ՕԹԵՎԱՆ | Տեղեկագիր 2012 թ. հուլիս , թողարկում 14

Page 1

Օ Թ Ե Վ ԱՆ

« Շ Ի ՐԱԿ Կ Ե Ն Տ ՐՈ Ն » ՀԿ

Տ Ե Ղ Ե Կ ԱԳ Ի Ր

2012 թ. հուլիս, թողարկում 14

Ա յ ս հա մ ա ր ո ւ մ

● Վ ԱՀԱՆ Թ Ո Ւ Մ ԱՍ Յ ԱՆ .

Հ Հ կ ա ռ ա վա ր ո ւ թ յ ա ն ո ր ո շ ո ւ մ ն ե ր ո ւ մ ա ն հր ա ժ ե շ տ լ ր ա ց ո ւ մ ն ե ր և փ ոփ ոխ ու թ յ ու ն ն եր կ ա տ ա րելու մ ա ս ին

● Ո Չ Մ Ի Ե ՐԵ Խ Ա Դ Պ ՐՈ Ց Ի Ց Չ Պ Ե Տ Ք Է Դ Ո Ւ ՐՍ Մ Ն Ա ● Բ Ն ԱԿ ԱՐԱՆ ԱՇ Ի Ն Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ը Ե Վ Բ Ն ԱԿ Բ ԱՇ Խ Ո Ւ Մ Ը Գ Յ Ո Ւ Մ ՐԻ Ո Ւ Մ ● Մ Ի ԱՍ Ի Ն Կ ԱՐՈ Ղ Ե Ն Ք Փ Ո Խ Ե Լ Ն ՐԱՆ Ց Ճ ԱԿ ԱՏ ԱԳ Ի ՐԸ

Հ րա տ ա րա կ իչ ՝

«Շիրակ կենտրոն» ՀԿ Խմբագրակազմ՝ Վ.Թումասյան Գ. Մկրտչյան Ն.Թումասյան Ա. Դավթյան

Վ ԱՀԱՆ Թ Ո Ւ Մ ԱՍ Յ ԱՆ « Շ Ի ՐԱԿ Կ Ե Ն Տ ՐՈ Ն » ՀԿ Ն ԱԽ ԱԳ ԱՀ Ա ղետ ի գ ոտ ու մ երկ րա շ ա րժ ից ա ն օ թ և ա ն ըն տ ա ն իք ն երին բ ն ա կ ա ր ա ն ն ե ր ի տ ր ա մ ա դ ր մ ա ն գ ո ր ծ ը ն թ ա ց ը կ ա ր գ ա վո ր ո ղ Հ Հ կ ա ռ ա վա ր ո ւ թ յ ա ն ո ր ո շ ո ւ մ ն ե ր ո ւ մ ա ն հր ա ժ ե շ տ լ ր ա ց ո ւ մ ն ե ր և փ ոփ ոխ ու թ յ ու ն ն եր կ ա տ ա րելու մ ա ս ին Աղետի գոտում երկրաշարժից անօթևան ընտանիքներին պետության կողմից բնակարանանային փոխհատուցման ավելի քան երկու տասնամյակ ձգձգվելու պատճառով բնակարանի

հավակնորդ հարյուրավոր ընտանիքներում առաջացել են մի շարք խնդիրներ, որոնք անօթևաններից շատերին, առանց ՀՀ կառավարության բնակբաշխման կարգը սահմանող որոշումներում փոփոխություններ կատարելու, հնարավորություն չեն տալիս համալրել բնակարաններ ստանալու համար պահանջվող փաստաթղթերի փաթեթները և մասնակցել բնակարանների բաշխման գործընթացին: Դիտարկելով և ուսումնասիրելով աղետի գոտում ու մասնավորապես Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների բնակարանների բաշխման գործընթացում ի հայտ եկած խնդիրները, ինչպես նաև դրանում բոլոր անօթևան ընտանիքների մասնակցության իրավունքի ապահովման նպատակով առաջարկում ենք ՀՀ կառավարության բնակբաշխման կարգը սահմանող որոշումներում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները: www.shirakcentre.or


