Page 1

Առողջ

ապ ր ե լ ա կ ե ր պ


Բ ո վ ա ն դ ա կ ո ւ թ յ ո ւն * Առողջ պահենք մեր աչքերը * Ինչ սննդամթերք է օգտակար աչքերին * Ատամներ


Առողջ պահենք մեր աչքերը Աչքերը նայելու համար են, սակայն պաետք է այն ճիշտ օգտագործել:Գիրք ընթերցելիս,համակարգչով աշխատելիս կամ հեռուստացույց դիտելիս չի կարելի լարված նայել:Պետք է ժամանակ առ ժամանակ աչքերը թարթել,որպեսզի թաղանթը չչորանա և աչքերը չարցունքոտվեն:Չի կարելի հեռուստացույց դիտել մոտիկ նստած,մեր և էկրանի միջև հեռավորությունը պետք է լինի էկրանի լայնությունից 3ից 4 անգամ մեծ:Աչքերի խնամքը շատ կարևոր է ու պարտադիր է բոլորի համար:Մեկ անզգույշ քայլը կարող է վնասել մեր տեսողությունը,կամ էլ զրկել մեզ տեսողությունից:Աչքերը պետք է լվանալ միայն մաքուր ջրով,ամառային շոգ եղանակին պետք է ամառային ակնոց կրել,քանի որ արևի ուղիղ ճառագայթները կփչացնեն մեր տեսողությունը:Նույնը պետք է անել ձմռանը արևի շողերի տակ:Կան Աչքերի տարբեր ձևեր ամեն ազգ ունի իրեն բնորոշ աչքի ձևը:Բազմազան են նաև աչքերի ձևերը:Աչքերի ամենա տարածված գույները շականակագույն,սևը,կապույտը և կանաչը:


Ինչ սննդամթերք է օգտակար աչքերին

Եթե ձեր աշխատանքը լարված է և աչքերը արագ են հոգնում ապա անհրաժեշտ է օգտագործել գազար և մաղադանոսի հյութ:Որը պետք է խմել առավոտյան հաց ուտելուց առաջ:Տարվա այս եղանակին խորհուրդ ենք տալիս ուտել ծիրանի չիր որը շատ առողջարար է ու նաև լավացնում է տեսողությունը:Եթե դուք ուզում եք լավ միջոց գտնել կարճատեսության համար ապա օգտագործեք մասուր և դդում շատ օգտակար և համեղ և օգտակար է մասուրով թեյը որը կարելի է խմել յուրաքանչյուր առավոտ:Հում դդումով կարելի է հյութ պատրաստել,մեջը ըստ ճաշակի շաքարավազ ավելացնել և ճաշի ժամանակ ըմպել:Բոլոր երեխաներին խորհուրդ ենք տալիս ամպայման սննդի մեջ օգտագործել ձկնեղեն և հնարավորության դեպքում ծամել փոքրիկ ձկների ոսկորները,որովհետև ձկան ու նրա ոսկորներն պարունակում են ֆոսֆոր որը շատ օգտակար է աչքերին:Դեղատներում նաև վաճառվում են ձկան յուղը որը ևս շա~տ օգտակար է:


Ատամներ Ատամների օգնությամբ մարդը ծամում,մանրեցնում է սնունդը ուստի ատամները պետք է շատ մաքուր լինեն:Մարդկանց ատամները նաև կարևոր դեր ունեն խոսքում որոշ հնչուներ արտաբերելու համար:Կենդանիների ատամները պաշպանության,հարձակման և որսը բռնելու միջոց են:Հասուն մարդու ատամնաշարը կազմված է 16 ատամից, 4 կտրիչից,2 ժանիքից,4 փոքր և 6 մեծ աղորիքներից որոնք տարբերվում են իրենց ձևերով:Աճող ատամների ձևավորվում են բավականին ուշ:Մնայուն ատամները ծլում են 5-6 տարեկանից սկսված:Սկզբում առաջին մնայուն աղորիքը, 6 տարեկանում մնայուն կտրիչները, 9-10 տարեկանում կողմնային կտրիչները, 10-14 տարեկանում ժանիքները և փոքր աղորիքները, 14-16 տարեկանում 2-րդ աղորիքները, իսկ 15-16 տարեկանում իմաստության ատամը:Հաջորդ թողարկմանը ես ձեզ կպատմեմ թե ինչ անել որպեսզի ատամները չփչանան:


Երևան 2014 թվական

Girq  
Advertisement