Issuu on Google+

Հինգշաբթի, 27 Փետրուար 2014

9րդ Տարի, Թիւ 34

էջ 1

è²Î زØàôÈ

ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ՝ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

Արեւմտահայ Գրականութեան Նուիրեալը ԱՐԱՄ ԵԼԱՀԵԱՆ 1963 թ. հրատարակուեց նրա «Սրբուհի Տիւսաբ. կեանքը եւ ստեղծագործութիւնը» գիրքը, որտեղ քննութեան են առնուած հայ առաջին վիպասանուհու վէպերը, բանաստեղծական ու հրապարակախօսական ժառանգութիւնը, հասարակական-մանկավարժական գործունէութիւնը: Աշխատութիւնը հեղինակի թեկնածուական ատենախօսութիւնն էր, որը նա նուիրեց վաղամեռիկ սիրելի քրոջը` Լենային: Ալբերտ Շարուրեանը, իր առջեւ խդիր դնելով Պետրոս Դուրեանի տաղերը օտար միջամտութիւններից մաքրելը, նրա գրական ժառանգութեան անյայտ էջերի եւ կենսագրական ու ստեղծագործական փաստերի բացայայտումը, հեղինակը հանդիսացաւ մի շարք գիտական կաեւոր գործերի: 1972 թ. լոյս տեսած «Պետրոս Դուրեան. կեանքը եւ գործը» գիրքը նրա դոկտորական թէզն էր: «Սկիւտարի Սոխակը», «Պետրոս Դուրեան. Երկերի ժողովածու երկու հատորով», «Պետրոս Դուրեան. Երկեր», «Պետրոս

Դուրեանը վաւերագրերում եւ ժամանակակիցների յիշողութիւններում»…, այս գրքերը հեղինակի աշխատանքի արդիւնքն են: Արժէ նաեւ նշել, որ դուրեանագէտը բանաստեղծի մասին ստոյգ տուեալների տրամադրման եւ այլ նախաձեռնութիւններով գործնական մասնակցութիւն է ունեցել անատոմ-

Ալբերտ Շարուրեանը, իր թոռներով շրջապատուած

Դաւանելով ռամկավար եւ ազատական սկզբունքներ, կը հաւատանք բազմակարծութեան եւ ազատ խօսքի իրաւունքի: Հետեւաբար՝ հոս հրատարակուած գրութիւնները անպայման չեն արտայայտեր խմբագրութեանս տեսակէտը: Կամքէ անկախ սպրդած վրիպակներու պարագային, կ՛ապաւինինք յօդուածագիրներուն եւ մեր ընթերցողներուն ներողամտութեան:


Հինգշաբթի, 27 Փետրուար 2014

9րդ Տարի, Թիւ 34 էջ 2

Մարդաբան Անդրանիկ Ճաղարեանի` բանաստեղծի դիմաքանդակի աշխատանքներին, խմբագրել այդ մասին աշխատութիւնը:

վերականգնման

Գրականագէտն իր մօր` Հայկանոյշ Շարուրեանի յիշատակին է նուիրել «Միսաք Մեծարենց» մենագրութիւնը, որտեղ նորայայտ փաստերի հիման վրայ ուրուագծւում է բանաստեղծի կեանքի ուղին: Շարուրեանի աշխատասիրութեամբ են լոյս ընծայուել նաեւ Միսաք Մեծարենցի երկերի լիակատար ժողովածուն, «Միսաք Մեծարենց. Երկեր» եւ «Միսաք Մեծարենցը եւ Դանիէլ Վարուժանը ժամանակակիցների յուշերում» ժողովածուները: Ալբերտ Շարուրեանի «Դանիէլ Վարուժան. կեանքի եւ ստեղծագործութեան տարեգրութիւն» գրքում ներկայացւում են բանաստեղծի կենսագրական եւ ստեղծագործական նշանակութեան բազմաթիւ անյայտ փաստեր: Բանասէրն է նաեւ խմբագրել ու ջանացել Վարուժանի երկերի լիակատար ժողովածուի եռահատորեակի հրատարակութեան համար: «Նոր ժամանակների հայ գրողներ» Սանկտ Պետերբուրգում լոյս տեսած աշխատութեամբ գրականագէտը Մ. Ջանփոլադեանի աշխատակցութեամբ այս անգամ արդէն ռուս ընթեցողին է ներկայացրել արեւմտահայ գրողներին ու նրանց թարգմանուած ստեղծագործութիւնները: Ալբերտ Շարուրեանի գործունէութեան վերջին հանգրուանը Գրիգոր Զօհրապն էր: 1996 թ. «Տոլորէս Զոհրապ Լիպմըն Հիմնադրամի» մեկենասութեամբ եւ երջանկայիշատակ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի հայրական քաջալերութեամբ հրատարակւում է

