Page 1

Ինչպե՞ս լինել պատմության մեջ աշխարհի ամենահարուստ մարդը. 7 խորհուրդ Ջեֆ Բեզոսից

ԱՄՆ-ում առանց փաստաթուղթ ներգաղթյալների դատավարությունները զանգվածային բնույթ են ստանում

Սիրո և կորստի պատմություն. հանրահայտ Love is կոմիքսների հեղինակների ճակատագիրը

Ինչո՞ւ է Լինքոլնի ճառն առ այսօր ամենալավ օրինակը

Թրամփի վարչակազմը, դեմ լինելով ԱՄՆ-ի սահմանը ապօրինի հատած ներգաղթյալների ձերբակալմանն ու արտաքսման նախորդ վարչակազմերի քաղաքականությանը, զանգվածային դատավարություններ է իրականացնում՝ առանձնացնելով ներգաղթյալների երեխաներին իրենց ծնողներից: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: Միացյալ Նահանագների արդարադատության նախարար Ջեֆ Սեշնզի՝ ներգաղթի վերաբերյալ «զրո հանդուրժողականություն» ցուցաբերելու քաղաքականությունը քաոս է ստեղծել Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի հարավային սահմանին: ԱՄՆ-ի սահմանը անօրինական եղանակներով հատած ներգաղթյալների երեխաներին բաժանում են իրենց ծնողներից և տեղական դատարանները օրական 100-ից ավելի լսումներ են անցկացնում: Հանրային պաշտպանների հողորդմամբ՝ միջին հաշվարկով իրենք ընդամենը 5 րոպե ժամանակ են ունենում իրենց պաշպանյալների հետ նախքան լսումները զրուցելու համար: ԱՄՆ-ի ներգաղթի մասին օրենսդրության մեջ առկա իրավական բացը չի հստակեցնում, թե որտեղ պետք է պահվեն ծնողներից առանձնացված երեխաները, իսկ տոթ սենյակներում պահվող անփաստթուղթ

"RB IMMIGRATION CONCULTING INC."

1526 1/2 N. Commonwealth Ave. LA, CA 90027 Email:rbparalegalservices@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáÙ³Ý ´áõ¹³ÕÛ³Ý Chief Editor Roman Budaghyan îÝûñ»Ý` ÜáõÝ» ´³¹³ÉÛ³Ý Director Nune Badalyan гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ Ø»ñÇ ¸³íÃÛ³Ý (ºñ¨³Ý) Computer typing and design Meri Davtyan (Yerevan)

ÂÕóÏÇó` ²ñÙ³Ý Øáõñ³¹Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Muradyan(Armenia Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2018


July, 2018, # 48

ներգաղթյալները դատական լսումներին ներկայանում են ոտքերից և գոտկատեղերից շղթայված: Հանրապետական իշխանության ներգաղթի քաղաքականությունն ու սահմանին իրականացվող ներկայիս գործողությունները անմարդկային որակող մեծ թվով ամերիկացիներ բողոքի ցույցեր են անցկացնում ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայընը հայտարարել է, որ դեմ է անփասթաթուղթ ներգաղթյալների երեխաների բաժանմանն իրենց ծնողներից: Ռայընը նշել է, որ իր կողմից մշակված նոր օրենսդրական նախաձեռնությունը թույլ կտա վերաբացել անփաստաթուղթ ներգաղթյալների երեխաների համար նախկինում գործող ժամանակավոր վրանները: Նա ընդգծել է նաև, որ ներկա օրենսդրական բացն է ստեղծված իրավիճակի պատճառը, ինչի արդյունքում տեղական դատարանների դատավորներն են որոշում անփաստթուղթ ներգաղթյալների ճակատագիրը:

Ինչպե՞ս լինել պատմության մեջ աշխարհի ամենահարուստ մարդը. 7 խորհուրդ Ջեֆ Բեզոսից

2

zon.com-ը, որը սկզբում գրքերի, իսկ հետո նաև այլ ապրանքների առցանց շուկա է: 2013 թվականին Բեզոսը դարձավ նաև «Վաշինգտոն Փոստ» թերթի սեփականատեր: Եթե 2015-ին Բեզոսի կարողությունը գնահատվում է 59.3 մլրդ դոլար, ապա հունվարի 10-ի դրությամբ այն կազմում է 106 միլիարդ դոլար: Նրա Amazon.com-ը համարվում է համացանցային վաճառքի լավագույն մոդելը: Ինչպես լինել աշխարհի պատմության մեջ ամենահարուստ մարդը. 7 խորհուրդ, որ կարելի է առանձնացնել TechCrunch-ին տված հարցազրույցից: 1. Մանրակրկիտ ընտրեք կյանքի ընկեր «Ընկերներիս առաջարկով շատ կանանց հետ եմ հանդիպել, անգամ առանց երկար մտածելու նրանց առաջարկություններ էին անում, բայց ամեն անգամ ներքին ձայնն ինձ հուշում էր՝ քոնը չէ: Իսկ երբ հանդիպեցի Մաքենզիին, հասկացա՝ նա իմ մուսան է», – ասել է Բեզոսը: Մաքենզի և Ջեֆ Բեզոսներն արդեն 24 տարի ամուսիններ են: 2. Միանգամից մի քանի խնդիր մի լուծեք «Ես սիրում եմ կենտրոնանալ մի խնդրի վրա: Փորձում եմ գործերն անել՝ ըստ հերթականության: Եթե ճաշում եմ ընկերներիս կամ ընտանիքիս հետ, ապա միայն ճաշում եմ: Եթե նամակներն եմ կարդում, ուրեմն զուգահեռ այլ գործով չեմ զբաղվում»: 3. Հարմարավետ անգործության փոխարեն նախընտրեք ռիսկն ու արկածները

