Issuu on Google+

#1-2(3) 2012

ում է վ ծ ա Տար

ր

ճա վ ն ա

Հունվար փետրվար

Դալանի կամար գույները Ռեգիոտ Երևանը Հրշեջների կրակոտ աշխատանքը քարի պես ուժեղ Փիրուզը մոսկովյան բուբլիկից մինչև երևանյան օդանավակայան ինչպես է հավերժացվում «այս տանն» ապրածների հիշատակը


ՔԱՂԱՔԱՄԵՋ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

ՔԱՂԱՔ

02

անցուդարձ Դալանապատում Երևանյան կամարների նոր գույները:

18

40

04

Ժամանց Սուրճ ոտքի վրա Ինչպե՞ս սրճել և զբոսնել քաղաքով միաժամանակ:

անցուդարձ Այլընտրանքային «լայք» Ռադիո «Վանը» շնորհեց իր երաժշտական մրցանակները լավագույններին:

42

Հիշատակ Այս տանն ապրել է… Երևանյան պատերին ամրացված է ավելի քան 2800 հուշատախտակ, մինչդեռ շատ դեպքերում քաղաքացիները չգիտեն, թե ում հիշատակն է հավերժացվել:

44

Խորագիր Մի քիչ էլ խորանանք Էրեբունի ամրոցի հիմնադրումից անցել է արդեն 2792 տարի, իսկ մենք դեռ շարունակում ենք բացահայտել դրա գաղտնիքները՝ պեղումների հերթական փուլն ավարտվել է անցյալ տարվա ամռանը:

48

Artասովոր Վերջին ունիվերմագը «Ունիվերմագ» խանութի հիմնադիրները նոր իմաստ են հաղորդել «հանրախանութ» բառին:

50

միջավայր Տիեզերական օղակաբլիթ Երեք տասնամյակ շարունակ հսկայական տիեզերանավ հիշեցնող «Զվարթնոց» օդանավակայանը Երևանի խորհրդանիշներից մեկն էր:

56

տեսակետ Շուռ տված քաղաք Արգենտինացի ճարտարապետ Լուկաս Պերեզ Մոնսալվոյի հարաբերությունները Երևանի հետ և նրա «շուռ տված» հայացքը մայրաքաղաքի վրա:

60

Կադրերի բաժին Կիրովի զբոսայգի, 1940թ. Մի դրվագ Երևանի ֆոտոպատմությունից

06

Համացանց Առցանց քաղաքապետարան Երևանի քաղաքային իշխանությունների առաջին հստակ քայլերը ինտերնետի կիրառման գործում:

08

իրադարձություն Արդյունաբերական սիմֆոնիա Արվեստագետ Վիգեն Գալստյանը պատմում է կատակից ծնված «Արդյունաբերական սիմֆոնիա» մրցույթ-ցուցահանդեսի առանձնահատկությունների մասին:

12

Բացում «Այբի» սերունդը «Այբ» ավագ դպրոցը կրկին դասասեղանի մոտ նստելու ցանկություն է առաջացնում բոլորի մոտ՝ անկախ տարիքից:

16

Բացում Հին ձեռագրերի նոր տունը Գաղափարի ծնվելուց ավելի քան քսան տարի անց իր դռները բացեց Մատենադարանի նոր թևը, որտեղ շրջեց մեր լուսանկարիչը:

Շապիկ՝ Գեղամ Վարդանյան

Նախագծի ղեկավար՝ Էդուարդ այանյան Գլխավոր խմբագիր՝ արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ արսԵն ԿիրաԿոսյան Թողարկող խմբագիր՝ արմԵն յոլյան Դիզայներ՝ անի ԿարամանուԿյան Գրական խմբագիր՝ արքմԵնիԿ նիԿողոսյան Սրբագրիչ՝ ԳայանԵ անանյան Ֆոտոխմբագիր՝ ՀայԿ մԵլքոնյան, մարիամ լորԵցյան Ֆոտոմշակում՝ արմԵն ՀայրապԵտյան, արմինԵ ԳԵսիյան Էջադրում՝ արմԵն յոլյան

իմ Երևանը Ռեգիոտ ա Էրևանը, նամանավանդ ամռանը Ռոլանդ Գասպարյանն ապացուցում է, որ ռեգգիոտ տրամադրություն զգալու համար պարտադիր չէ հասնել Ճամայկա:

22

Օրագիր Երբ համակարգիչը դաշտում էր Ազգաբնակչության մասին ինչեր ասես չպարզող մասնագետների առօրյան:

24

պատմություններ Պատվի կարգավորում Արամոն փողոցի մեջտեղում:

26

պրոֆի Կոնաձև դույլերի գաղտնիքը Երևանի թիվ 8 հրշեջ կայանի անվախ հրշեջները պատմում են իրենց «կրակոտ» աշխատանքի առանձնահատկությունների մասին:

30

դեմքեր Կոնդի տուրիստը Կոնդեցի բնորդուհի Փիրուզի հարուստ կյանքը հեշտությամբ կարող էր վերածվել վեպի:

32

Ֆոտոնախագիծ Հավերժությանն աչք դնողները Երևանյան ժամագործներն ամեն օր գործ են ունենում հավերժության հետ:

38

անդեգրաունդ Թանկ, ցավոտ ու մշտական Ինչու՞ արժե երկար մտածել, նախքան մարմնին անանցանելի դաջվածք անելը:

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Էլեոնորա Մալխասյան, Լիլիթ Աղայան, Սամվել Մարտիրոսյան, Նունե Մելքումյան, Բիայնա Մահարի, Սոնա Խաչատրյան, Արմինե Կարախանյան, Արա Պետրոսյան լուսանկարներ՝ Առնոս Մարտիրոսյան, Սուրեն Մանվելյան, Մարիամ Լորեցյան, Բիայնա Մահարի, Արթուր Lumen Գևորգյան, Արա Պետրոսյան, Ամաուրի Կոնֆես

«Երևան փրոդաքշնս» ՓԲԸ

© 2011-2012 «ԵՐԵՎԱՆ»

ստեղծագործական տնօրեն՝ Արամ Գյումիշյան

Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Հրատարակչության տնօրեն՝ Էդուարդ Այանյան զարգացման և վաճառքի գծով տնօրեն՝ Զարա Զեյթունցյան

պատկերազարդումներ՝ Գեղամ Վարդանյան, Լուկաս Պերեզ Մոնսալվո տառատեսակ Arek Armenian by Rosetta

Համարը տպագրության է հանձնվել՝ 29.12.2011 Տպագրված է «Նուշիկյան պրինտ» տպագրատանը, Երևան, ՀՀ Տպաքանակ՝ 3000 օրինակ Հիմնադիր՝ «Էտնոպրես» ՓԲԸ,

արխիվներից՝ Անահիտ Թարխանյանի, Երևան քաղաքի պատմության թանգարանի, «Այբ» հիմնադրամի

Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Էտնոպրես» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: Հղումը «ԵՐԵՎԱՆ»-ին պարտադիր է:

Հայաստանի Հանրապետություն, 0010, Երևան, Արամի 42 Հեռ.՝ +374 (10) 56 52 55 Ֆաքս՝ +374 (10) 58 68 52 Էլ. փոստ՝ info@e-productions.am URL` www.yerevanmagazine.com Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (10) 56 52 55 zara.zeitountsian@e-productions.am

Ռուսաստան 123104, Մոսկվա, Մալայա Բրոննայա փող., 13, շին. 1 Հեռ.՝ +7 (495) 926 38 66, +7 (495) 926 38 67 Էլ. փոստ՝ info@ethnopress.ru URL`www.yerevanmagazine.com Ամսագիրը գրանցված է Զանգվածային հաղորդակցությունների ոլորտում օրենսդրության հսկողության և ՌԴ մշակութային ժառանգության պահպանման դաշնային ծառայությունում:


ՔԱՂԱՔԱՄԵՋ անցուդարձ

Դալանապատում Ավստրիացի հռչակավոր ճարտարապետ Ֆրիդենսրայխ Հունդերտվասերը պնդում էր, որ շենքերը բաղկացած են ոչ թե պատերից, այլ լուսամուտներից: Եթե եվրոպացի վարպետը մի քանի ժամ պտտվեր Երևանով, ապա լուսամուտներին նա, անկասկած, կավելացներ նաև մայրաքաղաքի շենքերից շատ-շատերում նախագծված կամարները կամ, ինչպես երևանցիներն են սիրում ասել, դալանները: Սակայն հանուն ճշմարտության նշենք, որ մինչև վերջերս դրանց մեծ մասը գտնվում էր, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում և չէր համապատասխանում երևանյան այցեքարտի իր կարգավիճակին: Yerevan.ru կայքի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ եղավ դրանց նոր երանգներ հաղորդելուն: Նոր երանգներ՝ բառի բուն իմաստով:

2 3

Հունվար/փետրվար 2012


Ե

րևանցիների համար պատրաստված գունեղ անակնկալի իրականացման գործում քաղաքապետարանին օգնեցին Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանի ուսանողները: Նախնական փուլում նկարիչները բաժանվեցին մի քանի խմբի, յուրաքանչյուրը հորինեց իր պատմությունը, ստեղծվեցին էսքիզները, ապա անցան գործի: Ամենաբարդը բետոնե «կտավի» վրա մի քանի սյուժեների ներդաշնակ համադրումն էր: Դատելով ստացված արդյունքից՝ երիտասարդ նկարիչներն այդ բարդությունը հաղթահարել են: Մի քանի օր շարունակ կենտրոնի 15 դալաններում եռուզեռ էր. երիտասարդ նկարիչները վրձիններով ու էնտուզիազմով զինված՝ դրանց պատերին տալիս էին գույն, ձև և տրամադրություն: Հեղինակներն իրենց գործի մասին խոսում են խանդավառությամբ՝ սա ոչ թե գումար վաստակելու պատվեր է, այլ որպես ազատ նկարիչ ստեղծագործելու հնարավորություն: Բացի այդ, նրանք

այդկերպ իրենց հետքն են թողնում հարազատ քաղաքի պատմության մեջ, սեփական աշխարհն են անմահացնում Երևանի պատերին: «Նույնիսկ եթե կյանքն այնպես դասավորվի, որ ես մեկնեմ արտասահման, այստեղ, միևնույն է, կմնա իմ մասնիկը», — ասում է Նալբանդյան փողոցի դալաններից մեկը նկարազարդող Վիկան և մի նոր գույն հավելում իր «մասնիկին»: Նկարիչներից ոմանք՝ հսկայական լուսանկարչական խցիկներից բաղկացած «դալանապատման» հեղինակներ Վիկան, Էլիզան, Արմինեն, Ռիման և Լենան, չդիմացան և, չնայած կազմակերպիչների խիստ արգելքին, ստորագրեցին իրենց ստեղծագործությունները: Ոչ շատ հեռվում գտնվող մեկ այլ կամարի նկարազարդողները՝ Լիլիթը, Աստղիկն ու Գայանեն, փորձեցին պատկերել հին Երևանի փողոցները՝ համեմելով դրանք միստիկ տարրերով: Մյուս կամարներում կարելի է տեսնել պատից դուրս պրծնող գնացք, տարատեսակ ժամացույցներ, տեսարաններ աշխարհի այլ քաղաքներից…

Աննա Տավակալյան Մարիամ Լորեցյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ անցուդարձ

«լայք» Այլընտրանքային

Դեկտեմբերի 13-ին ռադիո «Վանը» տոնեց իր ծննդյան 13-ամյակը, կիսելով ուրախությունը երաժիշտների հետ: Սունդուկյանի անվան թատրոնում տեղի ունեցած Van Music Awards այլընտրանքային մրցանակաբաշխության շրջանակներում «Վանը» 13 անվանակարգերում մրցանակներ շնորհեց լավագույն կատարողներին: 50-ից ավելի երաժիշտների ելույթը, բնականաբար, հեռարձակվում էր նաև ռադիո «Վանի» ուղիղ եթերում:

Ռ

ադիո «Վանի» երաժշտական մրցանակաբաշխության՝ VMA-ի «նախահայրը» «Ոսկե քնարն» էր, որը անցկացվում էր 2002 թվականից սկսած ութ տարի շարունակ: Ռադիո «Վանի» տնօրեն Շուշանիկ Արևշատյանի խոսքերով՝ 2010 թվականի թե տնտեսական և թե մշակութային ոլորտներում տիրած ճգնաժամը խթան հանդիսացավ, որպեսզի մրցանակաբաշխությունը արմատական փոփոխության ենթարկվի. «Անճաշակ և ոչ պրոֆեսիոնալ

երաժիշտներն ու երգերը եկան փոխարինելու նորմալ փոփ երաժշտությանը: Մենք որոշեցինք դադարեցնել մրցանակաբաշխությունը, որովհետև առնվազն ամոթ էր անորակ երաժշտություն եթեր հեռարձակել:»: Շուշանիկ Արևշատյանի խորին համոզմամբ՝ յուրաքանչյուր ռադիոկայան պետք է իր անձնական մրցանակաբաշխությունն ունենա: Ողջ տարվա ընթացքում ռադիո «Վանը» հայտնաբերել ու առանձնացրել է երիտասարդ, ոչ միայն փոփ, այլ նաև ալտերնատիվ ժանրում

ստեղծագործող կատարողներին: VMA մրցանակաբաշխությունը կոչված է ժողովրդականացնել ու առաջարկել հանդիսատեսին այն ժանրերը, որոնք հազվադեպ են ներկայացվում հեռուստատեսությամբ՝ ռեփ, ռեգի, բլյուզ, ջազ, ռոք: VMA մրցանակաբաշխության ժյուրիի կազմում ընդգրկված էին հին ու նոր սերնդի ներկայացուցիչներ՝ երաժշտական քննադատ Արմեն Մանուկյանը, Jazzle խմբի գեղարվեստական ղեկավար Նաիրա Գյուրջինյանը, լուսանկարիչ Արվին Քոչարյանը, Vitamin ակումբի

The Beautified Project խումբը ստանում է «ԵՐԵՎԱՆ» ամսագրի հատուկ մրցանակը Շուշան Պետրոսյանին շնորհվեց իսկական աստղ վկայական

4 5

Հունվար/փետրվար 2012


Եգոր Գլումովը հայտարարում է հերթական հաղթողին

Նարինե Դովլաթյանը կատարում է Beautiful Sunday երգը

Էմմա Ասատրյան՝ լավագույն ջազ կատարող

Van Music Awards մրցանակաբաշխության հաղթողները Jazz Number Van` Էմմա Ասատրյան, Lullaby of Birdland Blues Number Van` Սուրեն Առուստամյան, Get it Around Hip-Hop Number Van` Գարիկ feat. Միշո, Բողոքում եմ Reggae Number Van` Ռեինկարնացիա, Սեր Rock Number Van` Dorians, Psychic Rain Fresh Number Van` Սուրեն Առուստամյան Hope Number Van` Նիգ Էգիբյան Respect Number Van` Empyray Radio Hit Number Van` The Beautified Project, It`s a little late Lady Number Van` Juice Man Number Van` Գոռ Սուջյան Pop Number Van` Haik Solar & Arni Rock feat. Նարինե Դովլաթյան, Beautiful Sunday Song Number Van` Haik Solar & Arni Rock feat. Նարինե Դովլաթյան, Beautiful Sunday

Dorians խումբը ճանաչվեց լավագույնը «ռոք» անվանակարգում

Հայկական բլյուզի ծագող աստղ Սուրեն Առուստամյան

ռեզիդենտ Արամ MP3-ը, երգահան Մարինե Ալեսը և ռադիո «Վանի» տնօրեն Շուշանիկ Արևշատյանը: 13 անվանակարգերից չորսի հաղթողների անունները որոշեց ռադիոկայանը, մնացածը՝ ժյուրին: Նշենք, որ The Beautified Project խումբը արժանացավ «ԵՐԵՎԱՆ» ամսագրի հատուկ մրցանակին՝ «երևանյան ոգին և միջազգային հնչեղությունը համատեղող երաժշտության համար»: Այնպես որ ամսագրի էջերին դեռ կհանդիպենք խմբի անդամների հետ: Քվեարկություն էր ընթանում նաև համացանցում: Ադ պատճառով էլ մրցանակը «լայք» կոճակը խորհրդանշող բութ մատը վեր պարզած ձեռքի տեսքն ունի: Ավելին, յուրաքանչյուր «լայքը» նկարազարդվել է հայտնի նկարիչների ու դիզայներների կողմից, որոնց թվում են հանրահայտ

ոսկերիչ Նուռը, լուսանկարիչ Արվին Քոչարյանը և «Երևան Փրոդաքշնս» ընկերության գլխավոր դիզայներ Վիլյամ Կարապետյանը: Ի դեպ, հաջորդ՝ VMA 2012 մրցանակաբաշխության շրջանակներում հայտարարվելու է մրցանակի լավագույն դիզայնի հեղինակների մրցույթ: «Այս մրցանակաբաշխությունը մեր փոքրիկ երեխան է: Այն վերջապես ծնվեց, չնայած, որ կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ եկավ: Մյուս տարի ավելի լավ է լինելու: Մենք, օրինակ, ապահովելու ենք նաև նորահայտ տաղանդավոր կատարողների՝ ստուդիայում պրոֆեսիոնալ ձայնագրությունն ու եթերում հեռարձակումը», — հպարտությամբ պատմում է Շուշանիկ Արևշատյանը: Մնում է սպասել:

Լենա Գևորգյան Սուրեն Մանվելյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ Համացանց

Այս QR-կոդը կուղղորդի ձեզ դեպի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք

Առցանց քաղաքապետարանը Երևանի քաղաքապետարանը շարունակում է ակտիվորեն կիրառել առաջատար տեխնոլոգիաները, չնայած որ երևանցիների մեծ մասը տեղյակ էլ չէ այդ նորամուծությունների մասին։ Մինչդեռ դրանցից շատերը ոչ միայն հետաքրքիր են, այլև օգտակար։

Ն

ախ՝ այն ծրագրերի մասին, որոնք գտնվում են իրագործման փուլում: Շուտով երևանյան ավտոբուսներում կտեղադրվեն GPS սարքավորումներ, որոնք թույլ կտան իմանալ, թե որտեղ է գտնվում տվյալ մեքենան և երբ կլինի այս կամ այն կանգառում։ Բնականաբար, կանգառներում էլ կտեղադրվեն սարքեր, որոնք այդ տեղեկատվությունը կստանան և կմատուցեն քաղաքացիներին։ Եվ արդեն բոլորս կիմանանք, թե երբ և որ համարի ավտոբուսը կմոտենա մեր կանգառին։ Զգալի առաջընթաց հանրային տրանսպորտի ոլորտում: Մնում է միայն, որ վարորդները չծխեն: Ի հավելումն ճանապարհատրանսպորտային թեմայի, նշենք, որ քաղաքապետարանի կայքում տեղադրված է Երևանի քարտեզ (http://maps.yerevan.am), որում կարելի է գտնել քաղաքային տրանսպորտի երթուղիները և նույնիսկ վիրտուալ կերպով անցնել քաղաքի փողոցներով։ Իսկ ահա http://www.myyerevan.am հասցեում հնարավոր է օնլայն ռեժիմով տեսնել, թե ինչ է կատարվում քաղաքի բոլոր հրապարակներում՝ կայքում արտաբերվում են երևանյան ցանցային խցիկների հաղորդած պատկերները: Հաջորդ ծրագիրը նախատեսված է զբոսաշրջիկների համար: Այսուհետ մայրաքաղաք ժամանող ճանապարհորդները կարող են

բջջային հեռախոսի միջոցով տեղեկատվություն ստանալ երևանյան հուշարձանների մասին։ Բոլոր արձանների մոտ տեղադրվում են QR-կոդով ցուցանակներ (QR-կոդը երկչափ կոդավորված պատկեր է, որը կարող է ապակոդավորել, օրինակ, սմարթֆոնը)։ Բջջային հեռախոսով կարելի է «կարդալ» յուրաքանչյուր արձանի QR-կոդը, հայտնվել դրան նվիրված եռալեզու էջում (http://monuments.yerevan.am), ուր առկա է մանրամասն տեղեկատվություն: Հարկ է նշել, որ ծրագրի սկզբնական փուլում տեղի ունեցավ անհարմար մի դեպք: Հայկական լրատվամիջոցներից մեկի լրագրողը մուտքագրեց Հովհաննես Այվազովսկու արձանի մոտ տեղադրված QR-կոդը, հայտնվեց համապատասխան էջում և հայտնաբերեց, որ մեծանուն ծովանկարչի հայրը ոչ ավելի, ոչ պակաս՝ թուրք է: Չստուգված տեղեկատվությունը պարզապես պատճենված էր Վիքիպեդիայի ռուսալեզու հոդվածից: Մի քանի օր անց, բարեբախտաբար, ճշմարտությունը վերականգնվեց: Այս պահին QR-կոդի միջոցով տեղեկատվություն կարելի է ստանալ մայրաքաղաքի գրեթե չորս տասնյակ քանդակների մասին: Հուսանք, որ այսքանով բարձր տեխնոլոգիաների ներմուծումը քաղաքի կյանքում չի սահմանափակվի՝ այս ոլորտի հնարավորությունները շատ ավելի լայն են ու արդյունավետ:

Սամվել Մարտիրոսյան

6 7

Հունվար/փետրվար 2012


ՔԱՂԱՔԱՄԵՋ իրադարձություն

Արդյունաբերական սիմֆոնիա Մոտ մեկ տարի առաջ արվեստագետ Վիգեն Գալստյանը Ֆեյսբուքում կատակով մրցանակ խոստացավ արդյունաբերական թեմայով լավագույն լուսանկարի հեղինակին: Մի քանի ամիս անց կատակը նյութականացվեց՝ 2011 թվականի դեկտեմբերի 3-ին ՆՓԱԿ-ում իրականություն դարձավ «Արդյունաբերական սիմֆոնիա» ցուցահանդես-մրցույթը: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև 2012 թվականի հունվարի 28-ը: «Դիրիժոր» Գալստյանը պատմում է նախագծի հղացման, զարգացման և իրականացման մասին:

8 9

Հունվար/փետրվար 2012


Անահիտ Հայրապետյան «Միջանցք. Մեծամոր ատոմակայան», 2011: Առաջին մրցանակ

Դավիթ Գալստյան Անվերնագիր, 2010

Ց

ուցահանդեսի գաղափարը ծնվեց կիսակատակից: Անցյալ տարի Սիդնեյի համալսարանում թեզ էի գրում սոցռեալիզմի արվեստի ժառանգության մասին: Մի օր այդ առիթով փնտրում էի Հայաստանում կառուցված վաղ խորհրդային շրջանի գործարանների լուսանկարներ, քանի որ այդ շրջանի ճարտարապետությունը նույնպես ինձ շատ է հետաքրքրում: Գրեթե ոչինչ չգտա… Արդյունքում՝ ֆեյսբուքյան «Հին Երևան, անհետացած, բայց չմոռացված» էջում հայտարարություն դրեցի՝ «Խնդրում ենք էջի անդամներին լուսանկարել Երևանի ամենահետաքրքիր արդյունաբերական կառույցները: Լավագույն լուսանկարին կտրամադրվի մրցանակ»: Իրականում չէի էլ սպասում, որ մարդիկ լուրջ կընդունեն այդ առաջարկը, բայց հետաքրքրությունը սկսեց աճել, ու ընդամենը մի քանի ամիս անց՝ վիրտուալ կատակից ստացվեց ցուցահանդես ՆՓԱԿ-ում: Թեման միայն Հայաստանում կարող է զարմանք առաջացնել: Տարբեր հետկոմունիստական երկրներում ամեն առիթով անդրադառնում են և՛ արդյունաբերական, և՛ սոցիալիստական անցյալին: Որպես համադրող ինձ շատ հետաքրքիր էր տեսնել, թե ինչ է մնացել այն ահռելի վակուումի փոխարեն, որտեղ նախկինում Հայաստանի հզոր արդյունաբերությունն էր: Ինչպե՞ս են դրանից փոխվել մարդիկ, մշակույթը և, ի վերջո, արվեստը: Ահա այդ բավականին բարդ հարցերի պատճառով անընդհատ ընդլայնվում ու փոփոխվում էին ցուցահանդեսի ծավալներն ու գաղափարը: «Արդյունաբերական սիմֆոնիա» վերնագիրը ծնվեց նույն վայրկյանին, երբ հստակ որոշեցի այս գաղափարին լուրջ մոտենալ: Այս երկու բառերը կարող են անհամատեղելի թվալ միայն առաջին հայացքից: Բայց չէ՞ որ ինչպես սիմֆոնիան, արդյունաբերությունը նույնպես բազմաշերտ կառուցվածք է՝ իր տարբեր փուլերով, բաղադրիչներով ու «ռիթմերով»: Արդյունաբերական մեքենան իրականում պետք է սիմֆոնիայի նման լավ ղեկավարվի, այլապես վերջնական արդյունքը կլինի անորակ: Ինձ համար, զուտ վերացական իմաստով, հզոր


ՔԱՂԱՔԱՄԵՋ իրադարձություն Հայկ Բարսեղյան «Գնացքի դեպո, Գյումրի», 2010

Աննա Ավետիսյան «Մետաղյա կոմպոզիցիաներ» շարքից, 2010

Իննա Մխիթարյան «Պղնձաձուլարան», 2011

արդյունաբերության մեջ անչափ երաժշտական, պոետիկ մի բան կա: Դա մարդկանց հսկայական մի խումբ է, որոնք, շնորհիվ միասնական աշխատանքի, արտադրում են ինչ-որ պետքական իր, ասենք՝ հասարակ ափսե կամ պատառաքաղ: Ցուցահանդեսի անվանումը նաև ուղղակիորեն անդրադառնում է Դզիգա Վերտովի «Էնտուզիազմ. Դոնբասի Սիմֆոնիա» ֆիլմին ու նաև՝ Լեժեի, Պիմենովի, Ռոդչենկոյի ու Տատլինի արվեստին: Ֆուտուրիստներն ու կոնստրուկտիվիստները վաղուց էին կոչ անում «ջութակների փոխարեն լսել գնացքների ու մեքենաների աղմուկը»: Նրանց համար արդյունաբերական հեղափոխությունը 20-րդ դարի սկզբին նախագուշակում էր ուտոպիա, և նրանց կարծիքով՝ մեքենայից ու բանվորից ավելի գեղեցիկ ու «երաժշտական» բան չկար: Իհարկե, ընդամենը մի քանի տասնամյակ հետո այդ սիմֆոնիան իսպառ փոխեց իր տոնայնությունը… Այն ավելի շատ նմանվում էր ահազանգի: Ընտրության ընթացքը բավական երկար տևեց: Ի սկզբանե մեր ֆեյսբուքյան հայտարարությանն արձագանքեցին շատերը: Սակայն մեծամասամբ դիմում էին՝ հարցնելու, թե ինչ նկարեն: Ստացվեց, որ հատկապես 1980-ականներից հետո ծնված սերնդի համար «արդյունաբերություն» հասկացությունը ոչ մի իրական, շոշափելի պատկեր չունի, այնինչ Երևանում և ընդհանրապես Հայաստանում, ամեն քայլափոխի անխուսափելիորեն բախվում ես դրա ուրվականի հետ: Մարդկանց նույնիսկ ուղարկում էի տարբեր գործող և չգործող գործարանների ու արտադրամասերի ցուցակներ: Ի վերջո, ես տեսնում էի, որ մրցույթին ներկայացված աշխատանքներից շատերի մեջ մոտեցումները սահմանափակ էին՝ ավերված պատեր, ատոմակայանի ծխնելույզները և այլն: Այդ իսկ պատճառով սկսեցի ինքս փնտրել հնարավոր մասնակիցների, որոնք ցուցահանդեսից ու մրցույթից

Իրինա Գրիգորյան «Գործարանային» շարքից, 2010: Երկրորդ մրցանակ

10 11

Հունվար/փետրվար 2012


անկախ արդեն անդրադարձել էին այդ թեմային: Պետք է ասեմ, որ այդ որոնումների մեջ շատ կարևոր դեր խաղացին նաև սոցիալական ցանցերը, հատկապես՝ www. photo.am կայքը, որի հետ մեր համագործակցությունը շարունակվում է: Զարմանալի ու բոլորովին անսպասելի էր Հայաստանում հայտնաբերել այդքան հետաքրքիր լուսանկարիչների: Զարմանալի այն առումով, որ մեզ մոտ գրեթե երբեք լուսանկարչությունը որպես լուրջ արվեստ չի ընկալվել ու մինչև այսօր լուսանկարիչը չի կարող իր աշխատանքները որպես արվեստ ներկայացնել ու դրանով գումար վաստակել: Բայց անկախ այդ ամենից, շատերի մոտ առկա է զարգացած գեղարվեստական մտածելակերպ ու անհատական մոտեցում, և ես հուսով եմ, որ մեզ հաջողվել է ցուցահանդեսի նեղ սահմաններում ինչ-որ կերպ արտացոլել այդ բազմազանությունը: Հասկանում եմ, որ շատերին է հուզում, թե ով պետք է «հաղթի»: Բայց իրականում, մրցութային մասն ինձ համար ամենաքիչ կարևորն է: Յուրաքանչյուր աշխատանք ընտրվել է այնպես, որ լրացնի ցուցահանդեսի ընդհանուր գաղափարը: Ինչպես սիմֆոնիայում՝ ցանկացած գործիք կարևոր է և համարժեք, նույնիսկ եթե այն մյուսներից ա��ելի համեստ կամ փոքր է երևում: Սովորաբար, արվեստի մրցույթներում շահում են չափսերով մեծ, ցայտուն, աղմկոտ կամ ավելի «տեսանելի» աշխատանքները: Բարեբախտաբար, ժյուրին այս անգամ այլ կերպ վերաբերվեց հարցին: Կարևորագույն չափանիշը, անշուշտ, մոտեցման ու լուսաբանման յուրօրինակությունն է թեմային, լուսանկարչի գեղարվեստական ու կոնցեպտուալ հասունությունը և այլն… Իսկ ցուցահանդեսում կան շատ տարբեր մոտեցումներ ու լուծումներ: Այնպես որ ընտրությունը հեշտ չէր:

Վիգեն Գալստյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ Բացում

«Այբի» սերունդը «Ուզում եմ նորից սովորել դպրոցո՜ւմ»՝ Երևանի հյուսիսային հատվածի Թբիլիսյան խճուղու 11/11 հասցեում գտնվող «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի խոսքերով ՝ այսպես ասում են նրանք, ովքեր առաջին անգամ այցելում են «Այբ» ավագ դպրոցը: Մասնաշենքի շինարարությունն ընթացել է 2011 թվականի տասը ամիսների ընթացքում, սակայն կրթական համալիրի ստեղծման գաղափարը ծնվել է դեռևս վեց տարի առաջ:

Ն

«Այբի» բացումն իրավամբ կարելի է նոր փուլ համարել Հայաստանի կրթական համակարգի պատմության մեջ: Հիմնադիրները որոշել են նրանում համատեղել ուսուցման նորագույն մեթոդոլոգիաները և այն, ինչ մինչ օրս տարբերում է լավագույն երևանյան դպրոցները. առանձնահատուկ ոգին, որը միավորում է աշակերտների և ուսուցիչների ամբողջ սերունդներ: Թվում է, թե շատ պարզ գաղափար է՝ ստեղծել դպրոց այն տաղանդավոր երեխաների համար, որոնց կրթական չափանիշները համապատասխանում եմ միջազգայինին, և դժվար է հասկանալ, թե ինչու մինչ այժմ ոչ ոք դրանով չէր զբաղվում: Այդուհանդերձ, փաստ է, որ այս առաքելությունն իրենց վրա վերցրեցին և իրականացրեցին բոլորովին վերջերս ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը, դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ Արամյանը և գործարարներ Աշոտ Ասլանյանն ու Արամ Փախչանյանը: Չորսն էլ ժամանակին ավարտել են Երևանի ֆիզ-մաթ դպրոցը, որի առանձնահատուկ միջավայրն ու ոգին մինչ հիմա կարոտով են հիշում: Նրանք շատ լավ հասկանում են, որ ցանկացած հաջողության հիմքում ընկած է կրթությունը: Եվ կարևոր չէ, թե գիտության ինչ պաշար ես հասցրել ընկալել: Ոչ պակաս մեծ դեր է խաղում այն, թե որքան ճկուն ու պրպտուն է դարձել ուղեղը: Ինչպես պատմում է Դավիթ Յանը, դպրոցի ստեղծման գաղափարը ծնվել է վեց տարի առաջ իր տանը վիսկիի գավաթի շուրջ: Նա հերթական անգամ ընկերների հետ հիշում էր հարազատ ֆիզմաթ դպրոցում անցկացրած տարիները, զրուցում էին այն մասին, թե որքան բան է այն տվել նրանց: Երեկոն ավարտվեց նրանով, որ ներկաները որոշեցին «վերադարձնել պարտքերը»՝ կառուցել Հայաստանում մի դպրոց, որի շրջանավարտները կկարողանան ոչ ավելի, ոչ պակաս փոխել աշխարհը: Ինչպես հաճախ պատահում է, սակայն, իրականությունն ավելի բարդ էր, քան երազանքներում: Նախ, որտեղի՞ց գտնել ուսուցիչներին: Ամենասկզբից «Այբի» հիմնադիրները հրաժարվեցին երևանյան հայտնի դպրոցներից լավագույն ուսուցիչներին հրավիրելուց, քանի որ այդ դեպքում արդեն կայացած դպրոցները կկորցնեին իրենց մթնոլորտն ու ավանդույթները: Որտեղի՞ց ճարել ուսումնական ձեռնարկներ, որոնք հնարավոր չէ գտնել ոչ Հայաստանում, ոչ էլ Ռուսաստանում: Եվ, ամենակարևորը, որտեղի՞ց գումար հայթայթել այս ամենի համար: Մինչդեռ ծախսերը աճում էին օրեցոր՝ շենքի նախագծում և կառուցում, նորագույն եվրոպական և ամերիկյան դասագրքերի

12 13

Հունվար/փետրվար 2012

«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյան

հարմարեցում և թարգմանություն հայերենի, պայմանագրերի կնքում ուսուցիչների հետ, որոնց թվում, ի վերջո, հայտնվեցին նույնիսկ դասախոսներ Քեմբրիջից… Չնայած, որ ուսուցումը դպրոցում իրականացվում է հայերեն, օտար լեզուներին դարձվում է առանձնահատուկ ուշադրություն: Ընդհանրապես, դպրոցում կիրառվում են կրթական նորագույն մեթոդները. ընտրովի առարկաների խորացված ուսուցում, անհատական պարապմունքներ դասախոսի հետ, վարպետության դասեր, աշակերտների կողմից պատրաստված զեկուցումների և նախագծերի ներկայացում: Բարեբախտաբար, ֆինանսավորման հետ կապված բոլոր խնդիրները լուծվեցին: Դպրոցի աջակիցներն են 60-ից ավելի անհատ բարերարներ և կազմակերպություններ ամբողջ աշխարհից, այդ թվում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Դպրոցում կան նաև հովանավորների և բարերարների անունները կրող դասասենյակներ, որոնցից մեկը, ի դեպ, կրում է «Երևան» ամսագրի անունը:


Հատուկ ներկով պատված սպիտակ պատերը ծառայում են նաև որպես գրատախտակներ

Գրապատեր

Դպրոցի ժամանակակից ինտերյերը հիշեցնում է եվրոպական և ամերիկյան երիտասարդական ֆիլմերը: «Պողոտա» կոչվող միջանցքից աջ գտնվում են գրադարանը, լաբորատորիաները, դասարանները, ուսուցչանոցը: Մուտքից դեպի ձախ տանող մասում կառուցվում է նոր մասնաշենք, իսկ «Այբ կրթական հանգույցում» հաջորդաբար կկառուցվեն նաև միջին և կրտսեր դպրոցները, մանկապարտեզը, համայնքային կենտրոնը, եկեղեցին, մեդիա արվեստների կենտրոնը, հանրային այգիները և հանրակացարանը, որտեղ կբնակվեն մարզերից և այլ երկրներից եկած աշակերտները, ինչպես նաև արտասահմանից ժամանած մասնագետները: Դպրոցի նպատակն է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի աշակերտներն իրենց անկաշկանդ ու հանգիստ զգան ողջ տարածքում: Հատուկ ներկով պատված սպիտակ պատերը, օրինակ, երեխաների համար ծառայում են նաև որպես գրատախտակներ, իսկ ամեն անկյունում տեղադրված աթոռներն ու սեղանները հնարավորություն են տալիս ցանկացած


ՔԱՂԱՔԱՄԵՋ Բացում

Դասասենյակներից մեկը կրում է «Ереван» ամսագրի անունը

Հազարից ավելի տարբեր միջազգային դասագրքեր ուսումնասիրելուց հետո «Այբ» ավագ դպրոցի համար ընտրվել են 300 լավագույնները

14 15

Հունվար/փետրվար 2012


Ուսուցչանոց Դպրոցում այժմ աշխատում են 46 ուսուցիչներ՝ 20-ը գիտությունների դոկտոր և թեկնածու, 2-ը արվեստի վաստակավոր գործիչ, 7-ը պատրաստվում են թեկնածուական թեզի պաշտպանությանը: 62 տոկոսը վերապատրաստվել կամ դասավանդել է արտասահմանում, 18-ը ունի տասից ավելի տարիների մանկավարժական փորձ: Դասավանդող մասնագետները Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Անգլիայից, Շվեդիայից են և ունեն 500-ից ավելի հրատարակված գրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ, գիտահետազոտական հոդվածներ:

Քիմիայի դասընթացների լաբորատորիայում

պահի ուսանել կամ քննարկել անցած նյութերը: Գրադարանը գտնվում է հենց միջանցքում՝ կահավորված հարմարավետ աթոռներով, բազմոցներով, նստատեղերով: Տարբեր լեզուներով գրքերով համալրված այս անկյունը երեխաների ամենից սիրելի վայրն է դպրոցում: Ֆիզիկայի և քիմիայի դասընթացների համար նախատեսված լաբորատորիաներում յուրաքանչյուր աշակերտ իր սեղանի վրա ունի փորձերի համար նախատեսված համապատասխան սրվակներ և ուսուցչին հետևելով՝ ինքնուրույն կարող է իրականացնել փորձը: Դասասենյակում բոլոր սեղանները աշակերտները կարող են տեղաշարժել ու տեղադրել իրենց հարմար դիրքով: Դպրոցում յուրաքանչյուր երեխա ունի իր անհատական լեփթոփը և ցանկացած պահի կարող է շփում հաստատել ուսուցչի հետ, նույնիսկ դասերի ավարտից հետո, որոնք սկսվում են առավոտյան 08:30-ին և ավարտվում 17:00-ին:

Դավիթ Յանը «Այբի» աշակերտների հետ

Ավարտելուց հետո

Արվեստի և նկարչության դասասենյակը

«Այբի» համար կարևորագույն հարցերից մեկն այն էր, թե արդյոք երեխան դպրոցն ավարտելուց հետո կկարողանա՞ ընդունվել աշխարհի լավագույն բուհերը: Հենց այդ նպատակով դեռևս 2007 թվականին նախաձեռնվեց «Խորացված առարկայական պարապմունքներ» ծրագիրը, որի շրջանակներում երեխաները դասերից հետո պարապմունքների էին հաճախում: Այդ ծրագրի շրջանավարտներն այժմ սովորում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական, Կոլումբիա, Սթենֆորդի, Գերմանիայի Ջեքոբս համալսարաններում, ինչպես նաև Երևանի պետական համալսարանում: Դասավանդման այդ նույն մեթոդոլոգիաներն այժմ կիրառվում են նաև դպրոցում: Առաջին հաջողությունից հետո «Այբի» պատվիրակությունը ներկայացրել է դպրոցի ծրագիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրությանը, որն էլ իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու դպրոցի ծրագրի իրականացմանը:

Դրամական խնդիր «Այբ» ընդունվում են միայն քննությունների արդյունքներով, իսկ աշակերտի վճարունակությունն ընդունելության ընթացքում ոչ մի դեր չի խաղում, քանի որ ընդունող հանձնաժողովը գործում է ֆինանսական աջակցության հանձնաժողովից անկախ: Ընդունվելուց հետո աշակերտը կարող է կրթաթոշակի համար դիմել ֆինանսական աջակցության հանձնաժողովին՝ հիմնավորելով հայցը: Այդպես, 2011-2012 ուսումնական տարում ընդունված 72 աշակերտներից 48-ը «Այբի» կողմից ստացել են ուսման կրթաթոշակ:

Վառվել կրթությամբ

Դավիթ Սահակյանը հատուկ շեշտում է, որ «Այբը» շահույթ չի հետապնդում. «Մեր նպատակն ավելի բարձր է՝ ձևավորել նոր սերունդ՝ կրթված, առաքինի, հստակ տեսլական ունեցող քաղաքացիներ: Իսկ արժեքային և կրթության իմաստով մարդը ձևավորվում է հենց դպրոցում: Մեր շրջանավարտը լինելու է հայ արժեքների առաքելության կրողը և անկախ նրանից, թե աշխարհի որ մասում կգտնվի, նա կաշխատի և կգործի ի շահ իր հայրենիքի: Միջավայրը, որտեղ սովորում է երեխան, պետք է տրամադրող լինի ոչ միայն հաճելի ուսուցման և ժամանցի: Աշակերտը պետք է գիտակցի, որ կարող է փոխել աշխարհը, որ կրթությունը այն ճանապարհն է, որի միջոցով կարելի է շատ ու շատ դռներ բացել: Նա պետք է վառվի կրթությամբ, ձգտի առավոտյան շտապել դպրոց ու նույնիսկ չուզենալ տուն վերադառնալ»: Այսօր արդեն մի բան պարզ է՝ «Այբ» դպրոցի ցանկացած աշակերտ դասի է գալիս հաճույքով, իսկ այնտեղ չսովորողները՝ անկախ տարիքից, նրան նախանձում են:

Աննա Ռուլևսկայա, Լենա Գևորգյան «Այբ» դպրոցի արխիվից


ՔԱՂԱՔԱՄԵՋ Բացում

Հին ձեռագրերի նոր տունը Մատենադարանի նոր թևի կառուցումը նախատեսվում էր դեռ 1980-ականների վերջին: Սակայն Արթուր Մեսչյանի առաջին նախագիծը կյանքի չկոչվեց, իսկ երկու տասնամյակ անց նույն ճարտարապետը ավարտին հասցրեց արդեն նոր, շատ ավելի խոշոր նախագիծը: Նոր մասնաշենք են տեղափոխվել հին ձեռագրերի ինստիտուտի վերականգնման բաժինը, գրապահոցը, գիտաշխատողների մասը և մի շարք այլ բաժիններ, իսկ ամբողջ գլխավոր մասնաշենքը վերանորոգումից հետո կդառնա թանգարանային՝ ցուցասրահները կմեծանան գրե��ե չորս անգամ, զբաղեցնելով ողջ շենքը:

16 17

Հունվար/փետրվար 2012


Սուրեն Մանվելյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ իմ Երևանը

Ռեգիոտ ա Էրևանը, նամանավանդ ամռանը «Ռեինկարնացիա» ռեգի բենդի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանն իրեն համարում է ամենաերջանիկ մարդկանցից մեկը, որովհետև ապրում է «ամենառեգիոտ» քաղաքում ՝ Էրևանում: Մեր քաղաքի ամենալավատես մարդկանցից մեկը հաճախ է ասում ՝ «լավ էր», «լավ է», «լավ կլինի», իսկ նրա «էլի լավ ա» արտահայտությունը թևավոր խոսք է դարձել: Նա երբեք առիթը բաց չի թողնում «մի գդալ սեր» քարոզել ու պարգևել փողոցում ցանկացած ծանոթ-անծանոթի՝ բացատրելով, որ «առանց սեր» հնարավոր չէ ապրել:

18 19

Հունվար/փետրվար 2012


Ծնվել եմ հին, կրիմինալ Մետաքս թաղում գտնվող սեփական տներից մեկում: Մեր թաղը միաժամանակ և՛ քաղաք էր հիշեցնում, և՛ գյուղ: Ամեն տուն իր «բաղչան» ուներ, բնակիչները հավեր էին պահում: Տատիկս լոլիկ ու վարունգ էր աճեցնում: Չորս հոգով էինք ապրում՝ հայրս, մայրս, տատիկս ու ես: Մեր տների տեղը հիմա հարուստների սեփական տներ են կառուցվել: Հիմա ես ապրում եմ մամայիս կողմի տատիկիս տանը՝ Գնունու վրա, բայց ոչ թե սեփական տուն ա, այլ բնակարան: Հին թաղի ընկերներս շատ-շատ էին: Հիմա հազվադեպ ենք հանդիպում, բայց գիտեմ, որ ասում են՝ «Ռոլանդը մեր բակից ա եղել, մեր ընկերն ա»: Առաջին անգամ ծխել եմ 12 տարեկանում՝ Սարի թաղ տանող կամրջին: Բայց երբեք թաքուն չեմ ծխել, մենակ պապայիս ներկայությամբ չէի ծխում: Նոր-նոր սկսեցի իր ներկայությամբ ծխել, էն էլ թարգեցի՝ մի օր ասեցի՝ վերջ ու թարգեցի: Իսկական էրևանցին արհեստի, արվեստի մարդ ա, որը ամեն հարցում «յոլա ա գնում» ու ամենի միջով կարող ա անցնի: Բայց որ համբերության բաժակը լցվում ա, անտանելի մի պատմություն ա դառնում: Իսկական էրևանցու կերպարը հասկանալու հարցում շատ մեծ դեր ա ունեցել հենց մեր հին տան մթնոլորտը: Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում սովորեցի մինչև չորրորդ դասարան: Հետո հեռացանք Հայաստանից: Երբ վերադարձանք, տատիկիս շենքին համարյա կպած Շավարշյանի անվան թիվ 40 դպրոց ընդունվեցի: Մինչև երրորդ դասարան գերազանցիկ էի, հետո՝ «գել ու գազան» դարձա: Յոթերորդ դասարանում արդեն անտանելի էի: Արթնանում էի առավոտվա իննին երկու պակաս, գնում էի դպրոց ու ինձ միանգամից հետ էին ուղարկում: Պետք ա ականջով ու աչքերով սովորել: Փոքրուց գիտեի, որ դպրոցն ինձ պետք չի գալու: Գիտեի, որ դպրոցից հետո էլ ինձ ոչինչ պետք չի գա: Դասերը ատում էի, ընկերներիս շատ էի սիրում: Դեմքիս սպիներից չե՞ք ասի, որ միշտ «ռազբորկաների» կիզակետում եմ եղել: Մեր կողքի թաղի՝ Կրիվոյի, հետ էինք անտանելի կռվում: Դասերին նստած էինք լինում, մեկ էլ տղերքը գալիս ու ասում էին՝ «իջեք, եկել են»: Ֆուտբոլի դաշտը փակում էինք ու… տուր թե կտաս՝ մի ծափ, մի ծիծաղ, մի ուրախություն, շատ լավ տարիներ էին: Վա՜յ, էնքան էի սիրում տրամվայները: Ամբողջ ընտանիքով շատ ծանր տարանք, երբ հանեցին գծերը: Շատ էի օգտվում տրամվայից՝ ընկերներով գալիս էինք Վարդան Մամիկոնյանի արձանի կանգառը, 7 համարը նստում ու գնում էինք Թոխմախ՝ լողանալու:

Իսկական էրևանցին արհեստի, արվեստի մարդ ա, որը ամեն հարցում «յոլա ա գնում» ու ամենի միջով կարող ա անցնի: Բայց որ համբերության բաժակը լցվում ա, անտանելի մի պատմություն ա դառնում:

Օպերայի բակում՝ Սպենդիարյանի արձանի հետևի դիքի կողքի պատին անգլերեն մեծ տառերով գրել էինք REINCARNACIA ու հենց էդտեղ էլ մեր հավաքատեղին էր: Հիմա գրառումը մաքրել են: 2000 թվին էդտեղ հանդիպեցի խմբի առաջին կազմի տղաներին: Nirvana խմբի երկրպագու էի էդ ժամանակ: Իրանց նկարով շապիկ էի հագնում, մազերս երկար էին: Հենց էդ ճաշակային ընդհանրություններն էլ մտերմացրեցին մեզ: ՆՓԱԿ-ում նորահայտ ռոք խմբերը ամեն շաբաթ համերգ էին ունենում: Իսկ բոլոր ռոք սիրողները, ովքեր երկու ակորդ սովորում են, արդեն որոշում են խումբ հիմնել: Մեր մոտ նույն պատմությունն էր: Բոլորից թաքուն պայմանավորվեցի ու տղերքին ասեցի, որ համերգ ենք ունենալու: Խուճապ սկսվեց՝ «փորձ չենք արե՜լ, գործիք չունե՜նք»: Իսկ ես արդեն նույն ՆՓԱԿ-ում չորս փորձի համար էլ էի պայմանավորվել, որոնց ընթացքում էլ տասը երգ գրեցինք ու համերգ տվեցինք: Փորձեր անում էինք Մասիվում՝ մեր կիթառահարի տանը: Իրա ծնողները Ամերիկայում էին, տունը դատարկ էր, լույսերն ու հեռախոսները անջատված էին: Մեր հարվածային գործիքներ նվագողը կարողանում էր լարերն էնպես իրար միացնել, որ լույս ունենանք: Մի անգամ «լույսի մարդը» եկավ ու ծեծեց իրան: Ժուռնալիստների տան շենքում գտնվող ռոք ակումբում էինք հաճախ լինում: Ամեն ինչ շատ անկեղծ էր էդ ժամանակ: Չէինք մտածում լույսի վարձի կամ մեքենա առնելու մասին: Բայց էդ անցյալից իմ լավ ընկերներն են մնացել ու մեր անկեղծությունը, ուրիշ ոչինչ՝ մնացածը փոխվել ա: Ես հպարտ եմ, որ ապրել եմ մութ տարիներին: Ինչպիսի՞ն կլինեինք, եթե էդ տարիների միջով չանցնեինք, այլ միանգամից ինտերնետ տեսնեինք: Հիմա այլ կերպ եմ նայում ամեն ինչին ու այլ կերպ արժևորում: Ինձ համար խորթ են «հյուսիսային պողոտաները»:


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ իմ Երևանը

20 21

Հունվար/փետրվար 2012


Առաջին կլիպը ՏԷՑ-ում ենք նկարել: Էն ժամանակ դեռ ռոք էինք նվագում: Նկարահանումները ճանապարհի կողքին էինք անում, ու բոլոր անցորդները կանգնում, զարմանում էին, թե էս ինչ ենք անում: Պահակները խառնվել էին իրար: Էրևանը այժմ դարձել ա Երևան: Դրանք տարբեր են, ինչպես գյուղացին ու գեղացին: Էրևանը էնպիսին է, ինչպիսին որ մենք ենք: Աշխարհի ոչ մի անկյունում չեմ կարողանում հանգստանալ: Էրևանում կարող եմ ուղղակի դուրս գալ, ժամերով նստել սրճարանում, թեյ խմել ու մտածել, ասել, խոսել, մի հարյուր հոգու բարև տալ ու հենց էդպես կհանգստանամ: Էրևանը ունի իր սկզբունքները: Ամերիկայում դու «եսիմ ինչ ես»: Էնտեղ «ուղղակի զբոսնել» հասկացությունը չկա: Ճանապարհը երկար ա՝ կամ քեզ կսպանեն, կամ մի ուրիշ բան կպատահի: Երբ էնտեղ էի, իմ տնից մինչև ձայնագրման ստուդիա 20 րոպե էր: Ինձ համոզում էին, որ ավտոմեքենայով տեղաշարժվեմ, ես էլ միշտ քայլելով էի գնում, ճանապարհին մի բան էի ուտում: Ես էդպես եմ ինձ լավ զգում: Էրևանում կարող ես գնալ մի տեղ ու ասել, որ սոված ես, բայց փող չունես, հետո կվճարես, քեզ կհավատան ու կհյուրասիրեն: Էրևանում կարող ես տաքսու վարորդին ասել, որ քեֆդ լավ ա ու խնդրել, որ տուն տանի՝ 5-ից 2-ը հաստատ կտանեն: Էրևանում կարող ես հյուր գնալ որ ժամին ուզում ես, առանց նախապես զանգահարելու: Էրևանում, նույնիսկ եթե վարձով ես ապրում, կարող ես ասել՝ «Սուսան տոտա ջան, գործերս խառն ա, մի քանի օրից կվճարեմ» ու քեզ տնից չեն հանի: Էրևանում շաբաթը յոթ օր քեֆ ենք անում: Ուրիշ տեղ էս ամեն ինչը չկա: Էրևանը իմ տունն ա: Ինչ էլ որ լինի ինձ հետ, գործերս վատ լինեն կամ անհաջողություններ ունենամ, գիտեմ, որ կգնամ տուն և հաց ու ջուր կունենամ: Էրևանը աշխարհի ամենալավ վայրն ա, ես դա ասում եմ բոլորին, ում հանդիպում եմ: Երբ երգում ենք, որ Էրևանը համար մեկ քաղաքն ա աշխարհում, դա պարզապես խոսքեր չեն, դա իրականություն ա: Իմիջիայլոց, լրիվ ուրախ երգ չի, տխուր պահեր էլ կան: «Մի գդալ սերն» էլ երևանյան երգ ա:

Էրևանը աշխարհի ամենալավ վայրն ա, ես դա ասում եմ բոլորին, ում հանդիպում եմ: Երբ երգում ենք, որ Էրևանը համար մեկ քաղաքն ա աշխարհում, դա պարզապես խոսքեր չեն, դա իրականություն ա:

Հիմա Էրևանում իմ ամենասիրած տեղը տունն ա, որովհետև մի քանի ամիս քաղաքում չէի: Հետո վերադարձա ու Եվրոպայով շրջագայության մեկնեցինք: Շրջագայության ընթացքում մի պահ ամեն մեկս մեր ընտանիքները հիշեցինք, մեկը կնոջը զանգահարեց, մյուսը ծնողներին, մեկի կինը հղի էր… Էնքան էի կարոտել Էրևանը, որ ԱՄՆ-ից վերադարձի ճանապարհին էլ չէի համբերում, թե երբ եմ ճամպրուկներս թողնելու տանն ու դուրս գամ զբոսնելու: Երեք օր շարունակ մոտ հինգ ժամ քայլել եմ քաղաքով՝ հերթով «հոտոտելով» ամեն անկյունը: Այստեղ ես տանն եմ: Ռեգիոտ ա Էրևանը, նամանավանդ ամռանը. բոլորը ժպտում են, նույնիսկ հագուստի գույներն են փոխվել՝ «սև ու սուգի» տեղը լավ, հավեսով վառ գույներ են տիրում փողոցում: Ռեգիոտ են փողոցները, էնքան հետաքրքիր, տարբեր մարդիկ կան: Բայց ամենառեգիոտը «Գազելներն» են: Եթե չլինեն «Գազելների» ու տաքսիների վարորդները, էնքան տխուր ու գորշ կդառնա մեր քաղաքը: Ի՞նչ ենք անելու առանց նման խոսակցությունների՝ «Դու հանկարծ չմտածես, թե ես վարորդ եմ, ես լուրջ մարդ եմ»: Դուք էլ հանկարծ չմտածեք՝ ես երգիչ եմ, ես լուրջ գործեր եմ արել, հետո գործերս վատացան ու ձայնասկավառակ թողարկեցի: Ես երազում եմ մի օր տաքսու վարորդների մասին վավերագրական ֆիլմ նկարահանել, հարյուր տոկոս հաջողություն կունենա էդ բարի դարդոտվածությունը: Հայկական ռեգին մի փոքր վերափոխել ենք ու ավանգարդ ֆոլք ենք նվագում, որովհետև եթե մենք լինեինք դրեդերով, դա չէր լինի հայկական, մեզ չէին հավատա: Ամբողջ Եվրոպան լիքն ա էդպիսի «դրեդավորներով», որոնք իրականում չեն էլ հասկանում, թե ինչ են անում: Դա նույնն ա, եթե սևամորթը հայկական տարազ հագնի և հայկական ավանդական երաժշտություն կատարի՝ ծիծաղելի կլինի: Էրևանը փոխվում ա, ես դա հաստատ գիտեմ: Բայց ով ինչ ուզում ա լացի կամ ասի, ինձ էստեղ դուր ա գալիս:

Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Օրագիր

Երբ համակարգիչը դաշտում էր Սկզբում ատելով ատում էի սոցիոլոգիան, բայց Մոսկվայում վեց ամիս սովորելուց հետո հասկացա, որ ամբողջ կյանքս դրանով եմ զբաղվելու: Ի դեպ, մի տեղ կարդացել եմ, որ «սոցիոլոգիան» հայերեն թարգմանվում է որպես «ընկերաբանություն»: Մի տեսակ պարզ չի՝ մենք կոնկրետ ի՞նչ պիտի անենք մեր ընկերների հետ: Բայց մի բան գիտեմ հաստատ. իմ մասնագիտության մեջ ամենահետաքրքիր մասը հազարավոր ամենատարբեր մարդկանց հետ շփումն է: Արման, աշխատանքային փորձը՝ 13 տարի

Մայիս, 2005

Առաջին մեծ գործիս վրա եմ՝ արդեն 8 ամիս գյուղում եմ ապրում երկու ճապոնացու հետ՝ գյուղի զարգացման կոնցեպցիա ենք մշակում: Էս ճապոնացիներն իրար դիմելուց անվան վերջում «սան» են ավելացնում: Ու ինձ էլ էս ողջ ընթացքում Արման-սան են ասում: Մի պապիկ, մտածելով որ ես ճապոնացի եմ, անունս էլ Արմանսան, էսօր հետաքրքրվեց, թե որտեղ եմ սովորել էսքան լավ հայերեն խոսել:

հիվանդություններ, դեղորայք և այլն: Մեկ էլ էս տղային մի 80 տարեկան տատիկ է մոտենում, ասում. «Բժշկական հարցերով եք չէ՞ եկել, ինձ էլ կակռազ գինեկոլոգ ա պ��տք, եկեք իմ տուն գնանք, ինձ նայեք…»

Հուլիս, 2005

Ճապոնացիները իրենց պայմանագրում հատուկ նշել են, որ պարտավոր են ոչ օվկիանոսային ձուկ չուտել, քանի որ լճային ու գետային ձկներին սովոր չեն: Իսկ մենք աշխատում ենք Սևանի շրջանում, ու խեղճերը շատ են տանջվում, ձկան համն են կարոտում: Վերջապես մեկը էսօր ձուկ գնեց ու շատ խնդրեց, որ հանկարծ ոչ մեկին չպատմենք՝ խոստանալով մեզ սաշիմի հյուրասիրել: Պատրաստեց էդ իրա հում սաշիմին Սևանի իշխանից ճապոնական համեմունքներով: Բոլորը վատացան, բայց ինքը գոհ ու երջանիկ էր:

Հոկտեմբեր, 2006

Այո՜ , էսօրվանից իմ ղեկավարած սոցիոլոգիական ընկերությունը սկսում է իր աշխատանքը:

Դեկտեմբեր, 2006

Քաղաքական բնույթի հետազոտություն էինք անցկացնում: Ընտրություններից առաջ պետք էր պարզել, օրինակ, թե մարդիկ որքանո՞վ են ճանաչում, ասենք, Սերժ Սարգսյանին: Մեկը ասեց՝ «Հա՜, էն բեղերով մարդն ա»:

Փետրվար, 2007

Մարդկանց մոտ «սոցիալոգիական հարցում» բառակապակցությունը չգիտես ինչի ասոցացվում է սոցիալական ծառայությունների հետ: Էսօր մեզ մի քանի անգամ հարցրեցին. «Թոշակ ե՞ք բաժանում»: Մեկ էլ անցյալ շաբաթվանից սկսել եմ դասավանդել համալսարանում:

Դեկտեմբեր, 2008

Մերոնք հարցումներից եկան ու ցնցող պատմություն պատմեցին: Դժվար հասանելի բնակավայրերից մեկում էին: Երեք աղջիկ էին ու մի կոորդինատոր տղա, որը փողոցում կանգնած սպասում էր աղջիկներին: Հարցման թեման առողջապահությունն էր՝ քաշ, տարիք,

Փետրվար, 2009

Տավուշի մարզում էինք, դուռը ծեծեցինք՝ բացեց մի տղամարդ: Ասում ենք մեզ 18-ից 45 տարեկան կանայք են պետք՝ հարցում անցկացնելու համար: Երկար մտածելուց հետո պատասխանեց, որ ոչ 18, ոչ էլ 45 տարեկան կին չկա իրանց տանը:

Օգոստոս, 2009

Հեռախոսային հարցում էինք անում, թեման ինտերնետն էր: Զանգում ենք հերթական անգամ մի գյուղ, առաջին ստանդարտ հարցն ենք տալիս. — Համակարգիչ ունե՞ք: — Չէ, դաշտ ա գնացել: Կամ. — Այ բալա, ես իսկի կնիկ չունեմ, ի՞նչ համակարգիչ:

Հետաքրքիր բան եմ նկատում. Երևանի կենտրոնի շքեղ բնակարաններում մարդիկ կյանքից ավելի շատ են բողոքում, քան գյուղերում: Նայում ես՝ իրա դուռը էն գյուղացու տնից թանկ է, բայց ինքը քեզ համոզում է, որ գործ չկա ու վատ ֆինանսական վիճակում է գտնվում:

Հունվար/փետրվար 2012

Երբ հարցում ես կատարում, պիտի գրես ամեն ինչ էնպես, ինչպես հարցման մասնակիցն է պատմում: Կապանում էսօր մի մարդու հետ խոսեցի, վերջում էլ պիտի իրա մասին տարբեր տվյալներ գրանցեի: Ասում եմ՝ բա ձեր կրթությու՞նը: Պատասխանը՝ «բարձրակարգ»: Ու ես հասկանում եմ, որ բարձրագույն կրթություն ունեցող մարդը դժվար թե այն բարձրակարգ անվաներ, բայց չգրել չեմ կարող:

Դեկտեմբեր, 2009

Նոյեմբեր, 2009

22 23

Դեկտեմբեր, 2009

Մի ոլորտ, որտեղ միշտ կոնֆուզներ են լինում՝ սեռական կյանքն է, սեռական դաստիարակությունը: Լոռվա մարզում գյուղեր կան, որ ծայրահեղ վիճակում են, որովհետև տղամարդիկ տարվա մեծ մասն անցկացնում են Ռուսաստանում, խոպանում: Ու այդ գյուղերը ՁԻԱՀ-ի տեսակետից չափազանց խոցելի են, որովհետև տղամարդիկ վարակը բերում-փոխանցում են կանանց: Ու երբ հարցում էինք անցկացնում, բոլորը՝ թե կանայք, թե տղամարդիկ, մեզ երկար պատմում էին, ինչքան կարևոր տեղ է զբաղեցնում խոպանչի տղամարդու կյանքում ռուս կանանց հետ դավաճանելը:


Ապրիլ, 2010

Օգոստոս, 2011

Եկավ էն աղջիկը, որի սիրած վայրերի մասին ամբողջ ընկերությունը արդեն գիտի: Լավ էլ սիրուն էր իսկապես: Խոսում ենք, հարցազրույց ենք անցկացնում: Ասում եմ, բա՝ եթե ձեզ հարցման ժամանակ էսինչ պատճառներով մերժեն, ի՞նչ կանեք: Սա բա՝ ինձ սովորաբար չեն մերժում…

Ժամանակ առ ժամանակ ինձ թվում է, որ բոլոր ուսանողներս մտածում են, որ ժեկի աշխատող են դառնալու:

Հունիս, 2010

Էնպես է ստացվել, որ Հայաստանի ամենահայտնի սոցիոլոգը Ահարոն Ադիբեկյանն է՝ հեռուստացույցով շատ են ցույց տալիս, ժողովուրդը ճանաչում է: Շատ անգամ որ գնում ենք հարցումների, մարդիկ դուռը բացում են, իմանում են, որ սոցիոլոգիայի հետ կապ ունենք, ասում են. «Հա, դուք Ադիբեկյանն եք, էկեք»:

Սեպտեմբեր, 2011

Էսօր էլի փորձում էի ուսանողներիս բացատրել, թե օգտագործված աղբյուրների ցանկում ինչը արժե գրել, ինչը՝ ոչ: Թե չէ դիպլոմայինների

Հոկտեմբեր, 2010

Մեկ-մեկ էնպիսի հուզիչ հավես դեպքեր են լինում: Մեր աղջիկներից մեկը հեռախոսային հարցում է անցկացնում, պատասխանում է ինչ-որ երեխա. — Բալիկ ջան, տանը մեծերից մարդ կա՞: Երեխան. — Մամա՜, արի մի հատ ուրիշ մամա ա կանչում հեռախոսի մոտ…

Նոյեմբեր, 2010

Երեխեքը Գյումրի էին գնացել: Թակում են առաջին դուռը. — Բարև ձեզ, մենք սոցիոլոգիական հարցումներ ենք անցկացնում, ձեր

տանը 18-30 տարեկան բարձրագույն կրթությամբ հարս կա՞: — Ազիզ ջան, մերը հարս չի, մերը աղջիկ ա: Ու էլի տանը չէր: Երրորդ անգամ որոշում են հնարավորինս ունիվերսալ կատարել հարցադրումը: Դուռը բացում է մոտ 30 տարեկան մի կին: — Բարև ձեզ, մենք սոցիոլոգիական հարցումներ ենք անցկացնում, ձեր տանը 1830 տարեկան բարձրագույն կրթությամբ իգական սեռի ներկայացուցիչ կա՞: Լվացքը թափ տալով. — Այո, ամուսինս է...

