Page 1

¼ñáõÛó Զրույցի և երկխոսության շուրջ խորհել են դեռևս անտիկ ժամանակաշրջանի մտածողները: Հին հույն իմաստասեր Սոկրատեսը մ. թ. ա. 5-րդ դարում ասել է. «Աշխատիր խոսել հետևյալ դեպքերում. երբ ասելիքդ պարզ է քեզ համար և երբ ինչ-որ բան ավելի անհրաժեշտ է, քան լռելը»: Առաջին հայացքից թվում է, թե զրուցելը շատ պարզ բան է: Սակայն, զրույց վարելը, ըստ էության, յուրօրինակ արվեստ է և պահանջում է զրույցի թեմային առնչվող գիտելիքների տիրապետում, խոսելաոճ, լռելու և զրուցակցին լսելու կարողություն: Հաճելի զրուցակիցն անկասկած հարգանք է վայելում իր շրջապատում, միշտ ցանկալի հյուր է, նրա առջև «բացվում են բոլոր դռները»: Զրույցը արվեստ է: Զրույցի հաջողությունը հաճախ կախված է առաջին տպավորությունից: Զրուցակիցն ընկալում է մեզ, երբ մենք հայտնվում ենք դռան շեմին: Թերևս այն միտքը, որ առաջին տպավորություն թողնելու երկրորդ շանս չկա, այնքան էլ ճիշտ չէ, 1


սակայն փաստ է, որ առաջին անբարենպաստ տպավորությունը շատ դժվար է փոխել: Երբ մարդը որոշակի կարծիք է կազմում մեկ ուրիշի վերաբերյալ, նա նախընտրում է անտեսել կամ

մերժել

ցանկացած

նոր

ինֆորմացիա,

որը

հակասում

է

իր

սկզբնական

եզրակացությանը: Գործնական հաղորդակցությունում գոյություն ունի հոգեբանական ֆենոմեն. երևույթ, որ անվանում են «եզրային գործոն»: Այդ ֆենոմենի էությունն այն է, որ ամենից լավ հիշվում է զրույցի առաջին և վերջին նախադասությունը: Իսկ ի՞նչ է նշանակում կարողանալ հաղորդակցվել. Դա նշանակում է կարողանալ ճանաչել մարդկանց, գնահատել նրանց գործնական հնարավորությունները և, դրա հիման վրա օգտագործելով հաղորդակցման հոգեբանական ունակությունները, նրանց հետ փոխհարաբերություններ կառուցել: Շրջապատի,

այդ թվում գործընկերների,

հաճախորդների,

ղեկավարության հետ

գրագետ և արդյունավետ հաղորդակցվելու հմտությունները մոտակա ժամանակներս դառնալու

են

աշխատանքի

ընդունվելու,

աշխատավայրում

հաջողության հասնելու թերևս ամենակարևոր գործը:

առաջադրվելու

և

Ցանկացած հաղորդակցություն

իրենից ներկայացնում է տեղեկատվության փոխանցման և ընդունման գործընթաց: Իսկ ինչպե՞ս դառնալ հաճելի զրուցակից: Գոյություն ունեն խոսքային վարվելաձևի բազմաթիվ նորմեր, որոնք անհրաժեշտ է պահպանել ինչպես ընկերական, այնպես էլ պաշտոնական կամ գործնական զրույցի ընթացքում: Նախ և առաջ շատ կարևոր է զարգացնել ուրիշին լսելու ունակությունը: Ուշադիր լսելով զրուցակցին՝ մարդը ցույց է տալիս, որ իրեն հետաքրքրում է զրույցի թեման, և որ զրուցակիցն «օդի մեջ չի խոսում»: Զրուցակցին ունկնդրել չի նշանակաժում ուղղակի լսել և հայացքը մի կետի հառել կամ էլ կողմնակի բաներով զբաղվել (խաղալ ծխախոտի տուփի հետ, լրագիր թերթել): Ունկնդրելիս հարկավոր է արձագանքել զրուցակցի խոսքին, ժամանակ առ ժամանակ գլխով անել, ստացած տպավորություններն արտահայտել հայացքի և դիմախաղի միջոցով, հարցեր տալ, պատասխանել: Զրուցակցին լսելիս պետք է նայել նրա դեմքին: Անքաղաքավարի

է

զրույցի

ընթացքում

ընդհատել զրուցակցին, երբ նա միտքը դեռ չի ավարտել: Եթե կամենում ենք միջամտել որևէ խոսքով կամ ավելացնել ինչ-որ բան, պետք է թույլատվություն կարո՞ղ

եմ

խնդրել.

ավելացնել»,

«Ներողություն, «Ներեցեք,

որ

ընդհատում եմ», «Ես կցանկանայի ավելաց-

2


նել…» և այլն: Իսկ արտահայտվելուց հետո աշխատել միանգամից վերականգնել զրուցակցի մտքի «թելը»: Կիրառելի է հետևյալ արտահայտությունը` «Շարունակեք, խնդրեմ, Դուք խոսում էիք…»: Եթե զրույցի ընթացքում ինչ-որ բան լավ չենք լսել, հարկ է քաղաքավարի հարցնել. «Ներեցեք, ես լավ չլսեցի», «Ներեցեք, չեի՞ք կրկնի, ես ձեզ լավ չլսեցի»: Զրուցելու ընթացքում պետք է խուսափել վիրավորական

արտահայտություններից,

ինչպես՝ «Ինչ հիմար միտք է», «Ապուշություններ ես դուրս տալիս», «Դու ոչինչ չես հասկանում», կտրուկ դատողություններից և գնահա-

ø³Õ³ù³í³ñÇ í³ñíÇñ µáÉáñÇ Ñ³Ý¹»å, ÝáõÛÝÇëÏ Ýñ³Ýó ѳݹ»å, áíù»ñ ÏáåÇï »Ý: ²ñ³ ¹³ áã û Ýñ³Ýó` ɳí ϳ٠í³ï ÉÇÝ»Éáõó »ÉÝ»Éáí, ³ÛÉ ùá:

տականներից: Ցանկալի է խուսափել նաև խոսակցի մտքերը հաստատող արտահայտություններից, օրինակ՝ «Ինքնին հասկանալի է», «Բնական է», «Ճիշտ եք ասում»: Դրանք վանում են զրուցակցին: Եթե բոլոր ներկաները խոսում են մի լեզվով, անքաղաքավարի է մեկնումեկի հետ այլ լեզվով խոսելը: Եթե հավաքվածների մեջ կա որևէ մեկը, որը չի տիրապետում խոսողի լեզվին, անպայման պետք է նրա համար թարգմանել խոսակցությունը: Ուրիշների ներկայությամբ չի կարելի փսփսալ, պետք է աննկատելի կերպով առանձնանալ: Երբ մեկը զբաղված է կամ խոսում է ուրիշի հետ, նրա ուշադրությունը կարելի շեղել միայն հազվագյուտ դեպերում: Երբ երկու զրուցակիցների մոտենում է որևէ մեկը, նրան հարկ է իրազեկ դարձնել խոսակցության նյութին, որ վերջինս նույնպես կարողանա մասնակցել զրույցին: Եթե չենք ցանկանում, որ նա լսի մեր խոսակցությունը, չպետք է անմիջապես լռել, այլ ուղղակի փոխել զրույցի թեման: Ջրույցի