Ջեֆ Բեզոսը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը. նրա կարողությունը հունվարի 10-ի դրությամբ կազմում է 106 միլիարդ դոլար: Ջեֆրի Փրեսթոն Բեզոսը, նույն ինքը՝ Ջեֆ Բեզոսը, ծնվել է 1964-ին, ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգում: Դեռևս 1999 թվականին «Թայմ»-ը Բեզոսին արժանացրեց «Տարվա մարդ» տիտղոսին: Ամերիկացի ձեռնարկատերը ճիշտ ժամանակին ներդրում արեց տեխնոլոգիական ոլորտում, հիմնադրեց Ama-

«Բիզնեսում հաճախ են հարց տալիս՝ ինչո՞ւ, բայց ասեմ, որ շատ ավելի կարևոր է հարցնել՝ իսկ ինչո՞ւ ոչ: 90-ականների սկզբին ես ունեի կայուն աշխատանք, բարձր աշխատավարձ, որը կլիներ իմ ապահով ծերության գրավականը: Սակայն ես որոշեցի թողնել ամեն ինչ ու ստեղծել «Ամազոնը»: Ես գիտեի, որ կարող եմ կորցնել ամեն ինչ, սակայն չէի կարող չդիմել ռիսկի: Ի վերջո, իսկ ինչո՞ւ ոչ»: 4. Միշտ ունեցեք այլընտրանքային տարբերակ

«Եթե «Ամազոնի» գործով պարտություն կրեի, ապա կյանքն ինձ չէր կոտրի: Ես սիրում եմ ամեն ինչ զրոյից սկսել՝ հենց այդպիսին է ծրագրավորողի մասնագիտությունը, իսկ ես ծրագրավորող եմ: Գուցե կլինեի նաև բարմեն. ես ստեղծագործող մարդ եմ, կարծում եմ՝ հետաքրքիր կոկտեյլներ կսարքեի»: 5. Հիշեք՝ յուրաքանչյուր պարտություն կյանքի նոր դաս է «Սխալվելով ու սխալների դառնությունն ու ցավը զգալով են սովորում: Կնախընտրեի լինել մի մատն ազգուշությամբ կորցրած երեխայի հայր, քան ունենալ մի երեխա, որը հեռու է իրական աշխարհից: Սա է պատճառը, որ իմ երեխաներին թույլ եմ տվել սուր դանակի հետ գործ ունենալ 4 տարեկանից, մի փոքր ավելի մեծ տարիքում նրանց համար հասանելի էր էլեկտրական սարքերը»: 6. Պահպանեք անձնական կյանքի ու աշխատանքի ճիշտ հարաբերակցությունը «Ընտանիքում երջանիկ մարդը լավ գործընկեր ու լավ ղեկավար է, և հակառակը՝ պահանջված աշխատողը հավասարակշված ամուսին է ու հայր: Աշխատանքն ու անձնական կյանքը պետք է միմյանցից անկախ լինեն, զուգահեռաբար նաև միմյանց լրացնեն: Ոչինչ խառնել պետք չէ՝ սա է իմ աշխատանքի ու անձնական կյանիքի հարմոնիկ կանոնը»: 7. Միշտ երեխայի պես հետաքրքրասեր եղեք «Կյանք այնքան բարդ է, որ յուրաքանչյուրիս ստիպում է ինչ-որ մի պահ դառնալ ինչ-որ խնդրի կամ ոլորտի մասնագետը: Բայց քաջատեղյակ լինելը քեզ դարձնում է դոգմաների զոհ: Այս ցանցից դուրս գալու միակ միջոցը մանկական հետաքրքրասիրությունն է՝ իսկ գուցե այսպե՞ս»: Հիշեք, նորարարությունը միշտ արժանանում է քննադատության: Էլ ինչ կյանք՝ առանց քննադատությունների:


July, 2018, # 48

3

Սիրո և կորստի պատմություն. հանրահայտ Love is կոմիքսների հեղինակների ճակատագիրը Սիրո մասին կոմիքսներով Love is մաստակները շատերի մոտ հաճելի հիշողություններ են առաջացնում: Love is-ը սիրվեց հիմնականում հենց իսկական սիրո մասին փոքրիկ ու հաճելի պատմություններով: Կոմիքսների հեղինակը Նոր զելանդացի նկարչուհի Կիմ Կասալին է: 19 տարեկանում նա որոշեց ճամփորդել, հետո հաստատվեց Կալիֆոռնիայում, որտեղ ծանոթացավ իտալացի Ռոբերտո Կասալիի հետ: Իր զգացմունքներն արտահայտելու համար Կիմը սկսեց անձեռոցիկների վրա սիրահարված տղա ու աղջիկ նկարել: Շուտով այս սովորույթը վերածվեց զգացմունքների օրագրի: «Հայրս մահացավ, երբ փոքր էի, և երբ Ռոբերտոն ինձ ամուսության առաջարկ արեց, ես խնդրեցի նրան, որ նա չմահանա իմ ձեռքերում: Ռոբերտը ծիծաղեց, բայց խոստացավ, որ կփորձի կատարել իմ խնդրանքը»: Ռոբերտը դարձավ Love is –ի պրոդյուսերը: Առաջին անգամ կոմիքսները տպագրվեցին 1970թ.-ի հունվարի 5-ին: Կիմն իրեն նկարչուհի չէր համարում ու ասում էր, որ եթե ընտրության հնարավորություն ունենար, սիրո մասին ռոմանտիկ երգեր կգրեր ,- «Բայց չեմ կարողանում գեեցիկ գրել, ստիպված ընտրեցի զգացմունքներս արտահայտելու այս միջոցը»: Love is-ի պերսոնաժներն անցնում են հարաբերությունների տարբեր փուլերով` առաջին հանդիպում, ամուսնություն երեխաներ, մինչև անգամ նրանցից մեկի մահը: Կոմիքսները շատ արագ սիրվեցին: Բայց Կիմի ու Ռոբերտոյի երջանկությունը կարճ տևեց: 1975թ.-ին Ռոբերտոյի մոտ քաղցկեղ հայտնաբերեցին, հիվանդությունը շատ արագ էր զարգանում: Կիմը դադարեցրեց կոմիքսների աշխա-

տանքն ու գործը որոշ ժամանակով հանձնեց իր օգնականին ` Բիլ Էսպրիին: Հենց նա էլ ստեղծեց կոմիկսների գունավոր տարբերակը` հագնված պերսոնաժներով, բայց Բիլը շարունակում էր աշխատել Կիմի կեղծանվամբ: Ռոբերտոյի վիրահատությունից առաջ Կիմն ասաց, – «Մենք խոսում էինք նվերների մասին և ես ասացի ոչ ինձ պետք չեն թանկարժեք նվերներ, հսկա ադամանդով մատանի, ես երեխա էի ցանակնում»: Այդ ժամանակ ամուսինները որոշեցին պահպանել Ռոբերտոյի սերմնահեղուկն այն դեպքի համար, եթե Կիմը չհասցնի հղիանալ մինչև Ռոբերտոյի մահը: 1976թ.-ին 31-ամյա Ռոբերտոն մահացավ,

16 ամիս անց Կիմը լույս աշխարհ բերեց նրա երեխային: Նա օգտագործեց ամուսնու սառեցված սերմն ու դիմեց արհեստական բեղմնավորման: «Ես և Ռոբերտոն շատ էինք ցանկանում մեր երկու որդիներին քույր պարգևել: Հիմա, բժիշկների հոգատարության ու համբերության շնորհիվ դա հնարավոր դարձավ»: Love is… հերթական ներդիրի վրա պատկերվեց սայլակով զբոսնող աղջիկը գրությամբ` «Ներկայացնում ենք Միլո Ռոբերտոյին, ծնողներ` Կիմ և Ռոբերտո»: Կիմը տեղափոխվեց Անգլիա, որտեղ 55 տարեկան հասակում մահացավ ոսկրերի ու լյարդի քաղցկեղից: Ավագ որդին` Ստեֆանոն, գլխավորեց ընտանեկան բիզնեսը, իսկ Բիլ Էսպրին շարու-նակում է նկարել «Love is…» -ի պատմությունները, դրանք մակագրելով Կիմ մականվամբ:


