Page 1

Հինգշաբթի, 13 Փետրուար 2014

9րդ Տարի, Թիւ 24 էջ 1

è²Î زØàôÈ

ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ՝ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

ԿՈՄԻՏԱՍՆ ՈՒ… Հոկտեմբերի 27-ը ԼՈՒՍԻՆԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ (Երաժիշտ, հրապարակախօս, բժիշկ) Դու` որ մարգարէացար, թէ կիսատ-պռատ եւեթ` հիւսիս ենք նայելու, Լաւ թէ վատ` հիւսիսից է նորը գալու, Դու` որ մարգարէութեանդ նաեւ հաւատացի՜ր, Ինչո՞ւ յանկարծ լռեցիր, խռովեցի՜ր… Այդ ի՞նչ հասկացար վարդապե՜տ, որ պապանձուեցի՞ր: Հայեացքը քո աւելի հեռո՞ւն հասաւ… Այդ ինչ տեսա՞ւ, վիլլեժիւիֆեան քո խցի յետեւ` Այդ ինչ անդունդ ու վիհ տեսա՞ւ… Հազարապատիկ արագ քո միտքն այդ ու՞ր սլացաւ, Ի՞ նչ տեսաւ, որ մենք դեռ պիտի տեսնէինք… Տեսնէինք պիտի, թէ ոնց են սապոգով բերան գոցում, Մուրճ ու մանգաղով մարդ հնձում ու մահիկ-եաթաղան պատճէնում… Դու, որ երազում էիր Սեւանայ վանքում ապրել` հիմա ասում ես. -Գնամ Սեւան, ինչ անե՞մ… Դու` մեծդ մարգարէ, ասում ես. -Մահ չկայ, որովհետեւ…հէնց սա է մահը, Ու տրտնջում ես. -Ինձ հանգիստ թողէք…

Կոմիտաս վարդապետ (1902)

Դաւանելով ռամկավար եւ ազատական սկզբունքներ, կը հաւատանք բազմակարծութեան եւ ազատ խօսքի իրաւունքի: Հետեւաբար՝ հոս հրատարակուած գրութիւնները անպայման չեն արտայայտեր խմբագրութեանս տեսակէտը: Կամքէ անկախ սպրդած վրիպակներու պարագային, կ՛ապաւինինք յօդուածագիրներուն եւ մեր ընթերցողներուն ներողամտութեան:


Հինգշաբթի, 13 Փետրուար 2014

9րդ Տարի, Թիւ 24

Ամերիկաբնակ հայ ռեժիսոր Արտակ Սեւադայի ''The Genex'' բլոքբասթերային ֆիլմի սցենարում Կոմիտասի կերպարն օգտագործուած է կերտելու համար մի ''ֆիքշն'' ` ոչ իրական պատմութիւն, որտեղ Կոմիտասն ունի ապօրինի զաւակ (ծանօթութիւն.Կոմիտասն Էջմիածնից հեռանալով կարգալոյծ չէր եղել եւ շարունակում էր կուսակրօնութեան իր երդման ներքոյ մնալ):

Արտակ Սեւադա

Մի ամերիկահայ կնոջ կեանքի իրական պատմութեամբ ներշնչուած այդ սցենարում` նոյն այդ կնոջը ներկայացնող կերպարը` ՍԱԼԼԻ-ն դարձել է Կոմիտասի ծոռնուհին, ով հայերի ցեղասպանութեան խնդրին որեւէ հետաքրքրութիւն չի ցուցաբերում, մինչեւ որ օտարազգի իրաւաբանը նրան ներգրաւում է Կոմիտասի բանկային հաշուի համարի հետ կապուած դատական հայցի մէջ: Այս կերպարը, ինչպէս պարզւում է Սեւադայի հարցազրոյցներից, շատ է գրաւել Նաթալի Փորթմանին եւ հեղինակը հէնց նրան է տեսնում Սալլի ՍՈԼՈՄՈՆԻ դերում:

