Page 3

«Նոր Լույս» Մենթորինգ Կենտրոն Երիտասարդների համար ՀԿ-ն հիմնադրվել է 2009 թ-ին Արա և Ռիչարդ Չաքերյանների կողմից:

. Կազմակերպության հիմնական նպատակներն են հասուն անհատների օգնությամբ օգնել երեխաներին` ապահովելով

միջանձնային հարաբերություններ և այնպիսի փորձ, որը

երեխաներին կնախապատրաստի դառնալ ինքնավստահ անհատներ: Այն անհատները, ովքեր ժամանակ են անցկացնելու երեխայի հետ կոչվում են «մենթորներ», իսկ այն երեխաները, ում հետ մենթորները ժամանակ են անցկացնելու կոչվում են «մենթիներ»: «Մենթոր» բառը ծագել է «Ոդիսական» էպիկական պոեմից: Երբ Ոդիսևսը մեկնում էր մասնակցելու Տրոյան պատերազմին, իր դեռահաս որդու դաստիարակությունը վստահեց ընկերոջը` Մենթորին: Այստեղից էլ առաջացել է «մենթոր» բառը: Ներկայումս երիտասարդ անձինք ստիպված են հանդուրժել բազմաթիվ անձնական և սոցիալական ճնշումներ: Ստանալով էմոցիոնալ օգնություն և սոցիալական

փորձ

մենթորներից` նրանք կկարողանան հաղթահարել այն խնդիրները և խոչընդոտները, որոնց կհանդիպեն կյանքում: Երբեմն պարզապես լսելով կարող ես օգնել նրանց: Մենք չենք մոռանում, որ մենք կարող ենք դեռահասի կյանքում այն մի քանի մեծահասակներից լինել, ովքեր լսում են նրանց:

Ծրագիրը ընթանում է երեք փուլով 2013թ-ից «Նոր Լույս» Մենթորինգ Կենտրոն Երիտասարդների համար ՀԿ-ի ծրագիրն ընթանում է երեք փուլով՝  Մենթորինգ հարաբերություններ  Հմտությունների զարգացում  Բարձրագույն կրթություն

Nor Luyce report of 2013-2014  
Nor Luyce report of 2013-2014  
Advertisement