July, 2018, # 48

4

Ինչո՞ւ է Լինքոլնի ճառն առ այսօր ամենալավ օրինակը Աբրահամ Լինքոլնի Գեթսբուրգյան ճառը ամենահայտնին է քաղաքագիտության մեջ։ Մինչև հիմա այն ուսումնասիրությունների թեմա է։ newmag-ը ներկայացնում է կորպորատիվ հարաբերությունների խորհրդատու Թիմ Դեյվիդի վերլուծությունը, թե ինչ պետք է սովորել Լինքոլնի հայտնի ելույթից: ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազը սկսվել էր 1861-ի ապրիլի 12–ին՝ Աբրահամ Լինքոլնի երդմնակալությունից ընդամենը մեկ ամիս անց։ Չէ, նա ընտրություններում չի հաղթել ձայների մեծամասնությամբ։ Ընդհանուր ընտրազանգվածի ընդամենը 40 տոկոսն իր ձայնը տվեց Լինքոլնին։ Մի քանի նահանգներ, նույնիսկ, նրան ընդհանրապես չէին ներառել թեկնածուների ցուցակում։ Միայն առանձին նահանգներում հավաքելով ձայների մեծամասնությունը՝ նա շրջանցեց մրցակիցներին, այն էլ ոչ մեծ առավելությամբ։ Չնայած նման չհուսադրող սկզբին, այն էլ այդպիսի խառը ժամանակներում, Լինքոլնը դարձավ ԱՄՆ-ի ամենահարգված նախագահներից մեկը և լավագույն բանախոսը։ Նրա ամենահայտնի ելույթը համարվում է Գեթսբուրգյան ճառը։ Մինչև հիմա այն ուսումնասիրում են տարբեր համալսարաններում և բիզնես դպրոցներում։ Դրանց տողատակերում թաքնված են համոզիչ հռետորիկայի իսկական մարգարիտներ։ Հենց միայն առաջին նախադասությունը հոյակապ օրինակ է այն մարդկանց համար, ովքեր պետք է խոսեն հանրության հետ։ Միայն սկզբնական հատվածում Լինքոլն օգտագործում է չորս տարբեր հոգեբանական հնարքներ, որոնք օգնում են համոզել ու ազդել լսարանի վրա։ «77 տարի առաջ մեր հայրերն այս մայրացամաքի վրա հիմնեցին նոր ազգություն, հիմված ազատության վրա և հավատալով նրան, որ բոլոր մարդիկ հավասար են ծնվել»։ Պատմեք մի պատմություն։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ պատմությունները շատ արդյունա-

վետ են համոզելու համար։ Տվայլ դեպքում Լինքոլնի առաջին արտահությունը, որը լեգենդար դարձավ, շատ ավելի կոնկրետ է, քան արդեն դասական «լինում է, չի լինում»–ը։ Պատմության կառուցվածքը, սակայն, այնքան էլ էական չէ։ Կարևորը՝ այդ բառերը տեղեկացնում են լսարանին, որ հիմա նրանք լսեն ինչ-որ պատմություն։ Որևէ պատմության ազդեցիկությունը փաստող շատ գիտական աշխատություններ կան։ Օրինակ՝ Փենսիլվանիայի համալսարանի հետազոտող Դեբորա Սմոլը բարեգործության միջոցներ հավաքելու նպատակով ստեղծել է մարքեթինգային թերթիկի երկու տարբեր օրինակ։ Մեկի պարունակությունն ամբողջությամբ վիճակագրություն էր, որը ցույց էր տալիս Աֆրիկայում ապրող երեխաների առջև ծառացած խնդիրները։ Մյուսը պատմում էր Ռոքիա անունով աղքատ մի աղջկա պատմություն։ Հետազոտության ընթացքում մասնակիցներին տալիս էին տարբերակներից ընդամենը մեկը և հինգ բանկնոտ՝ մեկական դոլարով, որոնցից նրանք կարող էին բարեգործական կազմակերպության ցանկացած գումար նվիրաբերել։ Ստանալով այն թերթիկը, որտեղ վիճակագրությունն էր, մասնակիցները նվիրաբերում էին միջինը 1.43 դոլար, իսկ ում ընկնում էր պատմությունը, բարի գործի համար վճարում էին երկու անգամ ավելի՝ միջինը 2.38 դոլար։ Եզրակացությունն այսպիսինն է. Եթե, ասենք տնօրենների խորհրդի, դասի կամ դասախոսության ժամանակ պետք է մարդկանց ինչ-որ բան համոզել, ապա պատմեք որևէ պատմություն։ Դա էականորեն կբարձրացնի Ձեր շանսերը նրանց դրդելու որևէ գործողության։

Սկսեք այն կետից, որտեղ դուք լսարանի հետ միակարծիք եք։ Չնայած նրան, որ Լինքոլնը ստիպված էր խոսել իր լսարանի հետ 77 տարի առաջ տեղի ունեցած իրադարձության մասին, այնուամենայնիվ, նա գտավ ինչ-որ բան, ինչի հետ նրան լսողները համաձայն էին։ Այնպիսի արտահայտությունները, ինչպիսիք են, օրինակ «ազատություն», կամ «բոլոր մարդիկ հավասար են», վերցված են այն փաստաթղթից, որին բոլոր ամերիկացիները վերաբերում են յուրատեսակ նախանձախնդրությամբ (ինչպես առաջ, այնպես էլ հիմա)՝ Անկախության հռչակագրից։ Գլխի շարժումով նմանատիպ արտահայտություններին համաձայնություն տալը, գրեթե ակամա արձագանք է։ Եթե ուզում եք, որ մարդիկ, կարևոր հարցով ձեզ հետ ընդհանուր հայտարարի գան, դուք պետք է հասնեք նրան, որ ձեզ հետ համաձայնեն ամենափոքր բաներում։ Այդ պատճառով սկսեք նրանից, ինչը միավորում է ձեզ։ «Մերոնք»։ Իր երկուրոպեանոց ելույթի ժամանակ, Լինքլոնը միշտ օգտագործում էր առաջին դեմքի դերանուններ՝ հոգնակի թվով՝ մենք, մերը։ Դրանք օգնում են ստեղծել կապվածություն և ընդհանուրության զգացում։ Այսպիսի հետաքրքիր վիճակագրություն կա նույնիսկ, որ Լինքոլնի` նման խոսելաոճը (առաջին դեմքի դերանուններով խոսելը). բարձրացնում էր նրա վարկանիշը։ Ջեյմս Պեննբեյքերն ուսումնասիրում է տարբեր մարդկանց բառապաշարը։ Ավելի կոնկրետ՝ ինչպես են նրանք օգտագործում այդպիսի օժանդակ ու օգնող բառերը, ինչպիսիք են դերանունները։ Նրա ուսունասիրությունների արդյունքներն անցնում են երևակայության սահմանները և դրանք կիրառելի են կյանքի գրեթե բոլոր պայամններում։

