Page 1

ԸՆԹԵՐՑԱՐԱՆ 2 10-րդ դասարան

Անի Ավթանդիլյան Մարգարիտա Մանվելյան Վանուհի Ազատյան Զոյա Կարապետյան Լիանա Գրիգորյան Էրիկ Թելունց

Երևան-2016

1


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՆԻ ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆ.......................................................................................................................3 ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԱՆՎԵԼՅԱՆ...........................................................................................................3 Պահ՝ քո գրկում....................................................................................................................................3 ՎԱՆՈՒՀԻ ԱԶԱՏՅԱՆ.........................................................................................................................4 ԶՈՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ........................................................................................................................4 Երկնային զարդ........................................................................................................................................4 Ձմեռ............................................................................................................................................................5 ԼԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ........................................................................................................................5 Առաջին ձյունը.........................................................................................................................................5 ԷՐԻԿ ԹԵԼՈՒՆՑ..................................................................................................................................6 Սողացող ստվերը....................................................................................................................................6

2


ԱՆԻ ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆ

Հինգերորդ դարում գծված բաբելական աստղաձև մ քարտեզի վրա, որն աշխարհի հնագույն քարտեզներից է, պատկերված են աշխարհի վեց հզոր երկրները․ դրանց թվում է Հայաստանը՝ իմ հայրենիքը։ Երբ իմացա այս մասին, սիրտս ուրախությամբ ու հպարտությամբ լցվեց։ Ինչպես ամեն հայի համար, այնպես էլ ինձ համար Հայաստանը սրբավայր է՝ անփոխարինելի գանձ, հպարտություն, որ դարերի ընթացքում, թեև բզկտվել, բայց իբրև մասունք պահպանվել է մեզ համար։ Ի՞ նչ հայ՝ առանց Հայաստանի, առանց բնօրրանի։ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ։ Այն ոչ մայն մեզ է հիացնում, գերում, այլև օտար երկրներից ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկների։ Երկնակարկառ, վեհ սարերը, բարձրաբերձ ժայռերն ու լեռները մեր երկրի խորհրդանիշն են կարծես, հայի պես ամուր են ու անսասան։ Զմրուխտաշող դաշտերն ու անտառները, սաղարթախիտ պուրակները զարդարում են մեր երկիրը, իսկ չքնաղ գետերն ու առվակները, որ դարեր շարունակ հոսել են ու չեն հոգնել, Մայր Արաքսի պես հարազատ ափերի գովքն են անում։ Հայաստանը բացառիկ է իր հոգևոր, պատմական, մշակութային հուշարձաններով, տեսարժան վայրերով։ Անկրկնելի հմայք ունի Տաթևի վանքը, որն արքայաբար բազմել է բարձրիկ ժայռերին։ Կեչառիսը, Հաղպատը, Սանահինը, Գոշավանքը, Հաղարծինը, Մակարավանքն իրենց հնաբույր գեղեցկությամբ, անանց խորհրդով գրավում են յուրաքանչյուրին, որ մոտենում է և հաստատում, որ մենք ենք այս հողի , ջրի տերը, որ մերն է Հայաստանը և մերը կլինի առհավետ։

