Page 1

«ՏՐԱՆՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀՈԿՏԵՄԲԵՐ 2018 


ԻՆՏԵՐՍԵՔՍ ՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԵՆ

Հոկտեմբերի 26-ը, միջազգայնորեն ճանաչվելով որպես Ինտերսեքս անձանց իրավունքների իրազեկման օր, նշանակալի է ինտերսեքս անձանց իրավունքների բարձրաձայնման ընգծման տեսանկյունից: Հայաստանում ինտերսեքս մարդկանց իրավունքները անտեսվում եւ խախտվում են կյանքի բոլոր հնարավոր սոցիալական ոլորտներում `առողջապահություն, կրթություն, աշխատանք, սպորտ: Ինտերսեքս անձանց չընդունելու խնդիրը դեռեւս գերակայում է, հիմնվելով ընդունված սոցիալական նորմերի վրա, որը հասարակությունը բաժանում է տղամարդկանց կամ կանանց կենսաբանական սեռերի, իսկ ինտերսեքս մարդիկ ծնվում են սեռի այնպիսի բնութագրերով, որոնք չեն համապատասխանում կանանց կամ տղամարդկանց մարմիններին բնորոշ բժշկական եւ սոցիալական նորմերին: Արդյունքում նրանք հաճախ ենթարկվում են խարանի եւ խտրականություն: Ինտերսեքս երեխաները, որոնք երկսեռ արտաքին սեռական օրգաններով են, կարող են ենթարկվել վիրաբուժական եւ / կամ հորմոնալ փոփոխությունների, որպեսզի տեղավորվեն հասարակության համար ընդունելի սեռականության բնութագրիչների շրջանակում: Նման «բուժումը» կարող է հանգել նաև ստերիլիզացման մեթոդին: Գնալով այս հարցերն ավելի շատ են ճանաչվում որպես մարդու իրավունքների խախտումներ ըստ ՄԱԿ-ի գործակալությունների հայտարարությունների: Ինտերսեքսերի միջազգային կազմակերպությունը(OII), որպես ինտերսեքսերի հիմնահարցերով զբաղվող խոշորագույն կազմակերպություն աշխարհում, ընդունում է ինտերսեքս լինելը որպես մարդու նորմալ կենսաբանական տեսակ եւ մերժում է սեռական զարգացման խանգարման տերմինաբանությունը: Բացի դրանից, Եվրոպայի խորհուրդը նաեւ ընդգծում է ինտերեսեքսների իրավունքների խախտումների մի շարք ոլորտներ. 1. ինտերեքսեքս անձանց անհարկի «կարգավորող» բուժում եւ սեռական բնութագրերի տարատեսակների անհարկի պաթոլոգիա: 2. Անհարկի բժշկական միջամտությունը ևս ազդում է կյանքի իրավունքի վրա. 3. Հավասար վերաբերմունքի արժանացում եւ ատելության հիմքով հանցագործության մասին օրենքի շրջանակներում ինտերսեքս մարդկանց իրավունքների պաշտպնաություն; Արդարադատության հասանելիություն եւ փոխհատուցման հնարավորություններ: 4. Տեղեկատվության հասանելիությունը, բժշկական գրառումները, հասակակիցների հետ կապը եւ այլ խորհրդատվություններ եւ աջակցություն: 5. Գենդերային ճանաչման հարցում ինքնորոշման իրավունքի հարգանք, պաշտոնական փաստաթղթերի արագ հասանելիություն: Այս գործողությունները տեղի են ունենում օրենսդրական կարգավորումներով եւ դատական գործերի միջոցով` չնայած ինտերսեքս մարդկանց իրավունքների պաշտպանության խնդիրը դեռեւս արդիական է Հայաստանում: Նույնիսկ Հայաստանի հիվանդանոցներում բժիշկներն ի վիճակի չեն տալ համապատասխան կարգավորումներ ինտերսեքս երեխաների ծննդյան դեպքում: Նրանք տեղյակ չեն, թե ինչ հորմոններ տալ ինտերսեքս մարդկանց եւ հիմնականում բժիշկների պատճառով ինտերսեքս անձիք ընդունում են ոչ ճիշտ դեղամիջոցներ, որի արդյունքում ձեռքեն բերում առողջական խնդիրներ: Միջազգային իրավունքների տեսանկյունից Հայաստանում ինտերսեքս մարդկանց իրավունքներն առհասարակ պաշտպանված չեն։ Միակ բանն այն է, որ սեռը Հայաստանում չի նշվում երեխայի ծննդյան վկայականում։Հայաստանից Ինտերսեքս մարդկանցից մեկն ասում է, որ խարանն ու խտրականությունն ինտերսեքս մարդկանց հանդեպ առկա են սոցիալական մի շարք ոլորտներում՝ «Ձեր սեռական օրգանները վիրահատվում են, երբ Դուք դեռեւս անգիտակից նորածին երեխա եք, Դուք մեծանում եք եւ հասկանում եք, որ Դուք ոչ թե կին եք, այլ տղամարդ բայց արդեն իսկ վիրահարված և կնոջ սեռական օրգաններով, եւ 5 տարեկանից սկսած Ձեզ տրվել են էստրոգեն հորմոնը, մինչդեռ Ձեզ կտրվեր տեստոստեռոն, եթե Դուք հասցնեիք որոշել Ձեզ համար, ով եք ուզում լինել Դուք վիրահատությունից առաջ: Բայց Ձեր ծնողները որոշում են Ձեր սեռը եւ գենդերը: Դուք արդեն չափահաս եք եւ որոշել եք սոցալիզացվել որպես տղամարդ, մինչդեռ կնոջ անուն ունեք եւ դուք նույնիսկ չգիտեք, թե որ զուգարանից օգտվել համալսարանում, որպեսզի ծաղրի չենթարկվեք: Դուք ունեք վախեր, ոչ ոք չի հասկանում Ձեզ, Ձեր տեսակը, մարդիկ վախենում են ձեզանից, եւ ի վերջո Դուք ձեր մարմնի հետ համերաշխ չեք»:«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն կոչ է անում պետական մարմիններին հավասարապես հարգել բոլոր մարդկանց իրավունքները, եւ կոչ է անում ՀՀ առողջապահության նախարարությանը վերապատրաստել բժիշկներին վերջ տալ ինտերսեքս մարդկանց « սեռի կարգավորման» պրակտիկային, ինչպես օրինակ ինտերսեքս մարդկանց վիրահատությունները եւ հոգեբանական կամ բժշկական «բուժումը» մինչեւ նրանց հասունացումը և ինքնուրույն կայացվելիք որոշումը վիրահատվել, թե ոչ։ Դա պետք է լինի սոցիալական, բժշկական եւ իրավական նորմ `չխոչընդոտելով մարդու անձնական կյանքին եւ թույլ տա, որ ինտերսեքս մարդիկ իրենց որոշումները կայացնեն իրենց մարմնական ամբողջականության, ֆիզիկական ինքնավարության եւ ինքնորոշման մասով