Ըստ Սեւադայի` Կոմիտասի անձնական կեանքը ֆիլմի ''Դա Վինչի կոդն'' է: Ի դէպ, ֆիլմում հայ հնագոյն նոտագրութեան` խազագրի տարրը եւս օգտագործուած է : Երբ յայտնի դարձաւ այս նախագծի մասին` լրատուամիջոցների ուշադրութեան կենտրոնում յայտնուեց եղեռնի հարիւրամեակին` հէնց 2015 թուականի ԱՊՐԻԼԻ 24-ին ֆիլմն էկրան հանելու փաստը եւ հոլիվուդեան աստղերի հնարաւոր մասնակցութիւնը: ԲԱՅՑ ԿԱՅ ՄԻ ՇԱՏ ԱՒԵԼԻ ԿԱՐԵՒՈՐ ԻՐՈՂՈՒԹԻՒՆ. Մի՞թէ ''ֆիքշն'' ժանրը թոյլ է տալիս ԿՈՄԻՏԱՍԻ անունն այսպէ'ս ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ... Ֆիլմի անունը եւս մի հանելուկ է կրում: Ինչպէս ժամանակին Բարաք Օբաման էր խուսափում ԳԵՆՈՑԻԴ եզրոյթից` ԵՂԵՌՆ հայերէն բառն օգտագործելով, մեր հայրենակից ռեժիսորն էլ` Ռաֆայէլ Լեմկինի ''ՋԵՆԷՔՍ '' եզրն է օգտագործում, որը քչերին է հասու որպէս ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ իմաստաւորող բառ, թէեւ հէնց դա է խորհրդանշում իր բաղադրիչ ''գեն' եւ 'էքս'' (վերացնել, ոչնչացել) արմատներով: Հասկանալի է. ԱՄՆ պետական դեպարտամենտի հետ խնդիրներ չունենալու համար է: Սակայն... ստացւում է, որ ՖԻԼՄՈՒՄ ՀԷՆՑ ԿՈՄԻՏԱՍԻ ԳԵ՞Ն-Ն է արատաւորւում.

ՌԱԿ ՄԱՏԵՆԱՇԱՐ Ռամկավար Ազատական Կուսակցութեան նորագոյն նախաձեռնութիւնը՝ ի սպաս Հայ դպրութեան

էջ 2


Հինգշաբթի, 13 Փետրուար 2014

9րդ Տարի, Թիւ 24

Բաւական չէ, որ Կոմիտասը` վարդապետութեան իր երդումը խախտելով ապօրինի զաւակ ու կին /common law wife/ ունի ֆիլմում, դեռ ''պարանոյա'' ունեցող թոռ էլ ունի. Սթիվ Սոլոմոնը` Կոմիտասի որդի Հարրի-Յարութ Սոլոմոնի որդին: Սա պարզ է դառնում ֆիլմի կայքում տեղադրուած սցենարից` www.thegenex.com Ի՞նչ է նշանակում, երբ Կոմիտասի անունն այսպէս ԱՒԻՐՒՈՒՄ Է, սակայն ֆիլմի կայքում Կոմիտասի բանաստեղծութիւնների անգլերէն թարգմանութեան ներքոյ գրուած է սբ. ` ՍՈՒՐԲ Կոմիտաս /St. Komitas/... Եւ ինչ է նշանակում` ֆիլմը էկրաններ կը բարձրանայ 2015 թ. Ապրիլի 24-ին, որը...միջազգային կինօ շուկայի ու կինօ դիտման օրն է համարւում: Կոմիտասի հիւանդութեան բազում ԱՌԵՂԾՈՒԱԾՆԵՐԸ բացելու փոխարէն` նորն է աւելանում... Այս

