Issuu on Google+

Օ Թ Ե Վ ԱՆ

« Քա ղ ա ք ա կ ա ն մ շ ա կ ո ւ յ թ ի և հա մ ա ձ ա յ ն ո ւ թ յ ո ւ ն ն ե ր ի զ ա րգ ա ց մ ա ն « Շ իրա կ կ են տ րոն » Հ Կ

Տ եղեկ ա գ իր

2011 թ. հոկտեմբեր, թողարկում 12

Ա յ ս հա մ ա ր ո ւ մ Վ Ե ՐՋ Ն ԱԺ ԱՄ Կ Ե Տ Ը Մ Ի Ն Չ Ե Վ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ը ●

Շ Ի Ն ԱՐԱՐՈ Ւ Թ Յ Ո Ւ Ն Ը Չ Ի Դ ԱԴ ԱՐԵ Ց Վ Ի ●

ԱՆ Օ Թ և ԱՆ Ն Ե ՐԻ Ն Ի ՐԱԶ Ե Կ Ե Լ Ո Ւ Ե Վ ԱՋ ԱԿ Ց Ե Լ Ո Ւ ԱՄ Ի Ս ●

● Կ ԱՐՈ Ղ Է Ր Զ ՐԿ Վ Ե Լ

Բ Ն ԱԿ ԱՐԱՆ Ի Ց

● Գ Յ Ո Ւ Մ ՐԻ . ԱՆ Տ Ո Ւ Ն Ե Վ

ԱՆ Տ Ե Ս Վ ԱԾ Ո ՐԲ Ե ՐԵ Խ ԱՆ Ե Ր

● Ա Ր Ձ Ա Գ Ա Ն ՔԸ Չ Ո Ւ Շ Ա Ց Ա Վ ● « Շ Ի ՐԱԿ Կ Ե Ն Տ ՐՈ Ն Ի »

Տ Ե Ս Ա Ն Յ Ո Ւ Թ Ե Ր Ի Հ Ե Տ ՔԵ Ր Ո Վ

Հ րա տ ա րա կ իչ ՝

«Շիրակ կենտրոն» ՀԿ Խմբագրակազմ՝ Վ.Թումասյան Ա. Խաչատրյան Գ. Մկրտչյան Ն.Թումասյան Ա. Դավթյան

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ը Փ ԱՍ Տ ԱԹ Ղ Թ Ե ՐԻ Ն Ե ՐԿ ԱՅ ԱՑ Մ ԱՆ Վ Ե ՐՋ Ն ԱԺ ԱՄ Կ Ե Տ Ը ` Ն Ո Յ Ե Մ Բ Ե ՐԻ 1 ՀՀ կառավարության 15.09.2011թ. N1329-Ն որոշմամբ ՀՀ Շ իրա կ ի մ ա րզ ի Գ յ ու մ րի ք ա ղա ք ու մ եւ Ա խ ու րյ ա ն հա մ ա յ ն ք ո ւ մ ի ր ա կ ա ն ա ց վո ղ բ ն ա կ ա րա ն ա յ ին շ ին ա րա րու թ յ ա ն ծ րա գ րերի շ րջ ա ն ա կ ու մ բ ն ա կ ա րա ն ս տ ա ն ա լ ո ւ հա վա կ ն ո ղ ը ն տ ա ն ի ք ն ե ր ի կ ո ղ մ ի ց ն ր ա ն ց ըն տ ա ն իք ի ա ն դա մ ն երին վե ր ա բ ե ր ո ղ ա ն հր ա ժ ե շ տ փ ա ս տ ա թ ղ թ ե ր ո վ հա մ ա լ ր վա ծ փ ա թ ե թ ն ե ր ի ն ե ր կ ա յ ա ց մ ա ն վերջնաժամկետ է սահմանվել 2011 թվականի նոյեմբերի 1ը: Շ Ի Ն ԱՐԱՐՈ Ւ Թ Յ Ո Ւ Ն Ը Չ Ի Դ ԱԴ ԱՐԵ Ց Վ Ի Մի քանի օր է գյումրեցիների խոսակցության հիմնական թեման է դարձել «Գլենդեյլ Հիլզ» ՓԲԸ –ի կողմից իրականացվող բնակարանանային շինարարության աշխատանքների հոկտեմբերի 1-ից դադարեցման մասին լուրերը: Երկրորդ օրն է բազմաթիվ խուճապահար գյումրեցիներ զանգում կամ այցելում էին մեր և մարզային հեռուստաընկերությունների գրասենյակներ այդ լուրը ճշտելու համար: Բարեբախտաբար շինարաությունը դադարեցնելու մասին մտավախությունները այս անգամ անհիմն էին: Շինարարական աշխատանքները դադարեցնելու մասին խոսակցությունները հերքեց նաև ՀՀ քաղշին նախարար Վարդան Վարդանյանը, ով այսօր բնակբաշխման հանձնաժողովի հերթական նիստը անցկացնելու նպատակով գտնվում է Գյումրիում:

Ավելացնենք, որ ՀՀ կառավարության աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան

նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում Գյումրիի «Մուշ–2» թաղամասում մինչև տարեվերջ շահագործման է հանձնվելու 1544, իսկ «Անի» թաղամասում՝ 212 բնակարան: Այս պահին դեռևս կատարվում են ներքին հարդարման աշխատանքները։ Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված 4270 ընտանիքներից 1051-ը բնակբաշխման 1-ին փուլում` 2010 թ.-ին ստացան բնակարաններ, իսկ ներկա դրությամբ բնակբաշխման հանձնաժողովին է հանձնվել մոտ 2290 գործ, որից ընթացիկ տարում բնակարան կստանան միայն 1756-ը, իսկ հերթացուցակում հաշվառված մնացած անօթևան ընտանիքններին բնակարաններով ապահովելու խնդրին ՀՀ իշխանությունները խոստացել են անդրադառնալ հաջորդ տարի:


ՕԹԵՎԱՆ տեղեկագիր, թողարկում 12

2011 թ. հոկտեմբեր

ԱՆ Օ Թ և ԱՆ Ն Ե ՐԻ Ն Ի ՐԱԶ Ե Կ Ե Լ Ո Ւ Ե Վ ԱՋ ԱԿ Ց Ե Լ Ո Ւ ԱՄ Ի Ս

Անցած շաբաթ Շիրակի մարզում գործող հասարակական կազմակեպությունների, լրագրողների, մարզպետարանի և քաղաքապետարանի բնակարանային խնդիրների ապահովման բաժինների ղեկավարների մասնակցությամբ կայացած կլոր-սեղան քննարկման ժամանակ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը հրապարակեց կազմակերպության` առաջիկա հոկտեմբերը գյումրեցի անօթևան ընտանիքներին իրազեկելու և աջակցելու ամիս հայտարարելու մասին կոչը: Այն ներկայացվում է ամբողջությամբ: ՀՀ կառավարության որոշմամբ` աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացին մասնակցելու համար անօթևան ընտանիքների անհրաժեշտ փաստաթղթերի համալրման և հանձնման վերջնաժամկետ սահմանվել է 2011 թվականի նոյեմբերի 1-ը: Սակայն Գյումրիում ներկա պահին կան հարյուրավոր այնպիսի անօթևան ընտանիքներ, որոնք պահանջվող փաստաթղթերի փաթեթները բնակբաշխման հանձնաժողովին կամ առհասարակ չեն հանձնել` մոտ 300 ընտանիք, կամ ոչ ամբողջական են հանձնել` 1100 ընտանիք: Եթե նրանք մինչև սահմանված օրը` նոյեմբերի 1-ը, փաստաթղթերը չկարողանան համալրել և ներկայացնել, ապա կկորցնեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման իրենց իրավունքը: Մեր դիտարկումներով` մինչև օրս փաստաթղթեր չներկայացրածների թվում կան այնպիսի ընտանիքներ, որոնք գտնվելով ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում, պահանջվող փաստաթղթերը ֆինանսական և ֆիզիկական դժվարությունների պատճառով չեն կարողանում տարբեր ծառայություններից ձեռք բերել: Տասնյակ բազմանդամ ընտանիքների ներսում էլ ստանալիք բնակարանի պատկանելիության վերաբերյալ չի կայանում համաձայնություն, կան նաև ընտանիքներ, որոնք պարզապես իրազեկված չեն: Ուստի կոչ ենք անում լրատվամիջոցներին ու հասարակական կազմակերպություններին` առաջիկա մեկ ամսվա ընթացքում իրականացնել ամենօրյա իրազեկում և նման խնդիրներ ունեցող անօթևան ընտանիքներին կոնկրետ աջակցություն ցուցաբերել բնակարան ստանալու համար պահանջվող փաստաթղթերը ձեռք բերելու և բնակբաշխման հանձնաժողովին հանձնելու գործում: Հարգելի գործընկերներ. եկեք առաջիկա հոկտեմբեր ամիսը հայտարարենք գյումրեցի անօթևան, բնակարան ստանալու հավակնորդ ընտանիքներին իրազեկելու միամսյակ և համատեղ ուժերով աջակցենք, որ նեղության ու կարիքի մեջ գտնվող մեր համաքաղաքացիները օր առաջ կարողանան ազատվել ցուրտ և խոնավ տնակներից: Կ ԱՐՈ Ղ Է Ր Զ ՐԿ Վ Ե Լ Բ Ն ԱԿ ԱՐԱՆ Ի Ց