«Իրավունքի Կողմ»  իրավապաշտպան  ՀԿ-ն   շնորհակալություն  է    հայտնում   Եվրասիական   Հիմնական  Բնակչություն  Առողջության   Ցանցին  (ԵՀԲԱՑ)  համագործակցության   համար `Հայաստանում    տրանսգենդեր   համայնքի  սեռական առողջության   հարցերի   խթանման   համար  տրամադրված ծրագրի   շրջանակներում:   Ծրագրի   շրջանակներում հետազոտություն   է   կատարվելու   սեռական   առողջության   եւ  տրանսգենդեր   մարդկանց   հորմոնոթերապիայի   և  սեռափոխության   հասանելիության   վերաբերյալ:   Ինչպես  նաև  կլոր   սեղան   հանդիպում   կանցկացվի   շահագրգիռ   կողմերի  հետ  կատարված   հետազոտության   արդյունքների   վերաբերյալ,  որը  կներկայացվի  Հայաստանի   որոշումների   կայացնող  մարմիններին:  «Իրավունքի  Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն  բարձր  է  գնահատում   ԵՀԲԱՑ- ի աջակցությունը  և  միասին աշխատելու   տրամադրված  հնարավորությունը։  Դա  մեզ  հույս  և  ուժ   է  տալիս աշխատելու   և  բարելավելու  տրանսգենդեր  մարդկանց   իրավունքների  վիճակը  և   բերելու  հնարավոր  դրական   փոփոխությունները, միեւնույն  ժամանակ   պայքարելու  նրանց   նկատմամբ  բռնության  եւ  խտրականության  դեմ   `հանրային   առողջապահության   ոլորտում:


«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում Կանանց Արագ Արձագանքման Հիմնադրամին աջակցության համար: Առաջին անգամ չէ, որ Կանանց Արագ Արձագանքման Հիմնադրամն օգնում  է  «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ին կազմակերպության  նոր  գրասենյակի տարածքում  անվտանգության  համակարգի տեղադրման համար:


Հայաստանում սեքս աշխատողների մարդու իրավունքները և հիմնախնդիրները շատ հազվադեպ են բարձրաձայնվում, եւ այդ խիզախներից մեկը «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանն է, ով պաշտպանում է տրանսգենդեր անձանց եւ սեքս աշխատողների իրավունքները Հայաստանում:

ՀՂՈՒՄ՝ http://yt.vu/q8LchEMZ_CA

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԵՏ

Մաքսը ևս խոսեց ԼԳԲՏ իրավունքների մասին եւ շեշտեց, որ ինքը դանակահարվել է իր ենթադրյալ սեռական կողմնորոշվածության պատճառով։

ՀՂՈՒՄ՝ http://yt.vu/x61QbefQ7Xc


ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՍԵՔՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

2018 թ.-ի Հոկտեմբերի 26-27-ին «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը իրականացրեց աշխատաժողով տրանսգենդեր անձանց և սեքս աշխատողների իրավունքների վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների հետ։ Աշխատոժողովի առաջին օրը «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը ներկայացրեց կազմակերպության կառուցվածքը, կատարած աշխատանքները և տրանսգենդեր անձանց խնդիրներն ու կարիքները ՀՀ-ում: Աշխատաժողովը շարունակեց «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի քաղաքականության և ծրագրերի ղեկավար Աշոտ Գևորգյանը՝ ներկայացնելով «Ատելության հիմքով հանցագործությունները և ատելությամբ պայմանավորված այլ դեպքեր տրանսգենդեր անձանց հանդեպ Հայաստանում 2016-2017 թթ.» հետազոտության արդյունքները։ Առաջին օրվա հաջորդ թեման աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրեց Լիլիթ Մարտիրոսյանը՝ խոսելով հորմոնոթերապիայի եւ սեռափոխության մասին: Երկրորդ օրը մասնակիցները միասին ամփոփեցին նախորդ օրը ձեռք բերված գիտելիքները, խոսեցին սեքս աշխատանքից և տրանսգենդեր սեքս աշխատողների իրավունքներից ՀՀ-ում։ ԶԼՄ ներկայացուցիչները տրանսգենդեր անձանց հետ միասին ներկայացրեցին իրենց համատեղ ուժերով պատրաստված լրատվական նյութերը, ինչպես նաև, ամփոփելով աշխատաժողովը, կիսվեցին իրենց հետագա քայլերի մասին, կապված մեդիա դաշտում տրանսգենդեր և սեքս աշխատող անձանց իրավունքները էթիկապես ճիշտ և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից ելնելով լուսաբանելու վերաբերյալ։ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը աշխաժողովի ավարտին շնորհակալություն հայտնեց ներկա անձանց՝ հանձնելով ԶԼՄ ներկայացուցիչներին վկայականներ և հույս հայտնելով, որ աշխատաժողովից հետո տրանսգենդեր անձանց և սեքս աշխատողների մասին նյութերը կլինեն ավելի շատ գիտելիքահեն, և չեն հիմնվի հասարակության կարծրատիպային պատկերացումների վրա, այլ կբխեն մարդու իրավունքների դիտակետից։ Այս աշխատաժողովը կազմակերպվել է «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից «Ժողովրդավարության Եվրոպական Հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ։ Աշխատաժողովի նկարները կարող եք գտնել հաջորդ էջին։