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԱՆՎԵԼՅԱՆ Պահ՝ քո գրկում

Ես բարձրացա տանիք, որպեսզի նետվեմ... Ընկնելու պահին ինձ մ երազ նվիրեցիր, բայց երբ ցանկացա բացել աչքերս, հասկացա, որ փակ չեն: Ինձ թևեր տվեցիր, և ես թռա վեր քեզ հետ: Ես չզգացի այդ բախման ցավը, չտեսա գետինը մոտիկից, բայց զգացի, թե ինչպես դատարկվեց այդ բեռն իմ միջից: Հիմա ես թեթև եմ, հիմա ես ազատ եմ, բարձր՝ այդ բոլոր տանիքներից: Ձմեռ է: Բայց տարօրինակն այն է, որ անձրև է տեղում, ու քաղաքն ամբողջությամբ ցեխով պատում: Իսկ ես ձյուն եմ տեսնում, ճերմակ, մաքուր՝ քեզ հետ, վերևում: Ցուրտ է, բայց եթե չգրկեիր, օդն այդքան սառը չէր թվա հետո: Այլևս չեմ ուզում բաց թողել: Հոգնել եմ բոլոր տատանումներից, անկումներից հազարավոր և հիմա վերջապես գտել եմ այն պահը, երբ ամեն բան կանգ է առնում: Արի հավերժ թռչենք՝ զգալով շունչը ձմռան ու տեսնելով արևը հեռվում, որ իր մեղմ ժպիտով մեզ ինչ-որ բան է փորձում հասկացնել: Ու եթե պետք է նայեմ ներքև, ապա մայն ծիծաղի համար, քանի որ արդեն չեմ վախենում բարձրությունից: 3


Իսկ դուք այդպես էլ մնացիք այդտեղ՝ ներքևում՝ ցեխի մեջ կորած, ու հիմա ուշադիր ինձ եք հետևում: Գուցե հիանում եք, գուցե փոշմանում, գուցե անպատվում, բայց ես այլևս ետ չեմ գալու: Ո՛չ, ես չեմ չվել ու չեմ գտել տաք երկրներ, ես իմ ազատության սերն եմ գտել, որ չի կտրել թևերս ու չի պահել ինձ վանդակում:

ՎԱՆՈՒՀԻ ԱԶԱՏՅԱՆ

Ձմեռ... Կախարդական հեքիաթ, որ իր սիրառատ տաք օդը փոխանցում է մեզ։ Սիրում եմ ձմեռը, ձմռան հեքիաթային տրամադրությունը։ Ինձ համար ձմեռը կյանքի նոր սկիզբ է, երազանքների իրականացման եղանակ։ Ձմռանը բոլորը ժպտում են, բոլորն ուրախ են։ Բարի ու երազաշատ հատկություն ունի ձմեռը։ Ամեն տարի ես սպասում եմ ձմռան գալստյանը մեծ երջանկությամբ, կարծում եմ, որ ինձ պես սպասում են նաև աշխարհում հազարավոր փոքրիկներ ու երիտասարդներ։ Ձմեռը սիրո խորհրդանիշ է, սիրո ու կատարելության։ Եվ չմոռանանք, որ ձմռանը մենք նշում ենք