Սրբուհի Տիւսաբ

Պետրոս Դուրեան

Միսաք Մեծարենց

ՌԱԿ ՄԱՏԵՆԱՇԱՐ Ռամկավար Ազատական Կուսակցութեան նորագոյն նախաձեռնութիւնը՝ ի սպաս Հայ դպրութեան


Հինգշաբթի, 27 Փետրուար 2014

9րդ Տարի, Թիւ 34 էջ 3

Շարուրեանի «Գրիգոր Զոօհրապի կեանքի եւ գործունեութեան տարեգրութիւն» գիտահետազօտական ստուարածաւալ աշխատութիւնը: Վեհափառին դեռեւս Անթիլիասի Մայրավանքից էին ծանօթ Շարուրեանի աշխատութիւնները, իսկ 1995-ին Էջմիածնում նա արդէն ծանօթացաւ նրան անձնապէս: Շարուրեանը պատմում էր Վեհարանում առաջին ընդունելութեան ժամանակ կայացած այսպիսի մի երկխօսութեան մասին. Վեհափառը հարցրել էր, արդեօ՞ք նա այդ օրն այցելել էր Մայր Տաճար եւ ստանալով դրական պատասխան, այս անգամ էլ հետաքրքրուել, աղօթք արել է, թէ` ոչ: Շարուրեանը պատասխանել էր «Վեհափառ Տէր, աղօթք ասել չգիտեմ, բայց Տէր Աստծուն խնդրեցի, որ սկզբում երեխաներիս ու թոռներիս առաջնորդի, նեղութեան մէջ գտնուող մարդկանց հասնի, ու յետոյ, միայն ամենավերջում, եթէ կամենայ` ինձ»: «Դա ամենաճիշդ աղօթքն է»,ասել էր Լուսահոգին: Վեհափառի մերձակայքում գտնուողներն ասում էին, որ մեծ գրասէրն ու գրքասէրը մէկ անգամ չէր, որ առանձնայատուկ գնահատանքի էր արժանացնում Շարուրեան գրականագէտին ու մտաւորականին, հանդիպումների ընթացքում առանձնակի ջերմութեամբ գրկախառնւում նրա հետ: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տպարանում է լոյս տեսնում նաեւ «Գրիգոր Զօհրապ. Էջեր ուղեւորի մը օրագրէն» գիրքը: 1994 թուականին Ալբերտ Շարուրեանի «Գրիգոր Զօհրապի կեանքի եւ գրական ժառանգութեան էջերից» մենագրութիւնն արժանանում է Համազգայինի մրցանակին եւ 2000 թ. տպագրւում Բէյրութում: Երբ Ալբերտ Շարուրեանը ձեռնամուխ եղաւ Գրիգոր Զօհրապի երկերի լիակատար ժողովածուի ստեղծմանը, քչերն էին հաւատում, որ այն կարող է գերազանցել մէկ-երկու հատորը: Եւ ահա, 2001-2004 թթ. տպագրուեց Գրիգոր Զօհրապի երկերի վեցհատորեայ ժողովածուն, որի շուրջ 3500 էջերը ներկայացնում է շատ քիչ ծանօթ մէկ այլ Զօհրապին, նրա ամբողջական դէմքն ու գործունէութիւնը, այսինքն՝ ազգային եւ պետական գործչին, մտաւորականին, գրականագեէտին ամուսնուն, ծնողին, ազնիւ մարդուն, անշահախնդիր բարեկամին… Շարուրեանի յաջորդ եւ ամենավերջին արժէքաւոր աշխատութիւնը` «Գալուստ Գիւլբենկեան» հիմնադրամի միջոցներով 2006 թ. լոյս տեսած «Գրիգոր Զօհրապը ժամանակակիցների յուշերում եւ վկայութիւններում» ժողովածուն է: Շարուրեանը ղեկավարել է թեկնածուական թէզեր, եղել է աւելի քան երեք տասնեակ թեկնածուական եւ դոկտորական թէզերի պաշտօնական ընդդիմախօս։ Ալբերտ Շարուրեանը հեղինակ է նաեւ այլ աշխատութիւնների, թարգմանութիւնների, հանրապետութեան եւ արտերկրի գիտական ու գրական պարբերականներում հրատարակել է աւելի քան 200 յօդուած։ Նա համագործակցում էր առանց բացառութեան աշխարհասփիւռ բոլոր մշակութային, հոգեւոր հաստատութիւնների հետ, իսկ ազգային գրադարանը, արխիւն ու Մատենադարանը իրաւամբ կարելի էր նրա երկրորդ տունը համարել:


