Issuu on Google+

18

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Ու ԳՅՈւՄՐՈւ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ. ՍՈՎՈՐԵՆՔ ՄԵՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ Գյումրի գետակի ջրի աղտոտվածությունը հաստատվեց

Մանրամասն տեղեկությունների համար

«Նոր Սերունդ» Մանկապատանեկան և Երիտասարդական ՀԿի կողմից իրականացվող, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Քաունթերփարթ ինթերնեյշնլ կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Գյումրու բնապահպանական ճամբար. սովորենք մեր միջավայրի մասին» ծրագրի շրջանակներում հուլիսի 1-ին իրականացվեց Գյումրի գետակի այս անգամ արևմտյան հատվածի ջրի տեստավորում: Այս հատվածում խնդիրը ավելի տեսանելի էր և տագնապեցնող: Ջրում առկա մամուռներից և կենդանական աշխարհից կարելի էր ենթադրել, որ ջուրը զուրկ էր թթվածնից: Գետակում կատարած ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված սակավախոզան որդերի (5-րդ կարգի ջրին բնորոշ) բավականին մեծ քանակությունը հաստատում է «Նոր Սերունդ» ՀԿ-ի մտահոգությունները. ջուրը սպասվածից ավելի աղտոտված էր: Հայտնաբերվել էր նաև 3 կողալող (2-րդ կարգի ջրին բնորոշ)` այն էլ անկենդան, թթվածնի բացակայության հետևանքով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գյումրի գետակ է բացվում քաղաքի կոյուղաջրերի 70%-ը, հետևաբար խոսք չէր կարող լինել մաքուր կամ կիսով չափ աղտոտված ջրի հայտնաբերման մասին: Աղտոտված գետակն էլ իր հերթին թափվում է Ախուրյան գետ` կուտակվելով Ախուրյանի ջրամբարներում ոռոգման նպատակով: Ոռոգման արդյունքում ստացված սնունդը վերադառնում է բնակիչներին: Սա նման է բումերանգի ազդեցությանը. որքան կեղտոտում ենք ջուրը, այնքան կրկնակի բացասական արդյունք ենք ստանում հիվանդությունների տեսքով: Ուսումնասիրությունը կատարվել է պարզագույն մեթոդներով, որն առաջարկվել է GIZ կազմակերպության կողմից: Մենք մտադիր ենք այս հարցը դարձնել քաղաքի աղբահանման ու մաքրության հարցերով զբաղվող պատկան կառույցների հետ մեր առաջիկա քննարկման օրակարգի գերակա թեմա:

 Հայաստան 3121, Շիրակի մարզ,

Գյումրի, Գ.Նժդեհի 223/051 Հայաստան 0001, ք.Երևան, Օհանով 46  (374; 312) 3-89-89; Fax: (374; 312) 3-89-89 E-mail: info@ngngo.info; ngngo@gyumri.am; ngngo@freenet.am newgenerationngo@gmail.com www.ngngo-armenia.blogspot.com

«Նոր Սերունդ» ՀԿ տեղեկատվական և գրանցման բաժին 01.07.2011թ.


informer_letter_18