¸²ðÒÆð ²ØÜ ø²Ô²ø²òÆ Ø»Ýù Ïû·Ý»Ýù Ò»½ 818.433-2461


July, 2018, # 48

5

Իր « Դերանունների գաղտնի կյանքը» գրքում հեղինակը գրում է . «Ցանկացած շփման ժամանակ, ավելի բարձր վարկանիշ ունեցող մարդը ավելի քիչ է օգտագործում «Ես» դերանունը։ Այդպիսի մարդիկ, ի տարբերություն շփման ավելի ցածր մակարդակի վրա գտնվողների, ավելի հաճախ օգտագործում են հոգնական դերանուններ (մենք, մեզ, մեր)»։ Եթե ցանկանում եք բարձրացնել ձեր վարկանիշը, ամրապնդել դիրքերը, ձեր էլեկտրոնային նամակներում և դեմ առ դեմ շփման ժամանակ հնարավորության դեպքում ձերբազատվեք «ես»–ից և այն փոխարինեք «մենք»–ով։

Գործողությունների համար մարդկանց պատճառներ են պետք և Աբրահամ Լինքոլնը նրանց տվեց ոչ թե մեկ, այլ, նույնիսկ մի քանի պատճառ։ Նրա գաղտնի «քանի որ»–ների ցուցակը ոչ միայն հավաքվածների հիշողության մեջ իր հետքը թողեց, այլ նաև ամբողջ ամերիկյան պատմության «ապրանքագրի»։

Որևէ համոզիչ պատճառ բերեք՝ ինչի համար մարդիկ պետք է ինչ որ բան անեն։

Լինքլոնը հզոր հռետոր էր ոչ թե այն պատճառով, որ գիտեր ինչ ասել։ Նա անգամ տիրապետում էր այն գիտությանը, թե իր բառերից որոնք ինչ ազդեցություն կունենան լսարանի վրա։ Որպեսզի սովորեք, թե ինչպես պետք է արդյունավետ շփվել բիզնեսում և կյանքում, մենք պետք է դուրս գանք սեփական կալանքների, ցանկությունների և զգացողությունների շրջանակից, և տիրապետենք այլ մարդկանց դիրքերից խոսելու արվեստին։

20–րդ դարի 70–ականներին Հարվարդի համալսարանի հոգեբան Էլլեն Լագերը նկատեց, որ «քանի որ» կամ «որովհետև» բառերի կիրառումը խոսքն ավելի համոզիչ է դարձնում՝ 60-93 տոկոսով, անգամ եթե իրականում ոչ մի պատճառ էլ պարզապես գոյություն չունի։ Ցավոք, իրականում դա ազդում է միայն փոքր, համեմատաբար անկարևոր որոշումների ժամանակ, օրինակ՝ ինչ-որ մեկին հերթը զիջել։ Լինքոլնը գործ ուներ մի ամբողջ երկրի ճակատագրի հետ։ Իսկ չէ՞ր կարող այսպիսի տակտիկան աշխատել այսպիսի լուրջ հարցում։ Ամերիկայի նախագահն արեց մի բան, ինչն անվանում են «Advanced Because Techniques»։ Չնայած նրան, որ նա ուղղակի չի էլ օգտագործում «քանի որ» շաղկապը, ամբողջ առաջին հատվածը (նույնիսկ ամբողջ ճառն ամբողջությամբ) կարելի է ընդհանրացնել այս շաղկապի օգնությամբ։ Վերջիվերջո նրա ամբողջ ելույթը պատասխանում էր «ինչո՞ւ» հարցին։

Պարզեք, թե ինչն է մոտիվացնում «ձեր մարդկանց», և այն պահին, երբ գործելու կոչ կանեք, հիշեցրեք նըրանց ոգեշնչող հիմնական պատճառները։

ԱՄՆ վիզաները լինում են ներգաղթային (մշտական) և ոչ ներգաղթային (ժամանակավոր):

ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ՎԻԶԱՆԵՐ

Ինչո՞ւ– «Հավատալով նրան, որ բոլոր մարդիկ հավասար են»: Ինչո՞ւ– «Որպեսզի դաստիարակենք մեր ազգը և մնացած բոլոր ազգությունները նույն օրրինակով, որոնք ունեն նույն արժեքները և ոտքի կանգնելու հատկությունը»: Ինչո՞ւ– «Բոլոր նրանց համար, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն նրա, որ մեր ազգը կարողանա ապրել»: Ինչո՞ւ– «Ավելի շուտ մեզ` ողջերիս է վիճակված ավարտին հասցնել մեռյալների սկսած գործը»։

անչափահաս (մինչև 21 տարեկան) երեխաները և ծնողները (եթե ԱՄՆ քաղաքացին չափահաս է): ԱՄՆ ներգաղթային վիզա կարող են ստանալ նաև՝  ԱՄՆ քաղաքացու չափահաս չամուսնացած երեխաները (ներկա պահին հերթը մոտ 8 տարի է)  ԱՄՆ մշտական ռեզիդենտի («գրին քարտ» ունեցողի) կինը/ամուսինը և անչափահաս երեխաները (ներկա պահին հերթը մոտ 1,5 տարի է), ինչպես նաև չափահաս չամուսնացած երեխաները (ներկա պահին հերթը մոտ 7 տարի է)  ԱՄՆ քաղաքացու չափահաս ամուսնացած երեխաները (ներկա պահին հերթը մոտ 11 տարի է) ԱՄՆ քաղաքացու եղբայրները/քույրերը (ներկա պահին հերթը մոտ 13 տարի է) Գոյություն ունի առանձին վիզայի տեսակ ԱՄՆ քաղաքացու հետ նշանված (այսինքն՝ ամուսնանալ պատրաստվող) անձի համար: Անչափահաս երեխաները նաև կարող են որդեգրվել ԱՄՆ քաղաքացու կողմից: Աշխատանք Աշխատանքի հիմքով ներգաղթային վիզա ստանալու համար, որպես կանոն, պահանջվում է ունենալ աշխատանքի հրավեր ԱՄՆ-ում գտնվող գործատուից: Ներգաղթային վիզաներ նախատեսված են հետևյալ կատեգորիաների անձանց համար՝ Գիտության, արվեստի, սպորտի ոլորտում առանձնահատուկ ունակություններ ունեցող անձինք (աշխատանքի հրավեր չի պահանջվում) Գիտաշխատողներ և հետազոտողներ ԱՄՆ գործուղվող ղեկավարներ/մասնագետներ Գիտական աստիճան ունեցողներ Այլ մասնագետներ, որակավորված և չրակավորված աշխատողներ Կրոնական կազմակերպությունների աշխտողներ, հոգևորականներ Ներդրում ԱՄՆ-ում $500,000 և ավելի ներդրում նող անձինք Փախստականներ

Ներգաղթային վիզան թույլ է տալիս ԱՄՆ-ում ձեռք բերել մշտական ռեզիդենտի կարգավիճակ («գրին քարտ»): Ընտանիք Առանց հերթի ԱՄՆ ներգաղթային վիզա ստանալու իրավունք ունեն ԱՄՆ քաղաքացու ամուսինը/կինը, չամուսնացած

Իրենց երկրում հետապնդումների թարկվող անձինք

են-

Վիճակահանություն Բազմազանության վիզա ստացած (գրին քարտ վիճակահանությամբ հաղթած) անձինք


July, 2018, # 48

ՈՉ ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ՎԻԶԱՆԵՐ Ոչ ներգաղթային (ժամանակավոր) վիզաները կարող են տրվել հետևյալ անձանց՝  Դիվանագիտական ծառայողներ Գործնական այցելուներ Տուրիստներ  Տարանցիկ (տրանզիտ) ճամփորդողներ  Օդանավի/նավի անձնակազմ Ներդրողներ/ձեռներեցներ Ուսանողներ  Միջազգային կազմակերպության աշխատողներ Ժամանակավոր աշխատողներ Լրագրողներ Փոխանակման ծրագրերի մասնակիցներ ԱՄՆ գործուղվող ղեկավարներ/ մասնագետներ Արվեստի, սպորտի ոլորտում առանձնահատուկ ունակություններ ունեցողներ Սպորտսմեններ և այլ ժամանցային խմբեր Մշակութային եզակի ծրագրերով հանդես եկող անձինք Կրոնական կազմակերպությունների աշխատողներ, հոգևորականներ

ԱՄՆ Ֆիննախը պատժամիջոցներ է սահմանել Իրանի տուրիստական ֆիրմայի դեմ, որը Mahan Air ավիաընկերությանն է պատկանում

6

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երկուշաբթի պատժամիջոցներ է սահմանել իրանական տուրիստական Mahan Travel ֆիրմայի դեմ, որը Mahan Air ավիաընկերության առևտրային գլխավոր ներկայացուցիչն է։ Այ սմասին ասվում է այն փաստաթղթում, որը հրապարակվել է ֆինանսական գերատեսչության կողմից, փոխանցում է ՏԱՍՍը։ Տվյալ փաստաթղթում նախարարությունը հրապարակել է Mahan Air.-ի ինտերնետային հասցեն, որը արդեն գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների ներքո։