ընթացքում

սեփական

կարծիքը

պաշտպանելիս

հարկ

չկա

թեժ

վիճաբանություն սկսել: Երիտասարդը չպետք է վիճի տարեցի հետ նույնիսկ այն դեպքում, երբ տարեցը սխալվում է: Նման դեպքում ուղղակի պետք է վեճը դադարեցնել և փոխել զրույցի նյութը: Իհարկե, աշխատանքին առնչվող բանավեճեր կարելի է ունենալ ցանկացած տարիքի մարդկանց հետ, սակայն այդպիսի իրադրություններում ևս հարկ է պահպանել չափի զգացումը:

3


¼ñáõÛóÇ Ã»Ù³ Ջրույցի նյութն ընտրելիս հարկավոր է հաշվի առնել զրուցակցի աշխարհայացքը, մտահորիզոնը, նախասիրությունները և այլն: Նոր ծանոթացած կամ քիչ ծանոթ մարդկանց հետ ամենահարմար խոսակցության նյութը բնությանը,

սպորտին,

կինոֆիլմերին,

ներկա-

յացումներին, գրականությանը, արվեստին առնչվող թեմաներն են: Այս թեմաների շուրջ զրույցը ոչ միայն հաղորդակցության անկաշկանդ մթնոլորտ է ստեղծում, այլ հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչելու զրուցակցին:

Տպավորություն գործելու համար պետք է խոսել այնպիսի թեմաներից, որոնք հետաքրքրում են զրուցակցին: Զրույցի թեման ընտրելիս կարևոր է հաշվի առնել այն միջավայրը, որտեղ գտնվում ենք, ինչպես նաև շրջապատի մարդկանց տրմադրությունը: Այսպես` հիվանդայցի ժամանակ չպետք է խոսել ծանր հիվանդությունների և մահվան մասին, հիվանդին չպետք է ասել, որ նա նիհարել է, գունատվել կամ տգեղացել: Ընդհակառակը, ամեն կերպ պետք է աշխատել սրտապնդել և հուսադրել հիվանդին: Ճամփորդության

ժամանակ,

հատկապես

օդանավում, չպետք է պատմել օդային աղետների մասին: Խորհուրդ չի տրվում հասարակական միջավայրում սարսափազդու պատմություններ կամ այնպիսի դեպքեր պատմել, որոնք լարում են մարդկանց նյարդային ու հոգեկան վիճակը, վատ տրամադրություն ստեղծում: Ճաշասեղանի շուրջ չեն խոսում այնպիսի բաներից, որոնք կարող են փչացնել սեղանակիցների ախորժակը: Սեղանին դրված ուտելիքը չեն վատաբանում: Մասնագիտական հարցերին առնչվող թեմաների շուրջ խորհուրդ է տրվում խոսել միայն նույն մասնագիտության տեր մարդկանց խմբում: Եթե հավաքվածների մեջ կան այնպիսի մարդիկ, որոնք անտեղյակ են նյութին և չեն հետաքրքրվում այդպիսի հարցերով, նմանատիպ թեմաների շուրջ խոսելը ցանկալի չէ: Զրույցի ընթացքում մասնագիտական

4


տերմիններ գործածելիս նույնպես պետք է հաշվի առնել՝ արդյոք հասկանալի են դրանք շրջապատի մարդկանց: Անքաղաքավարի է զրույցի ընթացքում ավելորդ հետաքրքրություն ցուցաբերելը, զրուցակցին անձնական կյանքի կամ գործերի մասին «հարցաքննելը»: Անքաղաքավարի է, օրինակ զրուցակցին «Որտե՞ղ է աշխատում ձեր կինը», «Որքա՞ն է ձեր աշխատավարձը», «Ին՞չ միջոցներով եք պահում ձեր ընտանիքը» և այլ հարցերով դիմելը: Ընդունված չէ հարցնել կնոջ տարիքը, այն մասին, թե ինչու նա չի ամուսնացել կամ ինչու է ամուսնալուծվել: Ընդհանուր ծանոթների մասին հարկ է խոսել պատշաճության սահմաններում:

Բամբասանքը, զրպարտությունը կամ ուրիշների մասին զրույցի թեմա չպետք է լինեն:

չարախոսությունը երբեք

Զրուցելիս չպետք է՝  վիճել քաղաքականության կամ կրոնական հարցերի շուրջ: Նման թեմաներ, իհարկե, զրույցի ընթացքում կարելի է շոշափել, սակայն պետք է նկատի ունենալ, որ քաղաքական և գաղափարական տարաձայնությունները շատ հաճախ բուռն բանավեճերի են վերաճում,  բարձրացնել ձայնը, գոռալ, ճչալ, զրուցակցին անպատվել և վիրավորել,  վեճը շարունակել այն բանից հետո, երբ զրուցակիցը հստակ կերպով իր տեսակետն արտահայտել է այդ հարցի առնչությամբ,  պատմել

սեփական

առավելությունների

մասին,

գլուխ

գովել,

հպարտանալ

սեփական հաջողություններով,  պատմել սեփական թուլությունների, հիվանդությունների, դժբախտությունների մասին (սա չի վերաբերում շատ մտերիմ անձանց և հոգեբան-մասնագետին),  զրույց սկսել սեղանի մի ծայրից մյուսը՝ մեծ հեռավորության վրա կամ փսփսալ մեկի ականջին,  զրույցի ընթացքում անտեսել զրույցի մասնակիցներից որևէ մեկին,  լսել ուրիշի խոսակցությունը կամ զրույցի մեջ մտնել առանց թույլատվություն խնդրելու,  խոսելով ներկաներից որևէ մեկի մասին՝ գործածել «նա» դերանունը: Հարկ է ներկաներին դիմել անունով կամ ազգանունով,  խոսել այնպիսի հարցերի շուրջ, որոնցից

գաղափար

անգամ

ընթացքում

նայել

չունեք,  զրույցի

ժամացույցին, քրքրել պայուսակը կամ

գրպանները,

մատներով

թխկթխկացնել, քթի տակ երգել և այլն,

5


 մարդկանց

ձանձրացնել

երկարատև,

անհետաքրքիր

պատմություններով

և

դատարկություններով,  ուղղել զրուցակցի թույլ տված լեզվական սխալները: Իհարկե գոյություն ունեն քաղաքակիրթ զրույց վարելու բազմաթիվ այլ նորմեր ևս, որոնց բոլորին հնարավոր չի անդրադառնալ: Որպեսզի

զրույցի

ընթացքում

պահպանենք

չափի

զգացումը

և

չվիրավորենք

զրուցակցին, պարզապես պետք է միշտ հիշենք Աստվածաշնչի ոսկե օրենքը.

«Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց»:

¶áñÍÝ³Ï³Ý ½ñáõÛó

Գործնական հաղորդակցության մեջ վարքի կուլտուրան անհնարին է պատկերացնել առանց խոսակցական էթիկետի կանոնների պահպանման: Դրանք կապված են խոսքի ձևի, բառապաշարի, խոսակցական ոճի հետ, որը հաղորդակցական է տվյալ գործարար մարդկանց շրջանակում: Գոյություն ունի դիմելու համար նախատեսված պատմականորեն ձևավորված բառապաշար: Մեզ` հայերիս համար դրանք «տիկին» և «պարոն» բառերն են: Մեր հասարակությունում այս դիմելաձևերը դեռևս դժվար են արմատավորվում: Պաշտոնական, գործնա-

6


կան գործածության մեջ «պարոն» և «տիկին» արտահայտություններն արդարացնում են իրենց: Սա ժամանակի խնդիր է: Այս դիմելաձևերը, հատկապես «պարոնը», կարծես ներքուստ ենթադրում են, որ տվյալ անհատն ազատ է, բարեկեցիկ և իր գործղություններում անկախ: Գործնական խոսակցության մեջ գործնական էթիկետը ենթադրում է տարբեր հոգեբանական հնարքների կիրառում: Դրանցից մեկը «փաղաքշական բանաձևերի» կիրառումն է: Դրանք խոսքային դարձվածքներ են՝ «Հաջողություն եմ ցանկանում», «Բարին ընդ Ձեզ»: Լայնորեն

կիրառվում

են

այնպիսի

խոսքային

բարեհաճության նշաններ, ինչպիսիք են՝ «Հարց չկա», «Օ’քեյ», «Բարի»: Գործնական բանակցությունների

էթիկետն ժամանակ

նախատեսում

է

անվերապահորեն

պահպանել այն երկրի վարքի կանոնները, որի հետ համագործակցում ենք: Մարդկանց հաղորդակցումը կապված է կյանքի ձևի, ազգային սովորույթների հետ: Այդ ամենը բազմադարյան կյանքի փորձի, անցյալ սերունդների կենցաղի արդյունքն է: Ամեն դեպքում, եթե ուզում

ենք

բանակցություններում

հաջողության

հասնել, պետք է այդ սովորույթներին հարգանքի տուրք մատուցել, ինչքան էլ, որ դա տհաճ լինի: Գործի շահերը վեր են մեր անձնական ճաշակից և հակումներից: Գործնական զրույցն այլ տիպի զրույցներից տարբերվում է նրանով, որ տեղի է ունենում աշխատանքային գործնական մթնոլորտում և ուղղված է որոշակի հիմնախնդրի լուծմանը։ Գործնական

զրույցը

պետք

է

նախօրոք

պլանավորել։

Նման

զրույցին

նախապատրաստվելիս հարկ է որոշել նրա թեման ու նպատակները, խնդիրները, ռազմավարությունը։ Գործնական զրույցում կարևոր է հարցադրման տեխնիկան։ Այն օգնում է. 1. գործնական զրույցի ընթացքում հանդես գալ որպես նախաձեռնող կողմ, 2. ակտիվացնել զրուցակցին, շփումը վերածել երկխոսության, 3. զրուցակցից ստանալ անհրաժեշտ տեղեկությունը։ Զրույցի կանոններ  Գործարարները պետք է հստակ արտահայտեն իրենց մտքերը, որպեսզի ճիշտ հասկացվեն:

7


 Շատ բարձր ձայնը տհաճ է լսողության համար, իսկ արագ տեմպը վնասում է գործնական խոսակցությանը:  Չի կարելի կուլ տալ առանձին հնչյուններ կամ բառեր: Ինչպես նաև լսողի համար տհաճ է դանդաղ, շատ ցածր ձայնով խոսելաձևը:  Խոսել պետք է այնպես, որ լսողը ստիպված չլինի խնդրել կրկնել մեր ասածը:  Չի կարելի խոսելիս իրար խառնել բառեր տարբեր լեզուներից: Խոսելիս չի կարելի օգտագործել «դե», «մի խոսքով», «կարճ ասած», «այսպես ասած», «այսինքն» բառերն ամեն բառից հետո կամ հաճախակի: Ստեղծվում է տպավորություն, որ խոսողը համոզված չէ իր ասածի մեջ: Այդ բառերը կարելի է օգտագործել ուղղակի խոսքի մեջ պատահող դադարները լցնելու համար:  Խուսափե՛ք յուրահատուկ մասնագիտական տերմիններ օգտագործելուց, որոնց ծանոթ են միայն տվյալ մասնագիտության տեր մարդիկ: Մինչ

բուն

զրույցին

անցնելը

պետք

է

նախապես պատրաստվել դրան ամենայն լրջությամբ։

Կարևոր

նախապատրաստ-ված, լինեն։

այցերը

պետք

է

պլանավորված

Նախապատ-րաստվածությանը

հաջորդում

է

հանդի-պումը

զրուցակցի

հետ։ Այս դեպքում պետք է հիշել, որ յուրաքանչյուր շփման առաջին մի քանի րոպեն անչափ

կարևոր

են,

քանի

որ

այդ

ժամանակ

սկսվում

է

զրուցակիցների անհատականության բացահայտումը։ Պետք է հենց սկզբից լավ տպավորություն թողնել։ Մ. Տ.

Զրույցը ճիշտ վարելը  Պետք է կիրթ և բարյացակամ կերպով արտահայտենք մեր անձնական կարծիքը:  Երրորդ անձի մասին խոսելիս պետք է ասել ոչ թե նրա ազգանունը, այլ օրինակ, «Պարոն+ազգանուն»:  Երբ երրորդ անձ է ներս մտնում սենյակ ու միանում զրույցին, կիսատ մնացած ասելիքը շարունակենք միայն

մեր

խոսացածի

մասին

նրան

հակիրճ

ծանոթացնելուց հետո:  Երբ երկու հոգի միաժամանակ են սկսում խոսել, նրանցից ամենաքաղաքավարին լռում է և թույլ տալիս զրուցակցին` շարունակելու իր ասելիքը:

8


 Ժամանակ առ ժամանակ հարկավոր է փոխել զրույցի թեման:  Կատակել պետք է միայն հավասարի հետ. մեծերի կամ ենթակաների հետ հարկավոր չէ կատակել:  Սովորական պաշտոնական միջավայրում ծանոթացնելիս ասում են «Տիկին…, թույլ տվեք Ձեզ ներկայացնել պարոն…»: Պաշտոնական ներկայացման ժամանակ լրիվ անունն ու ազգանունն ասելիս մի մոռացեք նշել նաև կոչումը, եթե այն կա. օրինակ. «Պրոֆեսոր…», «Դոկտոր…»:  Բազմամարդ