Հինգշաբթի, 27 Փետրուար 2014

9րդ Տարի, Թիւ 34 էջ 4

«Լուսաւոր մարդը Երեւանից» խորագիրն է կրում լրագրող, հրապարակախօս Սերգէյ Բաբլումեանի Մոսկուայում հրատարակած «Հեռու եւ մօտ» գրքի` Շարուրեանի մասին յօդուածը, որտեղ նա գրում է. «Ալբերտ Շարուրեանը լինելով Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր, բանասիրական գիտութիւնների դոկտոր եւ հայ գրականութեան գիտակ, յիշւում է նաեւ մի բանով, առանց որի էլ կարող են լինել թէ ցանկացած գիտութիւնների դոկտոր կամ պրոֆեսոր, եւ թէ որքան ուզես` դասաւանդել համալսարաններում: Ալբերտ Շարուրեանը յիշւում է իր առաքինութեամբ: Քիչ էր մնում ասէի` գերագոյն առաքինութեամբ, բայց…առաքինութիւնը միջակութիւն չի ընդունում: Այն կամ կայ կամ չկայ, այսպիսին է նրա բնոյթը: …Անցեալ դարի իննսունականների սկիզբը առանձնայատուկ էր նաեւ այն բանով, որ պրոֆեսորների հետ կարելի էր ծանօթանալ հացի հերթերում, որտեղ բոլորը հաւասար են, բայց` ոչ նման միմեանց: Զարմանալիօրէն Վիլեամ Սարոյեան յիշեցնող Շարուրեանի արտասովոր մարդ լինելն արտայայտւում էր նաեւ այստեղ, ուր հանապազորեայ հացի համար հաւաքի այս սահմանափակ միջավայրում, ասես ոչնչից ու յանկարծ, ստեղծւում էր մէկ-մէկու զիջելու, միմեանց փոխադարձ հասկանալու բարեկամօք մթնոլորտ: Սկզբում կարծում էի,որ պատճառը միայն այդ թաղամասում Շարուրեանին ճանաչելուց էր. Հանրապետութեան եւ Թումանեան փողոցների խաչմերուկում մէկ տասնամեակ չէ, որ ապրել էր նա, ուր նրան իրօք բոլորը գիտէին: Բայց արի ու տես, որ հացի չափաբաժնի յետեւից ընկնելով հանդերձ, մենք բոլորս էինք յաճախ անցնում թաղամաս հասկացողութեան ու հերթում մեզ հասանելիք տարածքների սահմանագծերից անդին: Երեւի պատճառն այն է,որ առաքինութիւնը ինքնաբուխ է, յարատեւ … եւ ցկեանս…»: Շարուրեանը առանձնակի յաւակնութիւններ չունէր յօգուտ սեփական անձի, ապրում էր համեստ կեանքով: Նա իր արժէքային համակարգն ունէր եւ անտարբեր էր պաշտօնների (վերջին շրջանում նաեւ ակադեմիկոս դառնալու առաջարկի) նկատմամբ: Փոխարէնը, ասես իր ներսից յորդող անտեսանելի ճառագայթներով լուսաւորում եւ իմաստաւորում էր շրջապատի Դանիէլ Վարուժան Գրիգոր Զօհրապ մարդկանց կեանքը` այդպիսով


