100 բիզնես գաղտնիքներ

Page 67

Ինչպես պատմում է ընկերության ղեկավարներից մեկը` Դուք միայն պետք է տեսնեիք, թե առավոտյան ինչպիսի աշխուժությամբ էին բոլորը գալիս աշխատանքի: Պարզապես հաճելի անակնկալ և վերաբերմունք ընկերության կողմից:

_______________________________________________________ __________ Մի հուսահատվեք` Երբ Վոզնիակն ու Ջոբսը ստեղծեցին Apple համակարգիչը, Ջոբսը որոշեց այն տանել Atari ընկերություն իր ղեկավարի մոտ, իսկ Վոզն էլ` Hewlett-Packard – ում իր ղեկավարի մոտ: Քանի որ երիտասարդները գումար չունեին, ուստի ցանկանում էին առաջարկել այդ ընկերություններին, որ նրանք իրականացնեն արտադրությունը: Atari -ում Ջոբսին մերժում են, քանի որ ընկերությունն ավելի շատ կենտրոնացել էր համակարգչային խաղերի վրա, իսկ Վոզնիակին մերժում են հետևյալ պատճառի համար` Դուք չունեք համապատասխան դիպլոմ: Պատկերացնում եք? Ընդամենը թղթի մի փոքրիկ նմուշ ինչքան բան կարող է փոխել: Արդյունքում նրանք որոշում են ստեղծել սեփական ընկերությունը, որի համբավն ավելին է, քան վերոնշյալները:

_______________________________________________________ __________ Երբ cisco Systems -ն իր աշխատակիցներին ստիպված հեռացնում էր աշխատանքից, գլխավոր տնօրենը հրաժարվեց սեփական աշխատավարձից ու այն տվեց բոլոր հեռացող աշխատողներին:

_______________________________________________________ __________


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.