուրտ տարիներին»: Կարծում ենք, որ այս վարկածը սխալ է: Սխալ՝ առնվազն երկու էական ասպեկտներով:

Նախ, վաղ 90-ականների էներգետիկ ճգնաժամը ամենևին էլ պայմանավորված չէր ՀԱԷԿ կանգով: Բանն այն է, որ էներգետիկան՝ ըստ էության, հանդիսանում է երեք մեծ ոլորտների միասնություն: Դա ջեռուցումն է, տրանսպորտը և բուն էլեկտրաէներգետիկան: ՀԱԷԿ-ը քիչ թե շատ շոշափելի դերակատարում ուներ միայն 3-րդ բաղադրիչի՝ էլեկտրաէներգետիկայի համար: Իսկ մնացած երկու բաղադրիչներում ՀԱԷԿ-ի դերակատարումը զրոյական է: Այդ տարիներին մեզ պարտադրված էներգատրանսպորտային շրջափակման շնորհիվ դադարեցվեց մազութի ներկրումը Հայաստան, որը գալիս էր հիմնականում Ադրբեջանից: Իսկ մազութը այդ տարիներին Հայաստանի հիմնական էներգակիրն էր: Շրջափակման հետևանքով դադարեցվեցին ոչ միայն մազութի, այլև հեղուկ շարժիչային վառելիքների ներկրումները՝ բենզին, դիզվառելիք, նավթ, վառարանային և ավիացիոն կերոսին: Արդյունքում կաթվածահար եղավ տրանսպորտը՝ երկաթուղային, ավիացիոն, միջ- և ներքաղաքային: Գործում էր միայն էլեկտրատրանսպորտը՝ խափանումներով, և Երևանի մետրոն՝ սահմանափակումներով: Ստեղծված իրավիճակում անասելի աճեց բեռնվածությունը էլեկտրական ցանցերի վրա, գերազանցելով տեխնիկական բոլոր թույլատրելի սահմանները: Մեկը մյուսի հետևից շարքից դուրս էին գալիս գերբեռնված տրանսֆորմատորները և ողջ ենթակայանները: Էլեկտրական համակարգը կորցրեց զուգահեռ աշխատելու ունակությունը: Ցանցում հաճախականությունը հասավ նվազագույն թույլատրելիի շեմին, որոշ դեպքերում՝ անցնելով այն, ու ստիպելով անջատել


ՎԵՐԱՆԱՅԵԼՈՎ ՄԵԾԱՄՈՐԸ Ատոմային էներգիա

համակարգի հաճախականային ավտոմատիկան: Սկսվեցին զանգվածային հովհարային անջատումները, բնակչությունը լույս ուներ ընդամենը կես ժամ, մեկ ժամ օրական: Եվ ահա այստեղ է, որ նորից պետք է վերհիշել Ֆուկուշիմայի վթարի դասերը: Եվ ՀԱԷԿ-ը՝ 1988-ին, և Ֆուկուշիմա Դայիիչին՝ 2011-ին դիմացան բուն երկրաշարժին: Բայց, վաղ 90-ականներին Հայաստանում ստեղծված իրավիճակը ճշգրտորեն հավասարազոր է ցունամիի հարվածին, որը շարքից հանեց Ֆուկուշիմայի ԱԷԿ-ի հովացման, վթարային սնուցման և ղեկավարման համակարգերը: Մեր պարագայում ցանցային անջատումներն ու վթարները, լարման և հաճախականության անկառավարելի անկումները ՀԱԷԿ-ի համար կարող էին հանդիսանալ այն «ցունամիի ալիքը», որն ունակ էր շարքից հանել կայանի բնականոն շահագործումը ապահովող և վթարային իրավիճակները կանխող համակարգերի աշխատանքը: Ինչն իր հերթին կարող էր լրջագույն հետևանքներ ունենալ: Ահա թե ինչու 1989-ին ատոմակայանի կանգի մասին որոշումը միանգամայն հիմնավոր էր: Ստեղծված ճգնաժամային իրավիճակում Հայաստանը նորից, XX դարի ընթացքում 2-րդ անգամ, ստիպված էր դիմել Սևանա լճի օգնությանը, ու աշխատացնել Սևան-Հրազդան կասկադը՝ իր ողջ հզորությամբ: Սևանը և Սևան-Հրազդան հիդրոէներգետիկ կասկադը կրկին փրկեցին Հայաստանը:

22 23

Դեկտեմբեր 2016


Վերագնահատում (1996-2012թթ.)

Հայաստանի 3-րդ հանրապետությունը իր մեջ ուժ գտավ պատասխանել էներգետիկ (և ոչ միայն) մարտահրավերին: Մենք իրականացրեցինք ողջ էներգետիկ ոլորտի համալիր վերակառուցում, ֆունկցիոնալ տարանջատում՝ նախկին ԽՍՀՄ երկրների համար նախադեպը չունեցող խորությամբ ու տեմպով: Բայց ամենակարևորը գրեթե 6 տարի կանգից հետո ՀԱԷԿ-ի 2-րդ բլոկի վերաթողարկումն էր՝ 1995 թվականի նոյեմբերի 5-ին: Հայաստանը առաջին երկիրն էր աշխարհում, որը հաջողությամբ այդպիսի բան արեց:

Վերջաբանի փոխարեն (2012թ. և անդին)

Վերջին տարիներին էական ջանքեր են գործադրվել ՀԱԷԿ աշխատանքի արդյունավետությունը և հուսալիությունը պատշաճ մակարդակում պահելու համար: Միայն 1993-2011թթ. ժամանակահատվածում ՀԱԷԿ-ում իրականացվել է 1200 միջոցառում՝ ուղղված անվտանգության մակարդակի բարձրացմանը, որի համար ծախսվել է մոտ $120 մլն: Մասնավորապես, կատարվեցին նաև ՀԱԷԿ շրջակայքի ու ողջ տարածաշրջանի երկրաբանական և սեյսմիկ ուսումնասիրություններ: Արդյունքները վերահաստատեցին այն հանգամանքը, որ ՀԱԷԿ-ը տեղակայված է ժայռային մոնոլիտ սալի վրա, որի ամբողջականությունը խախտված չէ տեկտոնական խզվածքներով: 2013 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ Էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ ՀԱԷԿ

շահագործման ժամկետը երկարաձգվում է մինչև 2026 թվականը: 2014-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ռուսական «Ռոսատոմ» կոնցեռնի միջև կնքվեց համաձայնագիր, համաձայն որի հաստատվեցին ՀԱԷԿ շահագործման ժամկետը 10 տարով երկարացման միջոցառումների ցանկը, և ուրվագծվեցին այդ նպատակով Ռուսաստանի կողմից տրամադրվող $270 մլն արտոնյալ վարկի իրացման հիմնական ուղղությունները: Այսօր Հայաստանը կանգնած է մոդեռնիզացիոն նոր թռիչք կատարելու հրամայականի առջև: Եվ այստեղ ՀԱԷԿ-ի նոր բլոկի կառուցումը 2026-ին պետք է դիտարկել որպես այս նոր մարտահրավերը ընդունելու միջոց: Ավելին, այն պետք է հանդիսանա որպես Մեծամոր քաղաքին նոր շունչ ու զարգացման ներուժ հաղորդելու հիանալի հնարավորություն:

Արեգ Դավթյան (Արա Մարջանյանի զեկույցի հիման վրա) Անահիտ Հայրապետյան


ՎԵՐԱՆԱՅԵԼՈՎ ՄԵԾԱՄՈՐԸ Մարդիկ

Մեծամորցիները Ինչով էր գրավիչ ատոմակայանի մոտակայքում կառուցված քաղաքը խորհրդային տարիներին, որտեղ են սիրում ժամանցն անցկացնել տեղացիները և ինչու են այսօր այն լքում երիտասարդները՝ պատմում եմ մեծամորցիները։

