Page 1

ային մսյակ ա ռ ե ի Կույս» Հ «Նոր Լ երթ ների թ ն ւ ո յ թ նորու #4 Դեկտեմբեր-փետրվար, 2014թ

«Ոգևորեք ինձ իմ առաջին նախաձեռնու թյուններում, ա նգամ եթե ես դեռ հարյուրա վոր սխալներ եմ անում»:


Էջ՝ 2

Մենթորինգ փուլ Մենթորինգ փուլի մեր մենթիների համար այս եռամսյակում կազմակերպվեցին «Շփվելու արվեստ», «Մարդկային երևակայության սահմաններ», «Հույզերի կախարդական աշխարհ» խորագրերը կրող խմբակային հանդիպումներ, որոնք օգնեցին նրանց բացահայտել իրենց հուզական աշխարհը, զարգացնել իրենց կրեատիվ միտքը, ինչպես նաև ձեռք բերել մարդկանց հետ շփվելու գիտելիքներ:

«Առաջնորդեք ինձ և ես կգամ ձեր հետևից՚ Այս եռամսյակում մեկնարկեց մենթոր-մենթի համատեղ կազմակերպած խմբակային հանդիպումները: Մենթորների օգնությամբ մենթիները պատրաստեցին և ներկայացրին պռեզենտացիաներ մենթորինգ փուլի մենթիների համար`«Փաստեր տիեզերքի մասին», «Մարդկային 7 մեղքեր՚, «Ինչպիսի իրավունքեր ունեմ ես» :

Հմտություների զարգացման փուլ Հմտությունների զարգացման փուլի մեր մենթիները այս երեք ամիսների ընթացքում յուրացրեցին մի շարք հմտություններ, որոնք իրենց անհրաժեշտ են կրթության, համատեղ աշխատանք կատարելու և հետագա աշխատանքի որոնման գործում: Մեր հմտությունների

զարգացման

փուլի

համար

նաև

մեկնարկեց

«Վերապատրաստված և հմուտ դեռահասներ Գյումրիում» ծրագիրը, որի շրջանակներում մենթիները խմբակային հանդիպումներին զուգահեռ սովորում են համակարգչային ծրագրեր և հանդիպումների ընթացքում կատարում գործնական աշխատանքներ: Ընդհանուր խմբակային հանդիպումներ Այս ընթացքում տեղի ունեցած ընդհանուր խմբակային հանդիպումները ուղղված էին ճանաչելու մեր ազգային տոներն ու այլ երկրների ազգային առանձնահատկությունները, իսկ «Մենք ենք մեր կյանքի ռեժիսորը, թե ամեն ինչ տրված է ի վերուստ՚ բանավեճքննարկման միջոցով մեր մասնակիցները մտորեցին իրենց կյանքի դրվագների մասին և հասկացան, որ իրենք են պատասխանատու իրենց արարքների համար: Այս հանդիպումներն մեզ օգնեցին ավելի խորությամբ ուսումնասիրելու Հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավոր Արարատ սարկավագ Սարգսյանը և ֆիզ -մաթ գիտությունների թեկնածու երիտասարդ գիտնական Կարապետ Մկրտչյանը:


Էջ՝ 3

Մենթորինգ վերապատրաստում Եռամսյակի ընթացքում կայացավ մենթորների երկու վերապատրաստում` «Թիմային աշխատանք» և «Իրավիճակների քննարկում»: Թիմային աշխատանքով մեր մենթորները ստեղծեցին թիմի կարգախոս: Իսկ իրավիճակների քննարկման ժամանակ առաջադրված իրավիճակները, որոնք իրական դեպքեր էին և վերաբերում էին մեր մենթիներին, օգնեցին մենթորներին հասկանալ, թե ինչ քայլեր են ձեռնարկելու և ինչպես են աշխատելու հետագայում : Ֆակուլտատիվ պարապմունքներ «Նոր Լույս»-ում Մեր կամավորները շարունակում են իրենց ֆակուլտատիվ պարապմունքները` դասավանդելով անգլերեն և հայոց լեզու առարկաները: Շնորհակալություն մեր կամավորներին, ովքեր օգնում են մեզ իրականացնելու այս ծրագիրը:

Մեր մենթիների հաջողությունները Մեր մենթիները այս ընթացքում մասնակցեցին մի շարք մրցումների, օլիմպիադաների, հատկանշական էր Նաիրա Համազասպյանի հաղթանակը Հայաստանի պատանիների սուսերամարտի առաջնությունում և Արփինե Տերմենժանի արծաթե մեդալը Հայաստանի մեծահասակների ծանրամարտի առաջնությունում: Շնորհավոր մարզիկներ:


Էջ՝ 4

§Նոր Լույս¦ Մենթորիգ Կենտրոն Երիտասարդների համար Հասցե՝ Գյումրի, Ղորղանյան 238 Հեռ.՝ 055 01 72 19 093 47 81 47

nluyce@gmail.com shoghermikaelyan@yahoo.com mkrtchyantamara@gmail.com www.norluyce.com

Newsletter December 2013 - February 2014 Armenian  
Newsletter December 2013 - February 2014 Armenian  
Advertisement