ՕԹԵՎԱՆ տեղեկագիր, թողարկում 14

2012 թ. հուլիս

1. Մեկ ժամանակավոր կացարան տնօրինող բազմանդամ ընտանիքներին ևս ընձեռել առանց տնակը ք ա ն դ ե լ ո ւ ն ո ր ս տ ա ց ա ծ բ ն ա կ ա ր ա ն ը ս ե փ ա կ ա ն ա շ ն ո ր ե լ ո ւ հն ա ր ա վո ր ո ւ թ յ ո ւ ն : Աղետի գոտու բնակարանների բաշխման կարգում ՀՀ կառավարության 2011 թ. ապրիլի 14­ի նիստում կատարված փոփոխությունները, որոնցով բազմաբնակարան շենքերից բնակարան ստացած բազմանդամ ընտանիքներին հնարավորություն տրվեց մեկից ավելի ոչ հիմնական շինություններ զբաղեցնելու դեպքում դրանցից մեկը բնակությունից չազատել և չքանդել, դրական ազդեցություն ունեցավ ինչպես բազմաթիվ բազմանդամ ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու, այնպես էլ Մուշ­2 թաղամասի բնակեցումն արագացնելու հարցում: Սակայն այդ փոփոխություններում անտեսվել են այն ընտանիքների շահերն ու իրավունքները, որոնք թեև բազմանդամ են, սակայն չեն տնօրինում մեկից ավելի տնակ, ուստի նրանց կողմից տնօրինվող ոչ հիմնական շինությունները ենթակա են ամբողջովին քանդման: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ բազմանդամ ընտանիքները մի կերպ բնակվել են միևնույն ժամանակավոր կացարանում կամ ընտանիքի անդամների մի մասը երկար տարիներ բնակվել է վարձով բնակարաններում: Աղետի գոտում բնակարան ստացած` մեկից ավելի տնակներ ունեցող բազմանդամ ընտանիքներին արտոնության տրամադրումը, իսկ մեկ տնակ ունեցող բազմանդամներին դրա չտրամադրումը նշանակում է, որ նախկինում բնակվելու համեմատաբար տանելի պայմաններ ունեցած ընտանիքի բնակության պայմաններն ավելի բարելավվելու են, այդպիսիք չունեցածներինը` ոչ… Ներկայումս, երբ դեռ ընթանում է 2010թ.­ին Մուշ­2 թաղամասում բնակարաններ ստացած ընտանիքների ժամանակավոր կացարաններից տարածքների ազատման և նոր բնակարանների սեփականաշնորման գործընթացը, մեր դիտարկումները ցույց են տալիս, որ անլուծելի խնդրի առաջ են կանգնել բազմանդամ, սակայն մեկ տնակ տնօրինող տասնյակ ընտանիքներ, որոնք, մեծ ցանկության դեպքում անգամ, պարզապես չեն կարող բնակվել մեկ բնակարանում, իսկ նրանց նոր բնակարանները սեփականաշնորհել չի թույալատրվում, քանի որ չեն քանդել իրենց տնակները: Ուստի անհրաժեշտ է անհապաղ փոփոխություններ կատարել աղետի գոտում բնակարանների բաշխման կարգը սահմանող որոշումներում և իրենց նոր ստացած բնակարանները սեփականաշնորհելու հնավորություն ընձեռել նաև այն բազմանդամ ընտանիքներին, որոնք տնօրինում են ընդամենը մեկ տնակ: Այդ քայլով որոշ չափով կբարելավվեն նրանց կացարանային պայմանները, ինչպես նաև հավասար հնարավորություններ կտրամադրվեն բազմանդամ բոլոր ընտանիքներին: 2. Բնակբաշխման գործընթացին մասնակցելու հնարավորություն տալ բնակբաշխման հանձնաժողովի կ ո ղ մ ի ց պ ա հա ն ջ վո ղ փ ա ս տ ա թ ղ թ ե ր ի փ ա թ ե թ ն ե ր ը մ ա ս ն ա կ ի հա մ ա լ ր ա ծ ա յ ն ը ն տ ա ն ի ք ն ե ր ի ն , ո ր ո ն ց մ ե կ կ ա մ մ ի ք ա ն ի ա ն դ ա մ ն ե ր ը գ ր ա վո ր և պ ա տ շ ա ճ ի ր ա զ ե կ վե լ ո ւ ց հե տ ո է լ հր ա ժ ա ր վո ւ մ ե ն տ ր ա մ ա դ ր ե լ ի ր ե ն ց ա ն ձ ն ա կ ա ն փ ա ս տ ա թ ղ թ ե ր ն ո ւ ը ն տ ա ն ի ք ի մ յ ո ւ ս ա ն դ ա մ ն ե ր ի հե տ մ ա ս ն ա կ ց ե լ բ ն ա կ ա ր ա ն ն ե ր ի բ ա շ խ մ ա ն գ ո ր ծ ը ն թ ա ց ի ն , ի ս կ ի ր ե ն ց փ ա ս տ ա թ ղ թ ե ր ը տ ր ա մ ա դ ր ե լ ո ւ ց հր ա ժ ա ր վո ղ ք ա ղ ա ք ա ց ի ն ե ր ի ն ա յ լ և ս չ ճ ա ն ա չ ե լ բ ն ա կ ա ր ա ն ս տ ա ն ա լ ո ւ շ ա հա ռ ո ւ : Երկրաշարժից անցած 23 տարիների ընթացքում անօթևան շատ ընտանիքների ներսում ձևավորվել են մեկից մինչև մի քանի նոր ընտանիքներ, որոնք սակայն, գործող կարգի համաձայն, միասին ստանալու են մեկ բնակարան, բաղկացած այնքան սենյակներից, որքան նախկին մեկ ամբողջական ընտանիքը կորցրել է երկրաշարժի ժամանակ: Կան բազմաթիվ անօթևան ընտանիքներ, որոնց կազմում հաշվառված մեկ կամ մի քանի անդամները, համաձայնության չգալով ստանալիք բնակարանների ապագա պատկանելիության հարցում կամ այլ դրդապատճառներով` հրաժարվում են ընտանիքի մյուս անդամներին տրամադրել իրենց անձնական փաստաթղթերը, ինչի պատճառով հնարավոր չի լինում ամբողջացնել պահանջվող փաստաթղթերի փաթեթը: 3. Բնակբաշխման գործընթացին մասնակցելու հնարավորություն տալ անօթևանների հերթացուցակում հա շ վա ռ մ ա ն և վե ր ա հա շ վա ռ մ ա ն ժ ա մ ա ն ա կ Հ ա յ ա ս տ ա ն ի ց ժ ա մ ա ն ա կ ա վո ր ա պ ե ս բ ա ց ա կ ա յ ե լ ո ւ և տ ա ր ա բ ն ո ւ յ թ ա յ լ պ ա տ ճ ա ռ ն ե ր ո վ հա շ վա ռ ո ւ մ ի ց դ ո ւ ր ս մ ն ա ց ա ծ ա յ ն ը ն տ ա ն ի ք ն ե ր ի ն , ո ր ո ն ք ե ր կ ր ա շ ա ր ժ ի ն բ ն ա կ ա ր ա ն ե ն կ ո ր ց ր ե լ , ս ա կ ա յ ն մ ի ն չ և օ ր ս չ ե ն փ ո խ հա տ ո ւ ց վե լ : Աղետի գոտում և մասնավորապես Գյումրիում ներկայումս ընթացող բնակբաշխման գործընթացին չեն կարողանում մասնակցել նաև այն մոտ երկու հարյուր ընտանիքները, որոնք թեև երկրաշարժին բնակարան են կորցրել և մինչև օրս չեն փոխհատուցվել, սակայն անօթևանների հերթացուցակում հաշվառված չեն: Մեր ուսումնասիրություններով` այդ ընտանիքների գերակշիռ մասը վերահաշվառման ժամանակ բացակայել են Հայաստանից և փաստորեն զրկված են բնակարան ստանալու իրավունքից, քանի որ աղետի գոտում

