Nor Ghiank Martie - Aprilie 2012

Page 4

հայ ժողովրդի իրավունքները պաշտպանելու հնարավորությունից, սառը պատերազմյան շրջանն օգնեց Թուրքիային տասնամյակներով կոծկել եւ թաքցնել իր գործած ոճիրը: Երկրորդ համաշխարհային պատերազմից եւ նացիզմի սարսափներից հետո, հատկապես 20-րդ դարի վերջին տասնամյակներում համաշխարհային հանրության ուշադրությունը կրկին բեւեռվեց Հայոց ցեղասպանության վրա, կատարվեցին լուրջ պատմական հետազոտություններ եւ մեջտեղ հանվեցին նորանոր անհերքելի փաստեր մարդկության դեմ գործված այդ ոճիրի մասին, միջազգային հեղինակավոր հաստատություններ եւ մի շարք երկրներ ճանաչեցին եւ դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի անկախությունից ի վեր դրանց թիվը գնալով ավելանում է: Իսկ ժամանակակից Թուրքիան, հավատարիմ մնալով երիտթուրքական եւ քեմալական ավանդույթներին, շարունակում է ժխտել պատմական իրողությունները եւ ուրանալ Հայոց ցեղասպանության փաստը: Ավելին, լավագույն պաշտպանությունը համարելով հարձակումը, նա միջազգային մակարդակով սանձազերծել է հակահայ արշավ, իսկ Հայաստանի Հանրապետության դեմ արդեն երկու տասնամյակ կիրառում է տնտեսական ճնշումների, մեկուսացման եւ խտրականության քաղաքականություն: Վերջին շրջանում Թուրքիան իր քարոզչական սայլին է լծել Եվրոպայում բնակվող թուրք համայնքներին, որոնց նա լարում է հայերի դեմ: Որեւէ խելամիտ պատճառաբանություն չկա, թե ինչու են այդ տարբեր սոցիալական, էթնիկ եւ հասարակական խմբերը օտար երկրներում ներքաշվում իրականում իրենց չվերաբերող խնդրի մեջ. չէ որ հայերը հանդես են գալիս ոչ թե նրանց դեմ կամ թուրք ժողովրդի դեմ,

4

3-4/2012

այլ թուրքական կառավարությունից, որպես երիտթուրքական եւ քեմալական Թուրքիայի իրավահաջորդ, պահանջում են արդարություն անցյալ դարասկզբին կատարված եւ մինչեւ այսօր անպատիժ մնացած ոճիրի համար: Արդարության պահանջը ցեղասպանությունից տուժած հետ-

նորդների օրինական եւ բարոյական իրավունքն է, ուստի հարց է առաջանում, թե ո՞ր իրավունքն են պաշտպանում Եվրոպայի թուրք համայնքները. արդյոք նրանք պաշտպանում են երիտթուրքական կառավարության մեկ դար առաջ ընդունած որոշումնե՞րը, ի՞նչ կապ ունեն նրանք այդ որո-


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.