առնչութեամբ`

առաջարկում եմ ծանօթանալ ուշագրաւ մի յօդուածի` https://www.facebook.com/notes/lilit-yepremyan/%D1%82%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0%D0%B1%D0%BE%D0%BB%D1%8C%D0%BD%D0%B8%D1%86%D1%8B%D0%B2%D0%B8%D0%BB%D1%8C-%D0%B6%D1%83%D0%B8%D1%84-%D0%BE%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B5%D0%B7%D0%BD%D0%B8%D0%BA%D0%BE%D0%BC%D0%B8%D1%82%D0%B0%D1%81%D0%B0%D0%BF%D1%83%D0%B1%D0%BB-%D0%BD%D0%B2-10102001/519274861502949 Սեւադան սցենարը գրել է Ալան Կատցի հետ միասին: Ֆիլմի պրոդիւսերներից մէկը Ռիչարդ Սապերստէյնն է, իսկ կինօբաշխողը / դիստրիբիւտորը /`Հարվի Վայնշտէյնը, ''Միրամքաս'' ընկերութեան նախկին տնօրէնը: Ֆիլմի հեղինակների ՏԵՍԱՆԿԻՒՆԸ հայերի ցեղասպանութեան մասին արտայայտուած է հետեւեալ նախադասութեամբ, որը հանդիպում է սցենարում: Մէջբերում եմ. '' (...) այն /խօսքը ենթադրաբար ''գերմանական' ' մի բանկի մասին է` հեղ. Լ.Յ./ ֆինանսաւորում էր Բեռլինը Բաղդադին կապող երկաթուղին, որն էլ oսմանեան թուրքերի համար պատճառ էր տեղահան անելու եւ սպաննելու հայ ազգաբնակչութեանը'':

էջ 3


Հինգշաբթի, 13 Փետրուար 2014

9րդ Տարի, Թիւ 24

Թուրքական բուն գործօնը ֆիլմում շեշտուած չէ, իսկ Գերմանիան ակնյայտօրէն դարձել է թիրախ: Հասկանալի է, բայց հարցն այդ չէ: Սեւադան իր հարցազրոյցներից մէկում ասում է. '' Սա կոմպրոմիսի հաշուին չի արուած, սա արուած է էն հաշուին, որպէսզի հասկանալի լինի, թէ իրական կազմակերպիչները ովքեր են եղել... '' Էմանուէլ Քարասօ

Վլադիմիր Ժաբոտինսկի

Մըսրա Մելի'քն է քո դուշման, Գընա իր հետ կռիւ արա: Հարկ եմ համարում յիշատակել լայնօրէն ոչ յայտնի մի քանի անուն. Emmanuel Carasso /'Միութիւն եւ Առաջադիմութիւն' կուսակցութեան հիմնադիր` պառլամենտական, առաջին համաշխարհայինի տարիներին` Օսմանեան կայսրութեան սննդի մատակարարի պաշտօնն էր զբաղեցնում/, Yehezkel Sasson Bohor Eskenazi /պառլամենտական/, Vladimir Jabotinsky / ''Երիտ թուրք''-ի խմբագիր/, Իզրայէլ ԳելֆանդԱլեքսանդր Պարվուս /մեծահարուստ եւ ազդեցիկ մի յեղափոխական, երիտթուրքերի ֆինանսական եւ քաղաքական խորհրդական եւ զէնքի հիմնական մատակարար /, Կարլ Ռադեկ-Karol Sobelsohn / շարունակելի/:

Ալեքսանդր Պարվուս

Կարլ Ռադեկ

Սրանք էլ մարդիկ են, ովքեր հսկայական ''ներդրում'' են ունեցել հայոց ցեղասպանութեան, այնուհետեւ այն կոծկելու եւ Հայաստանի առաջին հանրապետութեան հողային կորուստների մէջ` 20ական թուականներին միջազգային իրաւունքի տեսակէտից ԱՆՕՐԻՆԱԿԱՆ պայմանագրերի կնքմանն աջակցելով (այդ առնչութեամբ` Արա Պապեանի հեղինակային հաղորդումները լսել այստեղ`http://lratvakan.am/?p=14411 եւ այստեղ` http://lratvakan.am/?p=26436 :

էջ 4


Հինգշաբթի, 13 Փետրուար 2014

9րդ Տարի, Թիւ 24

-Ապա Մելիքն ուր է հիմա: -Ա'յ, էն կանաչ վրանի տակ քնա'ծ է, տե'ս: Ճանաչո՞ւմ ենք այդ թշնամուն. Նա անուններն ու տեսքը անընդհատ փոխում է, իսկ ՆՊԱՏԱԿԸ` երբեք: Նա մէկ դառնում է երիտթուրք, մէկ `բոլշեւիկեան յեղափոխական, մէկ` բրիտանական լրտես, մէկ` սենատոր, իսկ աւելի յաճախ` բանկիր, դաժանագոյն ՎԱՇԽԱՌՈՒ եւ արիւնարբու մի բանսարկու, ով մարդկային ցանկացած ցեղի ներկայացուցչի ի վիճակի է բնաջնջել ` սեփական նպատակների իրակացման համար: ԻՆՔՆ ԱԶԳՈՒԹԻՒՆ ՉՈՒՆԻ.