ու կուրսային աշխատանքների վերջում որպես գրականություն ու ինտերնետային ռեսուրսներ շատ հաճախ google-ն են նշում: Փնտրել ա, էլի, գուգլով ա գտել, բա ոնց…

Հուլիս, 2010

Էսօր մեր խումբը հարցումների էր գնացել: Երեկոյան զանգեցինպատմեցին, որ մեր աղջիկներից մեկին հարցման ժամանակ պահել էին, բջջային հեռախոսը վերցրել էին ձեռքից, դռները փակել: Բացատրությունը մոտավորապես հետևյալն էր. «5 տղա ունենք, մինչև իրար չտեսնեք՝ չես գնա: Լավ աղջիկ ես, մեկ էլ տեսար՝ մեկն ու մեկի հետ հավանեք իրար ու ամուսնանաք»: Հետո վարորդն ու մնացած աշխատողները գտան աղջկան ու խեղճ տղաների կապույտ երկինք-կանաչ ճանապարհի վրա քար գցեցին:

տանը 18-30 տարեկան բարձրագույն կրթությամբ աղջիկ կա՞: — Ազիզ ջան, մերը աղջիկ չի, մերը հարս ա: Ու տանը չի: Երկրորդ բնակարանում հիմնվում են նախորդ փորձի վրա. — Բարև ձեզ, մենք սոցիոլոգիական հարցումներ ենք անցկացնում, ձեր

Մայիս, 2011

Էսօր CV էինք նայում: Պոտենցիալ աշխատողներից մեկը՝ Բրյուսովի մի ուսանողուհի իրա չափազանց գրավիչ լուսանկարն էր կցել ու գրել. «Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել այսինչ վայրերում»: Ծիծաղեցինք, հետո էլ մտածեցինք՝ կանչենք տեսնենք ով ա:

Հոկտեմբեր, 2011

Վերջերս հաշվարկեցինք, որ 5 տարվա մեջ 140 հազար մարդու հետ հարցում ենք կատարել: Եվ դա դեռ սկիզբն է:

Նունե Մելքումյան Անի Կարամանուկյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ պատմություններ

Պատվի կարգավորում Տարիներ առաջ, երբ Արամոն հաղթեց Յուրմալայի հանրահայտ երաժշտական մրցույթում, նրա առջև բացվել էին ռուսական շոու-բիզնես տանող դռները: Այդուհանդերձ նա մնաց Երևանում: Միգուցե այն պատճառով, որ այս քաղաքի հետ կապված պատմությունները հնարավոր չէ՞ փոխել փառքի հետ:

Մ

ենք ապրում էինք Երևանի կենտրոնում, ՏերյանՍայաթ-Նովա խաչմերուկում: Մի անգամ ՝ տոտալ բողոքի տարիքում, ընկերներով գնացինք զբոսնելու քաղաքով: Որոշեցինք մի քիչ զավզականալ: — Գրազ գա՞նք, որ հենց էստեղ՝ Օպերայի մոտ, ՍայաթՆովայի «զեբրայի» վրա 15 հատ ժիմ կանեմ, — առաջարկեցի ես: Ընկերներս սկսեցին համոզել, որ էդպիսի բան չանեմ՝ վերջը վատ կլինի: Բայց ես արդեն որոշումս կայացրել էի և մի փոքր մարզանքից հետո անցա ցուցադրական ելույթին: Հենց լուսացույցին վառվեց կարմիրը, ես պառկեցի փորի վրա ու դանդաղ սկսեցի կատարել հրումները: Վարորդները սկզբում հետաքրքրությամբ էին հետևում իմ գործողություններին: Ոմանք նույնիսկ մեքենաներից դուրս եկան, որպեսզի ոգևորեն ինձ՝ ծափահարում էին, գոռում՝ «դավա՜յ, ապեր»: Բայց շատ շուտով երևաց կանաչ լույսը: Վարորդները վերադարձան իրենց մեքենաները, սակայն տեղից շարժվել չկարողացան. ես շարունակում էի ցուցադրել իմ հնարավորությունները: Ստեղծվեց խցանում, լսվեցին ազդանշաններ, սուլոցներ ու հայհոյանքներ, փիս հայհոյանքներ: Բանը հասավ նրան, որ հուսահատված վարորդները իրենց բացականչություններն ուղղեցին հարևանությամբ գտնվող ոստիկանական տաղավար՝ «Ո՞ւր եք նայում, չե՞ք տեսնում ինչ է կատարվում, կարգավորե՛ք իրավիճակը»: Ոստիկանը, սակայն, տեղից չշարժվեց. — Ցավում եմ, — ասաց նա, — բայց դա իմ ուժերից վեր է: Տղաները գրազ են եկել, և այժմ դա պատվի հարց է: Իսկ պատվի կարգավորումն իմ իրավասություններից վեր է:

Էլեոնորա Մալխասյան Առնոս Մարտիրոսյան

24 25

Հունվար/փետրվար 2012


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ պրոֆի

Կոնաձև դույլերի գաղտնիքը Ամեն առավոտ երթուղայինով աշխատանքի ուղևորվելիս անցնում եմ Սախարովի հրապարակում 1930-ին կառուցված շենքի մոտով՝ տեսնելով թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ մեքենաներն ու անդամներին: Ընդ որում ՝ մինչև վերջերս իմ լրագրողական հետաքրքրությունը հրշեջ ծառայության նկատմամբ սահմանափակվում էր ընդամենը 2 հարցով. ինչո՞վ են զբաղվում հրշեջները, երբ չկան կանչեր, և ինչո՞ւ են նրանց դույլերը կոնաձև: Մի օր վերջապես չդիմացա, իջա երթուղայինից ու որոշեցի ամեն ինչ պարզել:

26 27

Հունվար/փետրվար 2012


Կ

այանի մոտ ծառայողական հագուստով կանգնած հրշեջ ջոկատի պետի տեղակալ, մայոր Տիգրան Կոստանյանն ու հրշեջ օղակի հրամանատար Անդրանիկ Աղաջանյանը վրդովված փորձում էին գտնել դարպասի մուտքը փակող ավտոմեքենայի տիրոջը: Երբ հարցը լուծվեց, ներս մտանք: Առաջինը, ինչ աչքի ընկավ, դիմացի պատին փակցված հրշեջների օրակարգն էր: Վաղ առավոտյան հրշեջներն ընդունում և հանձնում են հերթափոխը: 10:00-ից մինչև 13:40-ն անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ և դասընթացներ: Բարձրանում ենք երկրորդ հարկ: Հանգստի սենյակից հրշեջ կայանի համար տարօրինակ կտկտոցներ են լսվում՝ դասակի հրամանատար Վարազդատ Վաղարշյանն ու հրշեջ Վարդան Սարգսյանը լարված պայքար էին մղում սեղանի թենիսի «հրշեջների բաց առաջնության» շրջանակներում: «Երբ ժամանակ է լինում, բացի թենիսից նաև նարդու և շախմատի առաջնություններ ենք կազմակերպում», — հայտնում է Աղաջանյանը՝ չմոռանալով նշել, որ նույնիսկ այս պահերին հրշեջները պատրաստ են կանչի՝ «Ականջները նույնիսկ քնած ժամանակ զանգի են սպասում»: Երկրորդ հարկում նաև անձնակազմի գրասենյակներն են, դիսպետչերական կետը և ճաշարանը: Ի դեպ, ուտեստները պատրաստում են հենց իրենք՝ կայանի աշխատակիցները: Ճաշացանկի վերաբերյալ հարցի առիթով պարոն Աղաջանյանը կատակում է՝ «Աշխատավարձն էնքան է, որ միշտ մակարոն ենք ուտում»: Հարկը մասամբ բնակելի է: Բնակիչներից և հրշեջներից բացի, այստեղ է տեղակայվում նաև

ՀՀ ոստիկանության նվագախումբը: Շենքի երրորդ հարկը բնակելի է ամբողջությամբ: Հրշեջները պատմում են, որ բնակիչները չեն բողոքում իրենցից, չնայած, ինչպես ժպտալով ասաց հրշեջներից մեկը՝ «երբեմն առիթներ լինում են»:

***

Կայանի ամենատարեց ծառայողը՝ վարորդ-մեխանիկ Անդրանիկ Ժամկոչյանը, հպարտությամբ նշում է, որ «Սախարովի պաժառնիկներն են» եղել մայրաքաղաքի առաջին հրշեջ խումբը: «Մի քանի ամիս առաջ էստեղից տարան սովետի ժամանակվա մի հրշեջ մեքենա, որի տագնապային ազդանշանը ձեռքի օգնությամբ կառավարվող զանգակ էր, ուզածդ թանգարանի նմուշ կարող էր լինել», — ասում է փորձառու վարորդ-մեխանիկն ու ուղեկցում ինձ կայանի բակ, որտեղ դեռևս կանգնած է մեկ այլ հին, այլևս չօգտագործվող մասնագիտական տրանսպորտային միջոց՝ Ռուսաստանից բերված հին կապույտ մեքենան: Հրշեջ մեքենաներն ընդհանուր առմամբ 4-ն են, և բոլորն էլ մարտական պատրաստվածության՝ երեքը հիմնական, մեկը՝ հատուկ ավտոսանդուղքով: «Սանդուղքների բարձրությունը 30 մետրի է հասնում», — տեղեկացնում է հրշեջ օղակի հրամանատար պարոն Աղաջանյանը և հիշում ակադեմիայի մի շրջանավարտի, որը տապալել էր ծառայությունը հազիվ գործի անցնելով՝ առաջին իսկ կանչի ժամանակ հանկարծ պարզվեց, որ վախենում է բարձրությունից:


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ պրոֆի

911 Հայաստանի հրշեջ ծառայության ամբողջ համակարգն այսօր կանգնած է փոփոխությունների շեմին: Բոլորիս հայտնի 1-01 կապի ծառայությունը շուտով կփոխարինվի համաշխարհային չափանիշներին համապատասխանող 911 ծառայությամբ: Այն ենթադրում է, որ պատահարներին միաժամանակ արձագանքելու են և՛ հրշեջները, և՛ ոստիկանությունը, և՛ շտապօգնությունը:

Երևանի թիվ 8 հրշեջ կայան Սախարովի հրապարակում գտնվող հրշեջները 2011 թվականի հուլիս ամսվա տվյալներով՝ օրական 4-ից 5 կանչ են արձանագրել: Երևանի և մարզերի սպասարկման տարածքներում 2011 թվականի հուլիս ամսվա տվյալներով՝ առաջացած հրդեհների համեմատական աղյուսակի համաձայն՝ ըստ սպասարկման տարածքի հրդեհների քանակը կազմել է 2171, անցյալ տարի գրանցված հրդեհների թիվը կազմել է 1625:

***

Բոլորիս համար հրշեջ-կայանի ամենակարևոր տարրերից մեկը ֆիլմերից ծանոթ՝ հարկերը միմյանց միացնող ձողն է, որով, ժամանակ տնտեսելու համար, կանչի ընթացքում իջնում են հրշեջները: Մինչ ես փորձում էի կիսաշրջազգեստիս առկայությամբ արդարացնել 5 մետրանոց խողովակով իջնելու վախը, դա իմ փոխարեն արեց ամենատարեց ծառայողը՝ Անդրանիկ Ժամկոչյանը: Նա սղղալով իջավ ներքև ու հիշեց. «Երբ եկա կայանում աշխատելու, խողովակը կայանատեղիի մյուս կողմում էր: Նայեք՝ առաստաղի վրայի հին անցքը դեռևս երևում է»: Թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատը բաղկացած է 45 հոգուց: Ամեն հերթափոխ՝ 7-ից 9 հոգի, ստանձնում են իրենց պարտականությունները 3 օրը մեկ՝ հերթապահելով 24 ժամ: Ստացվում է, որ չնայած անսովոր գրաֆիկին, հրշեջներն աշխատում են շաբաթական 40 ժամ, ինչպես «մնացած բոլոր նորմալ մարդիկ»: Ջոկատում կին հրշեջ չկա: Փորձառու շիջողներն իրենց հերթին այդպես էլ չհիշեցին իրենց կյանքում մի դեպք, որ այլ կայաններում հանդիպած լինեն կրակի հետ մարտնչող գեղեցիկ սեռի որևէ ներկայացուցչի: Կանայք Հայաստանի հրշեջ ծառայության պատմության մեջ կատարել են միայն վարչական պարտականություններ: Սախարովի հրապարակի հրշեջ կայանի անձնակազմում նրանք դիսպետչերներ են: Ու երևի զարմանալի չէ, որ սիրավեպեր և ամուսնության դեպքեր կայանում հաճախ են լինում: Վերջին դեպքի մասին պատմեց դիսպետչերուհիներից մեկը, որը մեր այցելության ժամանակ, բարեբախտաբար, զբաղված չէր հրդեհների մասին ահազանգեր ընդունելով. «Մեր վարորդներից մեկը՝ Խաչիկը, վերջերս ամուսնացել է հրշեջ Դավիթի քրոջ հետ: Հարսանիքին ներկա էր ամբողջ հերթափոխը, բայց կողմնորոշվել՝ հարսի, թե փեսայի կողմից են եկել, այդպես էլ չհաջողվեց»: Ու չնայած հարսին հրշեջ մեքենայով չէին տարել, ավելի հրդեհաանվտանգ միջոցառում դժվար է պատկերացնել:

***

Կանչ կարող է գրանցվել ցանկացած պահի, այդ պատճառով հրշեջները պետք է միշտ պատրաստ լինեն: Հրդեհի դեպքում կանչերն ընդունում է Չարենցի 5 հասցեում գտնվող 1-01 կապի կենտրոնական

28 29

Հունվար/փետրվար 2012

կայանը և կապ հաստատում դեպքին ամենամոտ հրշեջ ջոկատի հետ: Հրատապության երեք կատեգորիա կա՝ «1-ին բիս», երբ դեպքի վայր է մեկնում 4 մեքենա, «2-րդ բիս»՝ 6 մեքենա, և «3-րդ բիս»՝ 10 մեքենա: «Զանգել-գժվացնելու» դեպքեր հաճախ են գրանցվում. «Մի անգամ մի բանտարկյալ էր զանգել, հայտնեց, թե իբր զոքանչի տանը հրդեհ է բռնկվել: Գնացինք հասանք, տեսանք, որ կրակ չկա, զոքանչին լավ զայրացրինք իրարանցումով, փեսան երևի գոհ մնաց», — ծիծաղելով հիշում է օղակի հրամանատար Անդրանիկ Աղաջանյանը:

***

Հրշեջների անհրաժեշտությունը, սակայն, առաջանում է ոչ միայն հրդեհների, այլև բազմաթիվ այլ արտակարգ դեպքերի ժամանակ: Պարոն Աղաջանյանը շարունակում է պատմություններն ու հավելում՝ «երբեմն ավտովթարների ժամանակ ենք պետք լինում կամ տատիկը մնացել է տանը և չի կարողանում բացել դուռը, բանալին չկա, պետք է լուսամուտից ներս մտնել ու բացել»: Հրշեջները նաև մի քիչ հոգեբաններ ու բժիշկներ են, ովքեր անհրաժեշտության դեպքում կարող են առաջին օգնություն ցուցաբերել: Հրշեջներին հաճախ նաև փրկարարներ են անվանում, նրանք համապատասխան որակավորում անցնելով՝ վկայական են ստանում: Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեին հրշեջ ծառայողներ պատրաստելու համար նախատեսված տեխնիկական ուսումնարաններ, ինչպես նաև Մոսկվայում տեղակայված բարձրագույն ինժեներական դպրոց՝ իր մասնաճյուղերով՝ Լենինգրադում, Իրկուտսկում, Խարկովում: Այժմ Հայաստանում գործում է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, որտեղ պատրաստվում են հրշեջ-ծառայողներ: Հրդեհի մեկնելիս յուրաքանչյուր մեքենայում գտնվում են 7 հոգի՝ վարորդը, պահակապետը, ջոկատի հրամանատարն ու 4 հրշեջ: Հրշեջ մեքենան համալրված է հրդեհաշիջման համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ կտրող գործիքներով, աստիճանով, խողովակներով, լուսարձակներով, փողրակներով, ձողակներով, ծխապատ գոտում աշխատելու համար շնչառական դիմակներով և 1, 3, 5 և 10 տոննա տարողությամբ ջրի պահեստարաններով:


Պատմական ակնարկ 1924 թվականին, երբ Հայաստանում դեռ չկար կանոնավոր գործող հրշեջ ծառայություն, կոմերիտմիության մի քանի ակտիվիստներ հիմնեցին առաջին կամավորական հրշեջ խումբը: Այդ ժամանակ գործում էին ժամանակակից հրաշիջման ինքնաշխատ համակարգերի պարզունակ տարբերակները: Հրդեհավտանգ տեղամասերում ջրով լի անոթներ էին պահվում, որոնք ջարդում և օգտագործում էին համապատասխան նպատակով: «Հայկական կալանչաներ» էլ կային, որոնք տեղակայվում էին հրշեջ մեքենաների կողքերը: 1925-ին Հայաստանում առաջին անգամ պետական մակարդակով սկսում են գործել հրշեջ ծառայության կազմավորված ստորաբաժանումներ և ձևավորվում են համապատասխան ենթակառուցվածքներ: Մինչև 1990-ական թվականները հրշեջ ծառայությունը Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումն էր: 2002 թվականի նոյեմբերից հրշեջ ծառայողները միացան կառավարությանն առընթեր արտակարգ գործերի վարչությանը. այն ժամանակ դեռ Արտակարգ իրավիճակների նախարարություն չկար: 2005 թվականին վերջինս բաժանվեց երկու մասի՝ պետական հրդեհային տեսչություն և փրկարար ուժերի վարչություն: Մարզերում, ի տարբերություն Երևանի, հրշեջների շարժականությունն այնքան էլ մեծ չէ. շատ բնակավայրեր գտնվում են տվյալ տարածքները սպասարկող հրշեջ փրկարարական ջոկատներից մեծ հեռավորության վրա, ինչի պատճառով դեպքի վայր հասնելը կարող է տևել մինչև մեկ ժամ: Այս խնդիրը լուծելու համար ներկայումս քայլեր են ձեռնարկվում կամավորական հրշեջ հենակետերի բացման ուղղությամբ, որոնք ահազանգի դեպքում կիրականացնեն մասնակի հրդեհաշիջման աշխատանքներ, մինչև նրանց կմիանան հիմնական ուժերը: Փորձնական հենակետ շուտով կբացվի Գառնիում: Հաջողության դեպքում այս նախագիծը շարունակություն կունենա այլ բնակավայրերում ևս:

Կրակի ասպետների երիվարները Խորհրդային տարիներին հրշեջ մեքենաները բերվում էին Մոսկվայից՝ տարեկան 15-ից 18 մեքենա, տասը տարի շահագործման ժամկետով: Հայաստանում ընդհանուր պարկը կազմում էր 180 հրշեջ մեքենա: ԽՍՀՄ փլուզումից հետո սկսեցին շահագործվել տարբեր պահեստներում և ստորաբաժանումներում գտնվող մեքենաները: 2000-ական թվականներին գնվեցին ռուսական «Կամազ» մակնիշի հրշեջ մեքենաներ: 2010 թվականի հունիսին Հայաստանն օգնություն ստացավ Ճապոնիայի կառավարությունից՝ Isuzu մակնիշի 28 մեքենա, որոնք այժմ սպասարկում են ամբողջ Երևանը:

Հրդեհները մարվում են ջրով, փրփուրով և հատուկ փոշով (վերջինն առկա է միայն որոշ մեքենաներում): Փոշին կիրառվում է այն դեպքերում, երբ կրակը, օրինակ, բռնկվել է գրադարանում. «Փառք Աստծո, մենք առիթ չենք ունեցել գրադարաններում հրդեհ շիջել»: Ճանապարհներին հրշեջների համար մշտապես խցանումներ են առաջացնում տաքսիստները՝ չարձագանքելով մեքենաների տագնապային ազդանշաններին: Մարտական հանդերձանքը բաղկացած է սաղավարտից, մինչև 600 աստիճան ջերմության դիմադրողականություն ունեցող բաճկոնից, տաբատից և չհրկիզվող ռետինե երկարաճիտ կոշիկներից, որոնց տակացուն երկաթյա է: Հրշեջներ Վարազդատն ու Վարդանը պատմում են, որ դրանք շատ են հեշտացնում հրդեհաշիջման աշխատանքները. «Այս բաճկոնով կարող ես ավելի խոր ներթափանցել վառվող տարածք և ավելի երկար մնալ այնտեղ՝ հանգիստ շիջելով կրակը: Իսկ կոշիկները պաշտպանում են մեխերից, փայտերից, տարբեր երկաթյա առարկաներից»: Այդուհանդերձ, այդ «զրահներով» հրշեջներին մենք այդպես էլ չտեսանք՝ բարեբախտաբար, քաղաքում հանգիստ էր, և կրակի դեմ պայքարելու խնդիր օրվա ընթացքում չեղավ՝ հրշեջները սովորական ծառայողական համազգեստ էին կրում: Գնալուց առաջ, իհարկե, չէի կարող վերջապես չհարցնել հրշեջային դույլերի տարօրինակ ձևի մասին: Պարզվեց, որ դրանք կոնաձև են, որպեսզի անպետք լինեն այլ օգտագործման համար և ոչ մեկի մտքով չանցնի դրանք գողանալ:

***

Ինչպես հայտնի է, Սախարովի հրապարակի հրշեջ-կայանի հայտնի շենքը կառուցվել է գրեթե 90 տարի առաջ: Տրամաբանական է, որ ��յսօր այն չի կարող լիարժեք ծառայել հրշեջներին: Այնպես որ շատ շուտով «սախարովցիները» կտեղափոխվեն հատուկ իրենց համար կառուցված նոր հրշեջ մաս՝ Մյասնիկյան պողոտայի վրա: Բայց ես, միևնույն է, ամեն առավոտ աշխատանքի գնալիս կրկին ու կրկին անցնելու եմ այստեղով ու ապրելու եմ ոչ հրդեհավտանգ, բայց միանգամայն ջերմ զգացմունքներ:

Լենա Գևորգյան Սուրեն Մանվելյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ դեմքեր

Կոնդի տուրիստը Գրեթե մեկ ամիս տևած ոդիսականից հետո ինձ վերջապես հաջողվեց հանդիպել հռչակավոր բնորդուհի Փիրուզին: Դստեր՝ Մերիի հետ Սարյանի արձանի մոտ նկարներ է վաճառում: Իմ ոդիսականի վերջը տվեց Անին՝ Փիրուզի հարևանությամբ աշխատող ծաղկավաճառը: Մի վայրկյանում ընկերացա Փիրուզի հետ ու…

Ա

նունս պապաս ա դրել Փիրուզա: Ինձ ասում են՝ դու ուժեղ ես, քար ես: Երևի իսկականից փիրուզ եմ: Կոնդում եմ ապրում, բայց կոնդեցի չեմ: Կոնդում մարդիկ ապրում են մենակ կենցաղով, իսկ ես կենցաղով ապրող չեմ, դրա համար էլ ինձ ու աղջկաս էստեղ «տուրիստ» են ասում: Առավոտից իրիկուն դրսում ենք, ման ենք գալիս, նկարներ ենք վաճառում: Տուն ենք գնում միայն քնելու կամ նկարելու համար: Մեզնից ի՞նչ կոնդեցի: Երևանցիները հիմա ավելի ազատ են, համարձակ, իսկ իմ ջահելության ժամանակ էդպիսիները քիչ էին: Ո՞վ էր ջինս հագնում՝ մենակ հիփիները: Ես էլ եմ հագել: Չնայած շատ ավանդապաշտ ընտանիքում եմ մեծացել, բայց ես գիժ եմ էղել ու մինչև հիմա էլ էդպիսին եմ: Ամաչելը, կեղծելը, վախենալը, ֆորմալիզմը Փիրուզի համար չեն: Թե չէ Փիրուզը մոդել չէր դառնա: Էն ժամանակ մի երեսուն տարեկան հազիվ լինեի, աղջիկս արդեն կար, մեզ փող էր պետք ապրելու համար: Եկան ասեցին՝ ուզո՞ւմ ես բնորդուհի աշխատես, ասեցի՝ ինչի՞ չէ, դրա մեջ ի՞նչ վատ բան կա: Սկզբում Գեղարվեստի ակադեմիայում դեմքս էին նկարում: Ասում էին՝ քո դեմքը նկարչական գեղեցկություն ունի, արի, քեզ նկարենք: Ասում էի՝ հա՞, որ էդպես ա՝ կգամ: Ու գնացի: Էդ նկարողներից մի քանիսը հիմա ակադեմիայում դասախոսներ են: Օրինակ՝ Դավիթը: Ինքն ինձ շա՜տ սիրուն էր նկարել, էնքա՜ն սիրուն էր նկարել, նայում էիր, չէիր կարողանում աչքդ կտրեիր: Ինքը ինձ նկարելով ընդունվեց ինստիտուտ, բայց երկրաշարժի ժամանակ էդ նկարը կորավ, ինչ էղավ, չգիտեմ: Իմ դիմանկարները, և ոչ միայն, շատ նկարիչների արխիվներում կան: Բայց ես շա՜տ անպարտաճանաչ էի, մեկ գնում էի, մեկ չէի գնում, փախնում էի, ու ինձ ման էին գալիս, որ գտնեն, նկարեն: Հետո սկսեցի մերկ էլ նստել: Ես չեմ ամաչում, որովհետև արվեստագետը հասկանում ա, որ պետք ա նկարվի, որ նկարիչը պետք ա բնորդ ունենա: Էն ժամանակ կային բնորդներ, բայց ծեր էին, իսկ ես ջահել էի: Համաձայնվեցի, ասեցի՝ թող մեր նկարիչները լավ նկարել սովորեն իմ վրա… ու սովորեցին: Բացի էդ, ես ինքս նկարիչ էի ու շատ լավ հասկանում էի նրանց, համ էլ ինձ ապրուստի միջոց էր պետք, դրա համար էլ մերկացա: Չեմ էլ հիշում, քանի ռուբլի էին տալիս: Ինչքան էլ տային, գոհ էի, ուրախ էի, որ էդ գումարն ունեմ: Ես հաշիվ չգիտեմ: Ոչ հաշվում եմ, ոչ հետ եմ գցում… Կարող ա ինձ հիմարի տեղ են դնում, էդ իրանց գործն ա: Ես էդպիսին եմ ծնվել, փողի հետևից չեմ ընկնում: Նկարներս վաճառում եմ ոնց որ ես եմ ուզում: Ասենք՝ մարդը էկել ա, գիտեմ, որ ինքը փող չունի, բայց սիրում ա իմ նկարները: Ես իրան էժան վաճառում եմ, մինչև անգամ նվիրում եմ, որովհետև ինձ ինչ էլ տա, հերիք ա: Ես բավարարվում եմ էնքանով, ինչքան ունեմ: Ես չեմ մտածում՝ վաղը կունենամ, թե չէ, որովհետև կարող ա վաղը չեմ էլ ապրելու, ինչի՞ մտածեմ: Բայց դե էդպիսիններին էլ ասում են հիմար… Հիմա էլ են ասում՝ արի, նկարվի: Մերժում եմ, որովհետև էն ժամանակվա երիտասարդ արվեստագետները ուզում էին իսկական արվեստագետ լինեին, հիմիկվանները՝ չէ: Դրա համար էլ չուզեցի՝ էս լակոտները, որ սովորում են, ինձ ոչ նկարեն, ոչ էլ…Դրանք արվեստագետ չեն, դրանք դիպլոմի համար են նկարում, իսկ ես մենակ իսկական արվեստի համար էի մերկանում: Ջահել էի, բոհեմական կյանք էր, նկարում էինք, սրճարաններ էինք գնում. էն ժամանակ «Սկվազնյաչոկն» էր, «Կապեյկան». անընդհատ արվեստից էինք խոսում, նշանավոր մարդկանց էինք հանդիպում: Մհեր Մկրտչյանից մի բան պատմե՞մ: Լիտվայում էի՝ չեմ էլ հիշում ինչ գործով: Մհեր Մկրտչյանն էլ էնտեղ

