Page 1

#1 (37) 2016 Մարտ

Սուրճը Երևանում, Վիեննայում, «Բերմուդյան եռանկյունում», ջազվեում, էսպրեսո մեքենայում, ոտքի վրա, բջջայինում և այլուր


Առնոս Մարտիրոսյան

Պ

ատկերացնու՞մ եք, եթե չլիներ սուրճը: Պատկերացնու՞մ եք, ինչ դատարկ կլիներ մեր կյանքը: Առավոտն առանց սուրճի՞: Քաղաքն առանց այդ տաք, թանձր, դյութիչ բույրի: Ինչպե՞ս արթնանալ այդ դեպքում: Կամ աշխատանքային ընդմիջու՞մն առանց սուրճի: Ինչպե՞ս կարելի է առանց դրա գործընկերների հետ քննարկել վերջին գրասենյակային լուրերը: Կամ ծխողները՝ ինչպե՞ս չզուգակցել թունավոր գլանակը մի գավաթ հայկական (լուծվող, էսպրեսո, սառը, ցանկացած) սուրճի հետ ու չզգալ քեզ ինչպես Ջիմ Ջարմուշի ֆիլմում: Ավելորդ է նույնիսկ խոսել, թե որքան տարօրինակ կլիներ մեր կյանքը առանց հարևանուհի տատիկների սուրճային գուշակությունների: Կամ ընդհանրապես հարևանական սրճախմությունների: Ինչի՞ շուրջ պետք է հավաքվեին հարևաններն առանց դրա: Իսկ ինչպե՞ս էինք լայնածավալ քեֆուրախության գինարբուքի արանքում կազմակերպելու «պերեգարոդկա»՝ թեյով հո չէի՞նք ընդմիջելու ալկոհոլի լիտրերի կլանումը: Չէ, իհարկե, կարելի է նաև թեյ խմել, շատերն այդպես էլ անում են: Բայց թեյը (թող չնեղանան այդ ըմպելիքի սիրահարները) չունի այդ յուրահատուկ ոգին, որն ունի սուրճը: Ի վերջո, «հայկական սուրճ» արտահայտություն կա (կա, կա, մի վիճեք), իսկ «հայկական թեյ»՝ ոչ: Ասեմ ավելին՝ «թեյ» բառը նույնն է գրեթե բոլոր լեզուներում, իսկ «սուրճը» միայն մերն է: Մենք ընտելացրել ենք ղահվան, սարքել ենք մերը, թեկուզև մենք չենք այն հայտնագործել: Եվ այն վայրերը, որտեղ մատուցում են այդ՝ պարզ խոսենք, սքանչելիագույն ըմպելիքը, կոչվում են ոչ թե «ղահվախանա», ոչ թե «քաֆեհաուս», ոչ թե «քոֆիշոփ», այլ սրճարան: Որովհետև ժամանակին մեր նախապապերը (ենթադրաբար՝ Վենետիկի Մխիթարյան միաբանները) այնքան են սիրել այս ըմպելիքը, որ մի օր սրճելիս (բա էլ ե՞րբ) նոր, անկրկնելի, հայեցի բառ են գտել դրա համար: Մի բառ, որի մեջ լսվում է գավաթի եզրից դեռ տաք հեղուկը ֆռթացնելու ձայնը: Եվ որի մեջ այնքան սեր կա: Ի դեպ, սերո՞վ եք սիրում սուրճը, թե՞ առանց: Դե հա, կարևորը՝ սիրով: Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


Բովանդակություն

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04

Խառը Ամսվա ամփոփում Տաքսիստների բարձրաձայն մտքերը, նոր նստավայրեր, գրքեր և այլն:

06

Իրադարձութուն Գրերի երթ Հայ գրերը Մաշտոցի պողոտայում՝ նոր քաղաքային արտ-նախագիծ:

07

Իրադարձություն Հրեշտակների աղոթք «Յուքոմի» և ՅՈՒՆԻՍԵՖի՝ հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաներին համախմբող նախագիծը:

08

Իրադարձություն «Յուքոմի» ամանորյա ջերմացնող թեյը Ինչպես էին Ամանորին երևանցիներին անվճար թեյ և սուրճ հյուրասիրում:

16

Այլընտրանք Վերցրու ու գնա Ինչու են երևանցիները վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ գնում take away սուրճ:

18

Նոր տեխնոլոգիաներ Բախտի բաժակ Ավանդական հայկական «սուրճի բաժակ նայելը» այժմ հնարավոր է իրականցնել բջջային հավելվածի միջոցով:

20

Ավանդույթներ Բաժակդ բեր, ասեմ Ի՞նչ պատահեց, երբ անհավատ լրագրողը հայտնվեց պրոֆեսիոնալ բաժակ նայողի խոհանոցում:

24

ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ

10

12

Ինֆոգրաֆիկա Սուրճի անցյալն ու ներկան Սուրճը Հայաստանում և աշխարհում: Խոշոր պլան Կարևոր չորս սանտիմետրը Սուրճի մասնագիտացված խանութի աշխատակիցները պատմում են սուրճի պատրաստման գաղտնիքների մասին:

Շապիկ՝ Դավիթ Մարգարյան

26

Պատմություն Սուրճ երևանյան ձևով Հայերը ծանոթացրեցին եվրոպացիներին սուրճի հետ, բայց Երևանը մնում էր թեյասերների քաղաք, ընդհուպ մինչև քսաներորդ դարը: Պատմություն «Բերմուդյան եռանկյունու» գաղտնիքները Ինչպես էին խորհրդային Երևանում մարդիկ կորչում «Պոպլավոկ»-«Սկվոզնյաչոկ»-«Կոզիրյորկ» եռանկյունում:

Գլխավոր խմբագիր՝ Արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ Նոնա Իսաջանյան Թողարկող խմբագիր՝ Արտակ Սարգսյան Գրական խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան Սրբագրիչ՝ Գայանե Անանյան Ֆոտոմշակում՝ Արմեն Հայրապետյան Էջադրում՝ Արտակ Սարգսյան

32

Այնտեղ Սուրճի մայրաքաղաք Շրջայց Վիեննայի կոֆեհաուսներով, որոնցից առաջինը XVII դարում բացել է հայ առևտրական Յոհան Դիոդատոն:

37

Այնտեղ Ո՞րտեղ նստենք Աշխարհի ամենահին և հայտնի սրճարանները՝ Ֆլորենցիայում, Փարիզում, ՍանկտՊետերբուրգում և այլուր:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

40

Իմ Երևան Երևանը կա «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը՝ ամռանը տապակած բադրիջանի հոտ ունեցող իր Երևանի մասին:

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Արմեն Մուրադյան, Աննա Լորենց, Էլեոնորա Մալխասյան, Ռուբեն Գյուլմիսարյան, Արեգ Դավթյան, Նանե Խաչատրյան, Արտյոմ Բաբայան, էլեն Բաբալյան Լուսանկարներ՝ Առնոս Մարտիրոսյան, Մարիամ Լորեցյան, Բիայնա Մահարի, Արտյոմ Բաբայան, Նանե Խաչատրյան, Գրիգոր Եփրեմյան Պատկերազարդումներ՝ Նոնա Իսաջանյան Տառատեսակ Arek Armenian by Rosetta

«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ Տնօրեն՝ Աննա Ղասաբյան

Հայաստանի Հանրապետություն, 0002, Երևան, Արամի 80 Հեռ.՝ +374 (10) 50 10 81 Էլ. փոստ՝ info@e-productions.am URL՝ www.evnmag.com Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (10) 50 10 82 Էլ. փոստ՝ sales@e-productions.am

42

Թեյ Մի գավաթ՝ մի պատմություն Անցորդները պատմություններ են պատմում իրենց կյանքից՝ մի բաժակ չինական թեյի դիմաց:

46

Ուսուցում Teach for Armenia Ինչպես են երիտասարդ մասնագետները երկու տարի նվիրում շրջանների դպրոցներում երեխաներին դասավանդելուն:

ՔԱՂԱՔ

50

Պայքար Սառայի 30 Ինչպես 2011 թվականին հաջողվեց փրկել Արամի 30-ի «սարայը»:

52

Կադրերի բաժին Պլանի գլուխ, 1939 թ. Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:

© 2011-2016 «ԵՐԵՎԱՆ» Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է: Համարը տպագրության է հանձնվել՝ 07.03.2016

Տպագրված է Անտարես տպագրատանը, 0009, Երևան, Մաշտոցի 50ա/1

Տպաքանակ՝ 4000 օրինակ Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն սույն գրությամբ հերքում է նախկին համարում (համարներում) տպագրված գրառումն առ այն, որ «Էտնոպրես» ՓԲԸ-ն հանդիսանում է այս ամսագրի հիմնադիրը:

Ամսագրի գլխավոր գործընկներ

2 3

Մարտ 2016

facebook.com/ YerevanCityMagazine

«ԵՐԵՎԱՆ» տպագիր ամսագրի հիմնադիր է հանդիսանում «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն:

instagram.com/ YerevanCityMagazine

2011-2016 թթ. ընթացքում «ԵՐԵՎԱՆ» ամսագրում բոլոր տպագրված նյութերը պատկանում են «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:


120

ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Զրից

Նոր նստավայրեր

Թվաբանություն

Եվրոպայի ապագայի, ռոքի անցյալի, շվեյցարացիների փողերի և այլնի մասին բարձրաձայն մտորում են երևանցի տաքսիստները:

***

Ոնց եմ զզվում Մերկելի՜ց, աշխարհի երեսին ամենազզվելի կնիկն ա: Հերիք չի Թուրքիայի հետ սիլի-բիլի ա անում, Ցեղասպանությունը չի ընդունում, բայց դե էդ ջհանդամ՝ ինձ պետք չի իրա ընդունել-չընդունելը: Բայց ախր Գերմանիան ա վարի տալիս: Մուսուլմաններին զոռով բերում լցնում ա, երկիրը քանդում ա: Ու մենակ տեսնես, թե սովորական գերմանացիք ոնց են դրան ատում, մեկին չգիտեմ, որ սիրի դրան: Որ իրանց ձեռը լիներ՝ հենց էսօր կհանեին ռադ կանեին դրան: Էն էլ հո ա՞զգը չի ընտրել էդ տականքին: Նույն մարդիկ են դրան որոշել ու նշանակել, որոնք նաև Պուծին ու Օբամա են նշանակում:

CEO3, Բաղրամյան 2

Կասկադին կից նստավայրերի թվում նորեկ է ի հայտ եկել՝ խորովածանոց, որտեղ ծուխ չկա: CEO3-ի գլխավոր առանձնահատկությունը ամեն սեղանի մեջ ներդրված հատուկ մանղալներն են, որոնց վրա էլ այցելուների աչքի առաջ պատրաստվում են ուտեստները: Ճաշացանկում բացի զանազան մսային տեսակներից կարելի է գտնել նաև ծովամթերք և ապուրներ:

տարի առաջ Երևանում՝ այժմյան Ամիրյան 2 հասցեում, ճարտարապետ Մ. Ֆոն-դեր Նոննեի նախագծով կառուցվել էր արական գիմնազիայի շենքը: 1950-ականներին ապամոնտաժվել էր շենքի աջ թևը՝ Կառավարական 2-րդ շենքի կառուցման համար: 2000-ականներին շենքը քանդվել էր, մնացել էր միայն ճակատային հատվածը: 2016 թվականի փետրվարին տարածքում վերսկսվեց շինարարությունը և հրապարակվեց նախագիծը, ըստ որի երկհարկանի շենքի 120-ամյա ճակատը ներառվելու է նոր, ավելի բարձր շինության ճակատի մեջ:

***

Հիտլերը ինչի՞ տակ տվեց: Ոչ թե որովհետև գնչուներին էր վառում կամ որ Լեհաստանի վրա հարձակվեց: Այլ որովհետև եվրեներին կպավ: Եվրեները պինդ պոպոք էին, չկարացավ կուլ տա: Բայց ո՞վ ասեց, որ էդ սաղ օդից էր: Կարող ա մի բան կա՞ր: Ու գերմանացիք դեռ գժվելու են: Էս Փարիզի կրակոցների հաջորդ օրը ինչի՞ վդրուգ սկսեցին Հիտլերի մասին հաղորդումներ ցույց տալ: Որտև ուզում են էլի տենց մի հատ ուժեղ մեկը գա, երկիրը դզի:

***

Էս տղեն՝ բ*** տղայ ա՜: Ինքը փոխելա երաշտության աշխարհը, հեղափոխություն ա արել, բայց բոզի տղայ ա՜: Ջիմ Մորիսոնը որ չլիներ, մենք հիմա ուրիշ աշխարհում էինք ապրելու: Էդ որ քրֆում եմ, լավ իմաստով եմ ասում, ոնց որ դու կարող ա ընկերոջդ ասես չէ՞՝ «Ա՜յ սրիկա», տենց էլ Ջիմը իմ ընկերն ա:

***

Շվեյցարիայում էս վերջերս գցելբռնել էին, որ իրանց գործերը էնքան լավ են, որ մարդկանց արձակուրդները կարելի ա տաս օրով երկարացնել՝ երեսունից դարձնել քառասուն: Պատկերացրի՞ր ինչ ճոխ վիճակ ա: Ու դրա համար հանրաքվե էին անցկացրել՝ արժի՞, թե՞ չէ: Մարդիկ ասել էին՝ «չէ, ո՞նց կլինի տենց»: Այ դա հանրաքվե ա, այ դա հասկացանք:

4 5

Մարտ 2016

Նոր գիրք

Ռեյ Բրեդբըրի «Մարսյան քրոնիկոն», Անտարես

XX դարի կարևորագույն գրողներից մեկի՝ Ռեյ Բրեդբըրիի կարևորագույն գրքերից մեկը վերջապես լույս է տեսնում հայերեն: Հեղինակին համաշխարհային ճանաչում բերած այս ստեղծագործությունը, որ միաժամանակ և պատմվածքների ժողովածու, և վեպ կարելի է համարել, լույս է տեսել 1950-ին: «Մարսյան քրոնիկոնը» ներկայացնում է Երկրի բնակիչների՝ հարևան Մարսի գաղութացման ժամանակագրությունը՝ 1999 թվականի «Հրթիռի ամառվանից» մինչև 2027-ի «Միլիոն տարվա պիկնիկը»: Հայերեն թարգմանությունը կատարել է Զավեն Բոյաջյանը, որն այժմ նաև պատրաստում է նույն գրողի մյուս կարևոր գործի՝ «Խատուտիկի գինու» հայերեն տարբերակը:

Դեն Բրաուն «Ինֆեռնո», Զանգակ

Ամերիկացի Դեն Բրաունի՝ պատմաբան Ռոբերթ Լենգդոնի արկածների մասին պատմող քառապատումը քսանմեկերորդ դարի խոշորագույն բեսթսելերներից է: Թոմ Հենքսի մասնակցությամբ նկարահանված երկու ֆիլմերը՝ վկա: «Ինֆեռնոն» շարքի չորրորդ գիրքն է, և առաջինը, որ լույս է տեսնում հայերենով: Երրորդ՝ «Կորսված խորհրդանիշ» գրքում սահմանափակվելով Վաշինգտոնով, «Ինֆեռնոյում» Բրաունը նորից իր հերոսներին ուղարկում է Եվրոպա: Սյուժեի մեծ մասն ընթանում է Ֆլորենցիայում, որտեղ Լենգդոնը՝ ինչպես միշտ «պատահաբար-նույն-տեղում-հայտնվածգեղեցիկ-կնոջ» հետ, պետք է փրկի աշխարհը մոլագար գիտնականի չարագործ ծրագրերից:

«Գիտելիքների հանրագիտարան», Բուկինիստ/ Dorling Kindersley

Ժամանակին համարյա բոլոր հայ մանուկների տնային գրադարաններում դրված էին «Ո՞վ է, ի՞նչ է» հանրագիտարանի չորս հատորները: 21-րդ դարում ամեն ինչի մասին մանկական հանրագիտարանի դերը ստանձնելու է գալիս հանրահայտ բրիտանական Dorling Kindersley հրատարակչության «Գիտելիքների հանրագիտարանը», որը երեխաներին հասկանալի ձևով և հարուստ վիզուալ նյութերով բացահայտում է տիեզերքի, երկրի, բնության, մարդու, գիտության և պատմության հրաշքները: Հատուկ հայ ընթերցողի համար «Գիտելիքների հանրագիտարանում» ավելացված է առանձին «Հայաստան» բաժինը, որի խմբագիրն է պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյանը:


Ինչ անել

«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի»

Մարտի 24-ից կինոթատրոններում Այս տարի Հոլիվուդում լույս են ընծայելու (մի մասն արդեն) վեց խոշոր կոմիքսային ֆիլմ: «Դեդփուլն» արդեն պայթեցրեց ինչպես համացանցը (մարկետինգային արշավով), այնպես էլ տոմսարկղերը: Հերթում հաջորդը DC Comics-ն է, որը էկրաններին բախում է պատրաստել իր երկու ամենահայտնի հերոսների միջև՝ այլմոլորակային Սուպերմենի և մեծահարուստ Քլարք Քենթի «Բեթմենի» միջև: Ռեժիսորը «300 սպարտացիների» և «Պահապանների» հեղինակ Զաք Սնայդերն է, նրան որպես պրոդյուսեր հետևում է Քրիսթոֆեր Նոլանը: Որոշ աղբյուրների համաձայն՝ ֆիլմի բյուջեն հասել է 400 միլիոնի: Պետք է տեսնել:

Արամ MP3

Ապրիլի 7-ին, Մարզահամերգային համալիրում Մայրության և գեղեցկության օրը տոնելու հարմար տարբերակ՝ Արամ MP3-ի մենահամերգը՝ համալիրում: 2013 թվականի Եվրատեսիլի հայաստանյան ներկայացուցիչը կներկայացնի բազմաթիվ հին ու նոր երգեր՝ կենդանի նվագախմբի և DJ-ի ուղեկցությամբ, ինչպես նաև համերգի ընթացքում սպասվում են անակնկալներ։ Համերգի հովանավորներից մեկը «Յուքոմ» ընկերությունն է:

Ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակը

Մարտի 18-ին՝ 18.03.2016 Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարի նշում է իր 90-ամյա հոբելյանը: Հոբելյանական համերգը դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարած նվագախումբը կներկայացնի մարտի 18-ին:


ՔԱՂԱՔԱՄԵՋ Իրադարձութուն

Գրերի երթ Հունվարին Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանին հարող պատին բացվեց «Երևան 2.0» քաղաքային ինկուբատորի «Հայոց գրերի երթ» արտ ռելիեֆը:

«Երևան 2.0» նախագծի զարգացման գծով ղեկավար Գայանե Մանուկյանը, խոսելով նախագծի մանրամասների մասին, նշեց. «Վերջին տարիներին հանրապետության տարբեր վայրերում ստեղծվել են այբուբենին նվիրված հրաշալի հուշարձաններ: Մենք էլ մեր հերթին մեր առջև խնդիր դրեցինք ստեղծել նաև մայրաքաղաք Երևանին հարիր, գեղեցիկ ու դրանից առաջ եղածներից հաճելիորեն տարբերվող տառեր: Սա «Երևան 2.0» քաղաքային

ինկուբատորի հերթական ծրագրերից է, որն իր շուրջ համախմբեց բազմաթիվ հովանավորների, բարերարների և բարեկամների Հայաստանից և Ռուսաստանից: Որպես երևանցի շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունենք մեր քաղաքում ունենալ մշակութային նման ինտերակտիվ հարթակ»: Նախագծի գրաֆիկ դիզայներ Վահան Բալասանյանը կարծում է, որ սա հրաշալի միջոց է զբոսաշրջիկների ուշադրությունը մեր մշա-

կույթի վրա կենտրոնացնելու համար. «Այս հուշարձանը ես ավելի շատ կարևորում եմ որպես արվեստի աշխատանք, որովհետև արվեստը պետք է զարգանա, թեկուզ էքսպերիմենտալ ճանապարհներով։ Արվեստի մեջ պետք է օգտագործվեն նոր արտահայտչամիջոցներ։ Ինչ վերաբերում է տառերի տեղադրման վայրին՝ տրամաբանական էր, որ հենց Մատենադարանի հարևանությամբ գտնվող տարածքը պետք է կապ ունենա այս նախագծի հետ»։

Գրիգոր Եփրեմյան

6 7

Մարտ 2016


Հրեշտակների աղոթք «Յուքոմի» և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ նախագիծը

«Յուքոմի» տնօրեն Հայկ Եսայանը

Դեկտեմբերին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Հրեշտակի աղոթք» նախագծի շնորհանդեսը, որը կազմակերպել էին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) և «Յուքոմ» ընկերությունը

Ամանորին ընդառաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու «Յուքոմը» իրենց աջակցությունն են ցուցաբերել մի նախագծի, որի նպատակն է հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համախմբումը «Հրեշտակի աղոթք» նախաձեռնության շրջանակներում: Ծրագրի նպատակն է տարբեր կարողություններով և տարիքի երեխաների համախմբումն ու ներառումը հասարակություն: Երգը, որի միջոցով փորձ է արվել առաջին անգամ հեռուստատեսաշարը հասանելի դարձնել լսողական խնդիրներ ունեցող լսարանին, հեղինակել է կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը՝

Երևանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Բացի այդ, նախագծում ներգրավված լսողական խնդիրներ ունեցող երեխաներին «Յուքոմը» ապահովել է լսողական սարքերով: Ինչպես իր խոսքում նշեց ընկերության տնօրեն Հայկ Եսայանը. «Լինելով հայկական կազմակերպություն՝ միշտ ձգտել ենք ամեն կերպ օգտակար լինել մեր հասարակությանն ու երկրին: Հստակ գիտակցելով, որ մեր երկրի ապագան մեր երեխաներն են և մեր գալիք սերունդը՝ մենք մեծ ներդրումներ ենք անում Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացման բնագավառում՝ դպրոցներում հիմնում ենք համակարգչային կենտրոններ, ինժեներական լաբորատորիաներ, ակումբներ, մի խոսքով՝ ստեղծում բոլոր հնարավորությունները, որպեսզի մեր երեխաները մշտապես մրցունակ լինեն այս տեղեկատվական դարաշրջանում: Այս նախագծի շրջանակում մենք կարողացանք օգնել այդ երեխաներից միայն հինգին, սակայն այսքանով չէ, որ սկսվում կամ ավարտվում է մեր առաքելությունը: Սա մի առաքելություն է, որ չունի սկիզբ ու վերջ»: Միջոցառմանը նաև տեղի ունեցավ «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի երեխաների համար մատչելի տարբերակի շնորհանդեսը: «25 տարի առաջ կոնվենցիան ընդունելով՝ աշխարհը խոստացավ երեխաներին, որ ամեն ինչ կարվի, որ նրանց իրավունքները հարգվեն և պաշտպանվեն: Ընդունումից ի վեր աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, բավական առաջընթաց է գրանցվել: Սակայն անելիքները դեռ շատ են: Հուսով եմ, որ այս գրքի միջոցով հասարակության բոլոր անդամները կարող են երկխոսություն սկսել՝ տանը, գործի վայրում, իրենց համայնքներում, թե որոնք են երեխայի իրավունքների ոլորտի առաջնահերթությունները, ինչպիսի բացեր կան և որոնք պետք է լինեն մեր հետագա անելիքները այս բնագավառում», — իր բացման խոսքում նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի տեղակալ Ռադոսլավ Ռժեհակը: Հետագա երեք տարիների ընթացքում նախագիծը կտրամադրի այն անհրաժեշտ հարթակը, որի միջոցով հանրային երկխոսություն կծավալվի երեխաների իրավունքների ոլորտում առկա խոչընդոտների և առաջնահերթությունների վերաբերյալ՝ երեխաների, երիտասարդների, հանրային և մասնավոր հատվածի ներկայացուցիչների և լայն հասարակության ներգրավվածությամբ:

«Յուքոմ»


ՔԱՂԱՔԱՄԵՋ Իրադարձութուն

«Յուքոմի» ամանորյա ջերմացնող թեյը Թեև Երևանը իրավամբ կարելի է սրճային քաղաք համարել, մեր կյանքում շատ կարևոր տեղ է զբաղեցնում նաև թեյը: Եվ հենց թեյն է, որ ամենից լավ կարող է տաքացնել անցորդներին ձմեռվա ցուրտ օրերին: Հատկապես, եթե այդ թեյը (ցանկացողներին՝ նաև սուրճ) մեծ սիրով և անհատույց տրամադրում է «Յուքոմ» ընկերությունը՝ ավանդական Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոնավաճառի մասնակիցներին:

8 9

Մարտ 2016

Անցած տարվա դեկտեմբերի վերջին Հյուսիսային պողոտայում կրկին մեկնարկեց ավանդական դարձած և բոլորի կողմից շատ սիրված Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոնավաճառը: Երրորդ տարին շարունակ «Յուքոմ» ընկերությունը հանդես եկավ որպես տոնավաճառի գլխավոր աջակիցը՝ հնարավորություն տալով մի շարք ընկերություններին ավելի գունազարդ դարձնել մեր Ամանորը՝ ինքնատիպ տաղավարտնակներում ներկայացնելով Ամանորի և Սուրբ Ծննդյան զանազան խորհրդանիշներ, տոնական զարդեր, հուշանվերներ և քաղցրավենիք: Այս տարիների ընթացքում «Յուքոմ» ընկերությունը ձմեռվա ցուրտ օրերին բոլոր այցելուներին հյուրասիրել է տաք թեյ՝ ջերմացնելով մարդկանց ձեռքերն ու հոգիները և նվիրելով բոլորին տոնական տրամադրություն: Ի դեպ, այս տոնավաճառին «Յուքոմի» տաղավարից բաժանվել է ավելի քան 40 հազար գավաթ թեյ: Մնում է միայն պատկերացնել, թե որքանի կհասնի այդ ցուցանիշը արդեն գալիք Ամանորին:


Չարենցի 28 ռեստորան Ինչպես ծնվեց Երևանի լավագույն ռեստորաններից մեկը՝ «Չարենցի 28»-ը: Պատմում են սեփականատերերը: Սկիզբը Երբ բացվում էր «Չարենցի 28»-ը, մենք մեր առջև նպատակ ունեինք ստեղծել ռեստորան, որտեղ մարդիկ կարող էին գալ նստել, համեղ ուտել և վայելել ժամանակը, որտեղ ոչինչ չէր խոչընդոտելու նրանց շփմանը։ Մտածեցինք՝ ո՞ր տեղը կարող է մարդու համար լինել ավելի անմիջական, եթե ոչ տունը կամ բնակարանը, հետևաբար բնակարանը վերածեցինք ռեստորանի։ Այդպես, երկհարկանի տան մեջ հիմնվեց «Չարենցի 28»-ը և միանգամից շատ լավ ընդունվեց ամենատարբեր մասնագիտության տեր մարդկանց կողմից։ Քիչ ժամանակ անց արդեն մեր ուտելիքների ոչ ավանդական լինելու ու համեղության մասին լսում էինք տարբեր ծանոթ ու անծանոթ տեղերից։ Տարբերվող ու բազմազան ճաշացանկ Մենյուն կազմվել է մեր՝ հավաքական ուժերով։ Փորձել ենք հնարավորինս արտացոլել դրանում մեր հմտություններն ու գաղափարները։ Չնմանվելու համար մյուսներին և քաջատեղ յակ լինելով արագ զարգացող խոհանոցային մշակույթին, միշտ հետևում էինք խոհարարական արվեստի տենդենցներին։ Ճաշացանկի բազմազանությանը նպաստեցին նաև մեր շրջագայությունները, որոնցից փորձում էինք մեզ հետ բերել տարբեր տեղերում հանդիպած լավագույն ուտեստները։ Այդպիսով, հիմա մեզ մոտ կգտնեք ինչպես հայկական, այնպես էլ միջերկրական, թայլանդական, հնդկական, մեքսիկական խոհանոցի ուտեստներ։ Մենք կարևորում ենք նաև մեր բուսակեր հյուրերին, նրանք նույնպես կգտնեն իրենց քիմքին հարազատ համեր։ Հարմար՝ ցանկացած առիթի համար Այս ամենին ավելացնենք ընտանեկան սեղանի շուրջ ընթրիքները։ Շատերը կասեն, որ ռեստորանը այդքան էլ մեծ չէ խնջույքներ ունենալու համար, բայց արի ու տես, որ ամուսնության ու նշանադրության խնջույքներ ենք ունենում, կնունքներ, ծննդյան տարեդարձներ են նշում ու անցկացնում։ Ցանկության դեպքում՝ կենդանի նվագակցությամբ։ Փակ ու բացօթյա սրահներ «Չարենցի 28» ռեստորանի առանձնահատկություններից մեկը իր գողտրիկ վայրն է։ Լինելով Երևանի սրտում, ռեստորանը միաժամանակ շատ խաղաղ միջավայրում է։ Տաք ու արևոտ եղանակին իսկական հանգիստ տեղ է մեր ամառային պատշգամբը երկրորդ հարկում, իսկ մուտքի կանաչապատ փոքրիկ այգին մեր հյուրերի ամենասիրելի տեղն է։ Զարմանալի չէ, որ մեր մշտական հյուրերը, որոնք արդեն տարիներ շարունակ գալիս են մեզ մոտ, երևի թե իրենց բոլոր առիթները ու տոները անցկացնում են մեզ մոտ։ Նրանք և՛ քաղաքական անհատներ են, և՛ դիվանագետներ, և՛ արվեստագետներ են, և՛ պարզապես մեր համաքաղաքացիները։ Մենք ուրախ ենք տեսնելու բոլորին:

Հեռ.՝ 010572945 info@charentsi28.com

www.charentsi28.com www.facebook.com/charentsi28


ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ Ինֆոգրաֆիկա

Սուրճի

անցյալն

ու ներկան

Սուրճի ծառի տերևներից պատրաստում են նաև թեյ:

Մենք կարծում ենք, որ գիտենք սուրճի մասին ամեն ինչ, քանի որ այն կազմում է մեր առօրյայի կարևոր մասը: Սակայն այս փաստերն ու չոր թվերը կբացահայտեն «սև ջրի» անցյալն ու ներկան, որոնց մասին շատ քչերն են տեղյակ: Իսկ ինչու՞ «սև ջուր»՝ եկեք դա էլ պարզենք:

Ամբողջ աշխարհում ամենաշատ վաճառվող ապրանքների ցուցակում սուրճը զիջում է միայն նավթին:

Հայաստանը, չլինելով սուրճ արտադրող երկիր, նաև արտահանում է սուրճ, որը արտահանվող ապրանքների ցուցակում զբաղեցնում է

-րդ Լուծվող սուրճը առաջին անգամ սկսվեց վաճառվել ԱՄՆ-ում 1910 թվականին:

Աշխարհի ամենաթանկ սուրճը ստանում են է փոքրիկ կենդանու… արտաթորանքից: Այդ կենդանու անունն է մուսանգ, որը ուտում է սուրճր, իսկ արդեն մարսելուց հետո ստացված սուրճի հատիկներից էլ պատրաստում են հանրահայտ «Կոպի Լյուվակ» սուրճը, որի

40 գրամը արժե

$600:

10 11

Մարտ 2016

հորիզոնականը: Հիմնական արտահանման երկրներից մեկն է հարևան Վրաստանը:

Մեծ Բրիտանիայի

թագավոր Կարլ II-ը

1675 թվականին արգելեց բոլոր սրճարանները,

Արևելյան ձևով պատրաստված սուրճը պարունակում է

2 անգամ ավելի շատ կոֆեին, քան լուծվող սուրճը:

Օրական խմվում է

1, -2

միլիարդ բաժակ սուրճ ամբողջ աշխարհում:


ԵՐԵՎԱՆԸ մի քանի հարց է տվել իր ընթերցողներին՝ նրանց սուրճային նախասիրությունները պարզելու համար

Երևանի ո՞ր սրճարաններում եք նախընտրում սրճել

Ի՞նչ տեսակի սուրճեք նախընտրում

Դա՞ռը, քա՞ղցր, նորմա՞լ

Կաթո՞վ

Cafe Central Segafredo Achajour Vergnano Retro Art Bridge Jazzve Green Bean Malocco Brioche The Club Le Petit Paris Coffeeshop Company Impresso Crumbs Cinnabon Louis Charden Square One Moscafe Այլ

Ամերիկանո Կապուչինո Արևելյան Լատտե Ֆիլտրած Էսպրեսսո Մակիատո

Դառը Նորմալ Քաղցր

Այո Ոչ

9.3% 8.5% 8.5% 8.5% 8.0% 6.0% 6.0% 6.0% 5.0% 4.2% 4.2% 4.2% 3.4% 3.4% 3.4% 2.5% 1.7% 1.7% 1.7% 5.0%

Հայաստանի բնակիչը միջինում

40.0% 20.0% 20.0% 5.0% 5.0% 5.0% 5.0%

47.5% 42.5% 10.0%

57.5% 42.5%

Ճապոնիայի Յունեսուն առողջարանում կարելի է սրճային լոգանք ընդունել: Ճապոնացիների կարծիքով սուրճը մարմնին թարմություն է պարգևում:

Սուրճի օրական «անվտանգ» քանակն է՝

400 մգ:

Ավելի շատ քանակը կարող է առաջացնել խնդիրներ սրտի աշխատանքի հետ:

սուրճ է սպառում: Իսկ միայն սուրճ խմողներին հաշվի առնելու դեպքում այդ թիվը հասնում է

այսինքն՝ տարեկան Սուրճն ազդում է խմելուց րոպե անց, և նրա ազդեցությունը մնում է ժամ։

2-6

լիտրի:

Արաբիկա սուրճը համարվում է սուրճի առաջին տեսակը, որը մշակվել է Եթովպիայի հարավ-արևմուտքում ավելի քան տարի առաջ։

1,000

Կոլումբիայի և աշխարհի սուրճային կենտրոններից մեկը կոչվում է Արմենիա: XIX դարավերջին հիմնված քաղաքը վերանվանվել է

915-ին

հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Արմեն Մուրադյան Նոնա Իսաջանյան


ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ Խոշոր պլան

Չորս կարևոր սանտիմետրը Կարելի է օրական մի քանի անգամ սուրճ խմել ու այդպես էլ գլուխ չհանել այդ, ինչպես պարզվեց, բնավ ոչ պարզ ըմպելիքից։ Երևանի «Կաֆե Ցենտրալ» հայտնի սրճարանի և համանուն մասնագիտացված խանութի աշխատակիցները, որոնց մենք հարցուփորձ արեցինք սրճային մանրամասների մասին, ավելին՝ սեփական կարծիքն ունեն այդ մասին. «հաճախ կարելի է միայն վատ սուրճ խմել, իսկ այ լավ սուրճ շատ չես խմի»։

12 13

Մարտ 2016


Դժվար չէ կռահել, թե ինչ է «Կաֆե Ցենտրալի» այցելուներին հյուրասիրում նախագծի հեղինակ և ցանցի ղեկավար Արա Տոնիկյանը։ Մենք էլ սուրճ խմեցինք, բայց, ի տարբերություն մնացած այցելուների՝ մեր զրույցը ոչ միայն սուրճի շուրջ էր, այլև սուրճի մասին: Հայտնի է, որ սրճախմության մշակույթը Հայաստանում տարածվել է հայրենադարձների շնորհիվ։ Բայց ախր մշակույթը, ոչ թե սերմերը։ Ստացվում է, որ Երևանում սուրճ եղել է նաև հայրենադարձությունից առաջ, պարզապես անտեսվել է խանութի վերին դարակներո՞ւմ։ — Դժվարանում եմ ասել, թե որ դարակներում, բայց հաստատ եղել է։ Ի դեպ, Միությունում շատ որակյալ սուրճ էին վաճառում՝ հիմնականում հնդկական, կոլումբիական, բրազիլական և կուբայական։ Կային նաև տարատեսակներ, ասենք՝ շատ տարածված էր հնդկականի ու բրազիլականի խառնուրդը։ Հիմա դրան համապատասխանում է մեր «Ստանդարտ համար 2»-ը։ Այն փափուկ է, հարմար արևելյան եղանակով պատրաստելու համար և մեզ մոտ շատ պահանջված է։ Դե պարզ է. ձեր հաճախորդների զգալի մասը ծնունդով ԽՍՀՄ-ից է։ Բայց արդեն ոչ բոլորը։ Սերնդափոխությունն ու ընտրության հնարավորությունն անդրադարձե՞լ է սրճային նախապատվությունների վրա։ — Հիմա ավելի հաճախ էսպրեսո են խմում, և դա հասկանալի է։ Բանն այն է, որ արևելյան սուրճի համն ավելի թունդ է, և դա խանգարում է զգալ տեսակների յուրահատուկ համային երանգները, որոնք հստակ արտահայտվում են էսպրեսոյում կամ, օրինակ, ֆրենչ-պրեսում։ Արևելյան սուրճը կարծես վերացնում է լավ ու վատ ըմպելիքի տարբերությունը։ Ի դեպ, սրճային նախապատվությունները տարբերվում են նաև՝ կախված բնակչության խավից։ Նրանք, ովքեր հաճախ են եղել Արևմուտքում, գերադասում են տարատեսակ համային նրբերանգներով սորտեր։ Իսկ նրանք, ովքեր տնային պատրաստման սուրճի սիրահար են, հաճախ են խմում և նախընտրում են ռոբուստայի համով ոչ թունդ տեսակներ։ Այսպես, թե այնպես հիմա հաճախորդներն ավելի լավ են գլուխ հանում և ավելի քմահաճ են։ Ինչպե՞ս է ձեզ հաջողվում գոհացնել բոլորին։ — Մենք աշխատում ենք խոշոր անգլիական և գերմանական ընկերությունների հետ։ Դա անհրաժեշտ է բազմազան տեսականի ունենալու համար։ Չէ՞ որ որոշ տեսակներ կարելի է գնել միայն սեզոնին, իսկ որոշներն առհասարակ դժվար է ճարել։ Օրինակ՝ պուերտոռիկյան յուկո սելեկտոն ամբողջությամբ գնում է Վատիկանը։ Այնպես որ, եթե ուզում ես բազմազան, բացառիկ տեսակներ ունենալ, պետք է լուրջ մատակարարների հետ աշխատես։

արեվելյան սուրճի համն ավելի թունդ է, եվ դա խանգարում է զգալ տեսակների յուրահատուկ համային երանգները, որոնք հստակ արտահայտվում են էսպրեսոյում կամ ֆրենչ-պրեսում

Central խանութի պահեստում մեր խոսակցությունն ավելի առարկայական դարձավ։ Տարբեր բարձրության պարկեր՝ դեղնականաչավուն հատիկներով, որ ինձ բոլորովին միանման էին թվում։ Իսկ այ սուրճի պատրաստման մասնագետ, շեֆբարիստա Արթուր Պետրոսյանն այս հաշվով այլ կարծիք ունի և, պետք է խոստովանել, շատ ավելի հիմնավորված։ Եվ ահա, երկու սուրճի մասնագետներ ձեռնածուների հմտությամբ բռերով սուրճ են հանում պարկերից ու արկղերից... — Սա դասական մոկկան է, — պատմում է Արթուրը։ — Գիտե՞ք, թե ինչու է այդպես կոչվում։ Կարմիր ծովի այն նավահանգիստը, որտեղից սուրճը սկսեցին բերել Եվրոպա, կոչվում էր Մոխա (Mokkha), ու եվրոպացիների «Որտեղի՞ց է սուրճը» հարցին պատասխանում էին. «Մոխայից»։ Իսկ հիմա սրանից հոտ քաշեք... Չէ, չի խոնավացել, ուղղակի յուրահատուկ հոտ ունի, այն «բժշկական» են կոչում։ Սա մինասն է, այն շատ տարածված է հատկապես Հունաստանում և Թուրքիայում։ Հենց սա է ընդունված արևելյան համարել։ Եթե, ասենք, Գերմանիայում արևելյան սուրճ խնդրեք, ձեզ հենց սրանից կեփեն։ Այս մի սուրճը մարագոջիփն է։ Տեսեք՝ հատիկներն ավելի խոշոր են, քան այն բրազիլականինը։ Իսկ սա դեղին է, համն էլ՝ քաղցրոտ։ Ու շատ թեթև է, ափի մեջ կարող եք կշռել։ Սա հնդկական մուսոնային մալաբարն է, թեփահեռացումից հետո այն լրացուցիչ բնական ջերմամշակման է ենթարկվում տաք քամիներով՝ մուսոններով։ — Իսկ սա հենց այն լուվակն է, — նոր արկղ է բացում Արան։ — Աշխարհի ամենաթանկ սուրճերից մեկը։ Այս հատիկները մի անգամ արդեն կերել է ծառային կատու ցիվետան և անցկացրել իր ողջ մարսողական տրակտով։ Տեսնո՞ւմ եք այս դեղնավուն փառը, դա կատվի ստամոքսում ֆերմենտացիայի արդյունքն է։


ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ Խոշոր պլան

Տեղեկություններն արդեն խառնվել էին իմ գլխում, հատիկները՝ ձեռքերիս մեջ, հոտերը՝ քթի։ Իսկ նրանք անվրդով շարունակում են պատմել և, առհասարակ, իրենց այնպես են պահում, ինչպես լավ լողորդները, որոնք չեն կարողանում հասկանալ, թե ինչու է կողքի մարդը խեղդվում։ — Տեսեք, ամենաթանկարժեք սուրճերից մեկը՝ դասական ճամայկյան բլյու մաունթին։ Այս անվանումը կրում է միայն այն սուրճը, որն աճեցվել է շատ հստակ մի վայրում՝ Արաբական թերակղզու հարավ-արևմտյան հատվածում՝ ներկայիս Եմենի լեռնային շրջանում՝ ընդամենը 10 հեկտար զբաղեցնող պլանտացիայում։ Իսկ ահա հանրահայտ եթովպական իրգաչիֆը։ Լավ սուրճ է։ Բայց երկրորդ աստիճանը, ոչ թե առաջինը, որում բոլոր հատիկները պետք է իդեալական նույն չափի լինեն։ Առաջինը շատ դժվար է ճարել։ Ընդհանրապես, սորտերի պիտակման չափանիշներն ամեն երկրում տարբեր են՝ ըստ չափսի, պնդության, գույնի։ Եվ ձեզ մոտ կարելի է գնել վերը թվարկված սուրճի տեսակներից ցանկացա՞ծը։ — Իհարկե, բոլոր այս տեսակները չէ, որ մենք մաքուր տեսքով ենք վաճառում, — խոստովանում է Արան։ — Դրանց մի մասը շատ թանկ են, մենք դրանք օգտագործում ենք միայն համադրություններում։ Թեև առանձնահատուկ գնորդների, սուրճը գնահատողների համար, իհարկե, բացառություններ անում ենք։ Ես երկար տարիներ հաճույքով սուրճ եմ խմել՝ նույնիսկ չկասկածելով այս բոլոր նրբությունների մասին... — Իհարկե, կարելի է նաև այդպես, — հիասթափված թևերն է թափ տալիս Արթուրը։ — Բայց այդ դեպքում դուք չեք փորձի ընկույզի համով կամ հնեցված սուրճ (այն պահում են մի քանի տարի, և էսպրեսո եփելիս այն փրփուր է տալիս) կամ էլ աղացած թզով ու եղերդով սուրճ։ Եվ չեք իմանա, թե որն է մածուցիկ ճավայան սորտերի ու ջրիկ բրազիլականների տարբերությունը։ Ահա հոտ քաշեք այս երկու տեսակի սուրճից։ Զգո՞ւմ եք տարբերությունը։ Բայց արի ու տես, որ նույն տեսակն է։ Պարզապես առաջինը հայրենիքում՝ Եթովպիայում է աճեցվել, իսկ մյուսը՝ Եմենում։

14 15

Մարտ 2016

Երևանում սուրճի բազմազան տեսակների հայտնվելու արդյունքում մարդիկ հաճախ գերադասում են իրենք համադրել։ Կա՞ն այդ համադրությունների ստեղծման որևէ ունիվերսալ կանոններ։ — Համադրությունների ստեղծումը բարդ գործ է։ Ճիշտ համը ստանալու համար բավական չէ ինքդ քեզ համար սահմանել խառնելու տեսակների չափաբաժինները։ Համը կախված է նաև դրանցից յուրաքանչյուրի բովելու աստիճանից և անգամ այս տարի արտադրող երկրում եղած եղանակից։ Ասենք, մեր ստեղծած համադրությունների չափաբաժինները փոխվում են սուրճի հերթական խմբաքանակը ստանալիս։ Գվատեմալական սուրճի նոր բերքը կարող է ավելի թունդ լինել։ Ընդհանրապես, սուրճի տեսակները խառնելու մշակույթը մի շարք նրբություններ ունի։ Օրինակ՝ կան լավ տեսակներ, որոնք միմյանց չեզոքացնում են, մաթեմատիկոսները կասեին՝ զրո է ստացվում։ Իսկ կան ոչ այնքան լավ տեսակներ, որոնք խառնելիս գերազանց արդյունք են տալիս։ Ինքնուրույն սուրճ խառնելու որոշում կայացրած գնորդի համար ունիվերսալ կարող է լինել միայն մեկ խորհուրդ. ընտրած տեսակներից մեկը պետք է դոմինանտ լինի։ Վերցրեք ձեր նախընտրած տեսակը, ասենք՝ շոկոլադի, թունդ կամ գինու համով, և հետո արդեն կարող եք այն թուլացնել կամ ուժեղացնել այլ սուրճի ոչ մեծ քանակությամբ։ Օրինակ՝ ռոբուստան առանձնապես բույր չունեցող սուրճ է, բայց ինձ դուր է գալիս այն ավելացնել արաբիկայի մեջ՝ 25%-ից ոչ ավելի։

կան լավ տեսակներ, որոնք միմյանց չեզոքացնում են, մաթեմատիկոսները կասեին՝ զրո է ստացվում։ Իսկ կան ոչ այնքան լավ տեսակներ, որոնք խառնելիս գերազանց արդյունք են տալիս


Central խանութում սուրճը օդային բովման է ենթարկվում հատուկ սարքի մեջ, որն ունի ժամաչափ և ջերմակարգավորիչ։ Զվարճալի թռչկոտելով օդի հոսանքից՝ հատիկները հնարավորինս հավասարաչափ են բովվում։ Կողքից փոքր անոթ է ամրացված, որում հավաքվում է թեփը։ Ամեն ինչ այնքան պարզ է, որ նույնիսկ հավատդ չի գալիս։ Արթուր, այնուամենայնիվ, որքանով ես գիտեմ, բովելը նույնպես այդքան հեշտ բան չէ, որքան կարող է թվալ... — Ընդհանրապես հեշտ չէ։ Կա սուրճը բովելու մի քանի աստիճան։ Ընդ որում, կապ ունի նաև, թե ինչպես է այդ աստիճանը ձեռք բերվել՝ ցածր ջերմաստիճանով ու դանդաղ, թե բարձր ջերմաստիճանով ու արագ։ Ամենաթեթև (բաց) աստիճանը սկանդինավյանն է, հետո՝ վիեննականը, ֆրանսիականը։ Ամենաթունդ (մուգ) աստիճանը նեապոլիտանականն է, թեև այստեղ նախապատվությունը ոչ միայն երկրների մասշտաբով է, այլև յուրաքանչյուր մարդու։ Ահա, թե ինչն է կարևոր բոլորի համար. պետք է բովվի հատիկի ոչ միայն մակերեսը, այլև մեջը։ Եվ որքան դանդաղ են բովում սուրճի հատիկները, այնքան լավ։ Գնորդի համար, ոչ թե վաճառողի։ Բանն այն է, որ ճիշտ բովելուց հետո սուրճի քաշը նվազում է 16-20%-ով։ Միանգամայն ծանրակշիռ պատճառ է, որպեսզի այն կիսատ բովեն։ Այնպես որ հատիկավոր սուրճ գնելիս ուշադրություն դարձրեք, որպեսզի այն չափից ավելի բոված չլինի։ Դա նշանակում է, որ այն արագ են բովել, վառել են դրսից, իսկ ներսից կիսատ բովել։

Սուրճը նաև տարբեր կերպ են պատրաստում։ Ո՞ր տարբերակն է նախընտրում ձեր քիմքը։ — Ես սովորաբար էսպրեսո եմ խմում, բայց մեծ հաճույք եմ ստանում արևելյան սուրճից։ Ինձ համար հենց դա է բարձրակարգ սուրճը, քանի որ էսպրեսոն մեքենան է պատրաստում, իսկ արևելյանը՝ մարդը։ Բայց այն եփելը նույնպես հատուկ մոտեցում է պահանջում։ Չորս սանտիմետր կարճ տարածության վրա (այդքան է եփված սուրճի մակերևույթի հեռավորությունը սրճեփի բերանից) կարելի է փչացնել բոլորի՝ աճեցնողի, մշակողի, բովողի ու համադրողի ջանքերը։ Եթե սուրճը բաժակի մեջ լցնելիս եռաց, ուրեմն դուք այն փչացրեցիք. սրճեփի շիկացած պատը վառում է սուրճն ու դրա բոլոր համային երանգները։ Լավ սուրճ կարելի է եփել միայն պղնձե սրճեփով՝ ցանկալի է ներսից արծաթապատ։ Դե, կամ էլ մելխիորից։ Եվ նկատի ունեցեք՝ մեկ բաժակ սուրճը պետք է եփել մեկ բաժին տեղավորող սրճեփով։ Կարելի է նաև գազի վրա եփել, բայց ավելի լավ է, իհարկե, շիկացած ավազի վրա։ Ոչ մի դեպքում մի՛ եռացրեք սուրճը։ Եվ մի բան էլ. հեղուկից առանձնացող թաղանթը փրփուր չի, այն խոսում է սուրճի մեջ առկա օտար հավելումների մասին, օրինակ՝ կաղնու։ Իսկական սուրճի փրփուրը պետք է սահուն դուրս գա հեղուկից, որպեսզի դրանց միջև սահմանը գրեթե չզգացվի։ Կարծես հաստատելով այս խոսքերը՝ հենց այդպիսի փրփուր գոյացավ սուրճի վրա, որն Արթուրը հատուկ պատրաստել էր ճիշտ ընտրված տեսակների չափավոր բոված հատիկներից, իդեալական ձևի պղնձե սրճեփով, շիկացած ավազի վրա…

Նյութն առաջին անգամ տպագրվել է Ереван ամսագրում

Աննա Լորենց Առնոս Մարտիրոսյան


ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ Այլընտրանք

Վերցրու ու

գնա

Արեվիկ Մանուկյան, «Աչաջուր» Այգում սրճելու մասին

Ինքնասպասարկման և take away-ի վրա մենք շեշտ էինք դրել դեռ 2009-ին, երբ բացվում էր առաջին «Աչաջուրը» Սիրահարների այգում: Մեզանից առաջ, եթե չեմ սխալվում, սուրճը կամ թեյը հետը տանելու հնարավորություն տալիս էր միայն երջանկահիշատակ YumYum-ը: Բայց նրանց բաժակները պենոպլաստից էին և, մեր մեջ ասած, փչացնում էին ըմպելիքի համը, և այն ժամանակ այդ ձևաչափը այդպես էլ տարածում չգտավ քաղաքում: Ինչևէ, մեր դեպքում, քանի որ սրճարանի տարածքը փոքր էր, ուզում էինք, որպեսզի հնարավորինս շատ այցելուներ վերցնեն սուրճը կամ ուտելիքը, և զբոսնեն այգով, կամ տեղավորվեն նստարաններից մեկին: Այն ժամանակ Հայաստանում դա գրեթե գոյություն չունեցող պրակտիկա էր, այդ պատճառով աշխատողները բոլոր հաճախորդներին հարցնում էին՝ «Այստե՞ղ եք խմելու, թե՞ տանելու եք», որպեսզի հասկացնենք, որ այդ հնարավորությունն էլ կա: Այսօր, ի դեպ, այգում շատ հաճախ սուրճն իրենց հետ են վերցնում ծնողները, որոնց երեխաները այգում խաղում կամ վազվզում են:

16 17

Մարտ 2016

21-րդ դարում Երևանում ոչ միայն ջազվեի մեջ եփած արևելյան սուրճ են խմում և ոչ միայն սեփական խոհանոցում կամ սրճարանում՝ սեղանի շուրջ: Վերջին տարիներին գնալով ավելի մեծ տարածում է գտնում take away ձևաչափը: Այն մասին, թե ինչով է հարմար «հետը տարվող» սուրճը և ինչպես երևանցիները ընտելացան դրան, պատմում են «Աչաջուր» և Malocco սրճարանների ղեկավարները:

ավելի շատ են առնչվում take away-ի հետ, և վերադառնալիս ուզում եմ Երևանում էլ ունենալ նույն հնարավորությունը: Բայց չեմ կարծում, որ Հայաստանում երբևէ կաշխատեն այն սրճարանները, որոնք միայն take away են առաջարկում, այնպես, ինչպես կարելի է դա հանդիպել Եվրոպայում կամ Ամերիկայում:

Աշխատանքի գնալիս սուրճ վերցնելու մասին

Հաջորդ փուլը արդեն մարդկանց, փաստորեն, նոր մշակույթի սովորեցնելն էր, որ սուրճը կարելի է վերցնել սրճարանից ու գնալ, օրինակ, աշխատանքի: Դրսում դա շատ տարածված երևույթ է, նույնիսկ ամերիկյան ֆիլմերում շատ հաճախ կարելի է հանդիպել նման տեսարանների: Բայց երևանցիները սիրում են սուրճը խմել անշտապ, յուրահատուկ միջավայրում, սեղանի շուրջ նստած, զրուցելով: Բավական շատ ժամանակ պետք եկավ, որպեսզի այլընտրանքը սովորական դառնա: Վերջին տարիներին, ի դեպ, նաև փոխվեցին զանգվածների սրճային նախասիրությունները: Եթե ժամանակին գրեթե բոլորը արևելյան սուրճ էին խմում, որը, բնականաբար, take away չես անի, ապա հիմա շատ-շատ են պատվիրում էսպրեսոյի հիման վրա պատրաստվող տեսակները: Մեզ մոտից, օրինակ, հիմնականում ամերիկանո են վերցնում: Մենք արդեն մշտական հաճախորդների ձևավորված մի խումբ ունենք, որոնք ամեն առավոտ, յոթն անց կեսից մինչև ինը ընկած հատվածում, գալիս «Աչաջուր Փարպեցի» սուրճ են վերցնում ու գնում աշխատանքի: Երբեմն նույնիսկ նախապես զանգում են ու խնդրում որոշակի քանակով պատրաստել, մինչև կհասնեն այստեղ: Կարծում եմ, որ այս, եթե կարելի է այդպես ասել, զարթոնքին, նպաստեց այն, որ մարդկանց կյանքի ռիթմն է վերջին տարիներին ինչ-որ առումով արագացել, գուցե նաև այն, որ ավելի շատ են ճամփորդում, Արևմուտքում