Թեև ՀՀ կառավարության որոշմամբ աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետ սահմանվել է 2011 թվականի նոյեմբերի 1-ը, սակայն Գյումրիում կան հարյուրավոր ընտանիքներ, որոնք դեռևս պահանջվող փաստաթղթերը չեն հանձնել բնակբաշխման հանձնաժողովին: Ի զարմանս մեզ, այսօր` «Շիրակ կենտրոնի» տնակային ավաններ կատարած հերթական շրջայցի ժամանակ հանդիպեցինք այնպիսի ծայրահեղ ծանր վիճակում, կիսափուլ տնակներում բնակվող ընտանիքների, ովքեր փաստաթղթեր չեն հանձնել … անիրազեկության պատճառով: Գյումրու ավտոկայանի տնակային ավանի 104/008 տնակի բնակիչ, երկու անչափահաս երեխաներ խնամող միայնակ մայր Թագուհի Հովհաննիսյանը բնակարան պետք էստանար դեռևս նախորդ տարի, սակայն չի կարողացել ամբողջացնել պահանջվող փաստաթղթերը, քանի որ նույն հասցեում գրանցված, նրա եղբայրը վաղուց բացակայում է Հայաստանից և ոչ միայն չկա վերջինիս անձնագիրը, այլ նաև նրա գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ: Այստեղ խնդիրն այն է, որ եթե նախորդ տարի այդ հանգամանքը խոչընդոտ էր հանդիսանում, ապա ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություններ կատարելուց հետո, ընթացիկ տարում ընտանիքի բացակա անդամների վերաբերյալ անհրաժեշտ հայտարարությամբ նման ընտանիքները կարող են բնակարաններ ստանալ: Ցավալին այն է, որ այս և հավանաբար նման բազմաթիվ շատ ընտանիքները չեն իրազեկվել տեղական և մարզային իշխանությունների կողմից: Ու եթե մենք պատահաբար չթակեինք այս ընտանիքի դուռը, հավանաբար նրանք այդպես էլ

էջ 2


2011 թ. հոկտեմբեր

ՕԹԵՎԱՆ տեղեկագիր, թողարկում 12

չէին մասնակցի բնակբաշխման գործընթացին և կշարունակեին մի կերպ պատսպարված մնալ իրենց կիսախարխուլ տնակում: Գ Յ Ո Ւ Մ ՐԻ . ԱՆ Տ Ո Ւ Ն Ե Վ ԱՆ Տ Ե Ս Վ ԱԾ Ո ՐԲ Ե ՐԵ Խ ԱՆ Ե Ր