Ամանորը։

Այն

իսկական

մեծահասակի դարձնել մանուկ։

հրաշք

Եկեք

ամեն

է,

որ

ձմեռ

կարող ապրենք

է

յուրաքանչյուր

յուրովի,

ապրենք՝

հուսալով, որ մյուսն ավելի հրաշալի է լինելու։ Եկեք վայելենք այս հրաշքը, ձմեռային այս սիրառատ ու տաք շունչը։

ԶՈՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Երկնային զարդ Ժամանակին երկնքում մ փոքրիկ աստղ էր ապրում։ Նա շա՜տ երազանքներ ու նպատակներ ուներ,որոնք պետք է իրագործեր։ Բայց ամենից շատ ցանկանում էր մեծանալ գիշերները երկնքում հայտնվելու համար, որպեսզի բոլորը տեսնեին և հիանային իր գեղեցկությամբ։ Միշտ նախանձով էր նայում իրենից մեծ աստղերին և մտածում էր. «Ե՞րբ պետք է մեծանամ, որ հայտնվեմ երկնքում։ Մի՞թե անհրաժեշտ է այդպիսի մեծությունը գեղեցկությունը ցուցադրելու համար։ Չէ՞ որ գեղեցկությունը առանց մեծ չափերի էլ կարելի է ցուցադրել»։ Անցավ որոշ ժամանակ։ Աստղը մեծացել էր, գեղեցկացել և այնպես էր շողում, որ հնարավոր չէր նայել նրան։ Նա կարծես ոսկեզօծ լիներ։ Ահա և եկավ այն պահը, որին այդքան երկա՜ր էր սպասել։ Աստղը ամեն գիշեր սիրով կատարում էր իր գործը՝ դուրս էր գալիս իր ընկերների հետ և ցուցադրում իր գեղեցկությունը։ Բայց ահա եկավ մ օր, որ նա հոգնեց այդ ամենից։ Նա այլևս չէր ցանկանում գիշերները դուրս գալ և մշտ փնթփնթում էր. «Ու՞մ էր պետք այս գեղեցկությունը, եթե ձանձրանում ես ամեն օր նույն աշխատանքն անելուց»։ Ժամեր անցան, օրեր, շաբաթներ, և աստղը հասկացավ, որ իր գեղեցկությունը կորչում է։ Նրա լույսը քիչ-քիչ մարում էր իր ծուլության պատճառով։ Նա սկզբում չէր հասկանում, թե ինչ է կատարվում, բայց երբ գլխի 4