Սուրճի մասին

Այս ընթացքում մի քանի սուրճի բրենդ ենք փոխել և արդեն երկու տարի է աշխատում ենք Malongo-ի հետ, որն առաջարկում է բավական որակյալ սուրճ, կարծում եմ լավագույնը քաղաքում՝ որակ-գին հարաբերակցության առումով: Բացի այդ, ընկերությունը նաև ժամանակ առ ժամանակ ուղարկում է իր բարիստային՝ մեր աշխատողներին նախապատրաստելու համար, հետո պարբերաբար ստուգում որակը և այլն: Երբ Malongo-ն մուտք գործեց շուկա, մենք ընկերության առաջին հաճախորդն էինք, իսկ այսօր կարելի է հանդիպել այն արդեն Երևանի բազմաթիվ սրճարաններում:

Փաթեթավորման մասին

Տանովի սուրճի համար մեծ խնդիր են թղթե բաժակները: Չէ՞ որ take away-ի համար շատ կարևոր է փաթեթավորումը: Բայց արի ու տես, որ Հայաստանում դա ահռելի գլխացավանք է, քանի որ այստեղ ոչ ոք չի զբաղվում դրանց արտադրությամբ: Յոթ տարի անց մեզ վերջապես հաջողվեց միջնորդի միջոցով պատվիրել մեր սեփական դիզայնով բաժակները, որոնք տպվում են Ռուսաստանում՝ բացի բուն բաժակներից նաև հատուկ ստվարաթղթե պահիչները, որ բռնողի ձեռքը պաշտպանի տաքությունից, և մի քանի բաժակ միաժամանակ տանելու համար նախատեսված հատուկ տուփերը: Իսկ մինչ այդ պետք էր գնալ ու մեծ քանակներով գնել «Փեթակից», և չկար ոչ մի երաշխիք, որ հաջորդ ամիս հնարավոր կլինի ճարել նույն չափի ու տեսքի բաժակներ: Դրանցով կսկսենք մատուցել արդեն այս գարնանը:


ԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆ, ՄԱԼՕԿԿՕ Բացումը

Առաջին Մալօկկոն բացվել է 2013 թվականի մարտին՝ Սպենդիարյան փողոցում: Գաղափարի հիմքում ընկած էր այն գաղափարը, որ պետք է Երևանում ստեղծել մի այնպիսի սրճարան, ինչպիսին դեռ չկար՝ հարմարավետ, գողտրիկ, ոչ գլամուր, պրովանս ոճի ինտերյերով, տնական միջավայրով: Եվ այդպես, հիմնադիրներով՝ ես, ամուսինս և եղբայրս, որոշեցինք այդ փորձն անել: Փորձը հաջող ստացվեց, և շատ չանցած բացեցինք երկրորդը, իսկ անցյալ տարի նաև երրորդը՝ Սարյանի վրա: Տանովի սուրճը ծրագրերում կար հենց առաջին օրվանից: Ակնհայտ էր, որ այսօր այդ ձևաչափը շատ հարմար է և պահանջված: Բաժակների դիզայնը նույնիսկ արդեն կար բրենդբուքում: Բայց սկզբում մենք առաջարկում էինք Starbucks-ի We Proudly Serve տանովի սուրճերը, որոնք, ի դեպ, հիմա էլ կան մեզ մոտ, իսկ սեփական սուրճի to go ձևաչափը ստիպված ոչ մեր ֆիրմային բաժակներով էինք վաճառում:

Նորաձևության մաս

Այն ժամանակ դեռ մեծ խնդիր էր լավ, որակյալ և մեր ուզածի պես տեսք ունեցող բաժակներ գտնելը: Իսկ քանի որ մենք երեքս էլ կապ ունենք դիզայնի հետ, մի բան էլ ահավոր պերֆեկցիոնիստ ենք, ապա մեզ համար արտաքին տեսքը ահռելի նշանակություն ուներ: Հիշում եմ, որ հատկապես մեծ խնդիր էր ստվարաթղթե «օձիքների» պատրաստումը, որոնք Հայաստանում պարզապես չէին արտադրվում: Մի խոսքով, պահանջվեց ժամանակ, որպեսզի ամեն ինչ կազմակերպվի, և անցյալ տարվանից, ի վերջո, հնարավորություն ունեցանք բաժակները Երևանում պատրաստելու՝ մինչև վերջին միլիմետրը մեր ուզածի պես: Արդյունքում ստացվեց, իմ կարծիքով, հրաշալի մի նմուշ, որը ոչ միայն պարզապես սուրճի տարա է, այլ, չեմ չափազանցնի, մարդու «լուքի» մի մաս, ինչպես, օրինակ, պայուսակը: Զարմանալի չէր, որ երբ մենք մեր take away բաժակներով ինստագրամային և ֆեյսբուքյան մրցույթ կազմակերպեցինք, բազմաթիվ հավես լուսանկարներ բեռնվեցին: Իսկ հաղթողները ստացան ամսվա մեջ 30, 15 և 10 անվճար տանովի սուրճ: Այ այդքան կարևոր էր մեզ համար այդ ոլորտը: Մենք ուզում ենք լինել մեր հաճախորդների կյանքի մասը, նույնիսկ երբ նրանք մեր սրճարաններում չեն:

Սուրճն ու քաղցրավենիքը

Հիմա արդեն ունենք մշտական հաճախորդներ, որոնք գալիս տանում են մի քանի բաժակ՝ ամբողջ գրասենյակի համար, մարդիկ, ովքեր գալիս են ամեն օր նույն ժամին, վերցնում նույն տեսակի սուրճ ու գնում իրենց գործերով: Բացի այդ, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում քաղցրավենիքին՝ Սարյանի Մալօկկոն առաջին հերթին հենց խանութ է, հետո սրճարան: Թխվածքը տանելու համար ևս

կան բոլոր հարմարությունները, և սուրճի հետ մեզ մոտից նաև վերցնում են կրուասաններ, քուքիներ, փոքրիկ բեզեներ, բրաունի և այլն: Ես անձամբ գրեթե ամեն օր օգտվում եմ մեր to gօ-ից: Բանն այն է, որ մեր տունը մեր սրճարանները մի գծի վրա են, այնպես որ ես մտնում եմ, վերցնում եմ սուրճը ու քայլում դեպի մյուս կետը: Լավ սուրճը, գեղեցիկ բաժակի մեջ, այն էլ հաճելի եղանակին՝ անփոխարինելի հաճույք է:

Ինչպես Նյու Յորքում

Հիմա մարդիկ ավելի շատ են վերցնում տանովի սուրճ, որովհետև այն պարզապես ավելի շատ կա: Տարիներ առաջ կար, չգիտեմ, Yum-Yum-ում, բայց դա այն չէր: Իսկ հիմա մի կողմից առաջարկն է շատացել, մյուս կողմից՝ փոխվել է մարդկանց կյանքի ռիթմը: Շատերն այլևս ժամանակ չունեն սրճարանում երկար նստելու, բայց փոխարենը ցանկանում են բարձրորակ սուրճ խմել իրենց սիրելի սրճարանից՝ մեքենայում, աշխատավայրում կամ փողոցում զբոսնելիս: Նաև, վստահ եմ, ազդում է փողոցային նորաձևության գաղափարի խորացումը Երևանում: Այսօր take away սուրճը նույնպես ոճային և մոդայիկ է: Մարդիկ ուզում են նմանվել Նյու Յորքի կամ Փարիզի բնակիչներին, որոնց համար սա վաղուց արդեն այդ նորաձևության մի մասն է: Եվ Մալօկկոն անում է այնպես, որ Երևանում էլ մարդիկ իրենց աշխարհից պոկված չզգան:

Արեգ Դավթյան

Take away-ի հայոց հետքը Արդեն XX դարի սկզբին Արևմուտքում ռեստորաններում կարելի էր «հետը տանելու» սուրճ պատվիրել, սակայն դրա համար անհրաժեշտ էր բերել սեփական գավաթը: Բայց take away-ը մասսայականություն ձեռք բերեց Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ աշխատանքային ընդմիջումները դարձան շատ կարճ, և ավելի հարմար էր սուրճը վերցնել ու տանել թղթե բաժակով: Դրանում մեծ դեր խաղացին 1946 թվականին ամերիկահայ գյուտարար Սայրուս (Խորեն) Մելիքյանի հայտնագործած սուրճի ավտոմատները: Ինչպես հետագայում ինքն էր պատմում, գաղափարը այցելել է Մելիքյանին և իր ընկերոջը՝ Լոյդ Ռադին, երբ նրանք ծառայում էին ԱՄՆ զինված ուժերում պատերազմի ժամանակ, և շատ ծանր էին տանում, որ կայազորային կրպակում սուրճ չէին մատուցում: Տուն վերադառնալով, նրանք Մելիքյանի հայրական տան ավտոտնակում հավաքեցին առաջին սրճային ավտոմատը, որը փորձարկեցին ամերիկյան ֆուտբոլի խաղերից մեկի ժամանակ, վաճառելով մեկ գավաթ սուրճը 10 ցենտով: Ընկերները ընկերություն հիմնեցին, իսկ Մելիքյանը սուրճի պատրաստման ավտոմատացման հետ կապված ևս մի քանի կարևոր գյուտ պատենտավորեց: Հետագայում տանովի սուրճ սկսեցին առաջարկել նաև սրճարանները: Այսօր Costa Coffee ցանցը, օրինակ, վաճառում է տարեկան 140 միլիոն գավաթ տանովի սուրճ, McDonald'sy՝ 137 միլիոն, Greggs-ը՝ 30 միլիոն (starbucks-ի ցուցանիշները չեն հրապարակվում):


ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ Նոր տեխնոլոգիաներ

Բախտի

բաժակ

Սուրճի «բաժակ նայելը» շատ վաղուց դարձել է երևանյան սրճախմության անբաժանելի տարրերից մեկը: Բայց 21-րդ դարում ճիշտ նայող գտնելն այդքան էլ հեշտ չէ: Փոխարենը, օգնության են գալիս նորագույն տեխնոլոգիաները: Մի քանի տարի առաջ Հայաստանում ստեղծվել է «Բախտի բաժակ» բջջային հավելվածը, որը բախտագուշակություն է անում լուսանկարված բաժակի հիման վրա: Հավելվածի հիմնադիրներ Սեդա Մուրադյանը և Արա Յաղջյանը պատմում են, թե ինչու և ինչպես է այն ստեղծվել:

ՍԵԴԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ Ինչպես ծնվեց գաղափարը

Առցանց սուրճի բաժակ նայելու գաղափարն ինձ մոտ առաջացավ 2010-2011 թվականներին ԱՄՆ-ում ուսանելու տարիներին: Սկզբում պատկերացնում էի, որ այն կայքի տեսքով պետք է լինի, բայց վերադարձիցս մեկ-երկու տարի անց սկսեցի այն կյանքի կոչել բջջային հավելվածի տեսքով, քանի որ այդ ժամանակ մարդիկ սկսել էին ավելի շատ օգտվել բջջային հեռախոսներից: Մի օր սուրճիս բաժակը տեղադրեցի Ֆեյսբուքում, ընկերուհուս նշեցի, ով կարողանում էր սուրճի մրուրով գուշակել և խնդրեցի բաժակս նայել: Գրառումը տեսավ Արա Յաղջյանը՝ ՏՏ ոլորտի մասնագետ, ում շատ ոգևորեց առցանց բաժակ նայելու գաղափարը և Արան ևս դարձավ «Բախտի բաժակ» հավելվածի համահիմնադիր:

Ովքեր են նայում բաժակները

Բաժակ նայողներին գտնում ենք ամենապարզ մարդկային ձևով՝ ծանոթ-բարեկամների շրջանում հարցուփորձ անելով: Բոլորը կարծում են, որ նայողները կանայք են, բայց դա այդքան էլ այդպես չէ, նրանց թվում տղամարդ էլ կա: Միակ պրոբլեմն այն, է, որ բաժակ նայելուց բացի այս մարդիկ պետք է նաև որոշակի էլեկտրոնային գիտելիքներ ունենան, քանի որ նրանք կամ էլեկտրոնային փոստի կամ հեռախոսային կարճ հաղորդագրության միջոցով են տեղեկանում իրենց եկած պատվերի մասին: Սկզբում նայողները զարմանում էին, թե ինչպես հնարավոր է նայել մեկի բաժակն առանց նրան տեսնելու, առանց բաժակը ձեռքը բռնելու, բայց հետո հասկացան, որ դա այդքան էլ բարդ բան չէ: Ավելին, շատերն ասում են, որ առցանց եղանակով ավելի հեշտ է, քանի որ թվային միջոցները հնարավորություն են տալիս բաժակի պատկերը խոշորացնելու, ինչը կենդանի շփման դեպքում հնարավոր չէ:

18 19

Մարտ 2016


Առնոս Մարտիրոսյան

Ներկա պահին ունենք 4 բաժակ նայող: Այս պահին այդքանը հերիք է, թեպետ մենք հիմա կոչ ենք անում այդպիսի շնորհք ունեցողներին կապվել մեզ հետ հետագայի համար: Ի դեպ, սա բացի ժամանցային հավելված լինելուց նաև վճարովի աշխատանք է մարդկանց համար: Մարդը կարող է տանը նստած գումար վաստակել: Մենք պայմանագիր ունենք նայողների հետ, որ նրանք պետք է գաղտնի մնան, գաղտնի են պահվում նաև օգտատերերի տվյալները՝ հեռախոսի համարը և նրա բաժակի մասին ստացված ինֆորմացիան: Այս հարցերը կարգավորվում են պայմանագրով: Զավեշտալի մի դեպք եղավ, երբ ինտենսիվ փնտրտուքի մեջ էինք: Մի կին կար, շատ լավ նայում էր, բայց նրա հետ չկարողացանք աշխատել այն պատճառով, որ շատ ակտիվ կյանքով էր ապրում: Նա ասաց, որ ամեն պահի չի կարող հասանելի լինել օգտատիրոջը, քանի որ մարզասրահ է հաճախում ամեն օր և բավական երկար ժամանակ է այնտեղ անցկացնում: Սովորաբար բաժակ նայողներն այդպիսի կենցաղով չեն ապրում, չէ՞: Օգտատերերը գործընթացի ավարտից հետո կարող են նաև գնահատել նայողներին: Սա օգտատերերին, նախ, հնարավորություն է տալիս իրենց կարծիքն արտահայտել, բացի այդ, առողջ մրցակցություն է ստեղծում նայողների միջև, որը միշտ էլ կարևոր է եղել:

Ինչով է տարբերվում մյուսներից

Հայաստանում «Բախտի բաժակն» իր տեսակի մեջ միակն է, բայց աշխարհում կան նմանատիպ հավելվածներ, հատկապես Թուրքիայում և Արաբական միացյալ էմիրություններում: Սակայն հայկականն աչքի է ընկնում նրանով, որ այն նախ եռալեզու է (հայերեն, ռուսերեն, անգլերեն), երկրորդ՝ արտասահմանյան հավելվածները մի տեսակ ռոբոտացված են, ավելի շատ նման են խաղի, քան հավելվածի:

Կորսված ավանդույթների մասին

Կան երկրներ, ինչպես, օրինակ՝ Սիրիան, Լիբանանը, Թուրքիան, որտեղ սուրճի բաժակ նայելը ամրապնդված, ամենօրյա ծես է: Հայաստանում այդպես չէ, քանի որ մենք շատ ավելի ուշ սկսեցինք սուրճ օգտագործել և դա եղավ շնորհիվ հայրենադարձների: Հայրենադարձների շնորհիվ սկսվեց նաև բաժակ նայելը: Ոչ հեռավոր անցյալում, երբ մարդկային շփումն ավելի շատ էր, երևանյան բակերում կար այս մշակույթը, բայց հետագայում վերացավ, որովհետև փոխվեց նաև շփման ձևը, արտագաղթ եղավ, մարդիկ փոխեցին իրենց բնակավայրերը, նոր շենք-նոր հարևան, մինչդեռ մի ժամանակ մարդիկ 2-3 սերունդ նույն թաղում էին ապրում: Ես ինքս սուրճ խմում եմ, բայց իմ կենցաղում բաժակ նայելու մշակույթը չկա: Թեև այնպես չէ, որ երբևէ չեմ հետաքրքրվել: Օրինակ, երբ նոր նայող ենք գտնում, հիմնադիրների բաժակների վրա ենք, այսպես ասած, թեստավորում նրանց:

Վիրտուալ, բայց կենդանի

Կարծում եմ, այն ինչ հիմա կատարվում է, բնական պրոցես է. տեխնիկական միջոցները, ինտերնետը մտել են կենցաղ, և «Բախտի բաժակը» այդ պրոցեսի անբաժան մասն է կազմում: Եթե ժամանակ չունես՝ գնաս բաժակ նայողի մոտ, հերթում սպասես և քեզ օտարները տեսնեն, ապա այս տեսանկյունից «Բախտի բաժակը» հենց այն է, ինչ որ պետք է: Մեր հավելվածի առավելություններից մեկն էլ այն է, որ օգտատերերը, ճիշտ է վիրտուալ, բայց շփվում են ոչ թե ռոբոտի, այլ կենդանի, փորձված մարդու հետ:

ԱՐԱ ՅԱՂՋՅԱՆ Գուշակությունը ստանալու մասին

Fortune Cup-ը հեշտ է օգտագործել: Ներբեռնելուց հետո ընդամենը 2-3 քայլ և արդեն ամեն ինչ պատրաստ է: Ի դեպ, օգտատերերը հնարավորություն ունեն մի քանի պարամետրերով կատարելու բաժակ նայողի ընտրությունը, ինչպես, օրինակ՝ հաշվի առնելով լեզուն, նայողների ռեյտինգը, վճարման եղանակը, երկիրը և այլն: Վճարման երեք տարբերակ է գործում՝ բանկային քարտով (արտասահմանից օգտվողների համար), sms-ով (Հայաստանի օգտատերերի համար) և պրոմոկոդով: Apple-ի միջոցով օգտվողները կարող են նաև նայողներին ընտրել ոչ միայն Հայաստանից, այլ նաև արտասահմանից, իսկ Android համակարգով օգտատերերը՝ միայն Հայաստանից: Եթե օգտատերերի թիվը շատ չի լինում, ապա նայողը հասցնում է 20 րոպեից 1 ժամվա ընթացքում ուղարկել պատասխանը: Ծանրաբեռնված աշխատանքի դեպքում դա տևում է 24 ժամ:

Վճարման մասին

Ծառայությունն արժե 600 դրամ, եթե վճարումը կատարվելու է հեռախոսային հաշվից՝ Հայաստանից, իսկ եթե քարտի միջոցով, ապա՝ 2 դոլար: Այսինքն՝ հայաստանցի օգտատերերը վճարում են ավելի քիչ, քան դրսի օգտատերերը: Եթե չեմ սխալվում, ջրից հետո սուրճն ամենաշատ խմվող ըմպելիքն է. մենք հենց սրա և բաժակ նայելու հետաքրքրության վրա էլ դրեցինք շեշտը: Սպասումներն ու ռիսկերն արդարացվեցին: Բացի այդ, սա հետաքրքիր բիզնես է, և այն զարգացնելու համար հիմա մենք տարբեր սուրճի բրենդներ ներկայացնող ընկերությունների և սրճարանների սեփականատերերի հետ բանակցությունների փուլում ենք, ինչի արդյունքում հավելվածն ավելի շատ օգտատերեր կգտնի՝ միաժամանակ կգովազդվի նաև սրճարանը կամ սուրճը:

Սոնա Խաչատրյան


ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ Ավանդույթներ

ասեմ

Բաժակդ բեր,

Չնայած, որ մենք բավական վաղուց արդեն ապրում ենք տեխնոլոգիական դարում, սուրճը երևանցիներից շատերի համար շարունակում է լինել ոչ միայն հաճելի ըմպելիք, այլև գուշակության գործիք: Եվ այսպես, ի՞նչ պատահեց, երբ անհավատ լրագրողը հայտնվեց պրոֆեսիոնալ բաժակ նայողի խոհանոցում։

20 21

Մարտ 2016


Հինգերորդ գուշակը

«Սուրճ կխմե՞ք» հարցը նրա տանը երբեք չի հնչում, թեև օրական դատարկվում են սուրճի տասնյակ բաժակներ։ Սառան չի էլ հարցնում, նա գիտի հաստատ, որ Չարբախի սեփական տներում կորչելու վտանգն արհամարհելով մարդիկ իր բնակարան գալիս են հենց սրճելու։ Սրճելու ու մի քիչ էլ պաշտպանվելու, եթե հաշվի առնենք, որ «իրազեկված ես, ուրեմն պաշտպանված ես»։ Սառայի ու առավել ևս նրա հյուրերի համար սուրճի՝ հազարից ավելի տեսակները ոչ մի կարևորություն չունեն։ Արաբիկայի, ռոբուստայի, անհայտ ծագման սուրճի դեպքում էլ արժեքավորը լոկ այն մրուրն է, որը մնում է բաժակի հատակին, կպնում պատերին ու պատկեր դառնում։ «Քո համար ի՞նչ տարբերություն՝ սուրճը սուրճ է», — մատիտով ընդգծած հոնքը բարձրացնելով՝ խեթ նայում է ինձ ու ավելացնում՝ «Հիմա ինչ ա թե ժուռնալիստ ես, անընդհատ հարցե՞ր ես տալու, կարո՞ղ ա նկարում էլ ես»։ «Չէ, չէ», — արագ-արագ արդարանում եմ ու հերթական անգամ հասկանում, որ ժուռնալիստների վարկանիշը լրջորեն է վտանգված։ Սառայից առաջ ինձ հարցազրույց տալ մերժեցին չորս հայտնի գուշակներ։ Մերժեցին ավելի անողոք, քան ցանկացած կոռումպացված չինովնիկ։ «Ես լրագրողների հետ չեմ շփվում, չեմ վստահում և վերջ» բառերը չորս անգամ լսելուց հետո Սառայի դեպքում փոխեցի տակտիկան։ Նա գիտի, որ լրագրող եմ, բայց դեռ չգիտի, որ այս պահին աշխատում եմ։

Կարևորը՝ չխաբել

Չարբախի Սառան Երևանի պայծառատեսներից է։ Թեև խաղաքարտերով էլ է բախտ բացում, բայց հիմնականում սուրճի մրուրի միջոցով է գուշակություններ անում։ Ասում է, որ ոչ մի բարդ բան էլ չկա, ուղղակի պետք է կարողանալ տեսնել պատկերները։ «Եթե ճիշտ տեսնես, ճիշտ էլ կգուշակես։ Էս գործում կարևորը չխաբելն է։ Եթե չի բերել նշանը, պետք չի զոռով դզել-փչել, ինչ ա թե իրանց լավ զգան։ Ես խաբել չեմ սիրում, պրյամոյ ասում եմ՝ զգուշ եղի, թիկունքից հարվածելու են, կամ էլ ուշադիր եղի՝ հիվանդություն ա

Սառայի ու նրա հյուրերի համար սուրճի՝ հազարից ավելի տեսակները ոչ մի կարեվորություն չունեն։ Արաբիկայի, ռոբուստայի, անհայտ ծագման սուրճի դեպքում էլ արժեքավորը մրուրն է


ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ Ավանդույթներ

քեզ ընկել»։ «Նախանձելիորեն ազնիվ եք», — մտածում եմ ու ամաչում, որ չեմ ասել, թե հետո հոդված եմ գրելու մեր հանդիպման մասին։ Բայց ամոթն արագ է տեղը զիջում հետաքրքրությանը։ Հատկապես, որ այս ընթացքում խոհանոցում արդեն եռաց ու մատուցվեց իմ քաղցր սուրճը։ «Քանի դեռ ես խմում եմ, որ ազատեմ ու ձեզ հանձնեմ ձեր աշխատանքային գործիքը, մի փոքր պատմեք էս գործի մասին՝ շա՞տ են ապագան կանխատեսելու ցանկություն ունեցողները, երբևէ տղամարդի՞կ պատահել են, թե սա միայն կանանց հետաքրքրող ոլորտ է», — հարցնում եմ ու առաջին կումն անում։ Սուրճը, մեղմ ասած, վատն է, բայց դե հիշում եմ, որ իմ սիրելի «Փարիզյանում» չեմ, ու լռում։ «Չէ, էսքան վախտ մի երկու անգամ ա տղամարդ մտել սենյակս, էն էլ կնոջն ա բերել, ուղղակի անկյունում խեղճ-խեղճ նստած էին։ Իրանք մի տեսակ չեն հավատում, դե ես էլ հո չեմ համոզի։ Ով չի հավատում, իրա մուրն իրա գլուխ»։ Մասնագիտական անեծքանման ֆրազը նիհար, չորացած այդ կնոջ շուրթերից ազդեցիկ հնչեց. «Ես հավատում եմ գերբնական ուժերին, ուղղակի լավ կլիներ…»։ Չավարտեցի միտքս։ «Դու հեչ էլ չես հավատում, ինձ չես խաբի, ուղղակի լրագրող ես, պիտի գրես-մրես։ Բայց դե ես իմ գործը կանեմ, մնացածն էլ…»։ Չավարտեց նաև նա։ «Իմ մուրն՝ իմ գլուխ» դասը սովորած աշակերտի պես արագ-արագ վրա բերեցի։

Իրականում պնդել, որ կատարելապես անհիմն է սուրճի բաժակ նայելը, մի քիչ սխալ ու շատ անարդար կլինի։ Համենայն դեպս, սուրճը հնուց ի վեր համարվել է մոգական ըմպելիք, որոշ հնագույն լեգենդներ նույնիսկ պատմում են, որ առաջին բույսը, որն Աստված ցույց է տվել Ադամին, հենց սուրճն էր։ Թե ո՞վ առաջինը շուռ տվեց բաժակը, հետո բարձրացրեց, զննեց ու ասաց՝ «հըըըմ, վաղն անձրև է գալու», անհայտ է, բայց հիմա՝ զարգացած տեխնոլոգիաների 21-րդ դարում, ոչ պրոֆեսիոնալ բաժակ նայող ամեն շենքում էլ կգտնես։ «Իմ բաժակն ընկերուհուս մաման էր նայում, էն էլ գնացին Ֆրանսիա։ Միշտ լավ բաներ էր ասում, կամ էլ կյանքս այն ժամանակ լի էր լավ լուրերով», — հոգոց եմ հանում ու դատարկում վերջին կաթիլը այդ, մեղմ ասած, վատ սուրճի։ «Հենց էդ ա էլի, սաղ խառնվել ա իրար, ով կոֆե դնել գիտի, իրան բաժակ նայողի տեղ ա դրել», — իր գործից բողոքեց Սառան ու անցավ գործի։ Սկսեց շուռումուռ տալ բաժակը, դեմքը լարվեց, լարվեցի նաև ես՝ անհավատս։ Ու սկսեցի վերհիշել այս թեմայով նախկինում ձեռք բերած տեղեկությունները։