«Ամբողջ ձմեռ ստիպված երեխաների շորերը հավաքում եմ ու գարնանը, երբ փողոցում ջրի ծորակը գալիս է նոր լվացքը անում եմ» - սա գյումրեցի անօթևան, երեք միակողմանի անչափաս որբ երեխաների մոր` Էլմիրա Թամազյանի խոսքերն են: Այս ընտանիքն ապրում է բարեկամներից մեկի քարուքանդ, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից և ջրամատակարարումից զուրկ տնակում: Նրանք թեև երկրաշարժին բնակարան կորցրել են, սակայն անօթևանների հերթացուցակում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում չհաշվառվելու պատճառով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Ընտանիքի հայրը մահացել է երեք տարի առաջ, երեխաներից մեծը` Բուրաստանը սովորում է 9րդ դասարանում, միջնեկը` Անահիտը 4-րդ, իսկ փոքրը` Կարուշիկը չորս տարեկան է: Ընտանիքի գոյությունը մի կերպ պահում է մայրը, ով տարբեր մարդկանց տանը աշխատում է օրավարձով: Չորսամյա տղային ստիպված է լինում երբեմն տանը թողնել միայնակ, ինչի պատճառով երեխան թաղի մեծահասակ երեխաների կողմից հաճախակի ենթարկվում է բռնությունների: Նրանց տնակի հարևանությամբ է գտնվում Գյումրու թիվ 4 մանկապարտեզը, սակայն այնտեղ երեխային չեն ընդունում, ընտանիքի անվճարունակ լինելու պատճառով` ամսական վարձը 10 000 դրամ է: Միայնակ երեք որբ երեխաներ խնամող 35-ամյա Էլմիրա Թամազյանի տնակը թեև տեղադրված է քաղաքի կենտրոնական մասում, սակայն նրանք անտեսված ու լքված են բոլորի, այդ թվում Գյումրում գոյություն ունեցող տասնյակ միջազգային ու տեղական բարեգործական կազմակերպությունների կողմից: Ա Ր Ձ Ա Գ Ա Ն ՔԸ Չ Ո Ւ Շ Ա Ց Ա Վ Սեպտեմբերի 29-ին մեր կայքում` «Գյումրի. Անտուն և անտեսված որբ երեխաներ» գյումրեցի անօթևան, երեք միակողմանի անչափաս որբ երեխաներ խնամող Էլմիրա Թամազյանի ծանր սոցիալական պայմաններում ապրող ընտանիքի մասին պատմող տեսանյութի հրապարակումից մեկ-երկու ժամ անց արձագանք ստացանք Կանադայում բնակվող հայ հոգևորական Տ. Միւռոն Քհնյ. Սարգիսեանի կողմից: Ստորև ներկայացնում ենք այդ ընտանիքին երկարատև օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին հայ հոգևորականի նամակը ողղված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին. Աստուած օգնական Սրբազան «Շիրակ կենտրոնի» կայքէջից տեղեկացանք Մադոյան փողոցում ապրող միայնակ մոր՝ Էլմիրա Թամազյանի եւ իր երեք որբ զաւակների մասին, որի համար դիմում ենք Ձեզ որ համապատասխան հոգեւորական նշանակէք որպէսզի կարող լինենք Կանադահայոց Թեմի Հայաստանի Ծնողազուրկ Երեխաներու ցանկին մէջ ներգրաւենք եւ համապատասխան օժանդակութիւն փոխանցենք Շիրակի Թեմի Առաջնորդարանի միջոցաւ։ Անցեալ տարուանից սկսեալ Հայաստանի Ծնողազուրկ Երեխաներու մարմնի աշխատանքը սահմանափակուած է լոկ թեմերի եւ թեմակալ առաջնորդների արտօնութեամբ եւ վաւերացումով, նպատակ ունենալով որ որբ երեխաները ոչ միայն դրամական այլ նաեւ շրջանի հովիւի հոգատարութեան եւ խնամքին արժանանան։ Մեր խնդրանքն է որ այդ թաղամասի հովիւի տուեալները ունենանք որպէսզի համապատասխան հարցաթերթիկները փոխանցենք եւ այս ամէնը Ձերդ Առաջնորդի հաւանութեամբ եւ վաւերացումով։ Խոնարհաբար՝

Տ. Միւռոն Քհնյ. Սարգիսեան, Կանադա

էջ 3


2011 թ.