Ազգութիւնդ,-պահապան ցերբերներից մէկը քեզ հարցրեց: -Հայ քրիստոնե՜այ: -Հայ չկա'յ,-մութ շէյթան-ի ջաբրայիլ-ը ժայթքեց: Վարդապե'տ, ինչ եղաւ յետոյ, յիշո՞ւմ ես, Գանգատուփումդ փայլա՞կը շանթեց ու դու… Ո'չ, դու ոչ թէ ցնորք ու տեսիլ ունեցար, այլ հասկացա՜ր… Հասկացար, վարդապե'տ, թէ ազգին քո` Ով է իր շիկացած կռքի կուրծք-հնոցը նետել… Ո՜վ` եւ ո՜ւմ ձեռքով է մի ողջ ազգի` իր ջոջ կռքին կորբան արել. Ու դու` վարդապե'տ, նրանց հետ նստում-ելնում, անգամ հաց էիր կիսում, Ու դու` վարդապե'տ, նրանց սմբակներն ու կոտոշները չէ՞իր տեսնում... Դու` լուռումո՜ւնջ քո գործն էիր անում. Աստծոյ հետ` մեն-մենակ կռուի ելած` Դու հոգւոց խազագիրն էիր բացում, Աշխարհաստեղծման առաջին ելեւէջումի հանելուկը վերծանում: Վարդապե՜տ, դու սրանց ոնց չէ՞իր ճանաչում… Դու` վարդապե'տ` սրանց վաղո՜ւց էիր իմանում, բայց…. Հազա՜ր ափսոս, ջոջ կռքի ամենագաղտնի անունը` Փարիզից մինչեւ Սալոնիկ` Ո՜նց չէիր իմանում… ''Եւ ճշմարտութիւնը կ'ազատի քեզ...'': Սա ''The Genex'' ֆիլմի նշանաբան-ԼՈԶՈՒՆԳՆ է: Ո՞ր ճշմարտութիւնը, սակայն ... Բանկային ֆինանսաւորման մասին կիսաճշմարտութիւնն ու մեծագոյն հայերից մէկի` Կոմիտասի անձնական ''ՋԵՆԷՔՍԻ'' ճշմարտութի՞ւնը...

էջ 5


Հինգշաբթի, 13 Փետրուար 2014

9րդ Տարի, Թիւ 24

էջ 6

Լաւ, մի ճշմարտութիւն էլ ես ասեմ. Վիլլեժյուիֆի /ֆր. Հրէաւան/ հոգեբուժական կլինիկայում վախճանուած Կոմիտասին`հէնց Հոկտեմբերի 27-ին հրաժեշտ տուեցին Փարիզում… '' Ձուկն իր գլուխէն կը հոտի, ազգն՝ իր մտաւորականներէն։ ..." Ռուբէն Սեւակ Եթե ''ֆուտբոլային խաղերը'' դիւանագիտութեան ու քաղաքագիտութեան պարտութիւնն են, ապա ոչ պակաս նշանակալի են նաեւ` մտաւորականների պարտութիւնները... Պոլսոյ օտար հողի վրայ մեր մտաւորականների աճեցրած մշակութային ծառն անողոքաբար կտրուեց 1915-ին: Նման ծառեր հայերը պարբերաբար աճեցրել են նաեւ Թիֆլիսում, Բաքւում, Մոսկուայում, Պետերբուրգում, Հոլիվուդում... Որպէս վերջաբան` եւս մի քանի անուն. Ակնունի-Խաչատուր Մալումեան (1865-1915) Ռուբէն Զարդարեան (1874-1915) Վարդգէս-Յովհաննէս Սերենգուլեան (1871-1915) Գրիգոր Զօհրապ (1861- 1915) Տիրան Քելեկեան (1862-1915) Այս մտաւորականներին, բացի մահուան միեւնոյն տարեթուից, միաւորում է եւս մի բան. ԲՈԼՈՐԻՆ ԴԱԺԱՆԱԲԱՐ ՍՊԱՆԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԴԻՒՐԱՀԱՒԱՏՈՒԹԵԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ: Նրանք չէին ենթադրում, որ '' ԵՂԲԱՅՐՆԵՐԻ'' հետ կարելի էր այդպէ'ս վարուել...

