Կոնստանտին Շերեմետև

Page 16

Էլ չեմ ասում ցունամիները, թայֆունները, սմերչերն ու հրաբուխների ժայթքումը (ներառյալ Էյյաֆյատլայկուդալը, որ մենակ անունով արդեն բպանում է)։ Ամեն այդպիսի իրադրության մեջ հնարավոր է մտածել ու ելքը գտնել, բայց կարելի է նաև ինքնախղճահարվել։ Բայց խղճալ շուռ տված միջոցով, այսինքն՝ սկսում եք փնտրել` ձեր մեջ ինչից կախվեք, որ ձեզ համոզեք, թե խնդրի լուծումը անձամբ ձեր ուժի բանը չէ։ Ու հենց էդպիսի մի բռնելու տեղ եք գտնում, ուրախություն եք գտնում, չէ՞ որ ձեզ թույլատրված է չլարվել։ Միևնույն է՝ ոչինչ չեք կարող անել։ Ի՞նչ նշանակություն ունի, որ միլիոնավոր ուրիշ մարդկանց մոտ նման խնդիր եղել է, ու դա լուծել են։ Ձեզ համար նրանց լուծումներն անհամապատասխան են. դե, դուք առանձնահատուկ եք։ Ավելին, եթե հարմար առիթ է լինում ինչ-որ բան անելու, արդեն չեք անում հանուն սկզբունքի. միևնույն է՝ չի օգնելու։ Իսկ եթե որևէ մեկը անվարան առաջարկում է ինչ-որ կերպ տեղից շարժվել, ցանկության անհասանելիությունից ձեր ամբողջ դժգոհությունը վերածվում է խորհրդատուից ծանր վիրավորվածության. «Ո՞նց չի հասկանում, որ ես ոչինչ չեմ կարող անել։ Ի՛նչ անուշադիր է իմ նկատմամբ»։ Եվ ահա՝ ինքնախղճահարությունը ուրիշից վիրավորվածության դիմակ է դրել։ Եվ այդ վիրավորվածությունն արդեն կարելի է անընդհատ արծարծել։ Խղճահարության ուրիշ դիմակներ.  «Կյանքն իմ նկատմամբ անարդար է»  «Ինչո՞ւ դա հենց ինձ հետ պատահեց»  «Ինչո՞ւ այս բոլոր սրիկաները պատիժ չեն ստանում»  «Ինձ բոլորը մենակ օգտագործում են»  «Հպարտությունս թույլ չի տալիս՝ ես էլ իրենց այնպես վերաբերվեմ, ինչպես իրենք՝ ինձ»  «Չեմ ուզում ընդհանրապես լարվել, մտածել, ամեն ինչ ձանձրացրել է»։ Խղճահարության թույնը

Երջանկությունն այն է, որ ստիպված չես ստել, թե դու լավ ես։ Ինչ դիմակով էլ հանդես գա ինքնախղճահարությունը, հեշտ է ճանաչել։ Ցանկացած խղճահարության վերջնական արդյունքը գործունեության բացակայությունն է, հետևաբար՝ արդյունքի բացակայությունը։ Խնդիրները չեն լուծվում, ցանկությունները չեն կատարվում։ Ի՞նչ բանի ենք։ Նստած՝ սպասում ենք։ Մեկ էլ տեսար՝ մի տեղից մի բան… Բայց արի ու տես՝ «ոչ մի տեղից» ու «ոչ մի բան» չի լինում։ Խղճահարության իմաստը ո՞րն է։ Ինչո՞ւ, ինչի՞ համար ենք մենք մեզ խղճում։ Այ սա հետաքրքիր է։ Խղճահարության խորքում համոզվածությունն է, որ եթե ոչինչ չանենք, այլ պարզապես խռովենք բախտից, բախտը կամաչի ու մի բան կփոխի։ Եթե խղճահարության պահին ուշադիր հետևեք ձեզ, ձեր ապրումների ամենախորքում դա հստակ կտեսնեք։ 14


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.