ՕԹԵՎԱՆ տեղեկագիր, թողարկում 12 « Շ Ի Ր Ա Կ Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ի » Տ Ե Ս Ա Ն Յ Ո Ւ Թ Ե Ր Ի Հ Ե Տ ՔԵ Ր Ո Վ

Գյումրեցի անօթևան ընտանիքների ծանր սոցիալական ապրելակերպի մասին պատմող մեր տեսանյութերը զգալի արձագանք ունեցան տարբեր միջազգային և տեղական բարեգործական կազմակերպությունների և ՀԱԵ Շիրակի թեմի կողմից: Մեր կայքում նախորդ շաբաթ «Գյումրի. Անտուն և անտեսված որբ երեխաներ» տեսանյութի տեղադրումից անմիջապես հետո մեզ հետ կապվեցին մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ և հայտնեցին իրենց ցանկությունը օգնելու այդ ընտանիքներին: Թեև «Շիրակ կենտրոնը» բարեգործական կազմակերպություն չէ, սակայն մենք ընդառաջելով «Մեդիամաքս» գործակալությանը Երևանից Գյումրի տեղափոխեցինք նրանց կողմից կարիքավոր ընտանիքներին օգնելու նպատակով հավաքած հագուստները, մի փոքր էլ «Շիրակ կենտրոնի» աշխատակազմի կողմից ավելացնելով, այսօր շրջեցինք տնակային ավանները և դրանք բաժանեցինք դրանց կարիքն ունեցող ընտանիքներին:

Բարեբախտաբար, մեր տեսանյութերի հետքերով այդ ընտանիքներին մեզանից առաջ էլ այցելել և օգնության ձեռք մեկնել էին: Այսօր մենք աջակցություն ցուցաբերեցինք Գյումրու ավտոկայանի տնակային ավանի 104/138 տնակի բնակիչ, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա Գրետա Չոմարյանների 11 անձից բաղկացած, 104/425 տնակի 9 անձից բաղկացած Սվետլանա Գրիգորյանների, երկու միակողմանի որբ երեխաներ խնամող, 104/301 տնակում վարձակալական հիմունքներով բնակվող Հերմինե Զաքարյանների ընտանիքներին: Այցելեցինք և մի փոքր օգնություն տրամադրցինք նաև Գյումրու 105/054 տնակի բնակիչ, կրկին պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա, երեք միակողմանի ծնողազուրկ երեխաների մայր Էլմիրա Թամազյանի, 158/325 տնակի բնակիչ, 3 որբ երեխաների խնամակալ, անկողնային հիվանդ 82-ամյա Օլեչկա Գրիգորյանի ընտանիքներին: «Շիրակ կենտրոնը» առաջիկա օրերին ևս մի շարք ընտանիքների կայցելի:

Կ ԱՊ Մ Ե Զ ՀԵ Տ

Տ Ե Ղ Ե Կ ԱԳ Ի ՐԸ Պ ԱՏ ՐԱՍ Տ Վ Ե Լ Է

Շիրակի մարզ, 3104, Գյումրի Վարպետաց 176, 301, հեռ. +(374 312) 6-69-92 +(374 91) 45-13-37 Էլ. փոստ` info@shirakcentre.org Վեբ կայք` www.shirakcentre.org

էջ 4

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի կողմից, ԲՀՀՀՄ-ի ֆինանսական աջակցությամբ: Այստեղ տպագրված նյութերի բովանդակության համար պատասխանատու է «Շիրակ կենտրոնը», և հրապարակումներում արտահայտված տեսակետները չեն կարող համարվել ԲՀՀՀՄ-ի դիրքորոշումը:


ՕԹԵՎԱՆ | Տեղեկագիր 2011 թ.հոկտեմբեր, թողարկում 12