Page 1

#9(9) 2012 Սեպտեմբեր

Մեծ ֆուտբոլը փոքր քաղաքում Երևանյան բակերից մինչև «Հրազդան» մարզադաշտ

Տարածվում է

անվճար


Ա

մեն անգամ, երբ զբոսնելով մտնում եմ հայրական բակ, սիրտս, ինչպես նաև ոտքերս, երազում են ինձ տանել դեպի ձորի բերանը գտնվող ֆուտբոլային դաշտը: Եվ չնայած ՈՒԵՖԱ-ի շնորհիվ արհեստական խոտածածկով պատված տարածքի առկայությունը առավել քան ուրախալի է, բայց սիրտս ու ոտքերս ցանկանում են հայտնվել իմ մանկության ասֆալտե դաշտում: Որ հավաքվեն բակի տղերքը, որ Բարեկամության մետրոյի գետնանցումից հազար վեց հարյուր դրամով գնված ռետինե գնդակ լինի, որը ասֆալտի հետ հպումից շատ սպեցիֆիկ ձայն է առաջացնում (կարճ «տը՜շշ»), որ խաղանք տասից, «իննը-իննը՝ պենալներ», որ ընթացքում գոնե մի անգամ գնդակը հայտնվի ձորում ու խաղը մի ժամով հետաձգվի, որպեսզի ամբողջ թիմով իջնենք այն վերադարձնելու: Ու վերջում բոլորով խմբվենք պուլպուլակի մոտ, ագահաբար հովացնենք օրգանիզմներս, քննարկելով ամենագեղեցիկ պահերն ու խայտառակ սխալները, վերջում էլ պայմանավորվել վաղը նորից հանդիպելու... Սովորաբար ցանկությունից այն կողմ բանը չի գնում, բայց բարեբախտաբար, ֆուտբոլը քաղաքի կյանքում չի սահմանափակվում բակային ֆորմատով: Մեզանից շատերը հավաքվում են քաղաքի տարբեր սրճարաններում, փաբերում կամ ակումբներում իրենց պես ֆուտբոլասերների հետ նայելու եվրոպական ակումբային ֆուտբոլի հերթական մեծ մրցավեճը (ու ոչինչ, որ շատերը ձեռքի հետ փորձում են դրանով նաև գումար վաստակել), համեմելով երեկոն գարեջրով ու հաճելի զրույցներով, մյուսները իրենց պարտքն են համարում Հայաստանի հավաքականին երկրպագելու մարզադաշտում: Այս երկրորդ տարբերակը վերջին երկու տարվա մեջ հատուկ իմաստ է ձեռք բերել. պարզվեց, որ գրեթե մի ամբողջ ազգի կարող է համախմբել ոչ միայն դժբախտությունը կամ թշնամին, այլև ֆուտբոլային հաղթանակը: Մենք մեծացել ենք լսելով Արարատ-73-ի առասպելական հաղթանակների մասին ու տեսնելով նախորդ սերունդներից մնացած համապատասխան գրությունները բակային ավտոտնակների դարպասներին: Թվում էր, որ դեռ երկար ենք ապրելու անցյալի այդ՝ արդեն միֆական թվացող հաղթանակներով, բայց այսօր առաջ են գալիս նոր քաղաքային հերոսներ՝ նոր հավաքականի նոր ֆուտբոլիստները, որոնց ելույթների ժամանակ քաղաքը ֆուտբոլով է ապրում, իսկ հաղթանակների դեպքում՝ ցնծում: …Վե՛րջ, վաղը տղերքով հավաքվում ենք ու գնում ենք ձորի բերանին մի լավ տշմշենք՝ տասից, «իննը-իննը՝ պենալներ»...

Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹյՈՒՆ

ՔԱՂԱՔԱՄԵՋ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

04

իրադարձություն Ծիրանի համը բերանում Երևանյան ամառը իններորդ անգամ կինոծիրանի համ ստացավ:

20

06

իմ Երևանը Անկուկուռուզ քաղաքը Եգոր Գլումովը մեկ օր անգամ չի կարողանում ապրել առանց սիրելի մայրաքաղաքի:

անցուդարձ Կոմայգու բաց կինո Տասնամյակներ անց նախկին Կոմայգում կրկին կինո են ցուցադրում:

22

պրոֆի Երևանի գիշերներում Երբ մենք քնած ենք, նրանք դեռ աշխատում են՝ ինչպես է անցնում տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց առգիշերյան:

07

08

12

անցուդարձ Ուրախ շոգեքարշը Երևանցիների սիրելի Մանկական երկաթուղին՝ նորացված և վառ գույներով: նստավայր Բարի գալուստ Ամերիկա Yankee Pub-ի կովբոյական և իռլանդական սրահները: Համացանց Այդ ո՞ ւ ր առանց չեքին Սմարթֆոն ունեցող երևանցիների նոր զբաղմունքը:

Գրողը տանի Կեղծ հրապարակները Ժամանակակից հայ գրողները «ԵՐԵՎԱՆ» ամսագրի խնդրանքով գրում են Երևան քաղաքի մասին:

30

Ժամանց Մեծ ֆուտբոլը փոքր քաղաքում Որտեղ և ինչպես են երևանցիները դիտում ֆուտբոլ:

մշակույթ Հեփի էնդ որոնելիս Մայրաքաղաքում նախորդ թատերաշրջանում աչքի ընկած երեք ներկայացումների արժանիքներն ու թույլ կողմերը:

34

Հարցազրույց Ոչ առանց մեկնաբանության Էդուարդ Քալանթարյանը պատմում է ֆուտբոլային մեկնաբանի աշխատանքի առանձնահատկությունների մասին:

16

ինչ անել Սեպտեմբերին Երևանում Կինո, թատրոն, երաժշտություն, ցուցահանդեսներ և այլ հետաքրքիր իրադարձություններ քաղաքում:

35

18

զրից Սերը՝ աշխատանքից հետո Տղամարդ կանանց, հարուստների փողոցի ասֆալտի և այլ թեմաների շուրջ խոսում են երևանցի տաքսիստները:

Խոստովանություն Ֆուտբոլամիցինի պակասը Հաղորդավար Ավետ Բարսեղ յանը պատմում է, թե ինչպես է ստացվել, որ նա չունի ընդհանրապես որևէ հետաքրքրություն ֆուտբոլի նկատմամբ:

36

Խոշոր պլան Ճակատամարդիկ «Հայկական առաջին ճակատի» մարտիկները:

Սեպտեմբեր 2012

40

Նախագծի ղեկավար՝ Էդուարդ այանյան Գլխավոր խմբագիր՝ արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ արսԵն ԿիրաԿոսյան Թողարկող խմբագիր՝ արմԵն յոլյան Դիզայներ՝ անի ԿարամանուԿյան Գրական խմբագիր՝ արքմԵնիԿ նիԿողոսյան Սրբագրիչ՝ ԳայանԵ անանյան Նկարահանումների գծով տնօրեն՝ մարիաննա իսԿանդարյան Ֆոտոխմբագիր՝ մարիամ լորԵցյան Ֆոտոմշակում՝ արմԵն ՀայրապԵտյան, արմինԵ ԳԵսիյան Էջադրում՝ արմԵն յոլյան

Հուշեր Սուձյա՝ անամո՜թ Ֆուտբոլային հանդիպումը սեփական աչքերով դիտելու առաջին փորձի մասին պատմում են երևանցի փորձառու ֆուտբոլասերները: Հուշեր «Փուչիկի» տրիումֆն ու անկումը Արձակագիր Արամ Պաչյանը հիշում է Մոնումենտի հանրահայտ մարզադաշտը և քուչի տղեքի հարաբերությունները ֆուտբոլի համատեքստում:

42

Փողոց Քուչի լիգա Երևանի բակերում մեծ տարածում ստացած ֆուտբոլանման խաղերը և դրանց պատանի աստղերը:

44

պատմություն DreamTeam 1973-ին Երևանի «Արարատը» լիովին արդարացրեց իր անունը՝ գրավելով խորհրդային ֆուտբոլի բարձունքները:

ԹԵՄԱ

14

Շապիկ՝ Գեղամ Վարդանյան

2 3

28

38

Համարի վրա աշխատել են՝ Նե Թադևոսյան, Լենա Գևորգյան, Սոնա Խաչատրյան, Կարինա Ղազարյան, Սեդա Պապոյան, Արամ Պաչյան, Սարգիս Հովսեփյան, Արա Պետրոսյան, Արեգ Դավթյան, Անտաշյան, Նունե Մելքումյան, Էդուարդ Այանյան, Տիգրան Մարտիրոսյան, Շաքե Արմենի լուսանկարներ՝ Առնոս Մարտիրոսյան, Մարիամ Լորեցյան, Սուրեն Մանվելյան, Արթուր Lumen Գևորգյան, Բիայնա Մահարի, Լիլիթ Թովմասյան, Հայկ Բիանջյան, Մարտին Շահբազյան, Անդրանիկ Լավչյան, PanArmenian PHOTO, Ֆոտոլուր, Արմեն Խանոյանի, Գուրգեն Մուշեղյան արխիվից պատկերազարդումներ՝ Սարգիս Անտոնյան տառատեսակ Arek Armenian by Rosetta

50

ինֆոգրաֆիկա Ոտնագնդակը Հայաստանում Հայկական ֆուտբոլի թվերն ու փաստերը

52

այնտեղ Ստվերային դաշտեր Աշխարհի լավագույն մարզադաշտերը:

ՔԱՂԱՔ

56

Խորհրդանիշ Մի օր, մի օր՝ գը՛մ փ Երևանյան կրկեսը գմբեթի պայթեցումից առաջ և հետո:

58

Խորհրդանիշ Հին օրերի պավիլ յոնը «Հայֆիլմի»՝ Տերյան 2 հասցեում գտնվող առաջին կինոտաղավարի կյանքն այսօր:

60

Կադրերի բաժին Մանկական երկաթուղի, 1937 թ. Մի դրվագ Երևանի ֆոտոպատմությունից:

«Երևան փրոդաքշնս» ՓԲԸ

© 2011-2012 «ԵՐԵՎԱՆ»

Հրատարակչության տնօրեն՝ Էդուարդ Այանյան

Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Բրենդ մենեջեր՝ Սերգեյ Թումանյան

Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Էտնոպրես» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: Հղումը «ԵՐԵՎԱՆ»-ին պարտադիր է: Համարը տպագրության է հանձնվել՝ 23.08.2012

Հայաստանի Հանրապետություն, 0037, Երևան, Բաբայան 2 Հեռ.՝ +374 (10) 20 26 89, +374 (10) 20 22 89 Ֆաքս՝ +374 (10) 20 25 69 Էլ. փոստ՝ info@e-productions.am URL` www.yerevanmagazine.com Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (10) 20 23 89

Տպագրված է «Նուշիկյան պրինտ» տպագրատանը, Երևան, ՀՀ Տպաքանակ՝ 6000 օրինակ Հիմնադիր՝ «Էտնոպրես» ՓԲԸ, Ռուսաստան 123104, Մոսկվա, Մալայա Բրոննայա փող., 13, շին. 1 Հեռ.՝ +7 (495) 926 38 66 Էլ. փոստ՝ info@ethnopress.ru URL`www.yerevanmagazine.com Ամսագիրը գրանցված է Զանգվածային հաղորդակցությունների ոլորտում օրենսդրության հսկողության և ՌԴ մշակութային ժառանգության պահպանման դաշնային ծառայությունում:


ՔԱՂԱՔԱՄԵՋ իրադարձություն

Ծիրանի համը բերանում Իններորդ անիվն էլ գլորվեց, կինոն նորից քաղաք եկավ վաղեմի բարեկամի կարգավիճակում, ով շատ սիրալիր է, առատաձեռն, իր վրա է կենտրոնացնում շրջապատի ուշադրությունը, բայց շատ քիչ ժամանակ ունի և, որ ամենակարևորն է, չի հասցնում այցելություն շռայլել բոլոր ազգականներին ու ընկերներին՝ վերջիններիս կրկին թողնելով մի տեսակ «համը բերանում»:

4 5

Սեպտեմբեր 2012


«Եթե բոլորը» ֆիլմի հեղինակները՝ Նատալյա Բելյաուսկենեն և Միքայել Պողոսյանը

Փառատոնի այս տարվա մեծ հյուրերը՝ Ալեքսանդր Սոկուրովը, Սերգեյ Լոզնիցան և Վիկտոր Էրիսեն

Ե

րևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մի երևույթ է, որը հայ արվեստի ու մշակույթի պատմության էջերում պիտի հանդես գա որպես իսկապես «անբացատրելի» ֆենոմեն: 2004-ին Երևանում միջազգային կինոփառատոնի հիմնումը առաջին հայացքից անլուրջ էր թվում: Բայց շատ կարճ ժամանակում նախաձեռնության լրջությունը հիմնավորելու եկան տեսանելի արդյունքները. առաջին իսկ փառատոնին ստացվել էր 100-ից ավելի մասնակցության հայտ: Այսօր արդեն այդ թիվը 6 անգամ մեծացել է, իսկ փառատոնի հեղինակությունը ոչ միայն աճել է, այլ միջազգային շատ հարթակներում Երևանն այսօր ասոցացվում է Golden Apricot-ի հետ: Իննամյա փառատոնն այսօր հանդես է գալիս, որպես տաղանդավոր երեխա, որը մեծ ներուժ և խանդավառություն

ունի, իր կարճատև փորձի ընթացքում կարողացել է հաստատել, որ մեր ժամանակների գլխավոր էսթետիկ դրսևորումներից մեկը՝ կինոն, կարող է դառնալ փոքրիկ այս քաղաքի մեծ զարդը: Բեկնազարյանի, Փելեշյանի ու Փարաջանովի նման կինոանուններ տված ազգի սերունդներն այսօր օբյեկտիվ, երբեմն էլ չարդարացված պատճառներով դժվարանում են լավ կինո էկրան բարձրացնել, բայց ամեն տարի փառատոնային այս շքերթի նկատմամբ իրենց բացառիկ հետաքրքրությամբ փաստում են, որ գործ ունենք ոչ թե փոշիացած գենետիկ հիշողության, այլ հստակ կինոզգացողության հետ: Հայկական մրգի ոսկե տարբերակն ամեն տարի քաղաք է մտնում կինոյի ուրվականի ձեռքը բռնած, նրա հետ միասին թևածում հուլիսյան տապից

պապանձված փողոցներում, օդը հագեցնում կինոժապավենից պոկված շարժվող պատկերներով ու մեկ շաբաթ շարունակ իր վրա սևեռում կինոն կարոտած երևանցիների հայացքները: Տարիներ շարունակ «Ոսկե ծիրանը» մեծ պատասխանտվությամբ կրում է նվազագույն պայմաններով առավելագույն արդյունք ունենալու պատասխանատվությունը, ինչը դրդում է նորարարությունների: Նախորդ մի քանի փառատոների ընթացքում կինոյի շունչը քաղաքում թևածեց ոչ միայն կինեմատոգրաֆի մեծ անունների, բացառիկ ֆիլմերի ու «ծիրանային» արդեն ավանդական եռուզեռի շնորհիվ, այլ նաև փառատոնային կինոն սկսեց բախել նոր դռներ ու հայտնվեց սպասված հյուրի կարգավիճակում: Էկրաններ չունենալու առայժմ անհաղթահարելի խնդրի արդյունքում միջազգային հնչեղություն ունեցող

ժապավենները սկսեցին հյուրընկալվել այլընտրանքային վայրերում՝ այգուց մինչև բուհական դահլիճներ: Միևնույն ժամանակ փառատոնային մեկ այլ նախաձեռնություն՝ բացօթյա երաժշտական երեկոները, կարողացան կինոդահլիճում հայտնված սակավաթիվ հանդիսատեսից բացի, կինոյի «հրաշագործ ուժի» պատրանքը տարածել մայրաքաղաքի կենտրոնում: Մեր քաղաքում կինոյի տոնը կայանում է ցավոք դեռ ոչ էկրանների առջև, այլ փոքր քաղաքի մեծ իրադարձության շուրջ կուտակվող լիցքերի ու տրամադրության շնորհիվ: Իսկ երևանցին պատրաստ է կինոյին ոչ թե սուրճի, այլ ճաշի հրավիրել, պատվել նրան հյուրընկալության բոլոր պատշաճ կաննոններով ու այդ դեպքում արդեն միջազգային կինոփառատոնի խանդավառ պատրանքը վերածել անհերքելի փաստի:

Սեդա Պապոյան Մարիամ Լորեցյան, Բիայնա Մահարի


ՔԱՂԱՔԱՄԵՋ անցուդարձ

Կոմայգու բաց կինո Երևանում բացօթյա կինո դիտելու մշակույթը խոր արմատներ ունի: Երևանի՝ 1930-ականների վերջին լույս տեսած տեղեկատուի «կինոթատրոններ» բաժնում նշված 722 հեռախոսահամարը հավաքելիս զանգահարողը կկարողանար միանալ «Կոմայգու բաց կինո» ու ճշտել, թե ինչ ֆիլմ կարելի է դիտել հաճելի երևանյան երեկոյան: Մի քանի տասնամյակ անց նույն այգում նորից կինո են դիտում: Մեր քաղաքում այսուհետ կա «Կինոպուրակ»:

Ա

կամայից վերականգնելով երևանյան հին ավանդույթները՝ Կովկասյան լուսանկարչական արվեստի ասոցիացիայի նախագահ Նարեկ Արշակյանն ու գեղարվեստական զեկավար Պետրոս Լագեսյանը սկսում են Կոմայգում բացօթյա կինոդիտումները, որոնք նրանք անվանել են «Կինոպուրակ»: Տղաները տեղյակ չէին, որ մի ժամանակ Կոմայգու ամֆիթատրոնում ֆիլմեր են ցուցադրվել, բայց Պետրոսը վաղուց էր երազում Երևանում ստեղծել բացօթյա կինոպուրակ: Մի քանիսը դիտարկելուց հետո ընտրությունը կանգնել է հենց Կոմայգու վրա: Տարածքի օգտագործելու հարցում քաղաքապետարանի և մնացած բոլոր կազմակերպչական հարցերում ընկերների աջակցությամբ կինոն որոշ ժամանակով հանգրվանել է հենց այստեղ: «Մենք ավարտել ենք կինոյի ինստիտուտը, ու երկուսս էլ շատ ենք սիրում լավ կինո և ուզում ենք կիսել այդ լավ կինոն հանրության հետ: Բոլոր դիտումներն անվճար են, մենք հոգում ենք բոլոր ծախսերը՝ թե՛ տեխնիկական, թե՛ կազմակերպչական», — ասում է Պետրոսը: Ֆիլմերը ցուցադրվելու են ռուսերեն, որպեսզի հասկանալի լինեն շատերին: Դիտումները կազմակերպվելու են ըստ փուլերի: Առաջին փուլի ընթացքում, որի բացումը տեղի ունեցավ հուլիսի 28-ին, «Ջազում միայն աղջիկներն են» հռչակավոր կատակերգությամբ, ներկայացվելու են 12 հին ֆիլմեր՝ հոլիվուդյան դասական նմուշներ («Նախաճաշ Թիֆընիի մոտ», Չապլինի մի քանի ֆիլմեր և այլն): «Ու չնայած ֆիլմերն անգույն են, բայց Երևանի առօրյան դրանք գունավոր են դարձնում», — վստահ են տղաները: Հաջորդ փուլը նախատեսում են նվիրել հայկական ֆիլմերին, իհարկե դրանց հետ հեղինակային իրավունքի որոշ խնդիրներ կան, բայց հույս ունեն դրանք արագ լուծել: Թվում է թե կինոպուրակը սեզոնային բնույթ ունի, կինոն աշնանային ցուրտ Կոմայգում ի՞նչ պիտի անի, բայց կազմակերպիչները նախատեսում են «Կինոպուրակը» ձմռան ամիսներին պատսպարել փակ տարածության մեջ: Իսկ մինչ այդ ֆիլմերի դիտումները անցկացվելու են երեկոյան ժամերին, յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին: Բայց դեռ չգիտեն՝ արդյոք հաջորդ փուլը կրկին «Կոմայգո՞ւմ» կանցնի: Նոր դիմում պետք է ներկայացնեն քաղաքապետարան: «Մարդկանց երկար-բարակ բացատրում ենք Կոմայգին որն է: Այգին հիմա կոչվում է «Մանկական», բայց ո՛չ այս, ո՛չ էլ այգու այլ անունները կամ հասցեն չեն օգնում նկարագրել դրա աշխարհագրական դիրքը, բավական է միայն ասել «գոմիկների այգի», ու բոլորին միանգամից պարզ է դառնում, ինչի մասին է խոսքը», — պատմում է Պետրոսը: «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը տղաները հարմար չեն գտել իրենց նախագծի համար, քանի որ այստեղ նրանց կարծիքով պահպանվում է դահլիճի տրամադրությունը. դահլիճային դիտումներում կինոն ազատ չի զբոսնում ու դեպի իրեն չի ձգում պատահական անցորդներին, ովքեր գուցե միտք չունեին այդ օրը ֆիլմ դիտելու, պարզապես դուրս էին եկել զբոսնելու, բայց վարակվեցին լավ կինո դիտելու մոլուցքով:

Բիլի Ուայլդերի հայտնի կատակերգությունը՝ կինոպուրակի առաջին ֆիլմը

Նե Թադևոսյան Մարիամ Լորեցյան

6 7

Սեպտեմբեր 2012


Ուրախ շոգեքարշը Մանկական երկաթուղին երկար տարիներ եղել է քաղաքի ամենահաճելի վայրերից մեկը, հատկապես երեխաների համար: Միևնույն ժամանակ, վերջին ժամանակներում այն գտնվում էր բավական անմխիթար վիճակում: Ամռանը սկսվեցին Մանկական երկաթուղու բարեկարգման աշխատանքները:

Մ

անկական երկաթուղու գնացքը այսուհետ կաշխատի յուրաքանչյուր օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև վերջին հաճախորդի հեռանալը: Տոմսի արժեքը 300 դրամ է: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նախաձեռնությամբ մեկնարկել են Երևանի մանկական երկաթուղու վերականգման աշխատանքները, որոնք երկու փուլով կիրականացվեն: Առաջին փուլի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում կվերականգնվեն ու կարդիականացվեն գնացքի գծերը, շարժակազմը և կայարանները, երկաթուղու անվտանգության ապահովման միջոցառումները: Արդեն շահագործման համար պատրաստ են երեք ամառային վագոնները, որոնք ամբողջովին ներկվել ու վերականգնվել են: Հիմնովին վերանորոգվել են նաև գնացքի շարժիչները, շոգեքարշի դիզելներն ու ջերմաքարշը: Վերանորոգման աշխատանքները 15 օր են ընթացել: Երևանի լոկոմոտիվային դեպոզիտի պետ Արթուր Եդիգարյանը վստահեցնում է, որ գնացքն այժմ համապատասխանում է անվտանգության բոլոր նորմերին: Այն յուրաքանչյուր ամիս տեխնիկական զննման է ենթարկվում, իսկ մեքենավարը անձամբ ամեն օր ստուգում է գնացքի տեխնիկական վիճակը: Ի դեպ, նախկին «Հայրենիք» և «Պիոներական» կայարանները, «Ուրախություն» կառամատույցը և 45 մետր երկարություն ունեցող մեկ թունելը կշարունակեն գործել: Երեք կանգառներով էքսկուրսիան 15 րոպե է տևում: Իսկ ձմռան ամիսների

համար նախատեսված գնացքներն այժմ կիսաքանդ վիճակում համեստորեն սպասում են իրենց վերածննդին: Դրանց վրա կատարվելիք աշխատանքը ավելի մեծ ծավալ կունենա, այնպես որ գալիք ձմռանը գնացքները դեռ չեն հանձնվի շահագործման: «Հարավկովկասյան երկաթուղու» տնօրեն Վիկտոր Ռեբեցը ևս վստահ է՝ այգին չէր կարող շարունակել նման վատթար վիճակում մնալ: «Այս հաստատությունը այլևս մեր տնօրինության տակ չի գտնվում, բայց այնուամենայնիվ, որոշեցինք պայմանական «շեֆություն» անել ու վերականգնել երկաթուղին, այն ամենը, ինչ ապահովում է գնացքների անվտանգությունը, հարմարավետությունը: Երեխաներին հետաքրքիր են ոչ թե երկաթյա կույտերը, այլ գեղեցիկ, գույնզգույն գնացքը, որը պատրաստ է երթևեկել»: Ռեբեցը նշեց նաև, որ տարածքը դիտարկվում է ոչ միայն որպես զվարճանքի կենտրոն, այլ նաև որպես ուսուցողական հաստատություն: Այսպիսով, մշակման փուլում է նաև մանկական ուսումնական կենտրոնի ստեղծման գաղափարը, որտեղ երեխաները կկարողանան ծանոթանալ երկաթուղային մասնագիտությունների առանձնահատկությունների և տեխնոլոգիաների հետ: Երկրորդ փուլի ընթացքում կվերականգնվի նաև երկաթուղու կայարանի շենքը: Երկաթուղու սեփականատերեր Արմեն և Սամվել Գևորգյանները մտածում են տարածքում մանկական սրճարան և այլ զվարճանքի կենտրոններ հաստատել ապագայում: Կարելի է ենթադրել, երևանցի փոքրիկներն ու նրանց ծնողները այս ամենին բոլորովին դեմ չեն լինի:

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ նստավայր

Բարի գալուստ Ամերիկա Yankee Pub-ի դուռը բացելիս ես ակնկալում էի լսել ավանդական ամերիկյան «յանկի-դուդլ» կամ, առնվազն, տեսնել նախագահ Լինքոլնի դիմանկարը: Սակայն ո՛ չ մեկը կար, ո՛չ մյուսը:

Փ

աբի կահավորանքը լի է փայտյա իրերով՝ սեղաններով, աթոռներով, դռներով, կախիչներով, փեղկերով, մի խոսքով այն ամենով, ինչ հնարավոր է պատրաստել փայտից: Փաբում կան երկու՝ բավական տարբեր, թեմատիկ սրահներ: Առաջինը դրախտ է յանկիներին ատողների, այսինքն՝ հարավցիների համար: Իսկույն աչքի է ընկնում ամերիկյան հարավի այցետոմսը՝ ամբողջ սրահով՝ յուրաքանչյուր սեղանի մոտ, կախված են մեծ թվով կովբոյական գույնզգույն գլխարկներ՝ սկսած դասական սև ու շագանակագույն նմուշերից մինչև մի քիչ զվարճալի ու հետաքրքիր վարդագույնները: Երկրորդ սրահը նույնպես ոչ մի ընդհանրություն չունի Կոննեկտիկուտ նահանգի բնակիչների հետ. այն ամբողջությամբ իռլանդական է: Այստեղ կովբոյական գլխարկներին փոխարինում են իռլանդական երեքնուկով զարդարված գլխարկները, իսկ փայտը տեղ-տեղ ներկված է կանաչ: Երկար փնտրում էի «տեսնես ինչու՞ Yankee Pub» հարցի պատասխանը: Ի՞նչը կարող է կապել իռլանդացիներին ու Ամերիկայի հարավի բնակիչներին: Պարզվում է՝ յանկիներին չսիրելը:

Փաբի իռլանդական՝ շատ ավելի ընդարձակ սրահում, տեղի են ունենում նաև երկու՝ յանկիների հետ ոչ մի կապ չունեցող գործողություններ: Ամեն ուրբաթ ժամը 21:00-ից այստեղ լատինաամերիկյան սալսա են պարում (մուտքը՝ 1000 դր.), իսկ ուրբաթ օրերին միջազգային ծիսակատարություն են անցկացնում՝ խեցգետնով գարեջուր են խմում (մուտքը՝ 2000 դր.): Խեցգետինը մատուցվում է անսահմանափակ քանակությամբ, բացի այդ, այստեղի կարմիր երկարաբեղերի չափսը գերազանցում է բազմաթիվ այլ փաբերի բազմոտանիներին: Իսկ սալսայի սիրված լինելու մասին վկայում են ամբողջ սրահով մեկ փակցված պարող զույգերի լուսանկարները՝ ասես փաստելով, որ այստեղ չես ձանձրանա: Yankee-ի խոհանոցն էլ բազմազան է: Այստեղ մատուցվում են բազմաթիվ մսով ուտեստներ. օրինակ՝ հայտնի գերմանական նրբերշիկներ (1800 դր.), մեկ մետրանոց նրբերշիկ (4600 դր.): Եթե դատենք ըստ նկարի (համարձակությունս չբավականացրեց, որ փորձեմ), հետաքրքիր էր նաև օղակաձև կտրատված սարդելկան՝ ներսում սպագետի: Խոհարարական երևակայության այս թռիչքն արժի 1400 դր.: Հիմնական

մենյուից զատ կա նաև սուշի-քարտեզ, որում ներկայացված են սուշիի ու ռոլերի երկու տասնյակ տեսակներ (2000-5000 դր.): Ոչ թե փաբ է, այլ՝ ձուլման կաթսա, այսինքն՝ Ամերիկա: Yankee-ում կոկտեյլները միջինից փոքր-ինչ թանկ են: Այսպես, օրինակ, պտուտակահանը՝ 1300 դր., իսկ կոսմոպոլիտանը՝ 2200 դր.: Գարեջրի գներն ավելի հուսադրող են: Նախ առկա է 27 տեսակ, երկրորդն էլ գները միանգամայն ստանդարտ են. հայկական գարեջուրը՝ 600-700 դր., արտասահմանյանը՝ 7001500 դր.: Ի դեպ, մենյուի մեջ գարեջրի խորտիկները «Աղանդեր» բաժնում են ներառված: Օղու մեկ բաժինն արժի 400-ից 1000 դր.՝ 4 տեսակ: Ոչ ալկոհոլային խմիչքներից հետաքրքիր է մոնին օշարակով թեյը (700 դր.): Մոնինը գրեթե միշտ օգտագործում են միայն կոկտեյլների մեջ: Փորձելով այդ թեյը հասկացա՝ ճիշտ էլ անում են: Մոնինով թեյը նույնիսկ սառը վիճակում չափազանց անուշահամ է: Yankee-ում ոչ ալկոհոլայիններից միանշանակ արժե փորձել Nescafe-ն (550 դր.): Հավատացեք՝ սուրճ խմելու գործում որոշակի փորձ ունեցող մարդուս, այս Nescafe-ն հիասքանչ է:

Կարինա Ղազարյան Լիլիթ Թովմասյան

8 9

Սեպտեմբեր 2012


Երևանում ծնված «Երևան» գարեջուրը Հունիսի 7-ին Ազատության հրապարակում տոն էր: I Love Yerevan համերգի ընթացքում բեմից ելույթ էին ունենում խմբեր, երգիչներ և դիջեյներ, մարդիկ ուրախանում էին: Առիթը ոգևորիչ էր՝ երևանցիներին ներկայացվում էր նոր՝ «Երևան» գարեջուրը:

Ա

ղմկոտ տոնակատարություններ չեն սիրում «Երևանի գարեջուր» ՓԲԸում ՝ սեփական հաջողությունները այստեղ համեստորեն են նշում, կլոր տարեդարձներ տոնելը նույնպես չի դառնում համընդհանուր պարծանքի ու պերճաշուք շոուների առիթ: Միակ բացառությունը թերևս գործարանի հիսունամյա տարեդարձն էր, սակայն նման լայնածավալ տոնախմբության առիթը շա՜տ տպավորիչ էր՝ գործարանի ամենահայտնի «զավակը»՝ «Կիլիկիա» գարեջուրը անվանակից ձեռք բերեց. 2002-ի մայիսյան օրերին ավարտվեց «Կիլիկիա» առագաստանավի կառուցումը, որը դարձավ հին հայկական նավի կրկնօրինակը: Մեկնումից առաջ առագաստանավը տեղադրվեց Հանրապետության հրապարակում, որտեղ ոգևորված քաղաքացիները հիանում էին երբեմնի «ծովից ծով Հայաստանի» տեսանելի վկայությամբ: Անշուշտ, «Երևանի գարեջուրը», որը խիստ ակտիվ մասնակցություն էր ունեցել իր ծովային անվանակցի ստեղծման գործում, չէր կարող անուշադրության մատնել այս իրադարձությունը, որ համընկել էր իր

