ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքի ուղեցույց

Page 41

ՄԱՍ 2 «ե) հրաժարվել բժշկական միջամտությունից, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից». «զ) արժանանալ հարգալից վերաբերմունքի` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից»: Սույն օրենքի 9-րդ հոդվածի «ե» ենթակետը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին պարտավորեցնում է «ապահովել բժշկի օգնությանը դիմելու փաստի, նրա առողջական վիճակի մասին հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիություն` բացի ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերից»: Նույն հոդվածի երկրորդ մասի ուժով՝ վերը նշված պարտականությունները չկատարելու դեպքում համապատասխան անձինք պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: ՀՀ օրենսդրությամբ այն կարող է լինել ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն170: ՀՀ քրեական օրենսգրքի 145-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում առանց մասնագիտական կամ ծառայողական անհրաժեշտության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կողմից մարդու հիվանդության կամ բժշկական ստուգման արդյունքների մասին տեղեկություններ հրապարակելու համար: Քննարկվող հանցագործության առավել վտանգավոր տեսակը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 145-րդ հոդվածի երկրորդ մասով, այն է` նույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ171: Ինչ վերաբերում է միջազգային իրավունքին, Պացիենտների իրավունքների եվրոպական խարտիայի (ՊԻԵԽ) 6-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական տվյալների, ներառյալ` իր առողջական վիճակի կամ նախատեսվող ախտորոշիչ կամ թերապևտիկ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիության պահպանման իրավունք, ինչպես նաև վերջինիս ապահովման իրավունք ախտորոշիչ բուժզննումներ անցնելու, մասնագետների այցելությունների և ընդհանուր թերապևտիկ և վիրահատական գործողությունների ընթացքում»172: Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի և Սոցիալական աշխատողների դպրոցների ասոցիացիայի կողմից սահմանված էթիկական սկզբունքների համաձայն` սոցիալական աշխատողը պետք է պաշտպանի ծառայության մատուցման ընթացքում ստացված տեղեկատվության գաղտնիությունը: Բացառությունները կարող են պայմանավորված լինել միայն առավել կարևոր էթիկական պահանջներով (օրինակ՝ կյանքի պահպանում)173: Բժշկական համաշխարհային ասոցիացիայի կողմից ընդունված բժշկական էթիկայի կանոնակարգի համաձայն՝ բժիշկները պետք է hարգեն պացիենտի գաղտնապահության իրավունքը: Էթիկայի սահմաններում բացահայտել պացիենտի վերաբերյալ գաղտնի տեղեկատվությունը իր իսկ համաձայնությամբ կամ երբ առկա է պացիենտի և ուրիշների բուժմանը սպառնացող իրական վտանգ, և այդ բուժումը կարող է իրականացվել միայն գաղտնապահության սկզբունքների խախտմամբ174: Հոգեբանական գիտության միջազգային միավորման ընդունած Հոգեբանների էթիկական սկզբունքների համընդհանուր հռչակագրի 1-ին սկզբունքի 5 և 6 կետերի համաձայն, հոգեբանները պարտավոր են «պահպանել անհատների, ընտանիքների, խմբերի և համայքների գաղտնիությունը, պաշտպանել անձնական տեղեկատվության գաղտնիությունը` սահմանված մշակույթով և անհատներին, ընտանիքներին, խմբերին և համայնքներին համապատասխան»:175

170 Հայաստանի Հանրապետության օրենք «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին». հասանելի է http://www. parliament.am/legislation.php?sel=show&ID=1688&lang=arm 171 Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգիրք. հասանելի է http://www.parliament.am/legislation. php?sel=show&ID=1349 172 European Charter of Patients’ Rights. հասանելի է http://ec.europa.eu/health/ph_overview/co_operation/mobility/docs/health_ services_co108_en.pdf 173 International Federation of Social Workers and International Association of Schools of Social Work. (2004). Ethics in Social Work, Statement of Principles 174 World Medical Association. WMA International Code of Medical Ethics. հասանելի է http://www.wma.net/ en/30publications/10policies/c8/index.html.pdf?print-media-type&footer-right=%5Bpage%5D/%5BtoPage 175 UNIVERSAL DECLARATION OF ETHICAL PRINCIPLES FOR PSYCHOLOGISTS. հասանելի է http://www.iupsys.net/about/ governance/universal-declaration-of-ethical-principles-for-psychologists.html

39


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.