Page 1

#11(21) 2013 Նոյեմբեր

Տարածվում է

անվճար


Շուշան Մելիքյան

Ե

րևանի աղբահանության համակարգը ունի լուրջ խնդիրներ: Ամենաակնհայտը աբղատար մեքենաներ-զոմբիներն են: Շատ հաճախ այդ հրեշները նույնիսկ ոչ էլ հասնում են աղբամաններին, այդպիսով թեթևացնելով առնետների կյանքը: Իսկ երբ փորձում ես կես բերան բողոքել քաղաքապետարանի հետ առնչություն ունեցող մարմիններին, որպես կանոն լսվում է «քաղաքապետարանը ի՞նչ անի, որ մարդիկ իրանց խոզավարի են պահում» բազմաբովանդակ պատասխանը: Բայց խնդիրն իսկապես ունի երկու մեղավոր՝ պաշտոնական ու քաղաքացիական: Օրինակ, եթե քաղաքապետարանը կարծում է, որ աղբատար մեքենաները թարմացնելու փոխարեն արժե կազմակերպել Նունե Եսայանի բացօթյա համերգը, կամ օրեր շարունակ չի դատարկում քաղաքի կենտրոնում տեղադրված աղբամանները, ապա մեզանից շատերն էլ հաճախ աչքի են ընկնում «հա ինչ անենք, մեկ ա՝ խոզանոց ա» կռուտիտով քողարկվող գործողություններով: Բոլորովին վերջերս նստած էի երթուղայինում՝ «գազելի» դիմացի նստարանին, լուսամուտի մոտ: Կարմիր լույսի տակ կանգ առանք: Կողքիս նստած երևանաբնակ տղամարդը խնդրեց մի քիչ հետ նստել: Մտածեցի՝ ուզում է կողքի հայելու մեջ մի բան նայել: Բայց ոչ, ես լուսամուտն էի փակում, իսկ երբ հետ նստեցի, նա ձեռքում գտնվող ցելոֆանե տոպրակը (կարծես թե ինչ-որ շշեր էին մեջը) ուղղակի դուրս շպրտեց՝ մայթին, թփերի տակ: «Բա հո ձեռս չէի՞ պահելու», խիստ զարմացավ երևանաբնակը, երբ ես ու էլի մեկը մեքենայի մեջ փորձեցինք հասկացնել, որ, ճիշտն ասած, աղբը աղբամանի մեջ են գցում, ոչ թե փողոցի մեջտեղը: Ու չեմ բացառում, որ երթուղայինի ուղևորների մեջ այդ մարդու պես էլի մտածողներ կային: Ու քանի երկու կողմից այսպիսի վերաբերմունք է նկատվում (իհարկե, մասամբ՝ ոչ բոլորն են աղբ նետում ոտքերի տակ, և աղբահանության համակարգն էլ ոչ ամբողջությամբ է վարի գնացել, աղբատար մեքենաները նույնիսկ աստիճանաբար փոխարինվում են նորերով), Երևանը ավելի հաճելի քաղաք է լինելու ոչ թե մարդկանց, այլ առնետների, խոզերի և այլ տհաճ արարածների համար: Այնպես որ՝ «աղբ չթափե՛լ»: Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


Բովանդակություն

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04

08

Իրադարձություն Հրապարակի 13 ճակատագրերը 22-ին բացվեց «Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի ճարտարապետական բաց մրցույթին» ներկայացված աշխատանքների ցուցահանդեսը: Զրից 12 առաքիչները Գագիկ Շամշյանի օգտակարության, անցյալի ու ներկայի լավ տղեքի և այլնի մասին խոսում են տաքսիստները:

18

22

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

14

16

Իմ Երևան Իմ ծիրանագույն քաղաքը Ցուրտ ու մութ տարիների ջերմության, Երևանի կինոգենիկության և այլնի մասին պատմում է կինոռեժիսոր Մարիա Սահակյանը:

Իմ ԱՂբերս

ՔԱՂԱՔ

Հուշեր Հնաբնակ երևանցի Բնիկ երևանցի, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանի հուշերը մի քանի րոպեով տեղափոխում են այն Երևան, որն այսօր միայն լուսանկարներում է մնացել:

24

42

Հետազոտություն Գրականության Երևանը Ովքեր և ինչպես են անմահացրել Երևանը՝ արձակում ու պոեզիայում:

44

Մանկություն Մանկության վկաները Պարզվում է կան խաղալիքներ, որոնք ժամանակի ընթացքում դեն չեն նետվում ու մնում են մանկությունից վաղուց դուրս եկած իրենց տերերի հետ:

30

Պատեր Սերը փոքր քաղաքում Սրտիկները, I Love You-ները և այլ ռոմանտիկ երևույթները մայրաքաղաքի պատերին:

46

Նախագիծ Ավելի տեսանելի Օպերա Օպերայի շենքի միջավայրի հնարավոր այլ տարբերակ:

48

Սրբավայր Կաթողիկեի ոսկորները Նարեկ Վան Աշուղաթոյանի հուշերը Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու՝ այդ թվում դրա շուրջ ծավալված շինարարությունը վավերագրելու մասին:

52

Հասցե Ճակատագրի սև շենքը Ինչպես Արամի փողոցի հին շենքերից մեկը XIX դարից եկավ հասավ երրորդ հազարամյակ:

54

Պատմություն Վերջին ռեկորդը Ինչպես Շավարշ Կարապետյանը Երևանյան լճում` մահանալուց երկու տասնյակ մարդու կյանք փրկեց:

58

Օրեցօր Նոյեմբեր Սառույցի բիզնեսի հիմնումը, ծխելու դեմ պայքարը և այլ իրադարձություններ Երևանի պատմությունից:

60

Կադրերի բաժին Գյուղատնտեսական բանկ, 1940-ականներ Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:

Ունակություն Սովորական հիպերպոլիգլոտ Լեզուների ակտիվ ու պասիվ իմացության, իռլանդերենը փրկելու, ռուսերեն մտածողության և այլ լեզվական բաների մասին պատմում է հիպերպոլիգլոտ Արամ Գարեգինյանը:

32

34

36

38

Շապիկ՝ Սերգեյ Նավասարդյան (Sereg Magic)

Գլխավոր խմբագիր՝ Արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ Նոնա Իսաջանյան Թողարկող խմբագիր՝ Արտակ Սարգսյան Խմբագիր՝ նե Թադեվոսյան Գրական խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան Սրբագրիչ՝ Գայանե Անանյան Նկարահանումների գծով տնօրեն՝ Մարիաննա Իսկանդարյան Ֆոտոխմբագիր՝ Արտակ Սարգսյան Ֆոտոմշակում՝ Արմեն Հայրապետյան Էջադրում՝ Արտակ Սարգսյան Նախագծի ղեկավար՝ Էդուարդ Այանյան

2 3

Նոյեմբեր 2013

Ուսումնասիրություն Կույտ աղբոց Ովքե՞ր և ի՞նչ միջոցներով են հավաքում քաղաքային աղբը, ինչպես է այն կուտակվում Նուբարաշենում և ի՞նչ է արվում դրա հարցն ավելի արդյունավետ լուծելու համար: Պրոֆի Ավլեմ թափեմ «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի աշխղեկ Գյուլնիզար Շամոյանը պատմում է մայրաքաղաքը մաքրելու իր տարիների փորձառության ու ամեն օր իրենց շուրջն ավելի շատ կեղտոտող երևանցիների մասին: Հեղինակային Երևանյան աղբի երգը Արձակագիր Արմեն Օհանյանը ներկայացնում է աղբ-աղբահան հարաբերությունները՝ աղբի տեսանկյունից: Խոշոր պլան Վույ աման Երևանի, Նյու Յորքի, Լոնդոնի, Բաթումի, Բանգկոկի, Հռոմի և բազմաթիվ այլ քաղաքների աղբամանները մոտիկից: Հավաքածու Բրայսի անվան հոգու և արվեստի զիբիլանոց Փոքրիկ, բայց բացառիկ հավաքածու, որի բոլոր նմուշները գտնվել են տարբեր ժամանակներում մի բակի աղբանոցում: Այնտեղ Աղբը երկիր չի հարցնում Աղբահավաքության կազմակերպման տարբեր օրինակներ՝ արխաիկից մինչև գերժամանակակից:

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Անի Սմբատի, Արամ Արարատյան, Արմեն Օհանյան, Արմեն Մուրադյան, Նարեկ Վան Աշուղաթոյան, Արքմենիկ Նիկողոսյան, Տաթև Վարդանյան Լուսանկարներ՝ Առնոս Մարտիրոսյան, Տաթև Մնացականյան, Սուրեն Մանվելյան, Տաթև Վարդանյան, Մարիամ Լորեցյան, Լիլիթ Թովմասյան, Սոնա Քոչարյան, Վահան Ստեփանյան, Նարեկ Վան Աշուղաթոյան, Շուշան Մելիքյան, Մարգարյանների ընտանեկան, PanArmenian Photo-ի, Շավարշ Կարապետյանի ընտանիքի անձնական արխիվներից, «Սովետական Հայաստանի ճարտարապետությունը» գրքից Պատկերազարդումներ՝ Վիլյամ Կարապետյան Տառատեսակ Arek Armenian by Rosetta

«Երևան փրոդաքշնս» ՓԲԸ

© 2011-2013 «ԵՐԵՎԱՆ»

Գործադիր տնօրեն՝ Էդուարդ Այանյան

Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է:

Հայաստանի Հանրապետություն, 0009, Երևան, Կորյունի 21 Հեռ.՝ +374 (10) 20 26 89, +374 (10) 20 22 89 Ֆաքս՝ +374 (10) 20 25 69 Էլ. փոստ՝ info@e-productions.am URL` www.imyerevan.com Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (91) 01 78 98

Փնտրե՛ք մեզ Ֆեյսբուքում

Համարը տպագրության է հանձնվել՝ 28.10.2013 Տպագրված է «Նուշիկյան պրինտ» տպագրատանը, 0046, Երևան, Մանանդյան փողոց 33/6 Տպաքանակ՝ 6000 օրինակ Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն սույն գրությամբ հերքում է նախկին համարում (համարներում) տպագրված գրառումն առ այն, որ «Էտնոպրես» ՓԲԸ-ն հանդիսանում է այս ամսագրի հիմնադիրը: «ԵՐԵՎԱՆ» տպագիր ամսագրի հիմնադիր է հանդիսանում «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն: 2011-2013 թթ. ընթացքում «ԵՐԵՎԱՆ» ամսագրում բոլոր տպագրված նյութերը պատկանում են «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:


ՔԱՂԱՔԱՄԵՋ Իրադարձություն

Հրապարակի 13 ճակատագրերը

Հանրապետության հրապարակը վերակառուցման կարի՞ք ունի: Սա էր առաջին հարցադրումը, որը սկսեց հնչել հանրության մեջ, երբ մայիսի վերջին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը կենտրոնական հրապարակի վերակառուցման ճարտարապետական բաց մրցույթ է հայտարարել: Որոշ ժամանակ անց ավելի լուրջ հարցերը (տրանսպորտի գնի բարձրացում, Փակ շուկայի ավերում և այլն) հետին պլան մղեցին այս տարօրինակ միջոցառումը, բայց ահա հոկտեմբերի վերջին ներկայացվեցին բաց մրցույթին ուղարկված 13 նախագծերը:

Ը

ստ քաղաքապետարանի հայտարարության՝ մրցույթի նպատակն էր ընտրել «այն լավագույն նախագծային առաջարկությունները, որոնք ուղղված կլինեն Հանրապետության հրապարակի կարևորագույն ճարտարապետական համալիրի արդիականացմանն ու հարմարեցմանը քաղաքաշինական զարգացման արդի գործընթացներին»: Ուսումնասիրենք մրցույթի կետերից երկուսը: Եվ այսպես՝ «Հանրապետության հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձևավորվել հրապարակի շուրջ՝ էականորեն աղճատելով համալիրի մասշտաբայնության և դոմինանտության կարևոր պայմանները»: Այսինքն՝ եթե հարակից տարածքներում կառուցվել են շինություններ, որոնք չպետք է

4 5

Նոյեմբեր 2013

կառուցվեին, ապա դրանք քանդելու փոխարեն հրապարա՞կը վերափոխենք: Հրաշալի է, անցանք առաջ: Մյուս կետի համաձայն՝ «Հանրապետության հրապարակը, հանդիսանալով համայն հայության խորհրդանիշ ու համազգային, համապետական և համաքաղաքային միջոցառումների իրականացման կարևորագույն հարթակ, Լենինի արձանի և դրա տրիբունայի ապամոնտաժման արդյունքում ունի որոշակի դժվարություններ զանազան հանդիսությունների կազմակերպման խնդրում»: Տարօրինակ է թվում վերակառուցելու մի այնպիսի ճարտարապետական համալիր, որը արդե՛ն իսկ «համայն հայության խորհրդանիշ» է: Բացի այդ, պարզապես զարմանալի է հնչում հանդիսությունների կազմակերպման դժվարությունների պահը. առանց Լենինի արձանի գործը առաջ չի՞ գնում:

Բայց ամենածանր հարվածը հասցվեց հոկտեմբերի 22-ին, երբ Ճարտարապետության ազգային թանգարանինստիտուտում բացվեց «Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի ճարտարապետական բաց մրցույթ»-ին ներկայացված աշխատանքների ցուցահանդեսը: Մրցույթին, փաստորեն, գրեթե երեք ամսվա ընթացքում (հայտերի ընդունման ժամկետը մայիսի 29-ից օգոստոսի 29-ն էր) ներկայացվել է 13 նախագիծ, որոնց հեղինակների անունները չեն հրապարակվում՝ «սուբյեկտիվ մոտեցումից խուսափելու համար»: Բայց դրա կարիքը բնավ չկար. Հանրապետության հրապարակի քաղաքաշինական ու մշակութային կարևորությունը գիտակցող և պարզապես հետաքրքրված այցելուների զանգվածը միանգամայն օբյեկտիվ մոտեցում ցուցաբերեց` օբյեկտիվ վատ:


Միասնության հուշարձան (հատվածներ նախագծի հետ ներկայացված նկարագրությունից) Նոր նախատեսվող հուշարձանի գաղափարական հիմքը հայ ժողովրդի միասնությունն է, որն արտահայտված է արձանների ուս ուսի տված կոմպոզիցիայով: Այն արտահայտում է իշխանության, մտավորականության և ժողովրդի միասնությունը: Ձախ կողմում Տիգրան Մեծն է, աջում՝ Մեսրոպ Մաշտոցը: Մնացած ֆիգուրները անանուն մարդիկ են: Հուշարձանի իրականացման ծախսերը կազմում են $5.000.000:

↑ Պատկերասրահի շենքի ձևափոխման ևս մեկ փորձ

Մրցութային հանձնաժողովը գլխավորում է Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, կազմում ընդգրկված են ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության հանձնաժողովի նախագահ, ճարտարապետ Հրաչ Պողոսյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ԵՃՇՊՀ պրոռեկտոր Յուրի Սաֆարյանը, ճարտարապետներ Գուրգեն Մուշեղյանը, Արթուր Մեսչյանը, Սաշուր Քալաշյանը, Աշոտ Հակոբյանը:

↓ Այսպիսի շինություն է առաջարկվում կառուցել հրապարակում

↑ Մրցույթի մասնակիցները առաջարկեցին նաև պատկերասրահի շենքի նոր տարբերակներ


ՔԱՂԱՔԱՄԵՋ Իրադարձություն Տպավորություն էր, թե այս մրցույթը հայտարարվել է՝ ցույց տալու համար, թե ինչ աստիճանի կարելի է այլանդակել հրապարակը: Անգամ կասկածի տակ կարելի է դնել՝ մրցույթին նախագիծ ներկայացնողներից քանի՞սն են, առհասարակ, ծանոթ հրապարակի հարյուրամյա կառուցապատման պատմությանը, ժամանակին առաջադրված նախագծերին՝ իրականացված ու չիրականացված, Հանրապետության հրապարակի ֆունկցիոնալ նշանակությանը մայրաքաղաքի գլխավոր հատակագծում` որպես վարչական կենտրոն և գեղագիտական արժեքին: Բայց այդ պսևդոհավակնոտ նախագծերը ոտնձգություններ են կատարում նաև Մարկ Գրիգորյանի նախագծած Ազգային պատկերասրահի շենքի հանդեպ՝ դրա փոխարեն ներկայացնելով շենքի թմբուկն աղոտ հիշեցնող ռոտոնդատիպ հորինվածքներ և կամ էլ թմբուկի փոխարեն առաջարկելով կառուցել իբր մոդեռն ինչ-որ անհասկանալի ուղղանկյուն ծավալ՝ այսպես ասած՝ «կոտրելով կարծրատիպերը»: Երբևէ չեմ կարողանա ըմբռնել Լենինի արձանի տեղում փարոսով հուշակոթող առաջարկող հեղինակին. նախագծին կից բացատրությունն այնքան համոզիչ է, որ քիչ է մնում հավատաս, թե հրապարակում փարոսի կարիք կա, բայց ոչ, Երևանը դեռ չի հասել ծովափին: Մի նախագիծ հանձն էր առել լուծել տրանսպորտային հանգույցի խնդիրները, իսկ մյուսը, չգիտես ինչու, որոշել էր, թե հրապարակում միայն եկեղեցին է պակասում: Կառավարության թմբուկի կառուցման առաջարկը նույնպես անհամեստորեն հայտնվել էր մրցութային նախագծերի շարքում (հիշեցնենք, որ վերջին տարիներին «թամանյանական» թմբուկի կառուցման գաղափարն ակտիվորեն առաջ էր տանում նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը): Բայց այդ ցուցահանդեսում իմ բացարձակ ֆավորիտը հիմքում այրվող կրակով խաչն ու դրա վերևում խոյացող կամարն է: Խաչի համար մեկ մրցակիցն իմ

«Բարի լուր» աստվածաշնչային էնցիկլոպեդիկ թանգարան (հատվածներ նախագծի հետ ներկայացված նկարագրությունից) Հուշահամալիրի Խաչն իրականացվում է մետաղական կարկասով և երեսպատվում է հայելապատ ապակիով (Խաչի մեջ՝ լույս)՝ մարդու արտացոլում Աստծու բնավորության մեջ: Ծիածանը՝ տարածական կոնստրուկցիայով, հուշահամալիրի հարթակը և աստիճանները՝ վարդագույն գրանիտից և սպիտակ մարմարից: Հուշահամալիրը հիմնվում է ժայռի վրա՝ Աստծու անսասան Խոսքի վրա՝ հարթակի փոքր-ինչ թեք հարթության վրա երկաթագիր դաջվածքով՝ աշխարհի բոլոր կենդանի լեզուներով: Ի լրումն «Բարի լուր»-ի նրան կից այգու վերհատակագծումով, ինչը թելադրվում է ազգային հոգեկերտվածքով և քաղաքաշինության աղերսն ունի, բաց Երկնքի տակ կազմակերպվում է իր բնույթով եզակի, բացառիկ մի թանգարան՝ Սուրբ Գրքի գիտական հաստատումներով, քանզի ճշմարիտ գիտության հեղինակն Աստված է:

← Անկախության և միասնության դարպասների հնարավոր տարբերակներ

6 7

Նոյեմբեր 2013


← Լենինի արձանի փոխարեն` եկեղեցի

Կարծիք. Վիգեն Գալստյան, մշակութաբան — Դիտելով մրցույթին ներկայացված նախագծերը, ակամա ուզում ես ասել «և երկնքից ընկավ երեք ֆալոս»: Կամ տասը: Ֆալոսապաշտության մոլուցքը, որը թերևս հայկական մշակույթի ամենարմատական հիմնաքարերից մեկն է, այստեղ փայլատակում է մի ուրիշ ուժգնությամբ: Թերևս կարիք լիներ կրկին դիմելու Ֆրեյդ պապիկին ախտորոշելու համար այս զարմանահրաշ սյուռեալիստական համայնապատկերը: Բայց կարծես թե դրա անհրաժեշտությունը չկա, քանզի նախագծերի` մեծ մասամբ դպրոցական մակարդակը (թե՛ կոնցեպտուալ, և թե՛ կատարողական առումով) թույլ չի տալիս լրջությամբ վերաբերվել այս երևույթին: Այնուամենայնիվ, մնում ես զմայլված: Այստեղ կա համարյա թե ամեն ինչ` աստվածաբանության թանգարան, ռուսական… կներեք, հայկական եկեղեցի, ինչ-որ փարոսով ագուցված կառույց, իմպերիալիստական ոճի անկախության և միասնության դարպասներ, ստորգետնյա առևտրի կենտրոն, ֆուտուրիստական գլխաշոր-փաթաթան և ամենահանճարեղ առաջարկը` տետրի թղթին նկարված բազմահարթակ հուշարձան-շատրվանը: Եվ իհարկե «թամանյանական» թմբուկը, որը մշուշապատ հեռվից հառնում է այս ամենին ճարտարապետական Գոդզիլայի նման: Կարելի էր ուղղակի լռել այս աբսուրդի թատրոնի մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի երկու բացառություններով, ոչ մի լուրջ ճարտարապետական ընկերություն չի մասնակցել մրցույթին: Բայց, այնուամենայնիվ, արդյունքները շատ հստակ խոսում են ընդհանուր իրավիճակի մասին: Նշանների մոգական ազդեցությունից ձերբազատվել անկարող ճարտարապետական միջավայր, որը ըստ երևույթին նաև անկարող է ստեղծել (գոնե ձևականորեն) իր անհատական նշանները: Հերքելով միջազգային ժամանակակից ճարտարապետության վերլուծողական և հումանիստ սկզբունքները, տվյալ նախագծերը, ասես, միաձայն բարձրաձայնում են մեկ գաղափար` ազատ տարածքի և ընդհանրապես, ազատության հանդեպ համատարած մի վախ:

Անկախության և միասնության դարպասները (հատվածներ նախագծի հետ ներկայացված նկարագրությունից) Կամարի առավելություններից է լիովին ոճական համատասխանությունը Հանրապետության հրապարակի ճարտարապետական անսամբլին: 25 մետր բարձրություն ունեցող «Անկախության և միասնության դարպասները» դիմային պրոյեկցիայից կազմված է 3 բաղադրիչներից՝ կամարներից, որոնցից կենտրոնական, մեծ կամարը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ երկու կողմերից այն ամբողջացնող փոքր կամարները խորհրդանշում են Արցախը և Սփյուռքը: Այդպիսով, Կամարը որպես ճարտարապետական անսամբլ խորհրդանշում է հայ ժողովրդի միասնականության գաղափարը: Կարևորագույն բաղադրիչներից մեկը նրա ստորգետնյա հատվածում նախատեսված ազգային գենոֆոնդի էլեկտրոնային պահոցի տեղադրումն է: Ստորգետնյա հատվածը պետք է լինի եռահարկ, որտեղ աշխարհասփյուռ հայերը կարող են հայրենիքում թողնել հուշագրեր, որոնք թույլ են տալիս արագ տեղեկատվություն հաղորդել աշխարհի հայերին:

← Տետրի թղթին նկարված բազմահարթակ հուշարձանշատրվանը

անձնական հիթ-շքերթում այն շրջանաձև կառույցն է՝ վրան, երևի, մեր նախկին թագավորները, ինչպես գոթական տաճարներում, իսկ ամենավերևում ուղղանկյուն մի զանգված, որը հնադարյան դամբարաններն է հիշեցնում (այս նախագիծը, ի դեպ, պատկերված էր ձեռքով՝ վանդակավոր թղթի վրա): Ի մի բերելով՝ կարելի է արձանագրել՝ մեծ մասամբ դիլետանտական նախագծեր, որտեղ ինքնահաստատվելու տենչանքը միախառնվում է սեփական անտաղանդությունն ի ցույց դնելու գայթակղությանը: Այդ ճարտարապետական թյուրիմացություններն աչքի անցկացնելու համար ուղիղ մեկ ամիս կա՝ մինչև նոյեմբերի 22-ը: Հետո կիմանանք հաղթողին: Եվ կմնա միայն հուսալ, որ այս մրցույթի որևէ արդյունք երբևէ չի դառնա իրականություն. Երևանը չի կարող դիմանալ ամեն ինչին:

Անի Սմբատի Առնոս Մարտիրոսյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ Զրից

12 առաքիչները

Տարօրինակ անուններով տաքսիների, Գագիկ Շամշյանի գործունեության օգտակարության, անցյալի ու ներկայի լավ տղեքի, փողի հետ աշխատելու դժվարությունների, գյուտարարության ու քաղաքային այլ թեմաների մասին են խոսում տաքսիստները:

8 9

Նոյեմբեր 2013


Ես համաձայն չեմ, որ ասում են աշխարհում բան չի փոխվում: Ամեն ինչ էլ փոխվում ա: Հիմի օրինակ հասարակ բան ասեմ. մեր ժամանակ բանան կամ ստրելկա շալվարներն էին մոդա: Մեզնից գոհ հագնում էինք, լավաշ հարյուրնոցները դնում գրպաններս ու մենք քաղաքի լավագույն տղերքն էինք: Իսկ հիմա՞, ամեն ինչ ուրիշ ա: Հիմա լավ տղեն նախ ջոգվում ա մեքենայի լավ համարներով, հետո մեքենայի մառկով, հետո կոշիկներով, հետո բումաժնիկի տարողությամբ՝ պիտի շատ կանաչ լինի մեջը: Բայց էդ էլ ասեմ, որ չագուչով տաս գլխին՝ վեդռոյի պես կզրնգա: Բայց դե աղջկեքի վեջը չի՝ մեջը ինչ ա, կարևորը ջեբը լիքն ա:

***

Էնքա՜ն փողեր ա անցել ձեռիս տակով: Առաջ ինկասացիայում էի աշխատում, Կենտրոնական բանկի ինկասացիան մենք էինք տանում: Հետո մի օր մաշնից փող կորավ ու ինձ գործից հանեցին, չնայած ես կապ չունեի: Հիմա հետ են կանչում, ասում են գողին գտել են, բայց արդեն ես չեմ գնում: Ինձ դզում ա տաքսի քշելը: Լավ էլ փող եմ առնում, լավ կլիենտներ ունեմ՝ տարբեր պաշտոնների, որ հարց-մարց ա լինում լավ էլ պադերժկա են անում: Էլ ինձ շատ պե՞տք ա գնամ զենք-մենք կապեմ վրես ու եսիմ ում փողերը պաշտպանեմ: Էդ էլ ասեմ՝ լավ դժվար ա էդքան փողի մեջ աշխատել. հա ուզում ես մի կապ ջեբդ դնես՝ մանավանդ նոր տարուց առաջ:

***

Ես մի քանի ամսով եմ Երևան եկել, Մոսկվա եմ մնում: Էն ա որ տունը պարապ մնալ չեմ սիրում, ասի տաքսի քշեմ, քանի ստեղ եմ: Իսկ Մոսկվա գյուտարար եմ: Օրինակ՝ լիքը մարդ, ով կոֆեից հասկանում ա, գիտի, որ կարգին կոֆեն սառը չեն խմում: Հիմա ես էլ հորինել եմ մի հատ բաժակ, որի մեջ կոֆեն միշտ տաք ա մնում, բա: Էս բաժակը հեսա սկսելու ենք ծախել ու գործերս բեսամթ լավանան:

***

Երևանից կարգին տեղ չկա, ինչ էլ անենք, ինչքան էլ քանդեն, մեկ ա ես ասել եմ ու էլի կասեմ՝ Երևանից կարգին տեղ չկա ապրելու: Ու էդ որպես չըխմած տաքսու շոֆեռ չեմ ասում: Ես մեր ռադիոներից մեկի համահիմնադիրներից եմ՝ չեմ ուզում անուններ տալ: Գործից հետո իմ անձնական մեքենայով ֆռում եմ քաղաքով ու տաքսի քշում: Ինձ դզում ա երևանցիքի հետ սենց շփվել, մեկ ու մեջ իրանց խելք սովորացնել, ասել, որ չգնան երկրից, որ ուրիշ տեղ էլ ոսկի չեն բաժանում:

***

Չորս աղջիկ ունեմ: Բայց չորսից ոչ մեկին չեմ ունեցել հույսով, որ տղայ ա լինելու: Աղջիկը ավելի կարգին երեխայ ա, քան տղեն: Նախ՝ աղջկա պահելն ա հեշտ: Հետո աղջկան շուտ տալիս ես ուրիշին ու սկսում ես արդեն թոռներիդ վայելել: Իսկ տղուն հայ բանակ, հայ տուն ու հարս, հա՜յ-հա՜յ: Հետո էլ հարսը լավ չի լինում, հիմա էլ հարս ու կեսուր իրար են ուտում, իսկ աղջկանը հեշտից հեշտ ա:

***

Էս վերջերս մի հատ կարգին հեռախոս ինձ վերցրի ու սկսել եմ փախած անուններով տաքսիներ նկարել: Նենց բաներ են պատահում՝ թող ու փախի: Ամենավերջը տաքսի «Կանեցն» էր: Մեկ-մեկ լուրջ մտածում եմ՝ մարդիկ ո՞նց են անուն մտածում իրանց բիզնեսի համար ու պատկերացնում եմ, որ տաքսու վրա

դնում են երևի իրանց գլխին եկած առաջին բառը: Ասենք տաքսի «Սեկաս»: Ախր նոռմալ մարդը, ո՞նց կարա տենց անուն գրի մաշնի վրա: Կամ էլ էն օրը մի հատ չըխմած ջորի տեսա, սևցրած շուշեքով, բլնգած, վրեն էլ կարմիրով գրած ա՝ «Սիրո տաքսի»: Ասա սիրող սրտերը նստեն էդ մաշնեդ, էդ սերը ու մնացած ամեն ինչը կչորանա:

***

Դու գիտեի՞ր, որ էս մանումենտի «Գոլդեն փալասը» Քոչարյանինն ա: Էն Հարութն էլ հենց էս «փալասի» մասին երգ ունի՝ «Մանումենտի բաղի միջին, արքայական տունս լիներ…»: Ա ,՜ դե ուրիշ տղայ ա էլի էտ Հարութը, չէ բա հիմիկվա վնգստոցները: Նենց բեջուռա անուններ են վրեքները կպցնում, սկի անունները չեմ հիշում:

***

Տերյա՞ն: Կարող ա՞ գիտեք՝ տաքսիստ եմ, ուրեմն ուր ասեք պիտի քշեմ: Ես կենտրոն գնացողը չեմ, չխնդրեք:

***

Մեր երկրի պրոբլեմները ո՞րտեղից են: Ասեմ՝ սաղ պրոբլեմները նրանից են, որ լիքը մարդ հարստացել ա ու իրան զգում ա լրիվ բուլտելյեռ… չէ, բուլտերյեռ չէ, ռոտվելեր… թե՞ ռոքֆելեր: Դե էն միլիարդատեր եվրեյների ընտանիքը: Բայց իրականում իրանք ընդամենը քուչի ռոտվելեր են, է՜հ, Ռոքֆելեր:

***

Իմ ջահել վախտերով մի հատ խումբ կար, Պոլիտեխնիկում էին նվագում շուշուտ, ոնց էր կոչվում… Կարծեմ՝ «Հիսուսի 12 առաքիչներ», թե ուղղակի «Առաքիչներ»: Դե բանը էլի, Մեսչյանն էր նվագում ընդեղ, հետո գնաց Ամերիկա:

***

Լիքը հայ ծանոթներ ունեմ, որ Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա թույն գործի վրա են: Գործի վրա են որն ա՝ գողություն են անում, ու ասեմ, որ շատ իսկուստվիննի գողեր են, դրանց նմանը չկա: Բայց դե քանի որ հայ են, պրինցիպներ էլ ունեն, ասենք մեր հայերին կյանքում չեն թալնի, ռուսներին էլ աշխատում են չկպնեն, հիմնականում թուրքերին ու արաբներին են թալնում: Տենց մեկը կար, ստիպված մտավ էդ գործի մեջ, որտև կնգանից բաժանվել էր, պիտի ալյումենտներ մուծեր ահագին: Բայց հիմա շատ գոհ ու երջանիկ ա:

***

Քառասուն տարվա պրոֆեսիոնալ շոֆեռ եմ: Չէ, Ռուսաստանում կամ Ամերիկայում բիզնես-միզնես չեմ ունեցել, իմ համար սովորական շոֆեռ եմ եղել սաղ կյանքս: Բայց պրոֆեսիոնալ: Այսինքն, իմ մասնագիտությունն ա սա, իմ պատասխանատվությունն ա: Բայց էդ իմ փորձով վախում եմ դուրս գամ փողոց, որովհետև մնացած ավտո քշողների իննսուն տոկոսը փինաչի ա, փինաչի: Մի անգամ գիշերվա հազարին տենց մի փինաչի ապուշ տաքսիստ վստրեչնի մտավ, խփեցինք, ապպա-բան եկան, դրանց սերվիսի տերերը: Երբ որ հասկացավ, որ ինքն էր սխալ ու ձև չունի կռուտիտի, սկսեց բողոքել, թե՝ նախորդ կլիենտը մունաթ էր եկել, ներվայնացել էր, չէր նկատել: Քիչ էր մնում Շամշյանին զանգեի, որ գար նկարեր: Ինքը իրականում կարևոր գործ ա անում հասարակության համար՝ ազգի անտաղանդ փինաչիներին պետք ա բոլորը դեմքով իմանան:

Նե Թադևոսյան, Արեգ Դավթյան Առնոս Մարտիրոսյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ Նստավայր

«Պանդոկ Երևան». հնի ու նորի խաչմերուկում «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցում կարելի է գտնել բազմաթիվ ազգային և ոչ միայն՝ սիրված ուտեստներ: Ռեստորանի հիմնադիր Դավիթ Երեմյանը պատմում է «Պանդոկ Երևանի» ստեղծման ու յուրահատկությունների մասին:

Պարոն Երեմյան, արդեն ութ տարի է, ինչ «Պանդոկ Երևանի» հյուրընկալ դռները բաց են երևանցիների և մեր քաղաքի բոլոր հյուրերի համար։ Ինչպե՞ս հղացավ ռեստորանը ստեղծելու միտքը և ինչո՞ւ հենց այդ անվամբ: — Պանդոկի անվան ընտրությունը պատահական չէր: Այն պայմանավորված էր Երևանի նկատմամբ իմ ունեցած մեծ սիրով: Այս գեղեցիկ և հյուրընկալ քաղաքը նաև իմ ծննդավայրն է, որին պարտական եմ բոլոր ձեռքբերումներիս և հաջողություններիս համար: Իզուր չէ, որ կարգախոսն ընտրելիս երկար մտածելու կարիք չեղավ, և «Մենք սիրում ենք Երևանը» արտահայտությունը լավագույնս նկարագրում է մեր սերը քաղաքի հանդեպ: Ինչ վերաբերում է ազգային խոհանոց ներկայացնող ռեստորանային ցանց ստեղծելու գաղափարին, ապա միտքն ինքնին ծնունդ էր առել վաղուց, սակայն հաջողվեց իրականացնել 2005 թվականին, երբ Խորենացի 29/2-ում բացվեց առաջին «Պանդոկ Երևանը»: Նպատակը միայն համեղ ու որակյալ սնունդ մատուցելը չէր, այլ դարերի տևողու-

թյամբ ստուգված ու մեր օրերը հասած հայկական ավանդական կերակրատեսակները` ամենաբարդ խորտիկներից մինչև առօրյայում գործածվող ամենապարզ ուտեստները մեր հաճախորդներին հրամցնելը, որոնք սիրված են մեր ժողովրդի կողմից և քիմքին հարիր են: Ճաշացանկը պատրաստելիս մենք առաջնորդվել ենք մի պարզ սկզբունքով. հրամցնել զուտ հայկական, բայց մոռացված կամ մոռացման եզրին գտնվող կերակուրներ, որոնք յուրատիպ են և օգտակար: «Պանդոկ Երևանի» ճաշացանկում ներառված են նաև կովկասյան խոհանոցի լավագույն նմուշները: Պետք չէ մոռանալ, որ յուրաքանչյուր տարածաշրջանում մատուցվող կերակուրը տվյալ մշակույթի մի մասն է և վկայում է այն նախասիրությունների մասին, որոնք ձևավորվում են ժամանակի ընթացքում` շփումների միջոցով, ինչպես և պատմական իրադարձությունների բերումով: Լինելով ազգային նկարագրի յուրահատուկ մասը` խոհանոցը նույնպես ենթարկվում է փոխադարձ ազդեցությունների և չի կարող սահմանա-

փակվել մեկ ազգի կամ մեկ մշակույթի ավանդույթներով: Թերևս դրանով է պայմանավորված, որ «Պանդոկ Երևանի» ստեղծման պահից ձգտել ենք համադրել հայկական ու կովկասյան խոհանոցի լավագույն ավանդույթները: Չէ՞ որ ժամանակի ընթացքում այդ կերակրատեսակներից շատերն ընդունվել են հայերիս կողմից ու դարձել առօրյա ճաշացանկի մի մասը: Հետաքրքիր է իմանալ վերջին տարիների ձեր անցած ուղու և ձեռքբերումների մասին: — Անցած ճանապարհի մասին խոսելիս պետք է անդրադառնալ մեր կողմից որդեգրած քաղաքականությանը, որը հիմնադրման պահից ի վեր «Պանդոկ Երևանի» կարևորագույն ուղեցույցներից մեկն է: Մեր նպատակն էր ստեղծել ազգային խոհանոցը ներկայացնող ռեստորանային մի ցանց, որտեղ մատուցվող կերակրատեսակները կհիշեցնեին տնականը` թարմ և որակյալ: Հայի բառապաշարում «տնական» ուտեստը կարևոր նշանակություն ունի և բավականին ընդգրկուն է: Դրան գումարվում է նաև հայ հաճախորդի պահանջկոտ և խիստ լինելը ինչպես մատուցվող կերակրատեսակների, այնպես էլ ներքին հարդարման և ներկայացված երաժշտության նկատմամբ: Սա բավականին պարտավորեցնող է, բայց միևնույն ժամանակ` ողջունելի: Այս նշաձողին հասնելը, անշուշտ, հեշտ չէր, և երկար տարիների տքնաջան աշխատանք պահանջվեց: Ի վերջո, առաքելությունն ավարտված է: Երևանում գործող «Պանդոկ Երևանի» երեք մասնաճյուղերում` Ամիրյան 5, Պարոնյան 7 և Խորենացի 29/2 հասցեներով, բացման պահից ի վեր պատրաստվում են իսկական տնական ուտեստներ` թարմ և որակյալ սննդամթերքից, մատուցվող ճաշատեսակները բազմազան են և մշտապես թարմացվում են, սպասարկումն արագ է և հաճելի: Գրավիչ ու համահունչ ներքին հարդարումը ստեղծում է ջերմ մթնոլորտ, որտեղ մեր հաճախորդները զգում են իրենց անկաշկանդ և հանգիստ` ինչպես տանը: Ջերմ մթնոլորտը զուգակցվում է

10 11

Նոյեմբեր 2013


Առնոս Մարտիրոսյան

սիրված հայկական ազգային և էստրադային երաժշտության ելևէջներով: Ի դեպ, Ամիրյան 5 հասցեում գտնվող պանդոկում հնչում է կենդանի երաժշտություն՝ հայտնի «Ակունք» ազգագրական համույթի կատարմամբ: Առանձնասենյակները հնարավորություն են ընձեռում գործնական հանդիպումներն առավել հանգիստ ու ամփոփ միջավայրում անցկացնելու: Բնական քարերով և փայտով հարդարված սրահները վայելում են ինչպես հայաստանցիների, այնպես էլ Հայաստան այցելող թե՛ սփյուռքահայերի և թե՛ զբոսաշրջիկների սերն ու համակրանքը: Մեր հաջողության մասին են խոսում պանդոկի հին ու նոր հաճախորդների գոհունակությամբ լեցուն հայացքները, շնորհակալական խոսքերը: Շատերն են կրկնում, որ «Պանդոկ Երևանում» իրենց զգում են ինչպես տանը, քանի որ մատուցվում է «իսկական տնական համեղ սնունդ»: Ունենք հաճախորդներ, ովքեր գրեթե ամեն օր այցելում են մեզ: Թերևս սա մեր լավագույն ձեռքբերումներից մեկն է: Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ յուրաքանչյուր բիզնեսում հաճախորդի գոհունակությունը, վստահությունն ու նվիրվածությունը տվյալ բիզնեսի հաջողության մասին են վկայում: Լինելով կայացած և հաջողակ գործարար, ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է ձեր հաջողության գրավականը: — Թերևս յուրաքանչյուր բիզնեսմեն կհամաձայնվի ինձ հետ, որ ցանկացած ոլորտում հաջողության հասնելու առաջին նախապայմանը առավոտյան վաղ արթնանալն ու դրական լիցքերով աշխատավայր մտնելն է: Անչափ կարևորում եմ սերը աշխատանքի, հարգանքը՝ աշխատակիցների հանդեպ, ինչպես նաև ճշգրիտ ռազմավարության կիրառումը բիզնեսում: Մեր բիզնեսի կարևորագույն սկզբունքներից է ազնվությունը և վստահությունը ինչպես միմյանց, այնպես էլ մեր գործընկերների ու հաճախորդների նկատմամբ: Մենք ձգտում ենք ոչ թե մրցակցել, այլ լինել լավագույնը մեր ոլորտում և այդպես գրավել հաճախորդների համակրանքն ու նվիրվածությունը: Առաջնորդվելով այս մոդելով`տարիների ընթացքում մեզ հաջողվեց ստեղծել այնպիսի թիմ և կազմակերպություն, որը կոչված է առաջին հերթին բավարարելու հաճախորդների ցանկությունը և պահանջները: Մեր պանդոկի աշխատակիցները` թե՛ խոհարարները, թե՛ ադմինիստրատիվ անձնակազմը, մշտապես վերապատրաստվում են` ժամանակի պահանջներին զուգընթաց քայլելու համար: Վերջիններիս զգոն, արհեստավարժ և անձնվեր աշխատանքն անհրաժեշտ պայման է բիզնեսի հաջողության գործում: Երբ 2005-ին բացվեց առաջին «Պանդոկ Երևանը»՝ Խորենացի փողոցի վրա, մենք նպատակ ունեինք ապացու-

ցել, որ բիզնեսի գրագետ կազմակերպման դեպքում Երևանում հնարավոր է ստեղծել և պահել բարձր որակական հատկանիշներով ապահովված ռեստորանային ցանց։ Եվ արդեն ութ տարի է, ինչ մենք հաճախորդներ ենք ընդունում ու ճանապարհում` հրամցնելով անփոփոխ բարձր որակով պատրաստված սնունդ և ապահովելով գերազանց սպասարկում: Ավելին` ավանդական եղանակով տեղում պատրաստված ուտեստները (օրինակ` տնական թթուն, պահածոները, մուրաբաները, կոմպոտը), ինչպես նաև մեր գործընկեր ֆերմերների կողմից առաքվող բարձր որակի թարմ մսամթերքից, կաթնամթերքից և բանջարեղենից պատրաստված բազմատեսակ ճաշատեսակները վկայում են հաճախորդների նկատմամբ ունեցած մեր հարգանքի և նրանց միմիայն առողջ սնունդ մատուցելու մեր պարտավորվածության մասին: Մեր կողմից գործում անընդմեջ ներդրվող նորամուծությունները, մշտապես կատարելագործվելու մեր ձգտումը, ինչպես նաև մեծ սիրով կատարվող աշխատանքը չէր կարող աննկատ մնալ: Այսպիսով` «Պանդոկ Երևանը» դարձավ երևանցիների և Հայաստան այցելող հյուրերի սիրված վայրերից մեկը: Այս մասին են վկայում նաև «Պանդոկ Երևանի» ստացած մրցանակներն ու հավատարիմ հաճախորդների աճող բանակը: Ի՞նչ պլաններ ունեք մոտ ապագայում: — Հավատարիմ մնալով մեր կողմից որդեգրած սկզբունքներին՝ նպատակ ունենք էլ ավելի նպաստել մեր ազգային խոհանոցի առանձնահատկությունների և ավանդույթների պահպանմանը Հայաստանում: Մեր խնդիրն է տարածել ազգային արժեքները, ներկայացնել այն ինչպես տեղաբնակներին, այնպես էլ քաղաքի հյուրերին, ստեղծել նորը, հինը՝ մեր դեպքում, հայկական ազգային խոհանոցը վերականգնելու համար: Իհարկե, մենք նաև ընդլայնվելու և մեր հաճախորդներին մշտապես հաճելի անակնկալներ մատուցելու նպատակ ունենք: Շատ շուտով «Պանդոկ Երևանը» հանդես կգա մի շարք անակնկալներով, որոնցից մեկը հեռախոսային թեժ գծի գաղափարն է: Այս գործիքի շնորհիվ մեր հաճախորդներին հնարավորություն կընձեռվի իրենց կարծիքն ու դիտարկումները հայտնել մեզ: Մյուս անակնկալը «Պանդոկ Երևան» ռեստորանային ցանցում առցանց սեղան, ինչպես նաև առաքում, պատվիրելու և միևնույն ժամանակ վիրտուալ մենյու կազմելու հնարավորությունն է, որը կխնայի մեր հաճախորդների ժամանակը և գնային առաջարկը կդարձնի կանխատեսելի: Սակայն ամենակարևոր անակնկալը դեռևս առջևում է, և դրա մասին կխոսեմ ավելի ուշ:

Գովազդային


ՔԱՂԱՔԱՄԵՋ Նստավայր

Crumbs-ի հետ ամեն օրը տոն է Ամեն օրը տոն է. հենց այս սկզբունքով են առաջնորդվում Crumbs հացթուխարանի ու սրճարանների ցանցի աշխատակիցները՝ փորձելով յուրաքանչյուր օրն իրենց այցելուների համար յուրահատուկ ու հիշարժան դարձնել: Իսկ ի՞նչը կարող է օրը ավելի յուրահատուկ ու տոնական դարձնել երևանցիների համար, եթե ոչ հացամթերքների ու թխվածքների նոր տեսականին, որ առաջարկում է Crumbs-ը:

ՀՀ, ք. Երևան, Գլենդել Հիլզ, Արգիշտի 7/6 +374 10 703307 +374 10 703007

12 13

Նոյեմբեր 2013

ՀՀ, ք. Երևան, Բայրոնի 6 +374 10 546424 www. crumbs.am

Առնոս Մարտիրոսյան / գովազդային


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Իմ Երևան

Իմ ծիրանագույն քաղաքը Բակային «Անապա-Անապա» խաղի, ցուրտ ու մութ տարիների ջերմ մարդկային հարաբերությունների, քաղաքին նվիրված մանկական բանաստեղծության, Երևանի կինոգենիկության, ծիրանագույն մայրամուտի և այլնի մասին պատմում է կինոռեժիսոր Մարիա Սահակյանը:

14 15

Նոյեմբեր 2013


Մարգարյանի անվան ծննդատանն եմ ծնվել` առավոտյան ժամը վեցին: Չէի ասի, որ լավ եմ հիշում այդ օրը, բայց ինչքան գիտեմ` շատ շոգ օր էր: Մանկությունս անցել է Չերյոմուշկայում` ամենասովորական խրուշչովկաներից մեկում: Մի անգամ բակում ջուր էր լցվել: Մեր բակի երեխաներից մեկը Անապա էր մեկնել, մենք էլ որոշեցինք հետ չմնալ ու սկսեցինք «Անապա-Անապա» խաղալ` պատկերացնելով, որ ծով ենք գնացել: Երեք տարեկան էի, երբ բակում սկսեցի թատրոններ կազմակերպել: Տատիկս թույլ էր տալիս, որ տնից ցանկացած իր դուրս տանեմ, նույնիսկ հատուկ բեմական հագուստներ ունեինք: Շքամուտքի դռները փակում էի ու տոմսեր էի վաճառում: «Կապույտ կակաչ» էի բեմադրում: Չեխովի դպրոց եմ հաճախել, այդ ժամանակ էլ տեղափոխվեցինք Սունդուկյան փողոցի վրա գտնվող տատիկիս բնակարանը: Բակում շներ կային, մենք էլ նրանց հետևում էինք, կերակրում, պահում նրանց ձագերին: Առաջին ժամադրությունս թթի ծառի վրա է անցել`հենց այդ բակում: Միշտ սիրել եմ դպրոցս, նույնիսկ երբ հիվանդանում էի, տանը չէի մնում: Շատ ընկերներ ունեի, ամեն օրը հետաքրքիր էր անցնում: Յոթերորդ դասարանում էի, երբ Մոսկվա տեղափոխվեցինք: Ամեն կերպ համոզում էի ծնողներիս, որ ինձ Երևանում թողնեն: Ես ինձ լավ էի զգում այստեղ, չնայած որ մութ ու ցուրտ տարիներն էին: Երբեք չեմ մոռանա՝ դասարանում 25 հոգուց մեկը հացի կտոր էր բերում ու բոլորիս հետ կիսվում: Շունիկ ունեի, որ ինձ հետ հացի հերթերում էր կանգնում. բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեին, դու քո մասին էիր պատմում, մյուսները` իրենց: Այնքան մարդ եմ հիմա հիշում հենց այդ հերթերից: Բայց մեր ընտանիքի վիճակը իրոք շատ վատ էր, նույնիսկ տաքացնելու համար որևէ բան չունեինք, հենց դրա պատճառով էլ հեռացանք Երևանից: Մոսկվայում առաջին տարին շատ դժվար էր, հատկապես այն պատճառով, որ ոչ մեկին չգիտեի: Հետո հանդիպեցի ամենամտերիմ ընկերուհուս` Վիկային, որ կյանքիս ամենամեծ գանձերից է: Նրա հետ մինչ այսօր էլ շատ մտերիմ ենք: Ավելին` Վիկան իմ վերջին` «Այդ ես չեմ» ֆիլմի նկարիչն է: Ես գիտեի, հաստատ գիտեի, որ վերադառնալու եմ, որովհետև կամքիս հակառակ տարան Մոսկվա: Սպասում էի, որ կայանամ և հետո վերադառնամ Երևան, այլապես, վստահ եմ, ոչնչի չէի հասնի: Երևանում ամենամեծ խնդիրը հենց դա է` քեզ չեն թույլ տալիս կայանալ: Շատ եմ հանդիպում հայ երիտասարդների, որոնք փորձում են որևէ բան ստեղծել, բայց նրանք միանգամից լսում են հետևյալը` «դու ո՞վ ես, որ խոսում ես»: Ռուսաստանում ստեղծագործ մարդուն այդ առումով շատ ավելի հեշտ է: Այստեղ քո ուժերին չեն հավատում ու ձայնի իրավունք չեն տալիս: Իսկ այնտեղ կարող ես խոսել: Եթե համարձակվում ես, տաղանդավոր ես ու քեզնից որևէ բան ես ներկայացնում, հաստատ ինչ-որ բանի կհասնես: Հենց փող հայտնվեց, միանգամից հետ եկա Երևան: Դրանից հետո արդեն յուրաքանչյուր ամառ այստեղ էի անցկացնում: Ամենասարսափելին այն էր, որ եկա ու տեսա, որ չկան ծառերը, իմ սիրելի կինո «Պիոների» կողքը փոսեր են հայտնվել: Կարծես անձեռք ու անոտք, արյունլվիկ մարդ լինեի, փակ աչքերով էի քայլում քաղաքով: Հաճախ մասնակցում եմ շինությունների պահպանության համար կազմակերպված ակցիաներին. ես կողմ եմ նորությանը, բայց դեմ եմ դրան քանդելու միջոցով հասնելուն:

Բոլորը զարմանում են, որտեղից է Երևանի հանդեպ այս սերն ու կապվածությունը: Մեր ընտանիքում միայն ինձ մոտ է նման մեծ զգացմունք այս քաղաքի հանդեպ: Բայց իմ երեք երեխաները ևս ժառանգել են իմ սերը Երևանի հանդեպ: Չգիտեմ, գուցե պատճառն այն է, որ մեկնեցի քաղաքից հենց այն ժամանակ, երբ ամենից շատն էի սիրում, կորցրեցի ու սերս ավելի ուժգնացավ: Գուցե, եթե մնայի, քաղաքը սովորական կդառնար ինձ համար, իսկ ես 15 տարիների ընթացքում ամեն օր կարոտում էի Երևանը: Պատկերացնո՞ւմ եք, որքան կարոտ եմ կուտակել: Չես կարող բացատրել, ինչու ես սիրում երաժշտությունը, նույնն էլ այս հարցում է, պարզապես սիրում ես և վերջ: Փակում էի աչքերս ու պատկերացնում` ինչպես եմ քայլում Բաղրամյանով, հիշում էի ամեն քարը, շենքերի ամեն ճեղքը: Ոչ թե մարդկանց էի կարոտում, այլ հենց քաղաքը` գույնը, հոտը, մթնոլորտը, աշունը, արևածագն ու մայրամուտը: Այստեղ ամեն ինչ ուրիշ է: Նույնիսկ հեռվում, միևնույն է, քաղաքը իմն է: Ոչ մի այլ տեղ ինձ համար չի կարող այդքան հարազատ լինել: Չորս ֆիլմերիցս երեքը Երևանում եմ նկարահանել: Ասում են, որ Երևանը կինոգենիկ չէ, բայց եթե գիտես, թե որ կողմից ցուցադրես քաղաքը, ապա այն կինոգենիկ կդառնա: Երևանը խառն է, դրա համար էլ նկարահանումներից առաջ պետք է լավ ուսումնասիրել ամեն անկյունը: Օրինակ` իմ Վարդանանց փողոցը, որտեղ հիմա բնակվում եմ, ամենակինոգենիկն է ինձ համար: Սիրում եմ քայլել ու նոր թաքնված վայրեր բացահայտել ինձ համար: Երևանը հեքիաթային է, գուցե աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը չէ, բայց ամենահանգիստն է: Այստեղ ես պաշտպանված եմ, ոչնչից չեմ վախենում: Կարող եմ ժամերով նայել որևէ շենքի պատուհաններին, հետևեմ, ինչպես են շարժվում ծառի տերևները, ինչպես է արևը մայր մտնում… և ամեն ինչ լավ է: Սա է իմ տեղը, այստեղ` ես ես եմ: Կյանքումս առաջին գրված գիտակցված բանաստեղծությունը Երևանի մասին էր: Յոթ տարեկանում էի գրել այն մասին, թե ինչպես է քնում իմ սիրելի քաղաքը: Երևանում մարդկանց պակաս կա: Առանց նրանց չկա նաև զարգացում, հենց շփման մեջ ես ինքդ քեզ գերազանցում: Եթե կարողանայի, երկու շաբաթը մեկ Մոսկվայից մարդիկ կբերեի Երևան: Եվ գիտեք, նրանք շատ ուրախ կլինեին, ընկերներս շատ են սիրում իմ քաղաքը, հաճախ գալիս են, նույնիսկ ամիսներով մնում են այստեղ: Մանկապարտեզներ, կինոթատրոններ, արվեստի ուսումնարաններ, թատրոններ, կինոստուդիա կստեղծեի այստեղ, որ այլ վայր մեկնելու կարիք չլիներ: Մասնագետներ կհրավիրեի, որ այստեղ ապրողները տեսնեին` ինչ է կատարվում աշխարհում: Կբացեի սահմանները: Երևանը սովորեցրել է ինձ, որ եթե մարդկանց հետ բարի ու քաղաքավարի լինես, նրանք քեզ նույնությամբ կպատասխանեն: Մոսկվան սովորեցնում է հակառակը` քեզ լավ կվերաբերվեն, եթե պահանջկոտ ու մուննաթով լինես: Երևանը ծիրանագույն է, որովհետև երբ արևը մայր է մտնում, ամբողջ քաղաքը իր գույնով է ներկում: Հավերժ սիրահարված եմ Երևանին, նա թույլ է տալիս, որ իրեն սիրեմ: Լուռ հիանում եմ Երևանով: Արդեն մոտ հինգ տարի է այստեղ եմ, երբեմն վախենում եմ, որ մասնագիտորեն զարգացման տեղ չկա, առօրյան քեզ կուտի ու կմնաս նույն տեղում հավերժ: Բայց Երևանը այնքան ուժեղ է, միշտ ձգում է դեպի իրեն:

Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյանն


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հուշեր

Հնաբնակ երևանցի Քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանի արվեստանոցի դռան վրա փակցված է՝ «Հնաբնակ երևանցի»: Նրա քաղաքային հուշերը, պատմություններն ու փոքրիկ քանդակներից բաղկացած երևանյան շարքը մի քանի րոպեով տեղափոխում են այն Երևան, որն այսօր միայն լուսանկարներում է մնացել:

Ծ

նվեցի 1923-ին, հիմա 90 տարեկան 8 ամսական եմ, ինչ քիչ ա չէ՞: Հետո մանր-մանր մեծացա ու 1936 թվականին գնացի դպրոց: Մի քիչ էլ անցավ ու ընկերոջս հետ գնացինք Պիոներ պալատ, ընդունվեցինք քանդակագործության բաժին, ու այդտեղից սկսվեց մեր նվիրումը այս գործին: Հետո պատերազմը սկսվեց, ես որոշեցի որպես վարորդ օգտակար լինել: Ինձ տարան 3-րդ մասի թիվ 447 գործարանը: Մնացի տնօրենի մոտ աշխատելու: Շատ լավ մարդ էր, ինձ նենց լավ էր վերաբերվում, մի օր էլ լավ-լավ շորեր տվեց՝ հագա, գնացինք կինո: Հետո՝ 1945-ին, ես էդ գործարանից դուրս եկա: Աբովյանի վրա արվեստի ինստիտուտ բացեցին, հիմիկվա Աբովյանի արձանի շրջակայքում ու ես ընդունվեցի ինստիտուտ: Նենց եմ հիշում, ոնց որ երեկ լիներ, բայց հիմա էնքա՜ն ա փոխվել Երևանը: Նախ՝ էն ժամանակ Աբովյանը Աստաֆյան էր ու վրան բուծիկ-մուծիկներ չկային: Հիշում եմ, որ Աստաֆյանի երկու կողքերից առու էր գնում, ու փողոցն ավելի բարձր էր: Փողոցի վրա փայտից պատվանդաններ էին սարքած ու սովետական դրոշակներ էին կախված: Փողոցի ներքևում՝ հիմիկվա Հանրապետության հրապարակում, չափառներ էին դրված ու վրաները գրված էր՝ «այստեղ լինելու է Լենինի հուշարձանը»: Մի հատ էլ ժամացույց կար, չեմ հիշում տեղը կոնկրետ, բայց շատ աղավնիներ էին հավաքվում մոտը: Իսկ նկարիչների միության շենքի տեղը թուրքերի եկեղեցի էր, մզկիթ այսինքն: Դեռ չէին քանդել: Մեջը փոքր բուդկաներ էին սարքել ու ինչ ասես դրել էին՝ բիլիարդ էլ էինք խաղում: Հիմիկվա կինո «Մոսկվայի» տեղն էլ դե եկեղեցին էր՝ շատ գեղեցիկ եկեղեցի էր: Շատ մարդ էր էդտեղ հավաքվում, հատկապես՝ եկեղեցական տոներին: Հետո բերեցին Խաչատուր Աբովյանի արձանը դրեցին: Դա էլ մեծ իրադարձություն էր: Մեր տներն էլ հիմիկվա ռուսական թատրոնի հետևի մասում էին ընկնում: Իհարկե, հետո էդ բոլորը քանդեցին ու Աբովյանը լայնացրին, բայց ես արվեստանոցիս այ

16 17

Նոյեմբեր 2013

էս մի պատին հավաքել եմ մեր հին տան իրերը: Մամայիս գրտնակն ա, շերեփները: Մի հատ էլ սերվանդ ունեինք ու էս աղունիկ զարդատուփը դրա աջ մասում էինք դնում, մամաս մեջը իրա ականջօղերն էր պահում:

Օպերան ու կտրտած անվադողերը

Իհարկե, շատ բան մոռացել եմ իմ մանկության Երևանից: Բայց Ղանթարի շուկան չմոռացվող բաներից ա՝ շատ հետաքրքիր տեղ էր: Անգլիսկի սադն էլ հենց դիմացն էր: Ամիրյանը էն ժամանակ էլ էր Ամիրյան փողոց, դրա վրա մի հատ խանութ կար՝ շոկոլադ էին ծախում, հացի խանութ էլ կար՝ միշտ թարմ հացի հոտ էր գալիս: Իսկ հիմիկվա Օպերայի տեղը փոքր այգիներ էին ու ահագին բարձրանում էին դեպի վերև: Հետո էդ բոլորը մաքրեցին, քանդեցին ու սկսեցին փորել Օպերայի հիմքը: Մեծ-մեծ քարեր էին բերում ու տեղում նստած քարտաշները կտրտած պակրիշկա էին փռում, որ չվնասեն իրանց, տաշում էին քարերը շենքի հիմքի համար: Մի մարդ կար՝ հայրիկիս ծանոթն էր, էդ տարածքի այգին վերցրին ձեռքից՝ ռադիոյի տան մոտ ուրիշ հող տվեցին:

Հինը կորցնելու մասին

Շատ ա փոխվել քաղաքը, շա՜տ: Հասկանում եմ, ավելի հարմար են փորձում սարքել, բայց դե տենց էլ չի լինի՝ բոլոր հին շենքերը քանդեցին: Նոր շենք են սարքում հնի մեջ՝ շատ անշնորհք բան ա ստացվում: Հետո Աբովյանին իզուր ձեռք տվեցին, տարան հասցրին Պլանի գլուխ… Ինչ-որ մի ձևով պիտի հիշողություններ թողնեին Երևանում: Հիմա էս նոր շենքերի մոտով անցնում ես՝ ոչ մի ձևով չի երևում, որ դա Երևանն ա: Ես էդ Հյուսիսային պողոտայով չեմ էլ քայլում: Մի օր գնացել էի Օպերա, ժամը իննին-տասին դուրս եկա, մենակ էի: Աջ եմ նայում, ձախ եմ նայում ու չեմ կարում գտնեմ ոնց պիտի գնամ: Շատ էս կողմ, էն կողմ գնացի, մի հատ հին շենք գտա ու ըստ դրա կողմնորոշվեցի:


Միջազգային Մշակութային Երկխոսություն «Արվեստի երախտավորների ի մասնավորի նկարիչ քանդակագործների դոկումենտալ ֆոտոպորտրետների շարք»-ից

Էս հիմիկվա ճարտարապետությունները մերը չեն, դրսից եկած են: Ջահելները կարող ա, բայց ես, որ նայում եմ չեմ զգում, որ ես Երևանում եմ ապրում: Նա, ով ապրել ա հին Երևանում, էս ամենը շատ խորթ ա իրա համար: Սենց բաներ մենք ո՛չ տեսել ենք, ո՛չ էլ պատկերացրել ենք: Անխելք բաներ շատ են անում, օրինակ՝ Փակ շուկան քանդեցին: Շատ լավ ու հետաքրքիր շուկա էր, թե խի՞ քանդեցին: Ինչ-որ մի հարկ էլ, ասում են, վրան ավելացրել են: Ի՞նչ ասեմ: Հիմա ամեն մարդ մի բան ա մտածում: Էնպես չի, որ բոլորը մի բան մտածեն: Ամեն մեկը իրա կարծիքն ու միտքն ունի:

Դրսում գործ չունեմ

Հիմա շատ եմ բարկանում, որ ամեն ինչի վրա անգլերեն բաներ են գրում: Եթե քեզ հարցնեն որտեղացի՞ ես, ասելու ես՝ հայ եմ, չէ՞: Բա ուրեմն հայերեն գրի: Էնքան անկարգ բաներ կան հիմա՝ մեքենաներից սկսած, ո՞րը ասեմ, որը չասեմ: Հարկավոր ա էս քաղաքը մի քիչ կարգի գցել: Բայց չեմ տեսնում էդ կարգի գցողներին: Երևանով հիմա էլ շատ ման չեմ գալիս: Տնից գալիս եմ իմ արվեստանոց ու հետո էլի տուն: Դրսում ես գործ չունեմ: Էս արվեստանոցումս էլ էնքան բան կա անելու, որ վերջ չունի:

Մեղապարտը, Դեմիրճյանը, Սարոյանն ու Մայր Թերեզան

Ստեղ, արվեստանոցում, իմ բոլոր քանդակներն են: Ահա երևանյան շարքս՝ մեր թաղերի մոտի պուլպուլակն ա, թերթի բուդկան, ջուր վաճառող տղաները: Ամբողջ Հայաստանով մի 20 հատ հուշարձան ունեմ տեղադրված, իսկ Երևանում մենակ Հակոբ Մեղապարտի հուշարձանն ա: Դրա քարերը գնացել եմ մի գյուղից եմ բերել: Շատ դժվարությամբ եմ արել էդ հուշարձանս՝ 20 տարի տևեց: Տեղն էլ երկար ընտրեցինք: Ահագին էլ որոշում էինք Մեղապարտի ձեռքի գրքի վրա ինչ գրենք, ով ինչ ասես առաջարկեց վերջը ես գրեցի՝ «Ուրբաթագիրք»: Իսկ հիմա ավազակները բերեցին սրճարան

կպցրեցին քանդակին: Հուշարձանի ամեն կողմից տեղ էինք թողել, որ դիտվի: Հիմա դե ամեն ինչ վաճառում են, չէ՞: Վաճառեցին թատրոնի դիմացի տարածքը ու սարքեցին սրճարան: Դրանք էլ էկան կպան արձանին: Իսկ Դերենիկ Դեմիրճյանի արձանի քարը, թե որտեղ արձանը պիտի տեղադրենք, դրել ենք դեռ 1977 թվին: Գիտես չէ՞, էդ քարը որտեղ ա: Լավ կամպանիա էր՝ քաղաքապետի հետ էինք ու որոշեցինք, որ արձանը պիտի տեղադրվի ֆիզկուլտ ինստիտուտի դիմացը՝ Օղակաձև այգում: 1982-83 թվին մրցույթ հայտարարեցին Դեմիրճյանի արձանի համար: Ես մասնակցեցի, շահեցի, սարքեցի, բայց տե՛ս, սենց էլ մնաց արվեստանոցումս կանգնած: Առաջ գրում էի դիմում, հիմա գրում եմ դիմում-բողոք, որ էս ֆիգուրը տեղադրեն, բայց օգուտ չկա: Մի հինգ տարի առաջ ճտճտոց լսեցի ու վախեցա, որ կարող ա քանդվի, ոտքերը կտրեցի: Հիմա ասում եմ էս արձանը գոնե Դեմիրճյանի տուն-թագարանի դիմաց տեղադրենք: Սարոյանի փոքրիկ քանդակն էլ ունեմ: Չնայած մարդիկ ասում են նման չի, բայց այդ ժամանակ նրան չեն տեսել: Անցնում էի մեքենայով, տեսա նրան, իջա, բարևեցի ու նույն պահին եկա ստեղ քանդակեցի: Այստեղ ունեմ նաև մայր Թերեզայի քանդակը, որ այդպես էլ չտեղադրվեց: Երկրաշարժից հետո Գյումրիում էի, երբ իմացա, որ նա էլ է այնտեղ: Շատ զբաղված կին էր, բայց բախտս բերեց նրա թռիչքը մի քիչ ուշացավ, ու հենց օդանավակայանում հանդիպեցի նրան: Էսքիզներ արեցի ու եկա Երևանում քանդակեցի: Էն էլ գոնե առայժմ մենակ իմ արվեստանոցում կարելի ա տեսնել էս գործը:

Այստեղ եմ ծնվել, ես այստեղ մեծացել

1953 թվից «պոբեդա» եմ ունեցել ու ուրիշ քաղաքներ էլ եմ մի բոլ ֆռացել՝ Ռիգամիգա, հայ-հույ: Չնայած լավ աղջիկներ էլ եմ տեսել, սիրահարվել, բայց միշտ հետ եմ եկել: Երևանն ուզում ա ձգի, ուզում ա թողի, ես միշտ հետ եմ գալու: Երևանում ծնվել եմ, Երևանի հոտը քաշել եմ, ստեղի մարդկանց հետ ծանոթացել եմ:

Նե Թադևոսյան Տաթև Մնացականյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Մանկություն

Մանկության վկաները

Մանկությունից հիշվում են միայն դրվագներ, սակայն երբեք չեն մոռացվում այն բոլոր գույնզգույն խաղալիքները, որ ունեցել ես: Դրանցից ամեն մեկն իր տեղն ունի, իր անունը, խաղի իր ժամը, արցունքների իր չափաբաժինը, որ թափվել է այն ձեռք բերելու համար: Իսկ ամենասիրված խաղալիքները` մանկության վկաները, հաճախ իրենց տերերին այդպես էլ չեն լքում, անգամ մեծ տարիքում:

Վարդան

26 տարեկան, ծրագրավորող Այս խաղալիքի իսկական պատմությունն ինձ անհայտ է, քանի որ հորս է պատկանել: Իսկ երբ ծնվել եմ, դարձել է իմը: Երբ փոքր էի, արջուկն իմ հասակին էր ու դրա շնորհիվ իմ կողմից մեծ հարգանքի էր արժանանում: Հետո ես սկսեցի բոյովանալ, իսկ նա նույնը մնաց: Այդպես ես սկսեցի առավելություն զգալ նրա հանդեպ: Եթե փոքր ժամանակ գրկում էի կամ խաղում նրա հետ, ապա բարձրահասակ դառնալուց հետո սկսեցի ծեծել: Չնայած ժամանակի ընթացքում արջուկս սկսեց քրքրվել, աչքերը դուրս ընկան, սակայն այն ինձ համար չկորցրեց իր արժեքը: Նրա հանդուրժող, հասկացող ու ընկերական հայացքը ամեն անգամ ինձ ստիպում է սթափվել ու հանգստանալ, նույնիսկ եթե շատ բարկացած եմ լինում:

Մարինա

25 տարեկան, դիզայներ Մարտի 8-ն էր, պարի էի գնացել, տղաները բոլոր աղջիկներին նապաստակներ նվիրեցին: Ես 9 տարեկան էի ու դեռ փոքրերի խմբից էի: Կարծում էի, որ ինձ չեն նվիրի: Բայց մի տղա ինձ մոտեցավ ու նվիրեց այս կապույտ նապաստակին` իր դեղին կամբինիզոնչիկով: Շատ-շատ ուրախացա, շատ սիրեցի նապոյիս: Միշտ հետս էր, մինչև հիմա էլ, ուր գնում եմ, հետս տանում եմ, նույնիսկ հանգստանալու գնալուց եմ վերցնում: Մինչև հիմա պաշտում եմ խաղալիքս. արդեն 16 տարի է կողքս է քնում, իսկ առավոտյան մահճակալիս նստում:

18 19

Նոյեմբեր 2013


Իրինա

23 տարեկան, մարքեթինգի մասնագետ Հինգ կամ վեց տարեկան էի, երբ հայրս Լեհաստանից ինձ նվեր բերեց այս շնիկին: 1990-ական թվականներն էին, ու մեծ ջանքեր էին պետք Ռուսաստանում մի լավ խաղալիք գտնելու համար, սակայն մեզ մոտիկ գտնվող Լեհաստանում (դե ես Կալինինգրադից եմ) դա այդքան էլ դժվար չէր: Ես էլ այն մանկապարտեզային տարիքում էի, երբ մթության հանդեպ վախ կար մոտս, քանի որ ներշնչված էի մահճակալների տակ թաքնվող վհուկների և հրեշների մասին բազմաթիվ պատմություններից: Բայց միևնույն ժամանակ հանգիստ էի այն մտքից, որ եթե վհուկներն ու հրեշները գոյություն ունեն, ապա հավանականությունը մեծ է, որ նրանց հարձակման դեպքում իմ շնիկը կկենդանանա ու կպաշտպանի ինձ: Հիմա այն դրված է մահճակալիս կողքին:

Աննա

27 տարեկան, պատմաբան Մի տղա էր սիրում ինձ ու այս շագանակագույն Չեբուռաշկան նվիրեց, քանի որ նմանացրել էր ինձ: Ասում էր, որ ինձ նման համով է ու նվիրել էր միայն երկու տարի իր մոտ պահելուց հետո: Շատ կապվեցի հա՛մ խաղալիքին, հա՛մ Չեբուռաշկայի կերպարին, քանի որ ես էլ ինչ-որ ձևով ինձ նմանեցրի նրան՝ ես էլ եմ լոշտակիկ, ինքն էլ: Վերջերս, չնայած մեծ եմ արդեն, իմացել էի, որ Մոսկվայում իմ ամենասիրած գույնի՝ փիրուզագույն Չեբուռաշկա կա: Խնդրեցի նույն տղային, որ գնի: Հիմա երկուսին էլ շատ եմ սիրում ու «Չիբո» եմ անվանել:

Գայանե

24 տարեկան, գրաֆիկ դիզայներ Մոտ չորս տարեկանից տիկնիկների համար շորեր էի կարում: Տատիկս էլ որոշեց ինձ այս մեծ տիկնիկները նվիրել, որոնց վրա աշխատելը ավելի հեշտ էր: Դրանք դարձան իմ մոդելները: Ու մինչև 14 տարեկանն այս տիկնիկներն իմ ամենակարևոր գործիքներն էին, իրենց հետ ավելի շատ աշխատում էի, քան խաղում: Դրա համար էլ ոչ այնքան մանկանան հուշեր են նրանց հետ կապված, որքան մասնագիտական: Որոշել էի մոդելավորող դառնալ: Տարիներ շարունակ շորեր էի կարում, որ մի օր մեծանամ ու կարածս հագուստների ցուցադրություն կազմակերպեմ: Հիմա տիկնիկները նկուղում են, ու դրա համար շատ չեմ մտահոգվում, սակայն չեմ էլ թողնում, որ դեն նետեն նրանց: Ու երբեք էլ չեմ թողնի:

Ջան

34 տարեկան, ՏՏ մասնագետ Գրուն մի փոքր հոգեբանական թեստ էր ինձ համար, պարզելու, թե արդյոք արդեն որպես մեծահասակ կզգա՞մ այն նույն ապահովությունը, ինչ զգում էի իմ մանկության Սքուոթի անունով թեդի արջուկի հետ: Ամիսներ շարունակ քնում էի Գրուին ամուր գրկած: Թեստը չհաջողվեց, սակայն ամեն օր արթնանում եմ շատ ուրախ: Հասկացա, որ ամեն օր իմ վերջին մտքերը քնելուց առաջ սրանք են լինում՝ «Ես մեծ մարդ եմ, ով քնում է մի կանաչ թեդի արջուկ գրկած»: Եվ քանի որ շատ եմ սիրում իմ արջուկին, Բերդ քաղաքի կանանց հետազոտության կենտրոնի կանայք, որտեղ ես կամավոր եմ արդեն 3 տարի, նվիրեցին ինձ ևս մի կանաչ արջուկ՝ Հովոյին՝ որպես շնորհակալություն իրենց օգնելու համար:


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Մանկություն

Նշան

29 տարեկան, գրող, ռեժիսոր Ընտանիքով գնացել էինք «Դիսնեյլենդ», 12 տարեկան էի: Շատ վաղուց էր, քիչ բան եմ հիշում այդ օրվանից: Բայց հիշում եմ, որ մեծ ատրակցիոնների ու զվարճալի միջավայրի հետ մեկտեղ շատ խանութներ կային: Քանի որ ես ու եղբայրս մեծացել ենք Դիսնեյի բոլոր մուլտերը նայելով, ուզում էինք ունենալ Դիսնեյի բոլոր խաղալիքները, որ կային խանութներում: Հայրս ասաց, որ պետք է ընտրել միայն մեկը: Ես ընտրեցի Ալադինի Աբուին, քանի որ Դիսնեյի մուլտերի իմ ամենասիրելի կերպարներից էր: Համ էլ կապիկները զվարճալի են, չէ՞: Երբ որոշեցի տեղափոխվել Հայաստան, շատ իրեր բերեցի, այդ թվում՝ նաև Աբուին, քանի որ շատ տեղ չէր զբաղեցնում, թեթև էր, և ամենակարևորը, այն ինձ համար բարի հուշ է:

Լաուրա

22 տարեկան, լեզվաբան-երկրագետ Նրա անունը Դանիել է: Ես պահում եմ նրան իմ ննջարանի պատուհանագոգին: Հայրիկիս նվերն է, Մանչեստրից է բերել, երբ փոքր էի: Շատ խաղալիքներ եմ ունեցել, և այդ մեկը միշտ սիրելիների ցուցակում է եղել: Նույնիսկ երբ մեծացա, շարունակեցի նրան սիրել: Մի քիչ զարմանալի կհնչի, բայց Դանիելը իմ լավագույն ընկերն է եղել, միշտ լսել ու ընկերություն է արել հետս, երբ մենակ եմ եղել, նրա հետ կիսել եմ ամեն գաղտնիք: Շատ եմ սիրում Դանիելին ու միշտ կպահեմ նրան, ինչ էլ որ լինի: Չէ՞ որ լավագույն ընկերներին դեն չեն նետում:

Արսեն

29 տարեկան, ռեժիսոր-փաստավավերագրող Փիսոյին նվիրել են Սոչիում կամ նմանատիպ ծովափնյա մի վայրում, կոնկրետ չեմ հիշում, քանի որ 2 կամ 3 տարեկան էի: Նվիրել է հյուրանոցի ադմինիստրատորը, որ մամայիս ընկերուհին էր: Ամենասիրածս խաղալիքն է եղել, ու երևի հենց դրանից հետո էլ սկսել եմ սիրել կատուներին: Փոքր ժամանակ բոլոր փիսոներին «հաֆո» էի ասում, ու այդպես իմ փիսոն էլ դարձավ Հաֆո: Հիմա արդեն հնացել է, գույները թափվել են, ականջն էլ կծմծած է: Սակայն նա իր պատվավոր տեղն ունի գրադարակիս վրա, որտեղ ամենօրյա գրքեր, թղթեր ու էլի շատ զրթուզիբիլ եմ դնում: Իսկական կատու եմ պահում հիմա, որը մի քանի անգամ փորձել է մոտենալ խաղալիքին. ջղայնացել եմ վրան: Հիմա ահավոր խանդում ու զզվում է Հաֆոյից:

Անի

24 տարեկան, արևելագետ Առաջին կամ երկրորդ դասարանում էի, երաժշտական դպրոց էի հաճախում, առաջին համերգս էր: Քույրիկիս ընկերուհիները եկել էին լսելու, թե ինչպես եմ նվագում ու որպես անակնկալ ինձ նվիրեցին այս արջուկը: Հենց տեսա, միանգամից սիրեցի. մի տեսակ խելացի ու բարի մռութ ուներ, նավաստու կոկիկ հագուստով, ինչի պատճառով էլ նրան Մատրոսկին անվանեցի: Այդ պահին հասկացա, որ ինչ էլ լինի, միշտ պահելու եմ նրան, ու այդպես էլ եղավ: Ժամանակի ընթացքում շատ խաղալիքներ եմ նվիրել, երբեմն թափել, բայց այս մեկը միշտ կողքիս է մնացել: Չնայած քիթիկը մաշվել է, գույնը թափվել, բայց ես նրան այդպիսին էլ եմ սիրում: Չէ՞ որ ինքն էլ է փոխվում, չի կարող միշտ նույնը մնալ:

20 21

Նոյեմբեր 2013


Լիլիթ

24 տարեկան, վիզուալ արտիստ Իմ ծաղրածուին անվանել եմ Արթուր, բայց գրեթե երբեք չեմ դիմել անունով. ինձ թվում էր, որ նա հա՛մ անուն ունի, հա՛մ էլ չունի: Հայրս նրան Կիևից էր բերել, երբ 4 տարեկան էի: Նրան շատ էի նկարում, ու կարծում եմ նկարել սկսել եմ հենց այդ ժամանակվանից: Չնայած իրականում ոչ մի նկարում ծաղրածուն նման չէր իրեն, բայց իմ երևակայությամբ՝ իմ ծաղրածուն էր: Կան մարդիկ, ովքեր վախենում են ծաղրածուի կերպարից, բայց ես զարմանում էի, թե ախր ինչպես կարելի է ծաղրածուին վախենալու համարել: Հետո ավելի ու ավելի շատացան խաղալիքներս, նորերն ունեցա՝ ավելի հետաքրքիր ու գեղեցիկ: Շատ էի կապվում, բայց դրանք միշտ ինձ համար պարզապես խաղալիքներ էին մնում: Իսկ ծաղրածուի հետ մի օր սկսեցի էլ չխաղալ, փոխարենը շատ խնամքով պահում էի դա րակիս մեջ, տանը՝ Գյումրիում: Հիմա հետս բերել եմ Երևան ու ննջարանումս իր համար մի տեղ հատկացրել:

Հասմիկ

25 տարեկան, ապահովագրության մասնագետ Դեռ ծնված չեմ եղել, երբ այս խաղալիքը նվիրել են քրոջս: Քեռակինս է գնել ու մեկ հատ չէ, երևի մոտ 10 հատ նույնից: Ով գիտի՝ որտեղից է այդքանը գտել ու գնել, հետո նվիրել բոլոր բարեկամ այն ընտանիքներին, որոնք արդեն երեխաներ ունեին: Այդքան լավ չեմ հիշում՝ արդյոք խաղացել եմ խաղալիքներով, թե ոչ: Մենակ մամայիս պատմելով գիտեմ, որ փոքր ժամանակ շատ եմ սիրել: Միգուցե հենց այս շնիկից էլ սկսել եմ սիրել բոլոր շնիկներին, շատշատ սիրել, և ինքս էլ պահել եմ իսկական շնիկ: Հիմա մանկության խաղալիքներ գրեթե չունեմ, կարծես միայն այս մեկն է մնացել, և նրան նկուղում ենք պահում: Բայց չեմ մոռանում նրան. երբեմն-երբեմն հանում եմ, լվանում ու նորից այնտեղ ուղարկում:

Հայկ

30 տարեկան, ֆինանսիստ-տնտեսագետ Որ մի տեղ լսում եմ՝ «ձի՛, ձի՛, փայտե՛ ձի, մեր դռանը կապեցի ...», միանգամից հիշում եմ իմ մանկության կարմիր ձիուկին: 3 կամ 4 տարեկան էի, տատիկս թոշակ էր ստացել ու ինձ համար գնեց այս ձին: Միակ խաղալիքն է, որ պահել եմ մինչ հիմա, երևի որովհետև շատ-շատ եմ սիրել, քանի որ մենակ ես ունեի այդպիսի ձիուկ ու ադեիս նվերն էր: Հիմա այն պահարանիս գլխին է՝ աչքիս դիմաց: Մի կարևոր նպատակով եմ այն հիմա խնամքով պահում. պիտի երեխայիս նվիրեմ, որ տեսնի՝ ինչով է իր պապան խաղացել փոքր ժամանակ:

Ալեքս

24 տարեկան, լուսանկարիչ Փոքր էի շատ, Լոնդոնում էինք ապրում, երբ այս շունիկը նվեր ստացա մեր ընտանիքի ընկերներից մեկի կողմից: Շատ բան չեմ հիշում նրա կամ այդ օրվա մասին, միայն հստակ հիշում եմ, որ նվերը Փարիզից հատուկ ինձ համար էր գնվել, քանի որ շուն շատ էի սիրում: Սկզբում շատ էի խաղում նրա հետ, մի քանի անգամ նույնիսկ այգի ենք գնացել միասին, բայց ինչքան մեծանում էի, այնքան ավելի քիչ էի խաղում հետը: Ու կամաց-կամաց իմ շունիկը դարձավ պահարանի վրա նստած մի խաղալիք, որը խնամքով պահվում էր, բայց ոչ ոք չէր խաղում նրա հետ: Երբ եկա Հայաստան, որոշեցի այն հետս բերել, չնայած արդեն հին է ու մաշված. չէ՞ որ այն մի լավ հուշ է Անգլիայից ու իմ մանկությունից:

Տաթև Վարդանյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Ունակություն

Սովորական հիպերպոլիգլոտ

3-ից ավելի լեզուների տիրապետող մարդկանց սովորաբար պոլիգլոտ են անվանում, իսկ նրանց, ովքեր գիտեն 10 ու ավելի լեզուներ, կոչում են հիպերպոլիգլոտ: Լեզուների ակտիվ ու պասիվ իմացության, իռլանդերենը փրկելու, ռուսերեն մտածողության և այլնի մասին պատմում է հիպերպոլիգլոտ լրագրող Արամ Գարեգինյանը:

22 23

Նոյեմբեր 2013


Քանակի մասին

Համալսարանի առաջին կուրսում լատիներեն էինք անցնում, որն ինձ լավ չէր տրվում՝ խարխափում էի վերջավորություններում, հոլովումներում: Այդ ժամանակ դեռ ցանկություն և լեզուների հանդեպ ձգտում այդքան չկար: Այն առաջացավ երկրորդ կուրսում, երբ սկսեցի ուսումնասիրել իտալերենը, որը և դարձավ իմ սովորած առաջին օտար լեզուն (չհաշված ռուսերենն ու անգլերենը): Դժվարանում եմ միանշանակ ասել, թե կոնկրետ քանի լեզու գիտեմ, քանի որ տարբեր լեզուների տարբեր մակարդակով եմ տիրապետում: Օրինակ` լատիներեն կարողանում եմ քիչ թե շատ կարդալ: Ընդհանրապես, լեզվին տիրապետելու մի քանի մակարդակ կա: Պասիվ, երբ դու կարողանում ես կարդալ, բայց դժվարանում ես խոսել, և ակտիվ, երբ դու հանգիստ կարդում, գրում, խոսում և ընկալում ես այդ լեզուն: Եթե վերցնենք ակտիվ մասը, ապա, բացի հայերենից, ռուսերենից ու անգլերենից, որոնք մեզ մոտ ավանդաբար չեն հաշվվում, տիրապետում եմ իտալերենի, լեհերենի, սերբերենի, ֆրանսերենի: Ավելի սիրողական մակարդակով գիտեմ կելտերեն լեզուներ՝ իռլանդերեն, բրետոներեն, վալլերեն: Վերջին երկուսը դեռ շատ ցածր մակարդակի վրա են, բայց շարունակում եմ ուսումնասիրել: Եթե խոսենք պասիվ իմացության տեսանկյունից, ապա հասկանում եմ ռումիներեն, ալբաներեն, հոլանդերեն, չեխերեն: Այդ լեզուներով խոսում եմ դժվարությամբ, բայց կարողանում եմ տեքստեր կարդալ և ընկալել իմաստը: Փորձել եմ սովորել թուրքերեն և պարսկերեն, առայժմ այդքան էլ չի հաջողվել: Պարսկերենի պարագայում գործը բարդանում է նրանով, որ իր գրաֆիկան ինձ ծանոթ չէ, իսկ նույն հնչյունը կարող է տարբեր ձևով պատկերվել:

Պատճառների մասին

Սկզբում նոր լեզու սովորելը մարտահրավեր էր: Ուզում էի լեզուն սովորել, որպեսզի ավելացնեմ գիտելիքներիս պաշարը: Բայց հետո հասկացա, որ միայն լեզուն սովորելը առանց երկրի պատմությունը և մշակույթն ուսումնասիրելու, հետաքրքիր չէ: Սկսեցի նաև ֆիլմեր դիտել: Այսինքն՝ կոնկրետ երկրի հետ ծանոթանալն ինձ համար ավելի կարևոր դարձավ: Պետք է նշեմ, որ այդպես լեզուն ուղղակի ավելի հեշտ է սովորել: Կինո նայելը կամ երաժշտություն լսելը շատ ավելի հետաքրքրական է, քան չոր ու ցամաք տեքստեր սովորելը: Օրինակ՝ բոլորս էլ գիտենք, թե որքան շատ մարդ է սովորել անգլերեն՝ շնորհիվ Beatles-ի երգերի: Իտալերեն սովորելիս, իհարկե, ավելի հաճելի է բնագրով դիտել Ֆելինիի ֆիլմերը կամ կարդալ Պիրանդելոյի գրքերը, քան պարզապես սերտել քերականական աղյուսակները:

Մեթոդաբանություն

Լեզու սովորելու միջոցներ իհարկե կան, բայց կարծում եմ դրանք շատ անհատական են: Ես, օրինակ, աշխատում եմ նախ սովորել հիմնական գոյականները: Ապա նաև՝ դերանուններն ու դրանց հոլովաձևերը և, իհարկե, բայաձևերը: Այսինքն՝ այն, ինչ բառարանում չես գտնի: Ամեն դեպքում, հոլովներ ունեցող լեզուներն ավելի քիչ են, հիմնականում՝ սլավոնական լեզուներն են, իսկ դրանց հոլովաձևերը նման են ռուսերենին: Իռլանդերենում, ալբաներենում, ռումիներենում հոլովաձևեր նույնպես կան, բայց դրանց համակարգը լեհերենի կամ սերբերենի պես ճյուղավորված չէ:

Բարդություն

Սլավոնական լեզուներն ավելի հեշտ են, քանի որ և՛ բառերն են նման ռուսերենին, և՛ բայերի ու գոյականների հոլովումները: Բայց այստեղ էլ կան ստորջրյա խութեր: Ինչքան ավելի ես խորանում լեզվի մեջ, այնքան շատանում են արտահայտությունները, եզրույթները, որոնք ռուսերենում չկան: Սակայն դա արդեն երկրորդ՝

ավելի բարդ մակարդակն է, երբ դու արդեն մտածում ես ոչ թե բառերով, այլ բառակապակցություններով: Հիմնականում, ի դեպ, մտածում եմ ռուսերեն լեզվով: Դպրոցում դա ավելի վառ էր արտահայտվում, երբ բարդ տեքստերի վրա սկզբում ռուսերեն էի մտածում, հետո արդեն հայերեն գրում: Հիմա հայերենի տիրապետման մակարդակը փորձել եմ բարձրացնել, քանի որ իմ մայրենի լեզուն է:

Իռլանդերենի մասին

Դեռ ուսանող տարիներին շատ էի կարդում կելտական լեզուների մասին, նրանց հարուստ էպոսները, լեգենդները: Հիշում եմ՝ ինչպես կարդացի մի մարդու մասին, որը բողոքում էր, որ ճամփորդելով Իռլանդիայում, նա որևէ մեկին չգտավ, ում հետ կարողանար իռլանդերեն հաղորդակցվել: Մտածեցի, ինչ ափսոս է, որ այսպիսի գեղեցիկ լեզուն կորչում է, և իռլանդացիներն այլևս չգիտեն իրենց լեզուն: Մտածեցի, որ լեզուն իմանալով, կկարողանամ գոնե իմ ուժերի չափով փրկել այն: Բայց հետո Երևանում մի քանի իռլանդացիների հանդիպեցի, որոնք անգլերենի հետ մեկտեղ գիտեին նաև իռլանդերեն: Ի վերջո, հասկացա, որ իռլանդացիները վերաբերվում են իրենց լեզվին այնպես, ինչպես մենք՝ հայերենին: Իռլանդացիների համար այն արվեստի պես մի բան է: Բացի այդ, երբ սկսում էի սովորել իրենց լեզուն, մտածում էի՝ ինչ հրաշալի կլիներ, եթե կարողանայի իռլանդական կամ վալլեական գեղեցիկ երգերը, սագաները, հեքիաթները, որոնք ժամանակին կարդացել էի անգլերեն, կարդալ հենց բնագրով: Շատ դժվար էր, քանի որ իռլանդերենը նման չէ ոչ մի լեզվի: Բացի այդ, 2007 թվականին, երբ որոշեցի սովորել այն, համացանցի «բումը» Հայաստան դեռ չէր հասել և գրականություն ու դասագրքեր հայթայթելը բավականին դժվար էր:

Օգտակարության մասին

Իհարկե, ցանկացած լեզու պրակտիկա է պահանջում: Իսկ այդ պրակտիկայի ընտրությունը ցանկացած մարդ ինքն է կատարում, կարևոր է, որ այդ աշխատանքը հետաքրքրական լինի, այլ ոչ թե տանջալի: Որքան այն հետաքրքիր է, այնքան ավելի հաճելի, իսկ հաճելին ավելի հեշտ է հիշվում: Այսօր համացանցի առկայության պարագայում շատ հեշտ է ընկերներ գտնել և շփվել նրանց հետ: Դա տարբերակներից մեկն է: Աշխատում եմ, որքան հնարավոր է, շատ կարդալ և լսել: Սակայն դա ինքնանպատակ չէ ինձ համար: Եթե տեսնում եմ լավ կինո օտար լեզվով, ուղղակի նայում եմ հաճույքի համար, այլ ոչ թե լարված հետևում ամեն բառին: Պարզ է, որ լեզու իմանալով, բան չես կորցնում, այլ միայն շահում ես: Բայց եթե վերցնենք գործնական առումով, ինձ թվում է, որ օտար լեզվի ընտրությունը պետք է պայմանավորված լինի նաև այդ լեզվի օգտակար լինելուց հետագայում աշխատանքի ընթացքում: Օրինակ, եթե մարդը Երևանում աշխատում է ֆրանսիական ընկերությունում, ինչո՞ւ չսովորել ֆրանսերեն: Եթե անգամ նույն օրը դա պետք չգա, ապա հետագայում կարող է շատ օգտակար լինել:

Ապագա

Ես պատրաստվում էի ավելի շատ խորանալ հոլանդերենի մեջ, նաև ուսումնասիրել շվեդերենը, բայց հետո մտածեցի, որ հյուսիսային Եվրոպայի բնակիչները ավելի լավ են տիրապետում անգլերենին, քան, ասենք, արևելյան կամ հարավային եվրոպացիները: Առայժմ նոր լեզու սովորելու միտք չունեմ, կգերադասեմ խորացնել այն լեզուների գիտելիքները, որոնք արդեն քիչ թե շատ գիտեմ: Գիտենք, որ ցանկացած լեզու սովորելը, այդ թվում՝ մայրենին, շարունակական է և երբեք չի ավարտվում:

Արամ Արարատյան Մարիամ Լորեցյան


Իմ ԱՂբերս Ուսումնասիրություն

Կույտ աղբոց Ամեն օր տեսնում եմ բազմաթիվ երևանցիների, ովքեր ձեռքի թեթև շարժումով ավտոմեքենայի կամ տան լուսամուտից, փողոցով քայլելիս կամ ուղղակի կանգառում կանգնած «անպետք է» ճակատագրի արժանացած տարբեր մեծության ու ծավալի առարկա են նետում գետնին: Վստահեցնում եմ, եթե նույնպիսի վերաբերմունքի ականատես ես լինում աղբատար մեքենայի մեջ նստած, երբ հետևում կա մի քանի տասնյակ դույլերից կուտակած աղբ ու շտապում ես Նուբարաշեն այն դատարկելու և կրկին վերադառնալու աղբի հետևից, հարց է ծագում, իսկ երևանցիներն ուզո՞ւմ են մաքուր քաղաքում ապրել:

24 25

Նոյեմբեր 2013


Ե

րբևէ հաշվե՞լ եք՝ օրական որքան աղբ եք նետում ամենակուլ աղբարկղը: Իսկ երբևէ պատկերացրե՞լ եք, որ ձեր աղբի տոպրակը մեկն է միլիոններից ու այն վայրը, ուր նրանք բոլորն ուղևորվում են, ամենևին էլ մոլորակից դուրս չէ՝ Երևանում է՝ Նուբարաշենում: Այսօր արդեն ոչ ոք չի հիշում ով և ինչպես որոշեց, բայց մայրաքաղաքի աղբը դեռ 1950-ականներից հիմնականում սկսեցին կուտակել Նուբարաշենում: Արդյունքում մեր փոքր քաղաքի 52 հեկտարը աղբն իրենով արեց: Ամեն օր երևանցիները Նուբարաշենի աղբանոց են ուղարկում 800-1000 տոննա աղբ: Ու մինչ համապատասխան պետական մարմինները քննարկում են, թե ինչպես հասնել աղբի կուտակման ու վերամշակման քաղաքակիրթ մեթոդներին, Նուբարաշենի աղբավայրը մնում է նույնը. դրան դեռ չհասած, դրա կողքով անցնելիս ու ահագին էլ անցած պետք է ամուր բռնես քիթդ, հակառակ դեպքում՝ աղբի բույրը դեռ երկար չի լքի այն:

Աղբային խնդիրներ

Մայրաքաղաքի աղբահանությունն ու սանմաքրման աշխատանքներն իրականացնում են 12 վարչական շրջաններից յուրաքանչյուրում առկա 12 մասնագիտացած կազմակերպությունները: Դժվար չէ նկատել, որ տարբեր համայնքներում աղբահանության ձեռագիրը տարբեր է՝ Կենտրոնում, օրինակ, հաճախ կարելի է հանդիպել համեմատաբար նոր աղբատար մեքենաների, իսկ ծայրամասի համայնքներում երբեմն աղբը աղբատարից դժվար է տարբերել: Այդուհանդերձ, ընդհանուր քաղաքային աղբահանության վիճակը դեռևս հեռու է միջազգային չափանիշներից: Մայրաքաղաքի աղբահանության առաջին խնիդիրներից մեկը Քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աղբահանության և սանմաքրման բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանը համարում է աղբի հավաքման ու տեղափոխման համար նախատեսված համապատասխան ավտոմեքենաների հնությունը: Դրանք հիմնականում ԽՍՀՄ արտադրության մեքենաներ են: Ոչ պակաս կարևոր խնդիր է նաև այն, որ Նուբարաշենի աղբավայրը չունի ցանկապատ, հագեցած չէ համապատասխան աղբ հարթեցնող տեխնիկայով ու օրական մի քանի անգամ այստեղ աղբ թափող մեքենաները կրկին մայրաքաղաքի տարբեր վայրեր են վերադառնում առանց անվադողերի ախտահանման: Մեկ այլ գլխացավանք են աղբագծեր ունեցող շենքերը: Երևանյան նմանատիպ մի քանի շենքերի բնակիչներ համաձայնել են փակել աղբագիծը՝ հակասանիտարական պայմաններից ազատվելու համար: Ըստ Ահարոնյանի՝ դա լավագույն լուծումն է, քանի որ հատ-

աղբի հավաքման ու տեղափոխման համար նախատեսված հատուկ ավտոմեքենաները հին են` Դրանք հիմնականում խորհրդային տարիների արտադրության մեքենաներ են կապես ամռան ամիսներին, անգամ օրական երկու անգամ աղբահանման պարագայում, տհաճ հոտից ու աղբի հետ կապված այլ հետևանքներից գրեթե անհնար է դառնում խուսափել: Յուրաքանչյուր վարչական շրջան ունի աղբահանման հաստատված իր ժամանակացույցը: Բնակելի շենքերից աղբահանությունը պետք է կատարվի ոչ պակաս, քան շաբաթը երկու անգամ: Մասնավոր տներից, որտեղ զանգի սկզբունքով են աղբի հետևից գնում, նույնպես շաբաթական երկու անգամ: «Ամռան ամիսներին, սակայն, փորձում ենք հասնել նրան, որ ամեն օր իրականացվի աղբահանություն», — ասում է Հովհաննես Ահարոնյանը: Բայց մյուս կողմից էլ` մաքրությունը միայն աղբահանությամբ չի ստացվի: Դա մշակույթ է, վերաբերմունք սեփական քաղաքի հանդեպ: Անհնար է հասցնել հավաքել անընդհատ թափող քաղաքացիների հետևից: «Ոմանք ալարում են հասնել աղբամանին, աղբը նետում են որտեղ պատահի: Այսպիսի վերաբերմունքի արդյունքում, վստահեցնում եմ, անգամ ամենազարգացած տեխնիկայի պարագայում անհնար է մաքուր քաղաք ունենալ», — ասում է պաշտոնյան:


Իմ ԱՂբերս Ուսումնասիրություն

Արժևորված աղբ

Առաջին հայացքից անպետք ու անվտանգ թվացող աղբը լիովին փոխում է իր բնույթը, երբ հանդիպում է իր նմաններին: «Մեծ քանակությամբ աղբի կուտակումները, ինչպիսիք մենք ունենք Նուբարաշենում, ընդհուպ մինչև պայթյունավտանգ են. անընդհատ իրար վրա կուտակվող աղբածածկ տարածքներում ստեղծվում է առանց թթվածնի միջավայր, այստեղ կուտակվում են զանազան քիմիական միացություններ, որոնք պետք է ինչ-որ տեղից ու ինչ-որ կերպ դուրս գան: Արդյունքում աղբը կամ ինքնահրկիզվում է կամ պայթում», — բացատրում է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը: Նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար կան հատուկ մեթոդներ: Դրանցից մեկը աղբը համապատասխան հերմետիկ թաղանթով և հողի շերտով ծածկելն է, որի տակով անցկացվում են հատուկ խողովակներ: Հենց այստեղից էլ կուտակված գազը դուրս է գալիս: Հաճախ այդ գազը կուտակում են ու դրանից էլեկտրականություն ստանում: Գրեթե նույնպիսի մե-

խանիզմ գործում է նաև Նուբարաշենի աղբավայրում: Միայն թե աղբին հատկացված 52 հեկտարից ընդամենը 8-ի վրա: Այս նախագիծը իրականացվել է ճապոնական «Շիմիձու» կորպորացիայի և Երևանի քաղաքապետարանի համաձայնագրով: Փորված հորանցքներով և հորիզոնական գազամուղներով կուտակվող մեթան գազը մղվում է կենտրոնական ուղղահայաց խողովակ և այրվում: Իհարկե, այրվող CO2-ը առայժմ միայն արտանետվում է մթնոլորտ, չնայած ծրագրով նախատեսվում է դրանից արտադրել 1,4 մգվտ էներգիա: Հովհաննես Ահարոնյանը համաձայնում է, որ բացթողումներն ու ուշացումները աղբահանման ոլորտում քիչ չեն, բայց ըստ նրա` հուսադրող առաջխաղացումներ էլ կան: Օրինակ՝ կառավարությունում արդեն քննարկում են աղբի վերամշակման հետ կապված հարցեր: «Չնայած, իմ խորին համոզմամբ, մինչև վերամշակմանը հասնելը մենք ընթացիկ ավելի հրատապ հարցեր ունենք լուծելու: Վերջիվերջո, աղբը արժեք է ու պետք է սովորենք արժևորել այն», — նկատում է Ահարոնյանը: Կարինե Դանիելյանն էլ աղբի ու դրա հետ կապված խնդիրների լուծումը տեսնում է միջազ-

2014-ի սկզբից աղբահանության ոլորտում արդեն տեսանելի փոփոխություններ կլինեն: կունեՆԱնք եվրոպական չափանիշներին համապատասխանող աղբահանության մակարդակ

գային փորձից օգտվելու մեջ. «Զարգացած պետություններն արդեն վաղուց գտել են լուծումներ այն հարցերի համար, որ այսօր հուզում են մեզ: Մենք, օրինակ, կարող ենք կիրառել եվրոպական տարբերակը՝ աղբի բաժանման մասով: Այնտեղ բնակիչները իրենք են աղբը արդեն առանձնացված լցնում դրա համար նախատեսված տուփի մեջ», — առաջարկում է Կարինե Դանիելյանը, վերհիշելով, որ մեզ մոտ դեռ խորհրդային տարիներին մուտքերում կային դրված առանձին աղբամաններ թղթերի ու հացի համար: Ու չնայած հետո այդ մշակույթը վերացավ, ոչինչ չի խանգարում վերադառնալ դրան: Բնապահպանը համոզված է, որ աղբի առանձնացված լինելը կօգնի նաև խուսափել Նուբարաշենում հակասանիտարական պայմաններում տարբեր իրեր առանձնացնող մարդկանցից:

Շվեդական մոտեցում

← Աղբատարի վարորդ Վոլոդյան

26 27

Նոյեմբեր 2013

Գալիք տարին աղբի համար կարծես բարենպաստ է լինելու: Հովհաննես Ահարոնյանը վստահեցնում է, որ 2014-ի սկզբից աղբահանության ոլորտում արդեն տեսանելի փոփոխություններ կլինեն: Արմատական փոփոխություններ ունենալու համար Երևանը բաժանվել է արևմտյան և արևելյան հատվածների: Յուրաքանչյուր հատվածի համար հայտարարվել է միջազգային մրցույթ: Մայրաքաղաքի արևելյան շրջաններին՝ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն, սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքներ իրականացնելու համար հաղթող է ճանաչվել շվեդական Ecogroup ընկերությունը: «Պայմանները, որ առաջադրվել են այս կազմակերպությանը, հույս են ներշնչում, որ մենք կունենանք եվրոպական չափանիշներին համապատասխանող աղբահանության մակարդակ», — նշում է Հովհաննես Ահարոնյանը: Ecogroup-ը իր աշխատանքը պետք է կազմակերպի 6 ամսվա ընթաքում: Ձեռք են բերվելու նոր մեքենաներ, որոնք առաջին անգամ շահագործման կանցնեն Երևանում, աղբի համար նախատեսված հատուկ փոշեկուլները կփոխարինեն այս պահին օգտագործվող տարբեր ոչ այնքան հիգիենիկ ու էսթետիկ միջոցներին: Երևանյան բակերում ամենից շատ հանդիպող երկաթյա մեծ ու բաց աղբի դույլերը կփոխարինվեն անվավոր և փակվող աղբարկղերով: «Ինչի արդյունքում, ենթադրում եմ, որ բնակիչները կդադարեն բողոքել աղբի հոտից՝ հատկապես ամռան ամիսներին: Կդադարեն աղբամանները շենքերից էլ ավելի հեռու դնելու բողոք-խնդրանքները: Իհարկե, նոր կազմակերպության հետ վերանայվելու են նաև աղբահանության հաճախականությունն ու ժամանակային գրաֆիկը», — հավելում է Ահարոնյանը: Իսկ քաղաքի արևմտյան մասի համար մրցույթը չի կայացել և շուտով նորն է հայտարարվելու:


Չնայած աղբի վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաներին, աշխարհում դեռ կան մի շարք քաղաքներ, որտեղ աղբը կուտակում են բաց երկնքի տակ: Օրինակ՝ տեխնիկական իրերի՝ մասնավորապես համակարգիչների, ամենամեծ աղբակույտերից մեկն աշխարհում Գանայում է: Գրեթե բոլոր զարգացող պետություններն իրենց տեխնիկական թափոնները տանում են այստեղ: Իսկ նյույորքյան աղբակույտը հայտնի է իր բարձր կետերով՝ այստեղ աղբի ամենաբարձր կույտի բարձրությունը հասնում է 25 մետրի: Ընդ որում, սա Նյու Յորքում բացված արդեն երկրորդ աղբավայրն է (առաջինը փակել են 2001-ին և անմիջապես բացել նորը), որտեղ օրական լցնում են շուրջ 13000 տոննա աղբ: Եվրոպայում աղբի թափոնների ծավալով առաջին տեղը զբաղեցնում է Մեծ Բրիտանիան:

Դեպի Նուբարաշեն

Օրը սկսում է առավոտյան 7-ից: Նախ` Ազգային ժողով, ապա` նախագահի նստավայր, Կենտրոնական բանկ ու քաղաքապետարան, իսկ հետո` ձյաձ Վոլոդյայի աղբատար նժույգի անիվները տանում են «ծնգլնոց», «բոմժանոց», պուլտով, Նազոյի, Բինգոյի ու էլի երևանյան մի շարք այլ «հայաթներ»: Վոլոդյան 5-6 տարի է այս գործի մեջ է ու չգիտի էլ, ինչու և ինչպես են երևանյան բակերը իր գործընկերների կողմից ստացել այս անվանումները, բայց փաստը մնում է փաստ, որ կողք կողքի գտնվող բակերը նրանք տարբերում են իրենց իսկ կնքած անուններով: Չնայած ենթադրում է, որ օրինակ «ծնգլնոց» են ասում, քանի որ այդ բակը շատ նեղ է ու ծնգլ են լինում մինչև աղբի մեքենայով մտնում դուրս են գալիս: Նազոյի բակ էլ ասում են, քանի որ հենց այստեղ է ապրում վաստակավոր հավաքարար տիկին Նազիկը, պուլտով բակն էլ պուլտով է բացվում, դրա համար են այդպես կոչել: Ամեն բակ իր բարդություններն ու քմահաճույքներն ունի, բարեհամբույր ու ջղային բնակիչները: Կան բակեր, որտեղ Վոլոդյան ու իր երկու օգնականները ամեն անգամ տհաճությամբ են մտնում, նախ` քանի

որ դույլի փոխարեն աղբը որտեղ ասես շպրտում են, բացի այդ էլ իրենց արհամարհանքով են վերաբերվում: Այսպիսի երևանցիները չեն էլ պատկերացնում, թե ինչ կկատարվի մեր քաղաքի հետ, եթե մի օր այս ոլորտի բոլոր աշխատակիցները որոշեն աշխատանքից դուրս գալ: «Մեր աշխատանքի մեջ հանգստյան օր չկա, բացակայել չկա: Անձրև, ձյուն, հարսանիք, կնունք՝ աղբը պիտի հավաքված լինի անկախ ամեն ինչից: Մենք էնքանով ենք հաճույք ստանում էս գործից, որ հասկանում ենք, թե ինչքան կարևոր ա մեր արածը», — ասում է ամեն օր Մասիսից Երևան աշխատանքի եկող Վոլոդյան ու ավելացնում, որ երբեմն չեն հասցնում անգամ ճաշել՝ այնքան գործ է լինում անելու: Իսկ երեկոյան նա հենց աղբատարով էլ վերադառնում է Մասիս ու մեքենան կայանում է իր տան բակում: Երևանցիների մաքրասիրության ու փնթիության հետ անմիջական շփում ունեցող Վոլոդյան, համարում է, որ, ավաղ, փնթիությունը քաղաքացիներին ավելի է բնորոշ: Նա հույս ունի, որ մարդիկ մի օր կհասկանան՝ մի հոգով բան դուրս չի գա, եթե ավելի մաքուր քաղաք ենք ուզում:

Բողոքում է, որ քաղաքացիները հաճախ շինարարական աղբը թափում են դրա համար չնախատեսված դույլերի մեջ, մինչդեռ այն պետք է առանձին մեքենայով տարվի աղբավայր՝ Աջափնյակ: Վոլոդյայի մեքենան տարողունակ է, աղբը սեղմում է իրար վրա ու կենտրոնով ամեն պտույտի ժամանակ մոտ 7-8 բակ կարողանում են մտնել: Այսինքն՝ աղբ են կուտակում շուրջ 120 մեծ երկաթյա դույլերից: Իսկ հետո ուղեվորվում են Նուբարաշեն՝ դատարկելու: Հաճախ ճանապարհին զավեշտալի դեպքեր են պատահում: «Մի անգամ հիվանդանոցից աղբ տարա, մեկ էլ հիվանդներից մեկի տղան դուրս եկավ` հերը սխալմամբ պրոտեզը գցել էր զիբիլը: Էդ տղան հետևիցս եկավ մինչև Նուբարաշեն, դատարկեցի, սկսեց քուջուջ անել, տենց էլ չիմացա՝ գտավ, թե չէ: Մի անգամ էլ Բինգոյի հայաթում էլի սխալմամբ կարևոր դակումենտներ էին թափել, գտանք հետ տվեցինք, — աշխատանքային առօրյայից կիսվում է Վոլոդյան ու հավելում, — ես աղբն արդեն դեմքով գիտեմ, գիտեմ, ով ինչ տիպի մարդ ա՝ դատելով իրա թափած զիբիլից»:


Իմ ԱՂբերս Ուսումնասիրություն Ամենատարածված աղբն աշխարհում համարվում է ծխախոտի մնացորդը: Իսկ յուրաքանչյուր մարդու կողմից առաջացրած աղբի 29%-ը համարվում է էկոլոգիապես մաքուր և ինքնաքայքայվում է: Այդպիսի աղբ է, օրինակ՝ մրգի, ձվի, կարտոֆիլի կեղևը: Իսկ 25%-ը կարտոն և թուղթ է, 13-ը ապակի, 11-ը պլաստիկ, 4-ը մետաղ, մնացած 18%-ը այլ նյութեր են: Առաջին անգամ աղբի վերաշմակման խնդրով զբաղվել են Անգլիայում՝ մոտ 200 տարի առաջ: 19-րդ դարի վերջում այնտեղ կառուցվել է գործարան, որտեղ աղբն այրել են: Այսօր աղբի վերամշակումը ենթադրում է դրա տարբերակում և վերաօգտագործում: Ամենից շատ աղբը վերամշակվում է Շվեյցարիայում՝ 52%, Ավստրիայում` 49,7% և Գերմանիայում՝ 48%:

նուբարաշենում խառնվում է նախագահականից, Ազգային ժողովից, քաղաքապետարանից ու սովորական մահկանացուների բակերից հավաքված աղբը՝ բոլորը հավասար են Աղբոտ հորիզոն

«Ներողություն եմ խնդրում, չեմ հասցրել լվանալ մեքենաս», — ժպտալով ասում է Վոլոդյան, արագ-արագ օդում հաճելի բույր արձակող սրվակը թափահարելով: Հարմար տեղավորվում ենք նրա կողքին ու րոպեներ անց հասնում տեղ… Հենց մուտքի մոտ յուրաքանչյուր աղբատարի դիմավորում է Նորայրը, ով գրանցում է աղբավայր մտնող մեքենաների քանակը: Նրա հերթափոխի ժամանակ դրանց թիվը հասնում է մոտ 150-ի: Աշխատանքի միօրինակությունից ու աղբոտ իրականությունից շեղվելու համար, Նուբարաշենի աղբավայրի հենց մուտքի մոտ Նորայրը 60 աղավնի է պահում: Բոլոր վարորդների ու եկող գնացողների մոտ նա հայտնի է որպես ղուշբաս Նորայր: Արդեն 10 տարի է՝ այստեղ է աշխատում, ասում է, որ աղբավայրն ահագին դեպի լավն է փոխվել, շրջակայքն ավելի մաքուր է: Սպիտակ աղավնիները`որպես մաքրության խորհրդանիշ, մի տեսակ հույս են ներշնչում, որ տարածքում միայն աղբը չէ թագավոր: Գլխավոր անցակետից ձախ` հաստ խողովակից, մթնոլորտ է արտա-

նետվում CO2-ը: Առաջին հայացքից այն հավերժ հիշատակի հուշարձան է հիշեցնում՝ բոլոր անցնող գնացող աղբերի պատվին: Իսկ եթե ավելի լուրջ` դա ճապոնական «Շիմիձու» կազմակերպության` աղբի վերամշակման սարքավորումն է: Մեքենայի անիվները գնում են անհարթ աղբի վրայով: Այստեղ խառնվում է նախագահականից, Ազգային ժողովից ու սովորական մահկանացուների բակերից հավաքված աղբը՝ բոլորը հավասար են: Իսկ առջևում հորիզոնն է, որտեղ երևում է միայն աղբ: Աղբի անծայրածիր թագավորությունում, որը մի տեսակ աշխարհի վերջ է հիշեցնում, հոտը դեռ երկար չի լքում քիթդ: Իսկ «ի՞նչ անեմ, որ ավելի քիչ աղբ թափեմ» միտքը չի գնում գլխիցդ: Իրենց օրն աղբավայրում անցկացնող մարդիկ անծանոթներին այստեղ այնքան էլ ուրախ չեն: Խուսափում են զրույցի բռնվել: Նրանք տեղում թափվող աղբից առանձնացնում են պիտանին: Շշերը և վերամշակման ենթակա այլ իրերը հանձնում են որոշակի գումարի դիմաց: Դա էլ աշխատանք է:

↑ Խողովակ, որից մթնոլորտ է արտանետվում CO2

Վոլոդյայի աղբատար նժույգը շուտով նորից դատարկ է ու պատրաստ կրկին հավաքելու անթիվ, անհամար ու անընդհատ ավելացող աղբը:

Ինչպես մյուս քաղաքներում

Աշխարհ տեսած մարդիկ ասում են, որ Երևանում աղբի տեսանկյունից վիճակը մայրաքաղաքային է: Այսինքն՝ աշխարհի գրեթե ոչ մի մայրաքաղաք չի փայլում մաքրությամբ, Երևանն էլ այդ առումով ո´չ բացառություն է, ո´չ ծայրահեղություն: Իհարկե, սա չի նշանակում, որ օտար մայրաքաղաքներում քաղաքի կենտրոնից 10 կիլոմետր հեռավորության վրա կարող ես հայտնվել աղբի ծովում կամ երբեմն շենքի 5-րդ հարկից, դիմացովդ սլացող մեքենայի պատուհանից մի բան կթռչի ուղիղ դեմքիդ, բայց գոնե ինձ հետ Երևանում նման դեպք պատահել է: Ու չնայած ըստ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի` աղբը չնախատեսված վայրում թափելու համար հասանելի է տուգանք, բայց վստահ եմ, որ երկար պետք է փնտրենք երբևէ այս հոդվածով տուգանված երևանցու: Սրանից երկու հետևություն կարելի է անել. կամ շատ մաքրասեր ենք, կամ... գնամ աղբը թափեմ:

28 29

Նոյեմբեր 2013


Նե Թադևոսյան Սուրեն Մանվելյան


Իմ ԱՂբերս Պրոֆի

Ավլեմ թափեմ Եթե գիշերն արթնանաք ու ականջ դնեք, կլսեք փողոցը մաքրող ավելի ձայնը. Երևանը մաքրողներն են: «Կենտրոն-մաքրություն» ՓԲԸ-ի աշխղեկ Գյուլնիզար Շամոյանը պատմում է մայրաքաղաքը մաքրելու իր տարիների փորձառության ու ամեն օր իրենց շուրջն ավելի շատ կեղտոտող երևանցիների մասին:

30 31

Նոյեմբեր 2013


Ավլողից՝ բրիգադիր

Առավոտ, երբ մենք դուրս ենք գալիս փողոց, երևանցիք դեռ մուշ-մուշ քնած են լինում: Թե չէ, որ զարթնեցին, մենք չենք կարա մաքրություն անենք՝ փողոցներում մեքենաներից տեղ ու դադար չի լինի: Մենք հավաքվում ենք գիշերը ժամը 3-ին՝ մաքրողները գալիս են քաղաքի տարբեր ծայրերից: Մեր ծառայողական մեքենաները նրանց իջեցնում են էն տարածքներում, որոնք պետք է մաքրեն: Ու սենց արդեն 40 տարի ավել ենք անում քանի դեռ բոլորը քնած են: 20 տարեկանից Երևանի փողոցներն եմ ավլել, էսօր էլ նայում եմ, որ ուրիշները լավ ավլեն: Ես սկսել եմ էն ժամանակվա Օրջոնիկիձե՝ հիմիկվա Էրեբունի թաղը մաքրելուց: 10 տարի էդ թաղը ավլելուց հետո երևի հավանեցին իմ գործ անելը, բնավորությունս ու ինձ նշանակեցին բրիգադիր: Հիմա «ներկա-բացակա» եմ անում, նայում եմ, որ չավլած փողոցներ չմնան, բոլորն իրենց գործը տեղը տեղին ու ժամանակին անեն: 2003-ից էլ արդեն տեղափոխվել եմ կենտրոն՝ Օպերա, Հրապարակ, Ամիրյան, Գումի շուկայով, «Գայանե» ունիվերմագով, Կիլիկիայով մինչև ավտոկայան` բոլորը իմ հսկողության տակ գտնվող փողոցներ են: Ասեմ քեզ էս քաղաքի կենտրոնը մաքուր պահելը հեշտ բան չի: Երևի չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Տիգրան Մեծը, Գրիգոր Լուսավորիչը, Ագաթանգեղոսը Երևանի ամենակեղտոտ փողոցներից են: Պետք ա տեսնեք էդ տարածքներում ինչ քանակությամբ աղբ ենք կուտակում մի անգամ ավլելով:

Մութ մաքրություն

Մեր աշխատանքի մասին շատ բան չկա ասելու: Բայց կարելի ա սկսել նրանից, որ դա ամենացածր ու չգնահատված աշխատանքն ա: Գործը դժվար ա, գիշերային ա: Լույսերը էդ ժամերին չեն վառում՝ վախենալու ա: Մանավանդ հիմա էդ բար-կարաոկեները շատացել են, լինում ա՝ դուրս են գալիս խմած ու կպնում հավաքարարի գլխին: Էլ չեմ ասում, որ մեքենայի տակ են գցում գնում: 10 տարի առաջ Հրապարակը ավլողին «Նիվայով» գցեցին ավտոյի տակ: Չմահացավ, բայց հաշմանդամ մնաց: Մեր աշխատանքը շատ կարևոր աշխատանք ա, բայց ոչ մեկը հաշվի չի առնում: Մինչև ժամը 2-ը ամեն մի կարաոկեի խաթր լույսերը վառվում ա, որ լավ ուտեն-խմեն, իսկ դրանից հետո արդեն ոչ մեկի հետաքրքիր չի՝ ոնց ուզում են թող մաքրեն: Հըլը մի հատ Պռոշյանից թող իջնեն մինչև Պարոնյան փողոց գիշերվա 3-ին: Կենտրոնն ունի 150 հավաքարար, որոնցից մի քանիսն են տղամարդ, մնացածը կանայք են: Մեր աշխատողների մեծ մասը շաքարով հիվանդ են՝ վախից: Ամեն մեկը օրական մաքրում ա 10 500 քառակուսի մետր տարածք: Պատկերացրեք էդ աշխատանքի ծավալը: Հոգնում են, մեկ-մեկ գլուխ են պահում, երբեմն չեն գալիս, բայց ես խիստ եմ: Ու որպես ղեկավար միշտ ասում եմ՝ հավաքարարը բնավորությամբ պիտի մաքրասեր, աշխատասեր ու համբերատար լինի: Ընդհանուր առմամբ, չեմ բողոքում, իհարկե, աշխատավարձը ժամանակին ստանում ենք, բայց դե մյուս հարցերում էլ մի քիչ մեր վիճակի մեջ մտնեն՝ գոնե փողոցների լուսավորությունը չանջատեն:

↑ Տիկին Գյուլնիզարն աշխատակիցների հետ

Ավելի մաքուր երևանցի

Էս ամեն ինչին դեռ կարելի կլիներ դիմանալ, եթե չլիներ երևանցիների վերաբերմունքը: Իրանց թվում ա, որ մենք իրանց հետևից մաքրում ենք, էլ վերջ՝ մենք դրանով պակաս երևանցի ենք: Պռոսպեկտի շենքերի լուսամուտներից արհամարհական աղբը շպրտում են հավաքարարի ոտքերի տակ: Դեռ մի հատ էլ կզանգեն հիմնարկ, կասեն, որ էս կամ էն ծառի տակ աղբ ա մնացել՝ լավ չեն մաքրել: Ես ուրիշ երկրներում համարյա չեմ եղել, բայց մի քանի օրով Ռուսաստան եմ գնացել: Էնտեղ սենց բաներ չկային: Ո՞վ իրավունք ուներ աղբը որտեղ պատահի թափեր: Իսկ ստեղ Հրապարակը ուզում ես հինգ կռուգ մաքրի, մեկ ա՝ սիգարետի պոչեր հա կլինեն: Արարողություններ են լինում քաղաքում, որ ուզում ենք մի քիչ մաքուր պահենք, բայց չի ստացվում: Կուտեն, կխմեն, կծխեն, կթափեն իրանց կողքը, կգնան: Նկատողություն մի քանիսին արել ենք, պատասխանն էլ լավ առել ենք՝ «էդ դուք պիտի մեզ ասե՞ք»: Որ նոր էի սկսել աշխատել, ավելի մաքուր էր քաղաքը, ու ավելի հարգալից էին մեր հանդեպ: Հիմա ասում են գնալով զարգանում ենք՝ 21-րդ դար ա, բայց ես չէի ասի: Էն ժամանակվա երիտասարդներին հիմիկվանինի հետ կհամեմատե՞ս: Մեզ նենց են նայում, ոնցոր նույն միս ու արյունից մարդ չենք: Չնայած՝ մեր բնիկ քաղաքացիներից ստեղ էլ մարդ չկա: Ես արդեն 40 տարի ա էս գործի մեջ եմ ու գիտեմ ով էկավ, ով գնաց: Հին ու կարգին երևանցիները գնացել են: Դրա համար էլ մեր քաղաքի վիճակը սենց ա: Սովետի ժամանակ սենց բան չկար: Գիշերը ավլում էինք, հետո մի հատ էլ ցերեկն էինք գալիս, բայց ավլելու բան չէր լինում, էնքան որ ներկա էինք ստանում, գնում էինք:

Մաքրության բեռը

Էնքան ենք խոսում զիբիլի թեմայով, որ երբ առիթ ա լինում ու մի տեղ ենք գնում թոռներիս հետ, ձեռներին գցելու մի բան հենց լինում ա, գալիս ասում են՝ «տատի, ու՞ր քցեմ»: Էդ էլ ասեմ, որ էսքան ավել բռնելուց ու դրա հետ գործ ունենալուց հետո էլ ես ավելից չեմ զզվում: Տանն էլ միշտ ամեն ինչ տեղը տեղին արել եմ: Չնայած էս մի 15 տարի ա տան կողմից արդեն հանգիստ եմ, գործը հարսներն են անում: Հիմա մենակ քաղաքի մաքրությունն ա մնացել իմ ուսերին: Թոռներս էլ հա ասում են՝ «դու որ չլինես, չի մաքրվի՞ քաղաքը»: Վախենում եմ պատկերացնեմ՝ ի՞նչ կկատարվի, որ մի օր քաղաքը մնա առանց մաքրելու: Երևի չեմ չափազանցնի, որ ասեմ` էտ օրը ավելի շատ աղբ կհանդիպես փողոցում, քան մարդ: Մեր քաղաքում մաքուր սեզոն չկա, ամեն եղանակին էլ մաքրելու բան լինում ա: Ձմեռներն էլ ձյուն ենք մաքրում: Իսկ մեծ միջոցառումներից հետո նենց կեղտոտ ա լինում, ասենք, Հրապարակը, ապրիլի 24-ից հետո` Ծիծեռնակաբերդը, որ անգամ ջրի մեքենան՝ հաստ շիթով ջուր շփելով, չի կարողանում աղբը մի տեղ կուտակի: Բայց դե ինչ արած, մենք էլ ենք էս քաղաքում ապրում, ուզում ենք մաքուր լինի ու ամեն օր պռտում ենք: Ես իմ աշխատանքը սիրով եմ անում: Էսքան տարի անքուն գիշերներից հետո ուզում եմ գոնե մի քիչ Երևանը մաքուր տեսնեմ: Խոսում եմ, ջղայնանում եմ, բորբոքվում եմ, ինձ շատ են ասում՝ ինչի՞ հետևից ես ընկնում, բայց ես տենց եմ սկսել՝ չեմ կարող քաղաքի մաքրության հարցը ականջի հետև գցեմ:

Նե Թադևոսյան Սոնա Քոչարյան


Իմ ԱՂբերս Հեղինակային

Երևանյան աղբի երգը Արձակագիր Արմեն Օհանյանը ներկայացնում է աղբաղբահան հարաբերությունները՝ աղբի տեսանկյունից:

Ե

րևանի սիրուն տղա, քեզ եմ ես կանչում, արի բահով, աղբատարով, զուր ես ամաչում: Տար հասցրու ինձ աղբանոց, կոպիտ ասած` զիբիլանոց, մայթ ու բակից հավաքիր, փողոցներից դատարկիր: Դե շուտ հասի, այ տնաշեն, Նուբարաշեն, Սովետաշեն ինձ տար թափի` փտում եմ, մի ճար արա` հոտում եմ: Քաղքի աղբ եմ ես շարքային, տնական, կենցաղային, կուտակվել եմ յաբախտի, արժանացել չար բախտի, ով ինչ ասես, որտեղ ասես օգտագործել`շպրտել է, ճմռթել` նետել, վիժել` տրորել, կծել`գցել, ծծել`թքել, գոյացրել իր բաժին կես կիլո աղբը հանապազօրյա ու թողել թափված՝ ի նշան խոզության մարդկային, զի բիլ է երկինքը, և զիբիլ երկրիս երեսին ամենայն հայոց, ամեն: Վույ, աման-ամեն, մաման՝ աղբաման, էն աղբահան սիրուն տղի ջանին մեռնեմ, կանչս լսեց, առավոտ շուտ` զանգը հնչեց: Ծը՛լնգ-ծլը՛նգ, զանգ ու զրընգ, մաշինեն եկավ կամաց-կամաց, կանգնեց ամեն դռան դիմաց: Հե՜յ, ժողովուրդ, քնից ելեք, զիբիլն եկավ, բերեք թափեք, ձերբազատվեք, պրծեք ինձնից, ես էլ` ձեզնից, էրթամ հասնեմ մըր աղբանոց: Հանեք տներից հոտած ուտելիք ու մնացորդներ` կրծած խնձոր, բանանի կլեպ, ձվի կճեպ, ձկան գլուխ, սատկած առնետ, անպետքական կահ-կարասի, մաշված գորգեր, կոտրված սպասք, անպոչ գդալ ու անատամ պատառաքաղ, հին տեխնիկա`