24 25

Դեկտեմբեր 2016


Վիրահատությունից մինչև ամուսնություն

Իրինա Ստեփանյան — 35 տարեկան, աշխատում է Մեծամորի բժշկական կենտրոնում՝ որպես Վիրաբուժական բաժանմունքի բուժքույր: Ես Արմավիրի աղջիկ եմ, այնտեղ եմ ծնվել ու մեծացել, բայց կյանքն ինձ Մեծամոր հասցրեց: 2000 կամ 2001 թվականն էր, որ սկսեցի աշխատել Մեծամորի բժշկական կենտրոնում: Հենց այստեղ էլ հանդիպեցի ամուսնուս: Իմ հիվանդներից էր, եկել էր վիրահատության: Այդպես էլ ծանոթացանք ու ամուսնացանք: Մեծամորն իմ ընտանիքի ձևավորման հարցում ճակատագրական դեր խաղաց: Ճիշտ է՝ ես Մեծամորում չեմ ծնվել, բայց քաղաքը դարձել է շատ սիրելի: Մինչև ամուսնությունս ամեն օր մայրիկիս հետ Արմավիրից գալիս էինք Մեծամոր՝ աշխատանքի: Միշտ էլ կապված եմ եղել քաղաքին, բայց ամուսնությունից հետո էլ ավելի շատ սկսեցի սիրել: Հարմար, փոքրիկ ու գեղեցիկ քաղաք է: Ամենասիրելի վայրն ինձ համար եկեղեցին է, նաև շատ գեղեցիկ այգի ունենք, որտեղ սիրում եմ փոքրիկներիս հետ զբոսնել: Մեր ակումբի շենքն էլ է շատ գեղեցիկ: Հաճախ են այնտեղ համերգներ կազմակերպվում: Բայց, կարծում եմ, նախկինում քաղաքն ավելի լավ վիճակում էր գտնվում: Տարին տարվա վրա Մեծամորը հնանում է ու քանդվում: Մենք դպրոցներ ու մանկապարտեզներ ունենք, որոնք վերանորոգման կարիք ունեն: Դրանք բարվոք վիճակում չեն, փոքրիկների համար հարմարավետ պայմաններ չկան: Կցանկանայի, որ քաղաքը նորացվեր ու նոր դեմք ունենար: Մեծամորը մեզ հնարավորություն տվեց ծանոթանալու լուսանկարիչ Կատարինա Ռոթերսի հետ: Շատ պատահական ծանոթացանք, բայց դարձանք մոտ ընկերներ: Մեր տունը ատոմակայանից 7 կմ հեռավորության վրա է: Կատարինան եկել էր մեր բակ՝ լուսանկարելու ատոմակայանը, որն արգելված գոտի է և լուսանկարելու համար պետք է թույլտվություն ստանալ: Կատարինայի այցը բակում իրարանցում էր առաջացրել: Ես ու ամուսինս էլ տիրապետում ենք գերմաներենին, և տեսնելով այդ ամենը, որոշեցինք իջնել ներքև և զրուցել նրա հետ: Հարևաններին թվացել էր, որ ահաբեկիչ է եկել և ոստիկանություն էին զանգահարել: Կատարինայի հետ միասին մեզ էլ ոստիկանական բաժանմունք տարան: Հետո, իհարկե, շուտ բաց թողեցին և թույլ տվեցին լուսանկարել: Հաջորդ օրերին, երբ գալիս էր նկարահանման, միասին էինք օրն անցկացնում, եղել են օրեր, որ մեր տանն է մնացել: Շատ ուրախացանք, որ տեսանք Մեծամորի նկատմամբ հետաքրքրություն կա և ցանկանում են քաղաքի պատմությունն ուսումնասիրել ու հանրությանը ներկայացնել: Կատարինան շատ տպավորված էր մեր քաղաքով:


ՎԵՐԱՆԱՅԵԼՈՎ ՄԵԾԱՄՈՐԸ Մարդիկ

Կոմիից մինչև Մեծամոր

Ֆլորա Բաղդասարյան — 58 տարեկան: Աշխատում է Մեծամորի հիվանդանոցում Մեծամորում հայտնվեցի 1984 թվականին, այն էլ՝ շատ պատահականորեն: Ես ու ամուսինս ապրում էինք Կոմիի ինքնավար հանրապետությունում, որտեղ նա աշխատում էր որպես զինվորական: Ես Արմավիրում եմ ծնվել և Արարատյան դաշտավայրի կլիման ինձ շատ հոգեհարազատ է: Այդ պատճառով էլ հյուսիսի ցուրտ ալիքներին չէի կարողանում հարմարվել: Որոշեցինք, որ պետք է Հայաստան տեղափոխվենք, որովհետև շատ էինք կարոտում: Ամուսինս դիմեց ղեկավարությանը՝ տեղափոխման կարգով մեզ Հայաստան գործուղելու համար: Այդպես էլ հայտնվեցինք Մեծամորում: Ամուսինս սկսեց Ատոմակայանում աշխատել, ինձ էլ՝ որպես զինվորականի կին, առաջարկեցին Մեծամորի հիվանդանոցի կադրերի բաժնում աշխատել: Երբ եկանք այստեղ, Ատոմակայանի երկու էլեկտրաբլոկներն էլ արդեն թողարկվել էին: Ծաղկուն շրջան էր Մեծամորի համար: Տեղացիների մեծ մասն ինժեներ-էներգետիկներ էին: Շատ կիրթ մարդիկ էին ապրում Մեծամորում: Բոլորովին այլ ժամանակներ էին: Կարգ ու կանոնն ավելի լավ վիճակում էր: Երևանին ոչ մի բանով չէր զիջում: Հիմա իրավիճակն այնքան էլ գոհացուցիչ չէ: Մեծամորի ամենամեծ բացն այսօր կոյուղու խնդիրն է: Քաղաքում սարսափելի հոտ է, անցնելիս էլ նկատած կլինեք՝ տհաճ հոտ է գալիս: Կուզենայի, որ այդ թերությունը վերացվեր: Մենք ուրիշ խնդիրներ էլ ունենք: Այսօր քաղաքից ծանոթ ու հարազատ մարդիկ են հեռանում: Շատ խելացի ինժեներներ են այստեղից գնում, քանի որ դրսում նրանց ավելի լավ վարձատրվող աշխատանք են առաջարկում: Կուզենայի նրանց այստեղ ավելի շատ գնահատեին, որպեսզի կադրերի արտահոսք չլիներ: Երեխաների մեծ մասն էլ Պոլիտեխնիկական ինստիտուտում է սովորում: Նրանք ընտրում են իրենց ծնողների մասնագիտությունը՝ հույս ունենալով, որ Մեծամորում կկարողանան լավ գործ գտնել: Ցավոք, նրանց մեծ մասն անգործ է: Չնայած այս դժվարություններին՝ Մեծամորը պահել է իր հին ավանդույթները: Մեր մշակույթի տունը մարզում ամենամեծն է, առ այսօր մարզի ամենամեծ իրադարձությունները կազմակերպվում են հենց մեզ մոտ:

26 27

Դեկտեմբեր 2016

Քաղաքային ինքնություն Մեծամորը, ըստ էության, իմաստավորված է եղել ատոմակայանի առկայությամբ և գործունեությամբ: Սակայն առօրյա քննարկումներում էլ ատոմակայանը որպես քաղաքային առօրյայի մաս ակնհայտ չի հայտնվում: Միայն վերջերս, նկարչական խմբակի մի խումբ երեխաների համահեղինակային նկարում՝ նվիրված Մեծամորին, ատոմակայանը հայտնվում է քաղաքային և պատմական այլ խորհրդանշանների նկատմամբ կենտրոնական դիրքում՝ որպես մեծամորյան միջավայրի ինքնության հիմնական նշան: Այս մոտեցումը սովորաբար առավել ֆորմալ կամ պաշտոնական դիսկուրսում է տարածված, օրինակ՝ ատոմակայանի լուսանկարն է որպես գլխավոր լուսանկար տեղադրված Մեծամորի մասին Ֆեյսբուքյան պաշտոնական խմբերում կամ համայնքի կայքում: Համահեղինակային նկարը ևս պաշտոնական ցուցահանդեսի մասնակցության համար էր արված, այդ պատճառով ես այն հակված եմ դիտարկել ոչ թե հանրային ընկալման դրսևորում, այլ համապատասխանեցված պաշտոնական դիսկուրսին: Քաղաքային առօրյայում ատոմակայանը առավել աննկատ է, և որպես քաղաքային ինքնության ձևավորման գործոն, ուղղակիորեն չի արտահայտվում։ Օրինակ՝ ատոմակայանի գործունեությամբ Մեծամորում աշխատում և բնակվում էին ԽՍՀՄ տարբեր հանրապետություններից եկած մասնագետներ, ովքեր քաղաքը դարձնում էին բազմամշակութային: Այդ պատճառով բնակիչները նախքան ուշ-խորհրդային ժամանակաշրջանի մասին հիշողություններում քաղաքային բազմամշակութայնությունը և մշակութային հանդուրժողականությունը նշում են որպես ինքնության մաս:


← Մշակութային կենտրոնի դահլիճներից մեկը

Տարածքի վերաիմաստավորման փորձերը Կառուցապատման նախագծի ամբողջությամբ չիրագործվելու պատճառով Մեծամորում ստեղծվել է ինքնաբուխ ձևավորված այլընտրանքային կենտրոն և ծայրամաս համակարգ: Զրուցակիցներս քաղաքային կենտրոն նշում էին հետխորհրդային տարիներին առևտրական գոտու վերափոխված փողոցներից մեկը, որը ոչ ֆորմալ անվանում են «կենտրոնական փողոց» (փողոցները Մեծամորում ոչ թե անվանակոչված են և պաշտոնապես տրված ինքնությամբ, այլ համարակալված են, որը այս քաղաքի յուրահատկություններից է): Տնտեսական միջավայրը սովորաբար ունի կենտրոն դառնալու առանձնահատկությունը, որը տիպականորեն դրսևորվել է Մեծամորում: Ադմինիստրատիվ տարածքը, որ պետք է լիներ նաև քաղաքի հանրային կենտրոնը, հիմա հայտնվել է մարգինալ վիճակում։ Հետաքրքիր է, որ քաղաքային մարգինալ տարածքները սկսում են առաջանալ ուշ-խորհրդային և հետխորհրդային ժամանակներում: Մարգինալ տարածքների շարքից են «գարաժներ» հատվածը: Իսկ Ադրբեջանից փախստականների Հայաստան գալուց հետո կառուցվում է «դոմիկներ» թաղամասը: Այն նախատեսված էր փախստականներին վերաբնակեցնելու համար: Այս թաղամասի մարգինալացումը պայմանավորված է թե հանրային, թե քաղաքաշինական առումներով: Մասնավորապես այս թաղամասը հիշվում է որպես «բաց» կամ «կարծրատիպերից դուրս» միջավայր, քանի որ այստեղ տեղափոխվածները հիմնականում քաղաքաբնակներ էին և ունեին քաղաքային այլ վարվելակարգի մշակույթ: Մարգինալացված երկու տարածքներում էլ սովորաբար երեխաների կամ երիտասարդների ակտիվությունը ամենաինտենսիվն է եղել: Նրանց համար այդ միջավայրերում «փորձություն» անցնելը նման էր հասունացման ինիցացիայի ծեսի:

→ Մեծամորի մարզական համալիրը


ՎԵՐԱՆԱՅԵԼՈՎ ՄԵԾԱՄՈՐԸ Մարդիկ

↑ Մեծամորի բնակելի շենքերը և ատոմակայանը

28 29

Դեկտեմբեր 2016


Մանկության քաղաքը

Նաիրա Հակոբյան — 38 տարեկան, բանասեր է: Ես ծնվել եմ Մեծամորին հարակից Մայիսյան գյուղում: Ինը տարեկանից տեղափոխվել եմ Մեծամոր, որտեղ էլ առ այսօր ապրում եմ: Հաճախել եմ Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոց: Բարձրագույն կրթությունս էլ ստացել եմ տեղի համալսարանի բանասիրության ֆակուլտետում: Մանկությանս տարիներն այս քաղաքում շատ լավ են անցել: Հետաքրքիր հիշողություններ ունեմ: Նոր քաղաք, նոր միջավայր ու նոր ընկերներ: Փոքր երեխա էի, բայց շատ հեշտ հարմարվեցի այս քաղաքին: Մեծամորը փոքրիկ քաղաք է: Մշակույթի պալատն ու այգին են մեր ժամանցի վայրերը: Նաև եկեղեցի ունենք, որը մեզ շատ մոտ է գտնվում: Քաղաքի ամենասիրելի վայրն էլ երևի հենց եկեղեցին է: Երբ տեղափոխվեցի Մեծամոր, այն նոր քաղաք էր: Դպրոցները, մանկապարտեզները, մշակույթի պալատը շատ լավ վիճակում էին: Տարիների ընթացքում քաղաքը հնացավ, աչքաթող արվեց: Հիմա քաղաքում ամեն ինչ վերանորոգման կարիք ունի: Ես իմ մանկությունն անցկացրել եմ շատ լավ միջավայրում, կուզենամ, որ այսօրվա սերնդի համար էլ ստեղծվեն այդպիսի պայմաններ: Մենք Սպորտ կոմպլեքս ունենք, նաև երաժշտական դպրոց, եկեղեցական կենտրոնում ու Մշակույթի պալատում էլ երեխաների համար տարբեր խմբակներ կան: Սակայն երիտասարդների համար կյանքն այստեղ մի փոքր դժվար է ու ձանձրալի: Նրանց համար հետաքրքիր ժամանցի վայրեր չկան, աշխատանք էլ չեն կարողանում գտնել: Աշխատատեղեր կան միայն Ատոմակայանում, բայց կարծում եմ, որ Մեծամորում գործազուրկներն ավելի շատ են: Չնայած այստեղ դժվարություններ շատ կան, բայց ես սիրում եմ իմ քաղաքը: Հուսով եմ՝ ապագայում քաղաքը նոր շունչ կունենա:

Արտոնյալության՝ քաղաքի և մայրաքաղաքի ընկալումները Նախկին ԽՍՀՄ-ում հայտնի էին քաղաքների միջև ոչ ֆորմալ մրցակցությունները՝ մասնավորապես առաջինի և երկրորդականի կարգավիճակով քաղաքների միջև (ԵրևանԳյումրի, Պետերբուրգ-Մոսկվա և այլն): Իսկ ավելի ընդհանրական առումով, փոքր, ծայրամասային քաղաքները սովորաբար դիրքավորել են մեծ կամ կենտրոնական քաղաքներին համապատասխան: Մեծամորի դեպքը կենտրոն և ծայրամաս նոր ընկալում են ներկայացնում: Մեծամորը ուղղակիորեն փոխհարաբերվում էր հենց ԽՍՀՄ կենտրոնի՝ Մոսկվայի հետ, և ուներ սոցիալ-տնտեսական բազմաթիվ արտոնություններ: Օրինակ՝ սննդամթերքները կամ հանգստյան ուղեգրերը, որոնք դեֆիցիտ էին հայաստանյան քաղաքներում և մայրաքաղաքում, Մեծամորում միշտ կային և մատակարարվում էին անմիջապես Մոսկվայից: Գլխավոր կենտրոնի հետ այսպիսի անմիջական կապը արժևորված է դարձնում Մեծամորի կարգավիճակը: Այն առաջացնում է քաղաքային ինքնության նոր ընկալում, որտեղ մեծամորցիների տեսանկյունից Երևանը չունի հայաստանյան քաղաքական, տնտեսական, կրթական կամ արդյունաբերական կենտրոնի նշանակություն, իսկ մեծամորյան բնակիչ լինելը շատ դեպքերում դառնում է պրեստիժային, և Մեծամորի քաղաքացի լինելը ընկալել և դիրքավորել են որպես արտոնյալ գրեթե բոլոր խորհրդային չափանիշներով։ Այս իրավիճակը մասնակիորեն փոփոխվում է հետխորհրդային տարիներին, երբ նաև փակվել էր ատոմակայանը: Այս տարիներին է, որ մեծամորցիները ավելի հաճախ են տեղափոխվում բնակություն հաստատելու Երևանում, արդեն վերաիմաստավորելով Երևանը որպես կենտրոն: Այսպիսով, Մեծամորում հետխորհրդային տարիներին ինքնաբուխ սկսվում են վերափոխվել քաղաքային մշակույթի առօրյա դետալները: Վերաիմաստավորում է նաև քաղաքի տնտեսական, սոցիալական և մշակութային միջավայրը, որը հանգեցնում է նաև քաղաքային ինքնության փոխակերպումների:

Գոհար Արամյան, Համլետ Մելքումյան Կատարինա Ռոթերս


ՎԵՐԱՆԱՅԵԼՈՎ ՄԵԾԱՄՈՐԸ Անձնական փորձ

Մեծ ու տխուր ճամփորդություն Երևանի բնակիչ, ներքին տուրիստ և մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը պատմում է, թե որքան հետաքրքիր է իր համար ընտանիքով Մեծամորի թանգարան այցելելը և որքան բարդ ու անհարմար է դա անելը նույնիսկ մեծ ցանկության դեպքում:

Երբ ազատ շաբաթ-կիրակի է ձեռքս ընկնում, հավաքում եմ ընտանիքն ու ընկերներիս և գնում ենք քաղաքից դուրս։ Հայաստանը հայտնագործելու։ Ինքս ինձ զգում եմ տուրիստ այս երկրում, քանի որ շատ տեղեր չեմ եղել, շատ տեղերի մասին նույնիսկ չեմ էլ լսել։ Քանի որ ոչ տեղ կա, դրանց մասին կարդալու, ոչ էլ՝ երբ գրված է, նորմալ կարելի է հասկանալ ինչ ու ոնց է։ Մնում է սեփական ուժերով գրավել տարածքները և դրանք տեղում ուսումնասիրել։ Մեծամորում վերջին անգամ եղել էի երեխա ժամանակներս, ոչ մի բան չէի հիշում։ Ու որոշեցինք գնալ այնտեղ։ Օրերից մի օր հավաքվեցինք ու ճամփա ընկանք։ Մոտավոր ուղղությունը պարզ էր՝ հասնենք Էջմիածնի կողմերը, հետո կկողմնորոշվենք։ Այդպես գնալով՝

Այսպես էր ուղղորդում Գուգլը

հասանք մայրուղու վրայի մեծ ցուցանակին, որը սլաքով ցույց էր տալիս դեպի ձախ և առաջարկում էր երեք ու կես կիլոմետրից հասնել Մեծամորի թանգարան։ Սլաքի մոտից մեքենան թեքեցի և անմիջապես հայտնվեցի գերեզմանոցում։ Շատ ուրախ տեսարան էր, հատկապես երբ նայում ես տուրիստի աչքերով։ Մտածեցի, որ երևի տենց էլ պետք է լինի։ Սակայն ճանապարհը գնալով վատացավ, և հասկացա, որ սխալ եմ մտել։ Մինչև հիմա համոզված չեմ. հնարավոր է՝ որ հենց դա էր ճիշտ ճանապարհը։ Ինչևէ, նորից դուրս եկա մայրուղի, երկար շրջեցի, բայց չգտա ոչ մի այլ ցուցանակ։ Ստիպված միացրեցի օտարի ստեղծած Գուգլի քարտեզը և խնդրեցի ինձ ճիշտ ճանապարհը ցույց տալ։ Գուգլը անմիջապես տեղը գտավ