Սեր-մեր չկա

Սուրճի բաժակով գուշակություն անողները պնդում են, որ կա հստակ տարանջատում. սուրճի բաժակի ներսի պատկերները ցույց են տալիս ապագան, ափսեում թողած հետքերը՝ պատմում անցյալում կատարված դեպքերի մասին։ Առավել կենտրոնում գտնվող պատկերները հեռավոր ապագային կամ անցյալին են վերաբերվում, իսկ բաժակի կամ ափսեի ծայրին մոտ գտնվողները՝ էսօր-վաղվա հարցեր են։ «Ճի՞շտ գիտեմ, որ եթե մրուրը բաժակից դուրս է գալիս, ուրեմն անհամբեր եմ», — փորձեցի կոտրել ճնշող լռությունը։ «Հա, համբերի, հեսա կասեմ», — կարճ կտրեց։ Ու էլի լռություն։ Ես նաև գիտեմ, որ մրուրից առաջացած պատկերներն ուսումնասիրում են որոշակի հերթականությամբ. սկզբում՝ ձախից աջ, հետո հակառակը։ Այնուհետև անցնում են բաժակի հատակում ձևավորվածներին, ու միայն դրանից հետո՝ բաժակի ծայրից դեպի հատակն ընկած հատվածը քչփորում։ Մի խոսքով, մի ամբողջ գիտություն։ «Բաժակումդ լիքը թվեր կան, առաջիկայում փող ես ստանալու, էն էլ՝ խոշոր։ Ամսի 10-ին լավ առաջարկ կունենաս, միանգամից համաձայնվի։ 10 թիվն էլի կա, էդ լավ լուրից մի ամիս հետո ավելի լավն է գալու», — Սառան խոսում է

22 23

Մարտ 2016

Առնոս Մարտիրոսյան

Դիլետանտների ակտիվությունը

առանց աչքը բաժակից կտրելու։ «Իսկ նշվա՞ծ է՝ ո՞ր ամսի 10-ն է, թե էլի պետք է համբերեմ, որ իմանամ», — միշտ այդպես է՝ լավ լուրի մասին լուրին մարդն ակամայից ուզում է հավատալ։ Բայց Սառան ինձ չի լսում, բաժակն անդադար պտտվում է նրա նիհար, չորացած ձեռքերում։ «Կյանքում աբորտ չանես, ինչ էլ որ լինի։ Լսեցի՞ր։ Բաժակումդ երեխա կա, պիտի բերես, բայց խանգարող հանգամանք կլինի, ու եթե չբերես, կյանքդ կրճատվելու է»։ Անսպասելի շրջադարձից սառած՝ գլխով եմ անում ու լռելյայն խոստանում երբեքերբեք նման բան չանել։ «Իսկ ինչքանո՞վ է կրճատվելու՝ էլի 10 տարով» հարցը կուլ եմ տալիս, տեղին չի հումորս, Սառան շատ լուրջ է տրամադրված։ «Ճամփա-մամփա չունե՞մ, սովորաբար նման բաներ են ասում, ոնց էլ չլինի, գծեր կլինեն», — Սառայի լռության խոստումը փորձում եմ դրժել ամեն գնով։ «Սիրուն ջան, ինչի՞դ վրա ես սենց ուրախ, չեմ հասկանում, սրտիդ հատակը սև-սև ա, դարդ ունես, որը քեզ տանջում ա, ու առաջիկայում չի էլ լուծվելու, սաղ ճամփեքը փակ ա։ Այ էս քառակուսին տեսնում ես՝ հարազատ մարդու երկերեսանիություն ա նշանակում, քեզ դավաճանելու են։ Էս թռչունը տեսնում ես՝ կտուցն էլ բաց, բամբասկոտ կին կա, հա խոսում ա քո մասին։ Էնքան էլ մեծ գլուխ ունի անտերը, զգույշ եղի, գլխակեր ա», — ու ես զգում եմ, որ Սառան ինձ արդեն սիրում է, ակնհայտ անհանգստանում է ինձ համար։ Ակամայից հիշում եմ բաժակ նայելու նախորդ փորձերս։ Ֆրանսիա արտագաղթած ընկերուհուս մայրն անդադար ինչ-որ կենդանիներ էր տեսնում մեր բաժակներում։ Օձն ու փիղը ֆինանսական ձեռքբերումներ էին, կապիկը՝ կեղծ մարդ մեր


կյանքում, առյուծը՝ ուժ։ Բայց նրա տեսած կենդանաբանական այգին գոնե դրական էր, իսկ այս կինը ռազմական է տրամադրված։ Հանկարծ փայլատակում է ուղեղս. «Ծաղիկմաղիկ չկա՞։ Հիշում եմ, որ դա սիրո խոստովանություն էր նշանակում, ժամանակին ամբողջ բաժակս ծաղիկ էր»։ Սառան այնքան է անհանգստացած իմ սև սրտով, որ վարդագույն ոչինչ չի ընկալում։ «Ծաղիկներն ափսեում կլինեն, սերը մնաց անցյալում», — արդեն մենախոսում եմ։ «Չէ, սեր-մեր չկա, մի հատ սար կա, էդ դժվարություն է նշանակում, բայց հետևը սպիտակ է, հաղթահարելու ես։ Մեքենա կա, էն էլ ճամփի վրա, ուրեմն ամեն ինչ շատ արագ կլինի, պիտի շուտ որոշում կայացնես», — գլուխը բաժակից կտրեց ու նայեց ինձ։ Նայեց ու տեղնուտեղը բռնեց դեմքիս սառած անհավատության քմծիծաղը, որը թաքցնելն ուղղակի անհնար կլիներ։ «Ափսոս՝ չես հավատում, կարայիր գոնե պաշտպանվեիր։ Լավ, վերջ, էսքանն էր։ Մի խոսքով, միակ լավ բանը թվերն են, ամեն մեկի մոտ չի էսքան թիվ լինում։ Փողերիդ համար մի անհանգստացի, բայց թշնամիներ շատ ունես, ու ներվերդ դեռ շատ են քայքայելու»։

Փողը դիր սեղանին

Պայքարելն անիմաստ էր, Սառան ավարտեց իր առաքելությունը։ Ժեստով հասկացրեց, որ ապագայի կանխատեսման սեանսն ավարտվեց, հերթը հաջորդ հետաքրքրասերինն է, ով դեռ պետք է խմի այդ, մեղմ ասած, վատ սուրճը։ Գրպանից հանեցի 5000 դրամանոցը, կոնկրետ գումար չէի պայմանավորվել, ինձ ասել էին՝ ինչ տաս, տաս։ «Փողը ինձ

Սուրճի բաժակով գուշակություն անողները պնդում են, որ սուրճի բաժակի ներսի պատկերները ցույց են տալիս ապագան, ափսեում թողած հետքերը՝ պատմում անցյալի դեպքերի մասին մի տուր, դիր սեղանին, ես սեղանից պիտի վերցնում, ձեռքից ձեռք չի կարելի», — սա եղավ Սառայի վերջին ցուցումը։ Փոքր-ինչ շփոթված վեր կացա, մրմնջացի «ամեն դեպքում շնորհակալ եմ, ցտեսություն» ու քայլեցի դեպի խոհանոցի դուռը։ Այն հետևիցս փակելիս տեսա, որ Սառան նորից ձեռքն է առել իմ սուրճի բաժակն ու լարված դեմքով անհանգստացած շուռումուռ է տալիս։ Փողոցում կենտրոնացա, զանգեցի մորս ու պատմեցի ապրումներս։ «Ոչինչ, բալես, մի մտածի, վաղը կգնանք վախ չափողի մոտ, մի հատ մոմ կթափի ու սաղ կանցնի», — մայրերն անելանելի իրավիճակներից գիտեն նվազագույնը երկու ելքի մասին։ Նրա խոսքերից հետո միայն մի բան էր ինձ մտահոգում. իսկ վախ չափողի տանը սուրճը գոնե լավը կլինի՞։

Էլեն Բաբալյան


ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ Պատմություն

Սուրճ երևանյան ձևով Պատմական գրառումները փաստում են, որ Եվրոպան ծանոթացավ սուրճի հետ հայ առևտրականների, մասնավորապես՝ Հովհաննես Աստվածատուրի շնորհիվ, որը Վիենայում հիմնադրեց Եվրոպայի առաջին սրճարանը: Սակայն Երևանը դարձավ սուրճի քաղաք շատ ավելի ուշ՝ 20-րդ դարի կեսից: Այսօր պատկերացնել Երևանը առանց սուրճի, անհնար է, և զարմանալի չէ, որ առաջին հարցը, որը հնչում է հյուր գնալիս «սուրճ կխմե՞ք»-ը չէ, այլ «ի՞նչ քաղցրությամբ սուրճ կխմեք»-ն է:

24 25

Մարտ 2016


Ախպարների ըմպելիք

Դարեր շարունակ երևանցիները նախընտրություն էին տալիս թեյին: Նույնիսկ 20-րդ դարի սկզբին սուրճ խմողները այնքան քիչ էին, որ այն համարվում էր էլիտար ըմպելիք: Սակայն ամեն ինչ փոխվեց 1940-ականների վերջերի հայրենադարձության հետ: Եգիպտոսից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և այլ երկրներից ամեն մեկը իր հետ բերեց Երևան նոր ավանդույթներ, նոր իրեր, նորաձևություն և մտածելակերպ: Այդ նորամուծությունների շարքում էր նաև սուրճը, որը շատ արագ ինտեգրվեց երևանյան կյանքում և կարճ ժամանակում դարձավ երևանյան ամենասիրված ըմպելիքը:

Սուրճի առաջին քայլերը Երևանում

1950-ականներին սկսեցին բացվել առաջին սրճարանները, Երևանը դարձավ Խորհրդային Միության այն հազվադեպ քաղաքներից մեկը, որտեղ սուրճը այդպիսի տարածում ստացավ: Հենց այդ ժամանակ՝ 60-70-ականներին բացվեցին արդեն լեգենդար դարձած սրճարանները՝ «Պոպլավոկը», «Կոզիրյոկը», «Սկվոզնյաչոկը»: Սուրճը դարձավ ցանկացած բնակարանի կարևորագույն այցեքարտերից մեկը, առաջացավ նոր՝ «սրճել» բայը, առաջին հարցը հյուր գնալիս՝ «ինչպես եք սուրճ ցանկանում», այլ ոչ թե «կցանկա՞նք սուրճ»: 70-ականներին Երևանից, որտեղ սուրճը ներմուծվում էր, այն սկսեց արտահանվել Միության այլ քաղաքներ:

Երևանյան սուրճի «սերը»

«Դե մեր սուրճն ուրիշ ա», — այս արտահայտությունը հաճախ կարելի է լսել Երևան վերադարձած շատ հայերից: Պարզվում է, որ իսկապես մերն ուրիշ է, և դա ունի իր բացատրությունը և ապացույցները: Օրինակ, Հայաստանում՝ թնոլորտային ճնշման պատճառով ջուրը եռում է ոչ թե 100 աստիճանում, ինչպես ընդունված է աշխարհում, այլ 95-98 աստիճանում: Սրան գումարվում է հայկական ջրի յուրահատկությունը, և ստացվում է իդեալական սուրճ: Ի դեպ, ոչ ամեն տեղ է սուրճը եփելիս առաջանում բոլոր հայերի սիրելի «սերը»՝ սուրճի սերուցքը: Կան մարդիկ, ովքեր նույնիսկ պատրաստել են նույն սուրճը Երևանում, իսկ հետո՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում կամ Եվրոպայում: Արդյունքը՝ ոչ մի «սեր»: Ոչ պակաս հետաքրքիր փաստ. շատ հայկական ռեստորաններում և ընտանիքներում ամբողջ աշխարհում սուրճ պատրաստելիս այնտեղի ջրին ավելացնում են մի փոքր «Ջերմուկ»՝ սուրճը ինչ-որ չափով հայիֆիկացնելու նպատակով:

Ո՞րն է իսկական «սև» սուրճը

Երևանյան սուրճի պատրաստման կանոններն ու եղանակները գրեթե չեն փոփոխվել այն ժամանակից, ինչ սուրճը մեծ տարածում է ստացել քաղաքում: Իսկական երևանյան սուրճը՝ լավ բոված և շատ մանր աղացած սուրճն է, եփված ջրով և մի փոքր շաքարավազով: Այս մինիմալիստական սկզբունքը ամենաապրունն է, և մինչ այսօր ոչ մի ուրիշ պատրաստման եղանակ կամ սուրճի տեսակ չի կարող ոտք մեկնել արդեն ավանդական սուրճի հետ: Հետաքրքիր է, որ 1970-ականներին քաղաքում տարածում ստացավ բրազիլական լուծվող սուրճ «Կասիկեն» (Casique), սակայն մի քանի տարի անց այն փոխարինվեց խորհրդային արտադրության լուծվող սուրճով, և երևանցիները կտրականապես հրաժարվեցին սուրճի ուրիշ տեսակներից, բացի արդեն ավանդական «սև սուրճից»: Ամբողջ աշխարհում հայտնի որպես «արևելյան» կամ «թուրքական», երևանցիները բացի «սևից» անվանեցին այն «սովորական» «հայկական», «տնական» էպիտետներով:

Սուրճ աղալու արվեստը

Իսկական երևանյան սուրճ ստանալու համար ոչ պակաս կարևոր պայման էր ճիշտ ընտրված և աղացած սուրճը: Ամբողջ քաղաքով տարածված էին մարտկոցային սրճաղացներ՝ հանրային խանութներում, փոքրիկ կրպակներում և նույնիսկ փողոցի անկյուններում: Սրճաղացները ունեին մեծ փայտե մուրճ, որով հարվածում էին սարքին, որպեսզի թանկարժեք փոշու ոչ մի գրամ չմնա աղացի մեջ: Սուրճը կշռում էին երկու անգամ՝ աղալուց առաջ և հետո: Երևանցին, սակայն, սուրճը գնում էր ոչ թե խանութից, այլ շուկայում կամ սրճաղացից, իսկ տանը հենց ինքը բովում էր՝ իր ուզած ձևով: Ասում էին՝ շուկայի սուրճը ամենալավն էր: Այս ավանդույթը շարունակվում է մինչ այսօր՝ շատերը, նույնիսկ նոր սերունդը նախընտրում է սուրճ գնել հատիկավոր, այլ ոչ թե փաթեթավորված, և տեղում աղալ, վստահ լինելու համար, որ այն խառնված չէ ինչ-որ անհասկանալի հավելումներով: Սուրճը աղում էին նաև տանը՝ ձեռքի սրճաղացի օգնությամբ: Ցանկացած բնակարանում կար այդպիսի սարքավորում: Երևանում ձեռքի աղացները պատրաստում էին «Չանգյալի գործարանում», իսկ երկանքը սրում էին մի քանի գործարաններում, օրինակ՝ «ԵրԱզ»-ում: Ով այնտեղ ծանոթ ուներ՝ իրեն արքա էր զգում: Այնպես, ինչպես այսօր իրեն Երևանում արքա է զգում սուրճը՝ իր բոլոր դրսևորումներով:

Արմեն Մուրադյան


ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ Պատմություն

«Բերմուդյան եռանկյունու» գաղտնիքները Երևանյան այս խաչմերուկը բերմուդյան եռանկյունի էին անվանում: Հենց այս հատվածում էին գտնվում 70-80-ական թվականների երեք ամենահայտնի սրճարանները՝ «Պոպլավոկը», «Կոզիրյոկն» ու «Սկվոզնյաչոկը»: Դրանցից մեկն այցելելով՝ մարդ ամբողջ օրով անհետանում էր: Այս եռյակն այցելուներին գրավելու ու դժվարությամբ բաց թողնելու եզակի հնարավորություն ուներ: Սրանք պարզապես ուտել-խմելու հաստատություններ չէին, այլ պաշտամունքային նշանակություն ունեցող սրճարաններ, որոնց մշտական այցելուները բոհեմի ներկայացուցիչներ էին, նույնիսկ եթե այդ միջավայրի հետ ուղիղ կապ չունեին:

26 27

Մարտ 2016


«Պոպլավոկ»

Այստեղ անհոգության, խենթության ու ազատության յուրահատուկ մթնոլորտ էր տիրում, ինչի պակասն այդքան զգացվում էր խորհրդային տարիներին: Հարցրեք ցանկացած երևանցու՝ որտեղ է գտնվում «Առագաստ» սրճարանը, կդժվարանա պատասխանել: Փոխարենը՝ միանգամից ձեզ ցույց կտա, թե ինչպես հասնել «Պոպլավոկի» մոտ: Բայց չէ՞ որ խոսքը միևնույն սրճարանի մասին է. մեկը պաշտոնական, մյուսն էլ ժողովրդական անվանումն է: Այստեղ կյանքի իմաստը փնտրող թեժ վիճաբանություններով է անցել մշակույթի, գիտության, քաղաքական, սպորտի ոլորտների ներկայացուցիչների երիտասարդությունը: Ծխախոտի ծխի ու ալկոհոլային գոլորշիների մեջ հազարավոր անգամներ մահացել են համլետները, օթելոները, դեզդեմոնաները, ստեղծվել մասշտաբային կտավներ, նկարահանվել հանճարեղ ֆիլմեր ու կառուցվել դարի հոյակերտ շինությունները: Իհարկե, այդ գլուխգործոցներից շատերն այդպես էլ լույս աշխարհ չեկան: Բայց կարևորն արդյունքը չէր, այլ ազատ, խենթ ու խելառ գաղափարը: Յուրաքանչյուրն իր ոլորտում բարձունքի հասնելով՝ այս մարդիկ, միևնույն է, շարունակում էին գալ այս սրճարանը, որ նորից վերադառնան իրենց հարազատ «պոպլավոկային» մթնոլորտին: Ժամանակին իսկական երևանցի մի երիտասարդ, որ հետագայում հաջողակ բիզնեսմեն դարձավ, երկրագնդի տասնյակ երկրներում եղավ՝ ճաշելով աշխարհի լավագույն ռեստորաններում, արդյունքում էլ բնակություն հաստատելով Մոսկվայում, մի անգամ Երևան վերադարձավ, առաջինը՝ վազելով «Պոպլավոկ»: Գերագույն հաճույքով մի կում արեց սուրճ անվանվող բավական կասկածելի ըմպելիքից ու բացականչեց՝ «Այ սա՜ է, իսկականը, տնականը… ավելի համեղ բան կյանքումս չեմ խմել»:

***

«Պոպլավոկը» հասարակ սրճարան չէր, այն գործողություն էր: Իսկ ղեկավարը, ավելի ճիշտ կլինի ասել տերը՝ Մացոն, երկար տարիներ շարունակ սրճարանի անփոփոխ կերպարներից էր: Նա անձամբ ճանաչում էր բոլոր այցելուներին ու անգիր գիտեր յուրաքանչյուրի կենսագրությունը: Գիտեր նաև, թե ում, որտեղ և որ ժամին կարելի է գտնել: Մացոն ճանաչում էր նրանց ընտանիքների անդամներին, սիրուհիներին ու հրաշալի տիրապետում նրանց գաստրոնոմիկ նախընտրություններին: Խոստովա-

«Պոպլավոկը» հասարակ սրճարան չէր, այն գործողություն էր: Իսկ ղեկավարը, ավելի ճիշտ կլինի ասել տերը՝ Մացոն, երկար տարիներ շարունակ սրճարանի անփոփոխ կերպարներից էր նենք, որ այն տարիներին «Պոպլավոկի» ճաշացանկն այնքան էլ բազմազան չէր: Վերևի հարկում՝ «տախտակամածում», քաղաքի լավագույն սուրճը չէ, որ մատուցվում էր, իսկ ներքևում՝ «բանտում», արդեն կարելի էր ավելի լավ սնվել: Ճաշացանկը չէր թարմացվում՝միշտ չափից շատ պղպեղված լահմաջո, կիսավառված կարտոֆիլ, թառամած կանաչեղեն, բալզակյան տարիքի պանիր, ճմռված թթու վարունգ, լոլիկ, պղպեղ… Այս ճաշացանկում ֆիրմային ուտեստները երկուսն էին՝ վինեգրետով ձվածեղ և ձվածեղ վինեգրետով: Մեկն արժեր 50 կոպեկ, մյուսը՝ 60: Այն հարցին, թե ինչո՞վ են տարբերվում այս երկու ուտեստները, մատուցողը հպարտորեն պատասխանում էր՝ «Մեկում ձվածեղը վինեգրետի վերևն է, մյուսում՝ վինեգրետը՝ ձվածեղի»: Սակայն գնային 10 կոպեկանոց տարբերության առեղծվածն առ այսօր բացահայտված չէ: «Պոպլավոկում» առանձնահատուկ հանրահայտության ու հարգանքի էր արժանանում մեկ ռուբլի քսան կոպեկանոց գինին, որը վաղուց իր հոգին քացախին էր վաճառել: Խանութում այդ նույն գինին կարելի էր 98 կոպեկով գնել: Որպես կանոն, այցելուները միանգամից երկու շիշ էին պատվիրում՝ մնացածը բերվում էին հարևան գաստրոնոմից: Մացոն դա շատ լավ տեսնում էր, բայց ձևացնում էր, որ ոչինչ չի պատահել: Իհարկե, մտքում նա հաշվարկում էր սրճարանի կրած վնասը, բայց շատ լավ հասկանում, որ այդ կերպ միջին եկամուտ ունեցող ուսանողներն ու մտավորականները կարող են մի քանի գրոշ խնայել:

***

«Պոպլավոկից» էին բանակ ճամփում, այստեղ էին գրում թեզերը, ծանոթանում, մտերմանում, բաժանվում: Այստեղ նույնիսկ ընտանիքներ էին կազմվում: Աղջկա անունը Ռուզան էր, տղայինը՝ Կարեն: Ծանոթացել էին վերջերս քաղաքում բացված կամերային թատրոնի մասին ընթացող թեժ


ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ Պատմություն քննարկումներից մեկի ընթացքում: Հետո արդեն բոլոր երեկոներն անցկացնում էին «Պոպլավոկում»: ՔԿԱԳ-ում ամուսնանալուց հետո միանգամից վազեցին սրճարան: Ամբողջ «Պոպլավոկը» քեֆ էր անում: Սրճարանի մուտքի մոտ՝ հենց շեմին, ավանդույթի համաձայն, նրանք ոտքով կոտրեցին ափսեները, որոնք նման առիթով մեծահոգաբար տրամադրում էր Մացոն: Մի քանի ժամ անց՝ քեֆուրախության ամենաթեժ պահին, սրճարան մտավ զույգի կատաղած կնքահայրն ու երջանիկ նորապսակներին վերադարձրեց ընտանեկան խնջույքին: Ռուզանն ու Կարենը սրճարան բերեցին նաև մեկ ամսականը չբոլորած առաջնեկին: Ի դեպ, Մացոն վրդովվեց՝ «Էրեխեք, ուշացնում եք, պիտի հենց ծննդատնից այստեղ գայիք»:

***

«Պոպլավոկի» դիմաց Երևանի դրամատիկական թատրոնն էր, հարևանությամբ՝ Մյասնիկյանի ռայկոմի կուսակցությունը: Առավոտյան փորձերից առաջ դերասանները «Պոպլավոկում» սուրճ էին խմում ու փոխանակվում նորություններով: Երբեմն, նրանք այնպես էին տարվում այդ ամենով, որ թատրոնի գլխավոր ռեժիսորը՝ Հրաչյա Ղափլանյանը, դուրս էր գալիս պատշգամբ ու իր լավ դրված հզոր դրամատիկ ձայնով կարգի էր հրավիրում դերասաններին, այսինքն՝ կոչ անում վերադառնալ թատրոն: Ձայնը, ի դեպ, լսելի էր Տերյանի փողոցից մինչև Լենինի պողոտա: Իրավիճակի զավեշտալիությունը ուժեղանում էր իր՝ փոքր զորքի հրամանատարի ձայնի երանգից: Այնուհետև, հենց այդ նույն դերասանական խումբը այստեղ էր հայտնվում փորձերից հետո, ու ևս մեկ անգամ՝ ներկայացումից հետո: Իսկ մի անգամ «Պոպլավոկում» դրամատիկ թատրոնի դերասանների ու գրողների միջև շախմատի առաջնություն էր կազմակերպվել: Քաղաքի բոլոր ծայրամասերից երկրպագուները հավաքվել էին սրճարանում: Ում չէր հաջողվել «Պոպլավոկի» տարածք ներթափանցել, փողոցից էին հետևում շախմատային գամբիտներին ու ցեյտնոտներին: Իր մասնագիտությանը հավատարիմ Մացոն նույնիսկ այս հարցում էր ամեն ինչ հաշվարկել՝ թատերական արվեստի երկրպագուները Երևանում ավելի շատ էին, քան գրքասերները: Այնուհանդերձ, սրճարանի տերը ոչ միայն հաշվապահության ու մենեջմենթի հարցերում էր ուժեղ:

***

Մացոյի հոգու խորքում ննջում էին դիվանագետի ու խաղաղապահի տաղանդները, որ մերթընդմերթ արթնանում էին ոչ հաստիքային իրավիճակներում: Մի անգամ Երևանի թատերական ինստիտուտի կոմսոմոլի ներկայացուցիչ մի աղջիկ պետք է վճարումներ տաներ ռայկոմ ու տպեր կոմսոմոլի տոմսերը: Բայց այդ օրը «Պոպլավոկի» կողքով պարզապես անհնար էր անցնել, մարդկանց դեմքերից

գլխապտույտ էր սկսվում՝ Ֆրունզիկ Մկրտչյան, Վլադիմիր Մսրյան, Ռաֆայել Քոթանջյան, Ռուբեն Հախվերդյան, Մարտին Վարդազարյան, Ռոբերտ Յոլչյան… Սկզբում աղջիկը նստեց մի սեղանիկի շուրջ, հետո՝ երկրորդի, երրորդի… Այդ օրը ռայկոմ նա այդպես էլ չհասավ: Հաջորդ օրը արցունքներն աչքերին եկավ՝ ինչ-որ տեղ կորցրել էր վճարներն ու տոմսերը: Ամբողջ սրճարանը տակնուվրա արեցին՝ չգտան: Մացոն նույնիսկ նեղացավ՝ «Դու գիտես, չէ՞, որ ինձ մոտ ոչինչ չի կորում, այստեղ բոլորը մերոնքական են: Եթե մեկը գտներ, անպայման կվերադարձներ: Ուրիշ տեղ փնտրի»: Բայց ուրիշ տեղում էլ աղջիկը ոչինչ չգտավ, մի խոսքով, կուսակցական ռեզերվի փաստաթղթերն ու ֆինանսները անհետացել էին: Նկատողությունը երկար սպասեցնել չտվեց: Ու հենց այդ ժամանակ ճգնաժամային մենեջերի դերում իրադարձությունների թատերաբեմին դուրս եկավ Մացոն: «Ժողովուրդ, սպասելու բան չկա, գնացեք ինստիտուտ ու ձեր հարցերը լուծեք այդ մարդկանց հետ»: Արդյունքում «Պոպլավոկի» գեղարվեստաթատերական եղբայրությունը ինստիտուտի կոմսոմոլի ղեկավարությանն առաջարկություն արեց, որից հրաժարվելը անհնար էր: Առաջարկությունը հետևյալն էր՝ երեկոն անցկացնել «Պոպլավոկում»: Երեկոն, այսպես ասած, կայացավ, մինչ ուշ գիշեր բոլորը սրճարանում էին: Եվ միայն լուսադեմին կոմսոմոլի շեֆերը հիշեցին, որ նախօրեին ինչ-որ շատ կարևոր հանդիպում են բաց թողել:

***

«Պոպլավոկը» մի վայր էր, որտեղ տարածությունն ու ժամանակը գոյություն ունեին իրենց առանձնահատուկ կանոններով: Մի անգամ սրճարանին մոտեցավ կանաչ «Զապորոժեց», որից մոտ ութ մարդ դուրս եկավ՝ կամերային թատրոնից էին: Բայց դա դեռ ամենը չէր՝ այդ մարդկանց հետևից էլ երևաց կոնտրաստը, նրա հետևից էլ հանդիսավոր կերպով պլաստիկ կոկորդիլոս դուրս բերեցին: Այդ պլուրալիստական տեսարանը դիտում էր ամբողջ «պոպլավոկյան» համայնքը: Կոնտրաբասը հենեցին ավտոմեքենային, կոկորդիլոսին էլ՝ կողքը, իրենք էլ շտապեցին սուրճ խմելու: Ջերմ երեկոյի հանդարտությունը հանկարծ խախտեց ոստիկանի ահեղ ձայնը՝ «Աննորմալներ, ինչու՞ եք կոնտրաբասը հենել ավտոմեքենային»: Ժողովուրդը պտտվեց: Կարգ ու կանոնի խնամակալի այդքան հարգալից վերաբերմունքը երաժշտական գործիքի հանդեպ շատ անսպասելի էր, բայց այդ առասպելը արագ փարատվեց: «Այսպես ավտոմեքենան էլ կփչացնեք: Կքերեք, չէ՞»: Ինչպես ավելի ուշ պարզվեց, կոկորդիլոսն իր հետաքրքրությունների սահմանից դուրս էր: Կոնտրաբասը ներս տարան սրճարան ու գուցե հենց այդ օրը առաջին անգամ ցամաքագնաց այս նավակի վրա առաջին անգամ երաժշտություն հնչեց: Անցան տարիներ ու «Պոպլավոկի» բոհեմյան-անթրաշ կարգավիճակին փոխարինելու եկավ էլիտար-գլամուրայինը: Անցումը թավշյա էր, համարյա աննկատ: Ուղղակի մեկ օր սրճարանից դուրս տարան «թուլակազմ» սեղաններն ու աթոռները, անհետացավ հանրային սննդի համար նախատեսված ամանեղենը, պակասեցին ծանոթ դեմքերը… Բայց հայտնվեցին ուրիշները, ովքեր վերադառնալով հեռուներից, ջազի ներքո անցկացնում են այստեղ երեկոները՝ գինովցած սեր խոստովանելով Երևանին, լացակումած պատմություններ պատմելով, թե որքան դժվար է ապրել օտար երկրներում: Հավանաբար, այս ամենը հանգիստ կարելի էր իրականացնել ուրիշ սրճարաններում, բայց «Պոպլավոկի» կարևոր առանձնահատկությունն այն էր, որ սրճարանը միշտ պատրաստ էր լսել, հասկանալ ու ներել:

«Սկվոզնյաչոկ». Ազատությանը խանգարում են պատերը

Ի տարբերություն «Պոպլավոկի», որտեղ խենթության ու անկեղծության մթնոլորտ էր տիրում, «Սկվոզնյաչոկում» ճախրում էր բոհեմայի նրբաճաշակ ոգին ու փնտրվում էին հավերժ հարցերի պատասխանները: Միջին տաղանդի տեր նկարիչ Գևոն, ով համոզված էր, որ տաղանդն ու հայտնիությունը ձեռք է բերվում սրճարանում երկար նստելուց, տասնյակ տաբատներ է մաշել այստեղ իր մուսային սպասելիս: Իսկ մուսան այդպես էլ չէր գալիս՝ նախընտրելով այլ

28 29

Մարտ 2016


գեղանկարիչների: Այդ ժամանակ Գևոն սկսում էր վատագույնս արտահայտվել իշխող կարգերի ու սոցիալիստական սիստեմի մասին: Ապաքաղաքականացված մուսան չէր արձագանքում նույնիսկ դրան: Ու մի անգամ «Սկվոզնյաչոկում» Գևոն մեծագույն եզրակացությունն արեց՝ «Ազատությանը խանգարում են պատերը: Այ եթե դրանք քանդեին…»: Ի պատասխան այդ մտքի՝ նրան միանգամից խորհուրդ տվեցին ստեղծագործական և քաղաքական ապաստարան փնտրել «Պոպլավոկում», որտեղ ինքնարտահայտմանը խանգարող պատեր ու միջնապատեր չկան: Այդ օրվանից մուսայի կողմից անտեսված նկարիչն ու ճարտարապետության նորարարը «Սկվոզնյաչոկում» այլևս չերևաց: Ի տարբերություն «Պոպլավոկում» տիրող շուրջօրյա ակտիվությանը, այստեղ պիկ ժամը սկսվում էր երեկոյան՝ աշխատանքային օրվանից հետո: Դժվար էր հրաժարվել մի գավաթ անուշահոտ սուրճից, որը պատրաստվում էր այրվող ավազի վրա ու համարվում էր լավագույնը շրջակայքում: Այստեղ ոչ միայն վերջին նորություններով, այլ նաև գրքերով էին փոխանակվում:

Լոռաբլիթը «Սկվոզնյաչոկի» ֆիրմային ուտեստն էր: Իր անվանումը ստացել էր «Լոռի» պանրի տեսակի ու բլիթ բառի միացումից: Քաղաքում դժվար էր գտնել այդ համն ունեցող որեվէ ճաշատեսակ

***

Աշխարհի բոլոր հետախուզական ծառայությունների աշխատողները կարող էին նախանձել, թե գաղտնիության ինչ գագաթնակետի էր հասնում այդ փոխանակման պահը: Երիտասարդը հազիվ լսելի ձայնով ասում էր՝ «Թղթապանակում է, դա էլ մյուս թղթապանակի մեջ է: Վերևինը «Պրավդա» թերթով է փաթաթված: Ի դեպ, ոչ թափանցիկ փաթեթ ունե՞ս»: Աղջիկը պայուսակից հանում էր Wrangler գրությամբ խնամքով դրված փաթեթը: «Որտեղի՞ց սա քեզ»: «Սպեկուլյանտների մոտից եմ գնել երկու ռուբլով: Բայց ԻՐ հետ ի՞նչ կապ ունի»: «Ապահով է՞»: «Կարծես թե՝ հա»: «Մինչև տուն կկարողանա՞ս տանել»: «Երևի»: «Բա որ հանկարծ մեջից դուրս ընկնի՞: Բա որ տեսնե՞ն»: Խոսակցությունը սկսում էր էլ ավելի հետաքրքրել գաղտնալսողներին: «Կարճ ասած, որ տուն մտնես, միանգամից մի հանի: Ծնողները չպետք է իմանան…»: Չափազանց հետաքրքիր էր՝ այնուամենայնիվ ո՞վ է ՆԱ, ինչու՞ է ԻՐ մասին չպետք է իմանան ծնողները ու ինչպե՞ս է ՆԱ տեղավորվել ոչ սովետական ապահովություն ունեցող բուրժուական պոլիէթիլենային փաթեթի մեջ: Ամեն ինչ ծիծաղելու աստիճան պարզ էր. ՆԱ՝ Միխայիլ Բուլգակովի՝ գրամեքենայի վրա տպված «Վարպետն ու Մարգարիտան» վեպն էր: Հաջորդ անգամ էլ միևնույն գաղտնիությամբ ձեռքից ձեռք էր փոխանցվում Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայի» մեքենագիր տարբերակը: Փոխանակվում էին ոչ միայն գրքերով, այլ նաև արտասահմանյան երգիչների ու խմբերի ձայնագրություններով, որոնք ԽՍՀՄ-ում գտնելը խիստ բարդ էր: Ամենասկզբում դրանք ձայնագրությունների հսկայական կոճեր՝ բոբինաներ ու վինիլային սկավառակներ էին, հետո՝ կասետներ: «Սկվոզնյաչոկ» էին մտնում նաև սկավառակների սպեկուլյանտներն ու խաբեբաները: Այդպես, օրինակ՝ մի անգամ The Beatles-ի ֆիրմային ծրարի մեջ խարդախները Լյուդմիլա Զիկինայի սկավառակն էին դրել: Երիտասարդը, որ երկար ժամանակ փող էր կուտակել լիվերպուլյան քառյակի սկավառակը ձեռք բերելու համար, հավանաբար, անմոռանալի զգացողություններ ունեցավ ձայնագրությունը լսելիս:

***

Լոռաբլիթը «Սկվոզնյաչոկի» ֆիրմային ուտեստն էր: Իր անվանումը ստացել էր «Լոռի» պանրի տեսակի ու բլիթ բառի միացումից: Քաղաքում դժվար էր գտնել այդ համն ունեցող որևէ ճաշատեսակ: Այս պանրային բլիթներն այստեղ արտադրվում էին տպագրահաստոցի աշխատանքի արագությամբ: Լոռաբլիթները համտեսելու երկար հերթեր էին գոյանում՝ բուրմունքը տարածվում էր սրճարանի սահմաններից դուրս: Գինը բավական դեմոկրատիկ էր՝ 60 կոպեկ: Բլիթների հետ սովորաբար թան էին առաջարկում: Բայց նախապատվությունը, որպես կանոն, հաճախորդները տալիս էին մեկ ռուբլիանոց գինուն: Մի անգամ ուսանողները գրազ էին եկել 15 լոռաբլիթ ուտել: Հինգերորդ լորաբլիթն ուտող ուսանողներից մեկը՝ գրազի իրականացման ընթացքին հետևողների «հուպ տո՜ւր, հուպ տո՜ւր»

վանկարկումների ներքո կանգ առավ: Հետո բերեց պարտված մի արկղ շամպայնն ու հյուրասիրեց բոլոր ներկաներին: Այստեղ կարողանում էին ոչ միայն գեղեցիկ քեֆ անել, այլև պարտվել: Ասում են՝ Գլենդելում հայ էմիգրանտները մի սրճարան էին ընտրել, որ շենքի առաջին հարկում էր ու երկու կողմից ներխուժող հոսանքի տակ էր գտնվում: Կարոտախտից այս վայրը նրանք «Սկվոզնյաչոկ» էին անվանել ու հենց այնտեղ էին հավաքվում, սուրճ խմում, քննարկում վերջին նորությունները՝ հիշելով երևանյան «բնօրինակը», որի տեղում ինչ-որ մեկի մտքով անցել էր հայելապատ պատուհաններով գրասենյակ կառուցել: Այս վայրի մոտով երևանցիները փորձում են արագ անցնել. այս հայելիների մեջ բացի ժամանակից աղավաղված քաղաքից ու տխուր դեմքերից որևէ այլ արտացոլանք չկա:


ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ Պատմություն

«Կոզիրյոկ». Այստեղ բոլորը խենթ են

Իր յուրահատուկ անվանումը օպերայի թատրոնի դիմաց գտնվող «Կոզիրյոկը» ստացել էր սպորտային գլխարկի հովար հիշեցնող ձևի շնորհիվ, որի ծածկի տակ էլ գտնվում էին սեղանիկները: Ամառներն այստեղ առավել մարդաշատ էր: Չնայած հաճախորդների պակաս մյուս սեզոններին էլ չկար: Հանգստից կամ գործուղումից վերադառնալիս մարդիկ առաջին հերթին շտապում էին «Կոզիրյոկ», որպեսզի ընկերներին զեկուցեն ճանապարհորդության մանրամասները: Ինչպես ասում էր «Ոստան Հայոցի» մենակատար Հովհաննես Կուրղինյանը՝ «Կոզիրյոկի» մշտական հաճախորդ լինելը կոչում էր, որը մարդ վաստակում էր կյանքի որոշակի ուղի անցնելուց հետո»:

***

Երկար տարիներ շարունակ սրճարանի ղեկավարը և խորհրդանիշը Ռիփսիկ ծյոծյան էր, որը պատկանում էր կանացի այն տեսակին, ում ուսերին էր ընկած սովետական հանրային սննդի հսկայական բեռը: Ռիփսիկ ծյոծյան շատ հանգիստ կարող էր դառնալ «Մայր հայրենիքն է կանչում» կամ «Ֆաշիզմ՝ կանանց չարագույն թշնամին» պաստառների նախատիպը: Միևնույն ժամանակ «Կազիրյոկը», հավանաբար, քաղաքի ամենախենթ վայրն էր: 1982 թվականի նոյեմբերի 11-ին հայտնեցին թանկագին Լեոնիդ Բրեժնևի վաղաժամ մահվան բոթը ու ամբողջ Խորհրդային Միությունում սուգ հայտարարվեց: Այդ ամպամած նոյեմբերյան առավոտ սրճարանի մի քանի հաճախորդները ոչ ալկոհոլային ռեժիմի ներքո ապրողի համար անսովոր մի տեսարանի ականատեսն եղան. սրճարանին մոտեցած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայից «Կոզի-

30 31

Մարտ 2016

րյոկի» մշտական հաճախորդներից երեքը՝ լրիվ սևավորված, արաղի արկղեր հանեցին ու ներս տարան: Ապշած Ռիփսիկ ծյոծյան չգիտեր, թե ինչ աներ, չէ՞ որ «մերոնքականներն էին»: Իսկ տղաները սկսեցին շիշը շշի հետևից դատարկել պարունակություն ու արաղ առաջարկել սրճարանի հաճախորդներին ու հասարակ անցորդներին: Ռիփսիկը, վերջապես, որոշեց վրդովվել, բայց տղաների փաստարկները լռեցրեցին նրան: «Մեր սիրելի գլխավոր քարտուղարին հարգանքի տուրք ենք մատուցում», — ամենայն լրջությամբ հայտարարեցին նրանք: Կարիք չկա նշելու, որ հիշատակի արարողությունը շուտով դադարեց տխուր լինելուց՝ մարդկանց թիվն անընդհատ շատանում էր, և արդյունքում ամեն ինչ ավարտվեց համընդհանուր խնջույքով: Ոչ ոք խուլիգանություն չարեց ու չխախտեց հասարակական կարգը, որին, համենայն դեպս, երկու ոստիկան էին հետևում: Նրանցից տարիքով մեծը բացատրում էր երիտասարդ գործընկերոջը, ով, կարծես, երևանցի չէր՝ «Սա «Կոզիրյոկն» է: Այստեղ բոլորը խենթ են, բայց բարի»:

***

Ամենահայտնի սրճարանների եռյակից «Կոզիրյոկն» առանձնանում էր նրանով, որ այստեղ ալկոհոլային խմիչքներ չէին օգտագործում: Փոխարենը՝ ոգելից խմիչքները նախապես խմելով՝ գալիս էին այստեղ դեսերտը համտեսելու: Սուրճ, պաղպաղակ, մի քանի տեսակի խմորեղեն, հյութ՝ ահա և ամբողջական ճաշացանկը: Մի անգամ վաճառքն իրականացնող պատուհանի վրա հայտնվեց նոր գնացուցակը՝ առևտրի մինիստրության ու «Կոզիրյոկի» կնիքներով: Այս յուրահատուկ փաստաթուղթը «կոզիրյոկցիների» հրճվանք առաջացրին: Այն երկու սյունյակ ուներ՝ առաջինում անվանումները ռուսերենով էին, երկրորդում՝ հայերենով, բայց, չգիտես թե ինչու ռուսերեն տառերով գրված: Հավանաբար, հայերեն տառատեսակով գրամեքենա չէր գտնվել: Բայց դե դեռ ամենազվարճալին չէր՝ այս մենյուի համաձայն «слоеный пирожок»-ն արժեր 15 կոպեկ, իսկ հայերեն տարբերակը՝ «շերտավոր կարկանդակը»՝ 30 կոպեկ, «пирожное с кремом»-ի գինը կազմում էր 22 կոպեկ, իսկ «կրեմով պեռոժնիինը»՝ 28 կոպեկ: Այդ օրվանից բոլորը ռուսերեն տարբերակներն էին պատվիրում: «Կոզիրյոկը» օպերայի ակադեմիական թատրոնի բալետի պարուհիների ու երգիչների սիրելի վայրն էր: Այստեղ գալիս էին նաև գրողներն ու նկարիչները, պրոֆեսորներն ու տաքսիստները: Օպերայի թատրոնի տենորներից մեկը, ով հուլիսյան շոգ երեկոներից մեկը բեմում այրող լուսարձակների ներքո անցկացնելու փոխարեն գերադասել էր «Կոզիրյոկ» գալ, այդ օրը այնքան պաղպաղակ էր կերել, որ արդյունքում ներկայացումը ստիպված չեղյալ հայտարարեցին: Ամառային ջերմ երեկոների ընթացքում, երբ սրճարանի բոլոր սեղանիկները զբաղված էին, ուշացածները սուրճ էին խմում ծառերի տակ ու խոտածածկ հատվածում, իսկ նոր եկածները մոտ 40 րոպե շարունակ անցկացնում էին յուրաքանչյուրին ողջունելով: «Կոզիրյոկի» մշտական հաճախորդներից էր Բենզավոզ Գուգոն՝ բարձրագույն կրթություն ստացած մի մարդ, ով հրաշալի ինտելեկտ, սուր հումոր ու աչքի ընկնող արտաքին ուներ, ում տեսնելով Լամբրոզոն կհրճվեր: Նա բենզակիր մեքենայի վարորդ էր ու մի օր «Կոզիրյոկի» սեղանիկներից մեկի վրա էր թողել աշխատավարձը, որ 500 ռուբլի էր կազմում: Այն ժամանակների համար սա մեծ գումար էր: Իրենից հետո սեղանիկի շուրջը նստողները նույնիսկ չէին բացել փաթեթը՝ հանձնելով այն մատուցողուհիներին ու ասելով, որ փաթեթը այստեղ է թողել «մեծ, վախենալու մի տղամարդ»: Երբ մեկ ժամ անց խեղճ Գուգոն հայտնվեց սրճարանում, նրան հանձնեցին փաթեթն ու ասացին՝ «Երևի թե գիրք ես թողել այստեղ»: Չնայած, եթե գումարը թղթով փաթաթված էլ չլիներ, միևնույն է՝ չէր կորչի, հաճախորդները կվերադարձնեին գումարը, ինչպես և գիրքը հետ տվեցին: Գուգոյի ֆիրմային խոսքը հետևյալն էր՝ «Եղանակը հուշում է՝ պարտք արա, բայց խմի»: Նա ասում էր այս արտահայտությունը նոյեմբերից մինչ ապրիլ, բայց, քանի որ «Կոզիրյոկը» սթափության գոտի էր, Գուգոն իր բարձրաստիճան պլաններն իրագործում էր այլ՝ ավելի պուրիտանական վայրերում:


Այստեղ հաճախ կարելի էր տեսնել մի հետաքրքիր կերպարի՝ բարձրահասակ, գունատ, բարետես, 60-ի մոտ մի տղամարդ: Նա միշտ միևնույն մոխրագույն կոստյումն էր կրում, որը, ամենայն հավանականությամբ, երկու-երեք տասնամյակ առաջ շքեղ տպավորություն էր թողնում, բայց ոչ այժմ: Այդ կոստյումավոր տղամարդը միշտ մի գավաթ սուրճ էր պատվիրում, ուշադիր զննում հաճախորդներին: Հետո, միայն իրեն հայտնի չափանիշներով ընտրում էր մեկին, մոտենում ու բարեխոսի ձայնով շշնջում՝ «Պարոն, ձեզնից 20 կոպեկ»: Հաճախորդը մեծ հաճույքով վճարում էր՝ զգալով իր առավելությունը նրանց նկատմամբ, ում տղամարդը չէր առանձնացնում իր հայացքով:

***

Ինչեր ասես, որ չէին անում, որ չփչացնեն այստեղ ձևավորված ընկերությունը: Տարիներ շարունակ, համարյա ամեն երեկո սեղանիկներից մեկը չորս ընկերներից կազմված ընկերների խումբ էր զբաղեցնում: Արմենն ու Մարինան ամուսիններ էին, իսկ Նառան ու Տիգրանը՝ քույր ու եղբայր: Ամեն ինչ վերջացավ նրանով, որ Մարիան լքեց ամուսնուն ու միացավ Տիգրանին, վերջինս էլ համարյա թե զոռով ամուսնացրեց Արմենին ու քրոջը: Բայց նույնիսկ այսպիսի ամուսնական շահարկումներից հետո նրանք, միևնույն է, շարունակում էին չորսով նստել սեղանիկի շուրջ: Տարիների ընթացքում այստեղ շատ բան չփոխվեց՝ նույնիսկ սրճարանի կենտրոնում աճող սպիտակ թխկու վրա պահպանվել էին հաճախորդների կողմից փորագրված «վկայությունները»: Իսկ դրանք պատմում էին տարբեր սիրո պատմություններ, կային նաև հրավերքներ կամ հայտարարություններ… Ինչեր ասես, որ չէին գրում այսօր արդեն ծերացած «խենթերը»: Դրանց մեջ մեկը անփոփոխ մնաց՝ պահպանելով իր արտոնյալությունն առ այսօր՝ «Հանդիպում ենք այստեղ՝ «Կոզիրյոկում»:

«Կոզիրյոկը» օպերայի ակադեմիական թատրոնի բալետի պարուհիների ու երգիչների սիրելի վայրն էր: Այստեղ գալիս էին նաեվ գրողներն ու նկարիչները, պրոֆեսորներն ու տաքսիստները ***

1990-ական թվականներին սրճարանի ծածկի՝ «կոզիրյոկի» վրա հայտնվեց «Հռիփսիմե» գրառումը, քանի որ սրճարանի սեփականատերը դարձավ լեգենդար Ռիփսիկը: Սակայն այս անվանումն այդպես էլ հայտնիություն չստացավ՝ դե ասեք, ու՞մ մտքով կանցնի հանդիպում նշանակել «Հռիփսիմեում»: Թերևս, զարմանալի չէ, որ հենց ինքը՝ Ռիփսիկ ծյոծյան էլ շարունակում էր սրճարանը հին ժամանակների պես «Կոզիրյոկ» անվանել: Ու ինչպես տասնամյակներ առաջ նա շարունակում էր խրատել աշխատակցուհիներին՝ թաց մոխրամանները սեղանին դնելու համար: Ու թվում է, թե ժամանակն անզոր է այս կնոջ վրա, միայն մի քիչ ծերացել էր: Նրա ձայնը հին ու բարի ժամանակների նման զրնգուն էր, երբ ամեն երեկո օպերայի շրջակայքով հնչում էր հետևյալ կոչը՝ «Երեկ սեղանիկները զբաղեցրած հաճախորդներին խնդրում եմ իրենց տեղը զիջել այսօր եկածներին»: Բայց մի քանի տարի առաջ Ռիփսիկը հեռացավ կյանքից, հեքիաթն ավարտվեց: Մնացին պատմությունները և անփոփոխ «կոզիրյոկը», որի ծածկի տակ այդքան մարդ է գնացել ու եկել, սրճել և պաղպաղակ կերել:

Նյութն առաջին անգամ տպագրվել է Ереван ամսագրում

Էլեոնորա Մալխասյան, Ռուբեն Գյուլմիսարյան


ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ Այնտեղ

Սուրճի մայրաքաղաք Մինչև ոսկորները հասնող սառը քամով մեզ դիմավորած Վիեննա եկել էինք մի ոչ շատ հայտնի պատմական փաստի առթիվ։ Խոսքն այն մասին է, թե ինչպես է թուրք սուլթանի հպատակ, հայ առևտրական Յոհան Դիոդատոն (նույն ինքը՝ Հովհաննես Աստվածատուր) ավելի քան 300 տարի առաջ բացել Վիեննայի առաջին սրճարանը, որտեղ մատուցում էր մինչ այդ քաղաքի բնակիչներին անհայտ մի ըմպելիք՝ ղահվե։ Սրճային բիզնեսն արագ ընտելացավ ավստրիական մայրաքաղաքում, իսկ քաֆեհաուսները դարձան քաղաքի այցեքարտը։ Բայց արդյոք Վիեննայում հիշո՞ւմ են Դիոդատոյի մասին և գիտե՞ն, թե սուրճի հայկականը որն է։

32 33

Մարտ 2016


Ն

ախքան սրճային Վիեննան հետազոտելը, մենք որոշեցինք հայկական Վիեննա այցելել, իսկ դա առաջին հերթին ենթադրում է ծանոթություն Հայկական կաթոլիկ եկեղեցու Մխիթարյան միաբանությանը։ Հենց այդ Միաբանությունն է հայտնի «Մխիթարինե» լիկյորով, որը գաղտնի բաղադրատոմսով է պատրաստվում շուրջ երկու հարյուր տարի։ Աբբայությանը կից ֆիրմային խանութում մեզ դիմավորեց բարեսիրտ հայր Անդրեասը, որն արդեն չորս տասնամյակ պահպանում է խմիչքի գաղտնիքն ու ղեկավարում արտադրությունը։ Իմանալով մեր այցի նպատակի մասին՝ նա խոստովանեց, որ անտարբեր չէ սուրճի հանդեպ։ Չգիտես ինչու հարցրեցի, թե ինչ սուրճ է սիրում։ — Իհա՛րկե հայկական։ Գիտե՞ք, առաջ աբբայությունում որքան շատ էինք խմում դրանից։ Բայց հիմա մի տեսակ ավելի շատ իտալականն է՝ ավտոմատներից։ Չէ, հայկական սուրճը լրիվ ուրիշ պատմություն է։ Դրան հաջորդեց հետաքրքրաշարժ պատմություն մի Մխիթարյան միաբանի և վիեննական սրճարանների մասին։ Մարդը խենթանում էր սուրճի համար և որպեսզի խմեր, բնականաբար, սրճարան էր գնում։ Երբ նրան թուրքական սուրճ էին առաջարկում, հունից դուրս էր գալիս, սկսում էր բացատրել, որ այդ սուրճը հարկ է հայկական անվանել, պատմում էր Հովհաննես Աստվածատուրի պատմությունը, որին այստեղ ճանաչում էին Յոհան Դիոդատո լատինական անունով։ Մատուցողները թափ էին տալիս գլուխներն ու բերում պատվիրած ըմպելիքը։ Մի քանի օրից միաբանը վերադառնում էր նույն վայրը, հայկական սուրճ խնդրում, իսկ մատուցողները նո-

