100 բիզնես գաղտնիքներ

Page 98

Մարքեթոլոգներ միշտ էլ պետք է հաշվի առնել թվերի ազդեցությունը: Ուրեմն` Անհրաժեշտ է բացառել այնպիսի թվերը, որոնք սպառողների մոտ առաջացնում են բացասական ռեակցիաներ: Օրինակ շատ հյուրանոցներում չկա 13 համար, 13-րդ հարկ, քանի որ 12-ից միանգամից գալիս է 14-ը: Սա շատ վաղուց է կիրառվում տարբեր երկրներում: Հայտնի է մի օրինակ, երբ ռուսական ВАЗ-2106 մեքենան չէր վաճառվում, քանի որ նրա դետալներից մեկի վրա գրված էր 003666 թիվը, որը երևացող էր: Երկար ժամանակ այս մեքենան չէր գնվում, քանի որ 666 թվից խուսափում էին բոլորը, ուստի շատ մեծ զեղչերի արդյունքում միայն վաճառվեց այն: Զգույշ եղեք այս թվերից: Միգուցե դիմացինն այն այլ կերպ է ընկալում: _______________________________________________________ __________ Հացաբուլկեղեն արտադրող ընկերությունից մեկն արտադրել էր քաղցր բլիթներ, որի մեկ հատն արժեր 300 դրամ: Ապրանքը շատ լավն էր, փաթեթավորումը նույնպես, ամեն ինչ նորմալ էր, սակայն այն չէր վաճառվում, հարկավոր էր ելք գտնել: Ի՞նչ անել: Ի դեպ, նշեմ, որ այսպիսի ապրանքների գնի նկատմամբ սպառողները շատ զգայուն են, ուստի տեսեք, թե ինչ քայլ կատարվեց: Ընկերությունն արտադրեց մի քանի հատ, մի քիչ մեծ չափի նույն բլիթից: Այնուհետև վաճառակետերում դրեց նախկին բլիթների կողքին 700 դրամով: Իսկ հաճախորդներն այցելում էին, համեմատում էին գները, մտածում էին, որ սա ավելի էժան է, ախորժաբեր ու գնում էին 300 դրամանոց իսկական բլիթները, չնայած մի քանի անգամ էլ 700 դրամանոց ուղղակի կեղծ բլիթն էին գնել: Այստեղից կարելի է


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.