Page 1

9

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Ու ԳՅՈւՄՐՈւ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ. ՍՈՎՈՐԵՆՔ ՄԵՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ Բնապահպանական ժամանակացույց

Մանրամասն տեղեկությունների համար  Հայաստան 3121, Շիրակի մարզ,

Գյումրի, Գ.Նժդեհի 223/051 Հայաստան 0001, ք.Երևան, Օհանով 46  (374; 312) 3-89-89; Fax: (374; 312) 3-89-89 E-mail: ngngo@gyumri.am; ngngo@freenet.am newgenerationngo@gmail.com www.ngngo-armenia.blogspot.com

«Նոր Սերունդ» Մանկապատանեկան և Երիտասարդական ՀԿ-ի կողմից իրականացվող, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Քաունթերփարթ ինթերնեյշնլ կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Գյումրու բնապահպանական ճամբար. Սովորենք մեր միջավայրի մասին» ծրագրի շրջանակներում հունիսի 15-ին իրականացվեց բնապահպանական ուսումնական իններորդ պարապմունքը: Ժամը 9-ին ճամբարականները շարժվեցին դեպի «Իսահակյան ծառուղու» միջնամաս` VIP ճամբարի (ինչպես անվանում են մասնակիցները) հավաքատեղի: Առավոտյան անվանականչից ու նախորդ օրվա թեմային առնչվող ծրագրի ղեկավարի կողմից անցկացվող ակնթարթային (բլից) հարցումից հետո, սկսվեց հերթական, անսովոր մի թեմայի ուսուցում, որը, կարելի է ասել, կազմակերպված էր բավականին մանրամասն և, ի տարբերություն մյուս օրերի, այս անգամ դասը անցկացրեցին ծրագրի ղեկավարը և նրա օգնականը: Մինչ փորձագետները երեխաներին կբացատրեին, թե ինչ է իրենից ներկայացնում բնապահպանական ժամանակացույցը, ծրագրի ղեկավարըն ու օգնականը, երկրի ստեղծման և զարգացման ամբողջ ժամանակացույցը, կարողացան պատկերել այգու ամբողջ երկայնքով: Ավարտելուց հետո մասնակիցներին բաժանվեցին տվյալ ժամանակահատվածին բնորոշ կենդանիների նկարները, որից հետո նրանք կանգնեցին համապատասխան ժամանակահատվածին բնորոշ տեղանքում: Սա հնարավորություն տվեց մասնակիցներից յուրաքանչյուրին ավելի լավ պատկերացնել բնության զարգացման փուլերը: Երեխաներին արդեն իսկ պարզ էր, որ երկրի ստեղծման առաջին իսկ օրվանից բնությունից բավականաչափ ժամանակ է պահանջվել իր զարգացման համար, ինչը չի կարելի ասել մարդկանց մասին, ովքեր վերցնելով բնությունից նույնիսկ անհնարինը, փորձում են հասնել կատարյալին` խախտելով բնության հաշվեկշիռը: Դասընթացը նախատեսվածից բավականաչափ երկար տևեց: Ավարտից հետո բոլորս միասին ընդհանրացրինք ուսուցման արդյունքները, գնահատեցինք դասը: Օրը անսովոր հետաքրքիր էր: «Նոր Սերունդ» ՀԿ տեղեկատվական և գրանցման բաժին 15.06.2011թ.

Informer Letter 9  

Informer Letter 9

Read more
Read more
Similar to
Popular now
Just for you