30 31

Հունվար/փետրվար 2012


Փիրուզը Դավիթ Դավթյանի կատարմամբ, 1985

նկարահանումների էր: «Զինվորն ու փիղը» տեսե՞լ ես՝ էն որ գունդը գնում ա Գերմանիա, իսկ ինքը Գերմանիայից Հայաստան փիղ ա բերում: Քայլում էի, մեկ էլ Քյոսայանը մոտեցավ ինձ, ասեց՝ արի, ֆիլմում նկարվի: Համաձայնվեցի: Ասեց՝ Մհերը քեզ ինչ հարցնի, կասես՝ հա, հայ եմ, էդքան բան: Մեկ էլ նկարահանում ա գնում, ինձ կանչեցին, հագցրեցին սանիտարկայի շորեր ու էդ ֆիլմում նկարվեցի Մհերի հետ: Մհերը գալիս ա ու ինձ ասում ա՝ դու հա՞յ ես…. ու փաթաթվում ա ինձ: Բա՜… Շա՜տ նշանավոր մարդկանց եմ հանդիպել կյանքում, մենակ էրկու անգամ եմ փոշմանել: Մեկ՝ Վիլյամ Սարոյանը «Արմենիա» հյուրանոցում: Կանգնած էր, հայտնի գլխարկը գլխին: Ուզում էի մոտենալ: Բայց ինքը էնքան մեծություն էր, որ չէի կարողանում: Մոտենայի, ի՞նչ ասեի: Բարև ձեզ, Սարոյան ջան, ես Փիրուզն եմ… Հա, լավ, հետո՞ ինչ: Ասեմ՝ ես էս եմ կարդացել քեզանից, էն եմ կարդացել… Մտածեցի-մտածեցի ու չմոտեցա: Մեկ էլ Լևոն Տեր-Պետրոսյանին եմ հանդիպել, որ նոր էր նախագահ ընտրվել: Հրապարակով անցնում էի, ինչ-որ միջոցառում էր, մեկ էլ տեսնեմ ինքը էնտեղ կանգնած ա: Մոտեցա ու անտարբեր անցա: Ոչ՝ բարև, ոչ բան… Մարդ կար, որ առիթ էր փնտրում մոտենար, խնդրվեր, բայց ես ոչ մի բան չասեցի, չնայած լի՜քը բան ունեի ասելու, լի՜քը: Սաղ կյանքս սիրահարվել եմ: Ունեցել եմ մեծ սեր … Հիմա սիրե՞մ… Էդ սերը էղել ա ու վերջ: Ես միասեր եմ: Չստեմ էլի, ես հիմա ոչ մեկին, որպես տղամարդ, չեմ սիրում: Տղամարդկանց մեջ չեմ գտնում էն, ինչ ունեցել եմ: Բայց ունեցել եմ, ապրել եմ ու վերջ, հերիք ա: Ընե՜նց եմ սիրել, ընե՜նց եմ սիրել: Ձեռք ձեռքի բռնած ամբողջ քաղաքով ման ենք էկել, կինո ենք գնացել անընդհատ, մի խոսքով… Համբուրվում էինք… Էդ տղայի հետ, ում սիրում էի, էնքան եմ համբուրվել պադյեզդում, որ… Աշուն էր, մրսել էինք, էրկուսս էլ թոքաբորբ էինք կպել: Հիմա ինքը ընտանիք ունի, ես չեմ խանգարի, ի՞նչ գործ ունեմ… Կյանքում չեմ հագել բարձրակրունկ, որովհետև ես շատ եմ քայլում, իսկ բարձրակրունկները ոտքերը ցավացնում են: Ես միշտ հագնում եմ էնպիսի բաներ, որ ինձ հարմար լինի, տաք, հանգիստ, որ ես չասեմ՝ վա՜յ, ոտս ցավաց, վա՜յ, մազոլ եղավ: Շատ եմ սիրում քայլել: Աղջկաս հետ մի անգամ ոտքով վեց ժամում հասել ենք Էջմիածին: Հենց էնպես, ուզեցինք ու քայլեցինք: Երբ որ ես ջահել էի, ես կարծում էի, որ ես տգեղ եմ, բայց բոլորը գտնում էին, որ գեղեցիկ եմ: Ինձ ասում էին՝ կանացի ես, բայց ինչումն ա էղել էդ կանացիությունը, չգիտեմ: Անկեղծ եմ էղել: Սիրուն եմ էղել,

թե գեշ՝ էս եմ, որ կամ: Լիտվայում, որ ես քայլում էի՝ մազերս ըսենց գանգո՜ւր, դեմքս մի տեսակ ուրիշ, մի էրեխա ինձ տեսավ, մորը ասեց՝ մամ, հլը նայի ինչ սիրուն ցիգան ա՜: Շրջվեցի, ասեցի, որ ցիգան չեմ, հայ եմ: Էս կինը զարմացավ, թե բա՝ քո նման գեղեցի՞կ են սաղ հայ աղջիկները: Ասեցի՝ ես ի՞նչ գեղեցիկ, ընե՜նց գեղեցիկները կա՜ն: Կոմպլիմենտներ շա՜տ են արել, բայց մենակ մեկը՝ ամենալավը կարամ ասեմ՝ որն ա էղել: Հիմա ինքը չկա, մահացել ա, շատ ճանաչված մարդ էր, դասախոս էր, իրա ազգանունը, ափսոս, չեմ հիշում: Ասեց՝ դու գիտե՞ս, որ քո աչքերը միշտ զարմացած են: Ու էդ ճիշտ ա: Ես անընդհատ զարմացած եմ, ոնց որ էրեխան, ինչ տեսնում եմ՝ մոտենում եմ, նայում, զարմանում, այ հենց դրա համար են էլի Կոնդում անունս «տուրիստ» դրել: Ասում են՝ սաղ օրը դրսերում ես, տուրիստի պես ինչ տեսնում, նայում ես, զարմանում: Ինձ ասում են՝ կամ շատ անկեղծ ես, կամ շատ խորամանկ: Բայց ես անկեղծ եմ:

Սոնա Խաչատրյան Սուրեն Մանվելյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Ֆոտոնախագիծ

Հավերժությանն աչք դնողները Նրանք բոլորիս պես ապրում են մեր քաղաքում, բայց ի տարբերություն սովորական մահկանացուների, մուտք ունեն ժամացույցի թվահարթակից այն կողմ: Երբ հետևում ես նրանց՝ աչքին հազիվ տեսանելի շարժումներին, թվում է նրանց ձեռքում ոչ թե սովորական ժամացույց է, այլ դուռ դեպի հավերժություն, ուր նրանք աչք են դնում խոշորացույցի միջով: Ի՞նչ են տեսնում այնտեղ՝ գաղտնիք է, թաքնված երկսլաք թվահարթակի հետևում:

32 33

Հունվար/փետրվար 2012


Սամվել Ղազարյան

Դեմ չեմ նորագույն տեխնոլոգիաներին, բայց էլեկտրոնային ժամացույցի մեջ փորփրելն ահավոր ձանձրալի է: Ինչքան ուզում է ասեն, որ դրանք ավելի հստակ են (չեմ էլ վիճում), բայց, ըստ իս, դա ոչ թե ժամացույց է, այլ ընդամենը ժամանակի հաշվիչ: Այդպես ավելի ճիշտ է, իսկ ճշտապահությունն ինձ համար տարիների ընթացքում սովորություն է դարձել: Իսկ ահա իսկական ժամացուցային մեխանիզմը լրիվ ուրիշ բան է: Այն քանդել-հավաքելը նրբագույն աշխատանք է: Ավելի նուրբ, քան ոսկերչությունը:


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Ֆոտոնախագիծ

Արմեն Գևորգյան

Առաջին անգամ խոշորացույցն աչքիս դնելիս ես պատկերացնում էի, թե փորփրելու եմ ինչ-որ տիկնոջ թանկարժեք ժամացույցն ու ինքս ինձ կապացուցեմ, որ նույնիսկ շվեյցարական մեխանիզմը կարող է վնասվել, ապա վերակենդանանալ իմ ձեռքերում: Բայց առաջին «հիվանդս» 1800 թվականի գրպանի ժամացույց էր: Այնքան շփոթվեցի, որ մի պահ մտքովս անցավ վերադարձնել այն և ասել, որ ոչ մի բան անել այլևս հնարավոր չէ: Բայց այդպես չարեցի: Մի քանի րոպե պարզապես պտտում էի ձեռքումս, վախենում էի դիպչել գործիքներով: Հետո մտածեցի, որ ավելի վատ միևնույն է չի լինի և բացեցի: Վերանորոգումից հետո ինքս ինձնով պարծենում էի՝ եթե այս ծերուկին ոտքի կանգնեցրի, ուրեմն շվեյցարականի հետ էլ խնդիր չեմ ունեա:

34 35

Հունվար/փետրվար 2012


Լյովա Գասպարյան

40 տարվա մեջ 10 խոշորացույց եմ փոխել: Սկզբում խոշորացումը կրկնակի էր, հետո 2.5, հիմա՝ 4: Ճիշտն ասած երիտասարդ տարիքում խոշորացույցն օգտագործում էի ոչ այնքան անհրաժեշտությունից ելնելով, որքան ինքս ինձ ժամագործ զգալու համար: Բոլոր հին վարպետները չէին հանում խոշորացույցը, նույնիսկ երբ ծխում կամ հաց էին ուտում: Մեր Սուրիկը, օրինակ, երևի քնում էլ է դրանով: Աստիճանաբար ես էլ սովորեցի: Եվ միայն հետո դա դարձավ անհրաժեշտություն: Աշխատանքի ժամանակ միայն մի անգամ եմ բաժանվել խոշորացույցիցս: Սովետի տարիներին էր, երբ ոչ ոք, բացի «Սևանից» այլ ժամացույց չէր տեսել: Մեկ էլ հանկարծ ինձ բերեցին իսկական ոսկյա «Ռոլեքս»: Խոշորացույցը զարմանքից ուղղակի ընկավ հատակին: Հիմա արդեն արտասահմանյան մոդելներին հանգիստ եմ նայում, բայց այնպես եմ ուրախանում «Սևանիի» զրնգոցի՜ց:


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Ֆոտոնախագիծ

Սուրիկ Բարսեղյան

Երազում էլ եմ ժամացույց հավաքում, երբեմն ավելի լավ, քան իրականում: Զարմանալի չէ՝ 82 տարուց 70-նն ապրում եմ այս խոշորացույցն աչքիս: Գործից չհոգնելու համար հարկավոր է այն սիրել: Ես առավոտյան վաղ դուրս եմ գալիս տնից և վերադառնում եմ, երբ արդեն մութ է: Երևի դրա շնորհիվ էլ կնոջս հետ երբեք չենք վիճաբանում: Ժամանակն ամենակլանիչ է: Այս կրպակում տարբեր ժամանակներ կան: Ահա այս էլեկտրոնային ժամացույցը ցույց է տալիս նոր էլեկտրոնային ժամանակը, «Վեսնան» այդպես էլ մնացել է հնում՝ քանի տարի է արդեն սլաքները չեն շարժվում: Իսկ այս ճոճանիվը հավերժ է: Ինձնից էլ երկար կապրի, տաղավարից էլ: Դե, տաղավարից որ՝ հաստատ:

36 37

Հունվար/փետրվար 2012


Բաբկեն Աբրահամյան

Ամենից շատ սիրում եմ հին կարետային ժամացույցները: Ունեմ այդպիսին: Դրանցում պտտվում են ոչ միայն սլաքները, այլև վայրկենային անիվը վերևում՝ կարծես շունն իր սեփական պոչն է փորձում բռնել: Կարծում եմ, որ ժամացույց սիրեցի բանակից հետո: Դժվար թե կարելի է գտնել մի այլ վայր, ուր ժամանակը ձգվում է այդքան դանդաղ: Գոտու վրա գծեր ես քաշում, հաշվելով անվերջ 730 օր, 17 հազար ժամ… Ես այն ժամանակ վստահ էի, որ բանակից հետո էլ երբեք ժամանակի մասին չեմ մտածի: Բայց արի ու տես, որ հիմա նույնիսկ դիպչում եմ ժամանակին, հետ ու առաջ տանում:

Լիլիթ Աղայան, Կարինա Ղազարյան Սուրեն Մանվելյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ անդեգրաունդ

Թանկ, ցավոտ ու մշտական

«Փորձեք ինձ»

Կիսամութ սրահ, լարից կախված լամպ, ծխախոտի ծուխ ու լարված լռություն. այս ամենը չկա: Չնայած դրան՝ տատու-սալոնը նկուղային սրահում է: Նախ՝ վարձակալումն է ավելի էժան, ապա՝ մարդկանց գիտակցության մեջ այդտեսակ արվեստը միշտ ինչ-որ ընդհատակյա կենսակերպի հետ է կապվում: Սեղանին կատալոգներ են, պատերին՝ լուսանկարներ: Վզին դաջված թիթեռից մինչև ամբողջ մեջքով պատկերված վագր: Պաստառապատ վարագույրի կողմից դեպի ընդունարան է ձգվում ծխի նեղլիկ ժապավեն, չնայած որ՝ դռան վրա կարմիրով սպիտակի վրա գրված է. «Չ՛ԾԽԵԼ»: Բայց ոչ, սա ծխախոտի ծուխ չէ, հոտավետ փայտիկ է ծխում, որի բույրը ստեղծում է հատուկ ստեղծագործական մթնոլորտ: Հաստատությունը վարագույրով երկու մասի է բաժանված: Շիրմայից այն կողմ տանող նեղ հատվածում կանաչ ցուցապաստառ է՝ Los Angeles. Exit: Աշխարհագրորեն վայրը չես փոխում, բայց մտովի «կասկածների երևանյան ընդունարանից» տեղափոխվում ես «գործողությունների ամերիկյան արհեստանոց»: Բազկաթոռ, սրվակներ, բամբակ՝ այս ամենն ավելի շատ վիրահատարան է հիշեցնում: Վերջնակետը մեծ հայելին է՝ Try me խորհրդանշական գրությամբ:

Հավասարակշռված որոշում

Ականջօղով և թևքի տակից հազիվ երևացող դաջվածքով մի երիտասարդ բացատրում է իր ստեղծագործության ապագա կրողին, թե ինչ դիրքով է կարիճն ավելի շահեկան նայվելու իր ուսին: «Կրողը» պատկերացրեց չափսը, գինը և ասաց, որ կմտածի: Իսկ Ֆելիքսը՝ նկարիչդաջողը, համբերությամբ շարունակեց «պասյանս» բացել: Նա այս ոլորտում աշխատում է արդեն յոթ

տարի և գիտի, որ տատու անելու որոշումը շտապողականություն չի սիրում: «Երբ գալիս ու հարցնում են, թե արդյո՞ք հետագայում հնարավոր կլինի վերացնել դաջվածքը, հանդիպակաց հարց է առաջանում. իսկ ինչու՞ այն ընդհանրապես անել նման դեպքում»: Իրականում՝ դաջվածքն իսկապես կարելի է վերացնել: Միայն թե դա շատ բարդ գործընթաց է: Տատուն կարելի է ջնջել միայն վիրահատության միջոցով, իսկ պատկերին կփոխարինի սպին: Այսօր տատուն ջնջում են նաև լազերի օգնությամբ, եթե ներկը մաշկի տակ շատ խոր չի ներթափանցել: Դաջվածք ջնջելը նույնքան թանկարժեք ու ցավոտ է, որքան դաջելը:

Գաղափարական մոտեցում

Ֆելիքսի մասնագիտության՝ նկարիչ-դաջող անվանման մեջ գլխավորն առաջին բառն է: Երևանում այդ մասին ստիպված էր մոռանալ: «Ունիկալ տատուն իր մեջ գաղափար է կրում: Սա է իրական արվեստը: Էսքիզն ինքդ պետք է անես, գաղափարին մոտենաս ստեղծագործաբար: Ես ձգտում եմ դրան»: Չնայած որ հաճախորդի ցանկությունն օրենք է, Ֆելիքսը նույնիսկ ամենաշաբլոն պատկերին փորձում է ինչ-որ յուրատեսակ բան հաղորդել: Դաջողը չի փորձում կոտրել կարծրատիպերը, բացատրել կամ պարտադրել: Ամեն ինչ սկսվում է քո մեջ ինչ-որ բան փոխելու հստակ որոշումից. «Դա նման է սանրվածք փոխելու որոշմանը»: Սրահում նաև մի աղջիկ է աշխատում: Նա փիրսինգ է անում, պերմանենտ շպար ու տատուաժ (երբ դաջվածք է, բայց ոչ մշտական): Տատու-սալոնի այցելուների մեծամասնությունը տղամարդիկ են: Աղջիկները, որպես կանոն, նախընտրում են զարդարել ծոծրակը, սեփական

մարմնին որպես մշտական բնակիչ ավելացնել թիթեռ, բզեզ կամ էլ աբստրակտ որևէ նկար: Ֆելիքսի խոսքի վրա սալոնի ստեղծագործական անդորրը խախտեց երիտասարդների մի խումբ, որոնք անմիջապես մոտեցան չինական հիերոգլիֆների շաբլոններին: Սակայն նրանցից և ոչ ոք չէր պատրաստվում հավերժ դաջված մնալ: Փոքր աբստրակտ նկարի ուրվագծերը հայտնվեցին աղջկա ուսի հետնամասին՝ թերևս տատուի համար ամենատարածված տեղում. դրանց վրայով անցան խնայով: Առանց ցավի ու արյան: «Մենդի». այսպես է կոչվում այդպիսի տատուն: Պատկերը մաշկի տակ չի դաջվում, այլ նկարվում է մակերեսին: Այսպիսի դաջվածքը կջնջվի մոտավորապես մեկ ամսից. դե ինչ, ողջամիտ մոտեցում է որոշ ժամանակ աչքի ընկնել ցանկացողների համար: Այդպիսի դաջվածքները ստացվում են նրբագեղ, դրանց ուրվագծերը հստակ են, գույնը՝ հագեցած: Բավարարված հաճախորդը հեռացավ, իսկ Ֆելիքսը շարունակեց «պասյանս» բացել:

«Գրիչով նկարեք»

Վարպետի աշխատանքին այդպես էլ չհաջողվեց հետևել: Իր «կենդանի կտավների» լուսանկարները Ֆելիքսը համակարգչում է պահում: Դատելով տեսածից՝ տատու-վարպետի ստեղծագործական երջանկության կատարելությունը կայանում է մեծ ու բարդ պատկերի, գործողությունների լիարժեք ազատության ու անսահմանափակ երևակայության մեջ: Գնի, կատարման տեխնիկայի ու դաջվածքը ջնջելու մասին բոլոր հարցերին վարպետը պատասխանում է. «Թանկ է, ցավոտ ու մշտական»: Իսկ խնայով նկարին նայում է հեգնանքով և ասում. «Գրիչով նկարեք»:

Լիլիթ Աղայան Սուրեն Մանվելյան

38 39

Հունվար/փետրվար 2012


ՔԱՂԱՔ Ժամանց

Սուրճ ոտքի վրա Երևանն այն քաղաքներից է, որի փողոցները առանձնապես չեն դատարկվում ձմեռվա ցրտերի գալուստի հետ: Մենք պատրաստ ենք տեղից տեղ գնալ կամ պարզապես զբոսնել քաղաքով՝ չնայած սառը քամուն և սառույցով պատված մայթերին: Նման ժամանցին տրամադրում է նաև վերջին տարիներին զարգացող drink to go կոչվող ծառայությունը, երբ խանութներից կամ սրճարաններից գնված մի բաժակ սուրճը կամ թեյը կարելի է խմել ոտքի վրա:

Ձ

մեռային երեկոներին օրգանիզմը տաք ըմպելիքով ջերմացնելու մասին խոսելիս երևի թե արժե սկսել սուրճից: Երևանում դեռ չկան աշխարհի ամենահայտնի «ոտքի վրա» սուրճ առաջարկող Starbucks սրճարանները, բայց դա չի նշանակում, որ մենք չունենք այլ ընտրություն: Ամենալայն տեսականին կարելի է գտնել Segafredo բրենդի երկու՝ Ամիրյան և Թումանյան փողոցների վրա գտնվող սրճարաններից: Մի գավաթ ամերիկանոն կամ կապուչինոն բոլորովին չեն խանգարի, երբ սպասում ես ինչ-որ մեկին, ասենք, Հյուսիսային պողոտայում: Եթե ընկերները ուշանում են, ցուրտը սաստկանում է և կրկին տաք ըմպելիքի կարիք կա, ապա Հյուսիսային պողոտայի նրբանցքներից մեկում կարելի է գտնել Solo

Gelato սրճարանը, որտեղ ձեզ կառաջարկեն «դրսի» ֆորմատի սուրճ, տաք շոկոլադ կամ թեյ: Նմանատիպ տեսականի ներկայացնում է նաև Աբովյանի վրա գտնվող ArtBridge գրախանութ-սրճարանը: Գնում ես գիրքը, վերցնում ես սուրճը ու կարդալով քայլում ես փողոցով… Հյուսիսային պողոտա-Թումանյան խաչմերուկին գտնվող Yum Yum-ում պետք է լինել ուշադիր մեկանգամյա օգտագործման բաժակների հետ տրվող ձողիկների կիրառման հետ. փորձը ցույց է տալիս, որ տաք ըմպելիքների դեպքում այդ՝ առաջին հայացքից հարմար գործիքը, կարող է լեզվի այրվածքի պատճառ դառնալ: Այստեղ արժե հիշել քաղցրավենիքի մասին՝ տաք շոկոլադը կամ լուծվող «նեսկաֆեն» արժե համատեղել քաղաքի ամենահամեղ մաֆիններով կամ