ընկավ, արդեն ուշ էր։ Լույսը մարել էր, հանգել, և ոչ ոք չէր կարող օգնել՝ հետ բերելու նրա ոսկե գեղեցկությունը։ Աստղը հասկացավ, որ երբեք չպետք է դժգոհի իր կատարած գործից և այն ամենից, ինչ իրեն տրվել է։

Ձմեռ

Ձմռանը եղանակը սառչում է, մթնում, կարծես գիշեր լինի։ Այն մեզ բերում է հրաշալի զգացողություններ, հաճելի պահեր, հուշեր ու երազանքներ։ Երբ դրսում ցուրտ է լինում, իսկ դու, նստած մ տաք անկյունում, մտածում ես ամենահեքիաթային ու հետաքրքիր տոնի՝ Ամանորի մասին, կարծես չես էլ զգում, որ դրսում ցուրտ է՝ քամ, ձյուն։ Բայց նույնիսկ այդ ձյան փաթիլները, որոնք դանդա՜ղ իջնում են ներքև, իսկ դու նայում ես պատուհանից, իրենց գիրկն են առնում քեզ և տանու՜մ, հասցնում են քո երազանքների հեքիաթ, որտեղ ամեն ինչ այնքա՜ն խաղաղ է ու լուսավոր, որ չես էլ ցանկանում գալ իրականություն։ Ձմեռը հեքիաթային եղանակ է։ Երբ դուրս ես գալիս, շուրջդ ամեն ինչ հանդարտ ու հեքիաթային է՝ ծառերը՝ ճերմակ, ձյունապատ, իսկ ճերմակ ձյունը շողշողում ու ճռճռում է ոտքերիդ տակ։ Այս հրաշքների կողքին կա մ տոն՝ Ամանորը, որը բոլոր երազանքները, հուշերը, հույզերն ու ցանկությունները մավորում է իրար, իսկ դու այդ օրը քեզ զգում ես աներևակայելի հանգիստ ու ուրախ,կարծես քո առաջ բացվում են մյուս՝ նոր ցանկությունների ու նպատակների դռները։

ԼԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ Առաջին ձյունը

Առաջին ձյունը կարծես գալիս է` սրտիս մեջ պահած վերքերը բուժելու: Ես ուզում եմ ձյան հետ հավասար ման գալ, տխրությունս նրա հետ կիսել: Սիրո՜ւմ եմ, երբ անձրևի միջից գալիս են երկար սպասված ձյան փաթիլները: Այն ճերմակ, փափուկ, սպիտակ ձյունը, որը գալիս է շատ պատահական և չսպասված, հոգուս հանգստություն է ներշնչում: Բայց նա միևնույն ժամանակ այնքան ցրտաշունչ է լինում, որ չգիտեմ՝ որտե՛ղ փախչեմ, որպեսզի չմրսեմ: Այնպես է գալիս, որ ես ինձ բոլորովին միայնակ եմ զգում, և թվում է՝ ամեն ինչից կտրված եմ: Միևնույն ժամանակ այնքան կուզեի՝ ընկերս կողքիս լիներ,սեղմեր սառած ձեռքերս,գրկեր և ասեր. «Դու միայնակ չես, փոքրի՜կս, ես քեզ կտաքացնեմ, մենք միշտ միասին կլինենք»: Գիտե՞ք, այնքա՜ն եմ երազում այդ պահերը, այնքա՜ն եմ սպասում այդ օրերին, բայց միևնույն ժամանակ այնքան եմ տխրում, որ շատ քիչ մարդիկ են ինձ հասկանում: Ինձ թվում է, թե միայն ես եմ այդպիսի խենթություններ և գժություններ ասում, բայց այդ ամենը իմ սրտի խորքից է: Առաջին ձյունն այնքան գեղեցիկ, հանդարտ, հանգիստ է գալիս, որ կուզենայի գար և չընդհատվեր:Կուզեի՝ օրերով, ամիսներով այն գար: Ուզում եմ՝ ինչպես անձրևի ժամանակ, այնպես էլ ձյան պահերին, նստել 5