10 11

Սեպտեմբեր 2012

տարեդարձի հետ: Այնպես որ տոնակատարությունը հաջողվեց՝ ժողովուրդը և՛ առագաստանավով զմայլվեց, և՛ համեղ գարեջուր խմեց, և՛ համերգ լսեց: Այս տարի «Երևանի գարեջուրը» արդեն նշում է իր վաթսունամյակը: Այս կոլեկտիվում, որտեղ բոլորն իրենց ազատ ժամանակը ջանում են նվիրել աշխատանքին, տոնակատարություններով էլ առանձնապես չեն տարվում, այս անգամ ևս աղմկոտ տոնախմբություններից խուսափել են, չնայած բազմաթիվ հարմար առիթների առկայությանը: «Կիլիկիա» ապրանքանիշն արդեն վաղուց դարձել է վստահելի ու ընդունված բրենդ՝ բարձր ու վստահելի որակի երաշխավոր, ընդ որում, ոչ միայն Հայաստանում, այլև՝ իսկական գարեջրի գինն իմացող երկրներում: Կան գարեջրի երկրպագուների բազմաթիվ հիացական արձագանքներ «Կիլիկիայի» անգերազանցելի համի մասին, համացանցում բլոգերները բառեր չեն խնայում իրենց բացահայտած հայկական ըմպելիքը նկարագրելու համար: Բոլոր արձագանքները ներկայացնել հնարավոր չէ, մեջբերենք դրանցից երկուսը՝ «Երեկ առաջին անգամ փորձեցի հայկական «Կիլիկիա» գարեջուրը:

Զարմացած եմ և նույնիսկ ապշած հրաշալի որակով: Հաճելի դառնությունից զատ, որ բնորոշ է իսկական գարեջրին, նշեմ նաև հետևյալ որակները՝ ճիշտ խտություն, այսինքն՝ խիտ, հագեցած, սակայն ոչ կպչուն համ, ըմպվում է հեշտորեն, փրփուրն օրինակելի է՝ փոխանցում է գարեջրի բույրը, երկար է մնում, գույնն էլ հրաշալի է՝ բացարձակ թափանցիկության դեպքում սովորական լագերներից մի փոքր մուգ: Ընդ որում՝ շիշը ևս շատ հաճելի տեսք ունի: Մի խոսքով, շնորհավորանքներս հայ գարեջրագործներին»: Ահա մեկ այլ արձագանք ևս՝ «Հրաշալի գարեջուր է: Հենց այսպիսի՛ն էլ պիտի լինի այն ՝ ազնիվ ու դառը»: Այս հնագույն խմիչքի (որն, ի դեպ, Հայաստանում եփում էին դեռ մ. թ. ա. 7-րդ դարում) արտասահմանյան երկրպագուները հայկական գարեջրի իրական համը կարողացան գնահատել այն ժամանակ, երբ գործարանի գարեջրագործների արտադրանքը դեռ 13 տարի առաջ առաջին անգամ դուրս եկավ հայրենիքի սահմաններից և դրսում էլ գրավեց իր կայուն տեղը: Այսօր այն արտահանվում է բազմաթիվ երկրներ ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա, Հունաստան, Վրաստան, Լիբանան: Այս


շուկաներում նույնպես «Կիլիկիա» ապրանքանիշը հաստատում է իր բարձր համային հատկանիշները ու նոր երկրպագուներ գրավում: Ի տարբերություն որոշ արտադրողների, ովքեր առանձնապես չկարևորելով իրենց արտադրանքի որակը, նախապատվություն են տալիս ոչ այնքան խստապահանջ շուկաներին, «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն վստահորեն մտնում և նորարարություններ է անում այնտեղ, որտեղ վաղուց ձևավորվել է գարեջրի սպառման բարձր մշակույթ, որտեղ իրական գիտակներն ու սիրահարները գիտեն իսկական ըմպելիքի գինը: Վերջերս Լեհաստան և Շվեդիա են ուղարկվել գարեջրի փոքր չափաքանակներ, որտեղ համաշխարհային գարեջրագործության «աստղերի» հետ հզոր մրցակցության պայմաններում ճանաչում գտնելը շատ բարդ է: Սակայն ընկերությունում ռիսկի դիմեցին և, ամենայն հավանականությամբ՝ չեն պարտվի: Ի դեպ, ստեղծման առաջին օրվանից ունենալով այնպիսի ղեկավարներ՝ ինչպիսիք են Աշոտ Բաղդասարյանը և Հակոբ Հակոբյանը, «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն ունի վստահության կայուն հիմքեր, որ նոր շուկաներում ևս արտադրանքը կհաստատի

իր որակը։ Իր բազմաթիվ մրցանակների թվում կան 32 ոսկե մեդալ, 3 Գրան-պրի: Արտադրության բարձր որակի, եվրոպական ստանդարտներին համապատասխանելու համար «BID» կազմակերպությունը գործարանը պարգևատրել է «Ոսկե աստղ» և «Բարձր որակի» մրցանակներով: Ի դեպ, քանի որ «Երևանի գարեջրի» տնօրինությունը և կոլեկտիվը ունեն մի բնորոշ հատկանիշ ևս՝ չսևեռվել նախկին հաջողությունների վրա, այլ ձգտել նոր բարձունքների, ներկայացնենք գործարանի մի հետաքրքիր նորություն ևս՝ սեփական վաթսունամյակի մի նոր՝ լավագույն նվեր. նոր «Երևան» գարեջուր: Նորույթի հեղինակները երկար մտածում էին ինչպես անվանել այս խմիչքը, որն ունի յուրահատուկ հագեցած համ, և ինչ-որ բանով նմանվում ու միաժամանակ համային որոշակի երանգի շնորհիվ տարբերվում է իր անվանի նախորդից՝ «Կիլիկիայից»: Թերևս՝ հաշվի առնելով «նորածին» գարեջրի լույս աշխարհ գալու տարին, կարելի էր այն անվանել «Հոբելյանական»: Սակայն, բազմաթիվ տարբերակներից ու առաջարկություններից հետո, կանգ առան «Երևան» անվանման վրա։

Այս անվանումը, իհարկե, ոչ մի դեպքում չի սահմանափակում գարեջրի սահմանները միայն մայրաքաղաքով և հասցեագրված է ոչ միայն երևանցիներին: Ինչպես այս գործարանում արտադրվող մյուս խմիչքները, այն լայն տարածում կգտնի թե՛ Երևանի, և թե՛ Հայաստանի սահմաններից դուրս: Սա կասկածի տակ առնել պետք չէ, քանի որ այս ընկերությունում միշտ էլ աշխատում են մեծ նվիրումով և ապագա սպառողի հանդեպ մեծ հարգանքով: Ինչ վերաբերում է գարեջրի «Երևան» անվանմանը՝ դրա ընտրության իրական պատճառը սերն է մեր քաղաքի հանդեպ, ցանկությունը մեկ անգամ ևս անմահացնել այդ անունը այս անգամ գործարանի գարեջրագործների ստեղծած լավագույն հոբելյանական «ստեղծագործություններից» մեկի պիտակի վրա և դրանով հերթական անգամ արտահայտել մայրաքաղաքի հանդեպ ունեցած հարգանքն ու գնահատանքը, մայրաքաղաք, որտեղ 60 տարի առաջ ծնվել է գործարանը և բոլոր այս տարիների ընթացքում հաջողությամբ շարունակում է իր ավանդույթներն ու փառավոր աշխատանքային կենսագրությունը:

Գովազդային նյութ


ՔԱՂԱՔԱՄԵՋ Համացանց

Այդ ո՞ւր առանց չեքին Հարց. որտե՞ղ կարելի է հանդիպել տասը geek-ի, բայց ինտերնետում check-in կլինեն նրանցից միայն ինը: Պատասխան՝ թաղմանը: Այս սև կատակի հիման վրա պատրաստված պարզունակ կոմիքսը հենց այնպես չէ, որ երկար ժամանակ շրջում էր ֆեյսբուքում: Foursquare սոցիալական ցանցում չեքին լինելը (այլ կերպ ասած՝ գրանցվելը) մի քանի տարի է, ինչ դարձել է համատարած հոբի, շատերի համար նույնիսկ յուրահատուկ ռեֆլեքս, ոմանց կարծիքով՝ հիվանդագին կախում, որը միայն հեշտացնում է կագեբեի, ցեռեուի և բոլոր տիպի Մեծ Եղբայրների գործը՝ մեր ամեն քայլափոխի մասին տեղյակ լինելու մասով: Փորձենք պարզել, թե որն է համայն աշխարհին քո գտնվելու վայրի մասին պատմելու հաճույքը:

Երթուղայինից գերեզմանատուն՝ մեկ չեքին

Foursquare-ն ի հայտ է եկել ընդամենը 2009 թվականին, սակայն այս համեմատաբար կարճ ժամանակահատվածում հասցրել է տակն ու վրա անել աշխարհի կարծիքն անձնական տարածության մասին՝ 20 միլիոն մարդ երկրագնդի ամենատարբեր վայրերում անվերջ չեքին են լինում: Ռեստորաններ, փաբեր, կինոթատրոններ՝ որոշ երկրներում նույնիսկ նախատեսված են հատուկ զեղչեր բոլոր նրանց համար, ով գրանցվել է այս կամ այն վայրում, քանի որ այդպիսով նա ակամա գովազդում է իր գտնվելու վայրը: Մեյորի (բառացի՝ քաղաքապետի) կոչումը՝ նույն լոքեյշնում առավել չեքիններ ունենալը նույնպես տարբեր բոնուսների աղբյուր է արևմուտքում: Մեզանում այս տարբերակը դեռ չի կիրառվում: Ֆեյսբուքյան ծանոթներիցս մեկը նշեց, որ վերջին 3 տարվա ընթացքում 100 անգամից ավելի չեքին է եղել «յամ-յամ» սրճարանում: Կարծում եմ՝ արժանի է մի չաղլիկ զեղչի, չէ՞ որ դա հիանալի փիառ է: Տեղեկանք «յամի» մենեջմենթի համար. Արփինե Գրիգորյան է աղջկա անունը: Լավ, իսկ տեսնես կա՞ մի այլ քաղաք, ուր մարդիկ անվերջ պատերազմներ են վարում այս կամ այն երթուղայինում կամ ավտոբուսում մեյորի տիտղոսը նվաճելու համար: Ես մեկ անգամ փորձել եմ գտնել իմ խեղճ ու կրակ 113 երթուղայինը, բայց բանից պարզվեց, սիրված երթուղի չի: 28-ում չեքին եղեք, ժողովուրդ: Կատակը մի կողմ, Foursquare-ն ունի հատուկ նշան-նկարներ՝ տարբեր տեսակի լոքեյշնների համար: Սրճարաններ ու ռեստորաններ, կինոթատրոններ, բուտիկներ ու խանութներ, այգիներ ու պուրակներ, կանգառներ, մետրո, փողոցներ ու նրբանցքներ, տրանսպորտ… Այս երկար ցուցակը կարելի է ավարտել նույն այն վայրով, որտեղ բոլորիս համար կավարտվի կյանքը՝ գերեզմանով: Ամենայն լրջությամբ, Foursquare-ում ցանկության դեպքում կարելի է չեքին լինել, օրինակ, Թոխմախի գերեզմանոցում: Իսկ եթե կայքում կարելի է այդ լոքեյշնը գտնել, ուրեմն արդեն եղել են գրանցվողներ: Նշեմ ի դեպ, որ իմ վերջին տվյալներով մեյորի պաշտոնն այստեղ դեռ թափուր է, այնպես որ՝ շատ մի հապաղեք: Ֆեյսբուքում իմ հարցին, թե ի՞նչ հետաքրքիր տեղերում կարելի է չեքին լինել, ընկերներիցս մեկը նշեց, որ իսկ իր տան կողքն է գտնվում միստիկ «Դեպրեսիայի տուն-թանգարան» անվանմամբ լոքեյշնը: Եթե հետաքրքրվեցիք, ապա փնտրեք Աղբյուր Սերոբի փողոցի մերձակայքում: Եվ զգույշ եղեք ձեր չեքինների հետ. տաքսիով գնում էի տուն, ճանապարհին չեքին եղա Կիևյան կամուրջում: Առավոտյան պարզվեց իմ մասին անհանգստացողների թիվը չափազանց մեծ է:

Խաղամոլներ

Թվարկելով Foursquare-ի այն առանձնահատկությունները, որոնք դրա օգտագործողներին գրավիչ են թվում, պետք է սկսել միավորներ վաստակելու հնարավորությունից: Շատ վայրեր՝ շատ միավորներ: Նոր երկրներ՝ շատ միավորներ: Մեյորի տիտղոսներ՝ կրկին միավորների մի նոր խուրձ: Եվ Foursquare-յան ցուցակում դուք ավելի լավ դիրքում եք, քան ձեր ընկերը: Ու եթե դուք անդամագրված չեք այս սոցիալական ցանցում, մի փորձեք «հետո՞ ինչ» հարցը տալ: Հետո չկա: Խաղ է: Իրականում Foursquare-ի գործնական օգուտն այնքան քիչ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Ամեն այն վայրի մասին, որտեղ չեքին եք լինում, կարելի է մի փոքրիկ բնութագիր թողնել: Կուտակվելով՝ այս հուշումները շատ օգտակար են դառնում նորեկների համար: Օրինակ, ասում են, թե այս վայրի մատուցողները դանդաղաշարժ են, իսկ այստեղ պետք չէ պատվիրել «Կեսար» աղցան, այս սրճարանում լատտեն մոգական է, իսկ ինտերնետի գաղտնաբառն է 1234: Հուշումների հետ մեկտեղ կարելի է թողնել լուսանկարներ, և նույնիսկ սրճարանի կամ փաբի մոտակայքում գտնվելիս հնարավորություն եք ստանում նախօրոք ուսումնասիրել տեղի բոլոր բնութագրերը: Բացահայտորեն հարմար է Foursquare-ը նրանց, ով երեկոյի համար հստակ պլաններ չունի: Բացում եք ձեր սմարթֆոնում ծրագիրը ու միանգամից տեսնում՝ ընկերներից ով և որտեղ է ուրախանում ներկա պահին: Մնում է միայն միանալ զվարճանքին: Երևանում կան չեքինաշատ ու չեքինաքիչ տեղեր: Կասկադի «Ռետրո» սրճարանի մեյորը լինելու համար ես պարբերաբար պատերազմներ եմ վարում: Ի սկզբանե հարկավոր եղավ մոտ 20 չեքին: Մյուս կողմից՝ ոչ քիչ համբավ ունեցող «Ռեդ Բուլ» փաբում երկրորդ չեքինն ինձ այդ տիտղոսով ապահովեց: Մարդիկ տարբեր են, «Բուլի» ժողովուրդը հեչ էլ հետաքրքրված չէ սրան-նրան իր գտնվելու վայրի մասին պատմել: Տեսածս ամենաչեքինաշատ տեղերից է «Կալումե» փաբը: Այս կապակցությամբ վերջապես ասեմ. սիրելի Varduhi C., մենք չգիտենք ինչպես է քեզ դա հաջողվում, բայց արդեն համակերպվել ենք և պատրաստ ենք խոնարհվել: Կեցցե՜ մեյորը:

Մի բուռ հող

Երբ գրում էի այս հոդվածը, մի ցավալի իրադարձություն տեղի ունեցավ: Ես այլևս Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի վայրէջքի Gate N 11 մեյորը չեմ: Այսքան երկար գրում ու պնդում էի, որ Foursquare-ը մի կողմից հարմար հուշումների հավաքածու է, մյուս կողմից՝ զվարճալի խաղ: Բայց միգուցե իրականում մենք պարզապես այնքան ուրբանիզացված ենք, որ ուղղակի ուզում ենք մի կտոր հո՞ղ ունենալ: Թեկուզ վիրտուալ:

Նունե Մելքումյան

12 13

Սեպտեմբեր 2012


ՔԱՂԱՔԱՄԵՋ մշակույթ

Հեփի էնդ որոնելիս Թատերագետ Տիգրան Մարտիրոսյանի ուշադրության կենտրոնում մի շարք մրցանակների արժանացած, բայց տարբեր արժեք ու որակ ունեցող մայրաքաղաքային հանդիսատեսի դատին հանձնված թատերական ներկայացումներն են:

Թ

«Շեղշե լյա ֆամ»

14 15

Սեպտեմբեր 2012

ատրոնի և հանրության մերձեցման խնդիրը, ցավոք, այսօր էլ կարելի է չլուծվածների շարքին դասել: Պատճառներից մեկն էլ, թերևս, այն է, որ մեզանում դեռևս չի գործում Էսթետիկական հանրամատչելի ուղենիշը: Այլ կերպ ասած, երբ ինչ-որ մեկի մեջ հանդիսատես դառնալու բնական ցանկություն է առաջանում, վերջինս՝ անկախ իր կրթամակարդակից, ճամփան կորցրած մրջյունի կարգավիճակում է հայտնվում: Մանրամասնենք: Խաղացանկային գունապնակը բազմերանգ է, և որակական կողմնորոշման համար քաղաքացին չգիտե, թե ինչը դարձնի իր ընտրության չափանիշը: Հեռուստատեսային արձագանքները սիրողականությամբ են տառապում, իսկ մամուլում եղած մասնագիտական անդրադարձներն էլ մեծամասամբ կամ շահադիտական նկրտումներով են օժտված, կամ էլ անձնավորված վերաբերմունքի ծնունդ են: Մնում է միայն ներկայացումների ստացած մրցանակների հետ հաշվի նստել: Փորձենք՝ հուսալով, որ փորձն, իսկապես, փորձանքի չի վերաճի: Այսպիսով, բոլորովին վերջերս «Թատրոն-X» թատերագիտական ձևաչափի փառատոնի շրջանակում 2 մլն ՀՀ դրամ կազմող գլխավոր մրցանակին արժանացավ Նարեկ Դուրյանի հեղինակած «Շեղշե լյա ֆամ» արտոնյալ ներկայացումը: Արտոնյալ, որովհետև ի տարբերություն փառատոնին մասնակցող այլ ներկայացումների, փակման պատրվակով այն չքննարկվեց: Բնականաբար, ակամայից խիստ հետաքրքիր է դառնում՝ բեմադրության այդ ո՞ր մի արժանիքն է նրանց նման գերագնահատման ուղղորդել: Այն, որ Նարեկ Դուրյանը, արհամարհելով ժամանակի զգացողությունն ու հանդիսատեսի

համբերությունը, առանց ընդմիջման ներկայացման տևողությունը դարձրել է գրեթե մեկ ու կես ժա՞մ: Այն էլ այնպիսի թքած-կպցրած սյուժեով, որում եղած հարաբերությունների հավատընծայությունը էժանագին ծիծաղին է զոհած: Արտագնա աշխատանքի մեկնած հայ դերասանը Մոսկվայում իր հայրենակցուհու երեսից անբնական արկածների մեջ է ընկնում, որոնց զավեշտալիությունը զրոյական է: Կամ էլ՝ որ իր դերակատարման ընթացքում ինքնանպատակ գոռգոռոցներով Նարեկ Դուրյանը պարբերաբար հարձակվում է հանդիսատեսի լսողության վրա՞: Ավելի՛ ն, խաղընկերուհու կյանքի միակ նպատակը իր գործողություններով Նարեկ Դուրյանի համար բառախաղային սրամիտ հիմարությունների հնարավորություն ստեղծելն է: Արդյունքում, ստացվում է բեմական հմայքից զուրկ մի ստեղծագործություն, որի հանդիսատեսին ներկայացման ավարտից հետո առանց վարանման կարելի է գլխացավի համար նախատեսված դեղահաբ առաջարկել: Ինչևէ, սա այն անհուսալի տաղտուկի դեպքը չէ, երբ նմուշի համար գոնե մեկ անգամ ծիծաղդ չի հարուցվում: Իսկ եթե մեր ընթերցողն ուզում է կատակերգություն դիտելով իրոք մի լավ՝ տեղը-տեղին ձանձրանալ, խնդրեմ. կարող է համենալ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ Happy end կրկնակի մրցանակակիր ներկայացումով իր մշակութային դիմադրողականությունը փորձության ենթարկելու: Այս ներկայացումը հորանջելու մշակութային ամենաարդյունավետ միջոցներից մեկն ենք համարում, քանի որ այն բեմադրելիս Սամսոն Ստեփանյանը, սիրողականության թաշկինակը թափահարելով, հրաժեշտ է տվել պրոֆեսիոնալիզմին: Բացատրենք, թե ինչու: Ներկայացման գրական հենքը սիրային հանգույցի վրա կառուցված դրությունների կոմեդիա է, որում կատակերգական իրավիճակներ առաջացնող իրադրությունների միջև ընկած տարածությունները բավական մեծ են: Նշանակում է այդ հատվածներում պետք է առավել քան դրսևորվի բնավորությունների կոմեդիան, այսինքն՝ դերասանական խաղի ներքին կոմիզմը: Բայց արի ու տես, որ բեմադրիչի ընտրած դերասաններից և ո՛չ մեկի խառնվածքի տեսակը հաշտ չէ ժանրի առանձնահատկությունների հետ: Օրինակ՝ Մայր թատրոնի երիտասարդ ուժերից Լուսինե Կոստանյանն ու Մարջան Ավետիսյանը անշնորհք դերասանուհիներ չեն, սակայն նրանց ներկայությունն այս ներկայացմանը ո՛չ օգնում է, ո՛չ էլ՝ վնասում: Ապաշնորհ չէ նաև Անահիտ Մութաֆյանը. ողջ ներկայացման ընթացքում բեմում չենք ճանաչում դերասանուհուն, ինչը թատերարվեստի չափանիշներից մեկն է: Պարզապես, նրա կերպարն ասես այլ օպերայից լինի: Դե իսկ ինչ վերաբերում է գլխավոր դերակատար Արմեն Մարգարյանին, ապա նրա կիսահիստերիկ խաղը («Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության այս տարվա «լավագույն դերասան» անվանակարգին արժանացած՝ ամենացցուն ապացույցն էր այն իրողության, որ բեմադրական շեշտը միայն արտաքին կոմիզմի վրա է դրված: Այսինքն՝ Սամսոն Ստեփանյանը, չունենալով կատակերգությանն անհրաժեշտ դերասանական հումքը, ձևին ձև է տվել՝ բովանդակային շնչի բացը քողարկելու նպատակով: Մինչդեռ անգլիացի արվեստի տեսաբան Ռոբին Ջորջ Քոլլինգվուդը իրավացիորեն վստահ է, որ ձևն առանց բովանդակության՝ ընդամենը դիլետանտիզմ է: Ուշագրավն այն է, որ այս անհրապույր ներկայացումը նույն «Թատրոն-X» փառատոնի


շրջանակում 1.5 միլիոն ՀՀ դրամ կազմող երկրորդ մրցանակը ստացավ՝ պատճառաբանվելով երիտասարդ ուժերի լավագույն օգտագործմամբ: Ա՛յ քեզ հրա՜շք. եթե սա դերասանական պոտենցիալի ամենալավ օգտագործումն է, տեսնես վատագույն տարբերակը ո՞րն է: Մարդկային երևակայությունը բավարա՞ր է այն պատկերացնելու համար: Ասենք ավելին. եթե մեր մրցանակ շնորհողները իրապես չեն ընկալում, թե ինչ ասել է երիտասարդական լավորակ ներկայացում, ապա նրանց խորհուրդ կտայինք չալարել և ևս մեկ անգամ դիտել ՀԹԳՄ-ի դահլիճում Գոռ Մարգարյանի բեմադրած «Լյուսիեն Լյուկ» խորքային ու գրավիչ ներկայացումը: Մի ստվերված դաշնակահարի ստեղծագործական ու անձնական կյանքերի հոգեբանական խաչմերուկ, որտեղ լուսացույցի բոլոր գույները սերվում են ինքնարժևորման երանգից: Թող դիտեն ու տեսնեն՝ երիտասարդ օժտված ռեժիսորն ինչպիսի ներդաշնակությամբ է մատուցում և խաղարկում պայմանականություն հասկացողությունը: Թե չէ՝ ով երբ, որտեղ, ինչպես ու ինչքան կարողացել, չարչրկել է՝ «թատրոնը պայմանական արվեստ է» սահմանումը: Այո՛, Գոռ Մարգարյանը քաջ գիտակցում է՝ արվեստի հաղթաթղթերից մեկը չափի զգացողությունն է: Թերևս, այս հանգամանքով է նաև պայմանավորված նրա նախառեժիսորական դիպուկությունը, այն է՝ դերասանական ընտրության ճաշակը: Ընդհանուր առմամբ մենախաղի վրա հենված բեմապատման բարդ դերակատարումը հանձնարարում է իրենից ոչ պակաս շնորհալի երիտասարդ Նարեկ Ներսիսյանին: Ու տեսնել է պետք, թե դերակատարը ինչպիսի վարպետությամբ է մի հոգեբանական շերտից մյուսին անցնում: Առաջին հայացքից թվում է՝ նա մի անխոնջ ու անվնաս արվեստագետ է, սակայն կարճ ժամանակամիջոցում հասցնում է մեզ հասկացնել, որ իր մեջ մի անկշռելի, նույնիսկ՝ վտանգավոր հոսանք կա: Ինքն ամենևին էլ այն չէ, ինչ իր մասին կարող են ենթադրել առերևույթ դիտարկմամբ: Այնուհետև անցում է կատարում մեղքի ու արդարացման միահյուսման գործընթացին՝ կարծես փորձելով մեկը մյուսից բխեցնել: Եվ այսպես՝ մեկ ժամ շարունակ ձեռքից բաց չի թողնում իր իսկ ստեղծած տարաշերտ մթնոլորտի հոգեբանական սանձը՝ գրեթե ամբողջ ներկայացման ընթացքում հանդիսատեսին ստիպելով կլանված հետևել իրեն: Իհարկե, այս հաջողված ներկայացումն աննկատ չմնաց և Նարեկ Ներսիսյանին

արժանիորեն շնորհվեց տարվա «լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգը: Սակայն ցավալի իրողություն է, որ Գոռ Մարգարյանը և իր «Լյուսիեն Լյուկ» ներկայացումը չարժանացան «լավագույն երիտասարդ ռեժիսոր» և «լավագույն երիտասարդական բեմադրություն» անվանակարգերից և ոչ մեկին: Երևի հանձնախմբի անդամները մտածել են, որ երիտասարդական ներկայացման համար երկու մրցանակը չափից ավելի կլինի: Այնինչ վաղուց ժամանակն է ձերբազատվել նոմենկլատուրային մտածողությունից, քանի դեռ մեր հանդիսատեսը անդառնալիորեն չի մոլորվել բեմարվեստի որակական ընտրության լաբիրինթոսում:

Happy end

«Լյուսիեն Լյուկ»

Տիգրան Մարտիրոսյան Մարիամ Լորեցյան, clubnik.am


ՔԱՂԱՔԱՄԵՋ ինչ անել

Սեպտեմբերին Երևանում 1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

Երկրպագել ազգային հավաքականին

Լսել պարսկական մետալ

Սեպտեմբերի 7, 11 Տանը կամ սպորտ բարում Ընկերների հետ չիփսերով կամ արևածաղիկով ուղեկցվող գարեջուրը ինքնին հիանալի ժամանց է, իսկ երբ այդ ամենը համատեղվում է նաև ֆուտբոլի հետ, ապա կյանքը պարզապես հիասքանչ է թվում: Սեպտմբերի 7-ին Հայաստանի հավաքականը խաղալու է Մալթայի, իսկ 11-ին Բուլղարիայի հավաքականների դեմ, սկսելով իր բարդ ճանապարհը 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում: Իսկ որևէ ակումբում խաղերը դիտելու համար ճիշտ ժամանակն է տեղ պատվիրել ու ազգային դրոշ գնել, որը նաև Հայաստան-Իտալիա հոկտեմբերյան խաղին հավանաբար պետք կգա:

Հոհվ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, սեպտեմբերի 14 Սայաթ-Նովայի պող. 4, հեռ.՝ 56 32 43 Մարտին Երևանը ողողվում է Նովրուզը լավ անցկացնել ձգտող հարևան իրանցիներով: Սեպտեմբերին մայրաքաղաքում կրկին շատ կլինեն իրանցիները, բայց այս անգամ՝ ռոք սիրող. ռոք համերգներն Իրանում արգելված են, այդուհանդերձ դրա սիրահարներն այնտեղ քիչ չեն: Սեպտեմբերի 14-ին արգելքների կապանքներից ազատված իրանական ռոքը թնդալու է Երևանի տիկնիկային թատրոնում: Առիթը իրանական մետալ երաշժտությանն փառատոնն է: Երևանն այսպիսով իրանցիների համար դառնում է առաջին քաղաքը, որը հյուրընկալելու է իրանական 10 առաջատար ռոք խմբերի նույն բեմի վրա:

Համտեսել Կովկասում ամենաերկար շտրուդելը

25

26

27

28

29

30

Մինչև ուշ գիշեր շրջել խանութներով Երևանի հագուստի և կոսմետիկայի մի շարք խանութներ, սեպտեմբերի 13 Այլ մանրամասները՝ cosmo.am Կան մարդիկ (հիմնականում կանայք), ում համար սթրեսից բուժվելու ամենալավ միջոցը մի լավ շոփինգն է: Սեպտեմբերի 13-ին Երևանում, կարելի է ենթադրել, չի մնա ոչ մի սթրեսված կին. հենց այդ օրը մայրաքաղաքի մի շարք հագուստի ու կոսմետիկայի խանութներ բաց են լինելու մինչև ուշ գիշեր ու այցելուներին դիմավորելու են ակնկալներով և առաջարկներով: Արդեն երկրորդ տարին է այս նախաձեռնությամբ հանդես է գալիս Cosmopolitan Հայաստան ամսագիրը: Ակցիային միացած խանութների ցանկն ու այլ մանրամասներ կարելի է գտնել Cosmopolitan-ի կայքում:

«Արմենիա Մարիոթ» հյուրանոց, սեպտեմբերի 27 Ամիրյան փող., 1 շենք, հեռ.՝ 59 90 00 Հնում տատիկներն իրենց պատրաստած գաթայի մեջ կոպեկ կամ կոճակ էին դնում, ու նա, ով ուտելիս գտնում էր «ղսմաթը», ըստ ավանդույթի հաջողակ տարի էր ունենում: Սեպտեմբերի 27-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց, կարող եք համետեսել Կովկասի ամենաերկար խնձորի շտրուդելը: Շտրուդելը յուրահատուկ է ոչ միայն իր երկարությամբ՝ այն պատրաստող «Մարիոթ» հյուրանոցի խոհարարները օգտվել են տատիկների օրինակից ու շահում են թաքցնելու շտրուդելի կտորներներից մեկում: Շահումն էլ ո՛չ կոճակ է, ո՛չ կոպեկ, այլ ուղեգիր երկու հոգու համար դեպի Վիենա Austrian Airlines ավիաընկերության հետ: Նախորդ տարի 36 մետրանոց շտրուդելում թաքնված ուղեգիրը շահել էր մի նորապսակ զույգ: Այս տարվա հաջողակը կարող է դառնալ ցանկացած մեկը, ով չի զլանա այդ օրը հասնել հրապարակ ու համտեսել շտրուդելը: 16 17

Սեպտեմբեր 2012


Աշունը ռոքով սկսել Կարեն Դեմիրճյանի անվանի մարզահամերգային համալիր, սեպտեմբերի 10 Ծիծեռնակաբերդի զբոսայգի, մարզահամերգային համալիր, հեռ.՝ 39 99 13 2009-2010 թվականներին հռչակավոր Deep Purple խմբի անդամները այնքան հաճախ ու այնքան տարբեր առիթներով էին ժամանում Հայաստան, որ հասցրել էին դառնալ լրիվ հայեցի: Այս տարվա աշնան սկիզբը նույնպես փառփլոտ երանգներ կունենա, թեպետ խմբի վոկալիստ և բաս կիթառահար Գլեն Հյուզը բնավ չի լինելու առաջին պլանում. Մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 10-ին կայանալու է տեղական Dorians խմբի ու ամերիկահայ ստեղնաշարային երաժիշտ Դերեկ Շիրինյանի համատեղ համերգը: Հնչելու են կատարումներ Dorians-ի վերջին Fly ձայնասկավառակից, իսկ համերգի երկրորդ հատվածում՝ մի քանի երգ Deep Purple-ի երգացանկից, արդեն Հյուզի մասնակցությամբ: Համերգի տոմսերն արժեն 5000, 7000 և 10000 դրամ:

Բարի գործ անել «Կոնգրես» հյուրանոց, սեպտեմբեր 22 Իտալիայի փողոց 1, հեռ.՝ 59 11 99 Հին առածը ասում է՝ լավություն արա, ջուրը գցի: Սեպտեմբերի 22-ին լավություն կարելի է անել այցելելով Congress հյուրանոց ու մասնակցել բարեգործական աճուրդին: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կազմակերպած ավանդական դարձած միջոցառումը նվիրված է ՀՀ անկախությանը: Ցուցահանդեսի ողջ հասույթը տրամադրվելու է մարզերում կանանց տնտեսական և մշակութային մասնակցության խթանման նպատակով իրագործվող ծրագրերին: Այցելուներն այստեղից կարող են գնել կերամիկական հուշանվերներ, ձեռագործ աշխատանքներ, զարդեր, դեկորատիվ պարագաներ, նկարներ և այլն:

Նպաստել ազատ բովանդակության տարածմանը «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, սեպտեմբերի 8, 9 Ամիրյան փող., 1 շենք, հեռ.՝ 59 90 00 Հանրագիտարանների առաջին նախատիպերը ստեղծվել են դեռ Հին Եգիպտոսում և Չինաստանում մեր թվարկությունից շատ առաջ, և հասանելի էին հատուկենտներին: Փոխարենը, այսօր համակարգիչ ունեցող ցանկացած անձ կարող է օգտվել «Վիքիպեդիա» անվճար հանրագիտարանից, ինչպես նաև մասնակցել դրա բովանդակության լայնեցմանը: «Վիքիպեդիայից» հաճախ օգտվողները սեպտեմբերի 8-ին և 9-ին կարող են մասնակցել «Վիքիկոնֆերանս Երևան 2012»-ին, որը տարածաշրջանում առաջին միջազգային վիքիհավաքն է: Դրա ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ «Վիքիմեդիա» հիմնադրամի նախագծերին, հայաստանյան և այլ երկրների վիքիպեդիացիների փորձին: Կոնֆերանսը նպատակ ունի նպաստել «Վիքիպեդիայի» զարգացմանն ու ազատ բովանդակության տարածմանը:


ՔԱՂԱՔԱՄԵՋ զրից

Սերը՝ աշխատանքից հետո Տղամարդ կանանց, օրվա մեջ մի քանի անգամ դիմակ փոխող համաքաղաքացիների, հարուստների փողոցի ասֆալտի և այլ թեմաների շուրջ խոսում են երևանցի տաքսիստները:

Առաջ բոլորին էնքան սիրում էի: Հիմա բոլորը լավն են քանի ես ռուլի չեմ, ու իրանք էլ իմ պասաժիրը չեն: Ախր նստում են, ասում ես ո՞նց գնամ, ասում ա՝ ոնց ուզում ես գնա, չես էլ հարցնում, ոնց ուզում գնում ես, ասումա՝ ինչի՞ սենց գնացիր: Կամ նստում ա, մութ գիշեր ա, ասում ա՝ էսպես գնա, որ էնտեղից մտնես: Ասում եմ՝ ախր ա՛յ քուր ջան, էստեղից էստեղ էնտեղը ո՞րն ա, շատ էլ տաքսիստ եմ, հո նավիգատոր կուլ չե՞մ տվել: Էն օրն էլ մի հատ բիձա նստել ա, թե բա տար ինձ Հաղթանակի փողոց: Ասում եմ, ա՛յ հոպար, չկա Երևանում տենց փողոց: Ինձ խամ հանեց ու ասում ա՝ քշի, քշի Երրորդ մաս: Վերջը եկանք հասանք Երրորդ մաս, դե էնտեղ Մայիսի 9-ի փողոց կա, ասում ա՝ թե բա էստեղ պահի: Ասում եմ՝ հոպար ջան, էս է՞ր Հաղթանակի փողոցը, ասում ա՝ ինչի սաղ հաղթանակները մայիսի 9-ին չեն եղե՞լ, այ ջահել:

18 19

Սեպտեմբեր 2012

Էս Երևանցիք զարգացել են՝ էլ 06, «ժիգուլի» տաքսի չեն նստում: Պա՜հ, էլ ոնց կլինի: Էլ չեն ջոկում, որ մենք ավելի էժան ենք քշում, էն ֆիռմա-միռմա ավտոները էնքան թանկ են, ձև չունեն նույն գնով քշեն: Հաստատ մի ճամփի մեջ մի 300 դրամ տարբերություն տալիս են: Բա, Լենի՜ն, Լենի՜ն, տեսա՞ր՝ էնքան զարգազան՝ էլ սովետական ավտոներդ քթներին չի:

Գիտե՞ս Սևաստոպոլյանի ասֆալտը ինչի կարգի չեն բերում: Որովհետև էստեղ հարուստներն են ապրում: Իսկ հարուստները ընտրությունների չեն գնում: Ուրեմն ասֆալտը դզելփչելու կարիք էլ չկա:

Աղջկերքը էսօր Երևանում ավելի կարգին տղա են, քան տղեքը: Որ չեն նստում տղեքը ու սկսում լոպազ-լոպազ խոսալ՝ երեկ գայիշնիկ եմ ծեծել, վաղը եսիմ ինչ եմ անելու: Դրանք տաքսու շոֆեռների վրա են ինքնահաստատվում: Չնայած աղջկերքի մեջ էլ: Մի օր մեկը նստել ա, թե բա՝ հիմա ինձ զանգելու են, կլինի՞ դուք վերցնեք խոսաք: Ասում եմ՝ ես ի՞նչ գործ ունեմ, ա՛յ քուր ջան, բա թե՝ լա՜վ էլի, ասեք, որ դուք իմ նշանածն եք՝ էդ զանգողից պրծնեմ: Ասում եմ՝ ես 33 տարեկան եմ, 33 անգամ սուտ խոսացած չկամ: Վերջը էդ աղջկան փրկեցի: Մի օր էլ մեկը նստել ա, թե՝ ի՞նչ կլինի, ինձ ստեղից արագ տարեք, ինձ ուզում են փախցնեն: Էս արդեն նշանածի դերից ավելի լուրջ էր: Ասեցի՝ քուր ջան, դու չես ուզում փախնե՞ս, չլինի թե հետո ինձ ասեն տուն եմ քանդել, բա՝ չէ: Ասեցի՝ լավ, ուրեմն իմ ավտոյից քեզ չեն փախցնի: Երկու մերսեդես ընգան հետևիցս, մի կերպ պոկվեցինք, էս աղջկան տարա տուն հասցրի: Պատիվ տվեցին, սեղան գցեցին: Բայց հետո իմացա, որ մեկ ա փախցրել էին:


Է՜հ, ես էլ չեմ հավատում, խոնարհ, համեստ, հայաթի խելոք աղջիկ գաղափարին: Ինչ տաքսի եմ քշում, մեր հայաթից այ տենց էնքան անունով խելոք, համեստ, սիրուն՝ էն որ նայում ես, ասում ես երնեկ տիրոջը, աղջկեքի նենց տեղեր տարա, էլ չեմ հավատում: Ասում են ստեղ կանգնի 5 րոպեից գալիս եմ, գնում են, նենց թռչուն դառած հետ են գալիս, հեչ ոնցոր նույն մարդը չլնի: Դրանից հետո դե արի ու պսակվի, էս գործի մեջ էնքան բան ես տենում, որ արդեն երևանցի ես տեսնում, մտածում ես էսի քա՞նի շերտանիներից ա: Մարդկանց կեսից շատը էս քաղաքում դիմակներով ա ապրում: Առավոտ ուրիշ մարդ են, կեսօրին քիչ-քիչ սկսկում են փոխվել, գիշերը դառնում են լռիվ ուրիշ մարդ:

Մի օր մի աղջիկ նստեց, մի քիչ տարօրինակ էր, բայց Օպերայից Ալավերդյան էր գնում, ասեցի՝ տանեմ: Հասանք Ալավերդյան, տեսնեմ՝ էս աղջիկը էլ չկա, անջատվել ա, ուշքը գնացելա: Մի կերպ հասցրի հիվանդանոց: Նասիլկա, շուխուռ: Հիմա բժիշկն եկել ա ասում՝ էս աղջկան ի՞նչ ես արել՝ հղի ա: Ասում եմ՝ ես էդ մարդուն կես ժամ առաջ եմ տեսել: Լավ ա՝ բան չեղավ:

Էս շոգը, քանդուքարափ փողոցները մի կողմից, էս դիսպեչերն էլ մյուս կողմից. ամբողջ օրը բզզումա ականջիս մեջ: Թե ասա ո՞վա կնգան դիսպեչեր դնում: Կնիկն ուր, ճամփեքի նավիգացիան ուր: Սկի կնանիք աջն են ձախից խառնում: Ախր վատ բանով չեմ ասում, ես իմ կնգա ցավը տանեմ, բայց կնիկը ճաշ էփելուց ա լավ, թող ճաշ էփի: Բերում են դնում դիսպեչեր, իրանց ճվճվան ձենով, սաղ օրը մեր նեռվերը գնումա: Էն օրը ավտոյից 4 րոպեով դուս էկա, ա դե մենք էլ մարդ ենք, բնական կարիք ա, պահանջ ա: Մի գոռոցը դրելա: Ախր հո զուգարան գնալուց իրան չեմ ասի, գնում եմ, էս ի՞նչ բան էր, սկի 100 տարվա կնգաս չեմ ասում, բայց չէ դիսպեչերը բարկանումա: Մեկ-մեկ, որ իրիգունները տուն եմ գնում, էտ կնգա ձենը ականջիս մեջա, ոնցվոր ինձ ասի ես ինչ անեմ՝ ասի հաց կեր, բոլա կինո նայես, գնա քնի: Ու՜ֆ, եսիմ է:

20-30 տարի մի մարդու հետ աշխատելուց հետո չի ստացվում մեկ էլ օրական 1000 հոգու հետ աշխտել: 40 հազար դոլարանոց ավտո քշելուց հետո մեկ էլ էս ավտոն եմ քշում՝ հազիվ մի 5000 դոլար լինի: Բա էն ժամանակ լավ չէ՞ր, շեֆս նախարար մարդ էր, չէ բա հիմա: Էտ կրիզիսը չլիներ, ես հիմա էս գործին չէի լինի, էն ա որ Ռուսաստանում մեր գործը փակվեց՝ լռվա մնացի էստեղ: Բայց հիմա եմ ջոկում, որտեղ եմ ապրել էսքան ժամանակ, թե չէ մինչև էդ նախարարարական, կառավարական: Հիմի եմ կաշվիս վրա զգում երևանցիքի դարդերն ու օրվա տրամադրությունը:

Փեսաս իսպանացի ա, այսինքն ոչ թե իսպանացի, այլ բասկ: Ահագին փող ուներ, մենք էլ զարմանում էինք՝ ինչի տուն չի առնում: Բայց սա խելացի տղա էր՝ սպասեց-սպասեց, հենց կրիզիսը խփեց՝ 38 հազար եվրոյով Բարսելոնայի կենտրոնում մի հատ նորմալ երեք սենյականոց բնականար առավ: Պատկերացնում ե՞ս: Երևանում էդ գնի տուն կգտնե՞ս:

Նե Թադևոսյան Բիայնա Մահարի


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ իմ Երևանը

Անկուկուռուզ քաղաքը Ռադիոհաղորդավար Եգոր Գլումովը, նույն ինքը Գոռ Գրիգորյանը, իրեն իսկական երևանցի է համարում և վստահեցնում՝ մեկ օր անգամ չի կարողանում ապրել առանց սիրելի մայրաքաղաքի: Նա նկատում է քաղաքի թերությունները, բայց փորձում է դրանք լրացնել առավելությունների հաստ շերտով:

Երրորդ մասի լեգենդար ծննդատանն եմ ծնվել: Ընտանիքիս առաջնեկն եմ, հորս ծնողների առաջին թոռն եմ: Ծնողներս բժշկական համալսարանի ուսանողներ էին, ու կուրսում էլ առաջին երեխան եմ եղել: Երբ հայրս իմացել է, որ տղա է ունեցել, ուրախությունից խմել է ընկերների հետ ու մոռացել հիվանդանոց գալ: Օլեգ Կոշևոյ 5, այժմ Մանթաշով 5 հասցեում գտնվող շենքի երկրորդ հարկի երեք սենյականոց բնակարանում եմ մեծացել: Մեր ընտանեկան բույնն էր. բազմամարդ ընտանիք էինք՝ 11 հոգով էինք ապրում: Մինչև 4 տարեկան այնտեղ եմ բնակվել: 10 տարի Ռուսաստանում ապրելուց հետո, վերադարձանք ու մինչև ինստիտուտի տարիները այնտեղ ապրեցինք: Այժմ բնակվում եմ Դավթաշենում: Հիմա ավարտում ենք Օշականում գտնվող մեր տան կառուցման աշխատանքները, բայց Երևանը միշտ սրտումս է: Համար 5 և 3 շենքերի միջև ֆուտբոլի դաշտն էր: Առավոտից երեկո գնդակ էինք գլորում: Հիմնական խաղերը չեզոք դաշտերում էին տեղի ունենում: Թաղամասի առաջնության խաղերը հարևան բակում էին կայանում: Իսկ չեմպիոնական խաղը անցկացվում էր սպորտ դպրոցի բակում:

20 21

Սեպտեմբեր 2012

Երեք տարեկան էի, երբ հայրս մարզադաշտ տարավ ինձ՝ «Արարատը» «Շախտյորի» հետ էր խաղում: Մերոնք հաղթեցին: Հիմա ես եմ հորս ֆուտբոլի խաղեր դիտելու հրավիրում: Ի դեպ, փոքր տղաս էլ է ֆուտբոլ սիրում: Բակում ավտոտնակներ կային, որտեղ իրականանում էին մեր բոլոր մանկական չարաճճիությունները՝ առաջին ծխախոտը, էրոտիկ բնույթ կրող լուսանկարների ուսումնասիրությունը, նաև սիրո խոստովանությունները: Մեր բակում կար տաղավար՝ բեսեդկա, ցայտաղբյուր, որի առատ ջրով ջրում էինք բոլորին: Խաղողի վազեր էին աճում, մենք էլ դրանց վրայով բարձրանում ու մեր բնակարան էինք մտնում: Երբ գալիս էին Երրորդ մասի հայտնի աղբատար մեքենաները, մենք իջեցնում էինք աղբը՝ օգտվելով առիթից պայմանավորվում էինք, թե ի՞նչ ենք խաղալու երեկոյան, որտե՞ղ ենք հանդիպելու և ու՞մ հետ ենք կռվելու: Հետո Անիկ տատիկի հացի խանութում էինք հավաքվում: Նրա թոռնիկը՝ Արթուրը, մեր մտերիմ ընկերն է: Անիկ տատիկը հիմա չկա, իսկ Արթուրը հրուշակեղենի բիզնես ունի:


Մեր տան պատշգամբում իմ ռոք լաբորատորիան էր: Դռան ապակու փոխարեն Օզի Օզբորնի պաստառն էր: Պատերին էլ էին պլակատներ փակցված: Դինամիկները դեպի դուրս էի դրել՝ ամբողջ բակում ռոք էր հնչում՝ Deep Purple, Led Zeppelin, Kiss: Հարևաններից շատերը բողոքում էին: Բելինսկու անվան ռուսական դպրոցն եմ ավարտել: 1989 թվականն էր՝ Ղարաբաղյան պատերազմ, հանրահավաքներ: Դպրոցում մենք նույնպես «ապստամբում էինք»՝ պահանջում, որ կրենք այն, ինչ ուզում ենք: Հասանք մեր ուզածին, բայց երջանկությունը երկու օր տևեց, որովհետև մետալիստների հագուստով դպրոց եկանք: Երբ արդեն Եգոր Գլումով դարձա, դասատուները սկսեցին սիրել ինձ, նույնիսկ հրավիրել միջոցառումների, իսկ մինչ այդ ինձ հիշում էին որպես չարաճճի, ապստամբ աշակերտ: Միակ մարդը, ով միշտ սիրում էր ինձ, մեր տնօրենն էր՝ Գեորգի Լազարիչը: Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ ընդունվեցի՝ տեխնիկական կիբեռնետիկայի բաժին: Հինգերորդ կորպուսում դեռևս կա այն տեղը, որտեղ հաճախ նստում էի, պահպանվել են նաև պատերին ու նստարաններին արված գրությունները: Կուրսի ավագն էի ու հինգ տարի շարունակ թոշակ էի ստանում: Մի անգամ կնոջս ընկերուհուն՝ Մարիշա Շաբանովային, ով «Ռադիո Վանում» էր աշխատում, ասացի, որ չեմ հավանում իրենց ռադիոկայանը: Նա նեղացավ, կինս էլ չէր խոսում ինձ հետ: Հետո Մարիշան ասաց, որ եթե այդքան խիզախ եմ, ուրեմն պետք է գնամ ու ասեմ կարծիքս Շուշանիկ Ռոբերտովնային: Նրա մոտ գնացի, ասացի որ հայոց բանակի կապիտան եմ ու ոչինչ չեմ առաջարկի: Բայց նա պնդեց, որ նախագիծ ներկայացնեմ: Բանակում այլևս հետաքրքիր չէր ինձ, նախագծեր մտածեցի ու ներկայացրեցի Շուշանիկ Ռոբերտովնային: Փորձեցինք, ու ես սկսեցի աշխատել ռադիոյում՝ որպես ծրագրերի բաժնի տնօրեն: Հեռուստատեսային կյանքս սկսվեց Կիևյան փողոցում գտնվող «Շանթ» հեռուստաընկերությունից, որտեղ «Սուպերսթար 1» նախագծի շրջանակներում ժյուրիի անդամ էի: Հետո աշխատեցի «Նոր ալիքում»՝ որպես «Մերկ ճշմարտություն» ծրագրի հաղորդավար, հետո հեռուստատեսային կյանքս շարունակվեց ATV-ում: Առաջին մասիվում՝ Հայկի արձանի դիմացի շենքերից մեկում, ծանոթներիցս մեկի ծնունդն էր, երբ առաջին անգամ հանդիպեցի կնոջս: Երրորդ կուրսում էի, նա էլ՝ ութերորդ դասարանում: Միստիկ պատմություն է: Տարիներ անց, բանակում մի երազ տեսա, որ սահմանում լարված վիճակ է ու ազդանշանորդը ասում է, որ ինձ մի աղջիկ է կանչում: Դուրս եմ գալիս ու տեսնում եմ, որ հենց այդ նույն աղջիկն է, ում անունը անգամ չգիտեմ: Լուրջ վիրավորվել էի, Երևանում գտնվող հոսպիտալ տեղափոխեցին: Տղաներին խառնեցի իրար ու մեծ դժվարությամբ գտանք նրա կոնտակտները՝ նրա քույրը ընկերներիցս մեկի դասարանից էր: Պոպլավոկում էր առաջին հանդիպումը Մարիամի հետ: Հուլիսն էր: Հետո նա մեկնեց Ղարաբաղ: Ես նրան նամակներ էի գրում, բայց չէի ուղարկում: Երբ վերադարձավ, տվեցի նրան այդ նամակները: Պարզվեց, որ զոքանչս կարդացել էր դրանք ու ասել՝ այս տղան կա՛մ աննորմալ է, կա՛մ քեզ շատ է սիրում: Բրյուսովի անվան համալսարանի կողքը McDuk անունով մի սրճարան կար: Այնտեղ Մարիամն ասաց, որ մայրիկը բողոքում է ու պետք է սկսենք շաբաթը երկու անգամ հանդիպել՝ համաձայնեցի: Գնացի տուն ու ասացի, որ շաբաթ օրը գնում ենք աղջիկ ուզելու: Նոյեմբերն էր: Դեկտեմբերին զագս գնացինք՝ Կուկուռուզնիկում: Մենք ջինսերով էինք: Ի դեպ, Կուկուռուզնիկը ափսոս էր: Երևանն առանց այդ շենքի նույնն է, ինչ ամառվա կեսին դահուկներով գործի գնալը: Դու հասկանում ես, թե ով ես ու որտեղ ես ապրում միայն այն ժամանակ, երբ թեկուզ մեկ օրով լքում ես հայրենիքդ: Հասկանում ես, որ հենց հայրենիքդ է ամենից լավ վայրը աշխարհում՝ քո տունը, բակը, ընտանիքը, գործընկերները, հարևանները, ավտոմեքենան, փողոցները, քաղաքը, ջուրը, հացը: Չնայած բոլոր թերություններին, երբ համեմատում եմ քաղաքս այլ վայրերի հետ, հասկանում եմ՝ նա ամենալավն է:

Օդանավակայանից վերադառնալուց Երևանը ինձ համար Կոնյակի գործարանից է սկսվում: Այդ հատվածում միշտ հոգոց եմ հանում ու հասկանում՝ իմն է: Երևանում ամեն հատվածը հարազատ է ինձ՝ Խանջյան փողոցը, որտեղ աշխատում եմ, կրկեսը, որտեղ ձյուդո եմ պարապել, Կոմայգին, որտեղ դպրոցական տարիներին ֆիզկուլտուրայի դասերն էինք անցկացնում, երրորդ մասը՝ տունս ու դպրոցը… Ինձ զարմացնում է Հյուսիսային պողոտան՝ իր մեռած ֆասադներով և պարբերաբար այնտեղ զբոսնող ու ոչնչով չզբաղվող երիտասարդներով: Մեր ժամանակ Շենգավիթ կանգառում մետրո էինք նստում ու հասնում Լենինի հրապարակ: Այնտեղից ոտքով բարձրանում էինք Երիտասարդական ու զբոսնում Աբովյան փողոցով: Աբովյանը նույնիսկ չի կարելի համեմատել Հյուսիսայինի հետ: Երևանը զարգանում է: Կարծում եմ՝ մեր երեխաները հետագայում կսիրեն նորակառույց շենքերը: Բայց ինքս կարոտում եմ մեր Երևանը՝ հին տները Մաշտոցի պուրակում, Կուկուռուզնիկը: Ես երազում եմ Երևանում գրախանութ ունենալ: Այն կգտնվեր փոքր կենտրոնում, մարդիկ այդտեղ սուրճ, թեյ, ինչու՞ չէ, նաև գարեջուր կըմպեին ու գրքեր կկարդային: Երևանում մարդիկ երբեք չեն սովորի ճիշտ երթևեկել: Չի փոխվի սրճարանային մշակույթը, մանավանդ՝ ամռանը: Անփոփոխ կմնա ջրի համը: Ինձ համար միշտ անփոփոխ կլինի նաև անվտանգության զգացումը: Առաջիններից էի Երևանում պատռած ջինսե տաբատ կրում ու ունեի երկար մազեր: Եթե այն թվերին ազատ էի, այսօր ինձ առավել ևս ոչինչ չի սահմանափակում: Չեմ սիրում, երբ փողոցում զբոսնելու կամ երեխաներիս հետ հանգիստը վայելելու ընթացքում ինձ լուսանկարում են կամ ուզում են լուսանկարվել ինձ հետ: Ես, եթե նույնիսկ Շարլ Ազնավուրին հանդիպեմ փողոցում, կժպտամ, բայց երբեք չեմ մոտենա ու անհանգստացնի: Երևանը փշատով է բուրում, ոչ մի այլ տեղ այդ հոտը չեմ զգացել: Բոլորը ասում են, որ Երևանը վարդագույն է: Ինձ համար Երևանը սև տուֆը, մոխրագույն բազալտն ու կապույտ երկինքն է: Այն բազմերանգ է՝ մուգ, ջերմ գույների մեջ: Պարզապես սիրում եմ Երևանը: Երևանը ոչ թե իմ քաղաքն է, այլ հարազատս է: Այստեղ ինձ մեծատառով մարդ եմ զգում: Արարատին եմ նայում ամեն օր: Մանկուց գիտեի՝ մի օր դիպչելու եմ Արարատին: Այդպես էլ եղավ: Այժմ ամեն օր, երբ տեսնում եմ գագաթը, զրուցում ենք միմյանց հետ, զգում եմ տրամադրությունը: Երբ նյարդայնացած եմ, հերիք է նայեմ Արարատին ու միանգամից հանգստանում եմ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ պետք է անպայման մի օր դիպչի Արարատին: Երազում եմ որդուս հետ Արարատի գագաթը բարձրանալ: Երևանը ինձ համար շնչավոր էակ է: Մեքենա վարելիս կռվում եմ Երևանի հետ, նաև աղբի, մարդկանց հետ, որ էլի Երևանն են: Ի դեպ, երբ արագ եմ վարում մեքենաս, Երևանը նախատում է ինձ: Կյանքիս բոլոր ճշմարտությունները Երևանում են ծնվել՝ ընկերությունը, սերը, դավաճանությունը, հիասթափությունը, խփած գոլը, հորս հետ առաջին տղամարդկային խոսակցությունը: Երևանում ընկերությունը այլ մակարդակի վրա է: Այստեղ նորմալ է, որ քեզ կարող են զանգել գիշերվա ժամը 2-ին օդանավակայանից, ու 30 րոպե անց դու արդեն այնտեղ ես՝ դիմավորելու ընկերոջդ: Մենք սովորում ենք այդ լավին, իսկ հետո մեկնում ենք այլ երկրներ ու բացահայտում սառը ու դաժան հարաբերությունների իրականությունը:

Հենց ինքնաթիռ եմ նստում, միանգամից սկսում եմ կարոտել Երևանը: Հավանաբար դա կապված է նրա հետ, որ երբ ծնվել եմ, մորս կաթն եմ խմել, որի բաղադրության 90 տոկոսը երևանյան ջուրն է:

Չնայած, որ Երևանը մեծահասակ է, դու-ով եմ դիմում նրան, չէ՞ որ ծնողներիս, նույնիսկ զոքանչիս հետ եմ դու-ով խոսում:

Որտեղ էլ որ հանգստանում եմ, անպայման վերադառնում եմ Երևան՝ նորից հանգստանալու:

Երևանի հետ երբեք մենակ չեմ մնացել: Միշտ մեզ հետ են, օրինակ՝ կոշկակարը կամ աղբատար մեքենաների վարորդները:

Լենա Գևորգյան Սուրեն Մանվելյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ պրոֆի

Երևանի գիշերներում Երբեմն Երևանի գիշերներում լուսնի ափսեն է գլորվում, չմոռանալով հեռավոր արվարձաններում իր արծաթե հետքը թողնել: Իսկ լինում է, որ նույն այդ գիշերներում լսում ես՝ «Քուր ջան, մի հատ մոթելի հեռախոս կասե՞ս», «Ընգեր, մի հատ ապահովիչ տուր», «Ախպերս, մեզ մի էրկու պորցի չալաղաջ», «Դիջե՜յ, մի հատ՝ մյուզի՜ք», «Ձյաձ ջան, ազատ ե՞ս: Դե քշի տուն»... Երևանի գիշերներում հենց այսպիսի լակոնիկ զրույցներն են, որ լցնում են այդ գիշերներում աշխատող մարդկանց կյանքը և թափանցիկ դարձնում մայրաքաղաքի մութը:

22 23

Սեպտեմբեր 2012


Արամ Մադաթյան, գիշերային հերթապահ, «Ալֆա Ֆարմ» դեղատուն

«Ալֆա ֆարմում» գիշերային հերթափոխում աշխատողը պետք է պարտադիր տղա լինի, որովհետև գիշերվա հաճախորդը ցերեկվա նույն հաճախորդը չի: Ցանկալի է նաև, որ գիշերային աշխատողը ծառայած լինի, բայց դա պարտադիր պայման չէ: Ես ուսանող եմ, սովորում եմ բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսում: Այսինքն՝ ցերեկը՝ դաս, գիշերը՝ աշխատանք: 12-ից հետո դեղատան դուռը փակվում է, և առևտուրը կատարվում է պատուհանից: Դռան մոտ մե՜ծ զանգ կա, բայց դա սեղմելու փոխարեն մարդիկ դուռն են կոտրում: Մտածում եմ՝ հեսա գողություն ա լինում, վազում եմ պատուհանի կողմը, տեսնում եմ հաճախորդ ա, ով չի ֆայմել դռան զանգը սեղմի: Կամ, օրինակ, դեղը վաճառեցի, ասում եմ՝ առողջություն, ինձ ասում ա՝ ես հիվանդ չե՛մ: Մի անգամ էլ առավոտ կանուխ ամուսիններ մտան դեղատուն ու ինձ ասեցին՝ առավոտը տեսանք, որ մեր էրեխեն կապտած ա, մի բան տուր տանենք խմի, դզվի: Ինչքան էլ համոզեցի, որ պետք է երեխային շտապ տանել բժշկի, ինձ ասեցին, թե՝ բժշկի տեղը քեզնից լավ գիտենք, դու մի բան տուր տանենք, դզվի… Վերջում էլ ջղայնացած դուրս եկան, թե՝ գնացինք, այ մարդ, էստեղ էլ բան չեն հասկանում: Ծիծաղելի է չէ՞: Դրա համար գիշերը ներվերս մաքսիմալ անջատում եմ ու մաքսիմալ դիստանցիայով եմ աշխատում մարդկանց հետ: Դեղատան աշխատանքն ինձ համար լավ է այնքանով, որ հետագայում չեմ նեղվի դեղերի իմացության մեջ, իսկ վատ է այնքանով, որ նախ՝ գիշերն արթուն ես լինում և բացի այդ, ստիպված շփվում ես մարդկանց մի տեսակի հետ, ում հետ շփումն իրոք բարդ է: Բայց անկախ ամեն ինչից, ես աշխատանքը հաճույքով եմ անում, որովհետև ես ինքս եմ ընտրել այս ուղին ու գիտեմ նաև, որ կյանքում ոչ մի բան հեշտ չի տրվում: Առաջ գիշերը ժամը 1-ից, 2-ից հետո դեղատան գիշերային հաճախորդները հիմնականում լինում էին ալկոհոլիկներն ու նարկոմանները: Առաջինները սպիրտ էին գնում, մյուսները ցավազրկող դեղեր ու դրանցից ինչ-ինչ ճանապարհով թմրադեղեր ստանում: Բայց հիմա այդքան էլ այդպես չէ: Չնայած ես ընդամենը վաճառում եմ, ես չգիտեմ, թե, ասենք, նույն «Կաֆետինը» հաճախորդը որպես ցավազրկող կօգտագործի, թե՞… Գիշերը

հիմնականում վաճառվում են պահպանակներ: Ցերեկը գրեթե չի վաճառվում, որովհետև եթե վաճառողը աղջիկ է, ամաչում, դուրս են գալիս: Գիշերը շատ են վաճառվում նաև այն պրեպարատները, որոնք ուժեղացնում են տղամարդու սեռական ակտիվությունը: Գալիս ասում են՝ ընգեր, ցերեկը մտանք ապտեկա, մի կես ժամ սպասեցինք, թողինք-հելանք… մի հատ աղջիկ էր, ամաչեցինք էլի, դե ջոգիր չէ՞: Նույնը՝ աղջիկները: Եթե դեղատան աշխատողը տղա է, ամաչում են միջադիր գնել: Մի քիչ սպասում, հարցնում են՝ ուրիշ աշխատող չկա՞… դե մի հատ «սրանից» տվեք: Ամաչում են նաև կանացի մոմիկներ գնելուց ու ձևացնում են, թե դա իրենց համար չեն գնում: Գիշերը շատ են վաճառվում նաև ցավազրկողներ: Որովհետև նույն հիվանդը ցերեկը գնում է ատամնաբույժի մոտ, իսկ գիշերը՝ դեղատուն, որովհետև նախ գիշերը վամուսի ակտիվացման հետևանքով նույն ատամնացավը կարող է սաստկանալ, հետո էլ 24 ժամ գործող ատամնաբուժարանները քիչ են: Հա, նաև պամպերս է գիշերը շատ վաճառվում: Դեղատան ելումուտով պայմանավորված՝ կարելի է ենթադրել, որ ազգաբնակչությունն առողջական միջին և միջինից ցածր մակարդակում է գտնվում: Լիարժեք առողջ մարդ գրեթե չկա. գերբարձր ճնշում, ստամոքսի հիվանդություն, սեռական ֆունկցիայի խանգարում… Ցավալին այն է, որ սեռական ֆունկցիայի խանգարմամբ տառապում են հիմնականում երիտասարդները, ու դրա մեղավորները հենց իրենք են: Որովհետև գրեթե բոլորն օգտվում են այդ պրեպարատներից, այն դեպքում, երբ նրանք երիտասարդ տարիքում բացարձակ չունեն դրա կարիքը: Հասկանալի պատճառով օգտվում են դրանցից ու շատ կարճ ժամանակ հետո կախվածության մեջ են ընկնում: Գիշերը մի պահ կա, որ մեռյալ ժամ ա, դեղատուն մտնող չկա: Էդ ժամանակ կամ դաս եմ անում, կամ ինտերնետ եմ մտնում: Բայց դե 100%-ով արթուն չես կարող մնալ, պահ ա գալիս, որ աչքդ կպնում ա: Չնայած՝ եթե դեղատանն եմ, միշտ մի աչքով արթուն եմ: Ամեն րոպե ականջս զանգի կողմն ա: Դռան զանգն իմ համար ռեֆլեկտոր ա դառել: Հենց լսում եմ, վռազ խալաթը գցում եմ վրաս ու վազում եմ պատուհանի կողմը: Մինչդեռ մինչև դեղատանն աշխատելը, ես շա՜տ խորը քնող մարդ եմ եղել:


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ պրոֆի

Լևոն Եսայան, գիշերային մարդ, To4ka project

Ուրբաթ երեկոյան արդեն սկսում ենք պատրաստվել ուիքէնդի: Այսինքն՝ որևէ ակումբում կամ մի ընկերոջ տանը preparty ենք անում՝ ով խմում ա, ով երաժշտություն ա լսում, ով իրա մասկառադի մասին ա մտածում. հայավարի ասած «քեֆներս լավացնում ենք»: Հետո արդեն գնում ենք կոնկրետ ակումբ կոնկրետ փարթիի: Էնտեղ ուրախանում ենք, ուրախանում ենք, ուրախանում ենք… բայց էդ դեռ քիչ ա, գնում ենք աֆթըփարթիի: Երևանում աֆթըփարթի ակումբերը քիչ են: Դրա համար էլ մենք ընկերներով հաճախ դրա համար ոչ թե ակումբ ենք գնում, այլ ինչ-որ մի փակ տարածք ենք վերցնում՝ էդ կարա մեկի տունը լինի, կարա մեկի ամառանոցը լինի ու… Ակումբային օրը պետք ա վերջանա առավոտ լուսին: Եթե թեմատիկ երեկույթ ա, հագնվում ես թեմայի մեջ, ուզում ես վառ լինես, լավը լինես: Եթե ռեյվի ես գնում ինչ-որ մի բացօթյա փառատոնի, նախընտրելի ա հագնես մի հատ մայկա, ջինս ու կեդեր, որ քեզ հարմար լինի: Եթե գլամուռնի երեկո ա, փորձում ես ավելի ուրիշ ձև հագնվես: Ակումբներում հանդիպում ես ջահելից մինչև՜… 50-ի մոտ մարդիկ կան, որ գիտեն գիշերն ուրախանալ: Մարդ կա, որ առանց խմելու էլ կարա վեճ սկսի: Պետք չի ակումբին, ակումբային կյանքին գերի դառնալ: Ակումբին պետք ա վերաբերվել որպես ժամանցի միջոցի, ոչ թե որպես ամենօրյա դոզայի, որ առանց դրա խեղդվում ես: Գիշերը տեմպը, տրամադրությունները, մարդիկ լրիվ ուրիշ են: Գիշերը դեմքի արտահայտություններն են ուրիշ, ուրիշ ձև են ժպտում, ուրիշ ձև են իրար վերաբերվում: Գիշերը ակումբում դու կարաս

24 25

Սեպտեմբեր 2012

անծանոթների հետ ավելի ադեկվատ լինես, քան ցերեկը: Ակումբային մարդիկ իրար ավելի թեթև են վերաբերվում. ցերեկը փողոցում չես կարա անկապ մեկին ժպտաս, կամ մեկը քեզ ժպտա, հարցնես՝ հըն, ո՞նց ա, լա՞վ ես, իսկ գիշերը կարաս, եթե ակումբում ես: Կարող ա վաղը դրսում իրար տեսնեն՝ չճանաչեն, չհիշեն, բայց ակումբում վերաբերմունքն ուրիշ ա, պոզիտիվը շատ ա, թեթևի մեջ ա ամեն ինչ: Ու դրա «մեղավորը» գիշերն ա: Ամեն ինչ կախված ա մյուզիքից, ամեն ինչ դիջեյի ձեռն ա: Ինքը կարա մարդկանց լավ էներգետիկա հաղորդի, ագրեսիա մտցնի, պոզիտիվ մտցնի իրա մյուզիքով, կարա՝ հակառակը: Բայց դե մեր մոտ ակումբային կյանքը դեռ մի քիչ պրոբլեմատիկ ա, աղջիկները քիչ են: Իսկ դրսում լրիվ ուրիշ ա, կարան աղջիկներն ավելի շատ լինեն, քան տղաները: Էլ չասած, որ շրջաններում համարյա թե չկա ակումբային կյանք՝ հասկանալի պատճառներով: Դրա համար էլ To4ka project-ը փորձում ա էդպիսի բաներ կազմակերպի նաև Երևանից դուրս: Օրինակ՝ սեզոնին Դիլիջանի սարերում կամ Սևանի մի հատ փախած պլյաժում սարքավորումներ ենք դնում, դիջեյներ ենք հրավիրում, ռեյվեր ենք կազմակերպում: Տարածք, որտեղ մարդիկ կարան գան խմեն, շփվեն, պարեն… Հա, իմիջիայլոց, շուտով էդպիսի մի հատ հավեսով բան ենք կազմակերպելու Դիլիջանում: Էդպիսի նախագծեր իրականացնելու համար ես ոգեշնչվում եմ լավ մարդկանցից, բայց կարևորը ամեն ինչ անես հավեսով ու դրանից փորձես մաքսիմալ կայֆ ստանաս:


Աստղիկ Գերավետյան, տեղեկատվության մասնագետ, «Սփյուռ» տեղեկատվական կենտրոն

Գիշերային աշխատանքը դժվար է այնքանով, որ երբեմն քունդ տանում է, իսկ հեշտ է այնքանով, որ զանգերի քանակն է քիչ լինում (ցերեկը միջինը 500, գիշերը՝ 20-100 զանգ), հետևաբար շատ ծանրաբեռնված չես լինում: Բացի այդ էլ, ամբողջ ցերեկը քո տրամադրության տակ է, ազատ ես օրդ պլանավորելու համար: Չնայած կանայք սիրում են խոսել, մանավանդ հեռախոսով, բայց ես աշխատավայրում այնքա՜ն եմ խոսում հեռախոսով, որ աշխատանքից դուրս տանել չեմ կարողանում հեռախոսազրույցը: Եթե տանը 5 րոպեից երկար եմ խոսում հեռախոսով, դա արդեն ողբերգություն է ինձ համար: Գիշերվա քունը հաղթահարելու համար սուրճ եմ խմում կամ ինտերնետով օնլայն ֆիլմ եմ նայում: Գիշերն արթուն մնալուն օգնում են նաև զավեշտալի զանգերը, որովհետև հերիք է, որ մեկը զանգի ու մի տարօրինակ հարց տա… ծիծաղում, թարմանում ես, ու քունդ փախչում է: Մի աշխատակցուհի ունենք, չգիտես ոնց, բայց հիմնականում նրան են բաժին հասնում նման զավեշտալի զանգերը: Դրա համար էլ, եթե երբեմն նաև ինձ է բաժին հասնում նման զանգ, ասում եմ՝ գիտե՞ս «քո հաճախորդն» էր ինձ զանգել: Մի ժամանակ նույնիսկ թղթի վրա գրած պահում էինք նման թարմացնող հեռախոսազանգերը: Օրինակ՝ զանգում, հարցնում են՝ զատիկի փլավը ե՞րբ էփենք, նապոլեոնի ռեցեպտը կասե՞ք, լավ քիսա անողի համար կտա՞ք… Երբեմն զանգողին ձայնով ճանաչում ենք, և կան հեռախոսահամարներ, որոնք արդեն անգիր գիտենք:

Գիշերվա զանգերը յուրահատուկ են. զանգում են հիմնականում օդանավակայանի, ատամնաբուժարանի, ռեստորանի, հյուրանոցի, մոթելի հեռախոսահամարներ իմանալու համար: Սա դեռ ոչինչ, նորմալ է, բայց քանի որ մենք ուտող-խմող ազգ ենք, հետևաբար՝ գիշերվա 4-5-ին զանգում են ու խորովածի, քյաբաբի, պիցայի առաքման հեռախոսահամար են հարցնում: Չնայած մի անգամ կեսգիշերին զանգեցին և «սուպի առաքման համար» հարցրեցին: Հետաքրքիր է նաև գիշերը զանգողների վերաբերմունքը մեզ: Հիմնականում ասում են՝ քուր ջան, կներես, որ քեզ գիշերվա կեսին քնից հանեցի, քուր ջան, կներես քեզ անհանգստացնելու համար, կներեք, դուք կիրակի աշխատո՞ւմ եք… Կան հարցեր, որ գրեթե բոլոր զանգահարողները տալիս են: Օրինակ՝ քաղաքային հեռախոսահամար ես տալիս, հարցնում են՝ էդ ինչո՞վ, 010-ո՞վ: Կամ 091-ով հեռախոսահամար ես տալիս, հարցնում են՝ էդ սոտըվի՞ ա: Կամ թեժ գծի համար են հարցնում, բայց չգիտեն՝ ի՞նչ թեժ գիծ: Մի անգամ մեկն ինձանից թեժ գիծ է հարցնում: Ասում եմ՝ ի՞նչ թեժ գիծ է ձեզ պետք: Ասում է՝ ուրեմն դու չգիտե՞ս՝ թեժ գիծը որն ա: Ես էլ ասեցի՝ տարբեր թեժ գծեր կան, կուզե՞ք ձեզ ոստիկանության թեժ գծի համարը տամ: Ասեց՝ վա՜յ, չէ, ազիզ ջան, մի հատ թեժ գծի համար տուր, զանգենք գան նկարեն-մկարեն: Չնայած լինում են նաև շատ բարեկիրթ զանգահարողներ, ովքեր բարևում են, շնորհակալություն են հայտնում ու վերջում էլ հաճելի աշխատանքային օր են մաղթում մեզ:


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ պրոֆի

Վահագն Կարապետյան, հացթուխ, «Էմ-Բի Յու պրոգրամ» ՍՊԸ

Օր ու մեջ գիշերային կյանք եմ վարում: Գիշերով հացի փռում լինելու մեջ ոչ մի հեշտ կամ լավ բան չկա, իսկ ամենաահավորն էն ա, որ 4-ի կողմերը քունդ սկսում ա ահավոր տանել: Սառը ջրով լվացվում եմ, որ մի քիչ թարմանամ: Դե, սուրճն էլ չի օգնում քունը հաղթահարելու համար, որովհետև էնքան ենք խմել, արդեն սովորական ա դառել: Ինչ արած, մտածում եմ, որ բոլոր փռերի աշխատողներն էլ հիմա իմ նման զարթուն են: Գիշերը երկու հոգով ենք լինում. արդեն ընտանիքի պես ենք դառել: Ասում-խոսում ենք, կատակներ ենք անում, որ գիշերն անցնի: Մասնագիտությամբ զինվորական եմ, բայց էսօր հացթուխ եմ աշխատում: Հոգեհարազատ ա զինվորականի, իսկ համեմատաբար հեշտ ա՝ հացթուխի աշխատանքը: Ամռանը դրսի շոգի ու պլյուս փռի շոգի դեմ չենք պայքարում, որովհետև անօգուտ ա: Ես հացի խմոր հունցողն ու թխողն եմ: Համով հաց թխելու գաղտնիքը հայ լինելն ա: Էն, որ մենք քարից հաց քամող ժողովուրդ ենք, բացարձակ ճշմարտություն ա:

26 27

Սեպտեմբեր 2012

Շուտով Վանի հաց ենք թխելու: Հայաստանում ուրիշ ոչ մի փռում Վանի հաց չեն թխում: Ավելին, նույնիսկ Վանում հիմա Վանի հաց չեն թխում, որովհետև Վանում վանեցիներ չկան, մենակ քրդեր են մնացել: Դրանք էլ ի՞նչ հաց թխող: Հիմա Վանի հաց մենակ թխում են Ստամբուլում, թխողն էլ հայ ա: Իմ պապերը վանեցիներ են էղել, սա նրանց հացն ա, ինձանից առաջ նրանք են թխել ու կերել էս հացը: Այսինքն, ես ընդամենը նրանց գործի շարունակողն եմ, իսկ հացի, այսպես ասած, հեղինակային իրավունքը նրանցն ա: Վանի հացը ո՛չ մատնաքաշի նման ա, ո՛չ էլ լավաշի: Դա բոքոնհաց ա՝ մեջտեղը անցքով: Հնում հացը թխելուց հետո կախում էին, որ հովանա: Անցքը դրա համար էր նախատեսված: Մենք նույնությամբ պահպանելու ենք հացի արտաքին տեսքն ու համը: Հիմա սպասում ենք, որ Վանից մի քանի հատուկ համեմունքներ գան, հասնեն Երևան, ու արդեն մեր փռում Վանի հացը պատրաստ կլինի: Համեցեք համտեսի:


Անդրանիկ Բալյան, վարորդ, «Էրո+» տաքսի ծառայություն

Գիշերով ու ցերեկով քշելու տարբերությունը մեծ ա: Ցերեկը քշելը հեշտ ա էնքանով, որ լույս ա, ապահով ա: Գիշերը հեշտ ա, որովհետև պատվերները քիչ են, փողոցները դատարկ են, խախանդ ա: Բայց դե, գիշերը քշելը վտանգավոր ա՝ հոգնած ես լինում, չես իմանում՝ ո՞վ ա կանգնացնում, ի՞նչ ձևի մարդ ա մեքենադ նստողը, գլխիդ ի՞նչ կբերի. հազար տեսակ փորձանք կա, բան կա… Բայց դե, գիշերը քաղաքի տեմպը կորում ա: Հիմա դվիժենին լավացել ա ահագին: Բայց, օրինակ, Զեյթունում մի տեղ կա, որ սխալ ա դրած նշանը: Երեխեքի զնակ ա դրած, արագությունն էլ գրած ա 40: Համաձայն եմ: Այ մարդ, բայց գիշերվա 1-ին, 2-ին էդտեղ ի՞նչ երեխա: Նշանը պետք ա էլեկտրոնային լինի, որ գիշերը արագության չափը փոխվի: Թե չէ հավայի նկարվում, փող ենք վճարում: Գիշերը հիմնականում նայում ես, եթե ջահել տղերք են կանգնացնում, ավելի լավ ա հետները գործ չունենաս, որովհետև նստում են, ասում ես՝ մի ծխի, ասում ա՝ պիտի ծխեմ: Ամրագոտի չեն քցում, էստեղ քշի, էնտեղ քշի…

Ես չեմ ծխում, սուրճ էլ չեմ սիրում. փոխարենը մեքենայիս մեջ շուն եմ պահում: Սովորացրել եմ, որ ով ծխի՝ վրեն հաչա: Ասել եմ՝ եթե չհաչաս, ականջներդ կկտրեմ, չոբանի շուն կդառնաս: Գիշերվա հաճախորդները հիմնականում օդակայան գնացողներն են, տնից ուշացող տղամարդիկ, ովքեր ռեստորաններում կերել-խմել են, հիմա էլ տուն են շտապում, կամ էլ զույգեր են: Ես ինքս ծիծաղում եմ տաքսիստների մասին պատմվող կատակների ու պատմությունների վրա: Մեկ-մեկ էլ մենք ենք մեր վրա հորինում: Էդպես ժամանակը շուտ ա անցնում, համ էլ թարմանում ես: Օրինակ, որ նստում են, ասում եմ՝ դուրսը հո էրեխա-մերեխա չթողի՞ք: Իջնելուց էլ հիշացնում եմ՝ ներսում երեխա չթողնե՛լ: Ու էդպես տոնուսներս բարձրանում ա, ասելով-խոսելով պասաժիրիս տանում, տեղ եմ հասցնում: Հայ տղամարդիկ առանց էն էլ շատ են նվիրվում մեքենային, դե պատկերացրեք, որ ես դեռ մի բան էլ գիշերն եմ նվիրում մեքենայիս…

Սոնա Խաչատրյան Սուրեն Մանվելյան, Բիայնա Մահարի


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Գրողը տանի

Ժամանակակից հայ գրողները «ԵՐԵՎԱՆ» ամսագրի խնդրանքով գրում են Երևան քաղաքի մասին:

ՍԱրգիՍ ՀՈվՍԵՓյԱՆ Հեղինակի մյուս գործերը կարելի է կարդալ վերջերս «Անտարես» հրատարակչությունում լույս տեսած «Դոմինո» ժողովածուի էջերին, որը ներառում է արձակագրի 9 պատմվածք և մի պիես:

Կեղծ հրապարակները Անցած գիշեր կամքի գերլարումով չծխած սիգարետի վերջին հատիկը, որ հիմա ինքնագոհ պտտեցնում եմ մատներիս արանքում, իր վնասակար ներկայությամբ հույս է ներշնչում, թե տիրապետում եմ իրավիճակին: Սուրճի առաջին կումը հաճելիորեն տաքացնում ու դառնացնում է բերանս. որքան շատ դառնություն կա ներսումդ, այնքան ավելի հիանալի է քեզնից դուրս: Ինձ մնում է միայն դուրս ճախրել տնից, և քաղաքը հարցերս կլուծի… Իսկ քաղաքը, ինչպես միշտ, դիմավորում է հուսադրող ժպիտով: Այսօր էլ նա խոստանում է, որ կօգնի հաց վաստակել գրելով և քաղաքավարի ուղեկցում է մինչև Գարեգին Նժդեհի հրապարակ: Նույնիսկ հյուրասիրում է իր ծխախոտից, մինչ կհասնենք մոտակա կրպակին: Վարձը չվճարած տնվորի պես անհեթեթ կանգնած Սպանդարյանը վաղուց արդեն ոչինչ չի խոսում, բայց կար ժամանակ, երբ ամեն առավոտ հենց նա էր իր սուր հայացքով դպրոցիս ներկաբացական անում: Օդի տաք հոսանքն իր առջևից հրելով՝ կայարան է մտնում մետրոյի գնացքը: Ներս եմ մտնում վագոն ու ոտքի տակ չընկնելու համար հենվում եմ հակառակ կողմի դռներին՝ ինձնով փակելով «Չհենվե՛լ» գրությունը: Զգուշացեք՝ դռները փակվում են, հաջորդ կայարանը…: Ձկան սուր հոտը մրմռացնում է քիթս: Կողքիս կանգնած ծերուկը, կողովանման ինչ-որ բան ոտքերի արանքում դրած, անթարթ հետևում է մոնիտորին իրար հաջորդող գովազդային հոլովակներին: Նրան

էլ է Երևանը կերակրում... Շատերին է օգնում քաղաքը, իսկ ինձ կօգնի՞, մտածում եմ... Ծերուկը, ամենայն հավանականությամբ, իր ձուկը կվաճառի, իսկ ես չգիտեմ՝ կկարողանա՞մ բառակույտս վաճառել: Ինչ-որ մեկին բառ հարկավո՞ր է... Մտքերով ընկած՝ միանգամից չեմ ընկալում ձկնորս ծերուկի հարցը: Մտքիս մեջ արագ կրկնում եմ հարցը, հետո բարձրաձայն պատասխանում՝ այո, Լենինի հրապարակն է... Ծերուկն իջնում է Լենինի հրապարակում: Ես էլ եմ իջնում, որովհետև չգիտեմ ուր գնալ: Երբ զբոսնում կամ թափառում ես որևէ քաղաքում՝ հարազատ թե օտար, անկախ քեզնից՝ մտքիդ հեռանկարում միշտ ունես մոտակա հրապարակը, որովհետև այն միշտ տեսարան է խոստանում: Եթե նույնիսկ չես սիրում տեսարաններ ու ամեն գնով խուսափում ես դրանցից, միևնույն է, գիտես, որ ինչ էլ պատահի, հրապարակում տեսնելու բան միշտ կգտնես: Եվ երբ ոտք ես դնում հրապարակ, ասես փոխվում ես: Հրապարակով չի լինում անցնել հենց այնպես, իմիջիայլոց, կարծես հրապարակը հետևում է քեզ, թելադրում ինչ-որ անըմբռնելի վարքագիծ: Հրապարակի էներգիան տրամադրում է՝ խաղալու քո խաղը՝ ինչպես բեմի վրա, եթե նույնիսկ դու ուղղակի անցորդ ես: Հրապարակներն ամենաազատ ու ամենակայուն բեմերն են, որտեղ միշտ տեսարանը, հանդիսանքն առկա է ու երբեք չի ընդհատվում: Եթե նույնիսկ խոր գիշեր է, ու հրապարակն էլ

դատարկ է մարդկանցից, միևնույն է, ցանկացած հրապարակում էլի արար կա: Առանց հրապարակ քաղաքում ապրող քաղաքացիներից ես հաստատ կզգուշանայի: Իմ համոզմամբ՝ այն քաղաքացիները, ովքեր չեն հոգացել հրապարակ ունենալու մասին, եթե, իհարկե, կան այդպիսիք, ամենայն հավանականությամբ՝ ոչ ասելիք ունեն, ոչ էլ լսելիք: Ի՞նչ է հրապարակը, եթե ոչ մի տեղ, ուր պիտի կենտրոնանան քաղաքում տարրալուծված հույզերն ու կրքերը... Ուր տանում են քաղաքի բոլոր փողոցները, և որտեղ քաղաքացիների՝ տարիներով, գուցե դարերով կուտակած էներգիան խտանում է այնքան, որ նյութականանում է ճարտարապետության շնորհիվ: Ճարտարապետությունից բան չեմ հասկանում, բայց իմ պատկերացմամբ՝ հրապարակը քաղաքի համար նույնն է, ինչ դասական տեքստի համար՝ կուլմինացիան, ուր հանգուցվում, երբեմն էլ հանգուցալուծվում են սյուժեի բոլոր գծերը, որտեղ բացահայտվում են կերպարները, և որից հետո ամեն բան այլևս անշրջելի է… Իսկ ե՞րբ է, որ հրապարակում քեզ արտիստ չես զգում, ե՞րբ է, որ մտնելով հրապարակ՝ կամ անտարբեր ես, կամ չես ընդունում նրա պայմանականությունը, բայց միևնույն ժամանակ չես էլ փորձում ավերել այն, հիմքից քանդել... Երբ անհեթեթ ինչ-որ բան կա այդ հրապարակում, երբ հրապարակը ականջիդ մի բան է շշնջում, բայց բոլորովին այլ բան է ցույց տալիս, երբ կուլմինացիա-հրապարակը

ոչ թե ամեն բան տեղն է գցում, այլ նորից ցրում, տարրալուծում է ողջ էներգիան՝ ոչ մի կերպ թույլ չտալով հասնելու խտության հնարավոր առավելագույնին, երբ անցորդին գցում է թյուրիմացության մեջ ու վերջինս, փոխանակ իր փառավոր անցումը կատարի հրապարակով, շտապում է հնարավորինս շուտ լքել այն… Երբ հրապարակը ոչ թե ընդունելի պայմանականն է, այլ կեղծ է... Ծերուկն իսկույն անհետացավ տեսադաշտիցս. ես մնացի հրապարակում... Կեղծ հրապարակներիս անբովանդակ, ընթերցողներիս թյուրիմացության մեջ գցող, կեղծ գրողս... Եվ ինչու՞ եմ կարծում, թե նման մի գրողի բառակույտն ինչ-որ մեկին հարկավոր է... Ի՞նչ է գրականությունը, եթե ոչ հրապարակ, ուր պիտի կենտրոնանան քաղաքացիների հույզերն ու կրքերը, և այդ կուտակված էներգիան պիտի խտանա այնքան, որ նյութականանալով դուրս հոսի տեքստից՝ լցնելով իրականության բացերը՝ միաժամանակ այդպիսով արդարացիորեն փոխհատուցելով իրեն սնողին: Օգնելու այդ նույն սնողին նոր հույզեր ու կրքեր գեներացնել, շարժելու անշարժն ու մղելու գործողության, որպեսզի հավերժական ցիկլը չընդհատվի, ու ամեն բան վերադառնա ի շրջանս յուր: Որպեսզի չհոտենք թանձր ու անշարժ ճահճում, և արդյունքում չկորչենք երկուստեք... Բայց ավաղ քաղաքիս հրապարակները կեղծ են...

Կարեն Անտաշյան

28 29

Սեպտեմբեր 2012


Հայտարարություններ Ձեր հայտարարությունները անվճար կտպագրվեն «ԵՐԵՎԱՆ» ամսագրում: Էլ. հասցե՝ armyerevan@e-productions.am

Նվերներ ստանալ սիրում են բոլորը: Չգլամուր, չչինական փախած և ձեռագործ նվերներ՝ առավել ևս: Իսկ դրանք նվիրելը մի ուրիշ հաճույք է:

Ո՞վ է ասում, որ աշխատանք գտնելը դժվար է: Ահավասիկ՝ մեկի փոխարեն երկու հիանալի առաջարկ Yerevan Productions ընկերությունից: Առաջին՝ վեբ ձևավորող: Հավակնորդից պահանջվում է ընդամենը ունենալ փորձ, ներկայացնել պորտֆոլիո, տիրապետել մի քանի ծրագրի (XHTML, CSS, HTML, Adobe Photoshop, Adobe Illustrator), երջանիկ լինել թիմային աշխատանքից և ունենալ հնարավոր ամենաբարձր հաջողությունների հասնելու ձգտում: Գրեթե նույնը պահանջվում է նաև գրաֆիկ ձևավորողից, միայն թե մի փոքր այլ է ծրագրերի փաթեթը՝ Adobe Photoshop, Adobe Illustrator, Adobe Indesign: Մի՛ ձգձգեք, դիմե՛ք: Սարգիս Անտոնյան, sargis.antonyan@e-productions.am

Yerevan Productions-ը փնտրում է ոչ միայն տաղանդավոր և պրոֆեսիոնալ ձևավորողների, այլև բարի համաքաղաքացիների, ովքեր պատրաստ են ազատվել տանը մնացած հին տեխնիկայից, սակայն պատրաստ չեն դրանք պարզապես աղբարկղը նետել: Մեր ընկերությունը պատրաստ է ընդունել բոլոր անպետք՝ հնարավորինս հին սարքավորումները, օրինակ՝ հայրական հեռուստացույցը, պապական ռադիոընդունիչը, տատիկի սիրելի մագնիտոֆոնը (կամ նույնիսկ պատեֆոնը): Էդուարդ, 091 11 88 00


ԹԵՄԱ Ժամանց

Մեծ ֆուտբոլը փոքր քաղաքում Քաղաքի տարբեր փաբերում, ակումբներում ու սրճարաններում Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչը դիտելու առնվազն 5 հրավեր ստացա ու հասկացա, որ Երևանի վերաբերմունքն ու տրամադրությունը ֆուտբոլային հանդիպումներին դարձել է ավելի բուռն ու ընդգծված: Քաղաքային տրամադրության մասն են դարձել մի գավաթ գարեջուրը, հավի կծու թևիկները, ջերկին, չիպսը և այլն: Աղիկծու այս սեղանին, սակայն, թագավորական տեղը, իհարկե, ֆուտբոլինն է:

Դրոն, Մարադոնան ու սեղանի ֆուտբոլը

Tro’s Pub-ի ֆուտբոլային կյանքը սկսվել է 2010-ին, երբ փաբի հիմնադիրն ու տնօրենը՝ Դրոն, հենց այստեղ դիտում էր Աշխարհի գավաթի համար պայքարող իր սիրելի Արգենտինայի հավաքականի խաղերը: Ասում են՝ ֆուտբոլ դիտելն ու երկրպագելը վարակիչ է: Դրոն դա հաստատում է ու հիշում, որ այնքան ոգևորված ու բուռն էր դիտում խաղերը, որ կողքից մարդիկ գալիս ու միանում էին իրեն: Երևանում քաղաքային լուրերն արագ են տարածվում: Մեկը մյուսին ասելով, որ Tro’s pub-ում ֆուտբոլը մի տեսակ յուրովի է նայվում, փաբում ֆուտբոլային դիտումներն ավելի հաճախ դարձրին: «Ես նախկին ֆուտբոլիստ եմ ու շրջապատն այդ մասին իմանալով ձգտում էր ինձ մոտ դիտել ֆուտբոլը: Սիրում են, որ ես մեկնաբանում եմ, կողքից հարցեր են տալիս, ես պատասխանում եմ», — ասում է Դրոն: Ֆուտբոլը քմահաճ հյուր է ու եթե նրան հյուրընկալում ես որևէ ակումբում, փաբում կամ սրճարանում, երբ մի տանիքի տակ ֆուտբոլ դիտում են տարբեր երկրպագուներ, ապա պետք է ապահովես ջերմ, ընկերական ու, ամենակարևորը, խաղաղ մթնոլորտ: «Ֆուտբոլային տարերքը կռվի բուն է: Կարող է վերածվել ծեծ ու ջարդի՝ վատ խոսքերով համեմված: Բայց ինչպես ֆուտբոլիստներն են խաղից հետո գրկախառնվում, նույնն էլ պետք է լինի դիտողների մոտ՝ պետք է իրար հարգեն», — երկրպագուների բախումներով ավարտված ֆուտբոլային հանդիպումները մտաբերելով ասում է Դրոն:

30 31

Սեպտեմբեր 2012

Դրոյի կարծիքով ֆուտբոլը կրոն է, որը մեծ թափով ու հաջողությամբ քարոզվում ու գեղեցիկ ներկայացվում է ողջ աշխարհում: Սրա հետ է նա պայմանավորում օրեցօր ավելացող ֆուտբոլասերների քանակը: Մտաբերում է իր փաբում դիտած վերջին հանդիպումը՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչը. «Եկել էին մտավորականներ, ֆուտբոլից չհասկացող մարդիկ, աղջիկներ, ովքեր երբեք ֆուտբոլ չեն դիտել, բայց լսել են, որ այսօր ֆինալ է, մտածել են՝ գնանք նայենք, ղումար խաղացողներ, բժիշկներ, ուսանողներ»: Մի քիչ դժվար եմ պատկերացնում, արդյունքում փաբն ինչո՞վ էր տարբերվում ստադիոնից, հատկապես, որ Դրոյի նկարագրելով՝ ամեն գոլի ժամանակ Իսպանիայի հավաքականի երկրպագուներն այնպես են բղավել, կարծես նրանց ձայնի ելևէջները նոր գոլի ներշնչանք ու լիցք պիտի հաղորդեին խաղացողներին: Իտալիայի հավաքականին երկրպագողների մեջ վերջում լացելով հեռացողներ էլ են եղել, այդուհանդերձ, հանդիպումը Tro's pub-ում Դրոյի գնահատականով անցել է ջերմ, առանց արտառոց բախումների, ինչպես մեծ 80 հոգանոց ընտանիքում: Դրոյի կարծիքով՝ Երևանում ֆուտբոլը դեռ կրոն չէ, բայց արդեն նորաձև է դարձել, ի տարբերություն 98 թվականի, երբ ինքն առաջին անգամ Հայաստան է եկել: Ասում է, որ հատկապես աղջիկներն են տարվել ֆուտբոլով ու մի տեսակ պարզ չէ՝ իրոք սիրու՞մ են, թե՞ գեղեցիկ ֆուտբոլիստներն են գրավել:

10-15 մարդ Tro's pub-ում միշտ են ֆուտբոլ դիտում, եթե ինչ-որ խաղի չեն գալիս, Դրոն անհանգստանում է, թե արդյոք բան չի՞ պատահել: «Իրականում խաղը ստադիոնում դիտելն իրոք ուրիշ հաճույք է, ու երբ հնարավորություն չկա, միասին հավաքվելն ու որևէ տեղ դիտելը ձև է ստադիոնային էֆեկտների իմիտացիան ստանալու», — ասում է Դրոն: Ի դեպ, ամենից բուռն ու լեփլեցուն ֆուտբոլային հանդիպումները փաբում Հայաստանի հավաքականի հանդիպումների օրերն են, երբ 75 հոգի նստած, մնացածը կանգնած են հետևում խաղին: Ֆուտբոլասերների աղմուկի, գոռում-գոչյունների, հակառակորդ թիմի երկրպագուների հետ խաղը դիտելը բերում է ֆուտբոլային մթնոլորտն ու ջերմությունը: Սրան նպաստում են նաև փաբի համար թանկարժեք մի քանի ֆուտբոլային աքսեսուարները: Դրանցից ամենասիրելին Դրոյի համար Մարադոնայի նկարն է՝ նրա իսկ ստորագրությամբ: Դրոն հպարտանում է, որ 2004-ին իր ընկերը Մոսկվայում հաջողացրել է անձամբ Մարադոնայից խնդրել նրա ստորագրությունը: Իսկ այ երկրպագուների սիրելի ֆուտբոլային աքսեսուարը փաբի կենտրոնում դրված ֆուտբոլի սեղանն է, որի մեջ գցած 100 դրամանոցը հանդիպումների ընդմիջումներին ֆուտբոլամոլներին մի քանի րոպեով պարգևում է գոլ խփելու ու սեփական հաղթանակը տանելու հնարավորություն: Երբեմն հատուկ սեղանի ֆուտբոլ խաղալու համար այստեղ գալիս են նույնիսկ ոչ ֆուտբոլային օրերին:


Հատուկ Եվրո-2012 եզրափակիչը դիտելու համար «Ակվալենդ» համալիրը և «ԵՐԵՎԱՆ» ամսագիրը տոնական երեկո էին կազմակերպել համալիրի բացօթյա հատվածում