էջ 2

www.shirakcentre.or


2012 թ. հուլիս

ՕԹԵՎԱՆ տեղեկագիր, թողարկում 14

երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման կարգը սահմանող կառավարական որոշումներով անօթևանների հերթացուցակում հաշվառվելու դիմումների ընդունման վերջնաժամկետը սահմանված է եղել 2008 թ. նոյեմբերի 1­ը: 4. Բնակբաշխման գործընթացին մասնակցելու հնարավորություն տալ անօթևանների հերթացուցակում հա շ վա ռ վա ծ և ե ր կ ր ա շ ա ր ժ ի հե տ և ա ն ք ո վ ս ե փ ա կ ա ն տ ո ւ ն կ ո ր ց ր ա ծ , ի ն չ պ ե ս ն ա և ն ա խ կ ի ն ո ւ մ զ բ ա ղ ե ց ր ա ծ բնակարանի սենյակների թվի չափով կամ ավել բնակարան ստացած 277 ընտանիքներին: Աղետի գոտում ընթացող բնակբաշխման 2008­2013թթ. գործընթացում Գյումրու անօթևանների ցուցակում հաշվառված, երկրաշարժի հետևանքով անհատական բնակարանային ֆոնդում բնակելի տուն կորցրած և նախկինում զբաղեցրած բնակարանի սենյակների թվի չափով կամ ավել բնակարան ստացած 277 ընտանիքների չթույլատրվեց մասնակցել գործընթացին: Շ ա ր ո ւ ն ա կ ո ւ թ յ ո ւ ն ը հա ջ ո ր դ հա մ ա ր ո ւ մ :

Ո Չ Մ Ի Ե ՐԵ Խ Ա Դ Պ ՐՈ Ց Ի Ց Չ Պ Ե Տ Ք Է Դ Ո Ւ ՐՍ Մ Ն Ա Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի հովանավորությամբ «Ոչ մի երեխա դպրոցից չպետք է դուրս մնա հագուստ և գրենական պիտույքներ չունենալու պատճառով» խորագիրը կրող բարեգործական ծրագրի շրջանակում, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Հուլիսի 28­ին այցելեցին և օգնություն տրամադրեցին Գյումրու «Ձորի թաղամասի» կիսաքանդ տանը Թագուհի տատիկի հետ բնակվող 4 դպրոցահասակ երեխաների, «Արցախ թաղամասի» փոքրիկ տանը երկու մանկահասակ երեխաների հետ բնակվող Լիաննա և հաշմանդամ, բազմազավակ մայր Սոնիկ Ջեյրանյանների ընտանիքներին: Այս բարեգործական ակցիայի շրջանակում Շիրակի մարզի անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների երեխաներին տրամադրվում են անհրաժեշտ հագուստ, կոշիկ հետագայում նաև գրենական պիտույքներ, որպեսզի վերջիններս դրանց բացակայության պատճառով չզրկվեն դպրոց հաճախելու և կրթություն ստանալու հնարավորությունից: Անցած երկու ամիսներին օգնություն են ստացել մոտ 80 ընտանիքի ավելի քան 200 երեխաներ: Ավելացնենք նաև, որ թեև մեր կազմակերպությունն արդեն իսկ ունի Շիրակի մարզի սոցիալապես ծանր պայմաններում ապրող հարյուրավոր ընտանիքների և ծնողազուրկ երեխաների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ, այդ թվում նաև մոտ 300 ընտանիքների մասին տվյալներ մեզ տրամադրել է Շիրակի մարզպետարանը, այնուամենայնիվ, եթե որևէ մեկը տեղյակ է Շիրակի մարզում ապրող նման երեխաների մասին, խնդրում ենք անհրաժեշտ տեղեկատվություն ուղարկել մեզ` info@shirakcentre.org, shirakcentre@rambler.ru էլեկտրոնային հասցեներով: Բ Ն ԱԿ ԱՐԱՆ ԱՇ Ի Ն Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ը Ե Վ Բ Ն ԱԿ Բ ԱՇ Խ Ո Ւ Մ Ը Գ Յ Ո Ւ Մ ՐԻ Ո Ւ Մ ՀՀ կառավարության կողմից աղետի գոտում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակում 2010­2013 թթ. Գյումրու երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների համար կառուցվել է 2802 բնակարան, որից . 2010 թվականին Գյումրու Մուշ­2 թաղամասում շահագործվել է 1056 բնակարան, բաշխվել է 1035­ը: 2012 թվականին Գյումրու Մուշ­2 և Անի թաղամասերում շահագործվել է 1756 բնակարան, բաշխվել է 1746­ը: 2012 օգոտոսի 1­ի դրությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարության աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարաննների տրամադրման հանձնաժողովից ստացված տվյալների համաձայն դեռևես կան չբաշխված 16 բնակարան: www.shirakcentre.or