ընդունելությունների

ժամանակ

հյուրերն

ինքնուրույն

են

ներկայանում:  Երկու պատվիրակությունների առաջին հանդիպման ժամանակ նախ պետք է ներկայանա ընդունող կողմի ղեկավարը, որից հետո ներկայացնի իր կնոջը, որն եկել է հյուրի կնոջը հանդիպելու: Հետո ներկայանում ու իր կնոջն է ներկայացնում հյուր պատվիրակության ծանոթացնում

է

ղեկավարը: իր

Դրանից

հետո

պատվիրակության

ընդունող մնացած

կողմի

ղեկավարը

անդամներին

ըստ

հերթականության` սկզբից բարձր, այնուհետև ցածր պաշտոն ունեցող կանանց, նույն ձևով` տղամարդկանց: Հետո հյուր պատվիրակության ղեկավարն է անում նույնը:  Տղամարդուն օտարազգի դեսպանին ներկայացնում են հետևյալ ձևակերպումով. «Ձերդ Գերազանցություն, թույլ տվեք Ձեզ ներկայացնել պարոն Սահակյանին»: Կնոջը նույնպես ներկայացնում են` անկախ նրա զբաղեցրած պաշտոնից:  Նախագահին տղամարդ կամ կին ներկայացնելիս պետք է ասել. «Պարոն նախագահ, պատիվ ունեմ Ձեզ ներկայացնելու պարոն/տիկին

Պողոսյանին»: Դրանից հետո

կատարվում են հավելյալ պարզեցումներ: Թե՛ տղամարդը, և թե՛ կինը, որոնք ներկայացվել են նախագահին, պետք է խոնարհվեն:  Մեծ ֆիրմաների կամ կազմակերպությունների ներկայացուցիչները, օտարազգի պատվիրակությանը

օդանավակայանում

կամ

կայարանում

դիմավորելիս

սովորաբար պատվիրակության անդամներին ուղեկցում են հյուրանոց, որտեղ նախապես պատվիրված են նրանց սենյակները և սպասում, մինչև բոլոր փաստաթղթային ձևակերպումների ավարտը:  Խոսակցին դիմելիս պետք է օգտագործել նրա անունը: Իսկ եթե խոսակիցը տարիքով է, մեր տնօրենն է կամ բարձրաստիճան պաշտոնյա, պետք է օգտագործել «Պարոն/Տիկին+Ազգանուն» կապակցությունը:

Պաշտոնական հանդիպումների

ժամանակ խոսակցին դիմելիս հարկ է օգտագործել նրա պաշտոնը կամ տիտղոսը:  Պաշտոնական հանդիսությունների ժամանակ մեր ընկերոջ հետ խոսելիս, նրան պատք է դիմենք «Դուք»-ով, ոչ թե՝ «Դու»-ով: Գործընկերները ևս համագործակցող անձանց ներկայությամբ պետք է իրար դիմեն «Դուք»-ով: Զրույց վարելու ամենագլխավոր կանոնն է. «Իդեալական զրուցակիցը նա չէ, ով կարող է լավ խոսել, այլ նա` ով կարող է լսել»:

9


Զրուցակիցը գնահատվում է ոչ թե ըստ նախադասությունների քանակի, այլ ըստ որակի:

Երբեմն

ճշգրիտ

և

տեղին

լռությամբ

կարելի

է

ասել

ավելին,

քան

նախադասությամբ:

سñÙÝÇ ¹Çñù»ñÁ

Հաղորդակցման

ընթացքում

տեղեկության

35%-ը

փոխանցվում

է

խոսքային

ճանապարհով, իսկ 65%–ը ոչ խոսքային ճանապարհով: Խոսքային ուղիով փոխանցվում է «մաքուր»

տեղեկատվություն,

իսկ

ոչ

խոսքայինով`

գործընկերոջ

նկատմամբ

վերաբերմունք: Մարդու ոչ խոսակցական վարքն անքակտելիորեն կապված է նրա հոգեկան վիճակի հետ: Ոչ խոսքային վարքը բացում է անհատի ներաշխարհը: Մարմնի դիրքը մարմնի որոշակի կեցվածքն է, որը հատկանշական է տվյալ կուլտուրայի համար և հանդիսանում է մարդու տարածքային պահվածքի տարրական միավորը: Այն ցույց է տալիս, թե ինչպես է տվյալ անհատն ընկալում իր կարգավիճակը՝ ներկա մյուս անձանց կարգավիճակի համեմատությամբ: Այն անձինք,

ովքեր ավելի

բարձր կարգավիճակ ունեն, ընդունում են ավելի անկաշկանդ կեցվածք, քան նրանց ենթակաները: Քաղաքակիրթ

բիզնեսով

զբաղվելու

կարևորագույն

նախապայմաններից

է

հաղորդակցման հմտությունների առկայությունը։ Ձեռնարկությունների հաջողությունները մեծապես պայմանավորված են հաղորդակցման գործընթացի ճիշտ կազմակերպումով։ Եվ բազմաթիվ կազմակերպություններ իրականացնում են իրենց աշխատակիցների ուսուցումը, որպեսզի նրանց դարձնեն շփման մեջ ավելի գրագետ և ընդհանրապես, ավելի դյուրին հաղորդակցվող մարդ։ Հաղորդակցության

գործընթացի

կազ-

մակերպման համար ձեռնարկություններն աստիճանաբար ծախսերը։

ավելացնում

ԱՄՆ-ում

են

իրենց

կատարված

հետա-

զոտությունները ցույց են տվել, որ հաղորդակցումը խլում է աշխատաժամանակի շուրջ 75%-ը։ 10


Հաղորդակցման արժեքը գնահատվում է և՛ դրամական, և՛ ոչ դրամական արժեքներով։ Երկրորդ դեպքում այն մատնանշում է հիմնականում դրա հոգեբանական հետևանքները։ Բազմաթիվ են օրինակները, երբ հաղորդակցման գործընթացի անհաջողությունները հանձնարարությունների սխալ կատարման, բացասական հույզերի ձևավորման և այլ բացասական հետևանքների պատճառ են հանդիսանում։ Հաճախ դժվար է լինում որոշել հոգեբանական ազդեցությունների որոշակի տնտեսական հետևանքները, այնուամենայնիվ, դրանց կապն ակնհայտ է։ Հարկ է նշել, որ արդյունավետ խոսակցությունը կազմակերպության վրա թանկ է նստում, սակայն ոչ արդյունավետ հաղորդակցումն առավել թանկ է։ Հաղորդակցման մեջ մշտապես տեղի է ունենում դիմացինի գործողություններին համապատասխան արձագանք: Մի դեպքում, օրինակ` թվում է, թե գործակիցը մեզ ինչ-որ բանի է մղում, և մենք դիմադրում ենք, մյուս դեպքում մեր գործողությունները համընթաց են, երրորդ դեպքում նա դիպչում է մեր շահերին, և մենք ձգտում ենք պաշտպանել այդ շահերը: Հաղորդակցման ժամանակ սեփական անձի և զրուցակցի նկատմամբ գոյություն ունեն չորս դիրքորոշումներ. «Ես լավն եմ, դու լավն ես»: Սա ամենաբարոյական և ամենաարդյունավետ դիրքորոշումն է: Այս դիրքորոշումն ունեցող մարդիկ ինքնավստահ են, ինքնահաստատված և զրուցակիցներից նույնպես համապատասխան հարգալից վերաբերմունք են ակնկալում: Նրանք թե՛ աշխատանքում, թե՛ առօրյա շփումներում փոխհարաբերություններ են ստեղծում և արժանանում շրջապատող մարդկանց հարգանքին: «Ես լավն եմ, դու վատն ես»: Այսպիսի դիրքորոշմանը սովորաբար հակված են ինքնահաստատման

