Issuu on Google+

7

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Ու ԳՅՈւՄՐՈւ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ. ՍՈՎՈՐԵՆՔ ՄԵՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ Բիոմի առկայությունը ամբողջ աշխարհում և Հայաստանում

«Նոր Սերունդ» Մանկապատանեկան և Երիտասարդական ՀԿի կողմից իրականացվող, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Քաունթերփարթ ինթերնեյշնլ կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Գյումրու բնապահպանական ճամբար. սովորենք մեր միջավայրի մասին» ծրագրի շրջանակներում հունիսի 13-ին իրականացվեց բնապահպանական ուսումնական յոթերորդ վարժանքը: Դասի սկզբին մասնակիցներին բաժանվեցին նախորդ շաբաթվա գիտելիքներն ստուգող հարցաշարեր: Աչքի էր զարնում մասնակիցների կարգապահությունն ու ինքնուրույնությունը` հարցաշարի լրացման ընթացքում: Այնուհետև փորձագետներն անցան օրվա թեմայի` «Բիոմի առկայությունն ամբողջ աշխարհում և Հայաստանում», մատուցմանը: Դասի ավարտին երեխաները դիտեցին «Ազատության մոլուցք» ֆիլմը: Այն ուսուցանում էր մասնակիցներին հոգ տանել բնության մասին, չհատել ծառերը, քանի որ դա բերում է անապատացման: Ֆիլմի ավարտին փորձագետները հարցադրումների միջոցով ամփոփեցին մասնակիցների ֆիլմից ստացած գիտելիքները:

Մանրամասն տեղեկությունների համար  Հայաստան 3121, Շիրակի մարզ,

Գյումրի, Գ.Նժդեհի 223/051 Հայաստան 0001, ք.Երևան, Օհանով 46  (374; 312) 3-89-89; Fax: (374; 312) 3-89-89 E-mail: ngngo@gyumri.am; ngngo@freenet.am newgenerationngo@gmail.com www.ngngo-armenia.blogspot.com

«Նոր Սերունդ» ՀԿ տեղեկատվական և գրանցման բաժին 13.06.2011թ.


Informer Letter 7