էջ

3


2012 թ. հուլիս

ՕԹԵՎԱՆ տեղեկագիր, թողարկում 14 Մ Ի ԱՍ Ի Ն Կ ԱՐՈ Ղ Ե Ն Ք Փ Ո Խ Ե Լ Ն ՐԱՆ Ց Ճ ԱԿ ԱՏ ԱԳ Ի ՐԸ

Աղետի գոտում ավելի քան երկու տասնամյակ խոնավ և վաղուց շարքից դուրս եկած տնակներում ու խարխուլ շինություններում մի կերպ պատսպարված անօթևան և աղքատ ընտանիքների, ծնողազուրկ երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունն ու նրանց բազմակողմանի աջակցությունը «Շիրակ կենտրոնի» հիմնական առաքելությունն է դարձել: 2011 թ.­ից առավել ծանր սոցիալական վիճակում գտնվող անօթևան ընտանիքների և երեխաների կենսապայմանները սկսեցինք ներկայացնել տեսանյութերի միջոցով, որոնք հրապարակվեցին ինչպես մեր www.shirakcentre.org կայքում, այնպես էլ հայաստանյան գրեթե բոլոր առաջատար էլեկտրոնային ու տպագիր լրատվական պարբերականներում: Անսպասելի էին տեսանյութերի արձագանքները: Հայաստանի տարբեր քաղաքներից և հատկապես արտերկրից աջակցություն ցուցաբերեցին բազմաթիվ անհատ բարերարներ ու կազմակերպություններ: Տնակներում ապրող և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա 9 ընտանիքներ դարձան բնակարանատեր, տասնյակ ընտանիքներ ապահովվեցին վառելափայտով, մի շարք ծնողազուրկ երեխաների արտերկրի բարերաների կողմից տրամադրվեց միանվագ և ամենամսյա դրամական աջակցություն, տասնյակ ընտանիքների տրամադրվեցին զգալի քանակությամբ սնունդ, հագուստ, հիգիենիկ պարագաներ ու կենցաղային իրեր: Ընդհանուր առմամբ, գյումրեցի աղքատ և անօթևան ընտանիքներին անցած երեք ամիսների ընթացքում մեր կազմակերպության միջնորդությամբ ցուցաբերվել է ավելի քան 100.000 դոլարի օգնություն:

Կ ԱՊ Մ Ե Զ ՀԵ Տ Շիրակի մարզ, 31 01 , Գյումրի Ֆուրմանովի 32, հեռ. +(374 312) 6­69­92 +(374 91) 45­13­37 Էլ. փոստ` info@shirakcentre.org Վեբ կայք` www.shirakcentre.org

էջ 4

Տ Ե Ղ Ե Կ ԱԳ Ի ՐԸ Պ ԱՏ ՐԱՍ Տ Վ Ե Լ Է «Շիրակ կենտրոն» ՀԿ­ի կողմից, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: Տպագրված նյութերի բովանդակության համար պատասխանատու է «Շիրակ կենտրոնը», և հրապարակումներում արտահայտված տեսակետները չեն կարող համարվել ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի դիրքորոշումը:

www.shirakcentre.or


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.