Page 1

ն

այի մսյակ ա ռ ե ի Կույս» Հ «Նոր Լ երթ ների թ ն ւ ո յ թ նորու

#8 Դեկտեմբեր-փետրվար, 2015թ

«Խաղերի միջ ո սովորեցնել ա

ցով դեռահաս

ներին պետք է

յն, ինչ ամենա յն լրջությամբ անհրաժեշտ է նրանց ապագ այում»: Ս. Բաբայան


Էջ՝ 2

Մենթորինգ փուլ Այս եռամսյակում տեղի ունեցավ երեք մենթորինգ խմբակային հանդիպում` «Երևակայության, հիշողության և մտածողության զարգացում», «Վախ և դրա հաղթահարումը», «Ես ուզում եմ փոխել աշխարհը» խորագրերով: Հանդիպումները ուղղված էին բացահայտելու նրանց ներաշխարհը, վախերը, կոչումը և ստեղծելու նախադրյալներ անձնային աճի համար:

Անհատական հանդիպումները «Նոր Լույս»-ում Շարունակվում են անհատական հանդիպումները Նոր Լույսում, ունենք ակտիվ մենթոր-մենթի 11 զույգ, ովքեր այս եռամսյակում միասին անցկացրել են 101 հանդիպում: Եռամսյակի ընթացքում անցկացված անհատական հանդիպումները շատ հետքարքիր, ինքնատիպ և ուսուցողական էին` այցելություն թանգարան, ցուցասրահ, ընկերների աշխատավայրեր, զբոսանք, ծննդյան օրերի տոնում, թխվածքի պատրաստում և այլն: Մեր մենթորները այցելեցին մենթիների հանրակրթական և երաժշտական դպրոցներ, մասնակցեցին այնտեղ կայանալիք միջոցառումներին, ինչպես նաև դասալսումներ կատարեցին:

«Առաջնորդեք ինձ և ես կգամ ձեր հետևից՚ Այս եռամսյակում կայացավ մենթոր-մենթի զույգերի կողմից կազմակերպված երեք հանդիպում: Մենթորների օգնությամբ մենթիները պատրաստեցին և ներկայացրին պրեզենտացիաներ`«Հայոց լեգենդների մոգական աշխարհում», «Համաշխարհային սպորտային խաղ» և «Ես ուզում եմ փոխել աշխարհը» թեմաներով:

Հմտությունների զարգացման փուլ Այս եռամսյակում անցկացվեց վեց հանդիպում, որոնք ուղղված էին մասնակիցներին զինելու 21-րդ դարին անհրաժեշտ հմտություններով` ժամանակի ճիշտ կառավարելու, թիմով աշխատելու, համացանցից ու համակարգչից օգտվելու, կայքերից օգտվելու, գիտական աշխատանք գրելու և հարցազրույցի ճիշտ ներկայանալու հմտություններ:


Էջ՝ 3

: Ֆակուլտատիվ հանդիպումներ Այս եռամսյակում ֆակուլտատիվ փուլի մեր մենթիները ֆինանսական դասընթացի շրջանակներում ունեցան երկու խմբակային հանդիպում «Բյուջեի պլանավորում և հանդիպում ֆինանսիստի հետ: Փորձագետ Ժենյա Մազմանյանը ամփոփեց ֆինանսական դասընթացը, պատասխանեց մենթիներին հուզող հարցերին: Այս դասընթացին հաջորդեց համակարգչային դասընթացը, որի շրջանակներում մեր մենթիները մանրամասնորեն ծանոթացան MS WORD և MS Power Point ծրագրերին:

Ընդհանուր խմբակային հանդիպումներ Այս եռամսյակում տեղի ունեցավ երկու ընդհանուր խմբակային հանդիպում` «Ամանոր» և «Հաջողության գաղտնիքները» խորագրերով: Վերջին հանդիպումը ուղղված էր մասնակիցների մեջ սերմանելու վստահության զգացում, որ իրենք էլ կարող են հասնել իրենց նպատակներին և գրանցել հաջողություն: Իսկ Ամանորը Նոր Լույսում նշվեց դեկտեմբերի 21-ին: Հանդիպման նպատակն էր ամբողջ թիմով նշել տոնը, անցկացնել ուրախ ու հաճելի ժամանց: Հանդիպման ընթացքում իրենց համարներով հանդես եկան մենթոր մենթի զույգերը, ինչպես նաև մյուս փուլերի մենթիները` ներկայացնելով` պարեր, երգեր, հումորային համարներ, ամանորի մասին ինֆորմացիա, ասմունք:

Մենթորինգ վերապատրաստում Նոր Լույսում շարունակվում է անցկացվել մեթորինգ վերապատրաստումներ մեր մենթորների աշխատանքը արդյունավետ կազմակերպելու, նրանց նոր գիտելիքներ և աշխատանքային եղանակներ սովորեցնելու համար: Այս եռամսյակում մեր մենթորների համար կազմակերպվեց երեք վերապատրաստում: Հանդիպումները վարեցին համապատասխան մասնագետները: Շնորհակալություն Հռիփսիմե Ֆարզադյանին, Գոհար Հովհաննիսյանին և Ժենյա Մազմանյանին մեզ աջակցելու համար:


Էջ՝ 4

Մեր մենթիների հաջողությունները Մեր մենթիները այս ընթացքում մասնակցեցին մի շարք մրցումների ու միջոցառումների, հատկանշական էր Արփինե Թերմենժանի արծաթե մեդալի նվաճումը Երևանում կայացած Հայաստանի ծանրամարտի մեծահասակների մրցույթում: Շնորհավոր մեր սիրելի Արփինե:

Անգլերենի և հայոց լեզվի դասերը Նոր Լույսում Նոր Լույսում շարունակվում է անգլերենի պարապմունքները 2 խմբով: Այս եռամսյակում ավելացավ նաև հայոց լեզվի դասընթացները: Մեր մասնագետները նախապատրաստում են մենթիներին ինչպես ընդունելության քննություններին, այնպես էլ տալիս են նրանց առարկայական գիտելիքներ: Շնորհակալություն երեխաներին կրթելու համար: Նոր Լույսը իրականացնում է իր առաքելությունը Նոր Լույսը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է աջակցել իր մենթիներին ինչպես ուսումնական վճարների հարցում, այնպես էլ առաջին անհրաժեշտ իրերի ապահովման հարցում: Այս անգամ Նոր Լույսը երկու մենթիների ապահովեց ձմեռային վերարկուներով և ձմեռային կոշիկներով: Նոր Լույսը մասնակցել է Լոս Անջելոսում տեղի ունեցած Armenia Expo –ին Նոր Լույսի լավագույն ամերիկաբնակ կամավոր Ալինա Սարգսյանը փետրվարի 28-ին Նոր Լույս Հկ-ի գործունեությունը ներկայացրել է Լոս Անջելոսում Հայկական մշակույթի հիմնադրամի կողմից կազմակերպած Armenia Expo-ին: Շնորհակալություն Ալինա աջակցելու համար:

§Նոր Լույս¦ Մենթորիգ Կենտրոն Երիտասարդների համար Հասցե՝ Գյումրի, Ղորղանյան 238 Հեռ.՝ 055 01 72 19 093 47 81 47

nluyce@gmail.com shoghermikaelyan@yahoo.com www.norluyce.com

Newsletter December February, 2014-2015  
Newsletter December February, 2014-2015  
Advertisement