Հյուսիսային պող. 6/24

Մոսկովյան անցուղի 5, մուտքը Սպենդիարյան փողոցից

Մարշալ Բաղրամյան պող. 21, Սիրահարների այգի

40 41

Հունվար/փետրվար 2012

դոնաթներով: Իսկ նրանք, ովքեր նախընտրում են «ավանդական» քաղցրավենիք, կարող են ուղևորվել շատ վաղուց իր տեղը քաղաքային կյանքում ամրագրած «Պոնչիկանոց»: Մաշտոցի պողոտայում գտնվող այս վայրում բացի սովորական կամ շոկոլադե պոնչիկներից նույնպես կարելի է սուրճ, թեյ կամ կակաո գնել: Միակ թերությունը. «Պոնչիկանոցը» փակվում է երեկոյան ժամը ութին, երբ դեռ բավական ժամանակ կա քաղաքում պտտվելու: Չմոռանանք, սակայն, որ նախ և առաջ այն նախատեսված է երեխաների համար: Բարեբախտաբար, drink to go-ն հաշվի է առնված նաև երևանյան մի քանի բիզնես-կենտրոններում. կոստյում կրող լուրջ բիզնեսով զբաղվող մարդիկ նույնպես սիրում են ճաշից հետո մի գավաթ սուրճը

Հյուսիսային պող., 1/5բ շենք, Ամիրյան փող., 3/37 շենք

Աբովյան փող. 20


ձեռքին զբոսնել աշխատանքին վերադառնալուց առաջ: Այդ « ճոխությունը», մասնավորապես, կարող են իրենց թույլ տալ Հանրապետության հրապարակի մոտակայքում գտնվող Erebuni Plaza և Piazza Grande բիզնես-կենտրոնի սրճարանները հաճախող մարդիկ: Վերջինում, ի դեպ, ձեր նախընտրած սուրճը՝ ամերիկանոն, կապուչինոն կամ, ասենք, մակիատոն կարելի է հարստացնել, օրինակ, կարամելի օշարակով կամ դարչինով: Նույնը կարելի է անել նաև Cluboratoria ակումբ-սրճարանում (Սպենդիարյան փողոց), որտեղ ձեր սուրճը միգուցե պատրաստեն հատուկ օրերին աշխատող հյուրբարմենները, օրինակ՝ դիզայներ Արա Ասլանյանը կամ ArmComedy կատակերգական դուետի անդամ Սերգեյ Սարգսյանը: Իսկ ահա Աբովյան-Արամի խաչմերուկի

Square One սրճարանում բացի ստանդարտ թեյսուրճ-շոկոլադ «փաթեթից» ձեզ կառաջարկեն նաև հատուկ գավաթների մեջ լցված ալկոհոլային ըմպելիքներ: Ի դեպ, Հյուսիսային պողոտայի վրա գտնվող Speakeasy կոկտեյլ-բարում նույնպես չեն զարմանա, եթե խնդրեք լայն տեսականիից որևէ կոկտեյլ՝ դուրս տանելու համար: Ճիշտ է, այս հարմարավետ ծառայությունն առայժմ հիմնականում կարելի է ստանալ կենտրոնում, բայց առա��ին քայլերը դեպի ծավալում արվում են. Սիրահարների այգում գտնվող «Աչաջուր» սրճարանի ամենասիրված ըմպելիքներից մեկը կակաոյով կամ դարչինով համեմված տաք շոկոլադն է: Այն ճաշակելով կարելի է նստել նույնիսկ այգու սառը նստարաններին՝ կարևորը ներքին ջերմությունն է:

և

Բիայնա Մահարի


ՔԱՂԱՔ Հիշատակ

Այս տանն ապրել է… Այս բառերով հուշատախտակներ Երևանի շենքերի վրա բազմաթիվ են՝ մոտ 2800: Իրոք, պարծենալ կարելի է, որ տարբեր ժամանակներում այդքան անվանի անձնավորություններ են ապրել մեր մայրաքաղաքում: Բայց հնարավո՞ր է, որ մենք ճիշտ չենք ըմբռնում հուշատախտակ ասվածի իմաստն ու բովանդակությունը:

Առիթ

Հանրագիտարանը պնդում է, որ հուշատախտակը պատրաստված է «հիմնականում քարից (մարմար, գրանիտ) կամ երկաթե ձուլվածքից (բրոնզ, չուգուն)» և «հավերժացնում է հանրաճանաչ մարդու կամ իրադարձության հիշատակը: Հուշատախտակին պատկերված է լինում մարդու կիսանդրին կամ պրոֆիլը և պարզաբանող գրություն»: Բացատրությունը կարծես այնքան էլ համոզիչ չէ: Որոշեցի ինքս պարզություն մտցնել այս հարցում: Ահա մեկ հուշատախտակ, ահա ևս մեկը… Մեղքս ինչ թաքցնեմ, պարզաբանող գրությունները հստակ պատկերացում չտվեցին հուշատախտակներին պատկերված անձանց մասին: Շտապեցի օգնության կանչել պատահական անցորդների: Պարզվեց՝ միայն ես չեմ անտեղյակը:

Մի քիչ պատմություն

Հուշատախտակների տեղադրման ավանդույթ կա մի շարք երկրներում, և ամեն երկիր ունի իր մոտեցումն այս հարցին: Թեև գլխավոր սկզբունքը նույնն է՝ հավերժացնել անվանի մարդու հիշատակը: Երևանում հուշատախտակների տեղադրման ավանդույթը ձևավորվել է դեռևս XIX դարավերջին, երբ Երևանի առաջին խորհրդի (1879թ.) որոշմամբ հուշատախտակներ փակցվեցին մայրաքաղաքի համար յուրահատուկ նշանակություն ունեցող երկու տների վրա (ցավոք, դրանք այլևս գոյություն չունեն): Իսկ ահա 1920 թվականից սկսեցին տեղադրվել անվանի մարդկանց՝ տվ յալ տանը բնակված լինելու մասին հուշատախտակներ: Դրանցից շատերը մեզ չեն հասել՝ մի մասը անհետացել է հենց շենքերի հետ, մի մասն էլ փոխարինվել է նորերով: Այսօր Երևանում տեղադրված հուշատախտակների թիվն առավել է, քան աշխարհի մի շարք խոշոր քաղաքներում: Մայրաքաղաքում կարելի է հանդիպել ամենատարբեր ձևի ու չափի, ամենապարզ ու հասարակից մինչև ամենաբարդ լուծումներով հուշատախտակներ: Հաճախ գրություններն ուղեկցվում են քանդակներով, դիզայներական տարբեր հնարքներով:

42 43

Հունվար/փետրվար 2012

Ընթացակարգ

Իսկ ի՞նչ ընթացակարգ գոյություն ունի մայրաքաղաքում հուշատախտակների տեղադրման համար: Երևանի քաղաքապետարանի կազմակերպական վարչության պետ Գագիկ Բաղդասարյանի խոսքով՝ նախկինում այդ հարցով զբաղվում էր քաղաքային իշխանությունը, ի դեմս Երևանի խորհրդի, որտեղ քննարկում էին ներկայացված առաջարկները և համապատասխան լուծումներ տրվում: Այսօր այդ իրավասությունն ունի Երևանի ավագանին: Ստացվում են հուշատախտակների վերաբերյալ առաջարկներ, պատրաստվում է համապատասխան փաթեթ, որում հաշվի են առնվում բոլոր մանրամասները. ում է նվիրված, ում կողմից է ներկայացվել առաջարկը և այլն: Այնուհետև փաթեթը ներկայացվում է քաղաքապետարանի մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովին, որն էլ քննարկելուց հետո տալիս է Երևանի ավագանուն: Ավագանին կայացնում է տեղադրելու կամ չտեղադրելու վերաբերյալ իր որոշումը: Հուշատախտակներ կարող են տեղադրվել գիտության, կրթության, մշակույթի, քաղաքականության անվանի գործիչների, ինչպես նաև այն մարդկանց հիշատակին, ովքեր իրենց վաստակն են ունեցել Երևան քաղաքում: Հետաքրքիր է, որ իրենց միջնորդությունները կարող են ներկայացնել բոլոր ցանկացողները՝ տարբեր միություններ, կազմակերպություններ, ընտանիքի անդամներ, հարազատներ:

Պարզաբանում

«Եղել են նաև դեպքեր, երբ առաջարկ է ներկայացվել հուշատախտակ տեղադրելու տվյալ անձնավորության կենդանության օրոք, — հիշում է վարչության պետը, — սակայն դա, իհարկե, չի թույլատրվում: Երբ կատարեցինք գույքագրում բոլոր հուշատախտակների վերաբերյալ, բացահայտվեց, որ մեկ տասնյակից ավելի հուշատախտակներ են փակցվել տարբեր օղակների կողմից՝ առանց քաղաքային իշխանության թույլտվության: Այժմ, սակայն, դա խստությամբ վերահսկվում է»: Ավագանու որոշման մեջ նաև պարզաբանվում է, թե ով է հոգալու հուշատախտակների պատրաստման և տեղադրման ծախսերը: Հիմնականում


ֆինանսական խնդիրները հոգում են միջնորդ՝ առաջարկներ ներկայացրած կազմակերպություններն ու միությունները: Երբեմն այդ հարցերով զբաղվում է նաև քաղաքային իշխանությունը: Գագիկ Բաղդասարյանի խոսքով՝ հուշատախտակների ձևի ու բովանդակության հարցում հաշվի են առնվում ներկայացված առաջարկները, բայց քաղաքապետարանի ճարտարապետության վարչությունը տալիս է իր տարբերակը՝ հաշվի առնելով այն շենքի շինարարական, ճարտարապետական առանձնահատկությունները, որի վրա տեղադրվելու է հուշատախտակը և տվյալ անձնավորության գուրծունեության բնագավառը: «Ցավոք, ոչ միշտ են այդ լուծումները ճիշտ եղել», — խոստովանում է Բաղդասարյանը: Իսկ ինչ վերաբերում է հուշատախտակների արձանագրությունների լեզվին, ապա դրանք հիմնականում հայերեն են: Ռուսերենով են հիմնականում խորհրդային շրջանում տեղադրված որոշ հուշատախտակներ: Քաղաքում կան շենքեր, որոնց վրա տեղադրված են ոչ թե մեկ, այլ հինգ, վեց, նույնիսկ տասից ավելի հուշատախտակներ: Դա հաճախ պայմանավորված է նրանով, որ ժամանակին միևնույն կազմակերպության կամ միության աշխատակիցները բնակարաններ են ստացել ու բնակվել միևնույն շենքում: Երևանում մինչև հիմա հայտնի են «գրողների», «նկարիչների» կամ «դերասանների» հատուկ շենքեր: Նոր հուշատախտակի տեղադրմանը տվյալ շենքի բնակիչները, սովորաբար, շատ հանգիստ են վերաբերում: Մյուս կողմից, եթե այդ շենքը որևէ մեկի սեփականությունն է, ապա անպայման պիտի լինի նրա համաձայնությունը: «Բացի այդ, վերցվում է նաև տեղեկանք, որ այդ անձնավորությունը նշված տարիներին, իրոք, հաշվառված է եղել տվյալ հասցեում», — նշում է Բաղդասարյանը, հավելելով, որ հիմա արդեն քիչ են այն բնակարանները, որոնցում բնակվում են անվանի մարդկանց հետնորդները: Հուրախություն ինձ, իմ այցելած հինգ հասցեներից միայն մեկն էր, որ արդեն մի քանի անգամ փոխել էր իր տիրոջը: Իսկ մնացած չորսում բնակվում էին այդ մարդու հարազատները: Եվ միայն մեկի արվեստանոցն էր վերածվել խանութի:

Այս պահին

Գագիկ Բաղդասարյանը նշեց նաև, որ այսօր քաղաքապետարանում կա 70-ից ավելի առաջարկ, ինչը, նրա կարծիքով, շատ մեծ թիվ է: Կարծես թե հուշատախտակների տեղադրման ավանդույթն արժեզրկվում է: Մեր զրուցակցի կարծիքով, սակայն, չի կարելի ասել, որ այս կամ այն հուշատախտակը սխալ են արել, որ փակցրել են, «բայց կարծում եմ, որ թույլտվություն տալու հարցում պետք է շատ զգույշ լինել և պետք է ընտրվեն ամենաարժանիները»:

Բնակիչների կարծիքը

Անկախ պաշտոնական տվյալներից ու պարզաբանումներից, մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը իրարամերժ կարծիքներ ունեն այս խնդրի առթիվ: Ահա դրանցից մի քանիսը. «Ես դեմ չեմ դրանց, բայց այն տպավորությունն է, թե ով և որտեղ կարողանում է, տեղադրում է հուշատախտակներ: Իսկ գրություններն էլ դժվար են կարդացվում: Երևի հնացել են կամ էլ մաքրելու կարիք ունեն», «Շատ լավ է, որ նրանց հիշատակը վառ է մնում», «Նորմալ է, բայց ոչ բոլորին եմ ճանաչում», «Ինչի՞ մասին է խոսքը», «Ես չեմ որոշողը, ինձ համար տարբերություն չկա», «Մենք բոլորին էլ ճանաչում ու հիշում ենք: Մեր ջահելները թող ճանաչեն»:

Եզրահանգում

Նման հուշեր ունեցող շենքերի բնակիչները հիմնականում հպարտ են, որ ապրում են այնտեղ, ուր ժամանակին ապրել ու ստեղծագործել է անվանի գրողն ու արվեստագետը, ճարտարապետն ու հասարակական-քաղաքական գործիչը: Իսկ թե դրանցից որն է ճիշտ տեղադրվել, որը սխալ, կորոշի հասարակությունն ինքը, իր վերաբերմունքով, ուշադրությամբ ու հետևողականությամբ: Փորձենք այսուհետ փողոցով քայլելիս ընթերցել ոչ միայն սրճարանների ու խանութների անվանումները, այլև դրանց արանքում ծվարած, ինչ-որ չափով լքված, անցորդների ուշադրությանը սպասող հուշատախտակների գրությունները: Գուցե նոր անուն բացահայտենք մեզ համար: Գուցե հենց նրա՛ մասին էինք ուզում իմանալ: Եվ գուցե այդ ժամանակ բոլոր պաշտոնական քննարկումների ու որոշումների հետ միաժամանակ նաև մեր կարծիքը հաշվի առնվի այս հարցում:

Արմինե Կարախանյան Սուրեն Մանվելյան


ՔԱՂԱՔ Խորագիր

Մի քիչ էլ խորանանք Այս տարի Երևանը տոնեց իր 2793-ամյակը: Թվում է, թե մայրաքաղաքի բազմադարյան պատմությունը վաղուց բոլորիս հայտնի է, մինչդեռ Էրեբունի ամրոցի պեղումները, որոնք սկսվել են մի քանի տասնամյակ առաջ, շարունակվում են մինչ օրս: Երիտասարդ հնագետ Արա Պետրոսյանը հիշում է իր առաջին «մասնագիտական» այցելությունը Արգիշտի Ա արքայի հիմնած ամրոցը և պատմում պեղումների ընթացիկ փուլի մասին, որին մասնակցել են նաև եվրոպացի մասնագետները:

Ե

րբ 1999-ի ամռանն ուսանողական պրակտիկայի շրջանակներում մասնակցում էի Էրեբունու պեղումներին, չէի էլ մտածում, որ 6 տարի անց համալսարանի պատմության ֆակուլտետն ավարտելու եմ «հնագիտություն» մասնագիտացմամբ: Անընդհատ բողոքում էի, թե արվեստաբանության բաժնի ուսանողներն ինչու պետք է ամառային պրակտիկա անցնեն հնագիտական էս շոգ ու փոշոտ պեղումներին: Չնայած հետո, երբ պրակտիկայի երկրորդ փուլում Մատենադարանի մագաղաթներն էինք ուսումնասիրում, հասկացա, որ առաջին փուլն ավելի լավն էր: Ֆելիքս Տեր-Մարտիրոսովը մեր կուրսում Հին Միջագետքի արվեստ էր կարդում, հետո այնպես ստացվեց, որ նա ղեկավարեց մեր ամառային պրակտիկան՝ պեղումները:

44 45

Հունվար/փետրվար 2012

Արին-Բերդ բլրի հյուսիսային լանջին հորիզոնական հարթակներ էինք փորել, որպեսզի զառիվայրից չգլորվենք Վարդաշեն: Հիմա որ քայլեք այդ կողմով, չեք էլ նկատի, որ մի 10 տարի առաջ այդ լանջին պեղումներ են եղել: Դուրս եկածն ընդամենը Աքեմենյան դարաշրջանի խեցեղեն բեկորներ էին, որոնք վկայում էին կյանքի շարունակությունն այստեղ Ուրարտուի անկումից հետո ևս: Պեղումների ժամանակ շոգ էր ու փոշոտ, ջրի միակ աղբյուրը՝ պուլպուլակը, թանգարանի մուտքի մոտ էր: Այդ պուլպուլակի մոտ գործից հետո ջրոցի էինք խաղում ու ��եր վրայի փոշին վերածվում էր ցեխի: Տաժանակիր աշխատանք էր. բառիս բուն իմաստով բանվորություն էինք անում: Մի խոսքով, ոչ մի լավ

բան, որ մղեր մեզ դեպի հնագիտություն: Էրեբունուց հետո հաջորդեցին Շենգավիթը, միջնադարյան Բջնին, «Որոտան» նախագիծը Սյունիքում, Վանաձորի «Թագավորանիստը», Ագարակի վաղբրոնզեդարյան բնակատեղին, Գետափի ուրարտական ամրոցը, Քարաշամբի դամբարանադաշտն ու…. …12 տարի անց նորից Էրեբունու պեղումներին եմ: Լիքը ուսանողներ կան համալսարանի առաջին-երկրորդ կուրսերից, մի մասը նույնիսկ կամավոր է եկել: Հնագետներն այս անգամ Ֆրանսիայից են: Ստեֆան Դեշամը ղեկավարում է պեղումները, Ֆրանսուա Ֆիշե դը Կլերֆոնտեն գտածո խեցեղենի բեկորներն է վերականգնում թանգարանում: Իսկ իտալացի Վինչենցո Մուտարելլին, բացի հուշարձանը չափագրելը, անընդհատ կատակներ է անում Հռոմի


Հնագիտական առօրյա. Էրեբունի ամրոցի պեղումներին աջակցում են արտասահմանցի մասնագետները և տեղացի ոստիկանները

պապի մասին (ցավոք, տպագրության ոչ ենթակա) ու վարպետորեն նմանակում վարչապետ Բեռլուսկոնիին: Այո, հնագետները տեղյակ են նաև ներկայի մասին: Դեշամի խոսքերով՝ պեղումների նպատակն է, նոր մեթոդներ օգտագործելով, հետազոտել և պեղել Էրեբունու միջնաբերդի այն հատվածները, որոնք համեմատաբար զերծ են մնացել խորհրդային ժամանակաշրջանի՝ 1950-70-ական թթ. պեղումներից: Քառամյա պեղումների ընթացքը կանխորոշվել է դեռ 2008-ին, երբ Խալդի տաճարի հարավ-արևմտյան մասում արվեց առաջին հորատումը: Նա նշեց նաև, որ ամերիկյան թիմը՝ Դեվիդ Ստրոնախի գլխավորությամբ, հնագիտական հորատումներ էր իրականացնում ապադանայի (սյունաշար դահլիճի) տարածքում՝ վերջինիս կառուցվածքը վերհանելու նպատակով: Իսկ ԵՊՀ դասախոս, արշավախմբի անդամ Արմինե Հայրապետյանը նշեց, որ Էրեբունու պեղումները կլրացնեն մեր գիտելիքները ուրարտական տերության վերջին փուլի մասին, ինչպես նաև կտան կարևոր տեղեկություններ Ուրարտուի անկումից հետո անցումային փուլի մասին: Այս պեղումների առանձնահատկությունն այն է, որ փաստագրվում է

ամեն մի մանրուք, համատեղվում և հաշվի են առնվում Էրեբունու պեղումների բոլոր շրջանների նյութերը: Ամրոցի տարածքում նրանք գտել են մի հատված՝ Խալդ տաճարից հարավ-արևելք, որը համեմատաբար զերծ է մնացել խորհրդային ժամանակաշրջանի հապճեպ պեղումներից: Ենթադրյալ հատվածմիջանցքը մեծ հետաքրքրություն էր ներկայացնում և սպասելիքներն արդարացան. հայտնաբերվեց հում աղյուսե և գետաքարե ջրահեռացման համակարգ, զոհաբերությունների համար նախատեսված որմնախորշ և այլն: Պեղումները սկսում ենք առավոտյան 9-ին: Ֆրանսիացիները գալիս են առանձին մեքենայով, ու բոլորն անխտիր ականջակալներով երաժշտություն են լսում: Տպավորություն կար, թե հենց էդպես էլ քնում, վեր են կենում: Վերևում ժամը 11-ի կողմերն արդեն շնչել չի լինում՝ երևանյան տապը տիրոջ կարգավիճակում է, ու միակ փրկությունը բլրի գագաթի թեթև քամին է: Հեռախոսիս ռադիոընդունիչն եմ միացրել, սառը սուրճը դրել կողքս ու պեղում եմ: Մի անգամ Էրեբունի արգելոցը հսկող երկու ոստիկան այցելեցին մեզ: Նրանցից մեկը ծնվել-մեծացել էր