կարիք

ունեցող

մարդիկ:

Նրանք

իրենց

հիմնախնդիրների

պատասխանատվությունը միշտ գցում են ուրիշների վրա և անհաջողության դեպքում աշխատում են մեղավորներին փնտրել իրենց գործընկերների և ենթակաների մեջ: Իրենց անձը բարձրացնելու համար ուրիշներին հաճախ վիրավորում են ու նվաստացնում: «Ես վատն եմ, դու լավն ես»: Այս դիրքորոշումը բնորոշ է թերարժեքության բարդույթ և ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանց, ովքեր իրենց ցածր են դասում ուրիշներից: Կամ էլ կպչում են ուժեղ մարդկանց, ապրում նրանց հովանավորության ներքո: Այսպիսի մարդիկ հակված են դեպրեսիաների: «Ես վատն եմ, դու վատն ես»: Այս դիրքորոշումը բնորոշ է չափազանց հոռետես և ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանց: Նրանք չեն սիրում կյանքը, հակված են ծանր դեպրեսիաների, շուտ վիրավորվող են և անկանխատեսելի:

11


Մարմնի դիրքը բաժանվում է «փակ» և «բաց» դիրքերի: «Փակ» դեպքում մարդու մարմինը ձգտում է տարածության մեջ ավելի քիչ տարածք զբաղեցնել: Այն արտահայտում է անհամաձայնություն, պաշտպանություն, հակառակում, քննադատություն: «Բաց» դիրքում մարդու մարմինը ձգտում է գրավել տարածության մեջ որքան հնարավոր է մեծ տարածք:

Այն արտահայտում է համարձակություն, վստահություն,

բարյացակամություն, հոգեբանական հարմարավետություն: Չափից շատ բաց դիրքը կարող է արտահայտել անհարգալից վերաբերմունք, մեծամտություն: Օրինակ` գործնական հանդիպումների ժամանակ ձեռքսեղմումը ողջույնի և հրաժեշտի ձև է: Այն նաև համաձայնության, փոխադարձ հարգանքի ու վստահության նշան է: Եթե մեր գործընկերը մեկնում է ձեռքը` ձեռքի ափը թեթևակի վերև թեքելով` նա պատրաստ է ենթարկվել մեզ: Եթե ափը դեպի ներքև է թեքված, նա ձգտում է իշխել, գլխավորել: Եթե երկու գործընկերներն էլ հավասար հարգանքի ու փոխըմբռնման զգացում են տածում միմյանց նկատմամբ, երկուսի ձեռքի ափերն էլ հավասար ուղղահայաց դիրք ունեն: Լինում են մարդիկ, ովքեր ձեռքսեղմման ժամանակ ցավեցնում են դիմացինի մատները: Այս ձեռքսեղմումը խոսում է ագրեսիվ, ցուցամոլ, կոպիտ մարդու մասին: Ձեռքսեղմման ժամանակ լինում է, որ լիարժեք չեն սեղմում դիմացինի ձեռքը,

այլ

մատների

ծայրերով:

Մատների ծայրերի ձեռքսեղմումը խոսում է իր ուժերին անվստահ լինելու մասին: Այն հիշեցնում է ուղիղ ձեռքով ձեռք սեղմում, որը չի հասցված մինչև վերջ, որտեղ ձեռքի փոխարեն հայտնվել են մատները: Եթե նույնիսկ անձը բարեկամաբար է տրամադրված, միևնույննէ, նա վստահ չէ իր ուժերին, և նպատակը նույննէ`գործընկերոջը պահել իր համար հեռավորության վրա: «Ձեռնոցը» - այս ձեռքսեղմումը ավելի շատ բնորոշ է քաղաքական գործիչներին և ցույց է տալիս ազնվություն և վստահություն է ցանկանում ներշնչել: «Ձեռնոցը» պետք է կիրառել լավ ծանոթ մարդկանց բարևելիս: Հակառակ դեպքում քիչ ծանոթ կամ անծանոթը մեր նկատմամբ կտրամադրվի զգուշավոր և կասկածամտորեն:

12


Հպումները նախաբազկին – Եթե ձեռքը դրվում է ուսին, ապա դա ավելի շատ զգացմունք է արտահայտում, քան երբ այն բազկի վրաէ: Հպումները ուսին և բազկին հնարավոր են որոշակի հուզական վիճակում գտնվող մոտիկ ծանոթների, ընկերների, բարեկամների միջև: Եթե զգացմունքը փոխադարձ չէ, ապա առաջանում է կասկած և անվստահություն: Գոյություն ունի կապ ձեռքերի դիրքերի և մարդու կողմից զգացած բացասական զգացողության մակարդակի մեջ: եթե մենք նկատում եք,

Զրույցի ժամանակ,

որ մեր զրուցակիցը ձեռքերը խաչում է,

նշանակում է մենք ասել ենք ինչ-որ բան, որ նրան դուր չի եկել և նա մեր կարծիքի հետ համաձայն չէ` չնայած խոսքերով նա կարող է համաձայն լինել մեզ հետ: Ինչպես մենք գիտենք, խոսակցության հաղորդակցման ձևերը կարող են ստել, իսկ ոչ խոսակցականները`ոչ: Պետք է հիշել, որ այնքան ժամանակ, որքան զրուցակիցը պահում է ձեռքերը խաչված, նրա մեջ առկա է անհամաձայնությունը մեր ասածի, կարծիքի նկատմամբ: Նրա մոտ շղթան փակվածէ, ներքին լարված վիճակը ստիպում է, որ նա ընդունի այդ ժեստը, իսկ ժեստի պահպանումն իր հերթին խոսում է ներքին լարվածության մասին: Այս դիրքը բացասական և «փակ» դիրք է, որը ցույց է տալիս անհամաձայնություն և հակառակվելու տրամադրվածություն: Ամեն կերպ անհրաժեշտ է փոխել այս դիրքը և բերել «բաց» հաղորդակցման, երբ զրուցակցի ձեռքերն առաջուղղված կլինեն, իսկ ափերը` բացված: Ձեռքերի մատները սուր ծայրերով հպվում են իրար. այս ժեստը հաճախ հանդիպում ենք ղեկավար անձանց մոտ, երբ հրահանգներ են տալիս