և սկսեց ուղղորդել ինձ։ Տարավ ինձ, մտցրեց ճահիճները, հետո հանդիպեցինք հովիվներին ու իրենց նախիրները, հետո անցանք մի քանի կախարդական երկիր. պղնձե, արծաթե և ոսկե թագավորությունները։ Կարճ ասած, մեկ ժամ հետո, ցեխոտ, հոգնած հասանք Մեծամորի թանգարան։ Ու մոտս մի շարք հարցեր առաջացան, որոնք գրում եմ առանց հարցական նշանի. Ա. Ինչու տուրիստական վայրերում նորմալ ցուցանակներ կան միայն Գառնի-Գեղարդի տիպի, արդեն բոլորին հայտնի տեղերում: Բ. Ինչու պետությունը չի փորձում Գուգլի և նմանատիպ այլ ծառայությունների հետ համագործակցել, որպեսզի տուրիստները չգնան ու կորեն կախարդական աշխարհներում։ Ասեմ, որ բազմաթիվ տուրիստական վայրեր ես եմ իմ ձեռքով ավելացրել Գուգլի քարտեզի վրա։ Իրենք պարզապես գոյություն չունեին։ Ու նմանատիպ բազմաթիվ էնտուզիաստների շնորհիվ է ձևավորվում մեր տուրիստական միջավայրը, քանի որ ընդհանուր մոտեցում գոյություն չունի։ Գ. Եվ, վերջապես, ինչու Մեծամորի պես աննախադեպ ու անկարագրելի վայրը, որը կարող է բերել հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր տուրիստների Հայաստան, գտնվում է այդպիսի անմխիթար վիճակում։

Սամվել Մարտիրոսյան

30 31

Դեկտեմբեր 2016


BRANDING I VISUAL IDENTITY I CREATIVE CONSULTING PRINT ADVERTISING I WEB I RESPONSIVE I E-COMMERCE MOBILE APPS I SOCIAL MEDIA SPELL.AM I +374 55 387887


ՎԵՐԱՆԱՅԵԼՈՎ ՄԵԾԱՄՈՐԸ Այնտեղ

Արհեստածին քաղաքներ Որպես կանոն՝ քաղաքները ծնվում են բնական ճանապարհով՝ փոքրիկ բնակավայրից զարգանալով դեպի բազմաշերտ ու զարգացած համակարգի: Սակայն պատմության ընթացքում քիչ չեն եղել քաղաքներ, որոնք ծնվել են «արհեստական բեղմնավորման» արդյունքում: Հիմնականում այդ քաղաքները կառուցվել են մինչ այդ չբնակեցված տարածքներում ինչ-որ կոնկրետ նպատակով: Օրինակ՝ ատոմակայանի աշխատակիցներին բնակեցնելու համար:

Օդեսա, Ուկրաինա

Ով կմտածեր, որ հանրահայտ Օդեսամաման նույնպես միանգամից է հայտնվել քարտեզի վրա: Քաղաքի հիմնման պաշտոնական տարեթիվն է 1794 թվականը, երբ կայսրուհի Եկատերինա II-ը հրամանագիր հրապարակեց քաղաքի ստեղծման վերաբերյալ: Քաղաքի հիմնական նպատակն էր՝ ապահովել նավահանգիստը բոլոր անհրաժեշտ պարագաներով:

32 33

Դեկտեմբեր 2016


Իսթ Քիլբրայդ, Շոտլանդիա

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Շոտլանդիայում մեծ խնդիր առաջացավ՝ կապված անօթևան բնակչության հետ: Հենց այդ պատճառով էլ նախաձեռնվեց նոր սպուտնիկ-քաղաքների հիմնում (այսպես կոչված՝ New Towns՝ «Նոր քաղաքներ» ծրագիրը), որտեղ կապահովվեին բոլոր պայմանները նոր կյանք ստեղծելու համար: Ընդհանուր առմամբ կառուցվեց քսանից ավելի այդպիսի քաղաք: Դրանցից ամենախոշորը Իսթ Քիլբրայդն է, որը գտնվում է Գլազգոյից 13 կիլոմետր հեռավորության վրա: Իսթ Քիլբրայդը ունի մոտ 100 000 բնակչություն: 1947 թվականին զրոյից ստեղծված քաղաքում արդեն գործում է 30 եկեղեցի, բավական զարգացած տրանսպորտային կապ, ֆուտբոլային թիմ և առհասարակ ամեն ինչ, որպեսզի քաղաքացին իրեն զգա ժամանակակից բրիտանական քաղաքի բնակչի պես:

Թել Ավիվ, Իսրայել

Իսրայելի ոչ պաշտոնական մայրաքաղաքը նույնպես հիմնադրվել է պլանային սկզբունքով՝ 1909 թվականին: Ի սկզբանե այն առաջացավ որպես փոքրիկ բնակավայր, իսկ 1948 թվականին, անկախություն ձեռքբերումից հետո, այնտեղ կենտրոնացվեց նորաստեղծ պետության հիմնական ֆինանսական և տեխնոլոգիական ներուժը: 1950 թվականին Թել Ավիվը միաձուլվեց Յաֆֆա քաղաքի հետ, որի արվարձանն էր կազմում ի սկզբանե: Հետաքրքիր է, որ Թել Ավիվում են գտնվում նաև բոլոր դեսպանատներն ու հյուպատոսությունները՝ չնայած այն փաստին, որ Իսրայելի մայրաքաղաքը Երուսաղեմն է: Ընդհանուր առմամբ 20-րդ դարում Իսրայելում հիմնվել է 30 քաղաք, որոնցից 19-ը պլանային են, այսինքն՝ արհեստական ստեղծված ինչ-որ նպատակով նախկինում ոչ բնակեցված տարածքներում: Թել Ավիվի այսպես կոչված Սպիտակ քաղաքը՝ շուրջ 4000 շինություններից բաղկացած թաղամասը, կառուցել են նացիստական Գերմանիայից գաղթած հրեա ճարտարապետները՝ կիրառելով այն ժամանակ շատ տարածված Բաուհաուս դպրոցի նորարարական գաղափարները: 2003-ին Սպիտակ քաղաքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության մշակութային ժառանգության ցանկի մեջ:


ՎԵՐԱՆԱՅԵԼՈՎ ՄԵԾԱՄՈՐԸ Այնտեղ

Գոտենբուրգ, Շվեդիա

Շվեդական Գոտենբուրգը կառուցվեց «զրոյից» 1621 թվականին՝ որպես պաշտպանական նշանակության քաղաք՝ ծավալուն ծովային նավահանգստով: Ծովայիններով և զինվորականներով լի այս քաղաքն այժմ զարգացած բնակավայր է, իր մեծությամբ համարվում է Շվեդիայի 2-րդ քաղաքը, իսկ ամբողջ Սկանդինավիայում՝ 5-րդն է: Գոտենբուրգում ու նրա մերձակայքում բնակվում է մոտավորապես մեկ միլիոն մարդ:

Մագնիտոգորսկ, Ռուսաստան

Մագնիտոգորսկը երկաթի հանքի ամենամեծ կենտրոններից մեկն է աշխարհում: Այն հիմնվել է 1929 թվականին՝ որպես արդյունաբերական քաղաք: Քաղաքի հիմնական նպատակն էր՝ ապահովել մետաղագործական արտադրության բոլոր փուլերը՝ սկսած արդյունահանումից մինչև պատրաստի արտադրանքի ստեղծումն ու արտահանումը: Քաղաքի հիմնադրումից արդեն երեք տարի անց բացվեցին առաջին դպրոցները, կինոթատրոնը, զվարճանքի կենտրոնները և այլն: 400 հազարից ավելի բնակչություն ունեցող 87 տարեկան քաղաքը Հարավային Ուրալի կարևոր մշակութային ու բիզնես կենտրոնն է: Այսօր քաղաքում գործում են 20 հազարից ավել հիմնարկներ, որոնք այսպես թե այնպես կապված են մետաղի արտադրության հետ:

34 35

Դեկտեմբեր 2016


Վոլֆսբուրգ, Գերմանիա

Գերմանական Վոլֆսբուրգը հիմնադրվեց 1938 թվականին նորակառույց Volkswagen գործարանի շուրջ: Մեքենայաշինության մասնագետների քաղաքը բավական քիչ բնակիչներ ուներ, օրինակ՝ միայն 1972 թվականին այն անցավ 100 հազարի շեմը: Իսկ արդեն 2013-ին այն դարձավ Գերմանիայի ամենահարուստ քաղաքը՝ ըստ մեկ շնչի տարեկան ՀՆԱ-ն կազմելով $128,000: Այսօր Վոլֆսբուրգը գրավում է մեքենայամոլ տուրիստներին իր զանազան մասնագիտական թանգարաններով ու ատրակցիոններով: Քաղաքը նաև հայտնի է Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունում բավական հաջող հանդես եկող համանուն ակումբով:

Բրազիլիա, Բրազիլիա

1960 թվականին Բրազիլիայի նախագահ Ժուսելինու Կուբիչեկը մայրաքաղաքը Ռիո դե Ժանեյրոյից տեղափոխեց նորակառույց Բրազիլիա քաղաք: Հիմնական շինարարական աշխատանքները տևեցին 5 տարի՝ 1956-ից մինչև 1961 թվականները, քաղաքի գլխավոր ճարտարապետն էր Լուսիո Կոստան, իսկ քաղաքի գլխավոր շինությունների հեղինակը՝ հայտնի բրազիլացի ճարտարապետ Օսկար Նիմեյերան: Մայրաքաղաքի տեղափոխման հիմնական դրդապատճառը պետության կենտրոնական մասում գտնվելն էր՝ բոլորին մոտ: Ռիո դե Ժանեյրոն, Ժուսելինուի կարծիքով՝ մի փոքր «կյանքից կտրված էր»:

Արմեն Մուրադյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Իմ Երևան

Թափառման սիմֆոնիա Վերջերս մեծ էկրան բարձրացած «Կյանք ու կռիվ» ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորած Սամվել Թադևոսյանը պատմում է Երևանին սիրահարվելու և սիրելու, քաղաքում թափառելու և մուրացկանների դարդերը լսելու, շենքերից Բախի ու Բրուքների ստեղծագործությունները լսելու և այլնի մասին:

36 37

Դեկտեմբեր 2016


Յոնջլախում եմ մեծացել: Այս մասում գտնվում է «Հայաստան» խանութը, որ մեր դասարանի Տիկոյի պապայինն էր: Կողքն էլ մեր՝ թիվ 154 դպրոցն է, որը չեմ սիրել, առհասարակ չեմ սիրել դպրոցը: Ինքս ինձ կորցրել եմ դպրոցական տարիներին և վերագտել դպրոցն ավարտելուց հետո:

կտուրները: Ինչ-որ մուրացկանի եմ հանդիպում ու սկսում եմ զրուցել նրա հետ, լսել իր պատմությունը կամ հանդիպում եմ, օրինակ՝ ահա (տեսնելով համերգային ազդագիրը — խմբ.) Վահագն Հայրապետյանին, որ մեր քաղաքի գույներից է ու օրդ միանգամից գունալցվում է: Ինձ համար ապրելու կենսաձև է:

Դպրոցիս դիմացի շենքը՝ նախկին «Հայրենիք» հեռուստաընկերությունն էր: Այդ շենքից գալիս էին այս շենք ու նկարահանումների համար երեխաներ ընտրում: Իսկ առաջին անգամ ելույթ եմ ունեցել մանկապարտեզում՝ ճչալով ասմունքում էի՝ «Սպիտակափառ Մասիս սարի՜ց …»: Հետաքրքիր է, այն հուզմունքն ու հաճույքը, որ զգացել եմ այդ պահին, հիշում եմ մինչև հիմա: Ու հիմա էլ, երբ բեմ եմ բարձրանում, համարյա նույն հոգեվիճակում եմ: Նկարահանման ժամանակ, երբ հնչում է «սկսեցինք», այդ պահից սկսած մինչև «ստոպ» ավելի լիարժեք եմ ապրում ամեն վայրկյանը, քան կադրից դուրս՝ կյանքում մնացածները:

Երևանի հոտը, մթնոլորտը, օդի բաղադրությունն ինձ համար ձևավորողներից են փողոցային երաժիշտ Գևորգը, ով սկսում է Pink Floyd-ից ու ավարտում մի այլ փսիխոդելիկ երաժշտությամբ, «որոշ մի բանով օգնեք» բացականչող պապիկը, 100 դրամ խնդրող կինը, Վոլդեմարը, ով բոլոր մշակութային միջոցառումներին ներկա է և երազում է լինել Փարիզում, Մաշան, որ իմ մասին ավելի շատ բան գիտի, քան ես ինքս, և առհասարակ, այն մարդիկ, որ փողոցում են ապրում և փողոցից դուրս:

Այս ավտոբուսը, ինչքան ինձ հիշում եմ, այստեղ կանգնած է: Բայց հետևում են, լվանում են, չգիտեմ էլ ու՞մն է: Երևանի անփոփոխ արժեքներից է: Սա մեր դիմացի դասարանի Հարությունենց շենք է, կողքը՝ Սամոյենց, Անդոկենց շենքերն են: Մի քանի տարի այս կողմերում չէի եղել: Սա «Կարապետի անցումն» է: 90-ականներին այստեղ աղբանոց էր: Հետո պարիսպ կառուցվեց ու որոշվեց բարեկարգել տարածքը: Չգիտեմ, թե ո՞վ էր, բայց այս պատին գրեց՝ «Կարապետի անցում. Առողջ օքթագօրծել»: Մեր տարածքում հետաքրքիր իրերի մի խանութ կար, որի անունը «Երեքնուկ» էր: Հայրն ու երկու որդիներն էին աշխատացնում, ահավոր կատվասեր էին: Մեր ամբողջ բակում մի տարվա ընթացքում մոտ 150 կատու հայտնվեց: Բակի տղաներով պարբերաբար մտնում էինք, անիմաստ, ուղղակի գին էինք հարցնում: Էնքան արեցինք, մինչև խանութը փակվեց, այդպես էլ չիմացանք՝ ինչ եղավ: Ու կատուներն էլ անհետացան: Հիմա մի քանի կատու է մնացել բակում, 6-րդ հարկի Լարիսան է նրանց կերակրում: Մեր բակը մեծ է, ու ամեն մասում «դեսպաններ» ունեինք: Այստեղ դեսպանը Վահեն էր, գալիս էինք ու ավտոտնակների վրայով թռնում: Մեր հատվածում էլ ավտոտնակներ կային, բայց Վարդուշ տատիկը անիծում էր, թույլ չէր տալիս թռչկոտել: Բելինսկու անվան դպրոցի կողքով անցնում է Գետառը: Մեջը հողմաղաց հիշեցնող մի սարք կա՝ եզակի նմուշ ոչ միայն հին Յոնջլախում, այլ նաև Երևանում: Երբ գետը վարարում է, սարքը պտտվում է ու ջուրը տարածում այգիներին: Ի դեպ, գետի հատակին ինչ ուզես կգտնես՝ սառնարան, հեռուստացույց, բջջային հեռախոս: Մի քիչ այն կողմ «հողերն» են՝ տարածք, որտեղ 30-40 հոգանոց խմբերով գնում էին հարցեր պարզելու: Իմ Երևանը երկու էմոցիոնալ փուլի է բաժանվում։ Առաջինը՝ մանկության ու դպրոցական տարիների Երևանն է, որ սահմանափակվում է Յոնջլախով: Երկրորդ փուլը կենտրոնն է, իր մանրուքներով ու բացահայտումներով: Ընդունվեցի թատերական ինստիտուտ, ինչից հետո ինձ մոտ սկսվեց Երևանը բացահայտելու երկրորդ շրջանը: Սովորել եմ Արմեն Մազմանյանի արվեստանոցում, որն ի համեմատ թատերական ինստիտուտի, լրիվ այլ ձևաչափով ու սիստեմով էր շարժվում: Հետո դրանից էլ անջատվեցի: Առհասարակ պետք է անջատվել, մոռանալ այն, ինչ ստեղծում, ունենում ու կառուցում ես, պիտի կարողանաս թողնել կուտակածը, որ նորը գա, լցվի ու հասունացնի քեզ: Այդպես է, դա բնական գործընթաց է: Ինձ թվում է, որ պետք է ամեն օր Երևանի հետ հանդիպման գնալ: Այն սկզբունքով, որ պետք է իրեն նորովի բացահայտել: Երբ սկսես այդ սկզբունքով ապրել՝ միանշանակ կսիրես այս քաղաքը, միայն սիրահարված չես մնա: Որովհետև նայելուց հետո կսկսես նաև տեսնել: Երևանում թափառելու օր ունեմ. Դուրս եմ գալիս ու լուռ թափառում եմ մեր քաղաքով՝ ուսումնասիրելով ծակուծուկերը, նկատելով մանրուքները: Մտնում եմ բակերը, հին լքված շենքերը, շքամուտքերը,

