Issuu on Google+

<<Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիր. Իմաստուն հեքիաթների ժողովածու

1


<<Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիր. Իմաստուն հեքիաթների ժողովածու

Բովանդակություն

2


<<Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիր. Իմաստուն հեքիաթների ժողովածու

Հայրն ու տղաները Մի մարդ ուներ երկու որդի ու երկու արտ: Նա յուրաքանչյուրին իր մահից առաջ նվիրեց մի արտ` պատվիրելով. - Ով վարի, խնամի արտը՝ նա էլ կհնձի: Ավագ որդին ամեն աշնանն ու գարնանը վարում էր իր արտը, մաքրում մոլախոտից և ջրում, քաղհանում: Նրա արտը միշտ առատ բերք էր տալիս ու տերն ապրում էր խաղաղ և ապահով: Իսկ կրտսեր որդին ապրում էր ծայրահեղ աղքատ ու թշվառ, որովհետևն չէր մշակում իր արտը: Նա ծույլ ու անբան էր: Մի գիշեր, երբ տղան քնած էր, երազում հայտնվեց հայրն ու ասաց,-«Որդի՛, ինչո՞ւ չհետևեցիր իմ խոսքին »: Պատմությունը սովորեցնում է սիրել աշխատանքը, քանզի ամենալավ բան աշխատանքի արդյունքն է: Ստեփան Ապերյան

3


<<Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիր. Իմաստուն հեքիաթների ժողովածու

Փիղն ու փշոտ թուփը Լինում է, չի լինում մի փիղ: Այս փիղը շատ քաջ է լինում: Անտառի բոլոր կենդանիները վախենում էին նրանից: Մի անգամ այս փիղը մի փշոտ թուփ տեսավ: Եվ տեսավ, որ այդ թուփը խոսում է: Նա թփին ասաց. -Թո՛ ւփ, դու չես կարող ինձ քո փշերով ծակել, ես քեզնից ուժեղ եմ, ես աշխարհի ամենաուժեղն եմ: Թուփը զարմացավ: Փիղը թփին ասաց. -Արի՛ միասին կռիվ անենք: Թուփը վախեցավ: Փիղն ասաց. -Արի՛, միևնույն է, ես քեզ կհաղթեմ: Դու գիտես, եթե չես ուզում... Թուփն ասաց. - Քեզ հետ կկռվեմ: Թուփը իր փշերը վրայից պոկեց և այնպես փշով խփեց փղի ոտքին, որ փիղը շատ բարձր ձայնով լաց եղավ: Առակ - հեքիաթս կցուցանե, որ պետք չէ գլուխ գովել: Թող քեզ ուրիշները գովեն: Արեն Կարապետյան

4


<<Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիր. Իմաստուն հեքիաթների ժողովածու

Նապաստակն ու առյուծը Լինում է, չի լինում մի նապաստակ է լինում: Այդ նապաստակը շատ չար էր և աղքատ: Նաև կար մի առյուծ, նա նապաստակի ընկերն էր: Այդ առյուծը շատ բարի և հարուստ էր: Մի օր առյուծը գնում է աշխատանքի և խնդրում, որպեսզի նապաստակը մնա իր տանը: Երբ առյուծը գնում է աշխատանքի, նապաստակը սկսում է փորփրել առյուծի տունը , որպեսզի գտնի գումար և գողանա: Նա մտնում է մի սենյակ որի մեջ կա սանդուղք, իսկ սանդուղքի վրա կար թափված շատ գումար: Դա պատահաբար թափվել էր առյուծի գրպանից: Նա հավաքեց գումարը և գնաց իր տուն: Երբ առյուծը տուն եկավ, տեսավ, որ նապաստակը տանը չէ: Անցավ մի օր, առյուծը նորից գնաց նապաստակի մոտ և խնդրեց , որպեսզի նա մնա իր տանը , բայց խնդրեց, որ չբացի սունդուկը, որը դրված է սանդուղքին: Այդպես, երբ առյուծը գնաց աշխատանքի, նապաստակը գտավ սունդուկը և կրկին գողացավ, տարավ իր տուն: Երբ նա բացեց ծանր սունդուկի տեսավ, որ այնտեղ կա ընդհամենը մեկ հատ քար: Գողություն չի կարելի անել: Գողություն անողը պատժվում է: Օֆելյա Կարապետյան

5


<<Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիր. Իմաստուն հեքիաթների ժողովածու

Կապիկն ու որսորդը Շատ տարիներ առաջ մեծ անտառում բնակվում էր մի կապիկ, որին որսորդները ուզում էին բռնել: Կապիկն իմացավ,որ իրեն ուզում են բռնել, դրա համար էլ սկսեց մարդկանց վնասել: Եվ կապիկը եկավ նրանց մոտիկ, սունդուկը վերցրեց և տարավ: Կապիկը գիտեր, թե սունդուկի մեջ բանան է, որովհետև այդ անտառում բանան չկար, իսկ նա բանան շա՜տ էր սիրում: Կապիկը կանգնեց մի ծառի վրա և սունդուկը բացեց: Նա տեսավ, որ մեջը բանան չէ, այլ տոպրակ: Այդ ժամանակ, հանկարծ կապիկը շրջվեց և ընկավ ծուղակը: Պատմության իմաստը այն է, որ գողությունը պատժելի արարք է: Տիգրան Խաչատրյան