32 33

Նոյեմբեր 2013

խփած, անսարք ու տրաքած, ճղած շոր-շիրթ, քուրջուփալաս, քրքրված կոշիկ, ծակ ոտնաման, թե ձեր տանը ճստլո կա` լիքը պամպերս, թե կա ծխող` լիքը քնթուկ, իսկ թե խմող` դատարկ շշեր (չէ, մի րոպե, շիշը փող է` չգցեք, տարեք հանձնեք, օղի առեք), էլ որն ասեմ, էլ որը` խոտան, թերմացք, նստվածք, խաշամ, քուր ջան, ախպե՜ր, արագացրեք, բերեք թափեք, մաշնեն գնաց կամաց-կամաց, զիբիլը մնաց ձեր դռան դիմաց: Վույ, աման-աման, իսկականից` դլե յամա՜ն, հայ աղբի բախտի տերը ես հողեմ, իմ գրկում անտակ անեմ սևատակ: Մեծ աշխարhքի չորս ծակերում իմ նմաններին տեսակ-տեսակ բաժնեցին, թուղթ ու շուշեն ջոկ արին, մետաղ ու լոմ մեկ արին, հատ-հատ տարան մշակեցին, ինձանից օգուտ արեցին, մի տեղ որդին կերցրին` հումուս արին, հողին տվին, երկրին պարարտ նյութ հասցրին, մի տեղ ընենց վառեցին, տաքություն արին, ջեռուցում տվին, ըսկի օդն էլ չաղտոտեցին: Աղբահորս արևը վկա, հայ աղբի նման անբախտը չկա, բայց թե էսօր եթե սկսեմ հայոց աղբի ողբը կապել, կեղտաջրերս կհոսեն մինչև էգուց: Ջհանդամ թե ինձ տեղը տեղին մշակող չկա, փոխարենը` լիքը քրքրող, մեջս քչփորող, եղած-չեղածս տակնուվրա տվողներ կան. էս մի հարցում մենք աշխարhքից հետ չենք մնում: Չինաստանում աղբամանի մեկ երրորդը մյաո ազգության «կողոպտիչների» բաժին է դառ-

նում, որոնք շրջում են նաև դռնեդուռ` մեջքներին հսկա ծղոտե զամբյուղ: «Բուի-դոի», ասել է թե` շնչավոր փոշի. էդպես են ասում հեռու Վիետնամի թափառական ճիժ ու պիժին, որ ապրում են աղբի հաշվին, շրջում խմբերով, տնետուն անցնում, մեկումեջ էլ մարտի բռնվում իրենց նման թայֆեքի դեմ: Թունիս ու Լիմա, Դելի ու էլի մի շարք տեղերում զիբիլի գործին ազգուտակով են կպնում, շատերն ապրում են հենց աղբանոցում` ընտանյոք հանդերձ, իրենցից բացի` հավ ու խոզ պահում: Մեխիկոյում մի չքավոր, աղբ քչփորող «պեպենադորես» («քչփորել» իսպաներեն բառից)` Ռաֆայել Մորենոն իր փեշակով միլիոն դիզեց, դարձավ թափոնի իսկական արքա, աղբանոցների տիրակալ, զիբիլի վաճառական, կեղտի զորավար, որ իր փառքի գագաթնակետին 20 հազարանոց «պեպենադորեսների» բանակ ուներ, իսկ նրա վարձկան «կաբոսները» (վերակացուներ) իր սեփական աղբանոցներում բանակային կարգ ու կանոն էին հաստատել, բայց մնացորդի այս թագավորին անցած դարի 87 թվին մի օր սպանեցին: Ի՞նչ երկարացնեմ, ո՞վ չգիտի` քանի մարդու տուն եմ պահում, որ մեջս քուջուջ են անում, օրվա ապրուստն ինձանից հանում. նրանք շատ են բյուր-բյուրավոր, ասում են, թե ողջ մարդկության մի տոկոսը կամ անգամ` երկու: Իմ աղբահան սիրուն տղա, որոշ տեղեր մարդ արարածն առանց քեզ էլ հնար ունի յոլա գնալ. արհեստա-


կան քամին փչում, իր տան եղած ողջ զիբիլը խողովակով աղբահորին է հասցնում: Էս տեսակ աղբուղի դեռ սրանից կես դար առաջ շվեդները փորձարկեցին: Բարսելոնի թաղերում կան, Կոպենհագենի կենտրոնում, Նյու Յորքի մեջ ու հատկապես շատ են Ստոկհոլմում, ուր 85 օդամղիչ սպասարկում է հարյուր հազար շենքշինություն: Դու հանգիստ կաց, քշի գնանք, շուտով հասնենք Նուբարաշեն, քո գործը կա ու կլինի, քանի մարդիկ երևում են Երևանում հնամենի: Հա՜յ սիրուն տղա, քո աղբահան ջանին մեռնեմ, զուր ես ամաչում, էն քո սիրուն սև աչերը իզուր ես կախում: Կեղտոտ գործդ շատ օգտակար ու մաքուր է, պատվավոր ու կարևոր է: Հիմա արդեն աղբամաններն անվավոր են, կափարիչով, գլորվում են, տեղադրվում աղբատարիդ հետնամասի հատուկ կռունկին ու ինքուրույն բարձրանում են, շուռ են գալիս, թափքը լցվում ու ճզմվում: Բան չեմ ասում, էլի ծանր է, կեղտահոտը՝ միշտ քթիդ մեջ, ծուռ հայացքները` թիկունքիդ: Ամեն աղբաման մի քիչ վտանգ ունի իր մեջ` էլ ասեղ ու սուրկտրող մետաղ կամ ջարդած շուշա, թունավոր լուծույթ ու անդուր գազեր: Ամերիկացիք հաշիվ են արել, որ գործդ շատ էլ վտանգավոր է. 100 հազար աղբահանից 46-ը գործի բերումով նաղդ մահացող է, ուրեմն` երեք անգամ ավելի, ուշադի՜ր կարդա, քան ոստիկանինն ու հրշեջինը: Ապրես, բերեցիր, տեղ հասցրեցիր, դե

թափիր գնամ, ես իմ ճամփով, դու` քո արևն ածելու: Արա՛, վա՛յ, վա՛յ, ա՛յ տնաշեն Սովետաշեն, Նուբարաշեն, լցվել են` հետ են տալիս, բռնվեք` հետ եմ գալիս ձեր տները, ձեր բակերն ու փողոցները: Թափոնի սարեր, ձեր դոշին մեռնեմ, ապրելը ձև չի, հետ գնացեք, թե չէ, որ հասա, ձեզնով ի վեր կտարածվեմ ու կարկատան դրոշ դարձած՝ հենց գագաթին կծածանվեմ որպես աղբի հաղթանակի վկայություն: Թե կան սարեր կան և ձորեր, հայոց ձորեր ձեզնով ի վար ես կսահեմ ու կլցնեմ իմ պլաստիկե ողջ գոյությամբ լեռնաշխարհը էս հինավուրց: Կընկնեմ քամու բերանն իբրև սև կամ կապույտ ցելոֆաններ կամ որպես պլաստմաս, գուցե ալյումին, կգրավեմ դաշտ ու անտառ: Արտադրական թափոնի հետ կիջնեմ ջրի հատակը, էլ չի անցնի վտանգը: Մեթան գազի հետ երկինք կհառնեմ, թե կարիք լինի՝ հենց Երևանի գլխին օզոնի շերտը կծակեմ ու կդառնամ առաջին հայ տիեզերագնացը, հերն էլ անիծած, որ էս երգի վերջին տողը հեչ հանգավոր չի, բայց հարկավոր է կրկներգին հասնել ու վերջին անգամ բարձրաձայն ասել` արա՛, վա՛յ, վա՛յ, իսկականից` վա՛յ: Հ.Գ. Երևանի սիրուն ընթերցող, իմ հին ու նոր էջերին գուցե մի նոր, ավելի ուրախ երգ գրվի, եթե աղբարկղի փոխարեն ինձ ուղարկես մակուլատուրա` վերամշակման, միայն էդպես կարող ենք խուսափել երբևիցե աղբանոցում միմյանց հանդիպելու հեռանկարից:

Վիլյամ Կարապետյան


Իմ ԱՂբերս Խոշոր պլան

Վույ աման

Սարգիս Անտոնյան, Yerevan Productions ընկերության դիզայն ստուդիայի ղեկավար

Փարիզի քաղաքագլուխ էժեն Պուբելը 1884-ին առաջին անգամ կարգադրել է քաղաքի փողոցներում ու բակերում տեղադրել աղբամաններ: Մենք փորձեցինք ավելի մոտիկից ուսումնասիրել Երևանի ու աշխարհի այլ քաղաքների այսօրվա աղբամանները:

Միսուլա, ԱՄՆ

Վիլյամսբուրգ, ԱՄՆ

Սան Անտոնիո, ԱՄՆ

Ֆլորիդա, ԱՄՆ

Օհայո, ԱՄՆ

Սան Դիեգո, ԱՄՆ

Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ

Երեւան

— Աղբամանը նախ պետք է պրակտիկ լինի, հետո նոր գեղեցիկ: Մասնավորապես, շատ կարևոր է տարբերակված աղբի համար նախատեսված աղբամանների առկայությունը՝ առանձին ծխախոտի և մանր աղբի համար, առանձին՝ ապակու, պլաստիկի և այլն: Առայժմ կան միայն պլաստիկ շշերի համար աղբամաններ, բայց դա քիչ է: Բնականաբար, այդ աղբամանների վրա պետք է լինեն հստակ պիկտոգրամաներ (նշաններ), որպեսզի պարզ լինի նախատեսված աղբի տեսակը (այնպես, ինչպես արված է իմ նշած պլաստիկ շշերի աղբամանների վրա): Իսկ հետո արդեն պետք է զարգացնել վերամշակման ոլորտը: Վատ օրինակներից՝ կինո «Մոսկվայի» մոտ տեղադրված հսկայական մոխրագույն ժեշտից աղբադույլերը, որոնք սարսափելի հակաէսթետիկ են: Նաև հսկա, երբեմն կիսաժանգոտ, չփակվող մեծ արկղեր են դրված քաղաքի կենտրոնում: Չէ՞ որ նույնը կարելի է անել ավելի լուրջ մտածելուց հետո, մասնագիտական հետազոտությունների հիման վրա: Բայց ընդհանուր առմամբ, երևանյան աղբամանները առանձնապես չեն զիջում մյուս քաղաքներին, պարզապես պետք է մի փոքր ավելի շատ մտածել պրակտիկության մասին: Այս տիպի թվացյալ մանրուքները հանրության մոտ ենթագիտակցորեն ստեղծում են իրապես աշխատող պետական մեխանիզմի մասին զգացողություն, քանի որ հենց այս դեպքերում է երևում պետության իրական ուշադրությունը քաղաքացիների հանդեպ:

34 35

Նոյեմբեր 2013

Բելինգեմ, ԱՄՆ

Վինթեր Գարդեն, ԱՄՆ

Վուդվարդ, ԱՄՆ

Կորվալիս, ԱՄՆ

Սթեյթսբորո, ԱՄՆ

Դենվեր, ԱՄՆ

Նյու Յորք, ԱՄՆ

Այս արկղը պատրաստված է New York Mets բեյսբոլային թիմի հանդերձանքի գույներով և զարդարված է վերջինիս տարբերանշանով: Այն տեղադրված է Citi Field մարզադաշտի տարածքում:

Հռչակավոր «Աստեղային պատերազմների» գլխավոր հերոսներից մեկի՝ ռոբոտ C3PO-ի տեսքով աղբաման


Ստամբուլ, Թուրքիա

Սևիլիա, Իսպանիա

Համբուրգ, Գերմանիա

Ֆրանկֆուրտ, Գերմանիա

Բերլին, Գերմանիա

Լոդզ, Լեհաստան

Ս. Պետերբուրգ, Ռուսաստան

Փարիզ, Ֆրանսիա

2001 թվականի սեպտեմբերի 11-ի նյույորքյան ահաբեկչություններից հետո Փարիզի իշխանությունները որոշեցին հեռացնել քաղաքի բոլոր աղբամանները, որպեսզի հնարավոր ահաբեկիչները չօգտագործեն դրանք պայթուցիկը տեղադրելու համար: Այժմ աղբադույլն իրենից ներկայացնում է ձողից կախված ցելոֆանե տոպրակ՝ շատ գեղեցիկ չէ, փոխարենը՝ անվտանգ, հարմար և շատ էժան:

Ստոկհոլմ, Շվեդիա

Լիսաբոն, Պորտուգալիա

Վարշավա, Լեհաստան

Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Աննախադեպ «խելացի» Renew աղբամանները (մոտ 100 հատ) տեղադրվեցին Լոնդոնում 2012-ին՝ ամառային Օլիմպիական խաղերին ընդառաջ: 45 հազար դոլար արժողությամբ աղբամանն ավելի շատ տեղեկատվական կենտրոն է՝ LCDմոնիտորներով և ինտերնետով, որոնց միջոցով կարելի է տեղեկանալ վերջին լուրերին, եղանակի տեսությանը, ինքնաթիռների չվերթներին և այլ կարևոր տեղեկությունների:

Վիեննա, Ավստրիա

Հռոմ, Իտալիա

Միլան, Իտալիա

Հայֆա, Իսրայել

Բուխարեստ, Ռումինիա

Լյուցերն, Շվեյցարիա

Լլուբլյանա, Սլովենիա

Շիփհոլ, Հոլանդիա

Սան Խոսե, Կոստա Չիկա

Լիմա, Պերու

Կասկավել, Բրազիլիա

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Պորտո Ալեգրե, Բրազիլիա

Կահիրե, Եգիպտոս

Մեխիկո, Մեքսիկա

Էլիս Սփրինգս, Ավստրալիա

Հանոյ, Վիետնամ

Պեկին, Չինաստան

Քալգարի, Կանադա

Վանկուվեր, Կանադա

Բանդունգ, Ինդոնեզիա

Տոկիո, Ճապոնիա

Սիգապուր

Շանհայ, Չինաստան

Բանգկոկ, Թայլանդ

Բաթում, Վրաստան

Դուբայ, ՄԱԷ

Բալթիմոր, ԱՄՆ

Էդմոնտոն, ԱՄՆ

Օքլենդ, ԱՄՆ

Pixar ստուդիայի մուլտ հերոսներից մեկի՝ ռոբոտ Վալլիի տեսքով աղբաման Միլուոքի, ԱՄՆ

Քլիվլենդ, ԱՄՆ

Տուքսոն, ԱՄՆ

Ֆրեսնո, ԱՄՆ

Պորտլանդ, ԱՄՆ

Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ


Իմ ԱՂբերս Հավաքածու

Բրայսի անվան հոգու և արվեստի զիբիլանոց Մի փոքր, բայց բացառիկ հավաքածուի պատմություն, որի բոլոր նմուշները հայտնաբերվել են Բրայսի փողոցի (այո, Երևանում կա այդպիսի փողոց) մի աղբանոցից:

Ա

րտասահմաններում վաղուց արդեն կա garage sale` «ավտոտնակային վաճառք» կոչեցյալը (այլ տարբերակներ` «բակային վաճառք», «տեղափոխության վաճառք», «ձեղնահարկային վաճառք» և այլն): Գաղափարը հետևյալն է` ժամանակի ընթացքում մարդիկ զանազան անպետք իրեր ոչ թե դեն են նետում, այլ պահում են ավտոտնակում, բակում կամ ձեղնահարկում, բայց մի օր էլ ստիպված են լինում դրանից ազատվել: Ազատվելու համար այդ ամենը հանում են փողոց ու «ջրի գնով» վաճառում: Մենք այդ մշակույթը, ցավոք, չունենք (թերևս ամենամոտ երևույթը «քռչի բազարն» է, բայց այստեղ գերակշռում է «քռչը») և բոլոր հետաքրքիր հնությունները, որպես կանոն, հայտնվում են աղբանոցում: Ես ապրում եմ Բաղրամյան 2-րդ նրբանցքի շենքերից մեկում ու ամեն օր «քաղաք դուրս գալուց» ճանապարհս անցնում է Բրայսի փողոցով ու փողոցում գտնվող աղբանոցի կողքով: Մի օր աղբամաններից մեկի կողքին աչքովս ընկավ մի տարօրինակ, բնավ ոչ «զիբիլ» պիտակին արժանի ճարտարապետական ալբոմ: Այդ օրվանից ամեն օր ուշադիր զննում եմ Բրայսի փողոցի աղբանոցը: Դեռ վեց իր եմ գտել, բայց հույսով եմ նայում դեպի ապագան:

«Ճարտարապետական մանր ձևերի ալբոմ» Առաջին գտածոն: 1965 թվականի հրատարակություն է զանազան տաղավարներ և մանր կրպակներ կառուցելու մասին: Օրինակ` «Այս ավազանով տաղավարը նախատեսված է գունավոր ձկների վաճառքի համար»: Թողարկվել է ընդամենը 300 տպաքանակով, ինչը արդեն դարձնում է այն բավական թանկարժեք:

36 37

Նոյեմբեր 2013

ԵրԱԶի պեդալ Առաջին հայացքից անհասկանալի ռեզինի կտորը` հայերեն տառերով պատված, ինչպես հետո պարզվեց ԵրԱԶի պեդալ է: Չնայած էդպես էլ մութ մնաց` գազի՞, կոնուսի՞, թե՞ արգելակի, բայց որ ԵրԱԶի` դա հաստատ: Իսկ հետո արդեն գործարանի նախկին աշխատողներից մեկը ինձ բացատրեց, որ այսպիսիք սկզբում էին դնում, հետո «ժամանակ չկար ու թանկ էր նստում»:


Տեղեկատու Երևանի մասին 1985 թիվ: Ամենայն հավանականությամբ վերջին «սպռաֆշնիկը» սովետական Երևանի մասին: Չնայած որ դեռ շատ ժամանակ չի անցել, ալբոմի լուսանկարների ու այսօրվա Երևանի մեջ տարբերությունը արժանի է «սարեր-ձորեր» համեմատությանը: Բացում ենք ու տեսնում. ներկայիս Ամերիկյան համալսարանի դիմաց չկա Բաղրամյանի արձանը (փոխարենը կա շատրվան), «Դվին» հյուրանոցը ներկայացրած է որպես նոր և շքեղ հյուրանոցային համալիր` իր բոլոր հարմարություններով, Փակ շուկան շուկա է, ոչ թե սուպերմարկետ, «Զվարթնոց» օդանավակայանի շենքը քանդման եզրին չի և այլն:

Super Mario All Stars` «Սուպեր նինթենդո» խաղային կցորդի կասետ Նոստալգիա՜… Երևանում ավելի տարածված էին «դենդին» ու «նինթենդոն», քան «սուպերնինթենդոն»: Դե, չհաշված հետո «սեգայանոցներն» ու «սոնիյանոցները»: Հետաքրքիր է, որ կասետը միայնակ էր ու ուրիշ կասետներ կամ հենց փչացած «սուպեր նինթենդո» կողքը շպրտած չէր: Երևի թափողը մնացածը վաղուց շպրտել կամ նվիրել էր, ու էս մեկն էր պահել որպես հիշողություն: Հիմա դա էլ չունի:

Հաշվեգրքույկ Նախ սկսենք նրանից, որ գրքույկը 1934 թվականի է, այսինքն գրեթե 80 տարեկան: Ինչպես տեղեկանում ենք շապիկի գրվածքից` նախատեսված է «պետական, կոոպերատիվ և հասարակական ձեռնարկությունների ու տնտեսությունների բանվորների համար»: Նույն շապիկին մեջբերված են նաև Լենինի և Ստալինի խոսքերը: Իսկ այ ներսում արդեն տեղեկանում ենք, որ «հաշվեգրքույկը ներկայացվում է հետևյալ դեպքերում — աշխատավարձի հաշիվները գրանցելու համար, աշխատանքի պայմանների փոփոխման և աշխատանքից ազատվելու դեպքում»:

Հին ռուսական մետաղադրամ Շատերին կթվա, որ գանձ եմ գտել, բայց եթե կոպեկի վրա գրված է «1879թ.», դա դեռ չի նշանակում, որ այն բազմաթիվ 0-ներով գումար արժի: Վերնիսաժում այսպիսին կարելի է ձեռք բերել 2000-5000 դրամով: Շատ հավանական է, որ թափողը չէր նկատել, որ այսպիսի հնություն է շպրտել, քանի որ այն գտնվում էր սովետական «անպետք» կոպեկների հետ նույն տոպրակում:

Վահան Ստեփանյան / PanARMENIAN Photo


Իմ ԱՂբերս Այնտեղ

Աղբը երկիր չի հարցնում 21-րդ դարում բնապահպանական աղետների ահագնացող վտանգը ստիպում է լրջորեն մտածել շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու և, մասնավորապես, աղբահանությունը ճիշտ կազմակերպելու մասին: Հարցին լուծում տալու ճանապարհները տարբեր են՝ սկսած մեխանիկական աշխատանքից մինչև առավելագույն ավտոմատացում, իսկ որոշ դեպքերում այն դուրս է գալիս այս կամ այն երկրի վերահսկողությունից և վերածվում համամարդկային խնդրի:

Աղբանոստրա

Իտալական Նեապոլը՝ լրջորեն ու երկար ժամանակով վերածվել է իսկական աղբանոցի: Տոննաներով թափոնները քաղաքի փողոցներում քայքայվում են այրող արևի տակ՝ ծածկելով ոչ միայն ծայրամասերն ու բնակելի թաղամասերը, այլև պատմական կենտրոնը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում է ընդգրկված: Այս աղետի պատճառը (իսկ փորձագետները գտնում են, որ դա հենց բնապահպանական աղետ է), տեղական մաֆիայի մեջ է պետք փնտրել: Կամորրայի (նեապոլական մաֆիան) դիրքերը քաղաքում առավել քան ամուր են: Դրա ներկայացուցիչները վաղուց արդեն գրավել են աղբի վերամշակմամբ և արտահանմամբ զբաղվող մի շարք ընկերությունների հանդեպ իշխանությունը՝ վախեցնելով կամ «հեռացնելով» ղեկավարներին: Ստեղծված իրադրության մեջ այլևս ոչ ոք աղբ չի հավաքում կամ վերամշակում: Գործից փորձում են ինքնուրույն գլուխ հանել տեղի բնակիչները՝ այրելով աղբն անմիջապես փողոցներում, ինչը նույնպես չի բարելավում բնապահպանական վիճակը: Նեապոլում աղբային ճգնաժամին նպաստում է նաև հարակից քաղաքների բնակիչների դիրքորոշումը, որոնք հանդես են գալիս նոր աղբանոցների ու աղբի վերամշակման գործարանների ստեղծման դեմ: Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին ժամանակին պայմանավորվել էր Գերմանիայի հետ, որպեսզի այդ աղբը վերամշակվի գերմանական գործարաններում, բայց այսօրվա դրությամբ այնտեղ արդեն հրաժարվել են վերամշակել իտալական աղբը: 2007 թվականին սկիզբ առած և մինչ օրս շարունակվող այդ իրադրությունը ստացել է «Աղբային ճգնաժամ» անվանումը: Այն տեղ է գտել ոչ միայն Նեապոլում, այլև Հարավային Իտալիայի մի շարք այլ քաղաքներում: Մոտ ապագայում այդ խնդիրն արդեն լուրջ վտանգ է ներկայացնելու երկրի սոցիալտնտեսական կայունության համար, ինչպես նաև զգալիորեն կրճատելու է այդ քաղաքի եկամտի հիմնական աղբյուրներից մեկը հանդիսացող զբոսաշրջիկների հոսքը:

38 39

Նոյեմբեր 2013


Աղբահավաքների քաղաքը

Մանշիյաթ Նասիրը ղպտական թաղամաս է Եգիպտոսի մայրաքաղաքի ծայրամասում: Այն հայտնի է նաև որպես Աղբահավաքների քաղաք. թաղամասի բնակչությունը ողջ քաղաքում աղբահավաքությամբ է զբաղվում՝ այն հետագա վերամշակման և ուտիլիզացման ենթարկելու նպատակով: Այս թաղամասը ի հայտ է եկել 1969-ին, երբ Կահիրեի քաղաքապետարանը որոշեց բոլոր աղբահավաքներին կենտրոնացնել մեկ վայրում: Թաղամասը բնակեցված է Եգիպտոսի հիմնական ազգային և կրոնական փոքրամասնություններից մեկով՝ քրիստոնյա ղպտիներով: Մոտավոր հաշվարկներով՝ այստեղ ավելի քան 40 հազար մարդ է բնակվում: Աղբ հավաքելը նրանց ավանդական զբաղմունքն է արդեն մի քանի տասնամյակ: Այդուհանդերձ, Մանշիյաթ Նասիրն ունի քաղաքին հատուկ բոլոր տարրերը. թաղամասում կան խանութներ, սրճարաններ և կենցաղային սպասարկման ձեռնարկություններ: Աղբահավաքությամբ գումար վաստակող մարդկանց Եգիպտոսում առանձին սոցիալական խավի՝ զաբալինների են դասում: Աղբի հավաքումը, տեսակավորումն ու վերամշակումը ընտանեկան բիզնես է: Նույնիսկ ավելին` տեղական չափանիշներով աղբահավաքությունը բավականին լավ եկամուտ է բերում դրանով զբաղվողներին: Հարկ է նշել, որ տան սեփականատերերը որոշակի գումար են վճարում իրենց տարածքից աղբը հավաքելու համար, մինչդեռ պետությունը ոչ մի կերպ չի կարգավորում այդ գործունեությունը, բայց ոչ էլ խոչընդոտում է դրան: Այս թաղամասում սովորական տունը մի քանի հարկ ունի. առաջին հարկում մեծ սրահներ են աղբի տեսակավորման և փաթեթավորման համար, իսկ վերին հարկերը բնակելի են: Շատ տների տանիքներին տեսակավորված և արտահանման պատրաստ հումքի պահեստներ կան: Սննդային մնացորդներն օգտագործվում են որպես խոզերի կեր, ուստի մահմեդականներն իրենց համար նման գործունեությունն «անմաքուր» են համարում: Յուրաքանչյուր ընտանիք ունի իր աղբատար ավտոմեքենան, որով բերում է աղբը և դատարկում առաջին հարկում: Ամբողջ ընտանիքն անցնում է գործի՝ կանայք, երեխաներ, ծերեր: Նրանք կույտի միջից հանում են քիչ թե շատ արժեքավոր իրերը՝ աթոռի ոտք, ապակե շշեր, ծակ թեյնիկ, ստվարաթուղթ, այրված լամպեր և այլն: Ընտրված իրերը փոխանցվում են երկրորդ հարկ,

որտեղ ստվարաթուղթը տեղավորում են փաթեթների մեջ, շշերը՝ արկղերի, թեյնիկը վերանորոգում են և այլն: Որոշ տների տանիքին մետաղական հարթակներ են ամրացված՝ ուտիլիզացիայի չենթարկվող թափոններն այրելու համար: Չնայած արխաիկությանը, այս համակարգը աշխարհում ամենաարդյունավետներից մեկն է համարվում. զաբալիններն ուտիլիզացնում են հավաքած աղբի մինչև 85%-ը, մինչդեռ աղբի վերամշակման գործարանները կարող են ուտիլիզացնել ոչ ավելի, քան 25%-ը: Մյուս կողմից՝ թաղամասի բնակչության հիմնական հատվածի յուրահատուկ գործունեությունը կայուն տհաճ հոտ է առաջացնում: Թափոնների մի մասի այրումը իր հերթին նպաստում է Կահիրեի օդի աղտոտմանը, սակայն իրերի նման դրությունը ստիպված փոխզիջում է այդ հսկայական մեգապոլիսի պայմաններում, քանի որ ժամանակակից չափանիշներով անգամ նման պարզունակ մեխանիկական ուտիլիզացիան թույլ է տալիս քաղաքը մաքուր պահել, ինչը շատ կարևոր է շոգ կլիմայի պարագայում: Կահիրեի արևելյան հատվածը վաղուց արդեն բնապահպանական աղետի գոտի է հայտարարվել: Հենց Աղբահավաքների քաղաքն է միակ վայրը Եգիպտոսում, որը համարվում է հեպատիտի տարածման էպիկենտրոն, և հենց այստեղ են վերջին տարիներին բորոտությամբ հիվանդանալու դեպքեր գրանցվել:


Իմ ԱՂբերս Այնտեղ

Ֆիննական մաքրասիրություն

Ֆինլանդիան հայտնի է ոչ միայն Nokia-ով, գրեթե անվճար բժշկությամբ՝ երկրի բնակիչների համար և բոլորովին անվճար նախնական ու բարձրագույն կրթությամբ, այլև շրջակա միջավայրի հանդեպ պետության և հասարակ քաղաքացիների վերաբերմունքով: Այդ ոչ մեծ հյուսիսային երկրում վերամշակվում է գրեթե այն ամենը, ինչ հնարավոր է վերամշակել: Աղբահավաքության համակարգը Ֆինլանդիայում բավականին զարգացած է և իր մեջ ներառում է ինչպես բնակելի թաղամասերից ու առանձնատներից, քաղաքային զբոսայգիներում ու առևտրի կենտրոններում տեսակավորված աղբ հավաքելու աղբարկղեր, այնպես էլ այսպես կոչված drop-off կենտրոններ խոշոր քաղաքային սուպերմարկետներում: Աղբի տեսակավորումը կատարում են հենց քաղաքացիները՝ թափոնները բաշխելով տարբեր գույնի կամ համապատասխան գրություններով աղբարկղերի մեջ, որոնք նախատեսված են պլաստիկի, ապակու, մետաղի և այլ թափոնների համար: Ընդ որում, եթե բնակիչները լավ են տեսակավորում աղբն ու շատ թափոններ չեն թողնում, ապա դրա դիմաց նպաստներ են ստանում կոմունալ ծառայությունների դիմաց պակաս վճարելու համար: Բացի այդ, Ֆինլանդիայում, ինչպես Եվրամիության մի շարք այլ երկրներում, գոյություն ունի փաթեթավորման գրավային արժեք:

40 41

Նոյեմբեր 2013

Դա նշանակում է, որ ապրանքը գնելիս գնորդը վճարում է ոչ միայն ապրանքի, այլև փաթեթավորման համար, որի գինը ֆիքսված է, և գնորդը կարող է այն հետ ստանալ՝ օգտագործած տարան վերադարձնելով խանութ: Դրա համար ինչպես խոշոր, այնպես էլ փոքր խանութների մեծ մասում գոյություն ունեն հատուկ սարքեր, որոնք ընդունում են այդ տարաները՝ մետաղե, ապակե և անգամ պլաստիկե՝ դրա դիմաց հանձնելով կտրոն, որտեղ գրված է, թե գնորդը որքան գումար կարող է ստանալ: Ընդունված տարաներն ուղարկվում են վերաօգտագործման, իսկ գնորդը կարող է կտրոնի միջոցով դրամարկղից ստանալ տարայի գրավային արժեքը: Ցանկության դեպքում կտրոնը կանխիկացնելու փոխարեն տեղում կարելի է նվիրատվություն կատարել այս կամ այն բարի գործի համար, օրինակ՝ ինչ-որ կղզեխմբի փրկության: Ֆինլանդիայի երեք խոշորագույն երկրամասերում՝ Տամպերեում, Տուրկուում և Հելսինկիում, աղբը վերամշակման ուղարկող ընկերությունները պատկանում են քաղաքապետարաններին. նրանք ապահովում են բակերի, ինչպես նաև սուպերմարկետներին առընթեր drop-off կենտրոնների աղբարկղերի դատարկումն ու աղբի տեղափոխումը: Այդպիսով, քաղաքապետարանը առևտրային ցանցին երաշխավորում է աղբի հավաքումն ու վերամշակումը, իսկ խանութներին մնում է միայն կազմակերպել ինքնին աղբի ընդունումը:

Բայց սա դեռ ամենը չէ: Թափոններով լի աղբարկղերը դատարկվում են վակուումային խողովակի մեջ, և թափոնները մինչև 2 կմ հեռավորություն են հաղթահարում՝ մինչև մոտակա հավաքակայանը: Համակարգն այնպես է մտածված, որպեսզի խողովակում ոչինչ չմնա. սկզբում դրանով անցնում է սննդային թափոնների հոսքը, բոլոր հնարավոր մնացորդներն «ավլում է» ավելի ծանր ու կոշտ պլաստիկի հոսքը, այնուհետև խողովակը «փայլեցնում է» թռչող մակուլատուրան: Յուրաքանչյուր տեսակի թափոնի հոսքն ուղղվում է համապատասխան կոնտեյներ՝ 20 տոննա տարողությամբ, որը բարձվում և վերամշակման գործարան է ուղարկվում հատուկ բեռնատարով: Խողովակում արագությունը հասնում է վայրկյանում 25-30 մետրի. այդպիսի արագությունը կարևոր է խողովակում խցանումները բացառելու համար և հնարավոր է դառնում շնորհիվ հզոր շարժիչների, որոնք դուրս են քաշում օդը խողովակից՝ պարպում առաջացնելով դրանում: Դրսից այդ աշխատանքի թեթև աղմուկն է լսվում, քանի որ խողովակի պատերը 20սմ հաստությամբ ձայնամեկուսիչ նյութով են ծածկված: Այս համակարգը մշակվել է Շվեդիայում դեռևս 1965-ին և այսօր լայնորեն կիրառվում է ոչ միայն Ստոկհոլմում ու Հելսինկիում, այլև Ամստերդամում, Լոնդոնում, Բարսելոնայի պատմական կենտրոնում և այլուր՝ շուրջ 30 երկրներում:


Տարբերակիր կամ վճարիր

Աղբահանության և էկոլոգիայի տեսանկյունից Շվեյցարիան աշխարհի թերևս ամենախիստ երկրներից է: Այդ խստությունը, ընդ որում, ձևավորվել է ոչ լավ կյանքից. 1980-ականներին էկոլոգիական վիճակը երկրում մոտ էր կատաստրոֆիկին: Հասարակությունը հսկայական քանակությամբ աղբ էր արտադրում, մինչդեռ երկրի համեմատաբար փոքր տարածքում մեծ աղբանոցների համար հնարավորություն չկար: Ի վերջո մշակվեց նոր էկոլոգիական քաղաքականություն, որը հետևողականորեն իրականացվեց հետագա քսան տարիների ընթացքում: Արդյունքն առավել քան դրական է: Ինչպե՞ս Շվեյցարիան դարձավ Եվրոպայի ամենամաքուր (բառացիորեն) պետություններից մեկը: Գործի դրվեց տնտեսական գործոնը՝ եթե չես մաքրում քո հետևից, կպատժվես դրամով: Երկրի ամեն մի բնակիչ պարտավոր է տարբերակել աղբը կամ վճարել հատուկ հարկ: Ավելին, հարկի վճարման մասին կտրոնը պետք է փակցվի չտարբերակված աղբի տոպրակի վրա (թանկարժեք տոպրակն էլ, իր հերթին, դեռ պետք է առանձին գնել): Հարկը կազմում է մոտ 3 եվրո մեկ կիլոգրամի համար: Իսկ այդ օրենքը խախտողներին հետապնդում են «աղբի ոստիկանները», որոնք պարտադիր գտնում են հարկ չմուծած քաղաքացուն և հսկայական տուգանք նշանակում՝ մինչև 8 հազար եվրո: Բայց պարզապես տարբերակելը քիչ է. ամեն շվեյցարացի պետք է նախօրոք տարբերակված աղբը բերի

ընդունման կետեր: Դա մեծ խնդիր չէ, քանի որ համապատասխան արկղեր կարելի է գտնել քաղաքների փողոցներում: Այսօր Շվեյցարիայում վերամշակվում է թղթի 70 տոկոսը, մարտկոցների 60 տոկոսը, ապակու 95 տոկոսը (ընդ որում՝ ապակե շշերը տարբերվում են նաև ըստ գույների՝ կանաչ, սպիտակ, շագանակագույն), ալյումինե տարաների 90 տոկոսը, հնացած էլեկտրական սարքավորումները, բուսական յուղը, ցերեկային լույսի լամպերը, ժամկետանց դեղամիջոցները և այլն: Ընդ որում, աղբի վերամշակմամբ զբաղվում է միանգամից յոթ ընկերություն (FERRO-Recycling, IGORA, INOBAT, PET-Recycling Switzerland, the SENS Foundation, TEXAID, VetroSwiss), որոնք միավորված են Swiss Recycling մեկ ընդհանուր կազմակերպության մեջ և յուրաքանչյուրը պատասխանատու է աղբի մի տեսակի համար: Իսկ ինչ վերաբերում է վերամշակմանը ոչ ենթակա աղբին, ապա 2000 թվականից երկրում գործում է օրենք, ըստ որի այդպիսի աղբը պարտադիր պետք է այրվի: Բայց ոչ հենց այնպես, այլ հավելյալ օգուտով. աղբաայրիչ գործարանների ստացած ջերմությունն ու էներգիան օգտագործվում են քաղաքների կենտրոնական ջերմամատակարարման համար: Նման գործարաններ կան Շվեյցարիայի բոլոր շրջաններում: Օրական դրանցից յուրաքանչյուրն այրում է մոտ 160 հազար տոննա աղբ, էներգիայով ապահովելով շուրջ 18 հազար մարդու:


ՔԱՂԱՔ Հետազոտություն

Գրականության Երևանը Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը հետևում է մայրաքաղաքի կերպարի ձևավորմանը և զարգացմանը հայ գրականության էջերին՝ սկսած Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից: Ներկայացնում ենք հետազոտության առաջին մասը (երկրորդ մասը՝ հաջորդ համարում):

Հիմնումը

Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրությունը, որի հենքով վստահաբար ու հպարտորեն և պարծանքով մեր մայրաքաղաքի հիմնադրման 2795-ամյակը նշեցինք այս տարի, այնուամենայնիվ, գրականություն չէ: Հանդիսավոր է, պատկերավոր է, մետաֆորիկ է, լավ տեքստ է, իրոք քարաքանդակ տեքստ է ու, այնուամենայնիվ, գրականություն չէ: Ու ստացվում է, որ մեր՝ գրով հիշատակված թերևս ամենահին քաղաքը հայ գրի ու գրականության տարածություն շատ հետո է մտել: Խոսքը, բնականաբար, սոսկ հիշատակվելու մասին չէ՝ գոնե մեր պատմիչների գրքերում տասնյակ հիշատակումներ ու վկայագրումներ կան Երևանի մասին: Խոսքը, բնականաբար, նաև մեր միջնադարյան տաղերգությանը բնորոշ կա՛մ ներբողվել-գովերգվելու, կա՛մ սգալողբերգվելու մասին էլ չէ. էլի բազմաթիվ օրինակներ կարելի է բերել: Ու խոսքը, անգամ, իրենց ճամփորդությունների ընթացքում Երևանում եղած ճանապարհորդների, վաճառականների գրած ուղեգրություններում առկա փաստական-վավերագրական նյութերի մասին էլ չէ. օրինակներ էլի շատ կան...

42 43

Նոյեմբեր 2013

Խոսքը գրականությա՛ն Երևանի մասին է, գրական կերպար ու գրական կերպարների գործունեության ու դրսևորման վայր Երևանի, նրանց պատմությունների տեղանք Երևանի մասին է, ու գրականության Երևանը իր բուն պատմության հետ համեմատած՝ երիտասարդ է շատ: Ավելի ստույգ՝ 172 տարեկան է, էլ ավելի ստույգ՝ 155 տարեկան: 1841-ին գրված, 1858-ին տպագրված Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը գրականության Երևանի հիմնարկեք-հիմնադրման արձանագրությունն է: Ուստի՝ Երևանն իրականում երկու հիմնադիր ունի. Արգիշտի թագավորը և Խաչատուր Աբովյանը: Ու պատահական չէ բնավ, որ հետագայում գրականության Երևանն ամենաշատը ծավալվում է Աբովյանի անունը կրող փողոցի, կարելի է նույնիսկ ասել՝ միֆականմետաֆորիկ տարածության մեջ: Ուրեմն՝ ի սկզբանե Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպն էր, էլ ավելի ստույգ՝ Երևանի բերդի հայտնի նկարագրությամբ: «Երևանու բե՛րդն, Երևանու բե՛րդն, ա՜խ, որ առավոտը բացվելիս նրա էն լաչար

գլուխը մարդի աչքով չէ՛ր ընկնում, հենց իմանաս, թե դժոխքն ա իր բերանը բաց անում, ատամները ղրճտացնում ու իր ապականյալ, թունավոր, դառը շունչը չորս կողմը փրփրալով փչում, ցրվում, փռնչացնում, որ կարենա իր հոտած աղքների կերած, լափած արդար ջանը մարսի, էլի չանգերը ղուբարա քցի, էլի հազար անմեղ, արդար հոգի անծամ կուլ տա, իր անկուշտ փորին մատաղ անի: Արեգակը մտնելիս հո, հենց իմանաս, թե Սադայելի որդիքն ու զավակները, նրա զորքն ու զորապետներն ըլին իրանց դիվական խաղը խաղում, իրանց դժոխային քեֆն անում, ու բրջերի գլխին մեկ կտրած գլուխ էստեղ էին ոտի տակ տալիս, մեկ անգլուխ լաշ էնտեղ էին կտոր-կտոր անում, վրեն թքում, ծափ տալիս, ծիծաղում, հրհռում, քրքռում ու թրով, մզրախով յա փետով մեկ մեռած մարմին էս կողմն, էն կողմն գլորում, քացի տալիս ու ներքև քցում»: Գրականության Երևանն այսպես սկսվեց. մի քիչ անհարազատ, մի քիչ չսիրված, մի տեսակ՝ ուրիշի՛ Երևան, վախեցնող Երևան. «...աջու կողմն՝ Երևանու զարհուրելի բերդն ու թուրքի գյոռխանեքը (գերեզմանատուն —


խմբ.), ձախու կողմն՝ գնդերը, ջաղացները, որ չեն ձորումը թխթխկացնում, չխչխկացնում, ու փոքր ինչ հեռու չանգը կոխած, կամարակապ համամները ու տխուր Ձորագեղը՝ փոսումն ընկած, ձենըները փորըները քցած, առաջին՝ Երևանու Շհարը, տրտում, դառնավարամ սգի քողն երեսին փռած»:

Վերածնունդը

Բայց հայ գրողները ապրում ու ստեղծագործում էին Երևանից դուրս, ուրիշ քաղաքներում՝ Պոլիս, Բաքու, Պետերբուրգ, ու Թիֆլիս, ամենաշատը՝ Թիֆլիս, ու գրականացնում էին այն քաղաքները, որոնք լավ գիտեին, ճանաչում էին, ու այդ պատճառով է, որ հատկապես՝ 19-րդ դարի հայ գրականության այսպես կոչված՝ քաղաքային աուրան հիմնականում թիֆլիսյան կամ պոլսական է: Երևանը չկա: Ու Զանգվի փոխարեն՝ Քռի խշշոցն է, ու Երևանի աղջիկների փոխարեն՝ Գյուրջստանա գոզալները... Ու 19-րդ դարի հայ գրականության մեջ Թիֆլիսը, Պոլիսը՝ հաճախ՝ նկարեն մանրամասներով վկայագրված են: Երևանը՝ չկա: Ու դրանում Երևանի մեղքն էլ կա: Փոքրիկ, գավառական, անշուք քաղաք էր, գրականության բան չէր երևի՝ ինչպես ասում են... Եղիշե Չարենցը, որ կարսեցի էր, ու «Երկիր Նաիրի» վեպում մանրամասն նկարագրեց իր հայրենի քաղաքը, գրականության Երևանի վերածնողը եղավ նաև: «Ամենապոեմում» առկա փոքրիկ նշմար-հիշատակումներից հետո նա գրեց «Երևան» պոեմը: Ու Չարենցի՝ Երևանի տված բնութագրումները, մետաֆորիկ պատկերները գալիս են ինչ-որ տեղ արդարացնելու, թե ինչու գրականությունն այդպես էլ չէր «մոտենում» Երևանին, չնայած, որ եղել են մարդիկ, որ սիրել են Երևանը նույնսիկ այդտեսակ գորշության մեջ. «Գրաստի նման անլեզու Քնել է Երևանն ահա: Գլուխը դրած Քանաքեռ Ոտքերը Մասիս է երկարել: Երևա՛ն, ես սիրում եմ քեզ, Գորշավազ շենքերդ քարե: Սիրում եմ տեսքդ գրաստ, Ինչպես ճորտը սիրում է խանին, Ինչպես սեգ պարսիկը բարեպաշտ, Սիրում է մտնել բաղանիք...» Ու իր՝ Երևանի՝ մեծ քաղաք, գեղեցիկ քաղաք, ըստ էության՝ գրականության քաղաք դառնալու երազանքտեսիլքը, խանդը նույնիսկ ուրիշ քաղաքների հանդեպ, որ բերում է Չարենցը այդ նույն պոեմում, դարձավ հետագայում ստեղծված բանաստեղծությունների, պոեմների, պատմվածքների ու վեպերի, այսպես ասած՝ ուղենիշը. «Հայացքը մշուշին գամած, Կախվում է ուղեղիս թելից Երևանը որպես խեղդամահ: Կախվում է: Կախվել է ուզում: Ձանձրացել եմ, ասում է, կյանքից: Դու գիտե՞ս, ասում է, — բազում Քաղաքներ կան՝ եռուն, անհանգիստ… Փայլում են, կոշիկի պես սրբած, Նրանք լամպերի լույսից Ավտո՛ է այնտեղ արաբան, Փողոցի լապտերը՝ լուսին: Շարել են իրենց զիստերին Կամուրջները, որպես օղեր... Ախ, նրանք — պայծառ, ոսկերիզ, Իսկ ես — գաղթական Շողեր... Հասկանո՞ւմ ես, ասում է, Չարե՛նց, Ես ուզում եմ նրանց պե՛ս լինեմ... Եթե դու պետքակա՛ն ես, պոե՛տ, Երգերի տեղ երկրնե՛ր շինե՛: Տողերդ կամուրջներ թող լինեն,

Օղակեն գետերը զնգուն, Որ անցնեն հազա՜ր տարիներ Եվ հազա՛րն էլ թափվեն Զանգուն: Թե կարող ես-այնպե՛ս արա դու, Որ այստեղ... նոր քաղաք բուսնի...» Ու «բուսնած» նոր քաղաք Երևանը, փոքրիկ բացառություններով, այս տեսիլքի իրացումն է: Ու դժվար է ասել՝ գրականությո՞ւնը ստեղծեց այդ Երևանը, թե՞ Երևանով ստեղծվեց այդ գրականությունը... Այս իմաստով՝ Ակսել Բակունցի, որ հոյակապորեն ու մանրամասնորեն վկայագրեց իր հայրենի Գորիսը, անավարտ «Խաչատուր Աբովյան» վեպի գլուխներից մեկում 1840-ական թվականների Երևանի մանրամասն նկարագրությունը հետադարձ տուրք էր, որի առիթը, ոչ պատահականորեն ու խորհրդանշական կերպով, գրականության Երևանի հիմնադիրն էր: Ըստ էության՝ Բակունցը այդ կերպ փորձում էր լրացնել այն բացը, որ ստեղծվել էր Աբովյանից հետո: Ու դա բնավ ուշացած չէր, ու լրացնելու բան էլ, առանձնապես, կարծես թե չկար: Բակունցի նկարագրած 1840-ականների ու Չարենցի վկայագրած 20-րդ դարասկզբի Երևանների մեջ մեծ տարբերություն չկա, թեկուզ միայն՝ արտաքին իմաստով. «Նա քայլում էր նեղ փողոցներով, որոնց երկու կողմը կավե ցածր և կիսախարխուլ պատեր էին, կիսով չափ գետնի մեջ ցածր դռնակներով: ... Տասնհինգ տարի էր ռուսները գրավել էին Երևանը և միայն Ծհարի մահլայում էին կառուցել քարաշեն երկու տուն և մի զորանոց՝ ոչ հեռու սարդարի ջավահիր ամարաթից: ...Փողոցների կեղտոտ լճակներից բարձրանում էր գարշահոտություն: ... Դեպի Կոնդը Գյուրջի քարվանսարան էր, գդակ կարողների և մաշակարների փոքր ու միանման կրպակներով: Դեպի հարավ՝ բերդի կողմը, խուրդավաթ վաճառողների մրջնոցն էր: Այդտեղ էին նաև պղնձագործները, դարբիններն ու պայտարները, որոնց մուրճերի աղմուկը, քուրաների բոցը, պողպատի ու պղնձի սուր զրինգը խլացնում էր Չարսուի բազմաձայն ժխորը: Առանձին թաղ էին կազմում ներկարարները, համետ կարողները, բրուտները և կաշեգործները: Երբ իջնում էր մառախուղը, դարբինների և պղնձագործների կրակները մառախուղների մեջ առանձին խորհրդավորություն էին տալիս մրից սևացած մարդկանց, որոնք ծանր մուրճերով կարծես գետնին էին զարկում, և գվվում էր գետինը, կայծերի շատրվանով լուսավորում մառախուղը: Արհեստանոցների մյուս թաղերն ընկղմում էին մառախուղի մեջ»:

Տեսիլը

Բայց այս ամենով հանդերձ, կարգավիճակ էր փոխվել: Երևանը նախ հռչակվել էր Հայաստանի առաջին հանրապետության, ապա նաև՝ խորհրդային Հայաստանի մայրաքաղաքը: Այլևս «գաղթական Շողեր» չէր: Ու Երևանի կարգավիճակի փոփոխությունը իր հերթին փոխեց հայ գրականության քաղաքային աուրան: Ասպարեզ իջան արդեն երևանցի գրողներ: Ու սկիզբ առավ գրականության Երևանի նոր տարեգրությունը: Բայց և այդ տարեգրության հիմքն էլ հանճարեղորեն Չարենցը դրեց՝ բանաստեղծականացնելով Թամանյանի լուսեղեն տեսիլը. «...Նա տեսել է երևի արևային մի քաղաք... Ինչպես մաքուր մարմարի կապույտ կողին նկարած Արևային ժամացույց՝ քարտեզն ահա քաղաքի,— Պողոտանե՛ր, փողոցներ՝ բոլորաձիգ երկարած, Իսկ կենտրոնում երկնահաս, գրանիտյա մի բագին: Ակնթարթում մի վսեմ, որ երկարում է դարեր, Փողփողում են ուղեղում — սիրտ պայթելու չափ պայծառ — Սյունաշարքե՜ր, տերրասնե՜ր, աստիճաննե՜ր մարմարե, Եվ պարտեզնե՜ր ոսկեզօծ, շատրվաննե՜ր երգաձայն... Աշտարակնե՜ր երկնահաս և կամարնե՜ր կորանիստ, Քանդակազօծ կարնիզներ, պատուհաններ նուրբ հատած. Եվ մարմարիոն մարմնագույն, և գանգրահեր գրանիտ Եվ վարդաբույր տուֆաքար, և բիլ բազալտ սրբատաշ...»

Արքմենիկ Նիկողոսյան

Անի Սմբատի


ՔԱՂԱՔ Պատեր

Սերը փոքր քաղաքում Սերը չի հարցնում ոչ միայն տարիք, այլև արտահայտման միջոց, իսկ սիրո խոստովանությունը կարող է արվել ցանկացած լեզվով՝ կարևորը տեղ հասնի: Սրտիկները, I Love You-ները և այլ ռոմանտիկ երևույթները Երևանի պատերին:

44 45

Նոյեմբեր 2013


Լիլիթ Թովմասյան, Սոնա Քոչարյան


ՔԱՂԱՔ Նախագիծ

Ավելի տեսանելի Օպերա Թվում էր, թե Օպերան իր շրջակայքով անսասան մի միջավայր է, որի փոփոխության մասին նույնիսկ մտածելն ավելորդ է: Բայց իրականում, նախ, այն բնավ միշտ չի եղել այնպիսին, ինչպիսին մենք ենք սովոր տեսնել, բացի այդ էլ՝ կան մասնագետներ, ովքեր հույս ունեն այդ միջավայրը փոփոխել ու արդիականացնել: Նրանց թվում են ճարտարապետ Հրաչյա Վարդանյանը և իր ուսանող Դավիթ Մուսայելյանը: Վերջինիս ավարտական նախագիծը նվիրված էր հենց այս հարցին:

Այգու տեղում

1924-ին, երբ Ալեքսանդր Թամանյանը թղթին հանձնեց Երևանի գլխավոր պլանը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի (այն ժամանակ՝ Ժողովրդական տան) շենքը դեռևս միայն նախագիծ էր, որը պետք է իրականացվեր Գեթսեմանի մատուռի ու դրա շուրջ տարածվող այգու տարածքում: Թատրոնի շենքը բացվեց 1934-ին, իսկ դրան հարակից տարածքում պահպանվում էր այգին, որը խաչվող ճեմուղիներով զբոսայգի էր, և որտեղ ավտոմեքենաների մուտքն արգելված էր: Այն ժամանակ ավտոմեքենա հազիվ էլ գտնվեր ամբողջ քաղաքում, այնպես որ քաղաքը հետիոտներինն էր, մերթընդմերթ՝ կառքերինը: Երկու տասնամյակ անց Երևանում ավտոմեքենաներն այլևս հազվագյուտ երևույթ չէին, բայց անգամ այդ պարագայում այգու գոյությունը խնդրահարույց չէր: Դրա տեղում ճանապարհային հանգույց կառուցելու նախագիծը ի հայտ եկավ, երբ ծրագրվեց Հաղթանակի զբոսայգում կանգնեցնել Իոսիֆ Ստալինի արձանը: Տոտալիտար վարչակարգը, որ անմիջականորեն ազդում էր նաև քաղաքաշինական առաջնահերթությունների վրա, պահանջում էր, որպեսզի մայրաքաղաքի սրտից, այն է՝ Հանրապետության հրապարակից դեպի Հաղթանակի զբոսայգու բարձունքը տանող ճանապարհը հնարավորինս ուղիղ և ընդարձակ լիներ: Դրա հետ մեկտեղ նոր կառուցապատումը հավելյալ բնակելի շենքեր կառուցելու հնարավորություն էր ընձեռում: Այդպես ձևավորվեց այսօրվա Բաղրամյան–Մաշտոցի պողոտա–Սայաթ-Նովա խաչմերուկը՝ երբեմնի այգուց հիշատակ թողնելով կանաչ տարածքի մի շրջանաձև կտոր խաչմերուկի կենտրոնում և չորս եռանկյունաձև հատվածներ Կասկադին, Սարյանի և Կոմիտասի արձաններին, ինչպես նաև Օպերայի շենքին հարող և այն ընդգրկող տարածքում: Հետագայում Երևանի գլխավոր հատակագծի նոր տարբերակներում այդ հանգույցն այլևս լուրջ փոփոխությունների չենթարկվեց: Անգամ 1971 թվականի «Երևաննախագիծ» ինստիտուտի կողմից նախագծված պլանում, որտեղ դեռևս Թամանյանի էսքիզներում պատկերված Հյուսիսային պողոտայի լուծման տարբերակ էր առաջարկվում, տրանսպորտային երթևեկության համար մշտապես բարդություններ առաջացնող և

46 47

Նոյեմբեր 2013

ծանրաբեռնված խաչմերուկն այլ կերպ լուծելու փորձ չեղավ: «Փոխարենը քաղաքաշինության ուշադրության կենտրոնում հայտնվեց թատրոնի հակառակ կողմում գտնվող բնակելի շենքերի տարածքը: Ըստ Հրաչյա Վարդանյանի՝ պատմականորեն ձևավորված քաղաքներն ունենում են երկու տիպի կենտրոններ` կա՛մ Կենտրոն-շենք, որի շուրջ հյուսվում էին փողոցներն ու ճանապարհային առանցքները, կա՛մ էլ Կենտրոն-հրապարակ, որից ելնում էին փողոցները: «Թամանյանը համադրել է այդ երկու սկզբունքները, Երևանին նվիրելով խիստ յուրօրինակ ու անկրկնելի երկու կենտրոնների համակառույցը: Որպես կենտրոնական կառույց՝ նա նախագծեց Օպերայի և բալետի թատրոնի շենքը, իսկ որպես հրապարակ՝ Հանրապետության հրապարակը: Վերջինս այսօր գլխավոր դիտարժան վայրերից մեկն է Երևանում, մինչդեռ Օպե-

րայի շենքը պատշաճ ուշադրության չի արժանանում և հենց այն պարզ պատճառով, որ մի կողմից սահմանափակված է ճանապարհային խաչմերուկով, որից փոքրիկ մայթով է առանձնանում, իսկ մյուս կողմից Ազատության հրապարակը բավականաչափ տարածություն չի տալիս շենքը ամբողջությամբ ընկալելու համար», — նկատում է ճարտարապետը:

Ուշադրության պակաս

Շենքի դիտելիության և ամբողջ գեղեցկությամբ ներկայանալու խնդիրը երկար ժամանակ մտահոգում էր Վարդանյանին և ահա 2008-ին նա այդ խնդրով վարակեց իր ուսանողներից մեկին՝ Դավիթ Մուսայելյանին՝ հանձնարարելով որպես ավարտական աշխատանք նախագծել շենքի հարակից տարածքն այնպես, որ մի կողմից` լուծվի շենքը պատշաճ ներկայացնելու


1980-ականներին, երբ Երևանում սկսեց ակտիվորեն զարգանալ ստորգետնյա քաղաքաշինությունը (հենց այդ ժամանակ նախագծվեցին Բժշկական համալսարանին առընթեր ու «Երիտասարդական» կայարանին կից գետնանցումները), ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանն առաջարկեց գետնանցում կառուցել նաև Օպերայի և բալետի թատրոնին հարող խաչմերուկի տակ: «Վերգետնյա ճանապարհը՝ ավտոմեքենաներին, ստորգետնյա տարածքը՝ հետիոտներին» սկզբունքով առաջնորդվող քաղաքաշինական լուծումն այդպես էլ մնաց թղթի վրա, թեև դրա իրականացումը դժվար թե ինչ-որ կերպ թեթևացներ տրանսպորտային երթևեկությունը:

խնդիրը, մյուս կողմից` պարզեցվի տրանսպորտային երթևեկությունը, որը տարեցտարի փոփոխված կանոններով է իրականացվում, բայց և այնպես շարունակում է մնալ ծանրաբեռնված: Խնդիրը լուծելու համար նախ պայմանականորեն հեռացվեցին Օպերայի շենքից և փողոցներից բացի հարակից տարածքում առկա թե՛ կանաչ տարածքները, թե՛ Կարապի լիճը, թե՛ ճանապարհային հանգույցը: Հիմքում էլիպսաձև շենքը բոլոր կողմերից դիտելու համար հարակից տարածքն էլ պետք է էլիպսաձև տեսք ունենա, մանավանդ, որ պայմանականորեն ազատված տարածքն ինքն էր այդ երկրաչափական ձևը թելադրում: Արդյունքում ստեղծվեց մի նախագիծ, որտեղ Օպերայի շենքն ամփոփվեց մեծ մասամբ կանաչապատ մի հրապարակի մեջ, որը, ելնելով լանդշաֆտի անհավասարությունից, ավելի ցածր է գտնվում,

քան շրջակա փողոցները, ընդ որում՝ հյուսիսային հատվածում ավելի շատ, քան հարավայինում: Արդյունքում շենքը չորս կողմերից դիտելու հնարավորություն ունեն ոչ միայն այդ հրապարակում գտնվող մարդիկ, այլև հրապարակի շուրջ երթևեկող ավտոմեքենաները: «Նախագծով փորձ է արվում նախ լուծել այդ բարդ տրանսպորտային հանգույցը, կարգավորել երթևեկությունը՝ սկսած Կասկադից մինչև Մոսկովյան և Թումանյան փողոցներ, — պարզաբանում է Դավիթ Մուսայելյանը, — Արդյունքում շահում ենք մեծ օվալաձև տարածություն, որն այսօր ընդունված է անվանել հանրային տարածք: Իսկ ճարտարապետական հնարքը, որն ուզում էինք կիրառել, այդ օվալաձև տարածությանը հրապարակի տեսք հաղորդելն էր, որը հիմնականում կատարվում է պարագծի շուրջ դասավորված կառույցների կամ պայմանական սահմանների, օրինակ՝ սյունաշարի միջոցով»: Երիտասարդ ճարտարապետի խոսքով՝ Օպերայի շենքի տեղադրությունը պարտադրում էր, որպեսզի իրեն ընդգրկող հրապարակի հյուսիսային հատվածն ավելի մեծ լինի, քան հարավայինը: «Ընդ որում, տարբերակ կար նաև, որպեսզի այդ հատվածները շարժական մեծ ու փոքր ամֆիթատրոնների վերածվեն, բայց

Օպերան թամանյանական գլխավոր հատակագծում

ժամանակը չբավականացրեց այդ գաղափարը վերջնական մշակելու և որպես տարբերակ ներկայացնելու համար: Իրականում այդ օվալաձև հրապարակը կարող է մի շարք հետաքրքիր մտահղացումներ իրականացնելու հարթակ դառնալ, կանաչ գոտին կամ ամֆիթատրոնը միակ տարբերակները չեն: Հրապարակում իրենց տեղը կունենան նաև Սպենդիարյանի, Թումանյանի, Կոմիտասի, Սարյանի արձանները, իսկ այդ ամենին հեռվից կնայի Թամանյանի արձանը», — նշում է Դավիթը: Ճարտարապետներն այս նախագծով նպատակ ունեին ամբողջական դարձնել քաղաքի այցեքարտը հանդիսացող ճարտարապետական համալիրը, ինչին, Դավիթի համոզմամբ, խոչընդոտում է Կարապի լիճը: Ի մի բերելով, ճարտարապետները նշում են. «Օպերայի շենքն իր ողջ վեհությամբ ու նեոկլասիցիստական ավանդույթներով նախագծված հորինվածքով բոլոր կողմերից հնարավորինս բաց ու ազատ դիտվելու հնարավորություն պետք է ունենա»: Այնպես որ կարելի է ենթադրել, որ մայրաքաղաքի ամենահայտնի ու գեղեցիկ շենքերից մեկը՝ ապագայում 360 աստիճանով դիտվելու հնարավորությունը իրականություն դառնալու հավակնություն ունի:

Անի Սմբատի


ՔԱՂԱՔ Սրբավայր

Կաթողիկեի ոսկորները Մեր խնդրանքով իրավաբան Նարեկ Վան Աշուղաթոյանը գրի առավ Աբովյան փողոցի վրա գտնվող Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին իր հուշերը՝ սկսած դպրոցական տարիքում կամավորական ծառայությունից մինչև փոքրիկ եկեղեցու շուրջ ծավալված լուրջ շինարարությունը վավերագրելը:

48 49

Նոյեմբեր 2013


Մ

եր երկրում մի հատ շատ վատ ավանդույթ կա. երբ մարդիկ ցանկանում են ինչ-որ բան ստեղծել, հաճախ գաղափարը կյանքի են կոչում մեկ ուրիշի ստեղծագործության հաշվին: Օրինակ` ոչնչացնում ենք պատմաճարտարապետական միջավայր, որպեսզի կառուցենք պողոտա կամ հուշարձաններ` սուպերմարկետ և նմանատիպ այլ ֆլան-ֆստան բացելու համար: Եվ երբ այս խրոնիկ հիվանդությունը դիտարկում ենք ժամանակի և տարածության մեջ, մեկ էլ հանկարծ նկատում ենք, որ այն մեզանում ունի խոր արմատներ և ժառանգաբար փոխանցվում է սերնդեսերունդ: Ասածս գունավոր պատկերացնելու համար պատմեմ մի պատմություն, որի մի հատվածի ականատեսն եմ եղել:

→ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին 2000-ականներին ↓ Լեզվի ինստիտուտի քանդման ժամանակ հայտնաբերված բեկորներ

Չիրականացած երազանք

Դպրոցական տարիներիս ամեն կիրակի գնում էի Երեվանի Կաթողիկե Սբ Աստվածածին եկեղեցի (ՍայաթՆովա — Աբովյան խաչմերուկ) և Սբ Պատարագի ժամանակ խորանի վրա կամավոր ծառայությամբ օգնում էի եկեղեցու քահանային: Չնայած, որ իմ և Տեր Ավետիսի տարիքների մեջ կա 24 տարվա տարբերություն, դա չէր խանգարում, որ լավ ընկերություն անեինք և երբեմն էլ մեծ-մեծ բաներից խոսեինք: 2000 թվականի չեմ հիշում որ օրն էր: Եկեղեցու բակում ես ու Տեր Հայրը մի երկու ոտնաչափ երկարությամբ մի հատված ասֆալտազերծեցինք, որ ծաղիկ ցանենք: Մեկ էլ մի քիչ խորանալուց հետո հողի և քարի հետ խառնված սկսեցին մարդկային ոսկորներ դուրս գալ: Իրար դեմքի նայելով հասկացանք, որ էդ մեծ բակում ընկել ենք հենց հին եկեղեցու գերեզմանոցի վրա: Բնականաբար, ոսկորներն անմիջապես հետ թաղեցինք, իսկ ես` հնագետ դառնալու (որ այդպես էլ չդառա) երազանքներով ապրող մի տղա, անմիջապես անցա գործի: Սկսեցի հավաքել այդ եկեղեցու վերաբերյալ արխիվային տարաբնույթ նյութեր, գիտական հոդվածներ, լուսանկարներ ու փորձեցի հասկանալ, թե ինչպես էր պատահել, որ այդ ոսկորները հայտնվել էին կոմունիստական և անկախ հայաստանյան այդպիսի բազմաշերտ ասֆալտի տակ:

Չի՛ քանդվելու

Ժամանակի ընթացքում այնպես ստացվեց, որ սենյակումս հավաքվեցին այդ եկեղեցու վերաբերյալ հնարավոր բոլոր տեղեկությունները: Բացի այդ, ինձ սկսեց հետաքրքրել նաև ցանկացած շարժվող մութ ամպի ընթացք, որը կարող էր այս կամ այն կերպ կանգ առնել Կաթողիկեի գլխին:

Մեկ էլ մի քիչ խորանալուց հետո հողի եվ քարի հետ խառնված սկսեցին մարդկային ոսկորներ դուրս գալ: էդ մեծ բակում ընկել էինք հենց հին եկեղեցու գերեզմանոցի վրա Երկար-բարակ պատմելու փոխարեն մի քանի տողով կիսվեմ եկեղեցու գլխին անցյալում կուտակված սև ու մութ ամպերի մասին: Կաթողիկե Սբ Աստվածածին եկեղեցին (13-րդ դար) Երևանի եզակի հուշարձանկառույցներից է: Ըստ որոշ տվյալների` տարածքում եղել են ևս մի քանի եկեղեցական կառույցներ, որոնք 1679 թվականի ահեղ երկրաշարժի պատճառով քանդվում են, իսկ փոքր եկեղեցին մնում է կանգուն: 17-րդ դարում այդ տարածքում կառուցվում է մի նոր մեծ եկեղեցի, որը իր մեջ «բանտարկում» է 13-րդ դարի մեզ քաջ ծանոթ եկեղեցին: 1936-ին կոմունիստները սկսում են քանդել 17-րդ դարի եկեղեցին և պատահաբար պարզ է դառնում, որ մեծ եկեղեցու մեջ թաքնված է մեկ այլ կառույց, որը շատ ավելի հին է: Իշխանությունը կարողանում է մեկ տարվա ընթացքում քանդել 17-րդ դարի կառույցը, սակայն 13-րդ դարի կառույցը քանդել փորձելու ժամանակ բախվում է մտավորականներից կազմված լուրջ ընդդիմության: Պայքարողների թիմում էին Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանը, Հակոբ Մանանդյանը, Կարո Ղաֆադարյանը և այլոք: Փաստացի, այս մարդկանց շնորհիվ է, որ Երևանի կենտրոնն այսօր ունի միջնադարյան գոնե մեկ ամբողջական կանգուն կառույց:

← 17-րդ դարի եկեղեցու քանդումը և հնի ի հայտ գալը


ՔԱՂԱՔ Սրբավայր

պատմում էին, որ եկեղեցին քանդելուց բուլդոզերիստի չանը պատահական ծռվել էր. ինսուլտ էր ստացել: Թաղի Տատիկները պնդում էին, որ իրենց անեծքն է կպել... Ասածս այն է, որ մեզանում քանդելը բնավորություն է, և այս բնավորության լավագույն ապացույցն այն է, որ Հայաստանում գոնե մեկ բնակելի պատմական համալիր չունենք, ինչ էլ որ ունենք` պոտենցիալ քանդման պատմությունը վստահաբար առկա է եղել:

Անեծք

Վերադառնալով մեծ եկեղեցու քանդմանը` հլը մի պահ մտածեք. ինչ-որ մարդիկ չգիտես ինչ զոհողությունների հաշվին դարեր առաջ սուղ տեխնիկական պայմաններում նստել, գծել և արդյունքում ստացել են եկեղեցի շինություն, այլ կերպ ասած՝ էդ էլ էդ մարդկանց ստեղծագործությունն էր ու մեկ էլ մի քանի դար հետո կոմունիստները հանրային նշանակության շենքի կառուցումով ստեղծագործում են արդեն գոյություն ունեցող արժեքի հաշվին, այսինքն` քանդում են ու տեղը կառուցում այլ բան: Այս պարագայում էլ սրբության կորստի մասին չխոսեմ... Չնայած այդ առումով տատիկներից արձանագրել եմ մի շատ ազդեցիկ պատմություն. պատմում էին, որ եկեղեցին քանդելուց բուլդոզերիստի չանը պատահական ծռվել էր. ինսուլտ էր ստացել: Տատիկները պնդում էին, որ իրենց անեծքն է կպել...

Հին ու նոր քարեր

Շատ շուտով կառուցվում է ժողովրդի մեջ հայտնի լեզվի ինստիտուտը: Անկեղծ ասած, զիլ շենք էր թե՛ իր ճարտարապետությամբ, թե՛ այն պատկառելի անուններով, որոնք կապված էին այդ շենքի հետ: Երբ հայտնվում էի շենքում, հաճախ ինքս ինձ հարց էի տալիս. լավ, մեծ եկեղեցին քանդեցին, բա ի՞նչ եղան այդ սրբատաշ քարերը, ո՞ւր տարան: Միակ տրամաբանական պատասխանն ինձ համար այն էր, որ այդ նույն քարերով կառուցել են լեզվի ինստիտուտը:

50 51

Նոյեմբեր 2013

Մի օր երկար անձրևելուց հետո շենքի բակի կողմից մի ծեփապատ հատված պոկվեց և շենքի քարերի ներքին շարվածքից մի կտոր սկսեց երևալ: Մի բան ակնհայտ էր. կային երկու տիպի քարեր` հնատաշ և նորատաշ: Նորատաշ այդ տիպի քարեր հանդիպել եմ անգամ մեր շենքում, երբ վերանորոգում էի բնակարանս: Եվ, փաստացի, սա ինձ համար եղավ առաջին քայլը համոզվելու, որ այդ շենքի պատերը շարված են նաև մեծ եկեղեցուն պատկանող քարերով և հիշատակի խաչքարերի բեկորներով:

Բացեք տեսնենք

2000-ականներից լուրեր էին պտտվում, որ շենքը քանդելու և հանրության համար վիզուալ առումով Կաթողիկե եկեղեցին բացելու ծրագիր կա: Շատ լավ եմ հիշում, երբ գիտնականները սկսեցին ընդդիմանալ և մամուլը լցնել բազմաթիվ հոդվածներով: Բայց մի քանի տարի հետո հաջորդեցին նաև վեհարան և մեծ եկեղեցի կառուցելու մասին լուրերը: Ժամանակն անցնում էր, բայց ոչ մի իրական թվացող քայլեր չէին նկատվում: Մեկ էլ 2007-ի գարնան մի անուշիկ օր մի խումբ բանվորներ շինարարական տեխնիկայի միջոցով մտան եկեղեցու բակ, որպեսզի քանդեն լեզվի ինստիտուտը: Գիտնականները, բնականաբար, թշնամաբար դիմավորեցին, և շենքի մուտքի մոտ անմիջապես հայտնվեցին բազմաթիվ ցուցապաստառներ: Եվ պատկերացրեք, այս լարված ֆոնի վրա ես՝ ջահել մի տղա, ով չունի որևէ ֆորմալ լծակ, փորձում է մտնել շենքի տարածք և լուսանկարել ողջ ընթացքը: Իրականում երկու խնդիր ունեի. նախևառաջ փորձում էի լուսանկարելով արձանագրել եկեղեցու պատմությանն առնչվող հերթական իրողությունը և, անշուշտ, վերջնականապես համոզվել, որ շենքը նյութապես կառուցվել է հին եկեղեցու հաշվին:

↑ Լեզվի ինստիտուտի քանդման ժամանակ հայտնաբերված բեկորներ

↓ Նարեկ Վան Աշուղաթոյանը (ձախից երկրորդը) բանվորների հետ, 2007թ.


Կաթողիկե Սբ Աստվածածին եկեղեցին փրկվեց և կանգուն մնաց, ի տարբերություն Երևանի երեք այլ սրբավայրերի, որոնց բախտ վիճակված չէր շարունակելու կյանքը նոր կերպարանք ստացող քաղաքամայրում:

Օգտակար ծանոթություններ

Բախտս բերեց. կարողացա արագ ծանոթանալ և մտերմանալ շինարարության ղեկավարի և իր տղայի հետ: Նկարներս շինարարության ղեկավարների համար դարձան շատ արժեքավոր, քանի որ դրանց միջոցով պատվիրատուին կարողանում էին ապացուցել քանդված բետոնի հաստությունը և ցույց տալ կատարված աշխատանքի իրական ծավալները: Այդպիսով, մուտքս դեպի քանդվող շենք ապահովված էր: Գրեթե բոլոր բանվորների հետ ունեի անձնական շփումներ, էլ չասեմ շինարարության ղեկավար Աշոտի և իր տղայի` Կարենի մասին, ում հետ մինչև օրս շփվում եմ (պարզվեց՝ իրենք էլ են վանեցի): Քանդման օրվանից մինչև վերջին օրը օրական գոնե երեք ժամ անցկացրել եմ տարածքում, իսկ բացակայությանս ժամանակ հետաքրքիր պահերին ստանում էի հեռախոսազանգ: Շուտով, երբ տանիքը քանդեցին, սկսվեց բացվել հնատաշ քարերի մի ամբողջ շարք: Գոնե ինձ համար ակնհայտ էր, որ մեծ եկեղեցու քարերն էին, այդուհանդերձ, որևէ զարդանախշ կամ արձանագրություն չկար ու դեռ սպասում էի ավելի ուժեղ ապացույցների: Սպասում էի և սպասումս շատ չերկարեց և 2007 թվականի մարտի 11-ին տանիքի հատվածից քանդման աշխատանքների արդյունքում բանվոր Համոն դուրս հանեց զարդանախշով առաջին բեկորը: Մեջս շատ տարօրինակ զգացում էր: Անշուշտ, քանդելը վատ բան է և հիմա չգիտես՝ ուրախանաս գտնված բեկորի համար, թե մտածես, որ դրա արդյունքում քանդվում է մեկ այլ ստեղծագործություն ու այդ պահին զգում ես, որ քո նախնիները քեզ փոխանցել են քանդելու խրոնիկ հիվանդություն: Ամեն դեպքում ուրախ էի, որ յուրաքանչյուր բանվորի կարողացա ցույց տալ խաչքար փրկելու գործում իր դերակատարության կարևորությունը, որի արդյունքը եղավ այն, որ շուտով եկեղեցու բակում խնամքով հավաքվեցին մեկ տասնյակի հասնող նախշազարդ բեկորներ, անգամ որոշներն ունեին արձանագրություններ:

Անհայտները

Տարիներ հետո, երբ սկսվեց վեհարանի և մեծ եկեղեցու շինարարությունը, արդեն նոր շինարարական կազմակերպությունը սկսեց հիմքերի համար տեխնիկայով փորել: Վստահ էի, որ տեխնիկան աշխատում է հին գերեզմանի հատվածում: Եվ իրոք, շուտով սկսվեց անթիվ ոսկորների ժայթքումը, որը, խառնվելով շինաղբին, տեղափոխվում էր դեպի անհայտ աղբանոց: Միակ բանը,

↑ Շինարարական աշխատանքները ինստիտուտի տարածքում

↓ Բանվոր Համոն և հայտնաբերված նախաշազարդ բեկորներից մեկը

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի Առաջին տաճարն այս տեղում կառուցվել է V-VI դարերում: Դա եռանավ բազիլիկ անգմբեթ տաճար էր, որը երկար տարիներ համարվել է Երևանի հնագույն և ամենամեծ եկեղեցին: 1679 թվականի աղետալի երկրաշարժի հետևանքով եկեղեցին ավերվեց: XVIII դարավերջին նրա մնացորդների վրա իր նախկին տեսքով կառուցվեց նույնանուն եկեղեցի: 1931-ին խորհրդային իշխանության որոշմամբ եկեղեցին քանդվեց: Ալեքսանդր Թամանյանը, որ 1930-ականներին զբաղեցնում էր նաև Հուշարձանների պահպանության կոմիտեի նախագահի պաշտոնը, ակտիվորեն հանդես էր գալիս ի պաշտպանություն եկեղեցու: Կոմիտեի գիտքարտուղար Աշխարհբեկ Քալանթարի հետ միասին նա դիմել է Հայաստանի լուսժողկոմ Եղիազարյանին, նշելով, որ Սուրբ Պողոս-Պետրոսը «Երևանի ամենահին շենքերից մեկն է… Բացի դրանից, նա ունի իր վրա բազմաթիվ արձանագրություններ, քանդակներ և իր ամբողջությամբ ներկայացնում է 17-րդ դարի հայ ճարտարապետական պատկերը. նրա կործանումը զգալի բաց պիտի առաջացնի Երևան քաղաքի շինարարության համար...»: Սակայն արդյունքում փրկվեցին միայն կտավի վրա արված սրբապատկերներն ու մնացած շարժական գույքը, որոնք այժմ պահվում են Ազգային պատկերասրահում, իսկ որմնանկարներից մնացել է ընդամենը մի քանի բեկոր, որոնք Երևանի պատմության թանգարանում են: Իսկ Եկեղեցու տեղում կառուցվեց «Մոսկվա» կինոթատրոնը (հիմնական շենքը, ոչ թե ամառային դահլիճը): Գեթսեմանի մատուռը Գտնվում էր Երևանի Շահար թաղամասի կենտրոնում. այնտեղ, որտեղ հետագայում կառուցվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը։ Մատուռի շուրջը սփռված էր հին Երևանի գերեզմանոցը: Ենթադրվում է, որ մատուռի տեղում նախապես եղել է փոքրաչափ, Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու նմանությամբ XI-XIII դդ. կառուցված միագմբեթ եկեղեցի, որն ավերվել է 1679 թվականի երկրաշարժից: Նույն տեղում դարավերջին կառուցվել է մատուռը: Եկեղեցին իր հորինվածքով միանավ թաղածածկ էր, փոքրաչափ ու անգմբեթ։ 1901 թվականին մատուռը նորոգվել է քաղաքի մեծահարուստներ Մելիք-Աղամալյանների նվիրատվությամբ։ Այդուհանդերձ, երեք տասնամյակ անց Գեթսեմանի մատուռը քանդվել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի (այն ժամանակ` Ժողովրդական տան) համար տեղ ազատելու համար։ Ալեքսանդր Թամանյանը որոշել էր մատուռը այլ տեղում վերակառուցել, նախագիծը, սակայն, այդպես էլ չի իրականացել, եկեղեցու քարերի կորստի պատճառով։

որ կարողացա անել, լուսանկարելն էր: Մի հավատացյալ մարդ տոպրակի մեջ սկսեց հավաքել այդ ոսկորները, որպեսզի հետագայում վերաթաղի, բայց շինարարության լայնացումն անհայտացրեց նաև այդ հավաքված մասունքները: Եվ փաստացի, մանրակրկիտ պեղումների բացակայության պատճառով այդպես էլ չիմացանք, թե ովքեր էին այդտեղ թաղված հին երևանցիները: Այնուամենայնիվ, մի բան հաստատ գիտեմ. սովորական մարդիկ եկեղեցու պատի տակ չէին թաղվում... Միշտ ուրախանում եմ նոր եկեղեցու կառուցմամբ, սակայն արդար չեմ համարում, երբ ստեղծագործությունը կյանքի է կոչվում նյութական կամ ոչ նյութական արժեքի ոչնչացման հաշվին...

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի Գտնվել է քաղաքի կենտրոնական մասում` ներկայիս Ամիրյան փողոցում՝ Եղիշե Չարենցի անվան դպրոցի տեղում։ Երևանի ամենաուշ կառուցված եկեղեցիներից էր՝ հիմնադրվել էր դեռ 1869 թվականին, սակայն տարբեր պատճառներով շինարարությունն ընթացել է ընդմիջումներով և ավարտվել միայն 20-րդ դարի շեմին` 1900 թվականին: Երկու տարի անց արևելյան կողմից կցակառուցվել է վերասլաց ծավալով մի զանգաշտարակ։ Ըստ պահպանված արձանագրությունների` եկեղեցին կառուցվել է երեվանցի Գրիգոր Ղազարյանի, զանգաշտարակը՝ Գևորգ Տեր-Սահակյանի նվիրատվությունների հաշվին։ Տուֆակերտ գմբեթավոր եկեղեցին հիմնովին ոչնչացվել է 1940-ականների վերջին:

Նարեկ Վան Աշուղաթոյան


ՔԱՂԱՔ Հասցե

Ճակատագրի սև շենքը Պատմական շրջադարձային իրադարձությունների ականատեսը կարող է պատմել դրանց մասին: Բայց ի՞նչպես վարվեն նույնքան հետաքրքիր պատմություններ ունեցող քարե պատերը: Թերևս, որևէ մեկը հանձն առնի ժամանակավորապես դառնալ նրանց բառապաշարը, լռությունը թարգմանել խոսքի: Որոշեցի ստանձնել այս դերը Արամի 80 հասցեն զբաղեցնող տան՝ Երևանի սակավաթիվ հին շենքերից մեկի համար:

Գ

ործարարներ, բանկիրներ, ատամնաբույժներ, զբոսաշրջային գործակալությունների աշխատակիցներ… Առավոտյան 9-ին բոլորը շարան-շարան գալիս են Արամի փողոցի իրենց գրասենյակները: Քչերը կհավատային, որ այս փողոցն ավելի քան 150 տարեկան է, եթե չլիներ մյուսներից տարբերվող սև շենքը, որը հպարտությամբ պահեց իր օրինական դիրքը երիտասարդ բարձրահարկ հարևանուհիների կողքին: Այսօր այս տանը մի քիչ խառնաշփոթ է. հինգ սերունդ այստեղ ապրած ընտանիքը տեղափոխվում է այլ տուն: Ո՛չ, բարեբախտաբար չեն վաճառում. միայն վարձով են տալիս:

***

1898-ին Քյարամի Մուկուչ մականվամբ երևանցի ձեռներեց Մուկուչ Մկրտչյանցն իր միջոցներով կառուցեց երկհարկանի շենք Էրիվանի կենտրոնի Արամի փողոցում (նշենք, որ որն այն ժամանակ փողոցը կոչվում էր Ցարսկայա, քանի որ Նիկոլայ 1-ինը հենց այնտեղ էր իջևանել 1837-ին): Մուկուչը տեղավորվեց տան մի ծայրում, մնացածը մասը սկսեց վարձով տալ: Այդ ժամանակ էլ ծնվեցին Մկրտչյանների երեխաները՝ դուստր Արաքսյան և որդի Գարուշը: Սակայն ամուսինների կյանքն ունեցավ ողբերգական ավարտ, և քույրն ու եղբայրը վաղ որբացան: Հետո Արաքսյան ամուսնացավ երևանցի Գարեգին Մարգարյանի հետ,

բայց երկունքի ժամանակ առաջացան բարդություններ, նա և երեխան մահացան: Քյարամի Մուկուչի ազգականները որդեգրեցին քրոջն ու քրոջորդուն կորցրած 7-ամյա Գարուշին ու տարան նրան Թբիլիսի: Նա մեծացավ ու պատանեկության տարիքում մեկնեց Ամերիկա: Այդպես տունը դարձավ Գարեգին Մարգարյանի սեփականությունը: Գարեգինը կրկին ամուսնացավ և տեղափոխվեց՝ թողնելով տան մի մասը ավագ եղբայր Արտեմին, մյուս մասն էլ վաճառեց պետությանը: Այդ ժամանակ Հայաստանում արդեն խորհրդային կարգեր էին, ուստի Երևանի քաղաքային իշխանությունները որոշեցին տրամադրել սենյակները տնվորներին:

***

1925-ին ծնվեց Արտեմ Մարգարյանի որդի Կառլենը: Վերջինիս էր բախտ վիճակվելու տանը երկար ապրել ու պահպանել դրա պատմությունը: Այսօր Կառլեն Մարգարյանը 87 տարեկան է: Նա տեսել է, թե ինչպես է հարազատ քաղաքը մի քանի անգամ կերպարանափոխվել, ու ցայսօր հստակ հիշում է տան հետ կապված բոլոր ուշագրավ դեպքերը: «Այնքան մարդ էր գալիս ապ-

← Մարգարյանների երեք սերունդները պապական տան մոտ

52 53

Նոյեմբեր 2013

րելու ու գնում, որ դժվար էր բոլորին հիշել, — պատմում է Կառլենը, — Ի դեպ, նրանց մեջ էին նաև երգահան Արամ Սաթունցը, մանկական գրող, առաջին դպրոցական այբբենարանի հեղինակ Մամիկոն Գասպարյանը, դաշնակահար Հովհաննես Փարաջյանը, Բրյուսովի ինստիտուտի ռեկտոր Հակոբ Խաչիկյանն ու շատ ուրիշներ»: «Մանկությունս անցել է ավանդական երևանյան միջավայրում, — հիշում է Կառլենի դուստր Նարինե Մարգարյանը: Մեր տունն ու էլի չորս տուն ունեին ընդհանուր բակ: Հիշում եմ թթի ահռելի ծառը, երեխաների մեծ խումբը, բակի ծորակի մոտ սպիտակեղեն լվացող կանանց, որոնք շտապում էին հերթ կանգնել շորերը կախելու համար…»:

***

1970-ականներին արդեն ԱՄՆ քաղաքացի Գարուշը՝ Քյարամի Մուկուչի կրտսեր որդին, որոշեց այցելել իր մանկության տունը: Նարինեն, ով այն ժամանակ դեռ փոքր աղջիկ էր, նրան հիշում է որպես ալեհեր, միջին հասակի ծերունի: Գարուշը պատմել էր նրա կրտսեր եղբորը՝ Միքայելին, որ մանուկ տարիքում նույնպես անկարգ էր, որ հայրն իրեն ոսկե դրամներ էր տալիս


խաղալու, որ ոտքի տակ չընկներ ու տնվորներին չխանգարեր: «Այնքա՜ն մետաղադրամ է կորածընկած տան հեռավոր անկյուններում», — տխուր հիշում էր ծերունին, հառաչում ու փոքրիկին աչքով անում, կատակով ակնարկում, որ եթե լավ փնտրեր, կարող էր գտնել կորուսյալ ոսկին: Մանկության անուշ հուշերի մեջ ընկած ԱՄՆ քաղաքացին դիմեց քաղխորհուրդ՝ խնդրելով, որ իրեն թույլ տան գնել տան՝ պետությանը պատկանող մասը: Սակայն նրա ամերիկյան երազանքը փշրեց խորհրդային կարգերի իրականությունը. քաղաքապետարանն այնպիսի ցնորամիտ գին պահանջեց, որ Գարուշը հաջորդ օրն իսկ հեռացավ երկրից:

***

← Նարինեի կրտսեր եղբայր Միքայելը

→ Կառլեն Մարգարյանը

↓ Մարգարյանների տունը 1988-ի երկրաշարժից հետո

↑ Կառլենի դուստր Նարինեն

Մարգարյան ընտանիքը տանն ապրեց խաղաղ ու երջանիկ մինչև 1988-ի դեկտեմբերի 7-ը: Չնայած երկրաշարժը Երևանում թույլ էր, 100-ամյա տան մի մասը քանդվեց: Այդ ժամանակ բոլոր տնվորներն արդեն տեղափոխվել էին իրենց հատկացված բնակարանները: Ստիպված էին վարձել շինարարներ ու սեփական միջոցներով վերականգնել արդեն ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ ունեցող տունը: Քիչ անց՝ Խորհրդային Միության անկումից հետո, պետությունը Մարգարյաններին տվեց տունն ամբողջությամբ գնելու հնարավորություն: 2000-ին 100-ամյա տանն ավելացվեց նոր հարկ, որը, սակայն, ոչ մի կերպ չփչացրեց նրա տեսքը: Նույն ժամանակ էլ սկսվեց բարձրահարկերի շինարարությունը Արամի փողոցում: Առաջացավ վտանգ, որ տունը կքանդեն մյուս հին կառույցների պես: Նորելուկ հարուստները բիզնեսի հետևից էին ընկած, իսկ բիզնեսն ուշադրություն չի դարձնում ճարտարապետական հուշարձանների նրբություններին: Բայց միևնույն է՝ ստիպված էր հաշվի նստել Մարգարյանների ընտանիքի հետ: Նրանք ընկան դռնեդուռ՝ փնտրելով փոխզիջումներ, և այնուամենայնիվ կարողացան պայքարելով պահպանել իրենց տունը: «Փողոցում մեր տնից գեղեցիկ տներ էլ կային, — խոստովանում է Նարինեն, — Դրանք մեր մանկության խորհրդանիշներն էին, Երևանի իսկական շունչը: Չէի հավատա, եթե մանուկ հասակում ինձ ցույց տային լուսանկարներ ապագայից ու ասեին, որ դա այն փողոցն է, որտեղ ապրելու եմ, 30 տարի հետ», — տխուր-տխուր ասում է Նարինեն: Այսօր սև քարից պատերում պարփակված է միաժամանակ երեք պատմություն. նախահեղափոխական Երևանի ոգին, երբ փողոցը կոչվում էր Ցարսկայա, խորհրդային Երևանի ոգին՝ Սպենդիարյան փողոցով, և արդեն անկախ Հայաստանի Հանրապետության ոգին՝ Արամ Մանուկյանի անունը կրող Արամ փողոցով:

***

Մի անգամ, երբ ման էի գալիս շենքում, աստիճանով չորրորդ հարկ տանող մի դուռ տեսա: Սկզբում ասացի՝ աչքիս է թվում: «Բայց սա ախր եռահա՛րկ շենք է», — զարմացած ասում էի մյուսներին: Պարզվեց՝ այն, ինչ սկզբում թվաց առեղծված, ուղղակի ճարտարապետական հնարք էր. երկու տարի առաջ տանն ավելացվել էր ևս մեկ հարկ: Սակայն նախագիծն այնպես էին մշակել, որ ճակատային մասից նոր հարկն ընդհանրապես չի երևում: Վերջերս Մարգարյանները որոշեցին իրենց ընտանեկան կացարանը ժամանակավորապես վարձով տալ: Երևի մտածեցին, որ նոր ավյունն օգուտ կբերի ժամանակի բովով անցած հին երևանցուն: Ճիշտ էին ենթադրել, քանի որ հիմա տանն ապրում է ImYerevan.com-ի ու «ԵՐԵՎԱՆ» ամսագրի խմբագրությունը՝ հիրավի խորհդանշական լուծում: Իմանալով փոքրիկ Գարուշի պատմությունը, որը հարյուր տարի առաջ տնով մեկ ցրել էր շռայլ հոր ոսկե մետաղադրամները, համակվեցի անհաղթահարելի ցանկությամբ ինչ-որ կերպով ծլկել խմբագրի տեսադաշտից ու հիմնովին փորփրել հատակի անցքերը՝ երևանյան գանձերը գտնելու հույսով, իհարկե, եթե խմբագիրն ինձնից առաջ չի ընկել:

← Արտեմ Մարգարյանը

Արմեն Մուրադյան Մարգարյանների ընտանեկան արխիվից


ՔԱՂԱՔ Պատմություն

Վերջին ռեկորդ Մայրաքաղաքում կա մի քանի արհեստական ջրամբար, որոնցից ամենախոշորը քաղաքի հարավարևմտյան մասում գտնվող Երևանյան լիճն է: Կառուցվել է 1960-ականներին՝ Թամանցիների փողոցի կառուցումից հետո։ Իսկ 1976-ի սեպտեմբերի 16-ին լիճը դարձավ դրամատիկ մի դեպքի և մարդկային իսկական հերոսության վայր: Այդ օրը լեգենդար մարզիկ, սուզալողի բազմակի չեմպիոն և աշխարհի ռեկորդակիր Շավարշ Կարապետյանը երկու տասնյակ մարդկային կյանք փրկեց ջրում խեղդվելուց:

Մ

արդկանցով լի տրոլեյբուսը սլանում էր ամբարտակով, որը Երևանյան լճի ափպատն է դարձել: Հիմա արդեն ոչ ոք հաստատ չի իմանա, թե ինչու տրոլեյբուսը հանկարծ կտրուկ թեքվեց՝ բախվելով ոչ բարձր բազրիքին և ընկավ ներքև՝ 10 մետր խորությամբ ջրի մեջ: Երբ թերթում էի հատուկ հանձնաժողովի կազմած հաստափոր թղթապանակը, աչքիս առաջ վայրկյան առ վայրկյան, րոպե առ րոպե պատկերվում էր այդ սարսափելի տեսարանը: Տրոլեյբուսն ընկավ ջուրը, ամենաներքևում վարորդն էր: Կատարվածի իրական պատճառն անհնար է իմանալ, թեև դիահերձումը ցույց տվեց, որ վարորդը սրտի իշեմիկ հիվանդությամբ էր տառապում: Ամբուլատոր քարտի վրա նշված էր՝ հիպերտոնիա: Այնպես որ, միանգամայն հնարավոր է, որ ամբարտակի վրա նա կորցրել էր գիտակցությունը, կողքի թեքվել և… պտտել ղեկը: Այդ պահին ջրամբարին ավտոմեքենայով մոտեցավ Շավարշի հայրը՝ Վլադիմիր Կարապետյանը: Նա գիտեր, որ այստեղ իր որդիներն են մարզվում, և որոշել էր ճանապարհին այցելել նրանց: Այդպես շատ էր պատահում: Ճիշտ է, նրանք միշտ չէ, որ համաձայնում էին հոր հետ տուն գնալ. երկար էին մարզվում, երբեմն չորս ժամ շարունակ, օր էր լինում՝ ութ: Եվ այդ օրը Շավարշն ու Կամոն լարված մարզվում էին: Շավարշը վազել էր մարզումից առաջ իր սովորական քսան կիլոմետրանոց կրոսը (հենց դա է չեմպիոնի նախավարժանքը), երբ անհավանական մի բան տեսավ՝ տրոլեյբուս՝ մի ակնթարթ օդում, ապա՝ ջրում: Սուզումը տևեց վայրկյաններ: Լրագրող Գենադի Բոչարովը Շավարշի մասին իր ակնարկում գրում է. «Շշմելու բան է. իր կյանքում ամենակարևոր որոշումը կայացնելու համար նա վայրկյան անգամ չծախսեց, մինչդեռ անհամեմատ պակաս լուրջ որոշումների համար նա, ինչպես և մարդկանց մեծամասնությունը, հաճախ ժամեր, օրեր և անգամ շաբաթներ էր վատնում: Իսկ այստեղ՝ մեկ ակնթարթ»: Այդպես էլ պետք է լիներ, թեպետ Շավարշի ու Կամոյի վայրկյանները, իհարկե, տարբերվում են մարդկանց մեծամասնության վայրկյաններից: Այն, որ երկու եղբայրներն այդ ժամանակ ջրամբարի ափին հայտնվեցին, իհարկե, պատահականություն էր: Ինչպես և պատահականություն էր այն, որ ավտոբուսում Շավարշն ամենից մոտ էր հայտնվել վարորդի խցիկին: Բայց դժվար թե կարելի է պատահականություն անվանել այն, որ դեպքի վայր առաջինը հասան երկու եղբայրները: Նրանք թեթև ատլետներ չէին, բայց բարձր դասի սպրինտերների արագությամբ էին վազում և մի քանի ակնթարթ հետո արդեն ջրի մեջ էին: Երկու եղբայրները՝ երկրագնդի երկու ամենաուժեղ սուզալողորդները, միասին հայտնվեցին այնտեղ, որտեղ նրանց կարիքը, գուցե, ամենից շատ էր հարկավոր: Եղբայրները միմյանց արժանի էին: Դրանից մի որոշ ժամանակ առաջ Շավարշը «Մալադյոժ Էստոնիի» թերթի թղթակցին տված հարցազրույցում ասել էր.