Ամռանը, երբ ձմերուկը շատ էժան է, քայլում ես բակերով ու օդում ձմերուկի հոտ է գալիս: Սիրում եմ թրջած լավաշի հոտը: Յուրահատուկ է նաև թատրոնի հոտը: Երևա՜ն: Երևանում ամեն շենք ունի իրեն հատուկ երաժշտությունը: Օրինակ՝ Օպերայի և բալետի թատրոնի շենքը Բրուքների 4-րդ սիմֆոնիան է հնչեցնում, իսկ ֆիլհարմոնիկի հատվածում վստահ՝ Արամ Խաչատրյան է հնչում: Հանճարեղ կառույց է, շնչակտուր եմ լինում: Մաշտոցի պողոտայի վրա այնպիսի շենքեր կան, որ միանգամից թավջութակների, ֆագոտների ֆանտաստիկ հնչյուններն են լսվում: Մի ունիկալ շենք կա Հանրապետական և Դաշնակցություն կուսակցությունների շենքերի մեջտեղում, մի փոքրիկ շենք՝ ասեղնագործ ճարտարապետությամբ, Բախի երաժշտությունն է հնչում նրանից: Եթե ամենակարող լինեի՝ Երևանում մարդկային պարզ հարաբերությունների դպրոց կստեղծեի: Դեռ չգիտեմ, թե ովքեր էին դասավանդելու այնտեղ, բայց այստեղ կլինեին միմյանց լսելու, հանդուրժողականության, օգնելու ֆակուլտետներ: Երևանը՝ մենք ենք: Եթե սահմանափակումներ, խոչընդոտներ կան, մեղավորը՝ մարդիկ են: Ստեղծիր այն, ինչ ուզում ես, ու՞մ ես բողոքում: Երևանն ինձ սովորեցրել է իսկական ընկերություն անել: Այսպես կոչված՝ ընկերության ինստիտուտը մեր մեջ ի մանկություն դրվում է: Ու չնայած դիմացի հարևանի հետ հարաբերության մեջ երբեմն ինչ-որ տհաճ կենցաղային տարր կա, դրա հետ մեկտեղ կա այն ջերմությունը, որ աշխարհում էլ ոչ մի տեղ չկա: Երևանը շատ փոքր է ու հենց դա է պատճառը, որ սովորում ես ձգտել մեծին՝ ինքնազարգանալ, լայնացնել մտահորիզոնդ, առաջ գնալ: Պարադոքսալ է, բայց այդպես է: Սիրում եմ լքված այգիները: Կոմիտասի անվան այգին ուզում եմ բարեկարգված ու ծաղկած տեսնել: Երբ նման բարեկարգումներ սկսենք, առհասարակ, երբ ինքներս մեզնից սկսենք, ծխախոտը գետնին չնետենք, մեքենայի պատուհանից ինչ պատահի դուրս չնետենք ու դառնանք պահանջատեր, հենց այդ ժամանակ էլ կկառուցվի մեր Երևանն ու կկարողանանք ընդիմանալ էն կառույցներին, որոնք մեզ դուր չեն գալիս: Ուզում եմ, որ հայրենասիրությունը, քաղաքը սիրելն ու նմանատիպ հասկացությունները էմոցիոնալ վիճակից դառնան գիտակցական: Որոշ ժամանակ առաջ մտածում էի, որ Երևանը մեծ գլխով, մի ձեռքն ու մի ոտքը մյուսից կարճ, մի աչքը կանաչ մյուսը կապույտ, հետաքրքիր ատամնաշարով ու տարօրինակ շուրթերով ինչ-որ երևույթ էր: Որովհետև այն դեմքը, որ հիմա ունի, ինձ նման կերպար է հիշեցնում: Քաղաքն աղավաղված է, քանդեցին Աֆրիկյաններին, Հյուսիսային պողոտան չի կցվում մեր մտածելակերպին ու նիստուկացին, եթե շփվես քաղաքում կառուցված անոմալիկ կառույցների հետ, ինքդ էլ կքարանաս: Բայց ամեն ինչ հար շարժման մեջ է, առաջ է շարժվում, հիմա գալիս եմ այն գաղափարին, որ կա այն ինչ կա, ու գուցե այդ էկլեկտիկ վիճակը հետագայում իր տեսակով հետաքրքիր քաղաք ձևավորի: Առավոտյան ժամը վեցին Մաշտոցի պողոտան բացարձակ ուրիշէներգետիկա, գույներ, լույսեր, մթնոլորտներով տարածք է դառնում: Ուզում ես լռես, կամ՝ գոռաս: Ուզում ես քայլել, նայել, զննել, զմայլվել, հիանալ, ապշել, շշմել:

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Պրոֆի

Համահեղինակ Հայաստանի ամենապահանջված մոնտաժի ռեժիսորներից մեկը՝ Մանվել Հովսեփյանը, պատմում է այն մասին, թե ինչպես փազլներով հետաքրքրությունը իրեն բերեց կինոյի աշխարհ և ինչու իր մասնագիտությունը պարզապես ռեժիսորի ընտրած տեսարանները միմյանց կպցնելը չէ: Փազլներից՝ նկարահանման հրապարակ

Երբ Մանվելին հարցնում ես, թե ինչպես ստացվեց, որ նա ընտրեց կինոարտադրության մեջ առաջին հայացքից այդքան քիչ աչքի ընկնող մասնագիտությունը՝ մոնտաժը, նա հիշում է մանկությունը և ասում, որ փոքր տարիքից սիրել է զանազան փազլներ հավաքել, կոնստրուկտորներով, լեգոներով խաղալը՝ «կտորները միմյանց ճիշտ հարմարացնելը ու մի նոր մեծ ամբողջությունը ստանալը եղել է իմ ամենասիրելի զբաղմունքը»: Դպրոցում մաթեմատիկական մտածողությամբ աչքի ընկնող պատանին ընդունվեց Պոլիտեխնիկ, բայց ծրագրավորող չդարձավ: Փոխարենը՝ ուսանող տարիքում ռեժիսոր քեռու թեթև ձեռքով հայտնվեց նկարահանման հրապարակում: «Տարբեր զբաղմունքներ փորձեցի էնտեղ, ի վերջո եկա եզրակացության, որ ամենահետաքրքիրը մոնտաժն է, — հիշում է Մանվելը: — Էդպես էլ գնաց՝ ես նորից սկսեցի մանր կտորներ փակցնել միմյանց»:

Հեռուստատեսություն vs կինո

Մի քանի տարի քեռու գրասենյակում Մանվելն աշխատում էր վավերաֆիլմերի և հոլովակների վրա՝ «մասնագիտական կրթություն բացառապես փորձով ստացա»: Իսկ 2005-ից երիտասարդ մոնտաժի ռեժիսորը սկսեց աշխատել հեռուստատեսությունում՝ «Արմենիա Թի-վիի» «Էքսկլյուզիվ» հաղորդաշարում: «Ծրագրավորմամբ էդպես էլ չզբաղվեցի, և չփոշմանեցի», — հաճույքով փաստում է Մանվելը:

Հետո «Մի ֆիլմի պատմություն» հաղորդաշարն էր ռեժիսոր Արկա Մանուկյանի հետ, հետո սերիալներ՝ «Վերադարձ», «Կյանքի գինը»: Մանվելի համար սա հրաշալի փորձառություն էր և հնարավորություն աշխատելու ոլորտի փորձառու մասնագետների հետ՝ դերասաններ Ալեքսանդր Խաչատրյանի, Սամվել Սարգսյանի, Սոս Ջանիբեկյանի, Աբել Աբելյանի, սցենարի հեղինակ Աննա Թերջանյանի և ռեժիսոր Արտյոմ Հարությունյանի: Այս երկու սերիալները լավ հիմք դարձան մեծ կինո գնալուց առաջ, երբ Մանվելին հրավիրեցին աշխատելու Դավիթ Բաբախանյանի «Փեսացուն կրկեսից» կատակերգության վրա: «Ասել, որ կինոն ու հեռուստատեսությունը տարբերվում են, նշանակում է ոչինչ չասել, բոլորովին այլ աշխարհներ են, — պատասխանում է Մանվելը տարածված հարցին՝ ինչո՞վ են տարբերվում այդ երկու ոլորտները: — Հեռուստատեսությունում անընդհատ վազք է և բոլորովին այլ աշխատանքային ռիթմ, որը հաշվի առնելով՝ որոշ մանրուքների վրա կարող ես աչք փակել: Եվ կան կարծրացած կանոններ, ազատ ստեղծագործելու հնարավորությունները շատ ավելի քիչ են, քան մեծ կինոյում»: Ի դեպ, «Փեսացուի» հաջողությունից հետո Մանվելը ընկերոջ՝ Միքայել Թորգոմյանի հետ, որի հետ նախկինում աշխատել էր բազմաթիվ նախագծերի վրա, հիմնեց իր սեփական ընկերությունը, որն այժմ զբաղվում է փոսթ-փրոդաքշնով և մեծ պահանջարկ ունի մեդիայի և կինոարտադրության ոլորտում: Մի քանի տարվա ընթացքում ընկերությունն աշխատել է բազմաթիվ մրցանակակիր նախագծերի վրա:

