Prometey Bank Annual Report 2013

Page 24

Prometey Bank | Annual Report

Էմիկ Ավակյան

1923-2013

Emik Avakian Էմիկ Ավակյանը բազմաթիվ արտոնագրերի հեղինակ է, որոնց թվում՝ ինքնակառավարվող անիվների համակարգը, որի միջոցով մեխանիկական անվասայլակները վերածվեցին ավտոմատ կառավարվող անվասայլակների:

Emik Avakian is an auth0r of numerous patents including a self-operating robotic wheel that converts manual wheelchairs into automatic.

22

Նա մարդկային տոկունության և անսահման հնարավորությունների վառ օրինակ է: Ծնված լինելով ուղեղային ծանր կաթվածի ախտորոշմամբ` Ավակյանն օժտված էր ճանաչողական պայծառ ունակություններով: Նա գերազանցությամբ ավարտել է "Eureka" քոլեջը` ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառում, իսկ հետագայում վաստակել մագիստրոսի կոչում Նյու Յորքում գտնվող Կոլումբիայի համալսարանում: Ուսանողական տարիներին նա հաղորդակցման դժվարություններ էր ունենում իր ընկերների հետ, որոնք դասախոսությունների գրառում ներ էին կատարում նրա համար: Կյանքում հանդիպած դժվարությունները հաղ թահարելու համար Ավակյանը ստեղծեց մի շարք սարքեր, որոնք արմատապես շրջեցին հաշմանդամ ների կյանքը: Նրա հայտնագործությունների թվում էին` շնչառությամբ աշխատող համակարգիչը, տրանսպորտային միջոցների բեռնման համակարգը, որը հեշտացնում էր հաշմանդամի անվասայլակը մեքենա դնելը, էլեկտրական հաշվիչի մտապահման գործառույթը և այլն… Նրա ներդրումը այնքան արտասովոր էր, որ 1961թ. Ավակյանը նախագահ Քենեդիի կողմից պարգևատրվել է "Ամենանշանավոր ներդրում հաշմանդամ ների զբաղվածության ոլորտում" մրցանակով: Ավակյանը 1979թ. արժանացել է նաև "Tau Beta PI" ինժեներների ասոցիացիայի "Ականավոր ինժեներ" մրցանակի, 1963թ.` Իրանի Շահի Թագի մեդալի, իսկ 1996թ. "Eureka" քոլեջը Ավակյանին շնորհեց "Պատվավոր դոկտորի" մրցանակ` քոլեջի կողմից արժևորված գաղափարների մարմ նավորման համար: Ավակյանի գյուտերը երկու անգամ լուսաբանվել են "LIFE" ամսագրի կողմից:

He is a role model for human endurance and unlimited abilities. Being born with a diagnosis of severe cerebral palsy, Avakian was awarded with unique cognitive abilities. He graduated with honor "Eureka" College in Physics and Mathematics. He subsequently earned master's degree in Columbia University in New York City. Throughout his years as a student, Avakian had trouble communicating with his friends who were writing down lecture notes for him. In order to overcome many of the difficulties he experienced in life, Avakian created a series of inventions which cardinally changed the lives of disabled people. Among his inventions were breath-operated computer, a vehicle loading system that makes it easier to put wheelchairs in cars, self-propelled robotic wheel for converting manual wheel chairs to automatic, the stored function calculator, etc… His contribution was so extraordinary that in 1961 Avakian was honored by President Kennedy for the "Most Outstanding Contribution to Employment of the Handicapped." In 1979 Avakian was also granted "Eminent Engineer Award" by "Tau Beta Pi" engineer association and the Shah of Iran Crown Medal in 1963. In 1996, "Eureka" College presented him "Honorary Doctorate Award" for his personification of the ideals valued by the college. Avakian's inventions were twice featured by "LIFE" magazine.


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.