ենթականերին:

Ձեռքերը

սուր

ծայրերով դեպի վեր. խոսողն արտահայտում է իր կարծիքը: Իսկ ձեռքերը դեպի ներքև լինում են այն ժամանակ, երբ մարդը ոչ թե խոսում, այլ`լսում է: Երբ ձեռքերի սուր ծայրերը պարզված են դեպի վեր, և խոսողի գլուխը հետ է թեքված, նրա մոտ առաջանում է ինքնագոհության և մեծամտության երանգներ: Այս ժեստն ընդհանրապես օգտագործվում է և՛ դրական և՛բացասական հուզական իրավիճակներում: Եթե զրույցի ընթացքում այս ժեստին հետևում են այլ դրական ժեստեր, ապա հաղորդակցությունն ընթանում է փոխըմբռնման ոգով, բացասական ժեստի առաջացման դեպքում արդյունքը դրական լինել չի կարող: Երբ մարդու բերանը փակված է ձեռքով, և բութ մատը հպված է այտին, ապա ուղեղը ենթագիտակցությունից ուղարկում է ազդանշաններ, որոնք

13


նպատակ ունեն պահել արտահայտվող խոսքերը: Եթե այս ժեստը խոսողի կողմից օգտագործվում է խոսելու ժամանակ, ապա նա ստում է: Եթե նա ձեռով փակում է բերանը այն պահին, երբ դուք եք

խոսում,

ուրեմն

նա

հասկացել է, որ դուք ստում եք

կազմակերպում է մտքերը, պահում դրանք, ճշտում: Հպումը քթին կամ բերանին սուտը քողարկող և դիմացինի սուտը բացահայտող ժեստ է: Պարտադիր չէ, որ դա լինի հենց ձեռքի միջոցով, կարողէ փոխարինվել ձեռքի տակ եղած գրիչով, ջրով լի բաժակով: Մատները բերանում: Այս ժեստը նշանակում է, որ մարդը կարիք ունի հավանության, աջակցության և անհրաժեշտ է նրան սատարել: Մարդը մատները բերանն է դնում խիստ ընկճված վիճակում: Փոքրիկ երեխան

ծծում

է

մատը,

մեծահասակներին,

ինչ

վերաբերում

է

ապա նրանք բերանն են դնում

սիգարեթ, ծխամորճ, գրիչ, մատիտ և այլն: Ուստի, երբ արտահայտվում է այս ժեստը, հարկ է մարդուն աջակցել: Երբ զրուցակիցը սկսում է գլուխը տեղավորել ձեռքի ափի մեջ դա նշան է, որ նա ձանձրանում է: Երբ ցուցամատն ուղղված է քունքին ուղղահայաց, և բութ մատը հենարան է կզակի համար, ապա դա ցույց է տալիս, որ լսողը բացասաբար և քննադատորեն է վերաբերվում խոսողին և նրա արտահայտած կարծիքին: Մարդը հաճախակի կարող է ցուցամատը տրորել կամ ձգել կոպը, եթե բացասական մտքերը շատանում են: Կզակի շոյումը նշանակում է, որ մարդը ձգտում է որոշում ընդունել: Եթե մարդը շոյում է կզակը, այսինքն՝ որոշում է կայացնում, չպետք է նրան որոշման մասին հարցնել: Ցանկալի է հետևել նրա հետագա ժեստերին, որոնք տեղեկություն կտան նրա որոշման մասին: Տղամարդիկ ուղղում են թևքաճարմանդները, ժամացույցի գոտին, իրար են շփում ձեռքերը,

օգտագործում

ցանկացած

պա-

տըրվակ՝ ձեռքերը մարմնի լայնքով պահելու համար:

Փորձառու դիտողին, սակայն, այս

ժեստերը խաբել չեն կարող, որովհետև դրանք

14


արվում են միակ նպատակով` թաքց-նել հուզմունքը և նյարդայնությունը: Այս ժեստի ամենատարածված կիրառություններից մեկը երկու ձեռքով գինու կամ գարեջրի բաժակը բռնելն է: Բնականաբար մեկ ձեռքը բավարար է այդ գործողությունը կատարելու համար: Երկու ձեռքի օգտագործումը հուզված մարդուն թույլ է տալիս ձեռքերի միջոցով ստեղծել համարյա անտեսանելի պաշտպանական արգելք: Ոտքը

ոտքին

գցելով

անկյուն

առաջացնել. նշանակում է, որ այստեղ գոյություն

ունի

մրցակցության

և

հակասությունների ոգի: Երբ մարդու ոտքը ոտքին է գցած և ձեռքով բռնած, սա ամուր, համառ բնավորությամբ օժտված մարդուն հատուկ նստելաձև է: Երբ մի ոտքը շատ հանգիստ գցված է մյուսի

վրա,

դա

ոտքի

խաչման

ստանդարտ ձև է, և արտահայտում է զսպվածություն և հանգի պաշտպանվածություն: Ճիշտ տեղեկություն ստանալու համար պետք է այն դիտել մյուս նեգատիվ ժեստերի հետ համատեղ և անպայման հաշվի առնել գործնական հաղորդակցության ենթատեքստը: Երբ ոտքի խաչված վիճակին միանում են և խաչված ձեռքերը, ապա դա նշանակում է, որ մարդն «անջատվել, դուրս է եկել խոսակցությունից»: Այս դիրքը շատ կիրառում են կանայք, երբ իրենց դժգոհությունն են արտահայտում: Հայելիացումը զրուցակցի դիրքի և ժեստերի կրկնումն է: Դա խոսում է այն մասին, որ նրանց մտքերը և կարծիքները համընկնում են: Հայելիացումը կարելի է հաճախ նկատել սոցիալական նույն աստիճանին

կանգնած

մարդկանց

հսկայական

նշանակություն,

քանի

մոտ: որ

Հայելիացումն այն

ցույց

ունի

է տալիս

զրուցակցին, որ մենք նրա հետ համաձայն ենք և նա մեզ դուր է գալիս: Հայելիացման միջոցով կարելի է հասկանալ զրուցակցի վերաբերմունքը մեր նկատմամբ: Այս ժեստով կարելի է ազդել գործնական հաղորդակցման ընթացքի և արդյունքի վրա: Դրան կարելի է հասնել ժեստերի պարզ պատճենահանման միջոցով: Ձեռքերը գոտկատեղին ժեստը ագրեսիվություն և գործողությունների պատրաստ լինելու հիմնական բնութագրող ժեստերից է: Այս ժեստը նաև բնութագրում է նպատակասլաց մարդու հիմնական դիրքը, երբ նա պատրաստ է հասնել իր նպատակին: 15