Չեմպիոնական դիտումներ

Champions սպորտ բարում ոմանք կարևոր խաղերից մեկ ամիս առաջ են տեղ պատվիրում: Եվրոպայի առաջնության եզրափակչին 150 հոգի մի կերպ են տեղավորել՝ ոմանց դրսում, ոմանց ներսում: Այստեղ ընդունված պրակտիկա է. մանավանդ դրսի դիտումներին մարդիկ իրենց աթոռներով են միանում՝ առանց իրար խանգարելու շարվում են ու դիտում խաղը: Ավելի հաջողակները բարի բարձր աթոռները որպես սեղան են գործածում, իսկ իրենց հետ բերած աթոռին նստում են: Բարում 5 հեռուստացույց ու մեկ պրոյեկտոր կա, այնպես որ՝ դժվար է գտնել մի անկյուն, որտեղից հանդիպմանը չկարողանաս հետևել: Այստեղ ֆուտբոլի հյուրընկալման սկզբունքներն ու մոտեցումները նույնն են՝ ստեղծել ջերմ ու ընկերական մթնոլորտ: Իհարկե, դա այստեղ յուրովի է արվում, ասենք, եթե որևէ թիմ գոլ է խփում, տվյալ երկրի օրհներգն են միացնում: Իսկ այ Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակ բարը ստադիոնից չի տարբերվում, վստահեցնում է մենեջեր Աշոտը: «Երբ հիմնը միանում է, բոլորը կանգնում են, եթե ստադիոնում հավաքված ֆանատները ալիք են անում, մեզ մոտ էլ է նման փորձ կատարվում: Ընդմիջման ժամանակ էլ հայկական երաժշտություն ենք միացնում, ու սկսվում է երգ ու պարը: Իսկ եթե Հայաստանը հաղթում է, շատերը դեռ երկար մնում են ակումբում՝ խմում են, նշում, երբեմն անգամ սեղանները հավաքում ենք, որ պարեն»: Աշոտի դիտարկմամբ՝ հայաստանցի ու օտարազգի երկրպագուների միջև տարբերություններ չկան՝ երկրպագուն երկրպագու է՝ անկախ ազգությունից: Այդուհանդերձ, հայաստանցի ֆուտբոլասերների սեղանը օտարազգիների սեղանից Champions-ում տարբերվում է համեղ կերակուրների առատությամբ: Օտարազգի երկրպագուները հիմնականում սահմանափակվում են գարեջրով: Սեղանի շուրջ նստած 5 անգլիացիներն ավելի շատ են գարեջուր պատվիրում, քան մեկ այլ սեղանի շուրջ նստած 10 հայ երկրպագուները: Տեսարանը փոխվում է, երբ գոլից ոգևորված ֆուտբոլասերները սկսում են միմյանց գարեջուր հյուրասիրել: Սակայն «պատիվ տալը» միայն հայկական բնավորություն չէ. «Հայաստան-Իռլանդիա խաղից մի քանի օր հետո երկու իռլանդացի եկան մեր ակումբ: Սկսեցին ներողություն խնդրել, ասել, որ ընդունում են՝ մրցավարը սխալ էր խաղի ժամանակ, Հայաստանն ավելի լավ արդյունքի էր արժանի: Վերջում մեզ մոտեցան ու բոլոր ներկաներին գարեջուր հյուրասիրեցին: Անգլիայի առաջնությունն էր՝ «Արսենալ»-«Մանչեսթեր յունայթեդ» հանդիպումը, ու այդպես մինչև առավոտվա ժամը 3-ը իրար գարեջուր հյուրասիրելով երկրպագուները զվարճանում էին», — պատմում է Աշոտը: Ի դեպ, վերանորոգումից հետո բարը դեռ չի համալրվել նկարների ու շապիկների այն

հարուստ տեսականիով, որ զարդարում էին պատերը մինչ այդ, բայց արդեն պատվիրել են նոր նկարներ վերջին առաջնություններից ու սպասում են դրանց «ժամանմանը»:

Դասականները Երևանում

Հայաստանն Իսպանիայից հեռու է շուրջ 4000 կմ, բայց սա չի խանգարում, որ Երևանում հանգրվանեն կատալոնական «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» ֆան-ակումբներ: Ավելին, եթե չհաշվենք Հայաստանի հավաքականի խաղերը, ապա «էլ կլասիկոների» երևանյան դիտումները ամենաբուռն ու էմոցիոնալ ֆուտբոլային օրերն են տարվա մեջ: Անցյալ տարվա՝ երկու դարավոր մրցակիցների հերթական հանդիպման նախօրեին մամուլում նույնիսկ լուրեր տարածվեցին այն մասին, որ ոստիկանությունն այդ երեկո սովորականից ավելի աչալուրջ է լինելու՝ երկու թիմերի հայ երկրպագուների հնարավոր բախումներին պատրաստ լինելու: Բարեբախտաբար, որևէ լուրջ խնդիր մինչ այժմ չի գրանցվել՝ ոչ ոք չի պատրաստվում օտար ֆուտբոլիստների համար հայրենակցի կոկորդ կրծել: Չնայած որ՝ կես կատակ կես լուրջ երկրպագուները միմյանց բաժանում են երկու թևի՝ «բարսայի վկաներ» ու «ռեալի վկաներ»: Զարմանալի չէ, որ նրանցից յուրաքանչյուրն ունի իր հավաքատեղին: 9 ամիս առաջ Դավիթը որոշեց բացել մի ակումբ, որտեղ «Բարսայի» սիրահար ընկերներով ֆուտբոլ կդիտեն: Հիմա նշում է. «Մինչև ակումբի բացվելը բարսայամոլներն ավելի շատ էին թվում, քան բացվելուց հետո»: Հիմա ակումբ գալիս է ով ասես՝ գրանցված անդամներից մինչև պարզապես մարդիկ, ովքեր մտնում են սուրճ խմելու: Ժամանակին անգամ «Ռեալի» երկրպագուներ էին հաճախում այստեղ խաղեր դիտելու, մինչև կբացվեր կատալոնացիների գլխավոր մրցակցի երևանյան սեփական հավաքատեղին: Ակումբում դիտում են ցանկացած հետաքրքիր խաղ, իհարկե, եթե այն չի ցուցադրվում «Բարսելոնայի» խաղին զուգահեռ: Երկրպագուները չեն գալիս վուվուզելներով ու դրոշներով, բայց բուռն են արձագանքում ամեն գոլին: Սիրելի ակումբի ատրիբուտիկայի տեսանկյունից ակումբը հարուստ չէ՝ ստորագրություններով զարդարված մարզաշապիկներ այստեղ պատերից կախված չես տեսնի: Մյուս կողմից՝ ակումբի անդամների համար մեծ անակնկալ է ծրագրվում. նախատեսվում է մրցույթ անցկացնել, որի հաղթողը կմեկնի «Բարսելոնայի» հանդիպումներից որևէ մեկը ստադիոնում դիտելու՝ այսպիսով իրականություն դարձնելով երևի թե ցանկացած մոլի երկրպագուի ամենամեծ երազանքը: «Ես, անկեղծ ասած, «Բարսայի» երկրպագուն եմ, եղբայրս է «Ռեալ» սիրում: Իսկ «Ռեալի» ակումբի

գաղափարն ու նախաձեռնությունը զուտ բիզնես է», — ասում է մադրիդյան թիմին նվիրված երևանյան ակումբի հիմնադիր տնօրեն Արամը: Նրա կարծիքով՝ Երևանում կա արքայական ակումբի շուրջ 60 հազար երկրպագու, ովքեր հատկապես ակտիվ են լինում Չեմպիոնների լիգայի ժամանակ: Այդ օրերին ակումբում լարված տրամադրություն է տիրում՝ երկրպագուները գոլի են սպասում, աշխատակիցներն էլ հետևում են, որ տհաճ իրավիճակներ ու երկրապագուների բախումներ չլինեն: Ինքը՝ Արամը, «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումները, որպես կանոն, տանն է դիտում՝ չեզոք գոտում, որ եղբոր հետ չվիճեն: «Դիտումներն ակումբում անցնում են բուռն, ու կարևոր հանդիպումների ժամանակ միայն «Ռեալի» երկրպագուներ են ներկա լինում, չնայած մի անգամ «Բավարիայի» հետ խաղի ժամանակ մի քանի գերմանացիներ էին եկել ու այդքան ռեալիստների մեջ «Բավարիա» էին բղավում: Մի քանի թարս հայացքների, իհարկե, արժանացան», — ծիծաղելով հիշում է Արամը: Այժմ «Ռեալի» ակումբը ժամանակավորապես փակվել է՝ տեղափոխվում է նոր ու ավելի հարմարավետ սրահ, որտեղ ավելի ներկայանալի ու ֆուտբոլային մթնոլորտ կստեղծեն: Արդեն Բենզեմայի օրիգինալ ստորագրությամբ մի շապիկ ունեն՝ մարզվելուց հետո տվել է Արամի ընկերներից մեկին, ով այն Երևան է բերել ու փակցրել են երևանյան թագավորական ակումբի թագավորական մի մասում: Երկու ակումբների տնօրեններն էլ վստահ են, որ Երևանում ֆուտբոլամոլությունը դեռ աճի փուլում է ու դեռ գալու է ժամանակ, երբ երկրպագուներն այնքան շատանան, որ կարիք լինի ակումբների քանակն էլ ավելացնել:

12-րդ խաղացողը

Ֆուտբոլային դիտումները երկու տեսակի են լինում՝ պարզապես հանդիպումներ ու հանդիպումներ, որոնք պետք է զգալ ու վայելել բոլոր մանրամասներով ու բոլորով միասին: Իհարկե, այսպիսի խաղերը շատերը երազում են նայել հենց ստադիոնում, սակայն երազանքի այլընտրանքային իրականացումը փնտրում են որևէ փաբում կամ սպորտային ակումբում: Գնդակը, կանաչ դաշտը, 22 վազող ֆուտբոլիստները ստեղծում են որոշակի մթնոլորտ, որը, սակայն, մոլի երկրպագուների խոսքով՝ հասանելի չէ, օրինակ, տնային պայմաններում: Ֆուտբոլային մթնոլորտը հնարավորինս հասանելի ու ազդեցիկ դարձնելու համար Երևանում հաճախակի են դարձել բացօթյա ցուցադրությունները հասարակական վայրերում: Ֆուտբոլային կարևոր հանդիպումների օրերին Երևանի օդը, բառի բուն իմաստով, թաթախված է լինում ֆուտբոլի հոտով ու


ԹԵՄԱ Ժամանց

Հայաստան — Ռուսաստան հանդիպումը հարյուրավոր երևանցիներ դիտեցին Ֆրանսիայի հրապարակի մեծ էկրանով

տրամադրությամբ: Քմահաճ ֆուտբոլը ՀայաստանՌուսաստան հանդիպմանը՝ 2011-ի հունիսի 4-ին, փակել էր Երևանի մի քանի կենտրոնական փողոցներ՝ Մաշտոցի պողոտայի՝ Մոսկովյան փողոցից մինչև Մարշալ Բաղրամյան պողոտա ընկած հատվածը, որպեսզի հայ ֆուտբոլասերները քաղաքի սրտում՝ Ֆրանսիայի հրապարակում, միասին դիտեն իրենց ազգային հավաքականի հանդիպումը: Եվրոպայի առաջնության եզրափակչին, չնայած անձրևին ու ցրտին, ֆուտբոլասերներով լիքն էր Հյուսիսային պողոտան: Իտալիայի ու Իսպանիայի ներկված երկրպագուներ՝ մեծից փոքր, համերաշխ, կողք կողքի էին շարվել ու սրտատրոփ սպասում հերթական գոլին: Անձրևոտ եղանակն այդ երեկո չխանգարեց նաև «Ակվա Լենդ» համալիրի բացօթյա հատվածում հավաքված երկրպագուներին, որոնց թիվն անցնում էր հարյուրը: Էմին Օհանջանյանը հանրային վայրերում ֆուտբոլ դիտելու սիրահարներից է: Լոնդոնյան «Արսենալի» ու Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները բաց չի թողնում. միշտ դիտում է ընկերների հետ և ոչ տանը՝ ամենից շատ սիրում է ֆուտբոլային ժամերին լինել Tro's Pub-ում: Իհարկե, նրա կարծիքով ստադիոնի մթնոլորտի հետ ոչինչ չի համեմատվի, այնտեղ կողքիդ ամենաչսիրած մարդը, գո՛լ գոռալիս, դառնում

է ամենահարազատ բարեկամդ: «Էդ զգացողությունը չեմ կարող փոխանցել, ուղղակի պետք ա զգալ: Հիշում եմ՝ ոնց էի գոլից հետո անծանոթ մարդկանց գրկում, գոռում հետները ու երեխայի նման թռչկոտում: Մի խոսքով՝ փշաքաղվելու բան ա: Իսկ Tro’s pub-ը հաճելի ավանդույթի նման մի բան է դարձել, եթե այդ օրը «Արսենալը» խաղում ա, բոլորը գիտեն ինձ որտեղ գտնել»: Գոռն էլ կարևոր խաղերը սիրում է ակումբներում դիտել ու բարկանում է, երբ ասում են՝ ավելի լավ չի՞ նստես տանը նայես: «Էդ նյույնն ա, որ կինո գնացողներին ասես, յանի ինչի՞ եք գնում՝ ինտերնետ, կոմպ՝ քաշեք ու նստեք տանը նայեք»: Արմենի պարագայում ֆուտբոլ դիտելը հատուկ արարողակարգ է, որը չպետք է խախտվի ոչ մի պարագայում: Ամեն ինչ սկսում է խաղից մի քանի շաբաթ առաջ կատարված զանգից, որը նպատակ ունի տեղ պահել իր ու իր ընկերների սիրելի ակումբում: Հաջորդ փուլում՝ հանդիպումից մի քանի ժամ առաջ, նախ լավ սնվում են, հետո որոշում են, թե այս անգամ գարեջուրն ինչով են խմելու: Երբ խաղում է ազգային հավաքականը, բոլոր երկրպագուների մոտ նույն նշաններն են՝ ոգևորություն, անհամբեր սպասում: Երգ ու պար, եթե հաղթում

ենք, լաց ու վատ տրամադրություն, այն էլ մի քանի օր շարունակ, եթե պարտվում ենք: Էմինի մոտ մեր ֆուտբոլիստների պարտության դեպքում երկու շաբաթ դեպրեսիան պատրաստ է: «Իսկ երբ «Արսենալն» է պարտվում, դա մի քիչ ուրիշ ա, ես իմ ծանոթների շրջապատում էդ թիմը սիրող համարյա մարդ չունեմ, դրա համար ինձ քչերն են հասկանում: Չնայած մեկ-մեկ վատ կամ լավ դեպքերում, թարմ ականջ եմ գտնում, որ վիշտս ու ուրախությունս կիսեմ հետը», — ասում է Էմինը:

Մրցավարի ավելացրած տողեր

Երկրպագելու բոլոր ավանդույթները պահպանելով՝ հայ ֆուտբոլամոլներն անհամբեր սպասում են Հայաստան-Իտալիա խաղին, իսկ փաբերի ու սրճարանների տնօրեններն արդեն մտածում են հոկտեմբերի 12-ին մեկ օրով, հրաշքով իրենց տարածքների մեծացման մասին՝ հնարավորինս շատ երկրպագու հյուրընկալելու ակնկալիքով: Աշնանային Երևանի տրամադրությունը միանշանակ ֆուտբոլային է լինելու, իսկ թե որտեղ՝ որ այգում կամ հրապարակում է հենց ինքը՝ Երևանը, հյուրընկալելու երկրպագուներին, միասին Ազգային հավաքականի հանդիպումը դիտելու, դեռ պարզ չէ:

Նե Թադևոսյան Առնոս Մարտիրոսյան, Մարիամ Լորեցյան

32 33

Սեպտեմբեր 2012


ԹԵՄԱ Խոստովանություն

Ոչ առանց մեկնաբանության Ֆուտբոլի սիրահարներն ասում են, որ ֆուտբոլն առանց կադրի հետևից հնչող, արդեն հարազատ դարձած մարզական մեկնաբանի ձայնի նույնն է, ինչ համր ֆիլմ դիտելը: Շատերին ոչ թե դեմքով, այլ ձայնով ծանոթ ու հարազատ դարձած հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը պատմում է մեկնաբանի աշխատանքի առանձնահատկությունների ու հետաքրքիր դրվագների մասին:

Ք

ալանթարյանի բնութագրմամբ՝ մեկնաբանի դերն է վերլուծել խաղը, չխոսել միայն այն մասին, ինչը հեռուստադիտողն այսպես թե այնպես տեսնում է: Ֆուտբոլ դիտողը ցանկանում է նայած խաղն ավելի լավ հասկանալ ու պատկերացնել, իսկ մարզական մեկնաբանի դերն է օգնել նրան այդ հարցում: Դե իսկ լավ օգնականն էլ արդյունքում դառնում է լավ ու սիրելի մեկնաբան ֆուտբոլասերների համար: Այս հետևությունները Քալանթարյանը տարիների փորձից ելնելով է արել: 2003-ին, երբ նոր է վերադարձել բանակից, պատկերացում անգամ չի ունեցել մարզական մեկնաբանի աշխատանքի նրբությունների ու առանձնահատկությունների մասին, չնայած որ սպորտով դեռ մանկուց է տարված եղել: Նախ սպորտային թեմաներով նյութեր է պատրաստել, իսկ 2004-ի Օլիմպիական խաղերի ջահը կրակ է վառել նաև նրա մարզական մեկնաբանի կարիերայում: Հենց այս Օլիմպիական խաղերի ժամանակ՝ ֆուտբոլի մրցաշարի եզրափակչում է նա առաջին անգամ եթերից ֆուտբոլ մեկնաբանել: Առհասարակ, տարբեր սպորտաձևեր է մեկնաբանում, մանավանդ՝ Օլիմպիական խաղերի ժամանակ, բայց հիմնականում կենտրոնացել է ֆուտբոլի վրա, քանի որ ամենամեծ ծավալով հենց ֆուտբոլն է լուսաբանվում: Խոստովանեք, որ նկատել եք, թե ինչպես է հանդիպման ընթացքում մեկնաբանը երբեմն ակամայից որևէ թիմի մասին

ուրիշ հույզերով ու սպասելիքներով խոսում, ինչից պարզ է դառնում՝ նա որ թիմին է երկրպագում: Օրինակ՝ Եվրոպայի առաջնության եզրափակչում Էդուարդ Քալանթարյանի ձայնի երանգները մի տեսակ ինձ հուշում էին, որ նա էլ Իսպանիայի երկրպագու է: Ինչպես ավելի ուշ պարզեցի, չեմ սխալվել, նա սիրում է իսպանական ֆուտբոլ, երկրպագում է «Բարսելոնային»: «Շատ դժվար է զսպել անձնական հույզերը: Սկզբում ավելի դժվար էր, քանի որ անփորձ էի ու չգիտեի՝ ինչպես զսպեմ հույզերս: 2-3 տարվա ընթացքում ինձ հաջողվեց գտնել ճիշտ ձևը, որպեսզի մյուս թիմի երկրապագուները չզգան իմ նախապատվությունը: Սովորեցի եթերում չեզոք լինել, եթե առաջ չէի կարող բացականչել «գոլ», երբ գնդակ էր խփում իմ չսիրած թիմը, ապա այժմ ես դա կարողանում եմ անել մեծ ոգևորությամբ»: Լավ մեկնաբան լինելու համար Էդուարդ Քալանթարյանը երկու նախապայման է առանձնացնում. նախ պետք է լավատեղյակ լինել մարզաձևից, որը մեկնաբանում ես և պետք է շատ լավ տիրապետես հայերենին: Այս երկուսից ցանկացածի բացակայության պարագայում ոչինչ չի օգնի լավ մեկնաբան լինել. էմոցիա, հետաքրքիր արտահայտություններ՝ այս ամենը պարզապես լրացնում ու հարստացնում են մեկնաբանումը: Իհարկե, լավ մեկնաբանման համար վայրն էլ է էական: Օրինակ՝ ահռելի տարբերություն կա ստադիոնից ու տաղավարից մեկնաբանելու միջև. «Էկրանից

ու ստադիոնի տրիբունայից տարբեր ֆուտբոլներ ես տեսնում», — ասում է Էդուարդը: Հայաստանի հավաքականի տեղում ու արտագնա անցկացվող բոլոր հանդիպումները մեկնաբանվում են ստադիոնից ու տարբերությունն ակնհայտ է, — վստահ է նա: Իսկ միջազգային մրցաշարերի ժամանակ, մեր մարզական մեկնաբանները տեսնում են այն, ինչ տեսնում է հեռուստացույցի առջև նստած ցանկացած ֆուտբոլասեր: «Այդպես շատ դժվար է դառնում ասել մի բան, որը դիտողն ինքը չի նկատել: Իսկ ստադիոնից մեկնաբանելիս դու միանշանակ ավելի շատ բան ես տեսնում, ավելի հետաքրքիր է դառնում քո մեկնաբանությունը, ավելի շատ բան ունես ասելու: Շատերն ինձ հարցնում են՝ սովորական հեռուստացույցով ենք դիտու՞մ, ինչպես իրենք: Ասում եմ՝ այո: Ասում են՝ բա ո՞նց եք տարբերում ֆուտբոլիստներին: Դե դա էլ արդեն մեր մասնագիտության նրբություններն են, որ արդեն անգիր գիտենք ֆուտբոլիստին՝ նրա խաղաոճը, տեխնիկան»: Ցանկացած ֆուտբոլասեր ունի իր սիրելի ու ոչ այդքան սիրելի մարզական մեկնաբանը: Երբ սովորում ես մեկնաբանի ոճին, ձայնին, դժվար է վարժվել մեկ ուրիշին: «Օրինակ՝ ռուսական մեկնաբաններին նախընտրելը սերնդի հարց է: Ասենք՝ միջինից բարձր տարիքի մարդիկ մեծացել են ֆուտբոլի ռուսերեն մեկնաբանություն լսելով, բնականաբար, հայերեն սպորտային լեզուն նրանց ականջին խորթ է: Իսկ ավելի երիտասարդները հայերեն խոսող մեկնաբաններին են սիրում, քանի որ դրան են վարժվել: Քանի դեռ այս գործով չէի զբաղվում, ես էլ էի նախընտրում ռուսական մեկնաբաններին, բայց հետո հասկացա, որ էական տարբերություն չկա, պարզապես սովորելու վրա է: Հիմա միայն հայկական մեկնաբանումով ֆուտբոլ եմ դիտում: Նախ ինձ համար լավ փորձ է, բացի այդ ավելի հաճելի է ականջիս»: Ի դեպ, լեզվի մասին. լեզուն էլ պիտի սիրի ու հարմարվի ոլորտին, որտեղ այն կիրառում ես: Քալանթարյանի կարծիքով՝ հայերենը սպորտային մեկնաբանման համար ավելի սահմանափակ լեզու է, քան, ասենք, ռուսերենը: Այն, ինչ կարող ես ընթացքում ասել ռուսերեն, գուցե չկարողանաս ձևակերպել հայերեն: «Մյուս կողմից էլ սիրելի ու հետաքրքիր մեկնաբան մնալու համար մեկնաբանները պետք է անընդհատ աշխատեն իրենց վրա՝ գնան ժամանակին համընթաց, հետևեն բոլոր զարգացումներին ու նորություններին, քանի որ ֆուտբոլասերները

աստիճանաբար ավելի պահանջկոտ ու գիտակ են դառնում, իսկ նրանց գոհացնելն ավելի է բարդանում», — նկատում է Էդուարդը: Իսկ մարզական մեկնաբան դառնալ երազողներին, ուղղակի զգուշացնեմ, որ նման մասնագետներ պատրաստող հաստատություն Հայաստանում չկա, այնպես որ մեկնաբանողներն ինքնուրույն են սկսում, կատարելագործվում ու ձգտում ավելի որակյալ արդյունքների: Երբևէ կմտածեի՞ք, որ ֆուտբոլային մեկնաբանը կարող է մեծ ցանկություն կամ երազանք ունենալ՝ նստել տանն ու ֆուտբոլ դիտել: «Կարոտում ես այդպես ֆուտբոլ նայելուն: Իհարկե, միշտ չէ, որ դու ես վարում, երբեմն նստում ես, տանն ես նայում: Բայց ամեն դեպքում, երբ տանից ես նայում, ուշք ու միտքդ ստուդիայում է և հակառակը: Մեկնաբանելով ֆուտբոլ դիտելը միանշանակ իր հաճույքն ունի», — ասում է Քալանթարյանը: Իհարկե, գործընկերների միջև «բախումները» անխուսափելի չեն անգամ այս մասնագիտության մեջ: Ի վերջո, եթե խաղը երկուսով են մեկնաբանում և երկուսն էլ հակառակորդ թիմերի են երկրպագում, ակամայից մրցակցություն է առաջանում: «Այսպիսի իրավիճակ միշտ Արմեն Մելիքբեկյանի հետ է առաջանում: Կարևոր չէ, թե ինչ մրցաշար է ու ինչ կարևորության խաղ. օրինակ՝ եթե խաղը վարելիս ես համակրում եմ «Միլանին», ինքը միանշանակ «Ինտերին» պիտի երկրպագի»: Էդուարդ Քալանթարյանն հիմա արդեն համարձակ ու ծիծաղելով է իրեն թույլ տալիս հիշել, թե ինչպես է մի անգամ շատ պատահական աչքը կպել խաղը վարելու ընթացքում. «Դեռ իմ կարիերայի սկզբում էր, երբ երիտասարդ ու անփորձ էի: «ՀայTV» հեռուստաընկերությամբ վարում էի Ֆրանսիայի առաջնության հանդիպումներից մեկը, որը շատ ուշ ժամի էր: Շատ հոգնած էի, ու ինքս էլ չէի զգացել ինչպես աչքս կպել էր: Արթնացա այն պահին, երբ գոլ էր գրանցվել, բայց լավ ստացվեց, անմիջապես սկսեցի մեկնաբանել: Կրկնապատկերն էլ միանգամից ցույց տվեցին, և ես այնպես մեկնաբանեցի, կարծես թե գոլը տեսել էի, պարզապես ուշ արձագանքեցի: Իհարկե, նման միջադեպեր պատահում են, բայց, որպես կանոն, այս աշխատանքը լուրջ մոտեցում է պահանջում: Ես աշխատում եմ խաղից առաջ հանգստանալ, կնունք, ծնունդ, հարսանիք չգնալ, որ խաղը սթափ վարեմ»:

Նե Թադևոսյան

34 35

Սեպտեմբեր 2012


Ֆուտբոլամիցինի պակասը Հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը պատմում է, թե ինչպես է ստացվել, որ նա չունի ընդհանրապես որևէ հետաքրքրություն ֆուտբոլի նկատմամբ և ինչու է դա նրան մի փոքր վշտեցնում:

Ե

րբ բոլոր երեխաները հողոտ դաշտում ֆուտբոլ էին խաղում, մի փոքրիկ տղա որոշեց հենց այդ խաղի օրինակով դեմ գնալ հասարակական կարծիքին: Այնպես ստացվեց, որ երբ այդ տղան մեծացավ ու դարձավ 30-ն անց տղամարդ, սկսեց նախանձել բոլոր նրանց, ովքեր մեծ «կայֆ» են ստանում՝ դիտելով աշխարհի թիվ մեկ սպորտային խաղը՝ ֆուտբոլը: Նա հասկացավ, որ եթե փոքր ժամանակ մի կողմ դներ հավակնություններն ու ֆուտբոլ սիրող ու խաղացող ընկերներին չհամոզեր, որ քար ուսումնասիրելն ու գիտությամբ զբաղվելը շատ ավելի հետաքրքիր է, այսօր այդ տղան կլիներ իսկական ֆուտբոլասեր: Նա կստանար գարեջրով ու գոռոցներով զուգակցվող այն հաճույքը, որ ստանում են նորմալ տղամարդիկ: Եթե փոքր ժամանակ մի բան ջնջում ես քո կյանքից, դա համարյա երբեք չի վերականգնվում: Այս տարի կրկին զգում էի, թե ինչպես են մարդիկ ապրում ֆուտբոլային թոհուբոհով՝ սրճարաններում, բնակարաններում, ամենուրեք այդ տրամադրությունն էր տիրում: Հայրս ու պապիկս ֆուտբոլի սիրահար երբեք չեն եղել, փոխարենը՝ քույրս ու մայրս են սիրում: Ես չեմ ատում ֆուտբոլը, բայց չեմ սիրում: Անկեղծ ասում եմ՝ փոշմանում եմ, որ չեմ զգում այդ հավեսը, կուզենայի այս տարիքում նստել սրճարանում, բոլորի հետ գոռալ ու զգալ այն, ինչ իրենք են զգում: Երևի սա այն դեպքն է, որ բոլորը սիրում են ու դա լավ է: Նախանձում եմ, որ կա մի բան, որ անվճար «կայֆ» է տալիս մարդկանց, իսկ ես դրանից չեմ կարողանում օգտվել: Որպեսզի պատկերացնեք իմ ու ֆուտբոլի հեռավորությունը միմյանցից, օրինակ բերեմ մի դեպք մասնագիտական կյանքից: Մի անգամ Ֆուտբոլի ֆեդերացիայից հրավիրել էին միջոցառում վարելու: Դրանից առաջ համերգ էի վարում, Շուշիից եկանք

Երևան ու միանգամից մարզադաշտ մեկնեցինք՝ «Փյունիկի» խաղն էր: Պետք է մեկնաբանեի խաղը, հայտարարություններ անեի: Խաղն այնքանով էր անհետաքրքիր ինձ համար, որ բարձրախոսիս հետ քնել էի՝ աչքս կպել էր: Եվրոպայի առաջնության ընթացքում խաղը երկու մասից է, չէ՞... Չէ, պարզապես առաջին մի քանի օրը երկուական խաղ էին ցուցադրում: Մոտիկ ընկերներս ֆուտբոլի սիրահարներ են, ես նրանց տուն այդ օրերին առաջին և երկրորդ խաղերի միջև ընկած հատվածում էի գնում, որ ֆուտբոլային այդ «գխկոն» վրաս չազդի: Այնպես չէ, որ նյարդայնանում եմ, եթե սկսեմ դիտել՝ նորմալ կդիտվի, փորձել եմ: Բայց միևնույն է՝ անզգա եմ ֆուտբոլային «կայֆի» նկատմամբ, երբ գոլի ժամանակ գոռում են, ուրախանում են կամ հակառակը՝ այնպես են «լոմկվում», կարծես մարդ է մահացել: Ֆուտբոլամիցինի պակաս ունեմ: Ճիշտ է, երբ հայ ֆուտբոլիստները վերջերս մի քանի հաղթանակ ունեցան իրար հետևից, շատ ուրախ էի, մարդիկ իմ գրած «Կարմիր, կապույտ, ծիրանագույնը» երգելով քայլում էին փողոցներում: Բայց այդ հաղթանակը ավելի շատ հայրենասիրական էր ինձ համար, ֆուտբոլի հետ կապ չուներ: Իսպանիան աշխարհի չեմպիոն դարձա՞վ, թե Եվրոպայի… Ֆուտբոլային ինֆորմացիան չի ֆիքսվում ուղեղումս: Այս տարի պետք է Իսպանիա մեկնեինք: Ֆուտբոլի հետ կապված հաղթանակը ինձ ուրախացրեց, մտածեցի՝ մարդիկ ուրախ կլինեն: Ու մինչ մարդիկ երազում են մեկնել Բարսելոնա ու սեփական աչքերով տեսնել «Ռեալի» ու «Բարսելոնայի» «խփոցին», ես երազում եմ սրճել Գաբրիել Գարսիա Մարկեսի հետ: Դա էլ իմ ընտրած ճանապարհն է: Բարեբախտաբար, ֆուտբոլամիցինի պակաս չունեցողների պակաս Հայաստանը չունի ու իմ պասիվությունը ֆուտբոլային կյանքում մեր երկրին մեծ վնաս, հուսանք, չի հասցնում:

Լենա Գևորգյան


ԹԵՄԱ Խոշոր պլան

36 37

Սեպտեմբեր 2012


Ճակատամարդիկ 90 րոպե կանգնել ոտքի վրա, չհայհոյել անգամ անարդար մրցավարին, արևածաղիկ չչրթել տրիբունայում: Սրանք «Հայկական առաջին ճակատի» կամ First Armenian Front-ի (ՖԱՖ) կանոնադրության ամենահիմնական սկզբունքներից են: ՖԱՖ-ը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների կողմից ստեղծված միակ ֆան-ակումբն է: Այն ստեղծվել է 2007-ին ու շատ կարճ ժամանակում համալրվել է բազմաթիվ հայ երկրպագուներով:

Ե

րկրպագելու օրենքները հեշտ են ու պարզ՝ որքան հնարավոր է բարձր, որքան հնարավոր է գունավոր: Գունավոր պարագաների ընտրությունը մեծ է, բայց, իհարկե, ամեն առարկա իր յուրահատուկ պաշտոնն ունի: Ամենակարևորը դրոշն է՝ որքան մեծ, այնքան լավ: Դրան լրացնելու է գալիս դեմքին, երբեմն նաև մարմնին նկարված եռագույնը: «Դրոշի գողը գող չէ», — կատակում են ՖԱՖ-ի անդամներն ու հիշում, թե ինչպես են մի անգամ Էրեբունի-Երևան տոնակատարությունից դրոշ թռցրել: «Ազգային հավաքականի այն խաղերին, երբ ծածանվել է այդ դրոշը, մեր հավաքականը հաղթել է», — վստահեցնում են նրանք: Իսկ մի անգամ, Հայաստան-Ռուսաստան խաղին, «ճակատայինները» դրոշը մոռացել են, բայց չեն ալարել՝ գնացել են տուն ու վերադարձել մարզադաշտ եռագույնով: Հաջորդ էական պարագան ազգային հավաքականի շապիկն է: Դրանք սովորաբար ակտիվ երկրպագուներին ֆուտբոլիստներն անձամբ են նվիրում: Թմբուկը, մեծ գունավոր ծոպերով գլխարկը, «Հայաստան» գրությամբ շարֆերը համալրում են ՖԱՖ-ի անդամների առանց այն էլ ոգևորող ու մարտական լիցքեր փոխանցող տրամադրությունը: Պահանջվող պարագաներով նախ հավաքվում են Արամ Խաչատրյանի արձանի

մոտ ու հետո երթով գնում ստադիոն: «Թմբուկը հետաքրքիր դինամիկա ու էներգիա է փոխանցում, գլխարկները՝ վառ են, գունավոր, տրամադրություն բարձրացնող», — ասում են ֆուտբոլասերները: Մեկ այլ կարևոր պահ: Երկրպագելը սեռական խտրականություն չի ճանաչում: Միակ տարբերությունն այն է, որ տղաների ձայնն ավելի բարձր է ու կոշտ: Առաջին ճակատի անդամներն էլ հնարավորինս շատ երգեր են սովորում՝ ցանկի առաջին տեղում Հայաստանի օրհներգն է, ապա կա՛մ իրենց գրած, կա՛մ այլ հայտնի երգերը: Արևելյան տրիբունան ՖԱՖ-ինն է: «Մի ժամանակ մինչև կեսն էինք նստում, հիմա մեջտեղն անցնում ենք», — հպարտանում է ՖԱՖ-ի ղեկավար խորհրդի անդամ, PR պատասխանատու Արման Մկրտչյանը: «Առաջիկա խաղի համար աննախադեպ բաներ ենք պատրաստում», — խոստանում է նա: Շապիկը հագներին, մի եռագույն ձեռքներին, մի քանիսը մարմնին ու դեմքին նկարված, ֆուտբոլիստներին ոգեշնչող երգերն էլ շուրթերին, ՖԱՖ-ի անդամները մեծ ոգևորությամբ պատրաստվում են մերոնց նոր հաղթանակներին: Հաջորդ երևանյան ճակատամարտը տեղի է ունենալու արդեն նորացված «Հրազդանում»՝ իտալացիների դեմ: Ինչպիսին կլինի հաշիվը, այսօր կանխագուշակել հնարավոր չէ, բայց կարելի է վստահ լինել, որ մեր ֆուտբոլիստները երկրպագուների պակաս չեն զգա:

1

2

3

5

6

4

«Ճակատային» ատրիբուտներ 1. Ազգային դրոշ՝ 2000-ից 15000 դրամ, կախված չափսից 2. Գլխարկ՝ 3000-ից 10000 դրամ 3. Թմբուկ՝ որակյալ թմբուկ կարելի է պատվիրել արտասահմանից, մոտ 50.000100.000 դրամ 4. Ազգային հավաքականի շապիկ՝ վաճառքում առայժմ չկա. երկրպագուները այն նվեր են ստանում անձամբ ֆուտբոլիստներից 5. Պաստառ՝ ինքնաշեն 6. Շարֆեր (եռագույն, ՖԱՖ-ի տարբերանշանով)՝ 4000 դրամ

Նե Թադևոսյան Առնոս Մարտիրոսյան


ԹԵՄԱ Հուշեր

Սուձյա՝ անամո՜թ Հայաստանի հավաքականի հերթական մրցափուլի առաջին երկու՝ արտագնա հանդիպումները հեռուստացույցով դիտելուց հետո արդեն հոկտեմբերի 12-ին հազարավոր երկրպագուներ կշարժվեն դեպի «Հրազդան» մարզադաշտ, աջակցելով մեր ֆուտբոլիստներին Եվրոպայի փոխչեմպիոն Իտալիայի դեմ խաղում: Տրիբունաներում անշուշտ կլինեն շատ պատանիներ, որոնց համար դա կլինի առաջին՝ միգուցե ամենահիշվող այցելությունը ստադիոն: Իսկ մինչ այդ ֆուտբոլային հանդիպմանը սեփական աչքերով դիտելու առաջին փորձի մասին պատմում են երևանցի ավելի փորձառու ֆուտբոլասերները: Գոռ, 25 տարեկան

Արա, 27 տարեկան

Հայկական ակումբները եվրագավաթներում սկսեցին հանդես գալ նույն 1996 թվականից: Երևանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի շրջանակներում մրցելու էր հելսինկյան «ՀԻԿ»-ի դեմ: Առաջին խաղը Երևանում էր՝ բակում մի քանի հոգով որոշեցինք գնալ «Հրազդան» ստադիոն: Երբ հասանք ստադիոն, պարզվեց, որ տոմս չունենք: Այն ժամանակ մուտքի երկաթե պատնեշների մոտ հսկում էին ամբողջովին կանաչ հագած տատիկ-պապիկներ՝ ճիշտ այսօրվա կանաչապատողների հագուստով: Որոշեցինք խնդրել տատիկներին, որ ներս թողնեն. ուրիշ ճար չունեինք: Մոտ 15 րոպե համոզում էինք, նույնիսկ հիվանդ ձևացանք, իսկ տատիկները մեզ համոզում էին, որ եթե նույնիսկ այս արգելքը անցնենք, միևնույն է դեպի տրիբունաներ տանող մուտքերի մոտ էլի ստուգողներ կան, ու նրանց հաստատ չենք համոզի: Ինչևէ, մի կերպ խաբեցինք-անցանք ու սկսեցինք վազել դեպի աջ՝ մեզ

38 39

Սեպտեմբեր 2012

նման լիքը պատանիների հետևից: Հաղթահարելով մի քանի երկաթե պատնեշ՝ հայտնվեցինք տրիբունա տանող հիմնական ճաղավանդակի առջև ու մի կերպ սողալով մտանք մարզադաշտ: Առանց հասկանալու հայտնվել էինք արևելյան տրիբունայում: Երբեք չեմ մոռանա այդ վազքից հետո մի շնչով խաղակեսի միջնամասում ստադիոնում հայտնվելը: «Փյունիկը» հաղթեց՝ 3:1, չնայած հետո պատասխան խաղում պարտվեց՝ 2:5: Օգոստոսի վերջին ՀՀ ազգային հավաքականը Աշխարհի 1998 թ. գավաթի ընտրական փուլի շրջանակներում մրցելու էր Պորտուգալիայի հետ: Լուիշ Ֆիգուն դեռ համաշխարհային աստղ չէր, ու խաղն ավարտվեց 0:0: Այդ հաշիվը մի փոքրիկ սենսացիա առաջացրեց: Հայաստանի հավաքականը դեռ անուն չէր հանել, և պորտուգալացիների հետ ոչ ոքին փոքրիկ փոթորիկ առաջացրեց Եվրոպայում: Անմոռանալի պատկեր էր Հրազդան մարզադաշտից դուրս եկող մարդկանց անվերջանալի հոսքը, որ ձգվում էր դեպի Հաղթանակի կամուրջ: Այդ տարիներին ստադիոնում բացառապես արական սեռի ներկայացուցիչներ էին, գոռոցներն ու բղավոցները մեծ մասամբ բաղկացած էին հայհոյանքներից, իսկ խաղից հետո տրիբունաներն ամբողջությամբ ծածկվում էին արևածաղկի սերմերի մնացորդներով: Հիմա բավականին շատացել են աղջիկները, մի մեծ բանակ են կազմում ու գնում երկրպագելու Հայաստանի հավաքականին: Երևի դրանից էլ քչացել է հայհոյող տղամարդկանց թիվը...

Առաջին անգամ Հայաստան-Ֆրանսիա խաղին գնացի: 11 տարեկան էի ու խաղը նայելու մեծ եղբորս ու իրա ընկերների հետ էի գնացել: Հազիվ էի հարմարվել այդ ահռելի միջավայրին, մարդկանց բազմությանը, աղաղակներին, մեկ էլ էն եմ հիշում, որ ես օդում եմ: Ինչպես մի քիչ ուշ հասակացա՝ Հայաստանի հավաքականը խփել էր առաջին գոլը, պատկերացնո՞ւմ եք ինչ էր կատարվում ստադիոնում. հայերը գոլ էին խփել այն ժամանակվա աշխարհի չեմպիոններին: Երկար ժամանակ 1:0-ն պահում էինք: Ճիշտ ա, հետո արդեն 1:3 պարտվում էին, արդեն 90-րդ րոպեն էր ու շատ հայ երկրպագուներ, ուղղակի հայավարի հեռանում էին ստադիոնից, բայց մեկ էլ հոպ՝ բոլորիս համար անսպասելի, մրցավարը ավելացված ժամանակում 11 մետրանոց նշանակեց Ֆաբիեն Բարտեզի դարպասին: Գնացողները նորից սկսեցին հետ գալ: Ու խաղն արդյունքում 3:2 ավարտեց հօգուտ ֆրանսիացիների: Բայց ես դեռ երկար էի ապրում այդ օրը ստացած իմ տպավորություններով, մտածում էի, ի՞նչը սխալ արեցին, ո՞նց անեին, որ հաղթեին: Հիշում եմ, մենք յարուսում էինք նստած ու հայերի գոլից հետո ինձ թվում էր, թե հիմա պատշգամբը կփլվի, ու խաղը կիսատ կմնա: Բա կողքի երկրպագուները, մինչև հիմա ականջներումս զրնգում ա. «Ջորկաև, լա՜վ էլի, հա՜յ ես՝ պաս մի տուր, մի՛ խփի»:

Ստեփան, 29 տարեկան

Առաջին այցից ստադիոն մի բան ա լավ տպավորվել (եթե չհաշվենք մերոնց՝ էն ժամանակ դեռ անսպասելի հաղթանակը), Հայաստան-Լեհաստան խաղի լեհ երկրպագուները: Իրենց շատ անհամեստ էին պահում: Ոստիկանները նրանց շրջապատել էին, որ հայերը չհոշոտեն: Լեհերն էլ ոստիկանների պահպանությունից ավելի ոգևորված, է՛լ ավելի վատ բառեր էին ասում, վատ բան էին ցույց տալիս: Էտ օրը անձրևոտ օր էր, ու շատ երկրպագուների մոտ անձրևանոց կար: Մեկ էլ նկատեցի, որ ոստիկաններից մեկի ուշադրությունը շեղվել է, այդ ընթացքում հայ երկրպագուն հովանոցի կեռիկով մեջտեղի մատ ցույց տվող լեհին հոպ՝ ու քաշեց ամբոխի մեջ, մի քանիսով լավ սխկեցին ու նորից հո՛պ, հետ հրեցին իր լեհ ընկերների մեջ: Ոստիկաններից ոչ ոք չնկատեց, բայց լեհի վրա մի քանի բաբաթին ոտնահետք մնաց:

Էդուարդ, 40 տարեկան

Առաջին ֆուտբոլային տպավորությունը 2 տարեկանում ունեցա, երբ մեր տանը հավաքված մարդիկ այնպես գոռացին «գո՜լ», որ ես վախից սկսեցի լացել: 3 տարեկանից սկսած հայրիկիս հետ հաճախ գնում էի «Արարատի» խաղերին: Իմ տեղը հորս կամ հորեղբորս ուսերի վրա էր՝ լավագույն դեպքում նրանց արանքում էի մի կերպ տեղավորվում: Ընդ որում, այն ժամանակ մինչև ստադիոն հասնելը երկար ճանապարհ էինք կտրում: Ներկայիս Ֆրանսիական դեսպանատան մոտից մեքենաների ճանապարհը փակ էր լինում, ստիպված ոտքով էինք հասնում: Հիշում եմ առաջին մուտքս ստադիոն: Երբեք այդքան մարդ մի տեղում չէի տեսել: Մութ էր ու միակ լուսավորությունը ստադիոնի ահռելի լամպերից էր գալիս, իսկ


Ալեքսան, 50 տարեկան

Ես 10 տարեկան էի, 1972-ն էր, եթե չեմ սխալվում, գարնանն էր: Քավոր ունեի՝ Սերոժը, եկավ հորիցս հարցրեց, թե բա՝ տանեմ էսօր Ալիկին ֆուտբոլի: Հայրս շատ չոգևորվեց, բայց Սերոժը ինձ աչքով արեց, մամայիս հետ պայմանավորվեց, ու ես գնացի ստադիոն: Ազատ տեղ չկար: «Արարատը» «Կայատի» հետ էր խաղում: Կովալենկոն գոլ խփեց, սիրու՛ն էր, հիշում եմ: Բայց առաջին ֆուտբոլը առավել հիշվեց, քանի որ մի քանի նստարան այն կողմ պապաս էր նստած ու ինձ նկատել էր: Բախտս բերեց՝ ուրախ տրամադրություն ուներ՝ վերջապես նոր հսկայական «Հրազդանն» էր բացվել, ու ես չպատժվեցի: Հիշում եմ, որ շատ լարված էի նայում խաղը, որ հանկարծ մի բան բաց չթողեմ: Ախր էն ժամանակ մեծ էկրաններ չկային, որ կրկնությունը ցույց տային: Այս առումով այն ժամանակ տանը նայելն ավելի հարմար էր, գոնե կրկնողությունները հանգիստ քո համար նայում էիր: Բայց Սերոժը մշտական տոմս ուներ ու իրա հետ մեկ-մեկ գնում էինք: Էտ գիտեք ի՞նչ երջանկություն էր, որ հերթ չէինք կանգնում տոմսի համար:

խավարի միջից ծուխ էր բարձրանում, քանի որ բոլորը ծխում էին: Հիշում եմ, որ այն ժամանակվա ֆուտբոլային դիտումներին ոչ ոք առանց թերթի ստադիոն չէր գնում, տանում էին, որ դնեին տակները: Ու հենց այդ օրերին կրպակներում վաճառում էին 3 շաբաթվա վաղեմության թերթեր, այն էլ կրկնակի թանկ, քան ասենք այդ թերթը արժեր, երբ նոր էր լույս տեսնում: Ու եթե փողոցում թերթը

Աշոտ, 55 տարեկան

61-62 թիվն էր, ես 4-5 տարեկան էի ու հայրս մի օր ասաց, որ ինձ ու մեծ եղբորս տանում է ֆուտբոլ դիտելու: Գնացինք «Հանրապետական» ստադիոն: Որքան հիշում եմ ընկերական խաղ էր՝ ԲՍԱ-ն (բանակի սպորտային ակումբ) Օդեսայի հետ, բայց մերոնք պարտվեցին: Պապաս էլ մեծ երկրպագու չէր, մեզ հետ առաջին անգամ էր եկել, ու խեղճը ապշած էր մնացել երկրպագուների

Հովհաննիսյանը խփեց 3-րդ գնդակը: Մկրատաձև հրաշք գոլ էր: Մինչև հիմա ինձ չեմ ներում, որ 1974-ի Չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչ «Արարատ»-«Բավարիային» չկարողացա տոմս ճարեմ:

Սերգեյ, 31 տարեկան

6 տարեկան էի: Դե պատկերացրեք էդ տարիքի երեխայի մոտ ինչ տպավորություն կլինի, երբ առաջին անգամ գնում է ստադիոն: Հիշում եմ, որ «Արարատ»«Դնեպր» խաղն էր: Առաջին կեսին քնել էի, 2-րդ խաղակեսին արթնացա, քանի որ ամբողջ ստադիոնը գոռաց՝ գո՜լ: Հազիվ էի այդ բացականչությունից ուշքի եկել, մեկ էլ հորս ընկերը գոռաց՝ շահեցի՜: Պարզվեց ավտոմեքենա է շահել՝ այն ժամանակ ֆուտբոլային խաղերի տոմսերով համ էլ ավտոմեքենաներ էին խաղարկում: Խաղն ավարտվեց 3-3: Իսկ ամենից տպավորիչ խաղը, որ դիտել եմ ստադիոնում, եղել է Հայաստան-Գերմանիա խաղը, 1996-ի հոկտեմբերին: Ես տասներորդ դասարան էի, հասցրեցի անգամ խաղից հետո գերմանացի ֆուտբոլիստներից ստորագրություն վերցնել:

արևածաղիկ չրթող հարևան երկրպագուներին և ստանդարտ դիրքերի ժամանակ ահռելի դղրդոցը, երբ ամբողջ ստադիոնը հարվածին ընդառաջ ոտքերով թմբկահարում էր հատակը: Մեկ էլ անսովոր էր ֆուտբոլ դիտելն առանց մեկնաբանի: Մերոնք պարտվեցին՝ երկու-զրո, բայց այն ժամանակ պարզապես ֆուտբոլ դիտելն ու «հայե՜ր» բացականչելը մեծ բան էր: Դրանից հետո մի քանի տարի գրեթե ոչ մի խաղ բաց չէի թողնում: «Հրազդանի» մարտերից ամենահիշվածն ու հաճելին երևի Ֆրանսիայի հետ խաղն էր, երբ մերոնք երեսուն րոպեի ընթացքում աշխարհի չեմպիոններին հաղթում էին մեկ-զրո, վերջում էլ՝ երեք գնդակ բաց թողնելուց հետո, չընկճվեցին ու երկրորդն էլ խփեցին: Այն ժամանակ դեռ մեծ հաղթանակների սովոր չէինք, դրա համար տրիբունաներում նստածները երջանիկ էին միայն նրանից, որ հաջողվեց ֆրանսիացիներին նյարդայնացնել և վերջապես երկու գոլ խփել:

Արտավազդ, 26 տարեկան

ձեռքի մեջ փաթաթած տղամարդ էիր տեսնում, կարող էիր վստահ լինել, որ նա գնում է ստադիոն՝ ֆուտբոլ նայելու: Բայց ամենաահավորը ընդմիջման ժամանակ զուգարանի դիմացի հերթի երկարությունն էր: Եթե զուգարան էիր ուզում, ստիպված պիտի խաղի ժամանակ գնայիր, ընդմիջմանն անհնար էր: Բայց դե խաղի ժամանակ էլ աչքիդ մեկը դաշտում էր մնում՝ բա որ այդ ընթացքում գոլ խփեին:

վատ բառերի տարափից: Ասում էր. «Վա՛յ, բա եղավ, երեխեքից ամաչեք գոնե»: Երկրպագուները չէին էլ լսում ու շարունակում էին՝ վայ ես քո Հովիվյան, Զատիկյան խփի: Իսկ ես ու եղբարս տարերքի մեջ էինք, ու այդ երեկոն մեր ֆուտբոլասերային կյանքի միայն սկիզբն էր: Բայց իմ ամենատպավորիչ խաղը 80-81 թվականի «Արարատ»«Չերնոմորեց» խաղն էր, երբ Խորեն

Ֆուտբոլի երկրպագու դարձա 1994 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ: Այդ նույն տարվա աշնանը Հայաստանի հավաքականն առաջին անգամ հնարավորություն ստացավ մասնակցելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլին: Ու մի օր հայրիկս որոշեց ինձ ու քրոջս տանել ՀայաստանԻսպանիա խաղին: Դա երկրորդ խաղն էր Երևանում՝ առաջինը՝ Կիպրոսի հետ, զրո-զրո էր ավարտվել: Շատ ոգևորված էի, որովհետև բոլորովին չէի պատկերացնում, թե ինչ պետք է տեսնեմ: Այնպես ստացվեց, որ մայրիկս դասղեկիս խնդրել էր ինձ դասից մի քիչ շուտ թողնել (երկրորդ հերթ էի), դրա համար բոլոր դասընկերներս էլ նախանձով էին ինձ ճանապարհում: Ստադիոն ոտքով հասանք՝ Կիևյանից Ծիծեռնակաբերդով: Մեզ նման էլի հազարավոր մարդկանց հետ: Երբեք չեմ մոռանա խոտածածկի կանաչը՝ հեռուստացույցի հետ չես համեմատի,

Նե Թադևոսյան, Արա Պետրոսյան


ԹԵՄԱ Հուշեր

«Փուչիկի» տրիումֆն ու անկումը Արձակագիր Արամ Պաչյանը հիշում է Մանումենտի հանրահայտ մարզադաշտը, քուչի տղեքի հարաբերությունները ֆուտբոլի համատեքստում և իր կարճ, բայց դրամատիկ կարիերան մանկապատանեկան ֆուտբոլում:

Ս

կզբում մենք ֆուտբոլ խաղում էինք մուտքերի դիմաց: Շենքի պատին կավիճով դարպաս էինք գծում, հետո ցելա էինք գցում ու սկսում: Երբ գնդակ չէր լինում, տշում էինք ինչ պատահեր՝ քար, փետ, շիշ, խնձոր: Հետո գնդակի հետ միասին դեպի առաջին ու երկրորդ հարկի պատուհաններն ու պատշգամբներն էին թռչում մեր եռման բոթոները, որոնք կատաղած տերերի կողմից նույն ուղղությամբ ու ուժգնությամբ իջնում էին ուղիղ մեր գլխին: Ձյաձ Ռազը, որից միշտ քացախի հոտ էր փչում, հարմար առիթի դեպքում դանակով ճղում էր գնդակը: Թեկուզ բակով անցնելիս, երբ հանկարծ գնդակը հայտնվում էր ոտքերի առաջ, ձիու պես խրխնջալով ու խոշոր փորը ցնցելով՝ հանկարծ գրպանից դանակ էր հանում ու առանց խղճի խլում գնդակի կյանքը: Դե մենք էլ բռնեցինք ու սրբազան վենդետա հայտարարեցինք, կարճ ժամանակում ձյաձ Ռազին հասցրինք ինֆարկտի: Օրը մեջ գնդակով ջարդուփշուր էինք անում նրա պատուհանի ապակին ու փախչում: Բայց ձյաձ Ռազը նստել էր պոչներիս: Անգիր էր արել ֆուտբոլ խաղաղալու մեր ժամերը ու հանկարծ խելագարված զամբիկի պես դուրս էր թռչում մուտքից ու վազում գնդակի ուղղությամբ: Թումբանը քամակից կախ, վառվող թշերով նա ամենավերջին հայհոյանքներն էր տալիս ու քարերով լարում էր մեզ մինչև փողոցի ծերը: Ի տարբերություն ձյաձ Ռազի՝ ծյոծ Սեդան երբեք չէր ջղայնանում: Երբ փշրում էինք նրա պատուհանի ապակին, հանկարծ գնդակը ձեռքին եթերային էակի պես իջնում էր ներքև, հետո մեղմ ժպիտով ու անթարթ աչքերով ձեռքի ասեղը խրում կամեռի մեջ: Ֆուտբոլ խաղալու համար մեզ նոր տարածքներ էին պետք: Հենց էդ ժամանակ էր, որ առաջին անգամ լսեցինք «Փուչիկի» մասին: Քուչի մեծերը՝ «ֆիֆա» գնդակները ձեռքներին, նոր բոթասներով ու մի տեսակ հանդիսավոր դեմքերով, մեզ բոլորիս հավաքեցին Սևիլի հացի կրպակի մոտ ու հայտարարեցին, որ «Քուչի համար էսօր ամենակարևոր օրն ա», որ «Փուչիկում» մանումենտցիքի հետ գառի վրա ֆուտբոլ են խաղալու ու որ մենք պիտի բալետ անենք, ինչքան ուժ ունենք. ինչքան ուժ ունենք պիտի գոռանք քուչի անունը»: Ուրախությունից գժվեցինք ու քսան քանի հոգով հետևներից հասանք Բաբայան փողոց: «Փուչիկը» գտնվում էր այժմյան «Չայկոֆֆ» խանութի դիմաց: Կանաչ ցանկապատներով շրջապատված փոքրիկ մարզադաշտ էր: Ոմանք ասում էին՝ «Փուչիկը» բերել են Գերմանիայից, ոմանք՝ Ռումինիայից: «Փուչիկը» իր անունը հենց այնպես չէր վաստակել, իրոք փուչիկ էր՝ ասֆալտե դաշտն իր մեջ առած բրեզենտե օղակ, որը ձմռանը փչվում էր ու ծածկում դաշտը: Նրան փչել էին երկու սեզոն, հետո բրեզենտի վրա ճաքեր էին գոյացել, որը ոչ մի թելով

40 41

Սեպտեմբեր 2012

հնարավոր չէր եղել կարկատել: Փուչիկը թսկել էր անվերադարձ: Բայց կար դաշտը՝ սիրուն գծված, մեծ դարպասները կաթի պես ճերմակ ցանցեր ունեին, դարպասներից մեկի հետևում ծիրանի այգի կար: Հենց մտանք «Փուչիկի» դռնից ներս, հուզմունքից մեր ոտքերը սկսեցին դողդողալ: Գառը բերել, զադնի տված կանգնեցրել էին ծիրանի այգում: Մանումենտցիք մեզնից շատ էին: Էդ օրը բոլորիս ձենը կտրվեց, ինչքան էլ որ գոռացինք «Պը-յա-ձև՜»՝ չօգնեց: Մերոնք կրվան գառը, վերջում էլ ցխոցի գնաց: Քյաբաբի գլուխը քարով բացին, ինքն էլ բաց գլխով տվեց մեկի քիթը կոտրեց: Շենքից գոռացին, որ ոստիկանություն են զանգում՝ թռանք: Էդ օրերին «Փուչիկում» եռում էր գրազը: Նրա մոտով անցնելիս միշտ կարելի էր տեսնել այգում զադնի տված գառ, գետնին մի քանի արկղ գարեջուր, կոբրիոլետ դարձրած «զապառոժեց»՝ սալոնը պատված կարմիր, խավոտ մահուդով: Մեքենան մերոնք երկու անգամ կրվել էին ու երկու անգամ հետ բերել: Ու կաբրիոլետ «զապը» դարձել էր «Փուչիկի» սեփականությունը, ով երբ ուզեր կարող էր քշել, քուչեքում պտտվել ու վերադառնալ: Հետո լուրեր պտտվեցին, որ «Փուչիկը» իսկական մարզիչ ունի, որ էդ իսկական մարզիչը քուչեքից թիմ է հավաքում: Քաչալ գլխով մի մարդ մատյանում անուն-ազգանուններ էր լրացնում: Հերթի պոչը չէր երևում: Երբ առաջին օրը շարվեցինք դաշտում, մարզիչը գլուխը բռնեց: Ինչքան քոռ, թոփալ, ալկաշ, ուռող, ծակվող կար՝ բոլորը մի մարդու պես եկել-կանգնել էին: Մինչև երեկո մարզիչը մաքրման աշխատանքներ էր անում՝ բոլորին մեկ առ մեկ համոզում էր, որ սա մանկապատանեկան թիմ է, որ եթե նրանց կարիքը զգացվի, ինքը անպայման կդիմի: Մռթմռթալով ու դժգոհելով հեռացան: «Փուչիկին» առաջին ու վերջին անգամ հռչակ բերած մեր թիմը սկսեց պարապմունքները: Դպրոցը մոռացանք. մոռացանք տուն-տեղ, հեծանիվ, հոլ, հալամուլա, յոթ քար: Գժի պես էինք մարզվում: Առավոտյան վազում էինք Մանումենտի լիճ, լողանում սառը ջրի մեջ, հետո ասեղով ծակած հում ձու էինք խմում, սանրվում էինք մեր սիրած ֆուտբոլիստների պես: Էն ժամանակ կյանքը ուրիշ էր, ու ուրիշ էին ֆուտբոլային աստղերը: Մեր Կրիշտիանո Ռոնալդուն՝ Էրիկ Կանտոնան էր, Լեոնել Մեսին՝ Ջանլուկա Վիալին էր, Անդրես Ինիեստան՝ Էդգար Դավիդսն էր, մեր «Բարսելոնան» «Այաքսն» էր, «Ռեալը»՝ «յուվենթուսը»: Թիմում մի պահ մանումենտցիք գերակայում էին ու մարզումից հետո համարյա միշտ տփում էին մեզ: Հետո մերոնք շատացան, ու սկսեցինք մենք տփել: Տփում էին իրար, քաշքշում, կծում, ընկնում էինք հողերի մեջ, թավալ գալիս, բայց առավոտյան մարզիչի մոտ երբեք ցույց չէինք տալիս ու խաղի ժամանակ զինվորների պես մեջք-մեջքի կռիվ էինք անում:


Սկզբում ասֆալտին դժվար էինք սովորում, մեր ծնկների, թևերի, ուսերի ու ճակատների քերծվածքները չէին հասցնում չորանալ: Ասֆալտի վրա մեր մաշկը էնքան էր քերվել, որ պադոշ էր դարձել, եթե մեխն էլ ծակեր, ցավ չէինք զգա: Ափսոս, մեր խփած գոլերը չէին տեսագրվում, հաստատ YouTube-ը իր երազներում էդպիսի բան չէր պատկերացնի, ու դիտումների քանակով մենք կլինեինք առաջին հորիզոնականներում: Հորս արև, ասֆալտի վրա Թիթիզի «մեժդուսաբոյը» ով տեսներ, աչքին էլ ուրիշ բան չէր երևա: Ցոգոլը պնդանալուն պես, բոլորս աշխատում էինք գնդակը տշել-գցել այգի: Ու ով գնում էր գնդակի հետևից՝ հարձակվում էր ծառերի վրա ու սաղիս համար ցոգոլ պռճոկում: Դպրոցում ու քուչում մենք հերոսների համբավ էինք ձեռք բերել: Երբ պարապմունքից հետո՝ քրտնած ու սմքած փողոց էինք մտնում, մեծից-փոքրից բռնած ժպիտով ու հարգանքով էին դիմավորում: Մի տարի հետո ամառվա սկզբին մարզիչը մեզ հայտնեց, որ «Փուչիկի» թիմն ընդգրկել են քաղաքային առաջնության մեջ ու տանելով իր սենյակ՝ առաջին անգամ մարզահագուստ բաժանեց: Երջանկությունից պարում էինք. բոլորիս առանձին-առանձին համար, կարմիր գծով սպիտակ շապիկ, կապույտ շորտիկ ու գիտրիներ: Քուչում մեկ-մեկ թաքուն հագնում էինք ու իջնում ֆուտբոլ խաղալու, ուզում էինք, որ տեսնեն ու ապշեն: Շուխուռ էինք գցել, թե «Փուչիկի» թիմը էնքան ա աճել, որ մասնակցելու ա քաղաքային առաջնությանը, շուխուռ էինք գցել, թե իբր հեսա Հոլանդիա ենք գնում, որ մեր վռոյին «Այաքսը» ուզում ա առնի: Քանի որ «Փուչիկը» ասֆալտի դաշտ էր ու հանդիսատեսի տեղ չուներ, մենք միշտ պիտի հյուրընկալվեինք, բայց մարտական էինք տրամադրված: Առաջնության առաջին խաղի տասը րոպեն չէր անցել՝ արդեն լեշ էինք: Շունչներս փչում էր: Սովոր չէինք համապատասխան չափսերով խոտի դաշտին: Մարզիչը կատաղությունից քրֆում էր, էս կողմ էն կողմ էր գնում: «Էշեր, պռաստիտուտկի, վի գրյազնիե պռաստիտուտկի՜», — գոռում էր մեր խեղճ մարզիչը: Ոչինչ չէր օգնում: Մենք կանգնած նայում էինք, թե ոնց են հակառակորդի հարձակվողները իրար հետևից գոլեր մխում, ու չկար-չկար՝ հիանում էինք էդ սիրուն գոլերով ու նախանձից մեռնում: Մալաթիայի թիմին կրվանք 13-0, Կիլիկիային՝ 18-0, Շենգավիթին՝ 5-0, Էրեբունուն՝ 16-0: Դասերից մի ամսով ազատված՝ մենք մասնակցում էինք առաջնությանը: Խաղից առաջ մեկիս տանը հավաքվում, Մայքլ Ջեքսոն էինք քոքում, Թուփաքի հետ ռեպ էինք կարդում, հետո մետրոյով իջնում էինք Գործարանային կամ Գարեգին Նժդեհի կանգառ, արագի մեջ դեղին տակառից սառը կվաս էինք ծվվցնում ու խաղից հետո լիքը գոլեր կերած հետ դառնում՝ չմոռանալով խժռել անցումի տակի կծու կետչուպով սասիսկին:

Պարտությունների լուրերը հասան քուչին: Բոլորը նեղված էին: Չաղ Գոհարը օրորում էր գլուխը: Մեզ տեսնելիս ձյաձ Ռազի դեմքին եխիդնի ժպիտ էր հայտնվում: Մեր մեծերը էլ բարև չէին տալիս ու տեղ չէին ուղարկում մեզ: Տուն դառնալիս ու առավոտյան դուրս գալիս՝ մեղսագործների հայացքներով ճողոպրում էինք, որ հանկարծ չնկատեն ու խաղի հաշիվը չհարցնեն: Բայց մի անգամ գոլ խփեցինք: Չգիտեմ ոնց եղավ: Մի հատ Հարութիկ ունեինք՝ 14 տարեկան տղա էր, բայց օրը մեջ թրաշվում էր ու էնքան դախ էր, որ դեմքին նայելիս զգաստանում էինք: Էս Հարութիկը նոր էր փոխարինման դուրս եկել ու հակառակորդի կիսադաշտում անվրդով կանգնած թրաշն էր քորում: Եսիմ ոնց եղավ՝ գնդակը ընկավ ուղիղ ոտքերի մոտ: Էս էլ վերցրեց ու առանց նայելու ինչքան ուժ ուներ բզեց: Գնդակը մխրճվեց դիվյատկա, իսկ դախ Հարութիկը մինչև կյանքի վերջ մնաց մեր թիմի պարծանքը: Անհաջողությունների տևականությունից մեր նյարդերը տեղի տվեցին: Թիմի ներսում կոնֆլիկտներ սկսվեցին: Ամեն գոլից հետո ով ում հասցներ՝ մեղադրում էր: Քանի որ փոքր դաշտի էինք սովոր՝ ընդարձակ տարածության զգացողությունը վերացել էր: Գնդակը մեկի մոտ տեսնելով՝ բոլորս մեղվի կատաղած պարսի պես հարձակվում էինք զոհի վրա ու բաց թողնում մյուս ֆուտբոլիստներին: Խոտը մեզ համար օտար նյութ էր, երկար փոխանցումները՝ անհաս տիեզերանավեր: Դարպասապահների կյանքը դժոխք սարքեցինք: Մեր աչքին բոլոր գնդակները որսալի էին թվում ու բաց թողնված ամեն մի գնդակի համար սկսեցինք դարպասապահներից պատասխան ուզել: Ով չէր տալիս՝ տփում էինք ու լարում: Արդեն մի վեց անգամ դարպասապահ էինք փոխել: Եվ ահա «Փուչիկի» ֆուտբոլային թիմի քաղաքային առաջնությունում վերջին խաղը Շեքսպիրի դրամաներին ոչ մի ձևով չզիջեց: «Նաիրիի» հետ խաղի կեսին, մեր դարպասապահը ոտքերի արանքով գոլ կերավ: Տղերքը վրա տվին ու մի քանի սիլլա հասցրին: Փախավ: Սաղ թիմով վազեցինք հետևից: Փոխարինող դարպասապահ չունեինք: Մեր վերջին հույսն էր: Խելագարի պես հետևից վազում էինք ու գոռում՝ «Կանգնի՜, կանգնի՜»: Վռոն թոզ ու դուման անելով անհետացավ: Լացակումած ու դատարկաձեռն հետ դարձանք: Մրցավարը խաղն ավարտել էր: Մեր մարզիչը թողել տուն էր գնացել: Իսկ «Փուչիկի» թիմը քաղաքային առաջնությանը այլևս չմասնակցեց: Մի քանի ամիս հետո թիմը ցրվեց, ու ամեն մեկը գնաց իր գործին: «Փուչիկը» բուլդուզերներով քանդեցին երկուհազարականներին: Հիմա նրա տեղում շենքեր են կանգնած: Ես «Փուչիկին» երազներում չեմ տեսնում, բայց մեկ-մեկ «Չայկոֆֆ» խանութից դուրս գալիս, հանկարծ լսում եմ հարազատ ձայներ, հետո հասկանում եմ, որ ձայներն իմ հիշողություներն են, իսկ հիշողությունները՝ պատմությունս:

Սարգիս Անտոնյան


ԹԵՄԱ Փողոց

Քուչի լիգա Ինչպես հայտնի է, երևանցիների մանկության մեծ մասը անցնում է բակում: Տղաների համար գլխավոր զբաղմունքը ֆուտբոլն է: Տարիների ընթացքում միլիոնների խաղը երևանյան բակերում զանազան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով՝ տարօրինակ մետամորֆոզների է ենթարկվել, առաջացնելով մի քանի ֆուտբոլանման մարզաձևեր: «ԵՐԵՎԱՆ» ամսագիրը որոշեց ևս մեկ անգամ մտնել «քուչա» ու հետևել ապագա ֆուտբոլիստների ելույթներին:

Ֆուտբոլ

Բակային պայմաններում ֆուտբոլ խաղալու համար անհրաժեշտ է ունենալ գոնե չորսական խաղացող ամեն թիմում: Խաղը հատուկ նշանակություն է ստանում, եթե «թիմ» է խաղացվում, այսինքն՝ մրցում են բակի կամ դպրոցի/դասարանի հավաքականներ՝ առանց «լեգիոներների» մասնակցության: Կանոնները գրեթե կրկնում են իրական ֆուտբոլայինները՝ որոշ տարբերություններով: Նախապես պայմանավորվում է կանոնակարգ, ըստ որի, օրինակ, որոշվում է դարպասապահի կարգավիճակը: Սովորաբար նա իրավունք չունի հատել դաշտի կենտրոնը: Սակայն խաղացողների փոքրաթիվ լինելու ժամանակ ընդունվում է «վռո մեջ» տարբերակը, երբ դարպասապահը իրավունք ունի ցանկացած պահի դուրս գալ դարպասից և մասնակցել գրոհներին: Որոշ դեպքերում մրցակիցները պայմանավորվում են չֆիքսել դարպասապահին. այդ դեպքում գնդակը ձեռքով կարող է բռնել տուգանային հրապարակում հայտնված ցանկացած խաղացող: «Գոլից գոլ չկա»՝ դարպասապահն իրավունք չունի դարպասից հարվածելիս գոլ խփել (այս կանոնը նույնպես պայմանավորվում է խաղից առաջ): Դարպասապահի

42 43

Սեպտեմբեր 2012

փոփոխություն չի կարելի անել 11 մետրանոցի ժամանակ, կամ էլ, ըստ պայմանավորվածության, մրցակից թիմն իրականացնում է միանգամից երկու «պենալ»: Տուգանային հարվածի ժամանակ պաշտպանվող թմի խաղացողը պետք է կանգնի առնվազն մեկ մետր հեռավորության վրա գնդակից (իրական ֆուտբոլի իննի փոխարեն): Ձեռքով խաղի համար նշանակված տուգանայից ուղիղ հարվածով խփած գոլը չի հաշվվում, եթե ընթացքում չի դիպել մեկ այլ խաղացողի: Անկյունայինից գոլ խփել չի կարելի այն դեպքերում, երբ դարպասը գտնվում է խաղադաշտի պատին, այսինքն՝ անկյունայինը ամեն դեպքում կատարվում է ոչ դարպասի գծից: Որպես դասակարգ բացակայում է խաղից դուրս վիճակը, քանի որ խաղադաշտերը առանց այն էլ շատ փոքր են, բացի դրանից խաղից դուրսի համար անհրաժեշտ է մրցավար: Սովորաբար խաղում են ոչ թե ժամանակով, այլ հաշվով՝ երբ թմերից մեկը խփում է 10 գնդակ: Ըստ պայմանավորվածության, որոշվում է, որ 9:9 հաշվի դեպքում խաղը շարունակվում է մինչև 11-ը (10:10-ի դեպքում՝ մինչև 13-ը և այլն) կամ էլ թմերն իրացնում են հետխաղային 11-մետրանոց հարվածաշար:


Բառարան Բեգ քաշել՝ հարված դարպասից Պենալ՝ 11-մետրանոց հարված Շտռաֆ՝ տուգանային հարված Ձեռ՝ տուգանային հարված ձեռքով խաղի համար Ուգլ՝ անկյունային հարված Ձիվյատկա՝ դարպասի վերին անկյունները Աուտ(դ)՝ գնդակը հատել է գիծը Վռո՝ դարպասապահ Թիմ խաղալ՝ բակի կամ դպրոցի/դասարանի հավաքականների՝ առանց կողմնակի անձանց, «պաշտոնական» հանդիպում Պառաժենի՝ տեխնիկական պարտություն այն թիմին, որը չի գալիս նախապես պայմանավորված «թիմ» խաղին կամ էլ լքում է խաղադաշտը կեսից

Մի գոլանի

Մի գոլանի սովորաբար խաղում են այն դեպքերում, երբ խաղացողների թիվը չի բավականացնում երկու թիմերի բաժանվելուն կամ երբ լիարժեք խաղադաշտի փոխարեն խաղն իրականացվում է որպես դարպաս օգտագործելով, օրինակ ավտոտնակի դռները: Կարևոր է, սակայն, որպեսզի խաղացողների թիվը լինի կենտ՝ երեք կամ հինգ: Այդ դեպքում մեկը դառնում է ընդհանուր դարպասապահ, իսկ մյուսները՝ մրցում միմյանց դեմ: Անաչառ լինելու համար դարպասապահը գնդակը խաղի մեջ մտցնելիս նետում է այն խաղացողներին մեջքով կանգնած վիճակից՝ գլխավերևով, որպեսզի չտեսնի, թե ով ինչ դիրքում է: Մնացած կանոնները գրեթե կրկնում են սովորական բակային ֆուտբոլայինները:

Ոռ դաղոցի

Խաղին մասնակցում են հինգ-վեց հոգի: Վիճականահությամբ (որպես կանոն՝ ցելայի միջոցով ) որոշվում է առաջին պաշտպանվող խաղացողը, որը իր տեղն է զբաղեցնում դարպասին և սկսում խաղը: Մնացածը կանգնում են դարպասի մոտակայքում և խաղարկում են գնդակը, որը պետք է փոխանցել միայն և միայն մեկ հպումով («ադնակասանի»), իսկ դարպասին կարելի է հարվածել միայն ընթացքից, երբ գնդակը օդում է: Այս կաննոների խախտման դեպքում (ինչպես նաև ձեռքով խաղի համար կամ եթե դարպասապահը նույնպես ընթացքից, առանց գետնին բաց թողնելու որսում է գնդակը), դարպասում կանգնած խաղացողը փոխվում է տեղերով խախտողի հետ: Եթե առանց խախտումների գոլ է գրանցվում, ապա գնդակ բաց թողած խաղացողի հաշվին գրանցվում է մեկ միավոր («ձու»), որն այս դեպքում բացասական բալանս է: Հինգ գոլ բաց թողած խաղացողը դուրս է գալիս խաղից, իր փոխարեն դարպասին է կանգնում հաջորդ առավել միավորներ ունեցողը: Վերջում մնում է մեկը՝ ամենաքիչ գոլ բաց թողածը, որին էլ հասնում է «ոռ դաղելու» իրավունքը. բոլոր պարտվածները դիրքավորվում են դեմքով դեպի դարպասը և մեջքով դեպի հաղթողը, որը մոտ տարածությունից գնդակով հարվածում է կանգնածներին:

Քսան-եռ (այլընտրանքային անվանում ՝ հինգ հարյուր)

Հանդիպման համար օգտագործվում է միայն մեկ դարպաս, որը թիմերը զբաղեցնում և պաշտպանում են հերթով: Մեկնարկում հարձակվող թիմի (որոշվում է վիճակահանությամբ՝ սովորաբար չինգաչունգի միջոցով ) խաղացողներից մեկը հարվածում է 11 մետրանոց նշակետից: Ըստ պայմանավորվածության՝ պաշտպանվող թիմը այդ պահին կարող է ունենալ մեկ դարպասապահ կամ նույնիսկ կանգնել ամբողջ թիմով: Եթե գնդակը հայտնվում է դարպասում առանց դարպասապահին դիպչելու, հարձակվող թիմը ստանում է 20 միավոր, դիպչելու դեպքում՝ 30, ուղղահայաց դարպասաձողին դիպչելու դեպքում՝ 50, դարպասի վերին անկյունը մտնելու դեպքում՝ 100, հորիզոնական դարպասաձողից մտնելու դեպքում՝ 150: Եթե դարպասապահը կամ դարպասապահները հետ են մղում գնդակը, խաղարկումը շարունակվում է: Գոլ խփելու դեպքում հարձակվող թիմը ստանում է հերթական հարվածի իրավունք: Թիմերը փոխվում են տեղերով, եթե դարպասապահը որսում է գնդակը կամ եթե հարվածից հետո այն հատում է դաշտի սահմանները: Հաղթող է ճանաչվում այն թիմը, որն առաջինը կհավաքի 500 միավոր:

Արեգ Դավթյան Արթուր Lumen Գևորգյան


ԹԵՄԱ պատմություն

DreamTeam 1963 թվականին Երևանի «Սպարտակ» ֆուտբոլային թիմն անցել էր «Աշխատանք» ընկերության կառավարման տակ: Առաջարկվում էր թիմը վերանվանել ու քննարկվում էին բազում տարբերակներ, այդ թվում՝ նաև «Աշխատանք»: Սակայն ի ուրախություն հայ երկրպագուների ու նրանց հետագա սերունդների, հաստատվեց այլ անվանում ՝ «Արարատ»: Այդ օրվանից թիմի անվանումը մեկ նպատակ էր թելադրում ՝ բարձունք: Տասը տարի անց բարձունքը հաղթահարված էր: 1973-ի խաղաշրջանում Երևանի «Արարատը» լիովին արդարացրեց իր անունը՝ գրավելով խորհրդային ֆուտբոլի բարձունքները:

44 45

Սեպտեմբեր 2012


Ֆ

ուտբոլը ԽՍՀՄ-ում սպորտային ցանկում հատուկ տեղ ուներ: Ֆուտբոլ դիտելիս սովետական մարդը կարող էր կարճ ժամանակով դառնալ ազատ՝ միանգամայն օրինական տոմսերով լինելով բազմահազարանոց «չարտոնված հանրահավաքի» մաս, կարող էր ազատորեն ու առանց արտահայտություններ ընտրելու քննարկել ամեն բան՝ ֆուտբոլից մինչև մսի գներն ու ԽՍՀՄ արտաքին քաղաքականությունը: Ֆուտբոլը ազատություն էր տրիբունաներում ու դաշտում, որտեղ չկար Կոմկուսի ղեկավար դերը, և ամեն ինչ որոշում էին դիպուկ փոխանցումներն ու խփած գոլերը: Ֆուտբոլային թիմը, որպես այդպիսին, ներկայացնում էր որևէ քաղաք կամ հանրապետություն: «Հայ ֆուտբոլիստներ», «վրացական թիմ», «կիևցիներ» արտահայտությունները փոխանցում էին ԽՍՀՄ-ի առաջնության իրական պատկերը, քանզի ոչ թե «Շախտյորն» էր խաղում «Սպարտակի» հետ, այլ Դոնեցկը՝ Մոսկվայի: Ահա ինչու էր ֆուտբոլային հաղթանակի կարևորությունը չափազանց էական. այն և՛ մարզիկների, և՛ երկրպագուների, և՛ համապատասխան աստիճանի չինովնիկների նվիրական երազանքն էր: Այս երազանքի իրականացնողը թիմն էր: Հայաստանում դա «Արարատն» էր: Այս անունով էր ամեն ինչ սկսվում և ավարտվում: Այն պարտավորեցնում էր թիմին գնալ առաջ՝ դեպի ֆուտբոլային բարձունքներ, իսկ երկրպագուներին՝ սիրել թիմը, քանի որ ԽՍՀՄ սպորտային հեռարձակումների եթերներում հնչող «Արարատ» բառը բազմաթիվ՝ բնավ ոչ սպորտային հարցերի պատասխանն էր: 70-ականների սկզբի Հայաստանում ֆուտբոլը կոլիզեյան տեսարանների նման էր: Դա ծիսակարգ էր ու սկսվում էր, բնականաբար, երկրպագուների ծիսական երթից: Խաղերի օրերին մարզադաշտ տանող բոլոր ճանապարհները փակվում էին ոստիկանության կողմից, և երթևեկությունը կանգնում էր «Հրազդան» մարզադաշտից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Երթևեկելի հատվածը լցվում էր դեպի գալիք «մարտի» դաշտը շտապող մարդկային հսկայական ու անընդհատ հոսքով: Ուշացողները դեպի մարզադաշտ էին գնում ոչ թե փողոցով, այլ ուղիղ Հրազդանի կիրճով՝ հսկայական քարերի վրայով, ինչը բացառիկ ճարպկություն էր պահանջում: «Հաղթանակ» կամուրջի մոտ, փոքր ՊԱԶ ավտոբուսից, որն այդ օրերին դառնում էր տոմսարկղ, կախված էր խաղին հայտնվել ցանկացողների բանակ: Մարզադահլիճի տոմսարկղերում նույն էր կատարվում՝ հերթ, հրմշտոց, լավ տեղում տոմս ճարելու փորձեր, ավելորդ տոմսակ վաճառելու խնդրանքներ: Բայց հիմնականում տոմս էին գնում «էպիզոդիկ կարգավիճակ» ունեցող երկրպագուները, այսինքն՝ պատահական մարդիկ: Իսկ ահա

«մշտականներն» ունեին բոլոր խաղերի աբոնեմենտ, մշտական տեղ արևմտյան տրիբունայում: Բոլորն արդեն միմյանց դեմքով գիտեին, գիտեին յուրաքանչյուրին հատուկ ռեպլիկներն ու նույնիսկ ճանաչում էին ընտանիքի անդամներին. միասին նույն տրիբունայում նստում էին ամբողջ խաղաշրջանի ընթացքում՝ առաջնության 17 և գավաթի խաղարկության բոլոր խաղերին: Շատերն իրենց հետ երեխաներին էին բերում, բնականաբար, նրանց մուտքն անվճար էր: Նստարանին նեղանալու (այդ ժամանակ առանձին նստատեղեր տրիբունաներում չկային) խնդրանքն ըմբռնումով էր ընկալվում. «երեխաները պիտի՛ տեսնեն սա»: Հակադիր՝ արևելյան տրիբունան, բարեսրտորեն կոչվում էր «խուլիգանական»: Այնտեղ չկար կառավարական օթյակ, այնպես որ՝ երկրպագուները սեփական զգացմունքներն արտահայտելու հարցում կարող էին իրենց շատ ավելին թույլ տալ, թեև՝ խելամիտ սահմաններում: Խաղից տասը րոպե առաջ գալը անքաղաքավարություն էր համարվում, չէ՞ որ «ուշացողը», իր տեղը խցկվելիս, անհանգստություն էր պատճառում մյուսներին: Սովորաբար հասնում էին 30-40 րոպե շուտ, որ «իմացողներով» շփվեն, քննարկեն խաղի կազմը, նայեն թիմերի նախախաղային մարզումները, կանխատեսումներ անեն ու ծիծաղի առարկա դարձնեն այն տարօրինակ անձնավորությանը, ով պնդում է, որ այսօր հնարավոր է ոչ ոքի լինի: Հատկապես սուր էր քննարկվում մրցավարի հարցը՝ կքաշի՞ այսօր, թե ոչ: Եվ միայն երբ ստորգետնյա հանդերձարաններից դաշտ էին դուրս գալիս թիմերը, բոլոր խոսակցությունները հետաձգվում էին, որովհետև՝ «սկսվու՛մ է»: Ու սկսվում էր գրավիչ ներկայացում, որի սյուժեն ամեն անգամ նորովի էր գրվում, դրամատուրգիա, որտեղ Շեքսպիրը «հանգստանում էր»: Խաղի ընդմիջմանը՝ խոսքային թեժ ճակատամարտերը երկրպագուների միջև վերսկսվում էին՝ «ասում էի, չէ՞», «մրցավարը վատը չի», «պետք է այսինչին փոխարինել այնինչով», «իսկ 11 մերանոց, մեկ է, կա՛ր»: Բոված արևածաղկի՝ ավտոմատ ռեժիմի վրա չրթվող սերմերի տոննաներ, մարզադաշտի վրա բարձրացած ծխախոտի քուլաներ և տասնյակ հազարավոր մարդկանց միասնական շունչ: «Հրազդանը» հիշեցնում էր հսկա կենդանի օրգանիզմ, իսկ երեկոյան, լուսարձակների ներքո, կողքից աներևակայելի տեսարան էր: 73-ի խաղաշրջանում «Հրազդան» է այցելել 853 հազար հանդիսատես. թիվ, որ խոսում է ինքն իր փոխարեն: Կար և՛ դիտելիք, և՛ դիտողներ:

ԽՈՐՀՐԴԱյԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՖՈՒՏԲՈԼԸ ԱԶԱՏՈՒԹյՈՒՆ ԷՐ ՏՐԻԲՈՒՆԱՆԵՐՈՒՄ ՈՒ ԴԱՇՏՈՒՄ, ՈՐՏԵՂ ՉԿԱՐ ԿՈՄԿՈՒՍԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԵՐԸ, ԵՎ ԱՄԵՆ ԻՆՉ ՈՐՈՇՈՒՄ ԷԻՆ ԴԻՊՈՒԿ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԽՓԱԾ ԳՈԼԵՐԻ ՔԱՆԱԿԸ


ԹԵՄԱ պատմություն Հայհոյանքներ չկային՝ հանդիսատեսը հետևում էր ժանրի օրենքներին: Ընդհանրապես, այն ժամանակվա հանդիսատեսը մի տեսակ հատուկ էր՝ բուռն, անկեղծ էմոցիաներով միավորված տասնյակ հազարավոր հայ տղամարդիկ: Չկային հարբածներ: Բոլորը ֆուտբոլից գլուխ էին հանում և գնահատում էին գեղեցիկ խաղը, հարգալից լինելով հակառակորդ թիմերի հանդեպ, լիներ դա «Կարպատները», թե Թիֆլիսի «Դինամոն»: Բայց, իհարկե, «Արարատն» ամեն տեսակի մրցակցությունից դուրս էր: Խորհրդային Միությունում ֆուտբոլային մարզադաշտերում բավականին խիստ կարգեր էին հաստատված. տրիբունաներում ճիչերը չէին խրախուսվում, գոլ են խփել՝ մի փոքր ծափ տուր ու վերջ: Դաշտում էլ էր նույնը. ֆուտբոլիստներին խորհուրդ էր տրվում խփած գնդակից հետո խաղընկերների ձեռքը սեղմել, սակայն ոչ մի դեպքում չթռչկոտել ու չգրկախառնվել: Բայց երևանյան երկրպագուները հարավի տաքարյուն մարդիկ են. ինչպե՞ս ուրախությունից չթռչկոտել, ինչպե՞ս չգոչել, երբ տեսնում ես թիմիդ գեղեցիկ գոլերը, երբ հետզհետե ավելի է մոտենում առաջնության բաղձալի ոսկին: Ու ճչում էին մինչև ձայնալարերի խզվելը: Եթե մեկը խռպոտ ու խզված ձայն ուներ, ուրեմն երեկվա խաղին էր եղել: Եթե գործարանում տղամարդիկ թեժ վեճի էին բռնվում՝ չաշխատելով օրվա առաջին կեսը, ապա մերոնք երեկ չէին հաղթել: «Երեկ խաղն ինչպե՞ս ավարտվեց» հարցն անիմաստ էր. խաղի հաշվից տեղյակ էր ցանկացած տնային տնտեսուհի, ցանկացած բակի ցանկացած երեխա: Հիմա բղավող երկրպագուներն իրենց կարգախոսներով ոչ մեկի չեն զարմացնի, այդպիսիք ունի յուրաքանչյուր թիմ, և դրանք ընկալվում են որպես ցանկացած խաղի պարտադիր ֆոնային աղմուկ: Բայց Խորհրդային Միության տրիբունաներում առաջին վանկարկումներ անողները հենց «Արարատի» երկրպագուներն էին: Սկզբում ուղղակի՝ «Ա՜-րա՜-րա՜տ», հետո հայտնվեց «Ա-րա-րա՛տ, հուպ տո՛ւր»-ը: Ավելի ուշ հայտնվեց տարօրինակ «հա-յե՜ր» ձայնարկությունը, որի ծագումը ոչ

Ստադիոնի բաղձալի տոմսեր

«Արարատի» հաղթանակին նվիրված հուշամեդալներ

46 47

Սեպտեմբեր 2012


ԲՈԼՈՐԸ ՖՈՒՏԲՈԼԻՑ ԳԼՈՒԽ ԷԻՆ ՀԱՆՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԷԻՆ ԳԵՂԵՑԻԿ ԽԱՂԸ, ՀԱՐԳԱԼԻՑ ԼԻՆԵԼՈՎ ՀԱԿԱՌԱԿՈՐԴ ԹԻՄԵՐԻ ՀԱՆԴԵՊ, ԼԻՆԵՐ ԴԱ «ԿԱՐՊԱՏՆԵՐԸ», ԹԵ ԹԻՖԼԻՍԻ «ԴԻՆԱՄՈՆ»: ԲԱյՑ, ԻՀԱՐԿԵ, «ԱՐԱՐԱՏԸ» ՄՐՑԱԿՑՈՒԹյՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԷՐ մի կապ չուներ ազգային ազատագրական շարժման հետ: Բանն այն էր, որ 1975-ին Եվրոպայի չեմպիոնների գավաթի քառորդ եզրափակչի ժամանակ «Արարատը» խաղում էր մյունխենյան «Բավարիայի» հետ, որի կազմում, ի դեպ, խաղում էին աշխարհի 9 չեմպիոններ՝ Մյուլլերը, Բեկենբաուերը, Մեյերը, Հենեսը և այլոք: Առաջին խաղը հեռուստատեսությամբ հեռարձակվում էր Մյունխենից, ու հայերը լսեցին գերմանական երկրպագուների «Բա-յերն» գոչյունները (իրականում «Բավարիան» հենց Bayern է կոչվում): Պատասխան խաղին «Հրազդանի» տրիբունաները թնդացին տեղական երանգով համեմված նույնատիպ ձայնարկումով: Երևանյան խաղում «Արարատը» հաղթեց 1:0 հաշվով, բայց երկու հանդիպումների արդյունքով գերմանական ակումբն առաջ անցավ: Այդուհանդերձ, 73-ին պետք էր դեռ դաժան դիմակայությունում հաղթել կիևյան «Դինամոյին», որի աստղային ժամանակը նույնպես 70-ականների սկզբին էր: Այդ ժամանակ կիևյան թիմում էին խաղում այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Բլոխինը, Վերեմեևը, Բուրյակը, Կոլոտովը, Մունտյանը: Ամբողջ առաջնության ընթացքում թիմերը հավասար էին մրցակցում: Զարմանալի չէ, որ ԽՍՀՄ գավաթի եզրափակչին ևս հենց «Արարատն» ու «Դինամոն» հանդիպեցին: 1973-ի հոկտեմբերի 10-ին, ավելի քան երեսուն հազար հայ երկրպագուներ եկան Մոսկվա՝ «Լուժնիկի» մարզադաշտ՝ եզրափակիչ խաղին: Մոտ նույնքան երկրպագու էլ՝ Կիևից: Զարմանալի է, բայց փաստ. մոսկվացի երկրպագուների մեծամասնությունը «Արարատի» կողմից էին: Դժվար է հավատալ, բայց շատ երևանցիներ, մոտենալով մարզադաշտին, տոմսը նվեր էին ստանում: Մոսկվայի հայերը իրենց հայրենակիցներին տոմսեր էին նվիրում. «Ցավդ տանեմ, ի՞նչ փող: Դու գլխավոր բանն արդեն արել ես՝ էսպիսի երկար ճանապարհ ես անցել՝ էսպիսի խաղին գալու համար:» Լեփլեցուն մարզադաշտում իրական տոն էր: Եթե պահպանված կինոխրոնիկան չլիներ, այժմ դժվար կլիներ հավատալ, որ 1973-ին, մեծ սպորտային արենայի տրիբունաներում, նման բան է եղել: Ժողովրդական գործիքների նվագախումբ՝ դուդուկ, դհոլ, զուռնա. այս եռյակը միաժամանակ նվագում էր ու հետևում խաղին: Պարեր՝ տրիբունայում չորս հոգի քոչարի էին պարում: Անհնար է մոսկովյան մարզադաշտ անցկացնել մարտկոց, երկու ձող, լարեր ու լամպեր. անցկացրեցին, հավաքեցին, միացրեցին: Ու պայծառ լույսով առկայծեց լամպերից պատրաստված երեք մետրանոց «Արարատ» գրությունը: Նույնիսկ հիմա նման բանի չես հանդիպի: Եվ արդյո՞ք կարող էր նման երկրպագուներ ունեցող թիմը պարտվել: Անգամ 0:1 պարտվելով, մեկ է, հավատում էին՝ կարո՛ղ ենք, պիտի՛ հաղթենք: Հավատում էին երկրպագուները, խաղացողները, հավատում էր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը՝ փոխարինման հանելով թարմ խաղացողների: Խաղի վերջին րոպեն էր, կիևցիները արդեն պարգևատրմանն էին պատրաստվում: Սակայն խաղի ավարտից

ութ վայրկյան առաջ Լևոն Իշտոյանը վերջապես գոլ խփեց՝ 1:1 ու լրացուցիչ ժամանակ: Դա հենց այն պահն էր, երբ Սիմոնյանն ասաց արարատցիներին. «Դուք հենց նոր դագաղից վեր ելաք ու հետ պառկելն ուղղակի անհեթեթ կլինի»: Եվ նրանք արեցին այն, ինչ իրենցից սպասում էր ողջ Հայաստանը: Իշտոյանը խփեց երկրորդ գոլը, ու բյուրեղապակյա գավաթը ուղևորվեց Երևան: Երկրպագուների ցնծությունն անսահման էր, չէ՞ որ դա հայկական ֆուտբոլի առաջին մեծ հաղթանակն էր: Եթե հավաքեին խաղին հեռուստացույցով հետևող երևանցիների պատմությունները, ֆուտբոլային երկրպագուի կրքերի բազմահատոր հանրագիտարան կստացվեր. մեկը խաղի ընթացքում վեց տուփ ծխախոտ է ծխել, մյուսը ոգևորությունից պատշգամբից նետել է հին սառնարանը, երրորդն այնպես էր ճչում, որ հետո մի ամիս ձայնալարերն էր բուժում: Իսկ քանի՜ նորածնի Լևոն անվանեցին: Գավաթը Երևան բերելով՝ թիմը հինգ ժամ ծախսեց, որ ավտոբուսով 30 կիլոմետր անցնի՝ օդակայանից մինչև իրենց սպորտային բազան. բոլոր ճանապարհները ծանրաբեռնված էին՝ ձայնային ազդանշաններ, մարդկանց բազմություն: Առջևում դեռ առաջնության խաղերն էին ու պետք էր պայքարել ոսկե մեդալների համար, բայց «Արարատը» արդեն կենդանի լեգենդ էր: Որոշ ոգևորված երկրպագուներ նույնիսկ առաջարկում էին իջեցնել Լենինի արձանը՝ համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի տեղում Իշտոյանին նվիրված հուշարձան բարձրացնելու համար: Ընդհանրապես, այդ օրերին Իշտոյանը երևանյան անեկդոտների գլխավոր հերոսն էր: Իշտոյանի մայրը հարցնում է հարևաններին. — Աշխարհում կա՞ մի մարդ, որը իմ Լևոնիկից լավ է ֆուտբոլ խաղում: — Կա, անունն է՝ Պելե, նա ապրում է Բրազիլիայում: — Այ քեզ բան, այդքան լավ ու այդքան համեստ ֆուտբոլիստ կլինի՞: Նրա մասին ոչ ոք լսած էլ չկա… Միևնույն ժամանակ Բրազիլիայում Պելեն տառապում էր մեծամտության մոլագարությունից՝ «Ես Իշտոյանն եմ, ես Իշտոյանն եմ»: Երկրպագուների՝ Նիկոլայ Օզերովից փոխառած «Արարատ»՝ աստղ-թիմ, «Արարատ»՝ աստղերի թիմ, նշանաբանը բոլորովին էլ չափազանցություն չէր: 50-60-ականներին Հայաստանում խաղում էին բազմաթիվ նշանավոր ֆուտբոլիստներ՝ Քեհեյան, Հովիվյան, Զատիկյան, Սեմերջյան: Սակայն միմիայն 70-ականների սկզբին՝ թիմում տաղանդներ կենտրոնացնելը բերեց միութենական բարձունքներ գրավելու համար անհրաժեշտ մակարդակ: Այդ ճանապարհին հսկայական աշխատանք կատարեցին «Արարատի» մարզիչներ Ֆալյանը, Պոնոմարյովը, Գլեբովը: 1971-ին ԽՍՀՄ առաջնությունում «Արարատը» գրավեց երկրորդ տեղը, 1972-ին՝ չորրորդ: Հենց այդ ժամանակ՝ 1972-ին, Երևանում հայտնվեց նոր ու գեղեցիկ «Հրազդան» մարզադաշտը, որը 73 հազար մարդ էր տեղավորում: Երբ 1973-ին Նիկիտա Սիմոնյանը եկավ «Արարատ», նրան բաժին հասավ