«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ-ն, «ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-ն և «ՖՈՐ ՖԵՄ/4 ՖԵՄ» ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ-ն ԿՆՔԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄ Հայաստանում կանայք դեռևս մնում են դժվարին իրավիճակում մի շարք պատճառներով՝ հայրիշխան ընտանիքի ավանդական ընկալումը, գենդերային հիմքով խտրականությունը աշխատաշուկայում, որը սրում է կանանց առանց այդ էլ բարդ տնտեսական իրավիճակը, աղքատությունը եւ գործազրկությունը: Աշխատանքաշուկայում խտրականության խնդիրը առավել տեսանելի է, երբ խոսքը վերաբերում է փոքրամասնություն կազմող կանանց, ինչպիսիք են հաշմանդամություն ունեցող կանայք, տրանս կանայք եւ փախստական կանայք: Պետական եւ ոչ պետական տվյալները ցույց են տալիս, որ այս համայնքները մարգինալացված են, չունեն հմտություններ եւ ինքնավստահություն, որն էլ հասարակական եւ մշակութային կարծրատիպերի արդյունք է: Իրականում փախստական, տրանս կանայք եւ հաշմանդամություն ունեցող կանայք բախվում են բազմակի խտրականությունների իրենց սեռի և գենդերային ինքնության, ֆիզիկական կարողությունների եւ իրավական կարգավիճակի պատճառով: «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը մի կողմից, «Հավասարության հնարավորություն» մարդասիրական հասարակական կազմակերպությունը, մյուս կողմից, «Ֆոր Ֆեմ» կանանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը որպես երրորդ կողմ 2018 թ.-ի Հոկտեմբերի 22-ին կնքեցին համագործակցության պայմանագիր Կոնսորցիում խտրականության և բռնության ենթարկվող տրանսգենդեր, փախստական և հաշմանդամություն ունեցող կանանց շահերի պաշտպանության և իրազեկման միասնական նոր ծրագիր իրականացնելու նպատակով։ Կողմերը Կոնսորցիումի մեջ ներդնում են իրենց մասնագիտական գիտելիքները, հմտությունները միավորելու կանանց 3 խոցելի խմբերին՝ նրանց օժանդակելով ձեռք բերել աշխատաշուկա մուտք գործելու, խտրականությունից զերծ մնալու և պաշտպանվելու հմտություններ միաժամանակ կոտրելով հասարակության կողմից ձևավորած կարծրատիպերը տրանս, փախստական և հաշմանդամություն ունեցող կանանց մասին սոցիալական իրազեկող արշավների միջոցով։


ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ՄԱՐԴԻԿ «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ» ՀԿ-Ի ՄԱՍԻՆ

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն

շարունակում է տեսահոլովակների շարք տրանսգենդեր անձանց մասնակցությամբ, որտեղ վերջիններս խոսում են իրենց կյանքի և «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի ներդրման մասին իրենց կյանքում։ Հոկտեմբերին նկարահանված տեսահոլովակները կարող եք գտնել հետևյալ հղումներով։

Մարիսան պատմում է, թե ինչպես է «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն օգնել իրեն իր անձնագրի և անվանափոխման հարցերում։ ՀՂՈՒՄ՝ http://yt.vu/ZA3QWMJY08A

Կանիկեն մեր քույրն է կենտրոնական Ասիայից, ով խոսում է տրանսգենդեր անձանց խնդիրներից և «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի մասին։ ՀՂՈՒՄ՝ http://yt.vu/xSi5qAVphOM


ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ  ԹԻՎ

16

ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ ԴԱԸՆԹԱՑ

ԿԱՐՈՒՁԵՒԻ  ԴԱՍԸՆԹԱՑ

10

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԱՆԴՐԵԱՅԻ  ՀԵՏ   ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

4 5

5

ԴԱՍԸՆԹԱՑ   ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ    ՀԵՏ

20

ՀՈԿՏԵՄԲԵՐ    ԱՄՍՎԱ     ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ    ԹԻՎ

60


2018Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ «ԻՐԱՎՈՒՆՔԻ   ԿՈՂՄ»  ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ  ՀԿ ԲՈԼՈՐ   ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ   ՊԱՇՏՊԱՆՎԱԾ   ԵՆ

+374 11 880 770

www.rightsidengo.com  rightsidengo@gmail.com  @RightSideNGO  RightSideNGO  RightSideNGO  RightSideNGO

Ամսագիր/Հոկտեմբեր/2018  
Ամսագիր/Հոկտեմբեր/2018  
Advertisement