Առաջին վիեննական սրճարանն այսօր գործում է Daniel Moser ցուցանակի ներքո։ Այն մասին, որ հաստատությունն ավելի քան երեք հարյուր տարեկան է, ոչինչ չի հիշեցնում

րից ոչինչ չէին հասկանում և թուրքական առաջարկում։ Բայց աբբայության անդամը չէր հանձնվում և ամեն ինչ նորից սկսում… Պատմությունը լռում է այն մասին, թե ինչով ավարտվեց այս սրճային դիմակայությունը, բայց նախաձեռնությունը միանգամայն հետաքրքիր էր, նույնիսկ՝ ազնիվ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք էլ շրջենք վիեննական քաֆեհաուսներով ու պարզենք, թե որքանով են այստեղ հարգում Յոհան Դիոդատոյին։ Հատկապես հաշվի առնելով, որ Վիեննայում սուրճ խմելը միայն ու միայն հաճույք է։

***

Վիեննայում առաջին սրճարանը Դիոդատոն բացեց մի փոքրիկ սրահում՝ Հաարմարկտ փողոցում, այսօր՝ Ռոտենտուրմշտրասսե 14, որը Սբ Ստեփանոս տաճարից մի քանի քայլ հեռավորության վրա է։ Սրճարանը գործում է մինչ օրս, իսկ տաճարի դիմացի հրապարակը, ինչպես և հարյուրամյակներ առաջ, քաղաքի ամենաաշխույժ հատվածն է։ Միջնադարում այստեղ հավաքվում էին ամենատարբեր խավի առևտրականներ, ամբոխին զվարճացնում էին տրուբադուրներն ու թափառական դերասանները։ Իսկ այսօր զբոսաշրջիկների ուշադրությունը գամվում է երիտասարդ բրեյքդանսերներին ու փողոցային երաժիշտներին, որոնց թվում, ի դեպ, երգեհոնիկ նվագողներն էլ քիչ չեն։ Բայց այս ամբողջ տեսարանի մեխը «ձիերի կայանատեղին» է։ Ճիշտ տաճարի դիմաց բոլոր ցանկացողները կարող են վերցնել տասնյակ կառ-

← Դիոդատոյի հիմնադրած սրճարանն այժմ կոչվում է Daniel Moser

քերից մեկը՝ լծված զույգ ձիերով, որոնք հնազանդորեն սպասում են կառապանի «Առա՛ջ» հրամանին։ Բայց մեզ ավելի շատ հետաքրքրում է հայկական սուրճի «առաջամարտիկի» բացած հաստատությունը։ Առաջին վիեննական սրճարանն այսօր գործում է Daniel Moser ցուցանակի ներքո։ Այն մասին, որ հաստատությունն ավելի քան երեք հարյուր տարեկան է և, առավել ևս, դրա հայկական ծագման մասին կարծես թե ոչինչ չի հիշեցնում։ Չնայած՝ չէ, եթե ուշադիր նայես, ապա կանգնակի կողքին կարելի է նկատել բրոնզե ցուցատախտակ, որում հակիրճ ներկայացված է սրճարանի պատմությունը՝ հայազգի Հովհաննես Աստվածատուրի՝ ավստրիական հողին ոտք դնելուց մինչև նրա կողմից սրճային բիզնեսի բացառիկ իրավունք ստանալն ու ճիշտ այս վայրում հնագույն վիեննական սրճարանի հիմնումը։ Նստելով միլիոնավոր արմունկներից մաշված փոքրիկ սեղանի մոտ, որի գլխավոր զարդը մի զույգ կակաչներն էին (երևում է՝ մեր սնահավատությունները փոքր-ինչ տարբերվում են ավստրիականներից), սկսեցինք մեր շուրջը նայել։ Անմիջապես գլխավերևում Ջերալդին Չապլինի հսկայական դիմանկարն է։ Մեծ կատակերգուի դուստրը մեզ է նայում շուրթերին մոտեցրած սուրճի գավաթով։ Եվ չես հասկանում՝ քեզ հե՞տ է սեթևեթում, թե՞ սիրաբանում է Մարչելո Մաստրոյանիի հետ, որը ճիշտ դիմացի պատին է՝ սուրճի գավաթը ձեռքին։ Մատուցող Դարիոն բերում է մենյուն, որտեղ «Սուրճ» բաժնում բացառապես իտալական անուններ


ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ Այնտեղ ↓ Հռչակավոր Cetral-ը՝ Տրոցկու և ընկերների սիրելի սրճարանը

Sperl-ում սիրում էր սրճել Ադոլֆ Շիկլգրուբերը՝ ապագա Հիտլերը

են շարադրված՝ կապուչինո, ամերիկանո և նման բաներ։ Բայց մենք խնդրում ենք հայկական սուրճ մատուցել։ — Չկա, — անվրդով պատասխանում է Դարիոն։ Բա Daniel Moser-ի հայկական արմատնե՞րը։ — Այո, այս սրճարանի առաջին սեփականատերը հայ էր, բայց ավելին ես չգիտեմ։ Միգուցե իմ տնօրենը կկարողանա ձեզ օգնել, մի օր երեկոյան համեցեք։ Իհա՛րկե կգանք։ Ավելին, տնօրենին կհամոզենք սուրճերի մենյուում անպայման ներառել հայկական սուրճը։ Իսկ մինչ այդ, թերևս, գնահատենք Վիեննայի ամենահայտնի սրճարանը՝ Central-ը։

***

«Թաղամասը զննված է», — ասվում է հանրահայտ Ձիավարության իսպանական դպրոցի պատին խորհրդային սակրավորների թողած հաղորդագրության մեջ։ Պատմության սիրահար ավստրիացիները շենքը վերականգնելիս խնամքով պահպանել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արված գրությունը։ Հարակից գեղատեսիլ վայրերով կես ժամ զբոսնելուց հետո մենք միանգամայն կարող էինք ստորագրել այդ հաղորդագրության տակ։ Central-ը՝ մի վայր, որտեղ XX դարի սկզբին իրենց ժամանցն անցկացնում էին բոլշևիկները, Երկրորդ աշխարհամարտի տարիներին ժամանակավորապես փակվել էր։ Հետո սրճարանը վերաբացեցին՝ տեղափոխելով հին շեն-

34 35

Մարտ 2016

քի մյուս թևը՝ Հերենգասսե փողոցում։ Հանրահայտ ցուցանակից մի երկու հարյուր քայլ առաջ պարզ է դառնում, որ այդ սրճարանը շատերն են փնտրում։ Նույն փողոցում՝ մթերքի խանութի մուտքի մոտ, որի աշխատողները, ըստ ամենայնի, արդեն զզվել են մոլորված տուրիստներին ճանապարհ բացատրելուց, ձեռքով գրված անգլերեն երկտող է կախված. «Central սրճարանը հարյուր մետրի վրա է, շարունակեք նույն ճանապարհով», իսկ հատկապես բութ ընթերցողների համար հաստլիկ սլաք է նկարված։ Ինչպես և սպասվում էր, սրճարանը լեփ-լեցուն է։ Բայց մեզ համար երկու հոգու ազատ սեղան գտնվեց։ Մի քանի րոպեից մեզ մոտեցած մատուցողուհուն տալիս եմ նույն սադրիչ հարցը հայկական սուրճի մասին։ Աղջիկը ակնհայտորեն շփոթվեց։ — Հայկակա՞ն.. Չէ, ցավոք սրտի, չունենք... Բայց ունենք թուրքական։ Իյաիրո՞ք: Եվ ինչպե՞ս եք այն պատրաստում, շատ հետաքրքիր է։ — Բոված և աղացած սուրճ ու ջուր, եփում են ջազվեով... Դե, գիտեք, այդպիսի տարա է... Ու սկսում է ձեռքերով ցույց տալ սույն տարան... ինձ՝ հայիս։ — Եվ հետն էլ մի բաժին ռահաթ-լոխում ենք մատուցում։ Իմ այն դիտարկմանը, որ սկզբունքորեն, եթե հանենք ռահաթը, հայկական սուրճը ճիշտ այդպիսին է, մատուցողուհին անհարմար զգաց, ժպտաց, և դրանով մեր բանավեճն ավարտվեց։ «Թուրքական» սուրճը, ի դեպ, հիանալի էր։

***

Վիեննական կենտրոնի փողոցներով քայլելիս կարելի է նկատել, որ այստեղ բոլորովին յուրահատուկ վերաբերմունք կա պատմության հանդեպ։ Եվ հարցը նույնիսկ այն չէ, որ ինչ-որ փոքրիկ իրավաբանական գրասենյակի կամ ոսկերչական խանութի մուտքի մոտ կարելի է տեսնել, օրինակ, «1832 թվականից ի վեր» կամ նման մի գրություն։ Քաղաքն ուղղակի ցնցում է անտիկվար խանութների քանակով՝ է՛լ գրքեր, է՛լ կահույք, է՛լ զարդեր։ Մեր աչքով ընկավ նույնիսկ մի խանութ, որը մասնագիտացած էր օպերայի հետ կապված հնաոճ իրերում, իսկ հետո՝ ոչ մեծ կրպակ, որտեղ հոգնած աչքերով մի ծերունի վաճառքի էր հանել Հռոմեական կայսրության ժամանակների զենք ու զրահ, որին աշխարհի ցանկացած թանգարան կնախանձեր։ Այս պատմական հետքը կարելի է նկատել նաև Վիեննայի սրճային կյանքում։ Ինչպես Central-ը, այնպես էլ մի շարք տեղական քաֆեհաուսներ հատկապես հպարտանում են իրենց տարիքով և, իհարկե, հանրահայտ մշտական հաճախորդներով։ Բոլոր տեղեկատուներում այդպես էլ գրում են. «սրճարանը գործում է այսինչ թվից, այսինչ գրողի (երաժշտի, քաղաքական գործչի ևն) սիրած վայրը»։ Եվ եթե Central հաճախ էին գալիս ռուսական հեղափոխության ապագա առաջնորդները, ապա Landtmann-ում ժամանակին կարելի էր հանդիպել Զիգմունդ Ֆրոյդին։ Ցուրտ փետրվարյան այդ երեկո ազատ տեղեր գրեթե չկային։ Եվ, այդուհանդերձ, մեզ հաջողվեց տեղավորվել սրահներից մեկի փոքրիկ սեղանի մոտ։ Մոտեցած մատուցողին հայկական սուրճ ենք ասում։


← Landtmann՝ Զիգմունդ Ֆրոյդի սիրելի սրճարանը

← Միշտ մարդաշատ Cetral-ի սրահներից մեկը

եթե Central հաճախ էին գալիս ռուսական հեղափոխության ապագա առաջնորդները, ապա Landtmann սրճարանում ժամանակին կարելի էր հանդիպել Զիգմունդ Ֆրոյդին — Կներեք, իսկ դա ի՞նչ է։ Վերապատմում ենք բաղադրատոմսը, մատուցողը մտամոլոր նայում է, հետո թուրքական սուրճ առաջարկում։ Ծեր միաբանի ուրվականը հեգնանքով քմծիծաղ է տալիս։ Դե, ինչ արած։ Սուրճը բերեցին տարօրինակ գավաթներով՝ առանց բռնակների, համ էլ քաղցր, թեև զախեր-տորտեի հետ համադրությամբ հեչ վատ չէր։ Երբ մենք արդեն պատրաստ էինք ճամփա ընկնել, սրճարանը գրեթե դատարկ էր։ Վիեննացիները տուն էին գնացել՝ հերթական աշխատանքային օրվան պատրաստվելու։ Իսկ պարոն Ֆրոյդի սիրած տեղում՝ սրահի վերջում՝ ճիշտ դաշմանուրի հետևում, դրված է «պատվիրված է» ցուցանակը. կարծես լեգենդար հոգեբանը հավիտյանս հավիտենից ամրագրել է այդ տեղն իր համար։ Frauenhuber սրճարանն իր գովազդային թռուցիկում հպարտությամբ հաղորդում է, որ այն հաճախ են այցելել Մոցարտն ու Բեթհովենը։ Ավելին, այստեղ մի քանի անգամ նույնիսկ

նվագել են այցելուների համար։ Բայց այդ դասական ջեմ-սեշններով գովազդը չի ավարտվում։ Նույն այդ թռուցիկում անվերապահորեն հայտարարվում էր, որ Frauenhuber-ը, իբր, Վիեննայի առաջին սրճարանն է։ Ընդ որում, հիշատակվում է 1824 թվականը։ Տեղ հասնելով մենք հասկացանք, որ այստեղ իսկապես չեն լսել ո՛չ հայ ձեռնարկատիրոջ, ո՛չ էլ հայկական սուրճի մասին։ Նույն իրավիճակը Kleines Kafe-ում էր («Փոքր սրճարան»), որը դեռևս համարվում է քաղաքի ամենափոքր սրճարանը, թեև այդպիսին չի 1950-ականներից ի վեր, երբ պատմական տարածքը՝ երկու սեղանով ու բարով սրահը, զգալի ընդլայնվեց։ Հիմա մեր տեսածներից առնվազն մեկ սրճարան՝ Daniel Moser-ը կարող է մրցել Kleines-ի հետ ամենափոքրի կոչման համար։ Փոխարենը, Վիեննայում ցանկության դեպքում միայն մեկ սրճարան կարող է գլուխ գովել, որ անցյալ դարի սկզբին այնտեղ թրև էր գալիս Շիկլգրուբեր ազգանունով մի երի-

տասարդ ու ձախողակ նկարիչ, որը հետագայում հայտնի դարձավ ողջ մարդկությանը Ադոլֆ Հիտլեր անվան տակ։ Խոսքը Sperl սրճարանի մասին է, որը կարողացել է պահպանել այդ ժամանակների երբեմնի տեսքը, ոգին ու հմայքը։ Երբ պատուհանին կից սեղանի մոտ հարմարվելուց հետո մենք որոշեցինք ճշտել մատուցողուհուց, թե ո՛ր սեղանի մոտ էր սիրում ժամանակ սպանել պարոն Շիկլգրուբերը, նա հանկարծ անհանգստացավ, ասաց, որ դա շատ վաղուց էր, ու վազեց մենեջերին բերելու։ Մենեջերը՝ միջին տարիքի ժպտերես մի տղամարդ, գրեթե ներողություն խնդրելով մեզ հաղորդեց, որ Sperl սրճարանն առանձնապես չի հպարտանում, որ Հիտլերը հաճախ է այցելել այդտեղ։ Իսկ երբ խոսք գնաց հայկական սուրճի մասին, խեղճ մենեջերը բոլորովին պապանձվեց։ «Ջազվե» բառը լրիվ մոլորեցրեց նրան, այնպես որ մենք բավարարվեցինք սովորական էսպրեսոյով նախապատերազմյան վիեննական քաֆեհաուսի կախարդական մթնոլորտում։


ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ Այնտեղ ↓ Դարեր առաջ Յուլիուս Մայնլն իր սրճային բիզնեսը սկսել էր հենց Վիեննայից

Հույս կար, որ մեզ գոնե մի քիչ ըմբռնումով կմոտենան Julius Meinl հանրահայտ ապրանքանիշի խանութներում։ Ինքը՝ Յուլիուս Մայնլը՝ 1862-ից գոյություն ունեցող ընկերության հիմնադիրը, կայսրության մայրաքաղաքը նվաճելու էր եկել գավառից և հաջողության հասավ նրանով, որ գլխի ընկավ սուրճն արդեն բոված վաճառել։ Այսօր ընկերությունն այն քչերից է Ավստրիայում, որը մասնագիտացած է արևելյան սուրճերի գործում։ Դրա մասին է վկայում նաև տարբերանշանը՝ ֆեսով տղայի պրոֆիլը (նույնպիսի ֆեսով, ամենայն հավանականությամբ, Վիեննայում շրջում էր Հովհաննես Աստվածատուրը)։ Բայց այստեղ էլ մատուցողուհին ոտքի վրա արտաբերեց միայն. «Ունենք թուրքական սուրճ» ու գնաց մյուս հաճախորդին սպասարկելու։

***

Ինչպես և խոստացել էինք մատուցող Դարիոյին, մի քանի օր անց երեկոյան նորից եկանք Daniel Moser։ Տնօրենը՝ Յուլիա անունով երիտասարդ թխամորթ կինը ժպիտով դիմավորեց սրճարանով հետաքրքրված հյուրերին։ Լսելով «լրագրողներ» կախարդական բառը՝ մենեջերը, որ, ինչպես պարզվեց նույն պահին, նաև սրճարանի համասեփականատերն էր, համառոտ պատմեց Դիոդատոյի պատմությունը, որը մենք առանց այդ էլ գիտեինք։ Ավելի հետաքրքիր էր իմանալ սրճարանի նորագույն պատմությունը։ Պարզվեց, որ երկար ժամանակ այս վայրը ծառայել է որպես խանութ, և միայն 1970-ականների վերջին որոշվել է վերածնել հնագույն վիեննական սրճարանը։ Յուլիայի հավաստիացմամբ՝ սրահը մնացել է ճիշտ այնպիսին, ինչպիսին Աստվածատուրի կյանքի օրոք էր։ Բայց ինչո՞ւ Դանիել Մոզեր։

36 37

Մարտ 2016

→ Kleines Kafe-ն այլևս այդքան էլ փոքր չէ, բայց նույնքան սիրված

ավստրիական մայրաքաղաքի ճիշտ կենտրոնում թուրքերը շարունակում են հայի սկսած գործը, մինչդեռ նա իր հերթին այստեղ է եկել Թուրքիայից։ Սուրճը մտերմացնում է Ոչ, դա հաստատության սեփականատերերից մեկի անունը չէ, ինչպես մեզ թվաց սկզբում, այլ պատմական անձ՝ Վիեննայի քաղաքագլուխ։ Յուլիան վստահեցնում էր, որ հենց այդ անձնավորությունն է որոշիչ դեր խաղացել քաղաքում Դիոդատոյի սրճային բիզնեսի բացման գործում։ Դե ինչ, միանգամայն արժանի առիթ է քաղաքի առաջին սրճարանը նրա անունով կոչելու համար։ Բայց ինչո՞ւ մի սրճարանում, որը բացել է Դիոդատոն, չեն մատուցում այն նույն սուրճը, որը նա էր պատրաստում։ Մեկ էլ հիանալի կլիներ, եթե Յուլիան մեր խնդրանքով մենյուի մեջ հայկական սուրճ ավելացներ։ — Դե իմաստ չունի։ Մարդիկ գալիս են այստեղ կապուչինո կամ էսպրեսո խմելու, իսկ թուրքական սուրճը ոչ մեկին չի հետաքրքրում, — թերահավատորեն ասաց աղջիկը, — մենք, իհարկե, հարգում ենք պատմությունը, հիշում ենք, որ ավստրիացիները սուրճի մշակույթը թուրքերից են սովորել… — Հայից։ Դիոդատոն հայ էր։ — Դե հա։ Ի դեպ, ո՞րտեղից եք։ — Հայաստանից։ — Իսկ ես Թուրքիայից։

Խորհրդանշական էր. ավստրիական մայրաքաղաքի ճիշտ կենտրոնում թուրքերը շարունակում են հայի սկսած գործը, մինչդեռ նա իր հերթին այստեղ է եկել Թուրքիայից։ Սուրճը մտերմացնում է։

Նյութն առաջին անգամ տպագրվել է Ереван ամսագրում

Արտավազդ Եղիազարյան Առնոս Մարտիրոսյան

***

Մեր սրճա-պատմական հետաքննության ավարտին մենք որոշեցինք զբոսնել մինչև այգին, որը Դիոդատոյի անունով են կոչել։ Այն բացվել է մի քանի տարի առաջ տեղական հայկական համայնքի ջանքերով։ Իրականում զբոսայգին փոքրիկ քառակուսի այգի էր՝ մի քանի նստարաններով։ Այստեղ զբոսնող վիեննացիները, իհարկե, առանձնապես պատկերացում չունեին, թե ով է այդ մարդը, ում անունը մուտքի ցուցանակին է։ Մի կողմից տխուր է, մյուս կողմից, եթե Դիոդատոն մեկ օրով հայտնվեր ժամանակակից Վիեննայում, նա հաստատ կհպարտանար իր աշխատանքի արգասիքով։ Իսկ ինչ վերաբերում է հայկական սուրճին, ապա հարցը բոլորովին էլ բաղադրատոմսը չի կամ ջազվեն։ Ամեն սուրճ էլ ցանկության դեպքում կարող է հայկական դառնալ, իսկ թե ինչպես՝ յուրաքանչյուր հայ ինքն է որոշում։


Ո՞րտեղ նստենք «ԵՐԵՎԱՆը» վիրտուալ շրջագայություն է կատարել աշխարհի տարբեր երկրներով, «այցելելով» ամենահին ու լեգենդար սրճարանները, որոնք պետք է այցելել՝ անկախ սուրճի նկատմամբ ունեցած ձեր սիրո մակարդակից:

Tomoca Cafe, Ադիս-Աբեբա

Այս սրճարանի մուտքի մոտ սուրճի իսկական ծառ է աճում: Սրճարանը մշտապես մարդաշատ է, իսկ սուրճը մատուցվում է տեղական տենա-ադամ կանաչու տեսակի հետ, որ թարգմանաբար նշանակում է «Ադամի առողջությունը»: Այն դառը համ ունի, բայց հանգստացնող ազդեցություն է ունենում:


ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ Այնտեղ

Cafe Ara, Ստամբուլ

Առաջին երկու սրճարանները բացվել են Օսմանյան կայսրությունում՝ 1554 թվականին: Այսօր Ստամբուլի ամենախորհրդանշական սրճարաններից է համարվում Cafe Ara-ն: Առաջին հերթին այս սրճարանը հաճախորդներին գրավում է իր հիմնադրի՝ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի շնորհիվ: Սրճարանի պատերին փակցված են լուսանկարչի աշխատանքները, ի դեպ, մեծ է հավանականությունը, որ այստեղ կհանդիպեք Արա Գյուլերին: Սրճարանում կազմակերպվում են նաև այլ լուսանկարիչների աշխատանքների ցուցադրություններ:

Queen's Lane Coffee House, Օքսֆորդ

1739 թվականին Անգլիայում արդեն գործում էին 551 սրճարան: Օքսֆորդում գտնվող Queen's Lane Coffee House սրճարանը համարվում է աշխարհի ամենահներից մեկը: Այն սկսել է գործել դեռևս 17-րդ դարի կեսերին: Ժամանակին սուրճն այստեղ արժեր 1 փենի: Ուսանողները ժամերով նստում էին սրճարանում, սովորում դասերը, գրքեր կարդում կամ պարզապես զրուցում: Այսօր էլ սրճարանի մշտական հաճախորդները ուսանողներն են, քանի որ այն գտնվում է արքայական քոլեջի հարևանությամբ:

Americain, Ամստերդամ

Այս սրճարանը Ամստերդամի խորհրդանիշներից է համարվում: Այն կառուցվել է 1902 թվականին որպես համանուն հյուրանոցին կից սրճարան, իր մեջ ներառելով ժամանակի բրյուսելյան և փարիզյան սրճարանների լավագույն ավանդույթները: Americain-ը արագ դարձավ Ամստերդամի ստեղծագործող խավի սիրված վայրերից մեկը: Հենց այստեղ է հռչակավոր պարուհի Մատա Հարին մեծ հյուրասիրություն կազմակերպել սեփական ամուսնության առիթով: Americain-ն այսօր էլ Ամստերդամի կարևորագույն վայրերից մեկն է համարվում:

38 39

Մարտ 2016


Florian, Վենետիկ

Իտալիայում առաջին սրճարանը բացվել է Վենետիկում 1652 թվականին: Florian-ը հիմնադրվել է ավելի ուշ՝ 1720-ին, և այսօր համարվում է քաղաքի խորհրդանիշներից մեկը: Այստեղ սուրճի մատուցման ձևը արվեստի է վերածվել: Հենց այստեղ է Ջակոմո Կազանովան ծանոթացել կանանց հետ, որովհետև սա առաջին սրճարաններից էր, որտեղ կանանց մուտքն արգելված չէր: Florian-ը բոհեմային սրճարան է համարվում, այստեղ հաճախ կարելի էր տեսնել Բայրոնին, Բրոդսկուն, Ռուսոյին, Հեմինգուեյին և այլոց: Սրճարանի ինտերյերը թանգարանային է՝ մարմարե սեղանիկներ, թավշյա բազմոցներ, հսկայական հայելիներ և որմնանկարներ: Գներն էլ բավական թանկ են՝ մեկ բաժակ սուրճի գինը 15 եվրո է:

La Rotonde, Փարիզ

1672 թվականին Փարիզում բացվեց առաջին հաստատությունը, որտեղ սուրճ էին մատուցում: Շատ չանցած Փարիզը սրճամոլների մայրաքաղաքի համբավ ձեռք բերեց: Մոնպառնաս պողոտայի վրա է գտնվում տեղական ամենալեգենդար սրճարաններից մեկը: La Rotonde-ի առաջին այցելուներից էր Պաբլո Պիկասոն: Այստեղ հաճախ կարելի էր հանդիպել Կանդինսկուն, Ապոլիներին, Շագալին ու Մոդիլիանիին: Վերջինս հաճախ նստած նկարում էր սրճարանի մյուս հաճախորդներին: Նրանցից մեկը, օրինակ, մի օր եղավ Աննա Ախմատովան, որը Փարիզ էր ժամանել ամուսնու հետ՝ մեղրամիս անցկացնելու: 20-րդ դարի սկզբին Կոկո Շանելը La Rotonde-ում ազգային երգեր էր երգում՝ հացի գումար վաստակելու համար: Հենց այստեղ է նա հանդիպում իր ապագա հովանավորներից մեկին ու սկսում աշխատել նորաձևության ոլորտում: Մի գավաթ սուրճն այստեղ արժե 6 եվրո:

Antico Caffe Greco, Հռոմ

Այս սրճարանը բացվել է 1760 թվականին: Սրճարանի հայտնի այցելուներն են եղել Բայրոնը, Գյոթեն, Դիքենսը, Ստենդալը, Նիցշեն, Բիզեն, Լիստը, Վագներն ու մյուսները: Գոգոլը հենց այս սրճարանում է գրել «Մեռած հոգիներ» վեպի մեծ մասը: Ի դեպ, մինչ օրս սրճարանում պահվում են Գոգոլի գրած նամակներից մի քանիսը: Սրճարանը հայտնի էր դարձել իր յուրահատուկ պատրաստմամբ առանձնացող սուրճի շնորհիվ, որը մատուցվում էր փոքրիկ բաժակներով: Համարվում է, որ հենց այս սրճարանում է ծնվել էսպրեսոն: Սրճարանի մասին բազմաթիվ լեգենդներ կան: Դրանցից մեկի համաձայն, եթե սրճարան այցելի ու սեղանիկներց մեկի շուրջ նստի կարդինալ, ապա նա ապագայում Հռոմի Պապ կհռչակվի: Գներն այստեղ մի փոքր բարձր են, քանի որ բացի լեգենդներից ու հայտնի հաճախորդներից, սրճարանն ինքն իրենով թանգարան է հիշեցնում:

Լենա Գևորգյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Իմ Երևան

Երևանը կա «Մեդիամաքս» մեդիա ընկերության տնօրեն Արա Թադևոսյանը պատմում է «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ գործող մեծ հացի խանութի, Փակ շուկան վերականգնելու երազանքի, դստեր հետ քաղաքով զբոսնելու և ամռանը բակերում տարածվող տապակած բադրիջանի հոտ ունեցող իր Երևանի մասին:

40 41

Մարտ 2016


Ծնված օրվանից մինչև վերջերս՝ 39,5 տարի, ապրել եմ Բաղրամյան 1 հասցեում: Մեր բակը «կլորի բակ» էին անվանում, որովհետև կենտրոնում փոքր կլոր լողավազան կար: Վերևի հատվածը գավաթ էր հիշեցնում, այնտեղից պիտի ջուրը հոսեր ներքև, բայց իմ մանկության տարիներին լողավազանն արդեն չէր աշխատում՝ խողովակները ժանգոտել էին: Ավարտական դասարաններում երեխաներով վերանորոգեցինք ներքևի մասը: Իսահակյան փողոցում ջրցան մեքենաներ էին կանգնում՝ լիցքավորման տեղն էր, սիմվոլիկ գումար էինք վճարում ու նրանք գալիս, ջուր էին լցնում մեր լողավազանի մեջ: Ջուրը շատ սառն էր, մոտ երկու օր սպասում էինք, մինչ արևի տակ տաքանա: Առավոտից երեկո ֆուտբոլ, կռիվ-կռիվ, յոթ քար էինք խաղում՝ բոլոր այն խաղերը, որ ընդունված էին երևանյան բակերում: Կարծում եմ, բակերը մեծ դեր են խաղացել Երևանի երեխաների կայացման հարցում: Հիմա բակերում խաղացող երեխաներ ավելի քիչ եմ նկատում: Տատիկիս տունը Նալբանդյան-Թումանյան խաչմերուկում է գտնվում: Երբ փոքր էի, շաբաթ-կիրակի օրերին հաճախ էի նրա մոտ անցկացնում: Մենք տանը ռուսալեզու թերթեր ու ամսագրեր էինք ստանում, իսկ տատիկս՝ միայն հայերեն: «Երեկոյան Երևան», «Խորհրդային Հայաստան» թերթեր էր ստանում, նաև՝ «Գարուն» ամսագիր: Դեռ խորհրդային տարիներին տատիկիս տանը «Գարուն»-ում հոդված կարդացի այն մասին, թե ինչպես երկու ամերիկահայ գաղտնի բարձրացել էին Արարատ լեռան գագաթը: Անհավատալի պատմություն էր: Պուշկինի անվան դպրոցն եմ հաճախել: Մեր բակի գրեթե բոլոր երեխաները Չեխովի անվան դպրոց էին հաճախում, ես էլ ինձ «սպիտակ ագռավ» էի զգում ու մի քիչ նեղվում դրանից: Խնդիրն այն էր, որ ծնողներս աշխատում էին, իսկ Պուշկինի դպրոցում երկարօրյա դասընթացներ կային: Այնպես որ ընտրությունը դրանով էր պայմանավորված: Հրաշալի դասղեկ ունեինք՝ Անտոնինա Խրիստոֆորովնան: Նրան շատ էինք սիրում ու մեզ համար բացառություն արեցին՝ չորրորդ դասարանում նա շարունակեց մնալ մեր դասղեկը: Շատ լավ դասարան ունեինք, դպրոցական ընկերներ ունեմ, որոնց հետ շատ մոտ ենք առ այսօր: Դպրոցում ռուսաց լեզվի ու գրականության մեր ուսուցիչը՝ Մարկ Վլադիմիրովիչի ղեկավարությամբ գործում էր «Դիալոգ» խմբակը, որտեղ համանուն թերթ էինք պատրաստում, որը բազմացնում էինք երկու անգամ: Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում եմ սովորել, բայց ինձ արևելագետ չեմ համարում: 1992 թվականին նոր էր բացվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ուզում էի այնտեղ ընդունվել, բայց մեկ, թե երկու միավոր ու ավտոմատ կերպով ընդունվեցի արևելագիտության ֆակուլտետ՝ թուրքերեն բաժին: Միայն առաջին կուրսի առաջին սեմեստրի ընթացքում եմ դասերի նորմալ հաճախել: Հետո Դավիթը, ով այսօր «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիրն է, առաջարկեց աշխատել նորաբաց «Բրավո» թերթում: Մութ ու ցուրտ տարիներին երիտասարդական թերթում աշխատելը շատ ավելի գրավիչ էր, քան դասերի գնալը: Ինձ արևելագետ չեմ համարում, բայց մեծագույն հարգանք ունեմ իրական արևելագետների հանդեպ: Մի անգամ հայ գրականության քննությանն ինձ ընկավ «Երկիր Նաիրին», գերազանց ստացա, առ այսօր պարծանքով եմ հիշում այդ օրը: Ռուսական կրթություն ստացածիս համար «Երկիր Նաիրին» գերազանց պատասխանելը հատուկ նշանակություն ուներ: «Բրավոյի» խմբագրությունը «Անի» հյուրանոցում էր գտնվում: Երբ ողջ քաղաքում լույս չկար, այնտեղ գրեթե միշտ էլեկտրականություն ունեինք: Ամեն առավոտ տնից դուրս էի գալիս այն մտքով, որ այսօր անպայման պետք է դասի գնամ, բայց ճանապարհին հայտնվում էր «Անի» հյուրանոցը, ու ես ԵՊՀ չէի հասնում: «Մեդիամաքսի» առաջին գրասենյակը Բաղրամյան 33 Ա հասցեում էր՝ Կաթնատնից մի փոքր վերև: Հետո տեղափոխվեցինք Բաղրամյան 1՝ մեր տան բակում: Նախկին գրասենյակի տերը որոշեց վաճառել այն, ընտրելով շատ անհարմար ժամանակ՝ 2003թ. նախագահական ընտրությունների առաջին և երկրորդ փուլերի միջև ընկած օրերին: Պատահաբար իմացա, որ մեր բակում ազատ տարածք կա, որոշեցինք ժամանակավորապես այնտեղ գնալ, մինչև ընտրությունները կանցնեն,

հետո հիմնական գրասենյակ փորձենք գտնել: Բայց, ինչպես ասում են, չկա ավելի հարատև բան, քան ժամանակավորը՝ այդ տարածքում մոտ յոթ տարի մնացինք: Տան հարևանությամբ աշխատելն ինչ-որ չափով վատ էր՝ աշխատավայրում երկար մնալու գայթակղությունը մեծ էր: Երևանի հանդեպ սերը միշտ էլ եղել է իմ մեջ, չեմ կարող առանձնացել այն պահը, երբ հասկացա, որ սիրում եմ: Կարծում եմ, որ նման հատուկ զգացմունք կարող է ունենալ մեկը, ով տվյալ քաղաքում չի ծնվել ու մեծացել: Երևանի հանդեպ իմ սերը երևի ծնվել է ինձ հետ: «Երևան XX դար» նախագծի գաղափարը շատ հանկարծակի ծնվեց. երբ դպրոցական էի, տատիկիս տուն գնալուց ինձ անհասկանալի կերպով միշտ գրավում էր «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող մեծ հացի խանութը: Խանութում միշտ եռուզեռ էր, ինձ թվում էր այնտեղ միշտ հետաքրքիր բաներ են տեղի ունենում: Արդեն մեծ տարիքում մի անգամ այդ տարածքով անցնելիս հիշեցի խանութի մասին, մտածեցի հետաքրքիր կլիներ մարդկանց միջոցով պատմել քաղաքի մասին: Երբ անում էինք «Երևան XX դար» նախագիծը, որոշ վայրեր նորովի բացահայտեցի ինձ համար: Օրինակ՝ «Էներգետիկների շենքը», որ մեր հին տան հարևանությամբ էր ու ամեն օր անցնում էի դրա կողքով, սկսեցի նորովի ընկալել, հիշելով շենքի հետ կապված հետաքրքիր պատմությունները: Կա օբյեկտիվ իրականություն. քաղաքը զարգանում է ու չի կարող չփոխվել, անկախ նրանից, մենք դա ուզում ենք, թե ոչ: Կարծում եմ՝ կյանքի իռացիոնալ ընկալման, լավը վատից տարբերելու, պարզ բաներով ուրախանալու խնդիր ունենք: Ինձ մտահոգում է, երբ մարդիկ խորհրդային ժամանակների կարոտախտով են տառապում՝ կամ չեն հիշում, կամ չեն ցանկանում հիշել այդ ժամանակների բոլոր արատավոր երևույթները: Վերջերս ինձ համար նորովի բացահայտեցի «Խոշոր շահում» ֆիլմը՝ դրանում իմ մանկության Երևանն է, բայց ֆիլմը նաև բացահայտում է բոլոր այն ահավոր բարքերը, որ կային խորհրդային ժամանակ: Զարմանում եմ, թե գրաքննությունն այդ ֆիլմը ինչպես էր «անտեսել»: Կարծում եմ՝ ասելով, որ հինը լավն էր, իրականում կարոտում ենք մեր մանկությունը, և այդ ժամանակահատվածի Երևանը, որպես մեր կյանքի անբաժան մասնիկ: Մանկությունը մարդու ամենաանհոգ ու երջանիկ ժամանակահատվածն է: Բնականաբար, ուզում ես վերադառնալ այնտեղ, ուր քեզ ամեն ինչ կարելի էր ու որևէ ջանք չպիտի գործադրեիր երջանիկ կյանքով ապրելու համար: Բայց հիմարություն է կարծել, որ ԽՍՀՄ «վերադառնալով», կարող ես հետ բերել մանկությունդ: Երևանը ոգեշնչում է ինձ, շարունակում եմ հաճույք ստանալ քաղաքից ու լավ զգալ ինձ այստեղ: Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, եթե քանդված շենքերը կանգուն լինեին, իսկ Փակ շուկան հենց Փակ շուկա մնար, իհարկե, վերանորոգված: Ես էլ աղջկաս ձեռքը բռնած կգնայի այնտեղ, ինչպես հայրիկիս հետ էինք գնում: Մեր սիրած Փակ շուկան այլևս չկա, ու դա ցավալի է, բայց ֆիքսվել դրա վրա ու ասել վերջ՝ «Երևանը չկա», ճիշտ չէ: Երևանը մարդիկ են, մենք էլ պիտի շարունակենք ապրել այս քաղաքում, ու յուրաքանչյուրս մեր գործով պահպանենք երևանյան միջավայրը: Երևանում ամռանը բակերից տապակած բադրիջանի հոտ է գալիս, դա այնքան երևանյան է: Ի դեպ, Երևանը միանշանակ ամառային քաղաք է: Եթե քաղաքում որևէ բան փոխելու հնարավորություն ունենայի՝ միանշանակ կվերականգնեի Փակ շուկան, գուցե դեռ կգա այդ օրը: Կփորձեի նոր կյանք տալ «Մոսկվայի» ամառային դահլիճին: Լավ կլիներ նաև, եթե համաշխարհային ճանաչում ունեցող ճարտարապետներից մեկը թանգարան կամ համերգասրահ կառուցեր Երևանում: Աղջիկս 6 տարեկան է, բայց զգում եմ, որ անկեղծ սիրում է Երևանը: Երբ ամռանը արձակուրդ ենք մեկնում, իսկապես կարոտում է Երևանը, այն վայրերը, որ հաճախ միասին ենք զբոսնում: Սիրում ենք միասին բարձրանալ Կասկադի աստիճաններով, ուսումնասիրել արձանիկները: Շատ եմ սիրում ոտքով քայլել, օրական առնվազն մեկ ժամ քայլում եմ Երևանով: Սովորաբար շատ վաղ եմ դուրս գալիս տնից ու ոտքով հասնում աշխատավայր: Բնականաբար, տարբեր բաներ եմ նկատում, այդ ընթացքում նոր գաղափարներ են ծնվում: Առավոտն իմ ու Երևանի լուռ շփման պահն է:

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Թեյ

մի գավաթ՝ պատմություն Ինչպես են երևանցիներին հյուրասիրում չինական թեյ՝ դրա դիմաց խնդրելով միայն հետաքրքիր պատմություն: «Թեյ անծանոթների հետ» նախագծի շրջանակում 2015 թվականից սկսած թեյի հարյուրավոր բաժակներ են հյուրասիրվել և նույնքան կենդանի պատմություններ գրանցվել: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

Արտյոմ Բաբայան, Նանե Խաչատրյան

«Այս նախաձեռնությանը մեզ ոգեշնչել է մի չինական առասպել: Ասում են՝ մի օր գրող Պու Սունլինը Չինաստանում մի յուրահատուկ թեյատուն է բացել, որտեղ հյուրասիրել է հոգնած ճամփորդներին ընտիր թեյերով, իսկ որպես վարձատրություն խնդրել պատմել մի որևէ հետաքրքիր պատմություն: Հետագայում, ոգեշնչվելով դրանցից, Պու Սունլինը բազմաթիվ պատմվածքներ է գրել, որոնք հայտնի են դարձել ողջ Չինաստանում: Մեր նպատակը մի փոքր այլ է՝ մենք ցանկանում ենք կոտրել անծանոթ մարդկանց միջև եղած անտեսանելի պատնեշը: Ես չգիտեմ քեզ, դու չգիտես ինձ, բայց դա ինձ բնավ չի խանգարում քեզ մի բաժակ թեյ հյուրասիրել, մի քիչ շփվել ու շարունակել մեր ճանապարհը: Փողոցով քայլելիս, մենք անընդհատ անցնում ենք անծանոթ մարդկանց մոտով և չենք էլ մտածում, որ նրանցից յուրաքանչյուրը առանձին կենդանի պատմություն է, առանձին ճակատագիր, որի մասին մենք ոչինչ չգիտենք: Կարծես գրքեր լինեն, բայց մենք տես-

42 43

Մարտ 2016

նում ենք միայն կազմը, ոչ բովանդակությունը: Մենք գնում ենք որևէ զբոսայգի, չինական ավանդույթների համաձայն թեյ պատրաստում և հրավիրում անցորդներին միանալ մեզ: Մեզանից համեղ չինական թեյ, նրանցից՝ պատմություններ կյանքից: Հետո, եթե նրանք դեմ չեն, այդ պատմությունը հայտնվում է Ֆեյսբուքում: Երևանով մեր թեյախմությունները չեն սահմանափակվում: Հայ-թուրքական «Գործելով միասին» նախագծի հետ համատեղ մենք նաև այցելել ենք Գյումրի և Էջմիածին ու խնդրել անցորդներին թեյի բաժակի շուրջ պատմել ցեղասպանության հետ կապված ընտանեկան պատմություններ: Իսկ անցյալ տարվա դեկտեմբերին նաև առաջին անգամ դուրս եկանք Հայաստանի սահմաններից՝ գնացինք Իրան և Սպահանի զբոսայգիներից մեկում հրաշալի ժամանակ անցկացրեցինք տեղացիների և ճանապարհորդների հետ: Մոտ ապագայում կգնանք թեյ հյուրասիրելու և պատմություններ հավաքելու Արցախում և Վրաստանում»:


1

Պատմություն

#

«Երկու տարի շարունակ գնում էի Ծաղկաձոր, որպեսզի սովորեի դահուկներով սահել: Ամեն անգամ մի պրոֆեսիոնալի հետ էի գնում, ով ինձ օգնում էր: Մի ուղի կար այնտեղ, երբ կանգնած նայում էի դրան, միշտ վախով էի լցվում: Բայց մի անգամ ինքս ինձ ասացի, որ պիտի միայն ոտքերիս նայեմ, մի քայլ անեմ, հետո մյուսը: Այս կերպ հաղթահարեցի այդ ուղին, և շատ հեշտ էր: Վերջերս մտածեցի, որ այդ նույն մոտեցումը կարող ենք նաև կյանքում կիրառել: Մի հսկայական նախագիծ եմ հիմա սկսում, ու երբ մտածում եմ դրա մասին, ինքս ինձ ասում եմ. «Շատ դժվար է, չեմ կարող դա անել: Չեմ կարող նախագիծը կյանքի կոչել»: Բայց հիմա գիտեմ, որ պիտի ամեն օր մի բան անեմ, ու այդպես կկարողանամ իրականացնել նախագիծս»:

2

Պատմություն

#

4

Պատմություն

#

3

Պատմություն

#

«Ես Թուրքիայից եմ, Դերսիմից: Ընտանիքս վտարվել էր Դերսիմից դեպի Թոկաթ: Թոկաթում էլ, Դերսիմում էլ շատ հայեր էին ապրում, ու հիմա չգիտեմ՝ ես քո՞ւրդ եմ, թե հայ: Եվ սա շատ դժվար է ինձ համար: Տատս ու պապս մահացել են, իսկ Հայաստանում բոլորը նրանց են նման, էնպես որ ես շատ հուզված եմ: Ես ապրում եմ ինչպես քուրդ, բայց ինձ հայ եմ զգում»:

«Առաջին անգամ գնացել էի Իտալիա: Մեզ մոտ ընդունված է հաց ուտելուց հետո թեյ խմել, չէ՞: Ուրեմն, գնացել էինք ամուսնուս ընկերների հետ հաց ուտելու, հետո նրանք բոլորը էսպրեսո խնդրեցին: Երեկոյան ժամը 10-ին: Ես էլ մի բաժակ թեյ խնդրեցի: Իրենց թվաց, որ ես հիվանդ եմ ու ջերմություն ունեմ, և այդ պատճառով է, որ լիմոնով թեյ եմ ուզում: Ու սկսեցին ինձ ասպիրին ու երիցուկի եփուկ առաջարկել: Հարցնում էին. «Վա՞տ ես զգում: Ստամո՞քսդ է վատ»: Պարզվեց՝ իրենց մոտ թեյը խմում են միայն, երբ հիվանդ են: Եվ տարօրինակ են համարում, երբ ուղղակի թեյ ես ուզում խմել»:

«1918 թվականից հետո մեր նախնիները փախել են Էրզրումից և հաստատվել Ջավախքում, ուր ստեղծել են մի փոքրիկ Հայաստան ու կամաց-կամաց հաստատվել նոր տեղում: Շատ դժվար կյանք են ունեցել: Իմ պապայի պապը մի հատ Նարեկով ա փրկվել: Ինչքան ունեցել են, թողել են, մենակ Նարեկն են փրկել և հասցրել են Ախալքալակ: Երբ հայրիկիս պապը փախչում էր թուրքերից, թուրքերը կրակում էին նրա վրա՝ փորձելով սպանել: Բայց ոչ մի փամփուշտ չի դիպչել, Նարեկը նրան պաշտպանել էր»:


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Թեյ

6

Պատմություն

#

5

Պատմություն

#

«Աշտարակի սրճարաններից մեկում մատուցող էի աշխատում: Այնտեղ ծանոթացա Ջոնի՝ Փաթիլի հայրիկի հետ, ում հետ ընկերացանք: Հայաստանում Ջոնի միակ ընկերն էի, իր կինն ու երեխան դեռ այստեղ չէին: Միասին շատ ծանր ու հետաքրքիր օրեր ապրեցինք: Իսկ երբ Ջոնի կինն ու Փաթիլը եկան Հայաստան, ինձ առաջարկեցին աղջնակի քավորը լինել: Չգիտեմ, թե ինչպիսին է ծնող լինելու զգացողությունը, բայց քավոր լինելը հիասքանչ զգացողություն է: Սանիկիդ ամեն քայլը շատ կարևոր է քո համար, անում ես ամեն ինչ, որ ճիշտ քայլեր անի: Իսկ եթե անգամ սխալվի էլ, այնպես ես անում, որ ավելի ուժեղանա ու միշտ գնա դեպի Աստված: Քավորի հիմնական պարտականությունն իր սանիկին հոգևոր սնունդ տալն է: Փաթիլն ինձ հաճախ է ջղայնացնում, բայց միևնույն է, իրեն շատ եմ սիրում»:

7

Պատմություն

#

44 45

Մարտ 2016

«Միշտ մտածում էի, որ եթե տղա ունենամ, անունը պիտի Դավիթ լինի: Ոգեշնչված էի Սասունցի Դավթի կերպարից: Երբ հղիացա, և երեխայի սեռը պարզ էր, որոշ հանգամանքների պատճառով որոշեցինք ուրիշ անուն գտնել: Իմ համար կարևոր է և անվան սիրուն լինելը, և նշանակությունը: Ահագին անուններ ուսումնասիրեցինք, ընկերուհիս էլ առաջարկեց Ամորի անունը: Դուրս եկավ: Իսկ ինտերնետից իմացա, որ այն Երուսաղեմի 12-րդ դարի թագավորներից մեկի անունն է եղել... Նշանակում է քաջություն, ուժ, աշխատանքային ղեկավար: Բայց նաև Դավիթ անունն էր շատ հարազատ: Վերջում անունը դնելիս, որոշեցի երկու անունն էլ գրանցել ծննդականում: Ու հիմա տղաս ունի երկու անուն՝ ԴավիթԱմորի»:

8

Պատմություն

#

«Երեկ բալետի էինք գնացել Օպերայի թատրոնում: Ներս էին մտել: Դահլիճը մարդկանցով էր լցվում: Եվ մի աղջիկ ներս մտավ, ում դեմքն ինձ շատ ծանոթ թվաց: Իսկ մենք նոր էինք եկել Երևան, ու ես ուղղակի չգիտեի, թե որտեղից կարող եմ նրան ճանաչել: Նստած մտածում էի, մտածում էի, մեկ էլ ինքն ինձ հարցրեց. «Ես քեզ ճանաչում եմ ինչ-որ տեղից: Որտե՞ղ ենք հանդիպել»: Պարզվեց՝ հանդիպել էինք համալսարանում, երբ ես ուսանողների փոխանակման ծրագրի միջոցով մեկ կիսամյակով Շվեդիա էի գնացել: Միասին երեք օր դասերի ենք նստել: Ու հիմա նա Երևանում է աշխատում: Դա երկու տարի առաջ էր, ու երեկ մենք կրկին հանդիպեցինք Օպերայում: Եվ նստել էինք իրար կողք»:

«Մի օր վերևից (կամ ներքևից, կամ կողքից, չգիտեմ) ինձ մի միտք եկավ՝ մոտոցիկլետ եմ ուզում: Եթե դրանից մի ամիս առաջ ինձ ասեին, որ ես կարող եմ մոտոցիկլետ ունենալ, կասեի, որ դա անհնար է: Ասենք, տասը տարի պիտի աշխատեմ, որ կարողանամ մոտոցիկլետ գնել: Բայց երբ սկսեցի այդ հարցով զբաղվել, մեկ էլ երեք ամիս հետո մոտո ունեցա: Իհարկե, դրա հետ մեկտեղ նաև մի երկու տարվա վարկեր ձեռք բերեցի, բայց դա արդեն ուրիշ հարց է: Արժե՞ր: Հիմա իմ համար էլ այդ հարցը չի. արժեր, թե չէ: Նույնն է, թե հարցնես՝ արժի՞ կյանքիդ ընկերոջը գտնես, թե չէ: Չեմ ասում, որ մոտոն հիմա իմ կյանքի ընկերն է, դեռ էդքան forever alone չեմ: Բայց միևնույն է: Մյուս տարի մոտոս 20 տարեկան է դառնում, ի դեպ»:


9

Պատմություն

#

10

Պատմություն

#

«Վեց ամիս առաջ երկու աղջիկների հետ քայլում էինք Երևանի փողոցներից մեկով դեպի տուն: Ճանապարհին մի տուփ գտանք՝ մեջը երկու կատվի ձագ: Երեք շաբաթական կլինեին: Ինչ-որ մեկը թողել էր նրանց դուրսը: Քանի որ մենք բոլորս ապրում էինք հյուրընկալող ընտանիքների հետ, չէինք կարող ձագերին տուն տանել: Սկսեցի զանգել մեր ընկերներին ու կատուների համար տուն փնտրել: Ի վերջո, մի հոգի համաձայնվեց վերցնել փիսիկներին: Տաքսի նստեցինք ու գնացինք այնտեղ: Մեքենայի մեջ ձագերը ցրտից կուչ էին եկել մեր վերարկուների տակ: Երբ տեղ հասանք, սովորեցինք կատուներին շշից կերակրել: Եվ նրանց անվանեցինք Մեսրոպ և Մաշտոց: Ուզում էինք անունները հայկական լինեին: Բայց մեծանալով ձագերը նաև խենթանում էին, գժերի պես վազվզում էին տնով մեկ, ամեն տեղ կեղտոտում, այնպես որ ստիպված էինք նրանց դրսում թողնել: Շատ տխուր էր: Բայց այդ փիսիկների շնորհիվ ես և այդ երկու աղջիկները հիմա շատ մոտիկ ընկերներ ենք»:

«Մի անգամ Լոնդոնում անձրևի տակ եմ ընկել: Նոր էի այնտեղ տեղափոխվել, առանց անձրևանոցի էի դուրս եկել տնից, անձրև սկսվեց, ես փողոցում էի... Մի խոսքով, թրջվեցի: Ու զգում եմ, որ սկսում եմ հիվանդանալ: Տեսա՝ ավտոտնակի պես մի տեղ, վրան գրված է «թեյարան»: Մտա այդ ավտոտնակը, տեսնեմ երկու չինացի կանգնած զրուցում են չինարենով: Ես ասացի՝ «Ինձ թեյ կտա՞ք»: Իրենք, թե բա՝ ի՞նչ թեյ եք ուզում. եվրոպակա՞ն, թե չինական: Մտածեցի ինձ «կռուտոյ» զգամ, ասեցի չինական: Վճարեցի, նստեցի: Որոշ ժամանակ հետո ինձ բերեցին թեյը՝ մի հատ այսպիսի փոքր բաժակով: Ու էդ պահին ես հասկացա, որ շատ «կռուտոյ» եմ: Բայց դե խմեցի, ու մրսածությունս անցավ»:

11

Պատմություն

#

«Մայրական պապս Մուշի կողմերից էր: Ցեղասպանության ժամանակ փախել եկել էր Հայաստան, սակայն չէր խոսում այդ մասին, շատ բան չէր պատմում, մի տեսակ խուսափում էր: Բայց ես հիշում եմ, որ ինքը դուդուկ էր նվագում ու Մշո երգեր էր երգում: Ու ես այդ երգերով եմ մեծացել: Նրանց միջոցով մեզ հայրենիքը սիրել էր սովորեցնում: Ես շատ փոքր էի, 4-5 տարեկան, բայց հիշում եմ, որ պապս պատմում էր Էրզրումում թաքցրած գանձերի մասին, և ես երազում էի մեծանալ ու մի օր գնալ այնտեղ և գտնել այդ գանձերը: Պապիկիս շնորհիվ է, որ այսօր հայկական երգերն ու մշակույթը շատ եմ սիրում: Աղաբեկ Ավետիսյան էր անունը: Սովորաբար ոնց է, հորական կողմով է չէ՞ որոշվում քո ազգը: Բայց ես ինձ մշեցի եմ համարում: Մի երգ կա, «Զարթիր լաո», պապիկս հաճախ էր երգում: Փոքր ժամանակ, երբ ծնողներս ինձ փորձում էին քնացնել, ոչ մի բան չէր օգնում, մինչև այդ երգը չերգեին»:

Արտյոմ Բաբայան, Նանե Խաչատրյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Ուսուցում

Teach For Armenia

«Կրթություն Հայաստան» ծրագիրը հավաքագրում է խոստումնալից երիտասարդ մասնագետների, որոնք ցանկանում են դպրոցներում երկամյա դասավանդման միջոցով ընդլայնել աշակերտների կրթական հնարավորությունները։ Նախագծի մասին պատմում են հիմնադիրն ու մասնակիցները:

Լարիսա Ռայան

Ծրագրի հիմնադիր և գործադիր տնօրեն Նախ՝ ԱՄՆ-ում գործող Teach For America-ն էր, որից էլ հետագայում ծնվեց համաշխարհային Teach For All-ը։ Ավելի քան 25 տարի առաջ հիմնադրված այս կազմակերպությունը նպատակ ունի ընդլայնելու սոցիալ-տնտեսական դժվարություններին բախվող երեխաների կրթական հնարավորությունները երիտասարդ, նվիրված ուսուցիչների միջոցով։ Teach For America-ի հաջողությունը ոգեշնչեց այլոց, և գաղափարը սկսվեց տարածվել տարբեր երկրներով։ Չնայած յուրաքանչյուր երկիր ունի իրեն առանձնահատուկ խնդիրներ ու դժվարություններ, բոլորին միավորում է այն, որ սոցիալական պայմաններն ուղղակիորեն ազդում են երեխաների կրթական հնարավորությունների վրա։ Այսօր ցանցին պաշտոնապես միացել են 39 կազմակերպություն ողջ աշխարհից և մոտավորապես տասը նոր կազմակերպություն միանալու ընթացքում են։

***

Ես ինքս սովորել եմ ԱՄՆ-ում՝ միջազգային բիզնես մասնագիտացմամբ։ Համալսարանն ավարտելուց հետո հասկացա, որ նախքան մասնագիտական կարյերաս սկսելը և մի քանի տասնամյակ գրասենյակում անցկացնելը ցանկանում եմ մեկ ուրիշ, նշանակալից փորձառություն ձեռք բերել։ Դիմեցի և ընդունվեցի Teach For America, ինչը, ի դեպ, հեշտ չէ։ Մրցակցությունը շատ մեծ է. այդ տարի 45000 դիմորդներից ծրագրում ընդգրկվեցին 4600-ը, ովքեր սկսեցին դասավանդել տարբեր առարկաներ երկրի տարբեր մասերում։ Ինձ տեղավորեցին Արիզոնայում, և ես երկու տարի դասավանդեցի հատուկ կարիքներով երեխաներին։ Այդ ամբողջ ընթացքում մտածում էի, որ եթե նմանատիպ ծրագիր լիներ Հայաստանում, ես և ինձ նման շատերը կընտրեին Հայաստանում դասավանդելը։ Այդ գիտակցությունը ինձ դրդեց տեղափոխվել Հայաստան և այստեղ նմանատիպ ծրագիր ստեղծել։

46 47

Մարտ 2016

***

Մենք շատ խստապահանջ ենք մեր դիմորդների նկատմամբ։ Ամենաառաջնային նախապայմանը, իհարկե, այն է, որ նրանք պետք է ցանկանան, նվազագույնը երկու տարով ամբողջությամբ նվիրվել իրենց աշակերտներին և դառնալ այդ երեխաների ապագայի կերտման մասը, նաև գիտակցեն, որ այդ ճանապարհին կլինեն ամենատարբեր դժվարություններ ու խոչընդոտներ, պատրաստ լինեն դրանք հաղթահարել։ Մեր հիմնարար սկզբունքն այն է, որ յուրաքանչյուր երեխա ունի ներուժ, և դա պետք է բացահայտել։ Այս համոզմունքը մեր բոլոր մասնակիցները պետք է կիսեն լիովին։

***

Մասնակիցները անցնում են մեր երկամյա շարունակական վերապատրաստումը, որը սկսվում է նախքան դպրոց մուտք գործելը և շարունակվում իրենց երկամյա դասավանդման ողջ ընթացքում։ Բացի դրանից, հիմնադրամը ծրագրի մասնակիցներին տրամադրում է դրամական աջակցություն՝ թոշակի տեսքով, քանի որ ծրագրի շրջանակներում պարտադիր է, որ նրանք տեղափոխվեն իրենց տեղավորման դպրոցի համայնքը և ապրեն այնտեղ՝ դառնալով համայնքի անդամ։

***

Կրթության և գիտության նախարարության հետ 2015-ի սկզբին կնքեցինք համաձայնագիր, որն էլ թույլ տվեց մեզ մուտք գործել դպրոցներ։ Նախարարությունը նաև մեզ տրամադրում է տեղեկատվություն դպրոցներում առկա մարդկային ռեսուրսների կարիքների մասին, ինչը օգնում է դպրոցների ընտրության գործում։ Մենք ընտրում ենք այն դպրոցները, որոնք իրոք ուսուցիչների կարիք ունեն։ Մեր շրջաններում կան բազմաթիվ դպրոցներ, որոնք չեն կարողանում ուսուցիչներ գտնել։ Օրինակ, հենց հիմա ունենք մասնակից, ով դասավանդում է անգլերեն, և նրա աշակերտները նախորդ տարի չեն անցել անգլերեն, քանի որ դպրոցը չի կարողացել գտնել անգլերենի ուսուցիչ։ Մեր ծրագիրը չի լուծում բոլոր խնդիրները, բայց, նախ՝ մենք լրացնում ենք հենց այս պահին գոյություն ունեցող բացը, բացի դրանից, մենք վստահ ենք, որ մեր մասնակիցներից շատերը, ավարտելով ծրագիրը կմնան կրթության ոլորտում և կձգտեն երկարաժամկետ, համակարգային խնդիրների լուծմանը։ Մենք հավատացած ենք, որ դրա համար պետք է այսօր ներդրում կատարել մարդկային ռեսուրսների մեջ, հնարավորություն ստեղծել մեր մասնակիցների նման երիտասարդների համար ներսից տեսնելու այդ բոլոր խնդիրները՝ ապագայում դրանք տարբեր մակարդակներում լուծելու համար։


Գոհար Սաֆարյան

Դասավանդում է կենսաբանություն Ուռուտ գյուղում, Լոռի Նախկին աշխատանքիցս դուրս էի եկել և նորն էի փնտրում, երբ Ֆեյսբուքում տեսա Teach For Armenia-ի հայտարարությունը՝ «Մնացել է 10 օր, շտապեք» գրությամբ: Իսկ ես դեռ մանկուց երազում էի լինել ուսուցչուհի, ունենալ 30 հոգանոց դասարան և աշակերտներիս իմ ուզած ձևով կրթել ու դաստիարակել: Այստեղ արժե նշել, որ մեր ընտանիքում շատ են եղել ուսուցիչներ, այնպես որ սա նաև յուրահատուկ վերադարձ էր դեպի ակունքները: Մի խոսքով, այս ծրագիրն ինձ համար էր: Թեպետ դասարանս ոչ թե երեսուն, այլ տասնհինգ հոգուց է բաղկացած, բայց երազանքս, միևնույն է, իրականություն է դառնում:

***

Ամենահաճելի պահը երեխաների ընդունելությունն էր: Առաջին իսկ վայրկյանից ինձ շատ ջերմորեն ընդունեցին, ընդամենը մի քանի օր անց արդեն սկսեցին մոտենալ և խոստովանել, որ կցանկանային մեծանալ և իմ պես ուսուցիչ դառնալ: Եվ մինչև հիմա

ամենայն հաճույքով և տղաները, և աղջիկները գալիս են բոլոր դասերին, թեպետ կենսաբանությունը գուցե միշտ չէ ամենահետաքրքիր առարկան համարվում, այն էլ քաղաքներից հեռու մի փոքրիկ գյուղում: Համայնքում մարդիկ մի փոքր ավելի կասկածանքով էին ինձ վերաբերվում, ընկալելով ինձ որպես, այսպես ասած, «դրսի մարդ»: Սկզբում ես ապրում էի ոչ թե գյուղում, այլ մոտակա քաղաքներից մեկում, բայց երբ տեղափոխվեցի գյուղ, արդեն դարձա այդ համայնքային ընտանիքի լիիրավ անդամը:

***

Ես վստահ եմ, որ մեզանից առաջ էլ բոլոր ուսուցիչները նույն երազանքներով և մեծ պլաններով են եկել դասավանդելու, բայց, ցավոք, նրանց ուսերին միանգամից այնքան մեծ թղթաբանական բեռ է ընկնում, որ այդ ձգտումը երբեմն աստիճանաբար մարում է: Դրան նաև գումարվում է այն, որ ուսուցիչը մեր երկրում, ցավոք, բավականաչափ գնա-

հատված չէ՝ ոչ պետության կողմից, ոչ ծնողների: Երեխաները, իրենց հերթին, ամեն առավոտ սպասում են, որ դասարան մտնող ուսուցիչը իդեալական մի կերպար է լինելու, որն ամբողջությամբ նվիրվելու է նրանց: Գիտեք, հայ երեխաները շատ, շատ խելացի են և, բոլորը անխտիր ունեն մեծագույն պոտենցիալ: Պետք է միայն ճիշտ ուղղորդել նրանց բոլորին: Teach For Armenia-ն այդ իմաստով անում է ամեն ինչ, որ մենք զգանք, որ մեր կարիքն իսկապես կա, որ մեր արածը կարևոր է և ոչ անիմաստ: Եվ դա շատ է օգնում, որպեսզի հանգիստ հաղթահարենք մյուս խնդիրները:

***

Երբ ավարտվի այս ծրագիրը, ես միանշանակ կմնամ կրթության ոլորտում: Մասնագիտությամբ բժիշկ-կենսաքիմիկոս եմ, գիտությունն ինձ շատ հետաքրքիր է, բայց թեկուզև կես դրույքով պետք է շարունակեմ աշխատել աշակերտների հետ: Ի վերջո, կարծում եմ, որ դա ինձ հաջողվում է:


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Ուսուցում

Անի Սաֆարյան

Աշխատում է հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների հետ, Կուռթան գյուղ, Լոռի Ես մասնագիտությամբ սոցիալական մանկավարժ եմ և խոցելի խմբի հետ աշխատելու փորձ արդեն ունեի: Երբ երկար աշխատանքից հետո այս երեխաների աչքերում տեսնում ես փայլն ու հետաքրքրությունը, հասկանում ես, թե որքան կարևոր էր այն ամենը, ինչ անում էիր: Եվ այդ բավականությունը անհամեմատելի է որևէ այլ բանի հետ:

***

Ես աշխատում եմ ներառված տասը աշակերտների հետ, բացի դրանից ունեմ նաև մաթեմատիկայի խմբակներ, քանի որ պարզապես սիրում եմ այդ առարկան: Սկզբում դժվարություններ կային, իհարկե: Ամենաբարդը վստահություն ձեռք բերելն էր: Գաղտնիքը ոգևորությունն ու անկեղծությունն են: Երեխան դա զգում է և պատասխանում է նույն կերպ:

***

Համայնքում սկզբում մի փոքր կասկածանքով էին ինձ վերաբերվում: Տատիկներն ու պապիկները կարող էին հարցնել, թե ի՞նչ գործ ունեմ այստեղ: Ես ոգևորված պատմում էի, թե ինչ կարևոր է այդ երեխաներին օգնել ինտեգրվել, կրթվելու հնարավորություն տալ և այլն, զար-

48 49

Մարտ 2016

մացած նայում ասում էին՝ «բա քո օգու՞տը որն է, որ ամեն ինչ թողել եկել ես այստեղ»: Ասում էի՝ «գաղափարը, երեխաները, որ միշտ երազել էի օգնելու մյուսներին բարելավել իրենց կյանքը»: Որոշ ժամանակ անց նրանք հավատացին ինձ և հասկացան, որ ես իսկապես այլ նպատակներ չունեմ: Երբ բացեցինք խմբակները, դպրոցում մի փոքր կասկածանքով էին մոտենում, կարծում էին, որ ցանկացողներ չեն լինի: Այդուհանդերձ, շաբաթը երկու օր սկսեցի կազմակերպել, և աշակերտները գնալով շատացան, իսկ մի օր էլ ծնողներից մեկը եկավ դպրոց և խնդրեց ամեն օր կազմակերպել:

***

Մտավոր խնդիրներ ունեցող մի բալիկի հետ անցնում էինք «Բ» տառը: Գրքում գրված էր «Բարեկամ» բառը: Հարցրեց՝ «Ընկեր Անի, իսկ ի՞նչ ա բարեկամը»: Ասում եմ՝ «երբ դու ինչ-որ մեկի բարին ես կամենում, օրինակ՝ քո մորաքույրը, քեռին, ուրեմն իրանք քո բարեկամն են»: Պայծառացավ, ասեց՝ «ուրեմն դուք էլ եք իմ բարեկամը»: Ինչպե՞ս կարող եմ այսքանից հետո չշարունակել մանկավարժությունը, երբ ծրագիրն ավարտվի:

***

Երկու աշակերտ ունենք դպրոցում՝ զույգ եղբայրներ, որոնք մինչ մեզ մոտ տեղափոխվելը՝ առողջական խնդիրների պատճառով դասերին երբեք չեն հաճախել: Այնպես էր ստացվել, որ երրորդ դասարանում էին, բայց տառերը դեռ չգիտեին: Երբ ծանոթացանք, շատ հուսահատված էին, չէին ուզում սովորել, ընդհանրապես ոչ մի մոտիվացիա չունեին, քանի որ իմաստը չէին տեսնում: Երկուսն էլ կարծում էին, որ ավելի լավ կլիներ այդ ժամանակն օգտագործեին ոտքերի առողջությամբ զբաղվելու համար: Երկար ու բարդ ճանապարհ պետք է անցնեինք միասին: Մի անգամ, երբ լավ եղանակ էր, նրանց հետ դասը բակում էի անցկացնում: Մի մեքենա եկավ անցավ և եղբայրներից մեկը ասաց, որ երազում է մեծանալ ու մեքենա վարել: Ես էլ ասացի, որ դրա համար նախ պետք է երթևեկության կանոնները սովորի և քննություն հանձնի, իսկ դրա համար էլ հարկավոր է տառերը սովորել: Եվ առաջարկեցի դասագրքի փոխարեն սովորել տառերը երթևեկության կանոնների հիման վրա: Համաձայնվեցի՜ն: Մի կիսամյակի ընթացքում երկուսն էլ սովորեցին բոլոր տառերը, իսկ Նոր տարուց առաջ սեփական ուժերով Ձմեռ պապիկին նամակ գրեցին: Եվ հիմա երկուսն էլ ձգտումներ ունեն և սովորելու ցանկություն:


Արմինե Գևորգյան

Վաղարշակ Մատիկյան

Դասավանդում է ֆրանսերեն Վաղարշապատում, Արմավիր Երկար ժամանակ էր, որ մտածում էի բիզնեսի ոլորտից մանկավարժություն տեղափոխվելու մասին, հատկապես ֆրանսերեն էի ուզում դասավանդել: Ու երբ տեսա Teach For Armenia-ի հայտարարությունը, առանց երկար մտածելու լրացրեցի հայտադիմումը և շուտով հասա նպատակիս:

***

Ես դասավանդում եմ Էջմիածնում: Այստեղ պետք է ինքդ այնքան հետաքրքիր ու ստեղծագործ լինես, որպեսզի կարողանաս երեխաներին զարմացնել: Հատկապես իմ դեպքում, քանի որ ֆրանսերենը երրորդ օտար լեզուն է, որը դասավանդվում է հինգերորդ դասարանից, իսկ դա երեխաների համար բարդ անցումային փուլ է, գումարած դրան՝ ոչ թե մեկ դասարան է, այլ միավորված երկուսը՝ երեսուն հոգի: Առաջին պահին շատ վախենալու էր, չէի պատկերացնում, թե ինչպես կկարողանամ նրանց հետաքրքրել: Բայց հենց առաջին օրն էլ կարողացա գտնել ճիշտ ճանապարհը: Հանեցի գնդակը և հայտնեցի, որ ծանոթանալու ենք միմյանց գնդակը նետելով: Երեխաները միանգամից ոգևորվեցին՝ «ո՞նց, պիտի խաղա՞նք»: Արդյունքում ստեղծվեց այնպիսի մթնոլորտ, որ չնայած ես շաբաթական երկու օր եմ դասավանդում, բայց ամեն օր դպրոցում եմ և այնտեղ եմ մնում մինչև ժամը երեքը, որպեսզի չկորցնեմ ձեռք բերված կապը: Եվ ինձ բոլորը կոչում են «Մոնամի»:

***

Ֆրանսերենը շատ բարդ լեզու է: Բայց քանի որ ես անընդհատ մտածում եմ, թե ինչ հնարքներով կարելի է գործը հեշտացնել, երեխաները իսկապես մեծագույն սիրով են սովորում:

Դասավանդում է պատմություն, շախմատ և ֆրանսերեն Մուսալեռում, Արմավիր Մի օր պարզեցի, որ երեսունից քսանհինգը շատ են սիրում ռեպ: Այնպես որ մարմնի մասերը սկսեցինք սովորել ռեպ կարդալով: Դա ոչ միայն հավես է, այլև մեծ ուրախություն է երեխաների համար, քանի որ ուսուցիչը վերջապես հաշվի է առնում իրենց նախասիրությունները: Պահվածքի համար ֆուտբոլի նմանությամբ դեղին ու կարմիր քարտեր ենք բաժանում՝ մի կողմից խաղային էլեմենտ է, մյուս կողմից՝ հստակ կանոնակարգ:

***

Մի օր զանգ ստացա ծնողներից մեկից՝ «Մոնամի ջան, դուք ե՞ք… Ուզում էի ստուգել՝ իրոք գոյություն ունե՞ք, թե՞ եթերային եք: Երեխաներն այնքան առասպելական բաներ էին պատմում ձեր մասին, որ հավատս չէր գալիս, որ իրական եք»: Հրավիրեցի դպրոց, շփվեցինք: Իսկ վերջերս նկատեցի նաև, որ բացի երեսուն աշակերտից նաև վեց ուսուցիչ է նստած դասին՝ եկել էին տեսնելու, թե ինչպես եմ կարողանում երեխաներին այդքան հետաքրքրել առարկայով:

***

Ատենախոսությունս պաշտպանելուց հետո ես հավանաբար դասավանդելու եմ ուսանողներին: Դա էլ հետաքրքիր է, բայց դեռևս կայացման փուլում գտնվող երեխաների հետ աշխատելը բոլորովին այլ հաճույք է, նրանց արտահայտած շնորհակալությունը ոչ մի բանի հետ չես համեմատի: Եվ ես երբևէ չեմ հրաժարվի այդ շնորհակալությունը ստանալու հնարավորությունից: Դա ինձ թևեր է տալիս, իմ ոգևորությունն էլ նրանց է ոգևորում: Մի խոսքով, իդեալական կլիներ, եթե ի վերջո իմ սեփական դպրոցը բացեի:

Նախկինում դպրոցում աշխատելու փորձ ունեցել եմ, այնպես որ ծրագրին հաճույքով դիմեցի: Սովորաբար ուսուցիչները մի տեսակ անպաշտպան են: Իսկ այստեղ խոսքը թիմային աշխատանքի մասին էր: Ու կարծեցի, որ այսպիսի ձևաչափով աշխատանքն ավելի արդյունավետ կլինի: Այդպես էլ եղավ:

***

Ուսուցչի գլխավոր զենքն անկեղծությունն է: Երբ երեխաները տեսնում են, որ ուսուցիչը դասարան մտնելիս իր հոգսերն ու մտահոգությունները թողնում է դրսում, և ամբողջությամբ կենտրոնանում է իրենց վրա, նրանք էլ նույն կերպ են պատասխանում: Նաև պետք է ցույց տալ, որ աշակերտի կարծիքն արժևորվում է: Ես, օրինակ, մի անգամ առաջարկեցի, որպեսզի դասը վարի ցածր առաջադիմություն ունեցող աշակերտներից մեկը: Դա օգնեց նրան հավատալ սեփական ուժերին ու հասկանալ, որ ինքը շատ բան կարող է անել: Կարգուկանոնի հետ կապված հարցերն էլ միասին ենք մշակում, այնպես, որ երեխաները ոչ միայն իմանան իրենց իրավունքները, այլև մասնակցեն դրանց մշակմանը: Ավտորիտար համակարգը միայն փակուղի է տանում:

***

Իմիջիայլոց, մենք հեծանիվ չենք հայտնագործել, նման հնարքներ ժամանակին կիրառել են նաև մեր ավագ գործընկերները: Այսօր էլ օրենքում նշվում է, որ ուսուցիչը ոչ միայն դաս տվողն է, այլև առաջնորդը, մի մարդ, որ պետք է օգնի երեխաներին հասնել նպատակներին: Կարևոր է հասկանալ, որ ծնողները նույնպես ներգրավված են կրթության պրոցեսի մեջ: Այնպես որ մեզ անհրաժեշտ է լինում ժամանակ առ ժամանակ նաև նրանց հետ աշխատել: Երբեմն ծնողները գալիս են ու միանգամից ասում՝ «երեխաս լավ չի սովորում, չէ՞»: Ժողովները երեխաների համար սթրես են: Իսկ եթե ծնողին ասես, որ՝ ոչ, շատ լավ է սովորում ու շատ լավ է իրեն պահում, ծնողն էլ այդ ազդակը հասցնում է երեխային, դա միանգամից փոխում է տրամադրությունն ու տրամադրվածությունը:

***

Հիմա սիրում են բողոքել, թե երեխաները ամբողջ օրը չեն պոկվում հեռախոսներից ու համակարգիչներից, թե ոչ մի այլ բանով չեն զբաղվում: Բայց եթե առաջարկես մի այնպիսի բան, որ նրանք խանդավառվեն, ապա լավ էլ կպոկվեն: Որովհետև, եթե գիտեն, որ դասից հետո կարելի է ուսուցչի հետ ֆուտբոլ խաղալ, դա հաստատ նրանց ավելի կհետաքրքրի, քան ֆեյսբուքը: Մի անգամ նույնիսկ կոստյումով էի աշակերտներիս հետ ֆուտբոլ խաղում:

Արեգ Դավթյան Բիայնա Մահարի


30

ՔԱՂԱՔ Պայքար

Սառայի

Այս հունվարին, մեկ գիշերվա ընթացքում, հողին հավասարեցվեց Արամի 30 հասցեում գտնվող մեկ հարկանի շենքը՝ XIX դարից մնացած հատուկենտ կառույցներից մեկը: 2011 թվականի դեկտեմբերին, երբ առաջին անգամ լուրեր հասան շենքի հնարավոր քանդման մասին, բազմաթիվ երևանցիներ մի քանի օր շարունակ ցույցեր կազմակերպեցին դրա մոտ, այդ թվում՝ շղթայով կապվեցին պատերին: Այն ժամանակ քանդելու մասին որոշումը կասեցվեց: Ինչպես պարզվեց՝ ժամանակավոր: Մենք վերհիշեցինք շղթայման երեկոն և հավաքեցինք մի քանի կարծիք շենքի և դրա քանդման մասին:

Պետո Պողոսյան, նկարիչ «Երևանյան էս կտորն էլ չկա: Քանդելը հեշտ է ու շահավետ, համատեղել՝ այ էդ ձեր խելքի բանը չէ»:

50 51

Մարտ 2016

Ադրինե Գրիգորյան, ռեժիսոր վավերագրող «Այնքան հաճելի միասնություն կար այդ օրը: Հիշում եմ, երբ արդեն շղթայվել էինք, երկու երիտասարդ էին անցնում Աբովյանով, զարմացած նայեցին, լսեցին, թե ինչի համար ենք պայքարում, ասացին՝ «Իսկապես, էսպես չի կարելի, մեքն ձեր կողքին կկանգնենք» և միացան մեզ: Այդ պահին մոտս հույս առաջացավ, որը կա մինչ օրս, չնայած, որ Արամի 30-ը էլ չկա»:


Լևոն Իգիթյան, Երևանի ավագանու անդամ «Եթե մի ժողովուրդ նման շինությունը համարում է արժեք, ես ցավում եմ մեր ժողովրդի համար: Մենք այդքան հոգեպես և հոգևոր տեսակետից աղքատ չենք, սառայի համար աղմուկ չեն հանում»

Վահե Բերբերյան, նկարիչ, դերասան «Ես կատաղա՜ծ եմ: Իմ ամենասիրելի շենքերից մեկը, որ 150 տարվա պատմություն ուներ, մի համեստ գեղեցկություն Արամի 30 հասցեում, որտեղ ժամանակին «Էդեն» սրճարանն էր, քանդվեց մեկ գիշերվա մեջ: Ամոթ նրանց, ով որևէ հարգանք չունի պատմության, մշակույթի և ճաշակի մասին»:

Բիայնա Մահարի


Քաղաք Կադրերի բաժին

Պլանի գլուխ, 1939 թվական

52

Մարտ 2016

1855 թվականին Կովկասի փոխարքան հաստատեց Էրիվանի փողոցների պլանավորումը, որոնց համար սահմանվեց 6-20 մետր լայնություն: Քսան մետր լայնությամբ փողոց նկատի ունեցան միայն Աստաֆևսկայայի (ներկայիս Աբովյանի) համար, իսկ մյուսների համար պահպանվեց միջինը՝ տասներկու մետր: 1864-1869 թթ. Էրիվանի նահանգապետ Աստաֆևի անունը կրող փողոցը այդպիսով դարձավ քաղաքի կարևորագույն և առաջին պլանավորված փողոցը: Նույն ժամանակ փողոցը ստացավ նաև «պլան» այլընտրանքային անվանումը, իսկ վերևի հատվածը, որտեղ այժմ Աբովյան պուրակն է, և որտեղ քաղաքը, փաստորեն, ավարտվում էր, դարձավ «Պլանի գլուխ»:


ﬕնչև մայիսի 9-ը Պատվիրիր 4000 և ավել դրաﬕ տպագրություն, վճարելիս 990 դրաﬕ փոխարեն ներկայացրու կուպոնը:

1 գնման դեպքում կարելի է ներկայացնել ﬕայն 1 կուպոն Հասցե՝ Իսահակյան 16ա, hեռ.՝ 010 56 80 38, 096 56 80 38

Գնիր Google Cardboard և 990 դրաﬕ փոխարեն ներկայացրու կուպոնը:

1 գնման դեպքում կարելի է ներկայացնել ﬕայն 1 կուպոն Հասցե՝ Իսահակյան 16ա, hեռ.՝ 010 56 80 38, 096 56 80 38

Գնիր 4000 և ավել դրաﬕ «Անտարես» հրատարակչության գիրք «Հայ գիրք» գրախանութից և 990 դրաﬕ փոխարեն ներկայացրու կուպոնը:

1 գնման դեպքում կարելի է ներկայացնել ﬕայն 1 կուպոն Հասցե՝ Իսահակյան 16ա, hեռ.՝ 010 56 80 38, 096 56 80 38

Հասցե՝ Իսահակյան 16ա Հեռ.՝ 010 56 80 38, 096 56 80 38


Մարտ 2016, #1 (37)  
Advertisement