Թրամփի խորհրդականները մտավախություն ունեն` Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա կարող է զիջումների գնալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ կարծիք է հայտնել, որ երկրի երկու առաջատար թերթերը` The New York Times-ը և The Washington Post-ը «յոթ տարուց» կդադարեն գոյություն ունենալ, քանի որ իր կարծիքով, հորինված նյութեր են տարածում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Twitter սոցցանցը ռեկորդային տեմպերով ազատվում է կեղծ էջերից: Ընդգրկվելու են արդյոք այդ ցանկում The New York Times-ի կեղծ լուրերը, ինչպես նաև որպես Amazon-ի քարոզչական մեքենա ներկայացող The Washington Post-ը, որն անընդհատ վկայակոչում է գոյություն չունեցող, իմ կարծիքով, անանուն աղբյուրների: Նրանք երկուսն էլ 7 տարուց կսնանկանան»- Twitter-ում գրել է նա: Նախօրեին հայտնի դարձավ, որ Twitter սոցցանցի ղեկավարությունը նախորդ երկու ամիսներին արգելափակել է ավելի քան 70 մլն կեղծ և կասկածելի էջեր:

Ինչպես Հայաստանի «ամենահնազանդ աղջիկները» հեղափոխություն կատարեցին. քննարկում Վաշինգթոնում

Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի օգնականները մտավախությունն ունեն, որ Հելսինկիում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա կարող է զիջումների գնալ Ղրիմի և Ուկրաինայի հարցում։ Այս մասին գրում է The Washington Post -ը։ «Չնայած Թրամփի վարչակազմը Մոսկվայի նկատմամբ կոշտ պատժամիջոցներ է սահմանել և արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին, նա խուսափում է Պուտինի հասցեին կտրուկ արտահայտություններից»,-ասել է ազգային անվտանգության հարցերով Թրամփի նախկին խորհրդական Հերբերթ Մաքմասթերը։ Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 16 -ին, Հելսինկիում:

Թրամփ. New York Times-ը և The Washington Post-ը յոթ տարուց կսնանկանան

«Այս հնազանդ աղջիկները դարձան ամենաանհնազանդ աղջիկներն, ովքեր փողոց էին փակում», - Վաշինգթոնի ազգային պուրակում պատմելով հայկական թավշյա հեղափոխության մասին, ազգագրագետ Աղասի Թադևոսյանն ընդգծում է՝ այս հեղափոխությունը բազմաթիվ ավանդական կարծրատիպեր քանդեց, գրում է «Ամերիկայի ձայն»-ը: «Քանդվողներից մեկը դա աղջիկների անհնազանդությունն էր: Ընդհանրապես, Հայաստանում ավանդաբար ընդունված է, որ աղջիկները պետք է լինեն համեստ և հնազանդ իրենց տղամարդուն, սակայն, այս դեպքում աղջիկները շուռ տվեցին հնազանդության հայեցակարգը և նրանք ամենաշատն էին, որ անհնազանդ էին փողոցում»: Քննարկմանը մասնակցող «հեղափոխության նկարիչ», գեղագրիչ Ռուբեն Մալայանը հիշեցնում է՝ թավշյա հեղափոխության մարտկոցը երիտասարդ սերունդն էր՝ 18-21 տարեկան երիտասարդները, ում այնուհետև մնացին նրանց ծնողները:


July, 2018, # 48

Հայկական թավշյա կամ սիրո հեղափոխությունը դուրս է բոլոր նորմերից, նշում է Ռուբեն Մալայանը, նույնիսկ դրա հայտնի «դուխով» կարգախոսն էր տարբերվում: «Դուխով»-ը կարծես դարձավ ազգի ժառանգություն, չնայած շատ կարծիքներ են հնչում, ասում են՝ հայերեն բառ չէ: Բայց, ամեն դեպքում, ամեն լեզու կենդանի լեզու է: Պարզ է, որ սլենգ է, գրագետ հայերեն չէ, բայց՝ կա»: Քննարկումից հետո հավաքվածները նշում էին՝ Հայաստանի ևս մի երանգին ծանոթացան, տեսան որ հայերը ոչ միայն առաջինը քրիստոնեությունն ընդունած, ցեղասպանություն վերապրած ժողովուրդ են, այլև՝ որ ունեն փայլուն երիտասարդներ: Հայաստանի վերաբերյալ քննարկումներն անցել են Վաշինգթոնում կազմակերպված Սմիթսոնիան հաստատության փառատոնի շրջանակներում, որն այս տարի նվիրված է Հայաստանին և Կատալոնիային:

Հայտնի է ԱՄՆ-ի գոյության գլխավոր սպառնալիքը

Ամերիկայի գոյության գլխավոր սպառնալիքը ծագում է ոչ թե Ռուսաստանից, ինչպես պնդում են ամերիկյան ԶԼՄներն ու վերնախավը, այլ Չինաստանից։ Այս մասին գրում է The Washington Times-ը։ Հոդվածում առաջարկում են տեսագրել սոցիալական արդարության մարտիկի արձագանքը հակառակորդ երկրի նկարագրությանը, որը «գողացել է ամերիկյան զենքի նախագծերը և այլ ռազմավարական տեխնոլոգիաներ», «ռազմականացրել է կարևորագույն ծովային ճանապարհներից մեկը», Ամերիկա է ուղարկել շուրջ 40 հազար գործակալ և ամբողջ աշխարհում ռազմաբազաներ է բացում։ Նրա խոսքով՝ այդ բոլոր գողությունների հետևանքով տվյալ պետության ՀՆԱ-ն շուտով կգերազանցի ԱՄՆ-ի ՀՆԱ-ին։ Հետո առաջարկվում է ասել, որ այդ երկիրը Ռուսաստանն է։ Հոդվածագիրը վստահ է՝ ամերիկյան «ոսկե երիտասարդության» 59 տոկոսը կհավատա դրան։ Սակայն դա ամենևին այդպես չէ։ Սակայն նշվում է, որ ո՛չ Մոսկվան, ո՛չ Չինաստանը չեն սպառնում ԱՄՆ-ի գոյությանը՝ որպես համաշխարհային գերտերության։ Հոդվածագրի կարծիքով՝ ԶԼՄ-ները «դեմոնիզացնում» են Ռուսաստանին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ոչնչացնելու համար։

ԱՄՆ պետքարտուղարը Աֆղանստանի նախագահի հետ քննարկել է «Թալիբան»-ի հետ բանակցությունները

7

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն երկուշաբթի Քաբուլում նախագահ Աշրաֆ Գանիի հետ քննարկել է Աֆղանստանում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով 1tv հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով, պետքարտուղարը Գանիի հետ բանակցություններում ևս մեկ անգամ կրկնել է «Թալիբան» ծայրահեղական շարժման հետ խաղաղ բանակցությունների Վաշինգթոնի կոչը։ Պոմպեոն հաստատել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է Քաբուլի ղեկավարությամբ խաղաղ կարգավորմանը աջակցելուն, որի համաձայն թալիբները պետք է հրաժարվեն ահաբեկչությունից, խզեն կապերը «Ալ Քաիդայի» հետ և ընդունեն երկրի սահմանադրության սկզբունքները։ Աղֆանստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Պոմպեոն, մեկնաբանելով Վաշինգթոնի միջնորդության կարևորությունը կարգավորման գործում, նշել է․ «Մենք չենք կարող հակամարտությունը կարգավորել դրսից, դա պետք է անեն աֆղանները երկրի ներսում»։

վարներ և նրանց հյուրերը, քաղաքական մեկնաբաններ և լրագրողներ: Այնուհետև ցուցադրվում է CNN-ի եթերի հատվածն ընտրությունների օրը, որում երևում է, թե ինչպես է աճում Թրամփի օգտին քվեարկածների թիվը։ «Այդ ժամանակ նրանք պարզապես չհասկացան դա: Հիմա արդեն հասկանում են»,տեսանյութը մեկնաբանել է Թրամփը:

Քիմ Քարդաշյանն այցելել է Կալիֆոռնիայի կանանց գաղութ

Թրամփը տեսանյութ է հրապարակել, որում ծաղրել է իր հաղթանակին չհավատացողներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի իր Twitter-յան էջում տեսանյութ է հրապարակել, որում ծաղրել է նրանց, ովքեր չէին հավատում ընտրություններում իր հաղթանակին: 2,5 րոպե տևողությամբ տեսանյութը սկսվում է ձայնագրությամբ, որում Թրամփը հայտարարում է նախագահ առաջադրվելու մտադրության մասին: Այնուհետև հետևում են տարբեր մարդկանց բազմաթիվ ելույթներից հատվածներ, որոնք պնդում են, որ Թրամփը երբեք չի դառնա նախագահ: Նրանց թվում է նախընտրական արշավում իր հակառակորդներից մեկը՝ Բեռնի Սանդերսը, տարբեր հաղորդա-

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այցելել է Կալիֆոռնիա նահանգի կանանց գաղութ, որտեղ հանդիպել է կալանավորներից մի քանիսին, տեղեկացել նրանց՝ ազատազրկված լինելու պատճառների մասին, քննարկել ազատ կյանք վերադառնալու վերաբերյալ նրանց ծրագրերը: Ինչպես նշում է Daily Mail-ը, 37-ամյա գեղեցկուհին գաղութում շրջել է մի քանի թիկնապահի ուղեկցությամբ: Հայտնի է, որ Քարդաշյանը հանդիպել է 15 կնոջ հետ: Հանդիպումը տևել է մի քանի ժամ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Քարդաշյանին հաջողվել էր հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու խնդրել նրան ներում շնորհել թմրանյութերի տարածման համար ցմահ ազատազրկման դատապարտված մի կնոջ, որի պատմությանը ծանոթացել էր սոցկայքերից ու շատ հուզվել:


July, 2018, # 48

8

USA #48  
USA #48  
Advertisement