Page 1

ՄԱՍՆԱԿՑԻ'Ր ԱՅՍ ԱՄՍՎԱ ՀՐԱՏԱՊ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻՆ...

Ցավոք, այսօր Հայաստանում կան մոտ 181.000 հաշմանդամներ, որոնք ունեն բազմաթիվ առօրյա կենցաղային խնդիրներ` բժշկության, կրթության, իրավունքի և անգամ, հանապազօրյա հացի: Այսօր քչերին կարող ենք տեսնել դպրոցներում, այգիներում, սրճարաններում կամ այլ հասարակական վայրերում` բոլորի կողքին, բոլորին հավասար:

Երբևէ ինքներդ Ձեզ հարց տվել եք, թե ինչու±±… Մեզանից յուրաքանչյուրն անգամ փոքր իսկ ցանկության դեպքում կարող է հնարավորինս սատար լինել նմանատիպ հոգսերով մարդկանց: Մի°° մոռացեք, որ Ձեր իսկ կողքին կան այնպիսի հայ երեխաներ, որոնք ունեն հենց քո օգնության կարիքը... Հավատացե°°ք աջակցությունը կարող է լինել տարատեսակ, թե°° ֆինանսական, թե°° սննդի և թե°° հագուստի տեսքով: Իսկ երբ կարդաս այս ամսվա հրտապ ծրագրերը, մի պահ ինքդ քեզ հարց տուր… գուցե ե±±ս եմ նրանցից մեկի աջակիցը...


Կազմակերպությունն այս պահին իրականացնում է. (ծրագրերի մերկնարկը 11.11.2011թ.) 1. Լուսինե Կարապետյան` ծնված 25. 09. 1989թ.: Ախտորոշումը` Հոջկինի լիմֆոմա, որը լիմֆոտիկ հանգույցների բորբոքում է: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում ստացել է 7 կուրս քիմիոթերապիա և ճառագայթային բուժում: Պատրաստվում է ստանալու 8-րդը: Այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ: Անհրաժեշտ է PET-CT հետազոտություն, որպեսզի պարզ լինի կա± արդյոք աշխատող օջախ, և որքան է կրկնվելու հավանականությունը: Հայաստանում նմանատիպ սարքավորումների բացակայության պատճառով, խորհուրդ է տրվում հետազոտվել Մոսկվայում: Հետազոտության համար հարկավոր է 265.000դր. և ճանապարհածախսը, որն էլ մոտ 175.000դր. է: 2. Հաշվի առնելով, որ դեկտեմբերի 3-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Հաշմանդամների միջազգային օր, «ԷԽՈ» ՀԿ նույնպես մեծ սիրով ու պատրաստվածությամբ է նշում այդ տոնը` իր շահառուներին տրամադրելով անակնկալ նվերներ և կազմակերպում է նաև հեքիաթային հետաքրքիր երաժշտական և հումորային միջոցառում: 3. Բազմաթիվ սոց. անապահով ընտանիքների դիմում-խնդրանքների հիման վրա «ԷԽՈ» ՀԿ հայցում է բոլոր այն բարերարների աջակցությունը, ովքեր կկարողանան տրամադրել սնունդ և հագուստ մեր շահառուներին: Մի պահ հիշեք արդեն կարգախոս դարձած այս խոսքերը` աշխարհում ո°°չ մի անձ ապահովագրված չէ ո°°չ հաշմանդամությունից և ո°°չ էլ հաշմանդամի ծնող դառնալուց, հետևաբար, աջակցելով հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին, յուրաքանչյուր անձ օգնում է ինքն իրեն… Տու°°ր ձեռքդ, միացի°°ր մեզ… Կանխավ շնորհակալություն:

Մեծագույն հարգանքներով «ԷԽՈ» ՀԿ նախագահ` Սերյոժա Օհանջանյան

Նվիրատվություն կարող ես կատարել «ԷԽՈ» ՀԿ-ի հետևյալ հաշվեհամարին. «Ինեկոբանկ» ՓԲԸ 205004201674

www.ekhongoarmenia.am

ՄԱՍՆԱԿՑԻ'Ր ԱՅՍ ԱՄՍՎԱ ՀՐԱՏԱՊ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻՆ...  

երբ կարդաս այս ամսվա հրտապ ծրագրերը, մի պահ ինքդ քեզ հարց տուր… գուցե ես եմ նրանցից մեկի աջակիցը...

Read more
Read more
Similar to
Popular now
Just for you