պատուհանիս գոգին, բացել հուշատետրս և գրառել այն, ինչ սիրտս այդ պահին թելադրում է: Անհամբեր սպասում եմ Ամանորին: Այդ օրը մարդիկ այնքան նպատակներ և երազանքներ են ունենում: Ձմեռ պապիկից ոչ մի նվեր չեմ ուզում: Միայն ուզում եմ երջանիկ լինել սիրածս էակի կողքին: Ձմեռ պապիկից ես շատ գոհ եմ: Այն, ինչ երազել եմ Նոր տարվա օրերին,իրականացել է: Ու ես հիմա շատ ուրախ եմ, բայց այդ պահին ես ուզում եմ՝ գա իմ կողմից շատ սպասված ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ:

ԷՐԻԿ ԹԵԼՈՒՆՑ

Սողացող ստվերը Խարույկը վառվում էր, և կրակը շողշողում էր մեկ կողմց մյուսը: Երկու տղամարդ նայում էին դրան և վայելում լռությունը: Հանկարծ այդ հավերժական թվացող լռությունը խախտվեց: Աարոն Րելիշն եղավ այդ «մեղսագործը», որը հյուր էր Օլիվիե Բոռդիյի տանը: Աարոնն ասաց. -Տեսնես ինչո՞ւ են բոլոր մարդիկ այդքան հանգիստ իրենց զգում կրակի մոտ: -Ո՞վ գիտի,-պատասխանեց Օլիվիե Բոռդին,- բայց դա հաստատ է: Այդպես էլ չասացիր՝ որտեղից ես, և թե որն է ճանապարհորդությանդ պատճառը: -Քեզ համար մե՞կ չէ,-ասաց Աարոնը՝ առանց հայացքը կրակից կտրելու,- չեմ սիրում, երբ մարդիկ իրենք իրենց խաբում են: -Այդ էլ ես ճիշտ,- ասաց Օլիվիեն՝ գլուխը մ փոքր կախելով,- ամեն դեպքում վատ չէր լինի, եթե իմանայի, թե ով է հյուրս: -Անգլիացի եմ: Մինչև այստեղ գալը երկու երկիր եմ ոտքով անցել՝ Պորտուգալիան և Իսպանիան: Ճանապարհորդում եմ հաճույքի համար: -Իսկ ինչո՞ւ ես ոտքով ճանապարհորդում: Եթե հաճույքն է խնդիրը, կարող ես առնվազն մեքենան օգտագործել: -Միլիոնատեր չէմ, բայց մայն հանգստանալ եմ ուզում: Մի ծրագիր կա, որը քեզ գումար և մջոցներ է տրամադրում, եթե ոտքով ես ճամփորդում: -Դու էլ դրա անդամն ես փաստորեն,- ասաց Օլիվիեն ծիծաղելով և մ անգամ էլ ձեռքով Աարոնի ուսին խփեց,- լավ էլ հնարամտ երիտասարդ ես երևում: Օլիվիեն հիսունն անց մ տղամարդ էր, որը մենակ էր ապրում, չուներ ընտանիք և Նիսում տան սենյակներն էր էժան գներով վարձով տալիս: Մի շաբաթ էր, ինչ Աարոնը նրա վարձակալն էր և դեռ մ շաբաթ էլ պիտի մնար, սակայն առաջին անգամն էր, ինչ նրանք խոսում էին իրար հետ: Մինչև այս՝ ամեն օր, Աարոնը փողոցներում էր վաղ առավոտից մնչ ուշ գիշեր: Օլիվիեն հետաքրքիր բեղեր ուներ, որոնցով ավելի շատ իսլանդացու էր նման: Առաջին օրը, երբ Աարոնի հետ ծանոթացավ, փորձեց անգլերեն խոսել, որպեսզի տպավորություն թողնի, սակայն ահավոր հնչերանգ ուներ և, չգիտես ինչու, անգլերեն խոսելիս ինքնաբերաբար թքում էր դիմացինի վրա: Բարեբախտաբար, Աարոնը ֆրանսերեն գիտեր և կարողացավ խուսափել այդ «մեծ պատվից»: Իրականում, նրա ֆրանսերենի հնչերանգն ավելի լավը չէր, քան պարոն Օլիվիեի անգլերենի հնչերանգը: Մի կերպ հարմարվեցին իրար: Մի քանի րոպե չխոսեցին, և այս անգամ կրկին Աարոնը բացեց խոսակցությունը. 6