6


<<Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիր. Իմաստուն հեքիաթների ժողովածու

Աշխատասեր ոզնին և ծույլ նապաստակը

Լինում է, չի լինում մի ոզնի է լինում: Նա բարի, խելացի և աշխատասեր է լինում: Ոզնին ունենում է մի հարևան նապաստակ: Նապաստակը ծույլ ու անբան է լինում: Աշնանը ոզնին որոշում է գնալ անտառ ձմեռվա պաշար հավաքելու և առաջարկում է նապաստակին ընկերակցել իրեն: Նապաստակը համաձայնվում է, բայց ողջ ընթացքում, երբ ոզնին սունկ ու հատապտուղ է հավաքում, նապաստակը ուրախ և զվարթ թռչկոտելով խաղում էր թիթեռնիկների հետ: Գալիս է ձմեռը, անտառը ծածկվում է սպիտակ վերմակով: Ոզնին իր տաքուկ բնի մեջ ձագուկների հետ միասին անհոգ դիմավորում էր ձմեռը, այդ ժամանակ նապաստակը դողդողալով կեր էր փնտրում, որ պահի իր գոյությունը: Այս ամենից հետևություն՝ << Ով աշխատի, նա կուտի>>: Վահե Վարդանյան

7


<<Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիր. Իմաստուն հեքիաթների ժողովածու

Էշն ու կապիկը

Էշը նշում էր իր ծննդյան տոնը: Էշի ծննդյան տոնին մասնակցում էին բազմաթիվ կենդանիներ: Հենց հասավ կապիկի հերթը ներս մտնելու, էշը չթողեց, որ կապիկը ներս մտնի, կապիկը տխրեց և գնաց տուն: Երեք օր անց գալիս է կապիկի ծննդյան տոնը: Այդ տոնին մասնակցում էր նաև էշը: Երբ հասավ էշի հերթը ներս մտնելու, այս անգամ էլ կապիկը չթողեց, որ էշը ներս մտնի: Կապիկը վարվեց այնպես էշի հետ, ինչպես էշը իր հետ: Այս ամենից եզրակացություն՝ դու պետք է վարվես ընկերոջդ հետ այնպես, ինչպես կցանկանաս, որ նա վարվի քեզ հետ:

Սամվել Հարությունյան

8


<<Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիր. Իմաստուն հեքիաթների ժողովածու

Գողը գողից գողացավ

Մի անգամ խորամանկ աղվեսը որոշեց կկվի ձագերին գողանալ: Անտառում մի թաքստոց գտավ և մեկ-մեկ ձագերին տարավ այնտեղ: Անտառի գայլը նկատել էր և հետևում էր նրան: Մինչ աղվեսը ձագերին հավաքում էր՝ գայլը հերթով ուտում էր ձագերին: Ուտելու ընթացքում մի մեծ արծիվ ընկավ գայլի գլխին: Գայլը ուժասպառ ընկավ, աղվեսն էլ վախից փախավ: Այդպես պատժվեցին անամոթները: Գողություն չի կարելի անել: Էրիկ Գրիգորյան

9


<<Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիր. Իմաստուն հեքիաթների ժողովածու

Բարի օձը և չար մողեսը Մի օր Օձը սողում էր անտառում, հանկարծ տեսավ, որ Մողեսը խեղդվում է։ Օձը փրկեց նրան և տարավ արևի տակ չորանալու։ Հետո ասաց Մողեսին․ - Հո վատ չե՞ս բարեկամ։ Բայց Մողեսը ոչինչ չասաց նրան և գնաց։ Օձը զայրացավ և ինքն էլ գնաց։ Մի օր էլ Մողեսը նորից խեղդվեց և աղմկեց․ -Օգնեցե՛ք ինձ։ Օձը նրան չօգնեց, նա մտածեց, որ Մողեսը նորից արագ կգնա, առանց շնորհակալություն հայտնելու և չօգնեց։ Երբ քեզ օգնում են շնորհակալություն հայտնի՛ր, թե չէ մյուս անգամ քեզ չեն օգնի։ Էլեն Բաբայան

10


<<Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիր. Իմաստուն հեքիաթների ժողովածու

Փնթի խոզը և մարդը Լինում է, չի լինում մի խոզ է լինում: Մի անգամ մի գյուղացի հանդիպում է խոզին ու տանում իր տուն: Նա խոզին լողացնում է, կերակրում ու պահում իր սենյակում: Մի օր խոզը փախչում է սենյակից ու մտնում բակի ցեխերի մեջ: Գյուղացին հոգնած դաշտից վերադառնում է տուն, տեսնում խոզին կեղտոտ: Նա նորից է լողացնում խոզին ու կերակրում: Բայց միևնույն է խոզը նորից է փախչում ու մտնում ցեխերի մեջ: Փնթին էլ է այդպես, ինչքան ուզում ես մաքուր պահես, էլի ինքը իր փնթիությունն է անում: Կարմիր կովը կաշին չի փոխի:

Գոհար Աղաբեկյան

11


<<Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիր. Իմաստուն հեքիաթների ժողովածու

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր Բ-4 Դպրոց –Պարտեզ 4-2 դասարանի սովորողների ստեղծագործությունների ժողովածու

Հասցե՝Հայաստան, ք.Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1

12


Իմաստուն հեքիաթների ժողովածու