Issuu on Google+

Օ Թ Ե Վ ԱՆ Տ եղեկ ա գ իր

« Քա ղ ա ք ա կ ա ն մ շ ա կ ո ւ յ թ ի և հա մ ա ձ ա յ ն ո ւ թ յ ո ւ ն ն ե ր ի զ ա րգ ա ց մ ա ն « Շ իրա կ կ են տ րոն » Հ Կ 2011 թ. փետրվար, թողարկում 2

Ա յ ս հա մ ա ր ո ւ մ ● Հայտարարություն ● Աղետի գոտում 2011 թ.-ին կկառուցվի 3000 բնակարան ● Գյումրիում տեղահանվելու են անօթևանների տնակները ● Գյումրիում ինքնակամ կառույցների օրինականացումը ձգձգվում է

Հ րա տ ա րա կ իչ ՝ «Շիրակ կենտրոն» ՀԿ Խմբագրակազմ՝ Վ.Թումասյան Ա. Խաչատրյան Գ. Մկրտչյան Ն.Թումասյան Ա. Դավթյան:

ՀԱՅ Տ ԱՐԱՐՈ Ւ Թ Յ Ո Ւ Ն Բ ն ա կ ա րա ն ն երի բ ա շ խ մ ա ն գ ործ ըն թ ա ց ին մ ա ս ն ա կ ց ե լ ո ւ ն պ ա տ ա կ ո վ ա ն հր ա ժ ե շ տ փ ա ս տ ա թ ղթ եր ն երկ ա յ ա ց ն ելու մ ա ս ին Հրավիրվում են Շիրակի մարզպետարանի քաղաքաշին. վարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժին` մեկ, երկու և երեք սենյականոց բնակարանների հերթացուցակի 800-1000 համարների շահառուները, չորս և հինգ սենյականոց բնակարանների հերթացուցակի բոլոր շահառուները: Գումրիում բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցվող բնակարանների բաշխման նպատակով անօթևանների հերթացուցակում` 2008 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ հաշվառված ներքոհիշյալ համարների քաղաքացիները ներկայանան հետևյալ փաստաթղթերով, ընտանիքի բոլոր անդամների անձը հաստատող փաստաթղթեր`անձնագիր, ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության վկայականներ, ընդհանուր զբաղվածության, մահվան վկայական և դրանց պատճեներ, տեղեկանք փաստացի բնակության վայրից, ոստիկանության անձնագրային բաժնից քաղվածք 17, (18) ձևից, ընտանիքի բացակա անդամների կողմից տրված լիազորագրերը:

Հասցեն. Գյումրի, Մաշտոցի անվան թիվ 29 դպրոց, 3-րդ սենյակ, հեռ. 3-67-51:

ՀԱՅ Տ ԱՐԱՐՈ Ւ Թ Յ Ո Ւ Ն «Շիրակ կենտրոնը» «Աղետի գոտու անօթևանների իրավունքների պաշտպանություն, 2010-2011 թթ. բնակարանաշինության և բնակարանների բաշխման գործընթացում հրապարակայնության ապահովում և մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում անօթևան ընտանիքներին տրամադրում է խորհրդատվություն : Գյումրիում բնակարանների բաշխման գործընթացին առնչվող հարցերով մեզ կարելի է դիմել` այցելելով մեր գրասենյակ, հասցեն. Գյումրի, Վարպետաց 176, 301 և 303 սենյակներ , հեռ. 6-69-92, 091- 45-13-37


ՕԹԵՎԱՆ տեղեկագիր, թողարկում 2

2011 թ. փետրվար

ԹՎ Ե ՐԻ Լ Ե Զ Վ Ո Վ Աղետի գոտում 2011 թ. կկառուցվի 3000 բնակարան ՌԴ վարկային միջոցների հաշվին անշարժ գույքի ձեռքբերում ծրագրով նախատեսված մոտ 26 մլրդ դրամ հատկացումների հաշվին, մասնավորապես, կկառուցվի 38 բազմաբնակարան շենքը` 137,4 հազ. քմ մակերեսով: Այդ թվում` Մուշ-2 թաղամասի Մարմաշենի 10-րդ փողոցին հարող տարածքում կկառուցվի 33 բազմաբնակարան շենք` 118,4 հազ քմ ընդհանուր մակերեսով, Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցին հարող տարածքում` 5 բազմաբնակարան շենք` 19 հազ. քմ ընդհանուր մակերեսով: Բացի դրանից, ծրագրով նախատեսվում է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում կառուցել մոտ 39 հազ.քմ ընդհանուր մակերեսով 375 բնակելի տուն: Սկսվելու է նաև Լոռու մարզի բնակավայրերում ու Շիրակի մարզի Ախուրյան գյուղում մոտ 860 բնակելի տների շինարարությունը` 83,7 հազ.քմ ընդհանուր մակերեսով: ՀՀ քաղաքաշինության նախարար Վ.Վարդանյանի 2010 թ. հունվարի 29-ի ասուլիսից:

ԱՀԱԶ ԱՆ Գ Գ յ ո ւ մ ր ի ո ւ մ տ ե ղ ա հա ն վե լ ո ւ ե ն ա ն օ թ և ա ն ն ե ր ի տ ն ա կ ն ե ր ը Այս օրերին Շիրակի մարզային հեռուստաընկերություններով հեռարձակվող Գյումրու քաղաքապետարանի հայտարարության համաձայն` մինչև սույն թվականի փետրվարի 28-ը Մուշ-2 թաղամասում 2010 թվականին բնակարան ստացած ընտանիքները պարտավոր են տեղահանել իրենց ժամանակավոր կացարանները: Հակառակ դեպքում քաղաքապետարանը սպառնում է փետրվարի 28-ից հետո տնակները տեղահանել քաղաքապետարանի աշխատակիցների կողմից` առանց հաշվի առնելու տվյալ կացարանները տնօրինողների կարծիքները: Այս հայտարարությունը բառիս բուն իմաստով իրարանցում է առաջացրել հատկապես բազմանդամ այն անօթևան ընտանիքների մոտ, ովքեր 6 և ավել անձով ստացել են մեկ կամ երկու սենյականոց բնակարաններ: Նրանց մի մասն երկար տարիներ բնակվել են երկու կամ երեք տնակներում և ներկայումս պատրաստվում են տեղահանել միայն տնակներից մեկը: Խնդիրն այն է, որ երկրաշարժից անցած 23 տարիների ընթացքում աղետի գոտու անօթևան ընտանիքների կազմը զգալի փոփոխությունների է ենթարկվել. հիմնականում նրանց և՛ անդամների քանակն է ավելացել, և՛ ընտանիքի ներսում նոր ընտանիքներ են ավելացել: Ուստի, այս ընտանիքները բավական լուրջ խնդիրներ ունեն ինչպես ստացած բնակարանի պատկանելությունը որոշելու, այնպես էլ 6-12 անձից բաղկացած երկու կամ երեք ընտանիքներով սահմանափակ մակերեսով այդ բնակարանում քիչ թե շատ տանելի պայմաններ ստեղծելու առումով: Ներկայումս «Շիրակ կենտրոն» - ին են դիմում տասնյակ բազմանդամ անօթևան ընտանիքներ, ովքեր խնդրում են աջակցել, որպեսզի իրենց թույլատրվի պահպանել ժամանակավոր կացարանների գոնե մի մասը: Այդ դեպքում բազմանդամ ընտանիքների մի մասը կտեղափոխվի բնակվելու նոր բնակարաններ, իսկ մյուս մասն էլ կշարունակի բնակվել տարիների ընթացքում որոշակի հարմարություններ ստեղծած ժամանակավոր կացարաններում: Նշենք, որ մենք դեռևս 2010 թ. օգոստոսի 6-ին «Գյումրու Մուշ-2 թաղամասում բնակարան ստացած, ինքնակամ կառույցներում բնակվող բազմանդամ ընտանիքներին իրենց կողմից տնօրինվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու հնարավորություն ընձեռելու մասին» դիմում ուղերձով դիմել էինք ՀՀ վարչապետին և ՀՀ քաղաքաշինության նախարարին: Մեր դիմում ուղերձում մասնավորապես ասվում էր. «Մեր ուսումնասիրություններով` բնակարանների բաշխման ներկա փուլով 1056 բնակարան ստացած ընտանիքների թվի գրեթե կեսը` 460-ը, բաղկացած են 5 և ավելի անդամներից, որոնք մեծ ցանկության դեպքում անգամ ժամանակավոր կացարանները հանձնելիս չեն կարող նոր ստացած` 40-65 քառ. մետր մակերեսով բնակարաններում տանելի պայմաններ ստեղծել իրենց ընտանիքների համար:

էջ 2


2011 թ. փետրվար

ՕԹԵՎԱՆ տեղեկագիր, թողարկում 2

Ուստի կարծում ենք` տեղին կլինի, եթե որոշ բազմանդամ և ինքնակամ բնակելի կառույցներ տնօրինող ընտանիքների, հիմք ընդունելով ընթացիկ տարում ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, հնարավորություն տրվի օրինականացնել իրենց ինքնակամ կառույցները և թույլատրվի նոր ստացած բնակարանները սեփականաշնորհել առանց ժամանակավոր կացարանների հանձնման: Նման մոտեցման դեպքում այդ բազմանդամ ընտանիքների բնակարանային խնդիրը կարելի կլինի համարել իրոք լուծված»: Ի պատասխան մեր այս դիմում ուղերձի` ՀՀ քաղաքաշինության նախարարությունից 2010 թ. օգոստոսի 25-ին ստացված պատասխանում մեր կողմից արված առաջարկություններն ընդունելի չլինելը պատճառաբանվել են հետևյալ կերպ. «Աղետի գոտու քաղաքային բնակավայրերում, այդ թվում Գյումրի քաղաքում, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում բնակարան ստացած քաղաքացիների ու նրանց ընտանիքների անդամների կողմից զբաղեցրած ժամանակավոր կացարանների (ոչ հիմնական շինությունների) ազատման հետ կապված հարցերը կարգավորվում են ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի դրույթների համաձայն: Դրա հետ մեկտեղ, ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1402 որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետի դրույթների համաձայն` բնակարան ստացող քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների կողմից բնակությունից ազատված ոչ հիմնական շինություններն ենթակա են քանդման: Հաշվի առնելով, որ Գյումրի քաղաքում իրականացվող բանակարանային շինարարության ծրագրի շրջանակներում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման խնդրի հետ մեկտեղ լուծվում են նաև քաղաքի զարգացման տեսանկյունից կարևորվող տարածքները տնակային տնտեսություններից ազատման հետ կապված հարցերը, Ձեր գրությամբ ներկայացված` Գյումրի քաղաքում կառուցված բազմաբնակարան շենքերի բնակարանների սեփականաշնորհումն առանց ժամանակավոր կացարանների հանձնման վերաբերյալ առաջարկությունն ընդունելի չէ»: Ակնհայտ է, որ որևէ լուրջ հիմնավորում չի բերվել, թե ինչու հնարավոր չէ անօթևան բազմանդամ ընտանիքների բնակարանային պայմանները բարելավել մեր կողմից առաջարկված տարբերակով: Առավել ևս, երբ բոլորին է հայտնի, որ նախորդ տարիներին տնակաների տեղահանման տարբերակով Գյումրիում առաջ եկան հարյուրավոր այնպիսի անօթևան ընտանիքներ, ովքեր անգամ ժամանակավոր կացարաններ չունեն և պարտադրված տարիներ շարունակ բնակվում են վարձակալած բնակարաններում: Երկարատև ընդմիջումից հետո աղետի գոտում բնակարանաշինության գործընթացի վերսկսումը ցուրտ ու խոնավ տնակներում արդեն երկու տասնամյակ պատսպարված անօթևան հարյուրավոր ընտանիքների մոտ կրկին հույս և հավատ արթնացրեց, որ ի վերջո իրենք ևս կունենան բնակարաններ: Սակայն ներկայումս բնակարան ստացած այն բազմանդամ ընտանիքները, որոնց պարտադրում են 6 և ավելի անձով տեղափոխվել և բնակվել 40 քառ. մետրից էլ պակաս բնակարաններում իրավացի են իրենց այն հայտարարություններում, թե Մուշ-2 թաղամասի բնակարանները պատուհաս են դարձել իրենց գլխին: Վերջում ևս մեկ անգամ կոչ ենք անում հանրապետական, մարզային և տեղական իշխանություններին` առանց այդ էլ մեծ վիշտ ու զրկանքներ կրած անօթևաններին ևս մեկ անգամ չպատճառել անհանգստություն և ինչպես անցած, այնպես էլ ընթացիկ տարում բնակարան ստացող բազմանդամ ընտանիքներին թույլատրել պահպանել իրենց ժամանակավոր կացարանները, ավելին, նրանց պետք է տրվի հնարավորություն անվճար օրինականացնելու իրենց ժամանակավոր կացարանները տարածքների հետ մեկտետեղ: Շիրակ կենտրոն» ՀԿ 03.02.2011 թ.