-Հնարավո՞ր է, որ Թինա Բրաուն անունով մարդ ճանաչես: Նա ինձ պատմում էր մ մարդու մասին, որ իրեն հյուրընկալել էր Նիսում, ու նրա՝ այդ մարդու բնութագրությունը ձեզ շատ է համապատասխան: -Թինա Բրաուն,-կրկնեց Օլիվիեն և բռունցքը դեպի դունչը տարավ,- այդ անունով երկուսին գիտեմ: Աարոնի աչքերը սկսեցին ավելի վառ փայլել, քան խարույկի մջի կրակը: -Մեկին երևի դու էլ կճանաչես՝ Դիանա թագուհու կենսագրության հեղինակին: Աարոնի ուրախությունը մեկ վայրկյանում վերածվեց հիասթափության, երբ նա լսեց դա: Թինա Բրաունը, ում մասին նա խոսում էր, գրող չէր և անգամ չուներ գրող դառնալու մտադրություն: Աարոնը դեռ չէր լսել երկրորդ Թինա Բրաունի մասին, սակայն արդեն հույս չուներ, որ դա այն Թինա Բրաունն էր, որի մասին նա խոսում էր: -Երկրորդն էլ մեկ տարի առաջ երկու գիշեր կացարանումս գիշերեց: Նույնիսկ մ նկար ունեմ նրա հետ: Շատ բարեհամբույր աղջիկ էր և ինձ շատ էր հարգում: Այն ժամանակ այս տունս այն չէր, ինչ դու հիմա տեսնում ես: Հիասքանչ կահույքով և ամենակարևորը՝ ճաշակով էր իմ տունը: Գներն էլ էին բարձր: Հիմա ամեն մեկին էլ ընդունում եմ: Օրինակ՝ անցած տարի… Աարոնը ընդհատեց նրան և ասաց. -Նկարը կարո՞ղ ես ցույց տալ: Պարոն Օլիվիեն բերեց մ գեղեցկուհու նկար: Աարոնը զարմանքից մ պահ մոռացավ շնչել: Արժեր նույնիսկ մեռնել այդ զարմանքի համար: Նա ասաց. -Հենց ինքն է: Իսկ նրանից ի՞նչ տեղեկություններ ունեք հիմա, պարո՛ն Օլիվիե: Մինչ այս նա երբեք Օլիվիեին «պարոն»-ով չէր դիմել: Օլիվիեն փորձառու մարդ էր և արագ կողմնորոշվեց՝ հարցը լուրջ է, և պետք է արագ ասել այն, ինչ գիտեր: -Ճիշտ քեզ նման էր: Նա էլ էր ճանապարհորդում, բայց նա Ասիայից էր սկսել ու եվրոպական էդ կազմակերպության հետ կապ չուներ: Իմ տանը ապրելու ժամանակ մատուցող էր աշխատում: Ասում էր նաև, որ ինչ քաղաք էլ որ գնում էր, մշտ այդտեղ աշխատում էր: Նիսը դրանցից մեկը դարձավ: Երբ այնքան գումար ունեցավ, որ կարողանա Փարիզ գնալու ծախսերը հոգալ, լքեց տունը, և այդ օրվանից նրա մասին չեմ լսել: -Ի՞նչ ծախսերի մասին է խոսքը,-հարցրեց Աարոնը: -Դե, հյուրանոցում կամ ինձ նման մարդկանց տներում գիշերելու համար,-ասաց Օլիվիեն,- իսկ նրան որտեղի՞ց գիտես: -Երևում է՝ արդեն բավականին խոսել եմ, և ձեզ արդեն կարելի է վստահել: Պարո՛ն Օլիվիե, մնչև վերջերս ես մտածում էի, որ կյանքը վայելելու համար մայն ճամփորդել է պետք: Եվ ահա հանդիպեցի Թինա Բրաունին: Նրա տանը ևս ես վարձով էի ապրում: Սկզբում զարմացա, որ այդքան վարժ անգլերեն է խոսում, ապա իմացա, որ ինքը հենց անգլիացի է: Մինչ այդ, իմ ոչ մ վարձատու այդպես անկեղծ չէր դիմավորել: Իմ ճանապարհորդությունը «ապուշություն» կոչեց, բայց, չգիտես ինչու, դա ինձ ուրախացնում էր: Արդեն ժամանակն էր գնալու, ու ուզում էի նրան ապացուցել, որ իմ ճանապարհորդությունը ապուշություն չէ, ու ես մ օր հաստատ կավարտեմ դա: Միայն մ ամս է անցել, ու արդեն կարոտում եմ նրան: -Սիրահարվել ես փաստորեն,- ասաց Օլիվիեն՝ քթի տակ ծիծաղելով,- դե, ու՞մ ես սպասում: Այս ճանապարհորդությունդ ոչինչ է, եթե ամբողջ ճանապարհը մենակ ես գնալու: Ես գիտեմ, որ Թինան սրտի խորքում ուզում է քեզհետ ճանապարհորդել: Գնա՛, զավա՛կս: 7