ՔԱՂԱՔ Խորագիր

Էրեբունու պեղումների չորս փուլերը Փուլ I. Վարուցանքից մինչև գիտական ուսումնասիրություն XIX դարի II կեսն էր, երբ Արին-Բերդ բլրի մոտ հայտնաբերվում է ուրարտական սեպագիր արձանագրություն և արվում է ամրոցի նախնական հետազոտությունը: 1879 թվականին նորքաբնակ երևանցի Պապաք Տեր-Ավետիսովը Արին-Բերդ բլրի ստորոտում վար անելիս պատահաբար գտավ ուրարտական չորս տողանի սեպագիր արձանագրություն: Որոշ ժամանակ անց բազալտե այդ քարը հայտնվեց հնագետ Ա. Իվանովսկու մոտ, ով ուղեկցում էր Կայսերական հնագիտական ընկերության անդամ, արևելագետ Մ. Նիկոլսկուն: Վերջինս, իր հերթին, ուսումնասիրում էր Հայաստանում գտնված ուրարտական սեպագրերը: Շուտով սեպագիր տեքստը վերծանվում և հրապարակվում է Նիկոլսկու կողմից: Տեքստում մասնավորապես գրված էր, որ Արգիշտի Ա արքան միջնաբերդում կառուցել է 10000 կապի տարողությամբ հացահատկի պահեստ: Այնուհետև, գնալով այդ արձանագրության հետքերով, 1894 թվականին Իվանովսկին հետազոտեց Արին-Բերդ բլուրը, կատարեց մասնակի պեղումներ, տեսավ բերդաքաղաքի հետքերը, սակայն շուտով դադարեցրեց աշխատանքները: Փուլ II. Կանոնավոր հնագիտական պեղումներն ու Երևանի «ծննդյան վկայականը» 1950 թվականին սկսվեցին Էրեբունու պարբերական հնագիտական պեղումները: Աշխատանքները ղեկավարում էր ճարտարապետ Կոնստանդին Հովհաննիսյանը: Պեղումների առաջին իսկ տարվա աշնանը՝ սեպտեմբերի 15-ին հայտնաբերվեց Էրեբունու հիմնադրման վերաբերյալ սեպագիր արձանագրությունը՝ Երևանի «ծննդյան վկայականը»: 1950-1968թթ. պեղումների արդյունքում բացվեցին արքայական պալատը, պարիսպները, «susi» տաճարը, ներքին բակեր, սյունազարդ դահլիճներ, Խալդ աստծո տաճարն ու բազմաթիվ սենյակներ։ 1968-ին Էրեբունի-Երևանի 2750-ամյակի տոնակատարություններին ամրոցը «պատշաճ» տեսքի բերելու համար հուշարձանի տարածքում օգտագործվել է շինարարական ծանր տեխնիկա, մասնավորապես թրթուրավոր տրակտոր … Խորհրդային գաղափարախոսության տարիներին հին քաղաքակրթությունների հանդեպ «յուրահատուկ» վերաբերմունք կար, մանավանդ եթե դրանց հետքերը գտնվում էին ԽՍՀՄ տարածքում: Էրեբունին «վերականգնելիս» հուշարձանը բավականին տուժեց՝ առաջին հերթին որպես հնագիտական օբյեկտ: Փուլ III: Էրեբունին նոր դիտանկյունից Էրեբունու ուսումնասիրությունների հենց սկզբից հնավայրը դիտարկվում էր որպես ուրարտական քաղաք: 1960-ականներին իրականացված վերականգնողական աշխատանքները նպատակ են ունեցել հանրության համար վերստեղծել հենց այս ժամանակաշրջանը: Սակայն Աքեմենյան ժամանակաշրջանով թվագրվող 30-սյունանի դահլիճի, ինչպես նաև միլեթյան դրամների (մ.թ.ա. V դար) ի հայտ գալը վկայում են, որ այստեղ կյանքը շարունակվել է մ.թ.ա. VIII դարից հետո ևս: Այս վարկածի հավանականությունն են ամրապնդում 1998թ. սկսված ուսումնասիրություններն ու հնագիտական հորատումները (զոնդաժներ): Սա Էրեբունու պեղումների III փուլն էր: Այն ղեկավարում էր հնագետ Ֆելիքս Տեր-Մարտիրոսովը, իսկ արշավախումբը հիմնականում բաղկացած էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի ու Գեղարվեստի ակադեմիայի ուսանողներից: Փուլ IV: Պեղումներ միջազգային արշավախմբերի մասնակցությամբ Էրեբունու պեղումների ներկայիս՝ չորրորդ փուլը սկսվեց 2008-ին՝ եռակողմ համագործակցությամբ: Հայկական կողմը ներկայացնում էին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոցթանգարանը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, ֆրանսիականը՝ Ֆրանսիայի մշակույթի նախարարության հնագիտական ծառայությունները, իսկ ամերիկյանը՝ Բերկլիի համալսարանը: Պեղումները ֆինանսավորվել են Ֆրանսիայի արտաքին գործերի և ՀՀ մշակույթի նախարարությունների կողմից: Պայմանագրի համաձայն՝ պեղումների քառամյա գործաշրջանի նյութերի թվայնացված արխիվը ի պահ կտրվի Էրեբունի արգելոց-թանգարանին:

Նույնիսկ հնագետները երբեմն հանգստանում են

Նոր Արեշում ու պատմեց 1960-ականներին կատարված աշխատանքների մասին, հետո էլ հստակ ցույց տվեց ամրոցի կեղծ և իրական պատերը: Ինձ մի հատված էին տվել միջանցքի կենտրոնական հատվածում. հողից անընդհատ դուրս էին գալիս ուրարտական մուգ բալագույն անոթի բեկորներ, հետո երևաց նույն ջրահեռացման համակարգի շարունակությունը: Սակայն ամենահետաքրքիրը այծի և ցլերի՝ իրար վրա շարված եղջյուրների կույտն էր. հավանաբար զոհաբերության ծեսից մի դրվագ…

***

Հիմա Էրեբունի արգելոց-թանգարանում լուրջ ներդրումներ են սպասվում. նախատեսվում է անցկացնել գեղարվեստական լուսավորություն, կողքի բլուրներից մեկի վրա ամֆիթատրոնի կառուցում, ամրոցի տարածքում գիշերային բեմականացված ներկայացումներ և այլն: Ինչևէ, հուսով ենք, որ այդ ամենն անելուց առաջ տարածքում կաշխատեն հնագետները, և հուշարձանի վրա չի աշխատի ծանր թրթուրավոր շինտեխնիկա, ինչպես մի քանի տասնամյակ առաջ:

Արա Պետրոսյան Արա Պետրոսյան, Ամաուրի Կոնֆես

46 47

Հունվար/փետրվար 2012


ՔԱՂԱՔ Artասովոր

Վերջին ունիվերմագը Օժեգովի բացատրական բառարանում ունիվերմագը ներկայացված է իբրև «խանութ, որտեղ վաճառվում են զանազան, հիմնականում ՝ արդյունաբերական ապրանքներ»: Տասնամյակներ առաջ վերոհիշյալ հարգարժան լեզվաբանը չէր էլ կարող պատկերացնել, թե ինչ է թաքնված լինելու «Ունիվերմագ» ցուցանակի տակ XXI դարի Երևանում: Ավելի կոնկրետ՝ Նալբանդյան 104 հասցեում, որտեղ գործում է համանուն մի խանութ, որն իրավամբ կարելի է կոչել նաև արտ-սալոն:

48 49

Հունվար/փետրվար 2012


Շ

ատերի պես ինձ էլ դժվարությամբ հաջողվեց վերջապես հայտնաբերել «Ունիվերմագը». մի քանի անգամ կողքով գնալ-գալուց հետո նոր նկատեցի ցուցանակը, ապա և մուտքը: — Մելիք, ցուցանակն այնքան փոքր է, որ թվում է՝ ընդհատակյա խանութ է, — բողոքում եմ «Ունիվերմագի» հիմնադիրներից մեկին՝ Մելիք Կարապետյանին: — Փո՞քր, իսկ ինձ թվում էր, թե չափից դուրս մեծ է, — ծիծաղում է նա: Մթնոլորտն իսկապես այնպիսին է, կարծես հայտնված լինես գաղտնի արտ-սալոնում, ուր ցուցադրվում են արգելված հեղինակների ստեղծագործություններ և վաճառվում արգելված ձայնապնակներ: Ցանկություն է առաջանում դուռը թխկացնել ինչ-որ գաղտնի կոդով, որպեսզի ներս թողնեն: Բարեբախտաբար, պետական գաղափարախոսությանը խանգարող նկարիչներ և երաժիշտներ այսօր չկան, այնպես որ՝ մուտքն ազատ է: — Ինչի՞ց սկսվեց «Ունիվերմագը»: — «Գաղափարից», — հարցիս պատասխանում է Մելիքի գործընկեր Նվարդը: Գաղափարը ծնվել էր մոտ մեկ տարի առաջ: Հետո սկսվեցին տարածքի որոնումները: Տարածքը գտնվեց, հերթը հասավ դրա վերանորոգմանը, որը սեփական ձեռքերով իրականացնում էին գաղափարի հեղինակներն իրենց ընկերների հետ: Խանութի ձևավորման մեջ օգտագործվել է այն, ինչ այդ պահին եղել է ձեռքի տակ՝ խնձորների տեղափոխման տուփ, հին խոհանոցային կահույք, շոկոլադի ֆաբրիկայի հնադարյան սնդուկ, նույն ֆաբրիկայի արտադրության թխվածքաբլիթների նույնքան հին տուփ, քանդակագործ Գրիգոր Չուբարյանի արվեստանոցից տեղափոխված պահարանը… Այստեղ ամեն ինչ կամ պեղված է նկուղներից, կամ նվիրված է ընկերների կողմից, կամ էլ՝ ստեղծված է սեփական ձեռքերով: Ինտերյերը լրացնում են «Նոյի թվի» հեռուստա��ույցն ու ռադիոն: Այդպես էլ չպարզեցի՝ աշխատո՞ւմ է, արդյոք,

հեռուստացույցը, բայց ռադիոն այստեղ կմիացնեն այցելուի առաջին իսկ ցանկությամբ: — Մեր գլխավոր սկզբունքը կրկնակի օգտագործումն է, նախ և առաջ դա արտացոլվում է ձևավորման մեջ, — ասում է Մելիքն ու ձեռքը պարզում դեպի արդեն քննարկված «չափից դուրս մեծ» ցուցանակը, — նույնիսկ սա է վերամշակման արդյունք: Պարզվում է, որ այն նախկինում անցորդներին ուղղորդել է դեպի «դրամարկղ»: — Ցուցանակը մեր ընկերներն են հայտնաբերել, — շարունակում է Մելիքը, — գետնանցումում լքված վիճակում, մաքրեցին, էլեկտրականություն քաշեցին և նվիրեցին մեզ: Ի դեպ, ընկերների մասին: «Ունիվերմագի» կայացմանը մասնակցել է մի մեծ թիմ, տասից ավելի մարդ: Բայց որևէ խնդիր, նույնիսկ «ստեղծագործական», առայժմ չի ծագել. — Պարզապես յուրաքանչյուրն անում է իր գործը, — բացատրում է Նվարդը: «Ունիվերմագն» այդպես էլ չունեցավ պաշտոնական շնորհանդես, հիմնադիրները չտվեցին հարցազրույցներ: Մելիքի խոսքերով՝ դա պայմանավորված է նրանով, որ բացումը տեղի ունեցավ աստիճանաբար: Ոչ բոլոր հեղինակները միանգամից բերեցին իրենց գործերը, որոնք ստեղծվել էին հատուկ խանութի համար: Առավել պարտաճանաչ դուրս եկան hand made-ի վարպետները: «Ունիվերմագի» բացման առաջին օրերին իրենց աշխատանքներն էին բերել SunBeam, Lampochka, nvnv and co., Libelle և բազմաթիվ այլ «ձեռագործ» բրենդները: Նրանց առաջարկած գործերը չեն սահմանափակվում ապարանջաններով, ականջօղերով ու կուլոններով: Այստեղ կան հիանալի կարված խաղալիքներ՝ վանիլի և սուրճի բուրմունքով, կավե հրեշտակներ և թռչնակներ, փայտյա տափակ խաղալիքներ և մագնիսիկներ… — Սա սովորական հուշանվերների խանութ չէ, — նշում է Նվարդը, — մեզ մոտ վաճառվող իրերը

նման չեն ամեն քայլափոխին հանդիպող նռներին և «արարատներին»: Մենք առաջարկում ենք արվեստի գործեր՝ ստեղծված հայ վարպետների կողմից: Արվեստային պատկերը լրացնում են զանազան արվեստագիտական գրքեր: Մելիքն արդեն մի քանի տարի է, ինչ գերմանական հռչակավոր Taschen հրատարակչության ներկայացուցիչն է Հայաստանում: Գրքերը դրված են ամենուր, այդ թվում՝ երկրորդ հարկում, որը միաժամանակ նաև գրասենյակ է, կահավորված փոքր սեղանով: Նվարդն ինձ կանչում է փակ դռան մոտ՝ — Այստեղ ընթերցասրահն է: Մինչ ես փորձում եմ պատկերացնել, թե ինչպես է ընթերցասրահը տեղավորվում կարծես թե շատ փոքրիկ այդ սենյակում, բացվում է դուռը և… մի աթոռ (ավելի ճիշտ՝ որպես աթոռ ծառայող զուգարանակոնք) և գրադարակներ: Պետք է որ շատ վեհ լինի՝ նստում ես զուգարանակոնքին և կարդում ընթերցասրահում դրված «Աննա Կարենինայի» նախահեղափոխական հրատարակությունը… Քանի որ «Ունիվերմագի» տարածքը խիստ սահմանափակ է, իսկ այնտեղ հնարավորինս շատ արվեստի գործեր տեղավորելու ցանկությունը անսահման, «խանութպանները» սրամիտ ձև են մտածել: Ամեն նկարիչ, քանդակագործ կամ «ձեռագործ» այստեղ ունի իր անվանական տուփը, որն ինքնուրույն կձևավորի և որում կպահվեն իր ստեղծագործությունները: Ամեն չորեքշաբթի, ի դեպ, «Ունիվերմագում» կազմակերպվում են հանդիպումներ հեղինակների հետ: Կարելի է անձամբ շփվել, զրուցել, վերջում էլ գուցե գնել ստեղծագործություններից մեկը: Եվ այսպես, բացատրական բառարանում «ունիվերմագ» բառի մասին հոդվածում արժե ավելացնել ևս մեկ բացատրություն՝ փոքրիկ արտ-սալոն, որտեղից կարելի է գնել ցանկացած գիրք կինոյի և արվեստի մասին, ձեռագործ հուշանվերներ և հազվագյուտ ձայնասկավառակներ:

և

Բիայնա Մահարի


ՔԱՂԱՔ միջավայր

Տիեզերական օղակաբլիթ Երևանում մեծ հանդիսավորությամբ բացվեց «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալը՝ մեծ, գեղեցիկ ու ժամանակակից: Սակայն կասկածից վեր է, որ դեռ շատ երկար տարիներ երևանցիների, նաև, գոնե մեկ անգամ այստեղ եղած, օտարերկրացիների հիշողության մեջ կմնա Արթուր Թարխանյանի և իր գործընկերների կողմից կերտած հին օդանավակայանը: Շուրջ երեք տասնամյակ հսկայական տիեզերանավ հիշեցնող օդանավակայանը քաղաքի այցեքարտերից մեկն էր:

50 51

Հունվար/փետրվար 2012


Շ

աբաթ կամ կիրակի օրվա երեկո էր: 10-ամյա Անահիտը թեյ էր ըմպում հոր՝ ճարտարապետ Արթուր Թարխանյանի հետ խոհանոցում: Հայրիկի հետ հանդիպումները հաճախ չէին, նա անդադար աշխատում էր և նման երեկոներ միայն ոչ աշխատանքային օրերին էին կազմակերպվում: — Պապ, էս ի՞նչ ես նկարում: — Բուբլիկ եմ նկարում, բալես: — Բա էս ինչե՞ր են կողքը: — Նայիր՝ սա օղակաբլիթն է, կողքը՝ փշրանքներն են, իսկ վերևից ճանճեր են թռչում դեպի փշրանքները: — Պապ, բայց էս գիշերվա կեսին ինչու՞ ես սա նկարել: — Օղակաբլիթը օդանավակայանն է, փշրանքները մարդիկ են, իսկ ճանճերը՝ ինքնաթիռները: Թարխանյանն օղակաբլիթների մեծ սիրահար էր: Ամեն անգամ, երբ կինը գործուղման էր մեկնում Մոսկվա, մշտապես ռուսական օղակաբլիթներ էր բերում իր հետ:

Բուբլիկը, կուկուրուզն ու ադիբուդին

1969 թվականին «Հայպետնախագիծ» ինստիտուտի N5 արվեստանոցի ճարտարապետներ Սպարտակ Խաչիկյանը, Արթուր Թարխանյանը, Լևոն Չերկեզյանը և Ժորժ Շեխլյանը տեղեկացան, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը մրցույթ է հայտարարել ժամանակակից օդանավակայան կառուցելու համար: Երկու ստեղծագործական խումբ ներկայացնող «Հայպետնախագիծը» հաղթահարեց մրցույթի առաջին փուլը: Երկրորդ փուլի ընթացքում մասնագետներից կազմված ժյուրիի անդամներն ընտրեցին չորս ճարտարապետների մշակած շենքի բացառիկ նախագիծը, որը հնարավորություն էր տալիս ապահովել ժամում 2100 ուղևորի թռիչք: Հետագայում հեղինակներն իրենք փոփոխեցին նախագիծը. «Զվարթնոցի» նախնական ուղիղ ձևը վերածվեց բոլորիս քաջ ծանոթ կլորի:

«ՕՂԱԿԱԲԼԻԹԸ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆ Է, ՓՇՐԱՆՔՆԵՐԸ ՄԱՐԴԻԿ ԵՆ, ԻՍԿ ՃԱՆՃԵՐԸ՝ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ». ԹԱՐԽԱՆՅԱՆՆ ՕՂԱԿԱԲԼԻԹՆԵՐԻ ՄԵԾ ՍԻՐԱՀԱՐ ԷՐ: ԵՐԲ ԿԻՆԸ ԳՈՐԾՈւՂՄԱՆ ԷՐ ՄԵԿՆՈւՄ ՄՈՍԿՎԱ, ՌՈւՍԱԿԱՆ ՕՂԱԿԱԲԼԻԹՆԵՐ ԷՐ ԲԵՐՈւՄ ԻՐ ՀԵՏ:


ՔԱՂԱՔ միջավայր

Օդանավակայանի նախնական ձևը, սակայն անհետ չկորավ: Այն չափազանց դուր էր եկել Տալինի ճարտարապետներին և հետագայում նրանց օդանավակայանը կառուցվեց հենց «հայկական տարբերակից» ոգեշնչված: 1980-ական թվականների սկզբին այն արդեն գործում էր Տալինում: Նախագծի գլխավոր ինժեներն է ԽՍՀՄ մինիստրների խորհրդի մրցանակի դափնեկիր Խաչիկյանը: Նախագծի համահեղինակներն են ճարտարապետներ Ա. Տիգրանյանը, Արթուր Մեսչյանը, կոնստրուկտորներն են Գ. Գևորգյանը, Յ. Խաչատրյանը, Ե. Ինդիշկյանը և Իգոր Ծատուրյանը: Արդեն 1971 թվականին ճարտարապետներից և կոնստրուկտորներից կազմված խումբը սկսեց զարգացնել նախագծի տեխնիկական մասը: Հեղինակները մշակեցին համալիրի կարևորագույն սկզբունքները՝ նախագծելով երեք հիմնական կորպուս. երկուսը նախատեսված էին ԽՍՀՄ տարածքում, երրորդը՝ արտասահման թռիչքներ իրականացնելու համար: Օդանավակայանի կառուցումն իրականացնում էր Հայաստանի ամենախոշոր կազմակերպություններից մեկը՝ «Հիդրոէներգոստրոյը»: Միայն նախագծման աշխատանքները տարիներ տևեցին: Դրանք շարունակվում էին նույնիսկ շինարարության աշխատանքներին համընթաց, որոնք իրենց հերթին տևեցին մոտավորապես 5 տարի և գտնվում էին կառավարության և անձամբ Կարեն Դեմիրճյանի հսկողության տակ: Ի սկզբանե, օդանավակայանը պարզապես անվանում էին Արևմտյան («Западный»): Կառավարության որոշմամբ՝ հետագայում օդանավակայանը ստացավ «Զվարթնոց» անունը, թեև ժողովուրդը հաճախ կոչում էր «բուբլիկ»՝ «օղակաբլիթ»: Հումորի մեծ զգացում ունեցող ճարտարապետն ինքն էր հորինում իր նախագծած աշխատանքների մականունները: Այդպես նրա թեթև ձեռքով «Զվարթնոցը» ստացավ օղակաբլիթ մականունը, երիտասարդական պալատի նախագծի կողքին կրծած եգիպտացորեն էր նկարված (այստեղից էլ՝ «կրծած կուկուռուզ»), իսկ մարզահամերգային համալիրը դարձավ «ադիբուդի»: «Մի անգամ ավտոմեքենայում էինք, երբ մեր կողքով մեծ բեռնատար մեքենա անցավ, — հիշում է Անահիտ Թարխանյանը, — հայրս ասաց՝ «Նայիր, այսպիսին է լինելու «Ռոսիա» կինոթատրոնը՝ «կռազի» կուզովների նման»:

Տիեզերական մոտեցում

Օդանավակայանը նախագծելիս Արթուր Թարխանյանը շեշտը դրել էր հիմնականում երկու կետի վրա՝ սեյսմիկ անվտանգություն և Արարատը «Զվարթնոցի» հետևում: Հենց այդ վիզուալ կերպարից էլ ճարտարապետի մոտ ծնվել է օդանավակայանի արտաքին տեսքի գաղափարը: Բայց կարևորագույն խնդիրն արտաքին տեսքի և գործառնականության համատեղումն էր: Անսահման երևակայության տեր ճարտարապետն ընտրում էր շենքերի միայն այն արտաքինը, որն առավել արդյունավետ էր: «Գեղեցիկ արտաքինով անձնավորության ներքինը նույնպես առողջ է և գեղեցիկ՝ սիրտը, արյունատար անոթները, ներքին օրգանները: Եթե ներաշխարհը կատարյալ չէ, ապա մարդը տգեղ է», — սիրում էր կրկնել Թարխանյանը:

52 53

Հունվար/փետրվար 2012

«Զվարթնոցն» առաջին անգամ տեսնողները միշտ նշում են, որ ֆանտաստիկ ֆիլմում գտնվելու տպավորություն են ստանում (ամերիկացի տուրիստները միանգամից հիշատակում են «Աստեղային պատերազմները»): Իսկ 1980-ականներին նկարահանված լեհական մի գիտաֆանտաստիկ ֆիլմում Երևանի օդանավակայանը «մարմնավորեց» հեռավոր մի մոլորակի տիեզերակայան: Սա զուգադիպություն չէ՝ Թարխանյանը տիեզերքի սիրահար էր: Դեռ մանկուց նա նախագծում ու կառուցում էր տիեզերանավեր և երազում կյանքը նվիրել դրան: Սակայն Հայրենական պատերազմի տարիներին ընտանիքի տղամարդկանց մեծ մասը զոհվեց, և նրան թույլ չտվեցին Մոսկվա մեկնել՝ տիեզերանավերի կոնստրուկտոր դառնալու համար: Եվ Թարխանյանն իր սերը դեպի տիեզերքը սկսեց արտահայտել ճարտարապետության մեջ: Բավական է հիշել միայն «Զվարթնոցի» կենտրոնական աշտարակի գլխի «թռչող ափսեն»:

Ճարտարապետական աղմուկ

Չորս ճարտարապետներից կազմված խումբը 1960-ականներին ամենահայտնի ու հաջողվածներից էր Հայաստանում: Կենտրոնում Արթուր Թարխանյանն ու Սպարտակ Խաչիկյանն էին, որոնց պարբերաբար տարբեր հեղինակներ էին միանում: Օդանավակայանի նախագծի ընթացքում նրանց միացան Ժորժն ու Լևոնը: Հենց այս խմբի անդամների մատն էր խառը այլ հանրահայտ կառույցների նախագծմանը՝ «Ռոսիա» կինոթատրոն, Մարզահամերգային համալիր, Երիտասարդության պալատ: Ոչ բոլորն էին ողջունում խմբի անդամների կողմից մայրաքաղաքում բարձրացրած «ճարտարապետական աղմուկը»: Սակայն հենց նրանց


Նախնական տարբերակներից մեկում նախատեսվում էր կառուցել երկու «օղակաբլիթից» բաղկացած համալիր