Որպեսզի

ճիշտ

ենթադրություններ

անենք

այս

ժեստը

ցույց

տվող

մարդու

մտադրությունների մասին, պետք է հիշել նախորդ ժեստերը: Այնուհետև ուշադրություն դարձրեք հաջորդ ժեստերին: Օրինակ, եթե «ձեռքերը գոտկատեղին» ժեստի ժամանակ նրա կոստյումը կոճկված է, ուրեմն այդ մարդը բավականին զայրացած է, իսկ եթե կոստյումը կոճկված չէ, և եզրերը հետ են տված,

ապա դա բացարձակ ագրեսիվ դիրք է,

որովհետև նա բաց է արել սիրտն ու կոկորդը` արտահայտելով ոչ խոսքային անկախություն: Այս դիրքն ավելի ագրեսիվ է դառնում, երբ մատները սեղմվում են բռունցքի մեջ: Պետք չէ դատել զրուցակցի հոգեվիճակի կամ վերաբերմունքի մասին՝ ելնելով առանձին ժեստերից:

Դրանք

կարող

են

խաբուսիկ

լինել

և

իրենց

նշանակությանը

չհամապատասխանել: Դիտարկեք նախորդ և հաջորդ ժեստերը, որոնք նույն բանն են մատնացույց անում, ապա հավանականությունը մեծ է, որ կհասկանաք մարդու իրական մտքերը. ճի՞շտ է ասում, թե՞ստում է:

г×áÛ³ËáëáõÃÛáõÝÝ»ñ

Հաճոյախոսությունները գործունեության, տեսքի, բնավորության, խառնվածքի դրական գնահատականներ են: Հաճոյախոսությունը շողոքորթություն չէ, քանի որ արվում է անկեղծ և չափավոր, որը միշտ հաճելի տրամադրություն է ստեղծում: Չափազանցված կեղծավոր հաճոյախոսությունը հաճախ կարող է վիրավորական հնչել կամ քծնանքի տպավորություն թողնել: Գործնական հաղորդակցության ընթացքում միշտ կա հաճոյախոսություն անելու ռեալ հնարավորություն: Այն ոգևորում է մեր գործընկերոջը, տալիս նրան վստահություն: Առանձնապես պետք է հիշել հաճոյախոսության մասին, երբ դուք գործ ունեք սկզբանական շրջանում անհաջողության մատնված սկսնակի հետ: Պատահական չէ, որ ճապոնական ֆիրմաներում արգելված է աշխատողնորի բաց քննադատությունը՝ ձեռնար16


կությունը տուժում է, իջնում է աշխատակիցների աշխատանքային ակտիվությունը, պակասում՝ նախաձեռնությունները: Հաճոյախոսելը, առանձնապես, եթե մեր գործընկերը կին է, հանդիսանում է խոսակցական էթիկետի անհրաժեշտ մասը: Կանանց հաճոյախոսելիս տղամարդիկ մեծամասամբ գովում են նրանց արտաքին բարեմասնությունները. «Այսօր դուք հրաշալի տեսք ունեք», «Այսպիսի սանրվածքը ձեզ շատ է սազում», «Դուք շատ գեղեցիկ եք» և այլն: Սակայն տղամարդկանց խորհուրդ է տրվում խելացի կանանց հաճոյախոսություններ անելիս, բացի արտաքինից, նկատի ունենալ նաև խելքը: Ճշմարիտ և արդարացի են հնչում ավստրիացի հոգեբան Վիկտոր Ֆրանկլինի հետևյալ խոսքերը. «Վիրավորական է, երբ կնոջը բնութագրելիս շեշտում են միայն նրա գեղեցկությունը»: Խորապես սխալվում են այն մարդիկ, ովքեր կարծում են, թե հաճոյախոսելը տղամարդկանց մենաշնորհն է: Տղամարդկանց կանանց հաճոյախոսությունները շատ մեծ բավականություն են պատճառում: Տղամարդկանց առավել հաճելի են իրենց ուժը, խելքը, արտաքին տեսքը գովաբանող արտահայտությունները: Քաղաքավարությունը պահանջում է, որ այն մարդը, ում ուղղված է հաճոյախոսությունը, սիրալիր ժպտա և շնորհակալություն հայտնի:

γï³ÏÝ»ñ Չափավոր հումորն ու սրամտությունը, տեղին կատակները զարդարում են մարդուն: Կատակներ կարելի է անել միայն այն դեպքում, եթե դրանք ծիծաղաշարժ են, զվարճալի սրամտություններ են և ներկաներից ոչ մեկին չեն վիրավորում: Անքաղաքավարի է ուրիշի ազգանվան, կազմվածքի, ճաղատության, հասակի, ազգության, բնակության վայրի, մազերի գույնի, կրթության, լուրջ ավտովթարի առթիվ կատակներ անելը: Անեկդոտներ պատմելիս պետք է հաշվի առնել միջավայրը, պահպանել չափի զգացումը: Կանանց և երեխաների ներկայությամբ անպատշաճ անեկդոտները երբեք տեղին չեն. դրանք անհարմար վիճակի մեջ են դնում նրանց: Քաղաքավարությունը պահանջում է անեկդոտներին և կատակներին արձագանքել ժպիտով կամ անկեղծ, լիաթոք ծիծաղով: Չափից ավելի բարձր ձայնով քրքջալը, ձեռքերով և ոտքերով ոգևորված շարժումներ և ավելորդ արտահայտություններ անելն անհարկի է:

17


лé³Ëáë³ÛÇÝ Ëáë³ÏóáõÃÛáõÝ Ժամանակակից

գործնական

կյանքն

անհնար

է

պատկերացնել առանց հեռախոսի: Դրա շնորհիվ մի քանի անգամ բարձրանում է հարցերի լուծման արագությունը, վերանում նամակ գրելու, հեռագիր ուղարկելու կամ այլ վայր մեկնելու անհրաժեշտությունը: Հեռախոսով կարելի է անցկացնել բանակցություններ, տալ հանձնարարություններ, շարադրել խնդրանք, պայմանավորվել և այլն: Վաղուց է ինչ մարդկությունը օգտվում է հեռախոսից, սակայն, հեռախոսով հաղորդակցվելու էթիկային տիրապետում են ոչ բոլորը: Միտքը բովանդակալից և հակիրճ ձևակերպել չկարողանալը բերում է խոսակցության երկարաձգման: Հեռախոսային խոսակցության ժամանակ պետք է ունենալ չափի զգացողություն և ճիշտ ժամանակին դուրս գալ հեռախոսային խոսակցությունից: Բացի այդ, երկար խոսակցություններ վարելով՝ կարող եք ձեռք բերել դատարկախոսի համբավ և դրանով վնասել ձեր ֆիրմայի հեղինակությունը: Կատարված հետազոտությունները ցույց են տալիս,

որ գործարարների աշխատա-

ժամանակի ծախսի հիմնական պատճառներից են հեռախոսային խոսակցությունները: Հոգեբանների

կարծիքով՝

հուզականությունից:

հեռախոսային

խոսակցության

ձգձգումը

կախված

է

Չափից դուրս հուզականությունը նախապայմաններ է ստեղծում

խոսակցական ճշտությունների, դարձվածքների ոչ գործնականության համար: Հեռախոսային խոսակցության հագեցվածության նախանշաններն են`գործընկերոջ նկատմամբ

անպատճառ

դժգոհության

ծագումը,

խոսելաոճը,

գրգռվածությունը:

Հեռախոսային խոսակցութունների վարման արվեստն այն է, որ կարճ հայտնենք այն ամենը, ինչը պետք է ակնկալվող պատասխանը ստանալու համար: Զրույցի ընթացքում անհրաժեշտ է անմիջապես հետաքրքրել զրուցակցին. դրան կարող են նպաստել ներշնչման և համոզման մեթոդները: Ձայնի բարձրությունը, երանգը, հնչերանգը ուշադիր լսողին շատ բան է ասում: Պետք է գործընկերոջ տան հեռախոսահամարին զանգահարել միայն լուրջ պատճառի առկայության դեպքում, կարևոր չէ ենթակա՞է, թե՞ ղեկավար: Էթիկայի կանոնները թույլ չեն տալիս զանգահարել ժամը 22-ից հետո, եթե դրա համար չկա խիստ անհրաժեշտություն կամ նախնական պայմանավորվածություն: Հեռախոսազանգն ընդունելիս ցանկալի է ասել ոչ թե «Ալլո», «Դա» կամ «Լսում եմ» (ինչպես ընդունված է գրեթե ամեմուր), այլ հայտնել ձեր հեռախոսահամարը

կամ

ընտանիքի ազգանունը. օրինակ՝ «Մարգարյանների բնակարան»: Աշխատանքային

18


պայմաններում լսափող վերցնողը պետք է ասի հիմնարկի կամ գրասենյակի անունը: Այսպես. «Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, փիլիսոփայության ամբիոն»: Հարկ է խուսափոլ հետևյալ արտահայտություններից՝ «պռիվետ», «խոսացե՛ք»,

«նա

արձակուդում է», «ոչ ոք չկա…», «բոլորը ընդմիջման են գնացել…», «մի քիչ հետո նորից զանգահարեք», «դուք պարտավոր եք…»: Որևէ տեղ զանգահարելիս հարկ է բարևել ու ներկայանալ և չստիպել զրուցակցին կռահումներ անել: Ցանկալի է, որ զանգահարողն հայտնի իր անունը, հատկապես, եթե զանգահարում է ամուսնացած կնոջ բնակարան կամ ամուսնացած տղամարդուն: Եթե զանգահարողն չի ցանկանում ներկայանալ (չնայած դա քաղաքավարի չէ), չպետք է նրան ստիպել այդ անել: Զանգահարելիս հարկավոր է ճշտել՝ հարմա՞ր ժամանակ եք զանգահարել, թե ոչ. գուցե ձեր հեռախոսազանգով խանգարու՞մ եք դիմացինին: Եթե մեզ են զանգահարում և մենք զբաղված ենք, հարկ է քաղաքավարի կերպով ներողություն խնդրել՝ հարցնելով՝ թե երբ կարող է զրուցակիցը կրկին զանգահարել կամ երբ է նրան համար, որ մենք զանգահարենք. «Ներեցեք, ես լողացնում եմ երեխային, խնդրում եմ՝ տասը րոպեից զանգահարեք», «Ներողություն, ես այժմ հնարավորություն չունեմ խոսոլու. ե՞րբ կարող եմ ինքս ձեզ զանգահարել»:

Եթե հեռախոսային խոսակցությունն ընդհատվել է, վերազանգում է նա, ով զանգել է: Աշխատանքային հեռախոսը անձնական զրույցների համար չէ: Երբ անհրաժեշտաբար զբաղեցնում ենք աշխատանքային հեռախոսը, ապա հնարավորին չափ պետք է գործնական լինել, որպեսզի չվատնենք ուրիշների աշխատանքային ժամանակը ու չծանրաբեռնենք հեռախոսային գծերը: Ավտոմատ հեռախոսներից օգտվելիս հարկ է պահպանել քաղաքավարության նորմերը: Եթե հեռախոսի մոտ հերթ կա, այն երկար չպետք է զբաղեցնել: Ավտոմատ հեռախոսով ամենաերկար խոսակցությունը պետք է տևի 4-5 րոպեից ոչ ավելի: Հեռախոսային ինքնապատասխանիչ ունեցող անձանց զանգահարելիս հարկ է ասել մեր անունը, տվյալները և հարմար ժամը, թե երբ կարող են մեզ զանգահարել: Քաղաքավարության կանոնների համաձայն՝ հեռախոսային խոսակցության տևողութունը որոշում է զանգահարողը կամ զրուցակիցներից ավագը: Հեռախոսով պետք է խոսել պարզ, սովորականից փոքր-ինչ բարձր ձայնով: Նպատակահարմար է հեռախոսի մոտ թուղթ ու գրիչ ունենալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում չսպասեցնել զրուցակցին: Վերջին շրջանում լայն տարածում են գտել բջջային հեռախոսները: Դրանց անհրաժեշտությունը հատկապես մեծ է գործարար ոլորտում և անհատական ծառայություններ մատուցող անձանց շրջանակներում: Այսպիսի հեռախոսային ծառայությունը, չնայած իր հարմարությանը, ենթադրում է որոշակի պարտավորվածություն, վարվելակերպի որոշ նորմերի պահպանում: Մի շարք հասարակական վայրերում խորհուրդ է տրվում բջջայինն անջատել:

19


Բջջային հեռախոսից օգտվելիս պետք է լինել զսպված և գործնական: Ավելորդ ցուցադրողականությունն ու ամբարտավանությունը խոսում են հեռախոսի տիրոջ անպատշաճության մասին: Հասարակական վայրում բջջային հեռախոսից օգտվելը ցանկալի է միայն խիստ անհրաժեշտության դեպքում. ակնհայտ է, որ խոսակցությունը պետք է հնարավորին չափ կարճատև լինի: Չնայած հեռախոսը մեր օրերում անհրաժեշտ միջոց է, սակայն այն երբեք չպետք է չարաշահել: Հեռախոսով հարգի չէ՝  ցավակցություն հայտնել,  հարգարժան մարդու հրավիրել հարսանիքի,  ծննդյան օրվա առթիվ շնորհավորել տարեց մարդու,  շնորհակալություն հայտնել թանկարժեք նվերի կամ բարի ծառայության համար:

¶ñ³Ï³ÝáõÃÛáõÝ «Էթիկետի հիմունքներ» Ա. Նազարյան, Հ. Գրիգորյան, Երևան 2002 «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» Դեյլ Քարնեգի, Երևան 1991

www.lady-dilemma.livejournal.com Աֆորիզմները՝

www.goodreads.com www.brainyquote.com www.quotationspage.com

20

Խոսքի էթիկետ  

Անհատական աշխատանք

Read more
Read more
Similar to
Popular now
Just for you