էջ 3


ՕԹԵՎԱՆ տեղեկագիր, թողարկում 2

2011 թ.փետրվար

Ի Ն ՔՆ Ա Կ Ա Մ Կ Ա Ռ Ո Ւ Յ Ց Ն Ե Ր

Ի ն ք ն ա կ ա մ կ ա ռ ո ւ յ ց ն ե ր ի օ ր ի ն ա կ ա ն ա ց ո ւ մ ը ձ գ ձ գ վո ւ մ է Հետերկրաշարժյան տարիներին, երբ ակնհայտ դարձավ, որ երկու տարում աղետի գոտին այնուամենայնիվ չի կառուցվելու, Գյումրիում հարյուրավոր ընտանիքներ սկսեցին ինքնուրույն լուծել իրենց կացարանների խնդիրը: Գյումրիում նույնիսկ ձևավորվեցին ամբողջովին ինքնակամ բնակելի կառույցներից բաղկացած թաղամասեր: Դրանցից միայն մի փոքր մասն է անցած տարիներին օրինականացվել: Քաղաքացիների մեծ մասը ֆինանսական դժվարությունների և փաստաթղթային քաշքշուկների պատճառով պարզապես ձեռնպահ են մնացել իրենց կողմից տնօրինվող կառույցների օրինականացման քայլից: Նման ընտանիքների համար լավագույն առիթ էր ՀՀ Ազգային ժողովի կողմից 2010 թ. ապրիլի 27-ին «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ընդունված օրենքը: Դեռևս 2008 թ. ընդունված վերոհիշյալ օրենքը, որը թույլ է տալիս մինչև 2001 թ. մայիսի 15-ը կառուցված ինքնակամ բնակելիներն օրինականացնել անվճար, մինչ այդ վերաբերում էր միայն Երևան քաղաքին, սակայն կատարված փոփոխություններով այն դարձավ օրենք ամբողջ hանրապետության համար: Առավել ևս, երբ Գյումրիում առկա բնակելի կառույցներից միայն 5-10 տոկոսն է կառուցվել 2001 թվականից հետո: ՀՀ կառավարությունը 2010 թ. օգոստոսի 12-ին ընդունած N 1004 –Ն որոշմամբ փոփոխություններ կատարեց իր 2008 թ. նոյեմբերի 13-ի N 1328-Ն որոշման մեջ, որով քաղաքացիներին սեփականության իրավունքով անվճար տրամադրվող հողամասերի առավելագույն չափը հանրապետության քաղաքային համայնքներում` 400 քմ, գյուղական համայնքներում` 1000 քմ սահմանեց: Երևանում այդ չափը 300 քմ է: Վերոհիշյալ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Գյումրու քաղաքապետարանը տարբեր մասնագիտական կազմակերպությունների, այդ թվում ՀՀ Կադաստրի ենթակայությամբ գործող հողային մոնիթորինգի ձեռնարկության հետ կնքել է պայմանագրեր` չափագրումներ և քարտեզագրումներ կատարելու համար: Հրապարակված գնացուցակի համաձայն վճարները` մինչև 10 քառ. մետր տարածքի քարտեզագրման համար սահմանված են 6000 դրամ, 10-200 քառ. մ համար 18000 դրամ, 200-500 քառ. մ համար 24000 դրամ, իսկ 500 քառ. մետրից ավելիի դեպքում` 30000 դրամ: Նշենք, որ ինքնակամ բնակելի կառույցների այժմ ընթացող քարտեզագրման, չափագրման և մինչև 2000 թվականը իրականացրածի չափերի միջև նկատվում է զգալի թվային տարբերություն: Այդ փաստը ՀՀ կադաստրի Գյումրու տարածքային ստորաբաժանման պետ Արայիկ Առաքելյանի կողմից բացատրվում է ներկայումս առավել ճշգրիտ և կատարելագործված չափող սարքավորումների օգտագործման փաստով: 2010 թ. նոյեմբերի 30-ը պետական կադաստրի Գյումրու ստորաբաժանումում գրանցում են ստացել ընդամենը 10 ինքնակամ կառույց: Եվ սա այն դեպքում, երբ Գյումրու քաղաքապետարանում առկա է քաղաքացիներից ընդունված շուրջ 5000 դիմում: 2011 թ. հունվարի 25-ի դրությամբ Գյումրու քաղաքապետարանի կողմից հաստատվել է շուրջ 250 ինքնակամ կառույցների օրինականացման դիմում, իսկ պետական կադաստրի Գյումրու ստորաբաժանման կողմից վերջնական գրանցում է ստացել ընդամենը 150 կառույց:

Կ ա պ մ ե զ հե տ Շիրակի մարզ, 3104, Գյումրի Վարպետաց 176, 301, հեռ. +(374 312) 6-69-92 +(374 91) 45-13-37 Էլ. փոստ` info@shirakcentre.org Վեբ կայք` www.shirakcentre.org

էջ 4

Տ ե ղ ե կ ա գ ի ր ը պ ա տ ր ա ս տ վե լ է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի կողմից, ԲՀՀՀՄ-ի ֆինանսական աջակցությամբ: Այստեղ տպագրված նյութերի բովանդակության համար պատասխանատու է «Շիրակ կենտրոնը», և հրապարակումներում արտահայտված տեսակետները չեն կարող համարվել ԲՀՀՀՄ-ի դիրքորոշումը:


ՕԹԵՎԱՆ | Տեղեկագիր 2011 թ. փետրվար, թողարկում 2