ԹԵՄԱ պատմություն

ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ՇԵՆՔԵՐԻ ՊԱՏԵՐԻՆ ՀԱյՏՆՎԵՑԻՆ ՍՊԻՏԱԿ ՆԵՐԿՈՎ ՆԿԱՐՎԱԾ ԴԱՐՊԱՍՆԵՐ ՈՒ «ԱՐԱՐԱՏ» ԳՐՈՒԹյՈՒՆԸ: ԹԵՐԹԵՐԻՑ ՈՒ ԱՄՍԱԳՐԵՐԻՑ ԿՏՐՏԱԾ ՍԻՐԵԼԻՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ԶԱՐԴԱՐՈՒՄ ԷԻՆ ԲՈԼՈՐ ԿՈՇԿԱԿԱՐՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱՆՈՑՆԵՐԸ Արկադի Անդրեասյան

գործնականապես արդեն պատրաստի թիմ: Բաղձալի հաղթանակին սպասում էին և՛ ֆուտբոլիստները, և՛ երկրպագուները, և՛ նոր մարզադաշտը: Ինչպես կատակով ասում էր Նիկիտա Պավլովիչը՝ «Ինձնից ուղղակի պահանջվում էր չխանգարել իրենց խաղալ»: Բայց Սիմոնյանի համեստ խոսքերի հետևում կանգնած էր համախմբված թիմ ստեղծելու տքնաջան աշխատանքը: Պետք էր թիմում զարգացնել հաղթողի ոգին, և մարզչին դա հաջողվեց: «Արարատը» ընկերական թիմ էր՝ միասնական ընտանիք, որում կիսում էին և՛ ուրախությունները, և՛ տխրությունները: Երբ 72-ի ամռանը ավտովթարից մահացավ պաշտպան Ֆուրման Աբրահամյանը՝ դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի եղբայրը, դրան հաջորդող ամբողջ տարին ոչ ոք չէր հագնում 3 համարի շապիկը, որպեսզի Ալյոշան ևս մեկ անգամ հոգեկան ցնցման չենթարկվի ու կարողանա հանգիստ կանգնել դարպասում: Ցանկացած խաղացող ուներ իր ծանրակշիռ ներդրումը հաղթանակի մեջ, բայց նրանցից երկուսը՝ հարձակվող Էդուարդ Մարգարովն ու կիսապաշտպան Արկադի Անդրեասյանը, «Արարատը» դարձնում էին իսկապես անկրկնելի, առանձնահատուկ թիմ, որն ի վիճակի է աշխարհում ցանկացածին հաղթել: Դաշտում Անդրեասյանը գիտեր ամեն ինչ՝ պաշտպանվել, փոխանցումներ տալ, գոլ խփել: Ու միշտ խաղում էր գլխով՝ և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստով: Ավելին՝ Անդրեասյանը օժտված էր իսկական մարտիկի բնավորությամբ: ԲԿՍԱ-ի հետ խաղին նա եկել էր «քաղաքացիական» հագուստով. վնասվածքից հետո նոր էր սկսել մարզվել, և խաղին մասնակցելու մասին խոսք էլ չկար: Սակայն պարզվեց, որ խաղի հայտի մեջ նա ընդգրկված է: Ընդմիջմանը մարզիչը խնդրել է նրան դուրս գալ դաշտ: Նա դուրս եկավ, ու նրա շնորհիվ Մարգարովը խփեց խաղի միակ՝ հաղթական գնդակը: Ավելի ուշ՝ 1976-ին, Լոնդոնում,

Էդուարդ Մարկարովի հերթական գոլը

48 49

Սեպտեմբեր 2012


«Վեսթ Հեմ յունայթեդի» հետ Գավաթակիրների գավաթի խաղարկության հանդիպումից հետո, անգլիացիների մարզիչը «Արարատին» առաջարկեց նշել ցանկացած գումար՝ Անդրեասյանին իր թիմ տեղափոխելու համար, բայց այն ժամանակ դա անհնար էր: Էդուարդ Մարգարովը թիմում տարիքով ամենամեծն էր ու ամենափորձառուն: Նա արդեն հասցրել էր լինել աշխարհի չեմպիոնների առաջնության բրոնզե մեդալակիր Խորհրդային Միության հավաքականի կազմում: 1971-ին Մարգարովը «Նեֆթչիից» տեղափոխվեց «Արարատ»: Նախորդ թիմում նրան անընդհատ հիշեցնում էին տարիքի մասին (նա 29 տարեկան էր), ակնարկում, որ նա «այլևս այն չէ»: Իսկ «Արարատում» Մարգարովը փայլեց այնպես, ինչպես դեռ երբեք չէր փայլել: Լինելով կարճահասակ ֆուտբոլիստ (164 սմ)՝ նա գլխով էլ էր հարվածում, օժտված էր աներևակայելի տեխնիկայով ու արագությամբ: Մի քանի հակառակորդների խաբս տալը նրանից ոչ մի ջանք չէր պահանջում, ճիշտ ինչպես ցանկացած դիրքից ու երկու ոտքով խփելը: Նա 129 գնդակ էր դարպասն ուղարկել առաջնությունում և ԽՍՀՄ պատմության մեջ խփած գնդակների թվով 6-րդ տեղն էր զբաղեցնում: Բնական է, որ իրենց թիմում արտակարգ դասի խաղացողներ ունենալով, երկրպագուները իրավասու էին ակնկալել միայն առավելագույնը՝ չեմպիոնություն: 1973-ի հոկտեմբերի 29-ին խաղաշրջանի վերջին խաղին, «Հրազդանում» լենինգրադյան «Զենիթը» պարտության մատնվեց 3:2 հաշվով, և «Արարատը» դարձավ ԽՍՀՄ չեմպիոն: Ո՞ր բառերն են ի վիճակի փոխանցել երկրպագուների ուրախությունն ու ցնծությունը: «Հրազդանի» փոշոտ նստարանների համար որպես ծածկ ծառայող հին թերթերը այրվեցին. երեկոյան մարզադաշտի տրիբունաները բոցավառվեցին հազարավոր ինքնաշեն լամպերով: Հաղթանակը տոնում էին սրտանց ու հավեսով: Տոնը, սկիզբ առնելով մարզադաշտում, շարունակվեց գիշերային Երևանի փողոցներում, որտեղ ազդանշաններով աղմկում էին մեքենաները, պարում էին մարդիկ, որտեղ գինի էին խմում ու խորոված հյուրասիրում: Այդ հոկտեմբերին Հայաստանում ամեն բան հնարավոր էր: «Ավրորա» ամսագրի թղթակից Սամոյլովը եկել էր Երևան՝ տեղի

մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի մասին ակնարկ գրելու: Արդյունքում «Ավրորայի» էջերին հայտնվեց հոդված «Արարատի» «ոսկե» աշնան մասին: Այն ժամանակ Հայաստանում ֆուտբոլից ավելի կարևոր բան չկար: Դառնալով ԽՍՀՄ չեմպիոն՝ «Արարատն» ակնթարթորեն վերածվեց պաշտամունքի առարկայի՝ «անդրեասյանական փոխանցում», «հարված, ինչպես Զանազանյանի ու Բոնդարենկոյի մոտ», «Աբրահամյանի ռեակցիան»՝ չեմպիոնության բոլոր անդամները գտան իրենց երկրպագուներին ու մեծարողներին: «Իշտոյաններ» ու «Մարգարովներ» կային ամեն բակի թիմում: Նույնիսկ սևսպիտակ հնգանկյուններով գնդակները երևանցի երեխաները սկսեցին անվանել «արարատյան»: Գրեթե բոլոր շենքերի պատերին հայտնվեցին սպիտակ ներկով նկարված դարպասներ ու «Արարատ» գրությունը: Թերթերից ու ամսագրերից կտրտած սիրելիների լուսանկարները զարդարում էին բոլոր կոշկակարների արհեստանոցները: Սկսեց արտադրվել «Արարատ» ծխախոտը՝ կանաչ ու մորեգույն տուփերով. կանաչով՝ ԽՍՀՄ գավաթն էր, մորեգույնով՝ ոսկե մեդալը: Դրանք միանգամից դարձան հազվագյուտ ու վերածվեցին հավաքածուների բաղձալի նմուշի: Ստվերային արդյունաբերությունը օպերատիվ կերպով կարգավորեց առաջնության խորհրդանիշներով բրելոկների, «Արարատ» գրությամբ շապիկների ու այլ պարագաների թողարկման հարցերը: Բացառիկ է «սամիզդատ»՝ կարմիր գույնով ու սիրելի թիմի մասին երգով ձայնասկավառակի թողարկումը. հերոսներից յուրաքանչյուրին նվիրված մեկ տողով, երբեմն լինում էր նաև մի ամբողջ տուն: Իհարկե, տոնն ընդմիշտ չի տևում, մեծ սպորտում ֆուտբոլիստների կյանքն էլ երկար չի լինում: Հաղթողների սերունդը հեռացավ, իրենց փոխարեն եկածները չկարողացան ինչպես հարկն է փոխարինել չեմպիոններին, գավաթներն ու շքանշանները մնացին անցյալում, լեփլեցուն «Հրազդանը»՝ նույնպես: Այսօր «Արարատն» արդեն վաղուց կորցրել է իր դերը անկախ Հայաստանի առաջնությունում: Փոխարենը վերածնունդ է ապրում հավաքականը, և երևանցիները նորից վերադառնում եմ ստադիոններ: Իհարկե, վերադառնում են նոր հաղթանակների ու նոր բարձունքների ակնկալիքով:

1973 թվականի ԽՍՀՄ գավաթակիրները

Էդուարդ Այանյան Ֆոտոլուր, Մարտին Շահբազյան, PanArmenian PHOTO


ԹԵՄԱ ինֆոգրաֆիկա

50 51

Սեպտեմբեր 2012


ԹԵՄԱ այնտեղ

Ստվերային դաշտեր Այս տարվա հոկտեմբերին Երևանում կրկին կվերաբացվի «Հրազդան» մարզադաշտը: Սա ոչ միայն մարզական, այլև քաղաքային կյանքի իրադարձություն է, քանի պատմություն ունեցող շքեղ ստադիոնները հատուկ են ամենալավ քաղաքներին: Աշխարհի լավագույն մարզադաշտերն այսօր իրենց հայրենի քաղաքների ամենակարևոր մասնիկներից են դարձել:

«Կամպ Նոու», Բարսելոնա, Իսպանիա Եվրոպայի խոշորագույն մարզադաշտը (նստատեղերի թիվը՝ 98,787) Կատալոնիայի մայրաքաղաքում իր դռները բացել է 1957 թվականին: Քաղաքի կարևորագույն տեսարժան վայրերից մեկը համարվող «Կամպ Նոուի» կյանքում մեծ դեր են խաղացել «Բարսելոնայի» երկրպագուներրը: Նախ, շինարարությունը մեկնարկել է 1954 թվականի մարտի 28-ին ակումբի 60 հազար երկրպագուների ներկայությամբ: Ապա, 1980-ին, երբ մարզադաշտում վերակառուցման աշխատանքներ էին տարվում գալիք Աշխարհի առաջնության համար, կապտանռնագույնների երկրպագուները մասնակցել են հանգանակության՝ գումար հատկացրած բոլոր մարդկանց անունները հետագայում փորագրվել են աղյուսների վրա: 2000 թվականին էլ երկրպագուների քվեարկությամբ որոշվել է վերջնականապես պաշտոնականացնել ժողովրդական անվանումը (երկրորդ տարբերակը մինչ այդ պաշտոնականը համարվող Estadi del FC Barcelona-ն էր): Ստադիոնում է գտնվում Կատալոնիայի երկրորդ ամենաշատ այցելու ունեցող թանգարանը. «Բարսայի» պատմությանը ծանոթանալու համար այստեղ տարեկան գալիս է 1,2 միլիոն մարդ: Ինչպես շատ այլ ստադիոններ, «Կամպ Նոուն» էլ ծառայում է ոչ միայն ֆուտբոլի համար: 1982 թվականին Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը պատարագ է մատուցել այստեղ 121 հազարանոց ամբոխի ներկայությամբ, իսկ 1988 թվականին Մայքլ Ջեքսոնի համերգին այցելել է 95 հազար հանդիսական:

52 53

Սեպտեմբեր 2012


«Ացտեկա», Մեխիկո, Մեքսիկա Մեքսիկայի մայրաքաղաքում գտնվող այս մարզադաշտը միակն է, որ ընդունել է Աշխարհի առաջնությունների երկու եզրափակիչ հանդիպում ՝ 1970 և 1986 թվականներին: Սակայն «Ացտեկայի» պատմության համար նույնիսկ ավելի կարևոր են այդ մունդիալների այլ խաղեր, որոնց մասին փաստում են ստադիոնի մուտքի մոտ փակցված երկու ցուցանակները: 1970-ին, ըստ «Ացտեկայի» տնօրինության, այստեղ կայացել է «Դարի հանդիպումը»՝ Իտալիա-Գերմանիա գերլարված և գոլառատ կիսաեզրափակիչը (իտալացիները հաղթել են 4:3 հաշվով ավելացրած ժամանակում), իսկ 1986-ին Արգենտինա-Անգլիա քառորդ եզրափակիչ խաղում Դիեգո Մարադոնան նախ գրավել է մրցակցի դարպասը՝ կիրառելով «Աստծո ձեռքը», ապա խփել «Դարի գոլը»: Համերգային իրադարձություններից ստադիոնի պատմության մեջ առավել աչքի է ընկել Մայքլ Ջեքսոնի Dangerous համաշխարհային տուրի եզրափակիչ մասը՝ հինգ անընդմեջ համերգ, որոնց ընդհանուր առմամբ ներկա է գտնվել 550 հազար մարդ:

«Սանտյագո Բերնաբեու», Մադրիդ, Իսպանիա Օգտագործման հանձնվելով 1947 թվականին, մադրիդյան «Ռեալի» ստադիոնը 1955-ին կոչվեց ակումբի բազմամյա նախագահ Սանտյագո Բերնաբեուի անունով դեռ վերջինիս կենդանության օրոք: Հենց նրան էր թագավորական թիմը պարտական առաջին վերելքով, որը սկիզբ դրեց «Ռեալի» հետագա աստղային ճանապարհին: Ի դեպ, սկզբնական շրջանում ստադիոնի 75 հազար տեղերի մոտ երկու երրորդը նախատեսված էր կանգնելու համար: Մոտ տասը տարի անց վերակառուցված «Սանտյագո Բերնաբեուն» տեղավորում էր արդեն 120 հազար հանդիսական, իսկ այօսր՝ ևս մի քանի նորացումներից հետո՝ 90 հազար: Իսպանիայի մայրաքաղաքի գլխավոր մարզադաշտը չորս անգամ ընդունել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղեր, ինչպես նաև 1964 թվականի Եվրոպայի առաջնության և 1982-ի Մունդիալի եզրափակիչները:


ԹԵՄԱ այնտեղ

«Մարականա» Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա Հարավային Ամերիկայի ամենահայտնի ստադիոնը բացվել է 1950 թվականին, հատուկ Աշխարհի առաջնության համար: «Մարականան» պաշտոնապես կրում է լրագրող Մարիո Ֆիլյոյի անունը, սակայն հայտնի է իր գտնվելու վայրով՝ Մարականա թաղամասով, որն իր հերթին կոչվել է համանուն գետի պատվին: Առաջին խոշոր հանդիպումը ստադիոնում 1950 թվականի Մունդիալի եզրափակիչն էր, որտեղ տան տերեր բրազիլացիները 2:1 հաշվով պարտվեցին Ուրուգվայի հավաքականին: Խաղին ներկա է եղել 199 854 հանդիսական (ենթադրվում է, որ ևս մոտ 10 հազարը ստադիոն է սողոսկել առանց տոմսերի), ինչը բացարձակ ռեկորդային ցուցանիշ է ֆուտբոլային հանդիպման համար: Հարկ է նշել, որ այդ պահի դրությամբ «Մարականան» դեռ ավարտուն տեսք չէր ստացել, իսկ շինարարական աշխատանքները վերջնականապես ավարտվեցին միայն 1965-ին: Դրանից չորս տարի անց Պելեն «Սանտոսի» կազմում խփեց իր կարիերայի 1000-րդ գնդակը՝ 125 հազար հանդիսականների ներկայությամբ: 2014-ին արդեն նորացված «Մարականայում» կանցկացվի հերթական Մունդիալի եզրափակիչը, իսկ դրանից երկու տարի անց՝ Օլիմպիական խաղերի բացումը:

«Ուեմբլի», Լոնդոն, Մեծ Բրիտանիա 1923 թվականին Լոնդոնի հյուսիս-արևմտյան Ուեմբլի թաղամասում կառուցված «Կայսերական» ստադիոնը բացվելուն պես դարձավ անգլիական ֆուտբոլի խորհրդանիշը: Առաջին իսկ հանդիպումը՝ նույն թվականի Անգլիայի գավաթի եզրափակիչը, ոչ պաշտոնական տվյալներով այնտեղ դիտել է ավելի քան 240 հազար հանդիսական, որոնցից հազիվ հնարավոր եղավ ազատել բուն խաղադաշտը: «Ուեմբլին» նաև դարձավ Լոնդոնի տեսարժան վայրերից մեկը շնորհիվ ճարտարապետության՝ ստադիոնի մասը կազմող զույգաշտարակները դարձան նրա այցեքարտը: «Ուեմբլիում» են անցկացվել 1948 թվականի Օլիմպիական խաղերի բացումը, Չեմպիոնների լիգայի հինգ եզրափակիչ, 1966 թվականի Աշխարհի առաջնության և Եվրո-96-ի եզրափակիչները: Պելեն այս մարզադաշտը նկարագրել է իբրև «Ֆուտբոլի տաճար, ֆուտբոլի մայրաքաղաք և ֆուտբոլի սիրտ»: Սակայն տասնյակ տարիների պատմությունը և հանրության սերը չկանգնեցրին Ֆուտբոլի ազգային ասոցիացիային, որը 2003-ին՝ քանդելով «Ուեմբլին», սկսեց բոլորովին նոր ստադիոնի կառուցումը, որը բացվեց արդեն 2007 թվականին:

54 55

Սեպտեմբեր 2012


«Ջուզեպե Մեացա Սան-Սիրո», Միլան, Իտալիա Միլանը ոչ միայն համաշխարհային նորաձևության կենտրոններից մեկն է, այլև աշխարհի ամենաֆուտբոլային քաղաքներից մեկը: Եվ ֆուտբոլային կյանքի կենտրոնն այստեղ անշուշտ «Ջուզեպե Մեացա Սան-Սիրո» մարզադաշտն է, որտեղ իրենց խաղերն են անցկացնում միանգամից երկու ակումբ, այն էլ վաղեմի մրցակիցներ «Միլանն» ու «Ինտերը»: Հատուկ «Միլանի» համար Սան-Սիրո թաղամասում կառուցված ստադիոնի բացումը տեղի է ունեցել 1926-ին՝ անդրանիկ խաղում հյուրընկալող թիմին 6:3 հաշվով հաղթեց «Ինտերը»: 1947 թվականին երկու թիմերը պայմանավորվեցին նույն հարկի տակ գալու մասին, իսկ 1980-ին ստադիոնը ստացավ լեգենդար ֆուտբոլիստ Ջուզեպե Մեացայի անունը, որը ոչ միայն Իտալիայի հավաքականի կազմում դարձել էր աշխարհի կրկնակի չեմպիոն, այլև հանդես եկել և «Ինտերի», և «Միլանի» կազմում:

«Օլդ թրաֆորդ», Մանչեսթեր, Անգլիա Անգլիական հզորագույն ֆուտբոլային թիմերից մեկի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հանրահայտ ստադիոնը բացվել է քաղաքի համանուն թաղամասում հեռավոր 1909 թվականին: Սակայն թիմն իր 80 հազար հանդիսատեսի համար նախատեսված մարզադաշտից զրկված էր գրեթե ողջ 1940-ականների ընթացքում ՝ «Օլդ Թրաֆորդը» զգալիորեն վնասվել էր Երկրորդ աշխարհամարտի ընթացքում ռմբակոծությունների հետևանքով: Ինչպես ակումբի, այնպես էլ ստադիոնի կյանքում հաջողության նոր փուլ սկսվեց 1960-ականներին: 1966-ին «Օլդ Թրաֆորդը» ընդունեց Աշխարհի առաջնության մի քանի խաղ, ինչպես նաև եղավ «Յունայթեդի»՝ Անգլիայի առաջնությունում և եվրագավաթներում տարած հաղթանակների վկան: Հաշվի առնելով ակումբի և ստադիոնի անցած երկար ուղին, տրամաբանական է թվում «Օլդ Թրաֆորդի» տարածքում գործող թանգարանի առկայությունը: Բացի այդ, մի շարք դեմքեր և իրադարձություններ անմահացած են հուշարձանների տեսքով՝ 1958-ին թիմի բազմաթիվ անդամների կյանքերը տարած մյունխենյան ավիավթարի զոհերի հիշատակի հուշատախտակ, հռչակավոր մարզիչ Մեթ Բասբիի արձանը, ինչպես նաև «Յունայթեդի» «սուրբ երրորդության»՝ Ջորջ Բեսթի, Դենիս Լոուի և Բոբի Չառլտոնի խմբաքանդակը:


ՔԱՂԱՔ Խորհրդանիշ

Մի օր, մի օր՝ գը՛ մփ Երևանի պետական կրկեսի բոլորիս ծանոթ շենքը կառուցվել էր 1962 թվականին՝ 1928-ին ստեղծվածի փոխարեն: Բացումից 60 տարի անց՝ այս տարվա հուլիսին, կրկեսի կլոր շենքը պայթեցվեց, որպեսզի տեղ ազատի նոր, ավելի տարողունակ շենքի համար, որի կառուցման համար ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խումբը ավելի քան 10 միլիոն դոլար կներդնի (բացումը նախատեսվում է 2013 թվականի հոկտեմբերին): Լուսանկարիչ Հայկ Բիանջյանը անմահացրել է կրկեսի վերջին օրերը, ինչպես նաև տեսել, թե ինչպիսի տեսք ունի այն գմբեթի պայթեցումից ժամեր հետո:

56 57

Սեպտեմբեր 2012


Հայկ Բիանջյան


ՔԱՂԱՔ Խորհրդանիշ

Հին օրերի պավիլյոնը 1928 թվականին ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով Երևանի կենտրոնում կառուցվեց մի շենք, որը պետք է դառնար նորածին հայ կինոյի տունը մոտակա տարիներին: Երբ պատերազմից հետո «Հայֆիլմը» տեղափոխվեց, իր ժամանակի՝ Խորհրդային Միության խոշորագույն կինոտաղավարը հանձնվեց Հանրային ռադիոյին, ապա այնտեղ սկսեց գործել կինոդերասանի ստուդիան: Տերյան 2 հասցեում գտնվող այս խորհրդավոր շենքի մասին պատմում է ստուդիայում սովորող Շաքեն:

Ա

մեն օր իջնում եմ Տերյան փողոցով, և ամեն օր էլ նույն հետաքրքրությամբ նայում եմ կողք կողքի կանգնած իրարից այնքան տարբեր շենքերին: Դրանցից շատերը բավական պահանջարկային կառույցներ են, իսկ մնացածը, որ հիշեցնում են հին Երևանը, վեր խոյացած շինությունների շուքի տակ փոքրացել, խեղճացել են: Փողոցի վերջում՝ այս շարքի մեջ կա մի կառույց, որ խորքում գտնվելով աննկատ է մնում պատահական անցորդի աչքից: Դա իմ հարազատ «Հայֆիլմի» ստուդիան է: Հենց սկզբից մուտքն արդեն խոսուն է: Հին, տեղ-տեղ մաշված և ժանգոտված ծանր դռները հազիվ են բացվում, որոնց վրա ուսանողները տարբեր

58 59

Սեպտեմբեր 2012

շրիֆտներով իրենց մտքերն են թողել: Շենքը երկհարկանի է, որը, նախկինում «Հայֆիլմին» ծառայող ողջ շինության մոտ մեկ քառորդն է: Դարպասից անմիջապես հետո քարե աստիճաններն են` տանող դեպի երկրորդ հարկ, այսինքն՝ ուսումնական մաս, որը ծառայում է և՛ որպես ցուցադրման դահլիճ, և՛ քննասենյակ, և՛ լսարան: Բեմը, որ կրում է վաղեմության կնիքը, իր կուլիսների ողջ համակարգով, ասես ստուդիայի տարեգիրը լինի: Այսօր ստուդիայի շենքը գտնվում է անմխիթար վիճակում՝ կիսափլուզված պատեր, ճռճռացող հատակ: Բեմահարթակը արդեն խարխլվել է, հետնաբեմում պատի մեջ դեռ նկատելի է մի մեծ զմռսված դուռ, որտեղով մի ժամանակ


Հենրիկ Մարգարյանը և իր սաները

Կինոտաղավարը 1920-ական թվականներին

մուտք են գործել դեպի դիմահարդարման և զգեստափոխման սենյակներ: Դահլիճը զուրկ է ժամանակակից տեխնիկայից, բայց, այնուամենայնիվ, մենք մեծ էնտուզիազմով ենք ներկայացումներ ցուցադրում: Չէ՞ որ արվեստի ոգին թևեր է տալիս: Երբ ոտք եմ դնում ստուդիա, սիրտս հպարտության զգացումն է պատում: Որքա՞ն մեծեր են այստեղ աշխատել և ստեղծագործել, որքան ֆիլմեր են այստեղ կյանքի կոչվել… Եվ միայն կինոարվեստի խորհրդանիշ դարձած այս լուռ վկան կարող է պատմել հայ կինոյի անցած ճանապարհի մասին: Կինոդերասանի ստուդիան բացվել է 1967 թվականին: Ստուդիայի հիմնադրվելուց հետո հայտարարություն տրվեց հեռուստատեսությամբ: Հաջորդ օրն արդեն շուրջ 1700 դիմորդներ էին հավաքվել ստուդիայի բակում: Նրանցից ընտրվեցին միայն 27-ը: Դիմորդը պետք է լավ խոսել, երգել, պարել իմանար և բեմում որևէ մի էտյուդ ներկայացներ: Այստեղ վարպետության դասեր են անցկացրել Վարդան Աճեմյանը, Հրաչյա Ղափլանյանը, Լևոն Քալանթարը, Ֆրունզե Դովլաթյանը, Հենրիկ Մալյանը… Լեոնիդ Ենգիբարյանը, Սերգեյ Փարաջանովը…. Նորաստեղծ ստուդիայում վոկալի և պարի, բեմական խոսքի, դերասանի վարպետության, արվեստի պատմության շարքում դասավանդվել է համաշխարհային կինոյի պատմություն, սուսերամարտ և ձիավարժություն: Այսօր, ցավոք, այդ առարկաները չկան: Փոխարենը դեռ գործում են կինոյի և թատրոնի դերասանության, ռեժիսուրայի բաժինները: Իսկ վերջին

մոհիկան, կինոյի նվիրյալ Հենրիկ Մարգարյանն իր կուտակած փորձն է փոխանցում ուսանողներին… Ստուդիայում հիմա սովորում են ընդամենը 25 ուսանող, էությամբ տարբեր, բայց նույն ոգով համախմբված: Նառան, որ «Միհր» մնջախաղի թատրոնի դերասանուհի է, ասում է, որ ստուդիան ազատ ստեղծագործելու հնարավորություն է տվել իրեն. «Ես սովորեցի այստեղ անել այն, ինչ մտքովս անցնում է: Կարծում եմ դա գալիս է նրանից, որ ցածր և բարձր կուրսեցիները միասին են սովորում և բեմ բարձրանում»: Ես համամիտ եմ Նառայի հետ, նա ճիշտ է նկատել: Այդ դեպքում արդյունքը մեծ է լինում: Լևոնի կարծիքը մի փոքր այլ է. «Մեր ստուդիան մի ուսումնական հաստատություն է, որը տարբերվում է բոլորից ուսման ձևով ու մոտեցումով: Ինձ ստուդիան տվել է մի բանալի, որով պետք է փորձեմ բացահայտել արվեստի գեղեցկությունը»: Արարատը, սակայն, հոռետես է. «Ես մտնում եմ մի վայր, որտեղ սերունդեր են դաստիարակվել: Մտնում եմ մի տեղ, որը շուտով չի լինի, որն իր առաքելությունը կատարել է, որի փոխարեն մի օր կլինի մի մեծ խանութ կամ էլիտար շենք, տեսե՛ք ինչ են անում կողքը գտնվող Աֆրիկյանների շենքի հետ»… Հուսանք, որ Տերյան 2-ի տաղավարը դեռ երկար կյանք կունենա, որ մի օր այստեղ հայկական կինոյի թանգարան կբացվի, իսկ ստուդիայում սովորող ապագա դերասաններն ու ռեժիսորները դեռ կտեսնեն կամ միգուցե հենց իրենց ձեռքերով կվերածնվի հայկական կինոն:

Շաքե Արմենի Սուրեն Մանվելյան


ՔԱՂԱՔ Կադրերի բաժին

Երևանի մանկական երկաթուղի, 1937 թ.

Երևանում մանկական երկաթուղի ստեղծելու գաղափարը առաջ է քաշել ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը 1935 թվականին՝ հենց այդ տարի բացվել էր աշխարհում առաջին նմանատիպ երկաթուղին Թբիլիսիում։ 1936թ. ապրիլի 22-ին՝ համամիութենական շաբաթօրյակի ժամանակ, Աբովյանի անվան քաղաքային այգում՝ Հրազդան գետի ափին, Աղասի Խանջյանը դրել է այն հիմնաքարը, որի վրա կառուցվել է «Փարոս» կայարանը (հետագայում՝ «Հայրենիք»)։ 2,1 կիլոմետր երկարություն և երեք կայան («Հայրենիք», «Պիոներական» և «Ուրախություն») ունեցող երկաթուղին շահագործման հանձնվեց 1937 թվականի հուլիսի 9-ին, թեև նախատեսվում էր շնորհանդեսը կատարել նույն թվականի նոյեբերի 7-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակի օրը։ Ամենաառաջին գնացքի մեքենավարը ոմն պատանի Ա. Բեգլարյանն էր՝ ընդհանրապես, այստեղ գլխավոր դերերում միշտ երեխաներն էին: Երկաթուղին հենց այնպես չէր կոչվում «մանկական». ԽՍՀՄ տասնյակ քաղաքներում այսպիսի զբոսայգիներ հիմնվում էին, որպեսզի երեխաները կարողանան լրացուցիչ

գիտելիքներ ստանան՝ երկաթուղային զանազան մասնագիտություններին վերաբերող: Ենթադրվում էր, որ մանկական երկաթուղում անցկացրած ժամանակի շնորհիվ նրանք ոչ միայն մասնագիտական հմտություններ ձեռք կբերեն, այլև ընկերների հետ համագործակցելով կսովորեն աշխատել կոլեկտիվում, իսկ երկաթուղու այցելուների հետ անդադար շփումները թույլ կտան հետագայում ավելի անկաշկանդ շփվել մարդկանց հետ: Իր տեսքով Երևանի երկաթուղային կայարանը հիշեցնող տեղական՝ մանկական կայարանի շենք սկզբնական շրջանում փայտից է եղել, ապա արդեն Հայրենական պատերազմից հետո փոխարինվել տուֆակերտ շինությամբ: Եթե Երևանի մանկական երկաթուղին չնայած ծանր 1990-ականների դեռ շարունակում է գործել (և նույնիսկ խոստանում է նոր թափ առնել այս տարվա վերանորոգումից հետո), ապա շատ ավելի տխուր եղավ Գյումրու մանկական երկաթուղու ճակատագիրը: Բացվելով 1969-ին (չնայած նախագծվում էր դեռ 1936-ին), այն 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով հետո այլևս չգործեց:

Արմեն Խանոյանի արխիվից

60

Հունիս 2012


Սեպտեմբեր 2012, #9 (9)  
Advertisement
Read more
Read more
Similar to
Popular now
Just for you