Շրջադարձային նախագծեր

Զրույցի ժամանակ Մանվելը հպարտությամբ նշում է, որ արդեն հասել է այն մակարդակին, որ հեռուստատեսությունում մասնակցում է ամենահետաքրքիր, տարբերվող, մասշտաբային նախագծերին: Օրինակ՝ շատ հավակնոտ «Հին արքաներն» «Արմենիայում» կամ Հանրայինի «Հատուկ բաժինը» (Գրիգոր Վահրամյանի հետ աշխատել է երկրորդ եթերաշրջանի վրա, պրոդյուսեր Արմեն Միտոյան, գլխավոր պրոդյուսեր Կարեն Ղազարյան): Ասում է, որ դրանք այն նախագծերն են, որոնք բոլորովին նոր ձևաչափ ու որակ են բերում մեր հեռուստաէկրաններին: Նույնն էլ կինոյում. «Իսկ երբ աշխատում էի «Փեսացուի» վրա, այն ժամանակ դեռ նոր-նոր սկսվում էր որակյալ կինոկատակերգությունների շարքը Հայաստանում, — ասում է մոնտաժի ռեժիսորը, — ուրախ եմ, որ շարունակ եմ ստանալ առաջարկներ հենց այդպիսի շրջադարձային նախագծերում մասնակցել»:

Մոնտաժի ռեժիսոր

«Իմ մասնագիտությունը կոչվում է ոչ թե մոնտաժող, այլ մոնտաժի ռեժիսոր». սա Մանվելի համար խիստ կարևոր նկատառում է, քանի որ նա պարզապես միմյանց չի կպցնում ռեժիսորի ընտրած կտորները, այլ պատասխանատու է պատկերի համար ընդհանրապես: «Մոնտաժը այն գործիքն է, որով կարելի է սասփենս և ինտրիգ մտցնել նույնիսկ երգի մրցույթում, — ասում է Մանվելն ու օրինակ բերում «Ձայն» երաժշտական շոուն, — մի քանի վայրկյանում կարելի է այնքա՜ն էմոցիաներ ցուցադրել էկրանին, այնքա՜ն դրամատիզմ ավելացնել: Դա էլ անում եմ»: Մանվելն այնքան հմտություններ և ազատություն ունի, որ կարող է՝ մոնտաժից ելնելով, փոխել տեսարանների հերթականությունը, կրճատել կամ փոփոխություններ մտցնել սցենարի մեջ և դրա հետ մեկտեղ ընտրել ճիշտ երաժշտությունը: Ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը, որի «Առաջին դեմքը» դեռ ցուցադրվում է կինոթատրոններում, հաճույքով պատմում է, թե ինչպես մի քանի կարևոր լուծում գտել է Մանվելի հետ հենց մոնտաժի ժամանակ: «Վստահ եմ՝ բոլոր ռեժիսորները, ում հետ աշխատել է Մանվելը, իսկապես մեծ վստահություն ունեն իր գործի նկատմամբ, նա ոչ թե վարձու աշխատող է, այլ իսկական համահեղինակ»: Մանվելին հատուկ գնահատում են նաև օպերատիվության համար. «Ես շատ հաճախ տեսարանները մոնտաժում եմ նկարահանման հրապարակում և երբ փրոդաքշնն ավարտված է, ես արդեն ունեմ պատրաստի նախնական տարբերակը», — բացատրում է նա:

Արեգ Դավթյան

38 39

Դեկտեմբեր 2016


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հայացք

Մեկ քաղաք, վեց երաժիշտ 2016 թվականի աշնանը Մոսկվայում տեղի ունեցավ մոսկվացի կինոռեժիսոր, նկարիչ, բանաստեղծ Տատյանա Դանիլյանցի «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը երևանում ապրող ու ստեղծագործող, քաղաքի խորհրդանիշը դարձած երաժիշտների՝ Ջիվան Գասպարյանի, Ֆորշի, Լևոն Մալխասյանի, Լիլիթ Պիպոյանի, Միքայել Ոսկանյանի և Արտո Թունջբոյաջյանի աչքերով ցույց է տալիս Երևանը: Սեպտեմբերին Տատյանա Դանիլյանցը Երևանում էր՝ մասնակցելու իր «Կարմիր Աղմուկ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսին: ԵՐԵՎԱՆը զրուցել է Տատյանայի հետ ֆիլմի, քաղաքի, Արարատի, գեղեցկության ու այլ թեմաների շուրջ: Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին

Առաջին անգամ Երևան եկա տասը տարի առաջ՝ «Կին» կինոփառատոնի շրջանակում ցուցադրելու «Թաքնված Այգին» ֆիլմը: Պատմությունը շարունակություն ունեցավ, ինձ հրավիրեցին մասնակցելու «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին, կապերս Հայաստանի հետ ավելի ամրապնդվեցին և այլևս չթուլացան: Երևանցի երաժիշտների մասին պատմությունը սկսվել է 2007 թվականին: Հենց այդ ժամանակ առաջին անգամ եղա Ֆորշի համերգին, այնքա՜ն ոգեշնչող էր: Մտածեցի, որ պետք է անպայման այս երաժիշտի մասին մի պատմություն ստեղծել: Նման կերպ, ի դեպ, իմ «Թաքնված Այգին» ֆիլմն էր ստեղծվել՝ Վենետիկի և վենետիկցիների մասին:

Երևանի երաժշտական խորհրդանիշը

Սկզբում մտածում էի, որ Ֆորշի մասին կարճամետրաժ ֆիլմ կնկարահանեմ ու այն հենց երաժիշտի, ոչ թե քաղաքի մասին կլինի: Բայց վավերագրական ֆիլմը երկար պատմություն է: Քասթինգի ընթացքը, թեմաների գիտակցումն ու նրանց կյանքի մեջ խորանալը՝ այս ամենը կարող է տարինել տևել: Իհարկե, լինում է նաև այնպես, որ ռեժիսորը վայրի թռչունի նման հարձակվում է նյութի վրա ու սկսում ստեղծել այն: Բայց իմ կարծիքով վավերագրական կինոն կոնյակի նման է, պետք է տակառների մեջ մնա ու հնեցվի: Միայն այդ ժամանակ է, որ առաջանում է ժամանակի էֆեկտը, չէ՞ որ վավերագրական ֆիլմը ապրում ու շնչում է ժամանակով: Վերջիվերջո հասկացա՝ ֆիլմը Երևանի մասին կլինի, որը ցույց կտամ երաժիշտների աչքերով: Մինչ 2012 թվականը մտորումների մեջ էի, ֆինանսավորում էի փնտրում, վերջապես ինձ ներդրող հովանավոր գտնել: Երկար ուսումնասիրություններ եմ արել՝ հանդիպել տարբեր մասնագիտությունների մարդկանց, հարցրել նրանց կարծիքը, մասնակցել տարբեր հանդիպումների, սեմինարների ու փորձել հասկանալ, թե ով է համարվում Երևանի երաժշտական խորհրդանիշը: Գտա վեց երաժիշտ, որոնցից յուրաքանչյուրն ինձ յուրովի հետաքրքրում է:

40 41

Դեկտեմբեր 2016


Կադրեր ֆիլմից՝ Լիլիթ Պիպոյանը և Ջիվան Գասպարյանի համույթը

Հիասքանչ քաղաք Երևանը

Բարեկամներս Երևանում երբեք չեն ապրել, իսկ Թիֆլիսն այն քաղաքն է, որտեղ ապրել են հայ նախնիներս: Այսինքն՝ Երևանը հարազատ դարձավ ոչ թե այն պատճառով, որ այստեղ ինձ սպասող ընտանիք, բարեկամներ ունեմ: Պարզապես տարօրինակ հանգամանքների բերումով սիրեցի Երևանը: Նույնն էլ, ի դեպ, Վենետիկի դեպքում եղավ՝ այնտեղ չեմ ծնվել, բայց հարազատ քաղաք է: Կան քաղաքներ, որոնց հետ գրկվում ես ու միանգամից փոխադարձ սեր է ծնվում: Այս ֆիլմի շնորհիվ ինձ հաջողվեց Երևանի հետ էլ ավելի մտերմանալ: Հոգուս հարազատ, մոտիկ ընկերներս դարձան երաժշտությունն ու մարդիկ: Ինձ մեծապես գերեց նաև ճարտարապետությունն ու քաղաքի ներդաշնակությունը: Օրերս մտերիմներիցս մեկի մայրիկին էի այցելել, Շենգավիթում է ապրում՝ Չեխովի փողոցում: Այնքան լուսավոր էր, հրաշալի փողոց էր, լիքը խանութներ կային՝ լավ տարածքներ կան ու ընդհանրապես հիասքանչ քաղաք է Երևանը: Երևանն այնքան տարբեր մասերից տեսա, մագլցեցի բոլոր բարձր կետերը: Հիշում եմ, նկարահանման առաջին օրը եկա Ռոդենի հրապարակ, որ իրականությանը հետևեմ՝ այդպես եմ անվանում այդ ընթացքը: Պարզապես նայում էի, թե ինչ է տեղի ունենում՝ ագռավներ, լուսամփոփներ, մթնող երկինք: Կարծում եմ, եթե այս ֆիլմը չնկարահանեի, Երևանն այսքան հարազատ չէր դառնա ինձ համար: Որովհետև երբ սկսում ես աշխատել քաղաքի կամ մարդու մասին պատմող ֆիլմի վրա, նրանք դառնում են քեզ հարազատ: Այս կանոնի մասին ձեզ ցանկացած վավերագրող կասի: Կարծում եմ՝ ֆիլմը ավելի շատ պոեզիա է հիշեցնում:

Հայերի արժեքները

Սա հեղինակային ֆիլմ է, նկարահանման հիմքում Երևանի հանդեպ ունեցած սեփական էսթետիկ զգացողություններս են: Կուրորեն նվիրվել ու աշխատել ենք այս ֆիլմի վրա և մեզ հաջողվեց գտնել նկարահանման համար հարմար այն անկյունները, որոնցով հպար-

← Տատյանա Դանիլյանցը Երևանում

տանում ենք: Որովհետև փնտրում եմ այն, ինչ մյուսները չեն տեսնում, ուզում եմ ցույց տալ այն, ինչ նախկինում չի ցուցադրվել: Իհարկե, շատ հավակնոտ խնդիր է, որովհետև այնքան բան է ցուցադրված արդեն: Ինձ համար կարևոր է, որ շատ մարդ տեսնի այս ֆիլմը, ճանաչեն այն կարկառուն կերպարներին, որոնք հայկական բնավորության վառ ներկայացուցիչներն են: Հավատարմություն, դիմացկունություն, բարի հեգնանք, կյանքը գնահատելու ունակություն՝ համամարդկային արժեքներ են: Բայց լավագույն հայերի մեջ այս արժեքները չափից վառ են արտահայտված:

Քաղաքի էվոլյուցիան

Քաղաքականությանը չեմ ուզում անդրադառնալ, որովհետև չեմ խորացել այդ հարցում: Բայց արտաքնապես Երևանը շատ է գեղեցկացել, ու դա փաստ է: Ահավոր տխրում եմ, որ հենց աչքիս առաջ կարևոր պատմական նշանակության կառույցներ քանդվեցին: Բայց նման գործընթաց ամենուրեք էլ տեղի է ունենում՝ ներդրողները հաշվի չեն նստում մշակույթի հետ: Կարծում եմ, խնդիրն այն է, որ այնպիսի ներդրողներ, բիզնեսմեններ պետք է

դաստիարակենք, ովքեր հաշվի կնստեն քաղաքի հետ: Իրականում դա հնարավոր է: Ու ես անձամբ ճանաչում եմ նման մարդկանց, ովքեր հասկանում են, որ միևնույն է հենց նրանք են ապրում այս աշխարհում: Վենետիկում ապրող ցանկացած բնակիչ մի շատ կարևոր միտք է կրում իր մեջ՝ համերաշխորեն ապրել սեփական եսի ու մյուսների հետ:

Արարատը որսողները

Երկար ժամանակ մենք շատ լուրջ փորձում էինք որսալ Արարատը: Մի քանի օր շարունակ լեռը մառախուղի ետևում էր թաքնվում: Հիշում եմ, որ նկարահանումից մի օր առաջ զանգահարեցի օպերատրին՝ Սաքո Խարազյանին ու ասացի, որ կհետևեմ, ու եթե առավոտյան վեցին այն երևա՝ կշտապենք: Երջանիկ պահեր էին: Արարատի մասին կարելի է երգ գրել: Անդադար հիանում եմ: Նույնիսկ այն փաստը, որ Արարատը Հայաստանի սահմանում չէ, չի պակասեցնում իր կարևորությունը: Արարատը կարող է փոխել մարդու հոգեբանությունը, վիզուալ շնչակտրություն է առաջացնում: Շվեյցարացի ռեժիսոր Բորիս Լեմանը մի անգամ ասել է՝ մենք այն ենք, ինչ տեսնում ենք: Այո, դա այդպես է:

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան


Քաղաք Քարտեզ

Յանդեքս.Երևան Yandex քարտեզների քարտեզագրական բաժնի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Կալաշնիկովն իր թիմի հետ վերջերս Երևանում էր: Մի շարք նկարահանումներ իրականացնելուց հետո Երևանը ևս համալրեց Yandex քարտեզների շարքերը: Դեկտեմբերից արդեն հասանելի են Երևանում արված համայնապատկերային լուսանկարները: Համայնապատկերներով քաղաքները ներկայացնելու նախագիծը գործում է արդեն յոթ տարի՝ 2009 թվականից: Երևանում նախագիծը գործարկվել է Yandex-ի ավելի երիտասարդ ծառայության՝ Յանդեքս.Տաքսիի շնորհիվ:

42 43

Դեկտեմբեր 2016


Yandex-ի թիմն ընդհանուր առմամբ լուսանկարել է շուրջ 40 հազար համայնապատկեր Երևանում

Հ

ամայնապատկերի առկայությունը մեծ օգնություն է թե քարտեզագետներին, թե երևանցիներին: Այն հնարավորություն է տալիս ճիշտ ժամանակին կողմնորոշվել փողոցում, գտնել պետք եկած խաչմերուկը կամ ավելի ճշգրիտ նշանակել հանդիպման վայրը: Ի սկզբանե, Երևանում նախատեսված էր նկարահանել 440 կիլոմետր, բայց քաղաքում աշխատող թիմը կարողացավ նկարահանել ավելին՝ ստանալով 470 կիլոմետր նկարահանված տարածք: Դա նշանակում է, որ նկարահանվել է մոտավորապես 40 հազար համայնապատկեր, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է 4 լուսանկարից: Եվ այդ ամենն իրականացվել է մեկ շաբաթվա ընթացքում: Նախ՝ Yandex–ի թիմը կազմում է նախնական պլանը՝ ընտրելով քաղաքի ամենակարևոր, զբոսաշրջիկների ուշադրությունը գրավող վայրերը: Կենտրոնում նկարահանվում է յուրաքանչյուր 20 մետրը: Լավ որակով արված

համայնապատկերի լուսանկարը հնարավորություն է տալիս zoom-ով մոտեցնել պատկերն ու գտնել ցանկացած վայրը, նույնիսկ տեսնել շենքերն ու ցուցանակները: Ծայրամասերում կամ, օրինակ՝ օդանավակայանի ճանապարհին նկարահանվում է յուրաքանչյուր 150 մետրը, որովհետև տարածքը հիմնականում մնում է անփոփոխ: Քաղաքի տեսարժան վայրերը լուսանկարիչը նկարում է առանձին՝ գտնելով լավագույն ռակուրսներն ու գեղեցիկ տեսարանները: Ի դեպ, Yandex–ի թիմը մեկնել ու լուսանկարել է նաև Էջմիածինը, Գառնին ու Գեղարդը: Մեզ հետ զրույցում Նիկոլայ Կալաշնիկովը նշել է, որ թիմը հաճելիորեն զարմացած էր, թե որքան հյուրընկալ ու ընկերական են քաղաքն ու երևանցիները՝ «Մարդիկ շատ բաց են, օգնում էին մեզ նկարահանումներն իրականացնելիս, աջակցում ամեն հարցում: Ոստիկանները որևէ խնդիր չառաջացրեցին, երբ կանգնեցնում էին մեզ, պարզապես հետաքրքրվում

էին, թե ինչ ենք անում: Հետո հաջողություն էին մաղթում ու բաց թողնում: Որոշել էինք շատ շուտ գնալ Էրեբունի ամրոց, որ նկարահանումը բնական լույսով կարողանայինք իրականացնել, նաև մյուս նկարահանումներին հասցնել: Առավոտյան 09:00 էր, ամրոցը փակ էր, բայց երբ աշխատակիցներն իմացան, թե ինչ հարցով ենք եկել, թույլ տվեցին նկարահանել, նաև օգնեցին մեզ»: Խոսելով քաղաքի առանձնահատկություններից Կալաշնիկովը հավելեց, որ շատ քաղաքներում գործարաններն ուղենիշ չեն համարվում, իսկ Երևանի կենտրոնում գինու և կոնյակի գործարանն է, որն ամենակարևոր ուղենիշներից է: Yandex–ն անդադար աշխատում է քարտեզների որակը բարելավելու համար, շաբաթը երկու անգամ որոշակի ուղղումներ են արվում: «Ազգային ուղղումներ» ծառայության շնորհիվ հենց երևանցիները կարող են տեղում կատարել սեփական ուղղումները, շտկումները՝ ավելացնելով իրենց ցանկացած վայրերը՝ դպրոցը, փողոցը, սրճարանը:

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան


Քաղաք Կադրերի բաժին

Ատոմակայանի մեկնարկը, 1970 թվական Հատված «Կոմունիստ» թերթի հոդվածից՝ նվիրված Մեծամորի ատոմակայանի մեկնարկին. «Սկսվեցին ամենալարված, բայց և ամենահաճելի օրերը: Ամեն մի շինարարի և մոնտաժողի մտքում և սրտում միայն երկու բառ է՝ «Շուտով՝ մեկնարկ»: Դա կլինի շինարարների մեծ, ինքնազոհ աշխատանքի ամենամեծ գնահատականը: Այսօր, Էներգետիկների օրը, տեղի կունենա կարևորագույն իրադարձություն՝ կայանի ֆիզիկական մեկնարկը: Այն կտևի մոտ տասը օր»:

44

Դեկտեմբեր 2016


Profile for ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիր

Դեկտեմբեր 2016 #5 (41)  

Դեկտեմբեր 2016 #5 (41)  

Advertisement