''Գառնուկի պէս անզէն ցեղ մը ամէ՛ն օր, ամէ՛ն օր կը յօշոտուի։ Իսկ մեր գամբռները խելօքցեր, փիլիսոփայացեր, քաղաքակրթուեր են, տիեզերական եղբայրակցութեան մը խօսքերը կ’ընեն մեզի, ու կ'երազեն այն հեռաւոր օրուան՝ ուր գայլ ու գառնուկ մէկտեղ կ'արածուին…։ '' Ռուբէն Սեւակ Ակնունի (Խաչատուր Մալումեան)

Ռուբէն Զարդարեան

Վարդգէս (Յովհաննէս Սերենգուլեան )

Գրիգոր Զօհրապ

Տիրան Քելեկեան


Հինգշաբթի, 13 Փետրուար 2014

9րդ Տարի, Թիւ 24

էջ 7

Նրանք չէին ենթադրում, որ '' ԵՂԲԱՅՐՆԵՐԻ'' հետ կարելի էր այդպէ'ս վարուել...

''Գառնուկի պէս անզէն ցեղ մը ամէ՛ն օր, ամէ՛ն օր կը յօշոտուի։ Իսկ մեր գամբռները խելօքցեր, փիլիսոփայացեր, քաղաքակրթուեր են, տիեզերական եղբայրակցութեան մը խօսքերը կ’ընեն մեզի, ու կ'երազեն այն հեռաւոր օրուան՝ ուր գայլ ու գառնուկ մէկտեղ կ'արածուին…։ '' Ռուբէն Սեւակ Իսկ ''The Genex'' ֆիլմի պաշտօնական կայքի տիտղոսաթերթն ազդարարում համահայկական մի դրամահաւաք`այս նախագծին շունչ ու մարմին տալու համար...

է

Այո', ճշմարտութիւնն ի զօրու է ազատել. Սակայն միմիայն նրան, ով ականջ ու աչք ունի եւ միտք` լսածն ու տեսածը ԾԱՆԵԼՈՒ ...

Երեւան, Հայաստանի Հանրապետութիւն

Նոթ: Յօդուածում մէջբերուած երկու հատուածները Լուսինէ Յովհաննիսեանի դեռեւս անտիպ '' Կոմիտասական'' պոէմից են :

www.facebook.com/RAGmamoul


Սիրելի ընթերցող, ՌԱԿ ՄԱՄՈՒԼԻ խմբագրութիւնը հաճոյքը ունի ձեզ տեղեկացնելու, թէ այսուհետեւ ամէն Երկուշաբթի օրուայ թիւով մենք պիտի հրատարակենք խմբագրութեանս ուղղուած ձեր նամակները: Ձեր նամակը կամ կարծիքը նախնըտրաբար պէտք է վերաբերի վերջին 7 օրերուն ընթացքին մեր հրատարակած մէկ յօդուածին: Պէտք է նկատի ունենալ նաեւ, թէ ձեր նամակը ենթակայ պիտի ըլլայ որոշ խմբագրումի:

We are glad to inform you that RAG MAMOUL will have a “Letter to the Editor” section, where on every Monday we will publish your letters and opinions. Your letter should preferably refer to an article that has appeared within the last seven days, and must include the writer's full name, address and phone numbers. Letters may be edited and shortened for space. Send a Letter to the Editor to: ragmamoul@gmail.com


Advertise in

è²Î زØàôÈ Make it reach to our 25000+ worldwide subscribers everyday

Promotional Price List Duration Yearly Contract Monthly Contract

Weekly Contract

Daily Contract

Size

Price

Full Page Half Page Bottom Banner Full Page Half Page Bottom Banner Full Page Half Page Bottom Banner Full Page Half Page Bottom Banner