Երկուշաբթի, Փետրուար2014 2014 Հինգշաբթի, 2724Փետրուար

9րդ էջ 56 9րդՏարի, Տարի, Թիւ Թիւ 31 34 էջ

սեպւում նրանց յիշողության մէջ: Կարելի էր ժամերով վայելել նրա զրոյցները, որովհետեւ դրանք կեանքը ճիշդ ապրած մարդու ազնուագոյն խրատներ էին… Շարուրեանը այն սակաւաթիւ մտաւորականներից էր, ում դասախօսութիւնները ունկնդրելու էին գալիս նաեւ այլ կրթօջախների ուսանողներ, քանի որ այդ ընթացքում նրանք ստանում էին ոչ միայն գիտական տեղեկատուութիւնների ներհոսք, այլեւ` ջերմութիւն եւ սէր: Ինչ-որ նախախնամութեամբ Շարուրեանն իր կեանքի ընթացքում` դասընկերոջ, համակուրսեցու, գործընկերոջ, պարզապէս ընկերոջ, ուսանողի կամ էլ այլ կարգավիճակով հանդիպել եւ շփուել է մեզ բոլորիս շատ լաւ յայտնի անձանց հետ, որոնք իրենց հետքն են թողել եւ թողնում ազգային, մշակոյթի, գիտությեան բնագաւառներում, մասնակցել եւ մասնակցում մեր գրուող պատմութեանը: Նրանց անունները, թերեւս, չարժէ այստեղ թուարկել, բայց ես հաւատում եմ, որ Ալբերտ Շարուրեանն իր լուսաւորութիւնից ամէն մէկին լոյսի մէկական, թէկուզ եւ փոքր բաժին է կարողացել բաժանել, ինչի շնորհիւ այդ մարդկանց գործերը դարձել են աւելի բարի կամ էլ` պակաս չար: Արդէն եօթ տարի է, ինչ Ալբերտ Սրապիոնի Շարուրեանը մեզ հետ չէ: Ապրելով 76 տարի՝ նա վախճանուեց 2007 թ. Յունիւարի 22-ին Երեւանի հիւանդանոցներից մէկում` յետ-վիրահատական շրջանում չորս օր շարունակ սարքաւորումներով հարկադիր կեանքը երկարացնելուց յետոյ: Բժիշկները զարմացել էին նրա օրգանիզմի այդչափ բարձր դիմադրողականութեան վրայ: «Շատ է ուզում ապրել»,- ասել էր նրանցից մէկը: …Այո, նա շատ էր ուզում ապրել, բայց ոչ այն պատճառով, որ մահից էր վախենում. պարզապէս չէր ուզում իր մահով տապալել իր մի զաւակի արդէն նախապատրաստուած հեռաւոր այցելութիւնը միւսին: Շարուրեանի աճիւնի մօտ շատ էին շրջապատից արցունքները թաքցնել ջանացող հին ու նոր ուսանողներ: Նրա ուսանողը լինելու բախտ է ունեցել նաեւ այս տողերի հեղինակը, ով իր պարտքն է համարել նաեւ Շարուրեանի ընտանիքից ստացուած յաւելեալ տեղեկատուութիւնների եւ լուսանկարների օգնութեամբ ձեռնամուխ լինել սոյն յօդուածի ստեղծմանը: Շարուրեանը երջանիկ մարդ էր. նա փառք էր տալիս Աստծուն, որ ունի լաւ ընտանիք եւ սիրելի աշխատանք: «Մարդուն երջանիկ լինելու համար այս երկուսն են պէտք»,- ասում էր նա: Միակ բանը, որ ցանկանում էր եւ այդպէս էլ չիրականացաւ, իր բոլոր թոռներին միաժամանակ հանդիպելն էր, ինչը անհնարին էր դառնում աւագ դստեր` արտերկրում բնակուելու հետեւանքով: Հետագայում, նրա մահից յետոյ այդ ցանկութիւնն ի կատար ածուեց արհեստական եղանակով. ուշադիր նայելով կարելի է նկատել, որ Շարուրեանների տանը դրուած լուսանկարում աւագ թոռան պատկերն աւելացուած է: Հաւանաբար մի օր կ'իրականանայ Շարուրեանի երազանքը նաեւ բնական եղանակով, եւ երբ նրա բոլոր թոռներն ու ծոռները մի գեղեցիկ օր իրար գլուխ կը հաւաքուեն` նա արդէն երկնքից այցի կը գայ նրանց:

Երեւան, Հայաստանի Հանրապետութիւն

www.facebook.com/RAGmamoul


Սիրելի ընթերցող, ՌԱԿ ՄԱՄՈՒԼԻ խմբագրութիւնը հաճոյքը ունի ձեզ տեղեկացնելու, թէ այսուհետեւ ամէն Երկուշաբթի օրուայ թիւով մենք պիտի հրատարակենք խմբագրութեանս ուղղուած ձեր նամակները: Ձեր նամակը կամ կարծիքը նախնըտրաբար պէտք է վերաբերի վերջին 7 օրերուն ընթացքին մեր հրատարակած մէկ յօդուածին: Պէտք է նկատի ունենալ նաեւ, թէ ձեր նամակը ենթակայ պիտի ըլլայ որոշ խմբագրումի:

We are glad to inform you that RAG MAMOUL will have a “Letter to the Editor” section, where on every Monday we will publish your letters and opinions. Your letter should preferably refer to an article that has appeared within the last seven days, and must include the writer's full name, address and phone numbers. Letters may be edited and shortened for space. Send a Letter to the Editor to: ragmamoul@gmail.com


Advertise in

è²Î زØàôÈ Make it reach to our 25000+ worldwide subscribers everyday

Promotional Price List Duration Yearly Contract Monthly Contract

Weekly Contract

Daily Contract

Size

Price

Full Page Half Page Bottom Banner Full Page Half Page Bottom Banner Full Page Half Page Bottom Banner Full Page Half Page Bottom Banner

US 999$ US 599$ US 399$ US 199$ US 149$ US 59$ US 159$ US 59$ US 29$ US 59$ US 29$ US 9$ (Offer valid till 31/03/14)

All non-profit/charity events’ ads are published for free

Contact: ragmamoul@gmail.com RAG MAMOUL is published and spread Monday to Friday all year round


ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ՌԱԿ ՄԱՄՈՒԼԻ նպատակն է ազգային մեր յոյզերն ու մտահոգութիւնները տարածել աշխարհի չորս ծագերը՝ հրապարակելով Հայրենի թէ Սփիւռքահայ մտաւորականներու յօդուածները, հայրենիքի եւ զանազան գաղութներու վերաբերող թղթակցութիւններ, ինչպէս նաեւ ՌԱԿ-ի հետ առնչուող հաղորդագրութիւններ, աւելի քան 25000 ե-նամակի հասցէատէրերու, բոլորն ալ՝ Հայ ժողովուրդի զաւակներ: Օրէ օր աճող մեր հասցէացանկը առիթը կուտայ յօդուածագիրներու, իրենց մտքի պտուղը հանդիսացող ու կարեւոր հարցեր լուսարձակի տակ առնող գրութիւններ, մեր միջոցով, յանձնելու հազարաւոր Հայորդիներու ուշադրութեան: MONTH, YEAR VOL # ISSUE # Օգտուելով ժամանակակից հնարաւորութիւններու շնորհած այլեւայլ միջոցներէն եւ հաւատարիմ մեր առաքելութեան, օրական մէկ նիւթի դրութեամբ, ամէնէն արագ, ոչ-դասական եւ բոլորին հասանելի կերպով, մեզի ուղարկուած յօդուածներն ու թղթակցութիւնները, մեր գրասենեակներուն մէջ սիրով խմբագրելէ ետք, պիտի հասցնենք բոլոր անոնց, որոնք ծարաւ են ազգային առումով կենսական հարցերու հրապարակային քննարկման եւ, առ հասարակ՝ Հայկականութեան:

è²Î زØàôÈ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ՝ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ Պատասխանատու Խմբագիր՝ ԱՍԱՏՈՒՐ ՏԷՎԼԵԹԵԱՆ Խմբագրական Կազմ՝ ԴՈԿՏ. ՄԻՆԱՍ ԳՈՃԱՅԵԱՆ (Լոս Անճելըս, ԱՄՆ) ԿԱՍԻԱ ՃՂԱԼԵԱՆ (Գահիրէ, Եգիպտոս) ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ (Պէյրութ, Լիբանան) ՀԱՅԿ ՆԱԳԳԱՇԵԱՆ (Մոնթրէալ, Գանատա) ՅԱԿՈԲ ՉԱՄՔԷՐԹԷՆԵԱՆ (Սիտնի, Աւստրալիա) ԱԼԻՆ ՊԱԼԵԱՆ (Տուպայ, ԱՄԷ) ԿԱՐԱՊԵՏ ՍԱՅԱՊԱԼԵԱՆ (Մարսէյլ, Ֆրանսա) ՏԻԱՆԱ ՏԷՐ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ (Պուէնոս Այրէս, Արժանթին) Վարչական Պատասխանատու՝ ԱՆԱՀԻՏ ՉԷՕՐԷՔՃԵԱՆ

Hayg Nahabed and other Armenian Legends introduces young readers to the legendary Armenian heroes like: Hayg Nahabed, Vahakn the Dragon Killer, Dork Ankegh, Ara the Handsome, and King Dikran Yervantian. Edited By: Sevag Hagopian Illustrated By: David Bedrossian

Հեռ. +374 77 00 22 11 Հեռատիպ +1 647 435 0800 ե-նամակ՝ ragmamoul@gmail.com

Order through email:

hagopiansevag@gmail.com


Arevmtahay grakanoutyan nueviryal ue by aram yelahyan