54 55

Նոյեմբեր 2013

«Սպրինտում մրցակիցներից ինձ համար ամենավտանգավորը իմ եղբայր Կամոն է»: Իսկ նախօրեին Շավարշն իր տասներորդ համաշխարհային ռեկորդն էր սահմանել, և նրանից միայն մեկ վայրկյանով էր հետ մնացել Կամոն, որը երկրորդն էր հասել վերջնակետին: Տրոլեյբուսը տասը մետր խորության վրա էր: Նման խորության վրա սուզվելը հեշտ բան չէր առանց ակվալանգի, բայց Կարապետյան եղբայրները կարող էին իջնել երեսուն մետր, մի բան էլ ավելի: Քչերը կարող են ջրի տակ պահել շնչառությունը ավելի քան մեկ րոպե, իսկ նրանք ջրի տակ կարող էին գտնվել ավելի քան հինգ րոպե: Եվ, վերջապես, ամենակարևորը՝ արագությունը: Այդ ժամանակ սպրինտում համաշխարհային ռեկորդը, ինչպես արդեն ասվեց, պատկանում էր Շավարշին, իսկ, այսպես ասած, փոխռեկորդակիրը նրա եղբայր Կամոն էր: Ոչ, պատահականություն էր միայն այն, որ եղբայրները այդ պահին հայտնվել էին այնտեղ, որտեղ ամենից շատ էին պետք: Մնացած ամեն ինչն օրինաչափություն էր, ինչպես և օրինաչափ էր այն, որ ավագ եղբայրը, իմանալով իր, թեկուզ նվազագույն, բայց առավելությունը, հրամանատարությունն իր վրա վերցրեց: Եվ ընդամենը չորս բառ. «Ես հանում եմ, դու վերցնում ես»:

Հաջորդ վայրկյանին Շավարշն արդեն տասը մետր խորության վրա էր: Խավար, որտեղ ոչինչ չի երևում: Պետք էր խնայել ամեն ինչ՝ օդը թոքերում, որոնման ժամանակը, կրճատել այն մտավոր հրամանները, որոնք մարդը տալիս է ինքն իրեն: Բռնվելով հիմքից, որին ամրացվում են հոսանքն անցկացնող ձողերը, նա ոտքերով կոտրեց կողային մեծ ապակիներից մեկն ու հայտնվեց տրոլեյբուսում, որտեղ շոկից գիտակցությունը կորցրած մարդիկ էին: Անթափանց մթության մեջ, որտեղ ամեն ինչ պետք էր անել շոշափելով, անհնար էր ընտրել: Շավարշը բռնում էր առաջին պատահածին և սրընթաց բարձրանում վեր: Այստեղ Կամոն վերցնում էր անկենդան մարմինը և տանում դեպի արդեն տեղ հասած փրկարարական նավակը: Իսկ այնտեղ՝ նավակում, իր մեծ գործն էր անում Կարապետյան եղբայրների մարզիչ, սուզալողի հանրահայտ մասնագետ Լիպարիտ Ալմասակյանը, որը նաև ջրում մարդկանց փրկելու հմտություններին էր տիրապետում: Մարզիչը մարդկանց, իր ձեռքերում հայտնվելուց արդեն մի քանի վայրկյան հետո, դուրս էր բերում շոկային վիճակից: Իսկ Շավարշը, լիաթոք շունչ հավաքելով, կրկին սուզվում էր ջրի տակ: «Չկորցնել ոչ մի վայրկյան», — սա էր միակ միտքը:


→ Շավարշ Կարապետյանը` բազմաթիվ մեդալներից երկուսով

Փրկե՛լ, փրկել որքան հնարավոր է շատ մարդ: Ինչ-որ մեկի օգնության վրա հույս դնել նա չէր կարող: Ոչ ոք, բացի իրենից, չի կարողանա անել այն, ինչ անում է ինքը: Համարձակները փորձել էին, չէր ստացվել: Մի քանի սուզում կարող էր կատարել Կամոն, բայց այդ դեպքում կխախտվեր ոչ միայն փրկարարական աշխատանքների ռիթմը, այլև կկորսվեր ամենակարևորը՝ հուսալիությունը, վստահությունը: Չէ՞ որ Շավարշը համարձակ իջնում էր ներքև՝ քաջ գիտակցելով, որ եթե իրեն ինչ-որ բան պատահի, կողքին Կամոն է, որը կկարողանա օգնության գալ: Եվ մի բան էլ. հերթական փրկվածին Կամոն վերցնում էր ոչ թե ջրի երեսին, այլ ջրի տակ: Կրտսեր եղբայրն արդեն գիտեր, թե որտեղից կհայտնվի ավագը, և ընդառաջ էր գնում. վերջին մետրերին նա թարմ ուժերով ավելի արագ էր բարձրանում ջրի երես փրկվածի հետ, քան հոգնած Շավարշը: Դրանք դարձյալ շահած վայրկյաններ էին, կյանքի գին ունեցող վայրկյաններ:

Անթափանց մթության մեջ անհնար էր մեկին ընտրել: Շավարշը բռնում էր առաջին պատահածին եվ սրընթաց բարձրանում վեր

Այդ միջոցին ափին՝ հոծ ամբոխի մեջ, կանգնած էր Վլադիմիր Կարապետյանը: Հետո նա ասելու էր. «Քանի անգամ ավագ որդիս սուզվում էր ջուրը, այդքան անգամ էլ ես էի ակամա պահում շունչս: Ես այդ օրը շատ անգամ եմ մահացել և նույնքան անգամ՝ հարություն առել»: Երբ Շավարշը հայտնվում էր ջրի երեսին, որպեսզի թոքերը օդափոխող մի քանի խոր ներշնչումներից հետո օդի հերթական չափաբաժինը ներս քաշեր, նրա մարմինը վայրկենական պատվում էր կարմիր կապտուկներով: Խիզախ մարզիկի մաշկն այդ ընթացքում ամբողջովին քերծվել, կտրատվել էր կոտրված պատուհանի ապակու բեկորներից:

Հերթական սուզում: Անցավ սովորական դարձած միջին ժամանակը՝ մոտ քառասուն վայրկյան, իսկ նա դեռ չկա: Անցավ մեկ րոպե՝ չկա: Ջրի տակ իջավ Կամոն: Եվս կես րոպե: Երկուսն էլ չկան: Հազարավոր մարդիկ էին կուտակվել ամբարտակին, կանգնել էին՝ շունչները պահած: Եվ միայն այն ժամանակ բոլորը թեթևությամբ շունչ քաշեցին, երբ ջրի երեսին հայտնվեցին երկու եղբայրները՝ փրկվածը ձեռքներին: Իսկ կատարվել էր հետևյալը. ուղևորը, չնայած որ կորցրել էր գիտակցությունը, բնազդաբար կառչել էր իր փրկարարի ոտքերից՝ խանգարելով նրան առաջ շարժվել: Միակ բանը, որ կարելի է անել նման դեպքում, թուլանալն է:

← Չարաբաստիկ տրոլեյբուսը դուրս է բերվում լճից


ՔԱՂԱՔ Պատմություն Այդ դեպքում խեղդվողը բաց կթողնի քեզ: Շավարշն այդպես էլ արեց: Մի քանի անգամ մեռնող մարդը ամուր կառչել էր նրանից, և ամեն անգամ չեմպիոնը ստիպված էր եղել նույն բանն անել: Այդպես կորսվում էին թանկագին վայրկյանները՝ ոչ միայն և ոչ պարզապես կորսված վայրկյաններ. դրանք չափազանց շատ ուժ խլեցին Շավարշից: Փրկվեց ութերորդը, տասներորդը, կոնվեյերը հստակ աշխատում էր: Շտապ օգնության վրա հասած մեքենաների շարանը ընդունում էր փրկվածներին, նույն վայրկյանին նրանց առաջին բժշկական օգնություն էր ցուցաբերվում: Կրկին արհեստական շնչառություն: Երկար ասեղով սրտամկանին ադրենալին է ներարկվում, ապա՝ հիվանդանոց: Շավարշը փրկվածներին եղբորն էր փոխանցում ինչպես էստաֆետում, Կամոն՝ նավակ, սպասող մարզչին, մարզիչը՝ մեքենա: Ընդամենը տասը րոպե էր անցել, բայց արդեն տասներկու հոգի ազատվել էին հրեշային գերությունից: Ճիշտ է, այդ հաշվարկներն ավելի ուշ են կատարվել, իսկ այդ ժամանակ Շավարշը տեսնում էր, թե ինչպես ափին հայտնվեցին վերամբարձ կռունկները, ինչպես էին հրշեջ և ոստիկանական ծառայությունները փորձում անել ամենագլխավորը՝ դուրս բերել ջրից ողջ տրոլեյբուսը: Բայց մինչ ամրացնեն կռունկները, մինչ փոխանցեն ճոպանը, մինչ կապեն և բարձրացնեն ողջ այդ զանգվածը, ժամանակ կանցնի: Շատ ժամանակ: Եվ հաղթահարելով մարմնի ցավը, հաղթահարելով անհավանական հոգնածությունը՝ նա նորից ու նորից էր սուզվում: Հերթական անգամ նա տրոլեյբուսի սրահում է, աշխատում է, ինչպես միշտ, շոշափելով: Վերցրեց մարմինը, բարձրացավ մի քանի մետր, զգում է՝ ինչ-որ բան այն չէ. ձեռքին նստարանի հսկայական սև ներքնակն էր՝ ինչ-որ մեկի կյանքի փոխարեն:

Հրդեհ Հրդեհը սկսվեց լուսաբացին, և անցորդներն առաջին անգամ սարսափով հետևում էին, թե ինչպես է կրակի բոցը կլանում Մարզահամերգային համալիրի շենքը Ծիծեռնակաբերդում: Թվում էր, որ 1985 թվականի այդ փետրվարյան օրը քաղաքը կարող էր մնալ առանց ՄՀՀ-ի, որով երևանցիները ունեին բոլոր հիմքերը հպարտանալու. դա գերժամանակակից գեղեցիկ շենք էր՝ կառուցված ընդամենը մեկ տարի առաջ: Տեղում արդեն տքնաջան աշխատում էին հրշեջները, ում օգնում էին էնտուզիաստները: Նրանց թվում էր նաև Շավարշ Կարապետյանը: Նա նկատեց կրակը, երբ գնում էր աշխատանքի համալիրի՝ անմիջապես դիմացը գտնվող շենքը: Նման պահերին որոշ մարդկանց մոտ բոլոր արձագանքներն այնպիսի արագությամբ են կատարվում, որ թվում է, թե առաջ են անցնում գիտակցությունից ստացվող ազդակներից: Հիմնական բնազդը՝ ինքնապահպանման բնազդը զիջում է վեհանձնության պոռթկմանը: Շավարշը խլեց ինչ-որ մեկի արդեն թուլացող ձեռքից հրշեջ խողովակն ու ջրի հզոր շիթը ուղղեց հրե սյան վրա: Շուրջբոլորը մի սարսափելի բան էր կատարվում. մարդիկ գոռում էին, շենքի այրված հատվածները փլուզվում էին, գիտակցությունը կորցնելով վայր էին ընկնում հրշեջները: Իսկ հետո հնչեց պայթյուն… Շավարշը չէր հիշում, թե ինչպես հայտնվեց շտապօգնության վերականգնողական բաժանմունքում, որովհետև այնտեղ էր տեղափոխվել անգիտակից վիճակում:

↑ Մարզահամերգային համալիր

↓ Շավարշը մարզիչ Լիպարիտ Ալմասակյանի հետ

Բոլորից մոտ Շավարշի առաջին սխրագործությունը տեղի ունեցավ 1974-ին Ծաղկաձորում: Մեխիկոյում կայանալիք Օլիմպիական խաղերի նախաշեմին այստեղ Համամիութենական մարզական բազա էին կառուցել խորհրդային օլիմպիացիների մարզումների համար: Ծաղկաձորը, ինչպես գրում էին մարզական լրագրողները, բազմաթիվ ոսկե մեդալների դարբնոց էր դարձել, որոնք խորհրդային մարզիկները բերում էին զանազան միջազգային մրցություններից: Բարձրլեռնային պայմաններում մարզվում էր նաև Շավարշ Կարապետյանն իր ընկերների հետ: Այդ օրը՝ 1974թ. հունվարի 8-ին, նա մարզական բազայից Երևան էր վերադառնում: Ավտոբուսում ավելի քան երեսուն ուղևոր կար, որոնց թվում՝ բազմաթիվ մարզիկներ: Երգում էին: Կատակում էին: Ուրախանում: Կտրուկ զառիվերին վարորդը կանգնեցրեց մեքենան. շարժիչի հետ մի բան կարգին չէր: Վարորդը որոշեց ստուգել: Հազիվ էր նա դուրս եկել սրահից, երբ անհավանական մի բան կատարվեց: Սկզբում ոչ մեկն էլ չնկատեց, որ ավ-

56 57

Նոյեմբեր 2013

տոբուսը սկսել է հետ՝ սարի տակ գնալ. սրահում չափազանց ուրախ և աղմկոտ էր: Վարորդի բացակայությունն առաջինը նկատեց Շավարշը. նա բոլորից մոտ էր նստած վարորդի խցիկին: Իսկ մեքենան սպառնագին արագություն էր հավաքում՝ սլանալով խոր անդունդի եզրով ձգվող ճանապարհով: Ամեն ինչ որոշում էին վայրկյանները: Շավարշը արմունկով կոտրեց ապակե պատնեշը, որը վարորդի հատվածն առանձնացնում էր սրահից, նետվեց վարորդի տեղը և սեղմեց արգելակի ոտնակը, բայց ապարդյուն. մեքենան չարգելակեց: Եվս մեկ վայրկյան, և մեքենան դուրս կթռչի ճանապարհից: Բայց հենց այդ պահին Շավարշն ավտոբուսը կտրուկ դեպի լեռը ուղղեց: Դա միակ ճիշտ որոշումն էր, որը կանխեց աղետն ու փրկեց երեսուն մարդկանց կյանքը: Հենց այդ դեպքից հետո Շավարշը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես դա իրեն հաջողվեց, ասաց իր հանրահայտ արտահայտությունը. «Պարզապես ես բոլորից մոտ էի խցիկին…»:

↑ Շավարշի եղբայր Կամոն


երբ հսկա ու սարսափելի տրոլեյբուսը դանդաղորեն դուրս էր գալիս ջրից, Շավարշը սկսեց կորցնել գիտակցությունը Շավարշը պատրաստ էր դուրս բերել բոլորին: Բայց ժամանակը, որքան էլ սպրինտի աշխարհի ռեկորդակիրը սղում էր այն, այդուհանդերձ անում էր իր գործը: Մարդիկ մահանում էին: Երբ Շավարշը եղբորն էր փոխանցում հերթական տուժածին, իրեն ասացին, որպեսզի նա փորձի ճոպանն ամրացնել տրոլեյբուսին: Շավարշը ստիպված եղավ կոտրել ևս մեկ ապակի. անհրաժեշտ էր ճոպանը ձեռքին մտնել սրահ, լողալ առաստաղի տակով և դուրս գալ մյուս կողմը: Պետք էր կրկին բարձրանալ՝ իր հետ վեր հանելով ծանրացած պողպատե ճոպանը: Եվ երբ հսկա ու շատ սարսափելի տրոլեյբուսը դանդաղորեն դուրս էր գալիս ջրից՝ տարբեր կողմերից բաց թողնելով պղտորված ջրի հոսքերը, Շավարշը սկսեց կորցնել գիտակցությունը: Պարզվեց, որ ջրում նա իրեն շատ ավելի լավ էր զգում: Բայց բավական էր կտրատված մարմնին շփվել օդի հետ, և սուր ցավեր առաջացան, ոտքերը ջղաձգվեցին, զգաց-

նել տվեց նաև ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը: Քսան կիլոմետրանոց վազք, տաքացած մարմին և դրան հաջորդած սառը ջուր ու անվերջ սուզումներ: Շավարշն անկողնում պառկած մնաց քառասունհինգ օր՝ թոքերի բորբոքում, սեպսիս: Կարապետյան եղբայրները ջրից ավելի քան քսան հոգի էին դուրս բերել: Բայց միայն քսանին, ուղիղ քսանին հաջողվեց կյանքի վերադարձնել: Նրանցից շատերը այցելում էին Կարապետյաններին: Նրանց հանգստացնում էին, ասում էին, որ Շավարշը հիվանդ է, և նրան դեռևս չի կարելի այցելել: Մյուսները, գուցե, մինչ օրս էլ չգիտեն, որ իրենց հենց Կարապետյան եղբայրներն ու Լիպարիտ Ալմասակյանն են փրկել: Եվ զարմանալի չէ: Մարդկանց անգիտակից վիճակում տեղափոխում էին հիվանդանոց: Օգնություն ցուցաբերող բժիշկները գաղափար անգամ չունեին, որ իրենց անսպասելի հիվանդներին մեկ մարդ է ջրից դուրս բերել: Բոլորը համոզված էին՝ պրոֆեսիոնալ փրկարարների կազմակերպված աշխատանք է իրականացվում: Ես կարդացել եմ հատուկ հանձնաժողովի կազմած հաստափոր հատորը: Այնտեղ, ի միջի այլոց, կա լուսանկար՝ ջրից հայտնվող տրոլեյբուսը: Իսկ քիչ այն կողմ լողազգեստով կանգնած է Շավարշ Կարապետյանը: Ես ուշադիր նայեցի՝ հազիվ էր կանգնած, և գիտեմ՝ մեկ-երկու վայրկյան անց պետք է կորցներ գիտակցությունը: Հիսուներորդ օրը Շավարշը սկսեց քայլել սենյակում: Հիսունյոթերորդ օրը դուրս եկավ փողոց: Երկու ամիս անց նա արդեն մարզվում էր քաղաքային ջրավազանում: Երրորդ ամսվա վերջին՝ ճիշտ Նոր տարուց առաջ, գնաց մարզահավաքի Ծաղկաձորում: Մարտի

կեսին երկրի գավաթի խաղարկությանը որոշեց մեկնարկ տալ: Ոչ ոք չգիտեր, թե ինչու Շավարշը արդեն կես տարի ոչ մի մրցաշարի չի մասնակցում: Ոչ ոք այդ ժամանակ չգիտեր, որ թոքերի բորբոքումից հետո կպումներ են առաջացել, և յուրաքանչյուր խոր շունչը մարզիկին մեծ դժվարությամբ էր տրվում (ներշնչելու ժամանակ կպումները ձգվում էին՝ առաջացնելով ցավեր և խեղդող հազ): Շավարշը թաքցնում էր դա ոչ միայն իր հարազատներից ու բարեկամներից, այլև ինքն իրենից: Պայքարի ծարավ էր, հաղթանակ էր ուզում, չէր կարող առանց դրա: …Նա չէր լսում տրիբունաների աղմուկը, նա չէր լսում, թե ինչպես է գոռում իր հարազատ եղբայրը. ոչ ոք նրա պես չգիտեր համաշխարհային ռեկորդի ժամանակացույցը, ավագ եղբոր հնարավորություններն ու այն, ինչ կարող էր պատահել նրան: Եվ երբ Շավարշը դիպավ ջրավազանի պատին, Կամոն նետվեց ջուրը: Նա գիտեր՝ ավագ եղբայրը չի կարողանա ինքնուրույն դուրս գալ ջրից: Նա տեսնում էր վառ կարմիր բծերը Շավարշի լայն ուսերին: Եղբայրները գրկախառնվեցին, գրկախառնվեցին ջրում: Եվ Շավարշը, կուչ գալով կրտսեր եղբոր գրկում, չէր կարողանում հաղթահարել հազի նոպան: Աղմուկը չէր դադարում: Ծաղիկների տարափ էր թափվում ջրավազանը: Շավարշը չէր հասկանում, թե ինչ է կատարվում: Նա չգիտեր, որ սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ՝ 3 րոպե 06,2 վայրկյան: Նրա տասնմեկերորդ ռեկորդը: Վերջինը: Աշխարհը ողջունում էր մեծ մարզիկին: Նրան ողջունում էին միլիոնավոր մարդիկ՝ գումարած քսան փրկած կյանքերը, որոնք էլ դարձան Կարապետյան եղբայրների ամենագլխավոր ռեկորդը:

Զորի Բալայան Շավարշ Կարապետյանի ընտանիքի անձնական արխիվից


ՔԱՂԱՔ Օրեցօր

Նոյեմբեր Վեներական հիվանդություններից տառապողների համար հիվանդանոցի բացումը, սառույցի բիզնեսի հիմնումը, ժողովրդին հասանելի բաղնիքը, մետրոյի փորձնական գնացքը, զինվորների համար ծխախոտի հավաքը, ծխելու դեմ պայքարը և նոյեմբեր ամսվա ընթացքում տեղի ունեցած երևանյան այլ պատմական իրադարձություններ: Խորագիրը պատրաստվում է Երևանի պատմության թանգարանի հետ համատեղ:

1879թ., նոյեմբերի 20

Երևանի ճարտարապետը (անունը, ցավոք, չի պահպանվել) դիմեց քաղաքային վարչությանը բերդի հարավային դարպասից վերև ընկած հատվածը, որին սպառնում էր փլուզում՝ քանդելու պահանջով: Հանձնաժողովը` ոմն Պապանջյանի գլխավորությամբ քննարկեց և որոշեց բավարարել պահանջը, իսկ շինանյութը վաճառել և հասույթով օգնել մոտակա ուղղափառ գերեզմանատանը:

1882թ., նոյեմբերի 15

Գայանե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ Աստաֆևսկայա (այժմ՝ Աբովյան) փողոցում՝ Մակաշյանի տանը բացվեց «Ծաղկոց» մանկապարտեզը:

1891թ., նոյեմբերի 30

PanARMENIAN Photo

Քաղաքային վարչության միջնորդությամբ բացվեց հիվանդանոց վեներական հիվանդություններով տառապողների համար՝ բժիշկ Կլյագինի ղեկավարությամբ: Հիվանդանոցի համար վարձակալվում է Վարդան Ավագովի սեփական տունը՝ Դամիրբուլաղ թաղում՝ քաղաքի հարավ-արևելյան մասում: Թե քանի տարի գործեց հիվանդանոցը, ցավոք, հայտնի չէ:

1907թ., նոյեմբերի 22

Երևանցի Խաչատուր Ավետյանը 12 տարի ժամկետով վարձակալեց Հրազդան գետի ափին՝ Նորագավթի կամուրջի մոտ գտնվող հատուկ շինությունները՝ սառույց պատրաստելու և քաղաքին մատակարարելու համար:

1916թ., նոյեմբերի 3

Երևանում ապաստանած արևմտահայ մի խումբ մտավորականներ որոշեցին հիմնադրել ընկերություն, որը նպատակ պետք է ունենար կապ պահպանելու արևմտահայ ցաք ու ցրիվ եղած մտավորականության ու գրողների հետ: Այդ առթիվ որոշվեց կազմակերպել գրական դասախոսություններ, զրույցներ, երեկույթներ, հիմնել գրադարան, հրապարակել անտիպ երկեր:

1919թ., նոյեմբերի 30

Եղիազարյանի բաղնիքը՝ Տեր-Ղուկասովի փողոցի վրա, անցավ քաղաքային ինքնավարությանը՝ քաղաքացիներին հնարավորություն տալով բաղնիքից օգտվել մատչելի գներով:

1920թ., նոյեմբերի 2

Հայ հեղափոխական դաշնակցության քաղաքային կոմիտեն կանանց և օրիորդաց միությունների նախաձեռնությամբ կազմակերպեց ծխախոտի օր. հատուկ մարդիկ շրջեցին քաղաքում՝ ծխախոտի նվերներ հավաքելու ռազմաճակատի և վիրավոր զինվորների համար:

58 59

Նոյեմբեր 2013

1929թ., նոյեմբերի 29 ↑ Հաղթանակի կամրջի կառուցումը

↓ Ռուսական ծխախոտի գովազդ, 1910-ականներ

Ս. Շչերբակովի և Գ. Սմիրնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ բացվեց Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը: Առաջին ներկայացումների հեղինակներն են եղել Արմեն Գուլակյանը և Տիգրան Շամիրխանյանը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Առաջին թատերաշրջանի ընթացքում թատրոնը բեմադրում է 70 ներկայացում։

1945թ., նոյեմբերի 25

Բացվեց Հաղթանակի կամուրջը Հրազդան գետի վրա: Յոթկամարանի այս կառույցը (ճարտարապետներ՝ Ա. Մամիջանյան, Ա. Ասատրյան) միացնում է Մաշտոցի և Իսակովի պողոտաները։ Երկարությունը 200 մետր է, լայնությունը՝ 25, բարձրությունը՝ 34։ Անվանումը ստացել է ի պատիվ նույն տարում՝ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի: Խորհրդանշական է, որ բանվորների զգալի մասը գերմանական ռազմագերիներն էին:

1967թ., նոյեմբերի 6

Բացվեց Մեծ Հոկտեմբերի 50-ամյակին նվիրված կոթողը (հեղինակներ՝ Ջ. Թորոսյան, Ս. Գուրզադյան): Հետաքրքիր է, որ ի սկզբանե հուշասյունը չի ունեցել մեզ այսօր ծանոթ վերևի հատվածը. ուրարտական ոճի այդ էլեմենտն ավելացվել է մի քանի տարի անց` այն բանից հետո, երբ կառույցը ստացել է «իմպոտենտի երազանք» մականունը:


PanARMENIAN Photo

↓ «Ռոսիա» կինոթատրոնի շենքի կառուցումը

→ Մեծ Հոկտեմբերի 50-ամյակին նվիրված կոթողը

PanARMENIAN Photo

↑ Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքի կառուցումը

1972թ., նոյեմբերի 24

Երևանը և հարավսլավական Տիտոգրադը դարձան քույր քաղաքներ: 1992-ին քաղաքին վերադարձվեց պատմական անվանումը՝ Պոդգորիցա (Տիտոգրադ այն անվանվել էր 1946-ին՝ մարշալ Յոսիպ Բրոզ Տիտոյի անունով), իսկ հետագայում դարձավ արդեն անկախ Չերնոգորիայի մայրաքաղաքը:

ցահանդեսային սրահներ և սրճարան: Բացի կինոդիտումներից այստեղ կազմակերպվում էին համերգներ, փառատոներ և հանդիպումներ մշակութային գործիչների հետ: 1990-ականներին կինոթատրոնը վերանվանվեց «Այրարատի», սակայն շուտով շենքը սկսեց ծառայել իբրև տոնավաճառ, վերադառնալով «Ռոսիա» անվանմանը:

1974թ., նոյեմբերի 28

1978թ., նոյեմբերի 29

Բացվեց «Ռոսիա» կինոթատրոնը (ճարտ`. Ա. Թարխանյան, Ս. Խաչիկյան, Հ. Պողոսյան): Չնայած, որ սկզբում այն պետք է կոչվեր «Այրարատ», բացումից որոշ ժամանակ առաջ կենտրոնից հրահանգ ստացվեց, որ Հայաստանի խոշորագույն կինոթատրոնը ավելի լավ կլինի այլ ցուցանակի տակ ներկայանա: «Ռոսիան» ուներ երկու 1600 և 1000 տեղանոց ունիվերսալ պրոյեկցիայի մեծ սրահներ, ինչպես նաև 275 հոգու համար նախատեսված կինոխրոնիկայի դահլիճ, պարային և ցու-

Ծնվեց մայրաքաղաքի միլիոներորդ քաղաքացին: Այսպիսով Երևանը դարձավ ԽՍՀՄ 18-րդ քաղաքը, որի բնակչության թիվը անցավ մեկ միլիոնից: Այսօր քաղաքում ապրում է մեկ միլիոն 121 հազար մարդ:

1980թ., նոյեմբերի 24

Երևանի մետրոպոլիտենի ստորգետնյա մայրուղով փորձնական ուղերթը կատարեց առաջին գնացքը, որի ուղևորներն էին Հայաստանի կոմկուսի և կառավարության ղեկավարները՝ Կ. Դեմիրճյանը, Ֆ. Սարգսյանը, Բ. Սարկիսովը և մետրոպոլիտենի շինարարության հետ առնչվող կազմակերպությունների ղեկավարներ:

1983թ., նոյեմբերի 2

Երևանի քաղաքային գործկոմը որոշեց Ծիծեռնակաբերդի բլրի տարածքը իր շինություններով հայտարարել չծխելու գոտի. սկսած Լենինգրադյան փողոցի ստորգետնյա անցումից և «Հրազդան» մարզադաշտի կողմից բլուր բարձրացող ճանապարհի սկզբից:

← Կարեն Դեմիրճյանը մետրոյի փորձնական ուղերթի ընթացքում

Արեգ Դավթյան


Քաղաք Կադրերի բաժին

Գյուղատնտեսական բանկ, 1940-ականներ

→ Գյուղատնտեսական բանկի գործարքային դահլիճը

Գյուղատնտեսական բանկի շենքի կառուցման գաղափարը Ալեքսանդր Թամանյանինն է եղել, սակայն նախագիծն իրականացրել է այլ նշանավոր ճարտարապետ՝ Նիկողայոս Բունիաթյանը, որը 1924-ից 1938 թվականը զբաղեցնում էր Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը: 1926 թվականի օգոստոսի 10-ին Երքաղխորհրդի և Գյուղբանկի վարչության միջև կնքվում է պայմանագիր` շենքը կառուցելու նպատակով 49 տարով հողատարածք վարձակալելու մասին (հետագայում ժամկետը հասցվեց 65 տարվա)՝ Էնգելսի և Տեր-Ղուկասովսկու փողոցների անկյունում: Ընդհանուր մակերեսը կազմում էր 274.64 քառ. սաժեն, սակայն պայմանագրում նշվում է, որ սահմանները կարող են նաև ընդլայնվել: Հաստատված պլանի համաձայն` բանկի շենքի կառուցումը պետք է սկսվեր 1925 թվականի հոկտեմբերի 1-ին և ավարտվեր 1927-ին, սակայն շենքը հանձնվեց նախատեսվածից երկու տարի անց: Բացի բանկից, շենքում տեղակայվում էին նաև Ոռոգման աշխատանքների վարչությունը, Անդրկովկասյան երկաթուղու քաղաքային կայանը, Հայբնակկոոպը, Էրիվանի կոմունալ տրեստը, Պետական արդյունաբերությունը: Հետագա տարիներին Գյուղբանկն իր գործունեությամբ մեծապես նպաստեց Հայաստանում գյուղատնտեսության վերականգնմանը, իսկ շենքը իր հերթին դարձավ Երևանի ամենանշանավոր կառույցներից մեկը: Վերջին տարիներին շենքում տեղակայված է «Ամերիա» բանկը, որն էլ այսօր իրականացնում է դրա վերականգնումը, ինչպես հայտնում են` առանց խաթարման:

60

Նոյեմբեր 2013

«Սովետական Հայաստանի ճարտարապետությունը» գրքից, Մոսկվա, 1951թ.


Նոյեմբեր 2013, #11 (21)  

Իմ աղբերս, ջան-ջան-ջան

Advertisement
Read more
Read more
Similar to
Popular now
Just for you