US 999$ US 599$ US 399$ US 199$ US 149$ US 59$ US 159$ US 59$ US 29$ US 59$ US 29$ US 9$ (Offer valid till 31/03/14)

All non-profit/charity events’ ads are published for free

Contact: ragmamoul@gmail.com RAG MAMOUL is published and spread Monday to Friday all year round


ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ՌԱԿ ՄԱՄՈՒԼԻ նպատակն է ազգային մեր յոյզերն ու մտահոգութիւնները տարածել աշխարհի չորս ծագերը՝ հրապարակելով Հայրենի թէ Սփիւռքահայ մտաւորականներու յօդուածները, հայրենիքի եւ զանազան գաղութներու վերաբերող թղթակցութիւններ, ինչպէս նաեւ ՌԱԿ-ի հետ առնչուող հաղորդագրութիւններ, աւելի քան 25000 ե-նամակի հասցէատէրերու, բոլորն ալ՝ Հայ ժողովուրդի զաւակներ: Օրէ օր աճող մեր հասցէացանկը առիթը կուտայ յօդուածագիրներու, իրենց մտքի պտուղը հանդիսացող ու կարեւոր հարցեր լուսարձակի տակ առնող գրութիւններ, մեր միջոցով, յանձնելու հազարաւոր Հայորդիներու ուշադրութեան: MONTH, YEAR VOL # ISSUE # Օգտուելով ժամանակակից հնարաւորութիւններու շնորհած այլեւայլ միջոցներէն եւ հաւատարիմ մեր առաքելութեան, օրական մէկ նիւթի դրութեամբ, ամէնէն արագ, ոչ-դասական եւ բոլորին հասանելի կերպով, մեզի ուղարկուած յօդուածներն ու թղթակցութիւնները, մեր գրասենեակներուն մէջ սիրով խմբագրելէ ետք, պիտի հասցնենք բոլոր անոնց, որոնք ծարաւ են ազգային առումով կենսական հարցերու հրապարակային քննարկման եւ, առ հասարակ՝ Հայկականութեան:

è²Î زØàôÈ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ՝ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ Պատասխանատու Խմբագիր՝ ԱՍԱՏՈՒՐ ՏԷՎԼԵԹԵԱՆ Խմբագրական Կազմ՝ ԴՈԿՏ. ՄԻՆԱՍ ԳՈՃԱՅԵԱՆ (Լոս Անճելըս, ԱՄՆ) ԿԱՍԻԱ ՃՂԱԼԵԱՆ (Գահիրէ, Եգիպտոս) ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ (Պէյրութ, Լիբանան) ՀԱՅԿ ՆԱԳԳԱՇԵԱՆ (Մոնթրէալ, Գանատա) ՅԱԿՈԲ ՉԱՄՔԷՐԹԷՆԵԱՆ (Սիտնի, Աւստրալիա) ԱԼԻՆ ՊԱԼԵԱՆ (Տուպայ, ԱՄԷ) ԿԱՐԱՊԵՏ ՍԱՅԱՊԱԼԵԱՆ (Մարսէյլ, Ֆրանսա) ՏԻԱՆԱ ՏԷՐ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ (Պուէնոս Այրէս, Արժանթին) Վարչական Պատասխանատու՝ ԱՆԱՀԻՏ ՉԷՕՐԷՔՃԵԱՆ

Hayg Nahabed and other Armenian Legends introduces young readers to the legendary Armenian heroes like: Hayg Nahabed, Vahakn the Dragon Killer, Dork Ankegh, Ara the Handsome, and King Dikran Yervantian. Edited By: Sevag Hagopian Illustrated By: David Bedrossian

Հեռ. +374 77 00 22 11 Հեռատիպ +1 647 435 0800 ե-նամակ՝ ragmamoul@gmail.com

Order through email:

hagopiansevag@gmail.com

Thursday 13 02 14, volume # 9, issue # 24  

RAG MAMOUL’s aim is to produce, broadcast and publish a digital communication journal that will be distributed throughout a vast network of...

Advertisement