«Զվարթնոցի» սպասասրահը, 1980-ական թվականներ

ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈւՆԱԿՎՈւՄ ԷԻՆ ՆՈւՅՆԻՍԿ ՇԻՆԱՐԱՐՈւԹՅԱՆԸ ՀԱՄԸՆԹԱՑ, ՈՐԸ ԻՐ ՀԵՐԹԻՆ ՏԵՎԵՑ ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ 5 ՏԱՐԻ ԵՎ ԳՏՆՎՈւՄ ԷՐ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ԵՎ ԱՆՁԱՄԲ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՀՍԿՈՂՈւԹՅԱՆ ՏԱԿ: հեղինակած ճարտարապետական հաստատություններն էին արժանանում համամիութենական լուրջ մրցանակների: Բացի մեկ գաղափարի շուրջ միավորված գործընկերներ լինելուց, նրանք նաև մտերիմ ընկերներ էին: Ճարտարապետների հետ անձամբ ծանոթ մարդիկ միանգամից նշում են՝ յուրահատուկ հումորի տեր մարդիկ էին: 1960-ական թվականներին «Հայպետնախագիծ» ինստիտուտում անցկացվում էին ՈւՀԱ-ի առաջին խաղերը: Չորս ճարտարապետները մշտապես մասնակցում էին դրանց՝ երգում, պարում և առանձնանում յուրահատուկ կատակներով:

Թիմային աշխատանք

Կոնստրուկտոր Գրիգոր Ազիզյանի ընկերներից մեկի քույրն աշխատում էր «Հայպետնախագծում»՝ չորս հայտնի ճարտարապետների խմբի հետ: Վերջինիս առաջարկով Ազիզյանը եկավ ինստիտուտում գտնվող 5-րդ արվեստանոց: Նա օդանավակայանի նախագծի վրա աշխատող 50-ից ավելի մասնագետներից մեկն էր: «Մեր խնդիրն էր իրականացնել այն ամենը, ինչ պատկերացնում էին ճարտարապետները, — բացատրում է կոնստրուկտորը: — Իսկ նրանք փորձում էին անել ամեն հնարավորն ու անհնարինը շքեղ ճարտարապետական կառույց ստեղծելու համար: Ճարտարապետները բոլոր ստեղծագործ մարդկանց պես վառ անհատականություններ են: Բայց մեր դեպքում չորսն էլ նույն ուղղությամբ էին մտածում: Երբ մեկի մտքում որևէ բան էր ծագում, գալիս, պատմում ու իսկույն մոռանում էր: Մյուսը, ամրագրելով այդ միտքը, հիշում և զարգացնում էր այն: Իսկական թիմային աշխատանք էր, և սխալ է առանձնացնել որևէ մեկի անունը: Հետագայում առանձին-առանձին հարցրեցի նրանց, ով ինչ է արել՝ ոչ մեկը չկարողացավ առանձնացնել ու ասել՝ սա ես եմ արել, մյուսը՝ նա»: «Զվարթնոց» նոր տերմինալը շահագործման հանձնվեց 1980 թվականին: Ուղիղ մեկ տարի գործելուց հետո Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը ռեկորդ սահմանեց՝ տեղափոխելով 2,5 միլիոն ուղևոր և 14,3 հազար տոննա տնտեսական ապրանք:


ՔԱՂԱՔ միջավայր «Զվարթնոցի» հին և նոր տերմինալների պատկերը տիեզերքից

«Օղակաբլիթը» փոխարինած «բոնբոներկան»

Պատմական ակնարկ 1931 թվականին Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհուրդը հիմնադրեց հանձնաժողով, որն աջակցում էր քաղաքացիական ավիացիայի զարգացմանն ու ավիաակումբի կազմակերպչական աշխատանքներին հանրապետության սահմաններում: Դրա նպատակն էր գտնել ֆինանսավորում երկրում օդային տրանսպորտի ծառայությունները զարգացնելու համար: 1933 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցավ առաջին թռիչքը ԵրևանԹբիլիսի երթուղով: Հենց այդ իրադարձությունը հիմք դրեց հանրապետությունում կանոնավոր ավիափոխադրումներին: Երևանի օդանավակայանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ նույն թվականի դեկտեմբերի 25-ին: 1938 թվականի տվյալներով՝ օդանավակայանում առկա 11 ինքնաթիռները տեղափոխում էին 2427 ուղևորներ, 51 տոննա փոստ և 304 տոննա բեռ: 1945 թվականին երևանյան «Էրեբունի» օդանավակայանից դեպի Մոսկվա թռիչք գործեց СП-47 ինքնաթիռը 18 ուղևորով՝ հիմք դնելով երկու քաղաքների միջև կանոնավոր թռիչքներին: Ուղիղ 14 տարի անց՝ 1959 թվականին, սկսվեցին «Զվարթնոց» օդանավակայանի շինարարական աշխատանքները: Երկու տարի անց օդանավակայանից իր առաջին թռիչքը իրականացրեց ИЛ-18 լայները: Այդ պահի դրությամբ օդանավակայանը իրենից ներկայացնում էր ուղղանկյուն շենք՝ հարթակի դիմաց տեղակայված փոքրիկ բակով: Սակայն այդ օդանավակայանը կարող էր ապահովել ժամում միայն 200 ուղևորի թռիչք, իսկ ցանկացողների թիվն օրեցօր ավելանում էր՝ 1960-ական թվականների վերջում հասնելով ժամում 800-900 ուղևորի:

54 55

Հունվար/փետրվար 2012


Օդանավակայանի դիզայնն ու կառուցվածքը Շենքի գեղարվեստական ձևավորումն իրականացրել է Միքայել Մազմանյանը: Շենքի ներքևի մասում հիմնականում օգտագործված է բազալտ, արտաքին հարթությունը ձևավորված է հայկական դեղին և ոսկեգույն տուֆի տեսակով: Համալիրի ձևավորման համար օգտագործվել են բազմերանգ նախշեր, նաև օգտագործվել է տարբեր գույների մարմար: Հատակը գրանիտից է: Համալիրի կենտրոնական դահլիճը զարդարում են վեց զարդապատկերներ, որոնց հեղինակներն են ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Զ. Գրիգորյանը և նկարիչ Է. Զաքարյանը: Շենքի տրամագիծը 160 մետր է, ներքին մակերեսը՝ մոտավորապես 20 հազար քմ: Շենքի կլոր տեսք ունենալը պայմանավորված է տարածքային դիրքի հետ: Համալիրի ցանկացած կետից տեսանելի է աշտարակը, որը դիզայնի ամենակարևոր մասնիկներից մեկն է: Նրա բարձրությունը 60 մետր է: «Զվարթնոցը» կարող էր միաժամանակ սպասարկել 14 ТУ-154 մակնիշի ինքնաթիռների: Շինարարական առումով օդանավակայանի համալիրը յուրահատուկ է նրանով, որ բոլոր շինությունները ոչ տիպային են: Դրանցից յուրաքանչյուրի համար առանձին նախագիծ պահանջվեց: Օդանավակայանի թողունակությունը՝ ԽՍՀՄ ներքին ավիագծերում ՝ 2100 ուղևոր ժամում, միջազգային գծերում ՝ 400 ուղևոր ժամում

ԼՈւԿԱՍ ՊԵՐԵԶ ՄՈՆՍԱԼՎՈՅԻ ՆԱԽԱԳԾԱԾ ՆՈՐ ՏԵՐՄԻՆԱԼԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈւԹՅՈւՆԸ, ԸՍՏ ՆՐԱ, ՀԶՈՐ ԵՎ ԻՆՔՆԱՏԻՊ ԻՄԻՋՆ Է. «ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՇՓՈԹԵԼ ԱՇԽԱՐՀԻ ՈՐԵՎԷ ԱՅԼ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԵՏ»: Բոնբոներկա

1998 թվականին «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման համար նախագծերի մրցույթ էր հայտարարվել: Իր նախագծով մասնակցում էր նաև Մհեր Չերկեզյանը: Մհերի նախագծի քննարկման օրը՝ հոկտեմբերի 27-ին, տեղի ունեցան Ազգային ժողովի ոճրագործության հայտնի դեպքերը: Կառավարական փոփոխությունների հետ փոփոխվեց նաև նախագծի ընտրությունը: Սակայն Մհերը ևս 600 աշխատակիցների հետ մասնակցում է նոր «Զվարթնոցի» նախագծային աշխատանքներին: Օդանավակայանի արդիականացման աշխատանքները երկու փուլով ընթացան: Առաջինը տևեց 2002-2004 թթ., երկրորդը՝ 2004-2007 թթ.: Այդ ընթացքում կառուցվեց նոր ուղևորային համալիր: «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի գլխավոր ճարտարապետը արգենտինացի Լուկաս Պերեզ Մոնսալվոն է: Նրա նախագծած կառույցի առանձնահատկությունը, ըստ նրա, հզոր և ինքնատիպ իմիջն է. «Վստահ եմ, որ այն հնարավոր չէ շփոթել աշխարհի որևէ այլ օդանավակայանի հետ»: Շինարարական աշխատանքներին մասնակցում են 15 տեղական և արտասահմանյան ընկերություններ: Աշխատանքների ավարտից հետո, օդանավակայանը կկարողանա սպասարկել արդեն 3 միլիոն ուղևոր: Նոր տերմինալի տարածքը կազմելու է 34 հազար քմ, որի տանիքը 40 տոկոսով ապակեպատ կլինի: Ի դեպ, տերմինալի դիմային հատվածը ևս ապակեպատ է՝ ձևավորված հայկական դրոշի գույներով: Առայժմ հայտնի չէ, թե ինչպես կօգտագործվի «Զվարթնոցի» հին, շատերի համար այցեքարտ դարձած շենքը, սակայն այն միանշանակ պահպանվելու է: Ի դեպ, ճարտարապետական մականունների սիրահար Արթուր Թարխանյանի իննամյա թոռնիկը՝ Դինան, պապիկից ժառանգել է մականուններ հորինելու հմտությունը և նոր օդանավակայանն անվանել «բոմբոներկա»:

***

1990-ականների մութ ու ցուրտ տարիներին Թարխանյանը երկար ժամանակ հիվանդանոցում էր պառկած և արդեն չէր աշխատում: Պատճառը ոչ միայն առողջությունն էր՝ տարիներ շարունակ Հայաստանում ճարտարապետական ոչ մի լուրջ նախագիծ չէր իրականացվում, երկիրն այդ վիճակում չէր: Այդ ընթացքում շատ արխիվային փաստաթղթեր այրվեցին ու կորան, այդ թվում նաև Թարխանյանի էսքիզներից և գրաֆիկական աշխատանքներից շատերը: Դա մեծ կորուստ էր, անշուշտ, սակայն այսօր վստահ կարող ենք փաստել, որ իր և իր թիմակիցների անունները անմահացել են իրենց կերտած և այսօր կանգուն նշանավոր շինությունների շնորհիվ: Դրանցից ամենավառը, հավանաբար, «Զվարթնոցն» է:

Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան, Անահիտ Թարխանյանի արխիվից


ՔԱՂԱՔ տեսակետ

Շուռ տված քաղաք Արգենտինացի ճարտարապետ Լուկաս Պերեզ Մոնսալվոն հեղինակել է «Զվարթնոց» օդանավակայանի նոր շենքը, անմահացնելով սեփական անունը մայրաքաղաքի պատմության էջերին: Սակայն դրանով նրա հարաբերությունները Երևանի հետ չեն ավարտվում ՝ ճարտարապետը չի շտապում հեռանալ այստեղից, մշակում է ևս մի քանի նախագիծ, ինչպես նաև շարունակում է աշխատել իր NavereY նկարազարդումների շարքի վրա: Որտեղից են դրանք ծնվում, և ինչով է առանձնահատուկ Երևանը, — պատմում է արգենտինացի մասնագետը:

56 57

Հունվար/փետրվար 2012


Ա

ռաջին անգամ եկա Հայաստան 2005-ին: Ամենագրավիչն այդ այցելության մեջ ինձ համար այն էր, որ պետք է ոտք դնեի նախկին ԽՍՀՄ երկիր: Մանկությունս անցել է Սառը պատերազմի տարիներին, այդ պատճառով տպավորություններս Խորհրդային Միությունից բաղկացած էին այդ ընթացքում ձեռք բերված կարծրատիպային գիտելիքներից: Այստեղ գալուց հետո սկսեցի հասկանալ և ԽՍՀՄ-ը, և Հայաստանը, որի մասին ընդհանրապես ոչ մի պատկերացում չունեի: Հետագայում սկսեցի տարբերակել հայկականը խորհրդայինից, սովորեցի, որ ուշադրությունս գրավող շատ առանձնահատկություններն առկա են նաև այլ երկրներում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում կամ Վրաստանում: Ես, օրինակ, սիրում եմ խորհրդային մեքենաները: Չգիտեմ էլ ինչու, հավանում եմ ու վերջ: Իմ նկարազարդումներում մեքենաներն առանձին տեղ են զբաղեցնում: Շատ եմ ափսոսում, որ հիմա ոստիկանությունը նոր մեքենաներով է երթևեկում: Հներն ախր շա՜տ լավն էին:

***

Շատ է զարմացնում մարդկանց հագնվելու ոճը: Տղամարդիկ շատ կոնսերվատիվ են, սև կամ մուգ գույներ են ընտրում: Չնայած իմ այստեղ եղած տարիների ընթացքում այդ նորաձևությունն աստիճանաբար փոխվում է: Իսկ կանայք… Օ՜, շատ պրովոկացիոն կլիներ Արգենտինայում այն, ինչ այստեղ նորմալ է: Երևանում առավոտյան 9-ին կանգառում կանգնած կնոջ հագուստը իմ հայրենիքում համապատասխան կլինի միայն հարսանիքի կամ որև այլ կարևոր տոնախմբության ժամանակ: Ստրազներ և շատ ոսկի: Չնայած, մարդիկ ամեն տեղ են ոսկի սիրում: Պարզապես արևմուտքում ոսկեղենն ընդունված չէ ի ցույց դնել: Հիմա արդեն սովորել եմ տղամարդկանց հագին ծիծակ կոշիկ տեսնել, բայց երբ նոր եկա Հայաստան, շատ զարմանալի էր: Ասեմ ավելին՝ թեկուզ ինքս դրանցից չէի կրի, բայց ընդհանուր առմամբ ինձ դուր են գալիս: Մի անգամ կնոջս հետ գնացել էինք ԳՈւՄի շուկա, ես նայում էի այնտեղ վաճառվող ծիծակ կոշիկներին, որ կարծես օձի կաշվից էին պատրաստած, ու մտածում, որ եթե բերեմ Բուենոս Այրեսի ամենաթանկ մոդայիկ խանութը, հաստատ ֆուրոր կլինի:


ՔԱՂԱՔ տեսակետ

58 59

Հունվար/փետրվար 2012


***

Մի բան պետք է ասեմ, որ միգուցե զարմանալի թվա տեղացիներին: Ինձ դուր են գալիս այն նոր շենքերը, որոնք կառուցվում են Երևանում: Այդ նոր երևանյան ոճն իմ կարծիքով համապատասխանում է քաղաքի ընդհանուր շնչին: Բայց Հյուսիսային պողոտան առանձնապես չեմ սիրում՝ շենքերը միանման են: Կինս ինձ հետ է ապրում Երևանում: Նա թարգմանչուհի է՝ իսպաներեն և անգլերեն լեզուների մասնագետ: Այժմ իսպաներեն է դասավանդում համալսարանում: Սկզբում կնոջս համար դժվար էր Հայաստան տեղափոխվելը, բայց նա շատ հետաքրքրասեր է, շատ խելացի: Նա առաջինն էր, ով սկսեց ծանոթանալ պատմությանը, ավանդույթներին, հետո նոր ես էլ միացա:

***

Մի տարի առաջ մի քանի լուսանկար արեցի ու դրանց հիման վրա մշակեցի առաջին նկարազարդումներս: Ու սկսվեց: Աշխատանքից տուն էի վերադառնում ու պարզապես խաղում էի այդ նկարների հետ: Հետո դրանք շատացան: Երբևիցե չեմ մտածել ինչ եմ անելու այդ շարքի հետ: Առայժմ տեղադրում եմ դրանք ֆեյսբուքում հատուկ բացված խմբում: Վերնագիրը ընկերներիցս մեկն էր առաջարկել՝ շրջել Երևանի անունը: Հավանեցի, քանի որ նկարներում էլ ես բոլորովին այլ տեսանկյունից եմ դիտում քաղաքը՝ շուռ տված, եթե կցանկանաք:

Սկզբում որոշել էի օգտագործել այն հարյուրավոր գրությունները, որոնք կարելի է հանդիպել երևանյան տարբեր շենքերի պատերին: Հետո սկսեցի ցույց տալ հայկականի ու սովետականի այն միքսը, որ կա քաղաքում, և որն ինձ այդքան հարազատ է դարձել: Մայր Հայաստան արձանը շատ լուրջ ու մոնումենտալ է: Որոշեցի ծաղիկներով ու գույնով մի փոքր մայրական քնքշանք ավելացնել այնտեղ: Սեր: Ստացվեց ինչ-որ հիփփիական պատկեր: Հետո ընկերներիցս մեկը Անգլիայում որոշեց թողարկել շապիկների մի հավաքածու, որի համար նրան անհրաժեշտ էին կոշիկների լուսանկարներ: Ես և կինս գնացինք Բանգլադեշի շուկա ու նկարեցինք ահռելի քանակությամբ կոշիկներ: Իմիջիայլոց, երկար ժամանակ կարծում էի, թե Բ2 թաղամասում բնակվում են փախստականներ Բանգլադեշից… Մի խոսքով, չդիմացա ու ինքս սկսեցի օգտագործել դրանք նկարազարդումներում:

***

Երբ նոր եկա Հայաստան, ինձ սկսեցին երկիրը ցույց տալ: Իհարկե, առաջին հերթին գնացինք Գառնի-Գեղարդ, Խոր Վիրապ: Բայց ամենաշատը տպավորվել էի Գյումրիից: Շատ ուրիշ տեղ է, շատ տարբեր: Երևանն էլ սիրում եմ հատուկ սիրով: Կարծում եմ դեռ երկար կմնամ այստեղ: Արդեն հասել եմ նրան, որ երբ ասում եմ «գնամ տուն», ի նկատի եմ ունենում երևանյան բնակարանը: Երևի բնական զգացողություն է, չէ՞:

Նունե Մելքումյան Լուկաս Պերեզ Մոնսալվո


ՔԱՂԱՔ Կադրերի բաժին

Կիրովի զբոսայգի, 1940թ. 2

3

5

4

1

1

Կիրովի զբոսայգի Հիմնադրվել է 1933 թվականի գարնանը Երևանի հին շուկայի՝ Ղանթարի, տեղում: Սերգեյ Կիրովի սպանությունից հետո (1934թ.) կոչվել է նրա անունով։ Տարբեր տարիներին զբոսայգում տեղադրվել են քանդակագործներ Արա Սարգսյանի (Ն. Ստեփանյանի բրոնզե արձանը, 1950թ.), Արա Հարությունյանի (Ս. Զաքիյանի բրոնզե մահարձանը, 1956թ.), Լևոն Թոքմաջյանի (լիբանանցի արձակագիր Ժուպրան Խալիլ Ժուպրանի արձանը, 2007թ.) հեղինակած արձանները։

2

Օդապարիկի աշտարակ 1930-ականներին Խորհրդային Միության բոլոր խոշոր քաղաքներում տեղադրվում էին օդապարիկային աշտարակներ: Պարաշյուտային սպորտը խրախուսվում էր, քանի նման ունակությունները կարող էին պետք գալ հարձակողական պատերազմի դեպքում՝ դեսանտային զորքերի կազմավորման համար: Զբոսայգիներում, մարզադաշտերում և նույնիսկ կոլխոզներում տեղադրված աշտարակների թիվը երկրում գերազանցում էր հազարը՝ միայն 1935 թվականին պարաշյուտային սպորտով զբաղվողների թիվը գերազանցում էր 800 հազարը: Երևանյան աշտարակը գտնվել է Կիրովի անվան զբոսայգում և ունեցել 40 մետր բարձրություն։

3

«Սևան» հյուրանոց Մինչ 1930-ականները այստեղ գտնվում էր այսպես կոչված «հյուրանոցային շարքը»: Նիկողայոս Բունիաթյանի նախագծով դրա տեղում կառուցված «Սևան» հյուրանոցը (բացվել է 1939 թվականին) տվեց Շահումյան հրապարակին իր վեջնական, ավարտուն տեսքը: Հետագա տարիներին «Սևանը» մայրաքաղաքի ամենահայտնի և սիրված հյուրանոցներից մեկն էր: 1990-ականներին հյուրանոցը անգործության մատնվեց, 1995-ին վաճառվեց լոնդոնահայ գործարար Վաչե Մանուկյանին, իսկ մոտ տասը տարի անց քանդվեց: Նախատեսվում էր դրա տեղում նոր հյուրանոց կառուցել, սակայն այս պահի դրությամբ որևէ տեղաշարժ այդ ուղղությամբ չկա:

4

Կոմունալ բանկ Կառուցվել է 1910 թվականին Բ. Մեհրաբյանի նախագծով, որը քաղաքային դումայի հանձնարարությամբ նաև իրականացնում էր «նշված բանկի ճիշտ կառուցման հսկողություն»: «Նշված բանկը»՝ Թիֆլիսի կոմբանկի հայկական մասնաճյուղը, 1916-ին վերանվանվել է Կովկասյան բանկի երևանյան բաժանմունք: Խորհրդային կարգերի հաստատումից հետո բանկը պետականացվել է, դառնալով Պետբանկի մասնաճյուղ: 1974-ին վերափոխվել է ԽՍՀՄ Վնեշտորգբանկի մասնաճյուղի: Դա միակ բանկն էր Հայաստանում, որտեղ կարելի էր իրականացնել միջազգային գործարքներ և տարադրամ փոխանակել: Այժմ շենքում տեղակայված է «Ամերիաբանկի» մասնաճյուղերից մեկը:

5

Քաղաքային դումայի շենքը Էրիվանի քաղաքային դուման կազմավորվել է 1879 թվականի հոկտեմբերի 1-ին: Այդուհանդերձ, գրեթե երեք տասնամյակ դուման չուներ սեփական շենք՝ միայն 1906-ին սկսվեց դրա կառուցումը Տաճարային հրապարակի (այժմ՝ Շահումյանի) հարավարևմտյան մասում քաղաքային տեխնիկ Բ. Մեհրաբյանի և գործարար Տիգրան Տեր-Ավետիքյանի նախագծով: Խորհրդային կարգերի հաստատումից հետո դումայի շենքում տեղակայված էին քաղաքային իշխանությունները: 1929-ին ճարտարապետ Ն. Բունիաթյանը ձևափոխեց այն, ավելացնելով ևս մի հարկ և աջ թևը: Շենքը քանդվեց 2000 թվականին, մի քանի այլ հարևան շենքերի հետ իր տեղը զիջելով Congress հյուրանոցին:

Երևան քաղաքի պատմության թանգարան

60

Հունվար/փետրվար 2012



Հունվար-փետրվար 2012, #1-2 (3)