Հաջորդ օրը Աարոնը գնաց Նիսի կայարան և ուղևորվեց Մարսել: Ուղևորությունը երկուսուկես ժամ տևեց: Ամբողջ ճանապարհին նրա գլխում մ մտք կար՝ ինչո՛ւ է Թինան դադարեցրել իր ճանապարհորդությունը: Զգացմունքը, որ Աարոնը տածում էր Թինայի նկատմամբ, սեր չէր: Գոնե նա այդպես էր կարծում: Նա գնացքից իջավ «Սուրբ Չառլ» կայարանում: Թինայի տունը մոտ էր կայարանին, այսպիսով, նա կարիք չուներ հասարակական տրանսպորտ նստելու: Վազելով՝ երկու րոպեում տեղ հասավ: Հինգ րոպե ևս նրան անհրաժեշտ եղավ, որպեսզի համարձակություն հավաքի զանգը տալու: Շատ ժամանակ չպահանջվեց, որ Թինան դուռը բաց անի: Կարճ, սև մազերով, սևուկ և կանաչ աչքերով աղջիկ էր: Մոտավորապես երեսուն տարեկան կլիներ: Նա այնքան զարմացած էր, որքան Արքիմեդը, երբ բացականչեց «Էվրիկա»: -Աարո՛ն, ի՞նչ է պատահել: Դու պետք է, որ ճանապարհորդության լինեիր հիմա: -Ինչու՞: Ինչու՞ դու կանգնեցրիր քո ճանապարհորդությունը: -Ինչի՞ մասին է խոսքը, Աարո՛ն: Ես քեզ չեմ հասկանում,-ասաց Թինան, սակայն ակնհայտ երևում էր, որ խաբում է: - Օլիվիե Բոռդի: Այս անունը քեզ ասու՞մ է ինչ-որ բան,-Աարոնը բարձրացրեց ձայնի տոնը, քանզի նա ատում էր, երբ նրան վատ էին խաբում: -Ներս արի, Աարո՛ն: Ես քեզ ամեն ինչ կպատմեմ,- ասաց Թինան՝ հասկանալով, որ սուտը չի հաջողվել: Մտան մ սենյակ, որը լի էր տարբեր քաղաքներում Թինայի լուսանկարներով: Աարոնը երբեք չէր եղել այդտեղ մնչ այդ: Դրանք բոլորը մ հարթության վրա էին՝ բացի Մարսելի նավահանգստի նկարից: Թինան սուրճ բերեց իր հետ: Նրանք նստեցին մ փոքրիկ սեղանիկի շուրջ: -Ինչո՞ւ է Մարսելի նավահանգստի նկարը ավելի բարձր, քան մյուսները: -Սուր աչք ունես: Դե, երևի դրանից էլ սկսեմ: Իմ ճանապարհորդություններն այստեղ վերջացան, քանի որ Մարսելի նավահանգստում արևածագը ինձ հանգստացնում է: Ուրիշ նավահանգիստներ էլ եմ տեսել, բայց սա ուրիշ է: Քեզնով հետաքրքրված էի, որովհետև ուզում էի իմանալ, թե իմ ընտրած ճանապարհը ճի՞շտ էր, թե՞ ոչ: Փաստորեն ճիշտ էր: -Այսինքն՝ Մարսելը քեզ հանգստացնում է, ու դու այդ պատճառով է, որ կանգնեցրիր ճանապարհորդությունը: Նրանց խոսակցությունը մ քանի ժամ տևեց, և երեկոյան Աարոնը լքեց նրա տունը: Նրա գլուխը լիքն էր մտքերով իր կյանքի մասին, և արդեն կասկածում էր իր կյանքի ուղուն: Լիցքաթափվելու համար որոշեց գարեջուր գնել: Արբել էր և գիշերելու տեղ էլ չուներ: Գիշերվա ժամը երեքը կլիներ, և նա ճիչ լսեց: Ինչ-որ զգացում նրան ստիպեց հետևել դրան: Աստիճանաբար դրանք շատանում էին, և քիչ անց նաև ծխի հոտ զգաց: Դեպի ծուխը շարժվեց և այրվող տուն տեսավ: Մտածեց. «Փաստորեն, այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք կրակի մոտ իրենց հանգիստ չեն զգում: Ես նրանցից մեկը չեմ, և գուցե պահն է՝ ապացուցելու, որ ես ճիշտ ճանապարհի վրա եմ»: Հասկանում էր, որ հիմարություն է անում, բայց և այնպես ուզում էր հասկանալ Թինային: Նա հանգիստ մարդ չէր, և մգուցե դա էր պատճառը, որ երազում էր ճամփորդել և գտնել ինքն իրեն: Բայց հենց նստում էր կրակի կողքին, իրեն խաղաղ էր զգում: Տուն մտավ, հանեց բնակիչներին և փորձեց գտնել կրակի հավերժությունը: Այրման ցավը զգալով՝ նա արդեն վաղուց ձերբազատվել էր ալկոհոլի ազդեցությունից 8


և հիմա արդեն իր սրտով էր «վայելում» իր ողբերգական վերջաբանը: Իր վերջին և ամենաերկար թվացող վայրկյանում աղաղակեց. -Ես մեռնում եմ գոնե որպես ճանապարհորդ, որը չկանգնեց իր երազանքի ճանապարհին:

9

Ընթերցարան, 10-րդ դասարան  
Ընթերցարան, 10-րդ դասարան  
Advertisement